Научная статья на тему 'Համաշխարհային տնտեսության ժողովրդագրական հիմքերը. Գլոբալ ծերացում'

Համաշխարհային տնտեսության ժողովրդագրական հիմքերը. Գլոբալ ծերացում Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
593
75
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
համաշխարհային տնտեսություն / բնակչության ժողո- վրդագրական կառուցվածք / գլոբալ ծերացում / ծնելիության նվազում:

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Դավիթ Հախվերդյան, Աննա Փախլյան

Համաշխարհային տնտեսության զարգացման պայմանները կանխորոշողգործոնների շարքում իրենց կարևորագույն դերակատարումն ունեն բնակ-չության ժողովրդագրական կառուցվածքն ու դինամիկան: Բնակչությանժողովրդագրական կառուցվածքի փոփոխության հիմնական միտումըգլոբալ ծերացումն է: Ընդ որում, բնակչության ծերացման տեմպերը ՀՀ-ումաշխարհի միջինացված ցուցանիշի համեմատ առավել խորն են արտա-հայտված: Սա նաև հետևանքն է այն բանի, որ ՀՀ-ում բնակչության կյանքիսպասվող միջին տևողությունը ևս գերազանցում է աշխարհի միջինացվածցուցանիշը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DEMOGRAPHIC BASES OF THE WORLD ECONOMY: GLOBAL AGING

Along with the major trends that define the conditions of the world economy, the dynamics and demographic structure of population play an important role. The global aging of the population is the main trend that changes in the demographic structure. At the same time, compared to the average performance of the world economy, the pace of population aging in Armenia expressed more deeply, and this is due to the fact that the average life expectancy in Armenia also exceeds the corresponding figure for world.

Текст научной работы на тему «Համաշխարհային տնտեսության ժողովրդագրական հիմքերը. Գլոբալ ծերացում»

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ. ԳԼՈԲԱԼ ԾԵՐԱՑՈՒՄ

Դավթ Հախվերդյաե', Սևնա Փախլան*

Բանալի բաոեր համաշխարհային տնտեսություն, բնակչության ժողովրդագրական կառուցվածք, գլոբալ ծերացում, ծնելիության նվազում:

«Ծերանում ենք, Պարո ւյր Սևակ, Ծերանում ենք, սիրելի ս...»:

Պ. Սևակ

Համաշխարհային տնտեսության զարգացման պայմանները կանխորոշող գործոնների շարքում կարևոր դերակատարում ունեն բնակչության ժողովրդագրական կառուցվածքն ու դինամիկան:

Համաշխարհային տնտեսության ժողովրդագրական կառուցվածքի փոփոխության հիմնական միտումը բնակչության գլոբալ ծերացումն է, որն սկզբում կընդգրկի զարգացած երկրները, իսկ հաջորդ տասնամյակում' նաև Չինաստանը* 1: Դա կհանգեցնի աշխատունակ բնակչության հետագա վերաբաշխմանը զարգացող երկրների ուղ-

՚ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր:

՛՛ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու:

1 ՄԱԿ գնահատականներով, աշխատունակ տարիքի (20-64 տարեկան) բնակչության քանակը զարգացած երկրներում 2010 թվականից նվազում է: Աշխատունակ տարիքի բնակչության քանակի կայունացում Չինաստանում սպասվում է 2015 թվականից: Բնակչությանը վերաբերող կանխատեսումները բերված են ՄԱԿ գնահատականներից World population prospects Revision 2010.

107

ԴՀախվերդյան, ԱՓախլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ղությամբ: Բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխությունը1 կարևորագույն երկարաժամկետ միտումն է և' աշխատանքի շուկայի, և' բժշկության բնագավառում գիտատեխնիկական զարգացման նկատմամբ պահանջարկի համար [1]:

Պատմությունը ցույց է տալիս, որ բնակչության թվաքանակի աճն արագանում է կենսապայմանների բարելավման ու մահացության նվազման պարագայում: Այնուհետև տեղի է ունենում ծնելիության կրճատում: Բնակչության թվաքանակի աճի արագացումից հետո անխուսափելիորեն սկսում է դանդաղումը, ընդհուպ մինչև նրա բացասական մեծությունը: Ժողովրդագրական գործընթացների դինամիկայում փոփոխությունների ինտենսիվությունը կախված է մահացության կրճատման արագությունից:

20-րդ դարի երկրորդ կեսին աշխարհի ժողովրդագրական պատկերը միանշանակ չէր: Դարի երրորդ քառորդին եվրոպական երկրներում նկատվում էր ծնելիության աճ, ինչը կարելի էր գնահա-տել որպես առաջին քառորդում բնակչության կորստի փոխհատուցում: Մասնավորապես, 1951-1973թթ. բնակչության թվի միջին տարեկան աճը Արևմտյան Եվրոպայում հասել էր 0.7%-ի, Արևելյան Եվրո-պայում՝ 1%-ի և ԽՍՀՄ-ում' գրեթե 1.5%-ի: Եթե համադրենք 20-րդ դարի առաջին կեսի և երրորդ քառորդի ցուցանիշները, ապա կպարզվի, որ 1871-1914թթ. բնակչության թվի աճի տեմպի համեմատ ցուցանիշները նվազել են: Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրներում բնակչության թվի միջին տարեկան աճը 1915-1973թթ. նվազել է մինչև 0,55%, իսկ ԽՍՀՄ-ում' 0,8%: 20-րդ դարի չորրորդ քառորդում այդ միտումը պահպանվել է. տվյալ ցուցանիշը նվազել է համապատասխանաբար մինչև 0,3% և 0,5% [2, p. 256]:

Ժողովրդագրական գործընթացների դինամիկայում աննախադեպ փոփոխություններ էին նկատվում զարգացող երկրներում: Նա-

1 ՄԱԿ գնահատականներով, 50 տարեկանից բարձր բնակչության թիվը 2010-2030թթ. կաճի 1,5 մլրդ-ով:

108

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ԴՀախվերդյան, ԱՓախլան

խորդ հարյուրամյակի երրորդ քառորդում զարգացած երկրների աջակցության շնորհիվ այստեղ տեղի է ունեցել վարակային հիվանդություններից ու սովից մահացության դեպքերի կտրուկ անկում: Համապատասխանաբար, արագացել է նաև բնակչության թվի աճը: Ասիական երկրներում (բացի Ճապոնիայից) հավելաճի միջին տարեկան տեմպը բարձրացել է մինչև 2,2% (1,3 պրոմիլային կետ), Աֆրի-կայում' մինչև 2,4% և Լատինական Ամերիկայում' 2,7%: Չորրորդ քառորդում արձանագրվեց ծնելիության անկում' որպես մահացության կրճատման անխուսափելի հետևանք: Ասիայում դիտարկվող ցուցանիշն իջել է մինչև 1,8%, Լատինական Ամերիկայում' մոտ 2%, իսկ Աֆրիկայում այն բարձրացել է մինչև 2,7% [2, p. 256]:

Ընդհանուր առմամբ, աշխարհում 20-րդ դարի երրորդ քառորդում բնակչության թվի հավելաճի միջին տարեկան տեմպը բարձրացել է մինչև 1,9% (դարի առաջին կեսի համեմատ' 1 պրոմիլային կետով), իսկ չորրորդ քառորդում նվազել է մինչև 1,6%: Աշխարհի բնակչությունը 2000թ. հասավ 6 մլրդ-ի' 2,4 անգամ գերազանցելով 1950թ. ցուցանիշը: Միևնույն ժամանակ, աշխարհի բնակչության թվի աճի միջին տարեկան տեմպը 1980-ական թվականներին կազմել է 1,7%, 1990-ական թվականներին' 1,4%, և 21-րդ դարի առաջին 5 տարիների համար' 1,3% [3]: Աշխարհի բնակչության թվի աճի դանդաղման ու ծնելիության նվազման միտումները, մահացածության կրճատման հետ մեկտեղ, պայմանավորված են նաև տնտեսական աճի մեջ գիտատեխնիկական առաջընթացի (ԳՏԱ) դերի բարձրացմամբ, տնտեսության ակտիվ բնակչության կազմի մեջ կանանց ինտենսիվ ներգրավ-վածությամբ և մարդկային կապիտալում կատարվող ծախսերի աճով: Պտղաբերության գործակիցը ՏՀԶԿ անդամ երկրներում 1970թ. նվազել է մինչև 2,7, իսկ 2004թ.' մինչև 1,6: Կազմակերպության անդամ բոլոր երկրներում, բացի Թուրքիայից ու Մեքսիկայից, 2004թ. այս գործակիցը 2,1-ից ցածր է եղել, այսինքն' փոխհատուցման գործակ-

109

ԴՀախվերդյան, ԱՓախլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ցից էն ցածր, որի պայմաններում է միայն բնակչության թիվը երկարաժամկետ շրջանում կայունանում: ՏՀԶԿ անդամ բոլոր եր-կրներում պտղաբերության գործակիցը ծնունակ տարիքի կանանց մոտ նվազել է, իսկ մեծ տարիքի կանանց մոտ' աճել [4]:

ՄԱԿ տվյալներով, 2000-ական թվականների կեսերին աշխարհի բնակչության ավելի քան 45%-ն ապրել է այնպիսի երկրներում, որտեղ պտղաբերության գործակիցը ցածր է եղել 2,1-ից (ՏՀԶԿ անդամ երկրներին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 18%-ը): Պտղաբերության ցածր գործակցով բնակչության մեծ մասն ապրում է զարգացող երկրներում, որտեղ վարվում է ծնելիության սահմանափակման քաղաքականություն: Այդ երկրների թվին է դասվում Չինաստանը, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է աշխարհի բնակչության ավելի քան 20%-ը: Սակայն Չինաստանում ծննդաբերության իրական վերահսկողությունն իրականացվում է միայն քաղաքային բնակչության նկատմամբ:

ՄԱԿ պաշտոնական գնահատականի համաձայն' մինչև 2025թ. աշխարհում պտղաբերության միջին գործակիցը կիջնի փոխհատուցման ցուցանիշից ցածր: ՄԱԿ գնահատմամբ, աշխարհի բնակչությունն իր առավելագույն քանակին կհասնի 21-րդ դարի կեսերին' դառնալով շուրջ 10 մլրդ [5, p. 13]:

21-րդ դարի կեսերին բնակչության թվաքանակի աճի դադարեցումը հնարավոր է հիշյալ ժամանակահատվածում նրա աճի տեմպերի հավասարաչափ նվազման պարագայում: Օրինակ' աճի միջին տարեկան տեմպի յուրաքանչյուր տասնամյակ 0,25 պրոմիլային կետով նվազման պարագայում 2050թ. աշխարհի բնակչության առավելագույն թիվը կլինի 8550 մլն մարդ:

Մինչև 2020թ. բնակչության թվի կանխատեսման մեկ այլ տարբերակով ենթադրվում է նրա աճի միջին տարեկան տեմպի պահպանում, որը 2001-2005թթ. համար կազմել է 1% [6, с. 351.]: Եթե երկա-

110

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ԴՀախվերդյան, ԱՓախլան

րացնենք այդ շրջանը մինչև 2025թ., ապա կարելի է ստանալ մոտ 7740 մլն-ի կարգի մեծություն: Այնուհետև, ելնելով 21-րդ դարի երկրորդ քառորդի 0,5% միջին տարեկան տեմպից 2050թ. համար ստանում ենք աշխարհի բնակչության առավելագույնը 8770 մլն մարդ ցուցանիշը, ինչը 2,6%-ով տարբերվում է նախորդ տարբերակից:

Գնահատականների տարբերությունը պայմանավորված է զարգացած երկրներում բնակչության թվաքանակի աճի անկման հետագծերի մասին տարբեր պատկերացումներով, ինչպես նաև այդ գնահատականների անհստակությամբ: Չի կարելի բացառել նաև ժողովրդագրական քաղաքականության փոփոխության ու վերջինիս' բնակչության աճի վրա ունեցած ազդեցությունը [7, с. 67-68]:

Աղյուսակ 1

Բնակչության միջին տարիքը, տարի 111

2010 2015 2020 2025 2030 2050 2100

Աշխարհ 28,5 29,6 31,0 32,2 33,2 36,1 41,2

Չինաստան 34,6 36,0 37,7 39,6 42,1 46,3 46,9

Ճապոնիա 44,9 46,5 48,3 50,2 51,6 53,4 51,8

Հնդկաստան 25,5 26,9 28,4 29,9 31,3 36,7 44,3

Ինդոնեզիա 26,9 28,4 29,7 31,0 32,5 38,4 45,3

Ռուսաստան 38,0 38,5 39,4 40,8 42,4 41,6 42,4

Իտալիա 43,3 45,0 46,7 48,3 49,4 49,9 49,6

Ֆրանսիա 40,0 41,0 41,3 41,8 42,3 43,4 46,7

Գերմանիա 44,3 46,3 47,6 48,4 49,1 51,5 51,1

Մեքսիկա 25,9 27,7 29,5 31,5 33,6 41,9 50,5

Բրազիլիա 29,0 31,2 33,3 35,3 37,1 44,4 49,8

ԱՄՆ 37,1 37,7 38,2 38,9 39,5 40,6 44,4

Հայաստան 31,6 33,4 35,5 37,9 40,4 45,6 47,1

Աղբյուրը ' UN, DESA, http://esa.un.org/unpd/wpp/unpp/panel_indicatq rs.htm

111

ԴՀախվերդյան, Ա.Փախլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ՄԱԿ գնահատմամբ, մինչև 2030 թվականը երկրագնդի բնակչության միջին տարիքը կաճի 4,7 տարով, իսկ 2030-2100թթ.' ևս 8 տարով, այնպես որ 2010թ. համեմատ աշխարհի բնակչությունը 2100թ. կծերանա 12,7 տարով: Տարածաշրջանային տարիքային կառուցվածքը նույնպես կփոխվի, սակայն բնակչության ծերացման ընդհանուր միտումը կպահպանվի (տես Աղյուսակ 1):

Ծերացումն, ինքնին, ենթադրում է ավելի բարձր մահացություն, միաժամանակ, ՄԱԿ կանխատեսումներով, կյանքի սպասվող տևողությունը կավելանա (շուրջ 5 տարի): Վերջինս ծնում է մի շարք կարևորագույն խնդիրներ աշխատանքի շուկայի, նոր, բարձրտեխնոլո-գիական շուկաների, արտադրության տարածաշրջանային կառուցվածքի, ինչպես նաև գլոբալ խնայողությունների համար:

Գծապատկեր 1

Աշխատունակ բնակչությունն ըստ աշխարհամասերի (մլն մարդ)

Աֆրիկա Ասիա Եվրոպա Հարավային Հյուսիսային Ավստրալիա

Ամերիկա Ամերիկա

Աղբյուրը ' UN, http://esa.un.org/unpd/wpp/unpp/panel_indicatyrs.htm

112

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ԴՀախվերդյան, ԱՓախլան

Բնակչության ծերացմանը զուգընթաց, զգալիորեն կմեծանա որոշակի բժշկական ծառայություններից օգտվող բնակչության քանակը: 50 տարեկանից բարձր տարիքի անձանց թիվը զարգացած երկրներում 490 մլն-ից կաճի մինչև 620 մլն (25%): Աշխարհի մնացած պակաս վճարունակ, բայց ավելի մեծ մասում հավելաճը կկազմի շուրջ 800 մլն մարդ (80%): Նման համամասնությունները ենթադրում են բժշկական ծառայությունների նկատմամբ պահանջարկի զգալի աճ։

Աշխատունակ բնակչության գերակշռող մասը դեռևս բաժին կընկնի զարգացող երկրներին (տես Գծապատկեր 1): Դրա հետ մեկտեղ, աշխատունակ բնակչության թիվն աշխարհում կաճի 22%-ով, հնարավոր է և ավելի հաշվի առնելով զարգացած երկրներում աշխատունակ տարիքի շեմի հնարավոր ավելացման հանգամանքը (տես

Գծապատկեր 2

20-64 տարեկան անձանց թիվն աշխարհում, քանակը և տեսակարար կշիոըբնակչության մեջ

I---120-64 տարեկան բնակչության թիվը (մլն. մարդ)

20-64 տարեկան բնակչության մասնաբաժինը (%)

Աղբյուրը ' United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2013). World Population Prospects: The 2012 Revision, DVD Edition.

113

ԴՀախվերդյան, ԱՓախլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Գծապատկեր 2)1: Անկախ բնակչության թվի աճի տեմպերից, 2015-2100թթ. նկատելի է աշխարհի բնակչության ընդհանուր թվում աշխատունակ տարիքի բնակչության տեսակարար կշռի որոշակի անկում, այսինքն' ըստ ՄԱԿ կանխատեսումների' բնակչության հետագա աճն առավել շոշափելի կլինի ոչ աշխատունակ տարիքի բնակչության շրջանում, ինչն էլ ենթադրում է սոցիալական լարվածություն աշխատունակ տարիքի բնակչության շրջանում: Այսինքն' սպասվում է աշխատունակ տարիքի բնակչությունից սոցիալապես կախված մանկահասակների և հատկապես տարեցների թվի աճ, ինչն անպայմանորեն կհանգեցնի աշխատունակ տարիքի բնակչության եկամուտներից գանձվող հարկերի դրույքաչափերի փոփոխման, որն անխուսափելիորեն կծնի սոցիալական լարվածություն:

Թեև աշխատող բնակչության տեսակարար կշիռը մինչև 2030թ. մնում է գրեթե անփոփոխ, 2030-ից աշխատունակ տարիքից բարձր բնակչության կառուցվածքը խիստ փոխվում է. արագանում են բնակչության ծերացման տեմպերը: Դա, մասնավորապես, ենթադրում է աշխատունակ բնակչության նկատմամբ տարեցների կողմից ծանրաբեռնվածության էական աճ: 2100թ. աշխատունակ տարիքի բնակչության տարեցներով ծանրաբեռնվածության գործակիցը ներկայիս ցուցանիշի համեմատ կգրանցի եռապատիկ աճ հատելով 40,5%-ի սահմանագիծը (տե ս Գծապատկեր 3): Իսկ սա նշանակում է, որ կմեծանա աշխատունակ տարիքի բնակչության հարկային բեռը, կբարձ-րացվեն հարկերի դրույքաչափերը, քանի որ բնակչության ծերաց-մամբ մեծանում են աշխատունակ տարիքի բնակչության մեկ շնչի հաշվով կենսաթոշակային ծախսերը:

1 ՏՀԶԿ երկրներում միջին կենսաթոշակային տարիքը տղամարդկանց համար կազմում է 64.4 տարի, իսկ կանանց համար 63 տարի: Կյանքի սպասվող տևողության աճին զուգահեռ քննարկվում է կենսաթոշակային տարիքը մինչև 75 տարեկան հետագայում ավելացնելու հարցը:

114

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ԴՀախվերդյան, ԱՓախլան

Գծապատկեր 3

Տարեցներովժողուխդագրական ծանրաբեռնվածության գործակիցն աշխարհում (%)

45

40

40,5

35

30

-478-

25

20

15

10

5

0

20,2 48-----

2000 2005 2010 2015 2020 2025 2030 2050 2100

■ Տարեցներով ժողովրդագրական ծանրաբեռնվածության գործակից (%)

Աղբյուրը ' United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2013). World Population Prospects: The 2012 Revision, DVD Edition.

Զարգացած երկրների տարեց բնակչությունը կենսաթոշակային տարիքում, որպես կանոն, չի աշխատում [8]: Այդ պատճառով, տարեցների կողմից ծանրաբեռնվածության աճին զուգընթաց տրամաբանական է սպասել կուտակման նկատմամբ սպառման գերակշռություն: Դժվար թե սոցիալական երաշխիքներն արմատապես կրճատվեն, հետևաբար, ենթադրվում է աշխատունակ բնակչության ոչ արտադրական (ընթացիկ) ծախսերի ծանրաբեռնվածության աճ այն եր-կրներում, որտեղ սոցիալական խնամքի ներքո գտնվում են ավելի շատ կենսաթոշակառուներ' դրանից հանելով աշխատանքի արտա- 1

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1 Տարեցներով ժողովրդագրական ծանրաբեռնվածության գործակիցը 65 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության թվի հարաբերությունն է աշխատունակ տարիքի բնակչության (մեր դեպքում' 20-64 տարեկան) թվին արտահայտված տոկոսներով:

115

ԴՀախվերդյան, ԱՓախլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

դրողականության հավելաճը: Հետևաբար, բնակչության ծերացումը գլոբալ խնայողությունների պակասուրդի հիմնական գործոններից մեկն է: Այս գործոնը հատկապես ուժեղ ազդեցություն կգործի Ճա-պոնիայի և Եվրոպայի առանձին երկրների վրա [9, с. 91-93]:

Գծապատկեր 4

Աշխատունակ տարիքի բնակչությունից համընդհանուր կախվածության գործակիցն ըստ աշխարհամասերի

140

120

100

80

60

40

20

0

■ 2000 ■ 2010 ■ 2020 И 2030

□ 2050

□ 2100

^ /

՛մ

Աղբյուրը ' United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2013). World Population Prospects: The 2012 Revision, DVD Edition.

Գծապատկեր 4-ում ներկայացված համընդհանուր կախվածության գործակիցը ենթադրում է անչափահաս և թոշակառու տարիքի բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությունն աշխատունակ տարիքի բնակչության թվին (Age 0-19 + Age 65+) / Age 20-64), ցուցանիշն արտացոլված է 100 բնակչի հաշվով կախյալների ընդհանուր թվի տեսքով: Ընդ որում, գործակիցը կարող է ընդունել 100-ից փոքր, 100-ին համարժեք և 100-ից բարձր արժեքներ: Այսպես, աշխատունակ տարի-

116

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ԴՀախվերդյան, ԱՓախլան

քի բնակչությունից համընդհանուր կախվածության գործակիցը կընդունի 100-ին հավասար արժեքներ այն դեպքում, երբ 100 բնակչի հաշվով աշխատունակ տարիքի բնակչության և նրանցից կախյալ վիճակում հայտնված անչափահասների և տարեցների թվերը հավասար են: Իսկ 100-ից փոքր ու մեծ արժեքները ենթադրում են 100 բնակչի հաշվով համապատասխանաբար' աշխատունակ տարիքի բնակչության թվի պակաս կամ գերազանցություն նրանցից կախյալ վիճակում հայտնված անչափահասների և տարեցների ընդհանուր թվի համեմատ:

Գծապատկեր 4-ի համաձայն' 2000-2100թթ. աշխատունակ տարիքի բնակչությունից համընդհանուր կախվածության գործակիցն աշխարհում և առանձին աշխարհամասերում աճի միտում ունի' բացառությամբ Աֆրիկայի, որտեղ կանխատեսում է վերոնշյալ գործակցի նվազման միտում:

Ակնհայտ է, որ ծնելիության անկումն ու բնակչության ծերացումը նպաստում են սոցիալ-տնտեսական ոլորտում խնդիրների սրմանը: Առաջին հերթին' աշխատուժի կազմում կրճատվում է ամենա-երիտասարդ տարրի բաժինը, որն առավել կրթված ու ընկալունակ է նորարարությունների նկատմամբ: Մասնավորապես, The Econmist ամսագրի հետազոտական կենտրոնի կողմից տրված գնահատականի համաձայն' 21-րդ դարի 2-րդ տասնամյակի կեսերին Ճապոնիա-յում 20-30 տարեկան աշխատողների բաժինը կնվազի 1/3-ով: Երկրորդ հերթին' աշխատողների ու կենսաթոշակառուների թվաքանա-կի հարաբերությունը Ճապոնիայում և Իտալիայում մինչ 2030թ. ներկայիս 4:1-ից կնվազի մինչև 2:1, իսկ մինչև 2050թ.' մինչև 3:2: Նման խնդիրների հետ արդեն բախվում են Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի (Գերմանիայից մինչև Ռուսաստան), միջերկրածովյան ու Արևելյան Ասիայի երկրները [6, с. 351]:

The Economist ամսագրի փորձագետները բնակչության ծերացման հետ կապված խնդիրների լուծման ավելի կառուցողական մո-

117

ԴՀախվերդյան, ԱՓախլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

տեցում են համարում մեծ տարիքի մարդկանց համար աշխատանքը շարունակելու պայմանների ստեղծումը: Այն առավել ևս արդարացված է, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ տնտեսության ոլորտային կառուցվածքի և աշխատանքի բնույթի փոփոխման արդյունքում ինչպես կանանց, այնպես էլ մեծահասակ անձանց աշխատանքի օգտագործման հնարավորություններն օբյեկտիվորեն ընդլայնվում են: Կյանքի որակի բարելավման և առողջապահության բնագավառում առաջընթացը թույլ է տալիս ընդլայնել աշխատունակ տարիքի սահմանները:

Առաջարկվող միջոցների թվին են դասվում աշխատանքային գործունեության պարտադիր ընդհատման տարիքային շեմի վերացումը, կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացումը և այս հարաբերություններում կանանց ու տղամարդկանց միջև հավասարության հաստատումը: Նոր պայմաններում աշխատանքի ընդունման ու աշխատավարձի դրույքաչափի սահմանման ժամանակ հիմնական չափանիշներ պետք է դառնան մտավոր կարողությունները, արհեստա-վարժությունը և հետաքրքրվածությունն աշխատանքում: Աշխատանքային ռեսուրսների որակական բնութագրերի պահպանման համար պահանջվում են կրթության, առողջապահության և մանկական հաստատությունների վրա մասնավոր ու պետական մակարդակով նշանակալի ծախսեր և սոցիալական օգնության այլ ձևեր:

2003թ. ՏՀԶԿ անդամ երկրներում կրթությանը հատկացված ծախսերը կազմել են այս երկրների ՀՆԱ 6,3%-ը, իսկ ՀՆԱ 7%-ից ավելի են ծախսել ԱՄՆ-ը, Կորեան, Դանիան ու Իսլանդիան: Միևնույն ժամանակ, 29 երկրներից 7-ում այն ՀՆԱ 5%-ից պակաս է կազմել [10]:

Կրթության մակարդակը (25 տարեկանից բարձր բնակչության), որը հաշվարկվում է բոլոր մակարդակի դպրոցներում անցկացված տարիների միջին քանակով, XX դարի երկրորդ կեսին ողջ աշխարհում անշեղորեն աճել է: Հարվարդի համալսարանի միջազգային

118

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ԴՀախվերդյան, ԱՓախլան

զարգացման կենտրոնի տվյալներով, 1960-2000թթ. համար այն մոտ 1,5 անգամ աճել է' 4,61-ից դառնալով 6,72: Զարգացող երկրներում նշյալ ցուցանիշն աճել է շուրջ 2,7 անգամ' 1,79-ից հասնելով 4,89-ի, իսկ զարգացած երկրներում' 1,4 անգամ (6,97-ից դարձել է 9,8): Անցումային տնտեսությամբ երկրներում կրթության մակարդակը 7,17-ից աճել է մինչև 9,95, բայցևայնպես, 2000թ. այն ավելի ցածր է եղել, քան 1990թ.' 10,02 [11]:

1970 թվականից հետո կրթության մակարդակի բարձրացման տեմպերը բոլոր խմբերի երկրներում դանդաղել են, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ XXI դարի կեսերին նշյալ ցուցանիշը զարգացող ու զարգացած երկրներում էականորեն կմոտենա. 1-ին խմբի երկրներում մինչև 2025թ. 11 տարի և 2050թ.' 12 տարի, իսկ 2-րդ խմբի երկրներում' համապատասխանաբար 7 և 9 տարի:

Կրթության որակի բարձրացմանը նպաստում է նաև հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերի աճը: Անցումային երկրներում արդեն մի քանի տասնամյակ է, ինչ այս ցուցանիշը գտնվում է ՀՆԱ 2-3% միջակայքում:

2004թ. ՏՀԶԿ անդամ երկրներում միջին ցուցանիշը կազմել է 2,3%: Ճապոնիայում, Շվեյցարիայում և Ֆինլանդիայում այն գերազանցել է ՀՆԱ 3%-ը: Բարձրագույն կրթության որակի բարձրացման և ԳՏԱ-ի համար հատկապես կարևոր է հիմնարար հետազոտությունների վրա հիմնված առաջանցիկ աճը: ԱՄՆ-ում դրանց վրա կատարվող ծախսերը գերազանցել են ՀՆԱ 0,4%-ը: Հետազոտությունների և մշակումների վրա ծախսերի կեսից ավելին բաժին է ընկնում նոր տեխնիկայի նմուշների մշակմանը: XXI դարի սկիզբը նշանավորվեց զարգացող երկրներում հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերի առաջանցիկ աճով: Այսպես, Չինաստանում 2005թ. այդ ծախսերը հասել են ՀՆԱ 1,3%-ին, այն դեպքում, երբ 2000թ. դրանք կազմում էին ընդամենը 0,9% [12]:

119

ԴՀախվերդյան, ԱՓախլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ՏՀԶԿ անդամ երկրներում սոցիալական կարիքներին հատկացված ծախսերը (առանց կրթության ոլորտի) 1980-2003թթ. ՀՆԱ 16%-ից աճել են 21%-ի: Նրանք ներառում են կենսաթոշակները (ՀՆԱ 8%), առողջապահությունը (6%), սոցիալական օգնությունն աշխատունակ տարիքի բնակչությանը (5%), ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքներին (2%): Սկանդինավյան երկրներում վերջին ցուցանիշը հասել է 3%-ի [7, с. 68-70]: Ընդհանուր առմամբ, ՏՀԶԿ երկրներում բնակչության սոցիալական աջակցության մասշտաբներն էականորեն տարբերվում են. Մեքսիկայում և Կորեայում նրա բաժինը ՀՆԱ-ում տատանվում է 5-6%-ի շրջակայքում, իսկ Շվեյցարիայում' մինչև 31% [13]: Այսպիսով, համաշխարհային տնտեսության զարգացման վրա բնակչության ծերացման գործոնի ազդեցությունը ենթադրում է.

• խնայողության գլոբալ նորմի իմաստով' աշխատանքի արտադրողականության առաջանցիկ աճի բացակայության պայմաններում տարեցների կողմից ժողովրդագրական ծանրաբեռնվածության գործակցի ավելացում,

• խնայողությունների գլոբալ կուտակման դանդաղեցում կամ դադարում' տարեցների կողմից կուտակված խնայողությունների սպառման աճին զուգընթաց,

• պետության իմաստով' ամենամյա կենսաթոշակային ծախսերի ավելացում մինչև ՀՆԱ 1,5%-ը 2030թ. դրությամբ,

• առանձին շուկաների և տեխնոլոգիաների իմաստով' 2030թ. դրությամբ բժշկական ծառայություններից և խնամքի ծառայություններից օգտվողների աճ առնվազն 30%-ով կամ 200 մլն-ով' միայն զարգացած երկրներում,

• կենսաթոշակային համակարգի պակասուրդի խնդրի բարդացում ԱՄՆ-ում և ԵՄ առանձին երկրներում [14, 15],

• կենսաթոշակային կուտակումների փոքրացմանը զուգընթաց խնայողության նորմի նվազում, որն ԱՄՆ-ում առանց այդ էլ առանձնապես բարձր չէ [9, с. 100]:

120

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ԴՀախվերդյան, ԱՓախլան

Անդրադառնալով Հայաստանին նշենք, որ ՄԱԿ Տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի կանխատեսումներով' Հայաստանի բնակչությունը 2050թ. 2013-ի համեմատ կկրճատվի 6,5%-ով կամ 195 հազար մարդով' 2.977,0 հազ. մարդուց հասնելով 2.782,0 հազ. մարդու: Հայաստանում բնակչության թվի անկում է կանխատեսվում նաև հաջորդող ժամանակահատվածի համար. համաձայն ՄԱԿ գնահատականների' 2100թ. երկրի բնակչության թիվը

կկրճատվի մինչև 2.335,0 հազ. մարդ [16, p. 85]: Նման միտումը պայմանավորված է արտագաղթի աճող տեմպերով և պտղաբերության գործակցի ոչ բավարար' նույնիսկ փոխհատուցման գործակցից ցածր մակարդակով. եթե 1975-7980-ական թթ. պտղաբերության գործակցի միջին ցուցանիշը Հայաստանում կազմել է 2,50, ապա 2000-2025թթ. այդ ցուցանիշի փաստացի և կանխատեսվող մակարդակները տատանվում են 1,72-1,74-ի սահմաններում, հաջորդող ժամանակահատվածի համար ՀՀ-ում կանխատեսվում է պտղաբերության գործակցի որոշակի աճ (2045-2050թթ.'1,82, իսկ 2095-2100թթ.' 2,00), որը, սակայն, բավարար չի լինի բնակչության թվի կրճատման դինամիկան փոփոխելու համար: Այս առիթով բազմիցս մտահոգություն է հայտնել նաև ժողովրդագրագետ Ռ.Եգանյանը, որի խոսքերով' «Այսօր վերարտադրական տարիքում գտնվող մեկ զույգի վերարտադրման ցուցանիշը կազմում է 1,4, մինչդեռ 20-րդ դարի 70-80-ական թվականներին յուրաքանչյուր զույգ միջինն ունենում էր երեք երեխա ապահովելով վերարտադրության 2,6 գործակից: Հետևաբար, տեղի ունի նեղացող բնական վերարտադրություն, քանի որ այսօրվա մայրական սերունդն իրեն կիսով չափ է վերարտադրում» [17]:

Այսպիսով, եթե կոնկրետացնենք Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, ապա պետք է չեզոքացվեն բնակչության թվաքանակի կրճատման հիմնական պատճառները' արտագաղթը, ծնելիության նվազումը և մահացության աճը [18]:

121

ԴՀախվերդյան, Ա.Փախլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

Բնակչության ծերացումն ու թվի կրճատումը հղի են ոչ միայն ժողովրդագրական, այլև խոր տնտեսական հետևանքներով: Աշխատունակ տարիքի բնակչության փոքր տեսակարար կշիռը մոտ ապագայում կհանգեցնի պետական բյուջեի ճեղքվածքի խորացմանը' պայմանավորված աշխատավարձից եկամտահարկի տեսքով պետբյուջեի հարկային մուտքերի նվազմամբ և միաժամանակ, կենսաթոշակային ծախսերի ավելացմամբ:

Աղյուսակ 2

Աշխարհի և ՀՀ բնակչության բաշխվածությունն ըստ տարիքային խմբերի

Տարիքային խմբեր 2013 205 0 210 )

Աշխարհ ՀՀ Աշխարհ ՀՀ Աշխարհ ՀՀ

0-14 26,2 20,2 21,3 15,1 17,9 15,0

15-59 62,0 65,4 57,5 53,4 54,6 50,3

60+ 11,7 14,4 21,2 31,5 27,5 34,7

80+ 1,7 2,6 4,1 6,7 7,6 12,4

Աղբյուրը ' United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2013). World Population Prospects: The 2012 Revision, Highlights and Advance Tables. Working Paper No. ESA/P/WP. 228., p. 65.

Աղյուսակ 2-ում բերված տվյալներից երևում է, որ ինչպես աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում նկատելի է բնակչության աստիճանական ծերացման միտումը. կանխատեսվող ժամանակահատվածում սպասվում են անչափահաս երեխաների և չափահաս տարիքի աշխատունակ բնակչության տեսակարար կշռի անկում և փոխարենը' 60 տարեկանից բարձր տարիքի բնակչության մասնաբաժնի աճ: Ընդ որում, բնակչության ծերացման տեմպերը ՀՀ-ում աշխարհի միջինացված ցուցանիշի համեմատ առավել խորն են արտահայտված: Սա նաև հետևանքն է այն բանի, որ ՀՀ-ում բնակչության կյանքի սպասվող միջին տևողությունը ևս գերազանցում է աշխարհի միջինացված ցուցանիշը:

Սեպտեմբեր, 2014թ.

122

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ԴՀախվերդյան, ԱՓախլան

Աղբյուրներ և գրականություն

1. А.Апокин, Мировая экономика в долгосрочной перспективе: субъектный анализ, http://www.forecast.ru/_ARCHIVE/Analitics/VoprEconom/Apokin2012.pdf

2. Maddison A, The World Economy Historical Statistics. Paris: OECD, 2003, p. 256.

3. Population Growth Rates//OECD Factbook 2007. Paris. OECD, 2007 (www. oecd.org/factbook).

4. Evolution of the Population // OECD Factbook 2007.

5. How to Deal with a Falling Population // The Economist. 2007. July 28, p. 13.

6. Мировая экономика: прогноз до 2020 года / под ред. акад. А.А. Дынкина / ИМЭМО РАН, М., Магистр, 2007.

7. В. Клинов, Мировая экономика: прогноз до 2050г., Вопросы экономики, № 5, 2008, с. 62-79.

8. Live Longer, Work Longer: A synthesis report, OECD, 2006.

9. А.Апокин, Мировая экономика в долгосрочной перспективе: субъектный анализ, «Вопросы экономики», М, 2012, №6, с. 89-109.

10. Public and Private Education Expenditure // OECD Factbook 2007.

11. Barro R.J, Lee J.W., International Data on Educational Attaiment: Updates and Implications // CID Working Paper 42. 2000.

12. Expenditureon R&D // OECD Factbook 2007.

13. Social Expenditure // OECD Factbook 2007.

14. Yermo J and C. Severinson (2010), "The Impact of the Financial Crisis on Defined Benefit Plans and the Need for Counter-Cyclical Funding Regulations", OECD Working Papers on Finance, Insurance and Private Pensions, No. 3, OECD Publishing.

15. The 2009 Ageing Report: Economic and budgetary projections for the EU-27 Member States (2008-2060), 8 C, 2009.

16. United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2011). World Population Prospects: The 2010 Revision, Volume I: Comprehensive Tables. ST/ESA/SER.A/313. p. 85.

17. Ռ Եգանյան, «Այսօրվա մայրական սերունդն իրեն կիսով չափ է վերարտադրում», մարտ 3, 2010, http://www.7or.am/am/news/view/14976/

18. Ն.Գալստյան, Հայաստանի ժողովրդագրական անվտանգության մարտահրավերները, http://archive.ankakh.com/2010/05/33946/:

123

ԴՀախվերդյան, ԱՓախլան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ. ԳԼՈԲԱԼ ԾԵՐԱՑՈՒՄ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Դավթ Հախվերղյան, Աննա Փախյան

Ամփոփագիր

Համաշխարհային տնտեսության զարգացման պայմանները կանխորոշող գործոնների շարքում իրենց կարևորագույն դերակատարումն ունեն բնակչության ժողովրդագրական կառուցվածքն ու դինամիկան: Բնակչության ժողովրդագրական կառուցվածքի փոփոխության հիմնական միտումը գլոբալ ծերացումն է: Ընդ որում, բնակչության ծերացման տեմպերը ՀՀ-ում աշխարհի միջինացված ցուցանիշի համեմատ առավել խորն են արտահայտված: Սա նաև հետևանքն է այն բանի, որ ՀՀ-ում բնակչության կյանքի սպասվող միջին տևողությունը ևս գերազանցում է աշխարհի միջինացված ցուցանիշը:

ДЕМОГРАФИЧЕСКИЕ ОСНОВЫ МИРОВОЙ ЭКОНОМИКИ: ГЛОБАЛЬНОЕ СТАРЕНИЕ

Давид Ахвердян, Анна Пахлян

Резюме

Наряду с основными тенденцими, определяющими условия развития мировой экономики, свою важную роль имеет динамика и демографическая структура населения. Основной тенденцией изменения демографической структуры населения является его глобальное старение. При этом, по сравнению со средними показателями мировой экономики, темпы старения населения Армении выражены более явно, что обусловлено тем обстоятельством, что ожидаемая средняя продолжительность жизни в Армении тоже превосходит соответствующий мировой показатель.

124

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (58), 2014թ.

ԴՀախվերդյան, ԱՓախլան

DEMOGRAPHIC BASES OF THE WORLD ECONOMY:

GLOBAL AGING

Davit Hakhverdyan, Anna Pakhlyan

Resume

Along with the major trends that define the conditions of the world economy, the dynamics and demographic structure of population play an important role. The global aging of the population is the main trend that changes in the demographic structure. At the same time, compared to the average performance of the world economy, the pace of population aging in Armenia expressed more deeply, and this is due to the fact that the average life expectancy in Armenia also exceeds the corresponding figure for world.

125

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.