Научная статья на тему 'Հայաստանում 2017-2020թթ. Ծնունդների թվաքանակի կանխատեսում'

Հայաստանում 2017-2020թթ. Ծնունդների թվաքանակի կանխատեսում Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
243
31
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ժողովրդագրական կանխատեսում / կենդանի ծնունդներ / ժողովրդագրական քաղաքականություն։

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Самвел Манукян

Հոդվածում ներկայացված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների և ժողովրդագրական կանխատեսման մեթոդների կիրառմամբ իրականացված՝ Հայաստանում 2017-2020թթ. կենդանի ծնունդների կանխատեսումը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ПРОНОЗ ПО ПОКАЗАТЕЛЯМ РОЖДАЕМОСТИ В АРМЕНИИ В 2017-2020ГГ.

В статье представлен прогноз по показателям рождаемости в Армении в 20172020гг., осуществленный на основе данных Национальной статистической службы РА и методов демографического прогнозирования.

Текст научной работы на тему «Հայաստանում 2017-2020թթ. Ծնունդների թվաքանակի կանխատեսում»

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2017-2020ԹԹ. ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Սամվել Մանուկյան

Բանալի բաոեր ժողովրդագրական կանխատեսում, կենդանի ծնունդներ, ժողովրդագրական քաղաքականություն։

«Նորավանք» հիմնադրամը և «21-րդ ԴԱՐ» ամսագիրը պարբերաբար անդրադառնում են Հայաստանի ժողովրդագրական վիճակին վերաբերող տարաբնույթ հարցերին [1-4]։ Այդ հրապարակումներում դիտարկվել են Հայաստանի բնակչության թվաքանակը, բնական աճը (ծնունդների, մահերի և դրանց տարբերության) և մեխանիկական աճը (բնակչության ներհոսքի, արտահոսքի և դրանց տարբերության) պայմանավորող քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային գործոնները, տրվել են այդ գործոնների ազդեցության գնահատականները և վերլուծությունը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակի կառավարման մոտեցումներն ու մեթոդները։ Այդ աշխատանքները հիմնված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունների, ինչպես նաև հայաս-տանյան և գլոբալ մակարդակում ընթացող քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային պրոցեսները նկարագրող տվյալների վրա։

Այս աշխատանքում ներկայացված է Հայաստանում2017-2020թթ. ընթացքում կենդանի ծնունդների կանխատեսումը (Աղյուսակ 1):

Աղյուսակի 2-րդ սյունակում տրված է յուրաքանչյուր տարվա համար կանխատեսված ծնունդների քանակը։ Կանխատեսման մոտեցման ադեկ-վատության ստուգման համար այն կիրառվել է նաև 2015 և 2016թթ. համար, որոնք նույնպես ներկայացված են այդ սյունակում։

Աղյուսակի 3-րդ սյունակում տրված է ծնունդների փաստացի քանակն ըստ ՀՀ Ա4Ծ տվյալների։

Աղյուսակի 4-րդ սյունակում տրված է ծնունդների տարեկան հավել-աճը բացարձակ թվերով։ Այն հաշվարկված է կանխատեսված ծնունդների թվաքանակների կիրառմամբ (սյունակ 2)։

՚ «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, սոց.գ.թ.:

Աղյուսակի 5-րդ սյունակում տրված են կանխատեսված և փաստացի ծնունդների քանակների տարբերությունների բացարձակ արժեքները 2015 և 2016թթ. համար։

Աղյուսակի 6-րդ սյունակում տրված է կանխատեսված և փաստացի ծնունդների քանակի տարբերությունը որպես տոկոս հաշվարկված ծնունդների փաստացի քանակից, 2015 և 2016թթ. համար։

Աղյուսակ 1

Հայաստանում ծնունդների թվաքանակի կանխատեսումը 2017-2020թթ. համար

Հայաստանում ծնունդների թվաքան ւակի կանխատեսումը

2017-2020թթ. հաւ ար

1 2 3 4 5 6

Տարի Կանխատեսված то Ծնունդների Կանխատեսման Կանխատեսման

ծնունդների 1 £ © հավելաճը (ըստ սխալը սխալը %

քանակ jL 3 1 «2» սյունակի («2» - «3») («2» - «3»)/«3»

То ր՞ ք

^ £ Շ

а

2015 41,751 41,763 - -12 -0.03%

2016 40,682 40,638 -1,069 44 0.11%

2017 39,626 - -1,056 - -

2018 38,609 - -1,017 - -

2019 37,647 - -962 - -

2020 36,753 - -894 - -

Կանխատեսման կիրառությունները

Ծնունդների կանխատեսված քանակը կարող է կիրառվել տարբեր կոնկրետ խնդիրների լուծման համար, մասնավորապես.

• Տվյալները կարող են օգտագործվել եռամյա բյուջետային պլանավորման ընթացքում, այդ թվում.

0 Պլանավորելու համար ծննդօգնության համար նախատեսվող ֆինանսական միջոցները։

0 Պլանավորելու համար մանկական առողջապահության և մանկական սոցիալական ենթակառուցվածքների (մանկապարտեզներ) բեռնվածքը և գնահատելու համար կադրերի պահանջարկը։

0 Պլանավորելու համար սոցիալական աջակցության ծավալները:

0 Կիրառելով ծնունդների բաշխման մարզային գործակիցները պլանավորումը կարող է տարածվել նաև մարզային մակարդակում։

• Կիրառելով ծնվելիս սեռերի հարաբերակցության գործակիցը Հայաստանում մոբիլիզացիոն ներուժի գնահատումը կարող է տարածվել ևս 4 տարվա վրա 2035-2039թթ.։

Մեկեաբաեո տյուններ

Հայաստանում կնոջ պտղաբերության գործակիցը (TFR - Total Fertility Rate) սկսած 1993 թվականից արդեն 24 տարի է, ինչ ավելի ցածր է 2.15-ից, որը բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ մակարդակն է (Գծապատկեր 1):

Գծապատկեր 1

Ծնունդների թիվը և պտղաբերության գործակիցը Հայաստանում, 1980-2016թթ.: Աղբյուրը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն: 2017֊ 2020թթ. ծնունդների թիվը հեղինակային կանխատեսումներ են

Հետագա տարիների ընթացքում բնակչության երկարատև հեռանկարում վերարտադրության համար այդ հիմնարար ցուցանիշի նվազման վրա ուշադրություն չէր դարձվում, քանի որ ծնունդների քանակի նվազման հիմնական գործոններն էին բնակչության արտագաղթը և սոցիալ-տնտեսական պայմանների խիստ վատթարացումը: 2000-ականներին, երբ համաշխարհային տնտեսությունը վերելք էր ապրում, ինչն անդրադառնում

էր նաև Հայաստանի տնտեսության վրա, սկսեցին աճել ինչպես ծնունդների թվաքանակը, այնպես էլ կանանց պտղաբերության գործակիցը (տե ս Գծապատկեր 1, 2002-2010թթ. հատվածը), ինչը ժողովրդագրական վիճակի աստիճանական բարելավման տպավորություն էր թողնում։

Սակայն իրականում ծնունդների թվաքանակի այդ տարիների աճը պայմանավորված էր հիմնականում նրանով, որ ծննդաբերության տարիքի էին հասնում 1980-ականներին ծնված աղջիկները (տես Գծապատկեր 1, 1980-1990թթ. հատվածը)։ Այդ տարիները Հայաստանում ծնունդների թվաքանակի առավելագույն մակարդակի տարիներն էին։

2010-2016թթ. ընթացքում առաջացավ ծնունդների թվաքանակի նվազման միտում, որը 2014թ. միջարկվեց ցուցանիշի աճով, ինչը, մակերեսային դիտարկման դեպքում, կարող էր տպավորություն ստեղծել, որ հնարավոր է ծնունդների թվաքանակի տատանումներ 41-42 հազար երեխա միջակայքում։

• Սակայն, սկսած 2016-ից՝ ավարտվեց 1980-ականների ժողովրդագրական ոեզերվը.

Առաջին ծննդաբերության միջին տարիքին հասան 1993թ. ծնված աղջիկները, ովքեր 11,540-ով ավելի քիչ էին, քան 1992-ին ծնվածները։ Դրանից հետո ծնվածների թվաքանակը Հայաստանում սկսեց մոնոտոն նվազել և 2001թ. դարձավ 32,065 երեխա։

Գծապատկեր 1-ի տվյալներից ակնհայտ է, որ այսուհետ, յուրաքանչյուր հաջորդ տարի, Հայաստանում առաջին ծննդաբերության միջին տարիքին են հասնելու ավելի ու ավելի քիչ աղջիկներ։ Հայաստանում մոր միջին տարիքն առաջին երեխայի ծննդյան ժամանակ 2015թ. կազմել է 24.4 տարեկան։ Դրան է գումարվում նաև այն, որ ինտենսիվ արտագաղթի պայմաններում Հայաստանից հեռանում են նաև դեռահաս աղջիկները, ինչն էլ ավելի է նվազեցնում յուրաքանչյուր տարի առաջին ծննդաբերության միջին տարիքին հասնող աղջիկների թիվը։

Այս իրավիճակն արդեն փաստ է, որն այլևս ոչ մի կերպ չի քողածածկվի։ Այսինքն.

• Հայաստանի ժողովրդագրական ստանդարտ քաղաքականությունները, որոնք հիմնված են ծնելիության բարձրացման նպատակով սո-ցիալ-տնտեսական աջակցության տրամադրման վրա, այլևս ունակ չեն լինի շտկելու իրավիճակը՝ չեն կարողանա կոմպենսացնել ծննդաբերող կանանց փոքր թվաքանակը։

Ավելին պետք է հաշվի առնել, որ ծնելիության բարձրացման ցանկա-

ցած քաղաքականության հիմնարար երկարատև ազդեցությունը կարող է ի հայտ գալ նույնքան երկար ժամանակ հետո, որքան որ տևել է անբարենպաստ ժամանակաշրջանը մոտ քառորդ դար։

Ներկայացված կանխատեսումը կարելի էր շարունակել ևս 3-5 տարվա համար, սակայն Հայաստանից արտագաղթի տեմպը, որը ներկայացված կանխատեսման ժամանակ չի հաշվառվել, կարող է էապես փոխել պատկերը և թյուրիմացություններ առաջացնել։

Եզրակացություն. Հայաստանում ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնական քաղաքականությունը.

Ներկայացված կանխատեսման և դրա բովանդակային մեկնաբանությունից բխում է, որ.

• Կարճատև և միջնաժամկետ (մինչև 10 տարի) հեռանկարում Հայաստանում ժողովրդագրական վիճակի էական բարելավման միակ արդյունավետ քաղաքականությունը ներգաղթի կազմակերպումն ու իրականացումն է։

Այս տեսակետից հարկ է նշել, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում իրականացվել են այդպիսի քաղաքականությունների փորձի ուսումնասիրություններ, որոնք հրապարակված են մի շարք աշխատանքներում (այդ թվում Վերանյան Կ., «Հայրենադարձության կազմակերպման մեխանիզմները (Իսրայելական փորձից)» [5] և Կ.Վերանյան. «Իսրայելի քաղաքականության վերաբերյալ» [6] մենագրությունում։

Հայաստանի ներկա վիճակում ժամանակի հրամայականն է խորացնել այդ ուսումնասիրությունների ուղղությունը որպես դրանց արդյունք ակնկալելով Հայաստան ներգաղթի քաղաքականության մշակումը։

Հարկ է հատուկ նշել, որ ներկայացված դրույթը ոչ մի դեպքում չի հակադրվում Հայաստանում ծնելիության բարձրացմանն ուղղված քաղաքականությանը, որը, մեր խորին համոզմամբ, անվերապահորեն պետք է մնա պետական ուշադրության կենտրոնում և էլ ավելի հզորացվի ինչպես ֆինանսական հավելյալ ռեսուրսների ներգրավմամբ, այնպես էլ բարձրակարգ կիրառական հետազոտությունների արդյունքներով։

Հավելված. Կանխատեսման մեթոդաբանական պարզաբանումներ

Ժողովրդագրական պրոցեսների, այդ թվում նաև ծնունդների թվի դինամիկան, էականորեն կախված է բնակչության ժողովրդագրական, մասնավորապես սեռատարիքային կաոուցվածքի բնութագրերից։

Ծնունդների թվի դինամիկայի դեպքում կառուցվածքային բնութագրերից հիմնարար նշանակություն ունեն կանանց տարիքային կառուցվածքը և ծնելիության տարիքային գործակիցները։ Մահացության պրոցեսի հետևանքով կանանց տարիքային կառուցվածքը չի կարելի «ուղղակի տեղաշարժել» ժամանակային սանդղակում, այսինքն չի կարելի համարել, որ, օրինակ, 2024 տարեկան կանանց թվաքանակը 5 տարի հետո կվերածվի 25-29 տարեկան կանանց թվաքանակին։ Վերջինս կլինի ավելի փոքր, իսկ այդ նվազումը կախված կլինի կանանց մահացության տարիքային գործակիցներից, տվյալ դեպքում 20-24 տարեկանների մահացության գործակցից։ Հետևաբար, կանխատեսման համար անհրաժեշտ է կիրառել նաև կանանց մահացության տարիքային գործակիցներն այն բոլոր տարիքային խմբերի համար, որոնք կանխատեսման ժամանակահատվածում գոնե 1 տարի կլինեն կանանց ծնելիության տարիքային միջակայքում 15-49 տարեկան։

ՀՀ ԱՎԾ-ն հաղորդում է ամբողջ բնակչության մահացության տարիքային գործակիցները 5-ամյա կտրվածքով։ Այդ պատճառով, կանխատեսման ժամանակ կանանց մահացության տարիքային գործակցի փոխարեն կիրառվել են բնակչության մահացության տարիքային գործակիցները։ Այս կապակցությամբ նշենք, որ տղամարդկանց և կանանց մահացության տարիքային գործակիցները, մնացած հավասար պայմաններում (մասնավորապես ինտենսիվ պատերազմի բացակայության դեպքում), էապես տարբերվում են մանկական տարիքում մինչև 5 տարեկան, և ավագ տարիքում 55 և ավելի տարեկանից սկսած։

Բացի դրանից, չնայած դանդաղ, սակայն փոփոխվում են նաև ծնելիության տարիքային գործակիցները։ Դրանց փոփոխությունն արդեն ոչ թե ժողովրդագրական, այլ առավելապես մշակութային և սոցիալ-տնտեսա-կան գործոնների հետևանք է [7]։ Ենթադրելով, որ կանխատեսման ժամանակահատվածում 4 տարի, տեղի չեն ունենա սոցիալական կամ տնտեսական աղետներ, իսկ մշակութային փոփոխություններն ունեն մեծ իներցիա, ենթադրվել է, որ թույլատրելի է կանխատեսման ժամանակահատվածի համար ծնելիության տարիքային գործակիցները համարել հաստատուն։ Կանխատեսման համար կիրառվել են հոդվածը գրելիս վերջին հասանելի տվյալները 2015թ. գործակիցները [8]։

Ծնունդների կանխատեսման համար օգտագործված տվյալները, միջանկյալ կանխատեսված տվյալները և հաշվարկների կառուցվածքը ներկայացված են Աղյուսակ 2-ում։

Աղյուսակ 2

Կանխատեսման տվյալները, հաշվարկները և հաշվարկների կաոուցվածքը

Աղյուսակի վերևի հատվածում տրված են ծնունդների կանխատեսումները (կարմիր գույնի տառատեսակներով): Ծնված աղջիկների կանխատեսումն իրականացվել է ծնվածների թվաքանակը բազմապատկելով 0.47 գործակցով, որը Հայաստանում սեռերի հարաբերությունն է ծնվելիս [8]:

Աղյուսակի երկրորդ դեղին հատվածում տրված են Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցները Հայաստանում 2015թ. ըստ ՀՀ

ԱՎԾ տվյալների [8]: Այս ենթաաղյուսակի սյունակների տվյալները նույնն են, քանի որ ենթադրվել է, որ կանխատեսման ժամանակահատվածում դրանք հաստատուն են։

Երրորդ կանաչ ենթաաղյուսակում տրված են կանանց տարիքային բաշխումների կանխատեսումները 2016-2020թթ. համար (միջանկյալ կանխատեսումներ) Հայաստանում։ Դրանք հաշվարկված են հիմք ընդունելով 2015թ. ՀՀ ԱՎԾ տվյալները։ 2016թ. բաշխումները հոդվածի գրման ժամանակահատվածում (2017թ. մարտ) ՀՀ ԱՎԾ-ն դեռ չէր հրապարակել։

Չորրորդ կապույտ ենթաաղյուսակում տրված են Հայաստանի բնակչության (տղամարդիկ և կանայք) մահացության տարիքային գործակիցները 2015թ. համար ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների [8]։

Կապույտ սլաքները ցույց են տալիս, թե տվյալ կանխատեսված

ռ

տվյալի համար ո ր տվյալներն են կիրառվել։ Սլաքի վերջը (^) ցույց է տալիս կանխատեսված տվյալը, իսկ սլաքի սկիզբը (х) այն տվյալները, որոնք կիրառվել են կանխատեսման համար։

Հաշվարկային բանաձևերը

Խուսափելու համար երկար և ընկալման բարդություններ առաջացնող բացատրություններից ստորև հաշվարկային բանաձևերը ներկայացված են Excel ֆունկցիաների տեսքով, որոնք կիրառվել են Աղյուսակում սլաքի ծայրակետը պարունակող վանդակի տվյալի հաշվարկի համար։ Նույն գույնի վանդակների հաշվարկային բանաձևերը ստացվում են ներկայացված բանաձևերում փոխելով վանդակների հասցեները։ Բացառություն է կազմում միայն կանաչ ենթաաղյուսակի առաջին տողը, որտեղ տրված են 04 տարեկանների թվաքանակի կանխատեսումները։ Դրանց համար կիրառվում են ոչ միայն նախորդ տարվա սկզբում արդեն ծնված երեխաների թվաքանակները, այլև նախորդ տարվա ընթացքում ծնված երեխաների թվաքանակները (տրված են աղյուսակի վերևում «Ծնված աղջիկների կանխատեսում» տողում կարմիր գույնի տառատեսակներով)։

Բանաձևերի որոշակիության համար Աղյուսակում տրված են Excel էջի տողերի և սյուների համարակալումները։

Կանանց միջին թվաքանակի կանխատեսում. 0-4 տարեկանների խումբը 95,796 տվյալը պարունակող G15 վանդակի հաշվարկային բանաձևն է.

G15 = F15+F5 - F15/5 - F5*F32/1000 - (F15-F15/5)*F33/1000

Կանանց միջին թվաքանակի կանխատեսում մնացած տարիքային խմբերի համար. 86,124 տվյալը պարունակող H18 վանդակի հաշվարկային բանաձևն է.

H18 = G18+G17/5 - G18/5 - G17*G35/1000 - (G18-G18/5)*G36/1000

Ծնվածների թվաքանակի կանխատեսում 41,751 տվյալը պարունակող D4 վանդակի հաշվարկային բանաձևն է.

D4 = SUMPRODUCT(D8:D14,D18:D24)/1000

Ծնված աղջիկների կանխատեսում. 19,121 տվյալը պարունակող E5 վանդակի հաշվարկային բանաձևն է.

Е5=E4*0.47:

Մարտ, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հարությունյան ԳԱ, Մանուկյան ՍԱ, Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող գործոնների ուսումնասիրություն (հետազոտական ծրագիր), ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՄԱԿ Բնակչության հիմնադրամ, «Նորավանք» ԳԿՀ, Երևան, 2014թ., 218 էջ:

2. Манукян С.А., Промышленное развитие как фактор улучшения демографической ситуации и ее тенденций в Армении / 21-й ВЕК, информационно-аналтичский журнал, 1 (34), 2015, сс. 16-28.

3. Մանուկյան ՍԱ, Հայաստանում արտագաղթի դիրքորոշումների դինամիկան 2012-2015թթ. // «21-րդ ԴԱՐ», 5 (69), 2016, էջ 25-39։

4. Մանուկյան ՍԱ, Արժեքային համակարգը որպես բնակչության բնական աճը խթանող գործոն // «21-րդ ԴԱՐ», 2 (72), 2017 կամ «21-րդ ԴԱՐ», 3 (73), 2017։

5. Վերանյան Կ, Հայրենադարձության կազմակերպման մեխանիզմները (Իսրայելական փորձից), / «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014։

6. Իսրայելի քաղաքականության վերաբերյալ / ԿՎերանյան, Եր., «Նորավանք» ԳԿՀ, 2016, 224 էջ:

7. Մանուկյան ՍԱ, Արժեքային համակարգը որպես բնակչության բնական աճը խթանող գործոն // «21-րդ ԴԱՐ», 2 (72), 2017 կամ «21-րդ ԴԱՐ», 3 (73), 2017։

8. Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2016, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն։

9. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվար-դեկտեմբերին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, 2017, էջ 131։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2017-2020ԹԹ. ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածում ներկայացված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների և ժողովրդագրական կանխատեսման մեթոդների կիրառմամբ իրականացված Հայաստանում 2017-2020թթ. կենդանի ծնունդների կանխատեսումը։

ПРОНОЗ ПО ПОКАЗАТЕЛЯМ РОЖДАЕМОСТИ В АРМЕНИИ В 2017-2020ГГ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Самвел Манукян

Резюме

В статье представлен прогноз по показателям рождаемости в Армении в 20172020гг., осуществленный на основе данных Национальной статистической службы РА и методов демографического прогнозирования.

A FORECAST OF BIRTHRATES IN ARMENIA FOR 2017-2020 Samvel Marntkyan

Resume

The article presents a forecast of live birthrates in Armenia for 2017-2020, based on data from the Republic of Armenia National Statistical Service and methods of demographic forecasting.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.