Научная статья на тему 'Թուրքիա. Հացտ կայսերական քաղաքականոիթցան համար'

Թուրքիա. Հացտ կայսերական քաղաքականոիթցան համար Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
177
32
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սաբզիս Հարությունյան

Թուրքիան տրանսֆորմացիայի մեջ է։ Հանրապետության հիմնադրումից ի վերառաջին անգամ այն սկզբունքները, որոնք սահմանվել էին նրա ներքին ու ար-տաքին ռազմավարությունների համար, կարծես թե դադարում են որոշիչ լինել։Նշվածը հատկապես ակնառու է դառնում վերջին շրջանի Թուրքիայի արտաքինքաղաքականության դիտարկման ժամանակ, ուր որպես կարևոր բնութագրիչսկսել են հանդես գալ հակասությունները արևմտյան ուժի կենտրոնների հետ։Գուցե կարելի է ասել, որ այսօր գաղափարախոսական առումով թուրքականքաղաքականությունում նկատելի են ճգնաժամի տարրեր, սակայն նորություննայն է, որ թուրքական էլիտան որոշում է կայացրել երկիրը գործընթացից դուրսբերել որպես տարածաշրջանային տերություն ու իսլամական դերակատար։Հոդվածում փորձ է արված վերլուծել Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքա-կանություններում ի հայտ եկած փոփոխությունները, ինչպես նաև ներկայաց-նել այն ռեսուրսները, որոնք կարող են հիմք ծառայել թուրքական նոր արտա-քին ռազմավարության ձևավորման համար։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Анализ турецкой внутренней и внешней политики (особенно за последние месяцы) показывает, что изменения, нашедшие место в сфере внешних отношений и внутренней общественно-политической жизни страны, являются составными элементами новой стратегии, проводимой турецкой элитой, и вовсе не носят эпизодического характера. В этом контексте противоречия Турции с США, ЕС и Израилем, получившие в последнее время публичный характер, равно как и утверждение нового взаимного партнерства с Россией, Ираном, Сирией и другими странами арабского мира, а во внутренней жизни – де-факто трансформация установленной Ататюрком системы, являются показателями ведения вышеупомянутой стратегии. Применимо к Армении нужно считать особо важными два пункта: • достаточно долгосрочная политика Турции – связывать собственную безопасность с гарантиями Запада – завершилась в 2003г. отказом Пентагону в вопросе вторжения в Ирак, • это обстоятельство и, в частности, вторжение турецких вооруженных сил в Северный Ирак означает, что Анкара инициировала создание собственной системы региональной безопасности, которая будет воплощаться в жизнь не только (и не столько) распространением дипломатии и экономического влияния, а также в условиях беспрецедентной самостоятельности турецкого государства в разрезе последних ста лет.

Текст научной работы на тему «Թուրքիա. Հացտ կայսերական քաղաքականոիթցան համար»

ԹՈՒՐՔԻԱ. ՀԱՑՏ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈԻԹՑԱՆ ՀԱՄԱՐ

Սաբզիս Հարությունյան

Թուրքիան տրանսֆորմացիայի մեջ է: Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին անգամ այն սկզբունքները, որոնք սահմանվել էին նրա ներքին ու արտաքին ռազմավարությունների համար, կարծես թե դադարում են որոշիչ լինել։ Նշվածը հատկապես ակնառու է դառնում վերջին շրջանի Թուրքիայի արտաքին քաղաքականության դիտարկման ժամանակ, ուր որպես կարևոր բնութագրիչ սկսել են հանդես գալ հակասությունները արևմտյան ուժի կենտրոնների հետ։ Գուցե կարելի է ասել, որ այսօր գաղափարախոսական առումով թուրքական քաղաքականությունում նկատելի են ճգնաժամի տարրեր, սակայն նորությունն այն է, որ թուրքական էլիտան որոշում է կայացրել երկիրը գործընթացից դուրս բերել որպես տարածաշրջանային տերություն ու իսլամական դերակատար։ Հոդվածում փորձ է արված վերլուծել Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականություններում ի հայտ եկած փոփոխությունները, ինչպես նաև ներկայացնել այն ռեսուրսները, որոնք կարող են հիմք ծառայել թուրքական նոր արտաքին ռազմավարության ձևավորման համար։

Թեև Մերձավոր Արևելքին առնչվող միջազգային քաղաքական զարգացումներում շարունակում է առաջնային հանդիսանալ ամերիկա-իրանական հարաբերությունների հարցը, և այն էլ ավելի է կարևորվում 2007թ. դեկտեմբերի 3-ին ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի հրապարակած զեկույցից հետո1, բայց հատկապես 2007թ. աշնանից իրավիճակը սկսեց առանձնանալ թուրք-ամերիկյան հարաբերություններին և ընդհանրապես թուրքական քաղաքականությանը վերաբերող նոր բնույթի իրողությունների ի հայտ գալով։

1 2007թ. դեկտեմբերի 3-ին ԱՄՆ Ազգային հետախուզական խորհուրդը (National Intelligence Council, NIC) հրապարակեց Իրանի միջուկային ծրագրին առնչվող իր զեկույցը, ուր որպես գլխավոր հետևություն նշված էր, թե, ամենայն հավանականությամբ, Իրանը դադարեցրել է իր միջուկային զենքի ծրագիրը 2003թ. աշնանը։ Փաստաթղթում օգտագործված է հետևյալ ձևակերպումը. «Մենք բարձր վստահությամբ (high confidence) գնահատում ենք, որ 2003թ. աշնանը Թեհրանը դադարեցրել է իր միջուկային զենքերի ծրագիրը, ինչպես նաև միջինից բարձր վստահությամբ գնահատում ենք, որ Թեհրանն առնվազն բաց է պահել միջուկային զենք մշակելու իր հնարավորությունը» [1]։

132

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

Ուշադրություն գրավեց ոչ այնքան փոփոխությունների փաստը, որքան առանձնացան հետևյալ հանգամանքները.

• թուրք-ամերիկյան հարաբերություններում երևան եկող փոփոխությունների նախաձեռնությունների մի զգալի մասն Անկարայինն էր,

• անգամ կարճատև դիտարկումը թույլ տվեց ենթադրել, որ փոփոխությունները վերաբերում են թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքային կետերին,

• եթե դա այդպես է, ապա ներկայիս ամերիկա-թուրքական բանակցություններում Անկարան, ըստ ամենայնի, նպատակ է հետապնդում ոչ թե փոփոխություններ մտցնել առկա օրակարգային կետերում, այլ հասնել բուն օրակարգի տրամաբանության վերանայմանը,

• հետևաբար, այստեղ մենք գործ ունենք ոչ այնքան ամերիկա-թուրքական ձևաչափին առնչվող թեկուզ լուրջ տեղաշարժերի հետ, որքան պետք է կենտրոնանալ թուրքական նոր քաղաքականության ի հայտ գալու ուղղության վրա։

Հենց վերջին հետևությունն էլ հարկավոր է առանցքային դիտարկել։ Որովհետև թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող տեղաշարժերը կարևոր են ոչ այն պատճառով, որ դրանք վերաբերում են աշխարհի թիվ մեկ ռազմաքաղաքական ու տնտեսական հզորություններն ունեցող տերության հետ Անկարայի առնչություններին, այլ կարևոր են, քանի որ վկայում են բուն թուրքական քաղաքականության մեջ տեղի ունեցող հիմնարար փոփոխությունների մասին։ Թուրքիայի Հանրապետության նախորդ մոտ վեց տասնամյակի ռազմաքաղաքական ու մի մեծ մասով տնտեսական ռազմավարությունների հիմքում ընկած են եղել Վաշինգտոնի հետ հարաբերությունները։ Այսինքն նման փոփոխություններն ամերիկա-թուրքական ձևաչափում իրականում պետք է գնահատել որպես փոփոխություններ թուրքական ողջ ռազմավարությունում։

Մյուս կողմից երևան եկող թուրքական նոր քաղաքականության բովանդակությունը չի սահմանափակվում ԱՄՆ-ի ու ընդհանրապես ողջ Արևմուտքի հետ Անկարայի կապերի վերանայմամբ։ Կարևոր մյուս տարրերն են.

• նոր բնույթի հարաբերությունների հաստատումը միջազգային ու մասնավորապես մերձավորարևելյան ուժի կենտրոնների հետ,

• ներքին քաղաքականության մեջ արևմտամետ ուղղության ազդեցության սահմանափակումը,

• Թուրքիայի որպես տնտեսական ու հատկապես էներգետիկ հանգուցային երկիր դառնալը։

133

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

1. Հակասություններն ԱՄՆ-ի հետ

Չնայած 2007թ. նոյեմբերի 5-ին ու 2008թ. հունվարի 8-ին Վաշինգտոնում կայացած Բուշ-Էրդողան և Բուշ-Գյուլ հանդիպումների արդյունքում հայտարարվեց ոչ երկրորդական նշանակության պայմանավորվածությունների մասին, և այդ առումով, օրինակ ա. 2007թ. աշնանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան կողմից Հայոց ցեղասպանությանը վերաբերող 106-րդ բանաձևին չանդրադառնալը1, բ. 2007թ. դեկտեմբերին Թուրքիայի կողմից հյուսիսիրա-քյան քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելը1 2, և վերջապես գ. միջուկային ոլորտում սկիզբ առնող ամերիկա-թուրքական համագործակցությունը ձեռք բերված արդյունքի մի մասն են, բայց պետք է ուշադրություն դարձնել այլ հանգամանքի վրա [3, 4]։

Գոնե հայտարարված մասով ամերիկա-թուրքական ամենաբարձր մակարդակի այդ բանակցությունները, փաստորեն, չանդրադարձան արդեն վաղուց հրապարակային բնույթ ստացած երկուստեք հակասություններին, ուր գլխավոր կետերն են իրանական խնդիրը և Իրաքյան Քուրդիստանի de facto անկախությունը։

Իրաքյան պատերազմի մեկնարկից չորս տարի անց նպատակ ունենալով խոչընդոտել Մերձավոր Արևելքում իրանական ազդեցության աճին և Թեհրանի դեմ ուղղված կոալիցիոն երկրների շղթա ստեղծել Վաշինգտոնը տարածաշրջանում սկսեց ռազմաքաղաքական բնույթի նախաձեռնությունների մի ամբողջ շարք:

Դեռևս 2007թ. հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ առաջիկա 10 տարիներին ԱՄՆ-ը Իսրայելին ու Եգիպտոսին տրամադրելու է, համապատասխանաբար, $30 մլրդ-ի ու $13 մլրդ-ի ռազմատեխնիկական օգնություններ։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի արաբական միապետությունների (Քու-վեյթ, Բահրեյն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման) հետ նույն ժամանակահատվածի կտրվածքով կնքելու են $20 մլրդ-ի ռազմատեխնիկական մատակարարումներ իրականացնելու մասին պայմանագրեր [5]։

Քաղաքական մասով շեշտը հիմնականում դրվում է երկու նախագծերի իրականացման վրա, որոնք նույնպես ուղղված են տարածաշրջանում Իրանի ազդեցության կրճատմանը.

1 2007թ. հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը հետաձգվում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող 106-րդ բանաձևի քվեարկությունը։ 106-րդ բանաձևը 27 կողմ ու 20 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 2007թ. հոկտեմբերի 10-ին։

2 2007թ. դեկտեմբերի 17-ին Թուրքիայի Գլխավոր սպայակույտի պետ Յաշար Բույուքանըթը հայտարարեց, թե Վաշինգտոնն Անկարայի համար բացել է Իրաքի օդային սահմանը թուրքական օդուժի կողմից հյուսիս-իրաքյան քրդերի դեմ հարձակումներ գործելու նպատակով։ Բացի այդ, ամերիկացիները թուրքական կողմին են փոխանցել հետախուզական տվյալներ, ինչպես որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2007թ. նոյեմբերի 5-ի Բուշ-կրտսեր-Էրդողան բանակցություններում [2]։

134

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

• խնդիր է հետապնդվում սկզբունքային պայմանավորվածության հանգել իսրայելա-պաղեստիեյաե բանակցություններում, ինչը պետք է հնարավորություն ստեղծի համաձայնության հասնել պաղեստինյան պետության ստեղծման ու արաբական երկրների կողմից Իսրայելը ճանաչելու հարցերում1,

• պակաս կարևոր չի համարվում Լիբանանում արևմտամետ վարչակազմի ամրապնդումը, ինչն ԱՄՆ պատկերացմամբ կարող է միայն նպաստել Սիրիայում իրանական ազդեցության սահմանափակմանը1 2:

Թուրքիայի մասով այս ամենի մեջ առանձնանում է այն կարևոր փաստը, որ այդ երկիրը դուրս մնաց մերձավորարևելյան երկրներին մատակարարվող ամերիկյան $63 մլրդ-ոց ռազմական փաթեթից: Մյուս կողմից չնայած 2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում թուրքական դիվանագիտության նախաձեռնություններին3, իսրայե-լա-պաղեստինյան ու լիբաեաեյաե հարցերում Անկարան ԱՄՆ-ի կողմից չներգրավվեց այն ձևաչափով ու այն օրակարգով, ինչն, օրինակ, եղավ ու առկա է սաուդյան ու եգիպտական դիվանագիտությունների պարագայում:

Չպետք է բացառել, որ ներկայացված ողջ գործընթացում Վաշինգտոնի կողմից թուրքական քաղաքականության փաստացի անտեսումը կամ դրա փորձը կարող են նշանակել, թե քիչ հավանական է, որ Անկարայի շահերը նախկինի պես հաշվի առնվեն ԱՄՆ մերձավորարևելյան նոր համալիր ու ենթադրաբար միջնաժամկետ բնույթ ունեցող հետիրաքյան պլանավորման մեջ: Ամերիկա-թուրքական հակասությունների կարևոր մյուս ցուցիչը քրդական գործերում ի հայտ եկած նոր իրողություններն են:

1 Այդ նպատակին միտված լուրջ միջոցառումներ էին ամերիկյան դիվանագիտության նախաձեռնությամբ 2007թ. նոյեմբերի 27-ին ԱՄՆ Մերիլենդ նահանգի վարչական կենտրոնում Անապոլիսում կայացած միջազգային համաժողովը, ինչպես նաև 2008թ. հունվարի 8-16-ը տեղի ունեցած Բուշ-կրտսերի մերձավոր-արևելյան շրջագայությունը:

2 Լիբանանի նախագահի ընտրություններում ի հայտ եկած իրավիճակը, երբ 2007թ. սեպտեմբերից ի վեր այդ երկրի խորհրդարանական ուժերն այդպես էլ չեն կարողանում համաձայնության գալ երկրի նոր ղեկավարի ընտրության հարցում, պետք է նախ և առաջ գնահատել որպես արտաքին ներգրավվածության արդյունք: 2007թ. նոյեմբերի 23-ի լույս 24-ի կեսգիշերից սպառվեց Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լա-հուդի պաշտոնավարման ժամկետը, և մերձավորարևելյան այդ երկիրը մինչ օրս մնացել է առանց պետության ղեկավարի:

3 2007թ. հոկտեմբերի 6-11-ը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը պաշտոնական այցերով եղավ Սիրիայում, Պաղեստինի Ինքնավարությունում, Իսրայելում, Հորդանանում, Եգիպտոսում և Սաուղյան Արաբիայում: Այցելության ընթացքում Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի և Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի հետ Բաբաջանը քննարկեց նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության խնդիրը: Անցած տարվա նոյեմբերի 2-3-ը Ստամբուլում տեղի ունեցած Իրաքի հարևանների համաժողովում (The Iraq Neighbours Conference) իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցը նույնպես քննարկման առարկա էր: Եվ վերջապես, հարցի հետ կապված թուրքական դիվանագիտության ամենաուշագրավ նախաձեռնությունը 2007թ. նոյեմբերի 11-ին Անկարայում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ու Մահմուդ Աբասի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն էր, որով թուրք գործարարներին հնարավորություն է տրվում արդյունաբերական գոտի հիմնել պաղեստինյան արևմտյան ափում: Նոյեմբերի 12-ին Պերեսն ու Աբասը հատուկ ճառերով հանդես եկան թուրքական խորհրդարանում, ինչն իսրայելական կողմի պարագայում աննախադեպ երևույթ էր:

135

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

2007թ. վերջից իրաքյան Քուրդիստանի շուրջ առկա իրավիճակում ի հայտ եկավ բավական էական մի նորություն, որը կարծես թե իր պատշաճ արտացոլումը չգտավ միջազգային տեղեկատվական դաշտում։ Չնայած անցած տարվա դեկտեմբերից Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմուժի կողմից իրականացվող կանոնավոր հարձակումներին և գլխավորապես Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների շրջանում տեղ գտած կորուստներին1, փաստն այն է, որ'

• Անկարայի ռազմական գործողությունները անվտանգության, քաղաքական ու տնտեսական առումներով որևէ լուրջ հետևանք չունեցան Իրաքյան Քուրդիստանի ազգային վարչակազմի համար,

• մյուս կողմից չնայած թուրքական բանակին Պենտագոնի ցուցաբերած հետախուզական ու տեխնիկական օժանդակությանը, ինչպես նաև ամերիկյան դիվանագիտության պաշտոնական տարաբնույթ հայտարարություններին, Վաշինգտոնում որոշում կայացվեց արգելել Հյուսիսային Իրաք թուրքական լայնածավալ հարձակումը և այնտեղ Անկարայի ռազմական պրոտեկտորատի հաստատումը, ինչպես որ եղել էր 1974թ. Հյուսիսային Կիպրոսում։

Այլ կերպ ասած, եթե 2003 թվականից ի վեր' սադամյան Իրաքի կազմալուծումից հետո, Թուրքիան համարվում էր Իրաքյան Քուրդիստանի կայաց-ման թիվ 1 խոչընդոտը, ապա 2007թ. ամռանն ու աշնան սկզբին նախապատրաստական ողջ կամպանիայից հետո Թուրքիայի ընդամենը մարտավարական գրոհները Իրաքի հյուսիսի դեմ թույլ են տալիս խոսել թուրքական խոչընդոտի որոշակի արժեզրկման մասին' առնվազն քաղաքական հարթությունում։ Էլ ավելի կարևոր է, որ նման արդյունք է ստացվում ԱՄՆ ներգրավվա-ծության հետևանքով1 2:

ԱՄՆ-Թուրքիա-Իրաքյան Քուրդիստան եռանկյունու հաջորդ կարևոր կետը վերաբերում է հյուսիսիրաքյան նավթին։ Դեռևս 2007թ. նոյեմբերի 6-ին Էրբիլում նստող Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը (ՔՏԿ)

1 2007թ. դեկտեմբերի սկզբից (երբ սկսվեցին թուրքական ռազմուժի գործողությունները Հյուսիսային Իրաքում) մինչև 2008թ. մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում, երբ այս տարվա փետրվարի 29-ին Թուրքիայի Գլխավոր սպայակույտը հայտարարեց փետրվարի 21-ից Հյուսիսային Իրաքում մեկնարկած համեմատաբար լայնածավալ ռազմական գործողությունների ավարտի ու թուրքական զորքերի վերադարձի մասին, Անկարայի ներկայացրած տվյալների համաձայն ոչնչանցվել էին մոտ 750 քուրդ զինյալներ [6]։

2 2008թ. հունվարի 8-ին Վաշինգտոնում կայացած Բուշ-կրտսեր-Գյուլ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հանդես եկավ բավական ուշագրավ հայտարարությամբ, թե Թուրքիայի հարավարևելյան մասում և Իրաքի հյուսիսում առկա քրդական ահաբեկչությանը հնարավոր չէ հաղթել միայն ռազմական գործողություններով, իսկ 2008թ. փետրվարի 28-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, փաստորեն, պահանջեց Անկարայից հետագա մի քանի օրերին դուրս բերել զորքերը Հյուսիսային Իրաքից, որոնք այնտեղ էին փետրվարի 21-ից մեկնարկած լայնածավալ ռազմական գործողությունների պատճառով։ Հաջորդ օրը թուրքական Գլխավոր սպայակույտը հայտարարեց թուրքական զորքերի վերադարձի մասին [7]։

136

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս.Հարություեյաե

հայտարարեց, թե իր ենթակայության եերքո գտնվող շրջաններում1 առկա եավթագազայիե պաշարեերի յուրացման նպատակով պայմանագրեր է կնքել օտարերկրյա յոթ ըեկերություեեերի հետ [9]: Բայց եթե նոյեմբերի 6-իե ի հայտ եկած տեղեկությունը առնչվում էր այդ բիզնեսում ոչ այեքաե ազդեցիկ կազմակերպություններին, ապա վեց օր աեց նոյեմբերի 12-իե, հայտեի դարձավ, որ ոչ միայն պայմանագրեր եե կքեվել ևս հիեգ օտարերկրյա ըեկերություեեերի հետ, այլև այդ ըեկերություեեերի շարքում է բրիտաեա-ռուսակաե հայտեի TNK-BP եավթագազայիե հսկաե1 2 [11]:

Թեև Իրաքի եավթի նախարար Հուսեյե Շահրիստանին հատուկ հրամանագրով եմաե պայմանագրերը հայտարարեց աեօրիեակաե և իրավական որևէ ուժ չունեցող3, սակայն փաստե այե է, որ ՔՏԿ-ե ոչ միայն կարողացավ պայմանագրեր կնքել իր վերահսկողության եերքո գտնվող եավթահաեքերի մոտ կեսի վերաբերյալ, այլև Իրաքի քրդական վերնախավը բավականին լուրջ քայլեր կատարեց անկախություն տաեող ճանապարհին [10]: Հյուսիսիրաքյաե եավթի եկամուտները որակական եոր հարթություն կտեղափոխեե քրդական պետության ստեղծման ընթացքը4:

Բայց գլխավորը դա էլ չէ: Հյուսիսային Իրաքում քրդերի ցանկացած հզորացման ու առավել ևս ՔՏԿ իեստիտուցիոեալ ամրապնդման վերաբերյալ Թուրքիայի հայտեի դիրքորոշման համատեքստում պաշտոնական Էրբիլի

1 ՔՏԿ իշխանության եերքո եե գտնվում հյուսիսիրաքյաե քրդական երեք եահաեգեերը Դոհուքը, Էրբիլը և Սուլեյմաեիաե: ՔՏԿ-ե փաստացի իշխանություն ուեի եաև Իրաքի Նիեավա, Քիրքուկ ու Դիյալա նահանգների որոշ հատվածների նկատմամբ: Մոտավոր հաշվարկների համաձայն ներկայում ՔՏԿ փաստացի իշխանության տակ գտնվող տարածքը կազմում է գրեթե 63 հազ. կմ2: Ըստ միջազգային տարաբնույթ գնահատականների այսօր Իրաքում բնակվում եե շուրջ 4.5 մլե քրդեր, որոեց ավելի քաե 95%-ը կենտրոնացած է հեեց վերոեշյալ նահանգներում [8, էջ 22]:

2 Այդ մոտ մեկ շաբաթվա ընթացքում ՔՏԿ-ի հետ եավթայիե ոլորտին առնչվող պայմանագրեր կեքած ըեկերություեեերի շարքում եե ավստրիակաե ու հունգարական ամենամեծ եավթագազայիե ընկերությունները OMV-ե ու MOL-ը, հարավկորեակաե պետական եավթագազայիե ընկերությունը KNOC-ը: 2007թ. նոյեմբերի վերջի դրությամբ, բացի վերոհիշյալ ընկերություններից, ՔՏԿ-ի հետ պայմանագրեր էիե կքեել եաև ամերիկյան Hillwood International Energy, Sterling Energy, Aspect Energy, Texas Keystone, Kalegran Limited, Western Zagros, Hawler Energy, Hunt Oil, բրիտանական Gulf Keystone Petroleum, ֆրանսիական Perenco, կաեադա-կաե Heritage Oil and Gas, Impulse Energy, թուրքական Genel Energy, A&T Petroleum, շվեյցարական Addax Petroleum, նորվեգական DNO, հնդկական Reliance Industries, հարավկորեակաե SK Energy Co Ltd., Daesung Industrial Co Ltd., Samchully Co Ltd, Bum-Ah Resource Development Corp, UIEnergy Corp, GSHoldings Corp, Majuko Corp. ընկերությունները [10]:

3 Միեչ օրս Բաղդադի կեետրոեակաե կառավարությունը չի կարողանում լուծել երկրի եավթագազայիե պա-շարեերի շահագործման ու դրաեից ստացվող եկամտի բաշխման հարցը: Իրաքի հյուսիսում բնակվող քրդերե ու հարավում գտնվող շիաները չեե ցանկանում իրեեց շրջաններում առկա էներգակիրներից ստացվող եկամուտները կիսել ո չ կեետրոեակաե կառավարության և ոչ էլ եմաե պաշարեեր չունեցող Իրաքի կեետրոեակաե հատվածում բնակվող սուեեիեերի հետ: Հարցի առնչությամբ բանակցությունները շարունակվում եե միեչ օրս:

4 ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգիայի տեղեկատվության վարչության (Energy Information Administration of US. Department of Energy) տվյալների համաձայն Իրաքե ուեի 93 մլրդ բարել եավթի ապացուցված պաշարեեր, որից 10 մլրդ-ը գտնվում է Քիրքուկ եահաեգում: ՔՏԿ եավթի նախարար Աշտի Հավրամիե 2007թ. դեկտեմբերի 26-իե հայտարարեց, թե պաշտոնապես Էրբիլի վերահսկողության եերքո գտնվող 3 նահանգներում (Սուլեյմաեիա, Էրբիլ, Դահուկ) այսօր իրականացվող ծրագրերը թույլ կտաե ՔՏԿ-իե առաջիկա 2 տարիներին հասնել օրակաե 200 հազ. բարել, իսկ 5 տարի հետո' օրակաե 1 մլե բարել եավթի արդյունահանման, և սա չհաշված Քիրքուկի եավթի պաշարեերը: Համեմատության համար եշեեք, որ ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության, Ադրբեջաեե ուեի եավթի մոտ 11 մլրդ բարելի ապացուցված պաշարեեր և 2007թ. վերջի դրությամբ օրակաե արդյունահանում էր մոտ 850 հազ. բարել եավթ [12]:

137

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

նման քայլը չէր կարող սոսկ քրդական նախաձեռնություն լինել հատկապես 2007թ. հոկտեմբերի 7-ից կտրուկ սրված թուրք-քրդական հակասությունների ֆոնին1։ Հաջորդ կարևոր կետը երաշխիքների հարցն է։ Հասկանալի է, որ քրդական նավթային (հետագայում հնարավոր է նաև գազային) նախագծերում ներգրավված բոլոր ընկերությունների համար կարևոր խնդիր է սեփական ներդրումների ապահովության հարցը։ Մասնավորապես, հյուսիսիրաքյան Քուրդիստանի պարագայում այդ հանգամանքն ավելի է ընդգծվում թուրքական ռազմուժի հարձակումների համապատկերում։ Եթե նախաձեռնությունների առումով մենք կարող ենք բավական հիմնավոր կերպով ենթադրել, թե Էրբիլում նախօրոք ունեին ամերիկացիների հավանությունը, ապա արդեն օտարերկրյա նման ընկերություներին տրվող երաշխիքների առումով կասկածից վեր է, որ վերջիններիս համար ընդունելի կլինեին միայն Վաշինգտոնից տրվող երաշխիքները։

Չի կարող ուշադրություն չգրավել նաև ՔՏԿ-ի հետ կնքված պայմանագրերի կամ առնվազն դրանց մասին տեղեկությունների ի հայտ գալու ժամանակը։ Թեև 2007թ. նոյեմբերի 5-ին Վաշինգտոնում կայացած Բուշ-կրտսեր-Էրդողան հանդիպման արդյունքներից ելնելով ամերիկյան կողմը նախագահի մակարդակով ոչ միայն դատապարտեց ՔԲԿ զինյալների հարձակումները թուրքական անվտանգության մարմինների վրա ու խոստացավ Անկարայի հետ փոխանակել հետախուզական տվյալներ ՔԲԿ զինյալների առնչությամբ1 2, սակայն փաստն այն է, որ ՔՏԿ-ի կողմից կնքված նավթային պայմանագրերն ի հայտ եկան այդ հանդիպումից հետո։

Կարևոր մյուս հանգամանքը ՔՏԿ նավթային պայմանագրերի մեջ ներգրավված ընկերությունների կարգավիճակն է։ Ուշագրավն այն չէ, որ, օրինակ, հունգարական, ավստրիական, հարավկորեական և բրիտանական քաղաքական վերնախավերի հետ լուրջ կապեր ունեցող նավթագազային ըստ էության կիսապետական, ընկերությունները որոշել են մասնակցել հյուսիսիրաքյան նավթի արդյունահանմանը, այլ այն, որ նշված պետությունների մայրաքաղաքներում որոշում է կայացվել գործընթացին ներգրավվել նման կարգավիճակ ունեցող ընկերությունների մակարդակով: Հաշվի առնելով ողջ իրավիճակը նման ձեռնարկն առաջին հերթին պետք է գնահատել որպես քաղաքական ակցիա:

1 Թուրքական պաշտոնական աղբյուրների ներկայացմամբ այդ օրը քուրդ զինյալների գրոհի արդյունքում սպանվեցին թուրք 13 զինվորականներ, ինչից հետո էլ մեկնարկեց Հյուսիսային Իրաք թուրքական ռազմուժի ներխուժման կամպանիան։

2 Նման տեղեկության ի հայտ գալուն պես անվտանգության ոլորտի ամերիկացի շատ փորձագետներ կասկած հայտնեցին ՔԲԿ-ի վերաբերյալ Անկարայի հետ հետախուզական տվյալներ փոխանակելու Վա-շինգտոնի պատրաստակամության առնչությամբ։ Բացատրությունը հետևյալն էր. նույն ՔԲԿ-ի մասին հետախուզական տվյալների մի մեծ մասը Պենտագոնը ստանում է ՔՏԿ-ից, իսկ քրդերը քրդերի դեմ հետախուզական տվյալներ չեն փոխանցի Անկարային։

138

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

Այդ ընկերությունների կարգավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ աեդրատլաետյաե համագործակցության ձևաչափով, թերևս, որոշում է կայացվել միջազգային ասպարեզում սկսել ՔՏԿ լեգիտիմացմաե գործընթաց, և որ այդ որոշումը սոսկ իշխանությունից հեռացող Բուշ-կրտսերի վարչակազմի հերթական նախաձեռնությունը չէ: Հարկավոր է նույն տրամաբանությամբ դիտարկել եաև 2007թ. նոյեմբերի 7-իե Իրաքի ռազմուժի Գլխավոր սպայակույտի պետ, ազգությամբ քուրդ Բաբաքր Զեբարիի հայտարություեը, թե Պեե-տագոեը ծրագրում է Իրաքում հիմնվելիք իր չորս մշտական ռազմակայաններից մեկը տեղակայել Իրաքյաե Քուրդիստաեի մայրաքաղաք Էրբիլի մոտ [13]:

Իրաքյաե Քուրդիստաեի նավթային զարգացումներին վերաբերող գլխավոր կետը, սակայն, շարունակում է մնալ Քիրքուկի պատկանելության հարցը: 2005թ. ընդունված Իրաքի սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն մինչև 2007թ. դեկտեմբերի 31-ը հանրաքվեով պետք է հստակեցվեր, թե արդյոք Քիրքուկ նահանգը Իրաքյաե Քուրդիստաեի մաս է կազմելու: Ի սկզբաեե նախատեսված էր, որ հանրաքվեն պետք է կայանար 2007թ. նոյեմբերի 15-իե, սակայն հետո այն հետաձգվեց' նշանակվելով 2007թ. դեկտեմբերի 31-իե: Ըստ էության, 2007թ. հոկտեմբերից թուրքական մոտ 100 հազարանոց ռազմուժի մաեևրեերը Իրաքյաե Քուրդիստաեի սահմանի մոտ չէին վերաբերում միայն ՔՏԿ-ի կողմից անկախության հռչակման հավանականությանը, այլ, շատերի կարծիքով, նախ և առաջ ճնշում էին Քիրքուկի ու, հետևաբար, նրա նավթի պաշարեերի հետագա կարգավիճակին վերաբերող քրդերի նախաձեռնած հանրաքվեի ուղղությամբ1: Ինչպես հայտեի է, 2007թ. դեկտեմբերի 31-իե նույնպես հանրաքվեն չկայացավ, Անկարան կարողացավ հասնել հանրաքվեի հերթական հետաձգմանը: Եվ դեկտեմբերի 18-իե անսպասելիորեն Քիրքուկ ժամանած Քոեդոլիզա Ռայսը, որի հետ հրաժարվեց հանդիպել Իրաքյաե Քուրդիստաեի նախագահ Մասուդ Բարզաեիե, բերել էր հենց այդ պահանջը [14]: Բայց գրեթե միաժամանակ ի հայտ եկան առնվազն երեք ցուցիչներ, որոնք թույլ տվեցին ենթադրել, թե Աեկարայի այս հաջողությունները մարտավարական եե.

• 2007թ. դեկտեմբերի 24-իե Իրաքի քրդական առաջատար երկու կուսակցությունները' Քուրդիստաեի հայրենասիրական միությունը (ղեկավարն է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբաեիե), Քուրդիստաեի դեմոկրատական կուսակցությունը (ղեկավարն է իրաքյաե Քուրդիստաեի նախագահ Մասուդ Բարզաեիե), Քիրքուկի և հյուսիսիրաքյաե նավթի

1 ՔՏԿ-ի կողմից առաջարկվող հանրաքվեն վերաբերում է Իրաքի հյուսիսային և հյուսիսարևելյաե 3 նահանգներին' Նիեավա, Քիրքուկ, Դիյալա: Ներկայում ՔՏԿ de jure ենթակայության ներքո գտնվող 3 նահանգների' Սուլեյմաեիա, Էրբիլ, Դահուկ, ընդհանուր տարածքը կազմում է 38.004 կմ2: Նիեավայի, Քիրքուկի ու Դիյալայի միացումով այդ թիվը կհասնի 103.294 կմ2՜ի' ավելի քան 8.5 մլե բնակչությամբ, որից մոտ 53%-ը քրդեր եե [14]:

139

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

եկամուտների վերաբերյալ քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին սուննի արաբների առաջատար քաղաքական ուժի Իրաքի իսլամական կուսակցության (ղեկավարն է Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշիմին) հետ [15],

• նույն դեկտեմբերին Իրաքի նավթի նախարար Հուսեյն ալ-Շահրիստանին հայտարարեց, թե իր գլխավորած գերատեսչությունը նախապատրաստական աշխատանքներ է տանում Իրաքի խոշորագույն նավթահան-քերի' այդ թվում Քիրքուկի1, վերաբերյալ օտարերկրյա ընկերությունների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու ուղղությամբ [16],

• չնայած 2007թ. վերջերին ի հայտ եկած տեղեկություններին, թե Քիրքուկի պատկանելության վերաբերյալ հանրաքվեն կարող է հետաձգվել 4-5 տարով, 2007թ. դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ սուննի ու շիա արաբների և քրդերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այն կայանալու է 2008թ. կեսերին [17]։

Բոլոր երեք ցուցիչներն էլ թույլ են տալիս եզրակացնել, որ

• չնայած Անկարայի ճնշմանը իրաքյան քրդերը կարողացել են իրենց հիմնական ընդդիմախոսների' արաբների հետ սկզբունքային համաձայնության հանգել Քիրքուկի հարցի վերաբերյալ, ինչն առնվազն ենթադրում է, որ պետք է ՔՏԿ վերահսկողությանն անցնի հյուսիսիրաքյան մեծ նավթի գոնե մի մասը,

• մյուս կողմից հատկապես ալ-Շահրիստանիի հայտարարությունը և 2008թ. կեսերին կայանալիք Քիրքուկի հանրաքվեի մասին տեղեկությունը վկայում են, որ Քիրքուկի հարցի շուրջ պայմանավորվածությունները համաձայնեցված են ամերիկյան կողմի հետ,

• եթե ներկայացված տրամաբանությունը ճիշտ է, ապա պետք է փաստել, որ իրաքյան Քուրդիստանի կայացման գործընթացը դեռ դինամիկ փուլում է, իսկ այդպիսի ընթացքի երաշխավոր կարող է լինել միայն ԱՄՆ-ը։

Անշուշտ, քրդական գործերում ի հայտ եկած իրողությունները չպետք է դիտարկել միայն ԱՄՆ-քրդեր-Թուրքիա ձևաչափով, սակայն իրավիճակի նման փոփոխությունը Հյուսիսային Իրաքում ոչ այնքան ցուցիչ է այն բանի, որ Վաշինգտոնը ձգտում է ճնշում բանեցնել Անկարայի նկատմամբ, այլ վկայում է, որ ամերիկա-թուրքական հարաբերություններում ի հայտ են եկել հիմնարար բնույթի հակասություններ։ Պետք է նաև այդ իմաստով դիտարկել ԱՄՆ Սենատի 2007թ. սեպտեմբերի 26-ի բանաձևը Իրաքը դաշնային երեք շրջան-

1 Ըստ առկա տեղեկությունների Քիրքուկի նավթահանքերի վերաբերյալ պայմանագիրը կնքվելու է Shell ընկերության հետ [16]։

140

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս.Հարությունյան

եերի (քրդական, սուեեիակաե և շիակաե) բաժանելու վերաբերյալ: Նաև պատահական չէր, որ Աեկարայում հարկ համարեցին հրապարակային մեղադրանքների դաշտ տեղափոխել Թուրքիայում գործող քրդական զիեյալեերի կողմից ամերիկյան արտադրության զենքերի կիրառման փաստը1, իսկ 2007թ. հոկտեմբերի 1-իե էլ հայտեի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել ՔԲԿ զիեյալեերի դեմ պայքարի համակարգման գծով Աեկարայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, պահեստի գեներալ Ջոզեֆ Ռալսթոեը1 2 [19]:

Եվ վերջապես, ամերիկա-թուրքակաե հակասությունների համատեքստում է դիտարկվում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճաեաչմաե գործընթացը: 2007-ը բեկումնային եղավ արևմտյան տեղեկատվական քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության հարցի ներկայացման առումով: Պատահական չէր, որ 106-րդ բանաձևը կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրեց 2007թ. հունվարի 19-իե Ստամբուլում տեղի ունեցած «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրաետ Դիեքի սպանությունից հետո հունվարի 30-իե: Եվ այդ իմաստով, չնայած ձախողվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը բանաձևը քվեարկության դնելու 2007թ. փորձը, բայց այստեղ գլխավորն այե է, որ իրականում անհաջողության եե մատնվում Արևմուտքում ու առաջին հերթին ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարցի արծարծմանը խոչընդոտող թուրքական քաղաքակաեություեե ու պայմանավորվածությունները: Իսկ նորությունն այե է, որ այդ հաեգամաեքե այլևս գիտակցում եե Աեկարայում:

2. Հակասություններն արևմտյան այլ ուժի կենտյւոնների հետ

Թուրքական քաղաքականության մեջ ընթացող տեղաշարժերի լրջության հաջորդ կարևոր ցուցիչն արևմտյան ևս երկու ուղղություններում առաջացած հակասություեեերե եե: Այս պարագայում, սակայն, ուշադրություն է գրավում ոչ այեքաե այե հանգամանքը, որ հրապարակային բնույթ ստացած հակասություեեերե, իրոք, աննախադեպ եե, որքան այե, որ եմաե հակասությունները կամ ընդհանուր իրավիճակը ծագել եե հանրապետական Թուրքիայի արտաքին ու եերքիե քաղաքակաեություեեերի համար գրեթե միշտ առանցքային հանդիսացող եվրոպական ու իսրայելական գծերում:

Իսրայել. - Իսրայելա-թուրքակաե հարաբերություեեերը երբեք չեե վերաբերել սոսկ երկու երկրեերիե: Ռազմաքաղաքական դաշիեքե Իսրայելի ու Թուրքիայի միջև 20-րդ դարի երկրորդ կեսիե հանդիսացել ու Արևմուտքում

1 2007թ. հուլիսի 20-իե Վաշիեգտոեի հասցեին եմաե մեղադրանքներով հանդես եկավ Թուրքիայի այե ժա-մաեակվա փոխվարչապետ ու արտգործեախարար Աբդուլա Գյուլը, իսկ օգոստոսի 30-իե երաե հետևեց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Սաբաե Դիսլիե [18]:

2 Որպես հրաժարականի պատճառաբանություն ներկայացվեց հարցի առնչությամբ թուրք-ամերիկյաե համատեղ աշխատանքում առաջընթացի բացակայությունը:

141

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

դիտարկվել է որպես մերձավորարևելյան փոխդասավորվածության առանցքային տարրերից մեկը։ Հետևաբար, Թել Ավիվի ու Անկարայի հարաբերություններում հրապարակային հակասությունների ի հայտ գալն ու դրանց շարունակվելը մի քանի տարի չեն կարող լինել իրավիճակային, չեն կարող չառնչվել այդ երկրների առաջնային շահերին ու արդյունքում դժվար թե արագորեն մեջտեղից դուրս գան։

Այդ իմաստով, թուրք-իսրայելական հարաբերությունները թեև իրենց նշանակությամբ զիջում են ԱՄՆ-ի հետ Անկարայի ունեցած հարաբերություններին, սակայն միանշանակ կարող են հանդես գալ որպես թուրքական քաղաքականությանն առնչվող կարևոր ցուցիչ։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հայտնի է, որ 2007թ. սեպտեմբերի 6-ին իսրայելական օդուժը հետախուզական չվերթ իրականացրեց Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում1 ամերիկյան աղբյուրների մատուցմամբ նաև ռմբահարելով սիրիական ռազմական օբյեկտներից մեկը1 2 [21]։

Թեև միջադեպն այդքանով ավարտվեց, սակայն ուշադրություն գրավեց դրան հետևած զարգացումներում Անկարայի դիրքորոշումը։ Նախ, սեպտեմբերի 8-ին թուրքական կողմը հարկ համարեց գաղտնազերծել Սիրիային սահմանակից թուրքական Գազինթեփ ու Հաթայ նահանգներում իսրայելական օդուժի «F-15» ինքնաթիռների նետած վառելիքի լրացուցիչ բաքերի հայտնաբերման փաստը [22]։ Երկու օր անց սեպտեմբերի 10-ին, Թուրքիան արտգործ-նախարար Ալի Բաբաջանի մակարդակով, հրապարակավ մեղադրեց Իսրայելին նշված գործողության ժամանակ թուրքական օդային տարածքը խախտելու մեջ։ Հաջորդ օրը սեպտեմբերի 11-ին, քուվեյթյան «Ալ-Վաթան» պարբերականը գրեց, թե Անկարան քննարկում է Իսրայելի հետ ռազմական համատեղ զորավարժությունները չեղյալ հայտարարելու հարցը։ Իսկ սեպտեմբերի 13-ին հրապարակված տեղեկության համաձայն միջադեպի կապակցությամբ Իսրայելի վարչապետ Օլմերթին հեռախոսային խոսակցության միջոցով իր բողոքն է հայտնել Թուրքիայի վարչապետ Էրդողանը3 [24]։

Սեպտեմբերին ի հայտ եկավ տեղեկություն այն մասին, որ գործողության նախօրեին թուրքական բանակը ոչ միայն ապահովել է Իսրայելին հետախուզական անհրաժեշտ տեղեկությամբ, այլև թույլատրել է օգտագործել

1 Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմի 2007թ. սեպտեմբերի 10-ի հայտարարության համաձայն իսրայելական ինքնաթիռների նպատակակետն էր սիրիական Դեր ալ-Զուր նահանգում գտնվող օբյեկտներից մեկը [20]։

2 Հետագայում ամերիկյան, բրիտանական ու իսրայելական աղբյուրները տարբեր տեղեկություններ տվեցին հարձակման ենթարկված ռազմական օբյեկտ(ներ)ի բնույթի վերաբերյալ Սիրիայում առկա իրանական հրթիռային կայան(ներ)ից մինչև հյուսիսկորեացիների աջակցությամբ հիմնված սիրիական միջուկային կենտրոն։

3 2007թ. սեպտեմբերի 6-ի միջադեպի կապակցությամբ Թել Ավիվի նկատմամբ գործադրված թուրքական էլ ավելի լուրջ ճնշում էր հոկտեմբերի 7-ին Դամասկոսում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հայտարարությունը, թե Անկարան թույլ չի տա Իսրայելին օգտագործել թուրքական օդային տարածքը Սիրիայի դեմ հարձակում գործելու համար [23]։

142

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

Թուրքիայի օդային տարածքը1 [25]: Գուցե 2007թ. սեպտեմբերի 6-ի միջադեպի կապակցությամբ ի հայտ եկած թուրք-իսրայելական լարվածությունը նախ և առաջ վերաբերում էր Էրդողանի կառավարություն-թուրքական բանակ հակասություններին, սակայն փաստն այն է, որ նման կարևոր ու միջազգային հնչեղություն ստացած միջադեպի առնչությամբ պաշտոնական Անկարան որոշում կայացրեց հրապարակային մեղադրանքների դաշտ տեղափոխել Իսրայելի հետ հարաբերությունները։ Սրա օրինակն էր 2007թ. հոկտեմբերի 23-ին Լոնդոնում տեղի ունեցած Էրդողան-Օլմերթ հանդիպմանը վերջինիս կողմից Թուրքիայի վարչապետից միջադեպի կապակցությամբ ներողության հայցման հրապարակումը [26]։

Երկրորդ ուշագրավ դրվագը վերաբերում է իսրայելա-թուրքական ռազմատեխնիկական համագործակցությանը։ 2007թ. մի քանի ամիսների ընթացքում կողմերը բանակցություններ էին վարում իսրայելական Israel Aerospace Industries ընկերության կողմից արտադրվող «Ofek» հետախուզական արբանյակի գնման հարցի շուրջ։ Եթե Անկարային հաջողվեր ձեռք բերել այդ արբանյակը, ապա այն կդառնար մերձավորարևելյան երկրորդ պետությունը, որը կունենար ռազմական հետախուզական արբանյակ։ Անցած տարվա դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ թուրքական Գլխավոր սպայակույտը հրաժարվել է գնել իսրայելական արբանյակը, և բանակցությունները կշարունակվեն բրիտանական, գերմանական ու իտալական արտադրողների հետ1 2 [27]։

Երրորդ. Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Թուրքիա այցելության շրջանակներում 2007թ. նոյեմբերի 12-ին կայացած Գյուլ-Պերես հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը հատուկ խնդրանքով դիմել էր իր հրեա գործընկերոջը թույլատրել, որ Թել Ավիվում բացվի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) դիվանագիտական ներկայացուցչությունը, այսինքն դրվել էր Իսրայելի կողմից ՀԿԹՀ ճանաչման հարցը3։ Պերե-սին այդ այցելության ընթացքում նույն խնդրանքով դիմել էր նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 2007թ. դեկտեմբերի 7-ին իսրայելական «Հաարեց» թերթը գրեց, որ պաշտոնական Թել Ավիվը մերժել է Անկարայի այդ խնդրանքը։ Ուշագրավն այն է, որ Իսրայելին հրապարակային բնույթի նման առաջարկություն անելուց առաջ թուրքական կողմը, ըստ ամենայնի, նախապես ճշտել էր վերջինիս մոտեցումը և նոր արել այդ առաջարկությունը։ Սա-

1 Այդ տեղեկության համաձայն, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ռազմական հետախուզությունը չի համակարգել իր գործողությունները կառավարության հետ, այսինքն գործել է ինքնուրույնաբար։

2 Ուշագրավ էր $250 մլն գնահատված գործարքից հրաժարվելու թուրքական կողմի պատճառաբանությունը։ Թուրքական աղբյուրների ներկայացմամբ Թել Ավիվն Անկարայից պահանջել էր արբանյակի վաճառքի դեպքում չնկարահանել Իսրայելի տարածքը. Անկարայում հրաժարվել են ընդունել այդ պահանջը։

3 Մինչև օրս Թուրքիան միակ պետությունն է, որ ճանաչել է ՀԿԹՀ անկախությունը։

143

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

կայն այդքանով հանդերձ Թել Ավիվում որոշեցին մերժել Անկարայի խնդրանքը շատ լավ հասկանալով, որ նման պարագայում հարաբերությունները սրվելու են1 [29]։

Հատկապես 2007թ. վերջին-2008թ. սկզբին թուրք-իսրայելական հարաբերություններում երևան եկած լարվածության արդյունք էր նաև հրեական աղբյուրների այս տարվա հունվարին հրապարակած տեղեկություններն այն մասին, թե Թուրքիայում վերստին ակտիվացել է <<Ալ-Քաիդայի» տեղական մասնաճյուղը, և այն նոր հարձակումներ է ծրագրում Թուրքիայում առկա ամերիկյան ու հրեական հաստատությունների դեմ1 2 [30]։ Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ժամանակակից տեղեկատվական դաշտում նման ձևակերպումների ի հայտ գալը, իրականում, նշանակում է ճնշում բանեցնել տվյալ երկրի նկատմամբ։

Եվ վերջապես, իսրայելա-թուրքական հակասությունները ներկայացնող դրվագներից է նաև Հայոց ցեղասպանության նկատմամբ Թել Ավիվի ու հատկապես ԱՄՆ հրեական լոբբիի դիրքորոշման մեջ տեղի ունեցող փոփոխությունը։

Չնայած պաշտոնական Թել Ավիվը շարունակում է չճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, իսկ ԱՄՆ հրեական լոբբին գերակշիռ մասով շարունակում է Կոնգրեսում սատարել Անկարային3, սակայն ինչպես Վաշինգ-տոնի պարագայում, այստեղ նույնպես առկա է հօգուտ ճանաչման ընթացող գործընթաց, ինչը հատկապես ակնհայտ դրսևորումներ ստացավ վերջին երկու տարիներին4։ Բայց եթե ԱՄՆ պարագայում նաև նպատակ է հետապնդվում լուծել ամերիկյան քաղաքականության համար կարևոր տարածաշրջա-նային ինչ-որ հարցեր (օրինակ, հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը), ապա Իսրայելի դեպքում հարցի բարձրացումը կարող է ունենալ միայն մի նպատակ ճնշում բանեցնել Անկարայի նկատմամբ։

1 Ուշագրավ է, որ գրեթե միաժամանակ 2007թ. դեկտեմբերի 6-ին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչա-պետ Էրդողանը չեղյալ է հայտարարել Ստամբուլի Գալաթա նավահանգստի վերականգնման տենդերի արդյունքները, որոնց համաձայն տենդերը շահել էր իսրայելցի գործարար Սամի Օֆերը։ Ավելի վաղ թուրքական դատարանի որոշմամբ չեղյալ էին հայտարարվել մեկ այլ տենդերի արդյունքներ, ըստ որոնց նույն Օֆերը պետք է գներ Թուրքիայի նավթավերամշակման ամենամեծ գործարանի բաժնետոմսերի 15%-ը։ Երկու գործարքների ընդհանուր արժեքը կազմում էր $5 մլրդ [28]։

2 <<Ալ-Քաիդայի» թուրքական մասնաճյուղի կողմից 2003թ. նոյեմբերին Ստամբուլում բրիտանական հյուպատոսության, HSBC բանկի մասնաճյուղի և սինագոգի նկատմամբ կազմակերպված ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվեցին 63 հոգի, վիրավորվեցին ավելի քան 700-ը։ Նույն մարդիկ փորձեցին 2005թ. օգոստոսին Անթալիայում պայթեցնել Իսրայելից ժամանած ուղևորատար նավը, սակայն ձերբակալվեցին։

3 Օրինակ, 2007թ. սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ հրեական համայնքի ներկայացուցիչների հանդիպման արդյունքում վերջիններս հաստատեցին Անկարային իրենց աջակցությունը ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի դեմ պայքարում [31]։

4 Ուշագրավ վերջին օրինակը 2007թ. օգոստոսի 24-ին ԱՄՆ հրեական ազդեցիկ կազմակերպություններից մեկի Հակաանվանարկման լիգայի (ADL) կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն էր։

144

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս.Հարությունյան

Եվրամիություն.- Չնայած ռազմաքաղաքական առումով Վաշիեգտոեի հետ կապերն ունեցել եե կարևոր բնույթ, սակայն 1990-ակաե թթ. սկզբից ի վեր Աեկարայում հեեց եվրոպական ուղղություեե է ավելի հիմնարար դիտարկվել ելնելով արտաքին ռազմավարական ըետրությաե հարցից:

2007թ. օգոստոսի 27-իե հանդես գալով արտաքին քաղաքական իր առաջին ծրագրային ելույթով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիե Թուրքիայի առնչությամբ կատարեց բավական լուրջ հայտարարություն: Ելիսեյաե պալատի ղեկավարը ոչ միայն ուղղակի դեմ դուրս եկավ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում, այլև Աեկարայի վերաբերյալ առա-ջարկեց փոխգործակցությաե եոր ձևաչափ «Միջերկրածովյան միություն»1, որի ստեղծման մասին, ինչպես հայտեի է, հայտարարվեց այս տարվա մարտի 14-իե Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում [32]:

Թուրքիայի մասով սկզբունքային եորություեե այե չէր, որ պաշտոնական Փարիզը հրապարակայնորեն մերժեց ԵՄ-իե Աեկարայի անդամակցության հավանականությունը, այլ այե, որ անելով այդ քայլը Սարկոզիե առաջարկեց ուրիշ լուծում: Նախկինում եմաե այլ ճանապարհի բացակայություեե Աեկարայում հիմնավորված որոշակի հույսեր էր թողնում երբևէ ԵՄ-իե անդամակցելու առումով: Պաշտոնական Փարիզի «Միջերկրածովյան միությունը», փաստորեն, նշանակում է, որ Աեկարայում պետք է մոռաեաե այդ հույսերի մասին: 2007թ. դեկտեմբերի 3-իե Հաեեովերում կայացած գերմանական Քրիստոեեա-դեմոկրատակաե կուսակցության տարեկան ժողովում կանցլեր Աեգելա Մերկելի հայտարարություեե այե մասին, թե իր ղեկավարած քաղաքական ուժը դեմ է ԵՄ-իե Թուրքիայի լիիրավ անդամակցությանը, ցույց տվեց, որ Սարկոզիի առաջարկությունը սահմանափակված չէր սոսկ ֆրանսիական քաղաքականությամբ [33]:

3. Փոփոխություն Թուրքիայի մեյւձավորարևեյյաե քաղաքականության մեջ

Թուրքական քաղաքականության մեջ ընթացող տեղաշարժերի հաջորդ կարևոր ցուցիչը մերձավորարևելյաե առանցքային հարցերի նկատմամբ Աեկարայի մոտեցումների փոփոխությունն է:

1952թ. անդամակցելով ՆԱՏՕ-իե թուրքական պետությունը ոչ միայն պատասխանատու էր դաշինքի ԽՍՀՄ հարավային (Կովկաս-Կասպից-Կեետ-րոեակաե Ասիա) ուղղությամբ տարվող ռազմավարության համար, այլև բավական ըեդգրկուե օրակարգով ներգրավված էր մերձավորարևելյաե ուղղու-

1 Ըստ նախագծի եոր միության մեջ պետք է մտեեե ԵՄ աեդամ բոլոր 27 երկրեերը և միջերկրածովյան ավազանի մնացած 12 պետությունները, այդ թվում Թուրքիան:

145

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

թյան մեջ1: Ընդ որում վերջինիս նշանակությունը Սառը պատերազմի տասնամյակներին միայն աճում էր Մոսկվայի մերձավորարևելյան հաջող ներ-գրավվածության, արաբա-իսրայելական հակամարտության և գլոբալ քաղաքականության մեջ նավթի գործոնի անընդհատ աճի պատճառով։

Ուշագրավը, սակայն, այն էր, որ Խորհրդային Միության փլուզումից և Մերձավոր Արևելքում նոր գործոնների ի հայտ գալուց հետո առանցքային միակ երկիրը, որի տարածաշրջանային քաղաքականության մեջ, ի վերջո, երևան եկան հիմնարար փոփոխություններ, Թուրքիան էր։

Առաջին լուրջ դրվագը 2003թ. մարտի 1-ին թուրքական խորհրդարանի որոշումն էր, որը պետք է թույլատրեր ամերիկյան 62 հազարանոց զորամիավորմանը, օգտագործելով Թուրքիայի տարածքը, Իրաք ներխուժել հյուսիսից։ Հայտնի է, որ մեջլիսը մերժեց Վաշինգտոնի հայտը1 2։ Թեև մոտ երեք շաբաթ անց մարտի 20-ին, թուրքական խորհրդարանը կողմ քվեարկեց, որպեսզի ԱՄՆ և նրա դաշնակիցների օդուժը կարողանա օգտագործել Թուրքիայի օդային տարածքը իրաքյան առաքելությունների համար3, իսկ նույն թվականի ապրիլի 2-ին Անկարան թույլատրեց իր տարածքով մատակարարումներ իրականացնել Իրաքում առկա ԱՄՆ ու կոալիցիոն ուժերի զորամիավորումներին, սակայն առավել ուշագրավ փաստն այն էր, որ 2003թ. մարտի 1-ի քվեարկության նախորդ օրը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, ուր նախ և առաջ որոշիչ էին զինվորականների ձայները, հրաժարվեց որևէ հանձնարարական տալ մեջլիսին [34]։

Երկրորդ ուշագրավ փոփոխությունը վերաբերում է արաբա-իսրայելական հակամարտության վերաբերյալ թուրքական դիվանագիտությանը։ Այդ հակամարտության ողջ պատմության ընթացքում Թուրքիան եղել է մահմեդական, թերևս, միակ երկիրը, որը ոչ միայն լրջորեն սատարել է հրեական պետությանը, այլև նրա հետ ունեցել է ռազմավարական պայմանավորվածություններ4։ Սակայն թուրքական դիվանագիտության իսրայելա-պաղեստինյան

1 Պատահական չէ, որ 1955թ. Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Իրաքի, Իրանի ու Պակիստանի կողմից հիմնադրված CENTO-ի (Central Treaty Organization) կենտրոնակայանը 1958թ. Բաղդադից տեղափոխվեց Անկարա, երբ նույն թվականի հուլիսի 14-ին Իրաքում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմամբ տապալվեց միապետությունը և այդ երկիրը դուրս եկավ կազմակերպությունից։ CENTO-ի կենտրոնակայանը Անկարայում մնաց մինչև կազմակերպության գոյության վերջը 1979թ.։

2 Քվեարկությանը ներկա 534 պատգամավորներից կողմ քվեարկեցին 264-ը, դեմ 251-ը, ձեռնպահ մնացին 19-ը։ Թույլվտության համար անհրաժեշտ էր 267 քվե։

3 Միևնույն ժամանակ, թուրքական խորհրդարանն արգելեց, որպեսզի կոալիցիոն ուժերի ինքնաթիռներն օգտագործեն թուրքական օդանավակայանները կամ վառելիք ստանան Թուրքիայում։

4 1958թ. օգոստոսի 29-ին Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնը Թուրքիայի իր գործընկեր Ադնան Մենդերեսի հետ գաղտնի պայմանավորվածության հանգեց ռազմական, հետախուզական ու տեղեկատվական քաղաքականության ոլորտներում փոխգործակցության մասին։ 1992թ. ապրիլին երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրեցին համագործակցության սկզբունքների մասին արձանագրություն։ 1993թ. նոյեմբերին երկու երկրները հուշագիր ստորագրեցին հետախուզության ոլորտում բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված համատեղ կոմիտեների ստեղծման մասին։ 1994թ. մայիսի 31-ին ստորագրվեց թուրք-իսրայելական անվտանգության և գաղտնիության մասին համաձայնագիրը, որը կոչված էր երաշխավորելու երկուստեք փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը։ Նույն թվականի հոկտեմբերին ավելի լայնացվեց ու կոնկրետացվեց 1992թ. ապրիլի արձանագրությունը։ 1996թ. փետրվարի 23-ին Թել Ավիվն ու Անկարան կնքեցին ռազմական համագործակցության մասին 5-ամյա պայմանագիրը (փաստաթղթում հատկապես ուշադրություն էր դարձվում համատեղ զորավարժությունների անցկացման վրա), որի ժամկետի ավարտից հետո այն կարող էր երկարացվել յուրաքանչյուր տարի։ Նույն թվականի օգոստոսի 28-ին կնքվեց նաև ռազմարդյունաբերական ոլորտում փոխգործակցության վերաբերյալ պայմանագիրը [35]։

146

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Ս.Հարություեյաե

հակամարտությանը վերաբերող փոփոխությունները դուրս եե զուտ Աեկա-րա-Թել Ավիվ օրակարգից և ավելի շուտ արտահայտում եե Թուրքիայի մեր-ձավորարևելյաե քաղաքակաեությաե եոր սկզբուեքեերը: Հարցը բավակաե հիմեարար է թե արևմտյաե, թե տարածաշրջաեայիե և թե իսլամակաե քա-ղաքակաեություեեերում, որպեսզի սահմաեափակված չլիեի թուրք-իսրայե-լակաե ձևաչափով:

2006թ. հուեվարի 25-իե Պաղեստիեյաե Իեքեավարություեում կայացած խորհրդարաեակաե ըետրություեեերի1 արդյուեքում հաղթաեակ տարավ ար-մատակաե «Համաս» խմբավորումը: Պաղեստիեյաե 132 տեղաեոց խորհրդա-րաեում «Համասիե» աեցաե 74 աթոռեեր, իսկ երա հիմեակաե ըեդդիմադիր և երկար ժամաեակ իեքեավարություեում իշխած «Ֆաթհ» շարժմաեը 45: «Հա-մասը» այսօր էլ հրաժարվում է ճաեաչել հրեակաե պետությաե գոյություեը, և, օրիեակ, պատճառեերից մեկե էլ դա էր, որ շարժմաե ղեկավարեերը հրավիրված չէիե 2007թ. եոյեմբերի 27-իե ամերիկյաե Աեապոլիսում կազմակերպված միջազգայիե համաժողովիե: Վաշիեգտոեում, եվրոպակաե ազդեցիկ մայրա-քաղաքեերում ու Թել Ավիվում հրաժարվում եե պայմաեավորվել երաեց հետ: Թուրքիայի մերձավորարևելյաե քաղաքակաեությաե մեջ ուշագրավ էր այե, որ չեայած եերկայացվածիե, Աեկարաե որոշեց պաշտոեակաե հրավեր ուղարկել պաղեստիեյաե ըետրություեեերում հաղթաեակ տարած քաղաքա-կաե ուժի ղեկավարությաեը: Ավելիե, աչքի զարեեց եաև այե հաեգամաեքը, որ Թուրքիաե առաջիե երկիրե էր, ուր եույե այդ ըետրություեեերից հետո որոշեց այցելել «Համասի» ղեկավարություեը: 2006թ. փետրվարի 16-իե Աեկարայում հյուրըեկալում էիե «Համասի» քաղաքակաե բյուրոյի եախագահ Խալեդ Մաշա-լիե: Թեև Թուրքիայի վարչապետ Էրդողաեը չըեդուեեց վերջիեիս1 2, բայց փաստե այե էր, որ թուրքակաե դիվաեագիտություեը հարցի եկատմամբ որդե-գրեց ճիշտ հակառակ դիրքորոշումը, իեչե այսօր էլ տաեում եե Վաշիեգտո-եում և արևմտյաե գրեթե բոլոր մայրաքաղաքեերում [36]:

Սակայե Թուրքիայի մերձավորարևելյաե քաղաքակաեությաե փոփո-խություեեերի հիմեարար բեույթի մասիե է վկայում հատկապես վերջիեիս հարաբերություեեերի ջերմացումը Սիրիայի ու Իրաեի հետ: Խեդիրը, սակայե, չի հաեգում սոսկ երկկողմ ձևաչափերիե վերաբերող փոխգործակցությաեը: Ուշադրություե եե գրավում հետևյալ հաեգամաեքեերը.

• Սառը պատերազմի ավարտից ու սադամյաե Իրաքի ջախջախումից հետո Սիրիաե ու Իրաեը հայտարարվեցիե այե միակ երկրեերը, որոեք խոչըեդոտում եե միջազգայիե քաղաքակաեությաե և տետեսությաե հա-

1 2006թ. հուեվարի 25-ի խորհրդարաեակաե ըետրություեեերը երկրորդե էիե իեքեավարությաե ողջ պատմությաե ըեթացքում և առաջիեը 1996-ից ի վեր:

2 Մաշալի բաեակցություեեերը թուրք բարձրաստիճաե պաշտոեյաեերի հետ ըեթացաե Աեկարայում, ԱԶԿ կեետրոեակայաեում:

147

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

մար գերկարևոր համարվող տարածաշրջանում արևմտյան ազդեցության ամրապնդմանը,

• հաշվի առնելով ներկայացվածն ու թուրք-արևմտյան հարաբերությունները Դամասկոսի ու Թեհրանի հետ հարաբերությունները բարելավելու Անկարայի որոշումը չէր կարող կայացվել նույնիսկ իրար հետևից 2002թ. ու 2007թ. խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած ԱԶԿ մակարդակով. նշված որոշումը ռազմավարական էր, հետևաբար կայացվել էր թուրքական ռազմաքաղաքական վերնախավի կողմից,

• նաև երկրորդ կետի օգտին է խոսում այն փաստը, որ Անկարան ոչ միայն ձեռնամուխ եղավ հարաբերությունների բարելավմանը Թեհրանի ու Դամասկոսի հետ, այլև սկսեց վերջիններիս հետ պայմանավորվածություններ ձեռք բերել ռազմավարական մակարդակ ունեցող հարցերում, այդ թվում եռակողմ ձևաչափով։

2004թ. հունվարի 6-8-ը եռօրյա պետական այցով Թուրքիայում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Նշված այցելությունն ուշադրություն գրավեց ոչ այն պատճառով, որ թուրք-սիրիական հարաբերությունների մեջ առաջին անգամ և այն էլ պետական այցելության մակարդակով Սիրիական Արաբական Հանրապետության ղեկավարը մեկնում է Թուրքիա, այլ որովհետև դեռևս 1998թ. աշնանը գտնվելով պատերազմի եզրին1 ու չնայած պահպանվող հակասություններին1 2 մոտ 5,5 տարվա ընթացքում երկու երկրները կտրուկ շրջադարձ կատարեցին իրենց հարաբերություններում։ Պատահական չէր, որ այցելության ընթացքում ալ-Ասադը բանակցություններ վարեց երկկողմ հարաբերությունների համար առաջնային հանդիսացող ոլորտների պատասխանատուների հետ։ Անկարայում Սիրիայի նախագահը հանդիպումներ ունեցավ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Աբդուլա Գյուլի, թուրքական ռազմ-ուժի Գլխավոր սպայակույտի պետ, գեներալ Հիլմի Օզքյոքի, իսկ Ստամբու-լում Թուրքիայի բիզնես-վերնախավի ներկայացուցիչների հետ [37]։

Իհարկե, ալ-Ասադի 2004թ. պետական այցը Թուրքիա արդեն իսկ լուրջ տեղաշարժերի նշան էր, որոնք ունեցել էին թուրք-սիրիական հարաբերու-

1 1998թ. հոկտեմբերի սկզբին Անկարան վերջնագրի տեսքով Դամասկոսից պահանջեց իրեն հանձնել Սի-րիայում թաքնվող ՔԲԿ առաջնորդ Աբդուլա Օջալանին։ Միաժամանակ թուրքական 10 հազարանոց հարվածային զորամիավորումը ծանր զրահատեխնիկայի և օդուժի աջակցությամբ մոտեցավ թուրք-սիրիական սահմանին։ Այդ թվում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի միջնորդությամբ հաջողվեց հարթել իրավիճակը, սակայն Օջալանը ստիպված էր լքել Սիրիան։ ՔԲԿ առաջնորդը թուրքական հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվեց 1999թ. փետրվարի 15-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և ներկայում ցմահ բանտարկված է Մարմարա ծովում գտնվող Իմրալի կղզու բանտում։

2 Սիրիան մինչ օրս էլ չի ճանաչում 1939թ. Թուրքիայի կողմից Ալեքսանդրետի սանջակի (ներկայիս Թուրքիայում այն կոչվում է Հաթայի նահանգ) անեքսիան։ Թուրք-սիրիական հակասությունների մյուս հիմնական կետն առնչվում է Եփրատ գետի ջրերի օգտագործմանը։

148

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

թյուեեերը, սակայն այդ այցելություեից հետո երկու երկրեերի միջև լուրջ փոխգործակցությաե սկիզբ դրվեց իեչպես տետեսակաե, այեպես էլ քաղաքա-կաե ու աեվտաեգությաե ոլորտեերում:

2004թ. դեկտեմբերի 22-23-ը Դամասկոսում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողաեը: Այցելությաե ըեթացքում կողմերի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմաե մասիե պայմաեագիր կեքվեց, իսկ արդեե հաջորդ տարիեերը բեութագրվեցիե որպես թուրք-սիրիակաե առևտրատետեսակաե կապերի կտրուկ ըեդլայեմաե ժամաեակաշրջաե: Օրիեակ, 2007թ. թուրք-սիրիակաե ատևտրաշրջաեառություեը հասավ $1.5 մլրդ-ի, իեչը երեք աեգամ ավելի է 2002թ. ցուցաեիշից, երբ Աեկարայում ԱԶԿ-ե եկավ իշաեությաե1 [39]: Քաղաքակաե ու աեվտաեգությաե ոլորտեերում թուրք-սիրիակաե փոխգործակցությաե առաջիե եշաեեերե ի հայտ եկաե 2003թ. աշեաեը, երբ Դա-մասկոսը Աեկարայիե հաեձեեց քուրդ մոտ 20 զիեյալեերի, սակայե առավել ուշագրավ դրվագեերը, թերևս, երկուսե եե:

2006թ. հուլիսի 3-իե Դամասկոսում էր Թուրքիայի վարչապետի արտա-քիե քաղաքակաեությաե գծով խորհրդակաե Ահմեդ Դավութօղլուե1 2: Թեև առկա հաղորդագրություեեերի համաձայե Դավութօղլուի առաքելությաե հիմեակաե եպատակե էր միջեորդակաե դեր ստաեձեել իսրայելա-սիրիակաե ու իսրայելա-պաղեստիեյաե հակամարտություեեերում3 և այդ եպատակով եախագահ ալ-Ասադից զատ եա հաեդիպել էր եաև Խալեդ Մաշալի հետ, սակայե գլխավորը դա չէր [40]: Փաստե այե էր, որ ամեեաբարձր մակարդակով Դամասկոսե Աեկարայի հետ բաեակցություեեեր էր վարում մի խեդրի շուրջ, որե ուեեր քաղաքակաե, ռազմակաե ու աեվտաեգությաեե առեչվող բաղադ-րիչեեր: Հետևաբար, ողջ հարցե այե էր, որ դժվար թե թուրքակաե դիվաեագի-տությաե միջեորդակաե եախաձեռեություեը ըեդուեելի լիեեր այեպիսի երկրեերի համար, որոեք Աեկարայի հետ գոեե չուեեեայիե այդ բաղադրիչեերիե առեչվող փոխադարձ ըեդուեելի պայմաեավորվածություեեեր:

Երկրորդ ուշագրավ դրվագը վերաբերում է 2007թ. սեպտեմբերի 6-ի միջադեպիե, երբ իսրայելակաե օդուժը հարձակում իրակաեացրեց սիրիակաե ռազմակաե օբյեկտեերից մեկի վրա: Առաջիե երկիրը, ուր հարցի հետ կապված սիրիակաե բարձրաստիճաե պատվիրակություե մեկեեց, Թուրքիաե էր

1 Թուրք-սիրիակաե զարգացող առևտրատետեսակաե փոխգործակցությաե մասիե եե խոսում եաև հետևյալ փաստերը: 2004թ. հուեվարիե ալ-Ասադի Թուրքիա այցելությաե ըեթացքում կողմերը պայմաեավորվեցիե, որ Ստամբուլի բորսաե իր օժաեդակություեե է բերելու Դամասկոսի բորսայի հիմեադրմաե գործում, իսկ 2006-2007թթ. ըեթացքում թուրքակաե բիզեեսը Սիրիայում իրակաեացրել է եերդրումայիե ավելի քաե 30 եախագծեր մոտ $150 մլե ըեդհաեուր արժողությամբ [38]:

2 Դավութօղլուե համարվում է Թուրքիայի արտաքիե քաղաքակաե եերկայիս ռազմավարությաե մշակողեե-րից մեկը, ով լուրջ ազդեցություե ուեի Աեկարայում:

3 Հիշեցեեեք, որ Էրդողաեի խորհրդակաեի այցելություեը տեղի էր ուեեեում 2006թ. իսրայելա-լիբաեաեյաե 34-օրյա (2006թ. հուլիսի 12-օգոստոսի 14) պատերազմի եախօրեիե իսրայելա-պաղեստիեյաե ու իսրայելա-սիրիակաե սրված հարաբերություեեերի ֆոեիե:

149

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

(2007թ. սեպտեմբերի 10): Անկարա Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմի այցելության փաստը հատկապես ինտրիգային բնույթ ստացավ, երբ Սաուդյան Արաբիան չեղյալ հայտարարեց նույն հարցի հետ կապված ալ-Մուալեմի նախօրոք ծրագրված (2007թ. սեպտեմբերի 11) այցելությունը Էր-Ռիյադ [41]։ Թեև որոշ լուրերի համաձայն, Դամասկոսում որոշել էին իրենց բողոքը հայտնել Անկարային կապված Իսրայելի կողմից վերջինիս օդային տարածքն օգտագործելու փաստի հետ, սակայն քիչ հավանական է, որ Դամասկոսում որոշեին Վալիդ ալ-Մուալեմին ուղարկել Թուրքիա Անկարայի նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակով։ Սիրիան չունի այդ հնարավորությունը, իսկ մյուս կողմից' նման կարգի ճնշում բանեցնելու համար կան առավել կիրառելի ձևաչափեր։ Ավելի հավանական է դիտվում այն տարբերակը, որ արտգործնախարարի մակարդակով տեղի ունեցած այդ այցելությունը կարող էր վկայել անվտանգության գծով Անկարայի ու Դամասկոսի միջև առկա որոշակի պայմանավորվածությունների մասին, ինչը տրամաբանական է թվում 1998թ. Սիրիայում Աբդուլա Օջալանին ապաստանից զրկելուց հետո նկատվող թուրք-սիրիական ջերմացման ֆոնին, 2003թ. իրաքյան պատերազմի մեկնարկից հետո Մերձավոր Արևելքում առաջացած նոր իրավիճակի համատեքստում, և ինչը խոսում է իսրայելա-թուրքական հակասությունների հետ։

Վերոհիշյալ հետևության օգտին է խոսում նաև այն փաստը, որ 2007թ. հոկտեմբերի 17-ին1 Թուրքիա քառօրյա (2007թ. հոկտեմբերի 16-19) պաշտոնական այցելության շրջանակում գտնվելով Անկարայում Բաշար ալ-Ասադը հրապարակավ պաշտպանեց Էրդողանի կառավարության որոշումը թուրքական ռազմուժ մտցնել Հյուսիսային Իրաք ՔԲԿ զինյալների դեմ պայքարելու համար։ Սիրիան առաջին երկիրն էր, որն այդ հարցում աջակցություն հայտնեց Թուրքիային [42]։

Անկարային քաղաքական աջակցություն ցուցաբերած երկրորդ երկիրը Իրանն էր։ 2007թ. հոկտեմբերի 27-ին Թեհրանում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին Անկարային խոստացավ Թեհրանի աջակցությունը քուրդ զինյալների դեմ պայքարում [43]։

Սակայն թուրք-իրանական նկատվող ջերմացումն առայժմ գլխավորապես դրսևորվում է էներգետիկ համագործակցության ոլորտում1 2։ 2007թ. հուլիսի 16-ին հայտնի դաձավ, որ Անկարան ու Թեհրանը նախաստորագրել են

1 2007թ. հոկտեմբերի 17-ին թուրքական խորհրդարանը հավանություն էր տվել կառավարության այն առաջարկին, ըստ որի թուրքական ռազմուժը կարող է մեկ տարվա ընթացքում բազմիցս ներխուժել Հյուսիսային Իրաք քրդական զինյալներին ոչնչացնելու նպատակով։

2 Թուրք-իրանական հարաբերությունների ջերմացումն այսօր ընթանում է տնտեսական ողջ դաշտով։ Օրինակ, 2007թ. սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ 62-րդ նստաշրջանի շրջանակներում Իրանի նախագահ Ահմադինեժադը և Թուրքիայի վարչապետ Էրդողանը պայմանավորվել են Իրանն ու Թուրքիան իրար կապող նոր երկաթգծի շինարարության մասին, իսկ դեկտեմբերի 5-ին Իրանի տնտեսական գործերի ու ֆինանսների նախարար Դավուդ Դանեշ-Ջաֆարին հայտարարեց, թե ծրագրվում է Թուրքիայի հետ հիմնել սահմանային ազատ առևտրի գոտի [44]։

150

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

մի պայմանագիր, որը կողմերին թույլ կտա Թուրքիայի տարածքով1 դեպի Եվրոպա տարեկան արտահանել մոտ 30 մլրդ մ3 իրանական բնական գազ1 2։ Չնայած նշված պայմանագրի նկատմամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատությանը3 պաշտոնական Անկարան հարկ համարեց վարչապետ Էրդողանի մակարդակով սատարել Իրանի հետ ծավալվող էներգետիկ համագործակցությանը [47]։

Էներգետիկ ոլորտում թուրք-իրանական փոխգործակցությունն ուշադրություն է գրավում նաև այն պատճառով, որ, փաստորեն, այն սոսկ «վաճա-ռող-գնորդ» ձևաչափից թևակոխում է նոր ավելի փոխկապակցված համագործակցության հարթություն, ինչը կարող է վկայել նաև քաղաքական ոլորտում նոր կարգի պայմանավորվածությունների մասին։ 2007թ. հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Անկարայում որոշում է կայացվել $3.5 մլրդ-ի ներդրում կատարել իրանական խոշորագույն Հարավային Փարս գազահանքում։ Ուշադրություն գրավեց նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Հելմի Գյուլերի 2007թ. նոյեմբերի 22-ի հայտարարությունը, որով նա կոչ էր անում պաշտոնական Թեհրանին ջանքեր գործադրել իր տարածքով թուրքմենական գազը դեպի Թուրքիա, իսկ այնտեղից էլ Եվրոպա փոխադրելու համար [48]։

Պետք է վերջին հետևության համատեքստում դիտարկել նաև Իրանի, Թուրքիայի ու Սիրիայի միջև ձևավորվող պայմանավորվածությունը եռակողմ էներգետիկ համագործակցության մասին։ Ըստ 2008թ. հունվարի 8-ին սիրիական Syrian Gas Company և իրանական Iranian National Company for Gas Export ընկերությունների միջև կնքված նախնական պայմանագրի Թեհրանն ու Դամասկոսը համաձայնեցին Թուրքիայի տարածքով Սիրիային վաճառել տարեկան մոտ 3.3 մլրդ մ3 իրանական գազ4։ Մատակարարումը պետք է սկսվի 2009թ. վերջին, երբ ավարտվի Թուրքիան Սիրիային կապող գազամուղի շինարարությունը։ Սակայն այս պարագայում չպետք է կենտրոնանալ երեք երկրները միմյանց կապող գազային համագործակցության տնտեսական մասի վրա։ Էներգետիկ ոլորտում եռակողմ նախագծի իրականացումը կարող է վկայել, որ Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի միջև հարաբերությունները երկկողմ ջերմացման ձևաչափից անցնում են տարածաշրջանային համատեղ մո-

1 «Թավրիզ-Անկարա» 2 577 կմ-ոց գազամուղի շինարարությունը սկսվել է 1996թ. և ավարտվել 2001թ.։ Այդ գազամուղով Թուրքիան Իրանից տարեկան ներմուծում է մոտ 7.5 մլրդ մ3 գազ։ Գազամուղը բազմիցս ենթարկվել է ՔԲԿ զինյալների հարձակումներին։

2 Նշվում են նաև այլ թվեր։ Օրինակ, 2007թ. օգոստոսի 20-ին Թեհրանում Թուրքիայի էներգետիկայի նախարար Հելմի Գյուլերի հետ բանակցություններից հետո Իրանի նավթի նախարար Ղոլամհոսեյն Նովզարին հայտարարեց, թե ծրագրվում է Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տարեկան արտահանել 35 մլրդ մ3 իրանական գազ։ Շրջանառության մեջ է նաև տարեկան 40 մլրդ մ3 թիվը [45]։

3 Օրինակ, 2007թ. սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնը պետքարտուղարի տնտեսական, էներգետիկ ու գյուղատնտեսական հարցերի գծով օգնական Ռուեբեն Ջեֆրի Երրորդի մակարդակով ևս մեկ անգամ քննադատեց գազային ոլորտում թուրք-իրանական համագործակցությունը [46]։

4 Սկզբնական փուլում տարեկան մատակարարվելու է 1.1 մլրդ մ3 գազ։

151

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

տեցումների մշակման փորձերին: Անշուշտ, այդ հանգամանքը խոսում է երկկողմ կապերում առկա վստահության ու պայմանավորվածությունների խորացման մասին [49]։

4. Տեղաշարժ Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Թուրքական քաղաքականութան հիմնարար փոփոխությունների օգտին են խոսում նաև Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումները։

2007թ. ապրիլի 27-ին Թուրքիայի խորհրդարանի անհաջող փորձը ընտրել երկրի նոր նախագահ1, հանգեցրեց ներքաղաքական լուրջ ճգնաժամի։ Երկրի Սահմանադրական դատարանը մայիսի 1-ին անօրինական ճանաչեց ընտրությունները, քանի որ ապրիլի 27-ի քվեարկությանը նիստերի դահլիճում ներկայացված չէր 550 տեղանոց խորհրդարանի 2/3-րդը առնվազն 367 պատգամավոր1 2։ 2007թ. մայիսի 6-ին Թուրքիայի խորհրդարանը փորձեց երկրորդ անգամ3 ձեռնամուխ լինել երկրի նախագահի ընտրությանը, սակայն անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով կրկին չհաջողվեց ընտրել երկրի ղեկավար4։ Նույն օրը Աբդուլա Գյուլը պաշտոնապես հայտարարեց իր թեկնածությունը հանելու մասին5։ Մինչ այդ մայիսի 3-ին, թուրքական խորհրդարանն արդեն իսկ հավանություն էր տվել Բարձրագույն ընտրական հանձնաժողովի առաջարկությանը 2007թ. հուլիսի 22-ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Մայիսի 9-ին Թուրքիայի խորհրդարանը հայտարարեց, թե երկրի նախագահի ընտրությունները դադարեցվում են մինչև նոր խորհրդարանի ձևավորումը [54]։

1 Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2007թ. մայիսի 16-ին։

2 2007թ. ապրիլի 27-ին Թուրքիայի խորհրդարանում ներկա է եղել 361 պատգամավոր։ Աբդուլա Գյուլի օգտին քվեարկել էին 357 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր, որ ԱԶԿ թեկնածուն ստանար առնվազն 367 ձայն [50]։

3 Մինչև 2007թ. հոկտեմբերի 21-ը Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն, որն առաջին հերթին առնչվում էր երկրի նախագահի ընտրությանը, ըստ թուրքական սահմանադրության երկրի նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից։ Ընտրությունները կարող էին ունենալ առավելագույնը չորս փուլ առնվազն 3-ական օր ընդմիջմամբ։ Առաջին երկու փուլերի ժամանակ անհրաժեշտ էր, որպեսզի քվեարկությանը ներկա գտնվի պատգամավորների 2/3-րդը 367 հոգի, և թեկնածուն ստանա առնվազն 367 ձայն։ Եթե դա տեղի չի ունենում, ապա երրորդ փուլում տվյալ թեկնածուի հաղթանակի համար հարկավոր է խորհրդարանի պարզ մեծամասնության քվեն 276 ձայն։ Եթե դա էլ տեղի չի ունենում, ապա երրորդ փուլում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներն անցնում են չորրորդ փուլ, ուր հաղթում է պարզապես ավելի շատ ձայներ ստացած թեկնածուն։ Եվ վերջապես, եթե չորրորդ փուլում էլ չի որոշվում հաղթողը, ապա խորհրդարանը ցրվում է, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ [51]։

4 Նիստին ներկա էր 358 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ քվեարկեցին Գյուլի թեկնածությանը [52]։

5 Մայիսի 6-ին նախագահ Սեզերը հայտարարեց, թե կշարունակի պաշտոնավարել մինչև նոր նախագահի ընտրությունը [53]։

152

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

Զուգահեռաբար վարչապետ Էրդողաեի կուսակցությունը ԱԶԿ-ե, ձեռնամուխ եղավ երկրի նախագահի ընտրության կարգի և խորհրդարանում քվորումի հետ կապված սահմանադրական բարեփոխումների անցկացմանը: 2007թ. մայիսի 10-ին խորհրդարանն ընդունեց սահմանադրական բարեփոխումներին առնչվող փաթեթը, որն ուղարկվեց նախագահ Սեզերի հաստատմանը: Փաթեթն ի վերջո հավանության արժանացավ երկրի Սահմանադրական դատարանի կողմից 2007թ. հուլիսի 5-ին1, որոշվեց հանրաքվեի օրը 2007թ. հոկտեմբերի 21 [56]:

2007թ. հուլիսի 22-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ Էրդողաեի Արդարություն և զարգացում կուսակցությունը նվաճեց քվեների 46.66%-ը 12.38%-ով ավելի, քան նախորդ 2002թ. նոյեմբերի 3-ի ընտրություններին (տե ս Աղյուսակ 1) [57]:

Աղյուսակ 1

2007թ. հուլիսի 22-ի Թո ընտրություն ււրքիայի խորհրդարանական ւերի արդյունքները

№ կուսակցություն խոյւհրդարաեում ստացած աթոռների թիւ]ր ստացած քվեները տոկոսեերով

1. Արդարություն և զարգացում կուսակցություն (ԱԶԿ, թուրք. AKP) 341 46.66%

2. Հանրապետական ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ, թուրք. CHP) 112 20.85%

3. Ազգայնական շարժում կուսակցություն (ԱՇԿ, թուրք. MHP) 71 14.29%

4. անկախ պատգամավորներ 26 5.20%

5. խորհրդարան չանցած կուսակցություններ - 13.0%

Ընդամենը 550 100.0%

1 2007թ. մայիսի 25-ին նախագահ Սեզերը վետո դրեց փաթեթի վրա, սակայն մայիսի 31-ին խորհրդարանը կրկին ընդունեց նույն բովանդակությամբ փաթեթը և այն կրկին ուղարկեց Սեզերի հաստատմանը: Վերջինս հունիսի 15-ին դարձյալ մերժեց ստորագրել սահմանադրական բարեփոխումներին առնչվող փաթեթը, խորհրդարանի որոշման հետ կապված դիմեց Սահմանադրական դատարան և որոշեց հարցը դնել հանրաքվեի: Ինչպես նշվեց, հուլիսի 5-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը հավանություն տվեց փաթեթին [55]:

153

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ ամիս անց օգոստոսի 28-ին, թուրքական խորհրդարանը Աբդուլա Գյուլին ընտրեց հանրապետության նախագահի պաշտոնում1 [58]։

Եվ վերջապես, 2007թ. հոկտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի արդյունքում ԱԶԿ-ն հաջողության հասավ նաև սահմանադրական բարեփոխումների հարցում։ Հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող 42.6 մլն քաղաքացիների 67.51%-ը կամ 28.8 մլն մարդ, որից փաթեթին կողմ քվեարկեց 68.95%-ը , դեմ՝ 31.05%1 2 [59]։

2007թ. ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում Թուրքիայում ընթացած ակտիվ քաղաքական գործընթացում թուրք իսլամիստների տպավորիչ, իսկ իրականում աննախադեպ հաղթանակը հաջորդեց բանակի ու թուրքական քաղաքական դաշտի աշխարհիկ ուժերի հետ դեռևս գարնանից ծավալված բավական լուրջ պայքարին3: Ի դեպ, ԱԶԿ հաջողությունների շարքը շարունակվեց նաև այս տարի, երբ փետրվարի 22-ին նախագահ Գյուլն իր հրամանագրով ուժի մեջ մտցրեց նույն ամսվա 9-ին մեջլիսի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը, որով կանանց իրավունք էր տրվում իսլամական գլխաշոր հիջաբ կրել բուհերում4 [62]։

Ուշագրավը, սակայն, ոչ թե նման պայքարի առկայությունն էր և ոչ էլ անգամ իսլամիստների լուրջ հաղթանակը5, այլ Էրդողանի կառավարության որոշումը' նախաձեռնությունը վերցնել սեփական ձեռքը' նշանակելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ (2007թ. հուլիսի 22): Հարցն այն է, որ հաշվի առնելով հանրապետական Թուրքիայի քաղաքական պատմու-

1 2007թ. օգոստոսի 20-ին ու 24-ին կայացած առաջին երկու փուլերից հետո, օգոստոսի 28-ին, նիստին ներկա 448 պատգամավորներից 339-ը իրենց ձայնը տվեցին Գյուլի օգտին։ Մինչդեռ արդեն երրորդ փուլում նրան հարկավոր էր ընդամենը 276 քվե։

2 Ըստ այդ փաթեթի երկրի նախագահն ընտրվելու է քաղաքացիների ուղղակի ընտրությամբ 5 տարի ժամկետով (մինչ այդ Թուրքիայի նախագահները խորհրդարանի կողմից ընտրվում էին 7 տարի ժամկետով առանց վերընտրվելու իրավունքի)։ Ընտրությունները կարող են առավելագույնը ունենալ երկու փուլ (երկրորդ փուլում կհաղթի առավել շատ ձայներ ստացածը)։ Նույն անձը չի կարող ընտրվել երկրի նախագահի պաշտոնում ոչ ավելի, քան երկու անգամ։ Խորհրդարանի լիազորությունների ժամկետը 5 տարուց կրճատվեց դառնալով 4 տարի։ Իսկ խորհրդարանի քվորումն այսուհետև կհամարվի ապահովված, եթե նիստին ներկա է 550 տեղանոց օրենսդիր մարմնի պատգամավորների 1/3-րդը 184 խորհրդարանական։

3 Օրինակ, 2007թ. ապրիլի 27-ին կայացած երկրի նախագահի ընտրությունների կապակցությամբ թուրքական բարձրագույն զինվորականությունը տարածեց մի հաղորդագրություն, ուր մասնավորապես ասված էր, թե այդ ընտրությունների հետ կապված խնդիր է առաջացել, որն առնչվում է պետության աշխարհիկ բնույթի վերաբերյալ դատողություններին։ Հայտարարության մեջ ընդգծվում էր այն, որ թուրքական զինված ուժերը, լինելով աշխարհիկության պաշտպան, դեմ են այդպիսի դատողություններին և իրենց դիրքորոշումը կներկայացնեն ու կգործեն այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնեն [60]։

4 Ներկայում հարցը դեռ փակված չէ։ 2008թ. մարտի 12-ին Թուրքիայի պետական խորհուրդը կասեցրեց այդ օրենքի կիրառումը [61]։

5 Թուրքիայի պամության մեջ առաջին անգամ մի կուսակցությունը (և այն էլ իսլամիստական համարվող) կարողացավ վերահսկողություն սահմանել ոչ միայն խորհրդարանի, կառավարության, այլև նախագահի պաշտոնի նկատմամբ։

154

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

թյուեը (զինվորականների կազմակերպած պետական երեք հեղաշրջումները 1960, 1971, 1980թթ., նրանց իսկ ուղղակի ճնշմամբ իսլամիստ Էրբաքանի կառավարության անկումը 1997թ., ինչպես նաև 2004թ. կյանքի չկոչված զինվորական երկու հեղաշրջման ծրագրերը1)' քիչ հավանական է, որ Էրդողանի կառավարությունն ու ԱԶԿ-ն պարզապես որոշած լինեին դիմել ռիսկի: Հետևաբար, գործընթացն ունի ավելի խոր իմաստ, և թուրքական քաղաքականության մեջ իսլամիստական ազդեցության աճը պետք է դիտարկել Թուրքիայի համար առանցքային' արևմտյան բոլոր ուղղություններով (ԱՄՆ, ԵՄ, Իսրայել) ի հայտ եկած խնդիրների և թուրքական նոր քաղաքականության ձևավորման համատեքստում:

5. Թուրքիա, հիմնական կարողությունները

Թուրքական քաղաքականության մեջ տեղ գտնող փոփոխությունների հետազոտության առումով հարկավոր է նաև դիտարկել այն հիմնական կարողությունները, որոնք ունի այդ երկիրը, և որոնց համեմատական ուսումնասիրության պարագայում կարող է էլ ավելի հասկանալի դառնալ ժամանակակից թուրք ստրատեգների տրամաբանությունը։

Տնտեսություն.- Թուրքական տնտեսական վերջին 2001թ. ճգնաժամից հետո, երբ ազգային տնտեսությունը կրՃատվեց 7.5%-ով, 2002թ. ի վեր երկիրը ցուցաբերում է լուրջ տնտեսական հաջողություններ։ 2002-2007թթ. ընթացքում տարեկան տնտեսական աճը կազմել է միջինը ավելի քան 6%, ինչը լավագույն ցուցանիշներից մեկն է թե Եվրոպայում, թե Մերձավոր Արևելքում [64]։ Չհաշված դոլարի արժեզրկումը նշված ժամանակահատվածում Թուրքիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մեծացել է ավելի քան կիսով չափ 56.73%-ով և 2007թ. կազմել $482.015 մլրդ։ Բրիտանական «Economist Intelligence Սաէ»-ի կանխատեսմամբ, 2009-2012թթ. ընթացքում Թուրքիան կունենա եվրոպական ու մերձավորարևելյան չափանիշների առումով միջինից բարձր կայուն տնտեսական աճ [65]։

Թեև մեկ շնչին ընկնող ՀՆԱ չափաբաժնի առումով Թուրքիան չունի տպավորիչ արդյունքներ1 2, սակայն ուշագրավ են հատկապես հետևյալ թվերը.

• այսօր Թուրքիայի ՀՆԱ-ն մեծությամբ առաջինն է իսլամական երկրների

շարքում (տե ս Աղյուսակ2) [66],

1 Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն Օրնեկը «Nokta» պարբերականում հրապարակած իր հուշերում պնդում է, թե 2004թ. եղել է Էրդողանի կառավարության դեմ ուղղված զինվորական հեղաշրջման երկու ծրագիր, սակայն դրանք կասեցվել են Թուրքիայի Գլխավոր սպայակույտի այն ժամանակվա պետ, գեներալ Հիլմի Օզքյոքի միջամտության արդյունքում [63]։

2 Արժույթի միջազգային հիմնադրամի (International Monetary Fund, IMF) կանխատեսմամբ, 2008թ. Թուր-քիայում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կկազմի $6.876, այն դեպքում, երբ իսլամական այլ երկրներում, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում, այն կհասնի $45.228 -ի, իսկ Քուվեյթում

$34.537-ի [66]։

155

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

• ներկայում աշխարհի տնտեսությունների շարքում Թուրքիայի տնտեսությունն իր ծավալներով գրավում է 18-րդ տեղը [66],

• 2002-2008թթ. ժամանակահատվածում էներգակիրներ չարդյունահանող իսլամական 40 երկրների շարքում Թուրքիան միջինից բարձր տնտեսական աճ ցուցաբերած պետություններից մեկն է զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, սակայն կարևոր է հաշվի առնել, որ այս պարագայում Թուրքիայից առաջ ընկած բոլոր երկրների տնտեսությունները համակարգային զարգացածության իմաստով անհամեմատ ավելի թույլ են ու ավելի են ենթակա կարճաժամկետ գործոնների ազդեցությանը, քան թուրքականը, հետևաբար իսլամական տնտեսությունների շարքում Թուրքիայում ընթացող տնտեսական աճը, թերևս, պետք է առանձնացնել որպես առավել հիմնավոր բնույթ ունեցող աճ [66]։

Աղյուսակ 2

Ամենամեծ տնտեսություններն ունեցող աշխարհի առաջին տասը իսլամական երկրները (ՀՆԱ, $/մլրդ, ընթացիկ գներ)

№ երկիր 2007թ. 2008թ.

1. Թուրքիա 482.015 513.298

2. Ինդոնեզիա 410.317 444.641

3. Սաուղյան Արաբիա 374.457 407.033

4. Իրան 278.138 324.632

5. Արաբական Միացյալ Էմիրություններ 189.644 215.337

6. Պակիստան 143.766 164.164

7. Եգիպտոս 127.930 149.729

8. Նիգերիա 126.746 148.611

9. Ալժիր 125.866 139.460

10. Քուվեյթ 103.367 114.539

Էներգետիկ հանգույց.- Հատկապես վերջին մի քանի տարիներին գործա-դրած ջանքերի շնորհիվ Թուրքիան աստիճանաբար դառնում է միջազգային էներգետիկ շուկայում հանգուցային դերակատարություն ունեցող երկիր, ինչը չի կարող նշանակություն չունենալ նաև միջազգային քաղաքական զարգացումներում։

Աղյուսակ 2-ում2008թ. տվյալները ներկայացված են ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների։

156

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

2003թ. իրաքյաե պատերազմից հետո նույն թվականի օգոստոսին Իրաքը վերսկսեց նավթի առաքումը Քիրքուկ-Ջեյհան նավթամուղով [67]։ Թեև նավթամուղի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս օրական արտահանել 1.6 մլն բարել նավթ, սակայն 2007թ. վերջի դրությամբ օրական թուրքական Ջեյհան նավահանգիստ էր արտահանվում 150-200 հազար բարել նավթ։ Ենթադրվում է, որ 2008թ. առաջին կեսին այդ թիվը պետք է հասնի օրական 400 հազար բարելի [68]։

2006թ. հուլիսի 13-ին Ջեյհան նավահանգստում տեղի ունեցավ 2002թ. սեպտեմբերից կառուցվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման հանդիսավոր արարողությունը։ Նախատեսվում է, որ 2008-ից սկսած այդ նավթամուղով օրական Ջեյհան է հասնելու 1 մլն բարել նավթ [69]։

2005թ. սեպտեմբերի 26-ին իտալական Eni և թուրքական Calik Energy էներգետիկ ընկերությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն կողմերը 2007թ. ձեռնամուխ եղան Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցմանը, որը Թուրքիայի սևծովյան Սամսուն նավահանգստից ռուսական ու կասպյան նավթը պետք է հասցնի Ջեյհան։ Ըստ նախագծի նավթամուղը պատրաստ կլինի 2010թ. առավելագույնը օրական 1.5 մլն բարել թողունակությամբ [70]։

Եվ վերջապես, 2007թ. հոկտեմբերի 23-ին Անկարայում Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերի և Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Բենիամին Բեն-Էլիզերի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ կողմերը համաձայնել են բանակցություններ վարել Ջեյհանից իսրայելական Հայֆա նավահանգիստ նավթամուղի, գազամուղի, ինչպես նաև ջրմուղի, բարձրավոլտ էլեկտրագծի ու օպտիկամանրաթելային մալուխի անցկացման շուրջ [71]։

Թուրքիայում լուրջ ներդրումներ են կատարվում նաև նավթավերամշակման հզորությունների մեծացման ուղղությամբ։ Առկա ծրագրերի համաձայն առաջիկա մի քանի տարիներին Անկարան կրկնապատկելու է սեփական կարողությունները գերազանցապես իր միջերկրածովյան նավահանգիստներում (առաջին հերթին Ջեյհանում) կենտրոնացած նավթավերամշակման գործարանների հզորությունը հասցնելով օրական մոտ 2 մլն բարելի [72]։

Ըստ թուրքական աղբյուրների, եթե նշված ծրագրերը իրականություն դառնան, ապա Ջեյհանը կդառնա միջազգային նավթի շուկայի հանգուցային կետերից մեկը ներկա հաշվարկների համաձայն, ապահովելով աշխարհի նավթի փոխադրման 5.3%-ը [73]։

Պակաս տպավորիչ չեն Թուրքիայի ձեռքբերումները բնական գազի փոխադրման ոլորտում։ 2001-ից գործում է Իրանը Թուրքիային կապող Թավ-րիզ-Անկարա գազամուղը, որը տարեկան թուրքական կողմին ապահովում է միջինը 7.5 մլրդ մ3 բնական գազով։ 2006թ. դեկտեմբերի 15-ից շարք է մտել նաև

157

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Բաքու-Թբիլիսի-Էրզրում կամ Հարավկովկասյան գազամուղը (South Caucasus Pipieline), որի տարեկան հզորությունը 16 մլրդ մ3 է։ Նախատեսվում է, որ այն թուրքական, իսկ հետո նաև եվրոպական շուկա կհասցնի ադրբեջանական1 ու, չի բացառվում, նաև ղազախական և թուրքմենական բնական գազը [74]։

Էրզրումում Թավրիզ-Անկարա և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղները միանում են իրար և հանդիսանալու են 2009-ից կառուցվելիք Nabucco գազամուղի առաջնային մատակարարները։ Nabucco-ն Էրզրումը Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի տարածքով կապելու է ավստրիական խոշորա-գույն Բաումգարտեն գազային հանգույցի հետ։ Գազամուղի կառուցման առաջին փուլից 2012-ից հետո, այն կարող է տարեկան փոխադրել մոտ 8 մլրդ մ3, իսկ 2017-ից սկսած, երբ կավարտվի գազամուղի կառուցման երկրորդ փուլը1 2 3 4 5, Nabucco-ի փոխադրող հզորությունը կհասնի տարեկան 31 մլրդ մ3-ի [75]։

Թուրքիան Եվրոպային կապող երկրորդ խոշոր գազամուղը 2007թ. նոյեմբերի 18-ին պաշտոնապես բացված Թուրքիա-Հունաստան (Կարաչա-բեփ-Կոմոտինի) գազամուղն է։ Նախատեսվում է, որ թուրք-հունական գազամուղը շարունակվելու է իտալական ուղղությամբ Հունաստան-Իտալիա գազամուղի տեսքով, որի կառուցումը պետք է սկսվի 2008թ. կեսերին և ավարտվի 2011թ.։ 2012թ. Թուրքիա-Հունաստան գազամուղի տարեկան հզորությունը կհասնի 11 մլրդ մ3-ի [76]։

Եվ վերջապես, 2005թ. նոյեմբերի 17-ին պաշտոնապես բացվեց Ռուսաստանը Թուրքիային Սև ծովի հատակով կապող3 «Երկնագույն հոսք» գազամուղը։ Նախատեսվում է, որ 2010թ. գազամուղը կհասնի փոխադրման առավելագույն հզորությանը 16 մլրդ մ3 տարեկան, ինչպես նաև չի բացառվում, որ այն իր շարունակությունը կունենա Թուրքիա-Բուլղարիա-Սերբիա-Խորվաթիա-Հունգարիա և Թուրքիա-Լիբանան/Թուրքիա-Իսրայել ուղղություններով [77]։

2007թ. Անկարան լուրջ քայլ ձեռնարկեց նաև միջուկային էներգիայի զարգացման ուղղությամբ։ Նոյեմբերի 8-ին թուրքական խորհրդարանը հավանություն տվեց մի օրինագծի, որով նախատեսվում է մինչև 2012թ. կառուցել 5 հազ. մվտ ընդհանուր հզորությամբ երեք ատոմակայան4։ Նույն թվականի նոյեմբերի 20-ին նախագահ Աբդուլա Գյուլն իր ստորագրությամբ վավերացրեց օրինագիծը5 [80]։

Ռազմական կարողություններ.- Եթե ընդհանուր տնտեսական ու, մասնավորապես, էներգետիկ ոլորտում Անկարայի կարողությունները համեմա-

1 Հիմնականում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի համար է նախատեսված Կասպիցում գտնվող ադրբեջանական Շահ Դենիզ գազահանքի շահագործումը։

2 Երկրորդ փուլում ծրագրվում է տեղակայել կոմպրեսորային լրացուցիչ կայաններ, ինչը կմեծացնի գազամուղի թողունակությունը։

3 Գազամուղը Ռուսաստանի Կրասնոդարի նահանգի Գելենջիկ քաղաքի մոտից Սև ծովի հատակով հասնում է Թուրքիայի Սամսուն քաղաքից 60 կմ հեռավորության վրա գտնվող Դուրուսու տերմինալ։

4 Այդ ոլորտի արևմտյան մասնագետները կասկած են հայտնում, թե մինչև 2012թ. թուրքական կողմին կհաջողվի կյանքի կոչել հայտարարված ծրագիրը, սակայն ավելացնում են, որ ավելի երկար ժամանակահատվածում Անկարան կարող է հասնել իր նպատակին [78]։

5 Գյուլի նախորդը Ահմեդ Նեջդեթ Սեզերը, ժամանակին վետո էր դրել նմանատիպ օրինագծի վրա [79]։

158

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

տաբար եոր եե, ապա ռազմական ոլորտում Հայաստանի արևմտյան հարևանի ռեսուրսները տպավորիչ են գնահատվել առնվազն վերջին 2-3 տասնամյակներում։

ՆԱՏՕ անդամ երկրների շարքում թուրքական զինված ուժերն իրենց մեծությամբ զիջում են միայն Միացյալ Նահանգներին [81]։ Չնայած դրան էլ ավելի նպատակահարմար է ներկայացնել Անկարայի ռազմական ծախսերը այդ ոլորտում աշխարհի առաջատար երկրների հետ համեմատությամբ (տե ս Աղյուսակ 3) [81]։

Իսլամական երկրների շարքում Թուրքիայի ռազմական ծախսերը միայն զիջում են աշխարհում նավթի թիվ 1 արդյունահանող Սաուդյան Արաբիային [81]։ Իսկ Մերձավոր Արևելքի կտրվածքով թուրքական զինված ուժերն իրենց մեծությամբ և տեխնիկական կարողություններով այսօր զբաղեցնում են գերիշխող դիրքերից մեկը [81]։

Բնակչություն, տարածք.- Երկրի ընդհանուր կարողությունները գնահատե-լու համար կարևոր է հաշվի առնել նաև նրա մարդկային ու տարածքային կարողությունները։ Թերևս, ճիշտ կլինի տվյալները ներկայացնել իսլամական եր-կրների նույն կարողությունների հետ համեմատությամբ (տե ս Աղյուսակ 4) [82]։

Աղյուսակ 3

Ամենամեծ ռազմական բյուջեներն ունեցող աշխարհի առաջին քսան երկրները

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

№ երկիր պաշտպանության բյուջե ($/մլրդ) թվական

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ 559 2006թ.

2. Մեծ Բրիտանիա 55.1 2006թ.

3. Ֆրանսիա 45.3 2006թ.

4. Ճապոնիա 41.1 2006թ.

5. Գերմանիա 35.7 2006թ.

6. Չինաստան 35.3 2006թ.

7. Սաունան Արաբիա 25.4 2005թ.

8. Ռուսաստան 24.9 2006թ.

9. Հարավային Կորեա 23.7 2006թ.

10. Հնդկաստան 22.3 2006թ.

11. Բրազիլիա 16.4 2006թ.

12. Իտալիա 15.5 2006թ.

13. Ավստրալիա 15.1 2006թ.

14. Կանադա 14.1 2006թ.

15. Նի^^ան^եր 9.95 2006թ.

16. Իսպանիա 9.13 2006թ.

17. Թուրքիա 8.08 2006թ.

18. Թայվան 7.73 2006թ.

19. Իսրայել 7.69 2006թ.

20. Իրան 6.6 2006թ.

159

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Աղյուսակ 4

Իսլամադավաև ամենամեծ բնակչությունն ունեցող աոաջին տասնհինգ երկրները. 2007թ. տվյալներ Ամենամեծ տարածքն ունեցող իսլամական աոաջին տասնհինգ երկրները. 2007թ. տվյալներ

№ երկիր ընդհանուր բնակչության թիվը' մլն մարդ մահմեդականների %-ը № երկիր հազ. կմ2

1. Ինդոնեզիա 234.693 86.1% (կամ 202.070 մլն) 1. Ղազախստան 2 717.300

2. Պակիստան 164.741 97% (կամ 159.798 մլն) 2. Սուդան 2 505.810

3. Հնդկաստան 1 129.866 13.4% (կամ 151.402 մլն) 3. Ալժիր 2 381.740

4. Բանգլադեշ 150.448 83% (կամ 124.871 մլն) 4. Սաուդյան Արաբիա 2 149.690

5. Եգիպտոս 80.335 90% (կամ 72.301 մլն) 5. Ինդոնեզիա 1 919.440

6. Թուրքիա 71.158 99.8% (կամ 71.015 մլն) 6. Լիբիա 1 759.540

7. Նիգերիա 135.031 50% (կամ 67.515 մլն) 7. Իրան 1.648.000

8. Իրան 65.397 98% (կամ 64.089 մլն) 8. Չադ 1.284.000

9. Մարոկո 33.757 98.7% (կամ 33.318 մլն) 9. Նիգեր 1.267.000

10. Ալժիր 33.333 99% (կամ 32.999 մլն) 10. Մալի 1.240.000

11. Աֆղանսաան 31.889 99% (կամ 31.570 մլն) 11. Մավրիտանիա 1 030.700

12. Սաուդյան Արաբիա 27.601 100% (կամ 27.601 մլն) 12. Եգիպտոս 1 001.450

13. Սուդան 39.379 70% (կամ 27.565 մլն) 13. Նիգերիա 923.768

14. Իրաք 27.499 97% (կամ 26.674 մլն) 14. Պակիստան 803.940

15. Եթովպիա 76.511 32.8% (կամ 25.095 մլն) 15. Թուրքիա 780.580

Հետևություններ

• Թուրքիան թոթափում է Սևրի սինդրոմը, որն ուներ Առաջին աշխարհամարտում կրած պարտության, կայսրության փլուզման, Աթաթուրքի սահմանած սկզբունքների պատճառով, և որը թուրքական պետության անցած մոտ 90 տարվա հիմնական բնութագրիչն էր։

• Եթե գաղափարախոսական հարթությամբ ներկայացվածը նշանակում է

160

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

անցյալի վերիմաստավորում, ապա քաղաքական մակարդակում այն հանգեցնելու է ներկային ու հատկապես ապագային առնչվող տրամաբանության փոփոխությանը, ինչի ականատեսն ենք այսօր։

• Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում իսլամի նշանակության աճը, թերևս, սխալ կլինի հաշվարկել միայն գլոբալ իսլամիզմի տիրույթում. ռազմավարական կարգի տրանսֆորմացիայի մեջ մտած երկրին այլևս չեն կարող բավարարել արդեն նախորդ դարաշրջանին պատկանող հասարակական հարաբերությունների և, գուցե, պետական կառուցվածքի սկզբունքները։

• Ավելի ակնառու և օբյեկտիվ են թուրքական արտաքին քաղաքականության ոլորտում ընթացող փոփոխությունները. Սառը պատերազմի ավարտը և սոցճամբարի կործանումը Անկարայի առջև վերստին բացեցին դարեր շարունակ նրա համար ավանդական հանդիսացող արտաքին քաղաքական ուղղությունները Բալկաններ, Սևծովյան ավազան, Կովկաս, իսկ ԱՄՆ-ի կողմից Իրաքի ջախջախումը Թուրքիայի պարագայում վերացրեց այն խոչընդոտը, որը դեռևս Առաջին աշխարհամարտից հետո սահմանվել էր Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից Մերձավոր Արևելքի վերաձևմամբ։

• Որպես գլխավոր հետևություն պետք է առանձնացնել այն միտքը, որ Արևմուտքի հետ ունեցած հակասություններն ու ձախողումները և Արևելքից երևան եկած հնարավորությունները Թուրքիայի համար ստեղծում են գաղափարախոսական ու աշխարհաքաղաքական լուրջ հիմնավորումներ նոր ռազմավարության իրականացման համար։

• Հայաստանի պարագայում պետք է հատկապես կարևոր համարել երկու կետ ա. բավական երկար տևած Թուրքիայի քաղաքականությունը սեփական անվտանգության ապահովումը կապել Արևմուտքի երաշխիքների հետ, ավարտվեց 2003թ. Իրաք ներխուժման հարցում Պենտա-գոնին մերժելով, բ. այդ հանգամանքը և, մասնավորապես, Հյուսիսային Իրաք թուրքական ռազմուժի ներխուժումը նշանակում են, որ Անկարան ձեռնամուխ է եղել տարածաշրջանային անվտանգության սեփական համակարգի ստեղծմանը, որն արվելու է ոչ միայն դիվանագիտության ու տնտեսական ազդեցության տարածման միջոցով ու վերջին հարյուր տարվա կտրվածքով թուրքական պետության աննախադեպ ինքնուրույնության պայմաններում։

Մարտ, 2008թ.

161

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. USA, National Intelligence Council, National Intelligence Estimate, Iran: Nuclear Intentions and Capabilities, November 2007, http://www.dni.gov.

2. Глава турецкого генштаба: США одобрили воздушную операцию в Ираке, РИА Новости, 16 декабря, 2007г., http://www.rian.ru/world/europa/20071217/92710503.html.

3. Премьер Турции разрешил минобороны силовую операцию против курдов на границе с Ираком, Newsru.com, 30 ноября, 2007г., http://www.newsru.com/ world/30nov2007/kurdy.html . Операции против курдов в Ираке продолжатся, заявляет генштаб Турции, Newsru.com, 2 декабря, 2007г., http://www.newsru.com/ world/02dec2007/kurdy.html.

4. Буш поддержал проект соглашения США и Турции по атомной энергетике, РИА Новости, 24 января, 2008г., http://www.rian.ru/world/20080124/97624967.html.

5. Robin Wright, U.S. plans new arms sales to Gulf allies, The Washington Post, July 28, 2007.

6. Турецкая армия ликвидировала за год около 500 курдских боевиков, РИА Новости, 2 января, 2008г., http://www.rian.ru/defense_safety/military/20080102/95132193.html . Турецкие войска останутся в Ираке пока не ликвидируют все базы террористов, Newsru.com, 27 февраля, 2008г., http://www.newsru.com/world/27feb2008/total.html. Анкара завершила военную операцию в Северном Ираке, Newsru.com, 29 февраля, 2008г., http://www.newsru.com/world/29feb2008/end.html.

7. Bush to Gul: no military fix for PKK war, United Press International, January 9, 2008. Пентагон призвал Турцию как можно скорее покинуть Ирак, РБК, 28 февраля, 2008г., http://top.rbc.ru/politics/28/02/2008/145274.shtml.

8. Հարությունյան Ս, Տեղաշարժեր Թուրքիայի քաղաքականությունում, «Հանրապետական» ամսագիր, թիվ 9 (51), հոկտեմբեր, 2007թ.։

9. Iraqi Kurds sign seven new oil deals, United Press International, November 6, 2007.

10. Iraq: the Arbil-Baghdad divide, Stratfor, November 26, 2007.

11. Iraq: Kurdistan Regional Government signs oil contracts, Stratfor, November 12, 2007.

12. Energy Information Administration of U.S. Department of Energy, Iraq Energy Profile, Last Update: February 19, 2008, http://www.eia.doe.gov/emeu/cabs/Iraq/Oil.html . Energy Information Administration of U.S. Department of Energy, Azerbaijan Energy Profile, Last Update: February 19, 2008, http://www.eia.doe.gov/emeu/cabs/Azerbaijan/ Oil.html . Ben Lando, Interview: KRG minister on Iraq oil beef, United Press International, November 27, 2007.

13. Iraq: U.S. plans permanent base, Stratfor, November 7, 2007.

14. Հարությունյան Ս, Post-Kososvo. փոփոխությունների ժամանակաշրջան, «Հանրապետական» ամսագիր, թիվ 1 (54), հունվար, 2008թ., էջ 25։

15. Ramzi Mardini, Implications of the new Kurdish-Sunni alliance for security in Iraq’s Ninawa governorote, Terrorism Monitor, Volume 6, Issue 1, Jamestow Foundation, January 11, 2008. Iraqi Kurds deal-making over oil, Kirkuk, United Press International, November 27, 2007.

16. Ben Lando,Analyses: big oil to sign Iraq deals soon, United Press International, December 6, 2007.

17. Tina Susman and Asso Ahmed,Iraqi Kurds delay Kirkuk vote, The Los Angeles Times, Decdember 27, 2007. Ben Lando,Analyses: Turkey pits U.S. against Kurds, United Press International, January 10, 2008.

162

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

18. Ankara says all Turkish-US relations would be shattered if America were proved to have given arms to PKK Kurdish terrorists, Debkafile, July 21, 2007, http://www.debka.com/ headline.php?hid=4416 . Turkey: legislature says Kurdish militants have U.S. weapons, Stratfor, August 30, 2007.

19. U.S., Turkey: envoy on PKK resigns, Stratfor, October 1, 2007.

20. Israel, Syria: a few clauses, but more questions, Stratfor, September 11, 2007.

21. Средства ПВО Сирии открыли огонь по израильскому самолету, РИА Новости, 6 сентября, 2007г., http://www.rian.ru/incidents/20070906/77078305.html.

22. Топливные баки израильского самолета обнаружены в Турции, Newsru.co.il, 8 сентября, 2007г., http://www.newsru.co.il/mideast/08sep2007/fueltank939.html.

23. Turkey: Israel cannot use airspace, Stratfor, October 7, 2007.

24. Глава МИД Турции: использование нашего неба израильскими ВВС неприемлемо, Newsru.co.il, 10 сентября, 2007г., http://www.newsru.co.il/mideast/10sep2007/ babajan8020.html. “Аль-Ватан”: Турция может прекратить совместные учения с Израилем, Newsru.co.il, 11 сентября, 2007г., http://www.newsru.co.il/mideast/11sep2007/ turk8021.html. Турция выразила резкий протест Израилю в связи с нарушением воздушного пространства, Newsru.co.il, 13 сентября, 2007г., http://www.newsru.co.il/ mideast/13sep2007/turkey8007.html.

25. “Аль-Джарида”: армия Турции помогла ВВС Израиля “назло” правительству, Newsru. co.il, 13 сентября, 2007г., http://www.newsru.co.il/mideast/13sep2007/jarida400.html.

26. Israel, Turkey: Olmert apologizes, Stratfor, October 29, 2007.

27. Продавая спутник, Израиль потребовал не снимать свою территорию. Турция отказалась от сделки, Newsru.co.il, 9 декабря, 2007г., http://www.newsru.co.il/ israel/09dec2007/tyrkey507.html. Турция отказалась покупать у Израиля спутник-шпион - СМИ, РИА Новости, 12 декабря, 2007г., http://www.rian.ru/ world/20071210/91650040.html.

28. Скандал в Турции лишил Сами Офера контракта на пятимиллиардный проект, Newsru.co.il, 6 декабря, 2007г., http://www.newsru.co.il/finance/06dec2007/ ofer307.html.

29. Турция просит Израиль открыть в Тель-Авиве посольство Северного Кипра,

Newsru.co.il, 13 ноября, 2007г., http://www.newsru.co.il/mideast/13nov2007/

kipr303.html. Израиль отклонил просьбу Турции о признании Северного Кипра, Newsru.co.il, 7 декабря, 2007г., http://www.newsru.co.il/israel/07dec2007/ttsc8002.html.

30. "Аль-Каида" планирует удары по объектам США и Израиля в Турции - СМИ, РИА

Новости, 1 января, 2008г., http://www.rian.ru/defense_safety/terror/20080101/

95095553.html. "Аль-Каида" угрожает терактом израильским баскетболистам, РИА Новости, 3 января, 2008г., http://www.rian.ru/sport/20080103/95195080.html.

31. ԱՍՆ հրեաները հաստատել են Էրդողանին իրենց աջակցությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի դեմ պայքարում, PanArmenian.net, սեպտեմբերի 28, 2007թ., http://www.panarmenian.net/news/arm/?nid=23507&date=2007-09-28:

32. Первая внешнеполитическая речь президента Франции: он предложил превратить “большую восьмерку” в “Клуб 13”, Newsru.com, 28 августа, 2007г., http://www.news ru.com/world/28aug2007/sarkozy.html. ЕС одобрил создание Средиземноморского союза, который может стать противовесом для энергополитики России, Newsru. com, 14 марта, 2008г., http://www.newsru.com/world/14mar2008/sredizemnomor.html.

163

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

33. Germany: Merkel opposed Turkey’s EU bid, Stratfor, December 3, 2007.

34. Совет национальной безопасности Турции пока не дал рекомендаций турецкому

парламенту по поводу размещения на территории этой страны войск США, РИА Новости, 1 марта, 2003г., http://www.rian.ru/politics/20030301/331500.html . США не удастся открыть "северный фронт"?, РИА Новости, 1 марта, 2003г., http:// www.rian.ru/politics/20030301/331683.html . Турция и США пока не договорились, BBCRussian.com, 21 марта, 2003г., http://news.bbc.co.uk/hi/russian/news/

newsid_2872000/2872297.stm. Турция окажет тыловую поддержку США, РИА Новости, 2 апреля, 2003г., http://www.rian.ru/politics/20030402/361277.html.

35. Timeline of Turkish-Israeli relations, 1949-2006, The Washington Institute for Near East Policy, 2006, www.washingtoninstitute.org/documents/44edf1a5d337f.pdf.

36. Движение ХАМАС получило 74 места в палестинском парламенте, ФАТХ - 45, РИА Новости, 29 января, 2006г., http://www.rian.ru/world/20060129/43231701.html. Глава правительства Турции отказался встречаться с руководством "Хамаса", Newsru.com, 16 февраля, 2006г., http://www.newsru.com/world/16feb2006/otkaz.html.

37. Warm welcome for Assad's Turkey trip, BBC, January 6, 2004, http://news.bbc.co.uk/2/ hi/middle_east/3372549.stm.

38. Turkey to help Syria set up bourse in Damascus, Agence France-Presse, January 9, 2004. Gareth Jenkins, Assad visit signals deepening rapprochement between Turkey and Syria, Eurasia Daily Monitor, The Jamestown Foundation, October 17, 2007, http:// www.jamestown.org/edm/article.php?article_id=2372511.

39. Turkey, Syria sign free-trade accord amid warming ties on Erdogan visit, Agence France-Presse, December 22, 2004. Gareth Jenkins, Assad visit signals deepening rapprochement between Turkey and Syria, Eurasia Daily Monitor, The Jamestown Foundation, October 17, 2007, http://www.jamestown.org/edm/article.php?article_id=2372511.

40. Timeline of Turkish-Israeli relations, 1949-2006, The Washington Institute for Near East Policy, 2006, www.washingtoninstitute.org/documents/44edf1a5d337f.pdf. Geopolitical Diary: emerging Turkish-Syrian relations, Stratfor, October 18, 2007. Turkey denies envoy’s meeting with exiled Hamas leader, Associated Press, July 6, 2006.

41. Israel, Syria: a few clauses, but more questions, Stratfor, September 11, 2007. Отменен визит главы МИД Сирии Валида Муалема в Саудовскую Аравию, Newsru.co.il, 11 сентября, 2007г., http://www.newsru.co.il/mideast/11sep2007/visit502.html.

42. Башар Асад вылетел в Турцию: на повестке дня “проблема Израиля”, Newsru.co.il, 16 октября, 2007г., http://www.newsru.co.il/mideast/16oct2007/asad400.html. Syria gives backing to possible Turkish incursion into Iraq, Agence France-Presse, October 17, 2007. Turkey: visiting Syrian president supports army, Stratfor, October 18, 2007.

43. Иран обвинил США и Израиль в поддержке курдов, РБК, 28 октября, 2007г., http:// top.rbc.ru/politics/28/10/2007/123968.shtml.

44. Էրդողանն ու Ահմադինեջաթը պայմանավորվել են Իրանն ու Թուրքիան կապող երկաթուղու կառուցման հարցով, PanArmenian.net, սեպտեմբերի 28, 2007թ., http:// www.panarmenian.net/news/arm/?nid=23505&date=2007-09-28։ Iran: free zone on Turkish border suggested, Stratfor, December 5, 2007.

45. Iran to sell gas to Europe via Turkey, United Press International, August 20, 2007.

46. США: европейским странам не нужен иранский природный газ, Newsru.co.il, 23 сентября, 2007г., http://www.newsru.co.il/mideast/23sep2007/kaspi8004.html.

164

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

47. Turkey: Kurds, Iran and prodding the United States, Stratfor, July 17, 2007.

48. Turkey: to fund Iranian natural gas project on own, Stratfor, October 3, 2007. Turkey, Iran: transportation of natural gas, Stratfor, November 23, 2007.

49. Andrea R. Mihailescu, UPI energy watch, United Press International, January 9, 2008.

50. Нового президента Турции не удалось избрать в первом туре выборов, РИА Новости, 27 апреля, 2007г., http://www.rian.ru/world/asia/20070427/64559395.html. Глава МИД Турции официально снял свою кандидатуру на пост президента, РИА Новости, 6 мая, 2007г., http://www.rian.ru/world/20070506/64984306.html . Turkish presidential election, 2007, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/ Turkish_presidential_election%2C_2007#_note-2.

51. H Akin Unver, Cabinet, president, referendum: Turkey s complex political calendar, Policy Watch № 1271, The Washington Institute for Near East Policy, August 10, 2007, http://www.washingtoninstitute.org/templateC05.php?CID=2647. Turkish presidential election, 2007, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/Turkish_presidential_election% 2C_2007#_note-2.

52. Парламент Турции отменил повторное голосование по выборам президента, РИА Новости, 6 мая, 2007г., http://www.rian.ru/world/20070506/64973941.html. Turkish presidential election, 2007, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/ Turkish_presidential_election%2C_2007#_note-2.

53. Президент Турции заявил, что останется в должности до выборов, РИА Новости, 3 мая, 2007г., http://www.rian.ru/world/asia/20070503/64831024.html.

54. Первый тур президентских выборов в Турции признан недействительным, РИА Новости, 1 мая, 2007г., http://www.rian.ru/world/asia/20070501/64722775.html. Парламент Турции назначил досрочные выборы на 22 июля, РИА Новости, 3 мая, 2007г., http://www.rian.ru/world/asia/20070503/64831558.html. Глава МИД Турции официально снял свою кандидатуру на пост президента, РИА Новости, 6 мая, 2007г., http://www.rian.ru/world/20070506/64984306.html. В Турции выборы президента прекращены из-за отсутствия кандидата, РИА Новости, 9 мая, 2007г., http:// www.rian.ru/world/20070509/65168125.html.

55. Турция на референдуме определит, можно ли выбирать президента прямым голосованием, Newsru.com, 21 октября, 2007г., http://www.newsru.com/world/21oct2007/ jhyu2.html.

56. Парламент Турции принял поправки в Конституцию по избранию президента, РИА Новости, 10 мая, 2007г., http://www.rian.ru/world/20070510/65238272.html. Турция на референдуме определит, можно ли выбирать президента прямым голосованием, Newsru.com, 21 октября, 2007г., http://www.newsru.com/world/21oct2007/ jhyu2.html.

57. Правящая в Турции партия одержала уверенную победу на выборах, РИА Новости, 30 июля, 2007г., http://www.rian.ru/politics/20070730/69958048.html. Turkish general election, 2007, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/Turkish_general_election%2C_2007.

58. Глава МИД Турции избран новым президентом страны, РИА Новости, 28 августа, 2007г., http://www.rian.ru/world/20070828/75396850.html. Turkish presidential election, 2007, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/Turkish_presidential_election% 2C_2007#_note-2.

59. Турция на референдуме определит, можно ли выбирать президента прямым голо-

165

Ս'.Հարությունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

сованием, Newsru.com, 21 октября, 2007г., http://www.newsru.com/world/21oct2007/ jhyu2.html. В Турции оглашены итоги референдума по конституционной реформе, РИА Новости, 31 октября, 2007г., http://www.rian.ru/world/

asia/20071031/86048410.html. Turkish constitutional referendum, 2007, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/Turkish_constitutional_referendum%2C_2007.

60. Army 'concerned' by Turkey vote, BBC, April 28, 2007, http://news.bbc.co.uk/2/hi/ europe/6602375.stm. Excerpts of Turkish army statement, BBC, April 28, 2007, http:// news.bbc.co.uk/2/hi/europe/6602775.stm.

61. В Турции приостановлено исполнение закона, разрешающего носить хиджабы в учебных заведениях, Newsru.com, 12 марта, 2008г., http://www.newsru.com/ religy/12mar2008/hidjab.html.

62. Турецкий парламент снял запрет на ношение хиджабов в вузах, Lenta.ru, 7 февраля, 2008г., http://www.lenta.ru/news/2008/02/07/turk/. В Турции снят запрет на ношение хиджаба в вузах, BBRussian.com, 9 февраля, 2008г., http://news.bbc.co.uk/hi/russian/ international/newsid_7236000/7236248.stm. Турецким студенткам разрешили носить платок, BBRussian.com, 22 февраля, 2008г., http://news.bbc.co.uk/hi/russian/ international/newsid_7260000/7260034.stm.

63. Martin Walker, Walker’s World: Franco-Pak-Turk connection, United Press International, November 7, 2007.

64. World Economic Outlook Database, International Monetary Fund, October 2007, http:// www.imf.org.

65. Country data, Turkey, Economic data, Economist Intelligence Unit, November 13, 2007.

66. World Economic Outlook Database, International Monetary Fund, October 2007, http:// www.imf.org .

67. Iraq review - sectors: Mideast pipes key to stable industry, Oil and Gas News Magazine, Volume 20, № 46, November 24-30, 2003, http://www.oilandgasnewsworldwide.com/ bkArticlesF.asp?IssueID=290&Section=1480&Article=11853 .

68. Turkey: an emerging global energy hub, Stratfor, August 15, 2006. Ben Lando, Analyses: oil and gas pipeline watch, United Press International, January 7, 2008.

69. Turkey: an emerging global energy hub, Stratfor, August 15, 2006.

70. Samsun-Ceyhan pipeline, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/Samsun-Ceyhan . Turkey: an emerging global energy hub, Stratfor, August 15, 2006.

71. Iraqi or Caspian oil pipeline to Israel, United Press International, October 24, 2007. Global market brief, Stratfor, October 25, 2007.

72. Turkey: an emerging global energy hub, Stratfor, August 15, 2006.

73. Ben Lando,Analyses: Turkey’s energy future, United Press International, June 27, 2007.

74. Iran-Turkey pipeline, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/Iran-Turkey_pipeline. South Caucasus pipeline, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/ South_Caucasus_Pipeline.

75. Nabucco gas pipeline project timeline, http://www.nabucco-pipeline.com/project/ project-timeline/index.html . Nabucco pipeline, Wikipedia, http://en.wikipedia.org/ wiki/Nabucco_Pipeline.

76. Europe: a new pipeline, a different direction, Stratfor, November 19, 2007. Turkey-Greece pipeline, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/Turkey-Greece_pipeline. Greece-Italy pipeline, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/Greece-Italy_pipeline.

166

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (20), 2008թ.

ՍՀարություեյաե

77. Economic Brief: the Blue Stream gas pipeline, PINR, November 22, 2005. Blue Stream, Wikipedia, http://en.wikipedia.org/wiki/Blue_Stream.

78. Turkey: making nuclear plans, Stratfor, November 9, 2007.

79. Turkey: nuclear power plant legislation passed, Stratfor, November 9, 2007.

80. Turkey: making nuclear plans, Stratfor, November 9, 2007. Turkey: nuclear power plant legislation passed, Stratfor, November 9, 2007. Turkey: Gul OKs nuclear plant legislation, Turkey: nuclear power plant legislation passed, Stratfor, November 20, 2007.

81. The Military Balance 2007, International Institute for Strategic Studies, 2007.

82. The World Factbook - 2008, CIA, https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/index.html.

ТУРЦИЯ: ЗАЯВКА НА ИМПЕРСКУЮ ПОЛИТИКУ Саргис Арутюнян

Резюме

Анализ турецкой внутренней и внешней политики (особенно за последние месяцы) показывает, что изменения, нашедшие место в сфере внешних отношений и внутренней общественно-политической жизни страны, являются составными элементами новой стратегии, проводимой турецкой элитой, и вовсе не носят эпизодического характера.

В этом контексте противоречия Турции с США, ЕС и Израилем, получившие в последнее время публичный характер, равно как и утверждение нового взаимного партнерства с Россией, Ираном, Сирией и другими странами арабского мира, а во внутренней жизни – де-факто трансформация установленной Ата-тюрком системы, являются показателями ведения вышеупомянутой стратегии. Применимо к Армении нужно считать особо важными два пункта:

• достаточно долгосрочная политика Турции – связывать собственную безопасность с гарантиями Запада – завершилась в 2003г. отказом Пентагону в вопросе вторжения в Ирак,

• это обстоятельство и, в частности, вторжение турецких вооруженных сил в Северный Ирак означает, что Анкара инициировала создание собственной системы региональной безопасности, которая будет воплощаться в жизнь не только (и не столько) распространением дипломатии и экономического влияния, а также в условиях беспрецедентной самостоятельности турецкого государства в разрезе последних ста лет.

167

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.