Научная статья на тему 'Հա5աստան-սփ0ուռք. Հիմնախնդիրներ Եվ հեռանկարներ'

Հա5աստան-սփ0ուռք. Հիմնախնդիրներ Եվ հեռանկարներ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
261
57
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Ալեքսանդր Ավարտեց

Հոդվածում քննարկվում են Հայաստանի Սփյուռքի փոխհարաբերություններիզանազան ասպեկտներն ու առանձնահատկությունները։ Բերվել են Հայաս-տան-Սփյուռք փոխհարաբերությունների օպտիմալացման զարգացման տե-սական հայեցակետերը, ինչպես նաև նշվել են կոնկրետ մեխանիզմներ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Реформация отношений Родина-Спюрк будущее армянского государства и нации. Поэтому, в частности, в отношениях со Спюрком следует учитывать как инонациональный и международный опыт, так и свои национальные особенности, экономические закономерности и правовой формат взаимодействия. Мировое армянство обладает высоким потенциалом, возможности которого вполне соизмеримы с проблемами Армении. Вместе с тем армянство разобщено. Следует стремиться к тому, чтобы превратить мировое армянство в самодостаточный и влиятельный фактор международных и региональных отношений.

Текст научной работы на тему «Հա5աստան-սփ0ուռք. Հիմնախնդիրներ Եվ հեռանկարներ»

ՀԱ5ԱՍՏԱՆ-ՍՓ0ՈՒՌՔ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Ալեքսանդր. Ավարտեց

Հոդվածում քննարկվում են Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունների զանազան ասպեկտներն ու առանձնահատկությունները։ Բերվել են Հայաս-տան-Սփյուռք փոխհարաբերությունների օպտիմալացման և զարգացման տեսական հայեցակետերը, ինչպես նաև նշվել են կոնկրետ մեխանիզմներ։

Ժողովուրդները, որոնք իրենց պատմական զարգացման բերումով էթնիկական հայրենիք և ազդեցիկ սփյուռք ունեն, ի վիճակի են համեմատաբար կարճ ժամկետում զգալի արդյունքների հասնել ազգային պետության տնտեսության և անվտանգության ոլորտներում։ Համաշխարհային պրակտիկայում նման դեպքերը քիչ չեն։ Եվ խոսքը միայն Իսրայելի ու համաշխարհային հրեության մասին չէ։ Սփյուռքի հետ հարաբերությունների հարցին բավական ռացիոնալ ձևով են մոտենում նաև այնպիսի «ասիական վագրեր», ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը։ Համաշխարհային պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ազգային պետությունն ինքն է «հրահրել» դեպի ավելի զարգացած արտասահմանյան երկրներ ժողովրդի մի մասի արտագաղթի գործընթացը հետագայում նոր տարածքների յուրացման, ժամանակակից գիտելիքների ու տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով։ Ուշ միջնադարում Ռուսաստանը դարձավ Գերմանիայի շահերի ներգրավման կենտրոն, ճճդ. երկրորդ կեսին Թուրքիան և Չինաստանը հանդես էին գալիս որպես իրենց ժողովուրդների մի մասի դեպի Ռուսաստան, Եվրոպա և ԱՄՆ միգրացիոն գործընթացների նախաձեռնող։ Նույնը, մի շարք պատճառներով, տեղի էր ունենում Մերձավոր և Միջին Արևելքի երկրների (Թուրքիա, Իրան, Իրաք, Սիրիա) քուրդ բնակչության հետ, իսկ այսօր քրդական սփյուռքը ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում քրդական ազգային և կազմակերպչական շարժման առաջադեմ հատվածն է, համախմբված ազգային կապիտալի ազդեցիկ գործոն։

Սփյուռքը, ազգային ինքնության, ազգային պատմության, էթնիկ տարածքի և պետության հետ ամուր կապերի պահպանման պայմաններում, ժամանակի ընթացքում դառնում է ազգի և պետության վերածննդի արդյունավետ քաղաքական գործիք։

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Ավարտեց

Հայկական Սփյուռքի ձևավորման պատմությունը դարավոր արմատներ ունի և հիմնականում կապված է Հայաստանի աշխարհաքաղաքական բարդ դիրքի (քանի որ գտնվում է Եվրոպայի և Ասիայի, արևմտյան և արևելյան կայսրությունների խաչմերուկում), տարբեր ուղղություններով հայկական տարածքի միջով անցնող մշտական պատերազմների (որոնց հետևանք էին դառնում հսկայական նյութական կորուստներն ու մարդկային զոհերը, ինչպես նաև փախստականների ու բռնի տեղահանվածների բանակները) հետ։ Հաճախ հայերը միգրացիոն տեղաշարժերի են ենթարկվել հռոմեական, բյու-զանդական, պարսկական, թուրքական, ռուսական տիրակալների համապատասխան քաղաքականության պատճառով։ Բյուզանդական արքունիքը Կիլի-կյան Հայաստանից հայ իշխաններին, և նրանց հետ միասին նրանց մշակներին, վերաբնակեցնում էր Դակիայում, Կապադովկիայում և Բուլղարիայում։ Արդյունքում հայերի մի մասը հեռանում էր արևմուտք թողնելով հայրենի բնակավայրերն ու օջախները։

Իրենց հերթին, օտար պետությունների հետ Հայաստանի առևտրատնտեսական ակտիվ հարաբերությունները հանգեցրին հայերի մյուս մասի բնական միգրացիայի ընդլայնմանը։ Ինչպես գիտենք, դեռ հին ժամանակներում հայ վաճառականները մոնոպոլացրել էին Մեծ մետաքսի ճանապարհի առևտուրը, քանիցս շահել են պարսկական շահերի աճուրդները, իսկ Կիլիկյան Հայաստանի ճոխ պանդոկներն ու նավահանգստային քաղաքները մշտապես լեփլեցուն են եղել Եվրոպայի ու Ասիայի տարբեր երկրների ծովագնացներով ու վաճառականներով: Առևտրականների ու ծովագնացների հետ այլ քաղաքներ ու երկրներ էին մեկնում նաև հայ վաճառականներն ու նավաստիները:

Հեռավոր Հնդկաստանում, Մադրաս քաղաքում, հայերն առաջինն աշխարհում 1773թ. գրաբարով հրատարակեցին Հայաստանի Սահմանադրությունը: Ցավոք, այն նախագիծ էլ մնաց Արևելյան Հայաստանում ազգային-ազատագրական պայքարի պարտության պատճառով: Բայց այդ փաստաթուղթը հայ քաղաքական մտքի, անկախ դեմոկրատական կյանքին նրանց հավերժ ձգտման իսկական մարմնացումն է: Հիշեցնենք, որ ԱՄՆ սահմանադրությունը ստեղծվել է 1779թ., իսկ ֆրանսիական հանրապետությանը' 1791թ.: Ընդ որում, եթե այս երկու սահմանադրությունները ստեղծվել են Ամերի-կայում և Եվրոպայում դեմոկրատական ազատագրական շարժումների հաղթանակից հետո, ապա հայկական սահմանադրությունն արդյունք էր ХУПЦ. հայ ազատագրական շարժման պարտության:

Այդ նույն ժամանակներում հայերը Վենետիկում, Սբ. Ղազար կղզում, հիմնեցին Մխիթարյան միաբանությունը, որտեղ գտնվում է Մատենադարանից հետո նշանակությամբ երկրորդ' հին հայկական ձեռագրերի և մանրանկարների գրապահոցը: Մինչև օրս էլ այդ եզակի հայ համայնքը գործում է Վենետիկում:

37

Ա.Սվարաեց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

988թ. Ռուսաստանում քրիստոնեության ընդունումից սկսած, երբ Կոս-տաեդեուպոլսում իշխում էր Մակեդոնյան կայսրերի հայկական դինաստիան, հայերը Ռուսաստանում կյանքի և առևտրի նպաստավոր պայմաններում հայտնվեցին, իսկ Պետրոս Մեծի ժամանակներից սկսած' այդ հարաբերություններն ամրապնդվեցին քաղաքական դաշինքով, և ռազմավարական խնդիր դրվեց Արևելյան և Արևմտյան Հայաստանի ազատագրումը Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից: Այս ամենը Ռուսաստան հայերի տեղափոխման նոր հնարավորություններ էր ստեղծում: Հայերն ամենագործուն մասնակցությունն են ունեցել Կովկասի ազատագրման և գրավման գործում' հօգուտ Ռուսաստանի, նրանք ապաստան և ազնվականական տիտղոսներ են ստացել ռուս միապետներից: XIX^, 1853-56թթ. Ղրիմի պատերազմից հետո, ցարական կառավարությունը նախաձեռնեց անհնազանդ չերքեզների Օսմանյան կայսրություն «մեծ ելքի» քաղաքականությունը, իսկ թուրքական սուլթանը դրան պատասխանեց ոչ պակաս անհնազանդ հայերին տեղահանելով ու դեպի Ռուսաստան քշելով: Այդ ժամանակվանից ի վեր Տրապիզոնի և Արևմտյան Հայաստանի առանձին հատվածների հայերի մի զգալի մասը ապաստան գտավ Սև ծովի ռուսական ափերին, Կուբանում, Դոնում և Հյուսիսային Կովկասում:

Այլ խոսքերով' արշավանքների, արարումների դարաշրջանները նպաստել են հայերի մի մասի տեղաշարժին դեպի Արևմուտք և Արևելք, Հյուսիս և Հարավ: Այսպես ի հայտ եկան հայկական սփյուռքի սաղմերն ու բնակության վայրերը: Բայց երբեք, արտաքին ոչ մի ճնշման տակ, ոչ մի մեծ նվաճողի արշավանքի, հայկական պետության գոյությանն սպառնացող ոչ մի վտանգի ժամանակ հայերը զանգվածաբար չեն լքել իրենց էթնիկ հայրենիքը' Հայաստանը: Նրանք միշտ ուժ են գտել հայ մնալու և պահպանելու Հայաստանը որպես հայերի աշխարհագրական բնակման արեալ: Բավական է հիշել այդ նույն XVIII^, երբ Ռուսաստանը Ղարաբաղի մելիքներին առաջարկում էր Ղարա-բաղի հայերի զանգվածային վերաբնակեցում Մերձկասպյան շրջաններում, հարավային և կենտրոնական Ռուսաստանում' առևտրի, ծխախոտագործության և արհեստների զարգացման նպատակով: Ղարաբաղցիները պատասխանեցին վճռական մերժմամբ: Նրանք ռազմաքաղաքական օգնություն էին խնդրում շիական Պարսկաստանից հարազատ մարզն ազատագրելու և սուն-նի Թուրքիայից պաշտպանելու համար, այլ ոչ թե ապաստան Ռուսաստա-

ռ

նում: Ո ւմ պիտի թողնեին Հայաստանի հինավուրց ու ոչ մեկի առջև չխոնարհված միջնաբերդը' Ղարաբաղը: Այո, հայերը շատ քաղաքներ են կառուցել, որտեղ այսօր հայեր գրեթե չկան: Այդպես է եղել Ստամբուլում, Թիֆլիսում, Բաքվում, և ոչ միայն: Այո, հայերը շատ երկրների առևտուրն ու տնտեսությունն են զարգացրել, և դրանցից ոչ բոլորում է, որ այսօր հայեր են մնացել, բայց դրանցում առկա է նրանց պատմական ու մշակութային դրոշմը: 38

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Ավարտեց

Այսպես է եղել ընդհուպ մինչև ճճդ. առաջին քառորդը, երբ համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ օտոմանյան, երիտթուրքական և քեմալական Թուրքիայի ղեկավարներն իրականացրին հայ ժողովրդի արյունալի ու հրեշավոր ցեղասպանությունը' բնաջնջելով և իր պատմական Հայրենիքի մի մասից' Արևմտյան Հայաստանից արտաքսելով հայ բնակչությանը: Պատմության մեջ այսպես է սկսվում Ռուսաստանում, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ամերիկայի երկրներում հայկական սփյուռքի կազմավորման զանգվածային գործընթացը:

Երկար տարիներ, ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, հայերն Արևմուտքում հույս էին փայփայում, որ միջազգային հանրությունը շուտով կլուծի Հայկական հարցը և որ իրենք շուտով կվերադառնան պատմական հայրենիք' Արևմտյան Հայաստան: Բայց ժամանակն անցնում էր, իսկ որոշում չէր կայացվում: Արևմուտքը Հայկական հարցին «հատվածաբար» էր մոտենում: Իսկ Ռուսաստանը գաղափարախոսական հեղափոխությունների պատճառով քայքայվել էր որպես կայսերական տերություն, ուստի հայկական հարցը դուրս էր եկել Սանկտ Պետերբուրգի, հետո արդեն' Մոսկվայի հարավային աշխարհաքաղաքականությունից: Հայերը ԽՍՀՄ-ում կարողացան պահպանել Արևելյան Հայաստանի (Ռուսահայաստան) մի փոքր մասը միայն' Հայկական ԽՍՀ-ի տեսքով: Նրանք իրենց վրա կրեցին ստալինակա-նության և լճացման տարիների ողջ ճնշումը: Ատալիեյաե բռնությունները չշրջանցեցին հայերին, սակայն աքսորները ևս չկոտրեցին հայ ժողովրդին. պատիժը կրելուց հետո նրանք կրկին ցանկանում էին վերադառնալ Հայրենիք: Տարածքով փոքր Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ ժողովուրդների ընտանիքում հասավ զարգացման ազդեցիկ արդյունքների, բարձր մակարդակի հասցվեցին հայկական գիտությունը, կրթությունը, տնտեսությունը, սպորտը, մշակույթը: Հայկական ԽՍՀ-ն դարձավ աշխարհասփյուռ Հայության կարոտի կենտրոնը, այն փառաբանեց Հին Հայաստանի անունն իր ականավոր զորավարներով ու գիտնականներով: Բայց Խորհրդային Հայաստանը զրկված էր ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունից, քանի որ անկախություն չուներ:

ճճդ. երկրորդ կեսին հայերն աշխարհում զարգացման մեծ արդյունքների հասան, բավական հաջող հարմարվեցին նոր, օտարածին իրողություններին, կրթություն ստացան համաշխարհային առաջատար գիտակրթական կենտրոններում, հաջողության հասան անհատական բիզնեսում և գործունեության մեջ, բիզնեսի, գիտության, սպորտի, արվեստի, քաղաքականության, մշակույթի բնագավառներում նույնպես մեծ առաջընթաց ապահովեցին:

Նշենք, որ բիզնեսը և սեփական բարեկեցությունը, քաղաքական ակտիվության փոխարեն, նախընտրելի էին Արգենտինայի և Լատինական Ամերի- 39

39

Ա.Սվարաեց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

կայի մյուս, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրեերի հայերի համար: Բայց Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ նույն տարիներին ձևավորվեցին քաղաքականապես բավական ակտիվ հայ համայնք, բիզնես-էլիտա և քաղաքական լոբբի: Այս և այլ երկրներում հայերը, Հայ Առաքելական եկեղեցու թե-մերի, ազգային հնագույն կուսակցությունների (ՀՅԴ, Ռամկավար և Հնչական), միջազգային և տեղական համայնքային կազմակերպությունների գլխավորությամբ, լիարժեք ազգային կյանք կազմակերպեցին, հիմնեցին հայկական են-թակառուցվածք. եկեղեցիներ, կիրակնօրյա և ազգային դպրոցներ, մշակութային կենտրոններ, կուսակցական սկզբնական կազմակերպություններ, սկաուտական շարժում, երիտասարդական հասարակական ինստիտուտներ, հայկական բարձրագույն ուսումնական հաստատություններ, թատրոններ, մարզական թիմեր, երաժշտական և այլ ստեղծագործական խմբեր, սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, մամուլ և այլն:

Այդ տարիների ընթացքում հայ սփյուռքը հեռավոր արտասահմանյան երկրներում մեծ հաջողությունների հասավ համայնքային և ազգային կյանքի ասպարեզներում: Հայ քաղաքական կուսակցությունների և լոբբիստական կառույցների, ինչպես նաև հայկական կապիտալի ազդեցիկ դիրքերի շնորհիվ Սփյուռքը հասավ աշխարհի մի շարք պետություններում (ներառյալ Արգեն-տինայում, Բրազիլիայում, Կիպրոսում, Հունաստանում, Իտալիայում, Ֆրան-սիայում, Բելգիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և այլուր) և միջազգային կազմակերպությունների կողմից (այդ թվում և Եվրախորհրդարանի) Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Սրան մեծապես նպաստել են արտասահմանում վարվող քարոզչական աշխատանքն ու քաղաքական պայքարի ծայրահեղ ձևերը' հակաթուրքական ահաբեկչական շարժումը 1975-1985թթ.:

Սփյուռքն ազգային կյանքի բազմաշերտ երևույթ է: Հայկական Սփյուռք' նշանակում է հատուկ վերաբերմունք պատմական Հայրենիքի նկատմամբ, պատմական հիշողություն, կարոտ, հայրենասիրություն և հավատ Հայաստանի ճակատագրի, ազգային ոգու և պետության վերածննդի հանդեպ:

Խորհրդային հասարակության ժողովրդավարացմամբ և Ղարաբաղյան ազատագրական շարժմամբ 1980-ական թթ. վերջին Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նոր ժամանակներ սկսվեցին: Պատմական Հայրենիքի կյանքում և պատմական Հայաստանի մի մասի ազատագրման գաղափարի մեջ ներգրավվեցին աշխարհի տարբեր երկրների հայկական Սփյուռքի մեծ ուժեր և ռեսուրսներ: 1991-1994թթ. Ղարաբաղյան պատերազմի և անկախ Հայաստանի կայացման պայմաններում ծնվեցին Սփյուռքի նոր հերոսների ու պետական-քաղաքական գործիչների անուններ' Մոնթե Մելքոնյան (Ավո), Կարո, Հրայր Մարուխյան, Հրայր Մարգարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վար- 40

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Ավարտեց

դան Օսկաեյաե, Շառլ Ազնավուր, Քըրք Քըրքորյաե, Լևոե Հայրապետյաե, Արա Աբրահամյան և շատ ուրիշեեր:

Ղարաբաղյաե պատերազմը համաշխարհայիե Հայությաեը համախմբեց ազգի և պետությաե փրկությաե գաղափարի շուրջ: Աակայե այդ ոգևորու-թյուեե ու ազգայիե համախմբմաե ֆեեոմեեը Հայաստաեի զարգացմաե խաղաղ ժամաեակաշրջաեում աստիճաեաբար սկսեց մարել, եվազեց հասարա-կությաե հույսը: Սփյուռքի հետ երկխոսություեը, Հայաստաեի իշխաեություե-եերի մատուցմամբ, սկսեց կառուցվել հումաեիտար եախագծերի և միակող-մաեի ֆիեաեսակաե օգեությաե վրա: Այդ ռազմավարություեե օգտակար, բայց սակավարդյուեավետ էր: Ո չ Հայաստաեը, ո չ Սփյուռքը պատրաստ չէիե հա-րաբերություեեերի եոր ձևաչափիե, կարիք ուեեիե համահայկակաե համա-գործակցությաե եոր ռազմավարությաե և բովաեդակալի ծրագրի մշակմաե: Այս հաեգամաեքը հիմեակաեում բացատրվում է ԽԱՀՄ աեսպասելի փլուզ-մամբ, որը, փաստորեե, հայտեություե էր եաև ԱՄՆ-ի (եերառյալ ԿՀՎ-ե) համար: էլ չեեք խոսում սփյուռքյաե իեստիտուտեերի մասիե:

Աակայե, բացի օբյեկտիվ պատճառեերից, կաե զուտ հայկակաե ոչ քիչ հիմեախեդիրեեր' կապված հետպատերազմյաե շրջաեի «սիեդրոմի», Հայաս-տաեի իրավակաե և քաղաքակաե համակարգերի աեկատարությաե, քաղա-քացիակաե հասարակությաե արդյուեավետ իեստիտուտեերի ուշացածու-թյաե, հայոց պետությաե մեկուսացված աշխարհաքաղաքակաե դրությաե, աեհուսալի հարևաեեերի, Ադրբեջաեի և Թուրքիայի կողմից Երևաեի և Ատեփաեակերտի պերմաեեետ տետեսակաե ու տրաեսպորտայիե շրջափակ-մաե հետ: Աակայե եթե Ռուսաստաեում իրավամբ իրեեց երկրի ռազմավարա-կաե դաշեակիցեեր եե համարվում բաեակը և եավատորմը, ապա Հայաստա-եի միակ ու աեայլըետրաեք ռազմավարակաե դաշեակիցը հայկակաե Ափյուռքե է: Եվ եթե Սփյուռքում աեհամաձայեություե է հեչում պատմակաե Հայրեեիքիե ցուցաբերվող միակողմաեի ֆիեաեսակաե օգեությաե առեչու-թյամբ, ապա արդարացի է եաև այե պեդումը, որ զարմաեալու կարիք չկա, քաեզի դա ժամաեակի կորուստ է. Հայաստաեե աղքատ է, պետք է համբերել: Սփյուռքի գործոեը, եշաեակում է, կարևոր տեղ է զբաղեցեում հայ հասարակությաե և պետությաե զարգացմաե գործում: Այե, որ վերջիե 16-17 տարիեերիե Հայաստաեի և Սփյուռքի հարաբերություեեերը չուեեցաե փոխ-լրացմաե սպասվող բեույթը, ավելի շուտ հետևաեք է մեր պատմությաե եերկա փուլի հետևյալ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառեերի.

1. Հայերե առայժմ, ազգի տարաեջատմաե (Հայրեեիք-Սփյուռք) պայմաեեե-րում, չեե ուեեցել համատեղ խաղաղ կյաեքի և աեկախ հայկակաե պետությաե առկայությաե երկարատև հեարավորություե: 41

41

Ա.Սվարաեց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

2. Մենք միշտ աշխարհին և ինքներս մեզ ցույց ենք տվել մեր համախմբվելու ունակությունը ազգի և Հայաստանի գոյության սպառնալիքի առկայության պայմաններում, այսինքն' մարտադաշտերում, պատերազմների ժամանակ, բայց այնքան էլ չենք սիրում համախմբվել խաղաղ օրերում:

3. Հայերը որոշ չափով տառապում են մաքսիմալիզմով և բարձր անհատապաշտությամբ:

4. Հայաստանի ակտուալ իշխանության բնույթը, հետպատերազմյան «սինդրոմը», ժողովրդավարության «ծախսերը» խանգարում են մեզ մշա-կել և ընդունել ազգային խնդիրներին և պոտենցիալին համարժեք համատեղ գործունեության մեխանիզմ' ի բարօրություն Հայաստանի և Սփյուռքի:

5. Հայաստանում մեծ ցանկություն կա համախմբվել Սփյուռքի հետ հասարակական ինստիտուտների մակարդակով, բայց առկա է նաև իշխանությունների դիմադրությունը (բոլորովին ոչ անհիմն) պետության կյանքին Սփյուռքի լայնածավալ ներգրավմանը' այն մտավախությամբ, որ Սփյուռքի այլազանության պատճառով հնարավոր է, որ նրա առանձին ներկայացուցիչներ օտարերկրյա պետությունների և նրանց հատուկ ծառայությունների կողմից օգտագործվեն Հայաստանի վրա ազդեցություն գործելու քաղաքական նպատակներով:

6. Սփյուռքն ինքը գլոբալ և տարածաշրջանային առումներով, իսկ հաճախ նաև' առանձին պետության մասշտաբով բավականաչափ համախմբված չէ, լրիվ չի տիրապետում Հայաստանի, նրա կարիքների, առկա սպառնալիքների ու մարտահրավերների մասին տեղեկատվությանը:

Այնուամենայնիվ, վերջին 16-17 տարիներին տեղի են ունեցել որակական և քանակական փոփոխություններ պատմական Հայրենիքի և Սփյուռքի փոխհարաբերություններում. Սփյուռքի ակտիվ մասնակցությունը Ղարաբա-ղյան պատերազմին, հումանիտար, ֆինանսական, ներդրումային և նյութական զգալի օգնությունը էթնիկ Հայրենիքին, Սփյուռքի ժամանակակից ազգային կազմակերպությունների արդիականացումը, հայկական պետության քաղաքական կյանքում հնագույն ազգային կուսակցությունների (ՀՅԴ, Ռամկավար, Հնչակյան) հայտնվելը, Սփյուռքում (հատկապես Ռուսաստանում) նոր հայկական կազմակերպությունների (ներառյալ «Ռուսաստանի հայերի միությունը» և «Հայերի համաշխարհային կոնգրեսը») ձևավորումը, Հայաստանի և Արցախի հաղորդակցության ծրագրերի (Գորիս-Լաչին-Ստեփանակերտ, Հայաստանի ավտոմայրուղիների վերականգնումը Լինսի հիմնադրամի նախագծով) իրականացումը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմավորումը և Համահայկական բանակի ստեղծման պլանավորումը, Հայաս- 42

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Ավարտեց

տանի և Արցախի տնտեսական վերածնման գործում Սփյուռքի հարուստ ներկայացուցիչների անհատական մասնակցությունը (Լևոն Հայրապետյան, Արա Աբրահամյան, Վաչե Մանուկյան, Քըրք Քըրքորյան և այլք), Սփյուռք-Հայրենիք ուղղությամբ հայ երիտասարդների ակտիվացումը (Համահայկական խաղերի կազմակերպումը Երևանում, բազմաթիվ համաժողովների անցկացումը, Հայաստան և Արցախ այցելություններն արձակուրդներին), Հայաստան-Սփյուռք երեք համաժողովների կազմակերպումը Հայաստանում և այլն:

Ինչպես հայտնի է, տնտեսությունն է համազգային շահերի իրականացման, Արցախի անվտանգության և հուսալի պաշտպանության հենքը: Ուստի, միանգամայն հասկանալի պատճառներով տնտեսությունը Հայրենիքի և Սփյուռքի զարգացման գլխավոր հրամայականներից մեկն է:

Անհրաժեշտ է ազգային անվտանգության նոր հայեցակարգ' անվտանգության հիմնախնդիրների լուծման եռամակարդակ ձևաչափով. պետական, սփյուռքյան և համահայկական անվտանգություն: Այդ հայեցակարգը պետք է հաշվի առնի միջազգային-իրավական հնարավորությունները և ազգային առանձնահատկությունները:

Հայաստանում և Արցախում անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական դաշտ, որն օտարերկրյա հայկական կապիտալի համար կապահովի բարենպաստ ներդրումային մթնոլորտ և կձևավորի Հայրենիքի լիարժեք ֆինանսական ու բանկային համակարգը: Մեզ անհրաժեշտ են վերազգային ընկերություններ ու բանկեր' համախմբված հայկական կապիտալի առանցքային մասնակցությամբ (կենտրոն, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում), որոնք կկարողանան բազմապատկել Հայաստանի ՀՆԱ-ն և բյուջեն, աջակցել հայկական տնտեսության համաշխարհային կոոպերացմանը, արտաքին շուկաներում հայկական ապրանքների խթանմանը:

Առանց Սփյուռքի Հայաստանը զգալիորեն աղքատ է, իսկ առանց Հայաստանի աշխարհասփյուռ Հայությունը դատապարտված է մարգինալության համաշխարհային համատեքստում: Ժողովուրդ առանց էթնիկական հայրենիքի. սա վատագույնն է, ինչ կարող է սպառնալ լիարժեք մարդուն. դա մարդ է առանց ազգանվան ու առանց տոհմի: Սակայն նման վիճակը վայել չէ բազմադարյա պատմություն, մշակույթ ու հավատ, հիշողություն ու ծնողների և նախնիների հանդեպ բուռն սեր ու հավատարմություն ունեցող հայ մարդուն: Եվ ընդհանրապես, սա չի վերաբերում մեր ազգային ինքնագիտակցությանը, և քննարկման առարկա չէ:

Հայությունն ու Հայաստանն այսօր կոնցենտրացման վիճակում են, ինչպես ժամանակին Ռուսաստանի մասին ասում էր Գորչակովը Ղրիմի անհաջող պատերազմից հետո: Մենք պետք է իմաստավորենք մեր դրությունը, մեր 43

43

Ա.Սվարաեց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

փոխադարձ հարցերը, ընդհանուր հիմեախեդիրեերե ու համատեղ գտնենք արդյունավետ փոխգործակցությաե զարգացման օպտիմալ ու բազմավեկտոր ճանապարհը, ինչն արդեն տեղի է ունենում ազգային կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների քաղաքական ծրագրերի արդիականացման մակարդակով:

Քննադատաբար մոտենալով անցյալի թերություններին' Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաեը ջանում է բացառել դրանց պատճառների անհատականացումը և վերջին 16 տարիների գլխավոր նվաճում է համարում ժողովրդավարական պետության հիմքերի կառուցումը: Ս.Սարգսյաեը քաղաքական գերակա խնդիրներից է համարում «ուժեղ պետությունը, որը պատկանում է համայն Հայությանը, և ուժեղ Սփյուռքը, որի հայրենիքը Հայաստանն է»: Շեշտը դրվում է Սփյուռքի հետ հարաբերությունների կատարելագործման, Հայաստանի աեվտաեգությաեե ու ազգային շահերին սպառեացող մարտահրավերներին և սպառնալիքներին հակադարձելու համար աշխարհասփյուռ Հայության հեարավորություեեերե օգտագործելու վրա:

Սփյուռքի հետ հարաբերությունները միշտ արդիական եե հայկական պետության քաղաքական կյանքում և կապված եե Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի հետ: Ակնհայտ է, որ Հայաստանի ազգային անվտանգության արդի մարտահրավերներն ու սպառնալիքները նկատի ունենալով' աշխարհասփյուռ Հայությանն անհրաժեշտ է համախմբել սեփական ռեսուրսներն ու ավելի արդյունավետ դարձնել փոխգործակցությու-եը Հայրենիքի հետ: Այդ նպատակով ենթադրվում է ձևավորել Հայաստաե-Սփյուռք տնտեսական, գիտական, մշակութային և քաղաքական համագործակցության ժամանակակից կենտրոններ, ինչը թույլ կտա գործի դնել աշխարհասփյուռ Հայության պոտենցիալը: Այս առնչությամբ կարևորվում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների և աշխարհի առաջատար երկրեերի (ներառյալ Ռուսասատաեը) սփյուռքյաե կազմակերպությունների գործունեությունը:

Այս օբյեկտիվ իրողությունը հնարավորություն է ընձեռում ըեդլայեել Հայաստանի երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները դաշնակիցների ու գործընկերների, ինչպես եաև միջազգային կազմակերպությունների հետ անվտանգության, քաղաքականության և տնտեսության բնագավառներում: Երկրի արտաքին քաղաքականության տնտեսության վերականգնման և անվտանգության ապահովման մեջ, անշուշտ, կարևոր դեր է հատկացվում հայ Սփյուռքին:

Այսօր Արևմուտքում հայ Սփյուռքի ամեեագործուեակ հատվածը քաղաքական և ֆիեաեսատետեսակաե առումներով ԱՄՆ (1,5 մլե) և Ֆրանսիայի (500 հազ.) համայնքներն եե: Պետք է նշել, սակայն, որ ամեեամեծաթիվ ու 44

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Ավարտեց

ակտիվորեն զարգացող հայկական համայնքն (2,5 մլե) այսօր գտնվում է Ռուսաստանում: Առավել հայտնի հայկական կազմակերպություններն են

«Ռուսաստանի հայերի միությունը» և «Հայերի համաշխարհային կոնգրեսը»' Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Այս պոտենցիալը չեն կարող հաշվի չառնել թե' Հայաստանում, թե' Ռուսաստանում:

Սփյուռքի գործոնը կարող է մեծ ներդրում ունենալ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մեջ և իրական ազդեցություն գործել Հայաստանի քաղաքականության վրա: Այս առումով նպատակահարմար կլիներ Հայաստանի քաղաքական ուժերին առաջարկել երկրի տնտեսական, հասա-րակական-քաղաքական և վարչական կյանքում Սփյուռքի իրավաքաղաքա-կան «ներդրման» ձևաչափը:

Կարելի է Հայաստանի կառավարությունում և ուժային գերատեսչություններում առաջադրել ռուսաստանցի հայերից կազմված ոչ մեծ պրոֆեսիոնալ մի խումբ, որը կնպաստեր երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, կառաջարկեր Հայաստանի ապաշրջափակման քաղաքականապես պատասխանատու տարբերակներ, Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների բազմավեկտոր զարգացման ուղիներ:

Ասվածը միայն Ռուսաստանի հայերին չի վերաբերում, այլև տարբեր երկրներում ապրողներին նույնպես, ովքեր ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում Հայաստանի ճակատագրին: Սակայն, անշուշտ, առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացնել ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ մյուս երկրների, Ռուսաստանի ու Իրանի առավել արդյունավետ գործող և ազդեցիկ հայ համայնքներին, այսինքն՝ այն երկրների համայնքներին, որոնց հետ Հայաստանն ունի սերտ հարաբերություններ, և որոնց դիրքորոշումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի զարգացման, հիմնախնդիրների կարգավորման համար: Այս երկրներում առկա է ազդեցիկ հայկական Սփյուռք:

Անցած տարիների ընթացքում Հայաստանը նախաձեռնել է Սփյուռքի հետ համագործակցության լիարժեք մեխանիզմի ձևավորման մի շարք արդյունավետ քայլեր: Երևանը դարձավ «Հայաստան-Սփյուռք» համաժողովների նախաձեռնողն ու կազմակերպիչը: Այդ համաժողովների ընթացքում քննարկվում էին հայ իրականության հրատապ, պատմական Հայրենիքի վերածննդի, բազմաթիվ հայ համայնքներին օգնության ցուցաբերման հարցեր: Հայաստանը որոշում ընդունեց երկքաղաքացիության մասին: Սփյուռքն, իր հերթին, հանդես եկավ համահայկական համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման նոր նախաձեռնություններով, ներառյալ 2003թ. «Հայերի համաշխարհայի կոնգրեսի» կազմավորումը և այլն:

Ժամանակը ցույց տվեց, որ Սփյուռքի պասիվությունը, Հայրենիքին միայն հումանիտար օգնություն ցուցաբերելը, ծավալուն ներդրումային քաղա- 45

45

Ա.Սվարաեց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

քակաեությաե, արդի տեխնոլոգիաների ներդրման, Սփյուռքի գործնական ու հասարակակաե-քաղաքակաե ակտիվության բացակայությունը խրախուսում են արտագաղթը, և դա անհեռանկար ռազմավարություն է:

Սփյուռքում քիչ չեն հաջողության հասած գործարարները, որոնց կապիտալները պակաս նշանակություն չունեն իրենց բնակության երկրեերի ազգային տնտեսություններում: Նրանք ի վիճակի եե անհրաժեշտ դրական ազդեցությունն ունենալ պետական ընտրանու վրա: Նրանք մասնակցում եե համաշխարհային տնտեսական կոոպերացման գործընթացներին: Սփյուռքահայ ազդեցիկ գործարարները կարող եե օգտակար լինել եաև Հայրենիքի վերա-ծեեդի գործին, որպես փոխշահավետ հարաբերությունների զարգացման գործուն մեխանիզմ հանդես գալ Հայաստաե-Արցախի և օտարերկրյա պետությունների միջև, գործի դնել հայկական լոբբիե արտասահմանում հայկական ապրանքների շուկայի ընդլայնման նպատակով:

Սփյուռքի հարուստ խավի ազգային էլիտաե, որպես կանոե, ներգրավված է համայնքային կյանքին: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով արտասահմանում հայկական հասարակական կազմակերպությունների բազմավեկ-տորություեը և առկա տեղային ու այլ հակասությունները, խոշոր կապիտալի ներկայացուցիչներն իրենց մեկուսի եե պահում և հարաբերություններն էլ համայնքի կամ Հայաստաե-Արցախի պետական ինստիտուտների հետ հաստատում եե' ելնելով ազգային ինքնագիտակցության մակարդակից և անձնական հավակնություններից:

Սփյուռքի հայրենակիցների բոլոր առաեձեահատկություեեերի հանրագումարը հաշվի առնելը, ինչպես եաև Հայրենիքի հետ տնտեսական համագործակցության ոլորտում նոր հայեցակարգայիե ու կազմակերպչակաե-համակարգայիե առաջարկությունների նախաձեռնումը, իմ կարծիքով, կարող եե բերել քանակական ու որակական որոշակի վերափոխումների: Հայաստանի և Սփյուռքի տնտեսական գործընկերության ոլորտում վճռական որոշում-

ռ

եեր կայացնելուն ուղղված ի եչ կոնկրետ միջոցներ կարելի է առաջարկել: Իմ կարծիքով' անհրաժեշտ է դիտարկել հետևյալ հեարավորություեեերե ու առաջարկությունները.

1. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում և նրանց շահերից ելնելով' Սփյուռքի ու նրա ներկայացուցչական կազմակերպությունների և անհատների արդյունավետ տնտեսական գործունեության ապահովման համար անհրաժեշտ է դիտարկել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների (կամ կառավարությունների) կողմից «Սփյուռքի հետ տնտեսական գործակցության սկզբունքների և հիմնական ուղղությունների մասին» իրավաեորմատիվայիե փաստաթղթի ընդունման հնարավորությունը:

Այդ փաստաթղթում նպատակահարմար կլինի սահմաեել Սփյուռքի 46

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Ավարտեց

կազմակերպության (անհատի)' որպես օտարերկրյա հայկական հասարակական կամ բիզնես-կազմակերպության, կարգավիճակը, իրավունքներն ու լիազորությունները Հայաստանի և Արցախի տարածքում (ներառյալ անվտանգության գոտին), տնտեսության բնագավառում փոխգործակցության հիմնական սկզբունքներն ու գերակա ուղղությունները: Այստեղ անհրաժեշտ է նախատեսել նաև որոշակի մաքսային ու հարկային արտոնությունների տրամադրման հնարավորությունը Սփյուռքի և Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում գործող' Սփյուռքին ենթակա առևտրային կազմակերպությունների բիզնես ակտիվության համար:

2. Հայրենիքում Սփյուռքի ներկայացուցիչների լիարժեք տնտեսական գործունեության համար նպատակահարմար է ձևավորել ինքնաբավ գործադիր մեխանիզմ և համապատասխան կառույցներ, այն է' ՀՀ և ԼՂՀ խորհրդարաններին կից' Սփյուռքի հետ կապերի հանձնաժողով (կամ կոմիտե), ՀՀ և ԼՂՀ կառավարություններին կից' Սփյուռքի հետ տնտեսական համագործակցության պետական միացյալ ձեռնարկություն (ՊՄՁ), ներդրումային նախագծերի գործակալություն, Սփյուռքի գործարար ներկայացուցիչների հետ համատեղ ինստիտուտներ' Ներդրողների միջազգային խորհուրդ, Բիզնեսմենների ակումբ, Ռազմավարական հետազոտությունների կենտրոն, «Հայաստանի և Արցախի վերածննդի հիմնադրամ» և վերազգային ներդրումային բանկ' հայկական կապիտալի կարևոր մասնակցությամբ:

Սա միայն առաջարկություն է, որը պահանջում է քննարկումներ բիզ-նես-գործընկերության մասնակիցների կողմից, ինչի արդյունքում կարելի կլինի ստանալ հստակ համակարգող կառույց: Բիզնեսմենները կարող են առար-

ռ

կել. մեր ինչի ն է պետք նման կառույցը, երբ մենք գիտենք ուր ուղղենք մեր ֆինանսական հոսքերը: Սովորաբար կապիտալը գնում է այնտեղ, ուր ստեղծված են աշխատանքի լավագույն պայմաններ: Չենք առարկում և չենք սահմանափակում նրանց գործողությունները: Կամ էլ' Սփյուռքի գործարար շրջանակները կարող են նախընտրելի համարել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում անմիջապես գործընկերների հետ աշխատելը' ուղղակի պայմանագրերի հիման վրա: Սրա դեմ էլ ոչինչ չունենք: Աշխատանքի ձևերն ու մեթոդները պետք է լինեն ազատ և ժողովրդավարական:

Մեր առաջարկություններն ուղղված են ՀՀ և ԼՂՀ կառավարական ինստիտուտների ու Սփյուռքի նրանց գործընկերների տնտեսական գործունեության մշակմանն ու համակարգմանը. այս դեպքում այդ կառույցները հանդես կգան որպես երաշխավոր, կապահովագրեն միջոցները, նվազագույնի կհասց-նեն ներդրումների ռիսկայնությունը, կմատուցեն այլ ծառայություններ:

3. ՀՀ և ԼՂՀ կառավարություններն ինքնուրույն (հետագայում Սփյուռքի գործարար ինստիտուտներին համատեղ մասնակցության պարագայում) պետք 47

47

Ա.Սվարաեց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

է մշակեե 2008-2013թթ. Հայաստանի և Լեռեայիե Ղարաբաղի եերդրումայիե ծրագրերի ամփոփ ցաեկ: Դրաեցում պետք է եախատեսվեե Հայրեեիքի տետե-սակաե զարգացմաե եերդրումեերի գերակա ուղղություեեերը' արդյուեա-բերությաե առաեձիե ճյուղերի, գյուղատետեսությաե, կրթությաե, տրաեսպոր-տի, հաղորդակցություեեերի վերաբերյալ հաեգամաեալի բիզեես-ծրագրերով:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

4. Նկատի ուեեեալով հայ-ադրբեջաեակաե և հայ-թուրքակաե հարաբե-րություեեերի չկարգավորվածություեը, Հայաստաեի և Լեռեայիե Ղարաբաղի տետեսություեեերում առկա ճգեաժամայիե գործըեթացեերի խորացումը, բյուջեի ճեղքվածքը' աեհրաժեշտ է Սփյուռքի էլիտար կապիտալի ջաեքերով և բիզ-եես-համագործակցությամբ աջակցել Հայաստաեի Հաերապետությաե և Լեռեայիե Ղարաբաղի Հաերապետությաե Պահուստայիե կառավարակաե բյուջեի ձևավորմաեը, որը համարժեք կլիեի ՀՆԱ տարեկաե աճի ըեդհաեուր գումարիե:

5. Հայրեեիքի և Սփյուռքի տետեսակաե համագործակցությաե գերակա ուղղություեեերից մեկը պետք է դառեա ХХЦ. հայոց պետությաե վերակաեգե-մաե համահայկակաե մակրոտետեսակաե ծրագրի մշակումը: Մեեք պետք է մեր սեփակաե Մարշալի պլաեե ուեեեաեք: Այդ ծրագիրը պետք է հաշվի առեի հայկակաե տետեսությաե առաեձեահատկություեեերը, երա հումքայիե և իե-տելեկտուալ ռեսուրսեերը և ցույց տա Հայաստաեի ու Արցախի տետեսակաե զարգամաե հիմեակաե ուղղություեեերը:

Արդյուեաբերությաե զարգացմաե գերակա ուղղություեեեր պետք է լի-եեե' արտադրությաե գիտատար ճյուղերը (էլեկտրոեիկա, էլեկտրատեխեիկա, ռադիոսարքաշիեություե, եաեոտեխեոլոգիաեեր և այլե), պաշտպաեակաե ճյուղը, որը պետք է մասեագիտաեա արտահաեմաե համար եախատեսվող կոմպլեկտավորող մասերի արտադրությաե մեջ, քիմիակաե ճյուղը, որը բավակաե զարգացած էր դեռ խորհրդայիե ժամաեակեերում և ուեի քիմիակաե արդյուեաբերությաե համաշխարհայիե մակարդակի օբյեկտեեր (հարկ է վերակեեդաեացեել կեեսաքիմիաե, ամիեաթթուեերի, բյուրեղեերի, գյուղա-տետեսակաե պարարտաեյութերի արտադրություեը), ոսկերչություեը (ալ-մաստեերի, ոսկու և թաեկարժեք այլ մետաղեերի արդյուեահաեումե ու մշակումը)' Ռուսաստաեի և շահագրգիռ այլ գործըեկերեերի հետ համագործակցությամբ, թեթև արդյուեաբերություեը' սեեդարդյուեաբերություե, կոշկեղեեի, կաշվի և տեքստիլ արտադրություեը, գյուղատետեսություեը և ագրոարդյու-եաբերակաե համալիրը (աեասեաբուծություե, սեեդարդյուեաբերություե, խա-ղողագործություե, կոեյակի արտադրություե և այլե), բարձր տեխեոլոգիաեերի եերդրում Հայաստաեի և Լեռեայիե Ղարաբաղի տետեսություեեերում, տեխեո-լոգիակաե (օֆշորայիե) ծրագրավորմաե զարգացում, արդյուեաբերակաե արտադրությաե էկոլոգիա:

6. Հատկապես պետք է եշել արտադրությաե գիտատար ճյուղերի և, 48

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Ավարտեց

առաջին հերթին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արագացված զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին: Ընդ որում' հետաքրքրական է Իռլանդիայի, Իսրայելի, Հնդկաստանի փորձը, որոնք 10 տարիների ընթացքում ճյուղի արտահանման ծավալը երկրի զարգացման մեջ հասցրին $10-15 մլրդ-ի:

Ազգային տնտեսության մեջ տեխնոլոգիական ծրագրավորման ներդրման Հնդկաստանի օրինակը (այս ասպարեզում երկիրը հենվում էր ԱՄՆ-ում հնդկական սփյուռքի գործնական հնարավորությունների և փորձի վրա) վկայում է, որ Հնդկաստանի կառավարությունն ապահովում էր նպատակային «կապը» Միացյալ Նահանգներում համապատասխան դիրքեր գրավող հայրենակիցների հետ, նրանց համար բարենպաստ պայմաններ և հնարավորություններ էր ստեղծում հայրենիքում բիզնեսի զարգացման նպատակով, և գործը հաջողությամբ պսակվեց: Այսօր Հնդկաստանում ծրագրավորմամբ զբաղվում են 170 հազ. մասնագետներ' $7 մլրդ եկամուտով: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում, մասնագիտացված ընկերություններում, ծրագրավորմամբ զբաղվում են 10 հազար մասնագետներ' մոտ $150 մլն եկամուտով:

Այս ուղղությունը միանգամայն ընդունելի է Հայաստանում, որն ունի ծրագրավորողների բարձրորակ կադրեր և համապատասխան գիտական դպրոց (օրինակ' ԵրՄԳՀԻ-ի, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմքի վրա գործող դպրոցը և այլն): ՏՏ զարգացման իր ծրագիրն ունի ակադեմիկոս Ա.Աղանբեկյանը, ինչն, անկասկած, կարող է օգտագործվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Ընդ որում' Արցախի պարագայում ՏՏ-ն պետք է համարել հեռանկարային ոլորտ և տնտեսական զարգացման գերակա ուղղություն' դրա համար կադրեր պատրաստելով Հայաստանի և արտասահմանյան առաջատար բուհերում, հենց ղարաբաղցիներից մասնագետներ աճեցնելով օտարերկրյա դրամաշնորհներով:

Հարկավոր է իրականացնել որակական փոփոխություններ և կիրառել ոչ սովորական միջոցներ, որոնք թույլ կտան, օգտագործելով Սփյուռքի կարողություններն ու հնարավորությունները, բարձր մակարդակի հասցնել տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում և Արցախում: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունները կարող են հանդես գալ որպես պատվիրատուներ, ստեղծել ՏՏ զարգացման համապատասխան պայմաններ և հնարավորություններ: Խոսքը վերաբերում է ՏՏ կազմակերպությունների համար հարկային և մաքսային արտոնություններ մտցնելուն, դրանք օֆշորային ռեժիմի տեղափոխելուն, կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, որակավորման արևմտյան համակարգին անցնելուն, ՏՏ ինստի-տուցիոնալ փոփոխություններին:

7. Հաշվի առնելով այն, որ ժողովրդագրական գործոնը և ազգի գենոֆոն- 49

49

Ա.Սվարաեց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

դը ազգային և պետական անվտանգության գլխավոր տարրերից եե, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակը հատուկ նշանակություն է ձեռք բերում Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դիմակայության և Թուրքիայի հետ հարաբերությունների չկարգավորվածության պայմաններում, մենք պետք է Հայրենիքի և Սփյուռքի տնտեսական համագործակցության կարևոր ուղղություններից մեկը հռչակենք երիտասարդ ընտանիքներին աջակցելու, ծնելիությունը խրախուսելու, աճող սերնդի դաստիարակության, երիտասարդության կրթության, Հայրենիքից տարերային արտագաղթը դադարեցնելու նպատակային սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ինչպես նաև Սփյուռքի ներսում, հօգուտ ազգային շահերի, դեպի այն երկրներ միգրացիոն հոսքերի ապահովումը, որոնցում առկա են հայերի կենսագործունեության և զարգացման նպաստավոր պայմաններ:

Հայրենիք վերադարձող հայերին պատշաճ ընդունելու և ադապտացման նպատակով առաջարկվում է ՀՀ և ԼՂՀ կառավարություններում ստեղծել միգրացիոն քաղաքականության և տեղավորման նախարարություններ և համապատասխան գործադիր մարմին «Հայերի համաշխարհային կոնգրեսի» կառույցում (օրինակ' ներգաղթի ու տեղավորման դեպարտամենտ): Այդ ինստիտուտները պետք է մասնագիտանան հայրենիք հայերի վերադարձի պետական ու միջազգային ծրագրի մշակման և իրականացման մեջ, ինչպես նաև համակարգեն Սփյուռքում հայերի միգրացիոն հոսքերը:

8. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ցավոք, առայժմ աղքատության, գործազրկության, հասարակության կտրուկ բևեռացման բարձր ցուցանիշներ ունեն: Մեր համագործակցության տնտեսական քաղաքականությունը պետք է նախատեսի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում աղքատության հաղթահարման երկարատև ռազմավարության մշակումը: Այդ ծրագիրը պետք է մշակվի ՀՀ և ԼՂՀ կառավարությունների հետ համագործակցությամբ, հասարակության և Սփյուռքի ու միջազգային շահագրգիռ կազմակերպությունների լայն ներգրավմամբ:

9. Առաջարկվող նախաձեռնությունների հաջողությունն ապահովելու համար նպատակահարմար է դիտարկել արդյունավետ համատեղ բիզնես-կառույցի (վերազգային կորպորացիա' ՎԱԿ) կազմավորման հնարավորությունը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մասնակցությամբ:

10. Հայաստանում երկքաղաքացիության օրենքի ընդունումը հաշվի առնելով' անհրաժեշտ է, որ ՀՀ (առաջին հերթին' խորհրդարանը և կառավարությունը) և Սփյուռքի (ազգային կուսակցությունները և Սփյուռքի միջազգային կազմակերպությունները) քաղաքական ինստիտուտները մշակեն հայկական պետության քաղաքական ու վարչական կյանքում Սփյուռքի իրավաքաղա-քական ներգրավման հետևողական մեխանիզմ: 50

50

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Ավարտեց

Օրինակ' նպատակահարմար է դիտարկել Հայաստանի և Արցախի երկպալատ խորհրդարանի' Հանրապետության պալատի և Ազգի պալատի կազմավորման հնարավորությունը: ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների Ազգի պալատում կարող էին ներգրավվել նաև Սփյուռքի ներկայացուցիչները: Հայկական պետության զարգացմանն առնչվող հարցերը կքննարկվեն Հանրապետության պալատում, իսկ համազգային և Հայրենիքին Սփյուռքի օգնությանը վերաբերող հարցերը' Ազգի պալատում: Քաղաքական նման ինստիտուտը կնպաստեր Հայաստանի ու Արցախի կյանքում Սփյուռքի ներգրավմանը: Իր հերթին, հայկական պետությունն անմասն չէր մնա Սփյուռքի զարգացման հրատապ հիմնախնդիրներից:

Կարծում եմ' Հայաստանը և Ղարաբաղը Սփյուռքի հետ հարաբերություններում պետք է հաշվի առնեն ինչպես միջազգային փորձը, այնպես էլ մեր ազգային առանձնահատկությունները, տնտեսական օրինաչափությունները և փոխգործակցության իրավական ձևաչափը: Հավատացած եմ, որ Հայ-րենիք-Սփյուռք հարաբերությունների բարեփոխման մեջ է հայկական պետության և ազգի ապագան:

Աշխարհասփյուռ հայության ներուժը բավական մեծ է, բայց այն տարանջատված է: Այս մասին պետք է մտածել հիմա, այս մասին պետք է հիշել միշտ: Հայերի կապիտալը, հավանաբար, նույնպես փոքր չէ, և նրա հնարավորությունները միանգամայն չափակցելի են Հայաստանի ու Արցախի հիմնա-խնդիրների հետ: Հայերը պետք է համայն Հայությունը (ներառյալ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը) վերածեն միջազգային ու տարածաշրջանային փոխհարաբերությունների ինքնաբավ ու ազդեցիկ գործոնի:

Հոդվածում անդրադարձ կատարեցինք ոչ միայն Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հայտնի հիմեախեդիրեերիե, մեր մոտեցումները միայն հռչակագրային (ասենք' մեզ անհրաժեշտ է, մեզ պետք է, մենք պետք է) բնույթ չէին կրում, այլև փորձ է արվել ներկայացնել ազգային զարգացման այս կարևոր ոլորտում կենսական հարցերին համակարգային մոտեցման սեփական տեսլականը: Համենայնդեպս, եթե միայն Սփյուռքի առանձին ներկայացուցիչը չմտածի այս հարցերի շուրջ, եթե այս մոտեցումները հետաքրքրեն համայնքների և Հայրենիքի առաջնորդներին, ուրեմն' աշխատանքն իզուր չի անցել:

Փետրվար, 2008թ. 51

51

ԱՍվարանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

АРМЕНИЯ И ДИАСПОРА -ПРОБЛЕМЫ И ПЕРСПЕКТИВЫ

Александр Сваранц

Резюме

Реформация отношений Родина-Спюрк - будущее армянского государства и нации. Поэтому, в частности, в отношениях со Спюрком следует учитывать как инонациональный и международный опыт, так и свои национальные особенности, экономические закономерности и правовой формат взаимодействия. Мировое армянство обладает высоким потенциалом, возможности которого вполне соизмеримы с проблемами Армении. Вместе с тем армянство разобщено. Следует стремиться к тому, чтобы превратить мировое армянство в самодостаточный и влиятельный фактор международных и региональных отношений. 52

52

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.