Научная статья на тему 'Հայաստանի արդյունաբերա-նորարարական քաղաքականությունը որպես երկրի մրցունակությունը բարելավելու հիմք'

Հայաստանի արդյունաբերա-նորարարական քաղաքականությունը որպես երկրի մրցունակությունը բարելավելու հիմք Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
184
105
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
արդյունաբերական քաղաքականություն / մրցակցություն / ինովա- ցիաներ / ինտեգրացիա / մրցունակություն

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աշոտ Թևիկյան

Հոդվածում քննարկվում է տնտեսական քաղաքականության անհրաժեշտությունը՝ հիմ-նված զարգացումն ապահովող ներքին մեխանիզմների և ինստիտուտների վրա։ Շեշ-տադրվում է նորարարական և արդյունաբերական զարգացումը Եվրասիական տնտե-սական միության առաջատար ընկերությունների հետ լայնածավալ համագործակցու-թյան պայմաններում, ինչը կբարձրացնի երկրի մրցունակությունը և կապահովի նրատնտեսական զարգացումը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INDUSTRIAL INNOVATION POLICY OF ARMENIA AS THE BASIS TO IMPROVE ITS COMPETITIVENESS

The article discusses the need for economic policy involving a sophisticated internal mechanisms and institutions to ensure the development, with a focus on innovation and industrial development along with the extensive cooperation with leading companies of the EEU, which would increase the country's competitiveness and contribute to its economic development.

Текст научной работы на тему «Հայաստանի արդյունաբերա-նորարարական քաղաքականությունը որպես երկրի մրցունակությունը բարելավելու հիմք»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈԻՆԱԲԵՐԱ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԻՄՔ

Աշոտ ԹեիկյաՄ

Բանալի բաոեր արդյունաբերական քաղաքականություն, մրցակցություն, ինովա-ցիաներ, ինտեգրացիա, մրցունակություն:

Հայաստանի տնտեսական քաղաքականությունը

Հայաստանը միացել է տնտեսական միություն մտնելու քաղաքական գործընթացին, այդ է պահանջում նրա «անվտանգության» ե «հետագա զարգացման» ապահովումը: Այս համատեքստում օբյեկտիվորեն գերակշռող հանդիսացավ ռուսական վեկտորը առավել ակտիվ ե Հայաստանի պատմական, քաղաքական ու ռազմական շահերի համակարգին շատ ավելի ներկառուցված լինելու հանգամանքով պայմանավորված:

Բնականաբար, պետք է ենթադրել նաե, որ Հայաստանը, համապատասխան աշխարհաքաղաքական կենտրոն ընտրելու հարցում կողմնորոշվելիս, պետք է դիմեր իր անցյալի փորձին, պատմական հիշողությանը, այն ձեռքբերումներին, որոնց հասել է հանրապետությունը ԽՍՀՄ կազմում: Հայաստանն այն ժամանակ աչքի էր ընկնում արդյունաբերականացման շատ բարձր տեմպերով, քաղաքային բնակչության աճով ե բավական ազդեցիկ միջին խավով: Սակայն այդ տարիների աննախադեպ ժողովրդագրական ե սոցիալ-տնտեսական բոլոր ձեռքբերումները լիովին կորսվեցին անկախության առաջին տարիներին:

Գրեթե բոլոր կարեորագույն մակրոտնտեսական ցուցանիշներով 2013 թվականը զիջում էր նախորդ տարվան: Սա, առաջին հերթին, վերաբերում է տնտեսական աճի դանդաղմանը 2013թ., որը կազմել է 3,5% կանխատեսվող 7%-ի փոխարեն: ՎԶԵԲ տվյալներով1 Հայաստանի տնտեսական աճը 2014թ. կազմե- * 1

՚ Հայկական պետական տնտեսական համալսարանի դասախոս, տնտեսական-մաթեմատիկական մեթոդների ամբիոն, տ.գ.թ.:

1 Վերակառուցման ե զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) զեկույցը «In the Heavy Shadow of the Ukrai-ne/Russia Crisis», բանկի փոխառու երկրների տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին:

85

ԱԹեիկյան

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

լու էր 3%, իսկ 2015թ. կկազմի 3,5%: Պլանայինի համեմատ նման իջեցված կանխատեսումները որոշակի չափով կապված են Հայաստանի տարածաշրջանային ե աշխարհաքաղաքական միջավայրի հետ, ինչն էապես բարձրացրել է անորոշության մակարդակը:

6 տարվա ընթացքում (2008-2013թթ.) Հայաստանի տնտեսության աճը կազմել է 10,4%, տարեկան միջինը 1,73% 3,8% միջին դեֆյյատոր-ինդեքսի, 2012թ. ՀՆԱ $9928.9, իսկ 2013թ. $10535,3 մլն պարագայում: 2009թ. ճգնաժամից հետո Հայաստանը դեռ չի կարողացել վերականգնել 2008թ. տնտեսության ծավալների մակարդակը, ե ներկայիս տնտեսական աճի պայմաններում դա կարող է արվել միայն 2016թ.: Հայաստանը զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը 2014-2015թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցում (The Global Competitiveness Report 2014-2015) մեկ տարում իջնելով 6 կետով: 2008-2009թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում ամրագրված տնտեսական անկման խորացումը Հայաստանում ընդգծեց տնտեսությանդիվերսիֆիկացմանկարեորությունը:

2014թ. առաջին ութ ամիսների ամփոփ մակրոտնտեսական ցուցանիշները, որտեղ նախորդ շրջանի համեմատ աճ նկատվել է միայն առետրաշրջանառու-թյունում (5,7%), սպասարկումների ծավալում (առանց առետրի, 6,2%) ե գյուղատնտեսությունում (4,9%), առայժմ ապագա զարգացման համար լավատեսություն չեն ներշնչում: 2014-ը հազիվ թե դառնար որակական սոցիալ-տնտեսա-կան փոփոխությունների տարի:

Բրիտանական Legatum Institute-ը հրապարակել է աշխարհի երկրների 2013թ. վարկանիշը «Բարգավաճման ինդեքսի» (The Legatum Prosperity Index) հիման վրա հաշվարկված: Հայաստանն այդ վարկանիշում զբաղեցնում է 95-րդ տեղը 142 երկրների շարքում, նրա տնտեսական ցուցանիշը չափազանց ցածր է (116-րդ տեղ): Տնտեսական զարգացման նման ցածր մակարդակը Հայաստանը դնում է չկայացած շուկայական տնտեսություն ունեցող երկրների շարքում:

Մենք ավելի ցածր ենք իջել «երրորդ աշխարհին» բնորոշ բնութագրեր ունեցող երկրների միջինացված մակարդակից, որոնցում խիստ արտահայտված է անձնական եկամուտների մակարդակների բեեռացումը: Բնակչության մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ-ն Հայաստանում 2013թ. ըստ ԱՄՀ ցուցակի կազմել է $3,176.0 (Ռուսաստան $14,973.0, Ղազախստան $13,048.0): Սոցիալ-տնտեսական տխուր իրավիճակով պայմանավորված, երբ քաղաքացիների մեծամասնությունը գտնվում է աղքատության շեմից անդին, ե պահպանվում են

86

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԱԹեիկյան

արտագաղթի բարձր տեմպերը, ուղղակի ներդրումները տնտեսությունում նվազում են. 2012թ. համեմատ ներդրումները 2013թ. նվազել են 35%-ով։ Մարդիկ հոգնել են աղքատությունից և անարդարությունից։

Բարեփոխումներ

Ամենաբարեկեցիկ երկրներն անբարեկեցիկներից տարբերվում են բացառապես տնտեսության կառավարման արդյունավետությամբ, ինչի համար հանրապետությունը մեծ գին է վճարում։

Շուկայական բարեփոխումների քաղաքականության և աճի մոդելի ընտրության ու ձևավորման խնդիրը բավական բարդ է։ Այս տեսակետից ընթացիկ գլխավոր փաստաթուղթը Հայաստանի նոր կառավարության ծրագիրն է, որտեղ ներկայացված են կառավարության առաջիկա երեք տարիներին երկրի զարգացման վերաբերյալ մոտեցումները։

Կառավարությունը պատրաստ է աջակցել յուրաքանչյուր գործարարի, խթանել ցանկացած նորամուծություն, բայց անել դա բաց, թափանցիկ և հրապարակային. այն, ինչ ակնհայտորեն պակասում էր վերջին տարիներին։ Խոշոր գործարարները պետք է աշխատեն հարկային դաշտում, իսկ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտները չեն դիտարկվելու որպես հարկատուներ։

Կառավարության ծրագրում ուշադրությունը սևեռվում է հասարակություն-իշխանություն փոխհարաբերությունների վրա։ Նման հարցադրման հրատապությունը պայմանավորվում է նրանով, որ նոր հայեցակարգերը դանդաղ են գործնական կիրառություն գտնում, և տիպիկ սխալները ռեֆորմից ռեֆորմ շարունակում են կրկնվել։ Սոցիալական գործընթացների բնական զարգացման պարագայում երկու ուժերից յուրաքանչյուրը թե իշխանությունը, թե հասարակությունը, պետք է ինքնուրույն դերակատարություն ունենան ազգային ուղու ձևավորման հարցում։ Ասել է թե անթույլատրելի է իշխանության և հասարակության փոխհարաբերությունները կառուցել հակամարտածին հիմքի վրա:

Հայաստանի անկախացումից հետո անցած գրեթե 23 տարիներն ավելի քան բավական են բարեփոխումների շրջանի միջանկյալ արդյունքներն ամփո-փելու համար։ Ցավոք, այս ամբողջ բավական երկարատև ժամանակային կտրվածքում երկրում այդպես էլ չի առաջացել որակյալ, արդյունավետ նախագիծ ստեղծելու քաղաքական կամք։ Իրական բարեփոխումների փոխարեն մենք ունենք դրանց նմանակում։

87

Ա.Թեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

о

Ի նչ կարելի է առաջարկել:

Առաջին հերթին հարկավոր է հրաժարվել «Վաշինգտոնյան կոնսենսուսի» ֆինանսական, տնտեսական արմատական (շոկայիմ) ու դոգմատիկ դրույթներից։ Երկրորդ հարկավոր է լրջորեն զբաղվել ինստիտուտների կատարելացործ-մամբ, ինչը երկրի զարգացման հիմնարար գործոն է հանդիսանում: Երրորդ հարկավոր է լիովին վերանայել լիբերալ մեյնսթրիմի դոգման դրամական զանգվածի քանակական սահմանափակման մասին: Դրա կատարումը երկրի տնտեսությանը զրկում է վարկի ներքին աղբյուրներից: Չորրորդ հարկավոր է լիովին վերանայել «կոշտ տնտեսության» քաղաքականության մասին լիբերալ մեյնսթրիմը: Այս պարզունակ միջոցը չի ապաքինում տնտեսությունն ու սակավարդյունավետ է ճգնաժամային երեույթների դեմ պայքարում: Այն անխուսափելիորեն հանգեցնում է հարստության գերկուտակման մի բուռ փոքրամասնության ձեռքում, մեծամասնության անվերապահ աղքատացման: Բյուջետային քաղաքականության մեջ հարկավոր է ներառել իրական հատվածի տնտեսության վրա ազդեցության գործիքներ: Հինգերորդ հարկավոր է իրապես զբաղվել այնպիսի գործնական միջավայրի ստեղծմամբ, որը որակապես կփոխի մրցակցային կողմնորոշումը այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Վեցերորդ հարկ է վերականգնել պետական տնտեսական պլանավորման համակարգը ե գործադրել ռազմավարական պլանավորման ե ԳՏԱ (գիտատեխնիկական առաջընթաց) խթանման մեխանիզմները, որոնք կօգնեն բիզնեսին ճիշտ ընտրել զարգացման հեռանկարային ուղղությունները:

Աճի նոր մոդեւը

Անկախացումից հետո Հայաստանի համար մշտապես հրատապ է համարվել աճի մոդելի ե զարգացման ուղու ընտրության խնդիրը:

Անդրադառնալով տնտեսության այն մոդելի հիմնական բնույթին, որն ստեղծվել է արդի Հայաստանում, ցավով պետք է նշենք, որ այն հիմնված է ոչ այնքան արտադրության աճի, որքան սպառումը խթանելու վրա, ինչն առաջ է բերել բազմաթիվ բացասական հետեանքներ (Աղյուսակ 1).

Աղյուսակ 1

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013

Սպաաււմ/^ՆԱ, % 108.9 104.8 99.1 93.5 92.6 86.0 82.3 81.8 81.8 94 95.0 96.7 101.8 107.6

88

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԱԹեիկյան

Հայաստանի տնտեսական աճի հիմքում պետք է ընկած լինեն արդյունաբերությունը ե միջազգային շուկաներում մրցունակ ծառայությունների ոլորտը, գիտելիքահեն տնտեսության վրա հիմնված երկարաժամկետ ռազմավարությունը, ե որ գլխավորն է պետք է մեծ լինի «ցիտելիքների տնտեսության» բաժինը: Արդյունաբերական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն երկ-րում արտադրված բարձրորակ ե բարձրտեխնոլոգիական արտադրանքն ու սպասարկումները, որոնց հիմքում պետք է լինի մարդկային կապիտալը:

Կարճաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է տնտեսական աճի հայեցակարգից անցում կատարել տնտեսական զարգացման հայեցակարգին. տնտեսական աճի ապահովումը դեռես բավարար չէ մրցունակ տնտեսություն ունենալու համար:

Մրցակցային քաղաքականությունը

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր ե, թերես, «ամենացավոտ խնդիրը» մրցակցության արդարացի ե իրավահավասար պայմանների ստեղծումն է, քանի որ հենց նման միջավայրն է հանդիսանում տնտեսական զարգացման շարժիչ ուժը: Այս խնդիրը գերակա ուղղություն է մնում կառավարության համար: Ըստ էության, կառավարության աշխատանքը կարելի է կայացած համարել, եթե լուծվի տնտեսական մրցակցության արդար միջավայրի ձեավորման

խնդիրը:

Անգամ զգալի տրանսֆերտների ե ներդրումների առկայության պարագայում երկրի տնտեսական աճն աննշան վերելքից հետո կարգելակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հանվի մրցակցության արգելքները:

Չափազանց փոքր շուկա ունեցող Հայաստանի համար ներքին մրցակցության բարձրացման ե, համապատասխանաբար երկրի մրցունակության ապահովման սոցիալական ու տնտեսական հիմքի ստեղծման խնդիրը վճռական նշանակություն ունի նրա տնտեսական դինամիզմի ապահովման համար:

Այսյյունաբերա-նորարարական քաղաքականությունը

Արդյունաբերությունը Հայաստանում պետք է դառնա ողջ երկրի դինամիկ զարգացումն ապահովող տնտեսական սեկտորներից ամենակարեորը: Արդյունաբերությունը հանրապետությունում միշտ էլ կարեոր դեր է խաղացել, բայց դրա զարգացումը հատկապես ակտուալ է դարձել վերջին տարիներին: Արդյու-

89

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

եաբերոտյուեը ոչ միայն տնտեսության կառույց է այլ նաե գիտակցության: Արարող մարդը ե վաճառող մարդը տարբեր մենթալություններ են, բնականաբար ներկայացված տարբեր հասարակություններում ե նրանց ապահովող

ինստիտուտներում:

2013թ. Հայաստանում նկատվել է արդյունաբերական արտադրության զարգացման դրական դինամիկա. արտադրության աճը կազմել է 6.8% 2012թ. համեմատ, վերամշակող արդյունաբերությունում նկատվել է արտադրության աճ 7.7%-ով, հանքարդյունահանման մեջ 8.1%-ով, էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում աճը կազմել է 2.6%: Բայց այդ զարգացումը վերջին տասնամյակում փոփոխական դինամիկա է ցուցաբերել, ինչը կապված է արդյունաբերության ծայրահեղ թուլության ե երկու կամ երեք ռեսուրսային առաջնային (չվերամշակված) արտադրանքի արդյունահանումից ե արտահանումից կոնյունկտուրային կախվածության հետ, որոնք էլ ապահովում են բյուջեի համալրումը (Նկար 1).

Նկար 1

Արդյունաբերության աճը նախորդ տարվա համեմատ, %

Հանրապետության ներքին շուկայի փոքր ծավալի հետ կապված Հայաստանի արդյունաբերությունն ունի արտահանական ուղղվածություն: Համաշխարհային բանկի պատվերով ե ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ փորձագետների խումբը մշակել է «Արտահանական կողմնորոշման քաղաքականության ռազմավարություն», որը 2011թ. դեկտեմբերին արժանացել է կառավարության հավանությանը: Այն պետք է ապահովեր արդյունաբերության զարգացումը արտահանական կողմնորոշում ունեցող 11 ճյուղային ուղղություններում, իսկ առաջին փուլում երեք ուղղություններում. կոնյակագործություն, դեղագործություն ե ճշգրիտ ինժեներիա: Իրականացվող արդյունա-

90

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԱԹեիկյան

բերական քաղաքականության շրջանակներում Հայաստանում ստեղծվել է երկու ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)։

Եվ այնուամենայնիվ, պահպանվում է ընդունված որոշումները գործնականում իրականացնելու անհրաժեշտությունը, սակայն, հաշվի առնելով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հանգամանքը, հավանաբար կպահանջվի վերանայել դրա առանձին դրույթները։ Հայաստանի ռազմավարական խնդիրն արդյունաբերական քաղաքականության կտրուկ ակտիվացումն է։ Դրա համար անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել ներքին այն հնարավորությունների վրա, որոնք կարող են հանգեցնել դրա արդյունավետ իականացմանը։ Արդյունաբերությունում ստեղծված լճացման ե ռեցեսիայի իրավիճակն ուղղակիորեն կապված է այն բանի հետ, որ իշխանությունները երկու տասնամյակ չէին ցանկանում իրագործել այն անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումները տնտեսության մեջ, որոնք կնպաստեին նրա դիվերսիֆիկացմանը շեշտը դնելով արդյունաբերության (հատկապես տեխնոլոգիական) վրա:

Դրա փոխարեն, ողջ ուշադրությունը կենտրոնացվում է փոքր ե միջին բիզնեսի զարգացման վրա. առաջարկվում են դրանց պետական աջակցության «սուռոգատ» որոշումներ: Սա նորից հանգեցնում է «գործարարության աջակցության պետական ենթակաոուցվածքի» խթանման, անարդյունավետ բյուջետային ծախսերի ավելացման այն դեպքում, երբ այդ «ներդրումները» որեէ կերպ չեն շաղկապվում տնտեսական արդյունքների հետ:

Տնտեսական աճի զարգացման ե խթանման քաղաքականությունը հանրապետությունում պահանջում է խոշոր ներդրումային նախագծերի իրագործում ընդունված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում. այդ նախագծերը պետք է ուղղված լինեն 1990-ականներին քայքայված արտահանական ուղղվածություն ունեցող արդյունաբերության (առաջին հերթին մեքենաշինության) վերականգնմանը, առկա ձեռնարկությունների աջակցությանն ու նորերի ստեղծմանը: Երկրի տնտեսական աճի մեջ բեկումը կարող են ապահովել միայն խոշոր, գիտատար ե արտաքին շուկաներում մրցունակ արտադրա-նորարարական ընկերությունները, որոնք պետք է վերահսկվեն պետության կողմից, այլ ոչ թե տրվեն առանձին բիզնես-քաղաքական գործիչների տնօրինմանը, ինչը հանգեցնում է դրանց հետագա քայքայմանն ու թալանմանը: Բավական շատ բան է կախված այն տնտեսական քաղաքականությունից, որը կոր-դեգրի Հայաստանի կառավարությունն արդյունաբերական քաղաքականության

91

ԱԹեիկյան

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

վերածնման հարցում: Դրա հիմքերից մեկը պետք է դառնա գործընկերությունը պետության ե մասնավոր սեկտորի միջե, երբ անհրաժեշտ է ակտիվ երկխոսություն պետության ե բիզնեսի միջե:

Հատուկ ուշադրություն հատկացնելով տնտեսությունում պետության դերին մենք, միանշանակ, այն տեսակետն ենք պաշտպանում, որ տնտեսական աճի ե բնակչության բարեկեցության խթանման համար անհրաժեշտ են շուկայական սկզբունքների վրա հիմնված մոտեցումներ, որոնք կձեավորեն նպաստավոր պայմաններ նորարարությունների համար ե կապահովեն դրանց ներդրումը բիզնեսի նոր տեսակների ստեղծման ձեով: Անհրաժեշտ է նաե մշակել նոր բիզնես-որոշումներ: Նորարարությունները տնտեսության երկարաժամկետ աճի ե զարգացման անհրաժեշտ պայմանն են1: Ինովացիոն զարգացման ապահովումը պետք է դառնա հանրապետության կառավարման մարմինների գերակա խնդիրը: Նման դեպքերում ձեռնարկությունների ապագան կախված է ինո-վացիոն զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարողու-թյունից: Պետական կառույցները պետք է ընդլայնեն փոխգործակցությունը շուկայական ինստիտուտների հետ զարգացնելով դրանց հետագա զարգացման վերաբերյալ կանխատեսումներ անելու ունակությունը, մասնավորապես այնպիսի հեռանկարային միջոցառումների առումով, որոնք արդեն հնացած չեն լինի նախքան իրենց կատարումը:

Ծագող խնդիրները լուծելու համար հեռանկարային է թվում «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի ընդունման գաղափարը, բայց մինչ այդ անհրաժեշտ է պարզել, թե ինչու է վատ «աշխատում» կառավարության վերոնշյալ որոշումը: Կարեոր է նկատի ունենալ հետեյալը: Ներդրումների արդյունավետության ե համապատասխան ինովա-ցիոն-արդյունաբերական միջավայրի ու նրա ինստիտուտների հասունության միջե ուղղակի կապ գոյություն ունի: Ահա թե ինչու են «դատարկ տեղում» նորարարական գործունեության նոր կենտրոնների ստեղծման ծախսատար փորձերն ավարտվում անհաջողությամբ: Ճյուղերի մեծամասնությունում նպատակահարմար է բաց թողածը դինամիկորեն լրացնելու ռազմավարությունը, որը ենթադրում է փոխառել ե յուրացնել նոր տեխնոլոգիաներ դրանց հետագա կատարելագործման հեռանկարով: Դա պահանջում է ռեսուրսների կենտրոնացում հե- 1

1 Տես սույն համարում Գացիկ Հարությունյան, Ժողովրդագրությունը որպես կրիտիկական ոլորտ (հայեցակարգային մոտեցումներ):

92

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԱԹեիկյահ

ռանկարային արտադրատեխնոլոգիական համալիրների զարգացման գործում: Երկարաժամկետ տեխնիկատնտեսական զարգացման գերակայությունները պետք է ձեավորվեն ելնելով երկարաժամկետ տնտեսական աճի, տեխնիկատնտեսական զարգացման գլոբալ ուղղությունների ե ազգային մրցակցային առավելությունների օրինաչափություններից: Սրանք այն հարցերն են, որոնք պահանջում են լուրջ, համակարգված, համալիր լուծում:

Զարգացման առաջարկվող ռազմավարության հիմնական նպատակը նոր տեխնոլոգիական ուղղվածության բազիսային արտադրությունների առաջնահերթ կայացումն է:

Արդթւեաբերական քաղաքականության թարմշունչը

Վերջին տարիներին քիչ չեն զարգացած երկրներում կառավարությունների արդյունաբերական ինտերվենցիաների վերսկսված միտման օրինակները: Այդ երկրները տագնապ են հնչեցնում վերամշակող արդյունաբերության արագ անկման ե դրա հետ կապված գիտելիքների ու բանիմացության անշրջելի կորուստների պատճառով:

2014թ. հունվարին Եվրահանձնաժողովն ընդունեց կոմյունիկե «Հանուն եվրոպական արդյունաբերական վերածննդի»: Դրանում ասվում էր, որ «Եվրոպական հանձնաժողովը հզոր արդյունաբերական բազան դիտարկում է որպես եվրոպական մրցունակության ե եվրոպական տնտեսական վերածննդի գործոն»-. Առանց ուժեղ արդյունաբերական բազայի Եվրոպայի տնտեսությունը չի կարող բարգավաճել1:

Դեպի համապարփակ արդյունաբերական քաղաքականություն արվող քայլը նշանակում է ընդունել, որ նոր ճյուղերի զարգացումը պահանջում է խթանում պետության կողմից: Հայաստանի համար դա հնարավոր է միայն միջազգային տնտեսական միություններում ընդգրկվելու պայմանով, խոսքն առաջին հերթին Եվրասիական միության մասին է, այլապես ոչ մի իրական ձեռքբերում այս ուղղությամբ հնարավոր չի թվում: Ի վերջո, Հայաստանին հարկավոր են ռեսուրսներ ե աջակցություն: 1

1 «Without a strong industrial base, Europe's economy cannot prosper», European Commission - IP/13/862 25/09/2013.

93

ԱԹեիկյան

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսականինտեգրումը ԵՏՄ-ին

2015թ. հունվարի 1-ից ապրանքները, ծառայությունները, կապիտալը ե աշխատուժն ազատ շրջանառելու են ԵՏՄ չորս երկրների միջև: Ավարտվում է խոշոր ընդհանուր շուկայի ձևավորումը ԱՊՀ տարածքում (170 մլն մարդ) 2013թ. ընդհանուր $2,43 տրլն ՀՆԱ-ով. այն կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն, որը դեպի իրեն կգրավի բիզնեսը ե ներդրողներին:

Ինտեգրման հետագա տնտեսական էֆեկտը կորոշվի զարգացման ընդհանուր քաղաքականության ձևավորման արդյունքներով: Այն պետք է լինի առաջանցիկ զարգացման քաղաքականություն հիմնված նոր տեխնոլոգիական բնույթի առանցքային ուղղություններում Միասնական տնտեսական տարածքի ռեսուրսների կենտրոնացման վրա1:

Հայաստանի տնտեսությունը միահյուսված է ԵՏՄ մյուս անդամների տնտեսություններին: Բնակչության զբաղվածությունը ե ՀՆԱ մեծ աճն ապահովող պատրաստի արտադրանքն արտահանվում է միայն Ռուսաստան. մեր տրանսֆերտների 80%-ը գալիս է ՌԴ-ից, իսկ դա մեր բյուջեի երկու երրորդն է, գազի 90, ատոմային վառելիքի 100%-ը մենք ստանում ենք Ռուսաստանից, օտարերկրյա ներդրումների 44%-ը բաժին է ընկնում ռուսաստանյան ընկերություններին:

Որպես լիիրավ անդամ մտնելով ԵՏՄ Հայաստանը պետք է հստակ ձևակերպի, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել ինտեգրման ճանապարհով: Ի վերջո,

ռ \ ռ ռ

ի նչ ենք ուզում մենք զարգացնել տնտեսությո ւնը, թե շարունակել վարել մի տնտեսական քաղաքականություն, որով ղեկավարվել ենք վերջին 23 տարում. հիմնականում ստացել ենք գրանտներ, տրանսֆերտներ, այսինքն արտահանել ենք աշխատուժ, ինչն արդեն երկրի համար վերածվում է լուրջ սպառնալիքի, և դրանով իսկ փորձել ենք փակել տարբերությունը մեր առևտրային հաշվեկշռում: Ակնհայտորեն նախընտրելի է այն մոդելը, որը մատնանշում է արտադրա-նորարարական արտահանական կողմնորոշվածության զարգացման ճանապարհը նորարարական մոդելների տարրերով: Դա արտահանման հիմնական շուկաներում Հայաստանին կընձեռի մրցունակության բարձրացման և արտահանման ծավալների ավելացման, միության երկրների հետ տնտեսական կապերի էլ ավելի խորացման, ինչպես նաև այդ երկրներից Հայաստանի տնտեսությու- 1

1 Глазьев СЮ, Чушкин В.И, Ткачук С.П, Европейский Союз и Евразийское экономическое сообщество: сходство и различие процессов интеграционного строительства, М., 2013.

94

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԱԹեիկյան

նում արվելիք ուղղակի ներդրումների խթանման նոր հնարավորություններ: Այս ամենի համար բարենպաստ մթնոլորտ է ստեղծվում, որովհետև Հայաստանի ձեռնարկություններին հոգեհարազատ է ԵՏՄ արտադրական մշակույթը։ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականության և առաջիկա տարիներին արդյունաբերական թռիչք կատարելու նրա մտադրության համատեքստում հետաքրքիր հեռանկարներ են բացվում, որոնցից կարող է և պետք է օգտվի Հայաստանը, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության առումով։

Հայաստանում արդյունաբերական-նորարարական քաղաքականության իրագործման և տնտեսական զարգացման նորարարական-տեխնոլոգիական բազայի ձևավորման համար առավել իրատեսական է թվում այն ճանապարհը, որով ձեռնարկությունները կներառվեն ԵՏՄ երկրների, առաջին հերթին Ռուսաստանի առավել առաջավոր ձեռնարկությունների հետ կապերի (կոոպերացիայի) գիտաարտադրական շղթայի մեջ։ Սրանով հայկական ձեռնարկությունների միջազգային համագործակցությունը կդառնա ավելի ճկուն, մանևրային, ինչը թույլ կտա արագ ներգրավվել նոր ապրանքների ստեղծման և արտադրման գործընթացում։ Եվրասիական ընկերակցությանն ինտեգրվելիս կարևոր է թվում հայ հանրության մտավոր և ստեղծարար պոտենցիալի իրացման անհրաժեշտության գաղափարը դեպի զարգացման նորարարական-արդյունաբերական ուղի անցնելու պայմաններում։

Հունվար, 2015թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱ-ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԻՄՔ

Աշոտ Թևիկյան

Ամփոփագիր

Հոդվածում քննարկվում է տնտեսական քաղաքականության անհրաժեշտությունը հիմնված զարգացումն ապահովող ներքին մեխանիզմների և ինստիտուտների վրա։ Շեշտադրվում է նորարարական և արդյունաբերական զարգացումը Եվրասիական տնտեսական միության առաջատար ընկերությունների հետ լայնածավալ համագործակցության պայմաններում, ինչը կբարձրացնի երկրի մրցունակությունը և կապահովի նրա տնտեսական զարգացումը:

95

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ПРОМЫШЛЕННО-ИННОВАЦИОННАЯ ПОЛИТИКА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ КАК ОСНОВА ПОВЫШЕНИЯ ЕЕ КОНКУРЕНТОСПОСОБНОСТИ

Ашот Тевикян

Резюме

В статье обсуждается вопрос необходимости принятия экономической политики с заложенными внутренними механизмами и институтами обеспечения развития, с упором на инновационно-промышленное развитие с широкой кооперацией с передовыми предприятиями стран ЕАЭС, повышающей конкурентоспособность страны и обеспечивающей ее экономическое развитие.

INDUSTRIAL INNOVATION POLICY OF ARMENIA AS THE BASIS TO IMPROVE ITS COMPETITIVENESS

Ashot Tevikyan

Resume

The article discusses the need for economic policy involving a sophisticated internal mechanisms and institutions to ensure the development, with a focus on innovation and industrial development along with the extensive cooperation with leading companies of the EEU, which would increase the country's competitiveness and contribute to its economic development.

96

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.