Научная статья на тему 'ԹՈՒՐՔ-ԱՍԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2003-2006թթ.)'

ԹՈՒՐՔ-ԱՍԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2003-2006թթ.) Текст научной статьи по специальности «Науки о Земле и смежные экологические науки»

CC BY
348
57
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по наукам о Земле и смежным экологическим наукам, автор научной работы — Արտակ Շաքարյան

Հոդվածում արծարծվում են 2003-2006թթ. թուրք-ամերիկյան հարաբերությունների առանձնահատկությունները: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ունեին սերտ հարաբերություններ, ինչը կարելի էր բնորոշել իբրև «ռազմավարական գործընկերություն»։ Որպես գերուժ ԱՄՆ-ը պաշտպանում էր Թուրքիայի գլոբալ շահերը։ Թուրքիան, իր հերթին, որպես տարածաշրջանային ուժ օժանդակում էր ԱՄՆ-ին իր հարևան տարածքներում Բալկաններից մինչև Կովկաս ու Մերձավոր Արևելք։Նշվում է նաև, որ թեև որոշ ժամանակահատված թուրք-ամերիկյան հարաբերությունները համեմատաբար անկումային վիճակում էին, Թուրքիան, այնուամենայնիվ, դեռ պահպանում է իր կարևորությունն ԱՄՆ-ի համար։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմության ընթացքում միշտ էլ ունեցել են ռազմավարական բնույթ։ Ժամանակ առ ժամանակ պարզապես փոփոխվել են շեշտադրումներն ու առաջ են մղվել հարաբերությունների տարբեր ոլորտներ։ Մի բան պարզ է, սակայն, որ հետայսու Վաշինգտոնն Անկարայի հետ հարաբերություններում փորձելու է վարել հավասարակշռված քաղաքականություն համագործակցելով թե զինվորականության, թե քաղաքացիական իշխանությունների հետ, և հաշվի առնելով իրաքյան պատերազմի փորձը նախկինի պես մեծ դերակատարում չի վստահելու Թուրքիային։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Американо-турецкие отношения в настоящее время переживают спад. Тем не менее, Турция продолжает оставаться важным партнером для США. В течение всей истории американо-турецкие отношений они носили стратегический характер. Просто, время от времени менялись акценты и на передний план выдвигались разные сферы этих отношений. На начальном этапе на первом плане была геополитика, когда географическое расположение Турции играло важную роль с точки зрения геополитических целей: Турция — как форпост против СССР. После окончания Холодной войны, как и после провала пантюркистской инициативы, когда уменьшилась геополитическая значимость Турции, стал более существенным экспорт углеводородных ресурсов Каспийского моря, и в американо-турецких отношениях превалировало экономическое сотрудничество. Стала существенной роль Турции в трансфере углеводородных ресурсов (в частности — Баку — Тбилиси Джейхан). После 11 сентября, а также второй иракской кампании, для США Турция означилась на культурной карте мира как страна исламская, но руководствущаяся демократическими идеалами. В этих обстоятельствах Турция становится значимой как модель для распространения демократии на Ближнем Востоке и других целей. Напряженная атмосфера вокруг ядерных программ Ирана в очередной раз на первый план турецко-амерканских отношений выдвинула геостратегический аспект. Однако, очевидно, что США в будущем будет стараться вести более сбалансированную политику, сотрудничая как с представителями генералитета, так и с гражданскими властями.

Текст научной работы на тему «ԹՈՒՐՔ-ԱՍԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2003-2006թթ.)»

ԹՈՒՐՔ-ԱՍԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(2003-2006թթ.)

Արտակ Շաքարյան

Հոդվածում արծարծվում են 2003-2006թթ. թուրք-ամերիկյան հարաբերությունների առանձնահատկությունները: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ունեին սերտ հարաբերություններ, ինչը կարելի էր բնորոշել իբրև «ռազմավարական գործընկերություն»։ Որպես գերուժ ԱՄՆ-ը պաշտպանում էր Թուրքիայի գլոբալ շահերը։ Թուրքիան, իր հերթին, որպես տարածաշրջանային ուժ օժանդակում էր ԱՄՆ-ին իր հարևան տարածքներում Բալկաններից մինչև Կովկաս ու Մերձավոր Արևելք։

Նշվում է նաև, որ թեև որոշ ժամանակահատված թուրք-ամերիկյան հարաբերությունները համեմատաբար անկումային վիճակում էին, Թուրքիան, այնուամենայնիվ, դեռ պահպանում է իր կարևորությունն ԱՄՆ-ի համար։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմության ընթացքում միշտ էլ ունեցել են ռազմավարական բնույթ։ Ժամանակ առ ժամանակ պարզապես փոփոխվել են շեշտադրումներն ու առաջ են մղվել հարաբերությունների տարբեր ոլորտներ։ Մի բան պարզ է, սակայն, որ հետայսու Վաշինգտոնն Անկարայի հետ հարաբերություններում փորձելու է վարել հավասարակշռված քաղաքականություն համագործակցելով թե զինվորականության, թե քաղաքացիական իշխանությունների հետ, և հաշվի առնելով իրաքյան պատերազմի փորձը նախկինի պես մեծ դերակատարում չի վստահելու Թուրքիային։

Ներածություն

Վաշինգտոնը սառը պատերազմի ընթացքում պաշտպանում էր Անկա-րային կոմունիզմից, Միացյալ Նահանգների գործուն աջակցությամբ Թուրքիան դարձավ Եվրոպայի արևելքում Արևմուտքի թերևս թիվ մեկ գործընկերը, Թուրքիան ԱՄՆ օգնությամբ նախ դարձավ ՄԱԿ հիմնադիր անդամ, ապա ընդունվեց ՆԱՏՕ։ XX դարավերջին Միացյալ Նահանգների հեղինակած Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ածխաջրածնային նախագծում Թուրքիան դառնում է Կասպից ծով-Արևմուտք էներգետիկ միջանցքի գործարքի հիմնական գործընկերներից մեկը։ Բացի այդ, Վաշինգտոնը գրեթե միշտ լրջապես աջակցել է Անկարայի ԵՄ լիիրավ անդամակցության գործընթացին։

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

Թուրքիան, իր հերթին, օժանդակում էր ԱՄՆ-ին հանդիսանալով առաջապահ կետ ԽՍՀՄ-ի, ապա Իրաքի հանդեպ վերահսկողության հարցում։ Թուրքիան գործընկերության ձեռք է մեկնել ԱՄՆ դաշնակից Իսրայելին, երբ վերջինս մնացել է միայնակ տարածաշրջանում, ինչպես նաև հարկ եղած ժամանակ գրեթե միշտ պաշտպանել է ԱՄՆ շահերը միջազգային թատերաբեմում։

ԽՍՀՄ փլուզումից հետո երևան եկած աշխարհաքաղաքական նոր վերադասավորումը, բնականաբար, իր ազդեցությունը թողեց այս երկու տերությունների հարաբերությունների վրա։ Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիան կարծես մի պահ կորցրեց իր հրատապ անհրաժեշտությունը Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի համար. Անկարան այլևս առճակատման սահմանագծում չէր։

Սեպտեմբերի 11-ը շրջադարձային էր միջազգային հարաբերություններում։ ԱՄՆ-ը պատերազմ հայտարարեց ահաբեկչությանը, և այդուհետ «կարմիր կոմունիզմից» հետո թիվ մեկ թշնամին դարձավ «կանաչ ահաբեկչությունը»։

Թուրքիան կրկին հայտնվեց իրադարձությունների կենտրոնում։ Նախ կարևոր է նրա աշխարհագրական դիրքը, քանի որ Վաշինգտոնը հենց Մերձավոր Արևելքն է դիտում որպես ահաբեկչության օրրան, այսինքն ահաբեկչության դեմ պատերազմի հիմնական թիրախներից մեկը։ Երկրորդ լինելով մահմեդական երկիր Թուրքիան, այնուամենայնիվ, բռնել է ժողովրդավարության ու արևմտականացման ուղին, ինչով կարևորվում է ԱՄՆ-ի համար նախ որպես դաշնակից ահաբեկչության դեմ պայքարում, ապա որպես վարակիչ օրինակ տարածաշրջանի մահմեդական այլ երկր-ների համար։ Թուրքիայի միջոցով ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ մերձավոր-արևելյան երկրների ազգաբնակչությանը, որ իսլամն ու ժողովրդավարությունն ամենևին իրարամերժ չեն։

Իրաքյաե պատերազմին նախորդող իրավիճակն ու թուրք-ամերիկյան հարաբերությունները

Իրաքյան պատերազմը փորձաքար հանդիսացավ թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Այն ազդարարեց հարաբերությունների որակական փոփոխություն։

ԱՄՆ-ը Իրաքի դեմ գործողություններ սկսելու և դրանց առավել հաջող ընթացքի համար հյուսիսային ճակատի բացման կարիք ուներ և այդ գործում ապավինում էր Թուրքիայի աջակցությանը։ ԱՄՆ-ը նպատակ ուներ Թուրքիայի տարածքով 60-90 հազար զինվոր մտցնել Հյուսիսային Իրաք։ Թուրքիան, իր հերթին, առաջ էր քաշում իր պահանջները։

89

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Նախևառաջ, Թուրքիան պնդում էր, որ պատերազմն աննկարագրելի մեծ հարված էր հասցնելու իր տնտեսությանը և ակնկալում էր ԱՄՆ-ից ստանալ անհատույց նվիրատվություններ, վարկեր, առևտրային արտոնություններ և այլն։ Վաշինգտոնում հավատացած էին, թե Թուրքիան ուռճացված թվեր էր ներկայացնում ու փորձում իրաքյան պատերազմի շնորհիվ բարելավել իր տնտեսության վիճակը:

Մասնավորապես, այդ ժամանակվա վարչապետ Աբդուլահ Գյուլը հայտարարել էր, թե Թուրքիայի մոտավոր վնասները կկազմեն $25-100 մլրդ։ Այդ հարցով ԱՄՆ-ի հետ սակարկությունները վարում էին հիմնականում արտաքին գործերի նախարար Յաշար Յաքըշն ու պետնախարար Ալի Բաբաջանը։ Իրաքյան պատերազմում Թուրքիայի մասնակցության դիմաց ԱՄՆ-ը, ի վերջո, առաջարկեց 27 մլրդ' 4 մլրդ նվիրատվություն, 2 մլրդ ռազմական պարտքի մարում, 1 մլրդ նավթային շահույթի տրամադրում, 20 մլրդ վարկի երաշխիք [1]:

Երկրորդ հարցը կապված էր Հյուսիսային Իրաքում երկրորդ ռազմաճակատի բացման ու դրա համար Թուրքիայում 60-90 հազար զինվորի տեղակայման հետ: Թուրքիան դեմ էր, որ ռազմաճակատ բացվի ու նույնիսկ ժամանակավոր կերպով այնտեղ կոալիցիոն ուժերի զինվորների կուտակում լինի: Բացի այդ, կառավարությունը հրաժարվեց որոշում ընդունել այս հարցի շուրջ պատճառաբանելով, որ քանի դեռ դա ՆԱՏՕ ռազմական գործողություն չէր, ապա դրա համար անհրաժեշտ էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշումը։

2002թ. դեկտեմբերի 2-ին այցով Անկարայում էին ԱՄՆ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարք Գրոսմանը, որը նախկինում եղել է ԱՄՆ դեսպանն Անկարայում, ու պաշտպանության նախարարի տեղակալ Փոլ Վուլֆովիցը, որոնք բանակցեցին Աբդուլահ Գյուլի, Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) նախագահ Էրդողանի և ԱԶԿ ևս երեք անդամների հետ։ Սա, թերևս, նախապատրաստական զրույց էր, քանի որ մեկ շաբաթ հետո Էրդողանն ընդունվեց Սպիտակ տանը։ Արդեն 2002թ. դեկտեմբերի 18-ին Թուրքիայի կառավարությունը թույլատրեց ամերիկացի մասնագետներին ուսումնասիրություններ կատարել Թուրքիայի ռազմակայաններում [2]։

2003թ. հունվարի 19-ին ԱՄՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռիչարդ Մայերսը այցելեց Անկարա։ Նա Թուրքիայից պահանջեց 8 ռազմակայան, 3 նավահանգիստ ու Հյուսիսային Իրաք 80 հազար զինվորի անցման թույլտվություն: ԱՄՆ-ը ցանկություն էր հայտնել օգտագործել Ինջիրլիքի, Բաթմանի, Վանի, Մուշի, Գազիանթեփեի ու Դիարբեքիրի օդանավակայանները: Սակայն Թուրքիայի Գլխավոր սպայակույտի նախագահ Հիլմի Օզքյոքն

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

ու պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը կանաչ լույս են վառել միայն 40 հազար զինվորի, 4 ռազմակայանի ու 2 նավահանգստի առջև: Ի վերջո, պայմանավորվածություն է ձեռք բերվում 62 հազար զինվորի, 255 ինքնաթիռի, 65 ուղղաթիռի տեղակայման շուրջ [3]։

Երրորդ Թուրքիան ուզում էր ռազմական ուժ մտցնել Հյուսիսային Իրաք, ինչին համաձայն չէին ամերիկացիները նկատի առնելով քրդերի անհամաձայնությունն ու արձագանքները: ԱՄՆ-ը մտահոգված էր, թե թուրքերի մուտքը տարածք կարող էր բերել քրդերի հետ բախումների, և/ կամ այդ դեպքում Իրանը ևս զորք կմտցներ Հյուսիսային Իրաք, ինչն անհաջողության կմատներ ողջ պատերազմը: Իսկ թուրքական կողմը հավատացած էր, որ եթե Մոսուլ-Քերքուքի նավթն անցնի քրդերի ձեռքը, ապա անխուսափելի կլինի քրդական պետության հիմնումը: Անկարան չէր բավարարվում այդ խնդրում Վաշինգտոնի բանավոր երաշխիքներով, իսկ թուրքական որոշ շրջանակներ պատերազմի բարեհաջող ավարտի դեպքում ԱՄՆ-ից պահանջում էին նույնիսկ Թուրքիային հանձնել Մոսուլն ու Քեր-քուքը [4]։

Չորրորդ կետը քաղաքական բնույթ ուներ. Իրաքի տարածքային ամբողջականության պահպանումը կենսական նշանակություն ունի Թուրքիայի համար։ Թուրքերը պահանջում էին հստակեցնել պատերազմից հետո Հյուսիսային Իրաքի քրդերի ու թուրքմենների կարգավիճակը:

Թուրքիան միշտ հետաքրքրություն է ցուցաբերել իրաքյան թուրքմենների ճակատագրի հարցում։ Պնդումներ կան Իրաքում թուրքմեն ստվար բնակչության առկայության վերաբերյալ։

1991թ. Հյուսիսային Իրաքի համեմատական ինքնավարության անցնելու հետ մեկտեղ, մի քանի թուրքմենական խմբերի միությամբ հիմնվեց Իրաքյան թուրքմենների ճակատը (ԻԹՃ)։ Չնայած վերջինս սկզբնապես անկախ էր Թուրքիայից, սակայն արդեն 1996թ. նախկին ղեկավարները, ինչպես, օրինակ, հիմնադիր Մուզաֆար Արսլանը, հեռացան այդ խմբավորումից դժգոհելով թուրք զինվորականության ու հետախուզության խիստ միջամտություններից։ Իրաքյան թուրքմենների ներկայիս ղեկավարները հաստատեցին դա բանակցությունների ժամանակ թուրք զինվորականության ու հետախուզության հետ իրենց հաճախակի շփումներով [5, p. 6]։

Թուրքիան թուրքմեններին դիտարկում էր որպես Հյուսիսային Իրաքում քրդական տարրի հակակշիռ, սակայն Անկարայի այս քայլերը Վա-շինգտոնին բերում էին այն եզրակացության, որ Թուրքիան ամենևին հետաքրքրված չէ Իրաքում կոալիցիոն զորքերի ճակատագրով, այլ կենտրոնացած է միայն Հյուսիսային Իրաքի վրա։

Փետրվարի 25-ին Թուրքիայում 62 հազար ամերիկացի զինվորի տե-

91

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ղակայմաե հարցը քննարկվեց Թուրքիայի կառավարության նիստում, արժանացավ հավանության և ուղարկվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ) քվեարկության։

2003թ. մարտի 1-ին 62 հազար ամերիկյան զինվոր Թուրքիայում տեղակայելու և թուրք զինվորներին երկրից դուրս ուղարկելու վերաբերյալ օրինագիծը մերժվեց ԹԱՄԺ-ում' 263 կողմ, 251 դեմ, 19 ձեռնպահ: Սա վկայում էր այն մասին, որ ԱԶԿ 100 պատգամավոր դեմ են քվեարկել, ինչն անակնկալ էր ԱՄՆ-ի համար [6]:

Ըստ Փոլ Վուլֆովիցի այս անսպասելի քայլից Վաշինգտոնի վարչակազմը «մեծ հիասթափություն» ապրեց [7]։

Պարզ է, որ մարտի 1-ի քվեարկությունն արտացոլում էր նաև հասարակական կարծիքը, որը մեծ մասամբ դեմ էր ԱՄՆ-ի Իրաք ներխուժմանը։ ԱԶԿ-ն միայն մի քանի ամիս առաջ էր հաղթանակ տարել խորհրդարանական ընտրություններում, և չնայած դրանց արդյունքում այն հնարավորություն էր ստացել կազմել միահեծան իշխանություն, սակայն կարիք ուներ ամրապնդելու իր հեղինակությունը ազգաբնակչության շրջանում, քանի որ ընտրվել էր բնակչության միայն մեկ երրորդի կողմից։ Իսկ բնակչության 70-90%-ը դեմ էր ԱՄՆ-ի Իրաք ներխուժմանը [8]։

Թուրքիան հավատացած էր, թե այս պատերազմում այնքան կարևոր էր ԱՄՆ-ի համար, որ առանց Անկարայի օժանդակության ԱՄՆ-ը կհետա-ձգի մուտքն Իրաք [9]։ Սա լավագույնս բնութագրել է ԱՄՆ փոխարտգործ-նախարար Մարք Գրոսմանը. «ԱՄՆ սխալն այն էր, որ թուրքերը հավատացած էին, թե իրենք այնքան կարևոր են, որ մենք միայնակ չենք կարողանա ոչինչ անել» [10]։ ԱՄՆ սխալներից կարելի է նշել նաև քվեարկմանը նախորդող բանակցություններում պատվիրակության ղեկավարի ընտրությունը։ 2003թ. փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը բանակցությունների պատասխանատու նշանակեց դեսպան Մարիսա Լինոյին։ Թեև վերջինս փորձ ուներ Սիրիայում և Իրաքում, եղել էր դեսպան Ալբա-նիայում, սակայն շատ քիչ փորձառություն ուներ Թուրքիայի հետ կապված հարցերում։ Որպես Իրաքում ամերիկա-թուրքական համագործակցության շուրջ բանակցություններում ԱՄՆ պատվիրակության ղեկավար նա խիստ բացասական տրամադրվածություն ուներ, ինչը, թերևս, սրվել է նաև Անկարան ներկայացնող, իր ազգայնականությամբ հայտնի դեսպան Դենիզ Բյոլյուքբաշի կողմից [5, p. 4]։

Օրինագծի հետ կապված իրադարձությունը երևան հանեց ԱԶԿ և պետական կառույցների միջև որոշակի անհամաձայնությունը: Կառավարությունը փորձեց պատասխանատվությունը դնել զինվորականության վրա, իսկ վերջիններս սպասում էին, որ կառավարությունն արձակի պա-

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

տերազմի կամ խաղաղության որոշումը: Արդյունքում օրինագծի մերժումը ԱԶԿ որոշ խմբեր կապեցին վարչապետ Գյուլի, իսկ ոմանք էլ' «զինվորների լռության» հետ [11]:

Մարտի 1-ի հարվածը փոքր-ինչ թեթևացնելու համար ԱՄՆ-ը անմիջապես պահանջեց խորհրդարան մտցնել երկրորդ փոփոխված օրինագիծը։ Մարտի 19-ին երկրորդ օրինագիծն արժանացավ կառավարության հավանությանն ու մտավ խորհրդարան։ ԹԱՄԺ-ը ընդունեց թուրքական զինուժի երկրի սահմաններից դուրս բերելն ու Թուրքիայի օդային տարածքն օտար զինուժին տրամադրելը թույլատրող օրինագիծը: Քվեարկությանը մասնակցած 535 պատգամավորից 332-ը քվեարկել են կողմ, 202' դեմ [12]։ Ինչպես հասկացվում է ընդունված օրինագծից, Թուրքիան դեռ հավակնում էր իր զինված ուժերն անհրաժեշտության դեպքում Հյուսիսային Իրաք մտցնել, ինչին բազմիցս դեմ են արտահայտվել Հյուսիսային Իրաքի բոլոր քրդական կազմակերպությունները։

Թուրք-ամերիկյան հարաբեյաւթյունները իրաքյան պատերազմի ժամանակ

ԱՄՆ-ը թույլ չտվեց թուրքական զորքերի մուտքը Հյուսիսային Իրաք և գործի դրեց ծրագիր «Բ»-ն անկարգելներով մոտ 1000 զինվոր իջեցնելով Հյուսիսային Իրաք։ Այստեղ ԱՄՆ-ին մեծ աջակցություն ցուցաբերեցին քրդերը (Մ.Բարզանի 60 հազար զորք, Ջ.Թալաբանի 40 հազար), ինչն անհանգստացնում էր Թուրքիային, քանի որ վերջինս վախենում էր, թե այդ դեպքում ամերիկացիները նրանց կխոստանան անկախություն և, որ ամենակարևորն է, Մոսուլն ու Քերքուքը [13]։ Այդ օրերին Իրանի արտաքին գործերի նախարար Քամալ Խարազին նույնպես մտահոգություն էր հայտնել քրդերի դեպի Մոսուլ ու Քերքուք շարժվելու փաստի կապակցությամբ, սակայն կոչ է արել Թուրքիային հրաժարվել Հյուսիսային Իրաք զորք մտցնելուց [14]։

Փաստորեն, արդեն պատերազմի առաջին օրերից սկսում է իրականանալ Թուրքիայի համար ամենաանցանկալին քրդերի համագործակցությունն ամերիկացիների հետ, ինչն, ըստ Անկարայի, ամրապնդելու էր քրդերի դիրքերը տարածաշրջանում։ Սա վտանգավոր է Թուրքիայի համար, մանավանդ որ Անկարան դեռևս չի լուծել քրդական խնդիրն իր երկրում։

2003թ. ապրիլի 3-ին Անկարա այցելեց ԱՄՆ արտաքին գործերի նախարար Քոլին Փաուելը, որը հանդիպումներ ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլի, հանրապետության նախագահ Ահմեդ Նեջդեդ Սեզերի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Գլխավոր

93

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

սպայակույտի նախագահ Հիլմի Օզքյոքի հետ: Փաուել-Գյուլ հանդիպմանը քննարկվեցին Թուրքիային հուզող այնպիսի հարցեր, ինչպիսիք էին Հյուսիսային Իրաքից Թուրքիա փախստականների հնարավոր մեծ հոսքը (1991թ. Ծոցի պատերազմից հետո Թուրքիա եկավ փախստականների հզոր ալիք, վերջիններիս հետ Թուրքիա ներթափանցեցին ՔԲԿ զինյալներ, ինչն ահաբեկչական ալիքի պատճառ դարձավ), Մոսուլ-Քերքուք շրջաններում թուրքմենների անվտանգությունը, Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) ու նրա ժառանգորդ ՔԱԴԵՔ կուսակցության ահաբեկչական սպառնալիքները։ Որոշում ընդունվեց այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերն իրավունք կունենան միջամտել, այսինքն անցնել Իրաքի սահմանը միայն այս հարցերում անվերահսկելի իրադարձությունների ծավալման դեպքում [15]։ Իսկ Փաուելը ստացավ այն, ինչի համար եկել էր Անկարա աջակցություն հյուսիսային ճակատի կազմակերպչական հարցերում։ Դրա վկայությունն է այն, որ նրա այցից անմիջապես հետո աշխուժացավ Հյուսիսային Իրաք զինամթերք տանող փոխադրամիջոցների երթևեկությունը։

ԱՄՆ-ը Թուրքիայի համագործակցության համար շարունակում էր որպես խայծ օգտագործել տրամադրվելիք $1 մլրդ-ի անհատույց օգնությունը, որը հետագայում փոխարինվեց 8,5 մլրդ վարկով [16]։

Հարաբերությունները, սակայն, շարունակում են մնալ լարված. ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը մայիսին այցելել է Ին-ջիրլիք, բայց չի հանդիպել Թուրքիայի ղեկավարների հետ [17]։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը գիտակցում էր, որ ընդհանրապես առանց Թուրքիայի ավելի բարդ կլինի վարել իրաքյան պատերազմը և քայլեր էր անում հարաբերությունների նորոգման համար։ Այսպես, 2003թ. մայիսի 6-ին CNN Turk հեռուստաալիքով կազմակերպվեց հարցազրույց ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցի հետ։ Նա հայտնեց Թուրքիայից ԱՄՆ նոր սպասումների մասին կապված Հյուսիսային Իրաքի, Սիրիայի և Իրանի հետ, ու շեշտեց, որ այս անգամ ԱՄՆ-ը չի ուզում հուսախաբ լինել [18]։ Վուլֆովիցին հետևեցին Մարք Գրոսմանի և ԱՄՆ պաշտպանության նախարարության խորհրդական Ռիչարդ Փերլի նույն ոգով արված հայտարարությունները [19]։ Վուլֆովից-Գրոսման-Փերլ եռյակի այս խստության համեմատ Ք.Փաուելի ուղերձները մեղմ էին [20]։

Թուրքիան, հույս ունենալով մասնակցել Իրաքի վերականգնման ծրագրերին, փորձում էր մեղմել հարաբերությունները։ Այսպես, 2003թ. հունիսի 23-ին կառավարությունը, շրջանցելով խորհրդարանը, ընդունեց գաղտնի բանաձև, համաձայն որի օտարերկրյա զինվորներն, այնուամենայնիվ, ստացան Թուրքիայի տարածք մուտք գործելու իրավունք [21]։ Անկարան զգում էր ԱՄՆ կարիքը հատկապես Կիպրոսի հարցում։ Հուլիսի 1-

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

ին արդեն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը Կիպրոսի հարցում օգնություն է խնդրել իր ամերիկացի գործընկեր Քոլին Փաուելից [22]։

Թուրք-ամերիկյան հարաբերություններում 2003թ. մարտի 1-ից հետո առաջին լուրջ բախումն էր, թերևս, նույն տարվա հուլիսի 4-ին տեղի ունեցած միջադեպը Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիա քաղաքում, երբ ամերիկյան զինվորները ձերբակալեցին թուրքական հատուկ ծառայությունների 11 աշխատակցի Քերքուքի քուրդ նահանգապետի հանդեպ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով [23, 24]։ Ընդ որում թուրքերին վրդովեցրել էր հատկապես ձերբակալման ձևը. ամերիկացիները ձերբակալվածների գլուխներին պարկեր էին անցկացրել, ինչպես անում էին Իրաքում ձերբակալված ահաբեկիչների հետ [25]։

ԱՄՆ-ը այդ նույն օրերին խաղարկում էր նաև Հայկական հարցը. օրինագիծը մտել էր Սենատ, սպասվում էր դրա քննարկումը։ Տարբեր աղբյուրներից հաղորդվում էր ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցի օրինագծի ընդունումը կասեցնելու աշխատանքների մասին։ Նրա ու ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի ջանքերով օրինագիծը հուլիսի 10-ին հանվեց Սենատից [26]։

Թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները շարունակվեցին նոր ուժով։ Գյուլը հուլիսի 22-ին այցելեց Վաշինգտոն, ինչին նախորդեց ՆԱՏՕ հրամանատար, բանակային գեներալ Ջոնսի ու ԱՄՆ գեներալ Աբիզայդի այցն Անկարա հուլիսի 18-ին, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել Գլխավոր սպայակույտի ղեկավարության հետ և, համաձայն թուրքական մամուլի, քննարկել հիմնականում միայն Թուրքիայի մոտեցումները քրդական խնդրին [27]։ Սակայն, համաձայն ամերիկյան մամուլի, Աբիզայդը Թուրքիայից պահանջել է զինվորներ օժանդակելու համար Իրաքում գտնվող ամերիկացի ռազմուժին։ Առաջին դեպքն էր, երբ Վաշինգտոնը պաշտոնապես ընդունում էր, որ նման դիմում է հղել Թուրքիային։

Երկու երկրների կառավարությունների կողմից սա ընդունվեց որպես հարաբերությունները բարելավելու հնարավորություն [28]։

Գյուլը հանդիպումներ է ունեցել Փաուելի, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի, Ազգային անվտանգության խորհրդական Քոնդոլի-զա Ռայսի, փոխնախագահ Դիք Չեյնիի հետ և խոստացել հնարավորինս շուտ որոշում ընդունել։ Նախքան Փաուելի հետ հանդիպումը, «Washington Post» թերթին տված հարցազրույցում Գյուլը նշել է, որ Թուրքիան կհամաձայնի ապահովել ԱՄՆ պահանջները, եթե Վաշինգտոնը տա երաշխիքներ, որ Անկարան կարևոր դեր կունենա Իրաքի վերակառուցման գործում [29, 30]։

95

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Թեև ԱՄՆ արտաքին գործերի նախարարը խոստացավ ամեն կերպ աջակցել Թուրքիայի այս պահանջին, բայց Թուրքիայի թե հասարակական կարծիքը, թե պետական շրջանակները սկզբունքորեն դեմ էին զորքերն Իրաք ուղարկելուն, նրանք առնվազն համաձայն էին զորքերը միայն Հյուսիսային Իրաքում տեղակայելուն, ինչը ձեռնտու էր Թուրքիային, քանի որ այսպիսով կվերահսկվեին այդ տարածքի քրդերը։ Վաշինգտոնը, սակայն, դեմ էր թուրքական զորքերը Հյուսիսային Իրաքում տեղակայելուն, քանի որ դա միայն կուժեղացներ լարումը տարածաշրջանում և կարգելակեր Իրաքի կայունացումը [31]։ Վաշինգտոնը բավարար էր համարում Հյուսիսային Իրաքում 1500 թուրք զինվորների առկայությունը։ Ավելի մեծ քանակը թույլ կտա վերջիններիս օժանդակել թուրքմեններին ընդդեմ քրդերի [32]։

Թուրքիան կրկին գործադրեց ձգձգելու քաղաքականությունը, և արդեն Անկարայում վարչապետ Էրդողանի և Գլխավոր սպայակույտի հրամանատար Օզքյոքի մասնակցությամբ կայացած գագաթաժողովից հետո, Գյուլը հայտարարեց, որ չնայած Վաշինգտոնի շտապեցնելուն զորքերի տրամադրման խնդրի պատասխանը կլինի միայն սեպտեմբերին, քանի որ անհրաժեշտ է անցկացնել քննարկումներ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, իսկ այն ամառային արձակուրդում է [33, 34]։ Անկարան կրկին դիմեց ՄԱԿ կամ ՆԱՏՕ մանդատին սպասելու պատրվակին, ինչպես դա արել էր անցյալ անգամ։

2003թ. սեպտեմբերի 2-ին Անկարա այցելեց ՆԱՏՕ հրամանատար, բանակային գեներալ Ջոնսը։ Նա քննարկեց շուրջ 30000 թուրք զինվորների Իրաք ուղարկվելու հավանականության և դրա հետ կապված ծախսերի հարցերը։ Նա հանդիպում է ունեցել Օզքյոքի հետ, որի դիրքորոշումը հայտնի էր. «Զինվոր չուղարկելն ավելի վտանգավոր է, քան զինվոր ուղարկելը»։ Իհարկե, զինվոր ուղարկելու խնդիրն այլ հարցեր էր ներառում, մասնավորապես թուրք զինվորներին Հյուսիսային Իրաքում տեղակայելու կետը, որը մեծապես կարևորվում էր հատկապես Քրդստանի բանվորական կուսակցության գործունեությունը կասեցնելու համար [35]։ Այս անգամ էլ հասարակական կարծիքը դեմ էր Իրաք զորք ուղարկելուն. համաձայն ANAR հետազոտական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքների դեմ էր բնակչության 64,4 %-ը [36]։

Հոկտեմբերին իրավիճակն Իրաքում փոխվեց. իրաքյան տարբեր խմբեր, հիմնականում քրդեր, հանդես եկան Իրաքում թուրք զինվորների անցանկալի լինելու մասին հայտարարություններով։ Ուստի Վաշինգտոնն այլևս հակված չէր շտապեցնել Անկարային։ Այս զարգացումը թեթևացրեց

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

Անկարայի վիճակը, հատկապես այն պատճառով, որ ԱՄՆ-ը դեմ էր թուրք զինվորականների Հյուսիսային Իրաքում տեղակայվելուն, իսկ Իրաքի այլ տարածքները չէին մտնում Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակ։

Թուրքիայի նոր դերակատարումը տարածաշրջանում. Մեծ Մերձավոր Արնեյք նախագծի ուրվագծերը

2004թ. հունվարի 28-ին Սպիտակ տունը հյուրընկալեց Թուրքիայի վարչա-պետ Էրդողանին: Բուշ-Էրդողան քննարկման հիմնական թեմաներն էին Կիպրոսը, Հյուսիսային Իրաքը, Հայաստանի հետ սահմանի խնդիրը: Քրդական միավորումների հարցում Բուշը շտապեց երաշխիքներ տալ Էրդո-ղանին, իսկ Փաուելին հանձնարարվեց զբաղվել Կիպրոսի հարցով: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ 2004թ. հունիսի 28-29-ին Ստամ-բուլում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցելու էր նաև ԱՄՆ նախագահ Բուշը, որը նաև պաշտոնական այց կկատարի Անկարա [37]: Խոսվել է նաև Մեծ Մերձավոր Արևելք (ՄՄԱ) նախագծի մասին, և Էրդողա-նը, ի տարբերություն Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Թունիսի ու Մա-րոկոյի, հայտնել է Թուրքիայի աջակցությունն այդ խնդրում [38, 39]:

Փաստորեն, արդեն առավել ցայտուն է երևում ԱՄՆ-ի Թուրքիային որպես չափավոր մահմեդական երկիր ցույց տալու ցանկությունը: Մեծ Մերձավոր Արևելք նախագծի գաղափարի բաղկացուցիչ այս մասն է, թերևս, բացատրում այն, որ Արդարություն ու զարգացում կուսակցությունը հեշտությամբ հաղթանակ տարավ 2002թ. նոյեմբերի 3-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում: ԱՄՆ-ը երկար տարիներ Թուրքիան ներկայացնում է որպես մոդել երկիր, աջակցում է Եվրամիություն նրա մուտքին ձգտելով ցույց տալ իսլամական աշխարհին, որ իսլամն ու ժողովրդավարությունը համատեղելի երևույթներ են: ԱՄՆ նախագահ Բուշի 2004թ. հունվարի 20-ի ելույթից հետո, որը վերաբերում էր հենց Մեծ Մերձավոր Արևելքի նախագծին, ամերիկացի պաշտոնյաներն անմիջապես հայտարարեցին, որ Թուրքիան այստեղ «հանգուցային» դեր ունի [40]: Այս մասին ԱՄՆ նախագահը կրկնել է 2004թ. հունիսի 25-ին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նաև հայտարարել է, թե ԱՄՆ-ը Իրաքում բավական բարդ կացության մեջ է, պատերազմ է վարում երկու ճակատով և ի վիճակի չէ բացել երրորդ ճակատը ակնարկելով Թուրքիայի պահանջները ռազմական գործողություններ սկսել Քրդստանի բանվորական կուսակցության դեմ [41]:

Նախագահ Բուշի վերընտրությունից հետո ակնկալվում էր, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարումը կանդրադառնա նաև ամերիկա-

97

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

թուրքական հարաբերությունների վրա: Կասկած չկար, որ ԱՄՆ ռազմավարությունն այդուհետ կենտրոնանալու է հիմնականում մահմեդական աշխարհի վրա, իսկ ԱՄՆ հիմնարար շահերից բխում էր աջակցել Թուրքիային քաղաքական, սոցիալական, տնտեսական բարեփոխումներում, ԵՄ լիիրավ անդամակցության, Կիպրոսի հարցերում, քանի որ եթե Թուրքիան անհաջողության մատնվի արդիականացման գործընթացում, ապա դա կլինի նաև ԱՄՆ-ի Մեծ Մերձավոր Արևելքի քաղաքականության պարտության սկիզբը։

Իրաքյան պատերազմն ու հետագա զարգացումները, այսպիսով, ի չիք դարձրին թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ երկու դիցույթ։ Առաջինն այն էր, թե իբր Թուրքիան չափազանց կարևոր դաշնակից է ԱՄՆ-ի համար Իրաքի դեմ պատերազմում [42]։ Քրդերի ջերմ ընդունելությամբ ԱՄՆ զինված ուժերի հաջողությունները Հյուսիսային Իրաքում ցույց տվեցին, որ Անկարայի կարևորությունը սահմանափակ է։ Պատերազմի չեզոքացրած երկրորդ դիցույթն այն էր, որ երկու երկրների միջև միակ իրական կապող օղակը ռազմական հետաքրքրությունն է։ Պենտագոնը, ավանդորեն, ամերիկյան բոլոր կառույցներից ամենաթուրքամետն է ու նախանձախնդրորեն միշտ պաշտպանում էր Թուրքիայի շահերը։ Սակայն 2003թ. թուրք զինվորականությունը չկարողացավ կամ չցանկացավ օգնել ԱՄՆ պահանջների բավարարմանը։ Դրանով է հենց պայմանավորված այն, որ 2003թ. մարտի 1-ի օրինագծի տապալման մեջ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցը մեղադրեց ոչ թե նոր իսլամամետ կառավարությանը, այլ զինվորականությանը [43]։ Ուշադրության արժանի են Փոլ Վուլֆովիցի այն խոսքերը, թե «Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության հիմքն այսուհետ ավելի շատ լինելու է ոչ թե ռազմական, այլ տնտեսական ու քաղաքական» [44]։

Այժմ արդեն ԱՄՆ-ը հետաքրքրված է Թուրքիայով, հատկապես շնորհիվ իսլամամետ կառավարության, իր ՄՄԱ նախագծի շրջանակներում։ Ուսումնասիրված ժամանակաշրջանում Թուրքիայի որպես տարածաշրջանում ԱՄՆ վերակացուի, պատկերը փոխվեց։ Թուրքիան աշխարհին այլևս ներկայանում է ոչ թե որպես ԱՄՆ կամակատար, այլ ինքնուրույն, երբեմն Վաշինգտոնի շահերին հակասող քաղաքական դերակատար։ Հենց սա է պետք Վաշինգտոնին, որպեսզի Թուրքիան կարողանա տարածաշրջանում առաջնորդի կարգավիճակի ձգտել ի հակակշիռ Իրանի կամ Սիրիայի։ Այս պարագայում Իսրայելը «խաղից դուրս» է, քանի որ տարածաշրջանի միակ երկիրն է, որ մահմեդական չէ։ Կա նաև կարծիք, թե հենց հանուն այս գաղափարի Վաշինգտոնի «պատվերով» Թուրքիայում իշխանության բերվեց իսլամամետ ԱԶԿ-ն, որպեսզի Անկարան ավելի մերձենա

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

մահմեդական աշխարհին ու հնարավոր լինի Թուրքիան անվանել «օրինակելի իսլամական երկիր, որն առաջնորդվում է ժողովրդավարությամբ»։

Վաշինգտոնի բարձրաստիճան գործիչները, այդ թվում նաև հայտարարության պահին արտաքին գործերի նախարար Քոլին Փաուելը, քանիցս շեշտադրել են Թուրքիայի մահմեդական երկիր լինելու վրա, որը հաջողությունների է հասնում ժողովրդավարության շնորհիվ։ Չնայած Թուրքիայի առարկություններին, այդ շեշտադրումները շարունակվել են, ինչը ցույց է տալիս, որ դրանք ամենևին էլ պատահական չեն, այլ մի ընդհանուր ծրագրի բաղադրամասն են։ Հայտնի քաղաքագետ Հանթինգտոնը նույնպես իր վերլուծություններում առաջ է քաշել այն միտքը, թե Թուրքիան պետք է հրաժարվի ԵՄ անդամակցության գործընթացից և ընտրի մահմեդական աշխարհի առաջնորդ դառնալու ուղին [45]։

2004թ. հունիսին Ստամբուլում Իսլամական կոնֆերանս կազմակերպության նախագահ ընտրվեց Թուրքիայի ներկայացուցիչ Էքմելեդդին Իհ-սանօղլուն, ինչն էլ ավելի է կարևորում այդ երկրի որպես մոդել ներկայանալը [46]։

Թերևս, նույն պատճառով էլ ԱՄՆ-ը հնարավորինս աջակցում է Թուրքիա-ԵՄ գործընթացին։ Եթե Թուրքիան հաջողություններ գրանցի այս ուղղությամբ, ապա դա կլինի մահմեդականության ու ժողովրդավարության գոյակցման լավագույն օրինակներից մեկը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, թուրք հասարակությունն ի վերջո կհիասթափվի Եվրոպայի ձգձգումներից, ինչն Անկարային կմղի դեպի Արևելք ՄՄԱ, ինչը նույնպես ձեռնտու է ԱՄՆ-ին։

Բացի դրանից, ԵՄ գործընթացն անհրաժեշտ է նաև Աթաթյուրքի կողմից իսլամի վրա դրված կապանքները թոթափելու համար, մասնավորապես Գլխավոր սպայակույտի իրավասությունների սահմանափակմամբ։ Թուրքիայի առավել ազատականացումը այդ երկիրը կտանի ոչ թե դեպի եվրոպական արժեքներ, այլ հրապարակ կհանի տասնամյակներով «շշի մեջ բանտարկված ջինին» իսլամը։

Այս ամենի համար հարկ էր մահմեդական աշխարհին ցույց տալ, որ Թուրքիան այլևս ԱՄՆ կամակատարը չէ, և թուրքական լրատվամիջոցները սանձազերծեցին հակաամերիկյան քարոզարշավ, որը լայն արձագանք գտավ հասարակության մեջ։ Սակայն ուժգնացող ալիքը դուրս եկավ վերահսկողությունից ու ձեռք բերեց անցանկալի մասշտաբներ. հասարակության 82%-ը հակաամերիկյան տրամադրություններ արտահայտեց [47]։

99

ԱՇաքարյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Թուրք գործիչներն արդեն սկսել էին ԱՄՆ-իե մեղադրել «ցեղասպանության մեջ», երբ ԱՄՆ-ը անցավ հակահարձակման և պահանջեց ԱԶԿ կառավարությունից վերջ տալ հակաամերիկյան տրամադրություններին:

Թռւրք-աւ1եբիկյահ հարաբերությունները 2005թ.

2005թ. հունվարի 31-ին Անկարա ուղարկվեց ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական, Պենտագոնում երրորդը համարվող Դուգլաս Ֆեյթը, որը հանդիպումներ ունեցավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի, Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Յիղիթ Ալփողանի և այլ բարձրաստիճան անձանց հետ: Մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները պետք է դիտարկել ամբողջության մեջ և ոչ թե կենտրոնանալով առանձին բացասական հատվածների վրա: Ըստ նրա թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական գործընկերության շրջանակներում: Ֆեյթը նաև հայտարարեց, որ իրենք ցանկություն ունեն աջակցել Թուրքիային դառնալու տարածաշրջանում միջուկային զենքի վերահսկողության նախաձեռնության առաջնորդ ակներևորեն ակնարկելով Իրանը [48]: Այսպիսով, Ֆեյթը նախապատրաստեց ԱՄՆ արտաքին գործերի նախարար Քոնդոլիզա Ռայսի այցն Անկարա թե առաջին ձեռքից տեղեկություններ քաղելով թուրքական ընտրանում տիրող տրամադրությունների, թե նախապես տեղեկացնելով սպասվելիք այցի բովանդակության մասին:

Փետրվարի 5-ին Անկարա ժամանեց ԱՄՆ արտաքին գործերի նախարար Ռայսը, որը հանդիպումներ ունեցավ Թուրքիայի նախագահ Սեզերի, վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ:

Այցի նպատակները հիմնականում հինգն էին.

1. իր առաջին այցը կատարելով Անկարա ցույց տալ Թուրքիայի կարևորությունը,

2. արգելակել աճող հակաամերիկյան տրամադրվածությունը,

3. բացատրել նախագահ Բուշի նոր ռազմավարության մանրամասները,

4. քննարկել իրավիճակն Իրաքում ու Իրանում,

5. որքան հնարավոր է հանգստացնել Թուրքիային ՔԲԿ խնդրում, ինչը, թերևս, ամեեահաեգուցայիեե է երկկողմանի հարաբերություններում

[49]:

Կրկին շեշտելով թուրք-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը նա քննարկել է բազում հարցեր, որոնցից մամուլ «արտահոսել» են Կիպրոսի, Հյուսիսային Իրաքի, ՄՄԱ նախագծում Թուրքիայի նոր դերի մասին խնդիրները [50]: Հատկապես կարևորվել է Թուրքիայում հակաամե-

100

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

րիկյան ու հակահրեական տրամադրությունների աճի սպառնացող վտանգների հաղթահարման հարցը [51]:

Իր առաջին այցն Անկարա կատարած ԱՄՆ նոր արտաքին գործերի նախարար Ռայսի այս պահանջն անմիջապես արտացոլվեց թուրքական մամուլում. շուտափույթ գրվեցին «հետռայսյան» հոդվածներ, որոնցում նկարագրվում են թուրք-ամերիկյան հարաբերությունների բարի անցյալն ու ներկա բարձր մակարդակը, վերլուծականներ, որտեղ առաջարկվում են լուծման ուղիներ ու այլընտրանքներ։

Հոդվածները, սակայն, չկարողացան հաղթահարել հակաամերիկյան տրամադրությունները։ 2005թ. մայիսին SONAR ընկերության անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվեց, որ մասնակիցների միայն 3,8%-ն է ԱՄՆ-ը համարել «Թուրքիայի ամենամոտ ընկերը թյուրքական պետություններից հետո» [52]։ Ամերիկամետ հոդվածների տարափն, ամենայն հավանականությամբ, նպատակ ուներ հող նախապատրաստել ԱՄՆ նոր պահանջի համար, որը, թերևս, արդեն քննարկվել էր Ռայսի այցի ժամանակ. Վաշինգտոնը պահանջում էր իր տրամադրության տակ դնել, ավելի շուտ երկարաձգել Իրաք ու Աֆղանստան լոգիստիկ, կազմակերպչական բնույթի թռիչքներ իրականացնելու համար Ինջիրլիք ռազմակայանն օգտագործելու թույլտվության ժամկետը։ Ինջիրլիքն օգտագործվում էր ըստ 2003թ. հունիսի 23-ին նախարարների խորհրդի կողմից ընդունված, ապա մեկ տարի ժամկետով երկարաձգված որոշման [53]։ Անկարային, սակայն, զայրացրել էր այն, որ Վաշինգտոնն իր պահանջին համոզիչ երանգ տալու համար գործի էր դրել հայկական խաղաքարտը նշելով, որ ապրիլի 24-ին Հայկական օրինագիծը Կոնգրեսում լավագույնս պաշտպանել կարողանալու համար իրենց անհրաժեշտ է, որ Թուրքիան առանց որևէ ձգձգման կամ նախապայմանների ընդունի Ինջիրլիքի վերաբերյալ պահանջը, ինչն էլ վերջինս կատարեց [54]։

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ուրույն տեղ ունի հայկական գործոնը։ Այսպես, ամեն տարի ապրիլին Հայոց ցեղասպանությունը որպես օրինագիծ ԱՄՆ Կոնգրես ներկայացնելն ու վերջին պահին հետ կանչելը թուրք հասարակությանը մատուցվում է որպես ԱՄՆ-ի կողմից Թուրքիային կատարված մեծ ծառայություն։ Թուրք-հայկական հարաբերությունները որպես խաղաքարտ օգտագործելու վերջին դրվագներից մեկն է նաև ԹԱՄԺ խորհրդարանականների հանդիպումը Փոլ Վուլֆովիցի հետ, որը հիշեցրել է թուրք պատգամավորներին մոտալուտ ապրիլի 24-ի մասին։ Նա նշել է, որ Բուշի վարչակարգը նպատակահարմար է գտնում այս տարի ևս պաշտպանել թուրքերի շահերը Կոնգրեսում, սակայն դրա համար թուրքերը պետք է անեն մի շարք քայլեր, որոնք կուժեղացնեն Կոնգրեսում

101

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

թուրքամետ լոբբիի դիրքերը, այն է' Իրանի ու Սիրիայի խնդրում ԱՄՆ-ի հետ համաձայնեցնեն գործողությունները և հատկապես թուրք-հայկական սահմանը բացելու քայլ անեն։

Վերջին տարիներին Վաշինգտոնը պահանջներ է ներկայացնում Ան-կարային Թուրքիա-ՀՀ հարաբերությունների բարելավման, մասնավորապես (և հիմնականում) ցամաքային սահմանի բացման վերաբերյալ [55]։ Ընդ որում ամերիկացի պաշտոնյաները հայտարարություններ են անում, թե Անկարան այլևս որպես նախապայման չի առաջադրում Ղարաբաղյան խնդրի հօգուտ Ադրբեջանի լուծումը, այլ առաջնորդվում է տարածաշրջա-նային պահանջներով [56]։ Հարկ է նշել, որ թուրք-հայկական սահմանի բացումը ամենևին էլ ինքնանպատակ չէ ԱՄՆ-ի համար. դրանով նա տարածաշրջանում ստանում է գործողությունների ազատություն առանց սահմանափակող շրջանակների, քանի որ անհեթեթ է այդ նպատակի համար աշխարհը տանել գլոբալացման, սակայն զրկվել ազատ գործելու հնարավորությունից հենց ամենից կարևոր տարածքներից մեկում։ Այս, ինչպես նաև Ղարաբաղյան հարցի կարգավորումն առավել հրատապ է դառնում ԱՄՆ-ի համար Իրանի դեմ հավանական քայլեր ձեռնարկելու առումով։

2005թ. մայիսի սկզբին Թուրքիայի վարչապետն այցելեց Իսրայել նշանավորելով այս երկրի հետ հարաբերությունների հնարավոր վերաջեր-մացումը։ Որոշ վերլուծաբանների կարծիքով, սակայն, այս այցն, ի թիվս այլ նպատակների, հետապնդում էր նաև Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորում ԱՄՆ-ում հրեական լոբբիի ծառայություններից օգտվելու համար։ Հաջորդ ամիս ԱՄՆ-ում քննարկվող և հրեական լոբբիի աջակցությունն ակնկալող խնդիրներն էին, մասնավորապես, Հյուսիսային Կիպ-րոսի ինքնահռչակ «Թուրքական Հանրապետության» տնտեսական մեկուսացման դադարեցումն ու աջակցությունը Թուրքիային Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Մայիսի 24-27-ը ԱՄՆ այցելեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Բյուլենթ Արընչը, որը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում հրեական համայնքի ներկայացուցիչների հետ նախապատրաստելով վարչա-պետ Էրդողանի առաջիկա այցը [57]։

2005թ. հունիսի 8-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանն այցելեց Վա-շինգտոն։ Թուրքական շատ թերթեր այն բնութագրեցին որպես «նոր էջ երկկողմանի հարաբերություններում»։ Համաձայն վարչապետին մոտ կանգնած աղբյուրների բանակցությունների օրակարգում թուրքական կողմը նախատեսում էր 6 խնդիր. Կիպրոս, ՔԲԿ, Իրաք, ՄՄԱ նախագիծ, Աֆղանստան, առևտրային հարաբերություններ։ Թուրքիան առավել կա-

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

րևորում էր առաջին երկու խնդիրները [58]:

Կիպրոսի հարցը Թուրքիայի համար հույժ կարևոր էր ելնելով 2005թ. հոկտեմբերի 3-ին Եվրամիության հետ սկսվելիք բանակցություններից։ Վաշինգտոնն արդեն կատարել էր Թուրքիային այս խնդրում վստահություն ներշնչող քայլեր, մասնավորապես ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը մայիսի 30-ին այցով եղել էր Հյուսիսային Կիպրոսում անմիջականորեն վայրէջք կատարելով Էրջան օդանավակայանում և կղզու մեկուսացման խախտման առաջին քայլը կատարելով [59]։

ՔԲԿ խնդրում Թուրքիան ԱՄՆ-ից դեռ չի ստացել ակնկալածը։ Թուրք պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում այդ մասին հիշեցնելու համար։ Այսպես, ամերիկա-թուրքական համաժողովի ամենամյա ժողովի շրջանակներում 2005թ. հունիսի 6-ին կազմակերպված հանդիպման ժամանակ Թուրքիայի Գլխավոր սպայակույտի երկրորդ հրամանատար, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը քննադատեց ԱՄՆ-ին այս խնդրում Թուրքիային չօժանդակելու համար [60]։

Էրդողանի հետ ԱՄՆ այցելած Բաշբուղը հանդիպում ունեցավ իր ամերիկյան գործընկեր, բանակի գեներալ Փիթըր Փեյսի հետ։ Պենտագո-նում մոտ հինգ ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվեցին ՔԲԿ-ին, ինչպես նաև Աֆղանստանում տեղակայված թուրքական խաղաղասիրական ուժերին վերաբերող խնդիրներ [61]։

ԱՄՆ նախագահ Բուշի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վար-չապետին ընկերակցում էին արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը, պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը, պետնախարար Ալի Բաբաջանը, վարչապետի խորհրդական, Ադանայի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Օմեր Չելիքը, Ստամբուլից պատգամավոր ընտրված Էգեմեն Բաղըշը և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Ֆարուք Լողօղլուն, իսկ ամերիկյան կողմից ներկա էին նաև պետքարտուղար Քոնդոլիզա Ռայ-սը, Ազգային անվտանգության գծով խորհրդական Սթեֆըն Հեդլին, պաշտպանության փոխնախարար Գորդըն Ինգլանդը, Անկարայում ԱՄՆ դեսպան Էրիք Էդելմանը [62]։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Կիպրոսի, Իրաքի, ՔԲԿ, Աֆղանստանում տեղակայված թուրքական ռազմուժի և տարածաշրջանային այլ խնդիրներ։ Սակայն այցի հիմնական շեշտադրումը Մեծ Մերձավոր Արևելք նախագիծն էր և Թուրքիային վստահվելիք դերակատարումը։ Նախագահ Բուշը մեծապես կարևորեց թուրքական ժողովրդավարության նշանակությունը տարածաշրջանում «առաջնորդություն»

103

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ստաեձեելու հարցում, ինչպես եաև թուրք-ամերիկյաե ռազմավարական հարաբերությունները1 [63]: Էրդողաեե, իր հերթիե, հայտեեց Բուշիե Թուրքիայի աջակցություեը ՄՄԱ նախագծին, որի առաջնորդ նշանակվեց Անկարան [64]:

ՔԲԿ խնդիրը քննարկվել է եաև Ա.Գյուլի և Ք.Ռայսի հանդիպման ժամանակ: Ըստ Գյուլի Ռայսը խոստացել է, որ ՔԲԿ-իե թույլ չի տրվի Իրաքում Թուրքիայի դեմ ահաբեկչական գործուեեություե ծավալել: Ռայսը եաև ԱՄՆ աջակցություեե է խոստացել Կիպրոսի խնդրի կարգավորման գործընթացում [65]: Սակայն, այնուամենայնիվ, Թուրքիային հուզող ամենակարևոր հարցերից մեկում ՔԲԿ խնդրում Թուրքիան ԱՄՆ-ից ոչ մի հստակ խոստում չստացավ բացի կազմակերպության որոշ անդամների ձերբակալման հրամանից [66]:

Վաշիեգտոեյաե հանդիպումները թուրքական պատվիրակության ու ԶԼՄ կողմից գնահատվում եե որպես դրական և արդյունավետ: Իսկապես, այս այցը նշանավորվեց թուրք-ամերիկյաե հարաբերություեեերի եոր կարգավիճակի հաստատագրմամբ:

Բուշի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս հրավիրած Էրդո-ղաեի առանձնացրած կետերից առավել աչքի ընկավ Մեծ Մերձավոր Արևելք նախագծում Թուրքիայի ստաեձեած առաջնորդության դերի «առաջին հանձնարարականների» նախանշումը: Դրանք եե զանգվածային ոչնչացման միջուկային զեեքի տարածման դեմ վերահսկողության սահմանումը (ակեարկվում է Իրաեը), բազմակուսակցական համակարգի հիմնումը (ակեարկվում է Սիրիան) [67]: Սրանով, թերևս, Էրդողաեը ցանկանում էր մեղմել Վաշիեգտոեի Աեկարայիե ուղղված սուր քեեադատություեը Թեհ-րաեի ու Դամասկոսի հետ սերտ համագործակցության համար, իեչե անհանգստացնում է Բուշի վարչակազմին: Սիրիային ուղղված կոչերը շարունակվեցին «Նյու Յորք Թայմս» թերթին տրված հարցազրույցում, որտեղ Թուրքիայի վարչապետը, ակներևորեն արդեն եոր դերի մեջ մտնելով, կոչ արեց Սիրիային վարչակարգի հարցում օրինակ վերցնել Թուրքիայից [68]:

Իրաեի հարցում նույնպես զարգացումները երկար սպասել չտվեցին: Արդեն հունիսի 14-իե Աեկարայում ԱՄՆ դեսպան Էրիք Էդելմաեի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, դեսպան Ալի Թույգաեի կողմից ստորագրվեց զանգվածային ոչնչացման զեեքի տարածման դեմ պայքարի վերաբերյալ պայմանագիր [69]: Սա տարածաշրջանում Աեկա-րայի հակամիջուկայիե վերահսկիչի եոր դերի ուղղությամբ արված քայլ է,

1 Ինչպես իրավացիորեն եշել է ամերիկյան «Նիքսոե» վերլուծական կեետրոեի մասնագետ Զ.Բարաեը, պետք է ուշադրություն դարձնել, որ նախագահ Բուշե ասել է ոչ թե «ռազմավարական գործընկերություն», այլ «ռազմավարական հարաբերություններ», իեչե, անշուշտ, եեթիմաստայիե երբերաեգ է կրում:

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

ինչպես և 2005թ. փետրվարին խոստացել էր Դ.Ֆեյթը: Ինչպես ակնարկել է Էդելմանը, «Թուրքիայի հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներն այժմեական են դարձնում այս քայլերը» [70]։

Տարածաշրջանում իրադրության հետագա «շիկացումը» ցույց տվեց, որ վերոհիշյալ պայմանագիրը լավ մտածված քայլ էր։ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը 2005թ. ընթացքում ավելի սրվեց։ Անկարան չի զլանում զանազան կոչեր անել Թեհրանին և հանդես գալ որպես միջնորդ։

Իրաեի միջուկայիե ծրագրերի շուրջ իրավիճակն ու թուրք-աւէերիկյաե հարաբերությունների նոր որակը

2005թ. սեպտեմբերի երկրորդ կեսին Անկարա այցելեց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Սթեֆըն Հեդլին, որը հանդիպումներ ունեցավ Հիլմի Օզքյոքի, Յիղիթ Ալփողանի, ինչպես նաև Ալի Թույգանի հետ։

Թուրք-ամերիկյան նոր որակի հարաբերությունները նշանավորվեցին Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Ռոս Վիլսոնի նշանակմամբ, որը նախկինում ԱՄՆ դեսպանն էր Բաքվում (2000-2003թթ.)։ Վաշինգտոնում Թուրքիայի նոր դեսպան նշանակվեց Նաբի Շենսոյը [71]։

2005թ. դեկտեմբերին Անկարա-Վաշինգտոն երթևեկությունը նշանավորվեց նախ Դաշնային հետաքննությունների բյուրոյի ղեկավար Ռոբերթ Մյուլերի այցով։ Ապա դեկտեմբերի 12-ին, Անկարա այցելեց Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Փորթեր Գոսը, որը հանդիպում ունեցավ նախ թուրքական ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարներից էմրէ Թաների, ապա Թուրքիայի վարչապետ էրդողանի հետ ու պահանջեց աջակցություն 2006թ. Իրանի միջուկային ու զինվորական հաստատությունների վրա հնարավոր հարվածների դեպքում։ Գոսը վստահեցրել է, որ Անկարան կտեղեկացվի Իրանի վրա հարձակման մասին մի քանի ժամ առաջ։ Փոխարենը Անկարային «կանաչ լույս» է տրվել Իրանի վրա հարձակման նույն օրը ռմբակոծել ՔԲԿ ճամբարներն Իրանում։ Գոս-էրդողան հանդիպումը տևել է մեկ ժամ [72]։

Գոսից հետո Անկարա այցելեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Շեֆերը։ Վերջինս հանդիպում է ունեցել, մասնավորապես, ԱԱԽ գլխավոր քարտուղար Յիղիթ Ալփողանի հետ։ Այս հանդիպման կապակցությամբ հանդես եկած ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Սին Մաք-Քորմաքը հայտարարեց, թե «Իրանի միջուկային նկրտումները պետք է որ մտահոգեն Թուրքիային» [73]։

Պատասխան այց կատարվեց գրեթե զուգահեռ դեկտեմբերի կեսին, Թուրքիայի Ցամաքային ուժերի հրամանատար Յաշար Բյույուքանըթի կողմից։ Վերջինս հանդիպումներ ունեցավ ԱՄՆ Գլխավոր սպայակույտի ղե-

105

ԱՇաքարյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

կավար, գեներալ Փիթըր Փեյսի հետ, ցամաքային զորքերի հրամանատար Փիթըր Շումեյքըրի ու ԱՄՆ պաշտպանության փոխնախարար, Անկա-րայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիք Էդելմանի հետ [74]։ Այսպիսով, թեև իրաքյան ճգնաժամից հետո ԱՄՆ մի շարք գործիչներ մեղադրեցին Թուրքիայի զինված ուժերին ու խոստացան այլևս գործ չունենալ նրանց հետ, սակայն կրկին ականատես ենք դառնում զինվորականությանը քաղաքականության մեջ ներքաշելուն։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները կարճատև մարտավարական դադարից հետո դարձյալ ջերմանում են, նոր որակ ստանում։

Թուրքիան 2006թ. սկզբին ավելի հաճախակիացրեց Իրանին ուղղված կոչերը վերջ տալ միջուկային մրցավազքին և շարունակել երկխոսությունը։ Թերևս, ի պատասխան սրա, 2006թ. հունվարի 20-ին Գյուլի նմանատիպ հայտարարությունից մեկ շաբաթ անց, իրանական կողմը կտրուկ նվազեցրեց բնական գազի մատակարարումը Թուրքիային օրական 20 մլն խորանարդ մետր ծավալը հասցնելով 6 մլն-ի [75]։

Նույն ժամանակահատվածում հունվարի 23-27-ը, Վաշինգտոն այցելեց ԱԱԽ գլխավոր քարտուղար Յիղիթ Ալփողանը, որի օրակարգը խիստ հագեցած էր։ Նա հանդիպումներ ունեցավ պետքարտուղար Ք.Ռայսի, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Էդելմանի հետ։ Ալփողանը, որը Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հանգուցային անձանցից մեկն է, հանդիպումների ընթացքում նշել է, թե «Իրանն անհանգստացնում է Անկարային»։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այս այցը նպատակ ուներ նախապատրաստել 2006թ. փետրվար-մարտ ամիսներին կայանալիք Ք.Ռայս-Ա.Գյուլ հանդիպման օրակարգը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առողջական վատ վիճակի պատճառով Ռայս-Գյուլ հանդիպումը հետաձգվեց անորոշ ժամանակով։

ԱՍՆ պհտքարտոպար ՔՌայսի այցը Թուրքիա և թուրքական բանակի մուտքը Հյուսիսային Իրաք

Իրանի միջուկային ծրագրերի շուրջ միջազգային ճգնաժամն օրեցօր շիկացնում է մթնոլորտը տարածաշրջանում։ Անկախ իրենց կամքից տարա-ծաշրջանային երկրներն այս կամ այն կերպ ներքաշվում են ընդհանուր իրավիճակի մեջ, իսկ որոշ երկրներ նույնիսկ դառնում են ակտիվ դերակատար։

Վաշինգտոնը կրկին կարևորեց իր վաղեմի դաշնակից Անկարայի ռազմավարական դիրքը տարածաշրջանում և կարծես թե նրան տալիս է հնարավորություն քավելու մեղքը 2003թ. իրաքյան արշավանքը կանխելու անհաջող փորձերի համար։ Իրանական ճգնաժամը կրկին կարևորեց Թուր-

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

քիայի և, մասնավորապես, երկրի Գլխավոր սպայակույտի դերը: Վերջին այցերի շարքում կարելի է հիշատակել ԱՄՆ բանակային շտաբների հրամանատարների հանձնաժողովի նախագահ, գեներալ Փ.Փեյսի այցը ս.թ. մարտին։ Վերջինս հանդիպումներ ունեցավ գեներալ Հ.Օզքյոքի և վարչա-պետ Ռ.Թ. Էրդողանի հետ։ Համաձայն պաշտոնական լրահոսի հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանի, Քրդական բանվորական կուսակցության, Իրաքի ներքաղաքական ճգնաժամի, ՀԱՄԱՍ կազմակերպության պատվիրակության Անկարա կատարած այցի վերաբերյալ հարցեր։

Հենց վերոհիշյալի համատեքստում պետք է դիտարկել ԱՄՆ պետ-քարտուղար Ք.Ռայսի այցն Անկարա ս.թ. ապրիլի 25-ին։ Ք.Ռայսը, որն Ան-կարայում հայտարարեց, թե Թուրքիան հանդիսանում է ԱՄՆ «հանգուցային դաշնակիցը», առանձին հանդիպումներ ունեցավ Թուրքիայի նախագահ Ա.Ն. Սեզերի, վարչապետ Ռ.Թ. Էրդողանի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ա.Գյուլի հետ։ Հանդիպումների արդյունքում որոշում ընդունվեց պատրաստել փաստաթուղթ «ընդհանուր ռազմավարական մոտեցումների մասին»։

Փաստաթուղթն ինքնին շատ հետաքրքիր է։ Այն լինելու է հնարավո-րինս համառոտ 2-3 էջի սահմաններում և բովանդակելու է հետևյալ գլուխները. 1) պայքար ահաբեկչության դեմ, 2) հարաբերություններ Եվրամիության հետ, 3) «Մեծ Մերձավոր Արևելք» նախագիծ։ Փաստորեն, ուրվագծվում են թուրք-ամերիկյան առաջիկա տարիների համագործակցության մոտավոր շրջանակները։ Բացի այս գլուխներից, փաստաթուղթը պարունա-կելու է նաև մի քանի հավելվածներ, որոնք նույնպես կարևոր են Անկարա-Վաշինգտոն դաշինքի օրակարգը պարզելու համար։ Դրանք վերաբերելու են Կիպրոսի, Իրանի, Իրաքի, Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի և ՔԲԿ-ի հետ առնչվող խնդիրներին, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Անշուշտ, հետաքրքրական է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները համակարգվելու են առաձին հավելվածով։ Վաշինգտոնը կարծես փոքր-ինչ անհանգստացած է վերջին տարիներին աշխուժացած Մոսկվա-Անկարա հարաբերությունների կապակցությամբ։ Թուրք-ռուսական տնտեսական կապերի աննախադեպ զարգացմանը զուգահեռ Թուրքիան ունի մեծ ծրագրեր դառնալ միջանկյալ կետ Ռուսաստանի բնական գազի երթուղում։ Մասնավորապես, Սև ծովի հատակով «Երկնագույն հոսք» գազատարի բացումից հետո կան համատեղ ծրագրեր ռուսաստանյան «Գազպրոմի» հետ. նախատեսվում է այն միացնել թուրք-հունական գազի համակարգին ռուսաստանյան բնական գազը ԵՄ երկրներ արտահանելու նպատակով։ Մոսկվայի համար դա ուկրաինական ուղու այլընտրանք կհանդիսանա, իսկ Անկարան մեկ անգամ ևս կընդգծի

107

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

իր կարևորությունը ԵՄ-ի համար, ինչն, ըստ թուրքական հաշվարկների, կխթաեի լիիրավ անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացը։

Սակայն Վաշինգտոնն իր կարծիքն ունի դրա վերաբերյալ, և պատահական չէ, որ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այս այցի ժամանակ հատուկ շեշտեց, որ ԱՄՆ-ը պահանջում է կառավարությունից դադարեցնել համագործակցությունը «Գազպրոմի» հետ Թուրքիայի ու Հունաստանի գազատարներն իրար միացնելու նախագծում և առաջարկեց ռուսաստանյան բնական գազի փոխարեն օգտագործել ադրբեջանական գազը, որն առաջիկա տարում կհասցվի Թուրքիա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով: Այսպիսով, փորձ արվեց հարված հասցնել Մոսկվայի էներգետիկ էքսպանսիայի ռազմավարության վեկտորներից մեկին, ինչպես նաև խրախուսել ադրբեջանական բնական գազի արտահանումը Եվրոպա:

Նմանատիպ հայտարարություն Ք.Ռայսն արել էր նաև նախորդ օրը, Աթենքում: Նշենք, որ դա Աթենքում արած միակ հայտարարությունը չէր: Ք.Ռայսը, ցանկանալով դրական մթնոլորտ ստեղծել իրեն սպասող Անկա-րայում, Հունաստանում հայտարարեց, թե Վաշինգտոնը Թուրքիան համարում է եվրոպական երկիր, և Կիպրոսի Հանրապետությունը չպետք է փորձի որևէ կերպ խոչընդոտել ԵՄ-ի հետ Անկարայի լիիրավ անդամակցությանն ուղղված բանակցային գործընթացին:

Անկարան, ի պատասխան, մերժեց Թեհրանի խնդրանքը կազմակերպել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ և միջուկային ծրագրերի գծով հիմնական բանակցող Ա.Լարիջանիի այցը Թուրքիա: Լա-րիջանիին խորհուրդ տրվեց հետաձգել այցը մինչև մայիսի սկիզբ:

Բնականաբար, Ք.Ռայսի այցի հիմնական նպատակն էր պարզել Ան-կարայի դիրքորոշումը Իրանի հանդեպ հավանական պատերազմական գործողության վերաբերյալ, սակայն համաձայն պաշտոնական աղբյուրների Թուրքիան այդպես էլ չհստակեցրեց իր մոտեցումը նշելով միայն, որ սպասելու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմանը:

\ ռ

Սա ըստ պաշտոնական աղբյուրների, իսկ ի նչ եզրահանգման կարելի է գալ դիտարկելով Ք.Ռայսի այցին հաջորդած զարգացումները:

Թուրք-ամերիկյան վերջին մի քանի տարվա հարաբերություններում Անկարայի համար, թերևս, թիվ 1 օրակարգային հարց է ՔԲԿ ներկայությունը Հյուսիսային Իրաքում: 2003թ. սկսած գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցը բարձրացվել է թուրք պաշտոնյաների կողմից, որոնք պահանջում էին Վաշինգտոնից կա մ զորքեր ուղղել Իրաքի հյուսիսում ապաստանած քուրդ գրոհայինների դեմ, կա մ թույլատրել դա անել թուրքական զինված ուժերին: ԱՄՆ-ը տարիներ շարունակ պատասխանում էր,

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

թե Իրաքում իրավիճակը դեռ այնքան անհավասարակշիռ է, որ ամերիկյան զորքերն ի վիճակի չեն նույնիսկ մի քանի օրով գործողություններ ծավալել Իրաքի հյուսիսում, իսկ թուրքական զորքերի մուտքն Իրաք ընդհանրապես քննարկման ենթակա չէ։

Այդուհանդերձ, ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը, երբ Ք.Ռայսը, ամենայն հավանականությամբ, նույնիսկ դեռ չէր լքել Թուրքիայի տարածքը, թուրքական զորամիավորումները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ ուսումնական գործողություններ էին կատարում երկրի հարավարևելյան սահմանի մոտ, անսպասելիորեն անցան թուրք-իրաքյան սահմանն ու իրենց վերահսկողության տակ վերցրին 20-30 կիլոմետրանոց մի հատված։ Համաձայն թուրքական ԶԼՄ հաղորդագրությունների թուրքական միավորումները նշանակետային հարվածներ էին հասցնում ՔԲԿ գրոհայինների ճամբարներին աջակցություն ստանալով օդուժի կողմից։

Պաշտոնական Իրաքը բողոքի նոտա հղեց թուրքական իշխանություններին պահանջելով դադարեցնել երկրի սահմանների խախտումը, սակայն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա.Գյուլը, հաստատելով սահմանի խախտման փաստը, հայտարարեց, թե ՔԲԿ գրոհայինների ոչնչացումն օգտավետ է նաև Բաղդադին. «Քանի Իրաքը չի կարողանում ապահովել թուրք-իրաքյան սահմանի անվտանգությունը, դա կանենք մենք»։

Անկարայից Բաղդադ մեկնած Ք.Ռայսը և այնտեղ գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Դ.Ռամսֆելդն, իրենց հերթին, հանգստացրին Իրաքի պաշտոնական իշխանություններին նշելով, որ Թուրքիան նպատակ չունի վնաս պատճառել Իրաքին, այլ միայն ցանկություն ունի ոչնչացնել ՔԲԿ գրոհայինների ճամբարները։ Ա.Գյուլի ինքնավստահ հայտարարությունն ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հանգիստ վերաբերմունքը թույլ են տալիս մեզ անել հետևյալ եզրահանգումը, որ, ամենայն հավանականությամբ, թուրքական զինված ուժերն այս գործողության համար ստացել են Վաշինգտոնի համաձայնությունը։ Համապատասխանաբար սպասելի է, որ ի պատասխան ԱՄՆ այս զիջման Անկարան նույնպես գնացել է ինչ-ինչ զիջումների, որոնց մասին կտեղեկանանք դեպքերի հետագա զարգացումներից։ Հատկանշական է, որ բացի թուրք-իրաքյան սահմանին գտնվող մեծաթիվ զորամիավորումներից, թուրք-իրանական սահմանի վրա նույնպես կուտակված է մոտ 110 հազար թուրք զինվոր, որոնց նշանակության մասին պաշտոնական Անկարան չի շտապում բացատրություններ տալ։ Այդուհանդերձ, թուրքական դիվանագիտական անանուն աղբյուրների տեղեկատվության համաձայն պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի Իրանի դեմ հավանական գործողության դեպքում Թուրքիան նույնպես ծրագրելու է գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ

109

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

պատճառաբանելով, թե «հասցեում է կաեխիչ հարվածներ սահմանն անցնել ցանկացող ահաբեկիչների ուղղությամբ»:

Այսպիսով, Ք.Ռայսի այցը նշանավորեց թուրք-ամերիկյան հարաբերությունների հերթական վերելք, որը կապված է տարածաշրջանում սրված իրավիճակի հետ: Թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացքն այժմ մեծապես կախված է Իրանի շուրջ ընթացող զարգացումներից և Անկարայի վարվելակերպից:

Թուրքիայի աշխայlllաքաղաքակաե դիրքը Մերձավոր Արեեքում

Էրդողանի կառավարությունը սկզբից ևեթ արտաքին քաղաքական այլընտ-րանքներում կողմնորոշվեց հօգուտ ակտիվ մերձավորարևելյան քաղաքականության. «Թուրքիան, հանդիսանալով եվրասիական պետություն, պետք է վերականգնի իր առաջնորդի դերը Մերձավոր Արևելքում, ցույց տա Եվրամիության ու ԱՄՆ-ի համար իր նշանակալիությունն ու անփոխարինե-լիությունը տարածաշրջանում» [76]: Թուրք-իսրայելական նախկին համագործակցությունը, որը ձեռնտու էր մարտավարական առումով, արգելակում էր վերոհիշյալ ռազմավարական խնդրի լուծումը թե արաբական, թե մահմեդական աշխարհում:

Թուրք-իսրայելական ռազմատնտեսական գործընկերությունն առավել զարգացավ 1990-ական թթ. կեսերին, երբ Թուրքիան լուրջ խնդիրներ ուներ գործնականում բոլոր հարևանների հետ. Հայաստան, Սիրիա, Իրաք, Իրան, Հունաստան, Բուլղարիա: Այդ տարիներին Անկարայում տարածված էր այն մոտեցումը, թե Թուրքիան գտնվում է ազգային անվտանգության առումով թշնամական եռանկյունում Բալկաններ, Կովկաս, Մերձավոր Արևելք: Այս խնդրում Թուրքիայի «օգնականն» էր Իսրայելի հետ համագործակցությունը, սակայն նույն դաշինքը կապում էր Թուրքիայի ձեռքերն ու թույլ չէր տալիս հաշտվել Սիրիայի ու Իրանի հետ, որոնք, անկասկած, տարածաշրջանի ամենահանգուցային երկրներից են: Թուրք-ամերիկյան հարաբերությունները նույնպես բացասաբար էին ազդում տարածաշրջանում Անկարայի վարկանիշի վրա, քանի որ Թուրքիայի յուրաքանչյուր քայլ համարվում էր Վաշինգտոնի թելադրանք: Թուրքիան պետք է ձերբազատվել ԱՄՆ կամակատարի որակումից:

Իրաքյան պատերազմը լավ առիթ ծառայեց առժամանակ սառեցնելու հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ թույլ տալով վերականգնել լավ հարաբերությունները մահմեդական աշխարհի հետ: Իսլամական կոնֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղարության պաշտոնի հանձնումը թուրք Էքմելեդդին Իհսանօղլուին նշանավորեց Թուրքիա -

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ա. Շաքարյան

մնացյալ մահմեդական աշխարհ հակամարտության մեղմումն ու Մերձավոր Արևելքում Անկարայի դիրքերի առավել ամրապնդումը։

Սա համահունչ էր նաև ԱՄՆ ծրագրերին, որը Թուրքիան համարում է որպես ժողովրդավարական կառավարմամբ երկրի մոդել մահմեդական մյուս երկրների համար։ Այսպես, Վաշինգտոնը շարունակեց աջակցել արդեն իսլամամետ կուսակցության կողմից ձևավորված կառավարությանը Եվրամիությանը լիիրավ անդամակցության խնդրում ցույց տալով գերազանցապես մահմեդական բնակչություն ունեցող մնացյալ երկրներին, որ ժողովրդավարությունն ու իսլամն ամենևին էլ հակասական հասկացություններ չեն։

ԱՄՆ-ի հետ սառեցված հարաբերությունների կարճ ժամանակահատվածում Թուրքիան հարաբերությունները կարգավորեց և կամ զարգացրեց Իրանի, Սիրիայի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, ինչով բարձրացրեց իր վարկը տարածաշրջանում։ Հատկապես Դամասկոսի ու Թեհրա-նի հետ հարաբերությունների զարգացման մեջ Անկարան հակադրվեց Վա-շինգտոնի պաշտոնական պահանջներին, ինչով Թուրքիան սկսեց դիտարկվել որպես մի երկիր, որի արտաքին քաղաքականությունը երբեմն կարող է տարբերվել ամերիկյան վարչակարգի նախանշած ուղուց։

Լուծելով տարածաշրջանում «վտարյալ որդու» կարգավիճակից դուրս գալու հարցը Անկարան իրեն պատրաստ զգաց Արևմուտքի աջակցությամբ ստանձնելու առաջնորդի դերը Մեծ Մերձավոր Արևելքում։

Սակայն Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի կողմից պարտադրվող ժողովրդավարական ծրագրերի տխուր վիճակը հուշում է Թուրքիային, որ նմանօրինակ բռնի գործընթացում առաջնորդի դիրք ունենալը կարող է զրոյի հավասարեցնել արաբական աշխարհի հետ հարաբերությունների բարելավմանն ուղված վերջին մի քանի տարվա ջանքերը։ Ուստի, Անկարան կձգտի այս նախագծի շրջանակներում գործողությունների առավել ազատության ու կփորձի ինքն ուղղորդել տարածաշրջանի ժողովրդավա-րացման ջանքերը։

Տարածաշրջանում Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի առումով այսօր առավել մեծ կարևորություն են ստանում զարգացումներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Մի կողմից Իրանի միջուկային զենք ունենալը մեծապես կբարձրացնի Թեհրանի հեղինակությունն ու ազդեցիկությունը տարածաշրջանում ստվերելով Թուրքիային, մյուս կողմից Իրանի հանդեպ ռազմական գործողությունները մեծ վնաս կհասցնեն Անկարային։ Ուստի, լավագույն ելքը Թուրքիայի համար Անկարայի միջնորդությամբ

111

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

դիվանագիտական ուղով խնդրի լուծումը կլինի, ինչը թե որոշ ժամանակով կհետաձգի բախման հավանականությունը, թե դրական ազդեցություն կունենա Թուրքիայի միջազգային հեղինակության տեսակետից։

Հետևություններ

Թեև որոշ ժամանակահատված թուրք-ամերիկյան հարաբերությունները համեմատաբար անկումային վիճակում էին, Թուրքիան, այնուամենայնիվ, դեռ պահպանում է իր կարևորությունն ԱՄՆ-ի համար։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները պատմության ընթացքում միշտ էլ պահպանել են իրենց ռազմավարական բնույթը։ Ժամանակ առ ժամանակ պարզապես փոփոխվել են շեշտադրումներն ու առաջ են մղվել հարաբերությունների տարբեր ոլորտներ։

• Հարաբերությունների սկզբնական փուլում առաջին պլանում էր աշխարհաքաղաքական կտրվածքը, երբ Թուրքիայի դիրքը կարևորվում էր աշխարհաքաղաքական նպատակների տեսանկյունից առաջապահ ընդդեմ ԽՍՀՄ-ի։

• Սառը պատերազմի ավարտից, ինչպես նաև համաթյուրքական միության նախաձեռնության ձախողումից հետո նվազեց Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը, առավել կարևորվեց Կասպից ծովի ավազանի ածխաջրածնային պաշարների արտահանումը, թուրք-ամերիկյան հարաբերություններում առավել աչքի էր ընկնում տնտեսական համագործակցությունը։ Կարևորվեց Թուրքիայի դիրքը ածխաջրածնային պաշարների տեղափոխման երթուղիներում (մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան)։

Սեպտեմբերի 11-ից, ինչպես նաև Ծոցի 2-րդ պատերազմից հետո ԱՄՆ-ի համար առավել կարևորվեց Թուրքիայի դիրքն աշխարհի մշակութային քարտեզում իսլամական, բայց նաև ժողովրդավարական իդեալներով առաջնորդվող երկիր։ Այս պարագայում Թուրքիան կարևորվում է որպես մոդել երկիր Մերձավոր Արևելքում ժողովրդավարություն տարածելու և այլ նպատակների համար։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ռուսաստանի նոր էներգետիկ քաղաքականությունը նոր շեշտադրումներ են մտցնում թուրք-ամերիկյան հարաբերություններում կրկին կարևորելով Թուրքիայի աշխարհագրական տեղադրությունը։ Ակնհայտ է, որ հետայսու Վաշինգտոնն Անկարայի հետ հարաբերություններում փորձելու է վարել հավասարակշռված քաղաքականություն համագործակցելով թե զինվո-

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

րականության, թե քաղաքացիական իշխանությունների հետ: Սակայն ԱՄՆ-ը նաև ապագայում հաշվի է առնելու իրաքյան պատերազմի փորձն ու նախկինի պես մեծ դերակատարում չի վստահելու Թուրքիային։

Մայիս, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Milliyet, 17.02.2003։

2. Radikal, 14.01.2003։

3. Turkiye, 26.02.2003։

4. Radikal, 04.01.2003։

5. Michael Rubin, A Comedy of Errors: American-Turkish Diplomacy and the Iraq War, www.esiweb.org/pdf/esi_turkey_tpq_id_18.pdf, p. 6։

6. Zaman, 02.03.2003։

7. Turkey’s future directions and U.S. - Turkey relations, Hearing before the Subcommittee on Europe of the Committee on International Relations, House of Representatives, One Hundred Eighth Congress, First session, October 1, 2003, Serial No. 10850, www.house.gov/international_relations/108/89669. PDF, p.25։

8. Radikal, 04.03.2003։

9. Turkiye, 06.03.2003; Zaman, 11.03.2003։

10. Turkey’s future directions and U.S. - Turkey relations, p. 25։

11. Zaman, 11.03.2003:

12. Milliyet, 20.03.2003:

13. Turkiye, 05.04.2003:

14. Zaman, 31.03.2003:

15. Milliyet, 03.04.2003:

16. Milliyet, 09.04.2003:

17. Turkiye, 06.05.2003:

18. Zaman, 08.05.2003:

19. Yeni §afak, 10.05.2003:

20. Milliyet, 09.05.2003:

21. Milliyet, 01.07.2003:

22. Milliyet, 01.07.2003:

23. U.S. remains coy about where Turkish troops would go, Slate, By Timothy Noah, July 27, 2003, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html:

24. Abdel-Azim Mahmoud Hanafi, New Trends in Turkish Foreign Policy, www.siyassa.org.eg/esiyassa/ahram/2004/4/1/REPO7.htm:

25. US-Turkish ties hit new low with arrest of soldiers, Jeffrey Donovan, Radio Free Europe, July 7, 2003, www.why-war.com/news/2003/07/07/usturkis.html:

26. Hurriyet, 11.07.2003:

27. Turkiye, 21.07.2003:

113

Ա.Շաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

28. AFP, July 28, 2003; lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html:

29. Envoy denies talk of Iraq troops for business pacts, Washington Times, By David R. Sands, July 26, 2003:

30. Washington Turns To Ankara For Help In Iraq, RFE/RL, By Jean-Christophe Peuch, 25 July 2003, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html:

31. What About Turkish Troops In Kurdistan Iraq?, Al Hayat, 30 July 2003, by Sami Shoursh, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html:

32. A New Basis for an Old Friendship, Los Angeles Times, By Henri J. Barkey, July 27, 2003, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html:

33. Troops talks speed up in Ankara, Turkish Daily News, July 29, 2003:

34. www.washingtoninstitute.org/media/speakers/gul072503.htm:

35. Zaman, 03.09.2003:

36. Yeni §afak, 07.09.2003:

37. Zaman, 29.01.2004:

38. Гурьев А.А, Турция и реализация плана: «Большой Ближний Восток и Северная Африка», www.iimes.ru/rus/stat/2005/20-06-05.htm:

39. Yeni §afak, 30.01.2004:

40. Radikal, 25.03.2004:

41. Milliyet, 26.06.2004:

42. Repairing Turkish-American relations, Washington Times, By Harry Dinella/John

Sitilides, July 27, 2003, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-

August/000753.html:

43. A New Basis for an Old Friendship, Los Angeles Times, By Henri J. Barkey, July 27, 2003, lists.stir.ac.uk/pipermail/media-watch/2003-August/000753.html:

44. www.milliyet.com/2004/02/01/yazar/sazak.html:

45. Ali H. Aslan, ABD ile iligkileri tamit imtihani, www.zaman.com.tr/? hn=180835&bl=yazarlar&trh=20050607:

46. Turkiye, 14.01.2004:

47. www.zaman.com.tr/?hn=139538&bl=yorumlar:

48. ww w. zaman. com. tr/?hn= 138434&bl=dishaberler,www.zaman.com.tr/? hn=138065&bl=dishaberler, www.zaman.com.tr/?hn=136650&bl=sondakika:

49. www.hri.org/news/cyprus/tcpr/2005/05-02-01 .tcpr.html#03:

50. ankara.usembassy.gov/rice/riceerdogan.htm;usinfo.state.gov/xarchives/display.html? p=washfile-english&y=2005&m=February&x=20050206181959btruevecer0.1057855&t=eur/ eur-latest.html:

51. www.zaman.com.tr/?hn=140224&bl=dishaberler:

52. www.sansursuz.com/haberler/templates/sansursuz.asp? articleid=10387&zoneid= 1&y=:

53. www.zaman.com.tr/?hn=158440&bl=dishaberler&trh=20050331:

54. www.radikal.com.tr/veriler/2005/04/01/haber_148295.php:

55. www.milliyet.com.tr/2005/03/21/yazar/congar.html:

56. www.zaman.com.tr/?bl=dishaberler&alt=&trh=20050306&hn=149842:

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա. Շաքարյան

57. Гурьев А.А, О ситуации в Турции (май 2005г.), www.iimes.ru/rus/stat/2005/01-06-05.htm:

58. www.yenisafak.com.tr/p08.html:

59. Yasemin ^ongar, Erdogan Washington’a gelirken, www.milliyet.com.tr/2005/06/06/

yazar/congar.html; www.haberanaliz.com/haber.php?id = 51129;

www.zaman.com.tr/?hn=178849&bl=dishaberler:

60. www.zaman.com.tr/?bl=dishaberler&alt=&trh=20050607&hn=180838:

61. www.sabah.com.tr/gnd101.html; www.radikal.com.tr/haber.php?haberno=155326:

62. www.zaman.com.tr/?bl=dishaberler&alt=&trh=20050609&hn=181526, www.aksam.com.tr/arsiv/aksam/2005/06/09/politika/politika1.html:

63. www.zaman.com.tr/?bl=dishaberler&alt=&trh=20050609&hn=181529:

64. www.radikal.com.tr/haber.php?haberno=155324:

65. www.radikal.com.tr/haber.php?haberno=155312:

66. www.zaman.com.tr/?hn=182395&bl=yazarlar&trh=20050612:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

67. www.radikal.com.tr/haber.php?haberno=155323:

68. Milliyet, 11.06.2005:

69. zaman.com.tr/?hn=183366&bl=dishaberler&trh=20050615:

70. www.radikal.com.tr/haber.php?haberno=155789:

71. http://www.milliyet.com/2005/12/09/siyaset/asiy.html:

72. http://www.spiegel.de/international/0,1518,392783,00.html:

73. http://www.zaman.com.tr/?hn=250257&bl=dishaberler&trh=20060125:

74. http://www.milliyet.com/2005/12/16/siyaset/axsiy02.html:

75. www.regnum.ru/news/579594.html:

76. Гурьев А.А, О турецко-израильских отношениях, http://www.iimes.ru/rus/ stat/2005/13-05-05a.htm:

АМЕРИКАНО-ТУРЕЦКИЕ ОТНОШЕНИЯ (2003-2006гг.)

Артак Шакарян

Резюме

Американо-турецкие отношения в настоящее время переживают спад. Тем не менее, Турция продолжает оставаться важным партнером для США. В течение всей истории американо-турецкие отношений они носили стратегический характер. Просто, время от времени менялись акценты и на передний план выдвигались разные сферы этих отношений.

На начальном этапе на первом плане была геополитика, когда геогра-

115

ԱՇաքարյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

фическое расположение Турции играло важную роль с точки зрения геополитических целей: Турция — как форпост против СССР.

После окончания Холодной войны, как и после провала пантюркист-ской инициативы, когда уменьшилась геополитическая значимость Турции, стал более существенным экспорт углеводородных ресурсов Каспийского моря, и в американо-турецких отношениях превалировало экономическое сотрудничество. Стала существенной роль Турции в трансфере углеводородных ресурсов (в частности — Баку — Тбилиси - Джейхан).

После 11 сентября, а также второй иракской кампании, для США Турция означилась на культурной карте мира как страна исламская, но руковод-ствущаяся демократическими идеалами. В этих обстоятельствах Турция становится значимой как модель для распространения демократии на Ближнем Востоке и других целей.

Напряженная атмосфера вокруг ядерных программ Ирана в очередной раз на первый план турецко-амерканских отношений выдвинула геостратегический аспект. Однако, очевидно, что США в будущем будет стараться вести более сбалансированную политику, сотрудничая как с представителями генералитета, так и с гражданскими властями.

116

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.