Научная статья на тему 'Վրաստանի արտաքին քաղաքականությունը Եվ նրա ներքաղաքական չափումը'

Վրաստանի արտաքին քաղաքականությունը Եվ նրա ներքաղաքական չափումը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
914
312
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
Վրաստան / արտաքին քաղաքականություն / հետազոտական կենտրոններ / ներքաղաքական գործընթացներ / ընտրություններ / բարեփոխումներ։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Ջոնի Մելիքյան

Հոդվածը նվիրված է հետխորհրդային շրջանում Վրաստանի արտաքին քաղաքականության կայացման, զարգացման և հետագա փոփոխությունների ուսումնասիրությանը։ Վերլուծվել են Վրաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային փաստաթղթերը և հիմնական գերակայությունները (եվրոպական և եվրատլանտյան ինտեգրում) Միխայիլ Սաակաշվիլու կառավարման տարիներին։ Դիտարկվել են նաև արտաքին քաղաքական այն բոլոր փոփոխությունները, որոնք կատարվել են 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, այդ թվում և ուղղակի երկխոսության հաստատումը Ռուսաստանի հետ։ Դիտարկվել են այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են Վրաստանի նոր ղեկավարության կողմից՝ «Վրացական երազանք» կոալիցիայի գլխավորությամբ։ ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի վերջին սոցհետազոտության տվյալների հիման վրա վերլուծվել են Վրաստանի բնակչության կողմից երկրի արտաքին քաղաքականության և դրա հիմնական գերակայությունների վերաբերյալ ընկալումները։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

GEORGIA’S FOREIGN POLICY AND ITS DOMESTIC POLITICAL DIMENSION

The article studies establishment, development and further transformation of Georgia’s foreign policy in the post-Soviet period. The study analyzes the concept papers and main priorities of Georgian foreign policy – European and Euro Atlantic integration, in the period of Mikheil Saakashvili’s presidency. The study also considers the foreign policy changes that occurred after the parliamentary elections in 2012, including involvement in a direct dialog with Russia. The author reviews the documents adopted by the new Georgian leadership under the Georgian Dream coalition. In addition, an analysis of Georgian population’s perceptions of the country’s foreign policies and its priorities is provided based on the data of a recent social survey conducted by the US National Democratic Institution.

Текст научной работы на тему «Վրաստանի արտաքին քաղաքականությունը Եվ նրա ներքաղաքական չափումը»

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ

Տ2ոեի Մեյիքյաե’

Բանալի բաոեր Վրաստան, արտաքին քաղաքականություն, հետազոտական կենտրոններ, ներքաղաքական գործընթացներ, ընտրություններ, բարեփոխումներ։

Անցած դարի 90-ականների սկզբին անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանի նոր ընտրանին ձեռնամուխ եղավ պետական իշխանության ինստիտուտների ձևավորմանը։ Սակայն ներքաղաքական իրավիճակն այդ պահին բավական բարդ էր, և երկիրը մխրճվեց էթնոքաղաքական կոնֆլիկտների ու քաղաքացիական դիմակայության հորձանուտը։ Երկրում պետական հեղաշրջումից հետո, 1992թ. սկզբին Թբիլիսի է վերադառնում Վրաստանի նախկին խորհրդային առաջնորդ Էդուարդ Շևարդնաձեն։ Որոշակի ներքաղաքական դժվարությունների և Աբխազիայի ապաինտեգրման փորձի անհաջողությունների ֆոնին Էդ.Շևարդնաձեն, լինելով Պետխորհրդի նախագահը, խմբագրական խմբի հետ միասին 1995թ. հուլիսի 1-ին Պետական սահմանադրական հանձնաժողովին ներկայացրեց երկրի Սահմանադրության նախագիծը, որն ընդունվեց Վրաստանի խորհրդարանի կողմից 1995թ. օգոստոսի 24-ին* 1։ Փաստաթղթի համաձայն հենց այդ ժամանակ էլ մտցվեց Վրաստանի նախագահի պաշտոնը. նախագահ դարձավ Էդ.Շևարդնաձեն։ Պետականա-կերտման գործընթացին զուգահեռ 1990-ականներին Վրաստանում ձևավորվում էր նաև արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Եթե սկզբում, էթնոքաղաքական հակամարտությունների և ներքաղաքական ապակայունության պատճառով արտաքին քաղաքականությունը երկրորդ պլան էր մղվում, ապա 1995-ից հետո այն առաջնային է դառնում։ Վրաստանի այն ժամանակվա արտաքին քաղաքականությունը կարելի է անվանել երկակի ԱՄՆ-ի ու եվրոպական գործընկերների և տարածաշրջանի երկրների (Թուրքիա, Ադրբեջան)

՚ «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող:

1 Законодательный вестник Грузии, https://matsne.gov.ge/ru/document/view/30346.

հետ փոխհարաբերությունների հաստատման առումով: Սրան զուգահեռ պաշտոնական Թբիլիսին փոխհարաբերություններ էր պահպանում ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հետ, որն այդ պահին առաջ էր տանում հետ-խորհրդային նախագիծը Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), որի անդամ էր Վրաստանը 1993-ի վերջից։

Վրաստանի արտաքին քաղաքականության համար վճռական դարձան 2003թ. նոյեմբերյան իրադարձությունները։ Այդ ժամանակ, ընդվզելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների և Էդ.Շևարդնաձեի քաղաքականության դեմ, «երիտասարդ բարեփոխիչների» մի խումբ Միխայիլ Սաա-կաշվիլու գլխավորությամբ, հեղափոխություն իրականացրեց և ստիպեց նախագահին հրաժարական տալ1։ Երկրի արտաքին քաղաքականության մեջ «հեղափոխականների» և «երիտասարդ բարեփոխիչների» թիմը գրավեց վառ արտահայտված արևմտամետ կեցվածք զուգահեռաբար վատացնելով փոխհարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Հակառուսական քաղաքականության գագաթնակետը դարձավ 2008թ. օգոստոսի ռուս-վրացա-կան պատերազմը, որի արդյունքում Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Արտաքին քաղաքական գործունեության դինամիկան փոխվեց 2012թ. հոկտեմբերի 1-ից հետո, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթեց Բիձինա Իվանիշվիլու ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան. Իվանիշվիլին զբաղեցրեց վարչապետի պաշտոնը։ Վրաս-տանի նոր ղեկավարությունն առաջին իսկ օրերից հայտարարեց, որ մասնակի վերանայում է երկրի արտաքին քաղաքականությունը լիովին հրաժարվելով սադրիչ հակառուսական քաղաքականությունից և հռետորաբանությու-նից։ Արտաքին քաղաքականության մյուս վեկտորները տարածաշրջա-նայինն ու եվրատլանտյանը, մնացին անփոփոխ։ Պահպանվեցին արդեն ավանդական ռազմավարական փոխհարաբերություններն ԱՄՆ-ի, հավասարակշռված և բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի, Ադրբե-ջանի և Թուրքիայի հետ։ Ինչպես և «Միասնական ազգային շարժման» կառավարության օրոք, Վրաստանի նոր իշխանությունները որպես երկրի արտաքին քաղաքական գերակայություն նշեցին գործընկերային և բարեկամական

1 Кавказский узел: Революция роз в Грузии, http://www.kavkaz-uzel.ru/articles/233390/.

փոխհարաբերությունները ԵՄ-ի հետ և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին հետագա ինտեգրման ցանկություն հայտնեցին։ Սակայն, չնայած Վրաստանի իշխանությունների հավաստիացումներին, արտաքին քաղաքական հարցերը, մասնավորապես փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ, քանիցս քննադատության առարկա են դարձել վրացի ընդդիմադիրների կողմից, որոնք բարձրացնում էին «Վրացական երազանքի» կառավարման պայմաններում Վրաստանի «եվրոպական ապագայի» հարցը։

Վրաստանի արտաքին քաղաքականությունը Միխայիւ Սաակաշփլու նախագահության շրջանում

Վրաստանի 2012թ. հոկտեմբերի արտաքին քաղաքական նոր իրողություններն ավելի ճիշտ ներկայացնելու և վերլուծելու համար հարկ է քննարկել Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու վարած արտաքին քաղաքականությունն ու նրա ներքաղաքական չափումը։ Սկսած 2004թ. Վրաստանի նոր ղեկավարությունը սկսեց երկրի բարեփոխումները և արևմտյան չափորոշիչներով նրա արդիականացումը1։ Նոր թիմը հայտարարեց, որ գերակա և անայլընտրանքային է համարում երկրի արտաքին քաղաքականության եվրատլանտյան վեկտորը, և որ մտադրություն կա մտնել Հյուսիս-ատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) ու Եվրոպական միություն (ԵՄ)։ Այդ ժամանակ էլ, նշված արտաքին քաղաքական ուղղություններն ակտիվացնելու համար, Վրաստանի նախագահի 2004թ. դեկտեմբերի 17-ի №597 հրամանով կառավարության կառուցվածքում ստեղծվում է եվրոպական և եվրատլան-տյան ինտեգրման հարցերով պետական նախարարի պաշտոնը, իսկ նույն թվականի դեկտեմբերի 31-ին պետնախարարի աշխատակազմը։ Արդյունավետ աշխատանքի և առաջադրված խնդիրների իրագործման համար նոր կառույցում ստեղծվում է երեք վարչություն եվրոպական ինտեգրման, եվրատլանտյան ինտեգրման և ԵՄ ծրագրերի համակարգման։ 2005թ. հիմնվում է երկու պետական հանձնաժողով ՆԱՏՕ-ին ինտեգրվելու պետ-հանձնաժողովը և ԵՄ-ին ինտեգրվելու պետհանձնաժողովը1 2։

2004թ. Միխայիլ Սաակաշվիլու թիմը սկսում է հիմնարար հայեցակար-գային փաստաթղթի պատրաստումը, որն ամրագրելու էր երկրի արտաքին

1 Русская служба BBC: Саакашвили принес присягу президента, http://news.bbc.co.uk/hi/russian/news/newsid_3427000/3427187.stm.

2 Office of the State Minister on European and Euro-Atlantic Integration, http://www.eu-nato.gov.ge/.

քաղաքականության գերակայությունները և նրա ազգային անվտանգության սպառնալիքները: Այսպիսով, Վրաստանի ղեկավարությունը, ԱՄՆ ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ, ավարտում է երկրի Ազգային անվտանգության հայեցակարգի պատրաստումը։ Այդ փաստաթուղթն ընդունվում է երկրի խորհրդարանի կողմից 2005թ. հուլիսի 8-ին1։ Փաստաթղթի նախագիծն արտացոլում էր ինչպես Վրաստանի ազգային հիմնարար արժեքները, այնպես էլ ազգային շահերը, մարտահրավերները, Վրաստանի ազգային անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև նրա արտաքին քաղաքականության գերակայությունները։ Փաստաթղթի համաձայն Վրաստանի ազգային շահեր էին համարվում. 1. տարածքային ամբողջականությունը, 2. ազգային միասնությունը, 3. տարածա-շրջանային կայունությունը, 4. ազատության և դեմոկրատիայի ամրապնդումը հարևան երկրներում և տարածաշրջանում, 5. երկրի տարանցիկ գործառույթի ամրացումը և էներգամատակարարման այլընտրանքային ուղիների ապահովումը, 6. էկոլոգիական անվտանգությունը, 7. ազգային և մշակութային ինքնության ապահովումը1 2։

Հայեցակարգում, Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունների բաժնում, նշված էին. արևմտամետ արտաքին քաղաքական գծի կառուցման կարևորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերությանն» աջակցության շարունակումը, գործընկերությունը Ռուսաստանի և «պրագմատիկ համագործակցությունը» Հայաստանի Հանրապետության հետ։ Նույն տեղում նշվում է, որ Վրաստանը պարտավորվում է ապահովել Վրաստանում ապրող բոլոր էթնիկ և կրոնական խմբերի շահերի, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»։ Հիմնարար ազգային շահերի պաշտպանության, ինչպես նաև մարտահրավերների և սպառնալիքների վերացման համար հայեցակարգի հեղինակներն առանձնացրել են պետության հետևյալ գերակայությունները. 1. պետական կառավարման ուժեղացում, 2. դեմոկրատական ինստիտուտների ուժեղացում, 3. երկրի

1 Civil.ge: Завершилась работа над Концепцией национальной безопасности Грузии, http://www.civil.ge/rus/article.php?id=8045.

2 Меликян Дж, Приоритеты внешней политики Грузии в контексте обеспечения национальной безопасности страны // Сборник материалов республиканской научной конференции 4-5 ноября 2014 года, Российско-Армянский (Славянский) университет, сс. 92-103.

պաշտպանունակության ամրապնդում, 4. տարածքային ամբողջականության վերականգնում, 5. եվրատլանտյան ինտեգրացիա և այլն1։

Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման վրա կանգ առնելով նշենք, որ երկրի ներսում եվրատլանտյան ինտեգրման գաղափարի տարածման համար Վրաստանի նախագահի 2005թ. սեպտեմբերի 19-ի №752 հրամանով ստեղծվում է ՆԱՏՕ և ԵՄ գծով տեղեկատվական կենտրոնը1 2, որն ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ։ Վրաստանի մայրաքաղաքում գլխավոր գրասենյակից բացի կենտրոնն ութ ներկայացուցչություն ունի երկրի շրջաններում։ Այս կառույցի նախագծերը ֆինանսավորվում են ինչպես Վրաստանի պետբյուջեից, այնպես էլ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից։ Այդ նույն տարիներին էլ ավելի են ակտիվանում նաև ոչ կառավարական կազմակերպությունները և այսպես կոչված «ուղեղային կենտրոնները»3, որոնցից են վրացական առաջատար think tankրը Վրաստանի Ատլանտիկական խորհուրդը (1996) և Ռազմավարական միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամը (1998)։ Վրաստանի արդեն արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ 2008թ. սկզբին, երկրի բնակչության առջև դրվեց նրա «ապագայի» վերաբերյալ հարցին պատասխանելու անհրաժեշտությունը։

Վրաստանի վառ արտահայտված եվրատլանտյան արտաքին քաղաքականությունը և հակառուսական հռետորաբանության շարունակական սաստկացումը ժամանակի ընթացքում էլ ավելի էին բարդացնում Վրաս-տանի նոր ղեկավարության առանց այդ էլ չստացված փոխհարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ երկու երկրներին բերել-հասցնե-լով օգոստոսյան պատերազմին։ Ռուս-վրացական հակամարտությունը 2008թ. օգոստոսին աղետալի հետևանքներ ունեցավ Վրաստանի համար, այդ թվում Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան անկախ պետություններ ճանաչելու պատճառով։ Այդ բոլոր իրադարձությունները ստիպեցին պաշտոնական Թբիլիսիին վերանայել 2005թ. Ազգային անվտանգության հայեցակարգը։ Այսպիսով, մի քանի տարվա աշխատանքից հետո երկրի խորհրդարանը 2011թ. դեկտեմբերի 23-ին 150 «կողմ» ձայնով հաստատեց

1 Меликян Дж, Внешняя политика Грузии после парламентских выборов в октябре 2012: взгляд из Армении // Центральная Азия и Кавказ (Журнал социально-политических исследований). CA&CC Press, Швеция, 2014, Том 17, Выпуск 1, сс. 78-88.

2 Information Centre on NATO and EU, http://www.natoinfo.ge/ge/struqtura.

3 Меликян Дж., Исследовательские центры Грузии (этапы становления и основные направления деятельности) // «21 век», НОФ Нораванк, 2015, №4, сс. 38-50.

փաստաթղթի նորացված տարբերակը1:

Հարկ է նշել, որ փաստաթղթում երկու հիմնական փոփոխություն է կատարվել։ Առաջին Ռուսաստանը գործընկեր երկրից (2005թ. հայեցակարգով) վերածվել է «Վրաստանի ազգային անվտանգության «գլխավոր սպառնալիքի և մարտահրավերի»։ Մասնավորապես, տրվել են հետևյալ ձևակերպումները. «Վրաստանի տարածքի ռուսաստանյան օկուպացիա», «ռազմական նոր ագրեսիայի վտանգ Ռուսաստանի կողմից» և «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից կազմակերպված ահաբեկչական գործողություններ»։ Երկրորդ ուժեղացավ երկրի եվրատլանտյան ինտեգրման դերը։ Փաստաթղթի համաձայն այս ուղղությունը հանդիսանում էր և շարունակում է հանդիսանալ «երկրի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ամենակարևոր գերակայություններից մեկը»։ Միևնույն ժամանակ, հեղինակները հատկապես նշում էին, որ Ռուսաստանի հետ օգոստոսյան պատերազմը չկարողացավ փոխել երկրի ձգտումը մտնել ՆԱՏՕ, և 2004թ. հետո երկիրը «մեծ առաջընթացի» հասավ այս ուղղությամբ։

Փոփոխությունները 2001թ. հայեցակարգում հիմնականում չեն վերաբերել տարածաշրջանի հարևան երկրների հետ հարաբերություններին։ Նոր փաստաթուղթը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրագրել է որպես «ռազմավարական գործընկերություն», իսկ Հայաստանի հետ հարաբերության սահմանումը «պրագմատիկ համագործակցությունից» դարձել է «սերտ գործընկերություն»1 2։

Ամփոփելով Միխայիլ Սաակաշվիլու նախագահության շրջանում Վրաս-տանի արտաքին քաղաքականության արդյունքները պետք է նշել, որ Վրաստանի եվրատլանտյան վեկտորն ավելի է կարևորվել և դարձել պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքական գործունեության հիմնական ուղղությունը։ Բացի այդ, վերջնականապես փչացան հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչի պատճառը 2008թ. օգոստոսի պատերազմն էր և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Տարածաշրջանային մակարդակում Վրաստանը ներկայանում է որպես տարանցող երկիր, «աշխարհաքաղաքական խաչմերուկ» «Հյուսիս-Հարավ» և

1 Civil.ge: Новая Концепция национальной безопасности Грузии, http://www.civil.ge/rus/article.php?id=22911.

2 National Security Concept of Georgia, 2011, http://www.parliament.ge/files/292_880_927746_concept_en.pdf.

«Արևմուտք-Արևելք» հատման առանցքում, ինչպես նաև «Կովկասի կենտրոն», ինչպես սիրում էր ասել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։

Սակայն վատթարացած ներքաղաքական իրավիճակը պայմանավորված ֆինանսական ճգնաժամով, կառավարող կուսակցության քաղաքական և տնտեսական մոնոպոլացմամբ, ինչպես նաև ռուսական շուկայի փակումը վրացի աշխատանքային միգրանտների ու ապրանքների համար, այս ամենը նպաստեցին երկրի բնակչության դժգոհության աճին։ Արդյունքում 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցավ աննախադեպ իշխանափոխություն դեմոկրատական ճանապարհով, և երկրում իշխանության եկավ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան գործարար և մեկենաս Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ։

Վրաստանի արտաքին քաղաքականությունը 2012թ. հոկտեմբերից հետո և նրա ներքաղաքական չափումը

2012թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները նշանավորե-ցին առաջին ժողովրդավարական իշխանափոխությունը Վրաստանում։ «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան կարողացավ օգտվել երկրի ներքաղաքական իրավիճակը և իշխանությունը փոխելու բնակչության ցանկությունից։ Արժե նշել, որ ներքաղաքական խնդիրների կողքին (դժգոհու-թյուն նախկին նախագահ Սաակաշվիլու թիմի անսահման իշխանությունից, վերջինի կողմից ընդդիմադիր կուսակցությունների և միավորումների հետապնդումներ և այլն) ցանկություն կար նաև վերականգնել հարաբերությունները հարևան Ռուսաստանի հետ, որը մշտապես արտահանման շուկա է հանդիսացել վրացական արտադրանքի և աշխատուժի համար։ Նոր իշխանությունների բոլոր առաջարկությունները ներառված էին «Ուժեղ, դեմոկրատական, միասնական Վրաստանի համար» նախընտրական ծրագրում1, որի իրագործմանն էլ ձեռնամուխ եղավ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կոալիցիան։ Ծրագիրը հաստատվեց խորհրդարանի, զուգահեռաբար կառավարության1 2 կողմից 2012թ. հոկտեմբերի 25-ին։ Դրանում սո-ցիալ-տնտեսական ոլորտի խնդիրների կողքին տեղ գտան նաև երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ դրույթներ։

1 Текст программы: “Для сильной, демократической и единой Грузии”. “Тбилисская неделя”: http://www.georgianpress.ru/politics/22479-dlya-silnoy-demokraticheskoy-i-edinoy-gruzii.html.

2 Новости-Грузия: Парламент Грузии утвердил правительство Иванишвили, Нацдвижение проголосовало против, http://newsgeorgia.ru/politics/20121025/215293033.html.

Փաստաթղթի վերլուծությունը ցույց է տալիս, որ նոր ծրագրի և քաղաքականության արտաքին քաղաքական հիմնական վեկտորները գլխավորապես համընկնում են այն ուղղությունների հետ, որոնք նշված էին Վրաստանի 2011թ. արտաքին քաղաքականության հայեցակարգի վերջին խմբագրության մեջ։ Այս ծրագրում, ինչպես և 2011թ. հայեցակարգում, երկրի հիմնական գերակայությունը մնում է եվրոպամետ արտաքին քաղաքական կողմնորոշումը, ինչպես նաև Վրաստանի ձգտումը ինտեգրվել և անդամակցել Հյուսիս-ատլանտյան դաշինքին, նախաստորագրել, իսկ հետագայում նաև ստորագրել ասոցիատիվ անդամակցության համաձայնագիր ԵՄ-ի հետ։ Վրաստանի նոր կառավարության «գլխավոր դաշնակիցը» նշվում էր ԱՄՆ-ը1։ Ինչ վերաբերում է հարևան երկրների հետ փոխհարաբերություններին, ապա այս ուղղությամբ ևս փոփոխություններ գրեթե չէին կատարվել։ Երկրի վարչա-պետը, ինչպես և կառավարության մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, սկսեցին հայտարարություններ անել Հարավային Կովկասում Վրաստանի էլ ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին1 2։ Միակ նորարարությունը երկրի նոր իշխանությունների հրաժարումն էր հակառուսական հռետորաբանությունից և Ռուսաստանի Դաշնության հետ շփումներ հաստատելու ցանկության մասին հայտարարությունները։

Չնայած իշխանափոխությանը նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մնաց պետության ղեկավարի պաշտոնին և գլխավորում էր «Միասնական ազգային շարժումը» (ՄԱՇ), որն ընդդիմադիր ճամբար էր անցել։ Սահմանադրության փոփոխությունները3, որոնք նախաձեռնել էր ինքը Սաակաշվիլին, պետք է ուժի մեջ մտնեին 2013թ. հոկտեմբերի նախագահական ընտրություններից հետո։ Այսպիսով, նա մնում էր պետության ղեկավարը իրական լիազորություններով, բայց մասամբ հրաժարվեց դրանցից այսպես կոչված «կոա-բատացիայի» (նախորդ և նոր իշխանությունների համակեցություն և համագործակցություն) գործընթացի շրջանակում։ Մանավանդ որ տեղական ինքնակառավարման մարմիններն այդ պահին կազմված էին ընդդիմադիր ՄԱՇ ներկայացուցիչներից։ Այս ամենն իշխող կոալիցիայի համար որոշակի

1 Тбилисская неделя: «Для сильной, демократической и единой Грузии», http://www.georgianpress.ru/politics/22479-dlya-silnoy-demokraticheskoy-i-edinoy-gruzii.html.

2 Грузия On-line: Иванишвили считает успешной внешнюю политику новых властей, http://www.apsny.ge/2013/pol/1360110723.php.

3 Саакашвили подписал изменения в Конституцию Грузии, сокращающие полномочия президента, http://korrespondent.net/world/1135162-saakashvili-podpisal-izmeneniya-v-konstituciyu-gruzii-sokrashchayushchie-polnomochiya-prezidenta.

դժվարություններ էր ստեղծում ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էչ Ռուսաստանի հետ շփումները կարգավորելու և «ագրեսիվ հայտարարություններից» հրաժարվելու հարցում:

Տարածաշրջանային առաջին այցեչություններին (Բաքու, Երևան, Ան-կարա) զուգահեռ 2012թ. հոկտեմբերի վերջին ստեղծվեց Վրաստանի վարչա-պետի Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների գծով հատուկ ներկա-յացուցչի պաշտոնը: Վարչապետ Բիձինա Իվանիշվիչու 2012թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ այդ պաշտոնին նշանակվեց ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան (2000-2004թթ.) Զուրաբ Աբաշիձեն1: Այդ ժամանակ էչ հենց սկսվեց երկխոսությունը Մոսկվայի հետ «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով, որը լրացրեց 2008-ից (այն պահից, երբ խզվեչ էին դիվանագիտական հարաբերությունները) գործող Ժնևյան բանավեճերի ձևաչափը Անդրկովկասում անվտանգության վերաբերյաչ, որոնք տեղի են ունենում ԵՄ, ՄԱԿ, ԵԱՀԿ միջնորդությամբ, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Աբխազիայից և Հարավային Օսիայից պատվիրակությունների մասնակցությամբ: Որպես բանակցությունների

հետևանք ռուսական շուկան բացվեց վրացական գյուղտնտարտադրանքի, հանքային ջրերի և գինու-օղու արդյունաբերության արտադրանքի համար:

Ռուսաստանի հետ երկխոսության պատճառով Միխայիչ Սաակաշվիչու գչխավորած «Միասնական ազգային շարժումը» խիստ քննադատության ենթարկեց կոաչիցիայի գործողությունները նշեչով, որ կառավարությունը «կասկածի տակ է դրեչ» Վրաստանի եվրոպական ինտեգրման արտաքին քաղաքական գիծը: Հունվարի 21-ին Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային խորհրդաժողովում Միխայիչ Սաակաշվիչին, որպես նախագահ վերջին անգամ եչույթ ունենաչով խորհրդարանականների առջև, ներկայացրեց երկրում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը1 2 հայտարարեչով, թե Վրաստանի ներկայիս և նախորդ կառավարությունների միջև չկա երկրի արտաքին քաղաքական գծի վերաբերյաչ միասնական տեսչական:

Ընդդիմադիր ՄԱՇ-ի նոր կառավարության վարկաբեկման ռազմավարությունը չեզոքացնեչու համար 2013թ. հունվարից սկսեց մշակվեչ մի

1 Новости-Грузия: Иванишвили назначил спецпредставителя по вопросам отношений с Россией, http://www.newsgeorgia.ru/politics/2012H01/215306407.html.

2 Голос Америки: Саакашвили в ПАСЕ: Россия должна освободиться от имперских амбиций, http://www.golos-ameriki.ru/content/saakashvili-pace-speech/1588220.html.

փաստաթուղթ, որը պետք է ամրագրեր Վրաստանի արտաքին քաղաքականության արևմտամետ ուղղվածությունը։ Դժվարին բանակռիվներից հետո, որոնք սկսվեցին փետրվարին, խորհրդարանական մեծամասնությունը ՄԱՇ իր ընդդիմախոսներին առաջարկեց խորհրդատվություններ կազմակերպել և ստորագրել միջխմբակցային համաձայնագրեր երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ «Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղությունների մասին» համաձայնագիրը խորհրդարանն ընդունեց միաձայն (89 կողմ- հեղ.) 2013թ. մարտի 7-ին1։

Փաստաթուղթը բաղկացած էր 19 կետից, որոնք սահմանում էին Վրաս-տանի ազգային շահերը և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Բանաձևի երրորդ կետը մեկ անգամ ևս ընդգծում էր, որ երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ռազմավարական գերակայությունը ինտեգրումն է եվրոպական (ԵՄ) և հյուսիսատլանտյան (ՆԱՏՕ) կառույցներին։ Սակայն համաձայնագրի 4-րդ կետն ամրագրում էր, որ Վրաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրատլանտյան ուղղություններն առաջին հերթին ծառայում են երկրի կայուն դեմոկրատական զարգացմանն ու անվտանգությանը ուղղված չլինելով որևէ երրորդ պետության դեմ (ենթադրվում էր Ռուսաստանը- հեղ.')։ Համաձայնագրում, ինչպես և կառավարության ծրագրում և 2011թ. Ազգային անվտանգության հայեցակարգում հատուկ շեշտադրում էր կատարվում ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների վրա, որը 9-րդ կետում ներկայացվում է որպես Վրաստանի գլխավոր դաշնակից։ Միևնույն ժամանակ, 14-րդ կետը շարունակում էր նախորդ իշխանությունների քաղաքականությունը հարևան երկրների հետ փոխհարաբերություններում և նշում էր, որ Վրաստանի համար կարևոր է երկկողմ տնտեսական և քաղաքական հարաբերությունների խորացումն Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ։

Խորհրդարանական ընդդիմության հետ որպես կոնսենսուս և ի հաստատումն արտաքին քաղաքականության եվրոպական ու եվրատլանտյան վեկտորների պահպանման միջխմբակցային փաստաթղթում նշվում էր, որ Վրաստանը հրաժարվում է անդամակցել միջազգային այնպիսի կազմակերպությունների, որոնք հակասում են վերը նշված գերակայությանը, ինչը միանշանակ բացառում էր Վրաստանի հնարավոր ընդգրկումը հետխորհրդային միավորումներում, ինչպիսին են ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն։ Համաձայնագրի 11-րդ

1 Наталия Смольникова: Полный текст резолюции “О направлениях внешней политики Грузии”, http://www.newsgeorgia.ru/politics/20130308/215583721.html.

կետում նշված էր, որ «Վրաստանը երկխոսություն է վարում Ռուսաստանի հետ ինչպես Ժնևում անցկացվող միջազգային մեխանիզմների օգտագործ-մամբ, այնպես էլ երկկողմ ձևաչափով, իսկ այդ երկխոսության նպատակը կոնֆլիկտի կարգավորումն է, բարիդրացիական հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը»։

2013թ. հոկտեմբերին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթեց «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիփն։ Այդ ժամանակ էլ Բիձինա Իվանիշվիլին, ինչպես մինչ այդ խոստացել էր, «հեռացավ քաղաքականությունից», իսկ նոր կառավարության ղեկավար դարձավ Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Իրակլի Ղարիբաշվիփն, որը հայտարարեց, որ շարունակելու է Բիձինա Իվանիշվիլու կառավարության արտաքին քաղաքական գիծը և իրականացնելու է «Ուժեղ, դեմոկրատական, միասնական Վրաստանի համար» կառավարական ծրագիրը։ Վրաստանի նոր կառավարության գործունեության վերլուծությունը ցույց է տալիս, որ վարչապետի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդել Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունների վրա։

Արդեն նախագահի փոփոխությունից հետո և առ այսօր, վրաց-ռուսական շարունակվող բարդ երկխոսության ֆոնին, ՄԱՇ ընդդիմադիր թիմը վերջին տարիներին կազմակերպել է տարբեր տեսակի բողոքի ակցիաներ «Վրացական երազանք» կոալիցիայի այսպես կոչված «ռուսամետ քաղաքականության» դեմ նրան մեղադրելով եվրաինտեգրումից հեռանալու և ռուսական օկուպացիային զիջումներ անելու մեջ1։

Չնայած մեղադրանքներին հենց նոր կառավարության օրոք 2013թ. նոյեմբերի 29-ին, Վիլնյուսում ընթացող «Արևելյան գործընկերության» գագա-թաժողովի շրջանակներում Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության ոլորտի հարցերով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը պաշտոնապես նախաստորագրեցին ԵՄ-ին Վրաստանի ասոցացման համաձայնագիրը1 2։ Դրան զուգահեռ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և առևտրի գծով եվրա-հանձնակատար Կարել դե Գուհթը ստորագրեցին ԵՄ-ի հետ ասոցացման

1 Власти Грузии проводят политику в интересах России, заявили участники митинга в Тбилиси http://www.kavkaz-uzel.ru/articles/252432/.

2 Голос Америки: Грузия парафировала соглашение с Евросоюзом, http://www.golos-ameriki.ru/content/georgia-vilnius/1800445.html.

փաստաթղթի այն մասը, որտեղ խոսվում է ազատ առևտրի համապարփակ գոտու մասին։ Վրաստանի խորհրդարանն այս փաստաթուղթը հաստատեց 2014թ. հուլիսի 18-ին։ Այս քաղաքականության արդյունքում 2014թ. հունիսի 27-ին ստորագրվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ներառյալ ազատ առևտրի խորացված գոտու մասին պայմանագիրը (DCFTA), որը փոխարինեց Վրաստանի և ԵՄ-ի միջև 1996թ. «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրին։ Սրանով իսկ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նոր իրավական հիմք ստեղծեց Վրաստանի և ԵՄ հետագա համագործակցության համար։ Ներկա պահին համաձայնագիրն անցել է ԵՄ անդամ երկրների և Եվրախորհրդարանի կողմից վավերացման ընթացակարգը և ամբողջովին գործարկվել է։

2015թ. վերջին դեկտեմբերի 18-ին, Եվրահանձնաժողովը հրապարակեց վերջնական դրական եզրակացությունն այն մասին, որ Վրաստանը կատարել է Եվրամիության հետ Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանը (VLAP)։ Հաշվետվության մեջ ասված էր, որ պահանջների կատարումը համապատասխանում է եվրոպական և միջազգային չափորոշիչներին։ Դրանից հետո, ինչպես և սպասվում էր, մարտի 9-ին Եվրահանձնաժողովը հանդես եկավ պաշտոնական առաջարկությամբ1 ուղղված Եվրախորհրդա-րանին և ԵՄ Խորհրդին վերացնել վիզաները Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտում։ Օրենսդրական նախաձեռնությունը, որը հրապարակվեց Եվրամիության փաստաթղթերի ցանկում, ուժի մեջ մտնելուց առաջ պետք է հաստատեն Եվրախորհրդարանը և ԵՄ անդամ պետությունները։ Նախաձեռնության մեջ ասվում է, որ բարեփոխումների տեսակետից Վրաստանը կատարել է Վիզային ազատականացման գործողությունների պլանով նախատեսված բոլոր խնդիրները և «բավարարում է բոլոր համապատասխան չափանիշներին, որպեսզի նրա քաղաքացիներն ազատվեն վիզային պահանջներից»։ Վրաստանի ղեկավարությունը ողջունեց Եվրահանձնաժողովի այս նախաձեռնությունը հույս հայտնելով, որ այն շուտով կհաստատվի։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերություններին, ապա 2014թ. սեպտեմբերին, Ուելսում ՆԱՏՕ գագաթաժողովի ընթացքում դաշինքի անդամ երկրների և Վրաստանի կողմից ընդունվեց «Միջոցառումների էական փաթեթ», որը պետք է օգնի Վրաստանին դաշինքին անդամակցելու

1 Civil.ge: Еврокомиссия предлагает странам ЕС упразднить визы для Грузии http://civil.ge/rus/artide.php?id=27900.

ձգտման գործում: Այս փաստաթղթի շրջանակում 2015թ. օգոստոսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարարության «Կրծանիս» Ազգային ուսումնական կենտրոնի տարածքում հիմնվեց Վրաստանի և ՆԱՏՕ համատեղ վարժանքային և գնահատման կենտրոնը։ Չնայած սրան, պաշտոնական Թբիլիսիի նպատակը անդամակցությունն է Հյուսիսատլանտյան դաշինքին, այլ ոչ թե այն միջանկյալ փուլը, որը կա այսօր։

Բրյոաելի հստակ պատասխանն ստացվեց 2015թ. դեկտեմբերի 2-ին, ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, երբ վերջինները հայտարարեցին1, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաս-տանը պետք է անցնի «Անդամակցության գործողությունների պլանի» փուլը, որը երկրին չեն տրամադրում 2008-ից հետո։ Հետո արդեն փետրվարի 11-ին «Վրաստան-ՆԱՏՕ» հանձնաժողովի հերթական բրյուսեդան նիստում (ՆԱՏՕ անդամ պետությունների1 2 և Վրաստանի պաշտպանության նախարարների մակարդակով) ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը նշեց, որ Վրաստանի հետ աշխատանք է տարվում ՆԱՏՕ 2014թ. ուելսյան գագաթաժո-ղովում համաձայնեցված Էական փաթեթի բոլոր ոլորտների ուղղությամբ։

Մարտի 2-ին Բրյոաել կատարած այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ, որը հաստատել է դաշինքի կողմից Վրաստանին ցուցաբերվող աջակցությունը «բարեփոխումների հավակնոտ օրակարգի» վերաբերյալ։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է նաև, որ Վրաստան-ՆԱՏՕ Էական փաթեթն իրագործվում է «լավ», և ընդգծել է, որ դաշնակիցները պատրաստ են «գտնել ուղիներ Վրաստանի հետ ՆԱՏՕ համագործակցության ուժեղացման համար»։ ԱԳՆ տեղեկատվությամբ նիստի ժամանակ կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացի զարգացման և քաղաքական ու գործնական համագործակցության խորացման հարցերը դաշինքի Վարշավյան գագաթաժողովին պատրաստվելու համատեքստում, որը տեղի է ունենալու ս.թ. օգոստոսին։

Վրաստանի արտաքին քաղաքական ուղղություններից են Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները, որոնք 2012-2015թթ. բավական բարդ են եղել։

1 Civil.ge: НАТО Грузии: ПДЧ остается неотъемлемой частью интеграции, http://www.civil.ge/rus/article.php?id=27670.

2 NATO Defence Ministers confirm Georgia is moving closer to NATO; http://www.nato.int/cps/en/natohq/ news_127982.htm?utm_source=twitter&utm_medium=smc&utm_campaign=160211+defmin+georgia.

Եվ սա այն դեպքում, երբ վրացական ամենամեծ սփյուռքը գտնվում է Ռուսաստանում. այն տարբեր տվյալներով կազմում է մինչև մեկ միլիոն մարդ (ինչպես ՌԴ, այնպես էլ Վրաստանի քաղաքացիներ)։ Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը և Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված քաղաքական խնդիրներին 2015թ. դրությամբ1 Ռուսաստանը դեռևս առաջատարն է հանդիսանում Վրաստան կատարվող դրամական փոխանցումների քանակով. նրա բաժինը կազմում է 40% (49% 2014-ին)։ Վրաս-տանի Ազգային բանկի տվյալներով 2015թ. Ռուսաստանից Վրաստան է ուղարկվել $432,68 մլն (39%-ով պակաս, քան 2014-ին) $1,08 մլրդ ընդհանուր գումարից ($1,44 մլրդ 2014-ին)։ Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում ԵՄ անդամ Հունաստանն է, որտեղից փոխանցվել է $117,68 մլն (42,5%-ով պակաս, քան 2014-ին)։ Վրացական արտադրանքի առջև ռուսական շուկայի բացումից հետո Ռուսաստանը մտավ Վրաստանի առևտրային գործընկեր երկրների հնգյակի մեջ։ Վրաստանի Վիճակագրական ծառայության տվյալներով 2015թ. Ռուսաստանը հանդիսանում է Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերը (երրորդ տեղում 2014թ. տվյալներով) և հինգերորդն է վրացական արտադրանքը ներմուծող երկրների ցուցակում։ Վրաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 2015թ. կազմել է $788,5 մլն, այդ թվում ներմուծումն աճել է 8,7%-ով կազմելով $625,6 մլն, իսկ արտահանումը կրճատվել է 40,7%-ով և կազմել $162,8 մլն։ Միջպետական այցելությունների մասով 2015 թվականն ավարտվել է Ռուսաստանի ԱԳՆ դրական որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման գծով (պարզեցվել է ցանկացած ժամկետի գործնական, աշխատանքային և ուսումնական վիզաների ստացման կարգը)։ Սակայն արդեն 2016թ. հունվարին այդ հարաբերությունները քննադատվեցին ինչպես ընդդիմության, այնպես էլ վրացական հասարակայնության մի մասի կողմից։ Այս ամենը պայմանավորված էր հարևանների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ Թբիլիսիի գազային բանակցություններով, որոնք ավարտվեցին հօգուտ պաշտոնական Բաքվի։

Չնայած արտաքին քաղաքականության վեկտորներից յուրաքանչյուրը կարևոր նշանակություն ունի Վրաստանի համար, այնուամենայնիվ, հարկ է դիտարկել, թե ինչպես է երկրի բնակչությունը գնահատում կառավարության արտաքին քաղաքական գործունեությունը։ Դրա համար դիմենք ԱՄՆ Ազ-

1 Джонни Меликян: Грузия в январе 2016 года: обзор внутриполитической ситуации, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=14475.

գային-դեմոկրատական ինստիտուտի (NDI) «Հանրային տրամադրությունը Վրաստանում» հետազոտության տվյալներին1, որն անցկացվել է փետրվարի 23-ից մինչև մարտի 14-ը։ Նշենք նաև, որ, չնայած սոցիալական հետազոտությունները չեն կարող ներկայացնել Վրաստանում տիրող իրավիճակի ամբողջական պատկերը, բայց և այնպես դրանք առավել մոտ են արտաքին քաղաքական դիրքորոշման վերաբերյալ վրացական հասարակությունում տիրող տրամադրությունը ներկայացնելուն։

Գծապատկեր 1

«Ինչպիսի ն պետք է լինի Վրաստանի արտաքին քաղաքականությունը»

հարցի պատասխանները

In your opinion, Georgia's foreign policy should be... (q4S)

S2

Pro-Western Pro-Western, Pro-Russianr Pro-Russian DK RA

however we however we

should maintain should maintain good relations good relations with Russia with EV and NATO

Հետազոտության տվյալներով (Գծապատկեր 1) պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Վրաստանի արտաքին քաղաքականությունը, հարցվողների 14%-ը պատասխանել է «արևմտամետ», 52%-ը «արև-մտամետ, բայց պետք է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ», 16%-ը «ռուսամետ, բայց պետք է լավ հարաբերություններ պահպանել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ», իսկ 5%-ը պատասխանել է «ռուսամետ»։ Միևնույն ժամանակ, հարցվողների 77%-ը հավանություն է տվել Վրաստանի կառավարության հռչակած նպատակին, որպեսզի երկիրը դառնա ԵՄ անդամ. 2015թ.

ռ

օգոստոսին նրանց թիվը կազմել է 61%։ Պատասխանելով «աջակցո ւմ եք արդյոք ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ մտցնելու հեռանկարին» հարցին

1 National Democratic Institute, CRRC Georgia: Results of March 2016 Public Opinion Poll in Georgia, https://www.ndi.org/March-2016-Public-Qpinion-Poll-Georgia.

100

90

80

70

60

50

ao

30

20

io

հարցվողների 84%-ը պատասխանել է դրական, իսկ 72%-ը պատասխանել է, թե դա կարող է իրենց օգուտ բերել։ ՆԱՏՕ-ում Վրաստանի ինտեգրման օգտին է արտահայտվել հարցվածների 68%-ը, որոնք հավանություն են տվել կառավարության հռչակած այդ նպատակին։ Վրաստանում ՆԱՏՕ հակառակորդները կազմում են 19%։

Գծապատկեր 2

Վրաստաեի բնակչության ԵՄ֊ին և ԵԱՏՄ֊ին կողմնակիցւինեշու դինամիկան

Which of the following statements do you agree with? (q46)

♦ Georgia should join the Eurasian Union established by the Russian Federation, Belarus and Kazakhstan —•—Georgia should join the European Union (EU) established by western European countries Agree with neither

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

30

20

•O 9

io

Apr AUg NOV Mar

2015 2010

All waves are nations Ify representative of Georgian speakers. April 2015, August 2015 and March 201S are also representative for minority regions.

О

Հետաքրքիր է նաև Եվրամիությանը և Եվրասիական տնտեսական միությանը Վրաստանի ինտեգրման կողմնակիցների և հակառակորդների դինամիկան: Ընտրություն կատարելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հարցվողների 61%-ն արտահայտվել է ԵՄ օգտին, այն դեպքում, երբ 20%-ն ընտրել է ԵԱՏՄ-ն: Այսպիսով, ինչպես նշվել է հետազոտությունում (Գծապատկեր 2), եվրոպական ինտեգրման կողմնակիցների թիվն ավելացել է 2015թ. օգոստոսի 47%-ի փոխարեն հասնելով 61-ի: Դրան զուգահեռ հետազոտության համաձայն, նկատվում է այն բնակիչների թվաքանակի կրճատում, ովքեր կողմնակից են եղել Վրաստանի ինտեգրմանը 2015թ. հունվարի 1-ից գործող Եվրասիական տնտեսական միությանը: Նրանց թիվը կրճատվել է (2015թ. նոյեմբերին 24%, 2015թ. օգոստոսին 28% և այժմ 20%):

Նույն հետազոտության համաձայն Ռուսաստանի հանդեպ Վրաստանի քաղաքացիների վերաբերմունքը կարելի է բնութագրել որպես երկակի. բնակչության մի մասի համար, որը գտնվում է պետական գաղափարախոսության և

ԶԼՄ ազդեցության ներքո, Ռուսաստանն «ամենամեծ սպառնալիքն է» իրենց երկրին, այն դեպքում, երբ բնակչության երկրորդ խմբի համար դա «երկիր է, որը բոլորից լավ կապահովի Վրաստանի անվտանգությունը»։ Հարցվածների 47%-ը Ռուսաստանն անվանել է Վրաստանի անվտանգության «մեծագույն սպառնալիքը»։ Երկրորդ տեղում ԻԼԻՊ սպառնալիքն է 8%, երրորդ տեղում ԱՄՆ-ը (7%)։ Այն երկրների/կազմակերպությունների թվում, որոնք լավագույն ձևով կարող են ապահովել Վրաստանի անվտանգությունը, նշվել են ՆԱՏՕ-ն 23%, ԵՄ-ը 13%, և որքան էլ տարօրինակ է Ռուսաստանը 13%, որի ցուցանիշը նույնն է, ինչ և ԵՄ-ինը, որին ջանում է անդամակցել պաշտոնական Թբիիսին։

Գծապատկեր 3

Երկրներ/կազմակերպություններ, որոնք կարող են ապահովել Վրաստանի անվտանգությունը

Ամփոփելով կարելի է ասել, որ այս հետազոտություններն ինչ-որ չափով արտացոլում և հաստատում են այն, որ բնակչությունը պաշտպանում է «Վրացական երազանք» կոալիցիայի, ավելի կոնկրետ «Վրացական երա-զանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության արտաքին քաղաքականությունը եվրատլանտյան կառույցներին ինտեգրման մասով զուգահեռ պաշտպանելով նաև Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների և երկխոսության պահպանման անհրաժեշտությունը։ Պարզ է նաև, որ Վրաստանում նկատվում է հուսախաբություն երկրի քաղաքականությունից բարձր սպասելիքների հարցում, որոնք ստեղծվել էին երկրի իշխանությունների և ԶԼՄ-ի կողմից ՄԱՇ կառավարման շրջանում։ Մնում է միայն պրագմատիկ ընտրու-

թյունը, որը ներկա պահին ուղղված է դեպի Բրյուսել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հարևան երկիր լինելով, որը տնտեսական ազդեցություն ունի Վրաստանում և նրա ներքաղաքական կյանքի ակտոր է հանդիսանում, կարող է համարվել ինչպես «սպառնալիքի», այնպես էլ հարևան Վրաս-տանի «անվտանգության ապահովման» գործոն (ոչ միշտ իր կամքով, այլ հիմնականում ի հաշիվ ընդդիմության կողմից «ռուսական սպառնալիքի», «եվրասիականության սպառնալիքի»1 մանիպուլյացիայի և այլն), ինչը բնական է, եթե հաշվի առնենք Ռուսաստանի ինչպես դրական, այնպես էլ բացասական դերն անկախ Վրաստանի կայացման գործում։

Ապրիլ, 2016թ.

ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ

Քոնի Միքան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է հետխորհրդային շրջանում Վրաստանի արտաքին քաղաքականության կայացման, զարգացման և հետագա փոփոխությունների ուսումնասիրությանը: Վերլուծվել են Վրաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգային փաստաթղթերը և հիմնական գերակայությունները (եվրոպական և եվրատլանտյան ինտեգրում) Միխայիլ Սաակաշվիլու կառավարման տարիներին: Դիտարկվել են նաև արտաքին քաղաքական այն բոլոր փոփոխությունները, որոնք կատարվել են 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, այդ թվում և ուղղակի երկխոսության հաստատումը Ռուսաստանի հետ: Դիտարկվել են այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են Վրաստանի նոր ղեկավարության կողմից «Վրացական երազանք» կոալիցիայի գլխավորությամբ: ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի վերջին սոցհետազոտության տվյալների հիման վրա վերլուծվել են Վրաստանի բնակչության կողմից երկրի արտաքին քաղաքականության և դրա հիմնական գերակայությունների վերաբերյալ ընկալումները:

1 Նշենք վրացի քաղաքական և հասարակական գործիչների շարունակական հայտարարություններն այն մասին, որ երկրում «աճում» կամ «նվազում» է ռուսական պրոպագանդան, ինչպես նաև բողոքները որոշ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունից, որոնք պիտակավորվում են որպես «ռուսամետ»:

ВНЕШНЯЯ ПОЛИТИКА ГРУЗИИ И ЕЕ ВНУТРИПОЛИТИЧЕСКОЕ ИЗМЕРЕНИЕ

Джонни Меликян

Резюме

Данная статья посвящена исследованию становления, развития и дальнейшей трансформации внешней политики Грузии в постсоветский период. В исследовании дается анализ концептуальных документов и основных приоритетов внешней политики Грузии в период президентства Михаила Сааакашвили — европейской и евроатлантической интеграции. В работе также рассматриваются все те внешнеполитические изменения, которые имели место после парламентских выборов октября 2012г., в том числе налаживание прямого диалога с Россией. Автором рассмотрены также те документы, которые были приняты новым руководством Грузии во главе с коалицией «Грузинская мечта». Кроме того, на основе данных последнего социального исследования Национального демократического института США, был сделан анализ восприятия населением Грузии внешней политики страны и ее основных приоритетов.

GEORGIA’S FOREIGN POLICY AND ITS DOMESTIC POLITICAL DIMENSION

Joni Melikyan

Resume

The article studies establishment, development and further transformation of Georgia’s foreign policy in the post-Soviet period. The study analyzes the concept papers and main priorities of Georgian foreign policy — European and Euro Atlantic integration, in the period of Mikheil Saakashvili’s presidency. The study also considers the foreign policy changes that occurred after the parliamentary elections in 2012, including involvement in a direct dialog with Russia. The author reviews the documents adopted by the new Georgian leadership under the Georgian Dream coalition. In addition, an analysis of Georgian population’s perceptions of the country’s foreign policies and its priorities is provided based on the data of a recent social survey conducted by the US National Democratic Institution.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.