Научная статья на тему 'Ռուսաստանը Եվ Հայաստանը XXI դարի տասնամյակների սահմանագծին'

Ռուսաստանը Եվ Հայաստանը XXI դարի տասնամյակների սահմանագծին Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
167
32
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Սերգեյ Գրինյաև

2013թ. սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանինախագահների հանդիպման ժամանակ, ստորագրվեց պատմականփաստաթուղթ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսա-յին միությանը Հայաստանի Հանրապետության միանալու մասին։Պատմական այս իրադարձությունը տեղի ունեցավ եվրասիականինտեգրման հակառակորդների խիստ քննադատության ներքո։Քննադատողները հիմնականում կենտրոնանում են Միության աղոտհեռանկարների և ինտեգրումից Հայաստանին սպասվող որևէ նշա-նակալի առավելության անհնարինության վրա։ Արդյո՞ք այդպես է։Սույն հոդվածում փորձում ենք վերլուծել ռուս-հայկական հարաբե-րություններում ստեղծվող իրավիճակը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

3 сентября 2013 года во время встречи президентов Армении и России в Москве был подписан исторический документ о присоединении Республики Армения к Таможенному союзу Белоруссии, Казахстана и России. Это историческое событие прошло на фоне резкой критики противников евразийской интеграции. Критики сосредотачиваются главным образом на туманных перспективах союза и невозможности получить сколько-нибудь значимые преимущества для Армении от интеграции. В статье предпринята попытка анализа складывающейся ситуации в российско-армянских отношениях.

Текст научной работы на тему «Ռուսաստանը Եվ Հայաստանը XXI դարի տասնամյակների սահմանագծին»

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ XXI ԴԱՐԻ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

Սերգեյ Գրիէյահ'

2013թ. սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ, ստորագրվեց պատմական փաստաթուղթ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու մասին: Պատմական այս իրադարձությունը տեղի ունեցավ եվրասիական ինտեգրման հակառակորդների խիստ քննադատության ներքո: Քննադատողները հիմնականում կենտրոնանում են Միության աղոտ հեռանկարների և ինտեգրումից Հայաստանին սպասվող որևէ նշա-

ռ

նակալի առավելության անհնարինության վրա: Արդյո ք այդպես է: Սույն հոդվածում փորձում ենք վերլուծել ռուս-հայկական հարաբերություններում ստեղծվող իրավիճակը:

Միությունների աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությունը

Վերջին տարիները բնութագրվում են մոլորակի սոցիալ-քաղաքա-կան և ռազմաստրատեգիական լանդշաֆտների խոր փոփոխություններով: 2000-ական թթ. կեսերին ֆինանսական և ֆինանսատնտեսական ոլորտներում սկսված շատ գործընթացներ XXI դարի առաջին տասնամյակի վերջին տեղափոխվեցին սոցիալական, քաղաքական և *

* Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի (Ռուսաստան) գլխավոր տնօրեն, տ.գ.դ., Մոսկվա:

41

Ս.Գրինյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

անգամ ռազմաստրատեգիական ոլորտներ առաջ բերելով ճգնաժա-մեր և հեղափոխություններ։

Աշխարհաքաղաքական նոր իրավիճակում զարգացող հիմնարար գործընթացներից մեկը դարձավ միջպետական միությունների և միավորումների վերակառուցումը։

Տասնամյակներ գոյություն ունեցող միջազգային միություններից շատերը, հանգամանքների ճնշման տակ, չդիմացան փորձություններին, շատերը հայտնվեցին հարաբերությունների լճացման վիճակում և կանգնեցին իրենց գոյության հիմքերի վերանայման անհրաժեշտության առջև։

Աֆրիկյան աշխարհամասում կատարված աշխարհաքաղաքական տեղաշարժերը, Լիբիայի նախագահ Մ.Քադաֆիի (որը Սև աշխարհամասի գլխավոր գաղափարախոսն էր) մահվանից հետո, նույնպես հանգեցրին զարգացման քաղաքականության փոփոխության աշխարհամասային մի շարք միություններում։ Աֆրիկյան միությունն, օրինակ, այսօր էլ ավելի է ներառվում Չինաստանի շահերի ծիրում, որն իր ռազմավարական նպատակ է հռչակել առաջիկա տասնամյակներում սեփական դիրքերն աֆրիկյան աշխարհամասում ամրապնդելը։

XXI դարի առաջին տասնամյակի փոխակերպումներն առավել ցայտուն ի հայտ եկան Եվրամիության ճգնաժամով, որի ականատեսն ենք եղել ամբողջ 2012թ. ընթացքում և 2013թ. առաջին կեսում։

Գերմանիան փորձում է ձերբազատվել այն կապանքներից, որոնք դրվել էին այդ երկրի տնտեսության վրա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խզելով Կանցլերպակտը1, և այդ փորձերն այնքան ակնհայտ էին, որ դրանք չկարողացան թաքցնել անգամ վերահսկվող համաշխարհային լրատվամիջոցները։

1 http://svpressa.ru/politic/article/56340/

42

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս Գրինյաև

Հատկանշական է այն իրադարձությունը, որը տեղի ունեցավ 2013թ., երբ Լոնդոնը հայտարարեց, որ դուրս է բերում բրիտանական զորքերը Գերմանիայի տարածքից։ Հետաքրքիր է, որ դրանք այդ երկրի տարածքում գտնվում էին որպես օկուպացիոն զորքեր դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվելու ժամանակներից1։ Դա բավական պերճախոս կերպով բնութագրում է «եվրոպական ինտեգրման» և «եվրոպական ձևով դեմոկրատիայի» բուն էությունը։

Չերևացող պայքարի հայտանիշ դարձան Հունաստանին Գերմանիայի պաշտպանելու պլանները, որտեղ ավելի ցայտուն ձևով բախվեցին բրիտանական և գերմանական կապիտալների շահերը, ինչպես նաև Կիպրոսի սնանկացման հարցը, որի օֆշորային տնտեսությունում լրջորեն «խրված են մնացել» Լոնդոնի կապիտալները։

Իսկ Նյու Յորքի, Փարիզի և Լոնդոնի բանկերից սեփական ոսկու պաշարները վերադարձնելու Բեռլինի պահանջը և օրինական այդ պահանջին հաջորդած մերժումը դարձան ուժի աշխարհաքաղաքա-կան կենտրոնների պայքարի գագաթնակետը1 2։

Նկատի ունենալով հանուն ԵՄ և եվրոյի ապագայի Բեռլինի, Լոնդոնի և Փարիզի միջև պայքարի լրջությունն ու թեժությունը կարելի է վստահաբար խոսել այն մասին, որ առաջիկա տարիներին «երկրորդ էշելոնի» եվրոպական երկրները «մանրադրամի» դեր են խաղալու այդ պայքարում։ Պայքարի մեծ վնասները, որոնք կարտահայտվեն սղաճի արագացված աճով, գործազրկության և սոցիալական հուզումների ավելացմամբ, կփոխհատուցվեն դեպի այն երկրներ «խնդիրների արտահանման» հաշվին, որոնք ԵՄ են ընդունվելու առաջիկա տարիներին։ Նման հնարքը սղաճի արտահանումը, լավ կիրառություն է ունեցել դոլարային տնտեսությունում։ XX դարի 90-ական թթ. ԱՄՆ-ին հաջողվեց խոր ռեցեսիայից խուսափել հենց այն

1 http://podrobnosti.ua/power/2013/03/06/891982.html;

http://communitarian.ru/novosti/v-mire/okkupacionnye_voyska_britanii_pokidayut_germaniyu_csha_-

_sleduyuschie_05032013/

2 http://ttolk.ru/?p=15573

43

Ս.Գրինյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

բանի հաշվին, որ սեփական հիմնախնդիրներն արտահանեց ԽՍՀՄ փլատակների վրա կազմավորված երկրներ։

Գոյության քսան տարուց հետո հարցականի տակ է նաև Անկախ Պետությունների Համագործակցության ճակատագիրը, միավորում, որն առաջ է եկել մեծ կայսրության փլատակների վրա խնդիր ունենալով թույլ չտալ, որ խորհրդային զանգվածային ոչնչացման զենքը դուրս «հոսի», ինչպես նաև փորձել զսպել անջատականության աճը միութենական հանրապետությունների մնացորդների վրա ծնված նոր պետություններում։ Եվ եթե առաջին խնդիրն ամբողջությամբ լուծվեց, ապա երկրորդը լուծել այդպես էլ չհաջողվեց. նախկին եղբայրական մի շարք հանրապետություններում, այնուամենայնիվ, հակամարտություններ բռնկվեցին։

Շտապողականությունը դաշինք ստեղծելու հարցում, անդամների մինչև վերջ չկշռադատված հարաբերությունները դաշինքի գոյության արդեն վաղ փուլում հանգեցրին այն բանին, որ նրա անդամներից շատերն սկսեցին «կողքները նայել»։

Երիտասարդ պետություններին աջակցելու ամբողջ բեռը Ռուսաստանի վրա դնելու փորձը սկզբից ևեթ սխալ էր. Ռուսաստանը նախապես հայտնվել էր ոչ շահավետ իրավիճակում, քանի որ այդ երկրների տնտեսությունների առավել «համեղ» պատառներն անցնում էին կամ ազգային օլիգարխների վերահսկողության տակ, կամ վաճառվում էին օտարերկրյա ներդրողներին, որոնք հաճախ ցանկություն չունեին ռազմավարական նախագծեր զարգացնել։

Արդյունքում գոյության քսան տարուց հետո նոր պետությունների շատ տնտեսություններ, սպառելով խորհրդային ժառանգության տնտեսական գրավչության ռեսուրսը և նոր սեփական տնտեսություն չստեղծելով, բեռ և մշտական «գլխացավանք» դարձան միջազգային հարաբերություններում։

Այս իրավիճակն ավելի ցայտուն երևում է Ուկրաինայի ԽՍՀՄ ամենահարուստ հանրապետություններից մեկի օրինակով. այս երկրի

44

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս Գրինյաև

տնտեսությունը, որն անցյալ դարի 70-ական թթ. կարող էր մրցակցել Գերմանիայի կամ Ֆրանսիայի տնտեսությունների հետ, այսօր դարձել է Արևելյան Եվրոպայի ամենաաղքատ տնտեսություններից մեկը։ Հաշվի առնելով ոչ միայն ԱՊՀ, այլ նաև ԵՄ փորձը XXI դարի առաջին տասնամյակի վերջին տեղեկատվական դաշտում Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի թեթև ձեռքով շրջանառության մեջ մտցվեց նոր միության ստեղծման գաղափարը, որի հիմք պետք է դառնային նրա մասնակիցների պրագմատիկ տնտեսական և քաղաքական շահերը։ Գաղափարը մարմնավորվեց Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միության ստեղծմամբ և այն ավելի լուրջ կազմավորման Եվրասիական միության վերածելու ծրագրերով։

Հատկանշական է, որ հենց ի հայտ եկավ ոչ թե առասպելական «համագործակցության», այլ միանգամայն որոշակի և պրագմատիկ հարաբերությունների վրա հիմնված եվրասիական ինտեգրման գաղափարը, հարաբերություններ, որոնք թույլ են տալիս ստեղծել կայուն տնտեսական և աշխարհաքաղաքական միավորում, անմիջապես առաջարկվեց մեկ այլ առասպելական նախագիծ BRICS-ը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրի-կյան Հանրապետություն), որով հերթական անգամ փորձ էր արվում Ռուսաստանը ներգրավել աշխարհաքաղաքական մի նախագծում, որը գործնական հենարան չունի։ Ավելին, BRICS-ե այսօրվա դրությամբ գտնվում է Ազգերի բրիտանական ընկերակցության լուրջ ազդեցության տակ. դաշինքի հինգ երկրներից երկուսը (Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան) այդ միանգամայն «առեղծվածային» և ոչ միանշանակ միջազգային կառույցի անդամներ են։

Հասկանալի է, որ Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողքին Ռուսաստանին դժվար է լինելու իր համար ընդունելի աշխար-հաքաղաքական և տնտեսական հարաբերություններ կառուցել։ Մանավանդ հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի ներկայիս վիճակը։

45

Ս.Գրինյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Կարևոր է այլ բան. նոր Ռուսաստանի որպես ուժի ինքնուրույն կենտրոնի, կայացման տարիները ցույց տվեցին, որ երկիրը չի կարող ակնկալել որևէ մեկի օգնությունն ու աջակցությունը։ Ավելին, այսպես կոչված շատ «դաշնակիցներ» այսօր խիստ պրագմատիկ են տրամադրված. չնայած հրապարակային հռետորաբանությանը քաղաքական գործիչների գործողությունները հաճախ տարբերվում են նրանց խոսքերից։ Եվս մեկ դաս Ռուսաստանի համար. ազգային ընտրանիներն այսօր ավելի, քան երբևէ, հեռու են իրենց ժողովրդից։ Ընտրանու գործողությունները հաճախ ոչ միայն հակամարտություններ են հարուցում, որոնց զոհ են դառնում երկրի հարյուրավոր և հազարավոր բնակիչներ, այլև քաղաքական այնպիսի քայլեր են նախաձեռնում, որոնք հազարավոր քաղաքացիների դատապարտում են աղքատության ի շահ նեղ շրջանակի հարստացման։

XXI դարի առաջին տասնամյակի վերջին համաշխարհային տնտեսության և քաղաքականության զգալի մասը համակած խոր, մասշտաբային և համընդգրկուն փոխակերպումները «մեծերի» էլի-տար խմբին չպատկանող մեծ թվով պետությունների ղեկավարների առջև մի շարք լուրջ հարցեր դրեցին։

Այսօր արդեն միանգամայն ակնհայտ է, որ ճգնաժամային երևույթներն արագ չեն անցնում, և հարկավոր է պատրաստվել ռե-ցեսիայի տարիների, հետևաբար, լուրջ խնդիրների տնտեսությունում և սոցիալական ոլորտում։

Բնական ռեսուրսների (առաջին հերթին ածխաջրածինների) լուրջ պաշարներ չունեցող պետությունները, իրենց տնտեսական, սոցիալական և ֆինանսական հավասարակշռությունը պահպանելու համար, պետք է լուծեն այս կամ այն աշխարհաքաղաքական միության մեջ մտնելու հարցը։ Կլինի դա ԵՄ-ը, Մաքսային միությունը, թե մեկ այլ կազմավորում պետք է լուծեն այդ երկրների ղեկավարությունն ու ժողովուրդը։ Իսկ այն երկրները, որոնք բնական հանածոների լուրջ պաշարներ ունեն, մեկ այլ խնդրի առջև են կանգնած.

46

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս Գրինյաև

աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի կողմից հուսալի պաշտպանության բացակայությունը հարցականի տակ է դնում դրանց ինքնիշխանության պահպանման հարցը համաշխարհային քաղաքականության պայմաններում։ Օրինակները նորագույն պատմության մեջ շատ են Լիբիա, Եգիպտոս, Իրաք...

Այսօր այս հարցը հրատապ է դարձել նաև Հայաստանի համար։ Փորձենք պարզել, թե ինչպես կարող է աշխարհում ստեղծված իրավիճակն ազդել այս երկրի ապագայի վրա։

Տնտեսությանը

Մի քանի տարվա ակտիվ տնտեսական աճից հետո Հայաստանը տնտեսական ծանր անկում ունեցավ. 2009թ. երկրի ՀՆԱ-ն իջավ ավելի քան 14%-ով, չնայած միջազգային ֆինանսական տարբեր ինստիտուտներից ստացվող լայն վարկային ծրագրին: Արտադրության կտրուկ անկումը շինարարության հատվածում և հատկապես Ռուսաստանից աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների ծավալների նվազումն այդ անկման հիմնական պատճառն էին1:

Երկրի տնտեսությունն սկսեց վերականգնվել 2010թ.: ՀՆԱ աճը տարվա արդյունքներով կազմեց 2,1%: 2011թ. աճն արդեն կազմեց 4,6%: Նույն թվականի օգոստոսին Հայաստանում խիստ արժեզրկվեց ազգային արժույթը (15%-ով), միաժամանակ խիստ բարձրացավ գործազրկության մակարդակը:

2012թ. երկրի տնտեսությունը կրկին սթրեսի մեջ հայտնվեց, և իրավիճակը երկրի տնտեսությունում ու ֆինանսական համակարգում մնում է լարված:

ԽՍՀՄ գոյության տարիներին Հայաստանը ստեղծել էր արդիական արդյունաբերություն, որտեղ մեծ բաժին ունեին մեքենաշինությունն ու բարձր տեխնոլոգիաները: Երկիրը մատակարարում էր հաստոցներ, գործվածքեղեն և արդյունաբերական այլ ապրանքներ

1 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/am.html

47

ՍԳրինյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Միության տարբեր հանրապետությունների փոխարենն ստանալով հումք և էներգիա։ Սակայն ԽՍՀՄ փլուզմամբ Հայաստանը գրեթե կորցրեց իր արդյունաբերական պոտենցիալը անցնելով խորհրդային դարաշրջանի խոշոր ագրոարդյունաբերական համալիրից բավական հեռու մանր հողագործության։ Այսօր հայկական տնտեսության կառուցվածքում 44.2%-ը ագրարային հատվածինն է, 16,8%-ը արդյունաբերական հատվածինը, 39%-ը սպասարկման ոլորտինը1։

Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը, արտահանման նեղ բազան (այսօր Հայաստանն ընդամենը երկու բաց սահման ունի արտաքին առևտուր կազմակերպելու համար Իրան և Վրաստան) երկիրը խիստ խոցելի են դարձրել գլոբալ տնտեսության տատանումների և հատկապես Ռուսաստանի տնտեսական անկման հանդեպ։

Հայաստանն այսօր մեծապես կախված է Ռուսաստանից. առանցքային ենթակառուցվածքային համակարգերի մի զգալի մասը, հատկապես էներգետիկ հատվածում, պատկանում է ռուսաստան-յան ընկերություններին։ Բնական գազը հիմնականում նույնպես ներկրվում է Ռուսաստանից։

«CIA Factbook 2012»ի տվյալների համաձայն արտահանման գծով Հայաստանի հիմնական գործընկերներն են. Ռուսաստանը 19.9%, Գերմանիան 11%, Բելգիան 9.4%, Բուլղարիան 8.8%, Իրանը 7.1%, Կանադան 6.2%, ԱՄՆ-ը 6.1%, Վրաստանը 5.9%, Նիդեռլանդ-ները 5.2%, Շվեյցարիան 5%։ Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այստեղ իրավիճակը հետևյալն է. Ռուսաստան 24.6%, Չինաստան 9%, Գերմանիա 6.2%, Իրան 5.4%, Ուկրաինա 5.4%, Թուրքիա 4.7%։

Որպեսզի պատկերն առավել ամբողջական լինի, հարկ է հաշվի առնել նաև Ռուսաստանում աշխատող միգրանտներից Հայաստան, մասնավոր անձանց փոխանցվող մոտավորապես $1,5 մլրդ-ն։

Վերջին տարիներին Հայաստանի առավել հետաքրքիր առևտրային և ներդրումային գործընկերներից մեկն է դարձել Իրանը։ Այս

1 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/am.html

48

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս. Գրինյաև

երկիրը, որի հանդեպ տնտեսական կոշտ պատժամիջոցներ են կիրառվում, հանձին Հայաստանի տեսնում է դրանք փոքր-ինչ մեղմելու հնարավորություն և ակտիվորեն փորձում է երկկողմանի համագործակցություն զարգացնել։ Հայաստանի ղեկավարությունը նույնպես հանձին Իրանի տեսնում է տրանսպորտային շրջափակումը ճեղքելու հնարավորություն։ Սակայն Վաշինգտոնը և Բրյուսելը հավանություն չեն տալիս Երևանի նախաձեռնությանը, ինչն ընդհանուր առմամբ բացասաբար է անդրադառնում իրանա-հայկական հարաբերությունների դինամիկայի վրա։

Հայաստանն առաջիններից մեկն ԱՊՀ երկրների մեջ 2003թ. հունվարին միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Բայց փորձագետների կարծիքով առայսօր հրատապ է մնում հայ արտադրողների ապրանքների և ծառայությունների խտրականության խնդիրը, հարցեր են ծագում Վրաստանի տարածքով բեռների տարանցման ժամանակ մյուս երկրների համեմատ (հայկական բեռների տարանցման սակագինը գրեթե 50%-ով բարձր է ադրբեջանական բեռների սակագնից)։ Բարձր տրանսպորտային սակագները հանգեցնում են հայկական ապրանքների ինքնարժեքի բարձրացմանն ու դրանց մրցունակության նվազմանն արտաքին շուկաներում։ Խտրականության դեպքեր են նկատվում նաև գունավոր արտադրանքի, հանքային և աղբյուրի ջրի, ձկնեղենի ԵՄ և ԱՄՆ շուկաներում1։

Հայկական ապրանքները շատ բանով չեն կարող մրցակցել թուրքական, վրացական և ադրբեջանական ավելի էժան և մատչելի ապրանքների հետ չափից ավելի մեծ տրանսպորտային ծախսերի պատճառով։

Աշխարհաքաղաքականություեը

XXI դարի երկրորդ տասնամյակի սկիզբը ծայրահեղ լարված սկսվեց։ Մերձավոր Արևելքում բռնկված հրդեհը, որը մամուլում ստացավ «Արաբական մեծ հեղափոխություն» անվանումը, հանգեցրեց կտրուկ

1 http://wto.wtcmoscow.ru/calendar/novosti/412

49

ՍԳրինյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

և արմատական փոփոխությունների ոչ միայն Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում և Մերձավոր Արևելքում, այլև մոլորակի անհամեմատ ավելի հեռավոր տարածաշրջաններում։

Այդպիսի երկրների թվում է նաև Հայաստանը. «արաբական գարնան» համաճարակով բռնված գրեթե բոլոր երկրներում հարյուրամյակներ շարունակ ապրում են հայկական համայնքներ, որոնք, քրիստոնեական կղզյակներ լինելով մահմեդական աշխարհում, հայտնվեցին բռնկված հուզումների կիզակետում։

Մերձավոր Արևելքում ամենադժվար իրավիճակը հայերի համար ստեղծվեց Սիրիայում, որտեղ գտնվում է տարածաշրջանի հայկական ամենախոշոր համայնքներից և մշակութային կենտրոններից մեկը Հալեպը։

ԶԼՄ տեղեկատվությամբ իրավիճակը Սիրիայում բնութագրվում է նրանով, որ հայերին այսօր ճնշում են ոչ այնքան սիրիացի խռովարարները, որքան օտարերկրյա վարձկանները, որոնց ֆինանսավորում է նաև Թուրքիան։ Այսօր բավական շատ են այն նյութերը (թե հայկական, թե այլ լրատվամիջոցներում), որոնք նկարագրում են Հալեպի համայնքում ստեղծված իրավիճակը։ Դավիթ Ստեփա-

ռ

նյանի «Ինչո վ չեն գոհացրել սիրիահայերը Թուրքիային»1 հոդվածում բերված են մի շարք փաստեր Հալեպի հայերի դրության մասին1 2։ Հալեպի բնակիչների խոսքերով նրանց դեմ իսկական պատերազմ է ծավալվել դիպուկահարների մասնակցությամբ։ Ունևոր շատ հայերի պարզապես առևանգում են փրկագին ստանալու նպատակով։ Հա-լեպցի փախստականները հաստատել են նաև հայկական հինգ եկեղեցու հրդեհման մասին տեղեկատվությունը։

Բավական երկար ժամանակ «ճաշակելով» Վաշինգտոնի և Լոնդոնի ճնշումը և կոշտ պայմաններում գտնվելով Երևանն, այնուամենայնիվ, հասկանալ տվեց այդ երկրներին, որ չի կարող պաշտպանել հակամարտության կողմերից մեկին։

1 «Чем Турции не угодили сирийские армяне?», «Ноев ковчег», № 8(214), 2013.

2 http://noev-kovcheg.ru/mag/2013-08/3805.html

50

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս. Գրինյաև

Կարևոր է նաև, որ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում սիրիական հարցի շուրջ արևմտյան երկրների առաջարկած բանաձևերի քվեարկությունների ժամանակ Հայաստանը ձեռնպահ է մնացել (ինչը չի կարելի ասել ոչ Վրաստանի, ոչ էլ Ադրբեջանի մասին)։ Հայաստանը չմիացավ Սիրիայի դիվանագիտական շրջափակմանը. դեսպանությունը և հյուպատոսարանը Հալեպում շարունակում են աշխատել նաև այսօր։

ԱՄՆ-ում հայկական լոբբիի ներկայացուցիչները մի քանի անգամ փորձեր են արել Պետդեպարտամենտում և Կոնգրեսում բարձրացնելու Սիրիայի քրիստոնյա բնակչության շահերի և անվտանգության պաշտպանության հարցը, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Իհարկե, եղել են որոշ կոնգրեսականների հայտարարություններ, բայց դրանք այնքան էլ տպավորիչ չէին։ Որոշ հայ փորձագետներ նշում են, որ Սիրիայի հայրենակիցներին պաշտպա-նելու այդքան զուսպ փորձերը կապված են այն բանի հետ, որ Ասադին ակտիվորեն պաշտպանում և նրա օգտին եռանդուն հանդես է գալիս Իրանը, ինչը խիստ բացասաբար է ընկալվում Արևմուտքում։

Այնուամենայնիվ, Սիրիայի հայ համայնքը, հայ բնակչությունը պաշտպանում են նախագահ Ասադին, իսկ սիրիական կառավարության կազմում, որը ձևավորվել է մեկ տարի առաջ, երկրի պատմության մեջ առաջին անգամ կա հայ նախարարուհի։ Այսօր հայերը մարտնչում են Սիրիայի կառավարական բանակի կազմում։ Բացի այդ, Հալեպի մի շարք շրջաններում հայերը կազմավորել են ինքնա-պաշտպանական ջոկատներ, որոնք նույնպես մարտերին մասնակցում են կառավարական զորքերի կողմից։

51

ՍԳրինյաև

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Մի փոքր ' ապագայի սցենարների մասին

Ուժի աշխարհաքաղաքական կենտրոնների թեժ պայքարը (Եվրոպա-յում դա ֆինանսական պատերազմն է և արժույթների պատերազմը, որտեղ Գերմանիան մարտնչում է անգլոսաքսոնական կապիտալից իր անկախության համար, Մերձավոր Արևելքում դա «արաբական գարունն» է որպես Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ շահերի բախման ասպարեզ) ստիպում է շատ պետությունների կառավարություններին շտապել իրենց երկրների ապագայի ռազմավարական գծի

ռ

ընտրության հարցում. չէ որ չափից ավելի ցայտուն է Իրաքի, Լիբիայի, Սիրիայի օրինակը։

Այսօր ԱՊՀ շատ պետություններ փորձում են առավելագույն առանձնաշնորհներ ստանալ Ռուսաստանից և պահպանել Արևմուտքի վարկային գծերը։ Այս դիրքորոշմամբ է պայմանավորված նաև այն, որ ցանկություն չկա պաշտպանելու Հարավային Օսիայի և Աբխա-զիայի անկախության ճանաչման ռուսական նախաձեռնությունը։ Դրանով է պայմանավորված նաև դիրքորոշումը ռուսական նախաձեռնությունների հանդեպ տնտեսական ինտեգրման ոլորտում։ Բայց Սիրիան այս երկակի դիրքորոշման մեջ կարմիր գիծ է դարձել։ Այսօր արդեն չի կարելի քաղաքավարի կեցվածք պահպանել մերձավոր-արևելյան այդ երկրում Արևմուտքի վատ խաղի պայմաններում։ Չափից ավելի շատ արյուն է հեղվել, չափից ավելի շատ է իրադրությունը մոտեցել սիրիացի ժողովրդի ցեղասպանություն հասկացությանը։

2013թ. սեպտեմբերին Հայաստանը կատարեց իր ընտրությունը։ Նախագահ Սերժ Սարգսյանի արարքն արժանի է հարգանքի, քանի որ որոշումն ընդունվել է չափազանց անբարենպաստ պայմաններում, արևմուտքցի «բարեկամների» մշտական ու հզոր ճնշման տակ, որոնք ջանում են Ռուսաստանից որքան հնարավոր է շատ դաշնակիցներ ու բարեկամներ պոկել։

52

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս Գրինյաև

Երևանի որոշումն այսօր Մոսկվայում շատ հարցերում տեղա-փոխել է իրավիճակի զարգացման ծանրության կենտրոնը։ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքական, տնտեսական, սոցիալական տեսակետներից հետաքրքիր տասնյակ նախագծեր հնչեցվեցին։ Այժմ անհրաժեշտ է գործնականում իրականացնել այն խոստումներն ու ծրագրերը, որոնք նշվել են բանակցությունների այս փուլում։

Մոսկվայի հետ համաձայնագիրը չի նշանակում, թե Երևանի համար փակվում է Եվրոպայի հետ համագործակցության զարգացման հնարավորությունը։ Այլ բան է, որ իրենք Երևանի եվրոպացի գործընկերները չեն այրվում նման ցանկությամբ. համաձայնագրի կնքմանը հաջորդած առաջին շաբաթվա ընթացքում միայն ԶԼՄ-ում մի քանի տեղեկություն է հրապարակվել, որոնցում տեղեկացվում է Երևանի և եվրոպական երկրների միջև մինչ այդ ստորագրված համաձայնագրերի խզման կամ վերանայման մասին։

Ճնշումը մեծանում է, և դա հասկանալի է. «վաշինգտոնյան բազեներին» ավելի, քան երբևէ, վրդովեցրել են ներկայիս իրողությունները։ Բոլորը պատրաստ էին Երևանի հնազանդությանն ու չէին սպասում դեպի Ռուսաստանի կողմն արված նման կտրուկ մանևրի։

Ներկայիս աշխարհաքաղաքական թեժ պայքարն իր լարվածությամբ մոտենում է կրքերի այն բորբոքմանը, որ կար Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին։ Նման լարված պայմաններում կարևոր է, որ Հայաստանը միշտ լինի Ռուսաստանի ամենամեր-ձավոր դաշնակիցներից մեկը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայերը մարտնչել են ռուսների, բելառուսների և այլ ժողո-վուրդների ներկայացուցիչների հետ կողք կողքի։ 1920թ. Հայաստանի բնակչությունն ընդամենը 700 հազար էր։ Պատերազմի սկզբին այդ թիվը հասավ 1,5 մլն մարդու։ Բայցևայնպես, հանրապետությունն

53

ՍԳրինյաև

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

ամենասակավաթիվն էր մնում Խորհրդային Միության կազմում (ԽՍՀՄ բնակչության 1,1%-ը)։ Եվ այնուամենայնիվ, խորհրդային բանակի շարքերում 1941-45թթ. ավելի քան 500 հազ. հայ էր մարտնչում։ Հայաստանը և հայերը Հայրենական մեծ պատերազմում մեծ կորուստներ են կրել։ Յուրաքանչյուր երկրորդը ռազմաճակատից տուն չի դարձել։ Խորհրդային հայերի կորուստները կարելի է համեմատել ամերիկյան բանակի կորուստների հետ (ավելի քան 300 հազ.)1։

Հայ գեներալները խորհրդային բանակում մեծ խումբ էին կազմում։ Նրանց թվում էին հրետանու գեներալ-գնդապետ Մ.Ա. Բարսե-ղովը, հրետանու գեներալ-լեյտենանտ Ա.Ս. Ելոյանը, տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Վ.Ս. Տեմրուչին (Դեմրուչյան), ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ս.Ա. Միկոյանը, բուժծառայության գեներալ-լեյտենանտ Ա.Ի. Բուռնազյանը, ավիացիայի գեներալ-գնդապետ Ս.Ա. Սարդարովը, բուժծառայության գեներալ-գնդապետ Լ.Ա. Օրբելին, ցամաքային զորքերի գեներալ-գնդապետ Խ.Մ. Համբարյանը և շատ ուրիշներ։ Նրանց ցանկը կարելի է շարունակել2։

Հայ ավելի քան վաթսուն զորահրամանատար անմիջական մասնակցություն է ունեցել Հայրենական պատերազմի բոլոր ռազմաճակատների ռազմական գործողությունների հրամանատարությունում։ Նրանցից ամենանշանավորներն են. Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը (1897-1982թթ.), ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց, 1902-1950թթ.), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջա-նյանը (1906-1977թթ.), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը (Հովհաննես Իսահակյան, 1894-1967թթ.)։ Հայ տասնյակ հազարավոր զինվորներ արժանացել են պարգևների, շքանշանների և մեդալների։ Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել 107 զինվորի և

http://sovzem.mgimo.ru/armenia/153256.phtml Նույն տեղում։

54

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.

Ս Գրինյաև

սպայի (այդ թվում 38-ը հետմահու): Փառքի երեք շքանշանի (ինչը հավասարվում է Հերոսի կոչմանը) է արժանացել 27 մարտիկ1։

Այս վիճակագրությունը, թերևս, պերճախոս է և օբյեկտիվ։ Մյուս ապացույցները պարզապես ավելորդ են, երբ խոսքը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին։ Դժվար է հոգեպես ավելի մոտ ժողովուրդների գտնել։

Ես որպես ռուս ժողովրդի ներկայացուցիչ, որը բազմամյա ստեղծագործական շփումներ և անձնական ջերմ հարաբերություններ ունի հայ մասնագետների շրջանում, հպարտանալու շատ բան ունեմ. բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մեր համատեղ ջանքերն ըստ արժանվույն կգնահատվեն արդեն մոտ ապագայում։

Սեպտեմբեր, 2013թ.

РОССИЯ И АРМЕНИЯ НА РУБЕЖЕ ДЕСЯТИЛЕТИЙ XXI ВЕКА

Сергей Гриняев

Резюме

3 сентября 2013 года во время встречи президентов Армении и России в Москве был подписан исторический документ о присоединении Республики Армения к Таможенному союзу Белоруссии, Казахстана и России. Это историческое событие прошло на фоне резкой критики противников евразийской интеграции. Критики сосредотачиваются главным образом на туманных перспективах союза и невозможности получить сколько-нибудь значимые преимущества для Армении от интеграции. В статье предпринята попытка анализа складывающейся ситуации в российско-армянских отношениях.

1 Նույն տեղում։

55

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.