Научная статья на тему 'Հայաստան. Ժողովրդագրական մարտահրավերներ'

Հայաստան. Ժողովրդագրական մարտահրավերներ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
270
61
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Շավարշ Քռչարյան

Հոդվածում քննարկվում են Հայաստանի ժողովրդագրության մտահոգիչ միտումները, ինչն առավել ցայտուն է երևում այլ երկրների հետ համեմատելիս: Անդրադարձ է կատարվում երեք փոխկապակցված խնդիրների մարդկության թվաքանակի աճի դինամիկան մինչև օրս և կանխատեսումներ ապագայի համար, աճի անհամաչափությունն ու ժողովրդագրական կառուցվածքի փոփոխություններն ըստ մայրցամաքների և երկրների, ժողովրդագրական փոփոխությունների ազդեցությունը տարբեր երկրների և հատկապես Հայաստանի վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Тревожные тенденции изменения демографической ситуации Армении более четко проявляются при сравнении с другими странами. Обращаясь к трем взаимосвязанным проблемам — динамике роста численности человечества, диспропорции роста и изменений демографических структур по континентам и странам, воздействию демографических изменений на разные страны и в особенности Армению — можно сделать вывод, что: • происходит спад роста численности населения; • рост численности населения непропорционален по регионам, странам и отдельным народам; • население стареет; • продолжаются международная миграция и урбанизация. В разных странах и регионах эти тенденции имеют значительные социальные, экономические и политические последствия, особенно заметно проявляющиеся в Европе, а из стран нашего региона — в Армении и Грузии.

Текст научной работы на тему «Հայաստան. Ժողովրդագրական մարտահրավերներ»

Շ. Քոչարյա ն

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

ՀԱՅԱՍՏԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Շավարշ Քռչարյան

Հոդվածում քննարկվում են Հայաստանի ժողովրդագրության մտահոգիչ միտումները, ինչն առավել ցայտուն է երևում այլ երկրների հետ համեմատելիս: Անդրադարձ է կատարվում երեք փոխկապակցված խնդիրների մարդկության թվաքանակի աճի դինամիկան մինչև օրս և կանխատեսումներ ապագայի համար, աճի անհամաչափությունն ու ժողովրդագրական կառուցվածքի փոփոխություններն ըստ մայրցամաքների և երկրների, ժողովրդագրական փոփոխությունների ազդեցությունը տարբեր երկրների և հատկապես Հայաստանի վրա:

1. Երկրագնդի բնակչության աճը մինչև օրս

Ընդունված է համարել, որ մոտ 1 մլն տարի առաջ երկրագնդի վրա ապրում էին մոտ 100 հազար մարդ, իսկ ընդհանրապես մարդկության պատմության ընթացքում երկրագնդի վրա ապրած մարդկանց ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 միլիարդ: Այս պահին երկրագնդի բնակչությունը 6,4 միլիարդ է, ինչը կազմում է մինչև այժմ երկրագնդի վրա ապրած մարդկանց 6,5%-ը: Եթե ընդունենք, որ երկրագնդի ռեսուրսների սպառումը մեկ մարդու կողմից բոլոր ժամանակահատվածներում եղել է հավասար և 100 մլրդ մարդը հավասարապես բաշխված են եղել մարդկության գոյության ընդամենը 10000 տարվա ընթացքում, ապա ստացվում է, որ ներկա ժամանակահատվածում մարդկությունը տարեկան սպառում է երկրագնդի նույնքան ռեսուրս, որքան նախորդ ժամանակահատվածում սպառել է 650 տարվա ընթացքում:

Աղյուսակ 1-ոճձ/ներկայացված են մարդկության աճի տեմպերը մինչև օրս և որոշ կանխատեսումներ ապագայի համար: Մեր թվարկության սկզբին երկրագնդի բնակչությունը, տարբեր գնահատականներով, կազմում էր 100-400 մլն մարդ, աղյուսակում ընտրված է 300 մլն թիվը: 1 մլրդ սահմանագծին հասնելու համար պահանջվել է 1800 տարի, ինչը նշանակում է, որ բնակչության տարեկան աճը 10 հազար հոգու հաշվարկով կազմել է 6 մարդ:

82

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Շ.Քոչարյաե

Երկրագնդի բնակչության աճը [1,2]

Աղյուսակ 1

ԴԱՐ ՏԱՐԵ- ԹԻՎ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ (x 10 9) ՔԱՆԻ ՏԱՐՈՒՄ Է ԱՎԵԼԱՑԵԼ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՃ (x 10 6) ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՃ / 1000 ՀՈԳԻ

I-XIX 1 0,3 ~ 1 000 000 0,0003 0,001

1804 1 1804 0,4 0,6

1927 2 123 8 5

1960 3 33 30 12

XX 1974 4 14 71 20

1987 5 13 77 17

1999 6 12 83 15

2002 6,23 3 77 13

XXI 2025 7,9 22 76 11

2050 9,1 25 48 6

XXI - XXX 2001- 3000 6144 1000 6138 2

Աճի տեմպերի տեսանկյունից աննախադեպ էր XX դարը: XX^ երկրագնդի բնակչությունն ավելի քան եռապատկվեց' անցնելով 6 մլրդ-ի սահմանագիծը: XX^ արձանագրվել է բնակչության տարեկան աճի աննախադեպ բարձր թիվ. 60-70-ական թվականներին այդ թիվը կազմում էր 20 հոգի յուրաքանչյուր 1000 մարդու համար: XX^ արձանագրվել է նաև երկրագնդի բնակչության միջին տարեկան առավելագույն աճ' մոտ 80 մլն մարդ: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ գոյություն ունեցող 192 պետություններից 67-ի բնակչությունը կազմում է 80 մլն [2]։

Դրանք են Սինգապուր (4,4 մլն), Ուրուգվայ, Լիբանան, Լիբերիա, Ալ-բանիա, Հայաստան, Կոնգո, Պանամա, Մավրիտանիա, Մոնղոլիա, Ջամայ-կա, Օման, Արաբական Միավորված Էմիրություններ, Լատվիա, Լեսոտո, Բութան, Մակեդոնիա, Սլովենիա, Քուվեյթ, Նամիբիա, Բոթսվանա, Էստոնիա, Զամբիա, Տրինիդադ և Տոբագո, Գաբոն, Գվինեա-Բիսաու, Մավրիկիա, Սվազիլենդ, Գայանա, Ֆիջի, Կիպրոս, Կոմորներ, Ջիբութի, Բահրեյն, Կատար, Հասարակածային Գվինեա, Սողոմոնյան կղզիներ, Լյուքսեմբուրգ, Կաբո Վերդե, Սուրինամ, Մալթա, Բրունեյ, Բահամներ, Մալդիվներ, Բար-բադոս, Բելիզ, Վանուատու, Սամոա, Սենտ Լյուսիա, Իսլանդիա, Սաո Թոմ և Պրինսիպ, Միկրոնեզիա, Սենտ Վինսենտ և Գրենադիներ, Տոնգա, Գրենա-դա, Կիրիբատի, Անդորրա, Սեյշելներ, Դոմինիկա, Անտիգուա և Բարբուդա,

83

Շ. Քոչարյա ն

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

Մարշալյան կղզիներ, Մոնակո, Լիխտենշտեյն, Սան Մարինո, Պալաու, Նաուրու, Տուվալու (11600):

2 Բեակչությաե աճի կանխատեսումներ ապագայի համար

Ապագայի համար հիմնական կանխատեսումը բնակչության աճի թվի անկումն է, որը երևում է XX դարի վերջին և հաշվի է առնվում մասնագետների կողմից ապագայի համար կանխատեսումներ կատարելիս (տե ս աղյուսակ 1): Ըստ ՄԱԿ-ի տվյալների, 2000-2025թթ. բնակչության տարեկան աճը լինելու է 11 մարդ 1000 հոգու համար, իսկ 2025-2050թթ. 6 մարդ 1000 հոգու համար:

Գնահատելու համար, թե որքանով է շարունակվելու աճի անկումը, ընդունենք, որ III հազարամյակի ընթացքում երկրագնդի բնակչությունը կրկնապատկվելու է յուրաքանչյուր 100 տարի: Այդ դեպքում բնակչության տարեկան աճը 1000 հոգու համար կլինի 2 մարդ, ինչը 10 անգամ պակաս է, քան XX դարի 60-ական թվականներին: Այդպիսի պայմաններում երկրագնդի բնակչությունը 3000 թվականին կկազմի 6 տրիլիոն մարդ: Պատկերացնելու համար այդ թիվը արձանագրենք, որ այն հավասար է այսօրվա 5000 Չինաստանի բնակչությանը: Այդ պարագայում 1 հոգուն կհասնի երկրագնդի մակերեսի 20 մ2 տարածք: Համեմատության համար հիշատակենք, որ այսօր 1 հոգուն հասնում է մոտ 23000 մ2:

Այսօր մասնագետների մեծամասնության գնահատմամբ երկրագնդի բնակչությունը, հասնելով 12-15 մլրդ-ի, այլևս չի աճելու:

3. Բնակչության աճի անհամաչափությունը ըստ մայրցամաքների և երկրների

Բնակչության աճի տեմպերի նվազումը, հանդիսանալով ընդհանուր միտում, համաչափ չի արտահայտվում երկրագնդի տարբեր հատվածներում:

Աղյուսակ 2

Երեք երկրների բնակչությունը (xlff) և նրանց տոկոսային հարաբեյաւթյունը երկրագնդի բնակչությունից [1,2]

ԵՐԿԻՐ 1804թ. 2004թ. 2050թ.

ՉԻՆԱՍՏԱՆ 0,3 (30%) 1,30 (20%) 1,4 (15%)

ՀՆԴԿԱՍՏԱՆ 0,2 (20%) 1,07 (17%) 1,6 (18%)

ԱՄՆ 0,006 (0,6%) 0,29 (4,6%) 0,42(4,6%)

84

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Շ. Քոչարյան

Այսպես, 1804թ. Չինաստանի և Հնդկաստանի բնակչությունը կազմում էր երկրագնդի 1 մլրդ բնակչության կեսը (աղյուսակ 2): Անցած ժամանակահատվածում Չինաստանի բնակչությունն ավելացել է 1 մլրդ-ով, իսկ Հնդկաստանինը' 870 մլն-ով: Մյուս կողմից այդ երկրների բնակչության տեսակարար կշիռն անկում է ապրում, ինչը հետևանք է այլ երկրների բնակչության ավելի արագ աճի: Օրինակ, 1804թ. ԱՄՆ բնակչությունը 6 մլն էր, իսկ այսօր մոտ 300 մլն է, այսինքն բնակչությունն աճել է 50 անգամ:

Եթե 1950թ. Եվրոպայի բնակչությունը կազմում էր երկրագնդի բնակչության 21,4%-ը, իսկ Աֆրիկայինը' 8,9%-ը, ապա 2000թ. Եվրոպայի բնակչությունը 12% է, իսկ Աֆրիկայինը' 13%: 50 տարի առաջ Աֆրիկայում բնակվում էր 227 մլն մարդ, 2000թ. 805 մլն, իսկ 2050թ. կլինի 1.845 մլն, այսինքն 100 տարում Աֆրիկայի բնակչությունն աճելու է 8 անգամ (աղյուսակ 3, 4): Վառ օրինակ է Քենիան. 1955թ. բնակչությունը կազմում էր 6 մլն, իսկ այսօր' 34 մլն։ 50 տարում նրա բնակչությունն աճել է 5,7 անգամ (եթե նույն ժամանակահատվածում Հայաստանի բնակչությունն աճեր նույն տեմպերով, ապա այսօր Հայաստանում կբնակվեր 10 մլն մարդ):

Մայրցամաքների բնակչության աճը [2]

Աղյուսակ 3

ՄԱՅՐՑԱՄԱՔ 1950թ. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ X 10 6 2000թ. 2005թ.

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ X 10 6 ԱՃ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ X 10 6 ԱՃ

ԱՍԻԱ 1437 3688 157% 5368 46%

ԱՖՐԻԿԱ 227 803 254% 1845 130%

ԵՎՐՈՊԱ 546 730 34% 642 - 12%

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 111 348 214% 480 38%

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 221 487 120% 722 48%

ԱՎՍՏՐԱԼԻԱ և ՕՎԿԻԱՆԻԱ 12 31 158% 45 45%

ԵՐԿՐԱԳՈՒՆԴ 2555 6085 138% 9104 50%

Աղյուսակ 3-ից երևում է, որ 2000-2050թթ. մարդկության թիվն աճելու է 1,5 անգամ, միևնույն ժամանակ Աֆրիկայի բնակչությունը 2,3 անգամ, իսկ Եվրոպայինը նվազելու է 12 %-ով: Համապատասխանաբար 2050թ. մարդկության 59%-ը բնակվելու է Ասիայում, 20%-ը Աֆրիկայում և 7%-ը Եվրոպայում (աղյուսակ 4)

85

Շ.Քոչարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

Աղյուսակ 4

Երկրագնդի բնակչության տոկոսային բաշխումը ըստ մայրցամաքների [2]

ՄԱՅՐՑԱՄԱՔ 1950թ. 2000թ. 2050թ.

ԱՍԻԱ 56,2 60,6 58,9

ԱՖՐԻԿԱ 8,9 13,2 20,3

ԵՎՐՈՊԱ 21,4 12,0 7,0

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 4,3 5,7 5,3

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 8,6 8,0 7,9

ԱՎՍՏՐԱԼԻԱ և ՕՎԿԻԱՆԻԱ 4,7 0,5 0,5

Բնակչության աճի անհամաչափությունը բնորոշ է նաև առանձին երկրների: Մի քանի օրինակ.

• Եթե 2000թ. Եվրամիության բոլոր երկրների բնակչությունը 1 տարում աճել է 343 հազար մարդով, ապա Հնդկաստանը նույնքան աճ է արձանագրել ընդամենը 6 օրում:

• 50 տարի առաջ Իսպանիայի բնակչությունը 3 անգամ ավելի էր, քան Մարոկկոյինը, իսկ 50 տարի հետո լինելու է 1,5 անգամ պակաս:

• 50 տարի առաջ Ճապոնիայի բնակչությունը 4 անգամ ավելի էր, քան Ֆիլիպիններինը, իսկ 50 տարի հետո լինելու է 1,5 անգամ պակաս:

• 50 տարի առաջ Ռուսաստանի բնակչությունը (առանց ԽՍՀՄ հանրապետությունների) 3 անգամ ավելի էր, քան Պակիստանինը, այսօր այդ երկրների բնակչությունը հավասար է, իսկ 50 տարի հետո Ռուսաստանի բնակչությունը կլինի 2,5 անգամ պակաս, քան Պակիստանինը:

Աղյուսակ 5-ոճմներկայացված են որոշ երկրներ, որոնց բնակչության աճն ավելին է, քան երկրագնդի բնակչության միջին աճը: Այդ երկրները ներկայացնում են տարբեր մայրցամաքներ, տարբեր մշակույթ: Հատկանշական է, որ դրանք, չնչին բացառություններով (Պապուա Նոր Գվինեա), ժողովրդավարական չեն:

Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ, չնայած երկրագնդի ՁԻԱՀ-ով տառապող բնակչության 70%-ը կենտրոնացված է Աֆրիկայում, դա չի նվազեցնում աֆրիկյան երկրների բնակչության արագ աճը:

Ժողովրդավարական երկրներին էլ է բնորոշ բնակչության աճի անհամաչափությունը (աղյուսակ 6): Ժողովրդավարական երկրների շարքում աճի ամենաբարձր տեմպերն արձանագրում են ԱՄՆ-ը, Իսրայելը և Իռլան-դիան, իսկ ամենացածրը (բացասական աճ) Ճապոնիան, Իտալիան և Իսպանիան (հնարավոր պատճառներին կանդրադառնանք ստորև):

86

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Շ.Քոչարյաե

Բնակչության արագ աճի երկրներ [2]

Աղյուսակ 5

ՄԱՅՐՑԱՄԱՔ ԵՐԿԻՐ Բ Ն Ա Կ Չ ՈԻ Թ Յ Ա Ն ԹԻՎ (x106) ՔԱՆԻ ԱՆԳԱՄ է ԱՎԵԼԱՆՈԻՄ

2000թ. 2050թ.

ՈԻԳԱՆԴԱ 23,3 132,7 5,7

ՄԱԴԱԳԱՍԿԱՐ 15,5 65,5 4,2

ԱՖՐԻԿԱ ԳՎԻՆԵԱ 7,5 28,7 3,8

ԲՈԻՐՈԻՆԴԻ 6,1 22,9 3,8

ԿՈՆԳՈ 52,0 183,2 3,5

ՆԻԳԵՐԻԱ 123,3 356,5 2,9

ԱՍԻԱ ԵՄԵՆ 17,5 71,1 4,1

ՕՄԱՆ 2,5 8,3 3,3

ԱՖՂԱՆՍՏԱՆ 25,9 81,9 3,2

ՏԱՋԻԿՍՏԱՆ 6,4 16,6 2,6

ՊԱԿԻՍՏԱՆ 141,6 295,0 2,1

ՆԵՊԱԼ 24,7 53,3 2,2

ԼԱՈՍ 5,5 13,2 2,3

ԿԱՄԲՈՋԱ 12,2 25,1 2,1

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՄԱԼԱՅԶԻԱ 21,8 43,1 2,0

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ 81,2 147,6 1,8

ԱՄԵՐԻԿԱ ՊԱՐԱԳՎԱՅ 5,6 14,6 2,6

ՆԻԿԱՐԱԳՈԻԱ 4,8 9,4 2,0

ԳՎԱՏԵՄԱԼԱ 12,6 22,8 1,8

ԱՎՍՏՐԱԼԻԱ և ՕՎԿԻԱՆԻԱ ՊԱՊՈԻԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ 4,9 10,7 2,2

Աղյուսակ 6

Բնակչության նվազում (աճ) ժողովրդավարական երկրեերում [2]

ԵՐԿԻՐ ԲՆԱԿՉՈԻԹՅԱՆ ԹԻՎ (x106) ԱՃ*

2005թ. 2050թ.

ՃԱՊՈՆԻԱ 127,4 99,9 - 22% (-20%)

ԻՏԱԼԻԱ 58,1 50,4 -13% (-34%)

ԻՍՊԱՆԻԱ 40,3 35,6 - 12% (-27%)

ԳԵՐՄԱՆԻԱ 82,4 73,6 - 11% (-31%)

ՊՈՐՏՈԻԳԱԼԻԱ 10,6 9,9 - 7% (-28%)

ԱՄՆ 295,7 420,1 + 42%

ԻՍՐԱՅԵԼ 6,3 8,5 + 35%

ԻՌԼԱՆԴԻԱ 4,0 5,4 + 35%

ԿԱՆԱԴԱ 32,8 41,4 + 26%

ԱՎՍՏՐԱԼԻԱ 20,1 24,2 + 20%

2006թ. կանխատեսում, իսկ փակագծերում' 2000թ.:

87

Շ. Քոչարյա ն

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

4. Բնակչության աճի տեմպերի անկումը և բնակչության ծերացումը

Բնակչության աճի տեմպերի անկումը և, առավել ևս, բնակչության բացասական աճը խոր հետևանքներ են թողնում ժողովրդագրական կառուցվածքի վրա: Այդ հետևանքներից է երկրի բնակչության միջին տարիքի ավելացումը: Միջին տարիքը բնութագրելու համար օգտագործվում է կիսող տարիք հասկացությունը: Դա տվյալ տարածքի բնակչության համար այն տարիքն է, որից ավելի և պակաս տարիք ունեցող մարդկանց թիվը հավասար է: Այսօր երկրագնդի բնակչության կիսող տարիքը 26,4 է, այն ժամանակ, երբ Եվրոպայինը' 37,7, իսկ Աֆրիկայինը' 18,3 է (աղյուսակ 7):

Կիսող տարիքը 2003թ. [3]

Աղյուսակ 7

ԵՎՐՈՊԱ 37,7

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 35,4

ՕՎԿԻԱՆԻԱ 30,7

ԱՍԻԱ 26,1

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ 24,2

ԱՖՐԻԿԱ 18,3

ԵՐԿՐԱԳՈՒՆԴ 26,4

Ժողովրդագրական տեսանկյունից ակնհայտ է Եվրոպայի ծերացումը: Եթե 1950թ. եվրոպացու միջին տարիքը 29 էր, 2000թ.' 38, ապա 2050թ. լինելու է 50 տարեկան: Եվրոպայում 2050թ. մարդկության պատմության ընթացքում առաջին անգամ կարձանագրվեն հետևյալ ցուցանիշները. մինչև 15 տարեկան մարդկանց թիվը կլինի ավելի քիչ, քան 60 տարեկանից բարձ-րերինը, վերջինների թիվը կանցնի 220 միլիոնը, և 60 տարեկանից ավելիները կկազմեն Եվրոպայի բնակչության 35%-ը:

1950թ. մինչև 2000թ. 60 տարեկանից բարձր մարդկանց թիվը Եվրոպայում աճել է 2,5 անգամ, այն ժամանակ, երբ ընդհանուր բնակչությունն աճել է 1,3 անգամ: Այսօր 65 տարեկանից բարձր մարդիկ երկրագնդի բնակչության 7%-ն են, իսկ Եվրոպայում' 16%:

Բնակչության ծերացումը լուրջ ազդեցություն է թողնում ընտանիքի վրա (աղյուսակ 8)' գնալով նվազում է ամուսնացած կանանց տոկոսը, ավելանում է առաջին անգամ ամուսնացող, առաջին անգամ ծննդաբերող կանանց միջին տարիքը, ծնելիությունը նվազում է, ավելանում է արտաամուս-նական կապերից ծնված երեխաների տոկոսը և աճում է ամուսնալուծությունների տոկոսը:

Ըստ էության, ավանդական ընտանիքի ինստիտուտը կանգնում է

88

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Շ. Քոչարյան

վերանալու վտանգի առջև, ինչը չի կարող չազդել երեխաների դաստիարակության և կրթական համակարգերի վրա: Դրա արտահայտությունն է այն, որ արտաամուսնական կապերից ծնված երեխաների տոկոսը 50-ից ավելի է Շվեդիայում, Նորվեգիայում և Էստոնիայում, իսկ Իսլանդիայում անցել է 60%-ի շեմը: Հայաստանի պարագայում, միջին եվրոպական ցուցանիշի համեմատությամբ, մտահոգիչ են ամուսնացած կանանց ավելի ցածր տոկոսը և ավելի ցածր ծնելիությունը:

Իր բազմաթիվ հետևանքներով, այդ թվում և սոցիալական, կարևոր նշանակություն ունի 15-ից մինչև 64 տարեկան մարդկանց թվի և 65 ու բարձր տարիք ունեցող մարդկանց հարաբերակցությունը: Այդ ցուցանիշն արտահայտում է, թե յուրաքանչյուր մեկ թոշակառուին քանի աշխատող է հասնում: Եթե 1950թ. այդ ցուցանիշը Եվրոպայում հավասար էր 9-ի, այսօր 5 է, ապա 2050թ. այն կլինի 2: Այդ միտումը խորապես ազդում է թոշակային ապահովագրության, առողջապահության, ծերերի խնամքի ապահովման ոլորտներում պետության կողմից վարվող քաղաքականության վրա:

Ծերացման հետևանք է նաև անհրաժեշտ քանակի աշխատուժի բացակայությունը, ինչը բազմաթիվ ծերացող երկրներում դրդում է խթանել աշխատուժի ներգաղթը (օրինակ' Գերմանիայում, Ֆրանսիայում):

Բնակչության ծերացումը և ընտանիքը [4, 5]

Աղյուսակ 8

Ց ՈԻ Ց Ա Ն Ի Շ Ե Վ Ր Ո Պ Ա Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն

1990թ. 2002թ. 2002թ.

ՄԻՆՉԵՎ 50 ՏԱՐԵԿԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԿԱՆԱՅՔ 77% 62% 50%

ԿՆՈՋ ՏԱՐԻՔԸ' ԱՄՈՒՍՆԱՆԱԼԻՍ 24,2 26,5 23,2

ՄՈՐ ՏԱՐԻՔԸ' ԱՌԱՋԻՆ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ 24,4 25,9 22,4

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ (ԵՐԵԽԱ/1 ԿԻՆ) 1,8 1,5 1,2

ԱՐՏԱԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻՑ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ 15% 28% 13%

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 26% 32% 7%

5. Ծերացումը և ներգաղթը

Հասարակության ծերացման հիմնական պատճառը մնում է ծնելիության անկումը, սակայն իր դերն է խաղում նաև մարդկանց կյանքի միջին տևողության մեծացումը: Երկրորդ հանգամանքն ավելի բնորոշ է զարգացած երկրներին, որտեղ ավելի արդյունավետ են գործում բժշկական սպա-

89

Շ. Քոչարյա ն

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

սարկումը, տարեց մարդկանց սոցիալական պաշտպանվածությունը և կյանքն, ընդհանուր առմամբ, ավելի բարեկեցիկ է:

Ծերացումը հաղթահարելու համար կան երկու հիմնական մոտեցումներ. ներգաղթի խթանում և ծնելիության աճի խրախուսում:

Չնայած ներգաղթն ի վիճակի է լուծել երկրի բնակչության թվի անկումը հաղթահարելու խնդիրը, սակայն գրեթե անզոր է կանխել բնակչության ծերացումը: Դա երևում է Գերմանիայի ներգաղթի քաղաքականության վերաբերյալ մասնագետների վերլուծություններից: Ըստ ՄԱԿ տվյալների Գերմանիայի բնակչությունը, որն այսօր 83 մլն է, 2050թ. դառնալու է 57 մլն: Հաշվի առնելով այդ հանգամանքը Գերմանիայի իշխանությունները ծրագրել և իրականացնում են տարեկան 200.000 մարդկանց ներգաղթ, ինչը կնպաստի, որպեսզի 2050թ. Գերմանիայի բնակչությունը լինի 71 մլն մարդ: Որպեսզի Գերմանիան ներգաղթի հաշվին պահպանի 2050թ. իր այսօրվա բնակչության թիվը, անհրաժեշտ է ապահովել տարեկան 344.000 մարդկանց ներգաղթ: Եթե նպատակ է դրված պահպանել այսօրվա 16-64 տարեկանների թիվը, ապա տարեկան ներգաղթածների թիվը պետք է կազմի 487.000: Իսկ եթե նպատակ է դրված պահպանել 2000թ. Գերմանիայի 15-64 տարեկանների և 65 ու բարձր տարիքի մարդկանց այսօրվա հարաբերակցությունը, որը հավասար է 4-ի, ապա անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր տարի ապահովել 3.600.000 մարդկանց ներգաղթ։ Դա նշանակում է, որ 50 տարվա ընթացքում Գերմանիա պետք է ներգաղթի 180 մլն մարդ:

Ներգաղթը առաջացնում է երկրորդ խնդիրը, որը դեռևս իր լուծումը չի գտել Եվրոպայում: Դա ներգաղթածների և նրանց սերունդների լիարժեք չինտեգրվելն է, ինչը վտանգում է երկրի սոցիալական համերաշխությունը և հղի է սոցիալական լարվածությամբ: Վերջին ժամանակահատվածում Ֆրանսիայում տեղ գտած անկարգությունները, մասնավորապես, ներգաղթյալների լիարժեք չինտեգրման հետևանք են:

Ավելի արդյունավետ է պետության կողմից ծնելիության խթանման քաղաքականությունը: Այդ քաղաքականության շնորհիվ Սկանդինավյան երկրներում հաջողվել է հաղթահարել բնակչության թվի անկումը և հասնել դրական աճի: Սակայն, հաշվի առնելով բնակչության աճի անկման ընդհանուր միտումը, այդպիսի քաղաքականությունը կարող է լուծել երկրի բնակչության դրական աճի խնդիրը, բայց չի լուծում կամ մասամբ է բարելավում ծերացման խնդիրը:

Ծնելիության և ներգաղթի 2002թ. ցուցանիշները Եվրոպայի երկրներում ներկայացված են աղյուսակներ 9 և 10-ում: Հետսոցիալիստական երկրներին բնորոշ է միջին եվրոպականից ավելի ցածր բնակչության աճ և ծնելիություն, բացառություն են կազմում Ալբանիան, Ադրբեջանը և Մակեդոնիան:

90

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Շ.Քոչարյաե

Աղյուսակ 9

Եւխոպայի խորհրդի բնակչության ամենացածր և ամենաբարձր աճի երկբեեր (2002թ.)" [4]

ԵՐԿԻՐ ԲՆԱԿԱՆ ԱՃ ՆԵՐԳԱՂԹ ԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԱՃ

ՈՒԿՐԱԻՆԱ -7 -1 -8

ՎՐԱՍՏԱՆ 0 -6 -6

ԲՈԻԼՂԱՐԻԱ -6 0 -6

ՌՈՒՍԱՍՏԱՆ -7 1 -6

ԼԱՏՎԻԱ -5 -1 -6

ԼԻՏՎԱ -3 -1 -4

էստոնիա -4 0 -4

ՄՈԼԴՈՎԱ -2 -1 -3

ՌՈՒՄԻՆԻԱ -3 0 -3

ՍԵՐԲԻԱ -3 0 -3

ՖՐԱՆՍԻԱ 4 1 5

ՆՈՐՎԵԳԻԱ 2 4 6

ՇՎԵՅՑԱՐԻԱ 1 7 8

ՊՈՐՏՈԻԳԱԼԻԱ 1 7 8

ԱԴՐԲԵՋԱՆ 8 0 8

ԻՏԱԼԻԱ 0 6 6

ԹՈՒՐՔԻԱ 14 2 16

ԻՍՊԱՆԻԱ 1 15 16

ԱԼԲԱՆԻԱ 11 5 16

ԻՌԼԱՆԴԻԱ 8 9 17

* Ցուցանիշները բերված են բնակչության 1000 հոգու հաշվարկով:

Աղյուսակ 10

Եւխոպայի խորհրդի ամենաբարձր և ամենացածր ծնելիության երկրներ [4]

ԵՐԿԻՐ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ (ԵՐԵԽԱ/1 ԿԻՆ)

ԹՈՒՐՔԻԱ 2,46

ԱԼԲԱՆԻԱ 2,20

ԻՌԼԱՆԴԻԱ 1,97

ԻՍԼԱՆԴԻԱ 1,93

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՖՐԱՆՍԻԱ 1,88

ՄԱԿԵԴՈՆԻԱ 1,77

ՆՈՐՎԵԳԻԱ 1,75

ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ 1,73

ԴԱՆԻԱ 1,73

ՖԻՆԼԱՆԴԻԱ 1,72

ԵՎՐՈՊԱ 1,50

ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ 1,23

ԲԵԼԱՌՈՒՍ 1,21

ՍԼՈՎԵՆԻԱ 1,21

ՄՈԼԴՈՎԱ 1,21

ԲՈՒԼՂԱՐԻԱ 1,21

ՀԱՅԱՍՏԱՆ 1,21

ՍԼՈՎԱԿԻԱ 1,19

ՍԱՆ ՄԱՐԻՆՈ 1,19

ՉԵԽԻԱ 1,17

ՈՒԿՐԱԻՆԱ 1,13

91

Շ. Քոչարյա ն

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

6. Հայաստանի և տարածաշրջանի երկրների ժողովրդագրությունը

Բնակչության բնական աճը Հայաստանում մինչև 1989թ. նույնն էր, ինչ երկրագնդի միջին թիվը (աղյուսակ 11): Սակայն 1989թ. հետո տեղի է ունեցել կտրուկ անկում, և դրական աճը փոխարինվել է բացասականով: Հայաստանի բնակչությունը կարող էր աճել նաև ի հաշիվ հարյուր հազարավոր փախստականների (Ադրբեջանից, Աբխազիայից, Հյուսիսային Կովկա-սից, Վրաստանից), սակայն նրանց մեծամասնությունը բնակություն չհաստատեց Հայաստանում:

Հայաստանի բնակչությունը [6]

Աղյուսակ 11

ՏԱՐԵԹԻՎ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ (x106) ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՃ ՏԱՐԵԿԱՆ ԱՃ / 1000 ՀՈԳԻ

1913 1,0 - -

1940 1,3 + 11 000 +9,6

1970 2,5 +40 000 + 16,7

1989 3,5 +53 000 + 17,7

2001 3,0 -42 000 -13,0

Հայաստանի հիմնական ժողովրդագրական ցուցանիշների դինամիկան խիստ մտահոգիչ է (աղյուսակ 12): Սկսած 90-ական թթ. արձանագրվում է ամուսնությունների, նորածինների թվի և ծնելիության զգալի անկում, միաժամանակ աճել է արտաամուսնական կապերից ծնված երեխաների թիվը: Այդ «ժողովրդագրական փոսը» գնալով ավելի նշանակալից ազդեցություն է ունենալու տարբեր բնագավառների վրա: Դրանցից մեկը բանակն է: Աղյուսակ 12-ից կարելի է հաշվարկել, որ մինչև 1990թ. Հայաստանում տարեկան ծնվում էր մոտ 80 հազ. երեխա, իսկ 90-ականների կեսերից' 30 հազ.: Ժամանակին 80 հազ. երեխաների ծնվելու դեպքում, հաշվի չառնելով նորածինների կեսին, որոնք իգական սեռի էին, 2 տարվա զորակոչերով կարելի էր ունենալ 60 հազարանոց բանակ: Իսկ 30 հազ. նորածինների պարագայում 2 տարվա ընթացքում, լավագույն դեպքում, կարելի է ապահովել 30 հազարից պակաս զորակոչիկ: Մենք մոտեցել ենք այդ սահմանագծին, ինչը ենթադրում է բանակի արմատական ռեֆորմ, որն, իր հերթին, ժամանակ է պահանջում:

92

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Շ.Քոչարյաե

Աղյուսակ 12

Հայաստանի ժողովրդագրական դինամիկան [4]

Ցուցանիշ 1960 1965 1970 1975 1980 1985 1990 1995 2000 2003

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ (X1000) 1830 2492 2800 3074 3317 3515 3754 ? 3803 ? 3212

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ, % 4,06 3,15 2,22 1,84 1,45 1,35 1,68 0,34 ? -0,03 0,06

ԲՆԱԿԱՆ ԱՃ, % (ծնվածների և մահացածների տարբերությունը) 3,33 2,29 1,70 1,68 1,72 1,82 1,63 0,64 0,27 0,30

ՄԻԳՐԱՑԻԱ, % (ներգաղթածների և արտագաղթածների տարբերությ ուն) 0,73 0,87 0,52 0,16 -0,27 -0,47 0,05 -0,30 -0,30 -0,24

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1000 հոգու 1 տարում) 11,2 8,5 7,3 8,9 10,4 9,9 8,0 4,2 2,9 4,8

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (1000 հոգու 1 տարում) 0,3 0,5 1,0 1,0 1,1 1,1 1,2 0,7 0,4 0,6

ՆՈՐԱԾԻՆՆԵՐ (1000 հոգու) 40,1 28,6 22,1 22,2 22,7 24,0 22,5 13,0 9,0 11,2

ԱՐՏԱԱՄՈՒՍՆԱ-ԿԱՆ ԿԱՊԵՐԻՑ ԾՆՎԱԾՆԵՐ % 1,7 2,8 4,3 6,5 9,3 9,3 14,6 11,8

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ (երեխա 1 կին) 3,9 3,2 2,8 2,3 2,6 2,6 1,6 1,1 1,3

Ըստ մասնագետների կանխատեսումների Հայաստանի բնակչության թիվը մնալու է անփոփոխ մինչև 2050թ., Վրաստանում և Ռուսաստանում տեղի է ունենալու բնակչության թվի նվազում 20-23%-ով, իսկ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի բնակչությունը աճելու է 24-35%-ով (աղյուսակ 13): Իհարկե, կասկածի տակ է Ադրբեջանի և մասամբ Վրաստանի բացարձակ թվերի արժանահավատությունը, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի թվերը' մինչև մարդահամարի անցկացումը: Սակայն այդ հանգամանքը չի խոչընդոտում ժողովրդագրական միտումների համեմատությանը:

Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ գոյություն ունի բնակչության աճի անհամաչափություն ոչ միայն մայրցամաքների և երկր-ների միջև, այլ նաև առանձին երկրի ներսում: Ռուսաստանում ավելի բարձր ծնելիության հաշվին աստիճանաբար ավելանում է մահմեդական բնակչության տոկոսը, իսկ Վրաստանում ընդհանուր բնակչության անկմանը զուգահեռ շարունակվում է այնտեղ բնակվող ադրբեջանցիների արագ

93

Շ. Քոչարյա ն

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

աճ, կարելի է կանխատեսել, որ 2050թ. Վրաստանում բնակվող յուրաքանչյուր 5-րդ մարդը կլինի ազգությամբ ադրբեջանցի:

Աղյուսակ 13

Հայաստանի և տարածաշրջանի երկրներիբնակչությունը [2, 4]

ԵՐԿԻՐ 1970թ. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ X 106 1990թ. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ X 106 2005թ. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ X 106 2 050թ.

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ X 106 ԱՃ

ՀԱՅԱՍՏԱՆ 2,5 3,5 3,0 3,0 0%

ՎՐԱՍՏԱՆ 4,7 5,4 4,7 3,8 -20%

ԱԴՐԲԵՋԱՆ 5,2 7,1 7,9 10,7 +35%

ԻՐԱՆ 29,0 49,8 68,0 89,7 +32%

ԹՈՒՐՔԻԱ 35,0 55,5 69,7 86,5 +24%

ՌՈՒՍԱՍՏԱՆ 131,0 147,7 143,4 110,1 -23%

Տարածաշրջանի երկրներից ծնելիության ամենացածր ցուցանիշը Հայաստանում է, իսկ ամենաբարձրը' Թուրքիայում (աղուսակ 14): Տարածաշրջանի բոլոր երկրներում կիսող տարիքն այսօր ավելի ցածր է, քան Եվրո-պայինը: 2050թ. կիսող տարիքը մնալու է Եվրոպայինից ցածր տարածաշրջանի բոլոր երկրների համար, բացառությամբ Հայաստանի: Այսպիսով, Հայաստանը ծերանում է համեմատաբար արագ տեմպերով:

Աղյուսակ 14

Տարածաշրջանի ԵԽ անդամ երկրների ժողովրդագրական տվյալներ [4, 5, 7]

ԵՐԿԻՐ ԾՆԵԼԻ- ՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԱՃ % ՄԻԳ- ՐԱՑԻԱ % ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ % 15-64 ՏԱՐԵԿԱՆ/ +65 ԿԻՍՈՂ ՏԱՐԻՔ 2000թ./2050թ.

ՀԱՅԱՍՏԱՆ 1,2 0,2 -0,3 -0,1 5,6 30,4 / 53,4

ԱԴՐԲԵՋԱՆ 1,6 0,8 -0,1 0,7 8,8 26,7 / 47,2

ՎՐԱՍՏԱՆ 1,4 0 -0,7 -0,7 4,1 34,8 / 49,2

ՌՈՒՍԱՍ- ՏԱՆ 1,3 -0,7 0,1 -0,6 4,3 36,8 / 50,0

ԹՈՒՐՔԻԱ 2,5 1,4 0,2 1,6 10,5

ԵՎՐՈՊԱ 1,5 -0,01 0,24 0,23 5 37,7 / 50,0

94

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Շ. Քոչարյան

7 Առանձին երկրներումբնակչության աճի համեմատական կտյաւկ նվազման պատճառները

Տարածված է այն տեսակետը, որ բնակչության աճի անկումը պայմանավորված է վատ սոցիալական պայմաններով: Սակայն արդեն ներկայացված համեմատական տվյալները ցույց են տալիս հակառակ պատկերը. որպես կանոն արագ աճը բնորոշ է աղքատ երկրներին, իսկ զարգացած երկրներում, եթե հաշվի չառնենք ներգաղթը, բնական աճը հիմնականում բացասական է:

Բնակչության աճի նվազմանը նպաստում են երկու գործոն.

• գլոբալիզացիան, որը կայացել է արևմտյան ժողովրդավարության երկրներում, իսկ այժմ միտված է տարածվելու ամբողջ աշխարհում,

• ուրբանիզացիան. 35 տարի առաջ երկրագնդի բնակչության 2/3-ն ապրում էր խոշոր քաղաքներից դուրս, իսկ 35 տարի հետո բնակչության 2/3-ը բնակվելու է խոշոր քաղաքներում (այսօր Տոկիոյի բնակչությունը հասել է 26,5 մլն-ի, իսկ արվարձաններով' 34,5 մլն-ի):

Գլոբալիզացիայով և ուրբանիզացիայով կարելի է բացատրել արևմտյան տիպի ժողովրդավարական պետությունների բնակչության աճի անկումը և ծերացումը: Բնակչության աճի անկմանը նպաստող այլ գործոններ բացահայտելու համար անդրադառնանք այն զարգացած երկրներին, որոնց բնորոշ է աճի առավելագույն անկումը (տե ս աղյուսակ 6): Դրանք են Իտալիան, Գերմանիան, Պորտուգալիան, Իսպանիան և Ճապոնիան: Կարելի է նկատել, որ դրանք այսօրվա այն զարգացած երկրներն են, որոնք ժամանակին կտրուկ անցում են կատարել տոտալիտար կամ ավտորիտար համակարգերից դեպի ժողովրդավարականը: Նույն պատկերն այսօր առկա է անցումային հետսոցիալիստական երկրներում, որտեղ ժողովրդագրական ցուցանիշները զիջում են միջին եվրոպականին (աղյուսակներ 9, 10): Ստացվում է, որ անցումային փուլերը նպաստում են բնակչության աճի ավելի արագ անկմանը: Հնարավոր պատճառ կարող է հանդիսանալ այդ փուլերում ավանդական արժեքային համակարգի քայքայումը:

Ժողովրդավարական երկրներից բնակչության առավելագույն աճ ապահովվում է ԱՄՆ-ում, Իսրայելում, Իռլանդիայում, Կանադայում և Ավ-ստրալիայում: Բոլոր այդ երկրներին բնորոշ է պետության որդեգրած ներգաղթը խթանելու քաղաքականությունը: Սակայն, ինչպես վերը նշվել է, ներգաղթն ինքնին չի ապահովում երկրի ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը, եթե ներգաղթածները չեն պահպանում արտագաղթի երկրին բնորոշ բարձր ծնելիությունը:

Արդյունքում առաջանում է հակասություն. ներգաղթածների լիար-

95

Շ. Քոչարյա ն

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

ժեք ինտեգրումն ուղեկցվում է ծնելիության անկումով, իսկ ծնելիության հարաբերական բարձր ցուցանիշի պահպանումը հնարավոր է հարաբերական մեկուսացման պայմաններում:

Հասկանալու համար, թե ինչի շնորհիվ է այդ երկրներին հաջողվում խուսափել այդ հակասությունից, ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ նշված 5 երկրները բաժանվում են 2 խմբի:

Առաջինը Իսրայելը և Իռլանդիան են, որտեղ ներգաղթածները հիմնականում տվյալ պետության տիտղոսակիր ազգի ներկայացուցիչներ են, ինչը դյուրին է դարձնում ինտեգրվելու խնդիրը:

Երկրորդը ԱՄՆ-ը, Կանադան և Ավստրալիան են, որոնք ազգային պետություններ չեն: Այդ երկրները ցուցաբերում են հանդուրժողական վերաբերմունք ներգաղթած խմբերի ավանդույթների' լինեն կրոնական, լեզվական, մշակութային թե ազգային, նկատմամբ: Արդյունքում այդ երկրնե-րում ներգաղթածների հարաբերական կշիռն անընդհատ ավելանում է, սակայն դա լրջորեն չի մտահոգում հասարակությանը, քանի որ այդ պետությունները հիմնադրվել են հենց ներգաղթածների կողմից:

Այդ հակասությունը մնում է անլուծելի արևմտյան երկրների մեծամասնության համար: Եթե որևէ եվրոպական երկիր հետևի ԱՄՆ փորձին, ապա այդ երկրի ազգությունը մոտ ապագայում կարող է ազգային փոքրամասնություն դառնալ իր իսկ երկրում:

Իսրայելին և Իռլանդիային բնորոշ են և ներգաղթի, և ծնելիության հարաբերական բարձր ցուցանիշները: Դրանց կապը պատահական չէ և կարող է հետևանք լինել պետական քաղաքականության, որն ուղղված է ավանդական հոգևոր արժեհամակարգի պահպանմանը: Իսրայելում այդպիսի քաղաքականության արտահայտություններից են Հոլոքոստի հիշողությունը և ավանդական ապրելակերպը պահպանելու պետական մոտեցումը:

Անդրադառնալով Հայաստանին կարելի է արձանագրել, որ երկրում հոգևոր արժեհամակարգի կազմալուծումն ուղեկցվում է ժողովրդագրական ցուցանիշների կտրուկ վատթարացմամբ: Հայաստանում ավանդական ար-ժեքային համակարգի քայքայմանը նպաստել են, մասնավորապես, անհատի անպաշտպանվածությունը, ստվերային տնտեսության առկայությունը, կոռուպցիան, սոցիալական ծայրահեղ բևեռացումը, հումանիտար ոլորտի (մշակույթ, գիտություն, կրթություն) խնդիրների անտեսումը, հեռանկարային ծրագրերի բացակայությունը և անորոշությունը երկրի ընտրած ուղու և ապագայի նկատմամբ:

96

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Շ. Քոչարյան

ԱմՓոփում

Այսպիսով, երկրագնդի բնակչության ժողովրդագրական միտումներն են.

• բնակչության աճի անկումը,

• բնակչության աճի անհամաչափությունն ըստ տարածաշրջանների, երկրների և առանձին ազգությունների երկրների ներսում,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• բնակչության ծերացումը,

• միջազգային միգրացիան,

• ուրբանիզացիան,

• գլոբալիզացիան,

• ՁԻԱՀ և այլ համաճարակների տարածման վտանգը:

Այդ միտումները և դրանցից բխող հետևանքները ՄԱԿ մասնագետ Ջոզեֆ Չեյմին բնութագրել է որպես «Նոր միջազգային ժողովրդագրական կարգ»: Այդ նոր կարգն ավելի նշանակալի սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքներ է թողնում տարածաշրջանների և երկրների վրա: Նոր կարգի ազդեցությունն առավել չափով արտահայտվում է Եվրո-պայում, իսկ անմիջապես մեր տարածաշրջանի երկրներից' Հայաստանում և Վրաստանում:

Փետրվար, 2006թ.

Օգտագործված աղբյուրներ և գրականություն

1. World population and international migration in the 21-st Century. Joseph Chamie, OSCE PA Conference on Migration, Portugal, 2001.

2. The world almanac and book of facts 2006, World Almanac Books, 2006 and previous Books.

3. Keynote speeches presented at the European Population Conference 2005. (Strasbourg, 7-8 April 2005), PACE, AS/Mig (2005) Addendum.

4. Recent demographic development in Europe 2004, Council of Europe Publishing, 2005.

5. Demographic and social implications of low fertility for family structures in Europe. Nico Keilman, Council of Europe Publishing, 2003.

6. Հայաստանի Հանրապետության 2001թ. մարդահամարի արդյունքներ. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2003:

7. Demographic consequences of economic transition in countries of Central and Eastern Europe. Dimiter Philipov and Yurgen Dorbritz, Council of Europe Publishing, 2003.

97

Շ. Քոչարյա ն

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

АРМЕНИЯ: ДЕМОГРАФИЧЕСКИЕ ВЫЗОВЫ Шаварш Кочарян

Резюме

Тревожные тенденции изменения демографической ситуации Армении более четко проявляются при сравнении с другими странами. Обращаясь к трем взаимосвязанным проблемам — динамике роста численности человечества, диспропорции роста и изменений демографических структур по континентам и странам, воздействию демографических изменений на разные страны и в особенности Армению — можно сделать вывод, что:

• происходит спад роста численности населения;

• рост численности населения непропорционален по регионам, странам и отдельным народам;

• население стареет;

• продолжаются международная миграция и урбанизация.

В разных странах и регионах эти тенденции имеют значительные социальные, экономические и политические последствия, особенно заметно проявляющиеся в Европе, а из стран нашего региона — в Армении и Грузии.

98

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.