Научная статья на тему 'Երեվանի քաղաքային միջավայրի փոփոխությունները նոր իրողությունների համատեքստում'

Երեվանի քաղաքային միջավայրի փոփոխությունները նոր իրողությունների համատեքստում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
396
145
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
քաղաքային միջավայր / հանրային տարածք / քաղաքացիական հասարակություն:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Լևոն Մարգարյան

Վերջին տարիներին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հայտնվում են նոր իրողություններ, որոնք դրսևորվում են հանրային կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքային միջավայրում տեղի ունեցող փոփոխություններում: Հետխորհրդային կամ արդի շրջանի Երևանի քաղաքային միջավայրի փոփոխություններն ուղեկցվում են քաղաքական քննարկումներով, քաղաքացիական հասարակության տարբեր դրսևորումներով: Հետխորհրդային նոր տնտեսակարգը, Հայաստանի երրորդ Հանրապետության անցումային քաղաքական իրավիճակն ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում կամ պայմանավորում են քաղաքային միջավայրում տեղի ունեցող փոփոխություններն ու դրանց շուրջ քննարկումները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

TRANSFORMATIONS OF THE URBAN ENVIRONMENT OF YEREVAN IN THE CONTEXT OF THE NEW REALITIES

In recent years new processes have emerged in sociopolitical life of Armenia, which reflect in various areas of public life, including the transformations occurring in the urban environment. Transformations of the urban environment in the post-Soviet or modern Yerevan are accompanied by political discussions and different demonstrations of civil society. The new post-Soviet economic system, and the current transitional political situation in Armenia directly and indirectly impact on the transformations in the urban environment and on the discussions around them.

Текст научной работы на тему «Երեվանի քաղաքային միջավայրի փոփոխությունները նոր իրողությունների համատեքստում»

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Լևոն Մարգարյան'

Բանալի բառեր քաղաքային միջավայր, հանրային տարածք, քաղաքացիական հասարակություն:

Ներածություն

Հոդվածում ուսումնասիրվում են Հայաստանում քաղաքային միջավայրի փոփոխությունները վերջին տարիների քաղաքացիական շարժումների համատեքստում, հետազոտվում են այդ փոփոխությունների շուրջ քննարկումներն ու առանձնահատկությունները: Հատկապես կարևորում ենք դիտարկումն իրականացնել Հայաստանի քաղաքական կյանքի վերջին փոփոխությունների համատեքստում: Քաղաքային միջավայրի փոփոխությունների շուրջ քննարկումները, պատմամշակութային արժեքների, հանրային տարածքների խնդիրը համակարգված կերպով տեսանելի են դառնում վերջին տարիների փոփոխությունների, մասնավորապես նոր քաղաքական պրակտիկաների՝ քաղաքացիական ակտիվության համատեքստում:

Քաղաքային միջավայրի խնդիրներն ունեն գոյության օբյեկտիվ պատճառներ: Հետխորհրդային քաղաքական, տնտեսական, գաղափարական նոր իրավիճակն իր անդրադարձն էր ունենալու նաև քաղաքային միջավայրի վրա, այդ միջավայրը վերիմաստավորվելու և վերափոխվելու էր ոչ միայն ֆիզիկական, այլև սիմվոլիկ առումով: Ուստի, պարզ է, որ անկախ նրանից, թե հասարակական և քաղաքական ինչ համատեքստեր կառաջանային, խնդիրը կար ի սկզբանե:

Թեմայի ուսումնասիրության նորույթն այն է, որ ակադեմիական և հրապարակախոսական գրականության մեջ քաղաքային միջավայրի, հանրային

՚ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ազգագրագետ:

տարածքների մասիե հրապարակումները սակավ եե և համակարգային չեն: Կան առանձին հրապարակումներ, մասնավորապես Լևոն Աբրահամյանի հոդվածը, որը վերաբերում է Երևանի քաղաքային միջավայրի սիմվոլիկ փոփոխություններին հետխորհրդային շրջանում1: Աղասի Թադևոսյանը ևս անդրադարձել է Երևանի քաղաքային միջավայրի խնդիրներին հետխորհր-դային զարգացումների համատեքստում2: Հայաստանի արվեստաբանական-հրապարակախոսական քննարկումների մակարդակում խնդրի հետ կապված հրապարակումներից նշանակալի է Վարդան Ազատյանի խմբագրությամբ լույս տեսած հանրային ոլորտին առնչվող ժողովածուն [1]: Աշխատանքում հղում է կատարվել նաև մի շարք այլ հեղինակների, որոնք այս կամ այն ձևաչափով փորձել են անդրադառնալ Երևանի քաղաքային միջավայրի խնդիրներին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով թեմայի ընտրությունը, մասնավորապես քաղաքային միջավայրի խնդիրները քաղաքական նոր պրակտիկաների տեսանկյունից դիտարկելու փորձը, փորձել ենք ներկայացնել քիչ շոշափված մի թեմա:

Աշխատանքի կիրառական նշանակությունը կապված է վերջինիս արդիականության հետ: Հաշվի առնելով Հայաստանում ինտենսիվ դարձած քաղաքացիական ակտիվությունը, քաղաքային միջավայրի վերջին տարիների խնդիրները հետազոտությունը կարող է դառնալ կիրառական: (Աշխատանքի պատրաստման պահին առնվազն մեկ աղմկահարույց դեպք քաղաքային միջավայրի փոփոխությունների համատեքստում շատ է քննարկվել: Խոսքն Արամի 30 հասցեում գտնվող շենքի քանդման մասին է: Դրան զուգահեռ սկսեց խոսվել նաև Երևանի Փոքր կենտրոնի նմանատիպ այլ շենքերի իրավիճակի և հետագա ճակատագրի մասին:)

Քաղաքային միջավայրի և հանրային տարածքների խնդիրը վերջին տարիների քաղաքացիական ակտիվության համատեքստում դիտարկելիս ի հայտ են գալիս նոր զուգահեռներ: Մասնավորապես, խոսքը Occupy շարժման մասին է, որը շատ տեսաբանների կարծիքով սկզբունքային նշանակություն ունի հանրային տարածք հասկացության մերօրյա վերիմաստավորման համատեքստում: Չնայած շարժումը տնտեսական բնույթ ուներ, բայց պրակտի-

1 Абрамян Л., Ереван: память и забвение в организации пространства постсоветского города // 248 Антропологический форум No1 // http://ecsocman.hse.ru/data/2012/06/22/1259000625/12_abramyan.pdf.

2 Թադևոս]աե Ա., Երևանի քաղաքային մշակույթը. ՎԷՄ Համահայկական հանդես, 2011-1, http://vemjournal.org/?p=202:

կաեերի առումով ներառում էր եաև տարածքի հաեդեպ իրավունքի իրացումը, տարածքի վերակառուցումն ու ինտերպրետացիան: Ռուս հեղինակ Ժելնինան, խոսելով occupy շարժման և 2012թ. Ռուսաստանի մայրաքաղաքում ընտրակեղծիքների դեմ կազմակերպվող զանգվածային միջոցառումների մասին, նշում է, որ չնայած երկու դեպքում էլ գործողությունների հիմքերն ու թիրախներն այլ էին, բայց երկուսն էլ շոշափում էին քաղաքային տարածքի հանդեպ իրավունքի խնդիրը1: Այս իմաստով պետք է նշել, որ չնայած Հայաստանում սկիզբ առած շարժումներում դժվար է գտնել occupy շարժման հետ նույնականանալու որևէ փորձ, բայց միտումների ու ժամանակագրության առումով կան համընկնումներ, ինչը ևս աշխատանքին հաղորդում է հավեյյալ կարևորություն տեղի գործընթացները համաշխարհային համատեքստում դիտարկելու առումով ևս:

Մեթոդաբանություն և տեսություն

Հետազոտությունը կատարվել է մի քանի եղանակով՝ խորացված հարցազրույցներ, ներգրավված դիտարկում, ԶԼՄ բովանդակային վերլուծություն: Աշխատանքի ընթացքում անցկացվել է 7 խորացված հարցազրույց ակցիաների մասնակիցների, քննարկումներում ինտեգրված մարդկանց հետ: Առավել քննարկված հարցերն ու իրադարձությունները, որոնք առնչվում էին հանրային տարածքներին, ֆիքսվել են նաև համացանցում, սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ում: Քաղաքային միջավայրի փոփոխություններին առնչվող հիմնական ակցիաների և քննարկումների, մասնավորապես Մաշտոցի այգում տեղի ունեցած ակցիայի ընթացքում կատարվել է ներգրավված-մասնակ-ցային դիտարկում:

Քաղաքային միջավայրին վերաբերող մի շարք տեսական մոտեցումներ են ուսումնասիրվել, մասնավորապես Ջեֆ Ուեյնթրաբի մոտեցումը հանրա-յին-մասնավոր բաժանման ու հանրայինի տիպաբանության հետ կապված: Այս տիպաբանությունը, չնայած գրված չէ քաղաքային միջավայրի փոփոխության համատեքստում, բայց շոշափելով հանրային հասկացությունը և տի-պաբանելով հասկացության մասին ակադեմիական ու այլ հարթակներում

1 Желнина А., «Тусовка», креативность и право на город: городское публичное пространство в России до и после протестной волны 2011-2012, http://www.stasisjoumal.net/ru/all-issues/23-1-2014-revolyutsii -i-protestnye-dvizheniya/57-tusovka-kreativnost-i-pravo-na-gorod-gorodskoe-publichnoe-prostranstvo-v-rossii-do-i-posle-protestnoj-volny-2011-2012, 2014.

տարածված դիսկուրսեերը թույլ է տալիս մեր թեմայով հետազոտության ընթացքում որոշակիացեել տեղական դիսկուրսը: Տիպաբանությունը, մասնավորապես, ներկայացված է Ջեֆ Ուեյնթրաբի հեղինակությամբ լույս տեսած հոդվածների ժողովածուի մեջ [2]: Այսպիսով, Ուեյնթրաբն առանձնացնում է հանրայինի ընկալման 4 դիսկուրս.

• Լիբերալ տնտեսական դիսկուրս, որը գերիշխող է այն քննարկումներում, որոնք հիմնվում են public policy - հանրային քաղաքականություն տերմինի վրա, և որոնք հանդիպում են ամենօրյա քաղաքական քննարկումներում: Այս դիսկուրսն ի սկզբանե առանձնացվում է հանրայինն ու մասնավորը պետական-ադմինիստրատիվի ու շուկայական-տնտեսականի:

• «Դասական դիսկուրսը», որի ներկայացուցիչներն են Հաբերմասն ու Արենդտը, տեսնում է հանրայինը ոչ միայն իշխանությունից, այլև շուկայից առանձին հենվելով քաղաքացիության և քաղաքական համայնքի հասկացությունների վրա:

• Մարդաբանական կամ դրամատուրգիական հայացք խնդրին, որը տեսնում է հանրայինը որպես բազմադեմ հաղորդակցությունների ոլորտ և փնտրում է եղանակներ ուսումնասիրելու այն մշակութային և դրամատուրգիական ամբողջության մեջ:

• Ֆեմինիստական դիսկուրսը, որը տարբերակում է հանրայինն ու մասնավորը, տնտեսական ու քաղաքական կարգն ընտանիքի համատեքստում:

Դժվար է պատկերացնել որևէ քննարկում, որտեղ հանրային հասկացությանն առնչություն կա, բայց չի խոսվում Հաբերմասի մասին: Պատճառն այն է, որ Հաբերմասն առաջիններից մեկն է, որ հիմնավոր և ծավալուն կերպով անդրադառնում է հանրային ոլորտի խնդիրներին: Նշենք, որ հանրային տարածքներին առնչվող հայաստանյան քննարկումներում և պրակտիկաներում Հաբերմասի մոտեցումն առանձնահատուկ դերակատարում ունի: Հա-բերմասը հանրային ոլորտը սահմանում է որպես պետությունից և տնտեսությունից ազատ տարածք, որտեղ ազատ մարդիկ քննարկում են իրենց գաղափարները: «Հանրային ոլորտի կառուցվածքային փոփոխությունները» գրքում Հաբերմասը լայնամասշտաբ քննարկման է դնում հանրային ոլորտի խնդիրը: Նա դա անում է ինչպես պատմական, այնպես էլ ֆենոմենոլոգիական դիտան-կյուն ընտրելով:

21րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

ԼՄարգարյան

Հաբերմասը հանրային ոլորտը դիտարկում է քաղաքական համակարգի համատեքստում: Ըստ նրա, ինչքան դեմոկրատական է քաղաքական կարգը, այդքան հանրային ոլորտն ավելի է ընդունակ քաղաքական ոչ ֆորմալ օրակարգ ձևավորել: Նա հանրային տարածքը չի դիտարկում միայն ֆիզիկական իմաստով. հանրայինը, ըստ նրա, պարտադիր չի զբաղեցնում ֆիզիկական տարածք, հանրային ոլորտ են նաև թերթերը, մանիֆեստները [3]: Հանրային ոլորտը տարածք է, որտեղ հավաքվում են առանձին մարդիկ և գեներացնում հասարակության ու պետության միջև խնդիրները, այս իմաստով հանրային տարածքը դառնում է ոչ ֆորմալ տեղ իմաստների փոխանակման համար:

Ըստ Պիեռ Բուրդյեի պայքարը տարածության համար կարող է տեղի ունենալ խմբային մակարդակում, մասնավորապես քաղաքական պայքարի միջոցով, որը զարգանում է սկսած պետական մակարդակից բնակության քաղաքականությամբ, մինչև քաղաքային կառավարման մակարդակը՝ շինարարության կամ հասարակական բնակության վայրի տրամադրման միջոցով [4]:

Տարածքը կարող է լինել նաև վիրտուալ, սոցիալական, և պարտադիր չէ դրա ֆիզիկական ներկայությունը, բայց ցանկացած մեկը, ով հավակնում է սոցիալական հարթության մեջ տարածքի, փորձելու է դա ռեալիզացնել նաև ֆիզիկական իմաստով: Բուրդյեի տեսությունը մեզ օգնում է մի շարք երևույթներ հասկանալու համար դիտանկյուն ստանալ:

Օրինակ, երբ Հայաստանում հայտնվում են սոցիալական նոր դերակատարներ, դրան հաջորդում է նրանց կողմից ֆիզիկական տարածքի զբաղեց-ման փորձ: Խոսքը մեծ կապիտալի ներկայությունից մինչև մարգինալ խմբերի, ենթամշակույթների մասին է: Հենց այս իմաստով Բուրդյեի սոցիոլոգիան հետաքրքրիր է որպես հնարավորություն սրանով փորձել տեսնել հանրային տարածքում ինչ ֆիզիկական տարածքներ կան, և թե ինչպիսին են այդ ֆիզիկական տարածքի սոցիալական անալոգիաները:

Հայաստանում նոր ձևավորվող հասարակական կարգը, որը հաճախ սահմանվում է հետխորհրդային տերմինով, նոր քաղաքական ու տնտեսական փոփոխությունների, կազմավորումների փուլում սկսում է սոցիալական տարածքների սահմանազատման գործընթաց: Ձևավորվում է նոր սոցիալական կմախք գոյություն ունեցող խորհրդային իրականության փոխարեն: Քաղաքային կյանքում դա արտահայտվում է տարածքների հանդեպ իշխանությամբ: Սոցիալական տարածքները, նոր սոցիալական խմբերը խմորումների

ընթացքում սկսում են սահմանել իրենք իրենց զբաղեցնելով նաև նոր ֆիզիկական տարածքներ:

Այս գործընթացը, սակայն, ինչ-որ մի կետում չի սկսվում և մեկ այլ կետում ավարտվում: Այն անընդհատական է, այսինքն միշտ շարունակվում է: Այն շարունակվում է այնքան, որքան շարունակվում են սոցիալական խմորումները, սոցիալական խավերի, նոր խմբերի առաջացումն ու փոխհարաբերությունները:

Բուրդյեի դիտանկյունը մեզ հնարավորություն է տալիս հետևելով Հայաստանում տեղի ունեցող սոցիալական կյանքի կառուցվածքային փոփոխություններին հասկանալ, թե, ըստ այդմ, ինչպես է փոխվել ֆիզիկական տարածքն այդ փոփոխությունների համատեքստում: Հանրային տարածքների տրանսֆորմացիաներն այս դեպքում մեզ համար ոչ թե ճարտարապետական կամ քաղաքաշինական են, այլ մարդաբանական, և սոցիոլոգիական տեսանկյունից են հետաքրքիր: Այս իմաստով Բուրդյեի սոցիալական տա-րածք-ֆիզիկական տարածք հասկացությունները, դրանց առնչակցությունը մեր թեմայի մեթոդաբանական սահմանումներում առաջնային են:

Մեկ այլ հեղինակ Անրի Լեֆևրը, հանրային տարածքների փոփոխության հետ կապված առաջ է քաշում տարածության փիլիսոփայական ընկալման խնդիրը: Ըստ նրա, առանց նոր տարածքների արտադրության հասարակությունները չեն կարող փոխվել, հասարակության մեջ հայտնվող նոր տարրերը, խավերը, ենթամշակույթները կարող են խոսել իրենց մասին, երբ սեփական տարածքն են արտադրում [5]:

Տարածության արտադրությունը գիտության մեջ նոր ձևակերպումներից է և այս իմաստով որոշակի բարդություններ ունի: Ի վերջո, ցանկացած բան մեծ իմաստով հենց տարածության մեջ է իրեն արտահայտում, բայց սոցիալական գիտություններում տարածության փիլիսոփայությունն առավել կոնկրետ բնորոշում ունի: Լեֆևրի, հետագայում, ինչպես կտեսնենք նաև Բուրդյեի մոտ, տարածության արտադրությունը կամ իրավունքը տարածության հանդեպ ընկալվում է որպես սոցիալական փոփոխությունների օրինաչափ հետևանք:

Լեֆևրն ավելի կոնկրետ օրինակներով է խոսում տարածության արտադրության մասին: Մեզ համար այդ օրինակներից կարևոր է սոցիալական շարժումների մասին հիշատակումը տարածության արտադրության խնդրի

«<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

Լ.Մարգարյան

համատեքստում: 20-րդ դ. հայտնվում են սոցիալական շարժումներ, որոնք վերանայում են տարածության արտադրության հեգեմոն կապիտալիստական տեսանկյունը: Նրանք տարածությունն ընկալում են ոչ միայն որպես արտադրության և սպառման միջավայր, այլև տարածության մեջ փորձում են տեղավորել այլ ֆունկցիաներ ևս, մասնավորապես հանրայինի, հրապարակայինի գործառույթները: Սա արտահայտվում է հատկապես Արևմուտքում 20-րդ դ. երկրորդ կեսից ակտիվացած ձախ շարժումների՝ կանաչների, էկո-լոգների, սոցիալիստների մոտեցումներում, որոնք փորձում են դասակարգային պայքար մղել տարածության համար [5]:

Լեֆևրի տարածության արտադրության տեսությունը, հատկապես սոցիալական շարժումների դերն ու դրանց հակադրությունը կապիտալիստական հեգեմոն մոտեցման հետ բավական պարզ, հստակ բանաձև է տալիս մեզ փորձելու հասկանալ Հայաստանում տեղի ունեցող իրողությունները: Հայաստանի անկախացման առաջին օրերից սկսած հստակ կարելի էր հետևել տարածքների արտադրության գործընթացում կապիտալի դերի գերակայությանը: Իսկ արդեն հետագայում, սոցիալական շարժումների ակտիվացման ֆոնին, ականատես ենք լինում այդ հակադրությանը, երբ խոշոր կապիտալի շահերն ու սոցիալական շարժումների մոտեցումները բախումների են բերում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրված մեկ այլ հեղինակ է Ռիչարդ Սենեթը: «Հանրային մարդու անկումը» աշխատանքի մեջ նա խոսում է հանրայինի մասին առանձնացնելով այն, որ յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի հանրայինի ու մասնավորի շերտեր, որոնք հակասում և հավասարակշռում են իրար: Ըստ այդմ, անկախ մարդու կյանքի մասնավոր հատվածից, մարդն ունի նաև հանրային հատված, որը պատասխանատու է օտարների, ուրիշների հետ շփումների համար: Սենեթն այս հակասությունը դիտարկում է արևմտյան պատմագրության տարբեր փուլերում: Նա հանրայինը սկզբունքորեն չի կապում քաղաքի կենտրոնի հետ և, ի տարբերություն հանրային միջավայրի մասին այլ տեսությունների, հանրայինը չի սահմանում միայն ֆիզիկական ուղենիշներով: Ըստ Սենեթի, հանրայինը հայտնվում է ամենուր, որտեղ կա թելադրված երկխոսությունից ազատ ոլորտ, որի նպատակն է համաձայնության հասնելը [6]:

Քաղաքացիական և քաղաքական նոր պրակտիկաները

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է քաղաքացիական ակտիվության աճ: «Քաղաքացիական հասարակություն», «քաղաքացիական ակտի-վիզմ» հասկացությունները հանրային քննարկումներում աստիճանաբար ավելի մեծ տեղ են գտնում:

«Երբ մենք սկսում էինք մեր առաջին ակցիաները, ես դեռ երիտասարդ տղա էի, որին ոչ ոք չգիտեր և լուրջ չէր ընդունում: Այն տերմինները, որոնք մենք օգտագործում էինք օրինականություն, քաղաքային տարածք, ներկայացուցչական դեմոկրատիա և այլն, չինարեն էին հնչում»,- իր առաջին քաղաքացիական գործողությունների մասին այսպես է խոսում մեր զրուցակիցներից Սահրատ Պետրոսյանը1: Նա առաջիններից է եղել, որ զբաղվել է Երևանի քաղաքային միջավայրի խնդիրներով, մասնավորապես «Սևան» հյուրանոցի, Բյուզանդի փողոցի տների, օպերայի շրջակայքի նոր սրճարանների հարցերով: 2000-ակաեեերիե, սակայն, նմանօրինակ ակտիվություններն աչքի չէին ընկնում հանրային ուշադրությամբ2:

Արդեն նշված քաղաքացիական դրսևորումներին կարող ենք ավելացնել նաև Ա1+ հեռուստաալիքի դեմ քաղաքացիական ընդվզման փորձերը, ինչպես նաև «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության հետ կապված հանրային անհանգստությունը3: Սակայն այս ակտիվությունները համակարգային բնույթ չստացան: Առավել համակարգային ակտիվություն կարող ենք նկատել «Հիմա», իսկ հետո «Սկսել ա» երիտասարդական շարժումների ժամանակ4:

Հայաստանում 2008թ. տեղի ունեցան իրադարձություններ, որոնք փոխեցին երկրի քաղաքական մթնոլորտը: Ինչպես մեր զրուցակիցներն են նշում, 2008-ից հետո նկատելիորեն աճեցին խոսքի ազատությունն ու քաղաքական ակտիվության հանրային ձգտումը: Մյուս կարևոր գործոնը, որի մա-

1 Դաշտային հետազոտության նյութեր. հարցազրույց Սահրատ Պետրոսյանի հետ:

2 Սևան հյուրանոց՝ (անկենդանի պատմություն

http://www.mediamax.am/am/news/yerevan-XX-century/4682/, 18.04.2012:

3 Ով և ինչո ւ եթերազրկեց «Ա1+»-ը, http://hetq.am/arm/news/9040/ov-ev-inchu-eterazrkec-a1--y.html , 04.05.2005: // Ով է սպանել Պողոս Պողոսյանին. ականատեսները լռում են, http://armtimes.com/hy/ read/54368, տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2001 թվականի սեպտեմբերի 26-ի համարում:

4 Հիմա քաղաքացիական նախաձեռնության կայք http://qbhima.blogspot.am/, Ալիքը սկսել ա -https://vimeo.com/101392593 («Սկսել ա» շարժման մասին):

սին խոսվում և որի ակտիվությունը ևս համընկնում է 2008-2010թթ. հետ Ֆեյսբուք սոցիալական ցանցն է և ընդհանրապես փոփոխությունները տեխնոլոգիական ոլորտում:

Դաշտային դիտարկումների ընթացքում ֆիքսվել են մի քանի հիմնական մոտեցումներ կապված 2008թ. իրադարձությունների և դրանց ազդեցության հետ.

• 2008-ի իրադարձությունները սոցիալական տարածք ստեղծեցին նախկինում լուսանցքում մնացած խմբերի և անհատների համար, հնարավորություն տվեցին ինքնադրսևորվելու:

• Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները քաղաքացիական ակտիվության ներկայացուցիչների հետ բանավեճերում պնդում էին, որ եթե չլինեին 2008-ի իրադարձությունները, հնարավորություն չէր ստեղծվի քաղաքացիական ակտիվիզմի համար գործողությունների նմանօրինակ ազատության:

• Հանրային քննարկումներում, փորձագիտական մոտեցումներում նկատելի է կոմպրոմիս 2008-ի քաղաքական նոր պրակտիկաների առաջացման համար կատալիզատոր լինելու հարցում1:

Արդեն 2008թ. հետո կարող ենք թվարկել Հայաստանում քննարկված, հանրային ուշադրության արժանացած մի շարք քաղաքացիական պրակտիկաներ և նախաձեռնություններ «Ո չ օտարալեզու դպրոցներին», «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանման համար, «Բանակն իրականում», «Մենք ենք այս քաղաքի տերը», Թեղուտի անտառի ու Թռչկանի ջրվեժի շահագործման դեմ նախաձեռնությունները, Մաշտոցի այգում բուտիկների տեղադրման դեմ սկսված շարժումը, ընդդեմ տրանսպորտի թանկացման, ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման2: Սա քաղաքացիական ակտիվությունների և նախաձեռնությունների ոչ ամբողջական ցանկն է:

1 Դաշտային հետազոտության նյութեր:

2 «Ոչ օտարալեզու դպրոցներին», https://www.yerkir.am/news/view/730.html , 08.12.2010 // «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանման համար, http://www.azatutyun.am/content/ article/1980875. html, 11.03.2010 // «Բանակն իրականում», https://www.facebook.com/groups/ armyinreality/ // «Մենք ենք այս քաղաքի տերը», https://www.facebook.com/groups/119537174725392/:

Երևանի քաղաքային ւֆջավայրը հետխոյւհյւդայինիրականությանը և աոևտրայնացման մարտահրավերներին ընդառաջ

Երևանի հանրային տարածքի և քաղաքային միջավայրի փոփոխություններին վերաբերող խնդիրներից մեկը նոր հետխորհրդային իրականությունն է: Մեր հետազոտության համատեքստում հետխորհրդայինն ունի մի քանի նշանակություն: Գրեթե յուրաքանչյուր քննարկում կապված ժամանակակից Հայաստանի հետ, ինչ-որ կերպ շաղկապվում է հետխորհրդայինի հետ: Եվ խորհրդայինը, որպես խորհրդային շրջանի կենսաձևի մի շարք կողմերի ամբողջություն, արտահայտվում է ոչ միայն մարդկանց, պետության և քաղաքացու հարաբերություններում, այլև ենթադրում է որոշակի նյութական ժառանգություն: Ինչպես սահմանում է արվեստաբան Անժելա Հարությունյանը, «սովետականի ստվերը ներկա է ոչ միայն գաղափարախոսության և պաշտոնական հռետորաբանության ոլորտում, այլև քաղաքային լանդշաֆտում» [7, էջ 37]: Ցանկացած գաղափարական կամ քաղաքական իրողություն փորձում է ուղիղ կամ անուղղակի կերպով կազմակերպել կամ վերադասավորել քաղաքային միջավայրն իր ներքին ուղենիշներին համաչափ: Այս համատեքստում պարզ է, որ խորհրդային ժառանգությունը չէր կարող չթելադրել որոշակի պայմաններ նաև ԽՍՀՄ փլուզումից հետո:

Հայաստանի անկախության առաջին տարիներին մենք տեսնում ենք խորհրդային ժառանգությանը հակադրվելու միտում: Այնուհետև, երբ այդ քաղաքական ռոմանտիկան ցրվեց, գերակա դերակատար դարձավ կապիտալը, որն էլ սկսեց քաղաքային տարածությունը տեսնել որպես բացառապես եկամտի աղբյուր: Խորհրդային ժառանգությունն այդպիսով չի վերիմաստա-վորվել: Հրաչ Բայադյանը, խոսելով Օպերայի և բալետի պետական թատրոնի մասին, նշում է, որ Երևանի ինտենսիվ կոմերցիալացման ընթացքում այդ տարածքում հայտնվեցին բազմաթիվ սրճարաններ: Բայադյանի կարծիքով, դա խոսում է այն մասին, որ իշխանությունն օպերայի շրջակայքը չէր դիտարկում որպես մոդեռնացման սիմվոլ, այլ պարզապես ամենահաս սեփականա-շնորհման սկզբունքով փորձում է հնարավորինս արագ դրանով գումար վաստակել [8]:

Խորհրդային ժառանգության վերիմաստավորման մեկ այլ մոդել դարձան քաղաքի հայտնի տեղերի անվանափոխումն ու հայկականացումը: Ան-ժելա Հարությունյանը, մասնավորապես, նշում է մի քանի հուշարձանների

մասին, որոնք, կառուցված լինելով խորհրդային շրջանում և խորհրդանշելով «ազգայինը սոցիալիստականի համար» խորհրդային սկզբունքը, հետխորհր-դայիե շրջանում ստացան այլ սիմվոլիկ բովանդակություն: Խոսքը, մասնավորապես Վարդաե Մամիկոեյաեի արձանի մասին է, որե, օրինակ, արդեն հետագայում հայոց եկեղեցու կողմից դասվեց սրբերի շարքը [7, էջ 39]:

Մի շարք օրինակներով մեեք կարող եեք հետևել, թե ինչպես խորհրդային շրջանի հուշարձանները ձեռք էիե բերում ուրիշ իմաստներ: վարդաե Մամիկոեյաեի արձաեե իսկապես դարձավ ազգային սիմվոլ: Սուրբ վարդա-եի տոեի կապակցությամբ ամեե տարի մի շարք երիտասարդներ, հատկապես իշխող Հանրապետական կուսակցությունից, դրոշներով և այլ ազգային սիմվոլներով երթ եե կազմակերպում դեպի այդ արձանը1: Արձանագրվել է, որ արձանի հարևանությամբ ղարաբաղյաե հակամարտության հետ կապված ակցիա է կազմակերպել եաև մեկ այլ ազգայնական ուղղվածություն ունեցող Հայազն կուսակցությունը2: Մեկ հուշարձանի օրինակով տեսնում եեք, որ խորհրդային շրջանում կառուցված Մամիկոեյաեի արձաեե իետերպրետաց-վում է ազգային սիմվոլի համատեքստում:

Իեչպես նկատել է Գայաեե Շագոյաեը հետազոտության քննարկումների արդյունքում, վարդաե Մամիկոեյաեի արձաեը խորհրդային գաղափարախոսության մաս էր [9]: Դերեեիկ Դեմիրճյաեը «վարդաեաեքը» գրել է հայ ժողովրդի ռազմական ոգիե Երկրորդ համաշխարհայինի տարիներին բարձրացնելու համար: Քաղաքագետ Ստեփան Դաեիելյաեը նույնպես եշում է, որ արդեե Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում խորհրդային իշխանությունը փոխեց հայրենիքի իր կոեցեպտը3: Գաղափարախոսություեե արդեե պահանջում էր ոչ թե խորհրդային աշխարհի, այլ կոնկրետ տարածք ունեցող հայրենիքի պաշտպանություն:

5-րդ դարի իրադարձությունների Երևաեի միջավայրում սիմվոլիկ արտացոլման մասիե իր աշխատանքներից մեկում եշում է եաև Լևոե Աբրահամյանը. «1991թ. ստեղծված հատուկ կոմիտեն վերանվանումների հարցով, հե-

1 Երիտասարդ հաերապետակաեեերը վարդանանց տոեի մասիե, www.youtube.com/watch? v=BZip8n7vWCw, 02.16.2012: // Ազատամարտիկեերը բողոքի ակցիա եե իրականացնում վարդաե Մամիկոեյաեի արձաեի մոտակայքում, http://www.replik.am/arm/index.php?id=21382, 2013-05-28:

2 Ցույց վարդաե Մամիկոեյաեի արձաեի մոտ, http://www.a1plus.am/63406.html,_15.09.2012:

3 Դաեիելաե Ս., Հայրենասիրություն և եկեղեցի, http://www.youtube.com/watch?v=ptjm6rb7f6U, 06.06.2014:

տաքրքրված չէր փոքր պատմական թռիչքներով, այն նայում էր ավելի խորը դեպի արմատներ, ինչի արդյունքում փողոցները, որ ունեին կոմունիստական անվանումներ, ստացան նոր անուններ, մեծամասամբ արտացոլող հայկական մշակույթի Ոսկեդար հանդիսացող 5-րդ դարի իրականության հերոսներին ու իրականությունը»1:

Փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում 2000-ականնե-րին, անվանվում են տարբեր տերմիններով, իմաստավորվում են տարբեր կերպ: Բայց Երևանի օրինակով մենք տեսնում ենք, թե ինչպես կապիտալը

ռ

սկսեց գրավել քաղաքի կենտրոնը: Իսկ ինչո ւ հենց Երևանի օրինակով: Առաջին ընդհանրապես քննարկումները հանրային տարածքի հետ կապված ձևավորվել և դիսկուրս են դարձել Երևանում տեղի ունեցող պրակտիկաների հիմքով: Երկրորդ պատճառն այն է, որ Երևանում, մասնավորապես Երևանի կենտրոնում, մենք կարող ենք հատկապես վառ ընդգծված տեսնել քաղաքային միջավայրի փոփոխությունները, որոնք մեզ հետաքրքիր են:

Այդ փոփոխությունները հաջորդեցին 1990-ականների տնտեսական ճգնաժամին: Մասնավորապես, հետխորհրդային Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական ամենամեծ նախագծերից մեկը Հյուսիսային պողոտան, արվեստաբան, մշակութաբան Վարդան Ջալոյանի բնորոշմամբ կարելի է համարել Երևանի կապիտալիստական վերակառուցման փորձ2: Մոտավորապես նույն կերպ է գնահատում իրավիճակը մեր մեկ այլ հարցվող՝ ճարտարապետ Սահրատ Պետրոսյանը. «Հյուսիսային պողոտայի շինարարությունը պայմանավորված էր մեկ մարդու Ռոբերտ Քոչարյանի տնտեսական և քաղաքական հավակնություններով: Սկսվել էր նախընտրական արշավ, կարիք կար ցույց տալ ինչ-որ հակակշիռ բան մյուս թեկնածուի Կարեն Դեմիրճյանի դեմ, որը համարվում է երևանյան մետրոյի և երևանյան խորհրդային ուրիշ նախագծերի նախաձեռնող: Բացի այդ, Հյուսիսային պողոտան դարձավ մեծ ֆինանսական հոսքեր շրջանառելու վայր»3:

1 Абрамян Л., Ереван: память и забвение в организации пространства постсоветского города // Антропологический форум, 2010, No12, с. 249,

http://ecsocman.hse.ru/data/2012/06/22/1259000625/12_abramyan.pdf.

2 Զալոան Վ., Քաղաքական նոր սուբյեկտները Հայաստանում և մարտիմեկյան իրադարձությունները, http://www.red-thread.org/dosyalar/site_resim/dergi/pdf/1586442.pdf (Հրապարակման ժամկետը տրված չէ):

3 Դաշտային հետազոտության նյութեր. հարցազրույց Սահրատ Պետրոսյանի հետ:

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

Լ.Մարգարյան

«Երևանի ենթակառուցվածքները պատրաստ չէին Հյուսիսային պողոտային: Հյուսիսային պողոտան, եթե ունի էլ որևէ սոցիալական կամ քաղաքային գործառնական նշանակություն, ապա դա օպերայի և Հանրապետության հրապարակները կապելն է: Դա նման էր ցուցադրական քայլի և իհարկե կապիտալ կուտակման, բայց շատ կարճաժամկետ հեռանկարում: Հյուսիսային պողոտայի տները կառուցվում ու վաճառվում էին, վաճառվում էին իշխանության ներկայացուցիչներին, վաճառվում էին ստիպողաբար: Բնակֆոնդի որևէ խնդիր Հյուսիսային պողոտան չէր լուծում»1:

Քանդակագործ Սահակ Պողոսյանը 2011թ. Հյուսիսային պողոտայում կազմակերպեց ցուցահանդես «Քաղաք Քո-Չարի» անվամբ2: Քոչարին հայտնի հայկական պար է, բացի այդ քանդակագործը փորձել էր այդ անվամբ մատնացույց անել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Մեզ հետ զրույցում Սահակը պատմեց, որ բացի այս երկու իմաստներից, նա ցանկանում էր ցույց տալ մեկ այլ արմատ, որը ներառված է քոչարի բառի մեջ քո-«չարի»: Ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի անկյուններից մեկում, ցուցադրվել էին Հյուսիսային պողոտայի շինարարական պաստառների լուսանկարները: Ժամանակի հետ այդ պաստառ-վարա-գույրները մաս-մաս էին եղել: Պաստառների վրա պատկերված էր կառուցվելիք շենքերի վերջնական տեսքը:

Հյուսիսային պողոտան Երևանի կենտրոնի նոր կոնցեպտով վերակառուցման լավագույն խորհրդանիշներից է: Չնայած Հյուսիսային պողոտայի կառուցմանը զուգահեռ չկային հանրային ակտիվ քննարկումներ, բայց դրա հանձնումից հետո մինչև այժմ Հյուսիսային պողոտան Երևանի քաղաքային խնդիրների շրջանակում ամենաքննարկվողներից է:

Բիզնեսը և կապիտալը որպես սուբյեկտներ դիտարկելը կարևոր է այնքանով, որքանով որ հանրային տարածքներին առնչվող պրակտիկաներում այդ բիզնեսի ուղղակի կամ անուղղակի, հրապարակային կամ կասկածելի ներկայությունը եղել է: Կապիտալն իրացվել է ոչ միայն ինքն իր, այլ պետության, քաղաքային իշխանության, ոստիկանության, մշակույթի նախարարության միջոցով:

1 Դաշտային հետազոտության նյութեր. հարցազրույց Սահրատ Պետրոսյանի հետ:

2 Սահակ Պողոսյանը ներկայացնում է «Քո-Չարի» քաղաքը» նախագիծը, https://hetq.am/arm/ news/724/sahak-poxosyany-nerkayacnum-eqo-chari-qaxaqy-nakhagitsy.html, 27.04.2011:

Այս ամենի համատեքստում ակնհայտ է, որ կապիտալը, բիզնեսը որպես սուբյեկտ ներկա էին քաղաքային վերակառուցման մեջ: Կապիտալի և դրա կրողների սուբյեկտության հարցը հետաքրքրական է նաև այն համատեքստում, որ ձախ հայացքներ ունեցողները, հղում կատարելով Հաբերմասի տեսությանը, քաղաքացիական քննարկումներում կապիտալը դիտարկում էին որպես հակադիր բևեռ: Եվ այս իմաստով կապիտալ-հանրային հակադրություն էր ստեղծվում քննարկումներում:

Աղասի Թադևոսյանն իր հարցազրույցում մերժում է այն մոտեցումը, թե բիզնեսն ու հանրայինը իրար հակադիր են1: Որպես փորձագետ նա գտնում է, որ Հայաստանում գոյություն ունեցող մոդելներից որևէ մեկը չկա, և չկա կարիք գնալու դրանցից մեկին: Որպես երևանցի և քաղաքացի նա կարծում է, որ բիզնեսն ու հանրային տարածքը կարող են լինել մեկտեղված, համաչափ:

«Հայաստանը հարուստ երկիր չէ, առանց բիզնեսի հեռուն գնալ չի կարող: Բիզնեսը շատ բան է որոշում նաև ԱՄՆ-ում: Բայց կա պետության դերի կարևորում: Պետությունը պետք է զբաղվի այդ ամենի մենեջմենթով: Օրինակ, եթե Սամվել Ալեքսանյանն ուզում է վերակառուցել Փակ շուկան ու դարձնել սուպերմարքեթ, խնդրեմ, բայց պետությունը պետք է դնի կոշտ չափորոշիչներ և հետևի դրանց: Փրկությունը միայն կոմպրոմիսի մեջ է: Այդ մոդելը ես շատ լավ տեսել եմ ԱՄՆ-ում, Չիկագոյում, որտեղ մեզ պատմում էին, թե ինչպես է պետությունը զբաղվում բիզնեսի, հանրային բարիքների միջև կոմպրոմիսներ ստեղծելով: Բիզնեսն ինքն իրենով չի կարող ստեղծել կոնցեպտներ, իսկ տարբեր նախաձեռնություններն այդպիսի գործառույթից զրկված են: Երկու կամ երեք տարի առաջ մենք պատվեր ունեինք, փոքր բիզնեսների սեփականատերերը մեզ պատվիրել էին քաղաքում նոր տարածքներ ստեղծել իրենց համար: Մենք կատարեցինք պատվերը, և այն հաջողեց, հնարավոր է առանց հեռացնելու կամ քանդելու ստեղծել նոր տարածքներ: Բայց Հայաստանում բիզնեսը հենվում է արագ եկամուտ ձեռք բերելու վրա»,- ասում է ճարտարապետ Շուռ Դաբավոգը2: վերջինիս մոտեցումներում կարող ենք տեսնել բիզնես-հանրային հակադրության շուրջ ծավալվող քննարկումների մեկ այլ ասպեկտ, որում, ինչպես Աղասի Թադևոսյանի արտահայտած տեսակետի դեպքում, այդ երկու սուբյեկտները միմյանց չեն հակադրվում:

1 Դաշտային հետազոտության նյութեր. հարցազրույց Աղասի Թադևոսյանի հետ:

2 Դաշտային հետազոտության նյութեր. հարցազրույց Շուռ Դաբավոգի հետ:

Բիզնեսի և հանրային տարածքների կոմերցիալացման մասին հետաքրքիր էր նաև Մաշտոցի այգու պահպանման համար մղվող ակցիայի սյուժեն։ Խոսքը պայմանական օլիգարխի կամ ինչպես ակցիայի ընթացքում էր որոշվել Օլիկ Գարխյանի սիմվոլիկ հուղարկավորության մասին է1: Հուղարկավորությունը բեմականացված էր, մահացածի դերում պայմանական օլիգարխ էր, որի աճյունով ակցիայի մասնակիցները շրջեցին քաղաքի կենտրոնով, այնուհետև սիմվոլիկ կերպով թաղեցին նրան:

Օլիգարխների սյուժեն դոմինանտ է հանրային տարածքների դիսկուր-սում, քանի որ պետական քաղաքականության դեմ քաղաքացիական բողոքների ընթացքում որպես շահառուներ կոնկրետ տարածքների վերակառուցման հետ կապված ներգրավված են լինում հենց կապիտալ կրող շրջանակներից: Աղասի Թադևոսյանը սա բացատրում է նրանով, որ անկախությունից հետո հենց օլիգարխներն են դարձել առաջինները, որոնք քաղաքային տարածքների և միջավայրի հետ կապված ունեցել են կոնկրետ դիտանկյուն: Ըստ նրա, քաղաքացիական դիսկուրսի ի հայտ գալը, հատկապես հանրային տարածքների հարցերում, դառնում է այլընտրանքային դոմինանտ կապիտալիստական մոտեցմանը:

Քաղաքացիական պրակտիկաները և Մաշտոցի պուրակը

Մաշտոցի այգու իրադարձությունները կարելի է վերագրել Հայաստանում ամենաշատ քննարկված քաղաքական իրողությունների շարքին: Դրանք դարձան քաղաքացիական նախաձեռնություններից ամենաերկարակյացը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ տեղի էր ունենում փողոցային ամենօրյա պայքար: Այդ ակցիայի մեկ այլ առանձնահատկություն էր վերջինիս մասնակիցների քաղաքական բազմազանությունը՝ էկոլոգներ, ձախականներ, ազգայնական հայացքների տեր մարդիկ: Եվ ի վերջո, Մաշտոցի պուրակի համար մղվող պայքարը, լինելով հանրային տարածքի համար պայքար, յուրահատուկ էր նրանով, որ դարձավ սեփական խնդիրների քննարկման հանրային հարթակ: Այս ամբողջ բազմազանությունը մեզ ահռելի նյութ է տալիս: Առաջին անգամ մենք ունենք փաստ, որ հանրային տարածքի դիսկուրսը դառնում է հանրային քննարկվող: «Պայքարի առաջին օրերից հետո մեզ մոտ

1 Մաշտոցի պուրակի շինարարության հետևում կանգնած է Գագիկ Բեգլարյանը, նշում են էկոլոգ-ները, http://arminfo.info/armenian/eco/article/21-02-2012/04-41-00, 21.02.2012 // Օլիկ Գարխյանի թաղում, https://www.youtube.com/watch?v=pFX7uHbhweo, 22.04.2012:

խաղաղ ժամեր էիե: Ոստիկանությունը չէր փորձում մեզ վռեդել այգուց, իսկ մենք չգիտեինք ինչ անել, ունեինք շատ ազատ ժամանակ: Այդ ժամանակ մտածեցինք ով եեք մեեք, ուեեեք արդյոք նպատակ, թե ոչ: Սկսեցինք քննարկել մշակութային իրադարձությունների աեցկացմաե գաղափարը և վերջում որոշեցինք ստեղծել ազատ ամբիոե»,- հիշում է մեր զրուցակիցներից մեկը:

«Ամենահաջող քեյսերից մեկը եղել է Մաշտոցի այգու համար մղվող պայքարը: Մեեք արդեե փորձառություն ուեեիեք, ունեցանք եաև տեղ և ժամանակ հայաստաեյաե իրականության ամեեացավոտ կետերի վրա ճնշելու համար: Եվ ես կարծում եմ, որ հաջողությունն այե էր, որ այդ հարցերը սկսեցին քեեարկվել»,- եշում է մեկ այլ զրուցակից1: Ակցիաների ընթացքում ակտիվ մասնակցություն ունեցավ հայաստաեյաե հասարակական կազմակերպություններից ՄԻԺԻ-ե (հաերայիե քննարկումների ընթացքում մասեակցայիե հետազոտության շրջանակներում մասնակցել է եաև տողերիս հեղինակը):

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Մեր զրուցակիցներից Դավիթ Ստեփաեյաեը, բացի ակցիաներին մասնակցելուց, եաև հաերայիե տարածքների մասիե քննարկումների կազմակերպիչներից էր2: Խոսքը հաերայիե դասախոսություեեերի մասիե է, որոեք ակցիաներին զուգահեռ կազմակերպվում էիե Մաշտոցի այգում: Դավիթե է «Հաերայիե տարածքը Հայաստանում» վավերագրական ֆիլմի ռեժիսորը3: Նա հարցազրույցում եշում է, որ ակցիաների ընթացքում ցանկություն է ունեցել եղածը հասկանալ, և հենց դրա համար էլ նախաձեռնվեցին հանրային քեեարկումեերե ու հաերայիե դասախոսություեեերը:

Մաշտոցի այգում մենք ականատես ենք լինում բոլորովին տարբեր հոսքերի և մոտեցումների: Այս տարբերությունն ակնառու է եաև հաերայիեի մասիե պատկերացումներում: Ակցիայի ամբողջ ընթացքում մեեք կարող էիեք ֆիքսել մի շարք ազգայնական երաեգ կրող պրակտիկաներ: Օրինակ, հայտնվում էիե ազգային, էթեիկ պարային խմբեր: Ակցիայի ամեեաակտիվ մասնակիցներից Մարիամ Սուխուդյաեե ու Եղիա Ներսիսյաեը չէիե թաքցնում իրենց ազգայնական հայացքները: Ակցիայի մասնակիցների բազմազա-եություեը, տարբեր քաղաքական հոսանքների և պրակտիկաների առկայությունը, սակայն, այգու եերքիե խոհաեոցե էիե: Հակասությունները չէիե խաե-

1 Քաղաքացիական ամբիոե Մաշտոցի այգում. «Հաերայիե տարածք», http://www.youtube.com/watch?v=0szWi8tzz54, 22.02.2012:

2 Դաշտային հետազոտության նյութեր. հարցազրույց Դավիթ Ստեփաեյաեի հետ:

3 Հաերայիե ոլորտը Հայաստանում, http://www.youtube.com/watch?v=lXu_f16PIog,. 19.12.2012:

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

Լ.Մարգարյաե

գարում գալ կոմպրոմիսի և պայքարել այգու պահպանման համար: Հանրային ամբիոնի գոյության հետ կապված մասնակից կողմերից առարկություններ չկային, և նույնիսկ հակադիր կարծիքների բախման ու քննարկման հնարավորություն կար:

Մաշտոցի այգու համար մղվող պայքարը դիտարկելով որպես հանրային տարածքներին առնչվող պրակտիկաներ և դիսկուրս ձևավորող իրադարձություններից մեկը կարևորենք այդ դիսկուրսի ևս մեկ նշմարվող սյուժե: Ինչպես վերը նշեցինք, ակցիայի հայտնի մասնակիցներից էր Մարիամ Սուխուդյանը, որն ուներ ընդգծված ազգայնական հռետորաբանություն: Դաշտային հետազոտությունների ընթացքում ֆիքսել ենք մի դրվագ Մարիամի և ակցիայի մասնակիցների մեկի Ծոմակ անունով ակտիվիստի միջև: Քննարկումը սկսվեց նրանից, որ Մարիամն իր ֆեյսբուքյան էջում տրանսվիստիտի հանդեպ հեգնական վերաբերմունք արտահայտող նկար էր տեղադրել1: Ծոմակը, որ ձախ և սոցիալիստական հայացքներ ուներ, հետագայում էլ հայտնվել էր Հայաստանում միասեռականության շուրջ քննարկումների կենտրոնում, դեմ էր արտահայտվել լուսանկարին, որի արդյունքում Ֆեյսբուքում մեծ քննարկում էր ծավալվել: Հետագայում, երբ Ծոմակին պատկանող ակումբն այրվեց, նրան աջակցող քաղաքացիներից շատերը հարցադրում էին անում, թե ինչու Մաշտոցի այգու ակցիայի մասնակիցներից շատերը չեն պայքարում նաև ակումբի տիրոջ դեմ սկսված հասարակական տրամադրությունները կանխելու համար: Դաշտային հետազոտությունների ընթացքում հայտնի դարձավ նաև, որ այս հակադրությունը հետագայում կառուցվածքային խնդիրներ առաջացրեց քաղաքացիական մի շարք այլ նախաձեռնություններում:

Մաշտոցի այգում մեկ այլ քննարկվող թեմա էր մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպը: Ակցիայի իգական սեռի մասնակիցները, առանց տղամարդ մասնակիցների, մտան այգու պայքարի առիթ հանդիսացող կիսակառույց բուտիկների տարածք: Ոստիկանությունը սկզբում փորձեց դուրս հանել մասնակիցներին: Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարներից մեկը կանանց տոնի կապակցությամբ ծաղիկներ գնեց և բաժանեց ակցիայի իգական սեռի մասնակիցներին2: Այս միջադեպի հետ կապված հետագա ներքին քննարկումները երկու սյուժեով էին զարգանում: Մեկը կնոջ տրանսֆորմա-

1 Դաշտային հետազոտության նյութեր:

2 Մարտի 8-ը Մաշտոցի այգում, https://www.youtube.com/watch?v=Vj6pDVd0VzQ, 08.03.2012:

ցումն ավանդականից դեպի նորարարական, պայքարող, սեփական իրավունքները գիտակցող: Մյուսը ընդհակառակը, կապված ոստիկանության կողմից ծաղիկներ նվիրելու և դրանով իրավիճակային կոմպրոմիսի հասնելու հետ, որը մեկնաբանվում էր պայքարող կնոջն ընդունված գենդերային կարծրատիպերին համապատասխան հանդարտեցնելու հետ:

Հանրային տարածքի հետ կապված քննարկումները Մաշտոցի այգում հատկապես աչքի ընկան Յուրգեն Հաբերմասի հանրայինի հետ կապված մոտեցումների պոպույյարացմամբ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդա-րյանն այս կապակցությամբ նշել էր, թե երիտասարդական շարժումները Հայաստանում ավանդական ձախականներ չեն (անգլերեն տերմինով leftness1): Հարցին, թե ինչու հենց ձախական հայացքները դարձան գերիշխող, մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ իրադարձությունների ընթացքում կարիք կար որևէ կերպ մեկնաբանել դրանք: Այդ ժամանակ հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին սահմանել որոշ հասկացություններ2: Մեկ ուրիշ զրուցակից նույնպես նմանատիպ պատճառ բերեց: Նա նշեց, որ կա ինտելեկտուալ և ակտիվ մարդկանց մի խումբ, որոնք իրենց ձախ են համարում և փորձում են տեղի ունեցողը բացատրել ձախ գաղափարախոսության սահմաններում3:

Ձախական դիսկուրսի և քաղաքացիական նախաձեռնությունների կապի լավ արտահայտություն էր Լենա Նազարյանի օրինակը, որի մասին խոսեցինք հոդվածի սկզբում: Լենան քաղաքացիական ակտիվությունից հետո գնացել էր սովորելու Ժամանակակից արվեստի ինստիտուտում, որտեղ դասավանդում են ձախական դիսկուրսները համակրող մասնագետներ4: Դավիթ Ստեփանյանի ֆիլմում հստակ երևում են ձախական հակումներ այդ ինստիտուտի դասավանդողների շրջանում: Խոսքը, մասնավորապես, Վարդան Ազատյանի, Նազարեթ Կարոյանի մասին է, որոնք ֆիլմում մեծ մասամբ հղում են անում Հաբերմասի տեսությանը մեկնաբանելով հանրային ոլորտի և հանրային տարածքի խնդիրները:

Չնայած ձախական դիսկուրսն ամենավառ ներկայացվածներից մեկն է քաղաքացիական ակցիաներում, հատկապես կապված հանրային տարածքների հետ, սակայն միակը չէ:

1 ^կանդա^ան Ա., Վերջին քաղաքացիական բողոքները վկայում են ձախ հայացքների ձևավորման մասին, http://www.panarmenian.net/arm/news/115429/, 11.07.2012:

2 Դաշտային հետազոտության նյութեր. հարցազրույց Դավիթ Ստեփանյանի հետ:

3 Դաշտային հետազոտության նյութեր. հարցազրույց Ռուզաննա Գրիգորյանի հետ:

4 Դաշտային հետազոտության նյութեր. հարցազրույց Լենա Նազարյանի հետ:

Անդրադառնանք մեկ այլ սյուժեի: Խոսքը, մասնավորապես, հանրային դատավարությունների մասին է, որոնք, ի տարբերություն ձախակաե մոտեցումների, արտահայտում էիե լրիվ այլ պատկեր1: Ակտիվիստներն իրեեք էիե բեմականացված դատերի ընթացքում ստանձնում պայմանական պաշտոնյաների դերեր ժամանակավորապես իրեեց վրա վերցնելով պետության ֆունկցիաներ, ցույց տալով, թե ինչպես պետք է պետությունն աշխատի:

Հանրային դատավարությունների պրակտիկան սկզբունքային հակասության մեջ է հայտնվում ձախակաե մոտեցումների հետ, մասնավորապես այնպիսի հասկացությունների հարցում, իեչպիսիե է իշխանության և պետության, կապիտալի ժխտումը:

Հանրային դատավարությունների ընթացքում նկատվում է, որ, չնայած ընդգծված ընդդիմադիր տրամադրություններին, իշխանության որպես իես-տիտիուտի, ժխտում չկա, ավելին՝ կա փորձ ցույց տալու, թե ինչպես կարելի է բարելավել այդ ինստիտուտի արդյունավետությունը:

Եզրակացություններ

Այսպիսով, փոփոխությունները ժամանակակից Հայաստանի տնտեսական և քաղաքական կարգում փոփոխություններ մտցրին նաև քաղաքային միջավայրում և հանրային տարածքներում: Խորհրդայինի նյութական ժառանգությունը, նորանկախ երկրի եոր խնդիրները, իշխանությունների քաղաքականությունը, հասարակական տրամադրությունները, փոխազդելով, ստեղծեցին Երևանի եոր քաղաքային տրամաբանությունը, որե էլ, իր հերթին, պայմանավորեց հանրային տարածքի գաղափարը: Անկախության առաջին օրերից արվում եե եղածը վերիմաստավորելու փորձեր, որոնք, սակայն, առավել դոմինանտ և ընդունելի դիսկուրսի վերածվելու միտումներ եե ցուցաբերում վերջին տարիներին: Կապիտալի կրողները փորձում եե Երևանը վերակառուցել կապիտալիզմի էությանը համապատասխան, իետելեկտուալ շերտը ներկայացնողները և քաղաքացիական եախաձեռեություեեերը փորձում եե վերիմաստավորել և հակազդել դոմինանտ պաշտոնական դիրքորոշմանը: Այս ամենի հակադրության մեջ էլ ձևավորվում է ոչ միայն քաղաքային միջավայրի նյութական, այլև դիսկուրսիվ պատկերը:

1 Դատում եե քաղաքացիները, https://www.youtube.com/watch?v=kji0djd4k8A, 13.03.2012:

Արդեե 2008 թվականից հետո տեսնում եեք ավելի վաղ նկատվող հասարակական միտումների ակտիվացում: Նոր քաղաքացիական պրակտիկա-եերը, եոր տեխնոլոգիաներն ու համացանցը ձևավորում եե հայաստաեյաե քաղաքական և սոցիալական կյանքի նոր շերտ: Այս նոր պրակտիկաներից կարևոր է դառնում հանրային տարածքի գաղափարը: Այս հարցը խնդրահարույց դարձնող հանգամանքներից էիե Երևաեի վայրի կապիտալացումն ու իշխանության քաղաքականությունը հատկապես Երևաեի կեետրոեի ձևափոխման հարցում: վստահաբար կարելի է ասել, որ քաղաքային միջավայրի մենեջմենթի հարցը երկար ժամանակ կմեա հայաստաեյաե քաղաքական քննարկումների օրակարգում:

Հանրային տարածքների մասին դիսկուրսը ծնվում է սոցիալական փո-փոխություեեերի ֆոեիե: Կաե խնդիրներ, կաե սոցիալական դերակատարներ, ովքեր ցանկանում են ապրել այլ համակարգում: Դերակատարները սեփական մոտիվացիաներն իրացնում են տարբեր կերպ՝ մասնագիտական, քաղաքացիական, պաշտոնական ուղիներով:

Մայիս, 2016թ.

Աղբյուրներ և գրակաեություե

1. Հանրային ոլորտ. վիճարկման և փոխըմբռնման միջև, խմբ. Ազատյաե վ., Երևան, 2007:

2. Weintraub J, The theory and politics of the public/private distinction // Public and private in thought and practice. The University of Chicago Press, 1977, pp. 1-42.

3. Habermas J., Between Facts and Norms: Contributions to a Discourse Theory of Law and Democracy. Cambridge: Polity, 1996.

4. Бурдье П., Социология социального пространства, Москва, 2007.

5. Лефевр А, Производство пространства, Москва, 2015.

6. СеннетР., Падение публичного человека, М., Логос, 2002.

7. Հարությունյան Ա., Պետության սիմվոլները և եարատիվեերը Երևաեի քաղաքային լանդշաֆտում // (Հաերայիե ոլորտ. վիճարկման և վերըմբռեմաե միջև, խմբ. վ. Ազատյաե, Եր., 2007):

8. Բայադյան Հ., Նոր սոցիալական կարգը և փոփոխվող մեդիաե (Հաերայիե ոլորտ. վիճարկման և վերըմբռեմաե միջև, խմբ. վ. Ազատյաե, Եր., 2007), էջ 117:

9. Маргарян Л., Дискурс публичного пространтства в Армении. Генезис и особенности, Первый отчет за январь-февраль (HBF), 2014 (из коментариев Гаяне Шагояна).

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

Լ.Մարգարյաե

երեվանի քաղաքային միջավայրի փոփոխությունները նոր իրողությունների համատեքստում

Լևոն Մարգարյան

Ամփոփագիր

Վերջին տարիներին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում հայտնվում են նոր իրողություններ, որոնք դրսևորվում են հանրային կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքային միջավայրում տեղի ունեցող փոփոխություններում: Հետխորհրդային կամ արդի շրջանի Երևանի քաղաքային միջավայրի փոփոխություններն ուղեկցվում են քաղաքական քննարկումներով, քաղաքացիական հասարակության տարբեր դրսևորումներով: Հետխորհրդային նոր տնտեսակարգը, Հայաստանի երրորդ Հանրապետության անցումային քաղաքական իրավիճակն ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում կամ պայմանավորում են քաղաքային միջավայրում տեղի ունեցող փոփոխություններն ու դրանց շուրջ քննարկումները:

изменения городской среды еревана в контексте новых реалий

Левон Маргарин

Резюме

В последние годы в социальной и политической жизни Армении появляются новые реалии в разных сферах публичной жизни, включая изменения городской среды. Изменения городской среды постсоветского или нынешнего Еревана сопровождаются политическими событиями и разными проявлениями гражданского общества. Новый постсоветский экономический строй, переходная политическая ситуация в Армении непосредственно и косвенно влияют на изменения в городской среде и на дискуссии вокруг этих изменений.

transformations of the urban environment of yerevan in the context of the new realities

Levon Margaryan

Resume

In recent years new processes have emerged in sociopolitical life of Armenia, which reflect in various areas of public life, including the transformations occurring in the urban environment. Transformations of the urban environment in the post-Soviet or modern Yerevan are accompanied by political discussions and different demonstrations of civil society. The new post-Soviet economic system, and the current transitional political situation in Armenia directly and indirectly impact on the transformations in the urban environment and on the discussions around them.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.