Научная статья на тему 'Ամերիկյան գործոնը Հարավային Կովկասի ժողովրդավարության աջակցածն գործընթացներում'

Ամերիկյան գործոնը Հարավային Կովկասի ժողովրդավարության աջակցածն գործընթացներում Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
161
42
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Նարինե Մկրտչյաե

Հոդվածում քննության են առնվում հետխորհրդային ժամանակահատվածումԱնդրկովկասում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացնե-րը, մասնավորապես` ժողովրդավարական ինստիտուտների կայացման խոչըն-դոտներն ու հնարավորությունները:Միաժամանակ, հետազոտության առարկա է դարձել ԽՍՀՄ փլուզմանը հա-ջորդած ժամանակաընթացքում Միացյալ Նահանգների մուտքը կովկասյանտարածաշրջան: Վաշինգտոնի համար Անդրկովկասը դեռ չէր ընկալվում որ-պես մեկ միասնական ընդհանուր համակարգ, Միացյալ Նահանգները զգու-շորեն անշտապ գործընկերներ էր փնտրում Անդրկովկասի նորանկախ պե-տություններում:Անդրկովկասի պետություններից ԱՄՆ-ը առաջինը մուտք գործեց Հայաս-տան` 1991թ. դեկտեմբերի 25-ին ճանաչելով Հայաստանի Հանրապետությանանկախությունը, իսկ 1992-ի հունվարի 7-ին` հաստատելով դիվանագիտականհարաբերություններ: Հոդվածում հետազոտվել են նաև Հայաստանին տրամա-դրված ամերիկյան օգնության ծրագրերը, դրանց տրամադրման փուլերը, ուղ-ղությունները, ոլորտները:ԽՍՀՄ հանրապետություններից հիմնականում Հայաստանի օրինակով հե-տազոտվել են ժողովրդավարական հասարակարգի կայացման խոչընդոտները,խեղումները, ինչպես նաև քննության են առնվել այն պատճառները, թե ինչուԱՄՆ կովկասյան քաղաքականության կանխատեսումներն ու ձգտումները հիմ-նականում չարդարացան, ամերիկյան ծրագրերի աճին տրամադրվող օգնու-թյան ավելացմանը զուգահեռ՝ տեղի է ունենում ամերիկյան գործոնի զգալինվազում Հայաստանում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Исследовано влияние американского фактора на процесс демократических перемен в странах Закавказья после их суверенизации. После распада Советского Союза новые независимые государства объявили о желании построить демократические общества. Распад также изменил геополитический статус Кавказа. Изменения во всем мире привели к тому, что в начальном периоде независимости влияние США в регионе увеличивалось, а влияние России уменьшалось вследствие разрушения прежних структур и появления ряда трудноразрешаемых проблем внутри страны. В Вашингтоне Закавказье не рассматривалось как единая система, и Соединенные Штаты осторожно, не спеша искали грани сотрудничества в Закавказье. Соединенные Штаты среди стран Закавказья первой признали независимость Армении 25 декабря 1991г. и установили дипломатические отношения с Арменией 7 января 1992г. После, меньше чем за год, США отправили первую помощь в Армению. Хронологически исследованы структура и объем финансовой помощи, представленной Соединенными Штатами Армении. Представление американской помощи можно разделить на три этапа: 1) 1992-1995 гг. — помощь носила в основном гуманитарный характер. 2) 1996-1998 гг. — США постепенно сократили гуманитарную помощь и начали реализацию программ развития, в том числе программ, направленных на развитие экономики и энергетики. В этот же период была представлена первая помощь, направленная на развитие демократических институтов. 3) Начиная с 1999г. главным направлением помощи стало развитие частного сектора и создание рабочих мест. На примере Армении выявлено, что помощь, предоставленная для построения демократических обществ, была использована не вполне эффективно по ряду причин, среди которых главными являются слабое развитие гражданских институтов, слабое развитие системы свободной информации и неадекватный выбор партнера.

Текст научной работы на тему «Ամերիկյան գործոնը Հարավային Կովկասի ժողովրդավարության աջակցածն գործընթացներում»

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑԱԾՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Նարինե Մկրտչյաե

Հոդվածում քննության են առնվում հետխորհրդային ժամանակահատվածում Անդրկովկասում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացները, մասնավորապես' ժողովրդավարական ինստիտուտների կայացման խոչընդոտներն ու հնարավորությունները:

Միաժամանակ, հետազոտության առարկա է դարձել ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած ժամանակաընթացքում Միացյալ Նահանգների մուտքը կովկասյան տարածաշրջան: Վաշինգտոնի համար Անդրկովկասը դեռ չէր ընկալվում որպես մեկ միասնական և ընդհանուր համակարգ, և Միացյալ Նահանգները զգուշորեն և անշտապ գործընկերներ էր փնտրում Անդրկովկասի նորանկախ պետություններում :

Անդրկովկասի պետություններից ԱՄՆ-ը առաջինը մուտք գործեց Հայաստան' 1991թ. դեկտեմբերի 25-ին ճանաչելով Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1992-ի հունվարի 7-ին' հաստատելով դիվանագիտական հարաբերություններ: Հոդվածում հետազոտվել են նաև Հայաստանին տրամադրված ամերիկյան օգնության ծրագրերը, դրանց տրամադրման փուլերը, ուղղությունները, ոլորտները:

ԽՍՀՄ հանրապետություններից հիմնականում Հայաստանի օրինակով հետազոտվել են ժողովրդավարական հասարակարգի կայացման խոչընդոտները, խեղումները, ինչպես նաև քննության են առնվել այն պատճառները, թե ինչու ԱՄՆ կովկասյան քաղաքականության կանխատեսումներն ու ձգտումները հիմնականում չարդարացան, և ամերիկյան ծրագրերի աճին և տրամադրվող օգնության ավելացմանը զուգահեռ տեղի է ունենում ամերիկյան գործոնի զգալի նվազում Հայաստանում:

Իր աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ Կովկասը մշտապես համարվել է քաղաքակրթությունների և պետությունների խաչմերուկ, ուստիև նրա համար մղվող պայքարը դաժան է եղել: Միաժամանակ, պատմական իրողությունների արդյունքում, թե Հյուսիսային և թե Հարավային Կովկասն ընկալվել և եղել է ռուսական տարանուն կայսրության ազդեցության գոտի։

Ըստ այդմ անսպասելի չէր այն հանգամանքը, որ ԽՍՀՄ փլուզումից և պետական անկախ միավորների ստեղծումից հետո կովկասյան երկրներում տարբեր ուժգնությամբ դրսևորվեցին հակառուսական տրամադրությունները:

168

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ն.Մկրտչյաե

ԽՍՀՄ փլուզումն արմատապես փոխեց նաև Կովկասի աշխարհաքաղաքա-կաե իրավիճակը:

1990-ական թթ. ԽՍՀՄ փլուզման հետ նորանկախ պետությունների մի մասը հռչակեց ժողովրդավարական պետության կայացման գործընթացի մասին: 1991թ. Հայաստանի անկախության հանրաքվեի դրված հարցի ձևակերպումը վկայում էր այդ մասին. «Ուզո ւմ եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Հանրաքվեի դրված այս հարցադրմանը Հայաստանի բնակչության 95%-ը «այո» էր պատասխանել:

Աշխարհն արագորեն փոխվում էր, և անկախացած պետություններն աշխարհաքաղաքական փոթորիկների հորձանուտում փորձում էին անվտանգ դարձնել երկրի նավարկությունը:

Աշխարհը փոխվում էր, և Նոր աշխարհի նախագահները կովկասյան տարածաշրջան էին փորձում ուղղել ամերիկյան նավերը: Ժամանակն անխափան աշխատում էր ԱՄՆ օգտին, մանավանդ որ Ռուսաստանն իր ահռելի հիմնախնդիրների համար էր լուծումներ որոնում, այնտեղ ևս ջարդվում էին պատմականորեն ձևավորված կաղապարները:

Վաշինգտոնի համար Անդրկովկասը դեռ չէր ընկալվում որպես մեկ միասնական և ընդհանուր համակարգ, և Միացյալ Նահանգները զգուշորեն և անշտապ գործընկերներ էր փնտրում Անդրկովկասում, որը հետագայում սահուն և աննկատ վերանվանեց Հարավային Կովկաս:

Միաժամանակ, Խորհրդային Միության փլուզումը Հարավային Կովկասի պետություններում ուղեկցվեց քաղաքացիական բախումներով, պերմանենտ հեղաշրջումներով, իսկ ազգերի, ժողովուրդների ազատության, ինքնո-րոշման ձգտումները ռազմական հարթություն տեղափոխվեցին:

Ըստ այդմ օրինաչափ էր ԱՄՆ նախկին պետքարտուղարներից Հենրի Քիսինջերի հետևյալ դիտարկումը. «Խորհրդային կոմունիզմի փլուզումը ամերիկյան գաղափարների և արժեքների ողջամիտ հաղթանակն էր, բայց ճակատագրի ծաղրով այդ փլուզումը Ամերիկային դեմ առ դեմ կանգեցրեց այնպիսի աշխարհի առջև, որից իր ողջ պատմության ընթացքում Ամերիկան խուսափել է» [1, с. 11]:

Անդրկովկասի պետություններից Միացյալ Նահանգներն առաջինը մուտք գործեց Հայաստան' 1991թ. դեկտեմբերի 25-ին ճանաչելով Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1992-ի հունվարի 7-ին' հաստատելով դիվանագիտական հարաբերություններ: Ադրբեջանի հետ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992թ. փետրվարի 19-ին, իսկ Վրաստանի հետ' 1992թ. ապրիլի 23-ին:

1992թ. փետրվարի 3-ին Երևանի «Հրազդան» հյուրանոցում բարձրացվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դրոշը: Հայաստանում ԱՄՆ

169

Ն. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սթիվըե Մանը վկայեց. «Անկախ Հայաստանում մենք տեսնում ենք այն գոյակները, որոնք առավել բարձր են գնահատվում ԱՄՆ-ում» [2]:

ժողովրդավարական արժեքները պետական և հասարակական գործընթացների զարգացման հիմքում դնելու, ազատական տնտեսություն կայացնելու Երևանի հավաստիացումներն ու պատրաստակամությունը միջազգային հանրության թերահավատությունը չէին առաջացնում: Այդ հանրության համար Հայաստանը տարածաշրջանի «ժողովրդավարության կղզյակն» էր և առանձնանում էր ներքաղաքական իրավիճակի կայունությամբ, ի տարբերություն հարավկովկասյան մյուս պետությունների ընդդիմության պայքարն այստեղ երբևէ չվերածվեց զինված ընդհարումների, և երկիրը զերծ մնաց քաղաքացիական կռիվներից: Բացի այդ, Միացյալ Նահանգներում 1 միլիոնից ավելի հայկական սփյուռքի առկայությունն արդեն իսկ կամուրջ էր ստեղծել երկու երկրների միջև:

1993թ. նշանակվեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ 1-ին դեսպանը' Հենրի Գիլմորը: 1995թ. նրան փոխարինեց Փիթեր Թոմսոնը, 1998-ին' Մայքլ Լեմոնը, 2001թ.' Ջոն Օրդվեյը, 2003-ին' Ջոն Էվանսը, որի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո, 2006թ. ցայսօր Միացյալ Նահանգները Հայաստանում դեսպան չունի:

Ամենաերկար ճանապարհն էլ սկսվում էր 1-ին քայլից, և Հայաստանն այդ ճանապարհին ԱՄՆ 1-ին քայլն էր: Կովկասն այլևս անմատչելի ու անառիկ չէր, ինչպես անցյալում: Հայաստանի անկախությունից մեկ տարի չանցած Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց օգնության տրամադրումը Հայաստանին: 1992-ից Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը կարելի է բաժանել 3 տարբեր ժամանակաշրջանների: Առաջինը 1992-1995թթ. պատերազմի ծանր տարիներն էին, երբ օգնության ծրագիրն, ըստ էության, բաղկացած էր հիմնականում մարդասիրական օգնությունից: Երկրորդ շրջանը տևեց 1996-ից մինչև 1998-ը, երբ Միացյալ Նահանգներն աստիճանաբար նվազեցրեց մարդասիրական օգնության ծավալները և սկսեց իրականացնել զարգացման ծրագրեր, որոնց թվում տնտեսական և էներգետիկայի ոլորտի բարեփոխումներին նպատակամիտված ծրագրեր: Այս փուլում սկսվեցին ժողովրդավարական աջակցության ծրագրերը: 1998 ֆինանսական տարում 1-ին անգամ զարգացման ծրագրերի համար հատկացված գումարը գերազանցեց մարդասիրական օգնության համար նախատեսված գումարը: Երրորդ փուլը սկսվեց 1999-ին, նրա հիմնական ուղղությունը մասնավոր սեկտորի զարգացման, ներդրումների և աշխատատեղերի ստեղծման ծրագրերն էին [3]:

1991- 2001 թթ. ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանին է տրամադրել $1,4 մլրդ-ի մարդասիրական և տեխնիկական օժանդակություն: 2001թ. ԱՄՆ-ը Հայաստանին հատկացրել է $11 մլն ժողովրդավարության և կառավարման ծրագրե-

170

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ն.Մկրտչյաե

րիե, որոնք հստակ կարևորում եե որոշումներ ընդունելու գործընթացին քաղաքացիների մասնակցության աստիճանի բարձրացումը, խորհրդարանի պրոֆեսիոնալիզմի բարձրացման գործում օժանդակությունը, ինչպես նաև անկողմնակալ, թափանցիկ և անկախ դատավարման համակարգի խթանումը: $13,7 մլն հատկացվել է հայ-ամերիկյան փոխանակման ծրագրերին: ԱՄՆ օգնության ծրագրերի շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկվում է որպես կարևորագույն խնդիր:

2001 թվականից Հայաստանին ամերիկյան աջակցության գործընթացը ներառել է նաև պաշտպանության և անվտանգության համակարգի բարեփոխումները, աղքատության, կոռուպցիայի հաղթահարման, թրաֆիքինգի կանխարգելման ծրագրեր [4]:

2003 և 2007թթ. Հայաստանի համապետական 3 ընտրությունների ընթացքում ԱՄՆ-ի կողմից մեր երկրին տրամադրված օգնության մեջ կարևոր տեղ են գրավում ժողովրդավարության աջակցման ծրագրերը [5]: 2005թ. մարտին Հայաստանին տրամադրվող Միացյալ Նահանգների օգնության մեջ կարևոր տեղ գրավեց «Հազարամյակի մարտահրավերներ» հնգամյա ծրագիրը:

Հայաստանի անկախացումից որոշ ժամանակ անց ձևավորվեցին նաև ժողովրդավարության կարևոր հաստատություններից հասարակական սեկտորը, դեպի որը սկսեց ուղղվել ժողովրդավարության աջակցության ամերիկյան ծրագրերի որոշակի հատվածը: Թե ամերիկյան, թե եվրոպական, թե միջազգային տարաբնույթ դրամաշնորհային ծրագրերի աջակցության հետևանքով Հայաստանում կտրուկ աճեց ՀՀ Արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների թվա-քանակը: ՀԿ-ների թվաքանակի այդօրինակ աճն ավելի շատ արհեստական բնույթ ուներ և հասարակական սեկտորում առաջացրեց ավելի շատ շփոթ ու անհավասար մրցակցային պայմաններ: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ դրանց մի մասի գործունեությունը հանրային կյանքին ոչինչ չավելացրեց' ավելի մեծացնելով ԶԼՄ-ում այն հրապարակումների թիվը, ուր լուրջ կասկածներ էին արտահայտվում, թե այդ ՀԿ-ների մի մասը ստեղծվել է որոշակի դրամա-շնորհային ծրագրերի հետևանքով: Համենայնդեպս, չնայած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանն ուղղված մեր գրավոր դիմում-նամակին, մեզ չհաջողվեց տվյալներ ձեռք բերել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Հայաստանի հասարակական սեկտորին և ԶԼՄ-ին հատկացված ֆինանսական աջակցության ծրագրերի և դրամաշնորհների մասին: Մենք խնդրել էինք հետևյալ տվյալները' այն ՀԿ-ների ցանկը, որոնց հատկացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնոր-հային աջակցությունը, ինչպես նաև տվյալ ՀԿ-ի հաղթած ծրագրի անվանումը, հատկացված գումարի չափը և տարեթիվը: Մինչդեռ այդօրինակ տվյալների տրամադրումը հստակություն կմտցներ այս հարցերում և վերլուծության մեջ կբացառեր հնարավոր սուբյեկտիվիզմի գործոնը: Սակայն, ցավոք, ՀՀ-ում ԱՄՆ

171

Ն. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ այդ տվյալների հավաքումը երկարատև աշխատանք է պահանջում...

1992թ. ի վեր երկու պետությունների միջև ստորագրվել են ավելի քան 20 միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակույթի, անվտանգության և այլ բնագավառներում: Հարավկովկասյան պետություններից հետխորհրդային Հայաստանն առաջինն էր, ուր ստեղծվել էին ժողովրդավարական ինստիտուտների կայաց-ման հիմքերը. բազմակուսակցականությունն արդեն իսկ իրողություն էր, ձևավորվել էր ընդդիմադիր և ազատ մամուլը, 1991թ. անկախության հանրաքվեն և ՀՀ նախագահի առաջին ընտրություններն անցել էին հասարակական խանդավառության և օրինապաշտության մթնոլորտում, ներկայացուցչական հակակշիռներից ձևավորվել և գործում էր խորհրդարանը:

Սակայն 1994-ից հետո Հայաստանում սկսվեց իշխանությունների նահանջը որդեգրած արժեքներից: 1995թ. ծայր առած և այսօր էլ շարունակվող տարբեր մակարդակի ընտրական գործընթացների խեղաթյուրումների, ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու անհնարինության, մամուլի և խոսքի ազատության սահմանափակումների հետևանքով Հայաստանը նահանջեց իր դիրքերից:

Ընդհանրապես, դիտարժան են նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ժողովրդավարական հասարակարգերի կայացման խեղումները: Ժողովրդավարության կայացման հիմնական խոչընդոտներից մեկը տնտեսական և քաղաքական կոռուպցիան է, որը Հարավային Կովկասի 3 պետություններում էլ ուներ ընդհանուր արմատներ:

Ժողովրդավարության կայացման հաջորդ խոչընդոտը իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարումներն էին, ներկայացուցչական հակակշիռների փաստացի թուլությունը կամ դրա բացակայությունը:

Ժողովրդավարության կայացման հաջորդ խոչընդոտը սոցիալական բևեռայնացումն էր, աղքատության բարձր աստիճանը: Ակնհայտ էր, որ աստիճանաբար ավելի ու ավելի կոշտ էին դառնում միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները Հարավային Կովկասում մարդու իրավունքների արձանագրված խախտումների մասին: Այսպես: 2005թ. Մարդու իրավունքների մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցն արձանագրում է. «Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված առկա են հետևյալ խնդիրները.

• իշխանությունները փոխելու քաղաքացիների իրավունքի սահմանափակված լինելը,

• ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների անպատժելիությունը,

• մամուլի ազատության սահմանափակումները,

• մարդկանց թրաֆիքինգը,

172

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ն.Մկրտչյաե

• սոցիալական չարաշահումները,

• կոռուպցիան» (http://www.usa.state.gov, Armenia).

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Պետդեպարտամենտի զեկույցը մատնանշում է մի շարք քաղաքական բարեփոխումներ, առանձնացնում «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի նախագահ Միխայիլ Սա-հակաշվիլու պայքարը կոռուպցիայի դեմ, միաժամանակ մատնանշում, որ մարդու իրավունքների մի շարք ոլորտներում բարեփոխումները կամ դանդաղում են, կամ արդյունք չեն տալիս (www.usa.state.gov, Georgia).

2005թ. մայիսին Թբիլիսի այցելեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Դա հետխորհրդային շրջանում ԱՄՆ նախագահների առաջին և առայժմ միակ այցն է Հարավային Կովկաս: Այդ այցով Վաշինգտոնը ցուցաբերեց իր երկրի աջակցությունը Վրաստանում տեղի ունեցող փոփոխություններին, և պատահական չէ, որ 2007թ. նոյեմբերյան դեպքերի ընթացքում Պետդեպարտամենտը հիշեցրեց Թբլիսիին, որ սատար է կանգնել այդ երկրի ղեկավարության ժողովրդավարական բարեփոխումներին և կոչ արեց հավատարիմ մնալ դրանց' վերացնելով արտակարգ դրությունը, չխոչընդոտելով ԶԼՄ աշխատանքը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ կովկասյան քաղաքականության կանխատեսումներն ու ձգտումները հիմնականում չարդարացան: Հայաստանի, Վրաս-տանի, Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղեգծերը չունեին նաև ընդհանուր եզրեր: Երևանը, Թբիլիսին և Բաքուն միանգամայն տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշիչներ ու գերակայություններ էին ընտրել: Թբիլիսին անշեղորեն հակվում է դեպի Արևմուտք աստիճանաբար կտրվելով Ռուսաստանից, Բաքուն' դեպի Անկարա, իսկ Հայաստանը' դեպի Ռուսաստան:

21-րդ դարում Միացյալ Նահանգների կողմից ժողովրդավարության և ազատության արժեքների պաշտպանության և տարածման քաղաքականության հռչակումը աշխարհի մի շարք երկրներում առաջ բերեց ժողովրդավարական շարժումներ: Դրանց մի մասը հաջող ընթացք ունեցավ' սկիզբ դնելով տվյալ երկրում ժողովրդավարական փոփոխությունների գործընթացին, մյուս մասը, չկարողանալով հաղթահարել հակաժողովրդավարական համակարգի դիմադրությունը, անհաջողության մատնվեց:

«Մենք կպաշտպանենք ժողովրդավարական և մարդու իրավունքների պաշտպանությանը նպատակամիտված շարժումները: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պետք է կարևոր դեր խաղա ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների ճանաչման համար ոչ միայն այն պատճառով, որ դրանք մեր ավանդույթների մեջ են ներառված, այլ նաև այն պատճառով, որ դրանք ապահովում են ավելի կայուն և բարգավաճ աշխարհ»,- նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2004-2009թթ. ռազմավարական ծրագրում (http://www.usa.state.gov).

«Մենք չենք կարող սկսած գործն անավարտ թողնել: Ամերիկացիները

173

Ն. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

գիտակցում եե իրենց առջև կանգնած պատմական խնդիրները: Ամերիկյան ժողովուրդը գիտե, որ Միացյալ Նահանգներն ուժեղ է և վստահ իր ուժերին»,-2006թ. Կոնգրեսում ունեցած ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը (www. whitehouse.gov):

Չնայած դրան' առաջ են գալիս մի շարք քաղաքագիտական պարադոքսներ: Մի կողմից' ժողովրդավարության աջակցության ծրագրերին զուգահեռ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները զգալիորեն թուլացել են: Մյուս կողմից ամերիկյան ծրագրերի աճին և տրամադրվող օգնության մեծացմանը զուգահեռ տեղի է ունենում ամերիկյան գործոնի զգալի նվազում

ռ ռ

Հայաստանում: Արդյո ք դա միայն Հայաստանի մեղքն է: Ինչո ւ ԱՄՆ-ի կողմից ժողովրդավարության աջակցության ծրագրերն արդյունք չեն տալիս Հայաստանի հարևան մյուս երկրում' Ադրբեջանում:

Ամերիկյան քաղաքագետները, հասարակագետները սկսում են լրջորեն հետազոտել անցումային շրջանի ժողովրդավարությունների այս և այլ պարադոքսները: Այսպես: Ստելի Կացը' ԱՄՆ գիտական ընկերությունների նախկին նախագահը, «Ժողովրդավարական քաղաքական կառույցների ձևավորում» հոդվածում նշում է. «Շատ ավելի բարդ խնդիր է այն, թե ինչ ծավալի և բնույթի ժողովրդավարություն կարող է պաշտպանել անցումային շրջանի վարչակարգը: Նվազագույն ելակետը պետք է համարվի քաղաքացիների ազատ ընտրությունների ապահովումը, սակայն միայն ընտրություններով ժողովրդավարություն չի հաստատվում» [6, էջ 13]: Իսկ Փեն Քեմբլը' ԱՄՆ տեղեկատվական գործակալության փոխտնօրենը, «Քաղաքացիական կրթության օգտակարությունը հին ու նոր ժողովրդավարությունների համար» հոդվածում վերլուծում է. «Այն ժամանակ, երբ աշխարհի բռնապետական հասարակարգերը սկսեցին կազմալուծվել, զարգացած ժողովրդավարությունների քաղաքացիների շրջանում արմատացավ այն ըմբռնումը, որ իրենք պարտավոր են նորակազմ ժողովրդավարական երկր-ներին օժանդակել ժողովրդավարության մեխանիզմների գործարկման հարցում: Եվ հանդես եկանք աջակցության մի շարք ծրագրերով, որոնց օգնությամբ ժողովրդավարության գաղափարները համեմատաբար վերջերս որդեգրած հասարակությունները յուրացրին ժողովրդավարական մեխանիզմների կիրառման առանձնահատկությունները: Սակայն որոշ ժամանակ անց հայտնաբերեցինք, որ ժողովրդավարությունն ավելին է, քան մեխանիզմների ամբողջությունը. այն հիրավի կուլտուրա է: Ազատությունը հաստատելու և պահպանելու համար բավարար չէ վերափոխել հասարակության և կառավարության արտաքին ձևն ու կառուցվածքը. նույն կարգով պետք է փոփոխվի մարդկանց աշխարհայացքը: Հակառակ դեպքում այդ մեխանիզմները կարող են ուղղակի մերժվել ճիշտ այնպես, ինչպես կենդանի հյուսվածքն է դուրս մղում օտար մարմինը, բացառությամբ այն դեպքի, երբ երկուսը համատեղելի են» [6, էջ 79]:

Մեր համոզմամբ, Հայաստանում ժողովրդավարության աջակցության

174

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ն.Մկրտչյաե

ծրագրերի ցածր արդյունավետությունն ունի այլ պատճառներ, որոնցից եե տնտեսական և քաղաքական կոռուպցիայի բարձր աստիճանը' վկան «Թրանսփարենսի Ինթերնեշընըլ» կազմակերպության ամենամյա զեկույցները, ըստ որոնց Հայաստանում կոռուպցիայի աստիճանը շարունակում է մնալ բարձր (http://www.transparanciinternational.am). Հաջորդ պատճառը թույլ քաղաքացիական ինստիտուտներն են, ազատ տեղեկատվական համակարգի կայացման ցածր աստիճանը, ազատ ընտրական համակարգի բացակայությունը, քաղաքական կուսակցությունների գործունեության հանդեպ հասարակական ցածր վստահությունը, աղքատության բարձր աստիճանը, իշխանությունների տարանջատման սկզբունքի չկիրառումը, ամերիկյան ժողովրդավարության աջակցության ծրագրերի հասցեատերերի սխալ ընտրությունը: Ինչ վերաբերում է զուտ ամերիկյան գործոնին, ապա Հայաստանում դրա ազդեցությունը թույլ է և պայմանավորված է հիմնականում հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման բարձր աստիճանով և Հայաստանում ռուսական գործոնի մեծացմամբ:

Մենք թեպետ չանդրադարձանք Միացյալ Նահանգներում հայկական կազմակերպությունների դերին և ազդեցությանը, սակայն հարկ է նշել, որ դրանք' Ամերիկայի Հայկական համագումարը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, Հայկական ազգային ինստիտուտը, լուրջ դերակատարում կարող են ստանձնել հայ-ամերիկյան հարաբերությունների արդյունավետության բարձրացման գործում, սակայն փաստն այն է, որ այսօր հարավկովկասյան պետություններից 1-ինը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած Վաշինգտոնը մեր երկրում չունի դեսպան, իրողություն, որը կյանքի է կոչվել ամերիկյան կազմակերպությունների, մասնավորապես' Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ջանքերով:

ԱՄՆ նախագահ Բուշն ընդամենը մեկ տարի առաջ հայտարարել էր. «Աշխարհում ազատության ուղղությամբ կատարված յուրաքանչյուր քայլը մեր երկիրն ավելի անվտանգ է դարձնում, այնպես որ համարձակ կգործենք ազատության գործի համար: Ամերիկան միշտ ավելի ապահով է, երբ ազատությունն է իշխում» (http://www.whitehouse.gov/ archive)

Անշուշտ, ճշմարտությունից հեռու չեն այն դիտարկումները, ըստ որոնց Վաշինգտոնն ազատության և ժողովրդավարության պաշտպանության դեպքում հաճախ երկակի չափորոշիչներ է կիրառում: Միաժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ 21-րդ դարում հայկական գործոնն իրականություն դարձնել հնարավոր է միայն ազատության արժեքների, ժողովրդավարական հաստատությունների կայացմամբ:

ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգն արձանագրում է. «Հայաստանի միջազգային ինտեգրում ժողովրդավարացման միջոցով. ահա սա է մեր պետական-ազգային շինարարության գերնպատակը, կայուն զարգացման և

175

Ն. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

անվտանգ ապագայի կերտման բանալին, ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման առանցքային ուղին: Ժողովրդավարական բարեփոխումների ռազմավարությունը համակարգված կառուցողական աշխատանք է պահանջում պետական մարմիններից, իշխանության բոլոր օղակներից և հասարակությունից: Բարեփոխումների ձախողումը կնշանակի անմիջական և համապարփակ սպառնալիք ազգային անվտանգության ապահովմանը, քանի որ կարող է խաթարել երկրի կայուն զարգացումը և իրականություն դարձնել, այսպես կոչված, չկայացած պետության վիճակում հայտնվելու վտանգը: Տվյալ վտանգի աղետալի հետևանքը կարող է լինել չկայացած պետության հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի վատթարացումը, և, որպես հետևանք, նրա մեկուսացումը» (http://gov.am):

Այս կանխատեսման հետ չհամաձայնելը դժվար է:

Եվ այսպես, 1990-ական թթ. ԽՍՀՄ փլուզման հետ նորանկախ պետությունների մի մասը հռչակեց ժողովրդավարական պետության կայացման գործընթացի մասին: ԽՍՀՄ փլուզումն արմատապես փոխեց նաև Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակը:

Աշխարհը փոխվում էր, և Միացյալ Նահանգները կովկասյան տարածաշրջան էր փորձում ուղղել ամերիկյան նավերը: Ժամանակն անխափան աշխատում էր ԱՄՆ օգտին, մանավանդ որ Ռուսաստանն իր ահռելի հիմնա-խնդիրների համար էր լուծումներ որոնում:

1992-ից Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը կարելի է բաժանել 3 տարբեր ժամանակաշրջանների: Առաջինը 1992-1995թթ. պատերազմի ծանր տարիներն էին, երբ օգնության ծրագիրը բաղկացած էր հիմնականում մարդասիրական օգնությունից: Երկրորդ շրջանը տևեց 1996-ից մինչև 1998-ը, երբ Միացյալ Նահանգներն աստիճանաբար նվազեցրեց մարդասիրական օգնության ծավալները և սկսեց իրականացնել զարգացման ծրագրեր: Այս փուլում էլ սկսվեցին ժողովրդավարական աջակցության ծրագրերը: Երրորդ փուլը սկսվեց 1999-ին, նրա հիմնական ուղղությունը մասնավոր սեկտորի զարգացման, ներդրումների և աշխատատեղերի ստեղծման ծրագրերն էին:

Հայաստանում ժողովրդավարության աջակցության ծրագրերն ունեցան ցածր արդյունավետություն: Այս իրավիճակն ունի տարբեր, սակայն փոխկապակցված պատճառներ:

Ընդհանրապես, դիտարժան են նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ժողովրդավարական հասարակարգերի կայացման խեղումները և հիմնական արգելքները: Դրանք են.

• տնտեսական և քաղաքական կոռուպցիան,

• իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարումները, ներկայացուցչական հակակշիռների փաստացի թուլությունը կամ դրա բացակայությունը,

176

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ն.Մկրտչյաե

• ազատ տեղեկատվական համակարգի կայացմաե ցածր աստիճանը,

• սոցիալական բևեռայնացումը, աղքատության բարձր աստիճանը:

Ինչպես վերը նշեցինք, փաստորեն, ԱՄՆ կովկասյան քաղաքականության կանխատեսումներն ու ձգտումները հիմնականում չարդարացան: Ժողովրդավարության աջակցության ծրագրերին զուգահեռ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները զգալիորեն թուլանում են, և ամերիկյան ծրագրերի աճին և տրամադրվող օգնության մեծացմանը զուգահեռ տեղի է ունենում ամերիկյան գործոնի զգալի նվազում:

Անշուշտ, գաղտնիք չէ, որ Վաշինգտոնն ազատության և ժողովրդավարության պաշտպանության դեպքում հաճախ երկակի չափորոշիչներ է կիրառում: Բայց և անհրաժեշտ է գիտակցել, որ 21-րդ դարում հայկական գործոնն իրականություն դարձնել հնարավոր է միայն ազատության արժեքների, ժողովրդավարական հաստատությունների կայացմամբ:

Մարտ, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Киссинджер Г, «Дипломатия», М. 1994.

2. «Հայք», 5 փետրվարի, 1992:

3. «Միացյալ Նահանգների օգնությունը Հայաստանին», Եր., 2001:

4. Partners for the future. US Assistance in Armenia, 2004 - 2005.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

5. Partners for the future. US Assistance in Armenia, 2005 – 2006.

6. «Ժողովրդավարությունը բանավեճ է», # 2, Եր.:

АМЕРИКАНСКИЙ ФАКТОР В ПРОЦЕССЕ ДЕМОКРАТИЗАЦИИ ЮЖНОГО КАВКАЗА

Нарине Мкртчян

Резюме

Исследовано влияние американского фактора на процесс демократических перемен в странах Закавказья после их суверенизации.

После распада Советского Союза новые независимые государства объявили о желании построить демократические общества. Распад также изменил геополитический статус Кавказа. Изменения во всем мире привели к тому, что в

177

Ն. Մկրտչյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

начальном периоде независимости влияние США в регионе увеличивалось, а влияние России уменьшалось вследствие разрушения прежних структур и появления ряда трудноразрешаемых проблем внутри страны.

В Вашингтоне Закавказье не рассматривалось как единая система, и Соединенные Штаты осторожно, не спеша искали грани сотрудничества в Закавказье. Соединенные Штаты среди стран Закавказья первой признали независимость Армении 25 декабря 1991г. и установили дипломатические отношения с Арменией 7 января 1992г.

После, меньше чем за год, США отправили первую помощь в Армению. Хронологически исследованы структура и объем финансовой помощи, представленной Соединенными Штатами Армении. Представление американской помощи можно разделить на три этапа: 1) 1992-1995 гг. — помощь носила в основном гуманитарный характер. 2) 1996-1998 гг. — США постепенно сократили гуманитарную помощь и начали реализацию программ развития, в том числе программ, направленных на развитие экономики и энергетики. В этот же период была представлена первая помощь, направленная на развитие демократических институтов. 3) Начиная с 1999г. главным направлением помощи стало развитие частного сектора и создание рабочих мест.

На примере Армении выявлено, что помощь, предоставленная для построения демократических обществ, была использована не вполне эффективно по ряду причин, среди которых главными являются слабое развитие гражданских институтов, слабое развитие системы свободной информации и неадекватный выбор партнера.

178

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.