Научная статья на тему 'Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը մեդիա-լուսաբանման մեջ'

Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը մեդիա-լուսաբանման մեջ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
138
23
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
իդեոլոգեմ / մեդիա-դիսկուրս / ինտեգրացիոն գործըն- թաց / Մաքսային միություն / Եվրոպական միություն / անդամակցություն / կողմ / դեմ / արժեքային կողմնորոշումներ

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Արփի Մանուսյան, Դիանա Գալստյան, Լիլիթ Հակոբյան, Աննա Ժամակոչյան

Հոդվածում դիտարկվում են Մաքսային միությանը (ՄՄ) միանալու ՀՀ որոշ-ման առնչությամբ ԶԼՄ-ում ծավալված քննարկումները՝ որոշմանը սատա-րող և ընդդիմացող փաստարկների, անդամակցության հնարավոր հետևանքների, բարձրաձայնված մի շարք «տագնապային» թեմաների շուրջ։Բացի այդ, հոդվածում ներկայացվել են Ռուսաստանի կերպարը, ՀՀ հան-րության ներկայացվածության հարցը և արժեքային կողմնորոշումները՝ ՀՀինտեգրացիոն գործընթացների լուսաբանման թեմատիկ համատեքստում

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

MEDIA COVERAGE OF ARMENIA JOINING THE CUSTOMS UNION

The article explores discussions taking place in mass media with regard to the decision of the Republic of Armenia to join the Customs Union (CU), pro and con arguments for this decision, its possible effects and a number of “alarming” topics. In addition, the image of Russia is presented in the article, as well as the issues of Armenian public’s representation and value orientations in the thematic context of the media coverage of Armenia’s involvement in integration processes.

Текст научной работы на тему «Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը մեդիա-լուսաբանման մեջ»

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԴԻԱ-ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄԵՋ

Արփի Մանուսյան, Դիանա Գալստյան՛’,

Լիյիթ Հակոբյան', Աննա Ժամակոչյան”

Բանալի բաոեր իդեոլոգեմ, մեդիա-դիսկուրս, իևաեգրացիոև գործընթաց, Մաքսային միություն, Եվրոպական միություն, անդամակցություն, կողմ, դեմ, արժեքային կողմնորոշումներ:

Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի միացման որոշումն ունեցավ կարուկ մեդիա-արձագանքներ, որոնք ներառում էին քննարկումներ ՀՀ անդամակցության որոշումը պայմանավորող փաստարկների և անդամակցության հեռանկարում հնարավոր հետևանքների շուրջ: ՀՀ ինաեգրացիոն գործընթացների լուսաբանման համատեքստում զանգվածային լրատվամիջոցներում բարձրաձայնվեցին նաև այլ մի շարք կարևոր, «տագնապային» թեմաներ: Ահա այս համատեքստի, ինչպես նաև ԶԼՄ-ում Մաքսային միության հետ անմիջական կապ ունեցող իդեոլոգեմների (գաղափարականացված կոնստրուկտոր* 1), դրանց իմաստավորումների ուսումնասիրման նպատակով դիտարկել ենք ՄՄ անդամակցության շուրջ ՀՀ մեդիա-դիսկուրսը:

՚ «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետներ:

'՚ «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ:

1 Իդեոլոգեմ հասկացության սահմանման, ինչպես նաև դրա ուսումնասիրման համար հիմնվել ենք մեր առավել վաղ կատարած ուսումնասիրության մեթոդաբանության վրա (տե ս «Իդեոլոգեմեերը ՀՀ տեղեկատվական տարածքում», գլխ. խմբ. Գ.Հարությունյան, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2013):

97

ԱՄանուսյան, ԴԳաչսւռյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյան

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Իդեոլոգեմները սահմանվում են իբրև «գաղափարախոսական ուղերձ կրող միավորներ, որոնք ճանաչելի են որպես ամրագրված բառ կամ արտահայտություն, ունեն հուզա-արժեքային ասպեկտ, հանդես են գալիս բնորոշ համատեքստում կամ ասոցիատիվ կերպով առաջ բերում անհրաժեշտ համատեքստեր: Այսպիսով, իդելոգեմը խտացնում է որոշակի ասելիք և դրա «կարճ անվանումն» է հանդիսանում1։ Հետազոտության ընթացքում դրանք խմբավորվել և դիտարկվել են «Արտաքին քաղաքականություն», «Հասարակական հարցեր» և «Էթնոազգային հարցեր» թեմատիկ խմբերում։

«Արտաքին քաղաքականություն» խմբում դիտարկել ենք Ռուսաստանի մեդիա-կերպարը, «Հասարակական հարցեր»-ում Հայաստանի հանրության ներկայացվածությունը, «Էթնոազգային հարցեր»-

\ а а

ում Հայաստանի արժեքային կողմնորոշումները «Եվրոպա , թե Ռուսաստան» ինտեգրացիոն նախագծերի երկընտրանքի մեդիա-դիսկուրսում։

Մոնիթորինգն իրականացվել է 2013թ. սեպտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ ինտերնետային լրատվամիջոցների լրահոսում Hn.am, Azatutyun.am, Panarmenian.net և Ilur.am. Ընդհանուր առմամբ դիտարկվել է 91 հոդված.

Հայաստանի ՄՄ անդամակցության որոշմանն առնչվող դիսկուրսները

Մաքսային միությանն անդամակցության որոշման շուրջ քննարկումներում հենց առաջին հայացքից նկատելի է, որ հստակորեն առանձնանում են կողմնակիցների և ընդդիմացողների խմբերը. Վերլուծելով դրանցից յուրաքանչյուրի դիսկուրսը կարելի է տեսնել, որ դրանք հիմնականում ընթանում են որոշ կոնկրետ հիմնավորում-փաս-տարկների շուրջ.

1 Տե ս «Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում», գլխ. խմբ. Գ.Հարությունյան, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2013.

98

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ԱՄանուսյան, ԴԳալստյան, ԼՀակոբյան, ԱԺամակոչյան

Այսպես, ՄՄ անդամակցության կողմնակիցներն իրենց փաստարկները ծավալում են ՀՀ տնտեսական և անվտանգության հարցերի շուրջ։ Այս երկու առանցքային հարցերը, ի թիվս այլոց, օգտագործել են նաև ՄՄ անդամակցությանն ընդդիմացողները ներկայացնելով նույն խնդրի այլ տեսանկյուններ։ Անվտանգության հարցին հղում կատարող ՄՄ անդամակցության կողմնակիցների շարքերում նկատելի են նաև ոչ միանշանակ գոհունակ դիրքորոշումներ, որոնք, հաշվի առնելով բոլոր բացասական կողմերը, Մաքսային միությանն (իսկ հետագայում Եվրասիական միությանը) անդամակցելու ՀՀ որոշումը համարում են անխուսափելի, քանի որ դրանով «Հայաստանը լուծում է իր

ռ ռ

լինելիության խնդիրը» (lin.am, 18.09.2013, «Լինե լ, թե ավելի լինել»)։

ՄՄ-ին անդամակցելու կողմնակիցները որպես անդամակցության անհրաժեշտության հիմնավորում առաջ են քաշում տնտեսական բաղադրիչը (տե ս Աղյուսակ 1). այդ անդամակցության ընձեռած տնտեսական հնարավորությունները, ռուսական շուկայի դերը («Եթե ռուսական շուկան չլինի, ընդհանրապես չի կարելի մտածել արտա-

ռ

դրության մասին...», lin.am, 17.09.2013, «Ինչո ւ են հայ օլիգարխները կողմ, իսկ ուկրաինացի օլիգարխները դեմ Մաքսային միությանը»), տնտեսության ամրապնդման հնարավորությունները, Ռուսաստանի կողմից ենթադրվող ներդրումների ավելացման հանգամանքը։ ՄՄ-ին անդամակցությանը դեմ կարծիքներում ևս շոշափվում են տնտեսական հարցերը և որպես հակափաստարկ բերվում հանրության համար տնտեսական օգուտների նկատմամբ կասկածները (օրինակները տե ս Աղյուսակ 1-ում)։

99

ԱՄանուսյան, ԴԳաչստյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Աղյուսակ 1

Տնտեսական ոլորտում «կողմ» և «դեմ» Փաստարկումների տիպերը

Կողմ Դեմ

Եթե ռուսական շուկան չլինի, ընդհանրապես չի կարելի մտածել արտադրության մասին... (lin.am, 17.09.2013, «Ինչո ւ են հա] օլիգարխները կողմ, իսկ ուկրաինացի օլիգարխները դեմ Մաքսային միությանը»): Ռուսաստանի կողմից խոստացված ներդրումները կսահմանափակվեն, Ռուսաստանը Հայաստանին իր ֆինանսական աջակցությունն է համարում այն մեկ միլիարդ դոլարը, որ տրանսֆերտների տեսքով տարեկան գալիս է Երևան... (1in.am, 19.09.2013, «Օլիգարխիայի արտաքին փուչիկն ու ներքին կռիվը»):

Հայաստանի լիիրավ մասնակցությունը Մաքսային միությանը կնպաստի հայկական տնտեսության վերականգնմանը, որն այսօր այնքան էլ բարենպաստ վիճակումչէ (panarme-nian.net, 19.09.2013, «Կառավարությունն արդեն հավանություն է տվել ՄՄ-ին անդամակցելու համար առաջնահերթ միջոցառումների ցանկին»): Ես համոզված եմ, որ ոչ մի իրական հաշվարկ ոչ արտաքին քաղաքականության առումով, ոչ տնտեսության առումով չի արվել:Հաշւի են առնվել առաջին հերթին Հայաստանի օլիգարխիայի շահերը, երկրորդ հերթին որոշակի քաղաքական ճնշումներ, որ Ռուսաստանը կիրառում էր Հայաստանի նկատմամբ: Բայց այդ կարղի ճնշումներ, միգուցե ավելի ուժզին, Ռուսաստանը կիրառում էր նաև այլ երկրների նկատմամբ, բայց իրենք, ինչպես տեսնում ենք, դիմացան կամ դեռ դիմանում են (Azatu-tyun.am, 17.09.2013, «ՄՄ-ին անդամակցությամբ Հայաստանում «որևէ խնդիր չի լուծվի»):

Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը ոչ մի տնտեսական շահ էլ չի ստանա (1in.am, 20.09.2013, «Որևէ մեկը նույնիսկ հանրաքվեով, իրավունք չունի փոխել Հայաստանի կարգավիճակը. Արմեն Մարտիրոսյան»): Այստեղ ձևավորվելու է մասնավոր սեփականության ընդհատված ավանդույթով չինովնիկական պետությունների գոտի, որում օրինական ճանապարհով ձեռք բերված սեփականությունը բացառիկ երևույթ է լինելու դեռ առաջիկա մեկ-երկու տասնամյակների ընթացքում (1in.am, 19.09.2013, «Հայաստան-ԵՄ շփումները ոչ թե կպակասեն, այլ չեն ավելանա. Արման Մելիքյան»):

100

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ԱՄանուսյան, Դ.Գալստյան, ԼՀակոբյան, ԱԺամակոչյաե

Հատկանշական է, որ իրականում Մաքսային միությանն անդամակցության հարցը ո չ կողմնակիցների, ոչ էլ հակադրվողների կողմից չի սահմանափակվում միայն ինքն իրենով, այլ դիտարկվում է առավել հեռուն գնացող հետևանքների Եվրասիական միությանն անդամակցության համատեքստում միաժամանակ երկու կառույցներն էլ ուղղակիորեն նույնացնելով Ռուսաստանի հետ։ Այսինքն ՄՄ-ին անդամակցության որոշումը դիտարկվում է ոչ թե որպես տնտեսական միությանն անդամակցություն, որտեղ ընդգրկված են այլ երկրներ ևս, այլ խոսքը հիմնականում վերաբերում է միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին, նույնիսկ հանդիպում են նաև ՌԴ անդամ դառնալու կամ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու, կամ Խորհրդային Միության վերականգնման քննարկումներ։

Միևնույն տրամաբանությամբ Մաքսային և Եվրասիական միությունները ներկայացվում են որպես Ռուսաստանի կողմից ԽՍՀՄ ժամանակակից տարբերակի վերականգնման փորձ։ Պատմական զուգահեռներ են տարվում. Հայաստանի ներկայիս իրավիճակը նմանեցվում է 1918-1920թթ. իրավիճակին։ Հետաքրքիր է, որ միևնույն պատմական զուգահեռներն անբաժան են թե ՄՄ անդամակցության կողմնակիցների և թե հակադրվողների տեքստերից (տե ս Աղյուսակ 2).

Աղյուսակ 2

Պատմական համատեքստում «կողմ» և «դեմ» փաստարկումների տիպերը

Կողմ Դեմ

Անդամակցելով Մաքսային, իսկ հետագայում Եվրասիական միությանը Հայաստանը լուծում է իր լինելիության խնդիրը, և այդ առումով իրավիճակը նման է 1918-1920թվականներին, երբ Հայաստանի դաշնակցական կառավարությունը «հազիվ կարողացավԶանգեզուրը պահել և Զանգեզուրով մտնել Խորհրդային Միության մեջ (Azatutyun.am, 17.09.2013, «ՄՄ-ին անդամակցելով Հայաստանը «լուծում է իր յինեյիության խնդիրը»)։ Մաքսային միությանն անդամակցության մասին համաձայնագիրը նման է բոլշնիկա-թուրքական պայմանագրի ժամանակակից տարբերակին: (...) Ամփոփելով'քաղաքական գործիչը շեշտեց, որ Հայաստանը, իր իսկ շահերից ելնելով պետք է մերժի Մաքսային միությանն անդամակցության առաջարկը: «Մենք դեմ ենք Խորհրդային Միության վերականգնմանը», - պարզաբանեց նա (Hn.am, 17.09.2013, «Հանուն Հայաստանի Սերժ Սարգսյանը պետք է հեռանա. Րաֆֆի Հովհաննիսյան»)։

101

ԱՄանուսյան, Դ.Գաչստյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյան «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Անվտանգության հարցի քննարկումն ուղիղ առնչությամբ կապված է ԼՂՀ հակամարտության և հնարավոր պատերազմի հետ (տե ս Աղյուսակ 3).

Աղյուսակ 3

Անվտանգության ոլորտում «կողմ» և «դեմ» փաստարկումների տիպերը

Կողմ Դեմ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի Հայաստանի համար դժվար կլինի ապահովել իր անվտանգությունը, երբ մենք ունենք Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ, երբ Ադրբեջաննիր սպառազինությունն ավելի ու ավելի հարձակողական է դարձնում (lin.am, 18.09.2013, «Նման երկիրը անվտանգ չի փնում»): Ռուսաստանին այսօր ընդհանրապես ձեռնտու չէ հակամարտության կարգավորումը այն պարզ պատճառով, որ երբ Ռուսաստանն անի միանշանակ ընտրություն Հայաստանի ուղղությամբ, դա կդառնա Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ հնարավոր լծակի ակնհայտ կորուստ» (lin.am, 16.09.2013, «Մի օր ՌԴ-ն կասի, որ Ղարաբաղն իրենն է ոչ Հայաստանինը, ոչ էլ Ադրբեջանինը. Ռաուֆ Միրկադիրով») ։

«Երբ խոսում եմ ռազմական սպառնալիքի մասին [նկատի ունեմ] թուրք֊ ադրբեջանական տանդեմը»,֊ նշեց Արմեն Ռուստամյանը, ով նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն է:- «Սա նոր չէ, որ ասում եմ, ես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն եմ ղեկավարել, ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ամերիկացիների, մյուսների հետ, երբ ասում էին ռուսական բազաները այստեղ ի նչ են անում, ես իրենց պարզ հարց էի տալիս ռուսական բազաները հանենք, դուք կարո ղ եք մեզ երաշխավորել այն անվտանգությունը, որ այսօր էդ բազաներով, այդ համագործակցության միջոցով անում ենք: Պատասխանում էին ոչ»(1տ.աո, 17.09.2013, «Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը փոխվել է. Արմեն Ռուստամյան»)։ ...իսկինչպե ս, ո ւմօգնությամբ է Ադրբեջանի սպառազինությունը դառնում հարձակողական: Իսկ ո վ է Ադրբեջանի սպառազինության ամենախոշոր մատակարարը: Ով է Ադրբեջանի հետ սպառազինության անխռով բիզնեսով զբաղվում: Ով է Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառում վաանզի տակ դնելով Արցախի ու Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը: Իսկ ով է Ադրբեջանին Հայաստանին սպաոնացող երկրին, ռազմավարական գործընկեր հռչակում լինելով Հայաստանի անվտանգության երաշխավոր և դաշնակից: Այս բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան Ռուսաստանը: Եվ այս պայմաններումխոսել այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ իր անվտանգությունն է ապահովում, մեղմ ասած, հարաբերական է, եթե ոչ միանգամայն կոնկրետ. Հայաստանը Ռուսաստանի «օգնությամբ» ընդամենը սահմանափակում է անվտանգություն ապահովելու իր հնարավորությունները (lin.am, 18.09.2013, «Նման երկիրը անվտանգ չի լինում»):

102

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ. ԱՄանուսյան, ԴԳալստյան, ԼՀակոբյան, ԱԺամակոչյան

Կողմ Դեմ

Անդամակցելով Մաքսային, իսկ հետագայում Եվրասիական միությանը Հայաստանը լուծում է իր լինելիության խնդիրը (Azatutyun.am, 17.09.2013, «ՄՄ-իև անդամակցելով Հայաստանը «լուծում է իր լինելիության խնդիրը»): Ես համոզված եմ, որ ոչ մի իրական հաշվարկ ոչ արտաքին քաղաքականության առումով, ոչ տնտեսության առումով չի արվել: (...) Անվտանգության հարցում մենք ավելի շատ կորցնում ենք (Azatutyun.am, 17.09.2013, «ՄՄ-ին անդամակցությամբ Հայաստանում «որևէ խնդիր չի լուծվի»):

Հայաստանի Եվրասիական միություն մտնելու այլընտրանքը պատերազմն է (lin.am, 20.09.2013, «Եվըասիակաև միությունը մեր ապագան է. Արտաշես Գեղամյան»): Միակ բանը, որ տեղի կունենա, կավելանան արտագաղթի տեմպերը: Եվ այդ ժամանակ ոչ մեկ չի լինի, որի համար հարկ լինի ապահովել Հայաստանի անվտանգությունը (lin.am, 20.09.2013, «Որևէ մեկը նույնիսկ հանրաքվեով, իրավունք չունի փոխել Հայաստանի կարգավիճակը. Արմեն Մարտիրոսյա^»):

Այսպես, ՄՄ-ին անդամակցությանը կողմնակիցների կողմից Ռուսաստանը ներկայացվել է որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր և դաշնակից (lin.am, 18.09.2013, «Նման երկիրը անվտանգ չի լինում») և Եվրասիական միություն մտնելն իբրև պատերազմին այլընտրանք (lin.am, 20.09.2013, «Եվրասիական միությունը մեր ապագան է. Արտաշես Գեղամյան»)։ Որպես այս կարծիքի շրջանառող հանդես են եկել հայկական պաշտոնական և դրանց մոտ կանգնած աղբյուրները։ «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ աոանց Ռուսաստանի Հայաստանի համար դժվար կլինի ապահովել իր անվտանգությունը երբ մենք ունենք Ադըրեջանի և Թուրքիայի նման հարևաններ, երբ Ադըրեջանն իր սպառազինությունն ավելի ու ավելի հարձակողական է դարձնում» (lin.am, 18.09.2013, «Նման երկիրը անվտանգ չի լինում»); Այսինքն պաշտոնական աղբյուրներում Ռուսաստանը ներկայացվում է որպես մեր անվտանգության երաշխավոր, որն ըստ էության նաև ներկայացված է որպես ՄՄ-ին անդամակցության որոշման ընդունման որոշիչ հիմնավորում:

103

ԱՄանուսյան, ԴԳաչսւռյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյան

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Իսկ մյուս կողմից շրջանառվում է այն միտքը, թե «Հայաստանը Ռուսաստանի «օգնությամբ» ընդամենը սահմանափակում է անվտանգություն ապահովելու իր հնարավորությունները» (lin.am, 18.09.2013, «Նման երկիրը անվտանգ չի լինում»)։ Որպես այս մտքի հիմնավորում բերվում է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումը, սպառազինությունների մատակարարումը. «...իսկ ինչպե ս, ո ւմ օգնությամբ է Ադրբեջանի սպառազինությունը դաոնում հարձակողական: Իսկ ո՞վ է Ադրբեջանի սպառազինության ամենախոշոր մատակարարը: Ո՞վ է Ադրբեջանի հետ սպառազինության անխռով բիզնեսով զբաղվում: Ո՞վ է Ադբբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառում վտանգի տակ դնելով Արցախի ու Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը: Իսկ ո՞վ է Ադբբեջանին Հայաստանին սպաոնացող երկրին, ռազմավարական գործընկեր հռչակում լինելով Հայաստանի անվտանգության երաշխավոր և դաշնակից: Այս բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան Ռուսաստանը» (lin.am, 18.09.2013, «Նման երկիրը անվտանգ չի լինում»):

Հետևաբար, անվտանգության և ԼՂ հարցն այս տեսանկյունով դառնում է Ռուսաստանի կողմից շահարկվող միջոց, որը վերջինն օգտագործում է և Հայաստանի, և Ադրբեջանի դեպքում ցանկալի արդյունքի հասնելու համար: Ասել է թե նախապես ստեղծելով վտանգները հնարավոր է դառնում ապահովել դրանք չեզոքացնողի դիրքը: Հետաքրքիր է, որ այս դեպքում արդեն հիմնականում որպես աղբյուր հանդես են եկել ոչ միայն տեղական փորձագետներ ու տվյալ մեդիայի լրագրողներ, այլև ոչ տեղական փորձագետներ Ադրբեջա-նից և Ռուսաստանից. «Ռուսաստանին այսօր ընդհանրապես ձեռնտու չէ հակամարտության կարգավորումը այն պարզ պատճառով, որ երբ Ռուսաստանն անի միանշանակ ընտրություն Հայաստանի ուղղությամբ, դա կդառնա Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ հնարավոր լծակի ակնհայտ կորուստ» (Un.am, 16.09.2013, «Մի օր ՌԴ-ն

104

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ԱՄանուսյան, ԴԳալստյան, ԼՀակոբյան, ԱԺամակոչյաե

կասի, որ Ղարաբաղն իրենն է ոչ Հայաստանինը, ոչ էլ Ադրբեջանինը. Ռաուֆ Միրկադիրով»)։ «Ի սեր Աստծո, զրկեք Ռուսաստանին այդ «սիրելի» խաղալիքից» (Hn.am, 18.09.2013, «Ի սեր Աստծո, զրկեք Ռուսաստանին այդ «սիրելի» խաղալիքից [ԼՂ հակամարտությունից]. Վլադիմիր Կազիմիրով»։

Եթե ՄՄ կողմնակիցների փաստարկումները պտտվում են տնտեսության և անվտանգության պահպանության և երբեմն նաև զարգացման հեռանկարի դիսկուրսում, ապա ՄՄ-ի դեմ արտահայտվողների դիսկուրսը շոշափում է նաև իեքնիշխանաթյան/անկախա-թյան, սահմանադրականության, ժողովրդավարության և զարգացման/ հետընթացի հարցերը (օրինակներն ամփոփված են Աղյուսակ 4-ում)։ Այս փաստարկումներում կարելի է նկատել, որ ՄՄ-ին անդամակցությունը դիտարկվում է որպես ՀՀ վերջին տարիների ձեռքբերումների կորուստ և «նահանջի» հանգեցնող ուղի։ Վերջինս ոչ միայն ինքնին խնդրական է համարվում, այլև դիտվում է իբրև խոչընդոտ Եվրամիության հետ մերձեցման դրական հեռանկարներին և ՀՀ հետագա զարգացումներին։ Հատկանշական է, որ ՀՀ ժողովրդավարական զարգացումներն ակնհայտորեն կապվում են «եվրոպական գործընկերների» հետ նաև ՄՄ կողմնակիցների տեսանկյուններում։ Այսպես. « Այո, կողմնակից եմ Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելուն, քանի որ այն բխում է մեր երկրի շահերից: Դա ամեննին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում Մենք շարունակելու ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը մեր երկրռւմ» (lin.am, 19.09.2013, «Հովիկ Աբրահամյանը կողմնակից է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը»)։

105

ԱՄանուսյան, ԴԳաչստյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյան

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Աղյուսակ 4

ՄՄ-ին անդամակցությանը «դեմ» կարծիքները ՀՀ ինքնիշխանության և ժոդուխդավարական մակարդակի նվազման փաստարկումով

Դեմ

Հայաստանում մամուլի, խոսքի ազատո ւթյան առումով որոշակի առաջընթաց կա: ՄՄանդամ դառնալով' Հայաստանը կհայտնւիի մի «շրջանակում» (հաշվի առնելով դրությունը ՄՄ անդամ մյուս երկրներում), որտեդ միայն կարելի է նահանջ ապրել (lin.am, 19.09.2013 «Հայաստան-ԵՄ շփումները ոչ թե կպակասեն, այլ չեն ավելանա. Արման Մելիքյա^»):

Մաքսային միությանն (ՄՄ) անդամակլյությամբ Հայաստանում որևէ խնդիր չի լուծվելու, հակառակը երկրումիրավիճակն ավելի է վատթարանալու: (...) Մեծանալու է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա. տարբեր ոլորտներում Ռուսաստանում կիրառվող մոդելները կկիրառվեն Հայաստանում, այդ թվում նաև քաղաքացիական հասարակության նկատմամբ: Այսինքն իրական, բաց երկխոսության բացակայություն, խիստ վերահսկողություն քաղաքացիական հասարակության ինստիտուտների [նկատմամբ]: Գիտեք, ի նչ է ընդհանրապես պայմանագրային որևէ հարաբերություն Ռուսաստանի հետ. դա նշանակում է, որ դո ւ պետք է կատարես քո պարտավորու-թյունները Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը որևէ պարտավորություն չունի քո նկատմամբ, և երկբի ինքնիշխոնությունը սահմանափակվում է նրանով որ հնարավորություն է տրվուՈգործընկեր երկրին անել իր ժողովրդի հետ այն, ինչ ինքը ցանկանում է (Azatutyun.am, 17.09.2013, «ՄՄ-ին անդամակցությամբ Հայաստանում «որևէ խնդիր չի լուծվի»):

Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է «գիտակցաբար գնալ ինքնասպանության»: Մաքսային միությունը, որը կազմավորված է Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան երկրներից, իո ենք իրենց իրավիճակով ժողովրդավարության առումով մարդու իրավունքների պաշտպանության առումով, ընդհանրապես հակաժnդnվրդավшրական են և դեմ են մարդու իրավունքների պաշտպանությանը: Այսինքն համագործակցությունը պետք է գնա օլիգարխիկ, քրեական, մոնոպոլ իշխանության շահերը սպասարկելու հարցերում, որը գոյություն չուներ Արևելան գործընկերության շրջանակներում Եթե մինչև սեպտեմբերի 3-ը զարգացման հնարավորությունների դաշտում էինք, ապա այժմ հայտնվել ենք Մաքսային միության դաշտում, ներկայումս պետք է ամեն ինչ անել, որպեսզի ամբողջությամբ չմղվենք ավտորիտար ակումբ, այսինքն օրակարգից պետք է հանել Մաքսային միությանն անդամակցելու հարցը (Azatutyun.am, 16.09.2013, «Պետք է կասեցնել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը»):

106

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ԱՄանուսյան, Դ.Գալստյան, ԼՀակոբյան, ԱԺամակոչյաե

____________________________Դեմ____________________________

Մի երկթի, որը գտնվում է քաղաքական և տնտեսական զարգացման անհամեմատ ավելի ցածր մակարդակի վթա, քան Եվրոպական միությունը, փաստացի հրաժարումը աշխարհիխոշորագույն տնտեսության հետ ինտեգրվելուց և մոլորակի առավել կայուն տարածաշրջանի հետ բազմակողմանի համագործակցությունը խորացնելուց աննախադեպ երևույթ է: Հատկապես այն լույսի ներքո, որ հրաժարումը տեղի ունեցավ Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում, որն այս պահին, մեղմ ասած, իրեն ոչնչով չի արդարացրել նունիսկ նրան արդեն իսկ միացած երկրների համար, և որի հեռանկարները բավականին անորոշ են (lin.am, 18.09.2013, «Սերժ Սարգպաևի անակնկալ հայտարարությունը անվերականգնելի վնաս հասցրեց ՀՀ միջազգային վարկին»):

Հայաստանը, ժամանակ կորցնելով, դուրս է մնում մեծ աշխարհի զարգացումից, բոլոր պետական մասշտաբի ծրագրերը տապալվում են: Թուրքիայի հետ սահմանը փակ է: Արցախի հարցը լուծված չէ: Հայկական տարածքներից մարդաթափությունը շարունակվում է: Ովքեր կարողանում են, լքում են երկիրը: Եւխոպայից սույն կառավարությունն իրեն դուրս հայտարարեց: Ամբողջ տարածքը դարձել է ինչ-որ մեկի գերակա շահ: Ինքնիշխանությունը զրոյանում է (lin.am, 16.09.2013, «Երևանին հաջողվեց վիրավորել ամբողջ Եվրոպային: Պուտինին դա պետք էր, իսկ Հայաստանի ն»): Հայտնում եմ, որ ես կտրականապես դեմ եմ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կողմից կազմավորված Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, քանզի այդ Միության կանոնադրությունը նախատեսում է առևտրատնտեսական հարցերում Միության կառավարման վերպետական կառույց, ինչը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը և ակնհայտ հակասության մեջ է մտնում մեր երկթի Սահմանադրության 1-ին հոդվածի հետ (1in.am, 20.09.2013, Ալեքսանդր Ադամականը կտրականապես դեմ է Մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը):

Մաքսային միությանն անդամակցելը ենթադրում է երկթի ինքնիշխանության մի մասի փոխանցումը վերազգային մարմիններին, իսկ հենց դա սպառնալիք է պետականության համար (1in.am, 20.09.2013, «Որևէ մեկը նույնիսկ

հանրաքվեով, իրավունք չունի փոխել Հայաստանի կարգավիճակը. Արմեն Մարտիրոս] ան):

«Ռուսաստանի» կերպարի իմաստավորման համատեքստեր

Դիտարկված ժամանակահատվածում մեդիա-դաշտում շրջանաովող «Ռուսաստան» իդեոլոգեմը դիտարկվել և վերլուծության է ենթարկվել «Հայաստան» իդեոլոգեմի հետ հանդես գալու համատեքստերում:

107

ԱՄանուսյան, Դ.Գաչստյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյաե

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

«Ռուսաստանը» հիմնականում դրսևորվել է հայ-ռուսական անհամաչափ հարաբերությունների (թելադրող-կատարող) իմաստային ծանրաբեռնվածությամբ, ընդ որում ՄՄ անդամակցության մասին որոշումը ևս պատճառաբանվում է Ռուսաստանի կողմից գործադրված ճնշմամբ։ «Ռուսաստան» իդեոլոգեմը առավել հաճախ

դրսևորվել է բացասական հուզական երանգավորմամբ և հանդես է եկել Աղյուսակ 5-ում ներկայացվող բնորոշումներով.

Աղյուսակ 5

«Ռուսաստանին» վերագրվող դրական և բացասական բնորոշումները

_______________________Դրական բնորոշումներ_____________________

Հայաստանի անվտանգության երաշխավոր և դաշնակից

Ռուսաստանը գերտերություն է

Ռուսաստանն է «ամենակառուցողական միջնորդը»

____________________Բացասական բնորոշումեր______________________

Ռուսաստանն ինքնիշխան ստրուկտուրաներ զարգացնելու ավանդույթ չունի

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ռուսաստանն ուղղակի իր մեջ է կլանում կամ գործում է ելնելով իր նեղ

շահից__________________________________________________________

Հայաստանը Ռուսաստանի «օգնությամբ» ընդամենը սահմանափակում է անվտանգություն ապահովելու իր հնարավորությունները Ժողովրդավարության մեծ խնդիր ունեցող Ռուսաստան Ռուսաստանի նեոիմպերիալիստական նկրտումներ

Իրական, բաց երկխոսության բացակայություն, խիստ վերահսկողություն քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ

«Հայաստան» իդեոլոգեմն այս համատեքստում հիմնականում հանդես է եկել առաջին հայացքից ընտրության առջև կանգնած, բայց և իրական ընտրություն կատարելու հնարավորությունից զուրկ, ճնշման տակ գտնվող երկրի կարգավիճակով, մտահոգություն արտահայտող տեքստերում։

Եթե համեմատենք 2011թ. մեր իրականացրած հետազոտության տվյալների հետ, ընդհանուր միտումները չեն փոխվել, այսինքն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Ռուսաստանը ներկայացվում է հիմնականում հետևյալ կերպ.

108

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ԱՄանուսյան, Դ.Գալստյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյաե

• «Ռուսաստանն» իբրև «Հայաստանի» անխուսափելի ռազմավարական դաշնակից,

• Դարաբաղյան խնդրում կարևոր, սակայն «Հայաստանի» համար ոչ միանշանակ արդյունավետ գործոն,

• «Հայաստանին» կախյալության մեջ դնող (էքսպանսիվ կեցվածքով), տնտեսական, էներգետիկ, ռազմական և առհասարակ քաղաքական առումներով1:

Սակայն, եթե 2011թ. մեդիա-տեքստերում կային Ռուսաստանի ճնշմանն ընդդիմանալու ցանկության որոշակի երանգներ, այժմ այդ ճնշումը ներկայացվում է որպես օրինաչափ, անխուսափելի երևույթ, և այս դեպքում բացասական դիրքորոշումն առավելապես ուղղված է ոչ թե Ռուսաստանին, որն «արել է այն, իեչ պահանջում է իրենց ազգային շահը» (Hn.am, 18.09.2013, «Հայաստանը չի մտնի Մաքսային միություն»), այլ ՀՀ գործող իշխանություններին դառնալով նրանց վարած քաղաքականությունը քննադատելու միջոց: Այս դեպքում Մաքսային միությանն անդամակցության որոշումը ներկայացվում է որպես մեր երկրի պարտություն, որը բացասաբար կանդրադառնա պետության միջազգային վարկի վրա:

Կա մի տարբերություն ևս. 2011թ. հետազոտության շրջանակներում իրականացված մոնիթորինգի ընթացքում եվրաինտեգրման մասին խոսում էին պաշտոնական աղբյուրները, իսկ փորձագիտական շրջանակներում հնչում էր Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու մասին, այժմ առավելապես պաշտոնական և մերձիշխանական աղբյուրներն են խոսում ՄՄ-ին անդամակցության անհրաժեշտության մասին:

1 Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում, «Նորավանք» ԳԿՀ, Եր., 2013, էջ 231:

109

ԱՄանուսյան, ԴԳաչսւռյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյան

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Արժեքները ՀՀ արտաքին քաղաքական նախընտրության մեդիա-ղիսկուրսում

ՄՄ-ին ինտեգրվելու քաղաքական որոշման մեդիա-քննարկումները հաճախ իրականացվել են ՀՀ հասարակության արժեքների և Ռուսաստանի կամ Եվրոպայի հետ դրանց համեմատության տեսանկյունից։

Դիտարկված մեդիա-տեքստերում կա երկու ուղղություն։ Առաջինում խոսվում է հայերի ռուսական արժեհամակարգին, իսկ երկրորդում եվրոպական արժեհամակարգին մոտ գտնվելու մասին (մենք ավելի մոտ ենք արժեքներով Ռուսաստանին կամ մենք եվրոպական արժեքների կրողն ենք), սակայն այն, թե ինչ կոնկրետ արժեքների հիման վրա են կատարվում համեմատությունները, չի մեկնաբանվում։

Ընդհանուր առմամբ, հայերին բնորոշ առանձնահատկության մասին խոսելիս մեդիա-տեքստերում շրջանառվում են արժանապատվության, ազատության, անկախության և անվտանգության ար-ժեք-գաղափարները։ Եթե դիտարկենք առանձին-առանձին, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում առավել հաճախ խոսվում է անվտանգության արժեքի մասին մատնանշելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է, և նրա հետ հարաբերություններից է կախված ազգային անվտանգությունը։ Եվրոպական արժեքներին առավել հակված թևն անվտանգությունը դիտարկում է անկախության արժեքի հետ միասին, ընդգծվում է, որ անկախ պետությունն ինքնուրույն պետք է կարողանա ապահովել իր անվտանգությունն ու այս իմաստով կախվածության մեջ չլինի որևէ երկրի ռազմական օգնությունից։ Ռուսաստանի որպես ՀՀ ռազմական անվտանգության երաշխավորի, կերպարին հակափաս-տարկ է բերվում այն, որ Ռուսաստանը զինամթերք է վաճառում Ադր-բեջանին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ասոցիացվում է ավտո-րիտարիզմի հետ, և այս համատեքստում խոսվում է ազգային արժա-

110

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ԱՄանուսյան, Դ.Գալստյան, ԼՀակոբյան, ԱԺամակոչյաե

նապատվության, ազատության ու անկախության արժեք-գաղափար-ների մասին։ Դեպի Եվրոպա հակված կողմը խոսում է այն մասին, որ պետք է պահպանել արժանապատվությունը որպես ինքնուրույն, անկախ երկիր' ուղղորդելով արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Եվրոպա։

Ռուսական կողմին առավել հակված թևը ևս անդրադառնում է ազգային արժանապատվության հարցին նշելով, որ ինտեգրացիոն նախագծերի երկընտրանքը խոցելի դարձրեց ազգային արժանապատվությունը, այնինչ պետք էր ի սկզբանե համագործակցել միայն Ռուսաստանի հետ. «Ռուսների մոտ էլ գնացինք, ոչ թե գնացինք, այլ տարան... սա էիք ուզում կորցնելով ձեր արժանապատվությունը».» (Azatutyun.am, 18.09.2013, «Պետք չէր գնալ ԵՄ Ռուսաստանին չզայրացնելու համար»)։ Մեր դիտարկած մեդիա-տեքստերում շրջա-նառվում է այն, որ փորձագետների գնահատմամբ արտաքին քաղաքականության վեկտորի կտրուկ փոփոխությունը կարող է հանգեցնել օտարազգի գործընկերների կողմից հայ ազգի մասին սխալ պատկերացումների։ Հոգեբանական տեսանկյունից դիտարկելով կարելի է ասել, որ հայերի համար հայելային Ես-ը1 * 111 խիստ կարևորվում է, ինչը բնական է, քանի որ շփումը կառուցվում է դիմացի կողմին հնարավո-րինս լավ, իդեալական երևալու հիմունքներով։ Ինչն իր մեկնաբանությունն է ստանում առօրեական լեզվով. օրինակ «Աշխարհի բոլոր դասագրքերում, ուսումնական ձեռնարկներում նշվելու է հայերի հետ զգույշ եղեք, սրանք ամեն ինչի ընդունակ են, կարող են քցել, քա-

1 Ինքնաճանաչումը հիմնվում է Ես-ի երեք բաղկացուցիչ մասերի Իդեալական ես, Հայելային ես և Իրական ես-ի վրա։ Իդեալական ես-ը ներկայացնում է պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինել: Հայելային ես-ը Ես կոնցեպցիայի այն տեսակն է, որի մեջ արտահայտվում են անձի պատկերացումներն այն մասին, թե ինչ պատկերացումներ ունեն իր մասին այլք: Իրական ես-ում արտացոլվում են անձի պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին է ինքն իրականում, իրականության մեջ, ինչ հատկանիշներ

ունի, ինչ չափով են դրանք արտահայտված, ինչ առանձնահատկություններ են բացակայում իր մեջ, և այդ ամենին տալիս է որոշակի գնահատական:

111

ԱՄանուսյան, ԴԳաչսւռյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյան

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

շել այնտեղ, որտեղ բոլորովին չեք» (Lam, 09.19.2013, «Հայաստանում առաջին հերթին պետք է ձևավորել նոր իշխանություն. Լևոն Բար-սեղյան»)։ Զանգվածային լրատվամիջոցների կողմից կիրառվող արժեքների բովանդակային մեկնաբանումները տարբեր են, այս մասին խոսվում է նաև «Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում» գրքում, որի հեղինակները նշում են, որ արժեքների երկակիությունը, չակերտավոր կիրառումը կամ տարբեր ԶԼՄ տեքստերում դրական կամբացասական երանղավորմամբ հանդես ղալը վկայում են, որ այդ հասկացությունները վերջնականապես յուրացված չեն, ինչպես մտահոգության, այնպես էլ շահարկումների առարկա են և վերջնական լուծում չեն ստացել ու կարող են տարբեր խմբերի կողմից տարբեր կերպ ու տարբեր համատեքստերում, տարբեր իմաստային բեռներով օգտագործվել»1: Այս ամենը հնարավորություն է տալիս ենթադրել, որ արժեքներն օգտագործվում են, որպես ցավոտ կետեր դառնալով խաղարկման առարկաներ տարբեր համատեքստերում: Միևնույն ժամանակ, ՀՀ ինտեգրման գործընթացները դիտարկվում են որպես հայ ինքնության սպառնալիքներ: Սոցիալական ինքնության հետազոտման հոգեվերլուծական ուղղությունը երևույթը կբացատրեր որպես Ես-ը կորցնելու վախ, որի հիման վրա գոյանում է ագրեսիա այլ խմբեր ներկայացնողների հանդեպ' որպես սեփական խմբի համար իրական կամ մտացածին սպառնալիք: Արժանապատվության, ազատության ու անկախության արժեք-գաղափարների համատեքստում առանձնացվում են հայ ժողովրդի կերպարային բնութագրիչներ «հաղթանակած հայ ժողովուրդ», «մենք ստրուկ չենք», «ինչ թույլ ենք մենք», «մենք չունենք այլընտրանք, պետք է ամրա-պնդենք այն, ինչ ունենք»:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ուսումնասիրված մեդիա-դիսկուրսում շրջանառվող անվտանգության, արժանապատվության,

1 Իդեոլոգեմևերը ՀՀ տեղեկատվական տարածքում, «Նորավանք» ԳԿՀ, Եր., 2013, էջ 255:

112

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ԱՄանուսյան, ԴԳաչստյան, ԼՀակոբյան, ԱԺամակոչյաե

ազատության ու անկախության արժեք-գաղափարները բնորոշ են համարվում Իդեալական մենք-ին, միևնույն ժամանակ խիստ կարևորվում է Հայելային մենք-ը, որն առավելապես կապված է արժանապատվության արժեքի հետ։ Ընդհանուր առմամբ, ՀՀ ինտեգրա-ցիոն քաղաքականության նախընտրության դիսկուրսում երկու կողմերից շրջանառվող արժեք-գաղափարները համընկնում են, պարզապես շեշտադրումներն ու տեսանկյուններն են տարբեր։

Հանրության ներկայացվածությունը

ԶԼՄ-ում հասարակական կարծիքի, ձայնի լսելիության կարևորությունը շատ է քննարկվում տարբեր հարթակներում որպես ժողովրդավար մեդիայի հատկություն։

Ժողովրդավար մեդիան հաճախ դիտարկվում է կառուցվածքի

ռ

տեսանկյունից. արդյո ք այն ստեղծում է պայմաններ, որոնց դեպքում հասարակությունը կամ դրա ակտիվ մասը, որն ավելի լայն հանրային կարծիքի արտահայտողն է, ներկայանում է ոչ թե 3-րդ դեմքով, այլ ուղղակիորեն ձևակերպում է իր դիրքորոշումները սեփական դիսկուրսը դարձնելով հասանելի։

Մեդիայի որպես քաղաքացիական սեկտորի, կառուցումն ընդունված է համարել դրա ժողովրդավարացման մեխանիզմ. խրախուսվում է ԶԼՄ-ի' որպես հանրային ոլորտի կողմից շարքային քաղաքացիների ներգրավումը1։ Մեդիա-ոլորտի մասնագետների համար ավելի պրոբլեմատիկ են դիտարկվում ՀՏ-ն, ռադիոն, տպագիր մամուլը որպես քիչ ժողովրդավար, քաղաքական և կոմերցիոն շահերից մեծապես կախված տեղեկատվական աղբյուրներ, և թվում է, թե ինտերնետային լրատվամիջոցները պետք է դուրս լինեն նման կաղապարներից։ Բայց այս մտահոգություններն այսօր տարածվում են նաև ինտերնետային լրատվամիջոցների համար։ Այդ մտահոգու-

1 http://www.thirdworldtraveler.com/Herman%20/DemocraticMedia_Herman.html

113

ԱՄանուսյան, ԴԳաչսւռյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյան

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

թյունները հանգում են նրան, որ քաղաքացիների մասնակցության համար պայմանների ստեղծման տեսանկյունից առցանց լրատվամիջոցները մեծ իմաստով չեն տարբերվում մյուսներից։ Այս խնդիրը հատկապես ակտուալ և ակնհայտ է դառնում, երբ հասարակությունում տեղի են ունենում նշանակալի սոցիալական, քաղաքական գործընթացներ։ Այս իմաստով Հայաստանի ինտեգրացիոն նախընտրության գործընթացի շուրջ հասարակության, քաղաքացիական ակտիվ խմբերի դիսկուրսի դիտարկումը առցանց ԶԼՄ-ում թույլ է տալիս պարզել մեդիայի կողմից հանրության կարծիքի ներկայացման մեխանիզմները և պրակտիկաները։

«Քաղաքացիական հասարակություն», «հասարակություն» հասկացությունները մեդիա-տեքստերում դիտարկվել են այն դեպքերում, երբ այս քաղաքական համատեքստում դրանք ունեցել են իմաստային, արժեքային ծանրաբեռնվածություն, երբ ներկայացվել են քաղաքական ընտրության հետ անմիջական առնչության մեջ։

Դիտարկված ԶԼՄ-ից lin.am-ում առավել շատ են այն տեքստերը, որտեղ փորձ է արվում իմաստավորել «քաղաքացիական հասարակության» դերը քաղաքական ընտրության տեսանկյունից: Սակայն դրանցում «քաղաքացիական հասարակությունն» ակտիվ խոսող սուբյեկտ չէ։ Հիմնականում բարձրաձայնվում է խնդիրը, որ հանրության կարծիքը հաշվի չի առնվել Մաքսային միությանն անդամագրվելու' կառավարության որոշման հարցում, միաժամանակ այստեղ մենք չենք հանդիպում տեքստերի, որոնք ձևակերպել, հանրայնացրել են քաղաքացիական խմբերի տեսակետներն ուղղակիորեն։ Առավել շատ են «քաղաքացիական հասարակության» դիրքորոշման շուրջ դեկլարատիվ բնույթի տեքստերը. օրինակ, ինչ պետք է անի կամ չանի, ինչ է զգում «քաղաքացիական հասարակությունը», ում է ավելի հակված Եվրոպային, թե Ռուսաստանին։ Հասարակությունը կամ «քաղաքացիական հասարակությունը», այսպիսով, գոյություն ունի, սակայն որպես այդպիսին ներկա չէ։

114

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ԱՄանուսյան, Դ.Գալստյան, ԼՀակոբյան, ԱԺամակոչյաե

Մեջբերում 1

• Կամ քաղաքացիական հասարակությունը պիտի մնա իր կրավորական դիրքում համարելով, որ սա քաղաքական հարց է, կամ, տեսնելով սպառնալիքները, ընդունի առավել արմատական կեցվածք թույլ չտալու համար այս զարգացումների խորացումը (lin.am, 19.09.2013, «Հայաստանը քայլ առ քայլ կորցնում էիր ինքնիշխանությունը»):

• Եթե Հայաստանը մտնի ՌԴ կազմի մեջ, ամենևին էլ վստահ չեմ, որ մեր քաղաքացիների մեծամասնության համար անկախության գաղափարն ավելի բարձր կլինի (lin.am, 17.09.2013, «Հայաստանցիների մեծամասնությունը կողմ կարտահայտվեր այդ միություններին. մամուլ»):

• Այս նոր իրավիճակում քաղաքացիական հասարակությունը նոր մարտահրավերների առջև է կանգնած («Azatutyun.am», 16.09.2013, «Պետք է կասեցնել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը»):

Քաղաքացիական հասարակության դիրքորոշման ներկայացման այս տրամաբանությունը բնորոշ է նաև azatutyun.am-ին: Դիտարկման ժամանակահատվածում տվյալ մեդիայում քիչ են հոդվածները, որտեղ ինտեգրացիոն նախագծերի երկընտրանքի շրջանակներում «խոսում» է քաղաքացիական հասարակությունը: Քաղաքական երկընտրանքը Ilur.am-ում առավելապես դիտվում է որպես ներքին խնդիր կապված իշխանության հետ, այս տեսանկյունից իմաստավորվում են «ընդդիմություն», «իշխանություններ», «Ռուսաստան» հասկացությունները, իսկ քաղաքացիական հասարակությունը կարծես թե դուրս է այս դիսկուրսից տվյալ մեդիայում:

Հետևաբար, կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմների միջոցով է հնարավոր հասարակության ձայնը լսելի դարձնել մեդիայում: Տարածված պրակտիկա է աոցանց ԶԼՄ-ի համար իրենց կայքում տեղադրել հարցեր, որոնց պատասխաններն ամբողջացնելով հնարավոր է ստանալ որոշակի պատկեր հասարակության (տվյալ դեպքում մեդիայի լսարանի) կարծիքի վերաբերյալ: Դիտարկված լրատվամիջոցները չունեն նման բաժին: Նման բաժին ունի, օրինակ, tert.am-ը:

115

ԱՄանուսյան, ԴԳաչսւռյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյան

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Պատկեր 1 1

ճիշտ է արդոք Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը

Այո

|397 |

Դժվարանում եմ պատասխանել

125 |

Սակայն այստեղ էլ առաջ է գալիս հարցադրման որակի խնդիրը: Օրինակ, որքանով է ինֆորմատիվ կամ բովանդակային այն, որ 1072 այցելուներից 550-ը ճիշտ է համարում ՄՄ-ին անդամակցությունը։ Նման հարցման փորձ իրականացրել էր նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքը, որտեղ հարցի ձևակերպումը հնչում

ռ

էր հետևյալ կերպ. «Ի նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը իրավունք ունե ր Հայաստանի անունից հայտարարելու, թե «Հայաստանը ցանկություն է հայտնել անդամակցելու Մաքսային միությանը...»։ Այս դեպքում հարցի պատասխաններն առավելապես արտահայտում են վերաբերմունք նախագահի, քան Մաքսային միության հանդեպ։

Այսպիսով, դիտարկված լրատվամիջոցներում հիմնականում առաջ է քաշվում այն տեսակետը, որ քաղաքացիական հասարակությունը նախաձեռնողական չի եղել հանրային դիսկուրսի կազմակերպման, տարածման հարցում բարձրաձայնելով այն տարածված միտքը, որ կարևոր հարցերի շուրջ քաղաքացիական կոնսոլիդացիան հազվադեպ է տեղի ունենում, օրակարգում մնում են առավել մակերեսային խնդիրները և այլն։

1 Պատկերում բերված տվյալները 2013թ. հոկտեմբերի 21-ի դրությամբ։

116

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ԱՄանուսյան, ԴԳաչստյան, ԼՀակոբյան, ԱԺամակոչյան

Սա մատնացույց է անում նաև այն խնդիրը, որ մեզանում զանգվածային լրատվամիջոցները հաճախ չեն տեսնում իրենց հանրային սեկտորի մաս, որպես ոչ միայն լուսաբանող, այլև հանրային դիսկուրսի ձևավորման համար պայմաններ ստեղծող։

Ամփոփում

Ամփոփելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մեդիա-դիսկուրսում փաստարկումների բնույթի, Հայաստանի հանրության ներկայացվածության, արժեքային կողմնորոշումների և Ռուսաստանի մեդիա-կերպարի վերաբերյալ հարցերը կարելի է անել մի քանի հիմնական եզրահանգումներ։ ՄՄ-ին անդամակցությանը կողմնակիցների քննարկումներն ընթացել են հիմնականում տնտեսական շահերի և անվտանգության ապահովման երկու ոլորտների շուրջ, որոնք հաճախ մնում են դեկլարատիվ և չեն դառնում հաշվարկված փաստարկումներ։ Այն դեպքում, երբ ընդդիմացողները, բացի նշված թեմաներից, շոշափում են նաև ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության մակարդակի նվազման հարցերը։ Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ՄՄ-ին Հայաստանի ինտեգրացիային հակադրվողներն առավելապես մտահոգված են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ինքնիշխանության, իսկ ներքին քաղաքականության մեջ ժողովրդավարության առկա դրության հետնահանջի հարցերով, ինչն առաջին հերթին պայմանավորված է պետական իշխանության ինստիտուտների նկատմամբ անվստահության բարձր աստիճանով։

Ինչ վերաբերում է «Ռուսաստանի» կերպարին, ապա դիտարկված ժամանակահատվածում այն հիմնականում ներկայացվել է անհավասար քաղաքական հարաբերությունների համատեքստում որպես մի երկիր, որից Հայաստանը գտնվում է անխուսափելի կախվածության մեջ։

117

ԱՄանուսյան, Դ.Գաչստյան, Լ.Հակոբյան, ԱԺամակոչյաե

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Ուսումնասիրված մեդիա-դիսկուրսում շրջանառվում են անվտանգության, արժանապատվության, ազատության և անկախության արժեք-գաղափարները։ Ընդհանուր առմամբ, ՀՀ ինտեգրացիոն քաղաքականության նախընտրության դիսկուրսում երկու կողմերից շրջանառվող արժեք-գաղափարները համընկնում են, պարզապես շեշտադրումներն ու տեսանկյուններն են տարբեր։

Դիտարկված էլեկտրոնային լրատվամիջոցները որպես քաղաքացիական սեկտորի կարևոր բաղադրիչ, ըստ էության, չեն ստեղծում համակարգային պայմաններ, որպեսզի հանրությունը լսելի լինի, ուղղակիորեն ներկա լինի իր դիրքորոշումներով: Սրա արդյունքում քաղաքացիական հասարակությունն ինտեգրացիոն նախընտրության դիսկուրսում դառնում է պասիվ սուբյեկտ, որի փոխարեն հնչեցնում են կարծիքներ, գնահատականներ խնդրի վերաբերյալ: Այս ամենը թույլ է տալիս նկատել ԶԼՄ (տվյալ դեպքում առնվազն էլեկտրոնային) որակի հետ կապված կարևոր խնդիր. լրատվամիջոցները հաճախ իրենց չեն տեսնում որպես հանրային սեկտորի մաս, որպես ոչ միայն լուսաբանող, այլև հանրային դիսկուրսի ձևավորման համար պայմաններ ստեղծող։

Մայիս, 2014թ.

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԴԻԱ-ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄԵՋ

Արփի Մանուսյաե,Դիանա Գալստյան,

Լիիթ Հակոբյան, Աննա Ժամակոչյան

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում են Մաքսային միությանը (ՄՄ) միանալու ՀՀ որոշման առնչությամբ ԶԼՄ-ում ծավալված քննարկումները որոշմանը սատարող և ընդդիմացող փաստարկների, անդամակցության հնարավոր հե-

118

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ԱՄանուսյան, ԴԳալստյան, ԼՀակոբյան, ԱԺամակոչյաե

տևանքների, բարձրաձայնված մի շարք «տագնապային» թեմաների շուրջ: Բացի այդ, հոդվածում ներկայացվել են Ռուսաստանի կերպարը, ՀՀ հանրության ներկայացվածության հարցը և արժեքային կողմնորոշումները ՀՀ ինտեգրացիոն գործընթացների լուսաբանման թեմատիկ համատեքստում։

ВСТУПЛЕНИЕ РА В ТАМОЖЕННЫЙ СОЮЗ В ОСВЕЩЕНИИ МЕДИА Арпи Манусян, Диана Галстян, Лилит Акопян, Анна Жамакочян

Резюме

В статье рассматриваются дискуссии, развернувшиеся в СМИ в связи с решением РА о вступлении в Таможенный союз (ТС) вокруг поддерживающих и оспаривающих решение доводов, возможных последствий вступления, ряда затрагиваемых «тревожных» тем. Кроме того, в статье представляется имидж России, вопрос представленности общественности РА и ценностных ориентаций в тематическом контексте освещения интеграционных процессов РА.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

MEDIA COVERAGE OF ARMENIA JOINING THE CUSTOMS UNION Api Manusyan, Diana Galstyan, Lilit Hakobyan, Anna Zhamkochyan

Resume

The article explores discussions taking place in mass media with regard to the decision of the Republic of Armenia to join the Customs Union (CU), pro and con arguments for this decision, its possible effects and a number of “alarming” topics. In addition, the image of Russia is presented in the article, as well as the issues of Armenian public’s representation and value orientations in the thematic context of the media coverage of Armenia’s involvement in integration processes.

119

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.