Научная статья на тему 'Նոր Լոզան կամ նոր Թուրքիա'

Նոր Լոզան կամ նոր Թուրքիա Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
194
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
Թուրքիա / Իրաքյան Քրդստան / ՔԱԿ / քրդեր / թուրք- քրդական հաշտեցման գործընթաց / «քրդական նախաձեռնություն»

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Անուշավան Բարսեղյան

Թուրքիան ջլատող քրդական ռազմական դիմադրությունը ճնշելութուրքական քաղաքականության անարդյունավետությունը ստիպումէր գտնել նոր ուղիներ։ Տարածաշրջանային և ներքաղաքականտրանսֆորմացիաների արդյունքում ձևավորված համեմատաբարնպաստավոր իրավիճակը ծնունդ տվեց Անկարայի նոր «քրդականնախաձեռնությանը»։ Ընթացող գործընթացի ներկա փուլում Թուր-քիան, չկատարելով որևէ էական զիջում, կարողացավ կազմալուծել քրդական զինված միավորումները երկրի ներսում և հիմնախնդիրըտեղափոխել ներքաղաքական դաշտ, որտեղ պետության հնարավո-րությունները անհամեմատ մեծ են։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

NEW LAUSANNE OR NEW TURKEY

As the Turkish policy attempting to suppress the Kurdish armed resistance that has been shattering the country turned out ineffective, Turkey was forced to seek new ways. The relatively favorable situation stemming from regional and internal political transformations prompted Ankara’s new “Kurdish initiative”. In the current phase, without any significant concession Turkey managed to disintegrate the Kurdish armed groups inside the country and moved the issue to the internal policies framework, where the government’s capabilities are far greater.

Текст научной работы на тему «Նոր Լոզան կամ նոր Թուրքիա»

ՆՈՐ ԼՈԶԱՆ ԿԱՄ ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ

Անուշավաե Բարսեղյան'

Բանալի բաոեր Թուրքիա, Իրաքյաե Քրդստան, ՔԱԿ, քրդեր, թուրք-քրդակաե հաշտեցման գործընթաց, «քրդական նախաձեռնություն»:

Մերձավորարևելյաե քաղաքատնտեսական ներկա զարգացումների վրա իր առանձնահատուկ ազդեցությունն ունի քրդական գործոնը:

20-րդ դարի սկզբում ծնունդ առած քրդական ազգայնականությունը, որի նպատակն էր միացյալ Քրդստանի ստեղծումը, հետագայում պետք է որոշիչ դերակատարում ունենար դրա ձևավորման մեջ [1, с. 1]: Միջազգային հարաբերությունների մակարդակում առաջին անգամ քրդական հարցը բարձրացվել է Վերսայյան աշխարհակարգի հաստատման շրջանակներում: 1920թ. Սևրի դաշնագիրը (3-րդ բաժին, 62-64 հոդվածներ) Թուրքիային պարտադրում էր ինքնավարություն տրամադրել Քրդստանին հետագայում անկախություն հռչակելու իրավունքով [2]:

Երբ Սևրին հաջորդած 1923թ. Լոզանի կոնֆերանսում պետք է քննարկվեր քրդական հարցը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) քուրդ պատգամավորների շրջանում հարցում իրականացվեց: Թատերականացված այդ ներկայացումը կոչված էր ամբողջ աշխարհին ցուցադրել «քրդերի նվիրվածությունը թուրք-քրդական հայրենիքին»: «Ստանալով քուրդ պատգամավորների պատասխանը (ամբողջությամբ Թուրքիայի շահերից բխող- հեղ.)' ԹԱՄԺ-ը անմիջապես հեռագրեց Լոզան, որտեղ ասվում էր, որ «քրդերը երբեք չեն

՚ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ-խորհրդական:

90

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱԲարսեղյա ն

բաժանվի Թուրքիայից»: Հեռագիրը ստանալուն պես Իսմեթ փաշան (թուրքական պատվիրակության ղեկավար- հեղ.) կոնֆերանսում հայտարարեց, որ Թուրքիան պատկանում է երկու ժողովուրդների թուրքերին ու քրդերին, որոնք իրավահավասար են և օգտվում են միանման ազգային իրավունքներից» [3, էջ 340-341]։

Նշված զարգացումներին դիպուկ գնահատական է տվել ԱՊՀ երկրներում Քրդստանի ժողովրդավարական կուսակցության (Իրաք-յան Քրդստանի իշխող կուսակցություն, նախագահ Մասուդ Բարզա-նի) ներկայացուցիչ Խ.Բաբակրը. «Հատկանշական է, որ շատ քրդական ցեղեր պաշտպանեցին ոչ թե իրենց պետականություն խոստացած եվրոպացիներին, այլ թուրք ազգայնականներին, որոնք խոստանում էին ստեղծել թուրքերի և քրդերի ընդհանուր պետություն իսլամական համերաշխության կարգախոսի տակ։ Դրա փոխարեն, ինչպես հայտնի է, Թուրքիայում արգելվեց քրդերեն լեզուն, իսկ քրդերը հռչակվեցին «լեռնային թուրքեր»։ Իրավիճակը չափազանց խոսուն է և ցույց է տալիս, թե ինչպես ավելի զարգացած հարևանները շահագործեցին մեծ մասամբ միջնադարյան պատկերացումներով ապրող քրդերի հետամնացությունն ու քաղաքական միամտությունը» [4, с. 24]։

Անմիջականորեն առնչվելով տարածաշրջանի չորս խոշոր երկրների Թուրքիայի, Իրաքի, Իրանի և Սիրիայի ազգային շահերին, այժմ էլ քրդական հարցը չի կորցնում իր հրատապությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ներքին քաղաքական օրակարգերի ձևավորման համատեքստում։ Նշված երկրներից յուրաքանչյուրը յուրովի է փորձում գտնել դարերի պատմություն ունեցող այս խնդրի լուծումը, և պատահական չէ, որ քրդական հարցը մշտապես գտնվում է տարածաշրջանային գործընթացներն ուսումնասիրող փորձագետների ուշադրության կենտրոնում։

Հատկապես հետաքրքրական են Թուրքիայի քրդական քաղաքականության վերջին վերափոխումները, մասնավորապես թուրք-

91

ԱԲարսեղյահ

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

քրդական հաշտեցման ներկա գործընթացը, որին էլ անդրադարձ կկատարենք սույն հոդվածում:

Աեկարայի նոր ռազմավարությունը, նախադրյաչներ և առաջնահերթություններ

2012թ. սեպտեմբերին հայտարարվեց Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ, PKK) ազատազրկված առաջնորդ Աբդուլա Օջալանի և թուրքական հետախուզության միջև թուրք-քրդական ներքին հակամարտության կարգավորման նպատակով ընթացող բանակցությունների մասին: Դրանց գաղտնազերծումը թույլ էր տալիս ենթադրել կողմերի միջև արդեն իսկ ձեռք բերված որոշակի համաձայնության մասին, ինչը վկայում են նաև հետագա իրադարձությունները: Համաձայնեցված հիմնական դրույթները

որոշակի պարբերականությամբ և մշակված չափաբաժիններով ներկայացվեցին հանրությանը: Ժամանակային դադարներն անհրաժեշտ էին հակամարտող կողմերի տարբեր շերտերին դրանք բացատրելու, համոզելու, ինչպես նաև, անհրաժեշտության կամ անհաղթահարելի դիմադրության դեպքում, իրավիճակային փոփոխություններ մտցնելու և ամբողջ գործընթացը տապալումից փրկելու համար:

Այն, որ Թուրքիայի քրդական ավանդական քաղաքականությունն անարդյունավետ էր և չէր լուծում իր առջև դրված հիմնական խնդիրները, ակնհայտ էր վաղուց: Նշված փակուղային քաղաքականության իրատեսական գնահատման, քաղաքական բավարար կամքի, տարածաշրջանային և ներքին քաղաքական նպաստավոր պայմանների զուգորդման դեպքում, վաղ թե ուշ, առաջանալու էր հիմնահարցն այլ ճանապարհով լուծելու նոր նախաձեռնության անհրաժեշտություն:

92

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱԲարսեղա ն

1. Փակուղու գիտակցումը

Ազգային շարժումները ռազմական ուժի միջոցով լուծելու թուրքական ավանդական քաղաքականությունը կիրառվում էր նաև քրդերի նկատմամբ, հատկապես Լոզանի տխրահռչակ համաժողովից հետո: Քրդական դիմադրությունն առավել համակարգված և հուժկու բնույթ ստացավ 1980-ական թթ. սկզբից, երբ անկախ Քրդստանի հռչակումը նպատակ ունենալով ասպարեզ իջավ նորաստեղծ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:

Ռազմական հակամարտության սրման արդյունքում 1990-ական թթ. կեսերին քրդաբնակ շրջաններում պայքարը կրում էր քաղաքացիական պատերազմի բնույթ, իսկ 1995թ. կեսերին Թուրքիայի հարավարևելյան շրջաններում կենտրոնացված էր մոտ 250-300 հազար զինվորական, ինչը կազմում էր երկրի զինված ուժերի ընդհանուր թվի մոտ մեկ երրորդը [5]:

2012թ. Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմա-զի հրապարակած տվյալների համաձայն, 2012թ. հունիսի 8-ի դրությամբ ՔԱԿ-ի դեմ պայքարում զոհվել է 6169 և վիրավորվել 4008 զինծառայող։ Կարծիքներ կան, որ վերջին հարյուրամյակում Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամենաշատ կորուստներ կրել է հենց ՔԱԿ-ի դեմ պայքարում [6]։

Պետք է նշել, որ ռազմական դիմակայությունը, ի հեճուկս որոշ կանխատեսումների [7, с. 28], չմարեց անգամ ՔԱԿ առաջնորդ Աբդու-լա Օջալանի ձերբակալությունից հետո։ Թուրքական քաղաքականության վերափոխման միտումները նկատվեցին ԱԶԿ իշխանության գալուց հետո, իսկ 2009թ. Անկարայի «քրդական նախաձեռնությունը»1

1 2009թ. հուլիսի 29-ին Թուրքիայի ՆԳ նախարար Բ.Աթալայը հայտարարեց, որ քրդական հիմնահարցի ժողովրդավարական լուծման նախապատրաստման նպատակով կառավարությունը միջոցառումների ծրար է մշակում։ Ըստ նրա, Թուրքիան խնդրի լուծման համար «պատմական շանս» է ստացել։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ «իրենք կստեղծեն թուրքական այնպիսի մոդել, որն օրինակ կլինի ամբողջ աշխարհի համար»։

93

ԱԲարսեղյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

կարելի է դիտել որպես նախկին ռազմավարության ձախողման առաջին պաշտոնական վկայությունը։

2. Քաղաքական կամք և հավակնություններ

2002թ. իշխանության գալով Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), ի թիվս այլ ոլորտների, ձեռնամուխ եղավ նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարական բնույթի փոփոխությունների։ Դրանք միտված էին երկիրը «քեմալիզմի» զսպաշապիկից դուրս բերելուն, որն ի դեմս Թուրքիայի տեսնում էր միջին քաղաքական ուժի տեր մի երկիր, որի հավակնությունները մեծ ծրագրերի մասնակցելու առումով անհիմն են։ Նրա հիմնական խնդիրները պետք է լինեն արդիականացումը, եվրոպականացումը և քաղաքական ստատուս-քվոյի պահպանումը [8, с. 138]:

Արտաքին քաղաքականության հիմնային փոփոխություններն ավելի համակարգված բնույթ ստացան, երբ թուրքական ԱԳՆ ղեկը ստանձնեց մինչ այդ վարչապետ Ռ.Էրդողանի խորհրդական, հայտնի «Ռազմավարական խորության» հայեցակարգի հեղինակ Ահմեդ Դա-վութօղլուն։ Նրա տեսությունը հիմնվում է միջազգային քաղաքականությունում երկրի դիրքի պատմամշակութային համընդհանուր վերլուծության վրա հաշվի առնելով Օսմանյան կայսրության ժառանգությունը և իսլամական ավանդույթը։

Ըստ Ա.Դավութօղլուի «Թուրքիան Եվրասիայի սրտում տեղաբաշխված և բազմաթիվ ինքնություններ ունեցող «կենտրոնական երկիր է»։ Այս փաստը թելադրում է բազմավեկտոր քաղաքականություն, որը չի նախատեսում առանձնահատուկ հարաբերություններ ոչ մի երկրի հետ։ ...Թուրքիան պետք է ապահովի ոչ միայն իր, այլ նաև տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը։ Սեփական անվտանգության և կայունության երաշխիքը պետք է հանդիսանա տարածաշրջանում կարգուկանոնի, կայունության և անվտանգու-

94

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱԲարսեղյա ն

թյան ապահովման մեջ ավելի ակտիվ և կառուցողական դերակատարումը: Եթե Անկարան կարողանա հասնել այս նպատակներին և մեծացնել իր ազդեցությունը մերձավոր արտասահմանում, այդ կերպ կուժեղացնի իր դիրքերն ուժային այլ կենտրոնների և գերտերությունների հետ հարաբերություններում [9]։ Այսպիսով, Ա.Դավութоղ-լուի ռազմավարական հայեցակարգի նպատակը Թուրքիան միջազգային դիվանագիտության կարևոր սուբյեկտի վերածելն է [10, с. 10]։ Եվ հենց Ա.Դավութօղլուի նախարար նշանակվելուց մեկ ամիս անց Ռ.Էրդողանը հանդես եկավ հայտնի «քրդական նախաձեռնությամբ»։

Իհարկե, այսպիսի ծրագրերը չէին կարող իրականացվել երկրի ներսում բնակչության մեկ քառորդը կազմող քրդերի հետ զինված առճակատման պայմաններում։

Այստեղ, կարող ենք ասել, գործ ունենք քրդական հիմնախնդրի լուծման նախկին ռազմավարության վերափոխման քաղաքական կամքի և աշխարհաքաղաքական հավակնությունների մեկտեղման հետ:

3. Տարածաշրջաեայիեքաղաքական նպաստավոր պայմանները

Մերձավորարևեդան քաղաքական վայրիվերումների և սիրիական պատերազմի արդյունքում խարխլվեցին քրդական հիմնախնդրի վերաբերյալ Թուրքիայի, Սիրիայի, Իրանի և Իրաքի միջև համաձայնեցված ընդհանուր մոտեցումների հիմնադրույթները։

2000-ական թթ. տարածաշրջանում զգալիորեն մեծացել էր (է) քրդական գործոնի դերն ու ազդեցությունը պայմանավորված նաև Իրաքում քրդական կիսանկախ քաղաքական միավորի ձևավորմամբ։

Ակնհայտորեն անցյալում էին մնացել Իրաքյան Քրդստանին ճնշելու Թուրքիայի ջանքերը, իսկ դրանք հատկապես եռանդուն էին, երբ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը օդի պես զգում էր Անկարայի հետ բարիդրացիական հարաբերությունների կարիքը։ Իրաքում քրդական ինքնավարության կայացման սկզբնա-

95

ԱԲարսեղյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

կան շրջանում Թուրքիայի դիրքորոշումը այսպես է բնութագրել հայտնի քրդագետ Շ.Մհոյանը. «Հակաքրդական քաղաքականություն իրականացնող հարևան պետությունները, մասնավորապես Թուրքիան, փութաջանորեն գործի դրեցին Իրաքում քրդական ինքնավարության գործընթացը խաթարելու ամեն կարգի միջոցներ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ներքին քայքայիչ ձեռնարկումներ։ Քարոզվում էր այն գաղափարը, որ «Իրաքի հյուսիսում» ստեղծվում է «նոր Աֆղանստան» տարածաշրջանի համար տագնապալի հետևանքներով, և երկրորդ, որ, իբր, քրդերն ի վիճակի չեն ստեղծելու ինքնակառավարման արդյունավետ համակարգ, քանզի դրա համար չունեն ոչ փորձ, ոչ հնարավորություններ» [11, էջ 21]։

Իսկ այժմ, արդեն կազմավորված և ոտքի կանգնած Իրաքյան Քրդստանի հետ Թուրքիան ունի արագընթաց զարգացող տնտեսական կապեր և տարածաշրջանային քաղաքական ընդհանուր շահեր:

Թուրքական ձեռնարկությունները ձգտում են օգտագործել քրդական տնտեսության նավթային բումը, և թուրք ձեռնարկատերերի համար նախընտրելի է դարձել Քրդստանում ներդրումներ կատարելը։ Քրդստանում գրանցված 78 երկրների 2241 ընկերությունների մոտ 50%-ը թուրքական է։ Ներկայումս թուրք-քրդական աևտրա-շրջանառությունը կազմում է մոտ $8 մլրդ, և ըստ կանխատեսումների' այն 10 տարվա ընթացքում պետք է հասնի $20 մլրդ-ի։ Բացի դրանից, 2012թ. թուրքական շինարարական հատվածի ներդրումները տարածաշրջանում կազմում են $4.3 մլրդ։ Թուրքիայի և Քրդստանի սահմանին գործող «Հաբուր» սահմանային անցակետով օրական անցնում են 2500 տրանսպորտային միջոցներ, իսկ «Մերսին» նավա-հանգստից դուրս եկող բեռնատարների մեկ քառորդը նախատեսված է Քրդստանի համար։ Թուրքիայի ավելի քան 12.000 քաղաքացի աշխատում է Քրդստանում, որը կազմում է Թուրքիայից արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների մեկ քառորդը։

96

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱԲարսեղյա ն

Քրդստանի արտահանման 80%-ը բաժին է ընկնում Թուրքիային: 2012թ. թուրքական արտահանումը տարածաշրջան կազմել է $10.7 մլրդ, որը Թուրքիայի ընդհանուր արտահանման 7%-ն է [12]։

Եթե ավելացնենք նաև գործարկման պատրաստ նոր նավթատարը, որը հնարավորություն է տալիս Թուրքիա և նրա տարածքով համաշխարհային շուկա արտահանել օրական մոտ մեկ միլիոն բարել քրդական նավթ, ապա պատկերն ավելի ամբողջական կլինի։ Հարկ է նշել, որ վերջին գնահատականների համաձայն, Իրաքյան Քրդստանն ունի 45 մլրդ բարել նավթի և 3-6 տրիլիոն մ3 գազի պաշարներ:

Բացի նշված տնտեսական բաղադրիչից, Իրաքյան Քրդստանին և Թուրքիային միավորում էր նաև ընդհանուր «թշնամին» ի դեմս Բաղդադի։

Սիրիական պատերազմը նույնպես Թուրքիայի համար կարևորում էր քրդերի հետ նվազագույնը ոչ թշնամական հարաբերությունների ձևավորումը: Անկարան, որ ջանք ու եռանդ չէր խնայում տարածաշրջանային քաղաքական տապալված խաղում գոնե հեղինակության գոլ խփելու համար, զգում էր սիրիաբնակ քրդերի կարիքը:

Սիրիայում հակակառավարական ուժերի դիրքերի թուլացմանը զուգահեռ, Թուրքիան ձեռնամուխ եղավ հարևան երկրի քրդական քաղաքական ուժերի Ժողովրդավարական միություն կուսակցության (PYD, առաջնորդ Սալեհ Մուսլիմ), Քրդական ազգային խորհրդի (KNC, առաջնորդ Աբդուլհաքիմ Բախար), Ազատություն կուսակցության (առաջնորդ Մուստաֆա Ջումա) հետ խորհրդակցություններ անցկացնելուն։ Համագործակցության պատրանք ստեղծելով Անկարան փորձում էր խախտել քրդական չեզոքությունը նրանց կառավարական զորքերի դեմ մղվող զինված պայքարի մեջ ներքաշելով։ Նպատակն անիրագործելի կլիներ ՔԱԿ-ի հետ զինված հակամարտության պայմաններում, քանի որ Սիրիայի քրդական շրջանակներում գերակշիռ դիրք ունեցող Ժողովրդավարական միություն կուսակցությունը (PYD) եղբայրական հարաբերություններ ունի ՔԱԿ-ի հետ։

97

ԱԲարսեղյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացի արդյունքում կամ դրան աջակցելու նպատակով Ս.Մուսլիմը մեղմեց Թուրքիայի հանդեպ իր հռետորաբանությունը հայտարարելով անգամ, որ «Թուրքիան դադարեցրել է օգնությունը թուրք-սիրիական սահմանի երկայնքով գործող «Ալ-Քաիդայի» խմբավորումներին» [13]։

Վերջինիս դիրքորոշման այսպիսի փոփոխությունները հնարավոր դարձան թուրք պաշտոնյաների հետ շփումների արդյունքում։ Այսքանով հանդերձ, Ս.Մուսլիմը չգնաց Թուրքիայի նախանշած արկածախնդրության ճանապարհով, որը կարող էր բախտորոշ լինել Սիրիայի քրդերի համար։

4. Ներքաղաքական անհրաժեշտությունը

Ամենևին հավակնություն չունենալով ամբողջապես ներկայացնել Թուրքիայի բարդ ներքաղաքական իրավիճակը նշենք միայն անվի-ճարկելի այն հանգամանքները, որոնք Ռ.Էրդողանի համար կարևորում էին քրդական հարցից գոնե ժամանակավորապես ձերբազատվելու անհրաժեշտությունը։

Ռ.Էրդողանն ակնհայտորեն զգում է քրդական հոծ ընտրազանգվածի և քաղաքական ուժերի աջակցության կարիքը սահմանադրական փոփոխությունների, նախագահական հավակնությունների և գյուլենականների հետ սրված հարաբերությունների համատեքստում։ Ի վերջո, ԱԶԿ հաջողությունները խորհրդարանական ընտրություններում պայմանավորված էին նաև քրդաբնակ շրջաններում ստացած ամենևին էլ ոչ փոքր թվով ձայներով։ Հատկանշական է նաև, որ Թուրքիայում իշխող ԱԶԿ-ն, ըստ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների, թուրքական Քրդստանում ժողովրդականություն վայելող թիվ մեկ քաղաքական ուժն է, որը խորհրդարան է գոր-ծուղել 2.3 անգամ ավելի շատ պատգամավոր, քան քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը [14]։

98

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱԲարսեղյա ն

Գործընթացի նախապատրաստումը

Թուրք-քրդական հաշտեցման գործընթացին քաղաքականապես հարմար պահի հրապարակային մեկնարկ տալու նկատառումներով թուրքական իշխանություններն իրականացրել էին նաև նախապատրաստական աշխատանքներ քուրդ ազգաբնակչության շրջանում։

Ներքին օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուց և «արգելված լեզու» հասկացությունը վերացնելուց հետո 2003 թվականից 30 րոպեանոց հաղորդումներ սկսեցին հեռարձակվել TRT-3-ի եթերով, թույլատրվեցին քրդերեն հաղորդումներ նաև մյուս հեռուս-տաընկերություններին որոշակի ժամային սահմանափակումներով։ 2008թ. դեկտեմբերից գործարկվեց TRT-6 պետական հեռուստաընկե-րությունը, որը շուրջօրյա հաղորդումներ է սփռում քրդերենով, մի լեզվով, որի օգտագործումն անգամ կենցաղում մինչև 1991թ. կարող էր ազատազրկման պատճառ դառնալ։

Քրդալեզու հեռուստաընկերության ստեղծումը քննարկվել էր նաև նախկինում, սակայն այն ավելի հրատապ դարձավ, երբ ՔԱԿ-ը գործարկեց արբանյակային MED-TV հեռուստաալիքը, որի Եվրոպայից սփռվող ազդանշաններն արգելափակելու համար Թուրքիան անզոր էր։ Քրդալեզու մոտ 20 արբանյակային հեռուստաալիքների գոյության պայմաններում TRT-6-ի գործարկումը թուրքական քարոզ-չամեքենայի կողմից իրավիճակը շտկելու փորձ էր։

Հատկանշական է, որ TRT-6-ի հաղորդումները հեռարձակվում են ոչ միայն կուրմանջի, որը հիմնականում օգտագործում են Թուրքիայի քրդերը, այլ նաև սորանի բարբառով, ինչն առավելապես գործածական է Իրաքի և Իրանի քրդերի շրջանում։ Սա վկայում է, որ հեռուստաընկերության լսարանային թիրախը ոչ միայն Թուրքիայի քրդերն են, այլ նաև տարածաշրջանի ողջ քուրդ ազգաբնակչությունը։

Թուրք-քրդական հաշտեցման բանակցությունների համար բարենպաստ ֆոն ապահովելու նպատակով թուրքական նոր սահմա-

99

ԱԲարսեղյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

նադրության հրապարակային քննարկումների ժամանակ Էրդողանն առաջին անգամ ակնարկեց ֆեդերատիվ Թուրքիայի մասին բերելով օսմանյան մարզեր Քրդստանի և Լազիստանի օրինակները։ Դա ենթադրում էր սահմանափակ իրավասությունների փոխանցում տեղական վարչական մարմիններին ժողովրդավարությունը և տեղական ինքնակառավարումն ամրապնդելու նպատակով։ Թուրքիայի վար-չապետի կողմից «Քրդստան» բառի օգտագործումը համարվեց էական առաջընթաց Թուրքիայի համար [15]։

Հաշտեցման հնարավոր գործընթացը դրական ազդակներ էր ստանում նաև քրդական կողմից: Իմրալի կղզում ցմահ ազատազրկման դատապարտված Ա.Օջալանը, որը 1984-ից ի վեր զինված պայքար էր մղում քրդական անկախ պետություն ստեղծելու համար, հանդես էր գալիս փոխզիջումային դիրքերից։ 2009թ. հրատարակված աշխատությունում նա, որպես Թուրքիայում քրդական հարցի լուծման կարևոր սկզբունք, նշում է «ընդհանուր ժողովրդավարական հայրենիքի» գաղափարը, «հայրենիք, որտեղ գոյություն չեն ունենա միայն մեկ լեզու, մեկ ազգ և մեկ կրոն» [16, с. 16]։ Իսկ արդեն 2011թ. Ա.Օջա-լանը խոսում էր թուրքական իշխանությունների հետ ընթացող բանակցությունների մասին նշելով նույնիսկ իր համար ընդունելի միջնորդի Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի անունը։ Վերջինս 1993թ. արդեն հանդես էր եկել միջնորդական առաքելությամբ ՔԱԿ-ի և Թուրքիայի իշխանությունների միջև, ինչի արդյունքում Ա.Օջալանը հայտարարել էր առաջին միակողմանի զինադադարի մասին [17]։

Երկար տարիների համագործակցության արդյունքում (հատկապես հետսադամյան ժամանակաշրջանում) Ջ.Թալաբանիի Քրդստանի հայրենասիրական միություն կուսակցությունը հայտնվել էր Իրանի իշխանությունների որոշակի ազդեցության տակ։ Թուրքիան, որ բանակցությունների էր պատրաստվում երկրի համար բախտորոշ խնդրի լուծման, և ոչ թե զուտ զինադադար կնքելու

100

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱԲարսեղյա ն

նպատակով, չէր կարող համաձայնվել նման տարբերակի, որի դեպքում, ըստ էության, պետք է համակերպվեր բանակցություններում Իրանի անուղղակի ներկայության հետ։ Թուրքիայի նախաձեռնությամբ միջնորդի դերը ստանձնեց Իրաքյան Քրդստանի վարչապետ, Քրդստանի ժողովրդավարական կուսակցության անդամ Նեչիրվան Բարզանին։ 2013թ. մարտի 25-ին Անկարայում կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ Ռ.Էրդողանը շնորհակալություն հայտնեց իր քուրդ պաշտոնակցին Թուրքիայում քրդական խնդրի խաղաղ կարգավորմանն աջակցելու համար։

Հնարավոր հիմնական խոչընդոտները ն դրանց հադթահարումը

Պատմության դառը փորձը և երկարատև զինված հակամարտության արդյունքում արմատացած փոխադարձ թշնամանքը ստիպում էին Թուրքիայի քրդերին անվստահությամբ մոտենալ Անկարայի նախաձեռնությանը: Հիմնականում հենց այս պատճառով 2012թ. բանակցություններին ՔԱԿ առաջնորդը փորձում էր պաշտոնական տեսք հա-ղորդել և Թուրքիայի Ազգային մեծ ժողովից երաշխիքներ ստանալ, որ չեն կրկնվի 1999թ. և 2004թ. դեպքերը, երբ նահանջող քրդական զինված ջոկատները հրետանային կրակի տակ հայտնվեցին (1999թ. զոհվեցին մոտ 500 քուրդ մարտիկներ):

Ռ.Էրդողանի համար նույնպես «քրդական նախաձեռնությունը»

ռ

կարող էր հարուցել բազմաթիվ խնդիրներ երկրի ներսում: Չէ որ երկար տարիներ Թուրքիան նույնիսկ չէր ընդունում քուրդ էթնոսի գոյությունը սեփական տարածքում, ՔԱԿ-ը համարում էր ահաբեկչական կազմակերպություն ձգտելով ամեն կերպ ոչնչացնել այն, և հանկարծ... բանակցություններ սկսել «գլխավոր ահաբեկչի» հետ: Անշուշտ, կար քաղաքական սկզբունքների դավաճանության մեջ մեղադրվելու վտանգ: Սակայն, թուրքական կողմի հիմնական պայմանը, այն է ոչ միայն զինված գործողությունների դադարեցում, այլ նաև

101

ԱԲարսեղյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ՔԱԿ բոլոր զինյալների դուրսբերում Թուրքիայից, որոշակիորեն շտկում էր իրավիճակը և փրկում Անկարայի քաղաքական դեմքը։

Հասկանալի է, որ թուրքական իշխանությունների դեմ զինված պայքար մղող քրդերի գերակշիռ մասը տեղաբնակներ են, ոչ թե եկվորներ կամ վարձկաններ, և անկախ այն հանգամանքից, որ ՔԱԿ ռազմական կենտրոնակայանը գտնվում է ոչ այնքան հեռու Իրաքյան Քրդստանում, ոչ բոլոր քուրդ զինյալներն են մեկ մարդու պես լքելու Թուրքիան։ Եվ սա գործընթացի հնարավոր տապալման դեպքում կարող էր (է) վարպետորեն օգտագործվել Անկարայի կողմից ամբողջ մեղքը բարդելով մյուս կողմի վրա, ինչը հատուկ է թուրքական դիվանագիտությանը։

«Ժողուխդավարացմաև փաթեթը» և քրդական արձագանքները

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Խաղաքարերը համեմատաբար ճիշտ դասավորելով և դիրքային առավելություն ստանալով Ռ.Էրդողանը, ի վերջո, տվեց թուրք-քրդական հաշտեցման գործընթացի մեկնարկը հիմնական նպատակ ունենալով ՔԱԿ զինաթափման միջոցով զինված դիմակայության ավարտը և հետագա պայքարի տեղափոխումը քաղաքական դաշտ։

Տասնամյակներ շարունակ իրավունքների և ազատությունների համար պայքարող քրդերը նույնպես ձևավորել էին իրենց հիմնական, բավական չափավոր պահանջները. քաղբանտարկյալների ազատ արձակում, քրդերենով ուսուցման հնարավորություն, խորհրդարանական ընտրություններում գոյություն ունեցող 10%-ոց շեմի վերացում, որը արգելակում է քրդական կուսակցությունների մուտքը Թուրքիայի Ազգային ժողով, քրդական ինքնության, մշակույթի ճանաչում և դրա ամրագրում սահմանադրական, իրավական ճանապարհով, քրդական ինքնավարության ճանաչում։

Գրեթե մեկ տարի տևած բանակցություններից հետո, 2013թ. սեպտեմբերի 30-ին հրապարակվեց քաղաքական այն բարեփոխում-

102

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱԲարսեղյա ն

ների ծրագիրը, որը ներառում էր նաև քրդերին արվող զիջումները [18]: Թուրքիայի վարչապետը ներկայացրեց քաղաքական և իրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հիմնական դրույթները, որոնց համաձայն վերանում է պետական հաստատություններում գլխաշորերի կրման պարտադրանքը, հանվում է տեղանունների քրդական անվանումների օգտագործման արգելքը, տրամադրվում է քրդերենով կրթություն ստանալու և քաղաքական քարոզչություն իրականացնելու իրավունք, նվազեցվում է խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը:

Քուրդ հասարակության արձագանքը մեծ մասամբ բացասական էր. տասնյակ հազարավոր քրդեր Դիարբեքիրում, Վանում, Մուշում, Ուրֆայում, Բինգյոլում, Ստամբուլում, Մարդինում, Ադանայում և այլ քաղաքներում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին դուրս եկան փողոց արտահայտելու իրենց դժգոհությունը և վերահաստատելու մինչև վերջ պայքարելու իրենց կամքը [19]։

Մինչ նշյալ դրույթների հրապարակումը, «ժողովրդավարացման փաթեթը» ներկայացվում էր որպես թուրք-քրդական հակամարտության կարգավորման խթան, սակայն այն, ըստ էության, հիասթափություն առաջացրեց քրդական քաղաքական շրջանակներում։ Սպասելիքները կապված Ա.Օջալանի ազատության, մայրենի լեզվով անվճար ուսուցման («փաթեթով» վերացվում է միայն քրդերեն լեզվով ուսուցման արգելքը, իսկ ցանկացողները դրա համար պետք է վճարեն մասնավոր դպրոցներում), քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների և տեղական ինքնակառավարման մակարդակում որոշակի ինքնավարության հետ, մնացին անկատար։

Այսպիսով, թուրք-քրդական հաշտեցման գործընթացի ներկա փուլում Անկարան լուծեց իր համար կարևոր մի խնդիր. հասավ Թուրքիայի տարածքում ՔԱԿ զինվորական ճամբարների կազմալուծմանն ու զինված դիմադրության վերացմանը փոխարենը չկա-

103

ԱԲարսեղյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

տարելով էական որևէ զիջում: Դիմակայությունը տեխափոխվեց ներքաղաքական դաշտ, որտեղ պայքարի ռեսուրսները գտնվում են տարբեր քաշային կատեգորիաներում։

\ а а

Ինչպիսին կլինի գործընթացի վերջնարդյունքը նոր Լոզա ն, թե իրական հանգուցալուծում, դեռևս պարզ չէ։ Դա կախված կլինի նաև քրդական քաղաքական ուժերի շրջահայացությունից, պատմության վերիմաստավորման կարողությունից և Թուրքիայում ազատությունների և իրավունքների համար մղվող պայքարում բնական դաշնակիցների հետ հավասարակշռված, փոխշահավետ հարաբերություններ կառուցելու ցանկությունից և ունակությունից։

Մարտ, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. М.С. Лазарев, Курдский вопрос в новой геополитической ситуации, Москва, 2004г.

2. История международных отношений (1918-2003), под ред. А.Богатурова, том второй, документы 1910-1940-х годов. Раздел второй. Начальный этап послевоенного урегулирования, Становление Версальского порядка, Севрский договор 1920г. Москва, 2003-2004.

3. Վահան Բայբուրդյան, Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո, Երևան, 2008թ.:

4. Х.Бабакр, Курдистан: перспективы курдской государственности, Сборник статей "Курдский вопрос на рубеже тысячелетий" (круглый стол 19.02.2004, Москва, Институт изучения Израиля и Ближнего Востока).

5. Turkey. Human rights Report 1995. (Washington, DC. US State Departement, 1995), http://www.hrw.org/reports/1995/T urkey.htm

6. Հայկ Գաբրիեյյան, PKK-ի դեմ Թուրքիայի պայքարի ռազմական և տնտեսական կողմերը, 03.04.2013, http://noravank.am/arm/artides/detail.php? ELEMENT_ID=6999

7. Ա.Օջալանի ձերբակալությունից անմիջապես հետո Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթը հայտարարել էր, որ «քրդական գլխավոր ահաբեկչի վնասազերծումը հենց քրդական հարցի լուծումն է», Итоги, 02,03,1999г.

104

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԱԲարսեղյաե

8. С.В.Кизюков, Внешнеполитические концепции республиканской Турции: Экспансионизм или самоизоляция, Бишкек, 2006, Приложение 1.

9. Davutoglu A, Turkey’s Foreign Policy Vision: An Assessment of 2007 // Insight Turkey. 2008. Vol. 10. № 1.

10. Синан Ульген, Европейский центр Карнеги. Место под солнцем или пятнадцать минут славы? Новый внешнеполитический курс Турции, Москва, 2011.

11. Մհոյան Շ.Խ. (2003), Հարավային Քրդստանի ինքնավարության գործընթացն արդի փուլում, Լրաբեր հասարակական գիտությունների, №3։

12. Turkish Investments and Trade Undeterred by Erbil Attack , http://rudaw.net/ english/business/04102013

13. Turkiye El Kaide’ye yardimi kesti, http://www.taraf.com.tr/haber/turkiye-el-kaide-ye-yardimi-kesti.htm

14. Мосаки Н.З., Итоги парламентских выборов в Турции и турецком Курдистане, Институт Ближнего Востока РАН, 2011г., http://www.iimes.ru/?p=12803

15. Эрдоган: РПК должны сложить оружие до того, как покинут Турцию, http:// kurdistan.ru/2013/03/31/news-8575_Erdogan_RPK_dolzhny_slozhit_ oruzhie_do_togo_kak_pokinut_Turciyu.html

16. А.Оджалан, Проблемы демократизации в Турции. Модели урегулирования ситуации в Курдистане, «Дорожная карта».

17. Роль президента Талабани в мирном процессе в Турции, http://pukmedia.com/ EN/RU_Direje.aspx?Jimare=4963

18. Demokratikle^me paketi. http://www.kdgm.gov.tr/snetix/solutions/KDGM/ resources/uploads/files/kitabcik.pdf

19. http://www.regnum.ru/news/1714934.html

ՆՈՐ ԼՈԶԱՆ ԿԱՄ ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ

Անուշավան Բարսեղյան

Ամփոփագիր

Թուրքիան ջլատող քրդական ռազմական դիմադրությունը ճնշելու թուրքական քաղաքականության անարդյունավետությունը ստիպում էր գտնել նոր ուղիներ: Տարածաշրջանային և ներքաղաքական տրանսֆորմացիաների արդյունքում ձևավորված համեմատաբար նպաստավոր իրավիճակը ծնունդ տվեց Անկարայի նոր «քրդական նախաձեռնությանը»: Ընթացող գործընթացի ներկա փուլում Թուրքիան, չկատարելով որևէ էական զիջում, կարողացավ կազմալուծել

105

ԱԲարսեղյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

քրդական զինված միավորումները երկրի ներսում և հիմնախնդիրը տեղափոխել ներքաղաքական դաշտ, որտեղ պետության հնարավորությունները անհամեմատ մեծ են։

НОВАЯ ЛОЗАННА ИЛИ НОВАЯ ТУРЦИЯ Анушаван Барсегян

Резюме

Степень эффективности турецкой политики подавления курдского военного сопротивления, способствующего развалу Турции, заставляла Анкару искать новые решения. Сложившаяся в результате региональных и внутриполитических трансформаций относительно благоприятная ситуация породила новую «курдскую инициативу» Анкары. На нынешнем этапе ее осуществления Турция, не сделав никаких существенных уступок, смогла расформировать курдские военные структуры внутри страны и переместить проблему во внутриполитическое поле, где у государства не в пример больше возможностей.

NEW LAUSANNE OR NEW TURKEY Anushavan Barseghyan

Resume

As the Turkish policy attempting to suppress the Kurdish armed resistance that has been shattering the country turned out ineffective, Turkey was forced to seek new ways. The relatively favorable situation stemming from regional and internal political transformations prompted Ankara’s new “Kurdish initiative”. In the current phase, without any significant concession Turkey managed to disintegrate the Kurdish armed groups inside the country and moved the issue to the internal policies framework, where the government’s capabilities are far greater.

106

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.