Научная статья на тему 'Արդյունաբերական զարգացումը որպես Հայաստանում ժողովրդագրական վիճակի Եվ դրա միտումների բարելավման գործոն'

Արդյունաբերական զարգացումը որպես Հայաստանում ժողովրդագրական վիճակի Եվ դրա միտումների բարելավման գործոն Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
404
107
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
Հայաստան / ժողովրդագրական վիճակ / միգրացիոն բալանս / բնա- կան աճի ցուցանիշներ / տնտեսական քաղաքականություն / արդյունաբերություն

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Սամվել Մանուկյան

Հոդվածում ներկայացված են Հայաստանում ժողովրդագրական վիճակը 2013թ. և դրադինամիկայի միտումները, որոնց հիման վրա գնահատվել է Հայաստանում բնակչությանթվաքանակը 2030թ.: Գնահատվել է երկրի տնտեսական բնութագրերի` գործազրկությանմակարդակի, աշխատավարձերի, ընտանիքի ֆինանսական վիճակից բավարարվածու-թյան և ՀՆԱ տարեկան աճի ազդեցությունը բնակչության միգրացիոն բալանսի և վերար-տադրողական վարքի վրա: Աշխարհամակարգային վերլուծության շրջանակներում ցույցէ տրվել երկրի արդյունաբերական քաղաքականության և դրա բնույթի կարևորությունըՀայաստանում ժողովրդագրական իրավիճակի փոփոխության հարցում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INDUSTRIAL DEVELOPMENT AS A FACTOR FOR IMPROVEMENT OF THE DEMOGRAPHIC SITUATION AND ITS TRENDS IN ARMENIA

The article presents the demographic situation in Armenia in 2013 and its dynamic trends, based on which an estimate of Armenia’s population in 2030 is provided. The impacts of the country’s economic parameters, such as unemployment level, wages, satisfaction with family’s financial situation and annual GDP growth on the population migration balance and reproductive behavior were assessed. In the framework of a geo-systemic analysis the industrial policy of the country and the importance of its nature for changing the demographic situation in Armenia are demonstrated.

Текст научной работы на тему «Արդյունաբերական զարգացումը որպես Հայաստանում ժողովրդագրական վիճակի Եվ դրա միտումների բարելավման գործոն»

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԴՐԱ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՆ

Սամվել Մանուկյան

Բանալի բաոեր Հայաստան, ժողովրդագրական վիճակ, միգրացիոն բալանս, բնական աճի ցուցանիշներ, տնտեսական քաղաքականություն, արդյունաբերություն:

Ժողովրդագրական վիճակը և միւաոմեերը Հայաստանում

ռ

Ինչպիսի ն է Հայաստանում ժողովրդագրական հիմնական դետերմինանտնե-

ռ

րի' բնական վերարտադրության և միգրացիոն բալանսի վիճակը, որո նք են միտումները:

Գծապատկեր 1

Հայաստանում շատ բարձր են երկրից ընդմիշտ արտագաղթելու դիրքորոշումները, ինչի մասին վկայում են սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները: Օրինակ, «Հայաստանում կյանքի որակի հետազոտություն

2013թ.» [1] տվյալներով.

«Նորավանք» ԳԿՀ խորհրդական, սոց. գ. թ.:

19

Ս. Մանո ւկյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

• 2012թ. և 2013թ. Հայաստանի չափահաս [դե ֆակտո] բնակչության 50%-ը (մոտ 1,000,000 մարդ), հնարավորության դեպքում, ընդմիշտ կմեկներ Հայաստանից դուրս բնակվելու (Գծապատկեր 1), իսկ

• 2013թ. Հայաստանի չափահաս բնակչության 11.6%-ը (մոտ 116,000 մարդ) այդ ուղղությամբ ինչ-որ բան էր ձեռնարկում:

Գծապատկեր 2

ՀՀ միգրացիոն սալդոն և գումարային սալդոն, ՀՆԱ տարեկան աճը և գործազրկության

մակարդակը, 2000-2013թթ.

Արտագաղթի դիրքորոշումների այդպիսի մակարդակի պայմաններում պատահական չէ Հայաստանից արտագաղթողների մեծ քանակը: Երկրից արտագաղթողների փաստացի քանակի լավ մոտարկում է միգրացիոն բալանսը, որի վիճակի միտումները ներկայացված են Գծապատկեր 2-ում: Տվյալները ցույց են տալիս, որ.

• վերջին չորս տարիներին' 2010-2013թթ., Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների բացասական սալդոն կազմել է տարեկան 31-ից 47 հազար մարդ, որը կազմում է 2011թ. դե ֆակտո բնակչության 1%-1.6%-ը:

20

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Ս Մանուկյան

• Այդ չորս տարիների ընթացքում մեկնածների և ժամանածների բացասական սալդոն կազմել է 164.5 հազար մարդ (2011թ. դե ֆակտո բնակչության 5.7%-ը), իսկ 2000-2013թթ. ընթացքում' 310 հազար մարդ (2011թ. դե ֆակտո բնակչության 10.8%-ը):

Իսկ երկրում բնական վերարտադրության առավել բովանդակալից և կանխատեսող ուժ ունեցող ցուցանիշներից է կնոջ պտղաբերության գործակիցը, որի միտումները Հայաստանում ներկայացված են Գծապատկեր 3-ում և ցույց են տալիս, որ.

• կնոջ պտղաբերության գործակիցը1 արդեն 20 տարի սկսած 1994 թվականից, փոքր է պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2.15-ից: 2013թ. ցուցանիշը կազմել է 1.57:

Գծապատկեր 3 Գծապատկեր 4

Ընդ որում, եթե նախկինում գյուղերում կանանց պտղաբերությունը նշանակալիորեն գերազանցում էր քաղաքների ցուցանիշը, ապա սկսած 2005-ից այդ ցուցանիշները գրեթե հավասարվել են: Իրավիճակը բացատրվում է նրանով, որ վերարտադրողական տարիքի և ամուսնացած գյուղաբնակ տղամարդ- 1

1 Երեխաների թվաքանակը, որը ծնունակ տարիքում կծնի կինը ծնելիության տվյալ մակարդակի պահպանման դեպքում:

21

Ս. Մանո կան

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

կանց նշանակալի մասը գտնվում է արտագնա աշխատանքների մեջ:

Իրավիճակն ավելի ակնառու պատկերացնելու համար նշենք, որ բնական վերարտադրությունը նկարագրող բացարձակ ցուցանիշը տարվա ընթացքում ծնվածների քանակը, 1990թ. կազմել է 79,882 երեխա, իսկ 2013թ. ընդամենը 41,790 (Գծապատկեր 4): Եթե 1990թ. բնական հավելաճը կազմել է 57,889 մարդ, ապա 2013թ. ընդամենը 14,594: Այսպիսով.

• Բնական վերարտադրության և միգրացիոն բալանսի տեսակետից Հայաստանում ժողովրդագրական վիճակը և դրա միտումները խիստ բացասական են:

ՄԱԿ կանխատեսումներով, Հայաստանում ծնելիության ցածր մակարդակի պահպանման դեպքում 2030թ. Հայաստանի բնակչությունը կկազմի 2,810,000 մարդ: Այդ կանխատեսումը կատարվել է այն ենթադրությամբ, որ 2011թ. Հայաստանի բնակչությունը կազմել է 2,961,000 մարդ, իսկ միգրացիայի տեմպը Հայաստանից 2010-2015թթ. կկազմի ֊3.36%օ (3.36 մարդ 1000 մարդու հաշվով, իսկ <<-» նշանը նշանակում է արտագաղթ), 2015-2020թթ. ընթացքում -3.35%, 2020-2025թթ. ընթացքում -1.67%, իսկ 2025-2030թթ. ընթացքում -1.68%: Սակայն, ըստ 2011թ. մարդահամարի տվյալների, Հայաստանի առկա բնակչությունը 2011թ. կազմել է 2,871,771 մարդ, իսկ միգրացիայի տեմպը 2010թ. 14.4%, 2011թ.' 15.3%, 2012թ.' -14.9% և 2013թ.' -10.9%: Եթե ընդունենք 2010-2013թթ. ընթացքում տարեկան արտագաղթողների միջին քանակը 41,121 մարդ (այսինքն' միգրացիայի տեմպը հավասար է -14.3%), ապա 20 տարվա ընթացքում արտագաղթածների թվաքանակը կկազմի շուրջ 822,420 մարդ, հետևաբար, 2030թ. Հայաստանի բնակչությունը կկազմի շուրջ 2,049,351 մարդ: Նշենք, որ.

• Հայաստանի բնակչությունը 2 միլիոն մարդ էր 1962թ.՝ ավելի քան կես դար առաջ:

Բնական վերարտադրության հիմնարար դետերմինանտն է երեխաներ ունենալու պահանջմունքը, որը սոցիոլոգիական հետազոտություններում չափում են մարդկանց հարցնելով, թե քանի երեխա նրանք կուզեին ունենալ բարենպաստ տնտեսական և բնակարանային պայմանների առկայության դեպքում: Հայաստանի երիտասարդության շրջանում 2011թ. իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներով, երիտասարդների շրջանում ընտանիք-

22

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Ս. Մանուկյան

ներում երեխաների ցանկալի թվաքանակը կազմել է միջինը 3.2 երեխա [2]: Սակայն տարբեր պատճառներով մարդիկ լիովին չեն իրականացնում այդ պահանջմունքը: Մասնավորապես, ըստ «Հայաստանի առողջության և ժողովրդագրության հարցերի հետազոտություն 2010»-ի Հայաստանում հղիությունների 29%-ն ավարտվում է արհեստական ընդհատումներով, այսինքն, եթե ընդունենք, որ հղիության արհեստական ընդհատումների մակարդակը մնացել է նույնը, ապա Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների պատճառով տարեկան չի ծնվում մոտ 20,000 երեխա: Ընդ որում' դրանց հիմնական պատճառն այն է, որ այլևս չի ցանկանում երեխա ունենալ 39.1%, իսկ սոցիալ-տնտեսական պատճառներով դրանց 15.2%-ը:

Ներկայացված թվերը հուշում են, որ.

• Չնայած և' արտագաղթի տեմպը, և' ծնելիության նվազումը խիստ անբարենպաստ են, սակայն ներկայում արտագաղթը հարաբերականորեն ավելի մեծ չափով է ազդում Հայաստանի ժողովրդագրական վիճակի վրա:

Տնտեսական գործոնների ազդեցությունն արտագադթի դիրքոյւոշումների և վերարտադրողական վարքի վրա

Հայտնի է, որ մարդկանց վարքագիծը, այդ թվում նաև արտագաղթի և վերարտադրողական վարքագիծը պայմանավորող տնտեսական գործոնները, պակաս իներցիոն են, քան սոցիոմշակութային գործոնները. տնտեսական վիճակի կտրուկ վատթարացման կամ բարելավման ազդեցությունը նկատվում է 2-3 տարվա, իսկ սոցիոմշակութային գործոնների ազդեցությունը՝ սերունդների փոփոխության ընթացքում: Դիտարկենք ընտանիքի տնտեսական վիճակի ազդեցությունը բնակչության արտագաղթի դիրքորոշումների և վերարտադրողական վարքի վրա:

Արդեն նշված' «Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի հետազոտություն 2013»-ի տվյալներով, Հայաստանի հասարակությունում արտագաղթի պատճառների շարքում տնտեսական պատճառներն ամենատարածվածն են:

• 2013թ. ընդմիշտ արտագաղթելու դիրքորոշում ունեցող Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը' 88.1%-ը, իր արտագաղթելու դիրքորոշումը պատճառաբանել է որևէ տնտեսական պատճառով

(Գծապատկեր 5).

23

Ս. Մանո ւկյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Գծապատկեր 5

Գծապատկեր 6

ՍԼրտսոյւալթի պատճառների տարածվածությունը | արտագաղթի դիրքորոշում ո ւևեւթղևերի թվից)

Ըևաանիքի ֆիևաևւաւկաևւ|իճաւ|ից բաւիորարւիոծությաևա գդեցություևր ա^աադադթիդիրքորոշմանՎրա

Նույն հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական պատճառները ոչ միայն առավել տարածվածն են, այլև ունեն հզոր ազդեցություն: Մասնավորապես.

• Իրենց ընտանիքի տնտեսական վիճակից անբավարարված անձանց շրջանում արտագաղթի դիրքորոշումը 55.2% է, իսկ բավարարվածների շրջանում' 20% (Գծապատկեր 6)։

• Գործազուրկների շրջանում արտագաղթելու դիրքորոշումները 6%-ով ավելի բարձր են, քան զբաղվածների և 10%-ով ավելի բարձր, քան տնտեսապես ոչ ակտիվ բնակչության շրջանում (Գծապատկեր 7).

Գծապատկեր 7

Զբայրիոծուրրոևկարգաւ[իճէէւ1լ|ւ m զդնցութրււևրարաագուղթի դիրքորոշման Վրա

56,2%

Գործազուրկ Զբաղված Տեւռեսւսււյես ոչ

ակւռիւլ

24

«21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (59), 2015թ. ՍՄանուկյան

Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս նաև տնտեսական վիճակի ազդեցությունը բնակչության վերարտադրողական վարքի վրա: Մասնավորապես, տնտեսական վիճակի բնութագրիչներից երկուսի գործազրկության և ընտանիքի եկամուտների չափի ազդեցությունը գնահատվել է Հայաստանի երիտասարդության շրջանում 2011թ. իրականացված արդեն նշված սոցիոլոգիական հետազոտությամբ: Հետազոտության տվյալները ցույց են տվել, որ.

• գործազուրկ երիտասարդների շրջանում նշանակալի չափով նվազում են բնական աճը պայմանավորող հետևյալ հիմնարար գործոնները, մասնավորապես.

^ Երեխաներ ունենալու պահանջմունքը: Եթե 18-30 տարեկան երիտասարդների շրջանում այն կազմում է միջինը 3.4 երեխա, ապա գործազուրկ երիտասարդների շրջանում այն նվազել է մինչև 3.0:

^ Ամուսնության տարիքը: Եթե չամուսնացած և աշխատող երիտասարդների 51%-ն է պլանավորում ամուսնանալ մոտակա երկու տարիների ընթացքում, ապա չամուսնացած և գործազուրկ երիտասարդների շրջանում այն նվազել է մինչև 42% (Գծապատկեր 8), դիրքորոշումը նվազել է

9%-ով:

^ Երեխաներ ունենալու տարիքը: Եթե ամուսնացած և աշխատող երիտասարդների 57%-ն է պլանավորում երեխա ունենալ մոտակա երկու տարիների ընթացքում, ապա ամուսնացած և գործազուրկ երիտասարդների միայն 33%-ը, դիրքորոշումը նվազել է 25%-ով:

Գծապատկեր 8 Գծապատկեր 9

Զբաղվածության ազդեցությունը Ընտանիքի դրամական եկամուտների

վերարտադրողական վարքի վրա ազդեցությունը վերարտադրողական վարքի վրա

57%

51%

142%

I li

Ամուսնության

դիրքորոշումը

Երեխաներ ունենալու դիրքորոշումը

I Զբւալվւսծ ■ Գործազուրկ

64%

56% 52% H

ММ

Ամռւււ եո ւթ-յա ն դիրքորոշումը

Երեխաներ ունենալու դիրքորոշումը

Ընտանիքի դրամական եկամուտները, 1Р0Э0 դրամ

■ <100 BIOO-ISO ■ 150-200 И200<

25

Ս. Մանո կան

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

• Ընտանիքի ցածր եկամուտները նվազեցնում են երիտասարդների բնական աճը պայմանավորող դիտարկված հիմնարար գործոնները:

^ Երեխաներ ունենալու պահանջմունքը: Եթե 200.000 դրամից ավելի եկամուտ ունեցող ընտանիքների երիտասարդների շրջանում երեխա ունենալու պահանջմունքը կազմում է միջինը 4.0 երեխա, ապա մինչև 100.000 դրամ եկամուտներ ունեցող ընտանիքների երիտասարդների շրջանում այն նվազում է մինչև միջինը 2.8:

^ Ամուսնության տարիքը: Եթե 200.000 դրամից ավելի եկամուտ ունեցող ընտանիքների չամուսնացած երիտասարդների շրջանում մոտակա երկու տարիների ընթացքում ամուսնանալու դիրքորոշում ունի 56%-ը, ապա մինչև 100.000 դրամ եկամուտներ ունեցող ընտանիքներում' միայն 37%-ը (Գծապատկեր 9):

^ Երեխաներ ունենալու տարիքը։ Եթե 200.000 դրամից ավելի եկամուտ ունեցող ընտանիքներում ամուսնացած երիտասարդների շրջանում մոտակա երկու տարիներին երեխա ունենալ ցանկացողները կազմում են 64%, ապա մինչև 100.000 դրամ եկամուտներ ունեցող ընտանիքներում' միայն 42%:

Տնտեսական զարգացման, դրա բնույթի և բովանդակության ազդեցությունն արտագադթի վրա

Եթե հաշվի առնելով վերը նշված սոցիոլոգիական տվյալները վերադառնանք Գծապատկեր 2-ին, ապա պարզ կդառնա տնտեսական զարգացման, տնտեսական զարգացման բնույթի և բովանդակության ազդեցությունը Հայաստանում ժողովրդագրական վիճակի և դրա միտումների վրա:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2001-2007թթ. գլոբալ տնտեսության ինտենսիվ աճի ժամանակաշրջանում տեղի է ունեցել արտասահմանից (հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից) դեպի Հայաստան ֆինանսական միջոցների ներհոսքի նշանակալի աճ: Այդ տարիներին Հայաստանի ՀՆԱ տարեկան աճը բարձր է եղել 10%-ից: Եվ տնտեսական աճի այդ տեմպն անմիջապես իր ազդեցությունն է ունեցել գործազրկության մակարդակի վրա, որը 2001-2007թթ. ընթացքում նվազել է մոտ 10%-ով' 38.4%-ից մինչև 28.7%:

Սակայն հոդվածի նպատակների համատեքստում կարևոր է այն, որ.

26

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Ս Մանուկյան

• 2001-2007թթ. տնտեսական աճի տեմպերը' տարեկան10%-ից ավելի, նվազեցրել են Հայաստանից արտագաղթը' 2004-2006թթ. ընթացքում Հայաստան ժամանածների և մեկնածների սալդոն նույնիսկ դարձել է դրական, այսինքն' արտագաղթը փոխարինվել է թեկուզ փոքր, սակայն' ներգաղթով:

Այս երևույթն ուղղակիորեն ցուցադրում է , որ.

• Հայաստանում տնտեսության զարգացման բարձր տեմպը (12% կամ ավելի) մեծ հավանականությամբ ունակ է միգրացիոն սալդոն դարձնել դրական, այսինքն՝ ներգաղթողների քանակը դարձնել արտագաղթողների քանակից ավելի մեծ և, հետևաբար,

• արտագաղթի նվազեցման տեսակետից ՀՆԱ տարեկան 12%-ի աճը կարելի է ընդգրկել արտագաղթի կանխման շեմային ցուցանիշների ցանկում:

Գծապատկեր 2-ի տվյալների մեկնաբանությունը շարունակելու համար նախ նշենք, որ 2008թ. գործազրկության մակարդակի կտրուկ նվազումը պայմանավորված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից դրա նույնա-կանացման մեթոդաբանության խստացմամբ: Դա կարևոր է, քանի որ գործազուրկի նույնականացման նախկին մեթոդաբանության պահպանման դեպքում 2008-2013թթ. գործազրկության մակարդակի կտրուկ նվազում չէր դիտվի:

Գծապատկեր 2-ում արտահայտվել է նաև այն հայտնի փաստը, որ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա ամբողջ ուժով արտահայտվեց միայն այդ տարվա վերջին և հիմնականում 2009թ., երբ Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվեց 14%-ով: Դրանից հետո ՀՆԱ աճի տեմպը վերականգնվեց մինչև տարեկան 2-7% (2010-2013թթ.), որը, սակայն, համարյա չի ազդել գործազրկության մակարդակի նվազման վրա. այն տատանվել է 16-19%-ի սահմաններում: Մյուս կողմից հետճգնաժամային ժամանակաշրջանում, երբ ՀՆԱ աճի տեմպն ըստ էության չեզոքանում էր ՀՆԱ դեֆլյատո-րով, արտագաղթի տեմպը խիստ աճել է:

Այսպիսով, կարելի է հանգել եզրակացության, որ.

• 2001-2007թթ. տնտեսության գլոբալ աճի հետևանքով առաջացած տնտեսության զարգացման հնարավորությունը Հայաստանում կիրառվել է խիստ անարդյունավետ:

27

Ս. Մանո կան

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Նկատի ունենք այն, որ տնտեսության ծավալային աճը եղել է պայմանավորված արտաքին գործոններով, հետևաբար ժամանակավոր և անկայուն:

• Այդ տարիներին Հայաստանի տնտեսական աճի հիմնական գործոնը եղել է էլիտար շենքերի շինարարության աճը՝ պայմանավորված դեպի Հայաստան ֆինանսների ներհոսքով: Երբ ֆինանսների ներհոսքը կրճատվել է, կրճատվել է նաև տնտեսության ծավալային աճը:

Մյուս կողմից, եթե այդ տարիների ֆինանսական հոսքերն ուղղվեին Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը' կիրառելով Հայաստանում առկա գիտատեխնոլոգիական մշակումները, ապա, մեծ հավանականությամբ, հետճգնաժամային տարիներին այն կկարողանար անցնել «ինքնազարգացման» ռեժիմի, վերականգնել ՀՀ ՀՆԱ տարեկան աճի բարձր տեմպը և կանխել 2009-2013թթ. արտագաղթի նոր հզոր ալիքը:

Այս վարկածը հիմնված է համաշխարհային փորձի վրա, որը ցույց է տվել, որ, համապատասխան ռեսուրսների առկայության պայմաններում 7 տարին լիովին բավարար է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության «ինքնազար-գացող կլաստերներ» ստեղծելու համար: Այդ դեպքում, ՀՆԱ տարեկան աճի բարձր տեմպերը, ինչը հետևում է Գծապատկեր 2-ի տվյալներից, կշարունակեին նվազեցնել գործազրկության մակարդակը, ինչը կհանգեցներ արտագաղթի միտումների փոխակերպմանը ներգաղթի միտումների:

Հետևաբար.

• Հայաստանում արտագաղթի միտումները ներգաղթի փոխելու տեսակետից կարևոր են ոչ միայն ՀՆԱ համապատասխան աճի տեմպերը, այլ նաև դրա բնույթը.

• ՀՆԱ աճը պետք է պայմանավորել արդյունաբերության և, գերադասելի է՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության զարգացմամբ:

Քանի որ, որքան բարձր է արդյունաբերության տեխնոլոգիականությունը, այնքան, մնացած հավասար պայմաններում, ավելի բարձր է դրա արտադրողականությունը, և, հետևաբար, ավելի բարձր կլինեն ոլորտում աշխատավարձերը, ինչը դրական մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա ամբողջ հասարակության և տնտեսության վրա:

28

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Ս Մանուկյան

Հայաստանի ինդուստրիալացման հիմնական խոչընդոտը

Հարց է առաջանում. ինչո ւ տնտեսական վերելքի ժամանակաշրջանում Հայաստանում տեղի չի ունեցել ֆինանսական միջոցների մեծ ներհոսքի ուղղորդում դեպի գիտատար և բարձրտեխնոլոգիական ոլորտներ:

Մակրո-սոցիոլոգիական և պատմական սոցիոլոգիական տեսությունները ցույց են տալիս, որ արդի աշխարհամակարգում թույլ զարգացած երկրները չեն ունեցել արդյունաբերական և, առավել ևս' բարձրտեխնոլոգիական արդյունաբերության կայուն զարգացում, եթե այդ նպատակով կիրառել են լիբերալ գաղափարախոսությունների վրա հիմնված քաղաքականություններ [3-6]: Այդ

պայմաններում, թույլ զարգացած երկրները պարզապես ընդգրկվել են աշխարհամակարգում որպես հումքային երկրներ: Ընդ որում առավել շահութաբեր տնտեսական ոլորտներն անցել են միջազգային կամ զարգացած երկրների կորպորացիաներին: Այդպիսին է եղել Լատինական Ամերիկայի երկրների 200-ամյա տնտեսական պատմությունը' սկսած XIX դարի սկզբից [7-9]:

Մյուս կողմից' թույլ զարգացած երկրների արդյունաբերական զարգացման փորձերը հաջողություններ են ունեցել միայն տնտեսության կառավարմանը պետության իրական և էական մասնակցության դեպքում, որը, որպես կանոն, ուղեկցվել է առավել շահութաբեր տնտեսության ոլորտների' լինի նավթարդյունահանում, լեռնարդյունաբերություն, թե կարևորագույն ազգային ենթակառուցվածքներ, զարգացմամբ: Այդպիսին են եղել ԽՍՀՄ տնտեսական թռիչքը 1930-ականներին, Թուրքիայի արդյունաբերական զարգացումը սկսած 1930-ականներից, արաբական երկրների զարգացումը 1950-ականներից [10, 11]: Սակայն, որոշակի հաջողություններից հետո, երբ այդ երկրները հիմնականում զարգացած երկրների և միջազգային ֆինանսական կառույցների հորդորների կամ ճնշումների ազդեցությամբ անցել են լիբերալ տնտեսական գաղափարախոսությունների վրա հիմնված զարգացման քաղաքականությունների, նրանք ոչ միայն ավելի են հետ մնացել իրենց զարգացման ընթացքում, այլև հաճախ կորցրել են տնտեսական և արդյունաբերական նվաճումները, ստիպված են եղել միջազգային կորպորացիաների սեփականությանը հանձնել իրենց կարևորագույն տնտեսական ոլորտների ամենակարևոր ձեռնարկությունները, իսկ երբեմն հասել են տնտեսական կոլապսի:

29

Ս. Մանո կան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Այդ տեսակետից, Հայաստանի տնտեսական պատմությունը, սկսած 1990-ականներից մինչև օրս, ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն: Հայաստանում, ինչպես և բոլոր հետխորհրդային երկրներում, 1990-ականներից որդեգրվել է լիբերալ տնտեսական գաղափարախոսությունների վրա հիմնված զարգացման մոդելը, պետությունը պետք է ստեղծի լիբերալ տնտեսական դաշտ, որտեղ բիզնեսն ինքն է ունակ որոշելու իր համար առավել գրավիչ ոլորտները, դիրքավորվելու այնտեղ և զարգանալու շուկայական օրենքներով: Ըստ էության, կրկնվել է միջազգային փորձը' Հայաստանում միջազգային կորպորացիաների վերահսկողությանն են անցել լեռնամետալուրգիան և ազգային մասշտաբի են-թակառուցվածքային ձեռնարկությունները: Իսկ 2001-2007թթ. գլոբալ տնտեսական բարենպաստ պայմանների ժամանակահատվածում բիզնեսն ինքնուրույն է սահմանել իր գործունեության գերակա ոլորտը' շինարարությունը, դիրքավորվել է այնտեղ, և բարենպաստ գլոբալ տնտեսական կոնյունկտուրայի փոփոխումից հետո ստացել ենք այն, ինչ ունենք ներկայում' ապաարդյունաբերականաց-ված տնտեսություն, հարատև բարձր գործազրկություն և խիստ անբարենպաստ միգրացիոն սալդո:

Հետևաբար, եթե Հայաստանը նպատակադրվում է բարելավել իր ժողովրդագրական վիճակը և դրա համար որպես կարևոր նախապայման դիտարկում է արտահանմանն ուղղված գիտատար արդյունաբերության զարգացումը, որն, ի դեպ, սահմանված է Հայաստանի արդյունաբերական քաղաքականության հիմնական նպատակ, ապա պարտադիր է դառնում պետության իրական և էական, այդ թվում նաև' ֆինանսական մասնակցությունն իր իսկ սահմանած ոլորտների զարգացմանը:

Դեկտեմբեր, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Մանուկյան Ս Ա, «Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի հետազոտություն 2013», IPSC «Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ», 2013թ.:

2. Մանուկյան ՍԱ, Հայաստանի երիտասարդության ազգային զեկույց, Մաս II (Վերլուծական մաս), Երևան, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն», «Երիտասարդական պրոբլեմների ուսումնասիրութան ասոցիացիա», էջ 117:

3. Paul A. Baran, The Political Economy of Growth (New York: Monthly Review Press, 1957).

4. Мюрдал Г, «Роль политического фактора в развитии экономической теории» (1930).

5. Gunnar Myrdal, Asian Drama: An Inquiry into the Poverty of Nations (1968).

30

<21֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Ս. Մանուկյան

6. Иммануил Валлерстайн, «Анализ мировых систем и ситуация в современном мире», СПб, Университетская книга, 2001.

7. Рауль Пребиш, Периферийный капитализм: Есть ли ему альтернатива, Сокращенный перевод с испанского, Москва, ИЛА РАН, 1992.

8. Selso Furtado Obstacles to Development in Latin America. N.Y. 1970.

9. Anibal Quijano Obregon, Nationalism & capitalism in Peru: a study in neo-imperialism. Monthly Review Press, New York. 1971.

10. Самир Амин, «Арабская экономика сегодня» (L’economie arabe contemporaine, 1980).

11. Самир Амин, Африка: Жизнь на грани, http://left.ru/2006/3/amin137.phtml

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԴՐԱ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՆ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված են Հայաստանում ժողովրդագրական վիճակը 2013թ. և դրա դինամիկայի միտումները, որոնց հիման վրա գնահատվել է Հայաստանում բնակչության թվաքանակը 2030թ.: Գնահատվել է երկրի տնտեսական բնութագրերի' գործազրկության մակարդակի, աշխատավարձերի, ընտանիքի ֆինանսական վիճակից բավարարվածու-թյան և ՀՆԱ տարեկան աճի ազդեցությունը բնակչության միգրացիոն բալանսի և վերար-տադրողական վարքի վրա: Աշխարհամակարգային վերլուծության շրջանակներում ցույց է տրվել երկրի արդյունաբերական քաղաքականության և դրա բնույթի կարևորությունը Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի փոփոխության հարցում:

ПРОМЫШЛЕННОЕ РАЗВИТИЕ

КАК ФАКТОР ВЫПРАВЛЕНИЯ ДЕМОГРАФИЧЕСКОЙ СИТУАЦИИ И ТЕНДЕНЦИЙ ЕЕ РАЗВИТИЯ В АРМЕНИИ

Самвел Манукян

Резюме

В статье представлена демографическая ситуация в Республике Армения в 2013г. и тенденции ее динамики, на основе которых оценена численность населения РА в 2030г. Оценено влияние удовлетворенности экономическими характеристиками страны (уровень безработицы, заработной платы, финансовое состояние семьи) и ежегодного роста ВВП на баланс миграции и воспроизводство населения. В рамках системного анализа показана важность промышленной политики страны и ее типа для изменения демографической ситуации в Армении.

31

Ս. Մանո ւկյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

INDUSTRIAL DEVELOPMENT AS A FACTOR FOR IMPROVEMENT OF THE DEMOGRAPHIC SITUATION AND ITS TRENDS IN ARMENIA

Samvel Manukyan

Resume

The article presents the demographic situation in Armenia in 2013 and its dynamic trends, based on which an estimate of Armenia’s population in 2030 is provided. The impacts of the country’s economic parameters, such as unemployment level, wages, satisfaction with family’s financial situation and annual GDP growth on the population migration balance and reproductive behavior were assessed. In the framework of a geo-systemic analysis the industrial policy of the country and the importance of its nature for changing the demographic situation in Armenia are demonstrated.

32

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.