Научная статья на тему 'Քրդական գործոնը Եվ տարածաշրջանացին անվտանգության խնդիրները'

Քրդական գործոնը Եվ տարածաշրջանացին անվտանգության խնդիրները Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
837
172
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Տիգրան Մարաիրռսյաե

Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայում հանդիսանալով իբրև Միջնաշխարհ-Հարթլենդ՝ տարածաշրջանում զբաղեցնում է կենտրոնական աշխարհաքաղաքական դիրք: Այս «դիրքի» վերահսկումը աշխարհաքաղաքական դերակատարին կամ կորպորատիվ դերակատարների խմբին գերիշխելու կարողություններ կարող է տալ: Ուստի Հայաստանի առաջավորասիական պետությունների համար չափազանց կարևոր նշանակություն ունեն այն աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին տասնամյակներում միտված են աշխարհաքաղաքական հետևանքներով լի քրդական պետականության խնդրի ակտուալացմանը: Այդ իսկ պատճառով ՀՀ ԼՂՀ տարածաշրջանային ռազմավարության համատեքստում առաջ եկավ քրդական հարցի շուրջ դիրքորոշումների ռազմավարության մշակման անհրաժեշտություն:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Вопрос установления курдской государственности в регионе в увязке с геополитическими реалиями современной эпохи является наиболее слабо изученным в Республике Армения (РА) особенно в плане воздействия на ее безопасность. Проблема разработки стратегии Армении в курдском вопросе, особенно в аспекте армяно-турецко-курдскиx отношений и их отображения в нынешних геополитических условиях, стремительно актуализируется. Это связано с новыми программами США в регионе, такими как Большой Ближний Восток и Новый Ближний Восток, а также с усиленным проведением Израилем политики создания подконтрольной курдской государственности в геополитическом Xaртленде региона, населенного курдами и разделенного между странами региона, и попытками противодействия региональныx держав политике США и Израиля. Рассматриваются вопросы русско-курдско-турецкой геополитической игры и ее перспективы. В статье анализируется этно-политическая структура курдов, ее три этнические составляющие и иx политические партии, представляется несколько сценариев развития в соответствии с парадигмой курдской государственности в стратегии ведущих глобальных и региональныx держав. В работе спрогнозирована возможная роль РА, выделены возможные основополагающие концепты стратегии Армении по этой проблеме в будущем.

Текст научной работы на тему «Քրդական գործոնը Եվ տարածաշրջանացին անվտանգության խնդիրները»

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՑԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Տիգրան Մարաիրռսյաե

Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայում հանդիսանալով իբրև Միջնաշ-խարհ-Հարթլենդ տարածաշրջանում զբաղեցնում է կենտրոնական աշխարհա-քաղաքական դիրք: Այս «դիրքի» վերահսկումը աշխարհաքաղաքական դերակատարին կամ կորպորատիվ դերակատարների խմբին գերիշխելու կարողություններ կարող է տալ: Ուստի Հայաստանի1 և առաջավորասիական պետությունների համար չափազանց կարևոր նշանակություն ունեն այն աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին տասնամյակներում և միտված են աշխարհաքաղաքական հետևանքներով լի քրդական պետականության խնդրի ակտուալացմանը: Այդ իսկ պատճառով ՀՀ և ԼՂՀ տարածաշրջանային ռազմավարության համատեքստում առաջ եկավ քրդական հարցի շուրջ դիրքորոշումների և ռազմավարության մշակման անհրաժեշտություն:

Ներածություն

Հայկական լեռնաշխարհի զգալի մասը կազմող Արևմտյան Հայաստանը ներկա պայմաններում բնակեցված է լազերով, աջարներով, կովկասյան և թյուր-քալեզու ժողովուրդների ազգագրական խմբերով, բռնի կերպով մահմեդականացած և «կիսամահմեդականացած»1 2 հայերով համշենահայերով, «կեսկեսնե-րով», սակայն մեծավ մասամբ քրդական էթնիկ հանրություններով կուրման-ջիներով ու զազաներով: Քրդերի թիվն այստեղ հասնում է 13 մլն, իսկ ըստ որոշ տվյալների 18 մլն մարդու [1, 2]: Քրդերը հոծ խմբերով ապրում են Թուրքիայի 20 վիլայեթներում: Վանի, Աղրիի (Բագրևանդ ու Դարոյնք), Բինգյոլի (Տավրուբերանի հյուսիսարևմտյան հատված), Բիթլիսի (Տավրուբերանի արևելյան հատված), Դիարբեքիրի (Մեծ Ծոփք և Միջագետք Հայոց), Մարդինի (Արուաստան), Հաքյարիի (Կորճայք) նահանգներում նրանք կազմում են բնակչության մեծամասնությունը [1]: Այս ժողովուրդը 20-րդ դարի սկզբներից պայքար է մղում Թուրքիայի Հանրապետության դեմ տիրանալու համար Արևմտյան Հայաստանին: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետևանքով, ի թիվս այլ արևմտահայկական երկրամասերի' ժողովրդա-

1 Հայաստան անվանման տակ սույն հոդվածում նկատի ունենք ՀՀ-ն և ԼՂՀ-ն:

2 Կիրառվում է նաև «կրիպտոհայեր» (հունարեն «կրիպտո» նշանակում է «թաքնված») անվանման ձևը:

103

Տ. Մարաիրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

գրական պատկերի փոփոխման հետևանքով, Հայաստանի հարավային տարածքներում (Միջագետք Հայոց, Կոմմագեն, Աղձնիք, Կորճայք, Ծոփք) քրդական բնակչության տոկոսի բարձրացմամբ Սևրի պայմանագրում (1920թ. օգոստոսի 20-ին) սույն տարածքը հորջորջվում էր «քրդական»: Այս ժողովուրդն իր ջանքերն ուղղում է Թուրքիայի արևելքում, Իրանի արևմուտքում և Իրաքի հյուսիսում իր պետականության ստեղծմանը:

Քրդական հարցը բազմիցս օգտագործվել է մեծ ու փոքր երկրների կողմից ի շահ իրենց: Մասնավորապես Հունաստանը և Սիրիան բազմիցս մեղադրվել էին թուրքական կառավարության կողմից Աբդուլահ Օջալանի ապստամբությանն աջակցելու մեջ [3, 4]: Սիրիան իր տարածքում ապաստան էր տվել քուրդ ապստամբների ղեկավարին, և երբ Թուրքիան սպառնաց1 Հ.Ասա-դին ռազմական ներխուժմամբ, վերջինս 1998 թվականի հոկտեմբերի 9-ին որոշեց վտարել ՔԱԿ1 2 կենտրոնակայանը Սիրիայից [5, 2]:

Տարիներ առաջ արևմտյան քաղաքագետներն իրենց մտահոգությունն էին արտահայտում «Քրդական հարցում» ռուսական/ԽՍՀՄ միջամտության առումով: 1946թ. հուլիսին հրատարակված մի հոդվածում նշվում էր, որ քրդական անկախությանն ուղղված շարժումն ամենամտահոգիչն էր Մերձավոր Արևելքի կոնֆլիկտներից, քանի որ այն աջակցություն էր գտել ի դեմս Խորհրդային Ռուսաստանի, և որ դա քրդերին վերածում էր ռուսական լծակի [6, p. 50]: Մեծ տերությունները, գործի դնելով քարոզչական հզոր մեքենան, բորբոքում էին ազգային և կրոնական տարաձայնությունները իրենց գերակայող դիրքերն ամրապնդելու նպատակով, իսկ բախումներ հրահրելուց հետո օգնում էին թույլ կողմին ուժերի հավասարակշռությունը պահպանելու նկատառումով: Այնուհետև պատնեշվում է պատերազմող կողմերի հաղթանակի ճանապարհը, ինչը ստեղծում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ, որը լիովին ապահովում է մեծ տերությունից հակամարտող կողմերի տնտեսական, ռազմական և քաղաքական կախվածությունը [7, էջ 1]: Նման քաղաքականություն կիրառվում էր նաև քրդական հարցում:

1. Քրդական շարժման նոր փույը ոուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՔԱԿ-ը սկսեց իր ակտիվ գործունեությունը յոթաեասուեակաեեերիե իբրև մարքսիստական կազմակերպություն Թուրքիայի արևելյան նահանգների գյուղական շրջաններում: Այն շուտով գլխավորեց քրդերի քաղաքական շարժումը Թուրքիայում և ութսունական թվականների սկզբից ծավալեց աննախա-

1 Ըստ երևույթին համաձայնության գալով ռուսների հետ «Թուրքիան չի աջակցի չեչեններին, եթե ռուսները չհովանավորեն քրդերին» սկզբունքի շուրջ:

2 «Քրդստանի աշխատավորական (բանվորական) կուսակցություն»' կուրմանջիական ռազմականացված կազմակերպություն Թուրքիայում:

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Տ. Մարաիրոպաե

դեպ մի ապստամբություն, որը տևեց մեկ տասնամյակ: Կազմակերպության հիմնական գործողությունները ճճդ. 80-90-ական թթ. ծավալվում էին Արևմտյան Հայաստանի տարածքում, որտեղով պետք է անցներ Բաքու-Ջեյհան նավթամուղը: Թուրքիայի կառավարող շրջանները սկսեցին շահարկել այս փաստը, քանի որ քրդական կողմն այս առումով, ոչ առանց Ռուսաստանի ճնշման, բազմիցս նշել էր, որ ձգտելու է խաթարել այս ծրագիրը: Այսպես, 1995թ. օգոստոսին Ահմադ Դերեն, որը ԱՊՀ-ում «Քրդստանի ազգային ազատագրական ճակատի» խոսնակն էր, արտահայտվեց այդ առումով ջուր լցնելով և ռուսական, և թուրքական ջրաղացներին [8]: Ռուսաստանն այսպես բացահայտ թափահարեց քրդական խաղաքարտով Թուրքիայի առջև կանխե-լու համար վերջինիս աճող ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում և հատկապես Հյուսիսային Կովկասում:

«Քրդստանի կոմիտեի» և «Քրդստանի ազատագրության ճակատի» կողմից Մոսկվայում 1994թ. փետրվարին անցկացվեց գիտաժողով, որը կոչվում էր «Քրդստանի պատմությունը» [9]: Երբ թուրքերը պարզեցին, որ գիտաժողովի համակազմակերպիչներից մեկը Ռուսաստանի Ազգությունների և տարածա-շրջանային քաղաքականության նախարարությունն է [10], բողոքի նոտա հղեցին, սակայն ռուսները ժխտում էին իրենց մասնակցությունն այս անցքերին և նշել էին, որ այսուհետ թույլ չեն տա նմանատիպ միջոցառումների անցկացումը, սակայն ակնարկում էին, որ մտահոգված են, որ Թուրքիան չհամագործակցի Չեչենական Հանրապետության Դուդաևի վարչակարգի հետ [11]:

Սակայն 1994թ. հոկտեմբերի 31-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ քրդական կազմակերպությունների համաժողով, որը տևեց երեք օր և հայտարարեց «քրդական միության» ստեղծման մասին ընդունելով ՔԱԿ-ը իբրև միջուկ: Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Օզդեմ Սանդբերքը ժամանեց Մոսկվա քննարկելու այս հանգամանքը: Սակայն ռուսներն անընդհատ ժխտում էին ՔԱԿ-ի և համաժողովի կապը: Ավելին, ռուսաստանյան պաշտոնյաները պնդում էին Թուրքիայի դեսպանին, որ ՔԱԿ բյուրոն Մոսկվայում բացվել էր «միայն քրդերի մշակութային գործունեության նպատակով»: 1995թ. սկզբին Անկարայում ռուսական դեսպանը թուրք պաշտոնատարներին ներկայացրեց Թուրքիայից չեչեններին զենքի մատակարարման ապացույցները: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի ազգությամբ քուրդ երկու խորհրդարանականներ, որոնք հիմնադրել էին «Քրդստանի խորհրդարանը վտարանդիության մեջ», եկան Մոսկվա «հասնելու իրենց ազգային իղձերին»: Սակայն ռուսների նպատակների մեջ ամենևին էլ չէր մտնում աջակցել «անջատողական» շարժումներին: ՌԴ արտգործնախարարը խնդիրն օգտագործեց ի շահ իր երկրի. նա մերժեց քրդական պահանջների մեծ մասը ձևականորեն թույլատրելով «Քրդական տուն1» ազգային կենտրոնի գործունեությունը Մոսկվայում [12]:

1 Թուրքական կառավարական աղբյուրները համարում են, որ այս կազմակերպությունը վայելում է ՔԱԿ հովանավորությունը:

105

Տ. Մարաիրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Թուրքիան, ընկալելով ռուսների քայլերի վտաեգե իրեեց երկրի համար, երաեց առաջարկեց համաձայնության գալ: Շուտով Մոսկվայում ստորագրվեց «Ահաբեկչության կաեխմաե մասին արձանագրությունը», որը քրդական ապստամբության համար «սառեցրեց» ռուսական աջակցությունը ամեեայե հավանականությամբ ժամանակավորապես, մինչև վայեախակաե խնդրի լուծումը [13]: Ի պատասխան Թուրքիան պարտավորվեց չխառնվել հյուսիսկովկասյաե գործերին և հաեձեել բոլոր չեչեե անջատողականներին1: 1995թ. հունվարի վերջին ռուսական պաշտոնատարները ժամանեցին Թուրքիա և վերահաստատեցին այս պայմանագրի դրույթները [14, p. 112]: Ապա ռուսները սկսեցին «աղալ» չեչեեեերիե միաժամանակ ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով Թուրքիայի սահմանի մոտակայքում [15]: Իսկ վերջինս էլ վեցշաբաթյա ռազմական գործողություն ծավալեց Հյուսիսային Իրաքում [16, p. A3]: Թուրքիան և Ռուսաստանը 1995թ. հուլիսի 21-իե վերահաստատեցին, որ չեե աջակցելու այե անջատողական շարժումներին, որ վտանգում եե երկու երկրեերի տարածքային ամբողջականությունը [17, p. A3]: Ավելին, թուրք պաշտոնյաները պնդում էիե, որ Թուրքիայի չեչենական կազմակերպություններին չի թույլատրվելու մասնակցել որևէ գործողության ընդդեմ ռուսների [18]: Ալբերտ Չեռեիշովը Աեկարայում ՌԴ եախկիե դեսպանը, ապա արտ-գործեախարարի տեղակալը, հայտարարեց, որ Քրդական խնդիրը Թուրքիայի եերքիե գործե է [19, p. 23]: 1996թ. մարտին Թուրքիայի փոխարտգործեախա-րարը, որը Մոսկվայում բանակցություններ էր վարում, հայտարարեց, թե եոր շրջաե է բացվում ռուս-թուրքակաե հարաբերություններում, և եշեց, որ առաջինները կաեխելու եե իրեեց երկրում քրդական ռադիոհաղորդիչ կայանի հիմնումը: Ռուսական պաշտոնատարները հայտարարեցին, որ գոհ եե Թուրքիայի դիրքից չեչենական խնդրում, իեչը պայմանավորված էր թուրքերի դիրքորոշումների մեղմացմամբ [20]:

Սակայն Ռուսաստանն ակտիվորեն շարունակում էր շահարկել «քրդական խաղաթուղթը» հօգուտ իր տարածաշրջաեայիե շահերի մերթ համագործակցելով Թուրքիայի, մերթ էլ քրդերի հետ: Այսպես, մեկեաբաե Ալեքսանդր Նևզորովը բացեիբաց եշում էր, որ ՔԱԿ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ռուսական պաշտոնատարները հայտարարում էիե, որ ՔԱԿ-ե ամեեևիե էլ ահաբեկչական կազմակերպություն չեե համարում, և որ իրեեք պետք է օգտագործեն քրդական հարցը Թուրքիայի վրա ճնշում բանեցնելու

1 Ըստ երևույթին ռուսները պարտավորվեցին եաև վտարել Օջալաեիե (քաեի որ անմիջապես դրաեից հետո ստիպեցին երաե հեռանալ Մոսկվայից), ապա և բացառված չէ եաև օգեել Թուրքիայի հատուկ ծառայություններին ձերբակալելու երաե, իեչե էլ տեղի ունեցավ Քեեիայում հրեական հատուկ ծառայությունների կողմից թուրքերին տրամադրված սարքավորումների շնորհիվ: Տե ս Велиев А. «Треугольник Израиль-Тур-ция-Азербайджан: реальность и перспективы» // «Центральная Азия и Кавказ», N2 (8), Швеция, с. 109, 2000.

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Տ. Մարաիրոպաե

համար [21]: Ապա նորից համաձայնության եզրեր գտնելով Թուրքիայի հետ տարածքային ամբողջականության և «հյուսիսային նավթուղու» դրույթների շուրջ ՌԴ վարչապետը 1996թ. հուլիսին ասել էր Թուրքիայի խորհրդարանի խոսնակին, որ այլևս չունի տեղեկատվություն ՔԱԿ գործունեության մասին Ռուսաստանում և նշել էր, որ հետևելու է այս գործին [22]: Չեռնոմիրդինը 1996թ. կրկնել էր նույն խոստումը Դեմիրելի հետ հանդիպման ժամանակ: Սակայն, ձեռքի տակ Թուրքիայի դեմ մշտական հաղթաթուղթ ունենալու նպատակով, Մոսկվայում 1997թ. հոկտեմբերին շարունակվում էր առաջին Քրդական ազգային կոնգրեսի նախապատրաստումը, որի կազմակերպիչներից էին «Քրդստանի խորհրդարանը վտարանդիության մեջ», որի մի քանի անդամ նորից Մոսկվայում էին: Ազգային կոնգրեսը նախապատրաստական փուլից հետո պետք է փոխադրվեր Իրաք ինքնավար Քրդստանի տարածք, և նպատակ ուներ միավորել բոլոր քրդական կազմակերպությունները [23]: Այդ ընթացքում Ռուսաստանի Պետդումայի աշխարհաքաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամները հանդիպեցին Օջալանի հետ և հանդիպումից հետո հայտարարեցին, որ թեև քրդական հարցը համարում են Թուրքիայի ներքին գործը, այնուամենայնիվ, իրենք կողմ են Թուրքիայի և Քրդստանի դաշնային երկիր վերածվելուն [24]:

Այնուհետև, ռուսները և թուրքերը լեզու գտան, և ամեն ինչ նորից «խաղաղվեց», բայց, իհարկե, ոչ քրդերի համար: Այսպես, 1999թ. ռուսների դրդմամբ Վիեննայից Թուրքիա էին ժամանել խաղաղության քրդական պատվիրակության 5 անդամներ, որոնք հանձնվել էին իշխանություններին իրենց հետ բերելով ՔԱԿ («Քրդստանի աշխատավորական կուսակցության») խաղաղության առաջարկով նամակ: Նամակը մերժվել էր: Հակառակ հաշտության ձգտումներին թուրքական դատարանը բանտարկության դատապարտեց նրանց: Պատվիրակության ղեկավարներից մեկը դատապարտվեց 18 տարի 9 ամիս բանտարկության խմբի պաշտոնական լիազորը լինելու, իսկ մյուս չորսը 12 տարի 6 ամիս բանտարկության ՔԱԿ անդամ լինելու համար: Վերջին 15 տարիների ընթացքում մոտ 37 հազար մարդ, հիմնականում քրդեր (մոտ 35 հազ. մարդ, որից 8.2 հազարը Հյուսիսային Իրաքում 1997թ. օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում), սպանվել էին քուրդ-թուրքական հակամարտության հետևանքով [25]: Ավելի քան 4000 քրդական գյուղ էր տեղահանվել և փոխադրվել Կենտրոնական Անատոլիա' Փոքր Ասիա, որից 1700-ը Դիարբեքիրի և Հաքյարիի իլերից ապստամբների հետ համագործակցելու պատրվակով: Շրջակա երկրների անտարբերության պայմաններում, եթե չհաշվենք Օջալանի ձերբակալությունից հետո հունական հասարակու-

107

Տ. Մարաիրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

թյաե կողմից կառավարության «թեթևակի» պախարակելը1, քրդական 27-րդ ապստամբությունը շարունակում էր ճնշվել Թուրքիայի կանոնավոր բանակի կողմից [2, с. 33]: Թուրքական ռազմական մեքենայի իրականացրած «Մու-րաթ»1 2 գործողությունը հանգեցրեց բազմահազար զոհերի և տասնյակ հազարավոր տեղահանվածների քրդերի շրջանում, Արածանի գետի միջին հոսանքի ավազանի բնակավայրերը քրդաթափվեցին։ Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ Վանա լճի արևմտյան կողմի ափամերձ քաղաքները ներկայումս առավելապես թուրքաբնակ են, հյուսիսում գտնվող կուրմանջիաբնակ տարածքները ազգագրորեն անջատվեցին Հայկական Տավրոսից հարավ գտնվող էթնիկ արեալից3: Այս դեպքերին հետևած քրդերի առաջնորդի ձերբակալությանը անդրադառնալով' Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջևիթը հայտարարեց, որ սա Քրդական հարցի հանգուցալուծումն էր [2]:

2. Քրդական էթնիկ հանրությունները և նրանց փոխհարաբերությունները

Հանրահայտ է, որ քրդերը ազգագրորեն (հատկապես բարբառախմբային առումով) բաղկացած են հետևյալ երեք հիմնական էթնիկ խմբերից սորանիներ, զազաներ4, կուրմանջիներ: Իրենց հասարակական կառույցի հիմքում նրանք պահպանում են տոհմացեղային կառուցվածքը. այսպես, խոշորագույն ցեղերն են ռավանդուզ, բոխթան, խերֆի, դաուդյե, սարլը, մուքրի, բիլբաս, շեկքակի, զաֆարանլը, շադուլը և այլն: Այս հանգամանքը թեև թուլացնում էր պետական կառուցվածքները կենտրոնացնելու փորձերը Իրաքի քրդերի շրջանում, սակայն նաև թույլ էր տալիս պատերազմի պարագայում ցեղերի գրեթե ամբողջ արական բնակչությունից ստեղծել մեծաքանակ կուռ բանակ: Ներկայումս Թուրքիայի Հանրապետությունում կուրմանջիները (հյս. քրդերը) մեծ թիվ են կազմում պատմական Մեծ Հայքի տարածքներում (Կար-

1 Հույներն այդ օրերին կազմակերպեցին բազմահազարանոց բողոք-ցույցեր ընդդեմ իրենց կառավարության. ցուցարարների պաստառներից մեկի վրա գրված էր. «Քրդեր բարեկամներ, ներեք մեզ»: Հունաստանի կառավարությունը, արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսին պաշտոնաթող անելով, փորձում էր կոծկել այն ցասումը, որ առաջ էր եկել ՔԲԿ առաջնորդին թուրքերի կողմից ձերբակալման ժամանակ հույների հանցավոր «անփութության» հետևանքով, իսկ Օջալանի գլխավոր դատապաշտպան Բրիտա Բելերը քրդերի առաջնորդի մեղադրողների համար վերածվել էր իսկական «գլխացավանքի»: Տե ս «Итоги» еженедельный журнал вместе с Newsweek, Москва, 2 марта, 1999, էջ 34:

2 Արածանի գետի թուրքական անվանմամբ կոչված ռազմական օպերատիվ գործողություններ նպատակա-ուղղված այս գետի հովտում և Դիարբեքիրի իլում քուրդ հայդուկների ոչնչացմանը և խաղաղ բնակչության տեղահանմանը 1998թ. ապրիլի 24-ից մայիսի 16-ը:

3 Պատմական Մեծ Հայքի Վասպուրականի և Մոկքի ներկայումս լեռնային քրդաբնակ տարածքներն էին միայն մնում իբրև կապող օղակ Տավրոսից հյուսիս ընկած որոշ քրդաբնակ տարածքների հետ:

4 Որոշ ուսումնասիրողներ կարծիք են հայտնում, որ զազաները միանգամայն այլ ազգ են ոչ քուրդ. մենք ևս հակված ենք այս կարծիքին:

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Տ. Մարաիրոսյաե

սի, Արդահաեի, Սուրմալուի, Էրզրումի, Աղրիի, Վանի, Բիթլիսի, Մուշի, Բիե-գյոլի, Խարբերդի, Խոզաթի, Դիարբեքիրի, Սղերդի, Հաքյարիի, Մարդիեի իլե-րում), Կոմմագեեեում (Մալաթիա, Ղազիայեթեպ) և Օսրոյեեեում Ուրֆայի նահանգում, իեչպես եաև Սիրիայի հյուսիս-արևելքում, Իրաքի Դահուկ և Իրաեի Արևմտյաե Ադրբեջաե (Ատրպատակաե) եահաեգեերում: Նրաեք տարածված եե եաև Ատրպատակաեի մյուս մասերում, իեչպես եաև Հայաստաեի Հաերապետություեում (եզդիեերի դավաեաեքիե պատկաեող): Իսկ վերջերս էլ Ադրբեջաեի ղեկավարությաե աջակցությամբ տեղափոխվում եե Ղազախ, Նախիջևաե և հայ-ադրբեջաեակաե շփմաե գծի երկայեքով:

Զազաեերը տարբերվում եե մյուսեերից ոչ միայե իրեեց զազա լեզվով, այլև կրոեով. երաեք ալևի եե: Ի տարբերություե կուրմաեջիեերի մեծամասեու-թյաե, որոեք շաֆիիթակաե սուեեիեեր եե, «ղզլբաշեերը» «Ալի-իլլահ աբու Թա-լեբիի» հետևորդեեր եե ու իրեեց աեվաեում եե դլմիկ և վերջիե տասեամյակ-եերում ժխտում եե իրեեց քուրդ լիեելը, իեչպես եզդիեերը: Թուրքերի համար այս տարրը եախկիեում «ամեեաաեհավատարիմե» էր քրդերի շրջաեում: Սակայե այժմ թուրքերը հմտորեե օգտագործում եե այս ազգագրակաե խմբի էթեիկ աեջատողակաեություեը:

1980-90-ակաե թվակաեեերիե Արևմտյաե Հայաստաեում ծագած քրդերի ապստամբակաե շարժումը (Ա.Օջալաեի գլխավորությամբ), որը տևեց երկու տասեամյակ, ստիպեց Թուրքիայիե եոր քաղաքակաեություե որդեգրել քուրդ գերէթեիկ հաերությաե եկատմամբ: Թուրքակաե հատուկ ծառայություեեերը, համաքրդակաե շարժումը մասեատելու և երա առավել մարտուեակ զորախմբերը չեզոքացեելու եպատակով, ութսուեակաեեերի վերջիե աջակցեցիե «զազա ժողովրդի ազատագրակաե շարժմաեը» աեջատելով այե Քրդակաե աշ-խատավորակաե կուսակցությաե կազմակերպած ապստամբակաե խմբերից, թեև պետք է խոստովաեել, որ դրա համար կայիե վաղուց ձևավորված օբյեկտիվ պայմաեեեր, որոեց մասիե խոսվեց վերը: Այս քաղաքակաեությաե հե-տևաեքով կտրուկ բարձրացավ զազաեերի (իեքեաեվաեումը դլմիկ) ազգայիե իեքեագիտակցություեը, փորձ արվեց Արածաեի գետի եերքիե հոսաեքից հյուսիս ու արևմուտք ըեկած ամբողջ տարածքը դուրս թողեել եերկայիս համաքրդակաե էթեիկ արեալից: Քաեի որ այստեղ քրդակաե հաերությաե եերկայա-ցուցիչեերի 70%-ը ղզլբաշ էր, իսկ թուրքերե այստեղ բեակչությաե 15%-ից քիչ ավելի եե, ուստի կարելի է եեթադրել, որ դա եպատակաուղղված էր կուրմաեջիեերի և զազաեերի միջև սեպ խրելուե [1]: Զազաեերի տարածքայիե պահաեջեերը, իեչպես եշում է Գառեիկ Ասատրյաեը, իրեեց բեակությաե արեալի համեմատ, աեեշաե էիե ըեդգրկելով միայե Մեձուր և Բոլոմոր գետերի ավազաեեերը (մոտ 3 հազ. կմ2):

109

Տ. Մարաիրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Սորանիները մեծամասնություն եե կազմում Իրանի Քուրդիստան, Բախ-թարաե, Համադան1 ու Իրաքի Սուլեյմանիա, Թամիմ, Էրբիլ նահանգներում, իսկ Նայնավա նահանգում գրեթե բնակչության կեսը: Այստեղ Իրաքի հյուսիսում, նրանք վայելում էին կիսանկախ վիճակ ինքնավարություն (1974թ.), որը, նախնական շրջանում ձևական բնույթ կրելով, «Ծոցի պատերազմից» հետո առավել իրական բնույթ ստացավ ահագին անհանգստությունների տեղիք տալով շրջակա երկրների կառավարություններին: Ինքնավարության զարգացման միտումները պայմանավորված էին ԱՄՆ, Անգլիայի և Իսրայելի քաղաքականությամբ Իրաքի սադամյան վարչակարգի նկատմամբ, սակայն չէին վայելում անգամ նրա տարածաշրջանային ռազմավարական դաշնակից Թուրքիայի աջակցությունն այս հարցում:

Քրդերը կուռ միասնությամբ չեն փայլում: Այսպես, 1997թ. նոյեմբերին սորանիական երկու կուսակցությունների միջև հակասությունները հասան կիզակետին, որի հետևանքով վերսկսվեցին մարտերը Մ.Բարզանիի գլխավորությամբ գործող, որոշ խնդիրներում Թուրքիայի աջակցությունը վայելող և վերջինիս կողմից օգտագործվող «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» և սկզբնական շրջանում Իրանի ու Սիրիայի աջակցությունը վայելող Քրդստանի հայրենասիրական միության զինված ստորաբաժանումների միջև: Ի վերջո, ՔԴԿ-ի ստորաբաժանումները թուրքական կանոնավոր բանակի օգնությամբ ամբողջովին դուրս մղեցին ՔԱԿ-ին ու ՔՀՄ-ին պատմական Ասո-րեստանից և գրավեցին Էրբիլ մայրաքաղաքը [26]: Սակայն մի քանի տարի անց ՔՀՄ-ին ու ՔԴԿ-ին հաջողվեց համաձայնության գալ համազգային հարցերում և միություն կազմել: Այս համաձայնության հիմքը ամերիկամետու-թյան իբրև ուղղորդիչ գաղափարի, ընդունումն էր, որը հետագայում հատկապես վառ արտահայտվեց հակասադամյան ամերիկյան ներխուժման և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Այն մեծապես պայմանավորված էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության և Իսրայելի «Մո-սադ»-ի գործունեությամբ հակասադամյան խմբավորման ձևավորման և Իրա-քը ներսից քայքայելու, ինչպես նաև հակաարաբական և հակաիրանյան դաշնակիցներ ձեռք բերելու նկատառումներով: Սակայն այս երկու կուսակցություններն այժմ միասին ՔԱԿ-ի դեմ Թուրքիայի պայքարում շատ դեպքերում ընդունում էին չեզոք (իսկ որոշ դեպքերում Թուրքիային ձեռնտու) կեցվածք: Քրդական երեք խմբերը պահպանում են իրենց էթնիկ զատվածությունը դարեր շարունակ: Ցայսօր կուրմանջիների կազմակերպությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, ոչ մի ազդեցություն չունի սորանիների

1 Տարածված են և բնակչության զգալի թիվ են կազմում նաև Իրանի արևմտյան գրեթե բոլոր նահանգներում, բացի Ատրպատականից, Զենջանից, Գիլյանից, Խուզիստանից, Լուրիստանից ու Էլամից:

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Տ. Մարաիրոսյաե

մեջ և հակառակը սորանիների կազմակերպությունները չեն կարող ազդել կուրմաեջիակաե ցեղերի վրա, չնայած որ բազմիցս բարձրացվել է համաքրդա-կանության միասնության գաղափարը [27]: Քրդերի մեջ այս էթնիկ զատիչ ինքնագիտակցությունը բավական ուժեղ արմատներ ունի: Այսպես, կուրմանջին անպայման մատնանշում է, որ ինքը քուրդ-կուրմանջի է, այսինքն նշում է, թե որ էթնոխմբավորմանն է պատկանում: Իսկ եզդիների մեծագույն մասն անգամ ընդգծում է, որ քուրդ չէ, այլ եզդի-կուրմանջի: Այս պարագան թուրքերին վաղուց է հայտնի, և նրանք քրդերի դեմ հմտորեն օգտագործում էին «բաժանիր և տիրիր» հայտնի հռոմեական սկզբունքը: Ավելին, նրանք կուրմանջիներին օգտագործում էին հայերի և ռուսների, երբեմն էլ նաև պարսիկների դեմ, իսկ սորանիներին ընդդեմ արաբների, պարսիկների և անգլիացիների: Այս երկու էթնիկ խմբերը հաճախ, թուրքերի դրդումով, բախվում էին: Ասվածի վառ օրինակն է թուրքերի և ՔԴԿ համագործակցությունը կուրմանջիական ՔԱԿ-ի դեմ: Թուրքերի անմիջական ազդեցության հետևանքով, կրոնական մոլեռանդություն տարածելով քուրդ մահմեդականների մեջ, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կազմակերպվեց եզդիների ցեղասպանությունը:

Քրդական գործոնն իրենց շահերի համար օգտագործում էր նաև Իրանը ընդդեմ Թուրքիայի, Իրաքի, քրդական ընդդիմադիր ցեղերի: Իսկ այժմ էլ Իրանը համագործակցում է Թուրքիայի հետ երկու երկրների սահմանամերձ տարածքներում քրդական զինված խմբերը չեզոքացնելու համար: 2006թ. իրականացվել է նման ավելի քան վեց համատեղ օպերացիա:

Քրդերի մեջ առկա այս ներքին հակասությունն էր առաջին աշխարհամարտի և Բաշ-Ապարանի ճակատամարտի ժամանակ եզդիների կողմից հայերին աջակցելու պատճառը, չնայած որ քրդերի հիմնական մասը մահմեդականները, կռվում էին թուրքերի կողմից: Պետականության կայացման նորագույն շրջանում հայերս եզդիների մեջ ունեցանք հավատարիմ դաշնակիցներ և հայկական պետականության նվիրյալներ:

Քրդերի մասնատվածությունը ճկունորեն օգտագործում էր Մեծ Բրիտա-նիան Միջագետքի սորանիական արեալը Իրաքին կցելու համար (կապված շրջանի նավթաբերության հետ): Սա էր պատճառներից մեկը, որ առայժմ Իրաքի և Թուրքիայի սահմանը մոտավորապես համընկնում է կուրմանջի և սորանի քրդերի արեալների միջև առկա զատող գծին: Այս քաղաքականությունը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Իսրայելը կիրառում են նաև հիմա: Անգլիացիները միշտ ձգտում էին փոխել կուրմանջիների և զազաների թուրքամետ կողմնորոշումը ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից: Այսպես, 1919թ. ամռանը նմանատիպ ջանքերն առավել ակտիվացան: Այդ ժամանակ Փարիզի Խաղաղության կոնֆերանսի կողմից Արևմտյան Հայաստանում հայե- 111

111

Տ. Մարաիրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

րի և քրդերի քանակի հաշվարկման առաջադրանքով Մալաթիա ժամանեց բրիտանական մայոր Նոելը [28, c. 25]։ Նա Բեդիրխանի հռչակավոր տոհմի անդամների և «Քրդստանի վերածննդի ընկերության» օգնությամբ կազմակերպեց ապստամբություն մյութասարիֆ Խալիլ Ռահմի-բեյ Բեդիրխանիի գլխավորությամբ, վերջինս էլ հռչակվեց «Քրդստանի» կառավարիչ:

Այդ շրջանում քրդական ազգային շարժումն այնքան լուրջ գործոն էր, որ անգամ միջազգային ճանաչում ստացավ. Սևրի պայմանագրի 62-րդ հոդվածով նախատեսվում էր Թուրքիայի տարածքում, հիմնականում քրդերով բնակեցված շրջաններում, ինքնավար մարզի հաստատումը: Համաձայն Անգ-լիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ներկայացուցիչների մշակած նախագծի, Սիրիայի, Հայաստանի և Իրաքի միջև գտնվող անդրեփրատյան տարածքներում պետք է ստեղծվեր ինքնավար Քրդստան [29]: Նույն պայմանագրի 63-րդ հոդվածը պարտավորեցնում էր Թուրքիային 3-ամսյա ժամկետում կյանքի կոչել ինքնավարության նախագիծը, որը կառաջարկվի նրան հանձնաժողովի կողմից [29]: 64-րդ հոդվածը հնարավորություն էր նախատեսում (1 տարուց) քրդերի համար անկախության պահանջով դիմել ազգերի խորհուրդ: Խորհուրդն իրավունք ուներ համաձայնվել այս պահանջի հետ, որն էլ այնուհետև պետք է ճանաչվեր Թուրքիայի կողմից: Այն պետք է ձևակերպվեր իբրև հատուկ համաձայնագիր Թուրքիայի և գլխավոր դաշնակից տերությունների միջև: Հոդվածի վերջին պարբերությունը նշում էր, որ «Քրդստանի» անկախաց-ման դեպքում գլխավոր դաշնակից տերությունները չեն առարկի, եթե առաջինին միանան Մոսուլի վիլայեթի քրդերը [29]:

1919-1921 թթ. քրդական ցեղերի և հայերի միջև գոյություն ունեցող հակասություններից ժամանակին ու շատ հմտորեն օգտվեց նաև Մուսթաֆա Քեմալը: Կուրմանջիներին հայկական վտանգով «վախեցնելով» և տարածելով պանիսլամական կոչեր նա կարողացավ Արևմտյան Հայաստանի քուրդ բնակչության մեջ հենարան գտնել Անտանտի, ինչպես նաև նրա դաշնակից Հայաստանի դեմ պատերազմում:

Այնուհետև Քեմալը, «հակաիմպերիալիստական» սիրախաղ նախաձեռնելով Լենինի հետ և ստանալով նրանից մեծ քանակությամբ զենք և դրամ, Անկարայից արևմուտք կանգնեցրեց և ջախջախեց հունական բանակը ի չիք դարձնելով հույների, հայերի և քրդերի Սևրի պայմանագիրը կյանքի կոչելու ցանկությունը:

Վերջինը «Քրդական հարցը» միջազգային դիվանագիտության խնդրո առարկա դարձրեց փաստորեն մեծ տերությունների համար «փոխարինելով» տվյալ տարածքում «Հայկական հարցին», որն այլևս նման տարածքային ծավալ չէր կարող ընդգրկել 1895-1923թթ. հայերի ցեղասպանությունից հետո,

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Տ. Մարաիրոսյաե

որին զոհ գնաց մոտ երկու միլիոն հայ: Աեգլիայի քաղաքականությունն այս տարածքում հայ դիվանագիտության համար բավական ուսուցողական է հասկանալու գերտերությունների դիվանագիտության ոճն ու գործելակերպը և դասեր քաղելու դրանից: Մեծ տերությունները մինչև այժմ պահպանել են նմանատիպ գործելակերպը, իսկ նրանց հատուկ ծառայություններն իրենց գուրծունեությունն են ծավալում քրդերի և նրանց ազգային-ազատագրական շարժման շուրջ [28]:

3. Հայեր, թուրքեր, քրդեր աշխարհաքաղաքակահ միաաեյշպիլ

Վաղուց ի վեր թուրքերը քրդերի ձեռքով կրակից շագանակ հանելու քաղաքականություն էին որդեգրել: Այն առավել ծայրահեղ կերպով դրսևորվեց 1915-1923թթ. Մեծ եղեռնի դեպքերի ժամանակ. մինչև 20-րդ դարի 20-ական թթ. նրանց հաջողվեց բնաջնջել հայերին Արևմտյան Հայաստանում մեծ մասամբ «սև գործողություններում» օգտագործելով քրդերին: Քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության իրականացման մեջ քրդերի հրոսակախմբերն ուրույն դեր էին ունեցել, ուստի նրանք Թուրքիայի հետ կրում են պատասխանատվության իրենց բաժինը: Փաստորեն, այս իրադարձությունների ժամանակ Օսմանյան կառավարությունը քրդերին օգտագործեց հայերի դեմ:

Կուրմանջիների շարժման հաջողությունը Թուրքիայում կարող է հանգեցնել պատնեշի ձևավորման Թուրքիայի և ՀՀ-ի միջև: Այս դեպքում քրդերն արգելափակոցի դեր կարող են ստանձնել: Սակայն Թուրքիայում քրդական ինքնավարության ձևավորման և թուրք-քրդական դաշնային պետության ձևավորման դեպքում այն կարող է հանգեցնել նաև միասնական քուրդ-թուրքա-կան դաշինքի ձևավորմանը, ինչն էլ հետագայում, հնարավոր է, Թուրքիայի դեպի այլ քրդաբնակ տարածքներ ծավալվելու հիմք հանդիսանա: Նման գործընթացը, պանթուրքական ծրագրերին զուգահեռ կիրառվելու դեպքում, լի է անդառնալի հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար, հատկապես ՀՀ և Իրանի պարագայում:

Այնուամենայնիվ, Իրաքի հյուսիսում սորանիական կազմակերպությունների պետականության ձևավորումը կարող է, իրոք, քանդել թուրքական գերիշխանության հիմքերը Արևմտյան Հայաստանում, քանզի հակաարաբա-կան և հակաիրանյան դաշինքով շահագրգռված Իսրայելը, Իրաքի հյուսիսի նավթային շրջանների վրա հուսալի վերահսկողության ձգտող ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ուղղակիորեն շահագրգռված են Իրաքի քրդերի քաղաքական և ռազմական հզորացմամբ. դա նաև հզոր զենք է Իրանին և Թուրքիային սանձե-

113

Տ. Մարաիրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

լու գործում: Թուրքիայում հզորացող իսլամականության պայմաններում հնարավոր է վերջինիս հարաբերությունների վատթարացումը Արևմուտքի հետ, ինչն ուղղակիորեն կարող է քրդերին մղել որոշակի քայլերի Արևմտյան Հայաստանում:

Սակայն հնարավոր է դեպքերի մեկ այլ զարգացում, որը, կարծում ենք, ավելի քիչ հավանական է: Քրդական պետության առաջացումը Թուրքիայում կարող է հանգեցնել Իրանի գործոնի հզորացմանը Միջին Արևելքում և, այսպես կոչված, «Մեծ Թուրանի» տարածաշրջանում: Իրանը խիստ շահագրգռված է դեպքերին նման ընթացք տալու մեջ, քանզի կուրմանջիները նրա տարածքում մեծ էթնիկ արեալ չունեն և հակադիր դիրքորոշում ունեն նրա տարածքի թյուրքախոս ազգաբնակչության և մասնավորապես նրանց անջատողական շարժումների նկատմամբ: Ուրեմն, եթե Իրանին հաջողվի իրականացնել այս ծրագիրը, Թուրքիայի դերը հնարավոր է որ նվազի Արևմուտքի քաղաքականության մեջ կապված Իրանի «տարածաշրջանում իսլամական արժեքների վերահաստատման» գաղափարախոսության և դրան համապատասխան վարվող քաղաքականության հետ: Հնարավոր է, որ այն կտրուկ հզորացնի քրդական գործոնը, որը նման պարագայում խթան կարող է հանդիսանալ համաթյուրքական էթնիկ արեալում:

Իրանի տարածքային ամբողջականության պահպանմամբ և պանթուր-քական պետության ստեղծման կանխարգելմամբ շահագրգռված են ԵՄ-ը և ՌԴ-ն: Սակայն Իրանում իրադրության ապակայունացման դեպքում հնարավոր կդառնա կուրմանջիների խաղաքարտի շահարկումը Արևմուտքի կողմից։ Ուստի քրդական գործոնը կարևոր գործիք կդառնա կապված ԱՄՆ սպասվող գործողությունների հետ Իրանում վարչակարգը փոխելու և նրա տարածքային ամբողջականությունը պահպանելու կամ էլ երկիրը կազմալուծելու նկատառումով: Այն կօգտագործվի և Իրանի դեմ (սորանիների քաղաքական շարժումները), և Թուրքիան ներսից վերահսկելու կամ մասնատելու համար (կուրմանջիական կուսակցությունները) ԱՄՆ արդի շահերին համապատասխան: Քրդերի շարժումների նկատմամբ ԱՄՆ վերահսկողության փաստն ապացուցվեց ԱՄՆ-ի և Իրաքի երկրորդ պատերազմով: Կարելի է հետևություն անել, որ ԱՄՆ-ը կարող է այս գործոնն օգտագործել նաև Իրանի հյուսիսային թյուրքալեզու տարածքների անջատման վտանգի դեպքում ևս, քանի որ ինչպես Պարսկահայքի, այնպես էլ Արևմտյան Հայաստանի մեծ մասը քրդաբնակ է, իսկ Վանի նահանգում, Աղրիում և Հայկական պարից հարավ ընկած տարածքներում քրդերը դեռևս մեծամասնություն են կազմում: Սակայն Իրանի վարչակարգի ավելի ճկուն քաղաքականությունը Պաղեստինյան խնդրի շուրջ, ինչպես նաև հրեականության և ԱՄՆ-ի նկատմամբ քաղաքականության վերագնահատումը Իրանին բավական մեծ հնարավորություններ կտա և

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Տ. Մարաիրոսյաե

երկրի միասնականությունը պահպանելու, և քրդական անջատողական նկրտումները զսպելու գործում: Այս դեպքում Իրանը շահագրգռված կլինի նաև հայկական տարածքային աճով դեպի Արևմտյան Հայաստան: Նման միտումներ նկատվեցին Իրանում Իրաքի վերջին օկուպացիայից հետո:

Անվիճելի է, որ իսլամական շարժումը Թուրքիայում աստիճանաբար թափ է հավաքում և սպառնում է տնտեսական ու քաղաքական հեղափոխություններով և ներքին խժդժություններով։ Նման պայմաններում ևս իրական կարող է դառնալ «քրդական խցանի» խնդրի կամ հայկական հարցի1 իբրև միջազգային դիվանագիտության խնդիրների, վերարծարծումը1 2:

Այսպես, ամերիկյան փոխգնդապետ Ռալֆ Փիթերզի «Armed Forces Journal»֊mU 2006թ. հունիսին հրապարակած հոդվածը իր քարտեզով հանդերձ, և դրա շուրջ տեղի ունեցած քաղաքական անցքերը (մասնավորապես Ք.Ռայսի կողմից այդ ծրագրի տերմինաբանության, հատկապես անվանման լայն կիրառումը)3 վկայում է, որ ամերիկյան ընտրանին պատրաստվում է Մերձավոր Արևելքի կենտրոնում տարածաշրջանային «Հարթլենդում», ստեղծել քրդական պետություն: Կամ հնարավոր է նաև մեկ այլ սցենար. Իրաքը մեծացնել քրդաբնակ տարածքների հաշվին և արդեն ստեղծված քրդական վերնախավային տարրի միջոցով վերահսկողություն սահմանել Մեծ Իրաքի դաշնային կառավարության նկատմամբ: Վերջին սցենարը բավական ձեռնտու կլիներ Իսրայելին, սակայն, կարծում ենք, ոչ շիաները, ոչ էլ սուննի մահմեդականների քաղաքական ընտրանիները թույլ չեն տա նման սցենարի երկարատև կիրառումը, այլ Իրաքի ապագան կտանեն դեպի «փլուզումային» տարբերակ, որը և կանխատեսված է «Նոր Մերձավոր Արևելքի» ծրագրով: Նման ծրագրային ընթացքին նպաստում են քրդերի գործողությունները Մոսուլն ու Քիրքուքը (Թամիմ նահանգ) վերահսկողության տակ առնելու ուղղությամբ, ինչն արդեն գրեթե հաջողվել է: Նայնավա նահանգի և, մասնավորապես, Մո-սուլի իրադարձությունները կապված քրիստոնյաների ջարդերի, արտաքսումների ու վերաբնակեցումների հետ, ցույց են տալիս, որ քրդերը վերահսկում են բավական մեծ տարածք, ունեն ամենահզոր զինված ուժերն Իրաքում և շարունակաբար փոխելով Իրաքի այդ նավթաբեր շրջանների էթնիկ պատկերը հասնելու են դրանց ընդգրկմանը քրդական ինքնավարության, այն է ապագա պետության կազմում: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ քրդական նախնական պետական միավորումը կունենա 100.000 կմ2 տարածք ու կընդ-գրկի Իրաքի նախկին Նայնավա, Դահուք, Սուլեյմանիա, Թամիմ, Էրբիլ նահանգներն ամբողջությամբ և Սալահեդդին ու Դիալա նահանգների հյուսիս-արևելյան լեռնային հատվածները մոտ 2000 կմ2-ով: Թեև վերոհիշյալ ծրագրով

1 Կապված Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի միջազգային գործընթացի հետ:

2 Կապված «Քաղաքակրթությունների բախման» ամերիկյան աշխարհառազմավարական տեսության հետ:

3 Տես համացանցում տարածված նյութերը. օր. http://www.inosmi.ru/translation/230943.html, http://www.inosmi.ru/text/translation/231223.html, կամ http://www.inosmi.ru/translation/230943.html և այլն:

115

Տ. Մարաիրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

քրդական պետության հետագա ծավալումը հյուսիսում նախատեսված է մինչև Սև ծով, այնուամենայնիվ, կարծում ենք, Թուրքիայի հզորությունը թույլ չի տա նման արագ առաջխաղացում, ուստի այս շրջանում Թուրքիայի համար կարևոր կլինի քրդերի ոչ տեղաբնիկ լինելու գաղափարի արմատավորումը միջազգային հարաբերությունների ոլորտում իրավազրկելու համար քրդական պահանջները: Այստեղ թուրքական դիվանագիտության համար մեծ դեր կարող է խաղալ Հայկական հարցը: Հնարավոր է այս փուլում Թուրքիայի համար առաջ գա ցեղասպանության ճանաչման հարցը և, բացի երկրի քաղաքական օրակարգում հայտնվելուց, Թուրքիայի նախաձեռնությամբ դառնա նաև միջազգային դիվանագիտության քննարկման առարկա քրդական խնդիրը չեզոքացնելու նկատառումով:

Այդ պարագայում ՀՀ-ն հնարավորություն կունենա քաղաքական առումով բուֆեր դառնալ Ռուսաստանի, Թուրքիայի, Արևմուտքի և Իրանի ազդեցության ոլորտների միջև: Այս կարգավիճակում վերոհիշյալ բոլոր պետական և քաղաքական կազմավորումները պետք է շահագրգռված լինեն Հայաստանի դերով, քանի որ փոքր Հայաստանի վրա ազդելը նրանց համար շատ ավելի հեշտ կլինի, քան այլ դերակատարի, օրինակ թուրքերի կամ քրդերի վրա: Առաջ կգա նաև Թուրքիայի համար «ընդունելի» փոխհատուցման խնդիրը, ուստի ամենևին պատահական չէ, որ Ռալֆ Փիթերզի քարտեզում ՀՀ սահմանը մոտ 30-40 կմ տեղափոխված է դեպի արևմուտք [30]: Վերը հիշատակված քարտեզում Արարատ լեռան, Չլդըր (Արփի) լճի ու Անի մայրաքաղաքի շրջակայքը պետք է անցնի Հայաստանին: Ուստի, կարելի է եզրակացնել, որ ամերիկյան վարչակազմը և մտավոր կենտրոնները չեն բացառում նաև Հայաստանի տարածքային ծավալումը դեպի արևմուտք Նոր Մերձավոր Արևելքի ծրագրի իրականացման ընթացքում: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում իր համար հնարավոր առավելագույնը շահելու և ձեռք բերելու նպատակով:

4 Պահթուրքիզմև այսօր

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Որոշ ուսումնասիրողներ պնդում են, թե Թուրքիան այլևս չի վարում պան-

ռ

թուրքիզմի քաղաքականություն: Ինչո վ, ուրեմն, բացատրել համաթյուրքա-կան «Թյուրքսոյ» կազմակերպության գործունեությունը [23], ԹՀ Գլխավոր շտաբի պետի այցը Ադրբեջան 2001թ. օգոստոսին և նրա հայտարարությունները [31], Ադրբեջանի և Թուրքիայի հետագա կապերի խորացումը, ադրբեջանական բանակի սպաների նախապատրաստումը թուրքերի կողմից, ՆԱՏՕ չափանիշներին համապատասխան և թուրքական բանակի նմանությամբ ադրբեջանական բանակի կառուցվածքային վերափոխումը, հայ-թուրքական հարաբերությունների պայմանավորումը հայ-ադրբեջանականով, թուրքական

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Տ. Մարաիրոպաե

զինված ուժերի հարձակողական զինատեսակների քանակական և որակական շեշտակի աճը1: Օրինակ, արդեն 1997-ից Սև ծովում ՌԴ նավատորմը զիջում էր թուրքականին չորս անգամ1 2: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը մշակել էր բանակի զարգացման շուրջ $150 մլրդ արժողության նախագծեր: Նմանատիպ տեմպերն առկա են նաև Ադրբեջանի պարագայում [32]: Ուստի, հայերի ազատագրված հողերի որևէ օտարացում հարմար աշխարհագրական սահմանների կորուստ է գալիք հնարավոր բախումից առաջ, ի վնաս մեր սերունդների: Հետևապես, Արցախի հարցի միակ և ճիշտ լուծում կարող է համարվել «դե ֆակտո» իրավիճակի պահպանումը մինչև ավելի հարմար քաղաքական իրադրության ձևավորումը, ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կամ ՀՀ-ի հետ վերամիավորումը: Թուրքական նկրտումներին հակազդելու համար Հայաստանը ճկուն արտաքին քաղաքական գիծ է բռնել. Իրանի, Հունաստանի, Սիրիայի, Վրաս-տանի, Կիպրոսի հետ դաշնակցային հարաբերությունները, «բոլորի հետ բարեկամ» սկզբունքի լայն կիրառումը, մասնակցությունը «գլոբալացման» քաղաքական և տնտեսական գործընթացներին, «փոխլրացման քաղաքականության» սկզբունքի կիրառման կարևորումը հայոց ազգային իղձերի իրականացման տեսանկյունից չափազանց էական են կապված Ռուսաստանի բազմազգ դաշնային երկիր լինելու և այդ երկրի բնակչության շրջանում բնական աճի բացակայության հանգամանքների հետ3:

Այնուամենայնիվ, կապված Նախիջևանի, «արևմտյան» և «բնական սահմանների» արտաքին քաղաքական խնդիրների հետ Հայաստանի համար կարևորագույնը պետք է հանդիսանա Հայկական հարցը, որն ուղղակիորեն պետք է բխի Հայ դատի պահանջատիրությունից: Այս հարցի լուծումը կարող է ՀՀ-ն դուրս բերել քաղաքաաշխարհագրական մեկուսացումից: Դրանում կարող է դեր խաղալ քրդական գործոնը։

Հնարավոր է, որ Արևմուտքի և Թուրքիայի համար ձեռնտու լինի մի սցենար, երբ որոշ տարածքների վերադարձը ՀՀ-ին ավելի ձեռնտու լինի, քան դրանց տրամադրումը քրդերին: Այստեղ ՀՀ դիվանագիտության համար առանցքային պետք է հանդիսանա առավելագույնը Սևրի պայմանագրով նախատեսված (գրեթե անհնար տարբերակ) մինչև 1914թ. սահմանների ձեռքբերման

1 Արդեն 2004թ. Թուրքիան ուներ մոտ 600 (400-ը ՌՕՈԻ-ում, 200-ը բանակային ավիացիայում) մարտական ինքնաթիռ, 560 մարտական, բազմանպատակ ու փոխադրական ուղղաթիռ, 4500 տանկ (որից 1500-ը հնացած), այս երկրում մոդեռնիզացվում են M-60 տանկերը և այլն:

2 Թուրքերը Սև ծովում ունեն 200 մարտանավ, որից 6-ը «Մեկո 200» դասի հածանավ, 8-ը «Նոքս» դասի, 10 հրթիռային նավակ «Դոզան» դասի, 17 սուզանավ և այլն: Տե ս Голос Армении, Ереван, 15 ноября, 1997:

3 Չէ որ յուրաքանչյուր ազգային ինքնավարություն, պատմության պրոգրեսի օրենքի համաձայն կարող է անկախանալ կամ առնվազն ապստամբել, իսկ դա բավական հեղհեղուկ է դարձնում նման պետությունների վիճակը ուժեղ առաջնորդի բացակայության պայմաններում:

117

Տ. Մարաիրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

դրույթը: Հայ ազգային գործիչները ձգտում եե վերացնել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ռեժիմը, և սա պետք է լինի նաև ապագայի գլխավոր խնդիրը:

Բացի այդ, «քրդական գործոնի» օգտագործման բազմաթիվ ջատագովներ կան աշխարհի քաղաքական վերնախավերում: Այսպես, ՌԴ Պետդումայի աշխարհաքաղաքականության հարցերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միտ-րոֆանովն ակտիվորեն իրականացնում էր քրդական շահերի լոբբինգը [23]: Նա կարծում էր, թե 21-րդ դարի սկզբին «հենց Քրդստանի շուրջ են տեղի ունենալու հիմնական համաշխարհային իրադարձությունները, այդ պատճառով Ռուսաստանը (ինչպես երկրի ղեկավարությունը, այնպես էլ ԶԼՄ-ն) պետք է ակտիվ մասնակցություն ունենա քրդական հարցի դրական լուծմանը» [23]: Ա.Միտրոֆանովը 1997թ. սկզբին Մոսկվայում կայացած «Ռուս և քուրդ ժողովուրդների համագործակցության հեռանկարները» գիտաժողովի կազմակերպիչներից է, որի աշխատանքներին մասնակցեցին ԱՊՀ երկրների քրդական համայնքների առաջնորդները [23]: Եվ դա ամենևին էլ պատահական չէր... Բոլոր այն պետությունները, որոնք որոշակի շահեր ունեն Առաջավոր Ասիայի տարածաշրջանում, ակտիվորեն օգտագործում են քրդական գործոնն իրենց շահերին հասնելու համար:

5 Քրդական պետականության առաջացման և քաղաքական զարգացումների հնարավոր սցենարները

Միջազգային ասպարեզում օրակարգի հարց է դարձել Իրաքի հյուսիսում քրդական պետականության առաջացման խնդիրը: Այն պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրաքի, արաբական աշխարհի ու Իրանի թուլացմանն ուղղված քաղաքականությամբ, իսկ արևմտյան մյուս տերությունները փորձում են այս միջոցով Թուրքիայի ու Իրանի վրա ազդելու նոր լծակներ ձեռք բերել:

Սորանիական պետության առաջացումը կարող է նպաստել այն բանին, որ Թուրքիան հետագայում կորցնի վերահսկողությունը հարավարևելյան տարածքների նկատմամբ: Այդ իսկ պատճառով այդ երկիրը խիստ կարծր դիրքորոշում է որդեգրել այս հարցում իր համաձայնությունը չտալով ամերիկյան ռազմական գործողություններին երկրորդ ամերիկա-իրաքյան պատերազմում ու ձգտելով արգելակել Իրաքի մասնատումը: Միաժամանակ նա արծարծում է Մոսուլի թուրքմենների խնդիրը, որպեսզի մասնատման դեպքում առիթ ունենա միջամտելու և զավթելու այս տարածքները կիպրոսյան տարբերակով:

Քրդական պետականության առաջացումը ձեռնտու չէ տարածաշրջանի մյուս տերություններին ևս1 կապված Սիրիայում ու Իրանում քրդական մեծաքանակ բնակչության առկայության հետ: Եվ եթե իրադրությունն այնքան

1 Թերևս բացառությամբ Իսրայելի:

118

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Տ. Մարաիրոպաե

լարվի, որ իրոք դրվի քրդերի անկախության հարցը, թուրքերի տարբերակն իրագործվելու շատ մեծ հնարավորություն է ստանում: Այդ իսկ պատճառով նկատվում է սորանիական հակամարտ երկու կուսակցությունների մերձեցում։ Սորանիական ղեկավարների հայտարարությունները, թե իբր կողմ են միայն լայն ինքնավարության Իրաքի կազմում և չեն ձգտում անկախության, ուղղված են շրջակա պետությունների կողմից հարձակման ենթարկվելու հնարավորության չեզոքացմանը: Այնուամենայնիվ, Իրաքի հյուսիսում ու նրա շուրջ նկատվում են խոշոր ռազմական ուժերի կուտակումներ: Թուրքիան, բացի 2-րդ դաշտային բանակից, այստեղ կենտրոնացնում է նորանոր ուժեր, այդ թվում 3-րդ բանակի ու ժանդարմերիայի հատուկ ու ստացիոնար ստորաբաժանումներ և վաղ տեղեկացման ռադիոլոկացիոն հակահրթիռային ու հակաօդային կայաններ: Իրենց հերթին քրդերը ևս տենդագին նախապատրաստվում են. 50 հազ. մարտիկ ընդգրկված է փեշվարղայի Իրաքում քրդական ինքնավարության ազգային գվարդիայի մեջ: Արդեն ստեղծվել է համաքրդա-կան միացյալ խորհրդարանը: Քրդական առաջնորդների պնդումներով Ծոցի պատերազմից հետո, վաճառելով իրենց երկրում առկա նավթը, ինչպես նաև ունենալով անգլո-սաքսոնյան աշխարհի և Իսրայելի աջակցությունը, կուտակել են մեծ քանակությամբ զենք և զինամթերք ու պատերազմի դեպքում կարող են դուրս բերել շուրջ 150 հազ. լավ զինված մարտիկ: Սրան նպաստել էին իրենք թուրք պաշտոնյաները, խախտելով Իրաքի դեմ պատժամիջոցները և խոշոր կաշառքների դիմաց թույլատրելով իրենց տարածքով տեղափոխել վաճառքի համար արդյունահանված էժան քրդական նավթը: Այդ իսկ պատճառով ՀՀ-ը, լավ հարաբերություններ պահպանելով Իրաքի հետ ու ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը, ուշադիր հետևում է տարածա-շրջանային գործընթացներին և որևէ քայլ չի ձեռնարկում, որը կսրեր հարաբերությունները քրդերի կամ էլ արաբների հետ:

Պետք է հաշվի առնել հետևյալ սցենարը. թուրքական հնարավոր նոր ագրեսիան, որն ուղղված կլինի սորանիների ինքնավարության դեմ, կհանգեց-նի հակաթուրքական պայքարի նոր ալիքի և տարածաշրջանում, և աշխարհում ի վերջո ահռելի վնասներ բերելով Թուրքիային և Իրաքին։ Միևնույն ժամանակ հնարավոր է, որ այն հակազդեցություն ստանա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից. այն կարող է բավական կոշտ լինել, քանի որ կվտանգի այդ երկու երկրների տարածաշրջանային ռազմավարությունը: Ուստի, նման պատերազմը Թուրքիայի համար հղի է ծանր հետևանքներով, և հնարավոր է, որ արտաքին գերակայությունների առումով վերակողմնորոշի թուրքական զինվորականությանը: Ինքնավարությունները ձգտում են անկախության: Ուստի, այդ գործընթացը մշտական գլխացավանքի և հսկայական գումարների վատնման աղբյուր է լինելու Թուրքիայի համար:

119

Տ. Մարաիրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Քրդական պետության առաջացումը Իրաքի տարածքում վտանգավոր է նաև Իրանի համար: ԻԻՀ-ում կարող են ուժեղանալ քրդական անջատողական ուժերը, եթե սրանք համագործակցեն Արևմուտքի հետ: Հնարավոր է նաև թյուրքերի անջատողական միտումների ուժեղացում: Այս ամենը կարող է հանգեցնել Իրանի քայքայմանը և Թուրքիայի կամ Ադրբեջանի Հանրապետության ձգտմանը վերահսկել այս տարածքները: Ինչը կարող է խորացնել թուրք-քրդական հակամարտությունը կապված Իրանի ներկայիս «Արևմտյան Ադրբեջան» (պատմական Մեծ Հայքի Վասպուրականի արևելյան հատված և Պարսկահայք' Մակու, Խոյ և այլն) նահանգում քրդերի գերակշռող մեծամասնություն լինելու, Թուրքիայի և Իրանի «Կենտրոնական Ադրբե-ջան» (պատմական Ատրպատական առանց Արտավետի և նրա շրջակայքի) նահանգի միջև նրա սեպային դիրքի հետ, որն էլ, իր հերթին, կարող է հանգեցնել նոր տարածաշրջանային դաշինքների ձևավորմանը: Մանավանդ որ, հաշվի առնելով Թուրքիայի հետևողական վերադարձը իսլամին Իսրայելն արաբների դեմ դաշնակից ունենալու համար արդեն նախընտրությունը կտա քրդերին, այլ ոչ թե թուրքերին: Իրադարձությունների նման ընթացքի դեպքում այս դաշինքի մեջ ժամանակի ընթացքում կներառվեն նաև պարսիկները հակաարաբական ու հակապանթուրքական անջատողականության դեմ պայքարի հողի վրա, ինչպես նաև հայերը հակապանթուրքականության հիման վրա: Եթե Իրանի վերնախավը ժամանակին փոխի վերաբերմունքը Իսրայելի հանդեպ, ապա միանգամայն հնարավոր է, որ Արևմուտքը շահագրգռվի Իրանի տարածքային ամբողջականության պահպանմամբ:

ՔԲԿ և Իրանում ձևավորված նրա մասնաճյուղի ՓՋԱԿ-ի1 գործունեությունը 2007-2008թթ., ինչպես նաև ԱՄՆ և նրա դաշնակից իրաքյան քրդերի կուսակցությունների Հյուսիսային Իրաքում ՔԲԿ/ՓՋԱԿ գործունեությանը լոյալ վերաբերմունքը ցույց են տալիս, որ տարածաշրջանում, բացի ուղղակիորեն աջակցություն ստացող իրաքյան քրդերից, գոյություն ունեն նաև ԱՄՆ-ի կողմից անուղղակիորեն աջակցվող քրդական ուժեր, որոնք գործում են Իրանի դեմ [33]։ Ուստի, քրդական հարցն, այնուամենայնիվ, գտնվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության և Նոր Մերձավոր Արևելքի քաղաքականության օրակարգում և դրա կիզակետն է համարվում, քանի որ աշխարհա-քաղաքական դիրքի առումով միջնաշխարհային, այսինքն գերիշխող է: Դրա վկայությունն է նաև արդեն հիշատակված ամերիկյան բարձրաստիճան սպա Ռալֆ Փիթերզի հրապարակած հոդվածն ու քարտեզը և նրանում նշմարվող այսպես կոչված ապագա «Քրդստանի» տեղն ու դերը:

Փետրվար, 2009թ.

1 «Ազատ կյանք Քուրդիստանում» կուսակցություն, անգլերեն հապավումը' PJAK:

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

Տ. Մարաիրոպաե

Աղբյուրներ և գրականություն

1. ГасратянМ.А, Курдская проблема в Турции, Москва, стр. 5, 2001.

2. «Итоги», еженедельный журнал вместе с Newsweek, Москва, 2 марта, стр. 34, 1999.

3. Голос Армении, Ереван, 14 октября, 1997, #115(18177).

4. Beylerian O, Emerging Alliances and Alignments in the Middle East, volume 1, March 22 - April 26, 1999, Amr. Un. Arm, p. 106.

5. The Wall Street Journal, October 5, 1998, vol.CCXXXII, no.67, EE/WO, p. A1.

6. William Linn Westermann, “Kurdish Independence and Russian Expansion”, Foreign Affairs, v.70, Summer 1991.

7. Բեզիջանյան Է., Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և Հայաստանը,, ՌԱՀՀԿ, Երևան, 1995թ.:

8. “Polisy on Turkish Kurds Seen as Inconsistent”, FBIS-SOV, August 12, 1995:

9. Reuters, 23 February, 1994:

10. Turkish Daily News, March 17, 1994:

11. Ellizabeth Fuller, “Turkish-Russian relations, 1992-1994”, RFE/RL Research Report, vol. 3, no. 18, 6 May, p. 9, 1994; տես նաև Ozgur Ulke, Istanbul, 18 July, p. 4, 1994:

12. Robert Olson, “The Kurdish Question and Chechnya: Turkish and Russian Foreign Policies Since the Gulf War”, Middle East Policy, vol. IV, No.3, March 1996, էջ 111; տես նաև “West Softer on Turks in Kurdistan than Russians in Chechnya”, FBIS-SOV, 29 March, 1995:

13. Hurriyet, 25 January, 1995:

14. Robert Olson,“The Kurdish Question and Chechnya: Turkish and Russian Foreign Policies Since the Gulf War”, Middle East Policy, vol. IV, No.3, March 1996.

15. “Russian-Armenian War Games Scored”, FBIS-SOV, 8 April, 1995:

16. “Kurdish Problem Seen as International”, Turkish Daily News, 1 May, 1995:

17. “Turkish Daily News”, 22 July, 1995:

18. Hurriyet, 25 July, 1995:

19. Irina Grudinina, “Ex Officio: Moscow Won’t Let Kurdish Organizations Build Nests in Russia”, Current Digest of the Post Soviet Press, 30 August, 1995, v.47, n.31:

20. “Turkish Daily News”, 27 March, 1996.

21. “Russia: Turkey Questions ‘Official Support’ for PKK”, FBIS-SOV, 22 May, 1996; տես նաև Cumhurriet, 21 May, 1996:

22. “Russia: Turkish Assembly Speaker on Talks with Chernomyrdyn”, FBIS-SOV, 18 July, 1996:

23. Голос Армении, Ереван, 11 октября, 1997, #114(18176).

24. Голос Армении, Ереван, 21 ноября, 1997.

25. «Ազգ», 16 հունիս 2001:

26. Голос Армении, Ереван, 15 ноября, 1997.

27. “Statement From Kurdistan Workers Party (PKK) Leader Abdullah Ocalan”, from broadcast of MED-TV, December 13, 1998:

28. ГасратянМ.А, “Курды Турции в новейшее время”, Ереван, 1990:

121

Տ. Մարաիրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (24), 2009թ.

29. “Севрский мирный договор и акты, подписанные в Лозанне”, Москва, 1927, стр. 24-25.

30. "Кровавые границы": карта "Нового Ближнего Востока" - до и после, http:// www.regnum.ru/news/776025.html.

31. Նոյան տապան, 24 օգոստոսի, 2001:

32. “The Security of the Caspian Sea Region”, Edited by Gennady Chufrin, SIPRI 2001, Oxford University Press, Solna, Sweden. pp. 79, 84, 85, 86, 91, 92, 93, 185, 275, 276.

33. Сажин В.И, “К вопросу об обострении курдской проблемы”, http://www.iimes.ru/ rus/stat/2007/02-07-07b.htm

КУРДСКИЙ ФАКТОР И ПРОБЛЕМЫ РЕГИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ

Тигран Мартиросян

Резюме

Вопрос установления курдской государственности в регионе в увязке с геополитическими реалиями современной эпохи является наиболее слабо изученным в Республике Армения (РА) особенно в плане воздействия на ее безопасность. Проблема разработки стратегии Армении в курдском вопросе, особенно в аспекте армяно-турецко-курдских отношений и их отображения в нынешних геополитических условиях, стремительно актуализируется. Это связано с новыми программами США в регионе, такими как Большой Ближний Восток и Новый Ближний Восток, а также с усиленным проведением Израилем политики создания подконтрольной курдской государственности в геополитическом Xaртленде региона, населенного курдами и разделенного между странами региона, и попытками противодействия региональных держав политике США и Израиля. Рассматриваются вопросы русско-курдско-турецкой геополитической игры и ее перспективы. В статье анализируется этно-политическая структура курдов, ее три этнические составляющие и их политические партии, представляется несколько сценариев развития в соответствии с парадигмой курдской государственности в стратегии ведущих глобальных и региональных держав. В работе спрогнозирована возможная роль РА, выделены возможные основополагающие концепты стратегии Армении по этой проблеме в будущем.

122

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.