ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ
Բոզաւռ Հուսաինով
Արդի աշխարհում գլոբալացման և տարածաշրջանային ինտեգրացիայի հարաբերակցությունը խիստ հրատապ է դառնում: Գլոբալա-ցումը, որ համաշխարհային տնտեսության զարգացման բազմակերպ և հակասական գործընթաց է ներկայացնում, առաջ է բերում նորանոր ինտեգրացիոն դաշինքներ և միություններ: Տարածաշրջանային ինտեգրացիան բարդ գործընթաց է, որը կախված է յուրաքանչյուր առանձին վերցրած դեպքի որոշակի առանձնահատկություններից, որտեղ գոյություն չունեն այնպիսի կանոններ, որոնք միաժամանակ և համընդհանուր կլինեին, և կիրառելի ինտեգրացիոն համաձայնությունների քաղաքականություն վարելու համար:
Գլոբալացման և ինտեգրացիայի գործընթացների փոխգործակ-ցության դիալեկտիկան վկայում է, որ, մի կողմից, ինտեգրացիոն միավորումների ստեղծումը գլոբալացման բացասական հետևանքների բնական արձագանքն է, որոնք հատկապես խորանում են համաշխարհային տնտեսական համակարգի անորոշության պայմաններում, մյուս կողմից այն իրավահավասար գործընկերության ամբողջական գլոբալ համակարգի ստեղծման տանող օբյեկտիվ միտման դրսևորում է: Այնուամենայնիվ, ցայսօր չկա հետևյալ հարցի միանշա- *
* Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ղազախստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության Էկոնոմիկայի ինստիտուտի գլոբալիզացիայի և ինտեգրացիայի հետազոտությունների բաժնի վարիչ:
56
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
նակ պատասխանը. տարածաշրջանային ինտեգրացիան գլոբալաց-
ռ ռ ռ
ման շարժի չն է, թե արգելակը, թե այն տարբերությունները վերացնելու և թույլերին ուժեղներին ենթարկեցնելու միջոց է։ Իրականում այս հարցի պատասխանը կախված է մնացյալ աշխարհից մեկուսացած խմբերի իրական տնտեսական կապերի ուժեղացումից կամ թուլացումից, առևտրային, ներդրումային, արտադրական և ֆինանսական փոխհարաբերություններից, կամ էլ տեղի է ունենում շարժում դեպի ինտեգրման բարձրագույն ձևը արդեն ոչ միայն առանձին ազգային տնտեսությունների, այլև տարածաշրջանային ինտեգրա-ցիոն միավորումների խմբերի միջև։ Ընդ որում արդի պայմաններում այս խնդիրն առավել մեծ հրատապություն է ստանում։
Ինտեգրման հիմնախնդիրների առաջին հետազոտողներից մեկը շվեդ տնտեսագետ, Նոբեըան մրցանակի դափնեկիր (1974թ.) Մյուր-դալն է։ Նրա հետազոտություններում «գնահատման ելակետային սկզբունքներ» են հանդիսացել այսպես կոչված «ազատության և հնարավորությունների հավասարության արևմտյան իդեալներն» ու «միջազգային տնտեսական ինտեգրացիայի» իդեալը, որը, նրա համոզմամբ, «հիմքում բարոյական խնդիր է»։ Վերլուծելով թույլ զարգացած երկրնե-րի դրությունը նա եկել է այն եզրահանգման, որ չի կարելի սպասել, թե զարգացած կապիտալիստական երկրները «կամովին նրանց օգնություն կցուցաբերեն», և որ «միջազգային ինտեգրացիայի իդեալը» կիրականանա, եթե «հրաշքին մոտ ինչ-որ բան տեղի չունենա»։ Անվիճելի է այն փաստը, որ տնտեսական ինտեգրացիան գլոբալացման հակասությունների լուծման ինքնատիպ միջոց է։ Ինտեգրացիայի նշանակությունը որոշվում է համաշխարհային շուկաների, հումքային և էներգետիկ ռեսուրսների աղբյուրների, նոր տեխնոլոգիաների, ներդրումների համար անզիջում պայքարում միավորվող երկրների մրցակցային դիրքերն ուժեղացնելու նրա հնարավորությամբ։
57
ԲՀոաաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
Դրա հետ մեկտեղ, Արևմտյան Եվրոպայի պետությունների հարուստ փորձը վկայում է, որ ինտեգրացիան ապահովում է ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացում։ Ինտեգրացիոն միավորումների ստեղծումը նպաստում է այն բանին, որպեսզի դրանք կարողանան դիմակայել խոշոր վերազգային և ազգային տնտեսական կառույցներին, որոնցից կարող են իրական սպառնալիքներ սպասվել զարգացող երկրների ինքնիշխանությանն ու ձևավորվող շուկաներին։
Հայտնի է, որ XX դարի 80-90-ական թթ. սահմանագծին գլոբալի-զացիայի գործընթացը միմյանց փոխկապակցված երկու երևույթի առաջացման պատճառ հանդիսացավ. ազգ-պետության դերի անկում և, միաժամանակ, տարածաշրջանային միավորումների (բլոկների) առաջացում։ Ընդ որում արդի պայմաններում տարածաշրջանային ինտեգրացիան դառնում է համաշխարհային զարգացման գերիշխող միտումը։ Այսօր, փաստորեն, ողջ աշխարհը տարածաշրջանային բլոկների ամբողջություն է։ Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում, հետխորհր-դային տարածքում և Աֆրիկայում գործում են խոշոր տարածաշրջանային միավորումներ, որոնք կապված են ընդհանուր տնտեսական և աշխարհաքաղաքական շահերով։ Դրանց ստեղծման նպատակները և պատճառները տարբեր էին, բայց համաշխարհային տնտեսության գլոբալացման համապատկերում դրանք բոլորն էլ ուղղված են իրենց միավորած պետությունների խմբերի ազգային շահերի պաշտպանությանը։ Եվ դա է նրանց ուժը, որն անհամեմատելի է առանձին վերցրած երկրի հնարավորությունների հետ։
Զարգացման արդի փուլի առանձնահատկությունն այն է, որ աճող գլոբալ անորոշության համապատկերում համաշխարհային տնտեսության մեջ ուժեղանում են տարածաշրջանային ինտեգրման
ռ
գործընթացները։ Ի նչ անորոշության մասին է խոսքը։ Համաշխար-
58
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
հային տնտեսական համակարգի, առաջին հերթին գլոբալ ֆինանսական համակարգի վերանայման անհրաժեշտության մասին հետա-զոտողները բավական վաղուց են սկսել խոսել։ Բայց վերջին տարիներին պետության ղեկավարները նույնպես սկսել են բացահայտորեն խոսել և անգամ կոշտ քննարկել այս թեման։
2009թ. փետրվարին Ղազախստանի նախագահ Ն.Ա. Նազար-բաևն իր «Ճգնաժամի բանալիներ» հոդվածում կարծիք էր հայտնել, թե գլոբալ համաշխարհային ճգնաժամը «որոշակիորեն վերաբերում է այն երևույթների խմբին, որոնք նմանը չունեն համաշխարհային պատմության մեջ և արմատապես փոխում են աշխարհակարգը, բոլոր տնտեսական հիմքերը։ Եվ դրա համար էլ դրա վերլուծությունը, իմաստավորումն ու հաղթահարումը պահանջում են արտասովոր մոտեցում, որն ի վիճակի կլինի վերանայել բոլոր հին դոգմաներն ու կարծրատիպերը։ Այս առնչությամբ արդյունավետ չէ մեղավորներ փնտրելը։ Այժմ ավելի կարևոր է կենտրոնանալ համակարգի գլոբալ թերությունների վերհանման վրա, որոնք ծնել են այսքան հզոր համաշխարհային աղետներ, և որ գլխավորն է գտնել դրանց վերացման ուղիները։ Դրա համար հարկավոր է համարձակություն ունենալ խոստովանելու, որ մենք գտնվում ենք արմատապես նոր, այլ կերպ կառուցված համաշխարհային տնտեսության, քաղաքականության և գլոբալ անվտանգության մոդելի ստեղծման սահմանագծին» [1]։
Համաշխարհային վերջին (2012թ.) տնտեսական համաժողովում (ՀՏՀ) համաշխարհային շատ առաջնորդներ վերջապես համաձայնե-ցին, որ պետք է ինչ-որ բան որոշել կապիտալիզմի հետ կապված։ Իսկապես, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի երեք տարիները հյուծել են ազգային շատ տնտեսությունների, էլ չեմ ասում միջազգային ֆինանսական կազմակերպությունների վերահաս սպառնալիքներին դիմակայելու կարողությունը։ Մասնավորապես, ՀՏՀ «2011թ. գլոբալ ռիսկերը» զեկույցում նշվում է, որ կառավարությունների գլո-
59
ԲՀոաաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
բալ ռիսկերին և տնտեսական ցնցումներին արձագանքելու հնարավորությունները հասել են ծայրահեղ ցածր մակարդակի։ Միևնույն ժամանակ, նախազգուշացվում է այն մասին, որ գլոբալ կառավարման առկա համակարգերի հնարավորությունները բավարար չեն գլոբալ ռիսկերի դեմ պայքարելու համար։ Զեկույցի հիմնական եզրահանգումը հետևյալն է. վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամը սպառեց համաշխարհային տնտեսության ցնցումների դեմ պայքարելու հնարավորությունները։ Ռիսկերի ծագման հաճախականությունն ու լրջությունը գլոբալ կայունության համար ավելացել են, իսկ գլոբալ կառավարման համակարգի դրանց դեմ պայքարելու հնարավորությունները ոչ [2]։
Չի կարելի չհամաձայնել ռուս հեղինակավոր տնտեսագետ, պրոֆեսոր Մ.Ի. Գելվանովսկու հետ, որը կարծիք է հայտնում, թե գլոբալ տնտեսությունում «նկատվում է ճգնաժամային երևույթների աճ, որոնք արդեն կրում են ոչ թե կառուցվածքային, այլ համակարգային բնույթ»։ Գլոբալ իրավիճակի անորոշությունը նա կապում է այն բանի հետ, որ «ԱՄՆ-ը որպես գլոբալ առաջնորդ, թուլանում է, և այսօրվա դրությամբ չկա տերություն կամ տերությունների կոալիցիա, որը կարողանար առաջարկել աշխարհակարգի իր մոդելն ու խաղի իր կանոնները. Եվրոպան խրված է ֆինանսական խնդիրների մեջ և, թերևս, արդեն ի վիճակի չէ նման առաջնորդության; Չինաստանը դեռ պատրաստ չէ; Ռուսաստանը չափից ավելի թույլ է և իր ռազմավարական գիծը դեռ չունի; իսլամական աշխարհը նախկինի պես տարանջատված է։ Կարգավորիչ գործառույթ իրականացնելուն պատրաստ չեն նաև միջազգային ինստիտուտները։ ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը ստեղծվել են երկբևեռ աշխարհի պայմաններում և այսօր առնվազն լուրջ բարեփոխումների կարիք ունեն» [3, сс. 12-13]։
60
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
Այս պայմաններում պետության բարգավաճումը, նրա դերն ու տեղն արդի աշխարհում որոշակի չափով կախված են ինտեգրացիոն միավորումներում արդյունավետորեն գործելու կարողությունից պաշտպանելով ազգային շահերը, ինչն ամենևին էլ սովորական
խնդիր չէ։
Աշխարհահռչակ լեհ տնտեսագետ, պրոֆեսոր Գ.Կոլոդկոն, վերլուծելով համաշխարհային շուկաների ինտեգրման իրական գործընթացները, առևտրային հոսքերի աշխարհագրական կառուցվածքի դինամիկան և փոփոխությունները, նշում է, որ համընդհանուր ռեգիոնալիզմը (տարածաշրջանացումը) ավելի շուտ գլոբալիզա-ցիային նպաստող շարժիչ է, այլ ոչ թե պատնեշ դրա զարգացման ճանապարհին կամ դրանից պաշտպանող վահան։ Նա համոզված է, որ համաշխարհային շուկայի ինտեգրացիան ոչ միայն հակասության մեջ չի գտնվում տարածաշրջանային ինտեգրման աճող գործընթացների հետ, այլև նպաստում է դրանց։ Նրա կարծիքով «դա առավել ակնհայտ նկատվում է ընդլայնվող մրցակցության պրիզմայի, ինչպես նաև երեք խոշոր տնտեսական կենտրոնների և նրանց մերձավոր առևտրային, ֆինանսական ու ներդրումային գործընկերների շուկաների մերձեցող, ներթափանցող և առաջ ընթացող ինտեգրացիայի միջով» [4, c. 106]։ Նման կենտրոններ են ԵՄ-ը, ԱՄՆ-ը և Ճապոնիան։ Դրանց թվին արդեն կարելի է վերագրել նաև Չինաստանի և Հնդկաստանի արագ թափ հավաքող տնտեսությունները։
Ներկայում աշխարհում գոյություն ունի տարածաշրջանային բնույթի ավելի քան 200 ինտեգրացիոն մոդել։ Գոյություն ունեցող բոլոր տարածաշրջանային ինտեգրացիոն կազմավորումներում տնտեսական կապերի ուժը տարբեր է, տարբերվում է նաև կապիտալի, ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների շուկաների ինտեգրման մակարդակը։ Ընդ որում շատ երկրներ միաժամանակ մի քանի տարածաշրջանային խմբավորում-
61
ԲՀոաաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ների անդամ են հանդիսանում: Բոլորն են ընդունում, որ առավել հայտնի ինտեգրացիոն կազմավորումներն են Եվրամիությունը (ԵՄ), Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտին (ՆԱՖԹԱ), Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան (ԱՍԵԱՆ), Ասիա-խաղաղ-օվկիանոսյան տնտեսական համագործակցությունը (ԱԽՏՀ), Հարավամերիկյան ընդհանուր շուկան (ՄԵՐԿՈՍՈԻՐ), Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) և Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (ԵվրԱզԷս): Տարածաշրջանային այս ինտեգրացիոն կազմավորումներն ի հայտ են եկել տարբեր ժամանակներում և գտնվում են իրենց զարգացման տարբեր փուլերում: Ակնհայտ է, որ ԵՄ-ն այսօր ռեգիոնալիզմի բարձրագույն ձևն է: Ընդհանուր առմամբ, եվրոպական մոդելը կարող է համարվել առավել հաջողն ու առաջադեմը, ինչն արտահայտվում է կապերի խորացմամբ ոչ միայն տնտեսության, այլև ինստիտուտների և քաղաքականության ոլորտներում: Միևնույն ժամանակ, ԵՄ առաջանցիկ զարգացման մեջ գոյություն ունեն մի շարք լուրջ խնդիրներ, և բոլոր նախաձեռնությունները չէ, որ հաջող են եղել: Բավական է նշել 2000-2010թթ. ԵՄ զարգացման Լիսաբոնյան ռազմավարության անհաջողությունը: Ռազմավարությունը, այլ նպատակների կողքին, «նախատեսում էր Եվրամիության երկրների տեխնոլոգիական առաջընթաց համաշխարհային ասպարեզում, այն աշխարհում ամենամրցունակ և դինամիկ, «գիտելիքա-հեն տնտեսական տարածքի» վերածելու ձգտում [5, c. 4]:
Իմիջիայլոց, հաջորդ «Լիսաբոն-2» նոր ռազմավարության ընդունումը հիմնավորված էր եվրոպական գիտնականների կողմից, որոնք, ներկայացնելով իրենց հետազոտության [6] արդյունքները, կարողացան համոզել քաղաքական գործիչներին, որ դրված նպատակներն անհասանելի են: Միևնույն ժամանակ, հաջողությունները և արդի բարդ խնդիրները, մասնավորապես պարտքային ճգնաժամը, բոլորին են հայտնի, և դրանց թվարկումն ավելորդ կլինի:
62
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
Հատկանշական է, որ ասիական, եվրասիական և եվրոպական տարածքում ինտեգրացիոն միավորումների ստեղծմանը նախորդում են ճգնաժամային կամ շոկային երևույթներ միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում։ Այսպես, միասնական Եվրոպայի ստեղծման գաղափարի մարմնավորումն սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սառը պատերազմի ավարտը 1980-ականների վերջին նպաստեց ԱԽՏՀ և ԱՍԵԱՆ տարածաշրջա-նային ֆորումի ի հայտ գալուն [7]։ Խորհրդային Միության փլուզումը 1991թ. հանգեցրեց ԱՊՀ կազմավորմանը։ Ասիական և ռուսական ֆինանսական ճգնաժամից հետո ստեղծվեց ԵվրԱզէս-ը։ Վրաց-հա-րավօսական զինված հակամարտությունը 2008թ. օգոստոսին արագացրեց ԵվրԱզԷս-ի Մաքսային միության ստեղծումը։ Միասնական տնտեսական տարածքի ձևավորումը նույնպես ընթանում էր արագացված տեմպերով 2008-2009թթ. գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո։ Նշված պատմական փաստերն իրենց ժամանակագրական հաջորդականությամբ բնավ չեն նշանակում, թե այդ միավորումները պատահականորեն են առաջացել։ Հակառակը, գրեթե բոլոր դեպքերում, սկսած միասնական Եվրոպայի ստեղծումից մինչև ԵվրԱզԷս-ի Մաքսային միության կազմավորումը, դրանց ստեղծման նախադրյալներն ի հայտ են եկել շատ ավելի վաղ, ինչի մասին վկայում է համապատասխան նախապատրաստական աշխատանքը։ Բացի այդ, տարածաշրջանային այդ ինտեգրացիոն միավորումների կազմավորման պատճառները գծային կախվածություն չունեն նշված ճգնաժամերից և շոկային երևույթներից, բայց պատճառահետևանքա-յին կապի առկայությունը մեզ անվիճելի է թվում։
Անշուշտ, դժվար է համեմատել ինտեգրացիոն միավորումները, քանի որ խիստ տարբեր են նրանց տնտեսությունների մասշտաբները, զգալիորեն տարբեր են նրանց մեջ մտնող երկրների զարգացման մակարդակները, ինչպես նաև ինտեգրացիոն այլ բաղադրիչները։
63
ԲՀոաաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
Այնուամենայնիվ, կարծում ենք, որ նշված ինտեգրացիոն կազմավորումների առանցքային բնութագրիչների համեմատական վերլուծությունը պատկերացում է տալիս գլոբալ տնտեսության մեջ նրանց դերի ու նշանակության մասին և թույլ է տալիս վերհանել դրանց զարգացման հիմնական միտումները։
Աղյուսակ 1
Տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումները թվերով, 2010-2011թթ.
Տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներ
Ցուցանիշներ ԵՄ-27 ՄԵՐԿՈՍՈԻՐ ՆԱՖԹԱ ԱՍԵԱՆ ԱՊՀ
(4)1 2 (3) (10) (11)
Բնակչությունը, մյն մարդ 504 151 247 368 466 083 598 880 274 978
ՀՆԱ/ԳՈւՀ, $մլրդ 15 821 3 097 15 221 3 334 3 400
ՀՆԱ/ԳՈւՀ բնակչության մեկ շնչի հաշվով, $ 31 067 12 453 34 512 15 236 11 926
Արտահանման գծով արտաքին առևտրի բացությունը3, % 41,4 13,1 15,1 68,4 33,8
Ներմուծման գծով արտաքին առևտրի բացությունը, % 38,2 12,9 17,4 59,2 25,9
Աղբյուրը հաշվարկված և կազմված է հեղինակի կողմից World Economic Outlook Database-ի (2012թ. ապրիլի դրությամբ) և UNCTAD Stat Database-ի տվյալներով։ ՀՆԱ/ԳՈւՀ և բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ/ԳՈւՀ տվյալները Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականն են 2011թ. համար։
1 Համեմատական վերլուծության որոշակիության համար ԱԽՏՀ ցուցանիշները չեն ներառվել այս աղյուսակում, քանի որ շատ երկրներ, որ մտնում են հինգ այլ միավորումների մեջ, միաժամանակ ԱԽՏՀ մասնակիցներ են (օրինակ Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլն). այստեղ և այսուհետ ծանոթագրությունները հեղինակինն են։
2 Փակագծերում նշված է այն երկրների թիվը, որոնք մտնում են տարածաշրջանային միավորման մեջ 2010թ. դրությամբ։
3 Ապրանքների և ծառայությունների առևտրի բացության ցուցանիշները 2010թ.։
64
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
Համեմատական վերլուծության համար ընտրված հինգ տարա-ծաշրջանային միավորումների մեջ ամենաներկայացուցչականը բնակչության թվաքանակով ԱՍԵԱՆ-ն է (Աղյուսակ 1), որտեղ ապրում է երկրագնդի ողջ բնակչության 8,6%-ը (2011թ.)։ Այստեղ ձևավորվում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 4,2%-ը հաշվարկված գնողունակության հավասարությամբ (ԳՈւՀ)։ ԵՄ-27-ում, որտեղ ապրում է երկրագնդի բնակչության 7,2%-ը, 2011թ. արտադրվել է համաշխարհային ՀՆԱ/ԳՈւՀ 28,5%-ը։ Հատկանշական է, որ 1990թ. ԵՄ-12-ում արտադրվում էր համաշխարհային ՀՆԱ/ԳՈւՀ մեկ երրորդը։ Առաջին հայացքից սա տարօրինակ է թվում. ԵՄ անդամների թիվն ավելացել է ավելի քան կրկնակի, բայց բաժինը համաշխարհային արտադրության մեջ կրճատվել է։ Իրականում ամեն ինչ հեշտ բացատրություն ունի. անցած քսան տարիներին համաշխարհային ՀՆԱ արտադրության զգալի մասը տեղափոխվել է զարգացող երկրներ և ձևավորվող շուկաներ, որոնց բաժինն այդ շրջանում աճել է ավելի քան մեկուկես անգամ 30,7-ից 48,9%:
Տնտեսության մասշտաբներով հինգ տարածաշրջանային միավորումների մեջ առաջատար դիրքերը, բնականաբար, պատկանում են ՆԱՖԹԱ-ին, որտեղ գոյանում է համաշխարհային ՀՆԱ 22,4%-ը (1990թ. 29,6%) և ապրում է երկրագնդի բնակչության 6,7%-ը։ Վերջին երկու տասնամյակում ՄԵՐԿՈՍՈԻՐ-ը, որն իր ներկայիս կազմով (Արգենտինա, Բրազիլիա, Պարագվայ, Ուրուգվայ) ստեղծվել է 1990թ., համաշխարհային ՀՆԱ-ում իր բաժինը կրճատել է 4,2-ից հասցնելով 3,9%-ի: Ընդ որում դիտարկվող հինգ տարածաշրջանային ինտեգրա-ցիոն կազմավորումների մեջ այն ամենասակավաթիվն է (երկրագնդի բնակչության 3,6%-ը): ԱՊՀ երկրներում, որտեղ բնակվում է երկրագնդի բնակչության գրեթե 3,9%-ը, համաշխարհային ՀՆԱ/ԳՈւՀ-ում նրանց բաժինը նվազել է 5,9%-ից (1992թ.) մինչև 4,3% (2011թ.): Պատճառները հայտնի են բոլորին. ԽՍՀՄ փլուզումից հետո և նոր պետու-
65
ԲՀոաաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
թյունների կայացման շրջանում տեղի ունեցավ ազգային տնտեսությունների կտրուկ անկում։
Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ միջին առավել մեծությունը բաժին է ընկնում այն երկրներին, որոնք մտնում են ՆԱՖԹԱ կազմի մեջ ($25 582)։ Դրանց հետևում են ԵՄ-27-ը, ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը, ԱՊՀ-ն և ԱՍԵԱՆ-ը։ Ընդ որում ՆԱՖԹԱ-ի ՀՆԱ/ԳՈւՀ-ը գերազանցում է ՄԵՐ-ԿՈՍՈՒՐ-ի, ԱՍԵԱՆ-ի, ԱՊՀ-ի, ԵվրԱզԷս-ի և ՄՄ-ի նույն ցուցանիշը 2,5-6 անգամ։ Հետաքրքիր է հետևյալ փաստը։ Եվրամիության «քանակային բնութագրիչների» ընդլայնման արդյունքում «տեղի է ունենում նաև բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշի վատթարացում»։ Մասնավորապես, «այն նվազել է յուրաքանչյուր հաջորդ ընդլայնման հետ» [8, с. 84]։ Հեղինակի հետ բանավեճի մեջ չմտնելով նշենք, որ մեր հաշվարկներով ԵՄ-27-ում 2011թ. բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ/ԳՈւՀ-ը 1980թ. ԵՄ-12-ի համեմատ ավելացել է 1,9 անգամ։
Անշուշտ, չի կարելի ժխտել ինտեգրացիոն կազմավորումների քանակական և, որպես հետևանք, որակական բնութագրիչների վատթարացման միտումը, եթե դրա ընդլայնումը տեղի է ունենում ի հաշիվ նոր անդամների ընդունման, միայն քաղաքական կամ ոչ-տնտեսական բնույթի այլ նկատառումներից ելնելով։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային միավորումներին մասնակցությունը հանգեցնում է ազգային տնտեսությունների աճի։ Բայց, կարծում ենք, ճիշտ չեն այն պնդումները, թե ինտեգրացիան ինքնաբերաբար տանում է դեպի այդպիսի աճ։ Անկասկած, ինտեգրացիան հնարավորություններ է ստեղծում նման աճի համար, բայց որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է կատարել մի շարք պահանջներ և պայմաններ։ Առանձին երկրների դա հաջողվում է անել, իսկ որոշ երկրների ոչ։ Օրինակ, եթե վերցնենք Իռլանդիան, ապա 1973թ., երբ այն մտավ ԵՄ, նրա ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով (2005թ. դոլարով) կազմում էր ԵՄ միջին մակարդակի 73%-ը։ Իսկ այժմ երկիրը ոչ
66
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
միայն 1,7 անգամ ավելացրել է միջին մակարդակը, այլև առաջ է անցել առաջատար շատ երկրներից այդ ցուցանիշով զբաղեցնելով երրորդ տեղը ԵՄ-27-ում Լյուքսեմբուրգից և Դանիայից հետո։ Իրավիճակը միանգամայն այլ է Հունաստանում, որի դրությունն էապես վատթարացել է 1981թ. համեմատ, երբ երկիրը դարձավ ԵՄ անդամ։ Այլ խոսքով որոշ երկրների հաջողվում է արժանի տեղ գտնել տարա-ծաշրջանային ինտեգրման գործընթացում, որոշ երկրների էլ ոչ։
Հաշվի առնելով ԱԽՏՀ1 կազմակերպության անընդհատ աճող դերը գլոբալ տնտեսությունում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) մասնավորապես, անհրաժեշտ է նշել այս ին-տեգրացիոն միավորման գործունեության որոշ առանձնահատկություններ։ ԱԽՏՀ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է բաց ռե-գիոնալիզմի սկզբունքով, որի էությունը տնտեսական համագործակցության զարգացումն է և ապրանքների, ֆինանսական ու աշխատանքային ռեսուրսների շարժի սահմանափակումների վերացումը ԱԽՏ ներսում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սկզբունքների պահպանման համակցությամբ։ 1990-ական թթ. կեսերին ընդունվեցին Բոգորի հռչակագիրը և մի շարք փաստաթղթեր, որոնցում սահմանվեցին ազատ առևտրի տարածաշրջանային գոտու ստեղծման ուղիները։ Սակայն դա առայժմ տեղի չի ունեցել, թեև դրա ստեղծման հիմնական փաստաթղթերը գտնվում են շարունակական քննարկման փուլում։ Ազատ առևտրի գոտու ստեղծման հետ կապված դժվարությունները պայմանավորված են հիմնականում ԱԽՏՀ ոչ միասեռ կազմով, որը ներառում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տնտեսությունները։ Պետությունների այս երկու խմբերի միջև գոյություն ունեն սկզբունքային տարաձայնություններ։ Մասնավորապես, զարգացած երկրները հանդես են գալիս գե-
1 ԱԽՏՀ — աշխարհում ամենախոշոր տնտեսական միավորումը, որը ստեղծվել է 1989թ., Սառը պատերազմի ավարտի ժամանակաշրջանում։ ԱԽՏՀ-ում, որտեղ ներկայում 21 պետություն կա, ստեղծվում է համաշխարհային ՀՆԱ 56,2%-ը, այստեղ ապրում է Երկիր մոլորակի բնակչության 40%-ը։
67
ԲՀուսաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
րազանցապես առևտրի և ներդրումների ազատականացման օգտին, զարգացող երկրները մեկ այլ ուղղության տնտեսական և տեխնիկական համագործակցության (ԷԿՕՏԵԿ) գերակա իրագործման կողմնակից են։ Այնուամենայնիվ, ստեղծման օրվանից հետո անցած քսան տարիների ընթացքում ԱԽՏՀ մասնակից երկրները հասել են ներտարածաշրջանային առևտրային ինտեգրման բարձր մակարդակի։ Փոխադարձ առևտրի միջին մասնաբաժինը նրանց ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ այս տարիներին կազմել է 69,5%։ Ներտարածաշրջանային արտահանման ընդհանուր ծավալն ավելացել է գրեթե վեց անգամ։ (Համեմատության համար. ՄԵՐԿՈՍՈԻՐ-ում ներտարածաշրջանային առևտրի ծավալն ավելացել է 10,7 անգամ, ԱՍԵԱՆ-ում 9,8, ԵՄ-27-ում 3,3 անգամ, ԱՊՀ-ում վերջին 15 տարիներին ներտարածաշրջանային առևտուրն ավելացել է 2,2 անգամ1)։ Սակայն զարգացած երկրների շուկաները ԱԽՏՀ զարգացող երկրների համար դեռևս լրիվ չեն բացվել, այսինքն դե-ֆակտո այդ ազդեցիկ կազմակերպության ներսում տեղի է ունենում ինտեգրա-ցիոն գործընթացների ուժեղացում, իսկ դե-յուրե գործընթացը (առնվազն ազատ առևտրի գոտու ստեղծման գծով) դեռևս գտնվում է քննարկման փուլում։ ԱԽՏՀ ևս մեկ առանձնահատկությունն է այդ կազմակերպությունում առաջինը լինելու համար պայքարը։ ԱԽՏ ին-տեգրացիոն կառույցներում առաջատարը Ճապոնիան է, բայց Չինաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական արագ ուժեղացումը նրա առջև որոշակի խնդիրներ է դնում [7]։
Գլոբալացման բնութագրական հատկանիշներից է տնտեսության բացությունը, որը չափվում է մի ամբողջ շարք չափանիշներով (օրինակ, նպաստավոր ներդրումային մթնոլորտ և այլն), որոնց մեջ ավանդական են արտաքին առևտրի բացության ցուցանիշները, մասնավորապես արտահանման և/կամ ներմուծման գծով։ Հայտնի է, որ արտաքին առևտրի բացությունն անհրաժեշտ է, թեև բավարար
1 Հեղինակը հաշվարկել է ըստ [9, p. 54]-ի տվյալների։
68
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
պայման չէ ցանկացած, հատկապես փոքր երկրում կայուն տնտեսական աճի և զարգացման հասնելու համար։ Ազգային տնտեսությունների կամ նրանց ինտեգրացիոն միավորումների արտաքին առևտրային հարաբերությունների բացության աստիճանը չափվում է արտահանման/ներմուծման և ՀՆԱ տոկոսային հարաբերակցությամբ։ Հասկանալի է, որ որքան բարձր է այդ ցուցանիշի մեծությունը, այնքան ազգային տնտեսությունը կամ ինտեգրացիոն միավորումը բաց է առևտրային համագործակցության համար։
Ապրանքների և ծառայությունների արտահանման գծով բացության առավել բարձր մակարդակը բնորոշ է ԱՍԵԱՆ-ի, այնուհետև ԵՄ-ի և ԱՊՀ-ի համար։ Ավելի պակաս չափով են բաց ՆԱՖԹԱ-ի և ՄԵՐԿՈՍՈԻՐ-ի շուկաները։ ԱՍԵԱՆ-ի երկրներում արտաքին առևտրի բացության բարձր աստիճանը պայմանավորված է նրանով, որ այս տարածաշրջանային միավորումում 10 երկրների մեծ մասում այդ ցուցանիշը բարձր է։ Սակայն տարբերությունը առավելագույն և նվազագույն մեծությունների միջև բավական էական է 9-10 անգամ։ Այս ցուցանիշի բավական ցածր մեծությունները (20-25%) բնորոշ են Մյանմային և Ինդոնեզիային։ Ամենաբարձր ցուցանիշն ունի Սինգա-պուր քաղաք-պետությունը, որը 2010թ. կազմել է ապրանքների և ծառայությունների արտահանման գծով 208%, ապրանքների և ծառայությունների ներմուծման գծով 172%։ Ընդ որում մինչճգնաժա-մային տարիներին այդ ցուցանիշն էլ ավելի բարձր էր։ Հայտնի է, որ Սինգապուրի տնտեսությունը լիովին արտաքին շուկայի կողմնորոշում ունի և խիստ կախված է արտահանումից։ Ընդ որում մեծ մասամբ կենցաղային էլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի, դեղամիջոցների, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների ոլորտի ապրանքների արտահանումից։ 2010թ. ապրանքների արտահանման գծով բացությունը կազմել է 183,1%, իսկ ծառայությունների արտահանման գծով 50,4%։
69
ԲՀոաաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԵՄ-27-ում միայն երկու երկիր ունի արտաքին առևտրի բացության այնպիսի ցուցանիշներ, որոնք մեծությունը գերազանցում է 100%-ը։ Դրանք են Բելգիան և Լյուքսեմբուրգը։ Օրինակ, Բելգիայում ապրանքների և ծառայությունների արտահանման բացությունը կազմում է 163,3%, ներմուծմանը 111,4%։ Ընդ որում ծառայությունների արտահանման բացությունն այդ երկրում նկատելիորեն բարձր է (126,5%), քան ապրանքների արտահանմանը (36,7%)։ ԵՄ-27-ում ապրանքների և ծառայությունների արտահանման գծով արտաքին առևտրի բացության ամենացածր մակարդակը բնորոշ է Հունաստանին (2010թ. 19,6%)։ Ընդ որում վերջին քսան տարիներին այդ ցուցանիշի առավելագույն մեծությունը (24,4%) ձեռք է բերվել 2000թ.։ Արտաքին առևտրի բացության ցածր մակարդակը բնորոշ է նաև Ֆրանսիային, որը 2010թ. կազմել է ներմուծման գծով 27, արտահանման գծով 26%։
ՄԵՐԿՈՍՈԻՐ-ի երկրներում բացության համեմատաբար բարձր աստիճանը բնորոշ է Պարագվայի տնտեսությանը, որը ապրանքների և ծառայությունների արտահանման գծով բացության առավելագույն մեծությանը հասել է 2010թ. (33,8% առավելագույն մեծություն սկսած 1990-ից)։ Այս խմբում արտաքին առևտրի բացության ամենացածր մակարդակը բնորոշ է Բրազիլիային (2010թ. 11,2% ապրանքների և ծառայությունների արտահանման և 11,8% ներմուծման գծով)։
ԱՊՀ պետություններում արտաքին առևտրի բացությունը համեմատաբար ցածր է։ Ընդ որում վերլուծությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն տարածաշրջանային այլ միավորումների, ԱՊՀ-ում, այդ թվում և գրեթե բոլոր երկրներում արտաքին առևտրի բացության դինամիկան բավական անկայուն բնույթ ունի։
Արտաքին առևտրի բացության ցածր մակարդակ է նկատվում ՆԱՖԹԱ-ում։ Ընդ որում բացության ամենացածր մակարդակը
70
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
բնորոշ է ԱՄՆ տնտեսությանը: Դա կապված է այն բանի հետ, որ ՀՆԱ ծավալներն էապես բարձր են այդ երկրի արտահանման և ներմուծման ծավալներից։ Ապրանքների արտահանման գծով բացությունը 8-9%-ի միջակայքում է գտնվում, իսկ ծառայությունների արտահանման գծով վերջին 30 տարիների ընթացքում այն ոչ մի անգամ չի գերազանցել 4%-ը։ Դա որոշակի չափով պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ տնտեսությունում մեծ է ներքին պահանջարկի նշանակությունը, որին բաժին է ընկնում երկրում արտադրվող արտադրանքի ծավալների մեծ մասը։
Արտաքին առևտրի ցուցանիշի ողջ նշանակալիությամբ հանդերձ այն բավականաչափ չի բնութագրում ինտեգրացիոն գործընթացների զարգացումն այս կամ այն տարածաշրջանային միավորման ներսում։ Օրինակ, ինտեգրացիոն կազմավորման ներսում արտաքին առևտրային պատնեշների վերացումը նպաստում է արտաքին առևտրի աճին։ Սակայն փոխադարձ առևտրի աճի պատճառները տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում, որոնց մասնակիցներն են զարգացած տնտեսությունները, որոշակի չափով պայմանավորված են «բազմահարկ» առևտրի տեսությամբ, որի համաձայն զարգացած երկրներն առաջին հերթին առևտուր են անում զարգացած երկրների հետ, իսկ հետո արդեն առևտուրն իջնում է ստորին հարկեր, որտեղ գտնվում են զարգացող երկրները։
Համեմատական վերլուծությունը վկայում է այն մասին, որ գրեթե բոլոր տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում, բացի ԱՊՀ-ից, փոխադարձ առևտրի դինամիկան (արտահանման գծով) աճի ավելի բարձր տեմպեր է ցուցադրում, քան դրանց ամբողջ արտահանումը։ Ընդ որում փոխադարձ առևտրի առաջանցիկ աճի միտումը հստակ նկատվում է ինտեգրացիոն միավորումների ստեղծման պահից։ Օրինակ, ՄԵՐԿՈՍՈՒՐ-ում 1980-ականներին արտահանման աճի տեմպերը չորս երկրների միջև, որոնք այն ժամանակ
71
ԲՀոաաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
դեռ ինտեգրացիոն միավորում չէին ստեղծել, նկատելիորեն ցածր էին, քան արտահանումն ընդհանրապես։ Սակայն արդեն հաջորդ տասնամյակում (1990-2000թթ.) նկատվում է փոխադարձ առևտրի աճի առաջանցիկ դինամիկա տարածաշրջանային բլոկի ներսում արտահանման ընդհանուր ծավալների աճի դինամիկայի համեմատ։ Նշված միտումն էլ ավելի նկատելի է դառնում նոր հազարամյակում (Աղյուսակ 2)։
ՆԱՖԹԱ-ում, որը ստեղծվել է 1994թ., փոխադարձ առևտրում արտահանման առաջանցիկ տեմպն արտահանման ընդհանուր ծավալի համեմատ դիտվում է վերջին երեսուն տարվա ընթացքում։ Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ի և Կանադայի միջև գոյություն ունեին ազատական առևտրային հարաբերություններ նախքան ազատ առևտրի գոտու ստեղծումը, իսկ առևտրային հոսքերն այս երկու երկրների միջև միշտ էլ զգալի են եղել։ ԱՍԵԱՆ-ի համար, որը ստեղծվել է 1967թ., փոխադարձ առևտրի առաջանցիկ դինամիկան արտահանման ընդհանուր ծավալների համեմատությամբ նույնպես բնորոշ միտում է վերլուծվող գրեթե ամբողջ երեսնամյա շրջանի համար։ ԵՄ-27-ի համար փոխադարձ առևտրի աճի տեմպերի բարձրացումը բավական հստակ նկատվում է մինչև 90-ականների կեսին և 2000-ական թթ. նոր անդամների միանալու շրջանում։ Ինչպես վկայում են Աղուսակ 1-ի տվյալները, սկսած 1995-ից փոխադարձ առևտրի աճի տեմպերն աննշան գերազանցել են արտահանման ընդհանուր ծավալների աճի դինամիկան, ինչը, ըստ մեզ, կապված է հենց Եվրամիության նոր անդամների ի հայտ գալու հետ։ Այս եզրահանգումը հաստատվում է բոլոր 27 երկրներում փոխադարձ առևտրի դինամիկայի վերլուծությամբ և արտահանման ընդհանուր ծավալով։
72
Աղյուսակ 2
Փոխադարձ աոևտրի (արտահանման գծով) և արտահանման ընդհանուր ծավալի փոփոխության դինամիկան տ ար ածաշրջա ն այ ի ն ինտեգրացիոն միավորումներում, 1980-2010թթ. (%-ներով)
Տարածաշրջաևայիև միավորումները Ժամանակ աշրշաևր
1980-1990 1980-2000 1980-2010 1990-2000 1990-2010 1995-2005 1995-2010
Արտահանումն ընդհանրապես
ՄԵՐԿՈՍՈԻՐ 157,2 286,6 954,1 182,3 606,8 232,6 399,5
ՆԱՖԹԱ 180,5 393,4 630,1 218,0 349,1 172,9 229,0
ԱՍԵԱՆ 196,4 584,0 1422,6 297,3 724,2 203,1 327,3
ԵՄ1 197,8 312,9 658,3 158,2 332,8 186,9 236,8
ԱՊ2 136,3 190,2 764,3 139,6 560,9 300,0 510,7
UIuSZ 212,4 496,6 1152,7 233,8 542,7 199,3 307,5
Արտահանումը փոխադարձ առևտրում
ՄԵՐԿՈՍՈԻՐ 120,5 520,7 1292,0 432,0 1071,9 148,8 311,6
ՆԱՖԹԱ 221,4 661,5 934,9 298,8 422,3 209,0 242,2
ԱՍԵԱՆ 220,5 790,0 2158,8 358,3 979,3 208,0 336,9
ԵՄ 359,2 733,6 160,4 327,7 192,6 236,2
ԱՊ2 185,8 220,2
UIuSZ 252,0 632,6 1374,5 251,0 545,3 196,6 291,1
Աղբյուրը հաշվարկվածն կազմված է հեղինակի կողմից UNCTAD Handbook of Statistics-ի 2005, 2010, 2011թթ. տիալեերով.
11980թ. հաշվարկներն արվել են ԵՄ-15-ի, 1990թ. ԵՄ-25-ի, իսկ մնացած տարիներին ԵՄ-27-ի համար:
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ. Բ.Հուսաինով
ԲՀոաաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԱԽՏՀ-ում և առանձնապես ԱՊՀ-ում փոխադարձ առևտրի աճի առաջանցիկ տեմպ արտահանման ընդհանուր ծավալի համեմատ չի նկատվում, ինչը պայմանավորված է երկու ինտեգրացիոն միավորումներում ազատ առևտրի համար համապատասխան պայմանների բացակայությամբ։ (ԱԽՏՀ-ում տարածաշրջանային գոտու ստեղծման վերաբերյալ իրավիճակը ներկայացված է վերը)։ ԱՊՀ երկրներում քսան տարվա ընթացքում կենտրոնախույս ուժերը ոչ միայն չեն թուլացել, այլև Համագործակցության առանձին մասնակից երկրներում ուժեղացել են։ Ավելացնենք, որ Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը, որին ԱՊՀ երկրները ձեռնամուխ են եղել 1993 թվականից, ստորագրվեց միայն 2011թ. հոկտեմբերին, ընդ որում Ադրբեջանն ու Թուրքմենստանը դրան չեն միացել։ Հարկ է ընդունել, որ մինչև սույն պայմանագրի ստորագրումը ԱՊՀ երկրներում զգալի տարաձայնություններ կային առևտրատնտեսական հարաբերություններում, մանավանդ որ երեք երկրներ Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը, ինտեգրման ավելի բարձր փուլ էին անցել ստեղծելով ԵվրԱզԷս-ի Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածքը։
Փոխադարձ առևտրի առավել բարձր մակարդակը բնորոշ է ԱԽՏՀ և Եվրամիության երկրներին։ Դրա հետ մեկտեղ, ներտարածա-շրջանային արտահանման մասնաբաժինն այդ տարածաշրջանային միավորումներում վերջին երեսուն տարիներին բազմիցս ավելացել է։ Հատկանշական է, որ ԱԽՏՀ երկրներում 1980թ., երբ այն գոյություն չուներ, փոխադարձ առևտրի մակարդակը նկատելիորեն ցածր էր 1990թ. մակարդակից։ Ընդ որում ԵՄ երկրների ներտարածա-շրջանային արտահանման մասնաբաժինը տարածաշրջանային արտահանման ընդհանուր ծավալում 1980-2000թթ. շրջանում նկատելիորեն բարձրացել է 86,0-ից մինչև 92,4% [9, p. 54]։
Փոխադարձ արտահանման մասնաբաժինը պակաս նշանակալի չէ ՆԱՖԹԱ-ի տարածաշրջանային արտահանման ընդհանուր ծա-
74
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
վալում (79,0 և 91,0% համապատասխանաբար), թեև փոխադարձ առևտրի մակարդակն այստեղ նկատելիորեն ցածր է, քան ԵՄ-ում և ԱԽՏՀ-ում: Փոխադարձ առևտրի ցածր մակարդակ է նկատվում ՄԵՐԿՈՍՈԻՐ-ում: Բայց այդ ցուցանիշն աճելու միտում ունի։ Ինչպես երևում է Աղյուսակ 3-ում ներկայացված տվյալներից, փոխադարձ առևտրի աճը բնորոշ միտում է բոլոր տարածաշրջանային ին-տեգրացիոն կազմավորումների համար, բացի ԱՊՀ պետություններից, որտեղ դիտվում է դրա նվազման միտում: Բացի վերոնշյալ պատճառներից, դա պայմանավորված է նաև նրանով, որ ԱՊՀ-ն կազմավորող գրեթե բոլոր 11 երկրներում վերջին քսան տարիներին տեղի է ունեցել առհասարակ արտաքին առևտրի և մասնավորապես արտահանման վերակողմնորոշում դեպի Համագործակցության սահմաններից դուրս գտնվող շուկաներ:
Աղուսակ 3
Փոխադարձ աոևտրի (արտահանման) մասնաբաժինը տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների արտահանման ընդհանուր ծավալում, 1980-2010թթ. (ընդհանուր արդյունքի հանդեպ %-ով)
Տարածաշրջանային միավորումները Թվականը
1980 1990 1995 2000 2005 2009 2010
ՄԵՐԿՈՍՈԻՐ 11,6 8,9 20,1 21,1 12,9 15,0 15,7
ՆԱՖԹԱ 32,8 40,3 46,1 55,2 55,7 48,0 48,7
ԱՍԵԱՆ 16,8 18,8 24,7 22,7 25,3 24,4 25,5
ԵՄ1 58,4 66,1 65,3 67,1 67,3 66,8 65,1
ԱՊՀ 27,3 19,5 16,9 13,4 11,8
ԱԽՏՀ 57,0 67,7 71,8 72,6 70,8 66,4 68,0
Աղբյուրը հաշվարկված և կազմված է հեղինակի կողմից, UNCTAD Handbook of Statistics-ի 2005, 2010, 2011թթ. տվյալներով:
1 1980թ. հաշվարկները կատարված են ԵՄ-15-ի, 1990թ. ԵՄ-25-ի, իսկ մնացած տարիներին ԵՄ-27-ի համար:
75
ԲՀուսաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
Տարածաշրջանային միավորումների ստեղծումը շատ դեպքերում նախապես ուղղված էր առևտրային փոխադարձ կապերին դինամիզմ հաղորդելուն, բայց դրանց զարգացմանը զուգընթաց, դրանց մեջ մտնող երկրների ձեռնարկությունները սկսեցին դուրս գալ ինտե-գրացիոն միավորումների սահմաններից դուրս գտնվող շուկաներ։ Դա վերաբերում է նաև զարգացող երկրների տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներին, մասնավորապես ԱՍԵԱՆ-ին և ՄԵՐԿՈՍՈԻՐ-ին:
Նախ տարածաշրջանային այդ միավորումների մեջ մտնող երկրների արտահանական մատակարարումները կողմնորոշված են դրանց սահմաններից դուրս, բայց, որպես կանոն, այն աշխարհամասի սահմաններում, որտեղ դրանք ձևավորվել են: Օրինակ, ԱՍԵԱՆ-ում հիմնական արտահանողը Սինգապուրն է, որն իր արտադրանքը մատակարարում է հիմնականում ասիական պետությունների շուկաներին (1995թ. ամբողջ արտահանման 51%-ը, 2010թ. 65%-ը), այդ թվում նաև տարածաշրջանային միավորման մեջ չմտնողներին: 2001-2010թթ. ընթացքում Մալայզիայի բաժինը Սինգապուրի արտահանման մեջ կրճատվել է 17,3-ից 11,9%-ի: Բայց 2011թ. այն ավելացել է մինչև 16,0%: Այդ տարիներին զգալիորեն ավելացել է արտահանման բաժինը Հոնկոնգին (Չինաստան), որը չի մտնում ԱՍԵԱՆ-ի մեջ 8,9-ից հասնելով 14,4%-ի: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Սինգա-պուրից դեպի զարգացող երկրների շուկաներ արտահանական մատակարարումների բաժինը ավելացել է 55,4-ից մինչև 72,6% [9, p. 67]: Հաջորդ օրինակը Բրազիլիան է, որը ՄԵՐԿՈՍՈԻՐ-ի խոշորագույն տնտեսությունն է: Եթե 1995թ. Բրազիլիայից դեպի զարգացած երկրների շուկաներ արտահանման բաժինը կազմել է 57,3%, ապա 2010թ. կրճատվել է մինչև 37,4%: Ընդ որում ԱՄՆ շուկա արտահանման բաժինը կրճատվել է 18,9-ից մինչև 9,6%, ԵՄ-ում 29,9-ից մինչև 22,6% [9, p. 59]: Վերջին տասը տարիների ընթացքում բրազիլական ապրանք-
76
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
ներն սկսել են աշխուժորեն վաճառվել Չինաստանի շուկայում, որը, սկսած 2009թ., առաջատար դիրքեր է զբաղեցնում Բրազիլիայից արտահանման ընդհանուր ծավալի մեջ։ Չինական շուկայի բաժինը բրազիլական արտահանման մեջ ավելացել է ավելի քան հինգ անգամ 3,3-ից մինչև 17,3%։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային միավորման գծով գործընկերների (Արգենտինա, Պարագվայ և Ուրուգվայ) ընդհանուր բաժինը, ինչպես նաև այդ երեք երկրներից յուրաքանչյուրի բաժինն առանձին-առանձին վերջին տասը տարիներին գրեթե անփոփոխ է մնացել։ 2001թ. ընդհանուր բաժինը կազմել է 7,2, 2011թ. 7,3%։ Այդ տարիների ընթացքում աննշան ավելացել է Արգենտինայի բաժինը 4,9-ից մինչև 5,3%, իսկ Պարագվայի և Ուրուգ-վայի բաժինը մնացել է նախկին մակարդակին 1-1,2%-ի սահմաններում։ Հակասական իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանային այն միավորումներում, որտեղ հիմնական մասնակիցները զարգացած տնտեսություններն են։ Բազմազանության համար վերցնենք Կանադան, որի արտահանումը կողմնորոշված է դեպի ԱՄՆ շուկա։ 1995թ. ապրանքների արտահանման 80%-ը բաժին էր ընկնում ԱՄՆ շուկային, որը փոքր-ինչ կրճատվել է 2010թ. (75%)։ Ընդ որում Կանադան իր ապրանքներն արտահանում է հիմնականում զարգացած երկրներ (ինչը հաստատում է «բազմահարկ» առևտրի տեսության սկզբունքները). 1995թ. արտահանման ընդհանուր ծավալի 92,1%-ը, 2010թ. 87,5%-ը [9, p. 59]։ ԵՄ-27-ի խոշորագույն արտահանող Գերմանիան իր ապրանքները մատակարարում է հիմնականում ներքին միութենական շուկա. 1995թ. 69,6, 2010թ. 63,2% [9, p. 61]։
Երկրորդ տարածաշրջանային միավորումների (որտեղ հիմնական մասնակիցները զարգացող երկրներն են) սահմաններից դուրս առևտրի ընդլայնման մեջ որոշակի դեր են խաղում անդրազգային կորպորացիաները։ Մշակող արդյունաբերության զարգացմանը զուգընթաց դրանք իրենց արտադրաշղթաների մեջ սկսեցին ընդգրկել
77
ԲՀոաաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
տեղական արդյունաբերության ձեռնարկությունները դրանով իսկ իջեցնելով իրենց ծախսերը և արտադրվող արտադրանքն արտահանելով տարածաշրջանային ինտեգրացիոն կազմավորումների սահմաններից դուրս։ Անշուշտ, գոյություն ունեն նաև տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների սահմաններից դուրս արտահանական հոսքերի աճի այլ ծանրակշիռ պատճառներ ևս։
Այսպիսով, գոյություն ունեցող տարածաշրջանային միավորումների փորձի ներկայացված համառոտ վերլուծությունը, մեր նախորդ հետազոտությունների [10, 11] արդյունքների հետ միասին, հնարավորություն է տալիս մի շարք եզրահանգումներ կատարել, որոնք կարելի է օգտագործել եվրասիական տնտեսական տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներում։
1. Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման իրագործման համար հարկավոր է անցկացվող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ընդհանուր նպատակներով միավորված պետությունների ղեկավարների միասնական քաղաքական կամքը։ Դա հաստատվում է նրանով, որ գրեթե բոլոր տարածաշրջանային միավորումները (ներառյալ ԵվրԱզԷս-ը, ՄՄ-ն և ԵՏՏ-ն) ստեղծվել են ինտեգրացիոն կառույցների մասնակից երկրների ղեկավարների նախաձեռնությամբ։
2. Ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության կարևոր պայման է տարածաշրջանային միավորման մասնակից երկրների տնտեսական զարգացման մակարդակների մերձությունը։ Այս պայմանը ցանկալի է, թեև գոյություն ունեցող տարածաշրջանային կառույցներում կան տնտեսական զարգացման տարբեր մակարդակներ ունեցող երկրներ։ Ինչպես վկայում է համաշխարհային փորձը, որպեսզի տնտեսական զարգացման ավելի ցածր ցուցանիշներ ունեցող երկրները կարողանան հավասարի պես մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին, բա-
78
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
վական երկար ժամանակ կպահանջվի: Բայց գլխավորն այն է, որպեսզի մասնակից երկիրն ինքը ձգտի սեփական զարգացման հույսը չդնելով միայն ինտեգրման վրա։ Ինտեգրացիան հաջող է զարգանում միայն այն դեպքում, երբ տարածաշրջա-նային միավորումներին մասնակցող ազգային տնտեսությունները վերելքի մեջ են գտնվում։ Ճգնաժամային տնտեսությունները ստիպված են լինում ավելի շատ զբաղվել ներքին բարդ հարցերով (հակաճգնաժամային ծրագրերի մշակում և ընդունում, կարգավորիչ բնույթի այլ միջոցներ և այլն), քան ինտե-գրացիոն խնդիրներով։ (ԵվրԱզԷս տարածքում վառ օրինակը Ղրղզստանն է)։
3. Հարկ է հիշել, որ տարածաշրջանային ինտեգրացիան որպես ազատ առևտրի գոտու, այնուհետև մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի և այլն ստեղծման միջոցների համալիր, աստիճանական, հետևողական գործընթաց է, որն ընթանում է ավելի ցածրից դեպի ավելի բարձր ձևերը, որտեղ յուրաքանչյուր փուլում պետք է համաձայնեցվեն ինտեգրացիոն գործընթացի յուրաքանչյուր մասնակցի շահերը։
4. Կարևոր պայման է ինտեգրացիոն միավորման մասնակից եր-կրների կայուն մակրոտնտեսական և սոցիալ-տնտեսական իրավիճակը որպես մասնավոր բիզնեսի և օտարերկրյա ներդրողների վստահության (այդ թվում և պետության հանդեպ) պայման։ Ընդ որում ինտեգրացիոն գործընթացները պետք է օրգանապես համադրվեն այլ բարեփոխումների հետ (կառուցվածքային վերափոխումներ, մասնավորեցում և այլն)։ Սրա հետ մեկտեղ տարածաշրջանային ինտեգրացիայի հաջողության որոշակի պայման է զարգացած արտադրական ենթակառուց-վածքի (տրանսպորտ, կապ և այլ հաղորդակցություններ) առկայությունը, որը պետք է արդյունավետորեն օգտագործվի ին-
79
ԲՀոաաինով
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
տեգրացիոն կազմավորումների բոլոր անդամների շահերին համապատասխան:
5. Ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը և խորացմանը զուգընթաց անհրաժեշտ է ստեղծել վերազգային կառույցներ, որոնց մասնակից երկրները պետք է աստիճանաբար պատվի-րակեն առանձին լիազորություններ, ինչպես նաև դրանց իրագործման գործիքները։ Այդ մարմինները պետք է զբաղվեն միասնական մակրոտնտեսական քաղաքականության մշակմամբ, ներառյալ առևտրային, ներդրումային և այլ քաղաքականությունները։
6. Ապրանքների, ծառայությունների և կապիտալի շուկաների ինտեգրման ոլորտում առաջընթացի համար բազմաթիվ հնարավորություններ գոյություն ունեն, ինչը պայմանավորվում է առևտրի և ներդրումների ոլորտների ազատականացմամբ։ Միևնույն ժամանակ, ինտեգրացիոն գործընթացներում վճռական դեր են խաղալու մշակութային և հոգեբանական գործոնները, որոնց անտեսումը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։
7. Անցած հարյուրամյակի 90-ական թթ. ինտեգրացիոն գործընթացների աշխուժացումը, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, Եվրամիության ներքին խնդիրները հանգեցնում են ինտեգրացիոն միավորումների ձևավորման և դրանց հետագա զարգացման նոր մոտեցումների որոնման անհրաժեշտության։ Այս պայմաններում չափազանց կարևոր է ապագա Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների ազգային շահերի հաշվառման վրա հիմնված ռազմավարական նախաձեռնության մշակումը։ Ղազախստանի նախագահ Ն.Ա.Նազարբաևի ռազմավարական նախաձեռնությունը եվրասիական ինտեգրման անհրաժեշտության մասին, որի
80
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԲՀոաաինով
առաջարկությամբ նա հանդես է եկել 1994թ. Մոսկվայի Մ.Վ. Լո-մոնոսովի անվան պետական համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ, արդի բարդ պայմաններում կարևոր մրցակցային առավելություն է հատկապես այն ժամանակ, երբ աշխարհը դեմառդեմ կանգնած է գլոբալ անորոշության առջև։ Այս համատեքստում արդարացի է Եվրասիակաե աշ-խարհեախագծի ստեղծման պնդումը [3]: Դա պահանջում է ինտեգրացիոն ողջ թեմատիկայի և գերակայությունների բավական հստակ ու համարժեք համակարգի կառուցման կարևորության խոր, գիտական ըմբռնում, գերակայություններ, որոնք կենտրոնաձիգ խթաններ կստեղծեն ապագա Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների համար և որոնք ուղղված կլինեն ինտեգրացիոն գործընթացի մասնակիցներից յուրաքանչյուրի ազգային շահերի պաշտպանությանը:
Ապրիլ, 2013թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Назарбаев Н.А., Ключи от кризиса // Российская газета, 2 февраля 2009г.
2. Global Risks 2011. An Initiative of the Risk Response Network, Geneva, Switzerland, World Economic Forum, 2011.
3. Гельвановский М.И., Международная интеграция: методологические аспекты проблемы повышения конкурентоспособности в условиях глобализации // Казахский Экономический Вестник. – Алматы: Ассоциация экономистов Казахстана. № 1–2, 2011, сс. 2–14.
4. Колодко В., Глобализация и перспективы развития постсоциалистических стран / Пер. с польск. – Минск: Европейский гуманитарный университет, 2002. – 200 с.
5. Шмелев Н.П, Федоров В.П., Евросоюз – Россия: мера сотрудничества // Современная Европа, М., Институт Европы РАН, №2, 2011, сс. 1–25.
6. Sicherl P, S-Time-Distance as a New Generic Statistical Measure for Analysis and Visualization of Time Series Data // Sicenter and University of Ljubljana, Slovenia, 2008, 23 p.
81
Բ.Հոաաիեով
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
7. Севастьянов С, Новые проекты Азиатско-тихоокеанской интеграции // Мировая экономика и международные отношения, М., Наука, №1, 2011, сс. 48-54.
8. Иришев Б.К, Франция: вхождение в XXI век. Опыт, стратегия и тактика экономической политики в эпоху глобализации, Алматы, Раритет, 2002, 544 с.
9. UNCTAD Handbook of Statistics 2011, NY and Geneva, UNCTAD, 2011, p. 470.
10. Khusainov B., Integration Problems in Central Asia // Central Asia and the Caucasus, Sweden, №1(7), 2001, рр. 69–84.
11. Евразийская экономическая интеграция и Казахстан в условиях мирового финансового кризиса и новой динамики глобальной регионализации: приоритеты и механизмы взаимодействия // Отчет о научно-исследовательской работе, Алматы, ИЭ МОН РК, 2009-2011гг.
ВЫЗОВЫ ГЛОБАЛИЗАЦИИ И УСИЛЕНИЕ ИНТЕГРАЦИОННЫХ ПРОЦЕССОВ
Булат Хусаинов
Резюме
Корреляция глобализации и региональной интеграции стала актуальным вопросом в современном мире. Глобализация, являющаяся разносторонним и противоречивым процессом мирового экономического развития, порождает новые интеграционные блоки и союзы. Региональная интеграция является сложным процессом, в основном зависящим от определенных особенностей каждого специфического случая, где не существует правил, которые были бы одновременно и универсальными, и практичными для осуществления политики в отношении интеграционных процессов.
82