Научная статья на тему 'Եվրասիական միություն. Փոխզիջման պատմություն'

Եվրասիական միություն. Փոխզիջման պատմություն Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
112
45
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Задумываясь о потенциальном вступлении в Евразийский союз, Армения оказывается в достаточно выгодном положении. И дело здесь не только в геополитике или потенциальных выгодах роста объема товарооборота. Политики и бизнесмены Армении имеют возможность учесть те ошибки и недочеты, которые допустили Россия, Беларусь и Казахстан, создавая сначала Таможенный союз, а затем Единое экономическое пространство – с тем, чтобы не допустить их в дальнейшем. Поэтому история становления и развития новых интеграционных сообществ представляется весьма важной и интересной для армянских коллег. Таможенный союз Беларуси, Казахстана и России является выстраданным проектом. Не стоит утаивать, что есть определенные силы, заинтересованные в развале едва появившегося союза. Однако уже имеется и ценнейший опыт преодоления этих препятствий, непростого, но успешного согласования позиций и интересов трех стран.

Текст научной работы на тему «Եվրասիական միություն. Փոխզիջման պատմություն»

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ. ՓՈԽԶԻՋՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Վադիմ Գիզիե'

Եվրասիական միությանը հնարավոր անդամակցության ուղղությամբ մտածելով Հայաստանը բավական շահավետ վիճակում է հայտնվում։ Եվ բանը միայն աշխարհաքաղաքականությունը չէ կամ էլ ապրանքաշրջանառության ծավալի աճից ակնկալվող հնարավոր շահը։ Հայաստանի քաղաքական գործիչները և գործարարները հնարավորություն ունեն հաշվի առնել այն սխալներն ու թերությունները, որոնք թույլ են տվել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ստեղծելով սկզբում Մաքսային միությունը, այնուհետև Միասնական տնտեսական տարածքը, դրանք հետագայում թույլ չտալու համար։ Ուստի, նոր ինտեգրացիոն ընկերակցությունների կայացման և զարգացման պատմությունը բավական կարևոր և հետաքրքիր է հայ գործընկերների համար։

Երեքի ներկայիս միության պատմությունն ընդունված է սկսել 2007թ. հոկտեմբերի 6-ից, երբ Դուշանբեում, ԵվրԱզԷս-ի Միջպետական խորհրդի ХХ նիստում Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները ստորագրեցին պայմանագիր միասնական մաքսային տարածքի ստեղծման և Մաքսային միության ձևավորման մասին։ Եվ այնուամենայնիվ, սա ԱՊՀ երկրների համաձայնեցված մաքսային քաղաքականություն վարելու առաջին փորձը չէր։ Մաքսային ինտեգրման մեկնակետը կարելի է համարել 1995 թվականը, *

* «Բելառուսկայա դումկա» ամսագրի գլխավոր խմբագիր, պ.գ.թ.։

104

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Գիգին

երբ Ռուսաստանը և Բելառուսը համաձայնագիր կնքեցին Մաքսային միության մասին։ Մեկ տարի անց նրանց միացան Ղազախստանը և Ղրղզստանը, իսկ 1998-ին Տաջիկստանը։

Սկզբում ԱՊՀ երկրները նախատեսում էին միությունն ստեղծել երկու փուլով։ Առաջին փուլում մասնակից երկրները պետք է վերացնեին սակագնային և ոչսակագնային սահմանափակումները փոխադարձ առևտրային հարաբերություններում, հաստատեին ընդհանուր առևտրային ռեժիմ, միասնական մաքսային սակագներ, ինչպես նաև երրորդ երկրների հետ համագործակցության ոչսակագնային կարգավորման միջոցները։ Երկրորդ փուլը կանխատեսում էր միության մասնակից երկրների մաքսային տարածքների միավորում միասնական մաքսային տարածքում և մաքսային վերահսկողության տեղափոխում միության արտաքին սահմաններ։ Սակայն այդ նախագծում բացակայում էր ընդհանուր մաքսային քաղաքականությունը համակարգող վերազգային մարմինների մակարդակը, և մտցվեց կոնսենսուսի սկզբունքն անգամ օպերատիվ որոշումներն ընդունելիս։ Դա ի սկզբա-նե կանխորոշեց, որ «առաջին թողարկման» Մաքսային միության ճակատագիրն աննախանձելի է լինելու։ Հարկ է նաև հաշվի առնել մասնակից պետությունների տնտեսությունների զարգացման տարբեր մակարդակները։ Ղրղզստանն ու Տաջիկստանն առայժմ չեն ձգում հասնելու իրենց գործընկերների զարգացման տեմպերին։ Պակաս կարևոր չէ նաև Տաջիկստանի հարավային սահմանի գործոնը, որն այն, հետևաբար նաև ողջ միասնական մաքսային տարածքը բաժանում է պատերազմական վիճակում գտնվող Աֆղանստանից, որը միևնույն ժամանակ հայտնի է որպես թմրանյութերի արտադրության համաշխարհային կենտրոններից մեկը։ Այս խնդիրը հրատապ է նաև նոր միությանը Տաջիկստանի միանալու հեռանկարները գնահատելիս։

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային տարածքների միավորումը պատահական չէ։ Այս երեք երկրներն ունեն

105

Վ. Գիգին

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

ազգային տնտեսությունների զարգացման առավել դինամիկ տեմպեր ԵվրԱզԷս-ի շրջանակներում։ Դուշանբեի պայմանագրի ստորագրումից հետո նոր միավորման իրավական բազայի ստեղծման ուղղությամբ մեծ աշխատանք կատարվեց։ Բանակցությունների հիմնական հարթակ դարձան Եվրասիական տնտեսական ընկերակցության կառույցները, որից էլ, ըստ էության, ծնվեց Մաքսային միությունը։

2009թ. նոյեմբերի 28-ին Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների մինսկյան հանդիպման ժամանակ ընդունվեց որոշում այն մասին, որ ՄՄ ստեղծման աշխատանքը մտել է ավարտական փուլ և 2010թ. հունվարի 1-ից գործելու է Միասնական տնտեսական տարածքը։ Սակայն գրեթե անմիջապես էլ նկատվեցին դժվարլուծելի հակասություններ միության մասնակիցների միջև։ Արդեն նախագահների կողմից ՄՄ-ի մասին որոշման ստորագրումից հետո Ռուսաստանը միակողմանիորեն նախաձեռնեց վերանայել դրանում առկա հասկացությունների ձևակերպումները, ինչը Կրեմ-լին հնարավորություն էր տալիս արտահանման մաքսատուրքեր մտցնել Բելառուսին մատակարարվող ռուսական նավթի համար։ Այս քայլը Մաքսային միության բոլորի կողմից ընդունված նորմերի բացահայտ խախտում էր, ՄՄ շրջանակներում ներքին մաքսատուրքերը կարող են կրել խիստ սահմանափակ, բացառիկ և ժամանակավոր բնույթ։ Բնականաբար, Բելառուսը և Ղազախստանը չպաշտպանեցին Ռուսաստանի դիրքորոշումը։ Միայն 2010թ. մարտին Բելառուսը և Ղազախստանը համոզեցին ռուսաստանցի գործընկերներին, որ միասնական մաքսային տարածքը պետք է ընդգրկի երեք պետությունների ողջ տարածքը, այլ ոչ թե նրանց մաքսային տարածքների հանրագումարը ներկայացնի, այսինքն մաքսային քաղաքականության սկզբունքները պետք է կրեն միասնական վերազգային բնույթ։

Մաքսային միության շրջանակներում փաստաթղթերի և որոշումների համաձայնեցման դժվարությունների մասին են վկայում

106

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Գիգին

մամուլում հայտնված տեղեկությունները բանակցությունների ընթացքի մասին: Այսպես, 2010թ. փետրվարին Ղազախստանի ֆինանսների նախարար Բոլատ Ժամիշևը, խոսելով ՄՄ շրջանակներում ներկրման մաքսատուրքերի բաշխման նախագծի մասին, նշել է. «...Այնտեղ, ուր տոկոսներ են, այդտեղ գիծ է քաշված, որովհետև... դա քաղաքական որոշում է լինելու... Բայց սկզբունքն այստեղ մեկն է բանաձևը պետք է լինի չեզոք, ոչ մի երկիր ոչինչ չպետք է կորցնի և ոչինչ էլ չպետք է ձեռք բերի»։ Այլ խոսքով արդեն իրագործման մեկ-նարկային փուլում նախագծի վրա սկսեցին «ազդել» ազգային տնտեսական շահերը, որոնք դժվարությամբ էր հաջողվում հավասարակշռել։ Ռուս-ղազախստանյան հակասություններ ծագեցին այն պատճառով, որ Մոսկվան չէր ցանկանում Ղազախստանին թույլ տալ օգտվել իր մայրուղային խողովակաշարերից։ Կար Ռուսաստանից Բելառուսին մատակարարվող նավթի և նավթամթերքների մաքսատուրքերի գանձման խնդիրը։ Մաքսային միության ստեղծման հնարավոր բացասական միտումների մասին նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. «Մենք կառուցում ենք Մաքսային միություն։ Բայց պետք է հասկանալ, որ այն ձախողման կդատապարտվի, եթե մենք արդեն այս փուլում սկսենք այդ գործընթացներին հակասող ինչ-որ շտկումներ, բացառություններ մտցնել, ինչ-որ հատուկ մոդել հորինել։ Եթե մենք ստեղծում ենք Մաքսային միություն, ապա մենք պետք է առաջնորդվենք նրա դասական ըմբռն-մամբ, դասական սկզբունքներով, որոնք բոլորին են հայտնի։ Հենց նման միության ենք մենք համաձայնել ի սկզբանե»։

Նավթի արտահանման մաքսատուրքերի խնդրից բացի, սուր էր նաև մաքսավճարների հարցը Մաքսային միության սահմաններից դուրս արտադրված ներկրվող, հատկապես օգտագործված արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների համար։ 1,8-2,5 լ ծավալով 5-7 տարեկան ավտոմեքենա Ռուսաստան ներկրելու համար քաղա-

107

Վ. Գիգին

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

քացին պարտավոր է 4,8 եվրո վճարել շարժիչի ծավալի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի համար։ Այսինքն երկու լիտրանոց մեքենայի մաքսազերծումն արժե 9600 եվրո։ Իսկ Բելառուսը նույն տիպի մեքենայի համար վճարում էր յուրաքանչյուր «խորանարդիկի» դիմաց 0,4 եվրո։ Ընդամենը 800 եվրո, կամ տասներկուակի տարբերություն։ Միջին հաշվով (կախված արտադրության տարեթվից և շարժիչի ծավալից) ավտոմեքենաների մաքսազերծումը Բելառուսում ֆիզիկական անձանց համար 4 անգամ ավելի էժան էր, քան Ռուսաստանում։ Նման տարբերությունը շոշափում էր բելառուսցի քաղաքացիների գույքային շահերը։ Դրա համար էլ Բելառուսի կառավարությունը չէր կարող անմիջապես և անվերապահորեն ընդունել ռուսական կողմի պայմանները, որը պաշտպանում էր սեփական մեքենաների արտադրությունը։ Սկսվեցին ոչ դյուրին բանակցություններ կողմերի դիրքորոշումները համաձայնեցնելու համար։ Բայց Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը որոշակի փուլում, փոխզիջում որոնելու փոխարեն, սկսեց Բելառուսի վրա բացահայտ ճնշում գործադրել ռուսական շուկաներում սահմանափակումներ մտցնելով բելառուսական ապրանքների համար, բարձրացնելով նավթի արտահանման մաքսերը, կիրառվեց նաև շատ սիրված «գազային» զենքը։ 2010թ. ապրիլին ամենամյա ուղերձով դիմելով ժողովրդին և խորհրդարանին Բելառու-սի ղեկավարը կոշտ գնահատական տվեց այն դժվարություններին, որ ծագել էին Մաքսային միության ձևավորման ժամանակ. «Մենք բախվել ենք պլանաչափ գործողությունների, որոնք հարցականի տակ են դրել մեր պետության կենսունակությունը։ Մտցվել են նավթի և նավթամթերքների գրեթե արգելիչ մաքսեր։ Մեզ հետևողականորեն դուրս են մղում ռուսաստանյան շուկայից, փորձում են մեկուսացնել տարանցիկ եվրասիական երթուղիներից։ Չնայած բոլոր հավաստիացումներին, Ռուսաստանի Դաշնության կողմից ուժգնանում է մաքսային

ռ

սահմանն անցակետերում։ Ուզում եմ հարց տալ. ուրեմն, ինչո ւ ենք

108

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Գիգին

ստեղծում Մաքսային միությունը: Էներգառեսուրսների գների բարձրացումը հարվածի տակ է դրել բելառուսական ապրանքարտադրողների մրցունակությունը նախևառաջ ռուսաստանյան շուկայում։ Սա ևս ռուսաստանյան շուկայից մեր ապրանքների «դուրսմղման» գործոններից մեկն է»։

Դիմակայությունը խորանում էր նաև հակասական այն հայտարարություններով, որոնք արվում էին Մոսկվայից, Մինսկից և Աստա-նայից։ Հատկապես խառնաշփոթ էին մտցնում տարբեր չինովնիկների գնահատականները Մաքսային միության մասնակից երկրների Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելու հեռանկարների վերաբերյալ։ Այս չհամաձայնեցված գործողությունները հանգեցրին նոր ինտեգրացիոն միավորման միջազգային հեղինակության զգալի անկմանը։ Եվրամիության միջազգային գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, 2010թ. հունիսին Եվրախորհրդարանի պատգամավորների առջև ելույթ ունենալով, հայտարարել է, թե «Մաքսային միությունը, որ ստեղծում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախս-տանը, կարող է վնասել միջազգային առևտրին և, որպես հետևանք, խոչընդոտ դառնալ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) այդ երկրների անդամագրման ճանապարհին»։ Մի որոշակի պահի այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե Մաքսային միությունը կզոհվի առևտրային և տեղեկատվական պատերազմներում, որոնք սանձազերծվել էին նրա մասնակիցների միջև։ 2010թ. մայիսի 22-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Մաքսային միությունը չի կարողանա լրիվ ծավալով սկսել աշխատանքը 2010թ. հուլիսի 1-ից, ինչպես նախատեսված էր։ Վեց օր անց նա հայտարարեց, որ Մաքսային միությունն աշխատանքը կսկսի առանց Բելառուսի մասնակցության։ Իսկապես, 2010թ. հուլիսի 1-ից ՄՄ Մաքսային օրենսգիրքը սկսեց կիրառվել միայն Ռուսաստանի և

109

Վ. Գիգին

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Ղազախստանի համար: Բայցևայնպես, բարդագույն բանակցությունների արդյունքում հաջողվեց հասնել եռակողմ փոխզիջման։

2010թ. հուլիսի 5-ին ԵվրԱզԷս-ի Միջպետական խորհրդի նիստում (Աստանա) ստորագրվեց համաձայնագիր ընթացիկ տարվա հուլիսի 6-ից երեք պետությունների տարածքում ՄՄ Մաքսային օրենսգրքի գործողությունն սկսելու վերաբերյալ։ Ձեռք բերված փոխզիջման կարևոր կետը, որն իր արտացոլումը գտավ Մաքսային միության միասնական մաքսային տարածքի գործունեության ռեժիմից առանձին ժամանակավոր բացառումների մասին արձանագրությունում, Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) ստեղծման հեռանկարն էր Մաքսային միության հիմքի վրա։ Հենց Բելառուսի Հանրապետության կողմից ՄՏՏ ստեղծման փաստաթղթերի ողջ փաթեթի վավերացումից հետո մեր երկրի հանդեպ Ռուսաստանի Դաշնության մտցրած նավթի և նավթամթերքների մաքսատուրքերը հանվեցին։

Անշուշտ, այդ որոշումը բելառուս բանակցողների խոշոր ձեռքբերումն էր, բայց այստեղ կարևոր նրբություն կա։ Այո, նավթի և նավթամթերքների մաքսատուրքերը Բելառուսի համար ենթադրվում էր հանել ավտոմատ կերպով, չսպասելով, թե երբ ՄՏՏ-ի վերաբերյալ փաստաթղթերը կստորագրեն և կվավերացնեն Ռուսաստանն ու Ղա-զախստանը։ Բայց մինչև վավերացումը դեռ պետք էր անցնել այդ փաստաթղթերի մշակման և համաձայնեցման փուլը, իսկ դա շատ ժամանակ էր պահանջում, քան ենթադրվում էր։ Դա բացատրվում էր փաստաթղթերի բնույթով, որոնք պետք է ընդունվեին մինչև 2010թ. վերջը և գործողության մեջ մտնեին 2011թ. հուլիսի 1-ին։ Այդ փաստաթղթերը մակրոտնտեսական քաղաքականության միասնական հիմքեր էին սահմանում, նախատեսում էին անհրաժեշտ պայմանների ստեղծում կապիտալների և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման, մրցակցային քաղաքականության միասնական սկզբունքների և կանոնների իրականացման համար, ինչպես նաև բնական մոնոպոլիաների գործունեության կարգավորում։ Երկրորդ

110

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Գիգին

փաթեթը բաղկացած էր 6 փաստաթղթերից, որոնք վերաբերում էին արժութային քաղաքականության ընդհանուր սկզբունքներին, բնական մոնոպոլիաների ծառայությունների հասանելիության պայմաններին, էլեկտրաէներգետիկային, երկաթուղային տրանսպորտին, նավթի և գազի փոխադրմանը, ներառյալ սակագնային քաղաքականության և գնագոյացման հիմքերը։ Արձանագրությունում ամրագրված էր նաև մինչև 2011թ. հուլիսի 1-ը ֆիզիկական անձանց համար փոքրալիտրաժ ավտոմեքենաների մաքսատուրքերի գործող տոկո-սադրույքների պահպանումը։ Այսինքն դրանց կարգավորումն ազգային օրենսդրությամբ երկարաձգվեց ևս գրեթե մեկ տարով։ Բացի այդ, մինչև 2011թ. հուլիսի 1-ը Բելառուսում պահպանվում էր երրորդ երկրների հետ առևտրի կարգավորման ազգային ռեժիմը։

Ակնհայտ է, որ ՄՄ ստեղծումը, առավելությունների հետ մեկտեղ, Բելառուսի համար նաև որոշակի սպառնալիքներ էր բերում, որոնք պետք էր տեսնել և ժամանակին վերացնել։ Մասնավորապես, բացվում է ներքին շուկան Ռուսաստանի և Ղազախստանի մրցունակ ապրանքների համար, անխուսափելի են որոշումների ընդունման մեխանիզմի բարդացումը, հայրենական ապրանքարտադրողների սա-կագնային պաշտպանության օպերատիվության իջեցումը, անհնար է դառնում առևտրային ռեժիմների վերաբերյալ ինքնուրույն բանակցությունների անցկացումը երրորդ երկրների հետ։ Ավելին, ՄՄ սահմաններում մնում են հարյուրավոր զգայուն դիրքեր, որոնց դեպքում մաք-սատուրքերի տոկոսադրույքների փոփոխությունը չի կարող իրականացվել Մաքսային միության հանձնաժողովի կողմից առանց Բելառուսի համաձայնության։ Որոշ դիրքերի դեպքում մեր երկիրը պաշտպանական միջոցներ է ձեռնարկում։ Այսպես, կիրառվում են բելառու-սական շուկաներ ռուսաստանյան ապրանքների մուտքի սահմանափակման մոտ 40 միջոցներ, ինչը կրկնակի ավելի է, քան ռուսաս-տանյան ապրանքների հանդեպ կիրառում է Եվրոպական միությունը։ 111

111

Վ. Գիգին

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

ՄՄ մասնակից երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահերն ու շարժառիթները: Ռուսաստանի համար մերձավոր հարևանների հետ տարածաշրջանային ինտեգրացիան ցանկալի է նախևառաջ աշխար-հաքաղաքական շահերի տեսակետից։ Տնտեսական շահերը կապված են որպես ռուսաստանյան արդյունաբերական արտադրանքի (այդ թվում բարձրտեխնոլոգիական) իրացման ավանդական և պոտենցիալ խոշոր շուկաներ Բելառուսի և Ղազախստանի պահպանմամբ։ ՄՄ մյուս երկու անդամները, աշխարհաքաղաքական նկատառումներից զատ, նրա ստեղծման հետ կապում են իրենց համար կարևոր տնտեսական խնդիրների լուծումը։ Բելառուսը ջանում է ապահովել նավթի և գազի ներմուծումն արտոնյալ գներով, հեշտացնել իր պատրաստի արդյունաբերական արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի և Ղազախստանի շուկաներ։ Բելառուսի համար Ռուսաստանի հետ (որին բաժին է ընկնում մեր երկրի արտաքին առևտրա-շրջանառության գրեթե կեսը) համագործակցության տնտեսական շահերը, ինչպես նաև նրա հետ միութենական պետության շրջանակներում արտոնյալ հարաբերությունները կայուն սոցիալ-տնտեսա-կան զարգացման կարևոր գործոն են։ Էներգետիկ և հումքային ապրանքները, որոնց զգալի մասը վերամշակվում և արտահանվում է երրորդ երկրներ, Բելառուսը հիմնականում ստանում է Ռուսաստանից։ Ռուսաստանյան շուկան խոշորագույնն ու գերական է բելառու-սական արդյունաբերության մշակող ճյուղերի արտադրատեսակների մեծամասնության արտահանման համար։ Ղազախստանը շահագրգռված է գործընկեր երկրների տարանցման հաղորդակցություններից օգտվելու և ընդունելի տրանսպորտային սակագների հարցերով։ Այդ երկրի համար Ռուսաստանը, որի բաժինը Ղազախստանի արտաքին առևտրում կազմում էր 18,3%, հումքի որոշ տեսակների, արդիական սարքավորումների և նոր տեխնոլոգիաների մատակարարման աղբյուր է։ Բացի այդ, Ղազախստանի համար բավա-

112

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Գիգին

կան կարևոր են նավթահանքերի և գազահանքերի համատեղ մշակումն ու ռուսաստանյան տնտեսությունում ներդրումների իրականացման հնարավորությունը։ Բայցևայնպես, ՄՄ շրջանակներում նկատվում է աշխարհագրորեն միմյանցից հեռու Բելառուսի և Ղա-զախստանի տնտեսական համագործակցության շատ ցածր մակարդակ. վերջինին 2008թ. բաժին է ընկել բելառուսական արտաքին առևտրի ընդամենը 0,7%-ը։ Իր հերթին, Բելառուսի տեսակարար կշիռը Ղազախստանի արտաքին առևտրում կազմել է 0,5%։

ՄՄ շրջանակներում իշխող աշխատանքի միջճյուղային բաժանումը դժվարություններ է ստեղծում համագործակցության խորացման ճանապարհին, պայմանավորում ճյուղերի և արտադրությունների հետաքրքրվածության տարբեր աստիճան սակագնային պաշտպանության հարցում, խնդիրներ է ստեղծում արտաքին սակագների միասնականացման և, համապատասխանաբար, միասնական մաքսային տարածքի ձևավորման ճանապարհին։ Արտադրության կառուցվածքում հումքի և առաջնային վերամշակման արտադրանքի գերակշռումը ՄՄ գծով գործընկերներին վերածում է մրցակիցների նույն արտաքին շուկաների համար պայքարում։ Այսպես, Բելառուսը համաշխարհային շուկաներում Ռուսաստանի հետ մրցակցում է բնակչությանը, այսինքն պոտենցիալ սպառողներին պարարտանյութերի առևտրում։ Այս ցուցանիշը Մաքսային միությունում կազմում է 170 մլն մարդ։ Իհարկե, այնքան էլ տպավորիչ թիվ չէ 500 միլիոնանոց Եվրամիության կամ ավելի քան մեկ միլիարդանոց Չինաստանի համեմատ։ Բայց շուկաների միավորումը և ինտեգրացիայի նոր մակարդակը թե Բելառուսի, թե Ղազախստանի, թե Ռուսաստանի տնտեսությունները դարձնում են անհամեմատ ավելի գրավիչ ներդրողների համար։

Մաքսային միության մասնակից պետությունների ընդհանուր տնտեսական ցուցանիշները բավական պատկառելի են։ Հայտնի է, որ ցանկացած ինտեգրացիոն նախագծի հեռանկարները տնտեսու-

113

Վ. Գիգին

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

թյունում հիմնականում որոշվում են շուկայի տարողունակությամբ: Այսպես, երեք երկրների արդյունաբերական պոտենցիալը կազմում է $600 մլրդ։ Նավթի հանքաշերտերի ընդհանուր ծավալը գերազանցում է 90 մլրդ բարելը։ Այս ցուցանիշի շնորհիվ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գնահատմամբ, Մաքսային միությունը կդառնա կարևոր դերակատար էներգառեսուրսների շուկայում։ Նոր տարածաշրջանային միավորման գյուղտնտարտադրանքի արտադրության ընդհանուր ծավալը $112 մլրդ է, հացահատիկի համաշխարհային արտադրության 12%-ը և այդ մշակաբույսի համաշխարհային արտահանման 17%-ը։ Մեր երկրների ընդհանուր ՀՆԱ-ն $2,7 տրլն է, ապրանքաշրջանառությունը մոտ $1 տրլն։ Փորձագետների հաշվարկներով ՄՄ-ն թույլ կտա երեք երկրներին մինչև 2015թ. ունենալ ՀՆԱ աճ ավելի քան 15%-ի չափով։ Ընդհանուր առմամբ, ՄՄ-ին մասնակցության էֆեկտը պետք է կազմի Ռուսաստանի համար $400 մլրդ, Բելառուսի և Ղազախստանի համար ավելի քան $16 մլրդ կամ Բելառուսի ՀՆԱ մոտ 14%-ը։

Բերված ցուցանիշները թույլ են տալիս բավական լավատեսորեն նայել Մաքսային միության զարգացման հեռանկարներին և նրա հիմքի վրա Միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը, ինչպես նաև դրան նոր պետությունների միանալու հնարավորությանը, ընդ որում ոչ միայն նախկին ԽՍՀՄ հանրապետություններից։ ՄՄ-ին անդամագրվելու հնարավորության մասին արդեն հայտարարություններ են արել Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Չնայած մասնակից երկրների միջև բոլոր վեճերին և հակասություններին լավատեսություն է ներշնչում նաև միության զարգացման նախապատմությունը 2007-2009թթ.։ Բավական է ասել, որ միայն 2009թ. ընթացքում հաջողվել է երեք երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով ոչ միայն ավելի քան 40 միջազգային պայմանագրեր ընդունել, այլև հասնել դրանց իրականացմանը, ինչը

114

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

Վ. Գիգին

հետխորհրդային պրակտիկայում, ուղղակի ասենք, գրեթե եզակի դեպք է։ Մաքսային միության անվերապահ պլյուսների շարքին պետք է դասել նաև լիարժեք վերազգային մարմնի ստեղծումը, որը կձևավորի և կիրագործի ընդհանուր մաքսային քաղաքականություն ՄՄ հանձնաժողով, իսկ նրա հիմքի վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողով։ Նման կենտրոնական կառույցի առկայությունը ցանկացած ինտեգրացիոն նախագծի հաջողության պարտադիր պայմանն է։ Դրա գործունեությունը թույլ է տալիս ձևավորել մասնակից երկրների կառավարությունների փոխգործակցության համակարգ, գտնել հավասարակշռություն ազգային շահերի միջև, ստեղծել կառավարչական մակարդակում ծագող վեճերի կարգավորման մեխանիզմ բանը չհասցնելով բացահայտ քաղաքական կոնֆլիկտների։ Առայժմ դժվար է կտրական գնահատականներ տալ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը։ Բայց որ ՄՄ և ՄՏՏ ստեղծման գործընթացն առաջ է ընթանում և սահմանված է Եվրասիական տնտեսական միության ձևավորման հեռանկարը, դրանում, անշուշտ, կա նաև այդ վերազգային մարմնի վաստակը։

Դրական գնահատականի է արժանի նաև դատաքննությունների մտածված մեխանիզմը։ Նոր ստատուտի համաձայն ԵվրԱզԷս-ի դատարանը կկարողանա զբաղվել տնտեսական բնույթի վեճերի լուծմամբ, որոնք կարող են առաջանալ ՄՄ գործունեության շրջանակներում։ Այն կկարողանա նաև պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնել, այդ թվում Մաքսային միության հանձնաժողովի վերաբերյալ գործերով։ ԵվրԱզԷս-ի դատարան դիմելու իրավունք (բացի ԵվրԱզԷս-ի և Մաքսային միության անդամ պետություններից) կտրամադրվի ԵվրԱզԷս-ի, Մաքսային միության մարմիններին և ՄՄ անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին։

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միությունը, իսկապես, դժվարությամբ ձեռք բերված նախագիծ է։ Հայտնի

115

Վ. Գիգին

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (49), 2013թ.

է, որ կան որոշակի ուժեր, որոնք շահագրգռված են, որ նոր-նոր ձևավորվող միությունը տապալվի։ Սակայն արդեն կա նաև այդ խոչընդոտները հաղթահարելու, երեք երկրների դիրքորոշումների և շահերի ոչ դյուրին, բայց հաջող համաձայնեցման արժեքավոր փորձը։ Երեք պետությունների Մաքսային միությունը կարող է դառնալ տնտեսական ինտեգրացիայի նոր հիմք հետխորհրդային տարածքում, տնտեսական զարգացման հավելյալ և կարևոր գործոն, եթե նրա մասնակիցները քաղաքական կամք, ձեռնհասություն և համա-խմբվածություն դրսևորեն, որոնք ցանկացած ինտեգրացիոն նախագծի հաջողության գլխավոր պայմաններն են։

Մարտ, 2013թ.

ЕВРАЗИЙСКИЙ СОЮЗ: ИСТОРИЯ КОМПРОМИССА

Вадим Гитин

Резюме

Задумываясь о потенциальном вступлении в Евразийский союз, Армения оказывается в достаточно выгодном положении. И дело здесь не только в геополитике или потенциальных выгодах роста объема товарооборота. Политики и бизнесмены Армении имеют возможность учесть те ошибки и недочеты, которые допустили Россия, Беларусь и Казахстан, создавая сначала Таможенный союз, а затем Единое экономическое пространство - с тем, чтобы не допустить их в дальнейшем. Поэтому история становления и развития новых интеграционных сообществ представляется весьма важной и интересной для армянских коллег.

Таможенный союз Беларуси, Казахстана и России является выстраданным проектом. Не стоит утаивать, что есть определенные силы, заинтересованные в развале едва появившегося союза. Однако уже имеется и ценнейший опыт преодоления этих препятствий, непростого, но успешного согласования позиций и интересов трех стран.

116

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.