Научная статья на тему 'Անվտանգության ոլորտում հհ-եմ հարաբերությունների խորացման հնարավորության մասին'

Անվտանգության ոլորտում հհ-եմ հարաբերությունների խորացման հնարավորության մասին Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
398
78
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
ՀՀ / ԵՄ / «Արևելյան գործընկերություն» / Եվրոպական հարևանության քաղաքականություն / ճգնաժամերի կառավարման գործողություններ / խաղաղապահություն:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Հայկ Թորոսյան

Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը հանգեցրեց մի շարք ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության սառեցմանը, սակայն հետագայում և՛ ԵՄ-ը, և՛ ՀՀ-ն ցանկություն հայտնեցին գտնել հարաբերությունների զարգացման օպտիմալ տարբերակներ, որոնք չէին հակասի Մաքսային միության, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին: ՀՀ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրելու ԵՄ Արտաքին գործերի խորհրդի 2015թ. հոկտեմբերի 12-ի որոշումը և բանակցությունների մեկնարկը դեկտեմբերի 7-ին, 2015թ. մարտի 4-ին մեկնարկած Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը հայկական կողմին հնարավորություն են տալիս առաջ քաշել ԵՄ-ի հետ նոր համագործակցության հնարավորության գաղափարը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ABOUT THE OPPORTUNITIES TO DEEPEN ARMENIA-EU RELATIONS IN THE AREA OF SECURITY

The decision about Armenia’s membership in the Customs Union on September 3, 2013 led to suspension of Armenia-EU cooperation in a number of areas. However, both EU and Republic of Armenia later expressed a desire to find optimal options for developing relations that would not contradict the obligations that Armenia has committed to under the Customs Union and later the Eurasian Economic Union (EAEU). The authorization provided to European Commission by the Foreign Affairs Council on October 12, 2015 to negotiate a new agreement with Armenia, the start of such negotiations on December 7, 2015 and the process of revising the European Neighborhood Policy that commenced on March 4, 2015 provide an opportunity to Armenia for advancing the idea of new cooperation with the EU.

Текст научной работы на тему «Անվտանգության ոլորտում հհ-եմ հարաբերությունների խորացման հնարավորության մասին»

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայկ Թորռսյաե’

Բանալիբաոեր ՀՀ, ԵՄ, «Արևելյան գործընկերություն», Եվրոպական հարևանության քաղաքականություն, ճգնաժամերի կառավարման գործողություններ, խա-ղաղապահություն:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունը ծանր քաղաքական և տնտեսական խնդիրների բախվեց: Տնտեսությունն ավերված էր, հսկայական գումարներ և ռեսուրսներ էին ծախսվում Լեռնային Ղարա-բաղի հակամարտության կարգավորման համար, կոռուպցիան համատարած և համակարգային բնույթ էր կրում, իսկ հաստատութենական (ինստիտուցիոնալ) բարեփոխումները նոր էին մեկնարկում: Նորանկախ հանրապետությունը հայտնվել էր գլոբալ և խոշոր տարածաշրջանային դերակատարների պայքարի կիզակետում և, բարդ տնտեսական ու աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ստիպված էր վարել փոխլրացման քաղաքականություն:

Այդ բարդ աշխարհաքաղաքական խնդրի լուծմանն է ուղղված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը հիմնված «փոխլրացման» և «ներգրավվա-ծության» սկզբունքների վրա, զարգացնելով հարաբերությունները տարածաշրջանային բոլոր դերակատարների և տարածաշրջանում շահագրգիռ պետությունների հետ: Առաջնորդվելով այս տեսլականով ՀՀ արտաքին քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանային և միջազգային գործընթացներին ակտիվ ներգրավվածությանը* 1: Փոխլրացման քաղաքականությունն արտացոլված է ՌԴ և այլ գլոբալ ուժերի հետ հարաբերություններում: ՀՀ-ն, ունենալով խոր հարաբերություններ իր ռազմավարական դաշնակից և թիվ մեկ անվտանգային գործընկեր Ռուսաստանի հետ, զարգացնում է քաղաքական, սոցիալ-տնտեսա-

՚ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու:

1 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, 2007թ., http://www.mil.am/media/2015/07/827.pdf է. 19

կան հարաբերություններ արևմտյան ուժային կենտրոնների ԱՄՆ-ի, ՆԱՏՕ և ԵՄ պետությունների հետ1:

Դեպի Եվրոպա զարգացման ուղին ընտրելով որպես արտաքին հարաբերությունների առաջնահերթություններից մեկը Հայաստանն ակտիվորեն մասնակցել է ԵՄ առաջարկած հարաբերությունները բարելավելու և եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ստանդարտների և պահանջների հաջորդական զարգացման ու իրականացման գործընթացներին: ՀՀ ներգրավվածությունը ԵՄ նախագծերին ներառում է Ազգային TACIS-ը2, որին Հայաստանը մասնակցել է 1993 թվականից: Ծրագիրն առաջարկվել էր ԵՄ-ի կողմից միտված TRACECA3 պետությունների միջև տնտեսական համագործակցության, առևտրային և տրանսպորտային կապերի խթանմանը: Այս տիրույթում ԵՄ-ն աջակցել է ՀՀ-ում իրականացվող ինստիտուցիոնալ, իրավական և վարչարարական բարեփոխումների գործընթացներին մեղմացնելով անցումային շրջանի բացասական հետևանքները:

2004թ. ԵՄ-ը, ոգեշնչված իր պատմության մեջ խոշորագույն ընդլայնման գործընթացով, մշակեց քաղաքականության հետագա զարգացման նոր գործիք Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ), որի միջոցով ԵՄ-ն ընդլայնեց ներկայությունը հարևան երկրներում, որի նպատակն էր խրախուսել այդ երկրներում տնտեսական և քաղաքական բարեփոխումները:

Թեև 2003թ. Եվրոպական հանձնաժողովը հարավկովկասյան երեք երկրնե-րին դուրս թողեց նոր ստեղծվող ԵՀՔ-ից, քանի որ այդ ժամանակ նրանք դուրս էին ծրագրի աշխարհագրական շրջանակներից (2003թ. տարածաշրջանը չուներ ԵՄ-ի հետ որևէ ցամաքային կամ ծովային սահման), մեկ տարի անց 2004թ., Եվրոպական միության դեպի արևելք ընդլայնման նոր փուլի և Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» հաշվառմամբ, ԵՄ-ը Հայաստանը, Վրաս-տանը և Ադրբեջանը ներառեց ԵՀՔ ծրագրում:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների, ռուսական ռազմական օգնության և Ռուսաստանից ու Իրանից էներգիայի մատակարարման կախվածության պարագայում Հայաստանի համար ԵՀՔ-ն բավական ողջունելի նախաձեռնություն էր, որը կարող էր օգնել երկրին դուրս գալ միջազգային հարաբերական մեկուսացումից:

1 Հ.Քոթանջ]ան, «Երկխոսությունն ու ինտեգրումը' որպես ընդլայնված սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնասյուներ» թեմայով զեկուցում Հարվար-դի Սևծովյան անվտանգության հարցերով գիտաժողովում, http://www.aravot.am/2013/12/11/413833/

2 Տեխնիկական աջակցություն ԱՊՀ-ին: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից օգնելու համար ԱՊՀ անդամ երկրներին (ինչպես նաև Մոնղոլիային), ժողովրդավարական շուկայական ուղղվածությամբ տնտեսություններին անցման նպատակով:

3 Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք: Այս ծրագրում ներգրավված է Եվրամիության և Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի 14 պետություն:

Հայաստանի համար Եվրոպական հարևանության քաղաքականությունը դարձավ կարևոր խթան բարեփոխումների իրականացման, ՀՀ և ԵՄ օրենսդրության նորմերի ու ստանդարտների ներդաշնակեցման, զգալի ֆինանսական աջակցության ներգրավման, միջազգային հանրությանն ինտեգրվելու, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակից և միջազգային մեկուսացումից դուրս գալու, շուկայական տնտեսության համակարգին հաջող անցման համար: Ինչպես նշում է Հ.Քոթանջյանը ԵՀՔ-ն Հայաստանի համար կարևորվեց ոչ միայն տնտեսական ու պաշտպանական անվտանգության տեսանկյունից, այլև առավել ընդհանուր հայեցակարգային առումով1:

ԵՀՔ մեկնարկից հետո Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ ին-տենսիվորեն զարգացան' հասնելով «Արևելյան գործընկերության» (ԱլԳ)2 ծրագրի փուլին, որին Հայաստանը, մասնակից դարձավ Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին: ԱլԳ-ն ենթադրում էր ավելի խոր համագործակցություն տարածաշրջանի երկրների հետ, ընդհուպ մինչև ասոցացման համաձայնագրի կնքում: Այս ծրագրի շրջանակում Հայաստանն զգալի առաջընթաց ունեցավ և նույնիսկ ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից ճանաչվեց «Արևելյան գործընկերության» առաջատար3:

2009թ. «Արևելյան գործընկերության» ծրագրի մեկնարկից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ: Այդ ծրագրի շրջանակներում 2010թ. հուլիսի 19-ին Երևանում մեկնարկեցին Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայ-նագրի շուրջ բանակցությունները, որոնք հաջողությամբ ավարտվեցին 2013թ. ամռանը: Սակայն 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահի Մաքսային միությանը ՀՀ միանալու հայտարարությունից հետո, նոյեմբերին կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում տեղի չունեցավ նախատեսված համաձայնագրի նախաստորագրումը: Տվյալ փուլում ՀՀ-ԵՄ հարաբերություններում առաջացավ անորոշություն, որը պահպանվեց ամբողջ 2014թ. ընթացքում:

1 Հ.Քոթանջ]ան, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղեցույցները տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում: ՀՀ ՊՆ Դ.Կա-նայանի անվան Ազգային Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, 2008թ., էջ 119:

2 Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման նոր հարթակի' Արևելյան գործընկերության ստեղծումը մեկնարկեց 2009թ. մայիսի 7-ին Պրահայում, մոտ մեկ տարվա նախապատրաստական փուլից հետո: 2008թ. մարտին, երբ ԵՄ-ը հավանության արժանացրեց Եվրոպական միության հարավային անդամ պետությունների, հատկապես Ֆրանսիայի կողմից սատարվող Միջերկրածովյան միության նախաձեռնությունը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հանդես եկավ ԵՄ արևելաեվրոպական հարևանների համար նմանատիպ հարթակ մշակելու առաջարկով: 2008թ. մայիսի 26-ին Լեհաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին և Կարլ Բիլդտը Եվրոպական հանձնաժողովին ներկայացրին Արևելյան գործընկերության վերաբերյալ համատեղ առաջարկություն: Մանրամասն տե ս http://www.enpi-info.eu/library/content/ polish-swedish-proposal-eastern-partnership

3 Посол Польши в РА Здислав Рачиньски: Армения становится одним из лидеров программы ЕС «Восточное Партнерство», 03.05.2013, http://www.panorama. am/ru/politics/2013/05/03/rachinski/

Սակայն այս ժամանակահատվածում կողմերը փորձում էին գտնել համագործակցության այնպիսի ձևաչափ, որը չէր հակասի ՄՄ և ԵՏՄ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտականություններին1:

2015թ. մայիսին Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» գագա-թաժողովի ընթացքում ԵՄ-ը ազդարարեց ՀՀ-ի հետ նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին, ինչը տեղի ունեցավ նույն տարվա դեկտեմբերի 7-ին: Այս համատեքստում հարկ է հասկանալ, թե որոնք են Հայաստանի հետ նոր համաձայնագիր կնքելու ԵՄ շարժառիթները և ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի համար' խորացնելու հարաբերությունները Եվրոպական միության հետ:

ԵՄ շահերը նախ հարկավոր է դիտարկել տարածաշրջանային համատեքստում: Հարավային Կովկասում ԵՄ-ն ունի և աշխարհաքաղաքական, և տնտեսական շահեր: Ինչպես արդեն նշվել է, ԵՄ-ը որպես դերակատար Հարավային Կովկասում, ակտիվացրեց իր ներկայությունը 2004թ., Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդգրկելով Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ: Այս քաղաքականության նպատակն էր ամրագրել և հետագայում ընդլայնել ԵՄ ներկայությունը տարածաշրջանում, ինչը տեղի ունեցավ 2009թ. «Արևելյան գործընկերության» ծրագրի մեկնարկով:

Կարելի է ենթադրել, թե աշխարհաքաղաքական տեսանկյունից ԵՀՔ-ն և ԱլԳ-ն Եվրամիության համար դարձան գործիքներ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը կանխարգելելու համար: Հետխորհրդային տարածքում ՌԴ ազդեցության վերականգնումը Ռուսաստանում հատկապես կարևորվեց Վ.Պուտինի իշխանության գալուց հետո, մասնավորապես ինստիտուցիոնալ մակարդակով առաջ մղվեցին եվրասիական ինտեգրացիայի մի շարք ծրագրեր, որոնց սկիզբը դրվեց 2000թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական ընկերակցության ստեղծմամբ2:

Տարածաշրջանի պետությունները կարևոր են ԵՄ-ի համար պետական կառավարման համակարգում եվրոպական նորմերի և արժեքների տարածման առումով, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է թույլ տալ (մասնավորապես Հայաստանի պարագայում) թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը' ամ-րապնդելով ԵՄ դիրքերն «ընդհանուր հարևանությունում» ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական պայքարում: Դրա վառ ապացույցն է ԵՄ որոշումը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո ոչ միայն չնվազեցնել երկրին բարեփոխումներ

1 Joint Declaration of the Eastern Partnership Summit, Vilnius, 28-29 November 2013, 17130/13 (OR. en) PRESSE 516, http://www.consilium.europa.eu/uedocs/cms_Data/docs/pressdata/EN/foraff/139765.pdf

2 Договор об учреждении Евразийского экономического сообщества от 10 октября 2000 года, http://evrazes.com/docs/view/3

իրականացնելու համար տրամադրվող օժանդակությունը, այլև, հակառակը' այդ գումարն ավելացնելու պատրաստակամությունը1:

ԵՄ տնտեսական շահերը Հարավային Կովկասում սերտորեն կապված են թե էներգետիկ առաջնահերթությունների, թե կարևոր տրանսպորտային միջանցքների ստեղծման հետ, որոնք կապահովեն ԵՄ կապն ասիական շուկայի հետ: Ինչպես ամրագրված է ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարության մեջ էներգետիկ անկախության ապահովումը ԵՄ-ի համար առաջնահերթու-թյուն է2: Ավելին, էներգետիկ անվտանգությունը սերտորեն միահյուսված է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության առաջնահերթությունների հետ: Վառելիքի մատակարարման աղբյուրների և տարանցման ուղիների տարատեսակումը ԵՄ-ի համար մեծ կարևորություն ունի: ԵՄ-ը հատուկ ուշադրություն է դարձնում նավթի, բնական գազի խողովակաշարերի և հարակից արտադրական ու տրանսպորտային ենթակառուցվածքների անվտանգությանը համատեղելով էներգետիկ քաղաքականության և արտաքին ու անվտանգության քաղաքականության գործիքները3:

Ածխաջրածինների, առաջին հերթին բնական գազի մատակարարման հնարավոր այլընտրանքային ուղիները կարևոր են ԵՄ-ի համար Ռուսաստանից կախվածության նվազման առումով: Այս խնդիրը ԵՄ-ը փորձում է լուծել նաև Կասպից ծովի ավազանի ածխաջրածիններ արտադրող պետություններից բնական գազի ներմուծման ծրագրերի իրականացման քաղաքականությամբ, որտեղ մեծ դեր է հատկացվում Ադրբեջանին և Թուրքմենստանին4: Ադրբեջանական գազը նախատեսվում է մատակարարել եվրոպական շուկա Վրաստանի և Թուրքիայի տարածքներով արդեն գործող Հարավկովկասյան խողովակաշարի (SCP), ինչպես նաև կառուցվելիք Տրանսանատոլիական (TANAP) և Տրանսադրիատիկ (TAP) գազատարների միջոցով:

2015թ. դեկտեմբերի 6-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարագացնեն TANAP կառուցման շինարարական աշխատանքները և այն կշա-

1 Cooperation Council EU-Armenia: good progress towards a deepened cooperation. 20.01.2015 Press release 13/15, http://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2015/01/cooperation-council-eu-armenia-good-progress-towards-deepened-cooperation/

2 Energy 2020. A strategy for competitive, sustainable and secure energy. Communication from the Commission to the European Parliament, the Council, the European Economic and Social Committee and the Committee of the Regions. 10.11.2010,

http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?qid=1409650806265&uri=CELEX:52010DC0639

3 Նույն տեղում։

4 A Framework Strategy for a Resilient Energy Union with a Forward-Looking Climate Change Policy. Brussels, 25.02.2015, COM(2015) 80 final, http://ec.europa.eu/priorities/energy-union/docs/energyunion_en.pdf, p. 4.

հագործվի նախատեսված 2018 թվականից շուտ թույլ տալով Ադրբեջանին տարեկան մոտ 10 մլրդ մ3 գազ մատակարարել Եվրոպա1:

Թեև ՀՀ-ն չունի ածխաջրածնային պաշարներ, նրա դերը կարևոր է Հարավային Կովկասով դրանց անխոչընդոտ տեղափոխման հարցում, քանի որ Ադրբե-ջանից Վրաստան և Թուրքիա ձգվող հիմնական բոլոր խողովակաշարերն անցնում են ԼՂՀ սահմաններից ոչ հեռու: 2016թ. ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ մատնանշեցին այս տարածաշրջանում անվտանգության ապահովման և խաղաղության պահպանման կարևորությունը:

Հարկ է նշել, որ երբ ԵՄ-ը նախաձեռնեց Ասոցացման համաձայնագրի բանակցություններն «Արևելյան գործընկերության» երկրների հետ, աշխարհաքա-ղաքական իրավիճակը տարածաշրջանում այլ էր, դեռ չէր սկսվել ուկրաինական ճգնաժամը, որը Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում լուրջ հակասություններ առաջացրեց հանգեցնելով Արևմուտքի կողմից ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը։ Եվ այնուամենայնիվ, Հարավային Կովկասը ԵՄ-ի համար շարունակում է մնալ կարևոր տարածաշրջան, մանավանդ վերջին տարիներին միջազգային ահաբեկչության վտանգի բարձրացման համատեքստում, նկատի ունենալով տարածաշրջանի աշխարհագրական մերձավորությունը Մերձավոր Արևելքին։

2015թ. նոյեմբերին Ռուսաստանի և Ֆրանսիայի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների ֆոնին ԵՄ-ի կողմից ավելի է կարևորվում անվտանգության ոլորտում հարևանների հետ համագործակցության խորացման հարցը, ինչն ընդգծվել է Եվրոպական հանձնաժողովի 2015թ. նոյեմբերի 18-ին ընդունած Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման վերաբերյալ համատեղ հաղորդագրության մեջ: Համաձայն այդ հաղորդագրության' անվտանգությանը հատկացվող ուշադրությունը կբացի ԵՀՔ-ի ներքո համագործակցության նոր ոլորտների լայն տիրույթ: Համագործակցությունը կարող է ներառել անվտանգության ոլորտի բարեփոխում, սահմանների պաշտպանություն, ահաբեկչության և արմատականության դեմ պայքար ու ճգնաժամերի կառավարում2:

Ներկայում ԵՄ-ն ակտիվ մասնակցում է միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման ու պահպանման գործին' ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում իրականացնելով շուրջ 20 խաղաղապահ առաքելություններ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում,

1 Турция и Азербайджан ускорят строительство Трансанатолийского газопровода - Давутоглу. 03.12.2015, http://www.trend.az/business/energy/2464793.html

2 Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայում: Բրյուսել, 18.11.2015,

http://eeas.europa.eu/enp/documents/2015/15n18_joint-communication_review-of-the-enp_hy.pdf է. 19

ինչպես նաև Միջերկրական ծովում և Հնդկական օվկիանոսում1: Հարկ է նկատել, որ այս գործողությունները միտված են ոչ միայն երրորդ երկրներում կայունության ապահովմանը, այլ նաև ԵՄ-ի համար միջոց են ահաբեկչության դեմ պայքարում2: Այդ առաքելություններին իրենց ներդրումն ունեն «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակցող Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, որոնք առանձին փաստաթուղթ են կնքել ԵՄ-ի հետ (Ուկրաինան 2005թ.) խաղաղապահ առաքելություններին իրենց մասնակցության վերաբերյալ, ինչն այդ երկրներում ընկալվում է որպես քաղաքակիրթ աշխարհի մաս լինելու ապացույց և ԵՄ-ին ինտեգրվելու ևս մեկ քայլ3: Այս համատեքստում ուշագրավ է, որ 2016թ. մայիսի 30-ին Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն առաջարկվեց մեծացնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում առաքելություն իրականացնող վրաստանցի զինծառայողների թիվը' նրանց քանակը հինգից հասցնելով դասակի չափի4:

Համաձայն Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման վերաբերյալ համատեղ հաղորդագրության' ԵՄ-ը պետք է խթանի գործընկեր եր-կրների մասնակցությունն Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության առաքելություններին և աշխատանքներին, ԵՄ Battlegroup ստորաբաժանումներին (մարտական խմբեր), դրանց միավորումների համապատասխան ծրագրերին և գործակալություններին, ինչպիսիք են Եվրոպական պաշտպանական գործակալությունը և Անվտանգության ու պաշտպանության եվրոպական քոլեջը: ԵՄ-ը հետամուտ կլինի գործընկեր երկրների հետ անվտանգության և պաշտպանության հարցերով երկխոսությունների ձևավորմանը և համապատասխան պաշտպանության քոլեջների դասընթացներին գործընկեր երկրների պաշտոնատար անձանց ու ծառայողների մասնակցության դյուրացմանը5:

Վերոնշյալը վկայում է, որ ԵՄ խաղաղապահ գործողություններին մասնակցելը ՀՀ-ին հնարավորություն կտա ոչ միայն խորացնելԵՄ-ի հետ համագործակցությունը նոր ոլորտում, բարձրացնել միջազգային հեղինակությունը և վարկանիշը, ամրապնդել իր խաղաղապահ կարողությունները, բարձրացնել ՀՀ գործընկեր պետությունների զինվորականների հետ փոխգործունակության և

1 Overview of the current EU mission and operations, http://eeas.europa.eu/csdp/missions-and-operations/ index_en.htm

2 A Secure Europe in a Better World. European Security Strategy. Brussels, 12.12.2003, https://www.consilium.europa.eu/uedocs/cmsUpload/78367.pdf

3 Georgian troops prepare for EU mission in Africa. Agenda.ge, 9 Dec. 2014, http://agenda.ge/news/26146/eng

4 The National Security Council was held at the Palace of the President of Georgia. 30.05.2016, https://www.president.gov.ge/en/PressOffice/News/?p=10351

5 Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայում: Բրյուսել, 18.11.2015, http://eeas.europa.eu/enp/documents/2015/151118_joint-communication_review-of-the-enp_hy.pdf է. 14

փոխհամատեղելիության մակարդակը, այլև մեծացնել մեր խաղաղապահների միջազգային ռազմական կրթություն ստանալու հնարավորությունները1:

Հարկ է նշել, որ այս ոլորտում համագործակցությունը որևէ կերպ չի խոչընդոտում ՀՀ և ՌԴ ռազմավարական դաշնակցությանը և ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին, քանի որ խաղաղապահության ոլորտում ՀՀ-ն երկար տարիներ շատ ավելի բարձր մակարդակով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, և Ռուսաստանն ինքն էլ ժամանակին մասնակցություն է ունեցել ԵՄ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին2:

ՀՀ հաջող մասնակցությունը ՄԱԿ և ՆԱՏՕ խաղաղապահ գործողություններին, այդ կառույցների ներկայացուցիչների բարձր գնահատականները ՀՀ խաղաղապահ բրիգադի գործունեությանը3, ՀՀ-ի' որպես խաղաղարար երկրի համբավի ձեռքբերումը4, ինչպես նաև 2015թ. աշնանը Հայաստանում բարձր մակարդակով «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի անցկացումը (որը խաղաղապահության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր ֆորումն է, և որի անցկացման կարևորությունը Հայաստանում ընդգծվել էր նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից5) կարող են նաև հետաքրքրել ԵՄ-ին ՀՀ խաղաղապահ ուժերն ընդգրկե-լու ճգնաժամերի կառավարման գործողություններում, խաղաղապահության ոլորտում (Աֆղանստան, Կոսովո, Իրաք և այլն): ԵՄ-ի հետ համագործակցությունը կարող է միայն լրացնել և ամրապնդել խաղաղապահության ոլորտում ՀՀ ձեռք բերած հաջողությունները: Բացի այդ, ՀՀ-ն' լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ, կարող է իր կուտակած փորձը ներդնել այդ կառույցի խաղաղապահ կարողությունների զարգացման և ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև երկխոսության հաստատման գործում:

Այսպիսով' ԵՄ-ը Հարավային Կովկասում ունի աշխարհաքաղաքական շահեր, որոնք կապված են էներգետիկ և տրանսպորտային անվտանգության ապահովման հետ: ՀՀ-ն կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում կայունության ապահովման գործում: Եվրամիությունը ձեռնամուխ է եղել վերանայելու Եվրոպական հարևանության քաղաքականությունը, որի շրջանակներում ավելի

1 Միջազգային կրթական հնարավորություններ, http://www.mil.am/hy/institutions/2H

2 The Russia-EU cooperation in the military field, http://www.russianmission.eu/en/crisis-management

3 Նախագահ Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համատեղ ճեպազրույցը: 06.09.2012, http://www.president.am/hy/interviews-and-press-conferences/

item/2012/09/06/President-Serzh-Sargsyan-Anders-Fogh-Rasmussen-NATO-press-conference/

4 ՀՔոթանջյան, Խաղաղապահության ոլորտում ՀԱՊԿ-ի հեռանկարները: Հունիս 28, 2013, http://razm.info/13827

5 Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 28.09.2015 - 01.10.2015, http://www.president.am/hy/foreign-visits/item/2015/09/28/Working-visit-of-President-Serzh-Sargsyan-to-USA/

մեծ ուշադրություն է դարձվելու գործընկեր երկրների հետ անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը: ԵՄ-ի կողմից ՀՀ-ԵՄ նոր համա-ձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը, երկու կողմերի հայտարարությունները հարաբերությունների խորացման պատրաստակամության վերաբերյալ, խաղաղապահ գործողություններին ՀՀ մասնակցության չհակասելը ԵՏՄ շրջանակներում երկրի ստանձնած պարտավորություններին թույլ են տալիս սկսել բանակցություններ ԵՄ-ի հետ ճգնաժամերի կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Դա ՀՀ-ին հնարավորություն կընձեռի ընդլայնելու խաղաղապահ գործողությունների աշխարհագրությունը, նշանակալիորեն բարձրացնել ՀՀ հեղինակությունը և ամրապնդել ՀՀ համագործակցային անվտանգության ռեսուրսը, լրացուցիչ խթան հանդիսանալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում, ինչպես նաև ներդրում ունենալ ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարում:

Հոնեիս, 2016թ.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայկ Թռրոuյաե

Ամփոփագիր

Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը հանգեցրեց մի շարք ոլորտներում ՀՀ-ԵՄ համագործակցության սառեցմանը, սակայն հետագայում և ԵՄ-ը, և ՀՀ-ն ցանկություն հայտնեցին գտնել հարաբերությունների զարգացման օպտիմալ տարբերակներ, որոնք չէին հակասի Մաքսային միության, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին: ՀՀ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրելու ԵՄ Արտաքին գործերի խորհրդի 2015թ. հոկտեմբերի 12-ի որոշումը և բանակցությունների մեկնարկը դեկտեմբերի 7-ին, 2015թ. մարտի 4-ին մեկնարկած Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացը հայկական կողմին հնարավորություն են տալիս առաջ քաշել ԵՄ-ի հետ նոր համագործակցության հնարավորության գաղափարը:

О ВОЗМОЖНОСТИ УГЛУБЛЕНИЯ ОТНОШЕНИЙ РА-ЕС В СФЕРЕ БЕЗОПАСНОСТИ

Айк Торосян

Резюме

Принятое 3 сентября 2013г. решение о вступлении РА в Таможенный союз привело к охлаждению взаимоотношений РА-ЕС в ряде сфер, но в дальнейшем и ЕС, и РА выразили желание найти оптимальные варианты развития взаимоотношений, которые не будут противоречить обязательствам, взятым Арменией на себя в рамках Таможенного союза, а затем и Евразийского экономического союза (ЕЭС). Решение Совета по внешним делам ЕС от 12 октября 2015г. о предоставлении Еврокомиссии мандата на инициирование переговоров с РА относительно нового соглашения и начало переговоров 7 декабря 2015г., а также стартовавший 4 марта 2015г. процесс пересмотра политики европейского добрососедства позволяют армянской стороне выдвинуть идею о возможности нового формата сотрудничества с ЕС.

ABOUT THE OPPORTUNITIES TO DEEPEN ARMENIA-EU RELATIONS IN THE AREA OF SECURITY

Hayk Torosyan

Resume

The decision about Armenia’s membership in the Customs Union on September 3, 2013 led to suspension of Armenia-EU cooperation in a number of areas. However, both EU and Republic of Armenia later expressed a desire to find optimal options for developing relations that would not contradict the obligations that Armenia has committed to under the Customs Union and later the Eurasian Economic Union (EAEU). The authorization provided to European Commission by the Foreign Affairs Council on October 12, 2015 to negotiate a new agreement with Armenia, the start of such negotiations on December 7, 2015 and the process of revising the European Neighborhood Policy that commenced on March 4, 2015 provide an opportunity to Armenia for advancing the idea of new cooperation with the EU.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.