Научная статья на тему 'Իսրացելա-թուրքական ռազմաքաղաքական համագործակցությունը քրդական հիմնախնդրի համատեքստում'

Իսրացելա-թուրքական ռազմաքաղաքական համագործակցությունը քրդական հիմնախնդրի համատեքստում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
240
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սերգեյ Միեասյաե

Հոդվածը նվիրված է ռազմաքաղաքական ոլորտում իսրայելա-թուրքական համագործակցությանը, նկատի է առնվում Մեծ Մերձավոր Արևելքում և, առաջին հերթին, քրդական հիմնախնդրի համատեքստում, քաղաքական գործընթացների զարգացման դինամիկան։ Դիտարկվում են նաև Թուրքիայի և Իրաքի քրդաբնակ տարածքների ջրային պաշարների օգտագործման նախագծերիզարգացման հարցերը։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել Թուրքիայի և Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցության էվոլյուցիայիուսումնասիրմանը, արվել են երկկողմանի հարաբերությունների հնարավոր հեռանկարների վերաբերյալ հետևություններ, վերլուծվել է տա- րածաշրջանային հիմնախնդիրների վրա դրանց ունեցած ազդեցությունը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Израильско-турецкое военно-политическое сотрудничество имеет несколько уровней и должно рассматриваться как собственно в военной сфере (что, несомненно, имеет важность для обоих стран), так и в политической и геополитической сферах, что также играет немаловажное значение в динамике их отношений. При этом как представители турецких военно-политических кругов, так и эксперты по проблемам региональной безопасности и внешней политики единодушны в том, что для Турции важность военно-политического альянса с Израилем во многом была обусловлена также возможностью усиления способностей турецкой армии и спецслужб в борьбе против курдских организаций. Несмотря на то, что это военно-политическое сотрудничество встречает противодействие со стороны практически всех соседей Израиля и Турции, императивы обоих государств в области безопасности вынуждают их продолжать его. Важнейшим препятствием для сотрудничества продолжают являться глубокие и плохо скрытые антисемитские настроения, традиционно присущие турецкому обществу, фактор исламской солидарности, проявляющийся в ходе непопулярных в Турции силовых действий Израиля в Палестине (а в последнее время и в Ливане), а также постепенное ухудшение американо-турецких отношений и усиление антиамериканизма в Турции. Однако, с точки зрения национальных интересов и геополитических целей Турции, важнейшей проблемой для действенного налаживания израильско-турецких стратегических отношений продолжает оставаться курдский вопрос во всех его проявлениях. Что касается Израиля, то Тель-Авив был чрезвычайно заинтересован в сближении с Турцией, особенно с учетом интересов своего ВПК, возможности пробить брешь в имеющимся вокруг него враждебном мусульманском окружении, а также исходя из интересов своих партнерских отношений с США, которые были весьма заинтересованы в 1990-х гг. в налаживание стратегических отношений между Турцией и Израилем. Однако и тут весьма важным препятствием для Израиля явился курдский вопрос, так как интересы национальной безопасности Израиля (когда это было возможно) всегда ставили большим приоритетом помощь курдам (особенно в Ираке и частично в Сирии) для ослабления своих наиболее опасных и принципиальных арабских противников — Сирии и Ирака. Однако Израиль всегда диверсифицировал свое отношение к различным общинам курдов, живущих в странах Ближнего Востока, и эволюция политики Израиля по отношению к турецким курдам имеет весьма сложную и длительную историю. Военно-техническое сотрудничество двух стран, тем не менее, имеет свои объективные ограничители. Императивы в сфере безопасности однозначно будут способствовать в среднесрочной перспективе сохранению стабильного партнерства, но уже не в состоянии довести их до уровня союзнических. Этому не способствуют ни политические условия, ни углубляющиеся в Турции антиизраильские отношения. Изменения, происходящие в настоящее время в турецко-израильских отношениях, обусловлены также процессами европейской интеграции Турции. Ориентированная в сторону ЕС внешняя политика Анкары заставляет ее внести определенные изменения в свои отношения с Израилем. Очевиден и другой, внутриполитический фактор в Турции, от которого зависит качество турецко-израильских отношений. Известно, что именно турецкие военные были основными идеологами и сторонниками развития израильско-турецких отношений с 1990-х гг. Поэтому в случае дальнейшего снижения роли военной верхушки в политической жизни Турции отношения с Израилем также объективно будут слабеть. Это, конечно, не приведет к разрыву израильскотурецких отношений — императивы в сфере безопасности двух стран не позволят даже их снижение до критического уровня, — но их роль в политических процессах в регионе будет существенно откорректирована.

Текст научной работы на тему «Իսրացելա-թուրքական ռազմաքաղաքական համագործակցությունը քրդական հիմնախնդրի համատեքստում»

ԻՍՐԱՑԵԼԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Սերգեյ Միեասյաե

Հոդվածը նվիրված է ռազմաքաղաքական ոլորտում իսրայելա-թուրքական համագործակցությանը, նկատի է առնվում Մեծ Մերձավոր Արևելքում և, առաջին հերթին, քրդական հիմնախնդրի համատեքստում, քաղաքական գործընթացների զարգացման դինամիկան։ Դիտարկվում են նաև Թուրքիայի և Իրաքի քրդաբնակ տարածքների ջրային պաշարների օգտագործման նախագծերի զարգացման հարցերը։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել Թուրքիայի և Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցության էվոլյուցիայի ուսումնասիրմանը, արվել են երկկողմանի հարաբերությունների հնարավոր հեռանկարների վերաբերյալ հետևություններ, վերլուծվել է տա-րածաշրջանային հիմնախնդիրների վրա դրանց ունեցած ազդեցությունը։

btqunbrnpjndi

Իսրայելա-թուրքական ռազմաքաղաքական համագործակցությունն ունի մի քանի մակարդակ և պետք է դիտարկվի ինչպես ռազմական (ինչն, անկասկած, կարևոր է երկու երկրների համար էլ), այնպես էլ քաղաքական և աշխարհաքաղաքական ոլորտներում, ինչը նույնպես պակաս կարևոր նշանակություն չունի նրանց հարաբերությունների զարգացման մեջ։ Ընդ որում, ինչպես թուրքական ռազմաքաղաքական շրջանակների ներկայացուցիչները, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և արտաքին քաղաքականության հիմնախնդիրների գծով փորձագետները միակարծիք են այն հարցում, որ Թուրքիայի համար Իսրայելի հետ ռազմաքաղաքական դաշինքը շատ բանով պայմանավորված էր նաև քրդական կազմակերպությունների դեմ պայքարում թուրքական բանակի ու հատուկ ծառայությունների կարողությունների ուժեղացման հնարավորությամբ։ Միևնույն ժամանակ, այդ դաշինքն Անկարային թույլ տվեց թուրքական քրդերի դեմ իրենց գործողություններում Իսրայելի կողմից ստանալ անհրաժեշտ քաղաքական և բարոյական աջակցություն ինչպես տարածաշրջանային, այնպես

63

ՍՍիեապաե

21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

էլ միջազգային ասպարեզում [1]: Չնայած նրանց ռազմաքաղաքական համագործակցությունը հանդիպում է Իսրայելի և Թուրքիայի գրեթե բոլոր հարևանների դիմակայությանը, երկու պետությունների անվտանգության ոլորտի հրամայականները հարկադրում են նրանց շարունակել այն, հատկապես կենսականորեն կարևոր այնպիսի հարցում, ինչպիսին համատեղ պայքարն է, այսպես կոչված, «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ։ Սակայն, դրա հետ մեկտեղ, համագործակցության կարևոր խոչընդոտ են հանդիսանում թուրքական հասարակությանն ավանդաբար բնորոշ խոր և վատ քողարկված հակասեմական տրամադրությունները, իսլամական համերաշխության գործոնը (որն արտահայտվում է նրանով, որ Թուր-քիայում ժողովրդականություն չեն վայելում Իսրայելի կողմից Պաղեստի-նում, իսկ վերջին ժամանակներս նաև Լիբանանում իրականացված ուժային գործողությունները), ինչպես նաև ամերիկա-թուրքական աստիճանաբար վատթարացող հարաբերությունները և հակաամերիկանիզմի ուժեղացումը Թուրքիայում։ Սակայն, Թուրքիայի ազգային շահերի և աշ-խարհաքաղաքական նպատակների տեսակետից, իսրայելա-թուրքական ռազմավարական հարաբերությունների գործուն կարգավորման համար կարևոր խնդիր է մնում քրդական հարցը։

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Թել Ավիվը չափազանց շահագրգռված է Թուրքիայի հետ մերձեցմամբ, հատկապես իր ռազմարդյունաբերական համալիրի շահերից ելնելով, ջանալով ճեղքել իր շուրջն առկա թշնամական մահմեդական միջավայրը, ինչպես նաև ելնելով ԱՄՆ-ի հետ իր գործընկերային հարաբերությունների շահերից (1990-ական թթ. ԱՄՆ-ը խիստ հետաքրքրված էր Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմավարական հարաբերությունների կարգավորմամբ)։ Սակայն այստեղ ևս Իսրայելի համար խիստ կարևոր խոչընդոտ հանդիսացավ քրդական հարցը, քանի որ երկրի ազգային անվտանգության շահերի առումով (երբ դա հնարավոր է եղել), միշտ գերակայական է համարվել օգնությունը քրդերին (հատկապես Իրաքում և մասնավորապես Սիրիայում), որպեսզի թուլացվեն Իսրայելի առավել վտանգավոր արաբական հակառակորդները Սիրիան և Իրաքը։ Սակայն Իսրայելը միշտ էլ տարբերակել է իր վերաբերմունքը Մերձավոր Արևելքի երկրներում ապրող քրդական տարբեր համայնքների նկատմամբ, և Թուրքիայի քրդերի հանդեպ Իսրայելի քաղաքականության էվոլյուցիան էլ բարդ ու տևական պատմություն ունի։

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեասյաե

1. Երկու երկրեերի ռազմաքաղաքական համագործակցությունը քյւդական հիմնախնդրի համատեքստում

Չնայած 1948թ. Իսրայելի պետության ստեղծումից հետո հիմնախնդիրն ունեցել է զարգացման բավական երկարատև և հետաքրքիր փուլեր, սակայն ներկա իրադրությունը հասկանալու համար քրդական հարցում իս-րայելա-թուրքական հարաբերությունների վերլուծության ճիշտ պահը պետք է համարել 1990-ական թվականները։

Ինչպես ժամանակին նշում էր իսրայելական մամուլը անդրադառնալով 1994թ. Իսրայելի նախագահ Էզեր Վեյցմանի Թուրքիա կատարած իր կարևորությամբ բացառիկ այցի արդյունքներին, չնայած դիվանագիտական վերելքներին ու անկումներին, իսրայելական և թուրքական հատուկ ծառայությունների կապերը, սկսած 1958թ. (այսինքն Դավիթ Բեն-Գուրիոնի Թուրքիա կատարած հանրահայտ գաղտնի այցից սկսած), շարունակում էին մնալ բավական սերտ։ Վեյցմանի այցի ընթացքում, բացի Իրանի միջուկային ծրագրից և Սիրիայի հանդեպ քաղաքականության հեռանկարներից, քննարկվեց նաև քրդական հիմնախնդիրը, այսպես կոչված, «ահաբեկության և թմրանյութերի առևտրի դեմ պայքարի» համատեքստում։ Հատկանշական է, որ այցի ընթացքում թուրքական ԶԼՄ կառավարամետ ներկայացուցիչները բոլորովին անտեսում էին պաղեստինյան հարցն ու Իսրայելի քաղաքականությունը զավթված տարածքներում։ Պաղեստինցիների մասին հարցեր տալու փոխարեն թուրք լրագրողներն առաջին հերթին հետաքրքրվում էին քրդական հարցի հետ կապված խնդիրներով։ Այցի ավարտից հետո թուրքական մամուլը հաղորդեց, որ Իսրայելը հրաժարվել է հստակորեն աջակցել Թուրքիային քուրդ ապստամբների դեմ պայքարում։ Ի դեպ, արդեն իսրայելյան մամուլի կարծիքով Իսրայելի հրաժարումը պայմանավորված չէր Թուրքիայի քրդերի նկատմամբ համակրանքով։ Ընդհակառակը, այդ ժամանակ Իսրայելն արդեն, կարելի է ասել, թշնամաբար էր տրամադրված Թուրքիայի քրդերի հանդեպ։ Իսրայելի մերժումն այն ժամանակ շատ բանով պայմանավորված էր 1990-ական թթ. Դամասկոսի հետ նշմարվող շփումները խզելու երկյուղներով։ Ընդ որում իսրայելյան լրատվամիջոցները բազմիցս ընդգծում էին, որ Իսրայելը միշտ անտեսել և նույնիսկ կասեցրել է կոնֆերանսներում և զանազան նիստերում այն թեմաների քննարկումները, որոնք վերաբերել են քրդական, ինչպես նաև հայկական հարցերին, եթե անգամ դրանք առնչվել են մարդու իրավունքներին կամ պարզապես պատմական թեմաներ են եղել։

1997թ. դեկտեմբերի վերջին, երբ Թուրքիայի վարչապետ Մ.Յըլմազն այցելեց Սպիտակ տուն, իրավապաշտպան խմբերի և սպառազինությունների տրանսֆերտների վերահսկողության գծով կազմակերպությունների

65

ՍՄինասյան

«21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

մեծ կոալիցիան Բ.Քլիեթոեի վարչակազմի ճնշման ակտիվ գործունեություն սկսեց կապված Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների և քրդերի շարունակվող բռնաճնշումների հետ։ Սակայն ոչ բոլոր ամերիկյան կազմակերպություններն էին այդքան վճռական։ Դեկտեմբերի 17-ին AntiDefamation League (ADL) հայտնի հրեական կազմակերպությունը, որ ստեղծվել է հակասեմականության և խտրականության այլ դրսևորումների դեմ պայքարի նպատակով, հրավիրեց Մ.Յըլմազին խնջույքի մի քանի ամերիկյան հիմնական հրեական կազմակերպությունների առաջնորդների մասնակցությամբ։ Ինչպես ճաշկերույթի ժամանակ նշեց ADL տնօրեն Աբ-րահամ Ֆոքսմանը, Թուրքիան ժողովրդավարության և հանդուրժողականության օրինակ է ծառայում ամբողջ տարածաշրջանում։ Սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտի, ամերիկյան և միջազգային կազմակերպությունների ամենամյա հաշվետվություններում մշտապես նշվում էր Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների մասին։ Բնական է, որ այս համատեքստում ADL և հրեական այլ կազմակերպությունների առաջնորդների նման հյուրամեծար վերաբերմունքի գլխավոր պատճառը 1996-ից խորացող ռազմաքաղաքական համագործակցությունն էր Թուրքիայի և Իսրայելի միջև։ Իսրայելը Թուրքիային վաճառում է սպառազինություններ, ինչը վերջինիս հնարավորություն է տալիս հաջողությամբ հաղթահարել իրավապաշտպան կազմակերպությունների, օրինակ Amnesty International-ի ուժեղ ճնշման տակ գտնվող ԱՄՆ էմբարգոն [2]։

1990-ական թթ. երկրորդ կեսից Թուրքիայի և Իսրայելի ռազմաքաղաքական խորացող համագործակցությունը նոր ազդակ հանդիսացավ այս երկրների այն ուժերի համար, որոնք հանդես էին գալիս հօգուտ ներքին հակամարտությունների ռազմական լուծման և դրանք դիտարկում էին, այսպես կոչված, «ահաբեկության դեմ պայքարի» համատեքստում։ Իսրայելի և Թուրքիայի հակաահաբեկչական գործողություններում նման շատ բան կա։ Երկու երկրներն էլ խախտել են հարևան երկրների ինքնիշխանությունը PKK-KADEK-ի գրոհայինների և «Հիզբալլահի» դեմ իրենց պայքարում։ Իրաքի հյուսիսում թուրքերը ժամանակին ստեղծել էին 9 մղոն խորությամբ «անվտանգության գոտի» Իրաքի սահմանի ամբողջ երկարությամբ, որտեղից թուրքական բանակն իրականացնում էր իր գործողությունները PKK-KADEK-ի դեմ։ 1982թ. Իսրայելի կողմից Լիբանանի հարավը զավթելուց հետո և ընդհուպ մինչև այնտեղից իսրայելական զորքերի դուրսբերումը իսրայելցիներն այնտեղ հիմնել էին կրկին 9 մղոն խորությամբ «անվտանգության գոտի» «Հիզբալլահի» դեմ գործողությունների համար։ Երկու դեպքում էլ սա հանգեցրել է մեծ կորուստների խաղաղ բնակչության շրջանում։

Նշենք նաև, որ Լիբանանում, Բեքաայի հովտում, սիրիական սահմա-

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեասյաե

նի հարևանությամբ, երկար ժամանակ գտնվում էին թուրքական քրդերի զորավարժաեքի կայաններն ու ճամբարները։ 1990-ական թթ. սկզբին PKK գրոհայինների թվաքանակը Լիբանանի տարածքում հասնում էր մի քանի հարյուր մարդու, և նրանց ներկայությունն այնտեղ սպառնալիք էր հանդիսանում նույնիսկ երկրի հարավում տեղակայված իսրայելական օկուպա-ցիոն զորամասերի համար [3]։

Դեռևս վարչապետ Բ.Նեթանյահուն հրապարակավ հայտարարել էր, թե ահաբեկության սպառնալիքը միավորում է Թուրքիային և Իսրայելին։ Նեթանյահուի խոսքը հատկանշական էր ոչ միայն նրանով, որ նա այստեղ քրդական պետության ստեղծման դեմ էր արտահայտվում։ Նա նաև նշում էր, որ չի կարող խաղաղություն հաստատվել Սիրիայի և Իսրայելի միջև, քանի դեռ Դամասկոսը չի դադարեցրել աջակցությունը PKK-ին [2]։

Ինչպես նշում է իսրայելա-թուրքական դաշինքի գաղափարախոսներից մեկը թուրք գեներալ Չևիկ Բիրը, այդ միության առավել կարևոր բաղադրիչներից մեկը, ԶՈԶ տարածման հիմնախնդրին զուգընթաց, պայքարն է ահաբեկության դեմ, որը Թուրքիայի համար նշանակում է պատժիչ գործողություններ ընդդեմ քրդերի [4]։ Բայց այս հարցում կողմերի շահերը ոչ միշտ են համընկնում, քանի որ Իսրայելը երկար ժամանակ պաշտպանում էր հյուսիսային Իրաքի քրդերին իրաքյան իշխանությունների դեմ պայքարում։ Սակայն Իսրայելի անվտանգության քաղաքականության գերակայությունների փոփոխությունը ստիպեց վերանայել վերաբերմունքը թուրքական քրդերի նկատմամբ։ Դա արտահայտվեց PKK-ի դեմ իսրայելական ՌՕՈւ գործողության ընթացքում (Լիբանանի հյուսիսում, Բեքաայի հովտում իրականացվեց «Ցասման ողկույզներ» գործողությունը)։ Իսրայելական հետախուզությունը ժամանակին աջակցեց նաև Թուրքիայի քրդերի առաջնորդ Ա.Օջալանին գտնելու և բռնելու գործում [5, с. 14]։

Չնայած 1999թ. սեպտեմբերին PKK-ն հայտարարեց Թուրքիայի դեմ մարտական գործողությունների դադարեցման մասին, սակայն 2001թ. սկզբին Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) նախագահությունը քրդերին կոչ արեց անցկացնել արտակարգ զորահավաք։ Ելույթ ունենալով քրդական արբանյակային MED /^հեռուստատեսությամբ PKK նախագահության անդամ Մուրատ Քարայալանը հայտարարեց. «Քուրդ երիտասարդությունը պետք է զբաղեցնի իր տեղը Ինքնապաշտպանության ազգային ուժերում» (PKK-ի ռազմական թևը)։

Այսպիսով, կարելի է որոշակի վստահությամբ ասել, որ կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի ձերբակալությունից անմիջապես հետո հռչակված «խաղաղության քաղաքականությունը» մոտ էր ավարտին։ Հետևելով իր նախագահի հրամանին 1999թ. սեպտեմբերին PKK-ն Հյուսի-

67

ՍՄինասյան

«21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

սայիե (թուրքական) Քրդստանից դուրս բերեց իր ստորաբաժանումները դեպի Հարավային (իրաքյան) Քրդստան։ Բայց, ինչպես և սպասվում էր, Անկարայի կողմից ընդառաջող քայլեր չհետևեցին։ Քրդերին մշակութային ինքնավարություն տալու, երկրի սահմանադրությունում 15 միլիոնանոց «ազգային փոքրամասնությանը» գոնե նվազագույն իրավունքներ ապահո֊ վող փոփոխություններ մտցնելու, ազգային դպրոցներ և հեռուստատեսու֊ թյուն բացելու մասին խոսակցությունները հնչում էին մինչև 1999թ. դեկտեմբերը, երբ Լյուքսեմբուրգում վճռվում էր Թուրքիային Եվրամիության անդամության թեկնածու ընդունելու հարցը։ Դրական որոշման կայացումից հետո հիմնախնդրի շուրջ բոլոր բանավեճերն ավարտվեցին։ Սպասելով մի որոշ ժամանակ մինչև քրդերի հանդեպ ուշադրությունը կթուլանա, Թուրքիան անցավ ակտիվ գործողությունների, ինչը նույնպես առաջացրեց թուրքական քրդերի պատասխան ռեակցիան [6]։

Չնայած քրդական հիմնական քաղաքական կազմակերպությունների PKK (KADEK), KDP, PUK, միջև առկա տարաձայնություններին, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ նրանց դիրքորոշումների զգալի թուլացմանն ու մեղմացմանը, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ քուրդ ապստամբների և թուրքական զորքերի միջև մարտական գործողությունները ցանկացած պահի կարող են վերածվել արյունահեղության։ Ուստի անհրաժեշտ է առանձնապես անդրադառնալ այն հարցին, թե ինչպես են դրա վրա ազդել, ազդում և ապագայում կարող են ազդել իսրայելա-թուրքական հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում։ Մանավանդ որ 2003թ. իրաքյան պատերազմից և Իրաքի հյուսիսում դե-ֆակտո կիսանկախ քրդական պետական կազմավորման կարգավիճակի ամրակայումից հետո ձևավորված տարածաշրջանային անվտանգության նոր իրողություններում Թուրքիայի քրդերը թուրքական իշխանությունների դեմ պայքարելու նոր խթան և հնարավորություններ ստացան։ Թուրքիայի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Հիլմի Օզքոքի խոսքերով KADEK-ն ուներ մոտ 5500 գրոհային Թուրքիայում և Իրաքի հյուսիսում [7, p. 32]։ 2003թ. մարտ-ապրիլին Իրաքի դեմ ԱՄՆ գործողությունների սկզբին KADEK-ի ջոկատները, թուրքական հետախուզության տեղեկությունների համաձայն, կենտրոնացվեցին Haftanin, Metina, Zap, Avsin-Basian և Harkuk շրջաններում։ Թուրք զինվորականներին առանձնապես մտահոգում էր այն, որ KADEK-ի գրոհայինների ջոկատները, բացի թեթև հրաձգային զենքից, ունեն նաև «Ստրելա-212M» շարժական զենիթահրթիռային համալիր [8, p. 18]։

Նշենք, սակայն, որ իսրայելցիների օգնությունը զորավարժությունների և թուրքական հակաահաբեկչական ստորաբաժանումները քրդերի դեմ պայքարին նախապատրաստելու գործում հիմնականում ներառում է

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեասյաե

Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների ուսուցումը և ոչ թե զինված ուժերի բանակային զորամասերի զինվորների, որոնք նախատեսված են մարտական գործողություններ վարելու համար դրանց ավանդական ընկալմամբ։ Թուրքական զորքերն իրենք անկանոն ջոկատների դեմ պայքարի բավական հարուստ փորձ ունեն, ընդ որում, հավանական է առավել հաջող տարածաշրջանի մյուս պետությունների բանակների համեմատ։ Թուրքական բանակի կազմում կան հատուկ նշանակության զորքերի (այսպես կոչված «լեռնային կոմանդոսների») 4 բրիգադներ, որոնք շատ լավ պատրաստված են հարավարևելյան Թուրքիայի և հյուսիսային Իրաքի լեռնային պայմաններում PKK գրոհայինների դեմ գործողություններ իրականացնելու համար [9, p. 58]։ Մինչդեռ իսրայելական հատուկ նշանակության զորքերը, որ համարվում են առավել մարտունակն ու պատրաստվածն ամբողջ Մերձավոր Արևելքում, նման բարդ լեռնային պայմաններում մարտական գործողությունների փորձ գրեթե չունեն։ Իսրայելական բանակի և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական գործողությունների մեթոդները հարմարեցված են քաղաքներում, ավաններում, քաղաքատիպ շրջաններում գործողություններ իրականացնելու համար, և հենց այս փորձի փոխանակմամբ էր հիմնականում պայմանավորված նրանց օգնությունը թուրք գործընկերներին։ Էլ ավելի կարևոր նշանակություն ունի տեխնիկական օգնությունը (մասնավորապես էլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներով), որ Իսրայելը ցուցաբերում է Թուրքիային։

Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ Իսրայելի կողմից Թուրքիային մատակարարվող գրեթե բոլոր ժամանակակից սպառազինությունները և ռազմական տեխնիկան թուրքական զորքերի կողմից անուղղակիո-րեն կարող են օգտագործվել քրդերի դեմ։ Սակայն հարկ է նշել, որ Թել Ավիվի և Անկարայի ռազմատեխնիկական համագործակցության ամբողջ սպեկտրը չէ, որ կարող է էական ազդեցություն գործել PKK-ի դեմ թուրքական բանակի մարտական գործողությունների հաջող ընթացքի վրա։ Բնականաբար, տվյալ պարագայում իմաստ չունի նշել ռազմածովային, ՀՀՊ տարածաշրջանային համակարգի ստեղծման (քանի որ քուրդ ապստամբների մոտ «Երկիր-երկիր», առավել ևս օպերատիվ տակտիկական հրթիռներ (ՕՏՀ) կամ տակտիկական հրթիռներ (ՏՀ) հայտնվելու հնարավորությունը, որոնց դեմ գործողությունների համար էլ նախատեսված են հակահրթիռային «Էոոու» և «Էռոու-2» համակարգերը, գրեթե զրոյի է հավասար), «Դալիլա» հրթիռների համատեղ արտադրության գործում երկու երկրների համագործակցության մասին։ Բայց միևնույն ժամանակ հարկ է նշել, որ քրդերի դեմ թուրքական բանակի գործողություններում շատ լավ կարող են ծառայել իսրայելա-թուրքական ռազմական համագործակցության հետևյալ տարրերը.

69

ՍՄիեասյաե

«21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

1. Միջազգային կոնսորցիումի կողմից (որի կազմում են ռուսական «Ռուսօբորոեէքսպորտ» ընկերությունը, ուկրաինական «Մոտրո֊Սիչ»֊ ը և իսրայելյան IAI-ն) ռուսական արտադրության Ka-50-2 «Էրդողան» ուղղաթիռներ մատակարարելու առաջարկություն (ուղղաթիռները հագեցած են իսրայելական բորտսարքավորումներով և ավիոնի֊ կայով արդիականացված թուրքական զինված ուժերի համար)։ Ծրագրի արժեքը գնահատվում է $3,5 մլրդ։ Հատկապես նշվում էր, որ այս նախագիծը շահեկանորեն տարբերվում էր ամերիկյան «Բել Հելիքոփթեր Թեքսթրոն» ընկերության մրցակցային առաջարկություններից ոչ միայն գնով և նրանով, որ ամերիկացիները հրաժարվում էին Թուրքիային տալ AH-1Z Super Cobra ուղղաթիռների արտադրության ամբողջ տեխնիկական փաստաթղթերը, այլև նրանով, որ ռուսական և իսրայելական կողմերը ոչ մի պայման չէին առաջարկում տվյալ ուղղաթիռների քուրդ ապստամբների դեմ հնարավոր օգտագործման վերաբերյալ։ Այն դեպքում, երբ ամերիկացիների իրավապաշտպան կազմակերպությունների ճնշմամբ առաջադրած հիմնական պայմաններից մեկն այն էր, որ թուրքական բանակին մատակարարվող AH-1Z ուղղաթիռները պետք է կիրառվեն մարտական գործողություններում միայն Թուրքիայի ՆԱՏՕ-ի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորությունների շրջանակներում [10]։ Միևնույն ժամանակ, նշանակալի քաղաքական խոչընդոտներ կան իսրայելա-ռուս-թուր-քական այս համատեղ նախագծի իրականացման ճանապարհին։

2. Իսրայելա-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի թվում նախատեսվում է քրդերի դեմ պայքարում թուրքական բանակի կողմից օգտագործվող ուղղաթիռների համար մատակարարել «Հիթար» համակարգեր պաշտպանվելու համար շարժական զենիթահրթիռային համալիրների Ca-7 և Stinger հրթիռներից. այդ ուղղաթիռները նախկինում սարքավորված էին նաև գիշերային տեսանելիության համակարգերով։ Այդ որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ քրդերով բնակեցված շրջաններում խփվեց 2 մարտական ուղղաթիռ AH-1W Super Cobra և AS-532 Cougar, ինչպես և մեկ բազմաթիրախ S-70A Black Hawk ուղղաթիռ 17 թուրք զինծառայողներով [11, p. 15]։ Այդ միջոցները թույլ կտան հզորացնել թուրքական բանակային (թեթև) ավիացիայի և թուրքական զորքերի աերո-մոբիլ գրոհադեսանտային ստորաբաժանումների հնարավորությունը։

3. Թուրքական բանակային ավիացիայի ուղղաթիռների զինումը ջերմացույցներով և հետախուզության ու թիրախի հայտնաբերման ժամանակակից այլ համակարգերով գիշերը, լեռնային տեղանքում, բարդ

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեասյաե

եղանակային պայմաններում արդյունավետ գործողություններ իրականացնելու համար: Բացի այդ, 2002թ. հուլիսի 24-ին Turkey's Defense Industries Undersecretariat-ը (SSM) և IAI իսրայելական ընկերությունը ստորագրեցին $11,5 մլն արժողության մի պայմանագիր, որը նախատեսում է թուրքական 7 C-130E դեսանտափոխադրական ինքնաթիռների արդիականացումը, մասնավորապես այդ ինքնաթիռների ավիոնիկայի և բորտնավիգացիոն համակարգերը փոխելը։ Աշխատանքները պետք է անցկացվեին Կայսերիի (Կենտրոնական Անատո-լիա) գործարանում, սակայն հետաձգվեցին երկկողմանի հարաբերությունների ճգնաժամի և ֆինանսական հիմնախնդիրների պատճառով։ Մեկ այլ իսրայելական ընկերություն «Elbit System»֊ը, 2002թ. հուլիսի 30-ին թուրքական «Turkish Aerospace Industries» (TAI) ընկերության հետ ստորագրեց $14 մլն արժողության պայմանագիր S-70A Hawk բազմաթիրախ ուղղաթիռների վերանորոգման և վերասարքավորման վերաբերյալ։ Իսրայելական ընկերությունների կողմից տրանսպորտային ինքնաթիռների և բազմաթիրախ ուղղաթիռների արդիականացման վերաբերյալ պայմանագրերը նույնպես կնպաստեն թուրքական բանակի հատուկ նշանակության զորամասերի քրդաբնակ շրջաններ տեղափոխման և իջեցման հնարավորությունների ավելացմանը [12, p. 10]։

4. Ռադիոտեխնիկական, էլեկտրոնային, առաջիկայում նաև տիեզերական հետախուզության միջոցներ (Ofeq-3 լրտես արբանյակներ), որոնք կարող է մատակարարել իսրայելական կողմը [13, cc. 230-238]։ Այս միջոցները թուրքական հրամանատարությանը, մասնավորապես, կարող են օգնել ստանալու հետախուզական տեղեկատվություն, ժամանակի իրական մասշտաբում, քուրդ ապստամբների գործունեության, նրանց հանգրվանների տեղակայության, վարժաճամբարների և այլնի մասին, այդ թվում և սահմանակից երկրների տարածքում։

5. Իսրայելական «օդ-մակերևույթ» (ASM) Popeye-1/2 հրթիռների մատակարարում, որոնք թույլ կտան ավելի ակտիվորեն օգտագործել թուրքական ՌՕՈւ ինքնաթիռները վերերկրյա թիրախների դեմ գործողություններում [14, c. 388]։

6. Անօդաչու ինքնաթիռների մատակարարում Իսրայելի կողմից։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վերջին ժամանակներս այս ինքնաթիռներն առանցքային տեղ են գրավում հակաապստամբական պայքարում։ Դժվար թե զենքի և մարտական տեխնիկայի որևէ նոր տեսակ այդպես ակտիվորեն և արդյունավետորեն կիրառվի ապստամբների դեմ, ինչպես անօդաչու ինքնաթիռ-հետախույզները։ Վեր-

71

ՍՄինասյան

«21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

ջին ժամանակներս ավելացել են նաև դրանց հարվածային տարբերակ֊ եերը Predator և Global Hayk տեսակի։ Բարդ լեռնային պայմաններում դրանց հաջող կիրառման լավ օրինակ են թալիբների դեմ ամերիկյան զորքերի գործողությունները Աֆղանստանում 2001թ. աշնանից [15, pp. 95-97]։ Չնայած ԱՄՆ-ը այժմ ունի անօդաչու ինքնաթիռների բավական պատկառելի լրակազմ, այնուամենայնիվ, համարվում է, որ դրանց արտադրությամբ Իսրայելը գրավում է, հնարավոր է, աշխարհում առաջին տեղը [16]։ Հիշենք թեկուզ իսրայելցիների կողմից դրանց ակտիվ և միանգամայն հաջող կիրառությունը 1982թ. առաջին Լիբանանյան պատերազմի ժամանակ, երբ առաջին անգամ համաշխարհային պրակտիկայում այդքան լայնածավալ կերպով օգտագործվեցին զինված պայքարի այն ժամանակ դեռևս նոր միջոցները։ Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրը թողարկում է անօդաչու ինքնաթիռների զանազան տեսակներ, այդ թվում հետախուզական (Heron, Hermes, SearcherMk 11)և հարվածային (MOAB, Harpy)ինքնաթիռներ [17, p. 80]։ 1998թ. դեկտեմբերին Թուրքիայի ռազմական քաղաքականության հարցերով խորհրդականի աշխատակազմը «Ջեներալ Ատոմիկ» (ԱՄՆ), IA (Իսրայել) և CATIC (Չինաստան) ընկերություններից առաջարկություն ստացավ Թուրքիայում համատեղ արտադրել 37 երեք տեսակի անօդաչու թռչող սարքեր. գործողության մերձավոր 14 միավոր, միջին 8 միավոր և հեռավոր 15 միավոր շառավղով։ Թուրքական կողմից ապագա պայմանագրի կատարողներն էին TAI և «Ասելսան» ընկերությունները [14, c. 373-376]։

2 Իսրայելա-թուրքակաև համագործակցությունը և հարավարևեյյահ Թուրքիայի ու հյուսիսային Իրաքի քյսյաբնակ շրջանների ջրային պաջարների օգտագործման հիմնախնդիրը

Քրդական հարցի Իսրայելին հետաքրքրող կարևոր կողմերից մեկը հարավարևելյան Թուրքիայի և հյուսիսային Իրաքի ջրային պաշարների օգտագործման խնդիրն է։ Միևնույն ժամանակ, ջրային պաշարների խնդիրը, որը բավական սուր է Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում, սերտորեն կապված է քրդական հարցի հետ, քանի որ ջրային պաշարների գրեթե մեծ մասը հոսում է հենց այն տարածքներով, որտեղ ապրում են քրդերը։

Մերձավոր Արևելքի հիմնական ջրային պաշարների աշխարհագրական առանձնահատկությունն այն է, որ դրանց ակունքները գտնվում են տարածաշրջանի հյուսիսային մասում (Թուրքիայի արևելքում, Իրանի և Իրաքի հյուսիսային մասերում, որոնք հիմնականում բնակեցված են քրդե-րով) և բավական տարածություն են անցնում (մինչև ջրի պակաս ունեցող

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեասյաե

գոտիները) գետերի և ստորգետնյա աղբյուրների համակարգի միջոցով: Մերձավոր Արևելքում ջրային պաշարների վերաբաշխման օրինակ է Մի-ջագետքը. Տիգրիս և Եփրատ գետերի ավազանները Կենտրոնական և Հարավարևելյան Անատոլիայի (էթնոաշխարհագրական Հյուսիսային Քրդստան) և Միջագետքի հյուսիս-արևելքի (իրաքյան Քրդստան և իրանական Քրդստանի արևմուտք) ջրային պաշարները տեղափոխում են հարավ արաբաբնակ անապատներ։ Այս առանձնահատկությունն էլ որոշում է քրդական հարցի ջրային ասպեկտը, այն է տարածաշրջանի հյուսիսի (թուրքական և մասամբ իրաքյան Քրդստանի) ջրային ռեսուրսների բաշխումը հարավում Սիրիայում և Իրաքում։ Ավելի ճիշտ այս խնդիրը քաղաքական և աշխարհատնտեսական առումներով դրսևորվում է հիմնականում քրդերով բնակեցված տարածքների ջրային ռեսուրսներով արաբական երկրների կենսական շահագրգռվածությամբ, և, ելնելով դրանից Թուրքիայի կողմից այդ ջուրը Սիրիայի և Իրաքի հանդեպ որպես աշխարհաքա-ղաքական լծակ օգտագործելու հնարավորությամբ ու, հասկանալի է, արաբական երկրների կողմից քրդական գործոնի Թուրքիայի հետ աշխարհատնտեսական հակամարտության մեջ կիրառմամբ, ինչն արտահայտվում է Թուրքիայում քրդական շարժմանն աջակցելով։

Դարեր շարունակ այս տարածաշրջանի ջրային պաշարները հիմնականում օգտագործվել են Թուրքիայի միայն հարավային արաբ հարևանների կողմից, և միայն 1961թ. թուրքական կառավարությունն սկսեց հիմնականում քրդաբնակ հարավարևմտյան նահանգներում խոշոր հիդրոտեխնիկական և ոռոգման ցանցի շինարարության նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները։ Այս տարածքների ջրային պաշարների օգտագործման վերաբերյալ Թուրքիայի հավակնոտ ծրագրերը նախատեսում են 22 ամբարտակների (որոնցից ամենախոշորը կկրի Աթաթյուրքի անունը) շինարարություն, որոնք կապահովեն մոտ 1,7 մլն հա տարածքի ոռոգումը (Թուրքիայի ոռոգվող ամբողջ տարածքի 20%-ը), ինչպես նաև Տիգ-րիսի և Եփրատի վրա 19 հիդրոէլեկտրակայանների կառուցում [18, pp. 1-6]։

Տիգրիսի և Եփրատի ջրերի օգտագործման պատմական առանձնահատկությունն այն է, որ մինչև 1968թ. ոռոգում իրականացնում էին միայն այն պետությունները, որոնք գտնվում էին այդ գետերի ստորին հոսանքներում (Իրաքը և Սիրիան, իսկ մինչև 1950թ. միայն Իրաքը), և միայն 70-ական թթ. այդ գետերի ակունք-պետությունը (Թուրքիան) սկսեց օգտագործել Տիգրիսի և Եփրատի ջրերը։ 1980թ. սկսած Թուրքիան սկսեց վիթխարի մի նախագծի «Հարավարևելյան Անատոլիայի» (Guneydogu Anadolu Projesi -GAP) իրականացումը, որն ընդգրկում է 73.863 կմ2 տարածք (թուրքական Քրդստանի հարավարևմտյան և կենտրոնական մասերը, ներառյալ Ադեյա-

73

ԱՄինասյան

«21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

ման, Դիարբեքիր, Գազիաեթեփե, Մարդիե, Սղարթ, Ուրֆա, Շրեակ և Բաթման նահանգները), այսինքն ամբողջ Թուրքիայի 9,4%-ը: Նախագիծը, ըստ որոշ քուրդ հեղինակների, բացի տնտեսական նպատակներից, ունի նաև շրջանի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական նկարագիրը փոխելու համալիր ծրագիր, քանի որ դրա արդյունքում կարող է էականորեն կրճատվել այդ նահանգների քուրդ բնակչության թվաքանակը [19, c. 199-201]։

1987թ. Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի կողմից առաջադրված գաղափարը «ջրատարի» կամ «խաղաղության խողովակաշարի» (Peace Pipleline Project) կառուցման մասին, որի նպատակն էր թուրքական Քրդստանի ջրառատ շրջաններից ջրի ավելցուկը Մերձավոր Արևելքի ջրազուրկ երկրներ (Սիրիա, Հորդանան, Իսրայել և Պարսից ծոցի երկրներ) հասցնելը, արաբական երկրները, ոչ առանց հիմքի, դիտարկում են «Թուրքիայի երազանքի» համատեքստում, այն է տարածաշրջանում հասնել առաջատարի դիրքի այդ երկրները «թուրքական ջրից» կախյալ դարձնելով ձեռք բերել տնտեսական և քաղաքական գերիշխանություն։ Բացի այդ, Սիրիան հիշեցնում է, որ Թուրքիան, մշտապես հայտարարելով ջրային ռեսուրսների պակասի մասին, առաջարկում է ջուր արտահանել։ Ի հավելումն Թուրքիան ծրագրում է Միջերկրականի հատակով 80 կմ խողովակաշար անցկացնել մինչև Հյուսիսային Կիպրոսի թուրքական անկլավ հնարավոր համարելով ջրի հետագա վաճառքը կղզու հունական մասին [20]։

Թուրքիայի քրդաբնակ շրջաններից ջրային պաշարների տեղափոխման խնդիրն աստիճանաբար ավելի կարևոր նշանակություն է ստանում Իսրայելի արտաքին քաղաքական ծրագրերում։ Թուրքիայի առաջարկած «խաղաղության մինի-խողովակաշարը» տարեկան 180 մլրդ մ3 ջուր Մա-նավղաթից Սիրիային, Հորդանանին, Իսրայելին և Պաղեստինին վաճառելու համար (այդ թվում նաև Միջերկրական ծովի հատակով Սիրիայի տարածքային ջրերի սահմաններում), նույնպես հանդիպում է Սիրիայի հակազդեցությանը [19, c. 206]։

Ի դեպ, դժվար թե Թուրքիայից Իսրայելին ջուր մատակարարող խողովակաշարը կարելի է անվանել «խաղաղության խողովակաշար»։ Մամուլում արդեն հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ այս հարցն ուղղակիորեն շաղկապվում է Իսրայելի կողմից թուրքական բանակին մատակարարվող այն ժամանակակից զինատեսակների հետ, որոնք առաջին հերթին անհրաժեշտ են Անկարային քրդերի դեմ պայքարելու համար։ Այսպես, 2002թ. հուլիսի 26-ին Defense News-ը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սպառազինությունների, մասնավորապես մարտական ուղղաթիռների (որոնք Թուրքիան կարող է օգտագործել ընդդեմ PKK-KADEK-ի) մատակա-

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեապաե

րարման դեմ ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունների ծա-վալած գործունեության հետ կապված շարունակվող դժվարությունների, հաղորդեց, որ թուրքական պաշտոնյաները կրկին վերսկսել են բանակցությունները ռուս-իսրայելական ընկերությունների հետ Ka-50-2 ուղղաթիռներ գնելու շուրջ։ Բացի այդ, Թուրքիան բանակցություններ է սկսել նաև հարվածային անօդաչու ինքնաթիռների (Unmanned Combat Air Vehicles -UCAV) ևս մեկ խմբաքանակ թվով 180 միավոր, գնելու մասին։ Փոխարենը, ինչպես հաղորդել է Jerusalem Post-ը, Իսրայելը պարտավորվել է տարեկան Թուրքիայից գնել 50 մլն մ3 ջուր [21]։

Հայտնի է, որ ջրի խնդիրը արաբա-իսրայելական հարաբերությունների բաղկացուցիչ մասն է։ Իսրայելի և արաբների միջև Օսլոյի համաձայ-նագրի դրույթներից մեկում նշվում էր Հորդանան գետի ջրային պաշարնե-րը հրեական պետության և նրա արաբական հարևանների միջև բաշխելու մասին [18, p. 44]։

Քուրդ դիտորդները նույնպես նշում են, որ Իսրայելի հետաքրքրությունը քրդաբնակ տարածքի ջրային պաշարների խնդրով անհրաժեշտ է դիտարկել իսրայելա-արաբական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարի տեսակետից։ «Միացյալ Նահանգները և Իսրայելը մերձա-վորարևեդան կարգավորման գործընթացում դիտարկում են նաև Եփրատ գետի ջրային պաշարների հարցը։ Թուրքիայի կողմից Եփրատի գծով Սիրիային արվող զիջումը կարող է նպաստել Գոլանի բարձունքներից իսրայելական զորքերի դուրսբերմանը, քանի որ Սիրիան, Եփրատից «հավելում» ստանալով, առավել զիջող կդառնա Իսրայելի նկատմամբ (որի համար կենսականորեն կարևոր են Գոլանի ջրային պաշարները), ինչը կհանի ևս մեկ խոչընդոտ այս շրջանից իսրայելական զորակազմի դուրսբերման համար։ Թեև Թուրքիան հայտարարում է, թե «թուրքական ջուրը» չի կարող մերձավորարևեդան խաղաղ գործընթացի գործարքի առարկա դառնալ, բանակցությունների հենց սկզբից ԱՄՆ-ը որպես այդ գործընթացի գլխավոր գործող դերակատար, դրանցում մշտապես ներառում էր Եփրատի հարցը։ Ընդ որում Իսրայելը Թուրքիային խոստանում է Սիրիայի հետ բանակցություններում հաշվի առնել ջրի խնդրի հետ կապված նրա շահերը։ Սակայն չի բացառվում, որ, չնայած ջրային պաշարների օգտագործման և ոռոգման բնագավառում իսրայելա-թուրքական զարգացող համագործակցությանը (ընդհուպ մինչև, այսպես կոչված, «ջրային պաշարների բորսայի» ստեղծման համատեղ նախագծերը, որոնց համաձայն Տիգրիսի և Եփրատի ջրերը կբաշխվեն տարածաշրջանի բոլոր պետություններին, այդ թվում և Իսրայելին), ինչը խորապես մտահոգում է արաբներին, Թուրքիայի շահերը ջրի հարցում, հնարավոր է, կարող են զոհաբերվել մերձավորարևեդան

75

ՍՄիեասյաե

«21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

խաղաղ գործընթացին: Մյուս կողմից «թուրքական ջրից» կախված լինելու արաբների երկյուղը կարող է նպաստել նրանց հաշտվելուն Իսրայելի հետ» [19, c. 207]։

Հարկ է նշել, որ 1998թ. Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների սրման պատճառներից մեկը պայմանավորված Սիրիայում /’ճ^կայաննե-րը փակելու Անկարայի պահանջներով, Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ ապստամբների կողմից GAP նախագծի հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության աճող սպառնալիքն էր։ Եվ այս դիմակայության մեջ, ինչպես հայտնի է, շատ վերլուծաբանների կարծիքով, պակաս կարևոր դեր չի խաղացել Թուրքիայի և Իսրայելի միջև արդեն ձևավորված ռազմաքաղաքական դաշինքի առկայության փաստը։

2001թ. մարտի 12-ին արաբական երկրների արտաքին գործերի նախարարներն իրենց հանդիպման ժամանակ հանգամանորեն քննարկեցին զեկույց նվիրված թուրք-իսրայելական ռազմական համագործակցության ազդեցությանը տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա։ Զեկույցում նշվում էր, որ որոշ սառնություն է նկատվում թուրք-իսրայելա-կան հարաբերություններում, որը պայմանավորված էր ինչպես արաբական պետությունների ճնշմամբ, այնպես էլ, առանձնապես, շարունակվող պաղեստինյան ինթիֆադայով։

Զեկույցի համաձայն այդ սառնությունը դրսևորվեց Թուրքիայի մի շարք գործողություններում.

1. Չեղյալ համարվեց իսրայելյան ընկերությունների կողմից թուրքական տանկերի արդիականացման մասին պայմանագիրը։

2. Չկայացավ իսրայելական բանակի հրամանատար Շաուլ Մոֆազի 2000թ. հոկտեմբերին նախատեսված այցը Թուրքիա։ Թուրքիայի ԱԳՆ-ն իսրայելցիների կողմից Սուրբ հողում պաղեստինցիների դեմ շարունակվող բռնություններն անվանեց «մարտահրավեր Թուրքիայի և ամբողջ աշխարհի մահմեդականների զգացմունքներին»։ Թուրքական ԶԼՄ-ում սկսվեց շարունակական քարոզչություն Պաղեստինում իսրայելական բռնության դեմ։

3. Չկայացան թուրքական բանակի երկու բարձրաստիճան զինվորականների կարևոր այցերն Իսրայել (թուրքական ՌԾՈւ հրամանատարի և ՌՕՈւ հրամանատարի 2000թ. նոյեմբերին և դեկտեմբերին կայանալիք այցերը)։

4. Թուրքական ՌԾՈւ-ն հետաձգեց 2000թ. դեկտեմբերին նախատեսված ռազմածովային «The Bride of the Sea» զորավարժանքները ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ։

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեասյաե

Միևնույն ժամանակ, զեկույցի համաձայն չնայած թուրք-իսրայելա-կաե հարաբերությունների որոշ սառեցմանը, Իսրայելի հետ հարաբերությունները խորացնելու թուրքական դիրքորոշումը մնում էր ուժի մեջ։ Զեկույցում նաև նշվում էր, որ Թուրքիան չլուծված խնդիրներ ունի մի շարք արաբական երկրների հետ «սահմանների, ջրի և քրդերի» հետ կապված։ Մյուս կողմից Տիգրիսի և Եփրատի ջրային պաշարների խնդիրների վերաբերյալ մեկ այլ վերլուծական զեկույցում, որ պատրաստվել էր Արաբական պետությունների լիգայի համար, նշվում էր Թուրքիայի և Իսրայելի խորացող համագործակցության մասին այս ոլորտում։ Թուրքիայի և Իսրայելի «al Ghab» համատեղ ծրագրերը ոռոգման և գյուղատնտեսական աշխատանքների ոլորտում գնահատվում էին ավելի քան $1 մլրդ [22]։

Այսպիսով, քրդերի վերաբերյալ Իսրայելի քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը հարավային Թուրքիայի և հյուսիսային Իրաքի քրդաբնակ տարածքներով հոսող ջրային պաշարների բաշխման խնդիրն է, ինչը շատ բանով կախված կլինի այն բանից, թե որքանով քրդերը կկարողանան վերահսկել այդ պաշարները։ Միևնույն ժամանակ, այս գործոնը կազդի նաև իսրայելա-թուրքական փոխհարաբերությունների մակարդակի և, ընդհանուր առմամբ, արաբա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարի վրա։

3. Իսրայելա-քրդակաև հարաբերությունները և Թուրքիայի դիրքորոշումը 2003թ. իրաքան պատերազմից հետո

Իրաքի դեմ ԱՄՆ գործողությունների ավարտից հետո, որոնցից, հավանաբար, ամենից շահավետ դուրս եկան քրդերը, թուրքական մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ քուրդ առաջնորդներից մեկը ծագումով հրեա է, և արդյունքում Իսրայելը շուտով կսկսի սերտ կապեր հաստատել դե-ֆակտո Իրաքի հյուսիսում գոյություն ունեցող քրդական պետության հետ։ Մի քանի շաբաթ շարունակ այս սցենարն ուռճացվում էր թուրքական լրատվամիջոցների կողմից։ 2003թ. փետրվարի 19-ին Hurriet-ում հրապարակվեց հոդված, որում նշվում էր, որ KDP առաջնորդ Մասուդ Բարզանին էթնիկ հրեա է և սերում է քուրդ ռաբինների հին տոհմից։ Հոդվածը հղում էր կատարում հայտնի «Folk Literature of the Kurdistani Jews» աշխատությանը հրապարակված 1982թ., ինչպես նաև թուրք պատմաբան Ահմեդ Ուջարի հետազոտությունների արդյունքներին։ Ա.Ուջարը 19-րդ դ. թուրքական արխիվային նյութերում տեղեկություններ էր գտել Բարզանի ազգանունով քուրդ ռաբինի գործունեության մասին։ Թուրքական մամուլը Մ.Բարզա-նիին ներկայացնում էր իբրև հրեաների ժառանգ, որն իբր պետք է ղեկավարի նոր իսրայելամետ քուրդ-հրեական պետությունը բիբլիական «Ավետյաց

77

ՍՄիեապաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

երկրում» ներառելով Նեղոսից մինչև Եփրատ, այդ թվում և հյուսիսային Իրաքի քրդաբնակ տարածքները։

Սակայն «Folk Literature of the Kurdistani Jews>»-ի հեղինակ, պրոֆեսոր Յոնա Սաբարը այս հրապարակումների վերաբերյալ իր մեկնաբանություն-ներում նշել է, որ դրանք հենվում են քրդական հրեաների պատմության ոչ ճիշտ մեկնության վրա։ Ըստ Սաբարի 16-րդ դ. քուրդ ռաբին Շամուել Ադոնին նույնպես ուներ «Barzani» անունը, ինչը նշանակում է, որ նա ծնունդով Բարզան քաղաքից էր։ Նա եղել է Barzani ռաբինների գերդաստանի հիմնադիրը, որի ներկայացուցիչն էր կին ռաբին Asenath Barzani-ն (17-րդ դ.)։ Իսրայելցի հետազոտողի կարծիքով քիչ հավանական է, որ Մ.Բարզա-նին պատկանել է այդ գերդաստանին, քանի որ Barzani-ն լայն տարածում ունեցող քրդական ազգանուն է, և հյուսիսային Իրաքի այդ շրջանում էլ հրեաները շատ քիչ են։ Ներկայումս հրեաների ընդհանուր թիվը Իրանում, Իրաքում և Թուրքիայում ընդամենը 25.000 մարդ է, քանի որ նրանց հիմնական մասը մեկնել է Իսրայել 1948թ., այսպես կոչված, «անկախության համար պատերազմից» հետո։

Ստամբուլցի հրեա պատմաբան Ռիֆատ Բալին նշում է, որ Մ.Բար-զանիի հնարավոր հրեական ծագման մասին այս ամբողջ պատմությունը լայնածավալ հայեցակարգի մի մասն է, որը վերջին ժամանակներս տարածում է գտել թուրքական պահպանողական-ազգայնական և իսլամական շրջանակներում և մեծ ժողովրդականություն է վայելում Թուրքիայի հասարակության մեջ։ Նրա խոսքերով «իսլամականները պնդում են, որ Իսրայելը ցանկանում է օգտագործել «քրդական խաղաքարտը» և ստեղծել նոր հրեական պետություն Նեղոսից մինչև Եփրատ, ներառյալ հյուսիսային Իրաքի և հարավարևելյան Թուրքիայի քրդաբնակ շրջանները։ Դա շաղկապվում է Թուրքիայի մասնատման ծրագրերի շուրջ թուրքերի ավանդական երկյուղների հետ»։ Հավելենք նաև, որ ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայում հրատարակվել էր դոկտոր Հարուն Յայայի «Իսրայելի քրդական խաղաքարտը» («Israel's Kurdish Card») գիրքը, որում խոսվում էր Իրաքի և Թուրքիայի հաշվին, քրդերի հետ միասին, իր սահմաններն ընդլայնե-լու Իսրայելի ծրագրերի մասին [23]։

Իսկապես, չի կարելի միանշանակ ասել, թե Թուրքիայում շատերն են կիսում Իսրայելի հետ ռազմաքաղաքական համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին կարծիքը։ Թուրքական հասարակության ներսում առկա են լուրջ հակումներ դիտարկելու Իսրայելի հետ դաշինքը որպես դավաճանություն Թուրքիայի ազգային շահերին և ընդհանրապես իսլամական գաղափարներին։ Միաժամանակ, այս դրսևորումները սերտորեն առնչվում են հակասեմական և պանօսմանական (ռևանշիստական)

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեապաե

կարծրատիպերին, որոնք արմատավորված են թուրքական քաղաքական ընտրանու և մտավորականության շրջանում: Այս տրամադրություններն արտահայտողներից մեկն էլ հենց դոկտոր Հ.Յայան է, հեղինակը վերջին տարիներին լույս տեսած բազմաթիվ հակաիսրայելական հրապարակումների։ Այս առումով առավել հատկանշական է նրա «Իսրայելի քրդական խաղաքարտը» գիրքը, որը լույս է տեսել Թուրքիայում մի քանի տարի առաջ [24]։

Սակայն, չնայած այն բանին, որ հակահրեական տրամադրություններն արժանանում են թուրքական հասարակության զգալի մասի աջակցությանը, դրանք որոշիչ դեր չեն խաղում Իսրայելի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության ձևավորման գործում։ Իրաքի հետ պատերազմի գլխավոր արդյունքներից մեկը, հավանաբար, կդառնա Իսրայելի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության ուժեղացումը։ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների սառեցման համատեքստում, չնայած թուրքական սպայակույտի հակազդեցությանը, կանխատեսվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի առանձնացում ընդհուպ մինչև այն մակարդակը, որը չի վնասի ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությանը, իսկ ԱՄՆ-ի դերը նրա անվտանգության ապահովման գործում նույնպես կնվազի։ Միաժամանակ աճում է նոր զինված հակամարտություններին տարածաշրջանների պետությունների ներքաշման հավանականությունը, ինչը խթանում է թուրք-իսրայելա-կան ռազմատեխնիկական հարաբերությունների խորացումը։

Բայց միևնույն ժամանակ ենթադրվում է, որ Իսրայելն այն փուլում, երբ ԱՄՆ-ը զբաղված կլինի հետպատերազմյան Իրաքի կարգավորման հիմնա-խնդիրներով, կփորձի ինքն իր հերթին լուծել պաղեստինցիների հետ կապված շատ խնդիրներ [25, pp. 11-13]։ Եվ հենց սա ապագայում կարող է ավելի մեծ խոչընդոտ դառնալ Անկարայի և Թել Ավիվի համագործակցության ճանապարհին (ինչն, ի դեպ, երկու երկրների հարաբերությունների սառեցման հիմնական պատճառներից մեկն էր 1970-ական թթ. վերջից մինչև 1990-ական թթ. սկիզբը), քան նույնիսկ արաբական երկրների հակազդեցությունը [26, p. 144]։

Այսպես, 2000թ. ամռանը ավելի քան 400 թուրք սպաներ ստորագրեցին Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների խզումը պահանջող հանրագիր, որով, մյուս կողմից կոչ էր արվում խորացնել հարաբերություններն արաբական պետությունների հետ։ Բացի այդ, անկախ արդյունաբերողների և ձեռներեցների միության ղեկավար Ալի Օղլուն կոչ էր անում վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները al Aqsa մզկիթում Ա.Շարոնի մասնակցությամբ միջադեպից հետո դա անվանելով մարտահրավեր ոչ միայն պաղեստինցիների, այլև բոլոր մահմեդականների կրոնական զգացմունքներին [27]։

79

Ս. Մինասյան

21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

2002թ. ապրիլի 4-ին Թուրքիայի վարչապետ Բ.Էջևիթը պաղեստինցի֊ ների դեմ իսրայելցիների գործողություններն անվանեց ոչ այլ կերպ, քան «ցեղասպանություն» և խիստ քննադատության ենթարկեց Իսրայելի վարչապետ Ա.Շարոնին։ Սակայն հաջորդ օրն արդեն նա ուղղեց իր խոսքերը նշելով, որ դրանք ճիշտ չեն մեկնաբանվել, իսկ որոշ թուրք զինվորականներ նույնիսկ պաշտպանում էին իսրայելցիների գործողությունները պաղես-տինցիների դեմ։ Այն կարևորությունը, որ երկու կողմերը տալիս են անվտանգության ոլորտում երկկողմանի փոխհարաբերություններին, ստիպեց շուտով միջադեպը հարթված համարել [28, pp. 16-17]։

Սակայն արդեն 2000թ. որոշ վերլուծաբաններ նշում էին, որ այն բանից հետո, երբ թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալեցին Ա.Օջալանին, և PKK-KADEK-ի Թուրքիայի դեմ իրականացվող մարտական գործողությունները թուլացան, ինչպես նաև այն բանից հետո, երբ Սիրիայի ու Թուրքիայի հարաբերությունների ջերմացում նկատվեց, Անկարայի և Երուսաղեմի ռազմավարական գործընկերության մեջ որոշ հեռացում ուրվագծվեց։ Դա առանձնապես դրսևորվեց 2000թ., երբ Թուրքիան կողմ քվեարկեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի զավթված տարածքներում պաղես-տինցիների դեմ Իսրայելի ապօրինի գործողությունների մեղադրանքին։ Իսկ հաջորդ օրը Թուրքիայի նախագահ Ա.Ն.Սեզերն իր հերթին քննադա-տեց Իսրայելի քաղաքականությունը զավթված տարածքներում (Իսլամական կոնֆերանս կազմակերպության առևտրի գծով կոմիտեի ստամբուլյան նիստի ժամանակ), ինչը կրկին խոսել տվեց թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցման մասին [29]։ Իսրայելի ԱԳՆ քարտուղար (փոխնախարար) Ալոին Լեյլը հայտարարեց, թե իր կառավարությունը համաձայն չէ Պաղեստինում իրադարձությունների շուրջ Թուրքիայի դիրքորոշման, հատկապես UNGA-ում Թուրքիայի քվեարկության հետ։ Նա Թուրքիայի քվեարկությունն անվանեց անսպասելի Իսրայելի համար, իսկ դրան հաջորդող Սեզերի խոսքը, որ դատապարտում էր Իսրայելի ահաբեկությունը և պաշտպանում պաղեստինցիների իրավունքները, մեկնաբաններն անվանեցին Իսրայելին հասցված «երկրորդ հարված»։ Դեռ մեկ շաբաթ առաջ, Թուրքիա կատարած իր այցի ժամանակ Ա.Լեյլը թուրքական կողմին կոչ էր արել չպաշտպանել Գլխավոր ասամբլեայի հակաիսրայելական բանաձևը և «չգնալ այն ոչ ճիշտ ճանապարհով, որով գնացել էր 1960-ական և 1970-ական թթ.» ինքնաբերաբար քվեարկելով արաբական պետությունների հետ միասին [30]։

Սակայն իրականում, ինչպես նկատում է Մերձավորարևելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի առաջատար վերլուծաբան Ալան Մակովսկին (Alan Makovsky), և թուրք, և իսրայելցի պաշտոնատար

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեապաե

անձինք, դեռևս սերտ հարաբերությունների հաստատման ամեեասկզբիե 1990-ակաե թթ. կեսերին, մշտապես խուսափում էին միմյանց հրապարա-կավ աջակցելուց միջազգային և տարածաշրջանային քաղաքականության վիճելի հարցերում, հատկապես հաշվի առնելով այդ հարցերի շուրջ իրենց երկրների ներսում առկա բացասական դիրքորոշումը։ Նույնիսկ 1991թ. դեկտեմբերին Իսրայելի հետ լիակատար դեսպանական մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո Թուրքիան գրեթե միշտ, հետևողականորեն, պաղեստինցիներին վերաբերող ՄԱԿ բանաձևերին քվեարկում էր արաբական երկրների հետ միասին։ UNGA մոտ 179 բանաձևերից գրեթե բոլորի (բացի 9-ից) դեպքում Թուրքիան քվեարկել է Իսրայելի դեմ։ Այն ժամանակ, երբ Իսրայելն իր հերթին, «ձգտելով չսրել հարաբերությունները քրդերի հետ և նոր թշնամիներ ձեռք չբերել», շատ հազվադեպ էր PKK-ն անվանում ահաբեկչական խումբ և ջանում էր չաջակցել քրդերի հանդեպ վարվող թուրքական քաղաքականությանը [29]։

Երկու երկրների փոխհարաբերությունների վերջին ժամանակների վերլուծությունը միանշանակ ցույց է տալիս, որ Իսրայելն ընդհանուր առ-մամբ կողմնորոշվել է Թուրքիայի քրդերի նկատմամբ իր քաղաքականությունում։ 2003-2005թթ. երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ և Թուրքիան, և Իսրայելը վճռական են տրամադրված շարունակելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում, ընդ որում հենց այսպես կոչված «միջազգային ահաբեկության դեմ պայքարի» համատեքստում։ Օրինակ, Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյունուլի և նրա իսրայելցի գործընկեր Շաուլ Մոֆազի բանակցությունների ընթացքում, ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությանը զուգընթաց, քննարկվեց նաև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում երկու երկրների փոխգործակ-ցության հարցերի ամբողջ համախումբը։ Իսկ 2003թ. սեպտեմբերին, թուրքական հատուկ ծառայությունների մի շարք բարձրաստիճան աշխատակիցների հետ միասին, Իսրայել ժամանեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Աբդուլքադիր Աքսուն։ Դա նոր իսլամամետ թուրքական կառավարության նախարարի առաջին այցն էր Իսրայել։ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի Իսրայել այցի հիմնական նպատակը երկու երկրների համապատասխան գերատեսչությունների համագործակցության լրիվ ծավալով վերականգնումն էր անվտանգության վերաբերյալ (հատկապես զանազան ահաբեկչական խմբերին ու կազմակերպություններին առնչվող տեղեկատվության) փոխանակման գործում։ Այս խնդիրը կրկին հատուկ նշանակություն ձեռք բերեց Թուրքիայի համար, քանի որ, չնայած թուրքական կառավարությունը

81

ՍՄիեասյաե

«21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

համաներում էր հայտարարել PKK-KADEK-ի անդամների համար, սակայն վերջինս դադարեցրել էր զինադադարի ռեժիմը Թուրքիայի հետ [31, pp. 3-4]։

Երկու երկրների սերտ համագործակցության նոր հավաստիացումը դարձավ ահաբեկության դեմ պայքարում փոխգործակցության, ինչպես նաև հակաահաբեկչական գործողությունների (այդ թվում թուրքական իսլամական արմատական կազմակերպությունների դեմ) տեխնիկական միջոցների զարգացման մասին համաձայնագիրը։ Այն ստորագրվել է 2003թ. դեկտեմբերի վերջին Իսրայելի հասարակական անվտանգության նախարարի Անկարա կատարած այցի ընթացքում։ Համաձայնագիրը շատ բանով պայմանավորված էր աղմկալի ահաբեկչական գործողություններով, որոնք այդ ժամանակաընթացքում տեղի ունեցան Թուրքիայում և ակնհայտորեն հակաիսրայելական բնույթ ունեին [32]։

Չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին (օրինակ, նրանց հարաբերությունների շարունակական վայրիվերումները, որոնք շատ բանով պայմանավորված են երկու երկրների կառավարությունների վրա ներքաղաքական և արտաքին քաղաքական համալիր ճնշմամբ), իսրայելա-թուրքական դաշինքը շարունակում է մնալ տարածաշրջանի աշխարհա-քաղաքական գործընթացների կարևոր բաղադրիչը, քանի որ երկու երկրնե-րի համար էլ գլխավոր հրամայականը քաղաքականությունն է անվտանգության ոլորտում [33, pp. 231-235]։ Ընդ որում, եթե Իսրայելի և Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի համար այդ դաշինքը ներկայանում է որպես տարա-ծաշրջանային անվտանգության ապագա համակարգի միջուկ, ապա նրանց ընդդիմախոսների կարծիքով այն առաջ է բերել այլընտրանքային դաշինքների ձևավորման ռեակտիվ համակարգ, լարվածության և սպառազինությունների մրցավազքի նոր ալիք, որն արդյունքում բացասաբար է անդրադառնում ամբողջ Միջին և Մերձավոր (Մեծ Մերձավոր) Արևելքի անվտանգության հեռանկարների վրա։

Այսպիսով, ամփոփելով կարելի է պնդել, որ Անկարայի և Թել Ավիվի ռազմաքաղաքական համագործակցության հետագա հնարավոր խորացման համատեքստում Իսրայելը ներկայումս գործնականում կողմնորոշվել է թուրքական քրդերի նկատմամբ իր քաղաքականությունում, և այդ քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, թուրք-իսրայելական համագործակցության ընդհանուր մակարդակի ածանցյալն է։ Ընդ որում հարկ է նշել, որ վերն ասվածն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի քրդերին և նրանց քաղաքական կազմակերպություններին, ինչպիսին է PKK-KADEK-ը (կան տեղեկություններ, որ նոր պառակտման հետևանքով այս քրդական կազմակերպությունը կրկին փոխել է անվանումը), բայց ոչ իրաքյան քրդերին, որոնց նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը առանձին դիտարկման առարկա է։

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեապաե

4. Իսրայելա-թուրքակաե հարաբերությունների ներկա մակարդակը և ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը

Քրդական պետության ստեղծման նկատմամբ վախը, ինչպես նաև թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամը տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների հատկապես պաղեստինյան և քրդական, նկատմամբ Իսրայելի գրաված դիրքորոշման պատճառով, Թուրքիային ստիպել են վերջին տարիներին ակտիվացնել գործողությունները Մեծ Մերձավոր Արևելքում ուշադրություն չդարձնելով իր արևմտյան գործընկերների, ինչպես նաև Իսրայելի վրա։ Թուրքիայի նոր ղեկավարությունը վերջնականապես կատարել է իր ընտրությունը հօգուտ ավելի ակտիվ տարածաշրջա-նային քաղաքականության, որը ենթադրում է Թուրքիայի դերի վերականգնում Մերձավոր Արևելքում, ինչը դժվարացնում է Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների հավասարակշռության պահպանումը, քանի որ Իսրայելի և Թուրքիայի սերտ ռազմավարական հարաբերություններն Անկարայի համար առաջ են բերել լուրջ հիմնախնդիրներ ոչ միայն արաբական, այլև ընդհանրապես մահմեդական երկրների հետ հարաբերություններում։

Թուրք-իսրայելական հարաբերություններն էականապես սրվեցին 2004թ. մայիսին, երբ Թուրքիայի վարչապետ Ռ.Թ.Էրդողանը մերձավոր-արևելյան կարգավորման գործընթացում Իսրայելի գործադրած ուժային մեթոդների առնչությամբ հանդես եկավ մի քանի կտրուկ հայտարարություններով։ Իսկ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներ շեյխ Յասինի և Աբդուլազիզ Ռանտիսիի վերացումից հետո Էրդողանն Իսրայելի քաղաքականությունն անվանեց «պետական ահաբեկչությանը մոտ» քաղաքականություն։ Թուրքիայի վարչապետը նաև մեղադրեց Ա.Շարոնին Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացը միտումնավոր խափանելու մեջ։ Այս կոշտ հայտարարություններն, ըստ էության, տվյալ պահին խաչ էին քաշում Իսրայելի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու բոլոր փորձերի վրա, այդ հարաբերությունները ճգնաժամի մեջ էին հայտնվել 2002թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցության համոզիչ հաղթանակից և Թուրքիայում, առաջին անգամ շատ տարիների ընթացքում, միակուսակցա-կան կառավարության ձևավորումից հետո։ Այնուամենայնիվ, 2003թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան և Իսրայելը ահաբեկության դեմ պայքարի համատեղ համաձայնագիր ստորագրեցին։ Փաստաթղթով նախատեսվում էր Իսրայելի և Թուրքիայի միջև հետախուզական տեղեկատվության փոխանակում, համատեղ հակաահաբեկչական մեթոդների մշակում և սահմանապահ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունների անցկացում։ Բայց

83

ՍՄինասյան

«21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

համաձայնագիրն առաջ բերեց մի շարք իսլամական երկրեերի խիստ բացա֊ սակաե արձագանքը, այն անվանվեց առիթ Թուրքիայում բռնությունների, հատկապես քրդերի դեմ, իրականացման համար [34]։

2004թ. ապրիլից, իրաքյան դեպքերի ազդեցությամբ, իսրայելա֊թուր֊ քական հարաբերություններում սկսեցին նկատվել սառնության որոշակի նշաններ։ Որոշ փորձագետներ, վերլուծելով այդ շրջանում թուրք֊իսրայելա֊ կան հարաբերություններում ստեղծված իրավիճակը, շտապեցին հետևություն անել երկու երկրների գործընկերության լուրջ սպառնալիքի մասին, հատկապես ելնելով նրանից, որ այդ ժամանակ զանազան պատրվակներով չեղյալ համարվեցին կամ հետաձգվեցին ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի մի քանի կարևոր նախագծեր։ Այնուամենայնիվ, կրկին ելնելով անվտանգության ոլորտի գերակայություններից թուրքական ղեկավարությունը (զինվորականների կողմից ճնշման ենթարկվելով) նորից ակտիվացրեց հարաբերություններն Իսրայելի հետ։ Երկկողմանի հարաբերությունների նոր փուլի սկիզբ հանդիսացավ 2005թ. մայիսին թուրքական կողմի նախաձեռնած Ռ.Թ. Էրդողանի այցը Իսրայել։ Մայիսի 1-ին Էրդողանը ժամանեց Իսրայել և, հուրախություն երկու կողմերի, անմիջապես բանակցություններ սկսեց ռազմական համագործակցությունը շարունակելու մասին։ Արդյունքում հաստատվեց Թուրքիային իսրայելական հեռահար գործողության շառավղով «Խարոն» անօդաչու հետախույզ ինքնաթիռների վաճառքի պայմանագիրը $200 մլն ընդհանուր արժողությամբ։ Պաշտպանության նախարար Վեջդի Գյունուլը և նրա տեղակալները Իսրայելի ռազմական գերատեսչության ու «Տաասիա ավիրիտ» ռազմաավիացիոն կոնցեռնի տնօրինության հետ համատեղ սկսեցին պատրաստել մի գործարքի փաստաթղթերը, ըստ որի իսրայելցիները պետք է արդիականացնեն թուրքական ՌՕՈւ 30 հատ F-4 Phantom կործանիչներ վաստակելով $500 մլն (նախկինում, ինչպես հայտնի է, 2001-2002թթ. Իսրայելի ավիացիոն արդյունաբերությունն արդիականացրել էր նույն դասի 54 թուրքական ինքնաթիռ) [1]։ Սկսվեցին անապատում մարտական գործողությունների ժամանակ իրենց արդարացրած իսրայելական «Ախզարի» զրահամեքենաների և «Մերկավա» տանկերի հնարավոր գնման մասին քննարկումները [34]։

Պատահական չէ այն փաստը, որ իսրայելա֊թուրքական հարաբերությունների նոր փուլի կարգավորման մեջ հենց ռազմատեխնիկական բաղադրիչն էր կարևոր դեր խաղում։ 2000-2004թթ. ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի հետ (ըստ 1990-ական թթ. կեսերից կնքված պայմանագրերի արդյունքների) կազմել է Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ընդհանուր արտահանման մոտ 20-35%-ը։ Հիմնականում դրանք այն նախագծերն էին, որոնք կապված էին Թուրքիայի

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեասյաե

ՌՕՈւ ավիացիոն տեխնիկայի (F-4 և F-5 ինքնաթիռներ) արդիականացման, ավիացիոն հրթիռների գնման և այլնի հետ։ Իր առաջարկի բարձր մրցունակության շնորհիվ Իսրայելը կարողացավ նաև M-60 տանկերի արդիականացման պայմանագիր ստորագրել։ Թեև այդ պայմանագիրն ստորագրվել էր դեռևս 2002թ., բայց տարբեր պատճառներով (ֆինանսական խնդիրներ և կառավարության փոփոխություն Թուրքիայում, երկկողմանի հարաբերությունների ընդհանուր սառեցում) դրա իրականացումը ձգձգվում էր։ Միայն 2005թ. վերջից իսրայելցի իեժեեերեերե սկսեցին իրականացնել թուրքական բանակի տանկերի արդիականացումը։ Արդիականացման արդյունքում ամերիկյան արտադրության M-60 տանկերն իրենց մի շարք բնութագրերով կհամապատասխանեն վերջին սերնդի իսրայելական «Մերկավա֊4» տանկերին։ Մասնավորապես, «Մերկավայից» թուրքական տանկերին «փոխանցվեցին» կրակի կառավարման համակարգը, աշտարակի պտույտի մեխանիզմը, կախովի զրահի մասերը, ուժասարքերը և 120 միլիմետրանոց թնդանոթը։ M-60-ի արդիականացման ծրագիրը հատուկ Թուրքիայի համար պատրաստել են Israel Military Industries (IMI) և Elbit Systems ընկերությունների իսրայելցի ինժեներները։ Ծրագրի արժեքն է $688 մլն։ Ընդհանուր առմամբ կարդիականացվեն 170 տանկեր։ Ապագա արդիականացված տանկերի որոշ մասերի արտադրությունը կսկսվի 2006թ. երկրորդ կեսին, իսկ նոր մեքենաների թողարկումը 2007թ. սկզբին։ Թուրքական ցամաքային զորքերը արդիականացված բոլոր 170 M-60 տանկերը կստանան մինչև 2009թ.։ Ներկայումս Թուրքիայում փորձարկվում է ապագա տանկի նախատիպը։ Իսրայելցիների պատրաստած երկրորդ փորձնական նմուշը փորձարկվում է Իսրայելի հրաձգարանում։ Ըստ առկա տեղեկությունների հաջող են ընթանում նաև բանակցությունները իսրայելական «Ախզարի» զրահամեքենաների ձեռքբերման շուրջ [35]։ Եղած տեղեկատվության համաձայն նշված նախագծի հաջող իրականացման պարագայում հետագայում հնարավոր է նաև ևս 1000 M-60 տանկերի արդիականացումը իսրայելական ընկերությունների կողմից [36, pp. 4-5]։

2005թ. ապրիլին կողմերը ստորագրեցին նաև պայմանագիր Թուրքիային իսրայելական «Խարոն» անօդաչու հետախույզ ինքնաթիռների վաճառքի մասին։ Ինքնաթիռները կմատակարարեն Իսրայելի ավիացիոն արդյունաբերության ձեռնարկությունները, իսկ կապի և մոնիթորինգի համակարգերը Elbit կորպորացիան։ Գործարքը գնահատվում է $200 մլն։ Այդ նույն ժամանակ տեղի ունեցավ երկու երկրների պաշտպանության նախարարությունների և ԶՈւ սպայակույտերի ներկայացուցչական պատվիրակությունների փոխանակում։ Մասնագետներն այդ բանակցությունների արդյունքները գնահատեցին $1,5 մլրդ։ Հենց այս արժեքն ունեին համաձայնեց-

85

ՍՄինասյան

21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

ված նոր երկկողմանի նախագծերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Բացի երկկողմանի մի շարք նախագծերի իրականացման ծրագրի համաձայնեցումից, Թուրքիան և Իսրայելը վերջին ժամանակներս պայմանավորվածություն են ձեռք բերել նաև շարունակելու համատեղ զորավարժությունները «Reliant Mermaid» (վստահ սիրենա) կոդային անվամբ, որոնց ժամանակ օգտագործվելու են հետախուզական արբանյակներ [35]։

Ժամանակին բավական հեռանկարային էր թվում նաև թուրքական ՌՕՈւ C-130Eռազմատրանսպորտային 7 ինքնաթիռների արդիականացումը իսրայելական AIընկերության կողմից։ 2002-2003թթ. կողմերի միջև ակտիվ բանակցություններ էին վարվում $12 մլն արժողության այդ պայմանագրի իրականացման մասին, սակայն դրանք անհաջող ավարտվեցին. կարծիք կա, թե անհաջողությունը կապված էր քաղաքական հարաբերությունների ընդհանուր սառեցման, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների հետ։ Շատ ավելի հաջող կարող է լինել F-4 Phantom կործանիչների արդիականացման և իսրայելցի մասնագետների կողմից դրանք Phantom 2020-ի մակարդակին հասցնելու վերաբերյալ նոր, արդեն երկրորդ նախագծի իրականացման ծրագիրը (առաջինն իրականացվել էր 1990-ական թթ. երկրորդ կեսին)։ Ընդունված է համարել, որ իսրայելական նոր ավիոնի-կայով և սարքավորումներով թուրքական ՌՕՈւ այս ինքնաթիռները վերազինելու շնորհիվ դրանց շահագործման ժամկետը կերկարաձգվի նվազագույնը մինչև 2020թ.։ Ընդ որում նախագծով նախատեսվում է աշխատանքների զգալի մասը կատարել թուրքական ձեռնարկություններում և թուրքական ընկերությունների հետ համագործակցությամբ [36, pp. 3-4]։

Իսրայելը հետաքրքրված է նաև թուրքական ուսումնական T-34 և T-38 ինքնաթիռների արդիականացմամբ։ Ներկայումս Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարությունը մշակում է այս ծրագրի հայեցակարգը նպատակ ունենալով այդ ինքնաթիռների շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2015թ. [37, с. 174]։

Թուրքիայի և Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցության կարևոր կողմերից է համագործակցությունը ՀՕՊ և տակտիկական ՀՀՊ ոլորտում։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Թուրքիան մտադիր է հիմնովին արդիականացնել ՀՕՊ համակարգը և զարգացնել ռազմական գործողությունների թատերաբեմի սեփական հակահրթիռային պաշտպանությունը։ Սա շատ բանով կապված է սպառազինությունների աճող մրցավազքի և ԶՈԶ ու հրթիռային տեխնոլոգիաների տարածման խնդիրների հետ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ 1999թ. Թուրքիան ստացավ ամերիկյան բանակային 2-րդ մոդիֆիկացիայի PAC-11 3PK «Փեթ-րիոթ»֊ի առաջին մարտկոցը ուժեղացնելու համար իրենց զինված ուժերի

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեասյաե

ՀՕՊ/ՀՀՊ խմբավորումները և երկրի կարևոր ռազմական օբյեկտները: Ռազմական գործողությունների թատերաբեմի ՀՕՊ ժամանակակից համակարգերի ստեղծման շրջանակներում ԱՄՆ գլխավոր գործընկերը Իսրայելն է։ Ներկայումս Իսրայելն աշխարհի միակ պետությունն է, որն ունի երկրի ամբողջ տարածքն ընդգրկող ՀՕՊ համակարգ։ Իսրայելում մշակվել են ՀՕՊ «Էոոու» համակարգեր և դրանց մոդիֆիկացիան «Էոոու-2.'»֊ն: Նախատեսվում է դրանք մատակարարել նաև Թուրքիային: 1999թ. սկսած Թուրքիան մասնակցում է այս նախագծին, և ՀՕՊ/ՀՀՊ այս կատարելագործված համակարգերն ունենալու նրա ցանկությունը («Սկադ» տեխնոլոգիաների օգտագործմամբ հրթիռային համակարգերի հավանական արձակումից երկիրը պաշտպանելուց բացի) պայմանավորված է նաև հունական Կրետե կղզում ռուսական արտադրության 3PC C-300ПМУ-1-ի հավասարակշռման ձգտմամբ [38]: Միևնույն ժամանակ, ՀՕՊ ծավալման ծրագիրն Իսրայելի և ԱՍՆ-ի հետ համագործակցությամբ դժվարանում է նախագծի իրականացման մեծ արժեքի հետ կապված: Նույնիսկ նվազագույն թվով «Էռոու» սարքերով ՀՕՊ առավել սահմանափակ համակարգը Թուրքիայի վրա $5 մլրդ կնստի, ընդ որում երկրի ամբողջ տարածքի պաշտպանության հնարավորությունը չի ապահովվում [39, рр. 93-94]:

Երկու երկրների համագործակցությունն, այնուամենայնիվ, ունի օբյեկտիվ սահմանափակիչներ և հետագայում չի կարող հիմք ծառայել նրանց քաղաքական հարաբերությունների խորացման և դրանք «ռազմավարական միության» հասցնելու համար: Բնականաբար, անվտանգության ոլորտի հրամայականները միանշանակ կնպաստեն միջնաժամկետ հեռանկարում գործընկերության կայունության պահպանմանը, բայց արդեն ի վիճակի չեն լինի հասցնել դրանք դաշնակցային մակարդակի: Դրան չեն նպաստում ոչ քաղաքական պայմանները, ոչ Թուրքիայում խորացող հա-կաիսրայելական տրամադրությունները: Բացի զինվորական վերնախավից և թուրքական քաղաքական ընտրանու որոշակի հատվածից, Թուրքիայի բնակչությունը և լայն հասարակությունը խիստ բացասաբար են վերաբերվում Իսրայելի հետ համագործակցության հետագա խորացմանը:

Երկկողմանի հարաբերությունների լուրջ փորձություն էին լիբանա-նյան իրադարձությունները 2006թ. ամռանը, երբ իսրայելական բանակը մարտական գործողություններ էր վարում «Հիզբալլահի» դեմ և ներխուժել էր Լիբանանի հարավային շրջաններ: Թուրքիայում Իսրայելի այս գործողություններն անմիջապես առաջ բերեցին հակաիսրայելական և հակասեմական տրամադրությունների կտրուկ աճ: Այդ տրամադրությունները վայելում էին երկրի իշխող ընտրանու զգալի մասի աջակցությունը:

2006թ. օգոստոսի 1-ին Ստամբուլում Անկարայի առաջարկով փորձա-

87

ՍՄինասյան

«21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

գիտական մակարդակով տեղի ունեցավ Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) նիստ Լիբանանին հումանիտար օգնություն տրամադրելու հարցը քննարկելու համար։ Արդեն օգոստոսի 3-ին Թուրքիայի և արաբական մի շարք պետությունների նախաձեռնությամբ Կուալա Լում-պուրում տեղի ունեցած ԻԿԿ գործադիր կոմիտեի արտակարգ նիստում մասնակից պետությունները քննարկեցին ճգնաժամային իրավիճակը Մերձավոր Արևելքում և ընդունեցին համատեղ հայտարարություն։ Փաստաթղթով կոչ էր արվում անհապաղ և անվերապահորեն դադարեցնել մարտական գործողությունները Լիբանանում, Իսրայելի գործողությունները որակվում էին որպես ագրեսիվ և հանցավոր, որոնց հետաքննությամբ պետք է զբաղվի ՄԱԿ Անվտանգության խորհուրդը։ Մալայզիայում ԻԿԿ հանդիպման ժամանակ թուրքական պատվիրակությունը գլխավորում էր վարչա-պետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն իր ելույթում խստորեն քննադատեց Իսրայելի գործողությունները դրանք անվանելով «անարդար և ապօրինի»։ Բացի այդ, Թուրքիան հանդես եկավ ԻԿԿ Խորհրդարանական միության արտակարգ նիստ գումարելու նախաձեռնությամբ։ Օգոստոսի 3-ին Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության բոլոր պատգամավորները դուրս եկան Իսրայելի հետ բարեկամության միջխորհրդարա-նական խմբից ի նշան բողոքի Լիբանանում մարտական գործողությունների։ Նախօրեին այդ միջխորհրդարանական խմբից դուրս գալու մասին հայտարարել էին նաև հիմնական ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավորները։ Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովն արտակարգ նիստում Իսրայելի մարտական գործողությունները Լիբանանում որակեց որպես պետական ահաբեկություն և ցեղասպանություն ու կոչ արեց դատել նրան միջազգային դատարանում ռազմական հանցագործության մեղադրանքով։ Լիբանա-նյան իրադարձությունների հետ կապված թուրք փորձագետները նշում են նաև իրենց երկրում հակաիսրայելական և հակաամերիկյան տրամադրությունների բռնկման մասին, քանի որ Վաշինգտոնը միանշանակորեն համարվում է Իսրայելի գործողությունների մասնակիցն ու հանցակիցը [40]։

Լիբանանում 2006թ. ամռանը Իսրայելի ռազմական գործողությունների համատեքստում թուրքական հասարակության մեջ իշխող տրամադրությունների առումով հետաքրքրական են Թուրքիայի զինված ուժերի սպայակույտի նոր պետի պաշտոնում Թուրքիայի բանակային գեներալ Յա-շար Բյույուքանըթի նշանակման հետ կապված իրադարձությունները։ Բյույուքանըթը վայելում էր Ա.Սեզերի աջակցությունը, կոշտ դիրքորոշում ուներ քրդական հարցի, ԵՄ-ին ինտեգրման խնդրի հանդեպ, ուստի նրան վարկաբեկելու զանազան փորձեր էին արվում։ Այս նպատակով նույնիսկ «փորձ էր արվում օգտագործել նրա պապի Առաջին համաշխարհային

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեասյաե

պատերազմի տարիներին զոհված օսմանյան բանակի սպայի, գերեզմանն Իսրայելի տարածքում գտնվելու փաստը։ Իսրայելական գլխավոր շտաբը, որպես բարի կամքի դրսևորում, պարզել էր գերեզմանի գտնվելու վայրը, այն բերել պատշաճ տեսքի և թուրք գեներալին հրավիրել այցելել պապի գերեզմանին։ Կամպանիան նախաձեռնողների կարծիքով երկրում, լիբա-նանյան հակամարտության հետ կապված, հակաիսրայելական տրամադրությունների պայմաններում այս փաստը պետք է որ վնասեր Յա.Բյույու-քանըթին» [41]։

Ներկայումս թուրք-իսրայելական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները պայմանավորված են նաև Թուրքիայի եվրոպական ինտեգրման գործընթացներով։ Անկարայի դեպի ԵՄ կողմնորոշված արտաքին քաղաքականությունը հարկադրում է նրան որոշակի փոփոխություններ մտցնել Իսրայելի հետ հարաբերություններում, քանի որ Եվրամիության դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ միշտ մի փոքր ավելի կոշտ է եղել, իսկ արաբների նկատմամբ համակրանքը թեև հստակ չի դրսևորվել, սակայն, այնուամենայնիվ, առկա է։ Իսկ Անկարան հավակնում է Մեծ Մերձավոր Արևելքում ԵՄ քաղաքականության հիմնական անցկացնողի դերին, ինչը նշանակում է Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակի աստիճանական անկում։ Իսրայելի հետ հարաբերությունների համար նույն բացասական նշանակությունն ունեն նաև հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում և քրդական գործոնի ուժեղացման հետ կապված գործընթացները Իրաքի շուրջ զարգացումներում։

Ակնհայտ է նաև մեկ այլ ներքաղաքական գործոն Թուրքիայում, որից կախված է թուրք-իսրայելական հարաբերությունների որակը։ Թուրքիայի ներկայիս քաղաքական ընտրանին շարունակական պայքար է մղում թուրքական պետության կյանքում զինվորականների դերը և ազդեցությունը նվազեցնելու համար։ Հայտնի է, որ սկսած 1990-ական թթ. հենց թուրք զինվորականներն էին իսրայելա-թուրքական հարաբերությունների զարգացման հիմնական գաղափարախոսներն ու ջատագովները։ Ուստի, Թուրքիայի քաղաքական կյանքում զինվորական վերնախավի դերի հետագա նվազման պարագայում Իսրայելի հետ հարաբերությունները նույնպես կթուլանան։ Դա, իհարկե, չի հանգեցնի իսրայելա-թուրքական հարաբերությունների լրիվ խզման. երկու երկրների անվտանգության ոլորտի հրամայականները թույլ չեն տա դրանք իջեցնել նվազագույն մակարդակի, բայց դրանց դերը տարածաշրջանի քաղաքական գործընթացներում էական ճշգրտումների կենթարկվի։

Հոկտեմբեր, 2006թ.

89

ՍՍիեապաե

21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Minasian S, The Turkish-Israeli Military and Political Co-operation and Regional Security Issues // Iran and Caucasus, Vol VII, №1-2, 2003; Минасян С, Израиль -Турция: Военно-политическое и военно-техническое сотрудничество (в аспекте проблем региональной безопасности) // Центральная Азия и Кавказ, №1, 2004.

2. Washburn J, Power Bloc: Turkey and Israel Lock Arms // The Progressive Magazine, December 1998.

3. Peterson S, Kurd Extremists Train in Lebanon // The Christian Science Monitor, 13.08.1991.

4. Bir Turkey’s Role in the New World Order: New Challenges // Strategic Forum, INSS, №135, February 1998.

5. Ахмедов В., Противостояние // Азия и Африка сегодня, №1, 2000.

6. Спиридонова Н, Курды вновь готовятся к войне: Впервые после ареста их лидера Оджалана объявлена мобилизация среди курдской молодежи Турции // Независимое военное обозрение, 18.01.2001.

7. General Hilmi Ozkok, Interview // Jane’s Defense Weekly, 22.01.2003.

8. Sariibrahimoglu L, Iraq: The Turkish Factor // Jane’s Defense Weekly, 02.04.2003.

9. The Military Balance 2002/2003. IISS: London, 2002.

10. Коротченко И, Российское оружие в Турции: Вертолет Ка-50-2 «Эрдоган» продолжит борьбу за контракт стоимостью 3,5 милиарда долларов // Независимое военное обозрение, 28.09.2001.

11. Sariibrahimoglu L, Turkey Places Helicopter Electronic Warfare Contracts // Jane’s Defense Weekly, 16.01.2002.

12. Sariibrahimoglu L, Redan S, Turkey Announces C-130 and Black Hawk Upgrades // Jane’s Defense Weekly, 07.08.2002.

13. Марвясис Д.А, ВПК Израиля на рубеже веков // Востоковедный сборник. Вып.3, М., 2002.

14. Маратов М.М, Военно-экономическая политика Турецкой Республики и ее сотрудничество с зарубежными странами // Армия и власть на Ближнем Востоке: от авторитаризма к демократии, М., 2002.

15. Cobrin M, Honing the Sword: Strategy and Forces After 9/11. CDI: Washington, 2003.

16. O’Sullivan A., Turkish F-16s Use Israeli Base to Practice Evading S-300 Missiles // Jerusalem Post, 17.07.1998.

17. Rodman D, Israel’s National Security Doctrine: An Introductory Overview // Middle East Review of International Affairs. Vol.5, №3, September 2001.

18. Lorenz F.M, Erickson E.J. The Euphrates Triangle: Security Implications of the Southeastern Anatolia Project. NDU: Washington, 1999.

19. Мосаки НЗ, Гидростратегические аспекты курдского вопроса // Ближний Восток и современность. Вып.11, М., 2001.

20. Kinzer S, A Fierce Struggle for Water Drives All the Players in the Kurdish Con-

90

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեապաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

flict. // International Herald Tribune, 02.03.1999.

21. Turkey Seeks Attack Helicopters – As Soon As Possible // Weekly Defense Monitor, CDI, Vol.6, Is. 30, 12.09.2002.

22. A Report on the Turkish-Israeli Military Cooperation. Turkey-Israel, Politics, 03.05.2001, (www.arabicnews.com/ansub/Daily/Day/010305/2001030508.html).

23. Schleifer Y, Jewish Telegraph Agency (JTA), 07.04.2003.

24. Yahya H, Israil’in Kurd Karti. Israil’in Ortadogu Stratejisi Ve Kurt Devleti Senaryolari. (Israel’s Kurdish Card: The Middle East Strategy of Israel and “Kurdish State” Scenarios). Ankara, 1993.

25. TerrillA.W. Strategic Effects of the Conflict with Iraq: The Middle East, North Africa, and Turkey. U.S. Army War College, SSI: Carlisle, March 2003.

26. Larrabee F.S, Lesser I.O, Turkish Foreign Policy in an Age of Uncertainty. RAND: Santa-Monica, 2003.

27. Turkish Officers Call for Boycotting Relations with Israel. Turkey-Israel Politics, 10.27.2000, (www.arabicnews.com/ansub/Daily/Day/010227/2001022706.html).

28. Migdalovitz C, Turkey: Issues for U.S. Policy. CRS: The Library of Congress, Washington, 22.05.2002.

29. Makovsky A., Turkish - Israeli Ties in the Context of Israeli - Arab Tension // WINEP, Policywatch №502, 10.10.2000, www.whashingtoninstitute.org).

30. Turkish Backing to Israel Deteriorated. Turkey-Israel Politics, 10.27.2000, www.arabicnews.com/ansub/Daily/Day/010227/2001022706.html.

31. The Observer. A Quarterly Review of Cooperation: U.S., Turkey and Israel. JINSA -ATAA: Washington, №4, October 2003.

32. Israel, Turkey Sign “War on Terror” Cooperation Pact // Ha’aretz, 27.12.2003.

33. Makovsky A., Israel-Turkey: Strategic Relationship or Temporary Alliance? // The Middle East in 2015: The Impact of Regional Trends on U.S. Strategic Planning / Ed. by Yaphe J.S. NDU: Washington 2002.

34. Гурьев А.А., О турецко-израильских отношениях // ИИИБВ, 13.05.2005.

35. Гурьев А.А, Турция — Израиль: по пути укрепления военного сотрудничества // ИИИБВ, 24.01.2006.

36. Kogan E., Cooperation in the Israeli-Turkish Defence Industry. CSRC, September 2005.

37. Хмелинец С.М, О деятельности авиационно-промышленного комплекса Турции в период с 1998 по 2004 гг. // Ближний Восток и современность, Вып.23, М., 2004.

38. Баскаков В., Горшков А, ПРО на европейском театре // Независимое военное обозрение, 31.10.2003.

39. Udum S.,Missile Proliferation in the Midlle East: Turkey and Missile Defense // Turkish Studies, Vol.4, N.3, Autumn 2003.

40. Гурьев А.А., Ситуация в Турции: август 2006 г., 04.09.2006.

41. Гурьев А.А., О кадровых перестановках в высшем руководстве вооруженных сил , 14.08.2006.

91

ՍՍիեապաե

21 րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

ИЗРАИЛЬСКО-ТУРЕЦКОЕ ВОЕННО-ПОЛИТИЧЕСКОЕ

сотрудничество в контексте курдской проблемы

Сергей Минасян

Резюме

Израильско-турецкое военно-политическое сотрудничество имеет несколько уровней и должно рассматриваться как собственно в военной сфере (что, несомненно, имеет важность для обоих стран), так и в политической и геополитической сферах, что также играет немаловажное значение в динамике их отношений. При этом как представители турецких военно-политических кругов, так и эксперты по проблемам региональной безопасности и внешней политики единодушны в том, что для Турции важность военно-политического альянса с Израилем во многом была обусловлена также возможностью усиления способностей турецкой армии и спецслужб в борьбе против курдских организаций. Несмотря на то, что это военно-политическое сотрудничество встречает противодействие со стороны практически всех соседей Израиля и Турции, императивы обоих государств в области безопасности вынуждают их продолжать его.

Важнейшим препятствием для сотрудничества продолжают являться глубокие и плохо скрытые антисемитские настроения, традиционно присущие турецкому обществу, фактор исламской солидарности, проявляющийся в ходе непопулярных в Турции силовых действий Израиля в Палестине (а в последнее время и в Ливане), а также постепенное ухудшение американо-турецких отношений и усиление антиамериканизма в Турции. Однако, с точки зрения национальных интересов и геополитических целей Турции, важнейшей проблемой для действенного налаживания израильско-турецких стратегических отношений продолжает оставаться курдский вопрос во всех его проявлениях.

Что касается Израиля, то Тель-Авив был чрезвычайно заинтересован в сближении с Турцией, особенно с учетом интересов своего ВПК, возможности пробить брешь в имеющимся вокруг него враждебном мусульманском окружении, а также исходя из интересов своих партнерских отношений с США, которые были весьма заинтересованы в 1990-х гг. в налаживание стратегических отношений между Турцией и Израилем. Однако и тут весьма важным препятствием для Израиля явился курдский вопрос, так как интересы национальной безопасности Израиля (когда это было возможно) всегда

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (14), 2006թ.

Ս Սիեապաե

ставили большим приоритетом помощь курдам (особенно в Ираке и частично в Сирии) для ослабления своих наиболее опасных и принципиальных арабских противников — Сирии и Ирака. Однако Израиль всегда диверсифицировал свое отношение к различным общинам курдов, живущих в странах Ближнего Востока, и эволюция политики Израиля по отношению к турецким курдам имеет весьма сложную и длительную историю.

Военно-техническое сотрудничество двух стран, тем не менее, имеет свои объективные ограничители. Императивы в сфере безопасности однозначно будут способствовать в среднесрочной перспективе сохранению стабильного партнерства, но уже не в состоянии довести их до уровня союзнических. Этому не способствуют ни политические условия, ни углубляющиеся в Турции антиизраильские отношения.

Изменения, происходящие в настоящее время в турецко-израильских отношениях, обусловлены также процессами европейской интеграции Турции. Ориентированная в сторону ЕС внешняя политика Анкары заставляет ее внести определенные изменения в свои отношения с Израилем. Очевиден и другой, внутриполитический фактор в Турции, от которого зависит качество турецко-израильских отношений. Известно, что именно турецкие военные были основными идеологами и сторонниками развития израильско-турецких отношений с 1990-х гг. Поэтому в случае дальнейшего снижения роли военной верхушки в политической жизни Турции отношения с Израилем также объективно будут слабеть. Это, конечно, не приведет к разрыву израильско-турецких отношений — императивы в сфере безопасности двух стран не позволят даже их снижение до критического уровня, — но их роль в политических процессах в регионе будет существенно откорректирована.

93

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.