Научная статья на тему 'ՉԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԻԾ. ՆՎԻՐՎՈՒՄ է ԱՊՀ ՔՍԱՆԱՄՅԱԿԻՆ'

ՉԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԻԾ. ՆՎԻՐՎՈՒՄ է ԱՊՀ ՔՍԱՆԱՄՅԱԿԻՆ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
84
23
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Սերգեյ Գրիեյաև

Այս տարի նշվում է Անկախ Պետությունների Համագործակցության քսանամյա հոբելյանը։ Բավական լուրջ թիվ է՝ այս քաղաքական կազմավորման դերը պատմության մեջ գնահատել կարողանալու համար, չէ՞ որ այն փոխարինելու եկավ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությանը, վիթխարի մի հսկայի, որը ձևավորեց նախկին աշխարհակարգն ու պայմանավորեց մի ամբողջ դարաշրջանի զարգացումը՝ դնելով խորհրդային ուրույն քաղաքակրթության սկիզբը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В нынешнем году отмечается двадцатилетний юбилей создания Содружества Независимых Государств. Дата достаточно серьезная, чтобы дать возможность оценить роль этого политического образования в истории, ведь оно пришло на смену Союзу Советских Социалистических Республик – колоссу, сформировавшему прежний мировой порядок и определившему развитие целой эпохи, положившему начало самобытной советской цивилизации. Двадцатилетний опыт существования СНГ не прошел даром. Надо полагать, что спустя время пришло понимание того, что и как должно быть устроено, чтобы экономики стран развивались, взаимно дополняя друг друга, давая возможность росту качества жизни граждан.

Текст научной работы на тему «ՉԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԻԾ. ՆՎԻՐՎՈՒՄ է ԱՊՀ ՔՍԱՆԱՄՅԱԿԻՆ»

ՉԿԱՅԱՑԱԾ ՆԱԽԱԳԻԾ. ՆՎԻՐՎՈՒՄ է ԱՊՀ ՔՍԱՆԱՄՅԱԿԻՆ

Սերգեյ Գրիեյաև’

Այս տարի նշվում է Անկախ Պետությունների Համագործակցության քսանամյա հոբելյանը: Բավական լուրջ թիվ է այս քաղաքական կազմավորման

ռ

դերը պատմության մեջ գնահատել կարողանալու համար, չէ որ այն փոխարինելու եկավ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությանը, վիթխարի մի հսկայի, որը ձևավորեց նախկին աշխարհակարգն ու պայմանավորեց մի ամբողջ դարաշրջանի զարգացումը դնելով խորհրդային ուրույն քաղաքակրթության սկիզբը։

1991 թվական.

Համագործակցության ծնունդը

Նորագույն պատմությունը և պաշտոնական ժամանակագրությունը սկսվում են ԱՊՀ կազմավորման հետևյալ նկարագրությամբ։ Համագործակցությունը հիմնադրվել է ԲԽՍՀ, ՌԽՖՍՀ և Ուկրաինայի ղեկավարների կողմից 1991թ. դեկտեմբերի 8-ին Բրեստի մոտ (Բելառուս) գտնվող Վիսկու-լիում (Բելովեժյան անտառ) Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմամբ (որը զանգվածային լրատվամիջոցներում հայտնի է որպես Բելովեժյան համաձայնագիր)։ Այդ փաստաթղթում ամրագրվում է, որ ԽՍՀ Միությունը դադարեցրել է գոյությունը որպես միջազգային իրավունքի և աշխարհաքաղաքական իրողության սուբյեկտ։ Սակայն, հենվելով ժողովուրդների պատմական ընդհանրության, նրանց միջև կապերի և այլնի վրա, կողմերը պայմանավորվեցին Անկախ Պետությունների Համագործակցություն կազմավորելու մասին։ *

* Տեխնիկական գիտությունների դոկտոր, Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրեն, Մոսկվա, ՌԴ։

61

Ս.Գրիեյաե

«21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Արդեն դեկտեմբերի 10-ին համաձայնագիրը վավերացվեց Բելոռու-սիայի և Ուկրաինայի Գերագույն խորհուրդների, իսկ դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի Գերագույն խորհրդի կողմից (այս պահը վիճելի է մնում ԱՊՀ պատմության մեջ, քանի որ, ՌԽՖՍՀ կանոնադրության համաձայն, միջազգային համաձայնագրերի վավերացումը միայն ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումարի իրավասությունն էր)։ 1992թ. ապրիլին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումարը երրորդ անգամ հրաժարվեց քվեարկության դնել Բելովեժյան համաձայնագրի վավերացումը, ընդհուպ մինչև 1993թ. հոկտեմբերին իր ցրվելը այն այդպես էլ չվավերացրեց փաստաթուղթը։

1991թ. դեկտեմբերի 13-ին Աշխաբադում տեղի ունեցավ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող կենտրոնաասիական հինգ պետությունների Ղազախստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահների հանդիպումը։ Արդյունքն այն Հայտարարությունն էր, որում երկրները համաձայնություն էին հայտնում մտնել այդ կազմակերպություն, բայց պայմանով, որ ապահովվի նախկին Միության սուբյեկտների իրավահա-վասար մասնակցությունը և ԱՊՀ բոլոր պետությունների որպես հիմնադիր ճանաչումը։

1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրվեց հռչակագիր, որում շարադրվում էին ԱՊՀ նպատակներն ու սկզբունքները։ Դրանում ամրագրվում էր դրույթն այն մասին, որ կազմակերպության մասնակիցների փոխգործակցությունը կիրականացվի իրավահավասարության սկզբունքով, համակարգող ինստիտուտների միջոցով, որոնք կձևավորվեն կողմերի հավասարության հիման վրա և կգործեն Համագործակցության մասնակիցների միջև ընդունված համաձայնությունների կարգով, Համագործակցություն, որը ոչ պետություն է, ոչ ոչպետական կազմավորում։ Պահպանվում էին նաև ռազմաստրատեգիական ուժերի միասնական հրամանատարությունը և միջուկային զենքի նկատմամբ միասնական վերահսկողությունը, ամրագրվում էր այն, որ կողմերը պետք է հարգեն ոչմիջուկային և (կամ) չեզոք պետության կարգավիճակի հասնելու ձգտումը, հավատարիմ լինեն ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու և

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս.Գրիեյաե

զարգացնելու հարցում համագործակցությանը: ԱՊՀ կազմավորմամբ փաստվում էր ԽՍՀՄ գոյության դադարեցումը։

«Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն» աշխարհաքաղաքական նախագիծը, որն աշխարհին ի ցույց դրեց խորհրդային քաղաքակրթությունը, դադարեցրեց իր գոյությունը։

Ուժի աշխարհաքաղաքական բևեռի փլուզման արդյունքում ի հայտ եկած անհավասարակշռությունը հանգեցրեց տեղային և տարածաշրջա-նային հակամարտությունների թվի և ինտենսիվության կտրուկ ավելացման։ Դրանց թիվը հատկապես խիստ աճեց նոր կազմավորման ԱՊՀ տարածքում։

Աշխատանքային առօրյան

Համագործակցության ստեղծումից գրեթե անմիջապես հետո նրա անդամների միջև սկսվեցին ներքին անհամաձայնություններ. չափից ավելի տարբեր էին համաձայնագիրը ստորագրած պետությունները։ Քանի դեռ նրանք Միության հանրապետություններ էին, նրանց տնտեսական և սոցիալական անհավասարությունն այնքան էլ նկատելի չէր։ Բայց անկախությունն այնքան էլ հեշտ բան չէ։

Այլ էին նաև ԽՍՀՄ փլուզման ակունքների մոտ կանգնած ուժի կենտրոնների նպատակները։ Նրանց շահերի մեջ էր մտնում նոր պետությունների ռեսուրսների և ներքին շուկաների օգտագործումը սեփական, այլ ոչ թե այդ իսկ պետությունների խնդիրները լուծելու համար։

Նոր պետությունների փոխադարձ ինտեգրումը և ուժի նոր թող որ տարածաշրջանային կենտրոնի կազմավորումը հենց նոր խորտակված հսկայի տարածքում ակնհայտորեն ակտուալ չէր, մանավանդ որ հենց այդ ժամանակ ավարտվեց ուժի մեկ այլ կենտրոնի Եվրամիության կազմավորումը, իսկ միանգամից ուժի մի քանի կենտրոնների ձևավորումը Եվրա-սիական աշխարհամասում խախտում էր նոր աշխարհակարգը կերտողների ընդհանուր պլանը։

Նոր պետությունների հետ հարաբերություններում զարգացող Եվրոպայի համար կարևորագույնը դարձավ անվտանգության և Ռուսաստանից

63

Ս.Գրիեյաե

«21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ածխաջրածնային հումքի մատակարարման անընդմեջության ապահովման հարցը: Այն հիմնարար հարցը դարձավ Արևեյյան Եվրոպայի երկրնե-րի մեծամասնության, ինչպես նաև մերձբալթյան պետությունների, Բելա-ռուսի և Ուկրաինայի տարածաշրջանային քաղաքականության ձևավորման մեջ։ Այդ հարցն է դարձել նաև, ինչպես ցույց տվեց ապագան, ԱՊՀ շրջանակում երկրների հուսալի գործընկերային հարաբերությունների կերտման հիմնախնդիրների աղբյուրներից մեկը։

Անկախության առաջին տարիներն անցան խորհրդային ժառանգությունը բաժանելու, ինտեգրացիոն կապերը խզելու և դրանք կրկին հաստատելու փորձի (բայց արդեն տնտեսական պոտենցիալների նոր կոնֆիգուրացիայով) դրոշի ներքո։

Փորձը ցույց տվեց, որ ոչ ամենուր և ոչ բոլորին դա հաջողվեց. ժամանակի ընթացքում որոշ երկրներ էլ ավելի ցած իջան պետական զարգացման սանդուղքով, և 90-ական թթ. վերջին երկրների մի ամբողջ շարք նախկին ԽՍՀՄ հանրապետություններից հայտնվեց «չկայացած պետությունների» սև ցուցակում։

Սոցիալական զարգացման մակարդակի իջեցումը, ինչպես նաև պետության կողմից ներքին իրավիճակի վերահսկումը կորցնելը հանգեցրին այն բանին, որ XXI դարասկզբին ԽՍՀՄ փլատակների վրա ի հայտ եկած կենտրոնաասիական շատ երկրների համար անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը դարձավ ֆունդամենտալ իսլամական հոսանքների տարածումը։

Տարածաշրջանի երկրների իսլամականացումը ևս մեկ հիմնախնդիր դարձավ ԱՊՀ շրջանակում գործընկերային հարաբերությունների կերտման գործում. ռուսական Կովկասում գործող իսլամական ահաբեկչական կազմակերպությունների էմիսարներն ավելի հաճախ էին իրենց բազաների համար օգտագործում ԱՊՀ սահմանակից անդամ պետությունների տարածքը։

Հատկանշական է, որ երկու տասնամյակում նոր կազմավորված պետություններից ոչ մեկը (ներառյալ Ռուսաստանը) չկարողացավ իր զար-գացմամբ գերազանցել խորհրդային տնտեսության զարգացման ցուցանիշ-

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս.Գրիեյաե

ները: Այդ պետությունների մեծ մասում տնտեսության ԽՍՀՄ-ում հիմնադրված ճյուղերից շատերը (ասվածը հատկապես վերաբերում է բարձր-տեխնոլոգիական արտադրություններին) լրիվ դադարեցրին իրենց գոյությունը։ Բացառություն է, թերևս, միայն Բելառուսը, որին հաջողվեց զգալի չափով պահպանել եղած պոտենցիալը։

Բազմադեմ գործընկերություն

ԱՊՀ զարգացման քսան տարիները բավական հստակ ցույց տվեցին, որ Ռուսաստանը, զբաղված լինելով ներքին հիմնախնդիրներով ու արտաքին ասպարեզում ինքնորոշման հարցերով, չկարողացավ հստակ որոշել իր շահերը սահմանակից պետություններում և, որպես հետևանք, բավարար չափով շահագրգռություն չդրսևորեց ԱՊՀ զարգացման նկատմամբ իր նախաստեղծ ձևով։ Ուժի ինքնուրույն տարածաշրջանային կենտրոնի կառուցմամբ զբաղվելու և ԱՊՀ-ում երկրների հստակեցված անդամակցության համար բավական հստակ կողմնորոշիչներ առաջարկելու փոխարեն Ռուսաստանը զբաղվեց եվրոպական և հյուսիսատլանտյան կառույցներին ինտեգրվելու բանակցային գործընթացով։ Այս ակտիվությունն ազդակ հանդիսացավ նաև ԱՊՀ մյուս անդամների համար, որոնք ակտիվորեն ներգրավվեցին արևմտյան այնպիսի նախագծերի աշխատանքին, ինչպիսիք են «Գործընկերություն հանուն խաղաղության», իսկ հետո նաև «Արևելյան գործընկերություն» նախագծերը էլ ավելի հեռանալով Ռուսաստանից։

Քսան տարվա ընթացքում նախկին ԽՍՀՄ տարածքում ի հայտ եկան մոտ տասը տարբեր միություններ և տարածաշրջանային կազմակերպություններ։ Դրանցից են.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որի մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։

Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզէս) Բելա-ռուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան։

Կենտրոնաասիական համագործակցությունը (ԿԱՀ) Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ռուսաստան (2004-ից)։ 2005թ. հոկտեմբերի 6-ին ԿԱՀ գագաթաժողովում ընդունվեց որոշում, կապված

65

Ս.Գրիեյաե

«21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ԵվրԱզԷս-ին Ուզբեկստանի առաջիկա մասնակցության հետ, պատրաստել փաստաթղթեր ԿԱՀ-ԵվրԱզԷս միավորված կազմակերպություն ստեղծելու մասին, այսինքն փաստորեն որոշվեց լուծարել ԿԱՀ-ը:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) Ղա-զախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, ՉԺՀ:

Միասնական տնտեսական տարածք (ՄՏՏ) Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան։

Ռուսաստանի և Բելաոուսի միութենական պետություն:

Այս բոլոր կազմակերպություններում Ռուսաստանը փաստորեն հանդես է գալիս առաջնորդող ուժի դերում (միայն ՇՀԿ-ում այդ դերը նա կիսում է Չինաստանի հետ):

Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան ՎՌւԱՄանդամներն են, կազմակերպություն, որն ստեղծվել է 1997թ. հոկտեմբերին և անվանվել է մասնակից երկրների աոաջին տառերից:

2005թ. դեկտեմբերի 2-ին հայտարարվեց Դեմոկրատական ընտրության համագործակցության (ԴԸՀ) ստեղծման մասին, որի կազմի մեջ մտան Ուկրաինան, Մոլդովան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ռումի-նիան, Մակեդոնիան, Սլովենիան և Վրաստանը: Այս Համագործակցության ստեղծման նախաձեռնողներն էին Վիկտոր Յուշչենկոն և Միխայիլ Սահա-կաշվիլին: Ընկերակցության ստեղծման մասին հռչակագրում նշվում է. «մասնակիցները կպաշտպանեն դեմոկրատական գործընթացների զարգացումը և դեմոկրատական ինստիտուտների ստեղծումը, փորձի փոխանակում կկատարեն դեմոկրատիայի ամրապնդման և մարդու իրավունքների հարգման գործում, ինչպես նաև կհամատեղեն ջանքերը աջակցելու համար նոր ստեղծվող դեմոկրատական հասարակություններին»:

Նախկին ԽՍՀՄ տարածքում միջազգային համագործակցության ԱՊՀ գոյության տարիներին ի հայտ եկած տարբերակների առատությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հստակ ու պարզ պատկերացում չուներ, թե ինչու է այդ ամենը պետք:

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս.Գրիեյաե

Հանգուցալուծումը

Իրավիճակը սկսեց փոխվել միայն վերջերս: Եվրոպական կառույցներին Ռուսաստանի ինտեգրումը, հանուն որի այդքան ուժ էր ծախսվել անցած տարիներին, իրական օգուտ չի բերում։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հիմնականում կառուցվում է միակողմանի հիմքով, երբ ռուսական ղեկավարությունը ստիպված է զիջումների գնալ դաշինքի անդամներին։ Ինքը դաշինքը, էլ ավելի ակտիվորեն է հայտարարում ԱՊՀ որքան հնարավոր է շատ երկրներում հաստատվելու մտադրության մասին։

2008թ. օգոստոսի 8-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությունը լակմուսի թուղթ դարձավ, որը ցույց տվեց գործերի իսկական վիճակը ԱՊՀ շրջանակում. ոչ մի երկիր չհամարձակվեց ճանաչել Հարավային Օսիան և Աբխազիան Ռուսաստանին հետևելով։

Հաջորդ իրադարձությունն իրեն սպասել չտվեց։ «Կակաչների հեղափոխությունը» Բիշքեկում չարժանացավ ԱՊՀ անդամ երկրների միահամուռ վերաբերմունքին, իսկ ՀԱՊԿ ուժերն անմասն մնացին կատարվածին։ Այդ իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ ներկայացուցիչները միանշանակ մեկնաբանություններ են տալիս. ՀԱՊԿ-ը գործում է դաշինքի հետ համաձայնեցված քաղաքականությամբ և ինքնուրույն ռազմաքաղաքական բլոկ չի հանդիսանում1։ Ընդհանուր առմամբ, խոսելով ԱՊՀ և հետխորհրդային տարածքում ստեղծված այլ կազմավորումների ապագայի մասին արևմտյան քաղաքագետները նշում են, որ դրանց մեծամասնությունը կենսունակ չէ, քանի որ Ռուսաստանն այսօր առաջարկելու ոչինչ չունի իր գործընկերներին։ Հիմնականում այդպես է, որ կա։

Ապագան

Վերջին զարգացումներն աշխարհում, ինչպես նաև ԱՊՀ գոյության քսանամյա ողջ շրջանը թույլ են տալիս բավական որոշակի խոսել այս միավորման հետագա գոյության անհեռանկարայնության մասին։

Այսօր խորհրդային ժառանգությունից գրեթե ոչինչ չի մնացել, և կիսելու բան այլևս չկա, ուստիև ԱՊՀ գոյության շարժառիթներ չկան։

1 http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=5831

67

Ս.Գրիեյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Այսօր հարկավոր են պետությունների միավորմանը ներկայացվող այլ սկզբունքներ և այլ մոտիվներ։ Ակնհայտ է, որ նման դրդապատճառ պետք է լինի տնտեսական նպատակահարմարության սովորական, ամե-նաորոշակի և հասկանալի դրդապատճառը։ Բացի այդ, տնտեսական շահերը պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն ռազմական ուժով, ինչը նույնպես միանգամայն որոշակի է դարձնում պետությունների ռազմաքաղաքական միավորման գոյությունը, որոնք որոշել են սեփական տնտեսական համակարգ ստեղծել։

Ներկա իրավիճակն աշխարհում, գլոբալ տնտեսության հիմնա-խնդիրների հետ միասին, որն արդեն առաջին տարին չէ, որ տենդի մեջ է ավելի ու ավելի խորացող ճգնաժամի պատճառով, անշրջելի փոփոխություններ է կրում։ Բայց գլոբալ ճգնաժամի կործանարար հետևանքները ԱՊՀ գործընկեր երկրներին նոր հարաբերություն կառուցելու ևս մեկ հնարավորություն են տալիս։

Այսօր հետճգնաժամային աշխարհի զարգացման հնարավոր ուղղություններից մեկը համաշխարհային արժութաֆինանսական համակարգի ռեգիոնալացումն է։ Դոլարից որպես համաշխարհային հիմնական պահուստային արժույթից, համաշխարհային տնտեսության հեռանալու անշրջելիությունն այսօր ոչ ոքի կողմից չի վիճարկվում։ Նման պայմաններում համաշխարհային արժութաֆինանսական համակարգը, ավելի շուտ, կվերածվի տարածաշրջանային ֆինանսական համակարգերի հանրագումարի։ Հենց այս ճանապարհն այսօր կարող է լինել նախկին ԽՍՀՄ տարածքում քաղաքական և տնտեսական նոր, ապագա միությունների կազմավորման հիմքը։

Այս ճանապարհի սկիզբը դրված է։ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը միավորվել են Մաքսային միությունում։ Այստեղ, ի տարբերություն ԱՊՀ-ի, մասնակիցներից յուրաքանչյուրի միավորվելու դրդապատճառները հասկանալի են և թափանցիկ։ Տնտեսությունների, ֆինանսական, ֆոնդային և ապրանքային շուկաների, ինչպես նաև առևտրային հարաբերությունների կարգավորման նորմերի և կանոնների հետագա փոխադարձ ինտեգրումն ինչպես Մաքսային միության ներսում, այնպես էլ միության մեջ չմտնող երկրների հետ նրա մասնակիցների հարաբերություններում,

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս.Գրիեյաե

թույլ է տալիս դնել ուժի նոր կենտրոնի կազմավորման հիմքերը Եվրա-սիայի տարածքում։

Համենայնդեպս, հարկ է ընդունել, որ ԱՊՀ գոյության քսանամյա փորձն իզուր չի անցել։ Պետք է կարծել, որ ժամանակի հետ ստեղծվեց նաև այն ըմբռնումը, թե ինչն ինչպես պետք է կազմակերպվի, որպեսզի երկր-ների տնտեսությունները զարգանան միմյանց փոխլրացնելով, հնարավորություն ընձեռելով բարձրացնել քաղաքացիների կենսամակարդակը։

Սեպտեմբեր, 2011թ.

НЕСОСТОЯВШИЙСЯ ПРОЕКТ. ДВАДЦАТИЛЕТИЮ СНГ ПОСВЯЩАЕТСЯ

Сергей Гриняев

Резюме

В нынешнем году отмечается двадцатилетний юбилей создания Содружества Независимых Государств. Дата достаточно серьезная, чтобы дать возможность оценить роль этого политического образования в истории, ведь оно пришло на смену Союзу Советских Социалистических Республик - колоссу, сформировавшему прежний мировой порядок и определившему развитие целой эпохи, положившему начало самобытной советской цивилизации.

Двадцатилетний опыт существования СНГ не прошел даром. Надо полагать, что спустя время пришло понимание того, что и как должно быть устроено, чтобы экономики стран развивались, взаимно дополняя друг друга, давая возможность росту качества жизни граждан.

69

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.