Научная статья на тему 'Հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի զարգացման միտումները'

Հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի զարգացման միտումները Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
331
43
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Սամվել Մանուկյան

Հետխորհրդային 20 տարիներին, չնայած ազգային-պետական անկախության ձեռքբերմանը հայկական պետությունների կազմում ընդգրկված տարածքների աճին, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել բնակչության նշանակալի կրճատում. 2011թ. մարդահամարի նախնական տվյալներով՝ ՀՀ փաստացի բնակչությունը կազմել է 2,871,509 մարդ: Սկսած 1993թ՝. կանանց պտղաբերության գործակիցն ավելի ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ շեմային արժեքից՝ 2.15: Չնայած ցուցանիշը 2002-2010թթ. ընթացքում ցուցաբերել է աճի միտում, սակայն մնում է անբավարար՝ 2010թ. այն կազմել է 1.56: Միաժամանակ, տեղի է ունեցել առավել բարձր կրթական մշակութային մակարդակ ունեցող բնակչության գերակա տեմպով նվազում: 1990-ականների տնտեսական կոլապսից հետո տեղի է ունեցել տնտեսության վերականգնում, սակայն Հայաստանն արդյունաբերական երկրից վերածվել է աշխատուժ հումք արտահանող երկրի:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

На основе анализа данных республиканского репрезентативного массового социологического опроса среди молодежи Армении 18-30 лет оценены факторы, влияющие на физическое и культурное воспроизводство этно-социо-культурной системы Армении, и их возможные результаты. Оценено влияние безработицы и низких зарплат на репродуктивное поведение, а также влияние изменения ядра национальной идентичности, внутринациональной сплоченности, субкультурной принадлежности и отношения к эмансипации на эмиграционную установку молодежи.

Текст научной работы на тему «Հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի զարգացման միտումները»

Հանրություն

ՀԱՑԱՍՏԱՆՅԱՆ ԷԹՆՈ-ՍՈՑԻՈ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ1

Սամվել Մանուկյան* *

1. Խնդիրը

Հետխորհրդային 20 տարիներին, չնայած ազգային-պետական անկախության ձեռքբերմանը և հայկական պետությունների կազմում ընդգրկված տարածքների աճին, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել բնակչության նշանակալի կրճատում. 2011թ. մարդահամարի նախնական տվյալներով ՀՀ փաստացի բնակչությունը կազմել է 2,871,509 մարդ: Սկսած 1993թ . կանանց պտղաբերության գործակիցն ավելի ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ շեմային արժեքից 2.15: Չնայած ցուցանիշը 2002-2010թթ. ընթացքում ցուցաբերել է աճի միտում, սակայն մնում է անբավարար 2010թ. այն կազմել է 1.56: Միաժամանակ, տեղի է ունեցել առավել բարձր կրթական և մշակութային մակարդակ ունեցող բնակչության գերակա տեմպով նվազում: 1990-ականների տնտեսական կոլապսից հետո տեղի է ունեցել տնտեսության վերականգնում, սակայն Հայաստանն արդյունաբերական երկրից վերածվել է աշխատուժ և հումք արտահանող երկրի: Մյուս կողմից, Հարավային Կովկասը, դեռևս ընդգրկված չլինելով աշխարհաքաղաքական որևէ մեծ տարածքում, հանդիսանում է գերտերությունների մրցակցության առարկա, որի հետևանքով

1 Հոդվածը գրված է Հայաստանի 18-30 տարեկան երիտասարդների համահանրապետական ներկայացուցչական զանգվածային հետազոտության տվյալների շտեմարանի վերլուծության հիման վրա: Հետազոտությունն իրականացվել է Այ Փի Էս Սի քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից, 2011թ. նոյեմբերին ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության պատվերով: Հետազոտության հայեցակարգը և գործիքը մշակել է սոց. գ. թ. Ս.Մանուկյանը: Հետազոտության նախնական արդյունքների զեկույցը [1] ներկայացվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարություն, որն ամբողջությամբ որոշ խմբագրումներով, ընդգրկվել է Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցում [2]:

* Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, վերլուծաբան։

68

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

այստեղ հարատևում է պատերազմների վերսկսման վտանգը: Հետևաբար, Հայաստանի էթնո-սոցիո-համակարգի ծավալը և որակական բնութագրերն ազգային անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչների շարքում են:

\ ռ

Հոդվածի հիմնական հարցն է արդյո ք շարունակվելու են հայաստա-նյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի քանակական և որակական

ռ

ապաճման միտումները, թե հիմքեր կան ենթադրելու, որ այդ միտումները կարող են շրջվել:

2. Մեթոդաբանությունը

Հոդվածում ներկայացված վերլուծությունների համար առաջնային տվյալ է հանդիսացել Հայաստանի 18-30 տարեկան երիտասարդների շրջանում 2011թ. նոյեմբերին իրականացված սոցիոլոգիական զանգվածային հետազոտության շտեմարանը: Հետազոտության ընտրանքը քվոտային էր, ծավալը 1,196: Ընտրանքը ներկայացուցչական է ըստ մարզային, բնակավայրի տիպ (Երևան - քաղաք - գյուղ), սեռ, տարիք և երիտասարդների շրջանում «ուսանող - ոչ ուսանող» հարաբերակցությունների1: Ընտրանքը ներկայացնում է Հայաստանի 18-30 տարեկան 654,208 երիտասարդներին1 2: Հոդվածում ներկայացված վերլուծության մեթոդաբանական մոտեցումը հետևյալն է: Քանի որ բնակչության փոփոխության միտումների հիմնական գործոնների շարքում են վերարտադրողական վարքը և Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումը3, հետևաբար, հայաստանյան էթ-

1 Հաշվի առնելով, որ ուսանողությունը կազմում է երիտասարդության այն սեգմենտը, որը պարունակում է հասարակության ապագա վերնախավերին, ընտրանքում իրականացվել է ուսանողների հավելյալ ընտրանք 203 ծավալով, այն համամասնորեն կառուցելով ըստ նրանց մարզային, բնակավայրի տիպ, սեռ և տարիք բաշխումների: Չեզոքացնելու համար ուսանողների հավելյալ ընտրանքի հետևանքով առաջացող ընտրանքային շեղումները իրականացվել է ամբողջ ընտրանքի իտեռատիվ համակշռում ըստ ներկայացուցչականության բոլոր բնութագրերի: Համակշռումը զուգամիտել է երկրորդ իտեռացիայի 4-րդ քայլում [2, էջ 3-5]:

2 Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2010թ. Հայաստանում 18-30 տարեկան երիտասարդների դե-յուրե քանակը կազմել է 748,587: Ըստ 2011թ. հոկտեմբերի մարդահամարի նախնական արդյունքների ՀՀ դե-ֆակտո բնակչությունը կազմել է 2,871,509, իսկ դե-յուրե բնակչությունը 3,285,767: Դրանց հարաբերությունը կազմում է 0.874: Հետևաբար, Հայաստանում 2011թ. նոյեմբերին 18-30 տարեկան անձանց դե-ֆակտո քանակի գնահատականը հավասար է 0.874-ի և Հայաստանում 18-30 տարեկան անձանց 2010թ. դե-յուրե քանակի արտադրյալին 654,208: Այս ճշտումն էական է, քանի որ սոցիոլոգիական զանգվածային հետազոտությունների գլխավոր համակցությունը, որպես կանոն, բնակչության համապատասխան դե-ֆակտո հատվածն է:

3 Սոցիոլոգիական հետազոտության շրջանակներում չեն հետազոտվել մահացության հետ կապված հարցերը:

69

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

նո-սոցիո-մշակութային համակարգի քանակական և որակական դինամիկայի ուսումնասիրության համար անհրաժեշտ է.

1. Նկարագրել երիտասարդների վերարտադրողական վարքը, վեր հանել, ուսումնասիրել և գնահատել դրա վրա ազդող գործոնները:

2. Ներկայացնել Հայաստանից ընդմիշտ հեռանալու դիրքորոշման բաշխումները երիտասարդության շրջանում, վեր հանել, ուսումնասիրել և գնահատել դրա վրա ազդող գործոնները:

Հոդվածը շարադրված է ներկայացված մոտեցման տրամաբանությանը համաձայն:

3. Հայաստանի երիտասայպությաե վերարտադյւողակաե վարքը

3.1. Ամուսնություններ

Հարցման պահին ամուսնացած էր երիտասարդների 40%-ը, տղամարդկանց 29%-ը, իսկ կանանց 51%-ը: Կանանց շրջանում ամուսնացածների հարաբերակցությունն ավելի բարձր է, քանի որ նրանք, որպես կանոն, ամուսնանում են իրենցից ավելի տարիքով տղամարդկանց հետ, որոնց մի մասը, լինելով 30-ից ավելի տարեկան, չի ընդգրկվել հետազոտության ընտրանքում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 30 տարեկան երիտասարդների 25%-ը ամուսնացած չէ (Գծապատկեր 1), իսկ 28 տարեկանից հետո երիտասարդների շրջանում մոտակա երկու տարիների ընթացքում ամուսնանալու դիրքորոշումը նվազում է (Գծապատկեր 2): Գծապատկեր 1 Գծապատկեր 2

70

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

о

Ինչո ւ են հայ երիտասարդները հետաձգում ամուսնությունը: Մոտակա երկու տարիների ընթացքում պլանավորում է ամուսնանալ 18-30 տարեկան երիտասարդների 44%-ը: Ամուսնությունը հետաձգելու պատճառների շարքում հատկանշական են երկուսը, որոնց տարածվածությունն աճում է տարիքի աճին զուգահեռ. «ուզում եմ ազատ ապրել», որն արտահայտում է հասարակության մեջ առկա մշակութային փոփոխությունները, իսկ մյուս կողմից առաջացնում է երկրորդ հատկանշական պատճառը «չունեմ հարմար թեկնածու» (Աղյուսակ 1): Հոդվածի հիմնական հարցի համատեքստում կարևոր է նաև այն, որ տարիքի աճին զուգահեռ աճում է նաև ամուսնության հետաձգման ֆինանսական և սոցիալական պատճառների տարածվածությունը:

Աղուսակ 1

Չամռւսնանայու պատճառներ 18-19 20-24 25-30

1. Ուզում եմ ազատ ապրել 5.8% 13.5% 22.5%

2. Չունեմ հարմար թեկնածու 6.7% 14.9% 18.6%

3. Տարիքի պատճառով, դեռ շուտ է 24.9% 15.7% 16.4%

4. Ֆինանսական/սոցիալական խնդիրներ 5.7% 10.8% 13.8%

5. Աշխատանք չունեմ/նորմալ աշխատանք չունեմ 12.0% 14.8% 5.5%

6. Սովորում եմ/մտածում եմ ուսման մասին 22.3% 10.0% 2.7%

7. Ծառայում եմ/ բանակ եմ գնալու 14.9% 1.0% -

Ամուսնությունը հետաձգելու պատճառներն ըստ սեռի նույնպես յուրահատուկ են: Տղամարդկանց համար առավել հատկանշական են տնտեսական պատճառները ֆինանսական անապահովվածությունն ու աշխատանք չունենալը, իսկ աղջիկների համար «դեռ սովորում եմ» և դրա հետևանք հանդիսացող «չունեմ հարմար թեկնածու» պատճառը (Աղյուսակ 2): Վերջինը հետևանք է հատկապես երիտասարդ աղջիկների շրջանում տարածված և նույնպես տարիքին զուգահեռ աճող այն դիրքորոշման, որ եթե «երիտասարդ աղջիկն ունի կարիերայի լավ հնարավորություն, ապա իր ամուսնությունն արժե հետաձգել մինչև 30-35 տարեկան» (Գծապատկեր 4):

71

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Աղյուսակ 2

Ձամռւսնանայու պատճառը Արական Իգական

1. Տարիքի պատճառով /դեռ վաղ է 17.8% 23.0%

2. Աշխատանք չունեմ /նորմալ աշխատանք չունեմ 16.3% -

3. Ֆինանսական / սոցիալական խնդիրներ 14.3% 1.0%

4. Ծառայում եմ / բանակ եմ գնալու 11.4% -

5. Ուզում եմ ազատ ապրեւ 11.2% 10.9%

6. Սովորում եմ / մտածում եմ ուսման մասին 7.8% 25.4%

7. Չունեմ հարմար թեկնածու 6.8% 19.5%

Գծապատկեր 3 Գծապատկեր 4

Ամուսնություն, թե կարիերա:

Տրված է կարիերան գերադասողների տոկոսը

31% 35% 39%

23% 24% ▲

14% W

— ֊ ֊ i ֊ ֊ + ֊ ֊ ֊ ֊ H

Երևան Քաղաք Գյուղ

♦ Արական —•— Իգական

Այսպիսով, ամուսնությունը հետաձգելու պատճառներն ունեն և' տնտեսական, և' մշակութային բնույթ: Ընդ որում՝ տնտեսական բնույթի պատճառներն առավել հատկանշական են երիտասարդ տղամարդկանց, իսկ մշակութային բնույթի պատճառները՝ աղջիկների համար:

Հարկ է նշել, որ աղջիկների շրջանում ամուսնությունը հետաձգելու մշակութային պատճառները պայմանավորված են նաև տնտեսական պատճառներով: Տղամարդիկ չեն ամուսնանում, որովհետև չեն կարող տնտեսապես ապահովել իրենց ընտանիքը, այդ թվում կանանց, որի հետևանքով կանայք իրենք պետք է հոգան իրենց տնտեսական ապահովությունը կարիերայի միջոցով: Մյուս կողմից, տնտեսական անկախությունն առաջացնում է նաև անհատական և սոցիալական անկախություն: Արդյունքում զարկ է տրվում անհատապաշտական-ազատական ոգով մշակութային փոփոխություններին: Նկարագրված գործընթացը զարգանում է

72

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

իտեռատիվ կերպով: Եվ վերջապես, տղամարդիկ չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքները, քանի որ ապարդյունաբերականացված երկ-րում խիստ սահմանափակ են ոչ միայն բարձր վարձատրվող, այլև ընդհանրապես աշխատատեղերը: Ընդ որում, փոքր բիզնեսի զարգացումն էապես չի կարող փոխել իրավիճակը, քանի որ, ինչպես ցույց է տրվել [10]-ում, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների առկայությունն է այն հիմնական համակարգային գործոնը, որը ստեղծում է փոքր բիզնեսի զարգացման պայմաններ:

3.2. Երեխաների պլանավռյաւմը

Վերարտադրողական վարքի հիմնական դետերմինանտների շարքում առաջնայինն է երեխաներ ունենալու պահանջմունքը [3, 4]: Այդ պահանջմունքն ինքը կարող է ունենալ ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական և մշակութային պայմանավորվածություն: Հետազոտությունը ցույց է տվել, որ ներկայում երիտասարդության շրջանում երեխաներ ունենալու պահանջմունքը մոտավորապես հավասար է նրանց ծնողների ընտանիքներում երեխաների փաստացի քանակին (Գծապատկեր 5)1 և նույնիսկ մի փոքր ավելին: Երեխաների ցանկալի միջին քանակը հարցվածների շրջանում կազմել է 3.2, իսկ նրանց ծնողների ընտանիքներում փաստացի 2.8 էր1 2: Սակայն երեխաների իրական քանակն ամուսնացած երիտասարդների ընտանիքներում շատ ավելի փոքր է, քան նրանց ցանկություններն են (Գծապատկեր 6): Հետազոտության տվյալներով այն հավասար էր 1.3-ի: Մյուս կողմից, համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում 30 տարեկանից բարձր տարիքի մայրերից 2010թ. ծնվել է երեխաների 16.7%-ը [5, էջ 68]: Հետևաբար, 30 տարեկանից բարձր տարիքի մայրերի ծննդաբերության հաշվառման դեպքում գործակիցը կարող է աճել մինչև 2010թ. Հայաստանում պաշտոնապես գրանցված պտղաբերության գործակցի արժեքը 1.56: Հետևաբար, հետազոտված ընտանիքներում երեխաների քանակը ժամանակի ընթացքում չի կարող էապես աճել:

1 Երեխաներ ունենալու պահանջմունքը գնահատվել է «Քանի երեխա կցանկանայիք ունենալ, եթե ունենայիք համապատասխան ֆինանսական և բնակարանային պայմաններ» հարցի միջոցով:

2 Ակնհայտ է, որ այդ ցուցանիշները համարժեք են պտղաբերության գործակցին:

73

Ս. Մանո ւկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Գծապատկեր 5

Հարցվածների և նրանց ծնողների վերարտադրողական վարքը և դիրքորոշումները

39% 40%39%

,34%

16%

0% 4%3% 0 1

2

3

4

5

■ Երեխաների քանակը հարցվածների ծնողների ընտանիքում

■ Հարցվածների համար երեխաների ցանկալի քանակը

Գծապատկեր 6

Երեխաների ցանկալի և իրական քանակը ամուսնացած երիտասարդների ընտանիքներում

43%

Այսպիսով, չնայած ներկայում Հայաստանի երիտասարդության (հայ ընտանիքում) շրջանում երեխաներ ունենալու դիրքորոշումները (երեխաների պահանջմունքը) բավարար է Հայաստանի բնակչության ընդլայնված վերարտադրության համար, սակայն դրանք չեն իրականանում Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական և մշակութային գործոնների ազդեցության հետևանքով:

Գծապատկեր 7

Հատկանշական է, որ ա) երիտասարդ աղջիկների ու կանանց երեխաներ ունենալու պահանջմունքն ավելի ցածր է, քան տղամարդկանց և բ) առավել երիտասարդների մոտ ավելի ցածր է, քան ավելի բարձր տարիքի երիտասարդների: Երկու արդյունքներն էլ հավելյալ հիմնավորումներ են, որ հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի ֆիզիկական կրճատման միտումները կպահպանվեն: Մյուս կողմից, նվազած է երեխա-

74

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

ներ ունենալու պահանջմունքը առավել բարձր մշակույթ կրող երիտասարդության շրջանում1 (Գծապատկեր 7), ինչից բխում է, որ ժամանակի ընթացքում ապաճելու են հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի մշակութային որակները:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ռ

Ինչո ւ են հայ երիտասարդները հետաձգում երեխաներ ունենալը. ամուսնացած երիտասարդներից միայն 46%-ն էր հարցման ընթացքում պատասխանել, որ պլանավորում է մոտակա երկու տարիների ընթացքում երեխա ունենալ, ընդ որում ամուսնացած երիտասարդ տղամարդկանց 63%-ը, իսկ ամուսնացած կանանց միայն 36%-ը: Երեխաներ ունենալու դիրքորոշումը տարիքի հետ նվազում է (Գծապատկեր 8), ինչը երիտասարդները մեծ մասամբ պատճառաբանում են նրանով, որ արդեն ունեն մեկ կամ երկու երեխա (=մշակութային պատճառ, տե ս Աղյուսակ 3): Այսինքն հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգում վեր-արտադրողական վարքի վրա մշակութային փոփոխությունների ճնշումն ավելի հզոր ազդեցություն է ունեցել երիտասարդ կանանց շրջանում: Մյուս կողմից, չնայած գյուղական բնակավայրերում երեխաների պահանջմունքն ավելի ցածր է, քան Երևանում և մարզային քաղաքներում (!), սակայն գյուղական բնակավայրերում առաջիկա երկու տարիների ընթացքում երեխաներ պլանավորելու դիրքորոշումն ավելի բարձր է: Հետևաբար, Հայաստանի գյուղերում երեխաներ ունենալու դիրքորոշման իրականացման խոչընդոտներն ավելի ցածր են:

Գծապատկեր 8

63%

Ամուսնացած երիտասարդները, ովքեր պլանավորում են երեխա ունենալ մոտակա երկու տարիների

55%

ընթացքում

49%

44% 42%

46%

48%

53%

56% 55%

44% 46%

Ար. Իգ. 18-19 20-24 25-30 Եր. Քաղ. Գյ. 1-1.5 1.5-2.0 2.0-3.0 3.0-3.5 3.5-4 Ընդ.

Սեռ Տարիք Բնակավայրի տիպ նուսանող Ենթամշակութային ինդեքս

1 Ենթամշակութային տիպերի մասին հաջորդիվ: Այստեղ էական է, որ ինդեքսի բարձր արժեքներին համապատասխանում է պատկանելությունն ավելի «բարձր» ենթամշակույթին:

75

Ս. Մանո ւկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

о

Հարց է առաջանում. ինչո ւ են երեխաներ ունենալու խոչընդոտներն ավելի ցածր գյուղերում: «Ակնհայտ» պատասխանը, թե գյուղերում մարդիկ ավելի ավանդական են, ընդունելի չէ, թեկուզ այն պատճառով, որ, ինչպես տեսանք, գյուղերում նվազած է երեխաներ ունենալու պահանջմունքը և, բացի դրանից, գյուղերում ավելի բարձր է կարիերայի նպատակով ամուսնությունը հետաձգելու դիրքորոշումը (Գծապատկեր 3), որը նույնպես, ակնհայտորեն, ավանդականության մասին չի վկայում: Այն ավելի շուտ դեռուրիզացման ցուցանիշ է: Ավելի ադեկվատ է այն բացատրությունը, որ քաղաքներում ավելի ցածր է և' բնակչության ընդհանուր կենսամակար-

ռ

դակը, և', առավել ևս, ապագայի նկատմամբ վստահությունը (ինչպե ս մեծացնել երեխաներին, եթե վստահ չես, որ կկարողանաս նրանց պատվար-ժանորեն ապահովել տնտեսապես): Այստեղ նորից համակարգային բացատրություն են հանդիսանում Հայաստանի տնտեսության ապարդյու-նաբերականացումը և սոցիալական ապահովության համակարգի ապաճումը, որոնց հետևանքով որակապես վատթարացել է քաղաքային պրոլե-տարիատի1 վիճակը [ժամանակային տեսակետից] նախորդ ինդուստրիալ-սոցիալիստական հասարակությանը համապատասխանող սոցիալական պահանջմունքների վերարտադրման պայմաններում:

Աղյուսակ

Երեխա }պ]աեաւյռրե]ու պատճառները 20-24 25-30

1. Ֆինանսական խնդիրներ, սոցիաւական խնդիրներ 30.8% 24.3%

2. Արդեն երկու երեխա ունի 18.0% 30.9%

3. Երեխաները դեռ փոքր են 15.1% 16.3%

4. Արդեն մեկ երեխա ունի 13.7% 14.8%

5. Առողջական խնդիրների պատճառով 8.6% 1.7%

Երեխաներ չպլանավորելու պատճառները նույնպես կախված են երիտասարդի սեռից և տարիքից (Աղյուսակ 3և Աղյուսակ 4): Ընդ որում, նորից արտահայտվել է արդեն վերհանված այն երևույթը, որ տնտեսական 1

1 Պրոլետարիատ հասկացությունն այստեղ կիրառված է իր բուն նշանակությամբ' հասարակության այն շերտերը, որոնք սեփականություն չունեն: Չպետք է շփոթել պրոլետար հասկացության բովանդակության հետ կապիտալիզմի զարգացման ինդուստրիալ փուլում, երբ ունեզուրկ քաղաքային շերտերի բացարձակ մեծամասնությունը գործարանների և ֆաբրիկաների բանվորներն էին: Այսօր խանութի վաճառողը, դպրոցի ուսուցիչը, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստորին մակարդակների աշխատողները պրոլետարիատ են ըստ էության:

76

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

բնույթի պատճառներն առավել հատկանշական են տղամարդկանց, իսկ մշակութային բնույթի պատճառները երիտասարդ կանանց համար:

Աղյուսակ 4

Երեխա չպյաեավռրեյու պատճառներդ Արական Իգական

1. Արդեն երկու երեխա ունի 22.5% 28.0%

2. Ֆինանսական խնդիրներ, սոցիաւական խնդիրներ 37.8% 21.9%

3. Երեխաները դեռ փոքր են 15.8% 18.6%

4. Արդեն մեկ երեխա ունի 12.7% 14.4%

Յուրահատուկ ազդեցություն ունի վերարտադրողական վարքի վրա ենթամշակութային պատկանելությունը, որը նույնականացվել է համապատասխան ինդեքսի միջոցով (տե ս 4.2.3. պարագրաֆը): Ինդեքսի արժեքների ամենացածր («ավանդական») և ամենաբարձր («դասական») տիրույթներում երեխաներ ունենալու դիրքորոշումը համեմատաբար ավելի բարձր է, քան անցումային տիրույթներում: Եթե «ավանդական» և «դասական» ենթամշակութային պատկանելություններն անվանենք կայուն, ապա վերարտադրողական վարքի ստացված պատկերը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. «կայուն» ենթամշակութային պատկանելության դեպքում երեխաներ ունենալու դիրքորոշումներն ավելի բարձր են, քան «անցումային» ենթամշակութային տիպերի մոտ1: Անցումային կամ անկայուն ենթամշակութային տիրույթներում անորոշությունն (էնտրոպիան) ավելի բարձր է, ինչն անձի մեջ ճնշում է այն դիրքորոշումները, որոնք խոչընդոտում են ապրելունակությունը բարձրացնող ռազմավարությունների իրագործմանը: Կարճ ասած' «ավանդական» և «դասական» ենթամշակույթներին պատկանող անձանց մեջ առկա է կայուն արժեքային համակարգ, որում իրենց կայուն տեղն ունեն երեխաները (երեխաների պահանջմունք): Անցումային ենթամշակութային տիպերի մոտ արժեքային համակարգն անկայուն է, հաստատված չեն նաև երեխաների տեղն ու դերն այդ համակարգում, որի հետևանքով երեխաներ ունենալու դիրքորոշումները նվա-

1 Կարելի է անալոգիա անցկացնել «ժողովրդական» և «բարձր» կրոնների և այստեղ կիրառված «ավանդական» և «դասական» ենթամշակույթների միջև: Ժողովրդականի և բարձր կրոնների միջև ենթադրվում է ուսուցման «անցումային» գործընթաց: Այս տեսակետից ժողովրդական և բարձր կրոնները կարելի է անվանել կայուն իրավիճակներ:

77

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

զած են: Դժվար չէ բացատրել, թե ինչու մշակութային պատճառները բացահայտորեն և ակնառու չեն արտահայտվել երեխաների պլանավորումը հետաձգելու պատճառներում, որոնք թվարկել են հարցվածները որպես բաց հարցի պատասխան: Նախ' այդ պատճառները «ճնշվել» են տնտեսական պատճառներով, երկրորդ'«արդեն մեկ/երկու երեխա ունեմ», «երեխաները դեռ փոքր են» պատճառներում կարելի է «տեսնել» և' արտաքուստ մշակութային պատճառների պայմանավորվածությունը տնտեսական պատճառներով, և' դրանց միաձուլվածությունը:

3.3. Տնտեսական գործոնների ազդեցությունը

Քանի որ տնտեսական պատճառները դերակատարում ունեն երիտասարդների, հատկապես տղամարդկանց վերարտադրողական վարքի վրա, դիտարկենք երիտասարդական զբաղվածության, ինչպես նաև դրա հետ կապված խնդիրների ազդեցությունը վերարտադրողական վարքի վրա: 2011թ. հունիս - 2012թ. մարտ ամիսների ընթացքում Հայաստանի աշխատանքային ռեսուրսների կաոուցվածքում առկա է եղել զբաղվածների թվաքանակի նվազում և' Երևանում, և' մարզային քաղաքներում (Գծապատկեր 3և Գծապատկեր 4, տվյալները վերցված են [6]-ից):

Գծապատկեր 9 Գծապատկեր 10

Միաժամանակ առկա է եղել տնտեսապես ոչ ակտիվ բնակչության

աճ: Հետազոտությունը ցույց է տվել, որ դա բացատրվում է նրանով, որ աշխատանք գտնելու դժվարացման հետևանքով տեղի է ունենում զբաղված-

78

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

ների անցում ոչ թե գործազուրկի կարգավիճակի, այլ տնտեսապես ոչ ակտիվ վիճակի1, այսինքն անձը դադարում է աշխատանք փնտրելուց: Նշված [6] հետազոտության տվյալներով, 2011թ. նոյեմբերին գործազուրկները կազմել են աշխատանքային ռեսուրսների 18.4%-ը2 կամ 364,038 անձ3, իսկ 18-30 տարեկան երիտասարդների 18.7%-ը կամ 122,337 անձ: Այսինքն Հայաստանում գործազրկության վերացման համար անհրաժեշտ է ստեղծել նույն կարգի՝ մոտավորապես 360,000 աշխատատեղ4, ինչն ակնհայտորեն անհնար է ապաինդուստրացված երկրում:

Գործազուրկների մեջ նշանակալի չափով նվազած են վերարտադրո-ղական վարքի բնութագրերը (Գծապատկեր 11), մասնավորապես, առաջիկա երկու տարիների ընթացքում ամուսնանալու դիրքորոշումը՝ 9%-ով, առաջիկա երկու տարիների ընթացքում երեխա ունենալու դիրքորոշումը՝ 25%-ով, իսկ երեխաների ցանկալի քանակը 3.4-ից իջել է մինչև 3.0:

Գծապատկեր 11 Գծապատկեր 12

„օ42օ46%6% 42o%Q052%i%°

л Ik 37%2%ս/0_ 42/9°/^И ■ll lil

Ամուսնության Երեխաներ Ամուսնության Երեխաներ

դիրքորոշումը ունենալու դիրքորոշումը ունենալու

դիրքորոշումը դիրքորոշումը

■ Զբաղված ■ Գործազուրկ ■ < 100 ■ 100-150 ■ 150-200 ■ 200 <

1 Աշխատանքի միջազգային կազմակերպության սահմանմամբ գործազուրկ է համարվում աշխատանքային տարիքի (15-75 տարեկան) այն անձը, ով հետազոտության պահին 4 շաբաթ չի ունեցել վճարովի աշխատանք, աշխատանք է փնտրել և պատրաստ է եղել 2 շաբաթվա ընթացքում անցնել աշխատանքի դրա առաջարկի դեպքում:

2 Գործազրկության մակարդակը [տվյալ շերտում] հաշվարկվում է որպես [տվյալ շերտում] գործազուրկների քանակի հարաբերություն [տվյալ շերտում] տնտեսապես ակտիվ անձանց քանակին:

3 Հայաստանի դե-ֆակտո բնակչությունն ըստ 2011թ. մարդահամարի 2,871,509, բազմապատկած աշխատունակ տարիքի բնակչությամբ 68.9% (տե ս [5, էջ 8]), բազմապատկած գործազուրկների տոկոսային քանակով 18.4% = 364,038։

4 Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների Հայաստանում 2010թ. գործազուրկների քանակը հաշվարկված ըստ Եվրամիության անդամ երկրներում կիրառվող ԱՄԿ մեթոդաբանության, կազմել է 278,200 [11, էջ 14]:

79

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Երիտասարդների վերարտադրողական վարքի տվյալներում արտահայտվել է նաև Հայաստանում ձևավորվող աղքատության մշակույթը: Այն

երիտասարդները, ովքեր համեստ են իրենց աշխատավարձային ակնկալիքներում, ավելի համեստ են նաև իրենց վերարտադրողական վարքում: Ավելի ցածր աշխատավարձային ակնկալիքներ ունեցող չամուսնացածների մեջ ավելի ցածր են առաջիկա երկու տարիների ընթացքում ամուսնանալու, իսկ ամուսնացածների մեջ' երեխաներ ունենալու դիրքորոշումները (Գծապատկեր 12): Նվազած է նաև երեխաների ցանկալի քանակի միջին արժեքը: Եթե ամենահամեստ գումարով բավարարվող խմբում (ամսական աշխատավարձը 100.000 դրամից պակաս) այդ ցուցանիշը հավասար է 2.8-ի, ապա ամենաբարձր աշխատավարձային ակնկալիքներով խմբում (200.000 դրամից ավելի) այն հասնում է 4.0-ի:

4 Երիտասարդների Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքոյաշումները

Հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի ապաճման հաջորդ գործոնը Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումն է: Անշուշտ, դիրքորոշման առկայությունը գիտակցությունում չի նշանակում դրա անպատճառ իրականացում, սակայն դիրքորոշման տարածվածության աճը հանգեցնում է դրա իրականացման աճին:

Հայաստանի երիտասարդների 49%-ը երբևէ եղել է արտասահմանում, ընդ որում տղամարդկանց ավելի մեծ հատվածը (56%), քան կանանց (43%): Վերջին 3 տարիների ընթացքում երիտասարդներն առավելապես եղել են Ռուսաստանում (արտասահման այցելածների 46%-ը), Վրաստա-նում (30%), Եվրոպական միությունում (9%) և ԱՊՀ այլ երկրներում (8%): Արտասահման մեկնելու առավել տարածված նպատակներն են հանգստանալը (այդ նպատակով արտասահմանում է եղել 45%-ը), աշխատելը (35%) և այցելությունները հարազատներին (9%): Կախված նպատակից կցանկանար ժամանակավորապես արտասահման մեկնել երիտասարդների 72-83%-ը: Իսկ հնարավորություն ունենալու դեպքում ընդմիշտ Հայաստանից կմեկներ երիտասարդների 37%-ը:

80

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

4.1. Սոցիալ-ժռղովրդացրակաե գործոնների ազդեցությունը

Ընդմիշտ արտասահման մեկնելու դիրքորոշումը համարյա հավասարաչափ է տարածված երիտասարդների գրեթե բոլոր սոցիալ-ժողո-վրդագրական խմբերում: Մասնավորապես, այն վիճակագրորեն ոչ նշանակալի չափով է կախված երիտասարդի սեռից, տարիքից, կրթամակար-դակից կամ բնակավայրի տիպից: Սա նշանակում է, որ հայ երիտասարդների շրջանում Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումն ունի համակարգային բնույթ: Միակ սոցիալ-ժողովրդագրական բնութագիրը, որը վիճակագրորեն նշանակալի չափով նվազեցնում է արտասահման մեկնելու դիրքորոշումը, երիտասարդի ամուսնացած լինելու հանգամանքն է: Եթե ամուսնացածների «միայն» 31%-ն ընդմիշտ կմեկներ Հայաստանից, ապա չամուսնացածների մեջ այդ խումբը կազմում է 41%:

Երիտասարդների ընդմիշտ արտասահման մեկնելու պատճառների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց 68%-ը տնտեսական պատճառներ են («աշխատանք չունեն», «մեկնում են [նյութապես] ավելի լավ պայմաններում ապրելու համար»), 26%-ը սոցիալ-հոգեբանական և մշակութային են («Հայաստանում հեռանկար չեն տեսնում», «արդար երկրում ապրելու համար», «քաղաքակիրթ միջավայրում ապրելու համար»), իսկ այլ պատճառները կազմում են 6%:

Չնայած ամուսնությունների քանակի աճի խթանումը, հատկապես համեմատաբար ավելի երիտասարդ տարիքում, ունի հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի ֆիզիկական կրճատումը նվազեցնելու որոշակի ներուժ, սակայն ակնհայտ է, որ միայն այդ գործոնի ներուժն անբավարար է խնդրի լուծման համար, նույնիսկ ամուսնացածների 31%-ի շրջանում ընդմիշտ արտագաղթելու դիրքորոշումը նույնպես խիստ բարձր ցուցանիշ է: Մյուս կողմից, ինչպես արդեն նշվել է, ամուսնության խթանումը կախված է աշխատանք ունենալու հանգամանքից, որն էլ սահմանափակված է երկրի ապաինդուստրացվածությամբ:

81

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

4.2. Մշակութային բնութագրիչները և դրանց ազդեցությունը

Երիտասարդների մշակութային բնութագրերի և Հայաստանից ընդմիշտ արտագաղթելու դիրքորոշման միջև կապերը կարելի է դիտարկել

\ ռ

երկու տեսակետից: Առաջին ինչպե ս է ազդում (կառավարում) մշակութային բնութագրի (կառավարող փոփոխական) որոշակի արժեքը (մակարդակը) Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշման վրա (կառավարվող

\ ռ

փոփոխական): Երկրորդ ի նչ հետևանք կարող է ունենալ Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշման (կառավարող փոփոխական) իրականացումը հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի վրա (կառավարվող փոփոխական): Իրականում գործընթացը երկկողմանի է ազդեցության երկու ուղղություններն էլ առկա են միաժամանակ: Հետագա շարադրանքում կիրառված է առաջին մոտեցումը:

Ուսումնասիրվել է արտագաղթելու դիրքորոշման վրա հետևյալ մշակութային բնութագրերի ազդեցությունը ազգային ինքնության միջուկը, ազգային միասնականությունը, երիտասարդի ենթամշակութային պատկանելությունը և դիրքորոշումները կանանց էմանսիպացման նկատմամբ:

4.2.1. Ազգային ինքնության միջուկը

Ազգային ինքնության միջուկ հասկացությամբ նկատի ունենք անձի այն հիմնական բնութագրիչների համախմբությունը, որոնց հիման վրա տվյալ ազգի ներկայացուցիչն այլ անձին նույնականացնում է որպես «իր» ազգի ներկայացուցիչ: Հետազոտությունում որպես այդպիսիք դիտարկվել են հետևյալ բնութագրիչները. ա) «արյունը» կամ կենսաբանական գենետի-կական շղթան, որը կապում է ներկայում իրենց տվյալ ազգին պատկանող անձանց և նրանց նախնիներին, բ) «հողը» կամ հայրենիքը' որպես տվյալ ազգի կողմից մշակութայնացված տարածք, գ) լեզուն' մշակույթի կերտման, զարգացման և անձի' իր և հասարակության հետ փոխհարաբերությունների հիմնական գործիքը, դ) կրոնը'որպես բնականի և գերբնականի միջև տվյալ հանրույթի փոխհարաբերությունների համակարգ, որն ազգային մշակույթի կարևոր բաղադրիչներից է և, միաժամանակ, այն ձևավորող գործոնը, ե) անձի ինքնանույնականացումը որպես հայ: Նշված

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

բաղադրիչների կարևորության գնահատման համար կիրառվել է «Հետևյալ

ռ

հատկանիշներից որո նք են պարտադիր հայ համարվելու համար» հարցը: Վերոնշյալ յուրաքանչյուր բաղադրիչը գնահատվել է առանձին' «պարտադիր է - պարտադիր չէ» սանդղակով: «Արյան» կարևորությունը գնահատվել է «հոր հայ լինելը» և «մոր հայ լինելը» դրույթներով, «հողի» կարևորությունը' «Հայաստանն իր միակ հայրենիք համարելը» դրույթով, «լեզուն»' «Հայերեն խոսել իմանալը» դրույթով, կրոնը' «Հայ Առաքելական եկեղեցուն պատկանելը» դրույթով, անձի ինքնանույնականացումը' «Իրեն հայ համարելը» դրույթով: Ստացված արդյունքները ցույց են տվել, որ ընտրված բաղադրիչների համախմբությունը կարելի է համարել ազգային ինքնության միջուկի բավականաչափ ադեկվատ մոտարկում, քանի որ բոլոր բաղադրիչները ստացել են «պարտադիրության» շատ բարձր գնահատականներ (Գծապատկեր 13):

Գծապատկեր 13

«Հետևյալ հատկանիշներից որո նք են պարտադիր հայ համարվելու համար»

Իրեն հայ համարելը

Հայ առաքելական եկեղեցուն պատկանելը

Հոր հայ լինելը

Հայ երեն խոսել իմանալը

Հայաստանը իր միակ հայրենիք համարելը

Մոր հայ լինելը

96%

89%

87%

87%

80%

72%

Համախմբության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայ երիտասարդների գիտակցությունում ազգային ինքնության միջուկը (կիրառված սահմանմամբ) երկբևեռ է: Այն կազմված է երկու աշխարհայացքային համալիրներից: Աշխարհայացքային առաջին համալիրում կարևորվում է «արյունը» կամ' անձի հոր և մոր [միաժամանակ] հայ լինելը: Այս աշխարհայացքային համալիրում անձը հայ է ծնունդով [նույնականացումը կախված չէ իրենից]: Երկրորդ աշխարհայացքային համալիրը «մշակույթն» է,

83

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

որում անձը նույնականացվում է որպես հայ, եթե նա իրեն հայ է համարում, խոսում է հայերեն, Հայաստանը համարում է իր միակ հայրենիքը և պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն (Գծապատկեր 15):

Հարց է առաջանում. արդյո՞ք ազգային ինքնության միջուկի խարխլումն ազդում է Հայաստանից ընդմիշտ հեռանալու դիրքորոշման վրա, և եթե այո, ապա որքանո՞վ և ինչպե՞ս: Ձևակերպված հարցերի պատասխանները ստացվել են երկու եղանակով: Առաջին' կառուցվել է «Ազգային ինքնության միջուկի համախմբվա-ծության ինդեքս», որը ցույց է տալիս, թե տվյալ անձն ազգային ինքնության միջուկի քանի բաղադրիչ է համարում պարտադիր այլ անձին հայ համարելու համար: Ինդեքսի բաշխումը տրված է Գծապատկեր 14-ում: Գծապատկերից բխում է, որ հայ էթնո-սոցիո-մշա-կութային հանրույթը [առնվազն դրա երիտասարդական հատվածը] բավական «փակ» հանրույթ է: Երիտասարդների 97%-ը որևէ անձի հայ համարելու համար պահանջում է ազգային ինքնության միջուկի առնվազն 3 բաղադրիչների պարտադիր առկայություն, իսկ 90%-ը' 4 բաղադրիչի:

Ինդեքսի նվազումը (ազգային ինքնության միջուկի խարխլումը) հանգեցնում է Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշման բավական նշանակալի աճի (Գծապատկեր 16-Ա): Մասնավորապես, ինդեքսի ցածր արժեքների տիրույթում (1-3) Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումը շատ բարձր է' 53%, իսկ ինդեքսի ամենաբարձր արժեքի (=6) դեպքում' 34%:

Սակայն, հաշվի առնելով, որ ազգային ինքնության միջուկը երկբևեռ է, հարց է առաջանում, թե միջուկի որ բաղադրիչն է առավելապես ազդում

ռ ռ

Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշման վրա' «արյո ւնը», թե «մշակույթը»: Այս հարցի պատասխանը ստացվել է ազգային ինքնության միջուկի գործոնային կառուցվածքի միջոցով: Պարզվել է, որ ազգային ինքնության միջուկի «արյան» բաղադրիչի խարխլումը [վիճակագրորեն

Գծապատկեր 14

Հայ համարվելու համար անհրաժեշտ պայմանների քանակի բաշխումը

Հայ համարվելու համար անհրաժեշտ պայմանների քանակը

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

նշանակալի չափով] չի փոխում Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումը: Սակայն ազգային ինքնության միջուկի «մշակութային» բաղադրիչը շատ մեծ ազդեցություն ունի Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշման վրա: Մասնավորապես, եթե այն երիտասարդների խմբում, ովքեր համարում են, որ «իրեն հայ համարելը» պարտադիր պայման է հայ համարվելու համար, Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշում ունի երիտասարդների 36%-ը, ապա այն խմբում, ովքեր դա պարտադիր պայման չեն համարում, Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումը հասնում է 52%-ի, այսինքն աճում է 16%-ով (Գծապատկեր 16-Բ): Նմանատիպ շատ մեծ ազդեցություն ունեն նաև «Հայ Առաքելական եկեղեցուն պատկա-նելը» և «Հայաստանն իրենց միակ հայրենիք համարելը», որոնց պարտադիր չլինելու դիրքորոշումը Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումը բարձրացնում է համապատասխանաբար 15% և 11%-ով:

Գծապատկեր 15

Հայաստանի երիտասարդության գիտակցությունում ազգային ինքնության

Գծապատկեր 16

Ա. Ընդմիշտ կմեկնեին Հայաստանից

ինքնության միջուկի 4-5 համախմբ-

վածության 6 ինդեքս

Բ. Ազգային ինքնության միջուկի բաղադրիչների ազդեցությունը Հայաստանից ընդմիշտ մեկնելա դիրքորոշման վրա

Իրեն հայ համարելը

Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանելը

Հայաստանը միակ հայրենիք համարելը

16%

| 11%

| 4%

Հայ երեն խոսելը Հոր հայ լինելը 4%

Մոր հայ լինելը 2%

0

85

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

4.2.2. Ներազգայիե միասնականություն

Հայ ազգի կազմում կան մի շարք էթեոմշակութայիե հանրույթներ: Այդ հանրույթները կարող են սահմանվել տարբեր հիմքերով, օրինակ սփյուռքահայեր և հայաստանաբնակներ: Սփյուռքահայերը կարող են ստորաբաժանվել ըստ իրենց բնակության կամ ծագման երկրի, իսկ հայաստանաբնակները ըստ իրենց բնակության [Հայաստանի] կամ ծննդյան տարածաշրջանի: Առկա է նաև հայերի ստորաբաժանում կրոնական պատկանելության հիմքով: Հոդվածի հիմնահարցի հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային հանրույթի կրճատման միտումների հաղթահարման տեսանկյունից կարևոր է հայերի տարբեր էթնոմշակութային հանրույթների կամ ներազգային միասնականության խնդիրը1: Մասնավորապես, սփյուռքահայերի և հայաստանաբնակների միջև սոցիալական բազմաբնույթ կապերի հաստատումը կարող է դիտվել որպես հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի ֆիզիկական աճի ռեսուրս: Հայաստանաբնակ հայ էթնոմշակութային հանրույթների միջև սոցիալական կապերի ինտենսիվացումը կարող է բարձրացնել հանրույթի կենսունակությունը: Այստեղ կդիտարկենք, թե արդյոք ներազգային միասնականության աճը կարող է նպաստել Հայաստանից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումների կրճատմանը:

Ներազգային միասնականությունը. գնահատվել են հայերի ենթամշա-կութային խմբերի միջև սոցիալական տարածությունները Բոգարդուսի սանդղակով [7], չափման և ստացված տարածությունների գործոնային վերլուծությամբ1 2: Հայերի էթնոմշակութային հանրույթների միջև հաշվարկված սոցիալական տարածությունների մեկնաբանության այլընտրանքային համատեքստ կառուցելու համար հաշվարկվել են նաև այլ ազգերի և կրոնական հանրույթների նկատմամբ սոցիալական տարածությունները: Դիտարկվել են հայ երիտասարդների կողմից ընկալվող սոցիալական տարածությունները հետևյալ հանրույթների նկատմամբ ա) սփյուռքահայեր,

1 Սա համակարգային բազմաշերտ և բազմաբնույթ խնդիր է, որի համապարփակ ուսումնասիրությունը դուրս է մնում հոդվածի շրջանակներից:

2 Բոգարդուսի սանդղակի գործոնային վերլուծության արդյունավետ կիրառման վերաբերյալ տե ս [8]:

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Ս. Մանուկյան

բ) Ղարաբաղի հայեր, գ) կաթոլիկ հայեր, դ) պարսկահայեր, ե) Ադրբեջանից ներգաղթած հայեր, զ) աղանդավոր հայեր, է) Թուրքիայում ապրող իսլամ դավանող հայեր, թ) ռուսներ, ժ) գերմանացիներ, ժա) սևամորթներ, ժբ) մահմեդականներ և ժգ) թուրքեր: Բոգարդուսի սանդղակի կառուցման համար կիրառվել են տվյալ հանրույթի անդամի հետ ա) ամուսնություն, բ) մոտ ընկերություն, գ) աշխատանք միևնույն խմբում և դ) Հայաստանի քաղաքացիության շնորհում սոցիալական շփման տարատեսակները: Կարելի էր ենթադրել, որ հայ երիտասարդների կողմից հայերի էթնոմշակութային հանրույթների նկատմամբ ընկալվող սոցիալական տարածությունները պետք է որ ավելի փոքր լինեին այլ ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումներից, սակայն հաշվարկները ցույց տվեցին, որ դրանք համադրելի են միմյանց հետ (Գծապատկեր 17): Մասնավորապես ռուսների նկատմամբ սոցիալական տարածությունն ավելի փոքր է, քան հայերի բոլոր դիտարկված հանրույթների նկատմամբ (բացի սփյուռքահայերից), գերմանացիների նկատմամբ սոցիալական տարածությունն ավելի փոքր է, քան պարսկահայերի կամ Ադրբեջանից ներգաղթած հայերի նկատմամբ: Ընդ որում, պարզվել է, որ երիտասարդ կանայք և աղջիկներն ավելի հանդուրժող են ոչ հայ հանրույթների հետ ամուսնության հարցում, որն ամենա-մոտ տարածություն ենթադրող սոցիալական շփումն է (Գծապատկեր 18):

Գծապատկեր 17

Գծապատկեր 18

Երիտասարդների կողմից ընկալվող ս ոցիալական տարածությունները

Սփյուռքահայ Ռուս Կաթոլիկ հայ Ղարւսբաղցի Գերմանացի Պարսկահայ Սևամորթ Ադրբեջանից ներգաղթած հայ Աղանդավոր հայ Թուրքիայի իսլամ,, Մահմեդական

Թուրք

3,09

3,13

3,24

«Կընդունեիք,եթե Ձերեւլբայրը/քույրլլ աղան/ադջիկրամուսնանար...»

Սփյուռքահայ Կաթոլիկ հայ Ղարաբւալցի հայ Ռուս Գերմանացի Պարսկահայ Ադրբեջանից., Սևամորթ Աղանդավոր հայ Թուրքիայում ւսպրող .

Թւււրք

Մահմեդական

87

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

Սոցիալական տարածությունների ընկալման Գծապատկեր 18ում ներկայացված պրոֆիլի ուսումնասիրությունը հանգեցնում է եզրակացության, որ հայերի ներազգային միասնականության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ' երիտասարդների նշանակալի հատվածը մերժում է հայերի էթնոմշակութային հանրույթների հետ սոցիալական շփումները: Ստացվում է, որ մի կողմից հայ էթնո-սոցիո-մշակութային համակարգը փակ է, այսինքն դժվարությամբ է իր մեջ ընդունում «ոչ լիարժեք» հայերին' դրանով իսկ նվազեցնելով իր ֆիզիկական ծավալի աճի հնարավորությունները, իսկ մյուս կողմից առկա է ներքին դեզինտեգրացում որի հետևանքով հայ ամբողջական էթնո-սոցիո-մշակութային հանրույթից արտամղվում են նրա ենթամշակութային հատվածները: Ընդ որում, քանի որ այլ ազգերի նկատմամբ սոցիալական տարածությունները համադրելի են հայերի էթնոմշակութային հանրույթների նկատմամբ սոցիալական տարածությունների հետ, հետևաբար առկա է հայ էթնո-սոցիո-մշակութային հանրույթի կրճատմանը նպաստող հաստատուն գործոն: Հատկապես մտահոգիչ կարող է լինել այն, որ այլ ազգերի նկատմամբ ամուսնության թույլատրելիության դիրքորոշումն ավելի բարձր է հայ աղջիկների և կանանց շրջանում: Հանրույթի վերարտադրության առավել ճշգրիտ ցուցանիշ է համարվում վերարտադրողության նետո ցուցանիշը՝ մեկ մորից ծնված աղջիկների քանակը, ովքեր ապրելու են մինչև իրենց մոր տարիքը: Ցուցանիշը Հայաստանում 2011թ. հավասար էր 0.70-ի: Այս-պիսով, աղջիկների ամուսնությունը և «արտաքսումը» հայ էթնո-սոցիո-մշակութային հանրույթից նվազեցնում է հենց ա'յդ ցուցանիշը հանրույթից արտաքսելով նաև այդ կանանց աղջիկներին:

Մյուս կողմից, եթե հիշենք, որ հայ աղջիկների շրջանում, հատկապես նրանց, ովքեր ամուսնությունը հետաձգում են կարիերային նպատակներով (հետևաբար, միջին հաշվով ավելի կիրթ են), առկա են ամուսնության հետ կապված խնդիրներ, ստացվում է, որ ներազգային միասնության խնդիրները գործոններ են, որոնք հայ աղջիկների և նրանց «ոչ լիարժեք հայ» երեխաներին արտաքսում են հայ էթնո-սոցիո-մշակութային համա-

88

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

կարգից, դրանով իսկ վատթարացնում համակարգի ոչ միայն ֆիզիկական վերարտադրության, այլև մշակութային որակի բնութագրերը:

Այնուամենայնիվ, գործոնային վերլուծությունը ցույց է տվել, որ տարբեր հանրույթների նկատմամբ սոցիալական տարածություններն առաջանում են երիտասարդության տարբեր աշխարհայացքային կոմպլեքսներում: Գծապատկեր 17-ում ներկայացված են հայերի էթնոմշակութային խմբերի, ազգերի, կրոնի հետևորդների և ռասաների նկատմամբ սոցիալական տարածությունները կազմավորող երեք [օրթոգոնալ] գործոնները. Գ1. «Ազգային պատկանելության գործոն», Գ2. «Իսլամական գործոն», Գ3. «Այլ ազգերի գործոն» (Գծապատկեր 19և Գծապատկեր 20):

Գծապատկեր 19 Գծապատկեր 20

Սա նշանակում է, որ գոյություն ունեն այնպիսի ռազմավարություններ, որոնք թույլ կտան նվազեցնել հայ հանրույթների նկատմամբ սոցիալական տարածությունները (այսինքն բարձրացնել ներազգային միասնականությունը) առանց փոխելու այլ հանրույթների նկատմամբ սոցիալական տարածությունները:

Հաշվարկները ցույց տվեցին, որ երբ նվազում է սոցիալական տարածությունը ոչ հայ հանրույթների նկատմամբ, ապա Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումն աճում է (Գծապատկեր 21): Իսկ «Ազգային պատկանելության գործոնի» միավոր աճը գործոնի ցածր արժեքների տիրույ-

89

Ս. Մանո ւկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

թում, առաջացնում է Հայաստանն ընդմիշտ լքելու դիրքորոշման կտրուկ աճ, որը գործոնի հետագա աճի դեպքում ըստ էության մնում է նույն մակարդակի վրա (Գծապատկեր 22):

Գծապատկեր 21 Գծապատկեր 22

«Այլ ազգերի գործոնի» ազդեցությունը

Հայաստանից ընդմիշտ մեկնելո ւ դիրքորոշման

ւ ւ ւՎրա

♦ Հայաստանից

% 1 V- 1 л 1 ընդմիշտ

37% 37% ▼ մեկնելու

31% դիրքորոշում

֊10 12

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

«Այլ ազգերի» գործոնի արժեքները

«Ազգային պատկանելության գործոնի» ազդեցությունը Հայաստանից ընդմիշտ մեկնելու

Հայաստանից

ընդմիշտ

մեկնելու

դիրքորոշում

« Ազգայ ին պատկանելությ ան» գործոնի արժեքները

Գործոնի կառուցվածքի և բաշխման խորացված վերլուծությունը ցույց տվեց, որ գործոնի ցածր արժեքների տիրույթում նրա աճը հիմնականում պայմանավորված է ամուսնության ընդունելիության նվազմամբ: Կարճ ասած, երբ հայը հային ասում է «Ես քեզ աղջիկ չեմ տա և քեզանից աղջիկ չեմ ուզի», ապա Հայաստանը լքելու դիրքորոշումը կտրուկ աճում է 10%-ով:

4.2.3. Ենթամշակռւթային պատկանելություն

Երիտասարդի ենթամշակռւթային պատկանելությունը նույնականաց-ման համար կառուցվել է անձի ենթամշակութային պատկանելության միաչափ ինդեքս հիմնվելով նրա երաժշտական նախասիրությունների երեք ընտրությունների վրա1, որոնք դասակարգվել են չորս խմբերում. 1. «ավանդական», 2. «ժամանակակից», 3. «ավանգարդային» և 4. «դասական»1 2: Ինդեք-

1 Երաժշտական նախասիրությունների սերտ կապվածությունը երիտասարդների աշխարհայացքային առանձնահատկությունների հետ տե ս [9, էջ 96-100]:

2 «Ավանդական» տիպի հիմնական ծավալը մոտ 95%-ը, կազմել է «հայկական ռաբիսը»: Առկա է նաև չնչին քանակով «արևելյան ժողովրդական» և «կովկասյան» տիպի երաժշտական նախասիրությունը: Տիպի անվանումն ընտրվել է էթիկական նկատառումներով: «Ժամանակակից» տիպի հիմնական ծավալը կազմել է «հայկական ժողովրդական երաժշտությունը» (33%), «ռուսական էստրադան» (25%), «արտասահմանյան էստրադան» (24%) և «հայկական էստրադան» (18%): Հայեցակարգում «հայկական ժողովրդական» երաժշտությունը սկզբունքորեն տարանջատվել է «ռաբիսից»: Մյուս կողմից, փորձագիտական կարծիքներով (փորձագետներ էին Այ Փի էս Սի կազմակերպությունում աշխատող երիտասարդ սոցիոլոգները Վ.Գալստյան, Ա.Լալայան, Հ.Մաթևոսյան, Հ.Առաքելյան, Ա.Աղջոյան, դասակարգումը նախապես փորձարկվել է կազմակերպության ժամանակավոր դաշտային աշխատող մի քանի տասնյակ երիտասարդների շրջանում), հայ երիտասարդների գիտակցությունում «հայկական ժողովրդական» երաժշտությունը մոտ է ավելի շուտ «հայկական էստրադային», քան բուն ժողովրդական երաժշտությանը, որն իր հերթին իր «մաքուր» տեսքով հազվադեպ է հնչում հայկական ինֆորմացիոն-երաժշտական միջավայրում: «Ավանգարդային» տիպի հիմնական ծավալը կազմել են «ռոքը» (49%) և «ռեփը» (47%): Եզակի քանակով առկա էին «հաուս», «էլեկտրո», «հիփ-հոփ», «տրանս», «ռեգ-գի», «սոուլ», «էնիգմա» ոճերը: «Դասական» տիպի հիմնական ծավալն են կազմել «եվրոպական դասական» (35%), «հայկական դասական» (29%), ռուսական դասական (11%), ինչպես նաև «ջազը» (18%):

90

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

սի 1 արժեքին պայմանականորեն համապատասխանում է «լիովին ավանդական» տիպը, 4 արժեքին «լիովին դասական» տիպը: Ինդեքսի [1; 1.5] միջակայքը համապատասխանում է «ավանդական» տիպին, [1.5; 2] և [2.0; 3.0] միջակայքերը համապատասխանում են «ժամանակակից» տիպին իր «շրջակայքով»: [3.0; 3.5] միջակայքը համապատասխանում է «ավանգարդային» տիպին, իսկ [3.5; 4.0] միջակայքը «դասական» տիպին:

Ենթամշակութային պատկանելության ինդեքսի բաշխումը տրված է Գծապատկեր 23-ում, իսկ դրա ազդեցությունը Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշման վրա' Գծապատկեր 24-ում:

Գծապատկեր 23 Գծապատկեր 24

Երիտասարդների բաշխումն ըստ ենթամշակութային պատկանելության ինդեքսի

[1; 1.5] (1.5-2.0] (2.0-3.0] (3.0-3.5) [3.5-4]

Ենթամշակութային պատկանելության ինդեքս

Հնարավորության դեպքում կմեկնեին արտասահման ընդմիշտ

44%

1-1.5 1.51-2.0 2.01-3.0 3.01-3.49 3.5-4

Ենթամշակութայ ին պատկանելությ ան ինդեքս

Վիճակագրական փորձարկումը ցույց է տվել, որ Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումը վիճակագրորեն նշանակալի կախված է երիտասարդի ենթամշակութային պատկանելությունից (Պիրսոնի c2 = 0.057), սակայն Գծապատկեր 24-ից ակնհայտ է, որ այդ կախվածությունը գծային չէ1: Բաշխման տեսքից բխում է, որ Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշման միջինից հիմնական տարբերություններն առկա են «ավանգարդային» խմբում, իսկ ամենացածրը' դասական» և «ժամանակակից» խմբի ինդեքսի բարձր արժեքների տիրույթում:

Ենթամշակութային տիպերի ներկայացուցիչների շրջանում Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշման պատճառներն արտացոլում են նրանց առանձնահատկությունները (Գծապատկեր 25): Ենթամշակութային պատկանելության ինդեքսի արժեքների աճին զուգահեռ նվազում է աշխա-

1 Ինչի հիման վրա կարելի է առաջ քաշել հիպոթեզ, որ ենթամշակութային պատկանելության ինդեքսն իրականում մոտարկում է լատենտ բազմաչափ կոնստրուկտ:

91

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

տանք չկա» պատճառի տարածվածությունը: Եթե «ավանդական» ենթա-մշակութային տիպի մոտ այն նշել է Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշմամբ անձանց 41%-ը, ապա «դասական» ենթամշակութային տիպին պատկանող խմբում' միայն 19%-ը: Մյուս կողմից, «Հայաստանում հեռանկար չկա» պատճառը, որը բոլոր ենթամշակութային խմբերում ունի նույն կարգի տարածվածություն (9-14%), կտրուկ աճում է «դասական» ենթամշակութային տիպին պատկանող խմբում (30%):

Ստացված արդյունքը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանում սոցիալ֊մշակութային պայմանները խթանում են առավել բարձր մշակութային մակարդակ ունեցող անձանց Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումը, այսինքն' վատթարացնում են հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի որակը:

Գծապատկեր 25 Գծապատկեր 26

4.2.4. Դիրքորոշումները կանանց էմանսիպացման նկատմամբ

Կնոջ էմանսիպացվածության նկատմամբ դիրքորոշումները գնահատվել են կնոջ հասարակական վարքի, ընտանիքում նրա կարգավիճակի և կնոջ կենսական ռազմավարության նկատմամբ դիրքորոշումների ուսումնասիրությամբ: Այդ նպատակով գործածվել են երիտասարդ տղամարդկանց և կանանց համաձայնությունը կամ անհամաձայնությունը հետևյալ դրույթների հետ.

• «Տղամարդը կնոջից ավելի խելացի է»:

• «Եթե չամուսնացած աղջիկը հղիացել է, ապա աբորտը (երեխային հեռացնելը) թույլատրելի է»։

92

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ՍՄանուկյան

• «Եթե երիտասարդ աղջիկն ունի կարիերայի լավ հնարավորություն, ապա իր ամուսնությունն արժե հետաձգել մինչև 30-35 տարեկան»։

• «Ամուսինները պետք է ձգտեն ծնողներից առանձին ապրել»։

• «Եթե ընտանիքը բնակարան չունի, ապա կարելի է ապրել կնոջ ծնողների տանը»։

• «Եթե նույնիսկ ամուսնու աշխատավարձը բարձր է, ապա գերադասելի է, որ կինն աշխատի»։

• «Եթե ամուսինները չեն ուզում տվյալ պահին երեխա ունենալ, ապա աբորտը թույլատրելի է»։

• «Ժառանգության հարցում ծնողը պետք է առավելություն տա որդուն' դստեր փոխարեն»։

• «Ես կաշխատեի կնոջ ղեկավարությամբ»։

• «Եվրոպական արժեքները խորթ են մեր ազգի համար»։

Կարելի է առաջ քաշել հիպոթեզ, որ կանանց և տղամարդկանց էմանսիպացիան բարձրացնում է ընդմիշտ Հայաստանից մեկնելու դիրքորոշումը, քանի որ առավել ազատական դիրքորոշումներով անձինք համեմատաբար ավանդական հասարակությունում իրենց ավելի «կաշկանդված» են զգում (ավելի անհանդուրժող են ավանդական սոցիալական վերահսկողության նկատմամբ):

Պարզվել է, որ Հայաստանում [նշված] էմանսիպացիոն դիրքորոշումները ոչ առանձին-առանձին և ոչ էլ միասին ուղղակիորեն [վիճակագրորեն նշանակալի] չեն ազդում Հայաստանից դուրս ընդմիշտ մեկնելու դիրքորոշման վրա: Այս համատեքստում հարկ է հիշել, որ էմանսիպացիոն դիրքորոշումները նպաստում են էթնո-սոցիո-մշակութային համակարգի կրճատմանն անուղղակիորեն հետաձգելով ամուսնությունն ու երեխաների պլանավորումը:

5. Հիմնական եզրակացություններ

Հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի պատկերը և դինամիկայի միտումները պայմանավորող գործոնների ընդհանրացումը հանգեցնում է այն եզրակացության, որ դրա կրճատման երկու համակարգային պատճառներն են հետխորհրդային շրջանում Հայաստանի աշխարհամա-

93

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

կարգային դիրքի և հասարակական հարաբերությունների փոփոխությունները ապարդյունաբերականացումը և կապիտալիստական հարաբերությունների հաստատումը: Առաջին փոփոխության հետևանքով Հայաստանը հայտնվեց գլոբալ [կապիտալիստական] աշխարհամակարգի ծայրամասում, ինչի կարևորագույն ինդիկատորներից է այն, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջին ամենախոշոր ապրանքը աշխատուժն է (աշխատանքային միգրանտները, ովքեր ամեն տարի արտասահմանում վաճառելով իրենց աշխատուժը արտարժույթ են փոխանցում Հայաստան), իսկ երկրորդը օգտակար հանածոները (մոլիբդենի և պղնձի խտանյութը): Երկրորդ փոփոխության հետևանքով տնտեսական և սոցիալական հարաբերություններում համաժողովրդական և կոլեկտիվ սեփականությունը փոխարինվեց մասնավոր սեփականությամբ, իսկ կոլեկտիվիզմի գաղափարական գերակայությունը' ազատական-անհատապաշտական գերակայություններով: Հոդվածում ներկայացված էմպիրիկ նյութից բխում է, որ հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի ֆիզիկական և որակական ապաճման միտումները պահպանվելու են առնվազն միջնաժամկետ հեռանկարում (առնվազն 10 տարի) և հիմքեր չկան ենթադրելու, որ դրանք իրենց լուծումները կգտնեն արդի գաղափարախոսական «մեյնսթրիմ» հոսանքներում կամ, առավել ևս, դրանցից ածանցվող հատվածային ռազմավարություններում: Մյուս կողմից, ստացված արդյունքները լիովին համապատասխանում են աշխարհամակարգային վերլուծության տեսական դրույթներին: Աշխարհամակարգի ծայրամասում գտնվող ազատական տնտեսությունն ու հասարակությունը չեն կարող «առաջընթաց զարգացման» կամ «մրցակցային առավելությունների» հմուտ օգտագործման կամ այլ նույնպիսի գաղափարախոսական ծագումնաբանությունն ունեցող որևէ հայեցակարգի (գաղափարախոսության) շրջանակներում լուծել իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները, մասնավորապես տնտեսության թռիչքային տեղափոխությունն ավելի բարձր արտադրատնտեսական խորշ, դրա չլուծվածության հետևանք հանդիսացող «ավելորդ» մարդկանց խնդիրը, կամ ազգային մշակույթը գլոբալ ազատական գեո-մշակույթի «այլասերող» ազդեցությունից զերծ պահելը, քանի որ այդ երկրների գլոբալ սուբյեկտությունը խիստ սահմանափակ է' «զարգացման նոր կենտրոնների» սահմանումը աշխարհամակարգային կենտրոնի «լիազորությունն» է [12]:

94

«21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

ԱՄանուկյան

Ազգային արժեքները, մասնավորապես դրա միջուկը' ազգային բարձր [դասական] մշակույթը, խորապես անհամատեղելի են և պատմականորեն միշտ հակադրվել են ազատական-անհատապաշտական աշխարհայացքին: Ազգայինի և անհատապաշտականի համատեղումը միշտ քիմերային է, որի հետևանքով այդ համատեղմանը ներհատուկ խորքային հակադրությունն անընդհատ կոգնիտիվ դիսոնանսներ է առաջացնում և' հասարակական գիտակցությունում ընդհանրապես, և' հասարակության մտավոր, տնտեսական և քաղաքական վերնախավերի աշխարհայացքներում՝ մասնավորապես: Հասարակական գիտակցությունում այդ կոգնիտիվ դիսոնանսի [բացասական] հանգուցալուծման ածանցյալներից է Հայաստանից ընդմիշտ մեկնելու դիրքորոշման ռացիոնալացումը. «Հայաստանում ապագա չեմ տեսնում»:

Եթե Հայաստանը գլոբալ աշխարհամակարգի մասն է, ապա հայաս-տանյան էթնո-սոցիո-համակարգի խնդիրները կարող են արմատական լուծումներ ստանալ միայն գլոբալ համակարգի խնդիրների արմատական լուծումների' հասարակական-տնտեսական նոր հարաբերությունների համատեքստերում: Եվ քանի որ դրանք դեռևս գոյություն չունեն [13], հետևաբար, արդի հասարակագիտության հիմնական խնդիրն է նոր գլոբալ հասարակական-տնտեսական հարաբերությունների հայեցակար-գային մշակումը [14]: Դրա համար անհրաժեշտ է ոչ թե քարկոծել ոչ հեռու անցյալը, այլ վերիմաստավորել այն: Չի բացառվում, որ այնտեղ, համամարդկային ունիվերսալիաների և ազգային դասական մշակույթի շրջանակներում են գտնվում այդ նորի հիմնաքարերը:

Հունիս, 2012թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Մանուկյան Ս.Ա., Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում. սոցիոլոգիական հետազոտություն, Եր., Այ Փի Էս Սի Սոցիոլոգիական և քաղաքական խորհրդատվությունների ինստիտուտ, 2011 (ձեռագիր):

2. Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց/կազմ. Ս.Մանուկյան, Դ.Հայ-րապետյան, Ա.Պետրոսյան, Եր., ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, Մաս I (Հետազոտական մաս), Երևան, 2011:

95

Ս. Մանո կան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (45), 2012թ.

3. Freedman R, The sociology of human fertility//Current sociology . Vol. 10-11, 19611962. P. 35-42.

4. Freedman R, Fertility determinants//World Fertility Survey: An Assessment. N.Y., 1987. P. 274-295.

5. Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2011, Եր., Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն, 2011:

6. Մանուկյան Ս. Ա, Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության և գործազրկության բնութագրիչների (HES-4) հետազոտություն, Եր., Ա] Փի Էս ՍԻ Սոցիոլոգիական և քաղաքական խորհրդատվությունների ինստիտուտ, Երևան, 2012 (ձեռագիր):

7. Emory S. Bogardus, "A Social Distance Scale." Sociology and Social Research 17 (1933), pp. 265-271.

8. Manukyan S.A., Comparative Mathematical Models of Ethno Cultural Processes in South Caucasus Societies, http://www.crrc. am/upload/Comparative%20mathematical% 20models%20of%20Ehno%20Cultural%20Processes%20in%20South%20Caucasus.pdf

9. Մանուկյան Ս Ա, Կոռուպցիան և անցումային շրջանի սոցիալական դինամիկան, Երևանի ուսանողության կոռուպցիոն դիրքորոշումներն ու միտումները, Եր., Լուսակն, 2005:

10. Մանուկյան ՍԱ, Սյունիքի մարզի գործարար կանայք. սոցիոլոգիական համայնապատկեր, Եր., Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, 2011:

11. Պարենային ապահովություն և աղքատություն, 2011թ. հունվար - դեկտեմբեր, Եր., ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, 2011:

12. Валлерстайн И., Анализ мировых систем и ситуация в современном мире, СПб., Издательство «Университетская книга», 2001.

13. Валлерстайн И., После либерализма, М., Едиториал УРСС, 2003.

14. Валлерстайн И., Конец знакомого мира: Социология XXI века, М., Логос, 2004.

ТЕНДЕНЦИИ РАЗВИТИЯ ЭТНО-СОЦИО-КУЛЬТУРНОЙ СИСТЕМЫ РА

Самвел Манукян

Резюме

На основе анализа данных республиканского репрезентативного массового социологического опроса среди молодежи Армении 18-30 лет оценены факторы, влияющие на физическое и культурное воспроизводство этно-социо-культурной системы Армении, и их возможные результаты. Оценено влияние безработицы и низких зарплат на репродуктивное поведение, а также влияние изменения ядра национальной идентичности, внутринациональной сплоченности, субкультурной принадлежности и отношения к эмансипации на эмиграционную установку молодежи.

96

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.