Научная статья на тему 'Հայաստանում երիտասարդական շարժումների զարգացումների շուրջ'

Հայաստանում երիտասարդական շարժումների զարգացումների շուրջ Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
207
66
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
երիտասարդական շարժում / էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում / հասարակագիտական աշխարհայացք / անվստահություն առկա քաղաքական հասարակարգի նկատմամբ / ուսանողություն / մտավոր խարիսխ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Սամվել Մանուկյան

Հոդվածագիրն անդրադարձել է 2015թ. մայիսին էլեկտրաէներգիայի սակագնի բարձ-րացման հետ կապված՝ Երևանում ի հայտ եկած «Ոչ թալանին» երիտասարդականշարժմանը։ Շարժման ընթացքը ցույց տվեց, որ չունենալով կոնստրուկտիվ հաղոր-դակցության համար անհրաժեշտ գիտելիքներ՝ ուսանողությունն ուներ կամ «կոն-ֆրոնտացիոն», կամ «անփառունակ» ընկրկման ճանապարհ: Ուսանող երիտասարդ-ները համարում են, որ Հայաստանում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, ընդորում, դրա համար անհրաժեշտ են նոր քաղաքական դեմքեր։ Ակնհայտ է, որ Հայաս-տանում արդեն հասունացել է հասարակության և հատկապես երիտասարդությանկողմից ընդունելի ազգային-պետական գաղափարախոսության անհրաժեշտությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ON THE DEVELOPMENTS OF YOUTH MOVEMENTS IN ARMENIA

The author discusses the “No to Robbery!” youth movement that emerged in Yerevan in relation to the electricity tariff rate hikes introduced in May 2015. The evolution of the movement showed that having no skills for constructive communication, the students had to resort to only two options: either “confrontation”, or “graceless” retreat. The youth believed serious changes are necessary for Armenia and that new political figures are required for that. Obviously, there is a need for a new national/state ideology in Armenia that would be acceptable for the society and especially, for the youth.

Текст научной работы на тему «Հայաստանում երիտասարդական շարժումների զարգացումների շուրջ»

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Սամվել Մանուկյան՛

Բանալի բաոեր երիտասարդական շարժում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, հասարակագիտական աշխարհայացք, անվստահություն առկա քաղաքական հասարակարգի նկատմամբ, ուսանողություն, մտավոր խարիսխ։

«Ոչ թալանին» հասարակական շարժումը

2015թ. մայիսին, կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ, Երևանում առաջացավ երիտասարդական «Ոչ թալանին» շարժումը [1]: Այն պահանջում էր չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում բարձրացնելու մասին: Շարժման առաջնորդները և մասնակիցները հայտարարեցին, որ նրանց պահանջները զուտ տնտեսական են և ոչ քաղաքական: Որպես ապացույց շարժման մասնակիցները, որոնք, սկսած հունիսի 22-ից, արգելափակել էին Երևանի Բաղրամյան պողոտան, իրենց շարքերից վտարում էին անհայտ ծագումով տարբեր սադրիչների և քաղաքականության շուրջ իրենց հանապազօրյա հացը հայթայթող քաղաքական արկածախնդիրներին: Շարժումն ուներ մեծ էներգիա և զարգացման պոտենցիալ: Մի շարք պայմանների դեպքում այն կարող էր լրջորեն ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական կայունությունը և ունենալ խիստ անցանկալի հետևանքներ:

Հայաստանի իշխանությունները և, մասնավորապես, նախագահը, խորապես գիտակցում էին, որ Հայաստանի իշխանությունների և հասարակության միջև առկա է խոր անջրպետ և, հետևաբար, ճիշտ գնահատեցին շարժման խիստ անցանկալի և ներքին ռեսուրսներով անկառավարելի զարգաց-

՚ Սոց.գ.թ., 7?5(7Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, վերլուծաբան։

41

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

ման հնարավորությունները, ինչպես նաև շարժումն արտաքին ուժերի կողմից իրենց նպատակներին ծառայեցնելու ռիսկը:

Ըստ այդմ, ՀՀ նախագահը կասեցրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, հանձնարարեց իրականացնել անկախ միջազգային աուդիտ, որը կուսումնասիրի սակագնի բարձրացման հիմնավորվածու-թյունը և կգնահատի հնարավոր հետևանքները սակագինը չբարձրացնելու դեպքում: Եվ ամենակարևորը հայտարարեց, որ աուդիտը լինելու է առավելագույնս թափանցիկ և, այդ մոտեցմանը համահունչ, շարժման մասնակիցներին առաջարկեց կազմավորել ներկայացուցիչների խումբ, որը կմասնակցի այդ աուդիտին:

Եվ այստեղ պարզ դարձավ, որ երիտասարդական շարժումը պետության հետ ադեկվատ հաղորդակցության և իր պահանջի ընդհանուր համատեքստերի դիտակցվածության տեսակետերից, տհաս է:

Երիտասարդական շարժումը մերժեց աուդիտին մասնակցելու առաջարկը: Պատճառներից առաջինն այն էր, որ նրանք ենթադրեցին, թե աուդիտին մասնակցելու դեպքում իշխանությունների ներկայացուցիչներն իրենց կմոլորեցնեն: Այսինքն բազմահազար երիտասարդների շրջանում չգտնվեցին անձինք, ովքեր ունեին աուդիտին մասնակցելու համար բավարար գիտելիքներ: Շարժումը չցանկացավ իր վրա վերցնել պետության հետ լուրջ հաղորդակցության պատասխանատվությունը և շարունակեց պնդել համագործակցության հրավերից հետո արդեն մանկամիտ դարձած պահանջը չեղյալ հայտարարել որոշումը և վերջ: Երկրորդ նրանք չմտածեցին կամ ունակ չեղան իրենց շարքերը համալրել համապատասխան գիտելիք կրող մարդկանցով մասնագետներով, ովքեր նույնքան կողմ են շարժման պահանջին (շարժման պահանջին կողմ էր Հայաստանի ամբողջ հասարակությունը, բացառությամբ, հավանաբար, յուրահատուկ փոքրիկ խմբի, որին այդ որոշումը ֆինանսապես ձեռնտու է), անկախ են իշխանություններից և պատրաստ են մասնակցել աուդիտին որպես հասարակության ներկայացուցիչներ:

Շարժումը տրոհվեց երկու մասի, մի մասը շարունակեց փակել Բաղ-րամյան պողոտան, մյուս մասը տեղափոխվեց Երևանի Ազատության հրապարակ:

Մեկ շաբաթ անց ոստիկանությունը բացեց պողոտայի շրջափակումը: Շարժման մի քանի ակտիվիստներ սպառնացին, որ կսկսեն փակել քաղաքի

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ս. Մանուկյան

տարբեր փողոցներ, իսկ հացադուլային և պառկելացույցի ավանդույթներով հայտնի կուսակցության ներկայացուցիչը պառկեց հացադուլի:

Առաջանում է երկու հարց.

1. Պատահակա՞ն էր արդյոք շարժման այսպիսի զարգացումը:

2. Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ռազմավարական հեռանկարում:

Հասարակագիտական աշխարհայացքի կազմավորվածությռւեը երիտասայպությաե շրջանում

Հայտնի է, որ մենք ապրում ենք կապիտալիստական հասարակարգում: Ավելին, իր բնույթով կապիտալիստական է ներկայում գոյություն ունեցող միակ աշխարհամակարգը1, իսկ ինքը կապիտալիզմը, մնում է իմպերիալիստական և մոնոպոլիստական, մյուս կողմից արդեն մոտ 100 տարի է, ինչ կապիտալիզմի շրջանակներում արդյունաբերական, առևտրային և ֆինանսական կապիտալներից բացարձակ գերիշխող է դարձել ֆինանսականը:

Ներկայում կապիտալիզմ տերմինի փոխարեն կիրառվում է «շուկայա-

ռ ռ

կան տնտեսություն» տերմինը: Որտեղի ց և ինչպե ս է այն հայտնվել: Ըստ ամերիկացի ամենահեղինակավոր տնտեսագետներից մեկի Գելբրայթի, 1929-33թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ԱՄՆ-ում, որտեղ խիստ անհանգստացած էին համաշխարհային ճգնաժամի պայմաններում ԽՍՀՄ աննախադեպ տնտեսական հաջողություններով և դրանից բխող աշխարհում սոցիալիստական և կոմունիստական գաղափարախոսության տարածմամբ, առաջացավ գաղափարախոսական պայքարում նոր մոտեցումների մշակման և իրականացման անհրաժեշտություն: Այդ համատեքստում ԱՄՆ առավել հեղինակավոր տնտեսագետներն ու քաղաքագետները սկսեցին իրենց աշխատանքը, որի շրջանակներում, Գելբրայթի խոսքերով, հորինեցին «շուկայական տնտեսություն» տերմինը, որով աստիճանաբար սկսեցին փոխարինել կապիտալիզմ տերմինը [2, с. 22-23]1 2:

1 Աշխարհամակարգ Ի.Վալերսթայնի սահմանմամբ: Անցյալի պատմական ժամանակաշրջաններում աշխարհում միաժամանակ գոյություն են ունեցել մի քանի աշխարհամակարգեր:

2 Հայտնի է, որ շուկայական տնտեսություն տերմինն օգտագործել է նաև Ֆ.Բրոդելը դրանով նշանակելով շուկան, որտեղ արհեստավորներն ու գյուղացիները վաճառում են իրենց աշխատանքի արդյունքները, որտեղ չկան օլիգոպոլիաներ և մոնոպոլիաներ: Բրոդելը «շուկայական տնտեսությունը» համարում է կապիտալիստական հասարակարգի ամենաներքևի նիշան [3]:

43

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Դասագրքային ճշմարտություն է, որ տնտեսական ճգնաժամերի ընթացքում, մոնոպոլիաները, հատկապես բնական մոնոպոլիաները, օգտագործելով տնտեսական համակարգում իրենց բարձր կառուցվածքային և, նաև դրա հետևանքով, գերիշխող դիրքը, տիրապետելով անհրաժեշտ և բավարար չափի ֆինանսական ռեսուրսների, հնարավորություն են ստանում «համոզել» պետությունների, հատկապես տնտեսապես թույլ և միջազգային կապիտալից նշանակալիորեն կախված պետությունների քաղաքական իշխանություններին «պաշտպանել» տնտեսական վայրիվերումներից համակարգաստեղծ ենթակառուցվածքները, այդ թվում բանկային համակարգը, էներգահամակարգը և այլն: Դրանով իսկ, նույնիսկ «կրճատվող» տնտեսություններում, որտեղ տեղի են ունենում բազմաթիվ սնանկացումներ, մոնոպոլ ենթակա-ռուցվածքային ձեռնարկությունները, որոնք, որպես կանոն, վերազգային են, ոչ միայն պահպանում են իրենց կապիտալները, այլև բազմապատկում են դրանք: Նրանք «Առևտրային գաղտնիք» իրավական դրույթի սահմաններում, լավագույն հնարավորություններ ունեն գաղտնի պահել ֆինանսական մեքենայությունները ոչ միայն հասարակության լայն շրջանակներից, այլև այն բոլոր պետական և ոչ պետական շրջանակներից, որոնք կարող են որևէ կերպ խոչընդոտել դրանց իրականացմանը:

Կոնկրետ տնտեսական ճգնաժամի կոնկրետ պայմաններում կոնկրետ մոնոպոլիաներն ունեն իրենց ծառայությունների կամ ապրանքների սակագներն ու գները բարձրացնելու յուրահատուկ բացահայտ հիմնավորումներ: Այնուամենայնիվ, որպես կանոն, խոշոր վերազգային կազմակերպություններն են ամենից քիչ տուժում տնտեսական ճգնաժամերից: Նրանք են, որ ունակ են ցանկացած տնտեսական կոնյունկտուրային պայմաններում իրականացնելու կապիտալիստական (մասնավոր) ձեռնարկության «սրբազան» նպատակը շահույթի ստացումը: Եթե վերազգային մոնոպոլիաները չկարողանան

իրականացնել այդ նպատակը, ապա դա կնշանակի կապիտալիզմի վերջը:

ռ

Իսկ գիտե ն արդյոք այս վաղուց հայտնի ճշմարտությունները մարդիկ, հատկապես մտավորականությունը և, մասնավորապես, ուսանող երիտասարդությունը, որն, ըստ սահմանման կա մ արդեն մտավորական է, կա մ պետք է դառնա մտավորական: Այդ նպատակով դիտարկենք հասանելի մի քանի հետազոտական տվյալներ:

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ս. Մանուկյան

Երևանի ուսանողության շրջանում 2015թ. իրականացված հետազոտության արդյունքներով1 «Ըստ Ձեզ ի՞նչ հասարակարգ է այսօր Հայաստանում» բաց հարցին2 ճիշտ պատասխան է տվել ուսանողների ընդամենը 7.0%-ը, ևս 7.2%-ը նշել է սխալ հասարակարգ, 21.6%-ը հասարակարգի փոխարեն նշել է քաղաքական ռեժիմ կամ քաղաքական համակարգ: Հատկանշական է, որ հարցվածների 57.3%-ը հայտնել է, որ դժվարանում է պատասխանել հարցին, իսկ 6.9%-ը տվել է բացահայտ անհեթեթ պատասխան: Համեմատաբար ավելի տեղյակ էին դիտարկվող հարցի վերաբերյալ հասարակագետ ուսանողները, որոնց շրջանում, սակայն, ճիշտ պատասխանները կազմել են ընդամենը 12.4%, այսինքն

• 8 հասարակագետ ուսանողներից (տնտեսագետ, իրավաբան, սոցիոլոգ,

քաղաքագետ) 7-ը չզիտե, թե ինչ հասարակարգ է այսօր Հայաստանում:

Այս փաստն արդեն ուղղակիորեն է մատնանշում, որ համալսարաններում ուսանողների հասարակագիտական գիտելիքների մակարդակը շատ ցածր է անկախ ուսումնական հոսքից հասարակագիտական, հումանիտար, բնագիտական, թե տեխնիկական:

Չնայած ուսման տարիների ընթացքում ուսանողների հասարակագիտական գիտելիքներն աճում են, սակայն նույնիսկ մագիստրատուրայի 2-րդ կուրսում ուսանողների միայն 9.2%-ն է ճիշտ պատասխանել, թե ինչ հասարակարգ է այսօր Հայաստանում:

Եթե Երևանի ուսանողության 93%-ը կամ չգիտի, կամ «մոտավորապես» գիտի, կամ սխալ գիտի այն հասարակարգի անունը, որում ապրում է, ապա պետք է ենթադրել, որ հասարակագիտական տեսությունների, այդ թվում ադեկվատ տեսությունների վերաբերյալ կոնկրետ գիտելիքներ ունեցող ուսանողների քանակը շատ քիչ է տարբերվում 0%-ից: Իսկ կարծել, թե ուսանողության շրջանում առկա է համակարգված հասարակագիտական գիտելիք անհիմն ենթադրություն է: Չնայած հնարավոր են եզակի բացառություններ: Ակնհայտ է, որ, եթե ուսանողությունը նույնիսկ չգիտի, թե ինչ հասարակարգում է ապրում, ապա դժվար է ենթադրել, որ նա տեղյակ է դրա վերաբերյալ որևէ ամբողջական հայեցակարգի: 1

1 Մանուկյան Ս., ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտություն: 7?5(7Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, 2015թ.:

2 Բաց է կոչվում այն հարցը, որի պատասխանները հարցվողին չեն հուշվում:

45

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

• Հետևաբար «Ոչ թալանին» երիտասարդական հասարակական շարժման գաղափարական փակուղին օրինաչափ էր

• Չունենալով կոնստրուկտիվ հաղորդակցության համար անհրաժեշտ գիտելիքներ ուսանողությունն ուներ կամ կոնֆրոնտացիոն ճանապարհ, կամ «անփառունակ» ընկրկում, որը «հարիր չէ» ամբիցիոզ երիտասարդությանը:

а

Ի նչ զարգացումներ են հնարավոր երիտասարդական շարժումներում

Քանի որ Երևանի ուսանողությունը չունի համակարգված հասարակագիտական աշխարհընկալում, հետևաբար, ենթակա է մանիպուլյացիաների: Իսկ մանիպուլյացիաները հնարավոր են և արդյունավետ, երբ հիմնված են հասարակական գիտակցությունում առկա մտավոր խարիսխների վրա:

ռ

Ի նչ մտավոր խարիսխներ են առկա Երևանի ուսանողության գիտակցությունում, որոնք կարող են օգտագործել այդ շարժումները «սանձահարելու» փորձ կատարող ներքին կամ արտաքին շրջանակները: Դիտարկենք նույն հետազոտությամբ ուսանողների սոցիալական գիտակցության մտավոր խարիսխները երկու ֆունդամենտալ հասարակական խնդիրների վերաբերյալ.

1. Որն է հասարակության մեջ անհավասարության հիմնական պատճառը:

2. Ի ՞նչ դիրքորոշումներ ունեն ուսանողներն այն երևույթի նկատմամբ, երբ վերնախավերը վեր են կանգնում օրենքից և հասարակական նորմերից:

Առաջին դրույթի հետ կապված խարիսխները բացահայտելու համար ուսանողներին տրվել է հետևյալ հարցը. «Անհավասարության և աղքատության վերաբերյալ հետևյալ կարծիքներից որի ն է առավել մոտ Ձեր կարծիքը»: Պատասխանների տարբերակները և դրանց տրված պատասխանների տոկոսները տրված են ստորև.

• «Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր վիճակի համար», նշել է ուսանողների 58.8%-ը։

• «Եթե երկիրը հարստանա, այդ խնդիրները կլուծվեն», նշել է 12.1%-ը:

• «Աղքատության ու անհավասարության հիմնական պատճառն անարդար երկիրն է», նշել է 27.7%-ը:

Մնացած 1.4%-ը կամ համաձայն չի եղել ոչ մի դրույթին, կամ դժվարացել է պատասխանել:

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ս Մանուկյան

Ուսանողների դիրքորոշումներն օրենքի առջև բոլորի հավասարության վերաբերյալ բացահայտվել են հետևյալ հարցի միջոցով. «Ըստ Ձեզ, բնակա՞ն է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության' այդպես կվարվի»: Ուսանողների երկու երրորդը 66.6%-ը, պատասխանել է «ոչ» բնական չէ, իսկ մեկ երրորդը 33.0%-ը «այո»: 0.4%-ը դժվարացել է պատասխանել:

ռ

Ի նչ կարելի է եզրակացնել ստացված արդյունքներից: Ուսանող երիտասարդության մոտ 60%-ի գիտակցությունում գերիշխում են անհատապաշտական' լիբերալ, իսկ մոտ 25%-ի գիտակցությունում համակարգային քննադատական դիրքորոշումները: Ուսանող երիտասարդության երկու երրորդի համար անընդունելի է վերնախավերի սոցիալական վարքագիծը, երբ նրանք վեր են կանգնում օրենքից, իսկ մեկ երրորդն ինքը, հավանաբար, հնարավորության դեպքում կունենար այդպիսի վարք1։

Տվյալների նույնիսկ նման մակերեսային վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ.

• Երիտասարդական շարժումները, մնացած հավասար պայմաններում, առավել հեշտությամբ կարող են մանիպուլացվել լիբերալ-դեմոկրատա-կան, քան այլ գաղափարախոսական հենք ունեցող բովանդակություններ կիրառող ռազմավարություններով:

• Այնուամենայնիվ, յուրաքանչյուր չորրորդ ուսանողի գիտակցությունում առկա է հասարակարգի անկատարության զգացողությունը1 2։

Մյուս կողմից, վերջին տասնամյակի գունավոր հեղափոխությունները և հատկապես 2013-ից սկսված ուկրաինական «մայդանը» հուշում են, որ նման դեպքերում միշտ անհրաժեշտ է դիտարկել քաղաքացիական շարժումները դեստրուկտիվ հասարակական, իսկ հետո նաև քաղաքական գործընթացների վերածելու հնարավորությունները:

1 Իևչև, իհարկե, չի բացառում, որ ևմաև վարք կոնևեևայիև նաև ևրաևք, ովքեր պատասխանել են, որ վերնախավերի օրենքից վեր կաևգևելև անընդունելի է:

2 Այև, որ դա ըևդամեևը զգացողություն է, այլ ոչ թե գիտելիք պարզ է դարձել նախորդ շարադրանքից:

47

Ս. Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ուսանող երիտասարդության հասարակական գիտակցության համալիրները

Եթե ուսանող երիտասարդության շրջանում չկան հասարակագիտական տարրական գիտելիքներ, ապա դրանից չի հետևում, որ չկան նաև հասարակագիտական պրոտո-համալիրներ:

ռ

Ի նչ համալիրներ են առկա ուսանողական-երիտասարդական հասա-

ռ

րակական շերտում, և ինչ հնարավոր զարգացումների կարող են դրանք հանգեցնել: Վերը նշված հետազոտության շրջանակներում իրականացվել է այդ համալիրների ուսումնասիրությունը:

Ուսումնասիրության արդյունքում ստացվել է, որ ներկայում ուսանող երիտասարդության գիտակցությունում առկա են երկու հիմնական մտավոր համալիրներ, որոնք կարող են էապես ազդել ուսանողական շարժման զարգացումների վրա:

Առաջին համալիրն է անվստահությունն աոկա քաղաքական համակարգի նկատմամբ, որի բաղադրիչ է նաև վատատեսությունը Հայաստանի ապագայի հանդեպ: Այս համալիրի կոնկրետ բովանդակությունն այն է, որ ուսանող երիտասարդները համարում են, թե մոտակա տարիների ընթացքում Հայաստանում իրավիճակը չի բարելավվի, ընդ որում, դրա հետ մեկտեղ, նրանք չեն հավատում, որ Հայաստանի իշխանություններն անկեղծորեն ցանկանում են բարելավել իրավիճակը Հայաստանում: Մյուս կողմից, ավելի լավը չեն նաև քաղաքական կուսակցությունները, որոնք հետամուտ են իրենց ղեկավարների, այլ ոչ թե հասարակ մարդկանց շահերին: Եվ վերջապես, հայկական պետությունը չի պաշտպանում հասարակ մարդկանց շահերը:

Մյուս համալիրի բովանդակությունն այն է, որ ուսանող երիտասարդները համարում են, թե Հայաստանում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, ընդ որում, դրա համար անհրաժեշտ են նոր քաղաքական դեմքեր, և, միաժամանակ, նրանք համարում են, որ հասարակական կազմակերպությունները նպաստում են Հայաստանում կյանքի բարելավմանը:

Ներկայում այս երկու համալիրներն ուսանողության հասարակական գիտակցությունում թույլ շաղկապված են:

Ուսանողության հասարակական գիտակցությունում առկա է ևս երեք գործոն, որոնք, չնայած ներկայում շաղկապված չեն նկարագրված երկու համալիրների հետ, սակայն համապատասխան կիրառման դեպքում ունակ են

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ս. Մանուկյան

առաջացնելու երիտասարդական ուսանողական շարժումների զարգացման տարբեր սցենարներ: Դրանք են ա) ուսանողների երկու երրորդը համարում է, որ Հայաստանին այսօր պետք է ուժեղ ձեռքով կառավարում, իսկ մեկ երրորդը ժողովրդավարություն, բ) ուսանողների երկու երրորդը համարում է, որ Հայաստանի տնտեսական վերնախավը բացասական դերակատարում ունի Հայաստանի զարգացման հարցում, իսկ մեկ երրորդը դրական, գ) այն հարցում, թե որն է գերադասելի սոցիալիզմը, թե կապիտալիզմը, ուսանողների դիրքորոշումները կիսվել են, իսկ մոտ 10%-ը կողմնորոշված չէ այդ հարցում1։

Հետազոտության արդյունքները համապատասխանում են «Ոչ թալանին» շարժման ընթացքի կառուցվածքին: Շարժումը չընդունեց «հին» ընդդիմադիր կուսակցություններին և քաղաքական դեմքերին: Բացառություն է կազմում միայն մեկ քաղաքական դեմք, որը ցուցադրաբար հեռացել է արդեն «ավանդական» բոլոր կուսակցություններից և հիմնադրել նոր կուսակցություն: Այնուամենայնիվ, այդ «նոր» քաղաքական դեմքը [դեռևս] չի ստացել շարժման շրջանակներում որևէ լուրջ դերակատարում1 2։

Մյուս կողմից, ուշագրավ է, որ ընդդիմադիր կուսակցություններն էլ, իրենց հերթին, առանձնապես եռանդուն քայլեր չկատարեցին շարժմանը մասնակցելու տեսակետից, ինչը կարող է բացատրվել նրանով, որ նրանք իրենց փորձով գնահատել և հասկացել են կամ գուցե նրանց հուշել են, որ իրենք չեն կարող այդ շարժման համար վերածվել քաղաքական առաջնորդների, իսկ շատ եռանդուն և աեարդյուեավետ գործունեությունն ուսանողների շրջանում, հասարակության ավելի լայն շերտերում ավելի կխարխլի իրենց առանց այդ էլ ցածր հեղինակությունը3:

Սակայն հետազոտական տվյալները և հայաստանյան քաղաքացիական հասարակության (նեղ իմաստով) կառուցվածքը, բնույթն ու բովանդակությունը հուշում են, որ.

1 Կարող է տարօրինակ թվալ, թե ինչպես են ուսանողները համեմատում սոցիալիզմը և կապիտալիզմը, եթե չգիտեն, թե ինչ հասարակարգ է այսօր Հայաստանում: Հիշեցնենք, որ հասարակարգի վերաբերյալ հարցի դեպքում նրանց պատասխաններ չեն հուշվել: Իսկ սոցիալիզմի և կապիտալիզմի համեմատությունը նրանք կատարել են պատասխանելով հետևյալ հարցին. «Համաձա յն եք, թե ոչ հետևյալ դրույթին կապիտալիստական համակարգը գերադասելի է սոցիալիստականից»: Այսպիսով, ոչ թե գնահատվել են ուսանողների գիտելիքները, այլ համեմատվել են նրանց նույնիսկ հատվածային գիտելիքների վրա հիմնված դիրքորոշումները:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2 Ինչն, իհարկե, չի նշանակում, որ հետագայում դա հնարավոր չէ:

3 Այնուամենայնիվ, չի կարելի մերժել «հին» կուսակցությունների շարժմանը մերձենալու հնարավորությունը:

49

Ս.Մանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

• Այսօր Հայաստանում աոկա է նոր քաղաքական դեմքերի ու միավորների կազմավորման մեծ պոտենցիալ:

• Հայաստանի քաղաքական զարգացումները մեծապես կախված կլինեն նրանից, թե ովքեր, ինչպես և ինչ գաղափարախոսական շրջանակներում կիրականացնեն այդ պոտենցիալը:

• Նոր քաղաքական դեմքերն ու միավորումները [սպոնտան կամ ուղղորդված կերպով] կազմավորվելու կամ աճեցվելու են հասարակական կազմակերպությունների անդամներից և նրանց շրջապատից:

Սա, անշուշտ, ենթադրում է, որ Հայաստանում ընթանալու են [մեծ հավանականությամբ արդեն ընթանում են] այդ ներուժի իրականացման բարդ, բազմաբնույթ և տարընթաց (միմյանց հակադիր) գործընթացներ:

Ակնհայտ է, որ Հայաստանում արդեն հասունացել է հասարակության և հատկապես երիտասարդության կողմից ընդունելի ազգային-պետական գաղափարախոսության անհրաժեշտությունը: Նա, ով ավելի արագ և արդյունավետ կլուծի այս խնդիրը, նրան էլ կպատկանի Հայաստանի ապագան:

Հարկ է նշել, որ արդեն արդիական է ոչ միայն նոր գաղափարախոսության ներկայացումը հանրությանը, այլև կոնկրետ և արդյունավետ ռազմավարությունների իրականացումը նոր գաղափարախոսությունը հասարակության համար ընդունելի դարձնելու նպատակով: Այստեղ կիսատ և անորոշ էրզաց-գաղափարախոսությունները և հակասական գործողությունների շարքը ոչ միայն արդյունավետ չեն լինի, այլև կվնասեն այն շրջանակների, այդ թվում և պետության, նպատակների իրականացմանը, որոնք դրանք կներ-կայացնեն հանրությանը, նախ և առաջ երիտասարդությանը, հատկապես ուսանողությանը:

Այս դեպքում գործունեության լայն դաշտ կբացվի նրանց համար, ովքեր անտարբեր են Հայաստանի և հայ ազգի ապագայի ու անվտանգության նկատմամբ և պարզապես այստեղ լուծում են իրենց գլոբալ և տարածա-շրջանային խնդիրները: Այդ ուժերի մանիպուլյացիաների համար պարարտ հողը պատրաստ է:

Ժամանակն է կողմնորոշվելու և գործելու:

Հույիս, 2015թ.

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ս. Մանուկյան

Աղբյուրներ և գրականություն

1. «Ոչ թալանին» նախաձեռնությունն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագների անհիմն բարձրացման դեմ պայքարը խորհրդարանից տեղափոխել փողոց, http://www.arminfo.info/index.cfm?objectid=AF29D690-FACA-11E4-92330EB7C0D21663

2. Дж.К. Гэлбрейт, Экономика невинного обмана: правда нашего времени, М., Издательство «Европа», 2009.

3. Ф.Бродель, Динамика капитализма, Смоленск, Полиграмма, 1993.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Սամվել Մանուկյան

Ամփոփագիր

Հոդվածագիրն անդրադարձել է 2015թ. մայիսին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված Երևանում ի հայտ եկած «Ոչ թալանին» երիտասարդական շարժմանը։ Շարժման ընթացքը ցույց տվեց, որ չունենալով կոնստրուկտիվ հաղորդակցության համար անհրաժեշտ գիտելիքներ ուսանողությունն ուներ կամ «կոն-ֆրոնտացիոն», կամ «անփառունակ» ընկրկման ճանապարհ: Ուսանող երիտասարդները համարում են, որ Հայաստանում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, ընդ որում, դրա համար անհրաժեշտ են նոր քաղաքական դեմքեր։ Ակնհայտ է, որ Հայաստանում արդեն հասունացել է հասարակության և հատկապես երիտասարդության կողմից ընդունելի ազգային-պետական գաղափարախոսության անհրաժեշտությունը:

О РАЗВИТИИ МОЛОДЕЖНЫХ ДВИЖЕНИЙ В АРМЕНИИ

Самвел Манукян

Резюме

В статье рассматривается молодежное движение «Нет грабежу», сформировавшееся в Ереване в связи с повышением тарифов за электроэнергию в мае 2015г. Время показало, что, не обладая необходимыми знаниями для конструктивной коммуникации, студенчество встало перед выбором или «конфронтационного», или «бесславного» пути. Студенты считают, что в Армении необходимы серьезные изменения, причем для этого требуются новые политические деятели. Очевидно, что в Армении назрела необходимость приемлемой для общества и особенно молодежи национально-государственной идеологии.

51

ՍՄանուկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

ON THE DEVELOPMENTS OF YOUTH MOVEMENTS IN ARMENIA

Samvel Manukyan

Resume

The author discusses the “No to Robbery!” youth movement that emerged in Yerevan in relation to the electricity tariff rate hikes introduced in May 2015. The evolution of the movement showed that having no skills for constructive communication, the students had to resort to only two options: either “confrontation”, or “graceless” retreat. The youth believed serious changes are necessary for Armenia and that new political figures are required for that. Obviously, there is a need for a new national/state ideology in Armenia that would be acceptable for the society and especially, for the youth.

52

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.