Научная статья на тему 'Հայաստանում քաղաքական գաղափարախոսությունների սպեկտրի հավասարակշռումը որպես քաղաքական համակարգի արդիականացման նախապայման'

Հայաստանում քաղաքական գաղափարախոսությունների սպեկտրի հավասարակշռումը որպես քաղաքական համակարգի արդիականացման նախապայման Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
120
30
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье, используя теоретические и методологические принципы онтологического анализа, отождествляется положение Армении в общем мироустройстве и ее геополитическая роль в регионе. На основе этого выдвигается тезис, что в рамках государственной системы, руководствующейся либеральными экономическими идеями, качественное развитие экономики современной Армении невозможно. Со ссылкой на основополагающие принципы жизнедеятельности капитала выдвигается тезис о том, что ни у международного, ни у национального капитала нет серьезных стимулов для значительных капитальных инвестиций в Армению. На основе социологических опросов показывается, что общество современной Армении отчуждено от национальной элиты, а в политической системе отсутствуют партии и политические идеологии, отражающие стремления и цели широкой общественности. По итогам соцопросов определяются те основные характеристики политических идеологий, на основе которых необходимо модернизировать политическую систему Армении.

Текст научной работы на тему «Հայաստանում քաղաքական գաղափարախոսությունների սպեկտրի հավասարակշռումը որպես քաղաքական համակարգի արդիականացման նախապայման»

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԵԿՏՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ1

Սամվել Մանուկյան

2008թ. տնտեսական գլոբալ ճգնաժամի նոր ալիքն աշխարհի բազմաթիվ երկրներում արդիականացրեց սոցիալիզմի և կապիտալիզմի վերաբերյալ գաղափարախոսական դիսկուրսը: Լիբերալ տնտեսական գաղափարախոսական շրջանակները հակված են ճգնաժամը դի-տարկել որպես շուկայական տնտեսությունում պարբերաբար առաջացող զուտ տնտեսական երևույթ, տվյալ դեպքում' գլոբալ ֆինանսական համակարգի անբավարար վերահսկողության արդյունք: Նրանք համարում են, որ այդ ճգնաժամը կհաղթահարվի, ինչպես հաղթահարվել են նախորդ բազմաթիվ ճգնաժամերը: Մյուս կողմից, կապիտալիզմի ընդդիմախոսները համարում են, որ այս ճգնաժամը ևս մեկ ապացույց է, որ կապիտալիստական (ներկայում միակ) աշ-խարհամակարգում տեղի են ունենում հիմնարար տնտեսական դե-ստրուկտիվ գործընթացներ, որոնց հաղթահարման համար ռեսուրսներ կապիտալիստական տնտեսվարման հայեցակարգերում այլևս

1 Հոդվածը գրվել է 2012թ. սեպտեմբերին, տպագրված է' «Քաղաքագիտության հարցեր 2012. քաղաքական արդիականացումը և ՀՀ քաղաքական գործընթացները», ընդ. խմբ. Լ.Ղ. Շիրինյան, «Մանկավարժ» հրատ, Երևան, 2013, էջ 102-118։

՚ Սոց.գ.թ., IPSC (քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ), վերլուծաբան։

15

ՍՄանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

գոյություն չունեն1: Այդ դիրքորոշումները համահունչ են աշխարհա-մակարգային վերլուծության հայեցակարգի դրույթներին և կանխատեսումներին1 2, որոնց հիման վրա դրանց հեղինակները դեռևս վաղ 1990-ականներից ժամանակակից հասարակագիտության կարևորագույն խնդիրն են համարում այն, թե ինչպիսին կարող է լինել նոր հասարակարգը, որը կարող է առաջանալ «կապիտալիզմից հետո»3: Հատկանշական է, որ ճգնաժամն ընդգրկել է առավելապես աշ-խարհամակարգային կենտրոնի երկրները' ԱՄՆ և ԵՄ: Նրանցից յուրաքանչյուրը ճգնաժամն այլ երկրներ արտահանելու ջանքեր է գործադրում: ԱՄՆ նպատակն է պահպանել իր աշխարհամակարգային հեգեմոնի դիրքը: ԵՄ նվազագույն նպատակն է պահպանելով միասնական դրամական տարածքը, փրկել եվրաինտեգրումը, իսկ առավելագույն նպատակը' ընդարձակել իր ազդեցության ոլորտներն ի հաշիվ հեգեմոնի հնարավոր թուլացման: Մյուս կողմից, կապիտալիստական աշխարհամակարգի զարգացման նոր կենտրոնի է վերածվել Չինաստանը, իսկ որպես տնտեսական զարգացման հիմնական տարածք դիտվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

«Մեծ Միջին Արևելքը», որի կազմում են Անդրկովկասը, Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, երկարատև ժամանակահատվածում ակնհայտորեն լինելու է տարածաշրջանային և լոկալ պատերազմների, հեղափոխությունների, սահմանների փոփոխության հսկա թատերաբեմ' տնտեսական բարգավաճման հեռանկարի շատ ցածր հավանականությամբ: Բաց է

\ ռ

մնում հարցը արդյո ք հայկական պետությունները կընդգրկվեն պատերազմական գործողություններում, կվերածվեն «խաղաղության կղզյակների»' ստանձնելով աշխարհաքաղաքական կամ ռազմա-

1 Кобяков А.Б, Хазин МЛ, Закат империи доллара и конец "Pax Americana", М., Вече, 2003.

2 Валлерстайн И, Анализ мировых систем и ситуация в современном мире, СПб., Издательство «Университетская книга», 2001.

3 Валлерстайн И, После либерализма, М., Едиториал УРСС, 2003.

16

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Ս. Մանո կան

о

ստրատեգիական փոխանջատիչների և/կամ կամրջակների դեր, թե կընդգրկվեն որևէ տնտեսական մեծ տարածքում' ստանալով գոնե ծայրամասային զարգացման հնարավորություններ: Ներկա տնտեսական և քաղաքական շատ մեծ անորոշությունների պայմաններում երեք տարբերակն էլ հնարավոր է, իսկ դրանց իրականացման կամ մեկը մյուսին փոխակերպման հավանականությունները լինելու են փոփոխական:

Տարածաշրջանային զարգացման առավել հավանական երեք սցենարներն են' Անդրկովկասի ընդգրկումը ԱՄՆ, ԵՄ կամ ՌԴ գերակայության ոլորտ: Սակայն, այդ սցենարների իրականացումն, ըստ էության, քիչ է պայմանավորված հայկական պետությունների նախընտրություններով: Հետևաբար, տարածաշրջանային գործընթացներում իրավիճակայնությունը և ռեակտիվությունը լինելու են Հայաստանի քաղաքականության ներհատուկ բնութագրերը: Սակայն, ցանկացած սցենարի իրականացման դեպքում, մեծ հավանականությամբ հայկական պետությունները տարբեր նախագծերում կունենան մոտավորապես միևնույն դերը, ինչը պայմանավորված է Հայաստանի քաղաքակրթական մարգինալ դիրքով: Ընդ որում հայկական պետությունների դերակատարության կարևորությունը կախված կլինի ոչ միայն նրանց ռազմական և տնտեսական հզորությունից, այլև հասարակությունում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտից և [ազգային] ընդհանուր համախմբվածությունից:

Ելնելով աշխարհամակարգային վերլուծության հիմնադրույթնե-րից և կապիտալիստական աշխարհամակարգում աշխատանքի բաժանման տրամաբանությունից, որն արդեն 20 տարի ինտենսիվ և բացահայտ կերպով առաջխաղացվում է Հայաստանում, Հայաստանը լինելու է հանքահումքային ռեսուրսների, մասնավորապես պղնձամոլիբդենային խտանյութի, մշակված կամ անմշակ գյուղմթերքի արտադրության և տուրիզմի երկիր: Աշխարհամակարգի կառուցվածքի և այդ

17

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

կառուցվածքում Հայաստանի դիրքից է բխում նաև այն, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում կարևորագույն և առաջատար ապրանքը աշխատուժն է1, քանի որ տնտեսության առաջնային սեկտորում (գյուղատնտեսություն, ձկնաբուծություն, մետաղական և ոչ մետաղական հանքարդյունահանում) գտնվող տնտեսությունն ունակ չէ աշխատանքվ բավարարել ԽՍՀՄ օրոք աշխատատար և գիտատար տնտեսության արդյունքում 3.5 միլիոնի հասած բնակչությանը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը, որը Հայաստանն ինքնուրույնաբար սահմանել է որպես տնտեսական զարգացման իր երրորդ հիմնական գերակայությունը, արդեն տասնամյակից ավելի չի ցուցադրում էական տնտեսական հաջողություններ: Բավական է նշել, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում 2010թ. զբաղված էր մոտ 5000 մարդ կամ Հայաստանում զբաղվածների 0.2%-ը, իսկ ոլորտի մասնա-բաժինը ՀՆԱ-ում կազմել էր 1.7%:

Հայկական կապիտալները չեն ներդրվում աշխատատար և գիտատար արդյունաբերական ոլորտներում, որտեղ տնտեսական արդյունքները կարող են սպասվել տասնամյակներ հետո1 2։ Պատճառն այն է, որ հայկական խոշոր կապիտալը, հարազատ մնալով կապիտալին ներհատուկ տրամաբանությանը, հակված չէ և արդեն նշված պատճառներով հարատևորեն հակված չի լինի երկարաժամկետ ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, քանի որ կապիտալի համար շահույթը բացարձակ և վերջնական նպատակ է և, հետևաբար, գերակա է «ազգային շահ» և «ազգային պետականություն» գաղափարախոսական հասկացությունների նկատմամբ, որոնք վերջնական և բացարձակ նպատակի իրագործման տեսակետից ինստրումենտալ են և ստանում են իրենց կոնկրետ բովանդա-

1 Աշխատանքային միգրանտներն ամեն տարի Հայաստան են փոխանցում մոտ $1.5 մլրդ, որը համարժեք է Հայաստանի բյուջեին կամ կազմում է ՀՆԱ մոտ 20%-ը:

2 Նույնիսկ ԱՄՆ-ում ներդրումների մեծ մասն իրականացվում է այն դեպքում, երբ հետ-վերադարձը հնարավոր է 5-6 տարվա ընթացքում:

18

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Ս Մանո կան

կությունը շահույթի ոլորտում: Բնականաբար, հայկական խոշոր կապիտալները շրջանառվում են ներկրման և արտահանման ոլորտներում' որպես շահույթ կլանելով արտագնա աշխատանքի մեկնած և արտագաղթած բնակչության Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտները, փոխանցվում են գերշահույթներ ապահովող սպեկուլյատիվ ֆինանսական ոլորտներ կամ արտահանվում են:

Եվ վերջապես, Հայաստանի աշխարհատնտեսական նշանակությունը կապված է նավթագազատարների հնարավոր տարանցման ուղու վերածվելու կամ' Անդրկովկասով անցնող նավթագազատարների վիճակի նկատմամբ ռազմաստրատեգիական վերահսկողական ֆունկցիա կատարելու հետ:

Նման տնտեսական հարաբերությունների դեպքում, որոնց այլընտրանքը լիբերալ (կապիտալիստական) տնտեսակարգի շրջանակներում չի երևում, Հայաստանի բնակչությունը շարունակելու է մնալ իր տնտեսական զարգացման աստիճանի համեմատ ավելցուկային, ինչի մասին վկայում է 20%-ի հասնող գործազրկության մակարդակը1, և հետևաբար շարունակվելու է արտագաղթը:

Գծապատկեր 1

Գործազրկության մակարդակը Հայաստանում, 2001-2010 (ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանության)

1 Հաշվարկված է Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ: Կարելի է ենթադրել, որ 1990-ականներին այդ ցուցանիշը եղել է ավելի բարձր:

19

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Վերջինը համապատասխանում է հայաստանյան էթնո-սոցիո-մշակութային համակարգի դինամիկայի մաթեմատիկական մոդելներից բխող այն դրույթին, որ այս համակարգը ժամանակի ընթացքում ապաճելու է և' ֆիզիկապես (շարունակելու է կրճատվել բնական վերարտադրությունը և չեն նվազելու արտագաղթային դիրքորոշումները), և' մշակութային տեսակետից (իջնելու է հասարակության մշակութային մակարդակը)1:

Ընդհանրացնենք. Հայաստանի տնտեսական վերնախավերը, ինչպես նաև միջազգային կապիտալը, իր վրա չի վերցնի Հայաստանի տնտեսության որակական զարգացման բեռը, որի հիմքում են և' գլոբալ համատեքստերը, և' բուն տնտեսական վերնախավի կենսագործման տրամաբանությունը, որոնք հանդիսանում են Հայաստանի զարգացման վրա բացասաբար ազդող երկարատև գործոններ: Դրանք են.

• Մեծ Միջին Արևելք պատերազմական աշխարհաքաղաքական տարածքում գտնվելը:

• Հայաստանի աշխարհամակարգային ծայրամասային դիրքը և աշխատանքի գլոբալ բաժանման հարացույցում հանքահում-քային և գյուղմթերքների արտադրության ոլորտներում մասնա-գիտացումը:

• Հայաստանի տնտեսության խիստ փոքր ծավալը:

Վերոնշյալից բխում է, որ Հայաստանի էական և որակական զարգացմանը1 2 նպաստող սուբյեկտների շարքում պետք է դիտարկել. ա) պետության, բ) հասարակության ոչ տնտեսական վերնախավերի և գ) հասարակության լայն շերտերի դիրքորոշումներն ու հնարավոր

1 Մանուկյան Ս, Հայաստանի էթնո-սոցիո-մշակութային համակարգի զարգացման միտումների շուրջ, 21-րդ ԴԱՐ, #5 (45), 2012, էջ 68-96:

2 «Էական» զարգացում ասելով նկատի ունենք, որ այն պետք է դուրս գա ՀՆԱ աճի և ինֆլյացիայի աճի միևնույն կարգի փոքր փոփոխությունների տիրույթից: «Որակական» զարգացում ասելով նկատի ունենք, որ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները դեպի իրական հատված չպետք է նույնացվեն 2-3 գյուղմթերքի վերամշակման արտա-դրամաս-գործարանների կառուցման հետ:

20

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Ս. Մանո ւկյան

դերակատարումները: Իսկ Հայաստանի զարգացման հայեցակար-գային լուծումները պետք է փնտրել նախ' քաղաքական-գաղափա-րախոսական ոլորտումև հետո միայն լուծել դրանց տեխնոլոգիակա-նացման խնդիրները:

Հայկական պետության հնարավորությունները տնտեսական զարգացման հարցերում խիստ սահմանափակ են, քանի որ այն փոքր և թույլ տնտեսությամբ երկրում ծայրահեղ լիբերալ գաղափարախոսության դրույթներով կաոուցված կառավարման համակարգ է: Դրա մասին է վկայում այն, որ Հայաստանի պետական բյուջեն մոտ $2 մլրդ է, որը համապատասխանում է աշխարհամակարգային կենտրոնի կամ խոշոր երկրների միջին կարգի ձեռնարկությունների ցուցակում ներքևի տողերը գրավող ձեռնարկությունների հասույթին: Իսկ Հայաստանի բյուջեն ՀՆԱ-ի նկատմամբ 2010թ. կազմել է 20.5%, այն դեպքում, երբ, օրինակ' Բելգիայում այն 50% է, Բելառուսում' 49.5%, Ղրղզստանում' 34.7%, Ադրբեջանում' 34.0%, Թուրքիայում' 33.2%, Ալբանիայում' 32.6%1։

Այդօրինակ ցածր հանրային ծախսեր/ՀՆԱ հարաբերությունը պայմանավորված է լիբերալ տնտեսվարման տրամաբանությունից բխող երկու հիմնական գործոնով: Ենթադրվում է, որ հարկային բեռի ցածր մակարդակը բարենպաստ պայմաններ է ստեղծում արտաքին (մասնավոր) ներդրումների ներգրավման համար և նվազեցնում է կապիտալի արտահոսքը: Սակայն Հայաստանի տնտեսությունում առկա իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսության զարգացման վերոնշյալ գործոնները, որոնք համապատասխանում են աշխարհամակարգային վերլուծության հայեցակարգին, անհամեմատ ավելի ադեկվատ են նկարագրում, բացատրում և կանխատեսում Հայաստանի տնտեսության վիճակն ու զարգացումները, քան լիբերալ տնտեսական տեսությունները:

1 Տե ս World Health Organization Regional Office for Europe, Health for All database: Ինտեր-նետային ռեսուրս' http://www.euro.who.int/en/what-we-do/data-and-evidence/databases/ european-health-for-all-database-hfa-db2

21

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Մյուս կողմից, հանրային ծախսերի հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ բարձրացնելու փորձերը ռիսկային են: Այդ դեպքում, կառավարման համակարգի անկատարության հետևանքով, տնտեսության նշանակալի հատվածը կանցնի ստվեր' է'լ ավելի փոքրացնելով մասնավոր ձեռնարկություններից հավաքագրվող հարկերը: Այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի պետական բյուջեում ավելացված արժեքի հարկը, որը վճարում է բնակչությունը, 4 անգամ գերազանցում է շահութահարկը, որը վճարում են ձեռնարկությունները: Բացի դրանից, Հայաստանի բյուջեն բեռնված է ծանր սոցիալական պարտավորություններով, որոնք կազմում են դրա 25.6%-ը: Բավական է նշել, որ տնտեսությունում մեկ աշխատողը բեռնված է 1.5 խնամարկյալ անձով: Իսկ Ադրբեջանի կողմից ագրեսիայի բարձր հավանականության հետևանքով Հայաստանում շատ բարձր են պաշտպանական ծախսերը. ըստ պաշտոնական տվյալների դրանք կազմում են պետբյուջեի 15.5%-ը, իսկ ըստ ԱՄՆ ԿՀՎ տվյալների՝ մոտ 25%-ը:

Այսպիսով, Հայաստանում պետական ուղղակի ներդրումները տնտեսության իրական հատված հնարավոր չեն ոչ միայն մասնավոր կապիտալի գործունեության տրամաբանության հետևանքով, այլև որովհետև լիբերալ տնտեսական գաղափարախոսությամբ առաջնորդվող ծայրամասային պետությունը չունի և, այղ գաղափարախոսության շրջանակում կենսագործելու պայմաններում, չի էլ ունենա անհրաժեշտ ֆինանսներ:

Ակնհայտ է, որ պետական ներդրումների որակական աճը հնարավոր է միայն պետության ուղղակի տնտեսվարման արդյունքում: Իսկ դա նշանակում է պետության տեղաշարժ դեպի սոցիալիստական պետություն, այդ թվում նաև Հայաստանի հասարակությունում նորացված սոցիալիստական հարաբերությունների կայացում' հիմնված մարդկության հազարամյակների պատմության ընթացքով ապացուցված բարոյական ունիվերսալիաների, մարքսիզմի հիմքերի,

22

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Ս Մանո կան

խորհրդային շրջանի դրական և բացասական փորձի, եվրոպական և լատինաամերիկյան երկրներում սոցիալիստական գաղափարների մշակումների, կառավարման ժամանակակից գաղափարների և տեխնոլոգիաների վրա:

Պետական խոշոր ներդրումների նախաձեռնումը հնարավոր է միայն խոշոր ձեռնարկությունների, բնական մենաշնորհների վրա հիմնված ձեռնարկությունների և առաջին անհրաժեշտության սննդամթերքի ու լայն սպառման ապրանքների առևտրի ազգայնացման հիման վրա: Դրա հետևանքով կառաջանան ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլև հնարավոր կդառնա «շուկայի անտեսանելի ձեռքը» (որն արդեն անթույլատրելիորեն հաճախ և երկարատև կարկամախտի նոպաներ է ունենում) փոխարինել տնտեսության ճյուղերի և միջճյուղային կապերի գիտականորեն հիմնավորված ռազմավարական պլա-նավորմամբ և կառավարմամբ' հիմնելով պետական կամ պետական մասնաբաժնի գերակայությամբ համակարգաստեղծ ձեռնարկություններ1։ Ակնհայտ է, որ դա պետք է ուղեկցվի պետական կառավարման

1 Այն փաստը, որ Հայաստանում վերացել են խոշոր մեքենաշինական, սարքաշինական, էլեկտրատեխնիկական, քիմիական և ոադիոէլեկտրոնային սարքավորումների գիտա-ար-տադրական միավորումները, սակայն մնացել է դրանց հումքային բազան, ցույց է տալիս, որ կարիք չկա Հայաստանի նոր արդյունաբերությունը կազմավորելու համար «հեծանիվ հորինել», բավական է կյանքի կոչել նախկին արդյունաբերական ռազմավարությունները, մասնավորապես' թղթի վրա մնացած Հայաստանի արդյունաբերության 1990-2005թթ. տեղաբաշխման հեռանկարային պլանը' այն մոդիֆիկացնելով ներկայի նորագույն գիտական և տեխնոլոգիական մշակումների հիմքի վրա: Այդ ռազմավարության գաղափարական հիմքն էր Հայաստանի անցումը դեպի պոստինդուստրիալ (բարձրտեխնոլոգիական և էկոլոգիական) հասարակություն' սոցիալիստական հարաբերությունների հիմքի վրա: Այս համատեքստում հարկ է նշել, որ «Նոր տնտեսության» (ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտ) առաջացումը չի ենթադրում Հայաստանում նախկինում զարգացած արդյունաբերության ճյուղերի վերացում: Կարիք չկա ապացուցելու, որ դրանք հարատևելու են, սակայն նոր գիտական և տեխնոլոգիական հիմքերով (մասնավորապես' նանո- և ինտեգրալ տեխնոլոգիաների կիրառմամբ): Իսկ «Նոր տնտեսությունը», եթե վերանանք դրա հիպերտրոֆացված ֆինանսական բազայով հակամշակութային կիրառություններից' բարոյական արժեքների խարխլում, մտածողության և վարքագծի պարզունակացում, սպառողական հասարակության կազմավորում, բանական և մարդասիրական մոտեցման դեպքում, իր բավական խոշոր հատվածով նպաստելու էր այդ ճյուղերում արտադրողականության և էլոկոգիականության աճին:

23

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

որակական բարելավմամբ և պետական տնտեսական հատվածի նկատմամբ իրական հանրային վերահսկողության կայացմամբ:

Այսպիսով, հայկական այսօրվա պետությունն ունակ չէ և ունակ չի լինի որակական անհրաժեշտ աստիճանի հասցնել Հայաստանի տնտեսությունը:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ ներկայում և մոտ ապագայում պետության որակական տեղաշարժը դեպի սոցիալիզմ իրագործելի չէ, քանի որ Հայաստանում պետությունը և խոշոր բիզնեսը սերտաճած են: Ալ կերպ ' պետությունը ծառայում է խոշոր կապիտալին, այլ ոչ թե Հայաստանի ողջ հասարակությանը:

Աշխարհամակարգային տեսությունից բխող այս դրույթն ակնհայտ է նաև Հայաստանի հասարակության լայն շրջանակների համար: Մասնավորապես, հասարակության 90%-ը համարում է, որ «Մեր երկրում բիզնեսը և քաղաքականությունը չափազանց միախառնված են»1, 89.5%-ը համարում է, որ «Պետական պաշտոնյաները նախ մտածում են ժողովրդի մասին, հետո նոր' իրենց շահերի մասին», իսկ 88.9%-ը համարում է, որ «Մեծահարուստները բարերարություն են անում ժողովրդին ընտրություններում հաղթելու համար»: Այսինքն Հայաստանի հասարակության ընկալումներով մի կողմից ժողովրդի, իսկ մյուս կողմից' Հայաստանի տնտեսական ու պետական սերտաճած վերնախավեբի շահերը չեն համընկնում:

Սակայն ժողովրդավարական պետություններում առկա է քաղաքական ինստիտուտ' կուսակցական համակարգ, որի հիմնական ֆունկցիան ենթադրվում է, որ պետք է լինեին հասարակական շահերի համախմբումն ու ներդաշնակեցումը: Ենթադրվում է, որ այդ համակարգը պետք է բաղկացած լինի տարբեր գաղափարախոսություններ ունեցող այնպիսի կուսակցություններից, որոնք արտահայտում են տարբեր հասարակական շերտերի ու խմբերի շահերը:

1 Սոցիոլոգիական տվյալների աղբյուրները տե ս Աղյուսակ 1-ում:

24

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Ս Մանո կան

Իդեալական դեպքում ենթադրվում է, որ կուսակցական համակարգի հիմնական դերակատարները համախմբում և արտահայտում են հասարակության մեծ մասի շահերը:

Իսկ ինչպիսի ն է իրավիճակը Հայաստանում: Հայաստանի հասարակության 89.5%-ը համարում է, որ «Կուսակցությունները սպասարկում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց ղեկավարների շահերը»: Այսինքն Հայաստանի կուսակցական համակարգը ևս չի իրականացնում իր հիմնական ֆունկցիան ' չի ագրեգացնում և արւռիկուլացնում հասարակական լայն շրջանակների շահերը:

ռ

Իսկ ի նչ են ցանկանում հասարակության լայն շրջանակները, որը չեն կարող ստանալ պետությունից և վերնախավերից: Հայաստանի մինչև 30 տարեկան երիտասարդների 70.5%-ը համարում է, որ Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել խոշոր բիզնեսը, ընդ որում' պետականացնելով խոշոր ձեռնարկությունները: Անուղղակիորեն դրա մասին է վկայում նաև այն, որ Հայաստանի չափահաս բնակչության 91%-ը համարում է, որ «Սովետական Միությունում Հայաստանի ժողովրդի մեծ մասն ավելի լավ էր ապրում, քան այսօր» (նույն կարծիքի է Հայաստանի մինչև 30 տարեկանների 87.7%-ը), իսկ 85%-ը համարում է, որ «Սովետական Միության փլուզումից մենք ավելի շատ բան կորցրեցինք, քան շահեցինք» (նույն կարծիքի է երիտասարդների 79.9%-ը): Այսինքն' Հայաստանի հասարակության բացարձակ մեծամասնությունը և, ինչը հատկապես կարևոր է, նաև մինչև 30 տարեկան երիտասարդների բացարձակ մեծամասնությունը, ունի սոցիալիստական դիրքորոշումներ:

Համանման արդյունքներ են ստացվել նաև «Արժեքային համակարգերն աշխարհում» 1997 և 2011թթ. Հայաստանում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների շտեմարանների վերլուծությունից: Ե'վ 1997, և' 2011 թվականներին Հայաստանի հասարակությունում գերակշռում էին սոցիալիստական դիրքորոշումները: Այս-

25

Ս. Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ինքն 2011թ. դրանք ոչ միայն վերարտադրվել, այլև 1997-ի համեմատ ընդլայնվել են1։

Գծապատկեր 2

Արդյունաբերական ձեռնարկությունների սեփականության նկատմամբ «աջ» և «ձախ» քաղաքական-գաղափարախոսական դիրքորոշումների բաշխումները Հայաստանում. 1997և 2011թթ. «Արժեքային համակարգերն աշխարհում»

1997 2011

■ Left BCenter ■ Right BDK

Գծապատկեր 3

Սոցիալական ապահովության նկատմամբ «աջ» և «ձախ» քաղաքական-գաղափարախոսական դիրքորոշումները. 1997և 2011թթ. «Արժեքային համակարգերն աշխարհում»

1997 2011

■ Left ^Center ■ Right DK

1 Manukyan S, Political Consciousness of Armenian Society on the Paradigm of Political Ideologies: Changes from 1997 to 2011. (գտնվում է հրատարակման փուլում)։

26

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Ս. Մանո ւկյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հայաստանի ներկա քաղաքական և նույնիսկ քաղաքագիտական դիսկուրսում սոցիալիզմ հասկացությունը նույնացվում է խորհրդային սոցիալիզմի, իսկ հաճախ պարզապես 1930-ականների իրադարձությունների հետ, ընդ որում այդ դիսկուրսում շրջանառ-վող փաստարկները, որպես կանոն, դիտարկվում են կտրված պատմական, քաղաքական և տնտեսական համատեքստերից: Ըստ էության, այդ դիսկուրսն ունի ավելի շուտ քարոզչական, քան գիտական բնույթ: Սակայն ակնհայտ է և ապացուցման կարիք չունի այն, որ սոցիալիզմն իր տեսական և իրական բովանդակությամբ շատ բազմազան է:

Գծապատկեր 4

Քաղաքական-գաղափարախոսականշերտերի ծավալները Հայաստանում, 2011թ.։ Հաշվարկված են «Արժեքային համակարգերն աշխարհում» 2011թ.

Հայաստան շտեմարանով

■ Շերտ 1. Խորհրդային սոցիալիզմի կողմնակիցներ

■ Շերտ 2. Մրցակցային սոցիալիզմի կողմնակիցներ

Շերտ 3. Ս ոցիալական պետության կողմնակիցներ

■ Շերտ 4. «Իրատեսներ» (բումպենացված շերտ)

■ Շերտ 5. Լիբերալ տնտեսության կողմնակիցներ

■ Չնույնականացված խումբ

օ

Այս համատեքստում հարց է առաջանում. իսկ ինչպիսի սոցիալիզմի է հակված Հայաստանի հասարակությունը: Սոցիալիստական և կապիտալիստական հասարակարգերի բովանդակային առանցքը կազմող և դրանք մոդիֆիկացնող դրույթների նկատմամբ առկա դիրքորոշումների բազմաչափ մաթեմատիկական մեթոդներով ընդ-

27

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

հանրացման արդյունքում Հայաստանի հասարակությունը ստորաբաժանվել է 5 քաղաքական-գաղափարախոսական շերտերի' խորհրդային սոցիալիզմի կողմնակիցներ, մրցակցային սոցիալիզմի կողմնակիցներ, սոցիալական պետության կողմնակիցներ, «իրատեսներ» (կամ' լյումպենացված շերտ, անձինք, ովքեր հակված են պետական խնամատարության և հակված չեն աշխատելու) և լիբերալ տնտեսության կողմնակիցներ:

Սակայն ստացված արդյունքը' որ Հայաստանի հասարակության բացարձակ մեծամասնությունը ցանկանում է սոցիալիզմ, հակասության մեջ է նրանց կուսակցական նախընտրությունների հետ, որոնք արտահայտվել են 2012թ. մայիսին Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներում: Ազգային ժողովում իրենց սոցիալիստական համարող կուսակցությունները, ի դեմս ՀՅԴ-ի, ստացել են 5 մանդատ կամ մանդատների ընդամենը 3.8%-ը: Հարկ է նշել, որ հիմքեր չկան ենթադրելու, որ ԱԺ 2012թ. մայիսի ընտրություններում եղել են այնպիսի մեծածավալ խախտումներ, որոնք նշանակալի չափով փոխակերպել են ընտրությունների արդյունքների ընդհանուր պատկերը: Այն, ինչ ստացվել է ընտրությունների արդյունքում, արտապատկերվել էր առնվազն չորս նախընտրական սոցիոլոգիական հետազոտություններում, որոնք իրականացվել են միջազգային ստանդարտներով և որոնցից առնվազն երկուսի իրականացման ընթացքը վերահսկվել է սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող եվրոպական հեղինակավոր կազմակերպության կողմից1:

1 Դրանք են' «Արժեքային համակարգերն աշխարհում» հետազոտական նախագծի 2011թ. հայաստանյան հետազոտությունը, իրականացված 2011թ. մարտին «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ - Հայաստան» կազմակերպության կողմից, ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Բօրռօշաւռից Institute - NDI) իրականացրած նախընտրական հետազոտությունը' 2011թ. դեկտեմբեր և Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության պատվերով, «Այ ՓԻ էս ՍԻ քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի» կողմից 2012թ. մարտին և ապրիլին իրականացված երկու հետազոտությունները, որոնք վերահսկվել են եվրոպական TNS opinion կազմակերպության կողմից:

28

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Ս Մանո կան

Իրավիճակը բացատրվում է հասարակական կարծիքում առկա համապատասխան դիրքորոշումներով: Հասարակությունը չի վստահում կուսակցական համակարգին, իսկ մյուս կողմից' ընկալել է կապիտալիզմի բուն բովանդակությունն ու գործունեության մեխանիզմները: Դա են ապացուցում համահայկական սոցիոլոգիական հետազոտություններում ստացված հետևյալ արդյունքները: «Ինչ էլ որ ասեն ու խոսեն' այսօր ամեն ինչ որոշում է փողը» դրույթի հետ համաձայն է հասարակության 86.3%-ը: «Քանի որ մեզ մոտ հաստատվել է կապիտալիզմը, ուրեմն պետք է ապրել դրա օրենքով' հաղթում է ուժեղը» դրույթին համաձայն է հասարակության 81.6%-ը: «Չի կարելի վստահել կուսակցություններին, քանի որ նրանք չեն կատարում իրենց խոստումները» դրույթին համաձայն է հասարակության 60%-ը: «Մեր երկրում մարդիկ մասնակցում են ընտրություններին' ակնկալելով ֆինանսական աջակցություն իրենց ձայնի դիմաց» դրույթին համաձայն է հասարակության 68%-ը: Հետևաբար, 2012թ. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները տրամաբանական են, ադեկվատ են հասարակական դիրքորոշումներին ու տրամադրություններին և չկան լուրջ հիմքեր ենթադրելու, որ ընտրական օրենսգրքի խախտումները եղել են այնքան նշանակալի, որ էականորեն աղավաղել են ընտրությունների արդյունքները: Իսկ ինչ վերաբերում է դրամական վարձատրության դիմաց վճարող կուսակցության օգտին քվեարկելուն, ապա [ստիպված] պետք է ընդունել, որ այն համահունչ է կապիտալիզմի' առևտրային հասարակության բնույթին և տրամաբանությանը: Ընտրողի քվեն նույնպիսի ապրանք է, ինչպես և ցանկացած բան, որը հասարակականորեն պահանջված է և արժե ճիշտ այնքան, որքան այն սահմանվում է «շուկայի օրենքներով»: Իսկ ձայնի նախօրոք վաճառքը տվյալ դեպքում նույնական է «տնտեսական ողջամտությանը», քանի որ «Չի կարելի վստահել կուսակցություններին, քանի որ նրանք չեն կատարում իրենց խոստումները»: Հետևաբար, վրդովմունքն այդ իրո-

29

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ղության նկատմամբ համարժեք է «շուկայական հարաբերություններ» և կապիտալիզմ հասկացությունների ոչ ադեկվատ ընկալմանը և չունի որևէ բանական և բարոյական արդարացում, եթե չի բխում այն իրողության խոր ըմբռնումից, որ կապիտալիզմին ներհատուկ է ունիվերսալ հակաբարոյականությունը:

Այսպիսով, հանգում ենք եզրակացության, որ Հայաստանում' ազգային անվտանգության տեսակետից, աոկա է և ' հասարակարգային, քաղաքական և տնտեսական արդիականացման անհրաժեշտությունը, և ' հասարակական պահանջը:

Սակայն ներկայում գիտական և հասարակական դիսկուրսում հստակ չեն սահմանված և գաղափարախոսության աստիճանի չեն հասցված արդիականացման բուն էությունը' բովանդակային միջուկը

ռ

կազմող սկզբունքները, պայմաններն ու գործոնները: Այսինքն' ի նչն

ռ ռ

արդիականացնել, ինչպե ս արդիականացնել և ովքե ր են լինելու արդիականացումն առաջ տանող սուբյեկտները: Վերոբերյալ վերլուծությունը ցույց է տալիս, որ ո 'չ առկա քաղաքական համակարգը և ո 'չ էլ տնտեսական, պետական և քաղաքական վերնախավերը հակված չեն արդիականացման, իսկ հակվածության դեպքում աղոտ են պատկերացնում, թե ինչն ու ինչպես պետք է արդիականացնել: Արդիականացման շրջանակները սահմանափակված են լիբերալ գաղափարախոսության հիման վրա մշակված և արդեն 200 տարի գիտական և քաղաքական դիսկուրսում առկա կապիտալիզմի «բարելավման» և «առաջանցիկ զարգացման» տեսություններով, որոնք արդեն հերքվել են և' պատմության կողմից, և' տեսականորեն:

Ներկայում Հայաստանի հասարակարգային արդիականացմանը նպաստելու ունակ սուբյեկտների շարքում մնում է դիտարկել միայն Հայաստանի մտավորականությունը, ընդ որում ոչ միայն հումանիտար, այլև բնագիտական և ինժեներական մասնագիտությունների ոլորտներում: XXI դարում արդիականացումը ոչ միայն գաղափա-

30

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Ս. Մանո կան

րախոսական խնդիր է, որտեղ առանցքային են բարոյական ունիվեր-սալիաները, այլև տեխնոլոգիական, որտեղ առանցքային են գաղափարախոսության իրականացման տեխնոլոգիական խնդիրները: Սակայն ներկայում բացակայում են հուսալի գիտական-հետազոտական տվյալներ, թե արդյոք այդ հասարակական շերտում առկա են դրա բարոյական և ինտելեկտուալ ներուժն ու համապատասխան գիտելիքները: Դրա կարևորագույն պատճառներից է այն, որ ներկայի համալսարանական կրթության ոլորտից արտամղված են մարքսիզմի դասական և ժամանակակից տեսությունները1։ Իսկ հասարակագիտական վերնախավը, ծայրամասային երկրի իրողություններին համահունչ, վարժանքներ է կատարում վաղուց բարոյապես մաշված տեսությունները Հայաստանին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Եզրափակենք. քաղաքական-գաղափարախոսական արդիականացումը դրա գաղափարախոսական սպեկտրի ընդլայնման հիման վրա, և նոր հասարակարգի սկզբունքների և ուրվագծերի սահմանումը Հայաստանի համար պատմական անհրաժեշտություն են: Ժամանակը չի սպասում: Հակառակ դեպքում մենք նորից կուշանանք, և չի բացառվում, որ նորից ստիպված կլինենք հայ հասարակություն կառուցել գլոբալ հասարակական շինարարության թափոնով:

1 Այն դեպքում, երբ Հայաստանում պետական կառավարան համակարգում յուրաքանչյուր քննարկում հիմնվում և հղում է կատարում «միջազգային փորձին», այնուամենայնիվ, համալսարանական կրթության ոլորտում հաշվի չի առնվում, որ մարքսիզմի ուսումնասիրությունը Մեծ Բրիտանիայի պետական կառավարիչներ և մտավոր վերնախավը պատրաստող Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրայում հատուկ և պարտադիր դասընթաց է:

31

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Աղյուսակ 1

Գաղափարախոսական դիրքորոշումները Հայաստանում, 2011թ.

Դրույթ Համաձայն են Աղ- բյարը

1. «Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է զարգացնել խոշոր բիզնեսը» 86.8% 3

2. «Պետք է պետականացնել Հայաստանի խոշոր ձեռնարկությունները» 79.2% 3

3. «Հայաստանում խոշոր գործարարները, բանկիրներն ու օլիգարխներն ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ձեռք բերում» դրույթի հետ համաձայնել են Հայաստանի երիտասարդների» 88.4% 3

4. «Հայաստանի ամենահարուստ մարդիկ խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը և ժողովրդի բարեկեցության աճին» 82.4% 2

5. «Սովետական Միությունում Հայաստանի ժողովրդի մեծ մասն ավելի լավ էր ապրում, քան այսօր» 90.9% 2

6. «Սովետական Միության փլուզումից մենք ավելի շատ բան կորցրինք, քան շահեցինք» 84.8% 2

7. «Սովետական Միության փլուզումից մենք ավելի շատ բան կորցրինք, քան շահեցինք» Հայաստանի 18-30 տարեկան բնակչություն 79.9% 2

8. «Գերադասելի է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպայի հետ» 82.1% 2

9. «Գերադասելի է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպայի հետ», Հայաստանի 18-30 տարեկան բնակչություն 76.5% 2

10. «Ժողովրդի բարեկեցիկ ու խաղաղ (պատերազմից ապահով) կյանքն ավելի կարևոր է, քան անկախությունը» 73.2% 2

11. «Պետական պաշտոնյաները նախ մտածում են ժողովրդի մասին, հետո նոր' իրենց շահերի մասին» 14.6% 1

12. «Կուսակցությունները սպասարկում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց ղեկավարների շահերը» 89.5% 1

13. Մեծահարուստները բարերարություն են անում ժողովրդին ընտրություններում հաղթելու համար: TNS 88.9% 1

14. Այսօր Հայաստանին պետք է ոչ թե ժողովրդավարություն, այլ ուժեղ ձեռքով կառավարում: TNS 71.7% 1

32

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ. Ս. Մանուկյան

Դրույթ Համաձայն են Աղ- բյարը

15. «Ինչ էլ որ ասեն ու խոսեն' այսօր ամեն ինչ որոշում է փողը» 86.3% 2

16. «Քանի որ մեզ մոտ հաստատվել է կապիտալիզմը, ուրեմն պետք է ապրել դրա օրենքով' հաղթում է ուժեղը» 81.6% 2

17. «Այսօր ոչ ոք օրենքով չի շարժվում, այդ պատճառով օրինապաշտ լինելը միամտություն է և հիմարություն» 65.0% 2

Աղբյուրներ

1. «Հարցում' նախընտրական պատկերը Հայաստանում. հիմնական բացահայտումներ, EuFoA, IPSC, 22 մարտի 2012թ.: Ինտերնետային ռեսուրս. http://www.eufoa.org/uploads/OpinionPoll_AM.pdf

2. Մանուկյան ՍԱ, Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակի հետազոտություն. վերջնական զեկույց: 20 մարտի 2012թ., ինտերնետային ռեսուրս http://gov.am/u_files/file/presentations/IPSC_QLI-2011_Report_Final_%252020_03_2012.pdf

3. Մանուկյան ՍԱ, Հայաստանի երիտասարդության աշխարհայացքային համալիրները ՀՀ ռազմավարական զարգացման խնդիրների համատեքստում. սոցիոլոգիական հետազոտություն, Երևան, IPSC, 2011:

1 և 2 հետազոտությունները ներկայացուցչական են հանրապետական մասշտաբով' 18 և ավելի տարեկան անձանց շրջանում ըստ սեռի, տարիքի, կրթության, մարզերի և բնակավայրի տիպի (Երևան - մարզային քաղաք - գյուղ):

3 հետազոտությունը ներկայացուցչական է հանրապետական մասշտաբով 18-30 տարեկան երիտասարդների համար ըստ սեռի, տարիքի, կրթության, մարզերի և բնակավայրի տիպի:

Սեպտեմբեր, 2013թ.

33

ՍՄանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

СБАЛАНСИРОВАНИЕ СПЕКТРА ПОЛИТИЧЕСКИХ ИДЕОЛОГИЙ В АРМЕНИИ КАК ПРЕДПОСЫЛКА МОДЕРНИЗАЦИИ ПОЛИТИЧЕСКОЙ СИСТЕМЫ

Самвел Мануки

Резюме

В статье, используя теоретические и методологические принципы онтологического анализа, отождествляется положение Армении в общем мироустройстве и ее геополитическая роль в регионе. На основе этого выдвигается тезис, что в рамках государственной системы, руководствующейся либеральными экономическими идеями, качественное развитие экономики современной Армении невозможно. Со ссылкой на основополагающие принципы жизнедеятельности капитала выдвигается тезис о том, что ни у международного, ни у национального капитала нет серьезных стимулов для значительных капитальных инвестиций в Армению. На основе социологических опросов показывается, что общество современной Армении отчуждено от национальной элиты, а в политической системе отсутствуют партии и политические идеологии, отражающие стремления и цели широкой общественности. По итогам соцопросов определяются те основные характеристики политических идеологий, на основе которых необходимо модернизировать политическую систему Армении.

34

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.