Научная статья на тему 'Եվրաինտեգրման ընկալումները հայաստանյան մամուլում'

Եվրաինտեգրման ընկալումները հայաստանյան մամուլում Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
199
47
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
եվրոպական ինտեգրում / «Արևելյան գործընկերություն» / Եվրո- պայի կերպար / հանրային-քաղաքական դիսկուրս / աշխարհաքաղաքական երկ- ընտրանք / ինտեգրացիոն ուղեգիծ / Ասոցացման պայմանագիր

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Դավիթ Սարգսյան

Հոդվածը ներկայացնում է հայաստանյան ԶԼՄ տեղն ու դերը Հայաստանի աշխար-հաքաղաքական կողմնորոշման դիսկուրսում, մասնավորապես՝ հայրենական մա-մուլի կողմից Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղեգծի մեկնաբանումները,Եվրոպական միության՝ որպես գործընկերոջ, կերպարի ձևավորման օրինաչափու-թյունները, տեղական ԶԼՄ-ում Հայաստանի և եվրոպական ինտեգրացիոն նախա-գծերի առնչությունների անդրադարձների առանձնահատկությունները: Ուրվա-գծվում են Հայաստանի անկախության առաջին երկու տասնամյակներում ինտեգրա-ցիոն գործընթացների նախապատմության և արտաքին քաղաքականության եվրո-պական ուղեգծի լրագրային արձագանքների հիմնական օրինաչափությունները ևհայաստանյան մեդիա-դաշտի կողմից ինտեգրացիոն գործընթացների ընկալումներիհիմնական առանձնահատկությունները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PERCEPTION OF THE EUROPEAN INTEGRATION IN THE ARMENIAN PRESS

The article discusses the role of the Armenian media in the local discourse of the geopolitical choice. Particularly, the main issues are media comments and interpretations of the so-called “European integration path” of Armenia, the process of image-making of the European Union as a partner of Armenia, the coverage of the links between Armenian policies and European integration global projects, especially the Eastern Partnership. The main features of the media coverage of the European integration path and Armenian media perceptions of the integration processes in the first decades of Armenia’s independence are provided.

Текст научной работы на тему «Եվրաինտեգրման ընկալումները հայաստանյան մամուլում»

ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Դավթ Մարզպան՛

Բանալի բաոեր եվրոպական ինտեգրում, «Արևելյան գործընկերություն», Եվրոպայի կերպար, հանրային-քաղաքական դիսկուրս, աշխարհաքաղաքական երկընտրանք, ինտեգրացիոն ուղեգիծ, Ասոցացման պայմանագիր:

Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունն ու մասնակցությունն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերին անխուսափելի է. որևէ երկիր չի կարող լինել անջատ, կտրված տարածաշրջանից և աշխարհից: Բացի պետական-պաշտոնական օղակներից, որոնք իրավասու են զբաղվելու երկրի ինտեգրացիոն գործընթացների կարգաբեր-մամբ և դրանցում Հայաստանի տեղի ու դերի սահմանմամբ, վերջին տարիներին հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակները ևս ակտիվորեն քննարկում և վերլուծում են մեր պետության աշխարհաքաղաքական կողմնորոշման հնարավոր տարբերակները, փորձում գտնել դրանցից առավել հիմնավորն ու օգտավետը: Հայրենական լրատվամիջոցները ոչ միայն նմանատիպ հանրային-քաղաքական քննարկումների կիզակետում են, այլև հաճախ հենց իրենք են օրակարգ առաջադրում երկրի իշխանությանն ու ընդդիմությանն ստիպելով քաղաքական որոշակի դիրքորոշում որդեգրել, վերջինիս առկայության դեպքում էլ հիմնավորել այն:

Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման և ինտեգրացիոն ուղեգծի ընտրության թեմայի հետևողական արծարծումները հայրենական մամուլի կողմից ինքնանպատակ չեն: Նախ, հարցի վերհանումը և համակողմանի քննարկումը շատ լրատվամիջոցներում դիտարկվում են մեր երկրի ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև աշխարհաքաղաքական կարևորության, քաղաքակրթական և գաղափարախոսական մակարդակի, երբեմն ան-

՚ ԵՊՀ Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտ:

135

Դ. Սարգսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

գամ ազգային ճակատագրի և պատմական առաքելության ծիրում: Ինտենսի-վորեն քննարկվում է հայաստանյան հասարակության ինքնանույնականաց-ման հարցը եվրոպական կամ եվրասիական արժեհամակարգին մերձենալու համատեքստում, մինչդեռ ինքնաբավության վարկածը գրեթե չի շրջանառվում: Պետական կարգը, սոցիալական և տնտեսական ապահովվածությունը, իշխանությունների լեգիտիմությունը, ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակն ու խոսքի ազատությունը ևս հաճախ մեր մամուլի կողմից վերագրվում են բացառապես ՀՀ ինտեգրացիոն կողմնորոշմանը:

Իր հերթին, արտասահմանյան (ռուսաստանյան և արևմտյան) լրատվա-դաշտը ևս ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային տեղեկատվական և քարոզչահոգեբանական գործողությունների թնջուկում: Հայաստանը, լինելով և եվրոպական, և եվրասիական վերպետական կազմավորումների հետաքրքրության ոլորտում, հաճախ է հայտնվում արևմտյան և ռուսական լրատվամիջոցների թողարկումներում: Իհարկե, պայմանավորված պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության ուղեգծի երբեմնակի փոփոխություններով եվրոպական և ռուսաստանյան ԶԼՄ-ն ժամանակ առ ժամանակ հետևողական չեն գտնվում ներքին լսարաններում Հայաստանի կերպարի կերտման հարցում, էական է դառնում ընդամենը Հայաստանի երկարաժամկետ հավատարմությունն իրենց: Մասնավորապես, նման կերպ վարվեցին եվրոպական շատ լրատվամիջոցներ 2013թ. սեպտեմբերին, երբ Հայաստանի իշխանությունները մտադրություն հայտնեցին անդամակցել Մաքսային միությանը: ՌԴ-ն և ռուսաստանյան մամուլն, իրենց հերթին, բավական զգայուն են Հայաստանի և եվրոպական կառույցների փոխհարաբերությունների խորացման որևէ միտման ի հայտ գալու դեպքում:

Հայաստանյան նորօրյա մամուլի տարեգրությունը թեև սկսվում է 1988-89թթ., անկախ հանրապետությանը 1991-ից, սակայն եվրոպական թեմատիկան և Եվրոպայի հետ հարաբերություններն ամենևին էլ առաջնային տեղ չեն զբաղեցրել մեր ԶԼՄ-ում ընդհուպ մինչև 1990-ականների վերջը, երբ երկիրն զբաղված էր արցախյան գոյապայքարով, Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմամբ, էներգետիկ ճգնաժամի և սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակի հաղթահարմամբ, ԶԼՄ-ն էլ, բնականաբար, այդ ամենի լուսա-բանմամբ: 1990-ականների սկզբին լրագրողները կա մ սահմանափակվում էին եվրոպական կառույցների մասին պաշտոնական տեղեկատվության

136

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Դ. Սարգպան

տրամադրմամբ, այն էլ հայաստանյան իշխանությունների հետ գործակցության համատեքստում, կա մ էլ Եվրոպայի խորհրդանշական, իրականությունից որոշակիորեն կտրված կերպար էին կերտում:

Արցախյան պատերազմի տարիներին եվրոպական կառույցների և եր-կրների լրատվական հիշատակումները գրեթե մշտապես պայմանավորված էին հակամարտության հանգուցալուծման հարցում դրանց ունեցած դերով: Այսպես, Մեծ Բրիտանիան, որն առանձնապես ակտիվ ու հետաքրքրված չէր տարածաշրջանով, մամուլի էջերում ներկայանում էր բացառապես հայ ժողովրդի բարեկամ, Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի կերպարով: Հայաստանյան ընթերցողի համար ինչ ասես չարժե «Երկիր» թերթի 1993-ի հունվարի 6-ի համարի ամենախոսուն վերնագիրը «Բարոնուհի Քոքս. «Ուրախ եմ, որ Սուրբ ծնունդը կանցկացնեմ Ղարաբաղում»1: Ընդհանուր առմամբ, եվրոպական բոլոր կառույցները Եվրախորհրդարանը, ԵԱՀԽ-ն (հետագայում ԵԱՀԿ-ն), Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաև առանձին եվրոպական երկրներ, օրինակ Ֆրանսիան կամ Իտալիան, նորանկախ Հայաստանի ԶԼՄ-ն ներկայացնում են հիմնականում հայության օրախնդիր հոգսերի պատերազմի, երկրաշարժի, սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին նրանց ցուցաբերած հետաքրքրության համատեքստում: Հանրապետական մամուլում լայնորեն լուսաբանվեցին ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի և 1996թ. Լիսաբոնի գագաթաժողովները, որոնցում անդրադարձ կար նաև արցախյան հիմնախնդրին: 1999թ. ստամբուլյան գագաթաժողովի լայն լուսաբանմանը խոչընդոտեց մամուլի և հանրության ուշադրության շեղումը դեպի հոկտեմբերի 27-ի ԱԺ ահաբեկչությունն ու դրա աղետալի հետևանքները:

Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացների մասին 1990-ականների ԶԼՄ լրատվական հրապարակումներում ոչ միայն խոսք չկար, այլև, հակառակը, նոր փլուզված Միության բեկորների վրա հայաստանյան մամուլին չափից դուրս անիրատեսական էր թվում որևէ վերպետական կառույցում ներգրավվելը: 1990-ականների երկրորդ հնգամյակը Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ ավելի հակասական ու դրամատիկ ստաց-վեց, և մամուլն էլ հիմնականում թիրախավորեց ներհայկական դեպքերն ու դեմքերը: Զանգվածային լսարանի համար եվրահանձնակատարները կարծիքի առաջնորդներ չէին, իսկ հայաստանյան իշխանություններին ուղղված

1 http://ankakhutyun.am/archives/5143, «Երկիր», 6 հունվարի, 1993, 1 (343)։

137

Դ. Սարգսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

նրանց դիտողություններից և առաջարկություններից մամուլն առավել կարևորում էր բուն ներքաղաքական գործընթացներն ու դրանց շուրջ երկրի առաջատար քաղաքական գործիչների տեսակետները: Ասենք, 1999-ին կնքված Հայաստան-ԵՄ Գործընկերության և համաձայնության համաձայնագիրը, որը, փաստացի, Եվրոպական միության հետ մեր երկրի առաջին լուրջ նորմատիվ փաստաթուղթն էր, գրեթե աննկատ մնաց ներհայաստանյան դրամատիկ իրադարձությունների ֆոնին:

1990-ականներին հայաստանյան մամուլն այդպես էլ Եվրոպայի որոշակիորեն ձևավորված և իմաստավորված միասնական կերպար չձևավորեց: Հին աշխարհից եկող լրատվական ազդակները մեր լրատվամիջոցների էջերին կամ եթերում հայտնվում էին հատվածաբար, տարերայնորեն, և լրա-գրողական համայնքն առանձնապես մտահոգված չէր եվրոպական երկրների կամ կառույցների կերպարի հետևողական կերտմամբ: Հանրային քննարկումները բևեռացված չէին ռուսամետ և արևմտամետ թևերի, և թեև խորհրդային անցյալի վերադարձի մասին խոսք չկար, սակայն դեպի Եվրոպա արվող երերուն քայլերը կարծես նույնպես չէին ամրագրվում մամուլի ոգևորիչ հրապարակախոսությամբ, քանի որ Եվրոպայի կերպարն անորոշ, հեղհեղուկ և վերացական էր:

2001թ. հունվարին Հայաստանի Եվրոպայի խորհրդի անդամ դառնալն ու ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը լայնորեն լուսաբանվեցին հանրապետական բոլոր լրատվամիջոցներով: ԵԽ-ին Հայաստանի անդամակցության օրերին տեղական մամուլը մեծ ոգևորությամբ գրեց այն մասին, որ մեր երկիրը հաջողությամբ է հանձնել մոտ հինգ տարի տևած բարեփոխումների յուրատեսակ «քննությունը», որը հատկապես ԵԽԽՎ-ի կողմից խոշորացույցի տակ դիտարկվում էր 1998թ. իշխանափոխությունից հետո: Երկրի առաջատար լրատվամիջոցները լուսաբանեցին նաև 2004-ին ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականություն» ծրագրի մեկնարկը երեք հարավկովկասյան երկրներում և 2006-ին ծրագրի անհատական պլանի հաստատումը Հայաստանի հետ, թեև մամուլն այս հարցում առանձնակի ուշադրություն և հետևողականություն չցուցաբերեց և սահմանափակվեց միայն պաշտոնական, արարողակարգային մանրամասներով1:

1 Отчет по мониторингу освещения СМИ Армении программ “Европейская политика соседства” и Фонда “Вызовы тысячелетия”, Ереван: Ереванский пресс-клуб, 2006.

138

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Դ. Մարզպան

Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ Հայաստանի հանրային-քա-ղաքական դիսկուրսում աստիճանաբար տիրապետող դարձավ մեր երկրի եվրոպական կողմնորոշման դիրքորոշումը, որը գրեթե անվիճելիորեն ընդունվում էր և իշխանությունների, և մտավորականության, և մամուլի կողմից: Լրատվամիջոցները գրեթե միշտ դրական լույսով էին ներկայացնում ինչպես եվրոպական քաղաքակրթական արժեքները, քաղաքական մշակույթն ու տնտեսական ենթակաոուցվածքները, այնպես էլ Հայաստանին դրանց հավատարմության ձգտումը, մեր երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներն ու եվրոպացի գործընկերների խրախուսական հայտարարությունները: Ռուսաստանի նախաձեռնությամբ հետխորհրդային տարածքում ստեղծված ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵվրԱզԷս-ը հայրենական և անգամ ռուսաստանյան մամուլի կողմից ոչ միայն չէին դիտարկվում որպես աշխար-հաքաղաքական կողմնորոշման այլընտրանք Եվրոպային, այլև կասկածի տակ էր առնվում այդ կառույցների արդյունավետությունը:

Հայաստանյան լրատվադաշտի համար եվրոպական թեմատիկայի և Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների լուսաբանման յուրատեսակ նոր մեկնակետ կարելի է համարել 2008-2009թթ., երբ Եվրոպական միությունը որդեգրեց արևելաեվրոպական և հարավկովկասյան հետխորհրդային երկրների հետ մերձեցման քաղաքականությունը, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցրեց Եվրոպայի կերպարի վերիմաստավորման: Բնականաբար,

հայրենական մամուլը զգալիորեն վերանայեց նաև Ռուսաստանի կերպարը դրանով փաստացի բացելով աշխարհաքաղաքական երկընտրանքի թեման հայաստանյան հասարակությունում:

2009թ. մայիսին Պրահայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» հիմնադիր համագումարը թեև լայնորեն լուսաբանվեց հայաստանյան ԶԼՄ-ում, սակայն մամուլի ուշադրությունը կենտրոնացած էր ոչ թե Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների ձևաչափի ճշգրտման, այլ, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հակամարտության կարգավորման, ներքաղաքական իրավիճակի հարցերում եվրահանձնակա-տարների դիրքորոշման վրա: Նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումներն ու ելույթները Պրահայում, հետագա շրջանում նաև Բրյուսելում և Ստրասբուրգում, հայկական մեդիա-դաշտին առավելապես հետաքրքրում

139

Դ. Սարգսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

էին ոչ թե Հայաստան-ԵՄ գործողությունների անհատական ծրագրի, «Արևելյան գործընկերության» ենթադրյալ ընթացքի կամ ծրագրի մյուս մասնակիցների նկատմամբ մեր դիրքերի շահեկանության թեմաների ծիրում, այլ հենց երկրի անվտանգային և սոցիալական կարիքներին առնչվող խնդիրների եվրոպական ընկալումների համատեքստում1:

Ընդհանուր առմամբ, «Արևելյան գործընկերության» հիմնադիր համագումարի հայաստանյան լուսաբանումը հուշում էր, որ մեդիան գործ ունի եթե ոչ շարքային, հերթական, ապա գոնե որևէ էական հանգրվան չնշանավորող եվրոպական միջոցառման հետ: Հատուկենտ լրատվամիջոցներ, ընդհակառակը, ուռճացնում էին մեկնարկող ծրագրի նշանակությունը այն համարելով բոլոր նախորդ նախաձեռնությունների գունավոր հեղափոխությունների կազմակերպման, հնարավոր ցնցումների ու հակամարտությունների ընդհանուր հայտարարը, որը տարաբաժանելու էր Ռուսաստանն ու Արևմտյան Եվրոպան1 2:

2010թ. հունիսին Ասոցացման պայմանագրի բանակցությունների մեկնարկից օրեր և անգամ շաբաթներ առաջ, հայաստանյան մեդիան լուրջ ուշադրություն է ցուցաբերում նախանշված գործընթացի նկատմամբ, մանավանդ որ ԵՄ-ից եկող տեղեկատվական ազդակները հուսադրող ու լավատեսական էին: ԶԼՄ-ն անթաքույց ոգևորությամբ գրում են, որ բանակցությունները դեռ չսկսված Հայաստանին արդեն առաջարկում են 2010-ի վերջին նախաձեռնել նաև ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի հա-մաձայնագրերի պատրաստում և կնքում3: Հետաքրքրական է, որ բանակցությունների մեկնարկից մի քանի օր անց հուլիսի 1-ին, ստեղծվում է ՌԴ, Ղա-զախստանի և Բելառուսի Մաքսային միությունը, որի շուրջ զարգացումները հայաստանյան մեդիայում լուսաբանվում են ընդամենը որպես միջազգային լրահոսի նորություն: Հետագայում ՀՀ-ն իր կազմ ներառած Եվրասիական միությունն այդ պահին հայրենական մամուլի կողմից չէր ընկալվում որպես

1 http://www.azatutyun.am/content/article/1624507.html, Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Բարոզոյի և Սոլանայի հետ։

2 http://www.lragir.am/index/arm/0/comments/view/26936,

Արևելյան գործընկերություն. ծրագիր և ինտրիգ։

3 http://www.n-idea.am/arm/news/4293/hoilisi-19-in-meknarkum-en-asocacman-hamadzaynagri-shurj-em -i-het-banakcutyunnery.html,

Հուլիսի 19-ին մեկնարկում են Ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունները։

140

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Դ. Սարգսյան

«Արևելյան գործընկերությանը» մրցակից կամ այլընտրանքային կառույց, իսկ դրան լիիրավ անդամակցելու մեր հնարավորությունը մամուլը դեռևս գրեթե չէր դիտարկում:

Բնականաբար, բանակցությունների փակ ընթացքը և այդպես էլ չհրապարակված Ասոցացման պայմանագրի նախագիծը պետք է ստիպեին լրագրողներին օգտվել բաց, հասանելի տեղեկատվությունից: Այդպիսին էին, օրինակ, ԵՄ-ի հետ առևտրի և ապրանքաշրջանառության ցուցանիշները կամ միգրացիոն հոսքերի վիճակագրությունը: Այսպես, առաջատար պարբերականներից «168 ժամը» դեռևս 2009-ից վարում էր «Եվրոպական պատուհան» շարքը, որում պարբերաբար ներկայացվում էին Հայաստանի և եվրոպական կառույցների փոխգործակցության մանրամասներն ու մեր օգուտները դրանից: Անգամ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հրաժարվելուց հետո էլ մամուլը, այս անգամ արդեն որոշակի ափսոսանքի և կորսված հնարավորությունների տոնայնությամբ, ներկայացնում էր ինֆոգրաֆիկա-ներ, սլայդներ, դիագրամներ, տեսողականացման այլ միջոցներ ցուցադրելով, թե ինչ կշահեինք մենք պայմանագրի ստորագրման դեպքում:

Ընդհանուր առմամբ, 2013թ. սեպտեմբերի 3-ին հաջորդած մեդիա-տրամադրությունները կարելի է բնորոշել մեկ բառով հիասթափություն: Մինչ այդ հուլիսին, հրապարակվել էր, որ ԵՄ-ն ու Հայաստանը բարեհաջող ավարտել են երեք տարի տևած Ասոցացման և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրերի բանակցությունները: Մամուլը կանխատեսում էր, որ շուտով կձևավորվի ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունների նոր շրջանակ, պայմանագրի ստորագրումը թույլ կտա ամրապնդել Հայաստանի տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին, հայրենական տնտեսությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Հայաստանյան մամուլը թարգմանաբար ներկայացնում էր անգամ ռուսաստանյան մեդիայի որոշ հրապարակումներ, որոնք տարակուսանք էին հայտնում Ասոցացման պայմանագիրը տապալելու Երևանի որոշման կապակցությամբ:

«Արևելյան գործընկերության» գործողության ընթացքում մամուլի համար տեղեկատվության անգնահատելի աղբյուր էին ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դիվանագետները, որոնք երբեմն կարող էին շեղվել Բրյուսելի և Ստրասբուրգի ավանդական դիվանագիտական լեզվաոճից և

141

Դ. Սարգսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

սուր ու քննադատական հայտարարություններ անել պաշտոնական Երևանի որոշ գործողությունների հասցեին: Ծրագիրը նախաձեռնած երկրներից Լեհաստանը ի դեմս ՀՀ-ում այդ երկրի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու, առանձնահատուկ ընդգծված ուշադրություն էր ցուցաբերում Հայաստան-ԵՄ զարգացումների նկատմամբ, և լրագրողների համար Երևանի արձանագրած հաջողությունների մասին դեսպանի կարծիքը, թերևս, նույնքան սկզբունքային կարևորություն ուներ, որքան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարներ Ռաուլ դը Լուցենբերգերինը, ապա Տրայան Հրիսթեայինը: Լեհ դիվանագետի հետ գրեթե ցանկացած հարցազրույց սկսվում և ավարտվում էր «Արևելյան գործընկերությանը» Հայաստանի մասնակցության շուրջ հաջողությունների քննարկմամբ և ապա միայն հայ-լեհական հարաբերություններին անդրադարձով1:

ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի ձևավորած Մաքսային միության առաջին քայլերին զուգընթաց արդեն 2011թ. հայկական մամուլում անհանգստություն է առաջ գալիս, թե ՀՀ-ն հետ կկանգնի ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումից և կընտրի զարգացման եվրասիական ուղին: Բանակցությունների գրեթե ողջ ընթացքում և ընդհուպ մինչև 2013թ. սեպտեմբեր հայրենական մեդիա-դաշտը հնարավորինս ուռճացնում և գունազարդում է ՀՀ աշխարհաքաղաքական ընտրության անխուսափելիության թեման իշխանություններին փաստացի առաջադրելով «կա մ-կա մ» բանաձևը: Լրատվամիջոցների առավել նեղ շրջանակ, իր հերթին, վերապահումով էր նայում Հայաստան-ԵՄ բանակցությունների նպատակահարմարությանը նախապատվությունը տալով Մաքսային միությանը մեր ներգրավմանը: Հետաքրքրական է, որ այդ մասին խոսվում էր անգամ մինչև Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից Հայաստանի հրաժարումը: Այսպես, ռուսա-մետ դիրքորոշմամբ աչքի ընկնող «Սոյուզինֆո» կայքը, հղում կատարելով Եվրահանձնաժողովի անանուն ներկայացուցիչների, նշում է, թե Ասոցացված անդամակցություն հասկացությունն արհեստածին է, քանի որ ԵՄ-ում գոյություն ունեն թեկնածու և պոտենցիալ թեկնածու բնութագրիչները, իսկ ՀՀ-ի համար Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը մեծ հեռանկարներ չի խոստանում, քանի որ եվրոպական շուկա մուտք գործելու

1 http://www.mediamax.am/am/news/interviews/2640/, Լեհաստանի դեսպան. «Արևելյան գործընկերությունը» բարեփոխումներ իրականացնելու հրավեր է»։

142

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Դ. Սարգպան

համար պետք է թողարկել եվրոպական չափանիշներով մրցունակ արտադրանք, որը մենք չունենք1:

Ծրագրի գործողության ընթացքում որոշ հայրենական լրատվամիջոցներ ընդարձակ անդրադարձներ են հրապարակում նաև մասնակից մյուս եր-կրների հաջողությունների թեմայով բնականաբար, դրանք համեմատության մեջ դնելով Երևանի հետ: Այս առումով բավական հետաքրքրական են Եվրամիության հետ Ադրբեջանի որպես մեզ հետ հակամարտող երկրի, գործակցության լուսաբանումները: Օրինակ, Երևանում և Բաքվում Մեծ Բրիտա-նիայի դեսպանությունների ուժերով Հայաստանի «Հետք» և Ադրբեջանի «Նո-վոյե վրեմյա» պարբերականներում հրապարակվում է 40-ական հարցազրույց անկախ փորձագետների և պաշտոնյաների հետ Եվրամիության հետ գործակցության վերաբերյալ1 2: Հայաստանյան լրատվամիջոցները հնարավորինս ուշադիր էին նաև եվրահանձնակատարների տարբեր առիթներով Ադրբեջա-նին ուղղված երբեմնակի քննադատությունների նկատմամբ: Օրինակ, 2014թ. հուլիսին հայրենական և հենց ադրբեջանական մամուլը փոթորկում է ծրագրի նախաձեռնող երկրներից մեկի Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի հայտարարությունը, որով նա կասկածի տակ է առնում «Արևելյան գործընկերությանը» մասնակցելու Ադրբեջանի անկեղծ ձգտումը դա պայմանավորելով երկրում տիրող բռնապետական վարչակարգով3:

2014թ. առաջին ամիսներին հայկական մեդիայի աչքի առջև էին ուկրաինական ներքաղաքական ճգնաժամը, իշխանափոխությունն ու երկրի հա-րավ-արևելքում մոլեգնող պատերազմը: Եթե ոչ ամենօրյա լրատվության, ապա գոնե փորձագիտավերլուծական մակարդակում ընկալելի էր, որ այդ ամենն արդյունք է «Արևելյան գործընկերության» անդամ այդ երկրի ինտե-գրացիոն ուղեգծի ընտրության շուրջ անխոհեմ սակարկումների ու երկրի իշխանությունների անհեռատեսության: Այս համատեքստում հայ լրագրողներն ու սյունակագիրները, թեև ընդհանուր առմամբ հիացած չէին Մաքսային միությանը մեր անդամակցության հեռանկարով, սակայն օրինակ բերելով

1 http://www.soyuzinfo.am/arm/analitics/detail.php?ELEMENT_ID=564, ՀՀ-ն ՌԴ նոր նախաձեռնությունների և ԵՄ «Արևելյան գործընկերության» ընտրության առջև։

2 http://hetq.am/arm/news/3273/arevelyan-gortsynkerutyan-tsragiry-evropakan-taratsutyan-miakoxmani-ogtagortsman-mijoc-che.html, Արևելյան գործընկերության ծրագիրը եվրոպական տարածության միակողմանի օգտագործման միջոց չէ։

3 http://yerkirmedia.am/index.php?act=news&lan=hy&id=21262, Շվեդիայի արտգործնախարարը կասկածի տակ է առել ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրին մասնակցելու Ադրբեջանի անկեղծ ձգտումը։

143

Դ. Սարգսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ուկրաինական սցենարի ողբերգականությունը ըմբռնումով էին մոտենում անվտանգային գործոնի առաջնայնությանը և հիմնականում դրանով էլ պայմանավորում մեր ինտեգրացիոն ուղեգծի արմատական շեղումը դեպի Ռուսաստանի նախաձեռնած վերպետական կառույց1:

2014թ. երկրորդ կեսից ԶԼՄ վերլուծական հրապարակումներում եվրա-ինտեգրման հարցում նահանջողական տրամադրություններն աստիճանաբար վերափոխվում են նոր հնարավորությունների և ծրագրերի քննարկումների: Բացի այդ, Եվրամիության հեղինակությունը հայրենական մամուլի էջերում արդեն այնքան անառարկելի ու անվերապահ չէր, որքան ծրագրի մեկնարկին 2009-ին: Բացի Հայաստանից, Բելառուսի և Ադրբեջանի Ասո-ցացման պայմանագրի ստորագրումից հրաժարումը, Ուկրաինայում տիրող խոր անկայունությունն ստիպում են հայ փորձագիտական մտքին կասկածել նաև ԵՄ նպատակների անկեղծությանը և Եվրոպայում քաղաքական կամքի առկայությանը բարեփոխելու այս երկրները1 2: Որոշ լրատվամիջոցներ անգամ ընդհանրացումներ են անում առ այն, որ ծրագրի տապալումից հետո Եվրամիությունն իր սահմանների մոտ ունի շատ ավելի անբարենպաստ և աննպատակահարմար վիճակ, քան դրա մեկնարկի պահին3: Գտնվում են նաև եվրոպացի վերլուծաբաններ, որոնք հայաստանյան մամուլի էջերում հանդես են գալիս «Արևելյան գործընկերության» քննադատությամբ կոչ անելով բարեփոխել այն4:

Հայրենական մամուլը, թեև հպանցիկ, անդրադառնում է «Արևելյան գործընկերության» տապալումից հետո 2014թ. փետրվարին ԵՄ մշակած նոր ծրագրին, որն անվանում է «Եվրոպական փաթեթ» կամ «20 կետերը Վիլնյու-սից հետո»: Ըստ դրա ԵՄ-ը համագործակցության նոր, տարբերակված մոտեցում էր ցուցաբերելու Հայաստանի նկատմամբ և նախապատրաստելու էր նոր համաձայնագրի կնքումը5: Եվրահանձնակատարների, ԵՄ երկրների

1 http://ankakh.com/article/902/ashkharhn-aysor-haytnvyel-e-%C2%ABsarre-patyerazm-layths%C2%BB-vitjakum, Աշխարհն այսօր հայտնվել է «սառը պատերազմ լայթս» վիճակում։

2 http://mitk.am/2014/11/08/%D5%AB%D5%9...,

Ի նչն էր սխալ, և ի նչը ԵՄ-ն այնքան էլ լավ չէր հաշվարկել։

3 http://www.azg.am/AM/2015031314, Բոլորը գումարած Ռուսաստան։

4 http://www.mediamax.am/am/news/foreignpolicy/8963/, ԵՄ-ը չպետք է Արևելյան գործընկերությունն առաջ տանի սխալ ուղղությամբ, կարծում է լատվիացի գործիչը։

5 http://168.am/2014/02/13/329315.html, «Արևելյան գործընկերության 20 կետերը Վիլնյուսից հետո» (ամբողջական փաստաթուղթ)։

144

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Դ. Սարգպան

պաշտոնյաների և դեսպանների հետ հարցազրույցներում գերիշխող թեմաներ էին Եվրամիության կորսված հավատի վերականգնումը պաշտոնական Երևանի նկատմամբ1, Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերալիցքավորումը և նոր մեկնարկը1 2, նոր համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը3: 2015թ. մարտին հրապարակված «Արևելյան գործընկերության» մասնակից վեց երկրների եվրաինտեգրման ինդեքսում Հայաստանի զբաղեցրած չորրորդ հորիզոնականը ասոցացված Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայից հետո և չասոցացված Ադրբեջանից ու Բելառուսից առաջ, կանխատե-սելի էր, և դրա հիման վրա հայաստանյան մամուլն ինտենսիվորեն զբաղվում է երկու ամիս անց 2015թ. մայիսին կայանալիք ԵՄ «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթաժողովի շուրջ սպասվող զարգացումներով4:

Ապրիլ, 2015թ.

ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Դաւիթ Սարգպաե

Ամփոփագիր

Հոդվածը ներկայացնում է հայաստանյան ԶԼՄ տեղն ու դերը Հայաստանի աշխար-հաքաղաքական կողմնորոշման դիսկուրսում, մասնավորապես հայրենական մամուլի կողմից Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղեգծի մեկնաբանումները, Եվրոպական միության որպես գործընկերոջ, կերպարի ձևավորման օրինաչափությունները, տեղական ԶԼՄ-ում Հայաստանի և եվրոպական ինտեգրացիոն նախագծերի առնչությունների անդրադարձների առանձնահատկությունները: Ուրվագծվում են Հայաստանի անկախության առաջին երկու տասնամյակներում ինտեգրացիոն գործընթացների նախապատմության և արտաքին քաղաքականության եվրոպական ուղեգծի լրագրային արձագանքների հիմնական օրինաչափությունները և հայաստանյան մեդիա-դաշտի կողմից ինտեգրացիոն գործընթացների ընկալումների հիմնական առանձնահատկությունները:

1 http://www.mediamax.am/am/news/interviews/12446/, Զդիսլավ Ռաչինսկի. Հայաստանը պետք է համոզի ԵՄ-ին, որ վստահելի գործընկեր է։

2 http://www.mediamax.am/am/news/interviews/13065/, Էդգարս Ռինկևիչս. Կարևոր է վերանայել ԵՄ-Հայաստան կապերի հիմքը։

3 http://www.mediamax.am/am/news/interviews/12566/, Լինաս Լինկյավիչյուս. «Կտեսնենք արդյոք ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կարիք կա»։

4 http://interpress.am/eastern-partnership/, ԱլԳ քաղհասարակության ֆորում. նոր հրապարակումը գնահատում է Արևերան գործընկերների եվրոպական ինտեգրումը։

145

Դ. Սարգսյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

ВОСПРИЯТИЕ ЕВРОПЕЙСКОЙ ИНТЕГРАЦИИ В АРМЯНСКОЙ ПРЕССЕ

Давид Саргсян

Резюме

В статье рассматривается роль СМИ Армении в дискурсе геополитического выбора страны, в частности, трактовка местной прессой процесса европейской интеграции Армении, особенности формирования образа Европейского союза как партнера, а также специфика освещения точек соприкосновения политики Армении и европейских интеграционных проектов в местных СМИ. Даны также основные векторы журналистских подходов европейской внешнеполитической повестки дня первых двух десятилетий истории независимой Армении.

PERCEPTION OF THE EUROPEAN INTEGRATION IN THE ARMENIAN PRESS

Davit Sargsyan

Resume

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

The article discusses the role of the Armenian media in the local discourse of the geopolitical choice. Particularly, the main issues are media comments and interpretations of the so-called “European integration path” of Armenia, the process of image-making of the European Union as a partner of Armenia, the coverage of the links between Armenian policies and European integration global projects, especially the Eastern Partnership. The main features of the media coverage of the European integration path and Armenian media perceptions of the integration processes in the first decades of Armenia’s independence are provided.

146

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.