Научная статья на тему 'Թուրքիայի հակաօդային Եվ հակահրթիռային համակարգերը'

Թուրքիայի հակաօդային Եվ հակահրթիռային համակարգերը Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
111
28
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Լևոն Հովսեփյան

Թուրքիան ծրագրել է հիմնովին արդիականացնել երկրի հակաօդային պաշտ-պանության համակարգը զարգացնել սեփական հակահրթիռային պաշտպա-նությունը, ինչը պայմանավորված է տարածաշրջանային ու միջազգային ռազմա-քաղաքական մի շարք գործոններով: Այդ երկրի պաշտպանական արդյունաբե-րության գործադիր կոմիտեն որոշել է սկսել ՀՀՊ ՀՕՊ արդիականացմանլայնածավալ ծրագրի իրագործումը, ինչի շրջանակներում նախատեսվում է մեծհեռահարության համալիրների ձեռքբերում: Ռազմավարական ծրագրի շրջա-նակներում նախատեսված է արդիականացնել փոքր միջին հեռահարությանհրթիռային համալիրները, որի շրջանակներում լուրջ դերակատարություն է վե-րապահված թուրքական տեղական ռազմարդյունաբերական ընկերություններին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В рамках широкомасштабной стратегии по модернизации ВС Турции планируется основательное модернизирование системы ПВО страны и развитие системы противоракетной обороны, что обусловлено рядом региональных и международных военно-политических факторов. Исполнительный комитет оборонной промышленности Турции окончательно утвердил необходимость приобретения комплексов ПВО большой дальности, так как на боевом дежурстве в турецких ВС не имеется подобного типа комплексов. До сегодняшнего дня воздушное пространство страны контролируется ЗРК малой и средней дальности. В сфере оборонной промышленности Турции реализовывались и продолжают реализовываться работы по проектированию и производству ЗРК малой и средней дальности и ракетно-артиллерийских систем различных типов в рамках сотрудничества как с местными, так и иностранными компаниями. На сегодняшний день, осуществляются активные работы, нацеленные на обеспечение достижения нового качества в данной сфере.

Текст научной работы на тему «Թուրքիայի հակաօդային Եվ հակահրթիռային համակարգերը»

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

Լեռն Հովսեփյան

Թուրքիան ծրագրել է հիմնովին արդիականացնել երկրի հակաօդային պաշտպանության համակարգը և զարգացնել սեփական հակահրթիռային պաշտպանությունը, ինչը պայմանավորված է տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական մի շարք գործոններով: Այդ երկրի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն որոշել է սկսել ՀՀՊ և ՀՕՊ արդիականացման լայնածավալ ծրագրի իրագործումը, ինչի շրջանակներում նախատեսվում է մեծ հեռահարության համալիրների ձեռքբերում: Ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսված է արդիականացնել փոքր և միջին հեռահարության հրթիռային համալիրները, որի շրջանակներում լուրջ դերակատարություն է վերապահված թուրքական տեղական ռազմարդյունաբերական ընկերություններին:

Թուրքիայի ռազմական ոլորտի արդիականացման հիմքերը դրվեցին հատկապես 1991թ. Պարսից ծոցի պատերազմից հետո, քանի որ Թուրքիայի զինվորական շրջանակները պարզ հասկացան, որ երկրի զինված ուժերը' իրենց թույլ և արդեն հնացած սպառազինությամբ, չեն կարող դիմագրավել 21-րդ դարի նոր մարտահրավերներին [1]: Զինված ուժերի արդիականացման գործընթացն սկսվեց հետսառըպատերազմյան նոր մարտահրավերներին դիմակայելու համար, քանի որ փոխվում էր Թուրքիայի աշխարհաքաղաքական դերը. այն արդեն հանդես էր գալիս որպես տարածաշրջանային տերություն, որը ներքին և արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար ավելի շատ ռազմական ուժի կարիք էր զգում:

Այդ երկրի ԶՈԻ Գլխավոր շտաբի գլխավոր պլանավորման և սկզբունքների մշակման դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հիլմի Աքըն Զորլուի բնորոշմամբ, Թուրքիան, իր գեոստրատեգիական դիրքով լինելով եզակի երկիր, գտնվելով երեք մայրցամաքների «խաչմերուկում», հանդիսանալով Էներգետիկ տարանցիկ տարածք, միաժամանակ ապահովված չլինելով այդ տարածաշրջաններից եկող տարբեր մարտահրավերների ու սպառնալիքների հանդեպ, հարկադրված է ունենալ 21-րդ դարի ռազմական ու քաղաքա-

99

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

կան պահանջներին համապատասխանող ԶՈԻ1:

ԶՈԻ արդիականացման ռազմավարության հիմքում էական և հիմնական դերակատարություն է տրվում երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը: 1996թ. թուրքական ռազմական արդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների հետ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դե-միրելի անցկացրած խորհրդակցության ժամանակ մանրամասն ուսումնասիրվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված հետագա պլանները, որի արդյունքում պաշտպանության նախարարության կողմից մշակվել է այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ առանձին փաստաթուղթ [2]: Թուրքիայի պաշտպանական հայեցակարգի հիմքում է դրված այդ երկրի բանակի կարիքների ապահովման համար սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ռազմավարությունը: Այդ երկրի ռազմական գերատեսչությունը ԶՈԻ արդիականացման գործում էական է համարում ռազմական տեխնոլոգիաների և գիտատար ուղղությունների ներդրման ու աջակցության վրա հիմնված բանակային ապահովման սեփական արդյունաբերական համալիրի գոյության ու զարգացման անհրաժեշտությունը: Թուրքիայի ԶՈԻ ԳՇ նախկին պետ Հիլմի Օզքյոքն իր վերջին ելույթներից մեկում անդրադարձել էր «համաչափ և անհամաչափ միասնության» պատերազմների «Գիտության դարաշրջանի պատերազմ» նոր հայեցակարգի առանցքային նշանակությանը: Թուրքիայի զինվորական շրջանակների համար ռազմավարական խնդիր է դիտվում տարածաշրջանում առաջատար տերություն դառնալն ու առաջին հերթին ռազմական առումով գերակայություն ապահովելը: «Թուրքիան վերաձևվող քաղաքական աշխարհագրության կենտրոնում տեղ է գտնում որպես տարածաշրջանային ուժ, իսկ դրա առաջնային պայմաններից է հզոր և պատերազմի պատրաստ, ինչպես նաև տեխնոլոգիա-պես հարուստ և գիտության ազդեցությունը կրող ԶՈԻ գոյությունը»1 2:

Թուրքիայի ռազմական արդյունաբերության քաղաքականությունը, տեղականի հետ միասին, նախատեսում է նաև օտար հատվածի համար բաց, դինամիկ, արտահանման հնարավորություններ ունեցող և միջազգային շուկայում մրցունակ, նորագույն տեխնոլոգիական հնարավորություններով հագեցած, տեխնոլոգիաներ մշակող ու արտադրող, տեխնոլոգիական զարգացումներին համապատասխան ռազմական արդյունաբերական բազայի զարգացումը: Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ռազմավարու-

1 Թուրքիայի ԶՈԻ ԳՇ գլխավոր պլանավորման և սկզբունքների մշակման դեպարտամենտի ղեկավար, գեներալ Հիլմի Աքըն Զորլուի ելույթը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության հիմնադրման 20-ամյակին նվիրված կոնֆերանսում: Տե ս Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության պաշտոնական կայքէջ' http://www.ssm..gov.tr/browser_tr.asp?srcURL=library/docs/ tr/kurumsal/SSM_20_yil.htm&title=

2 Ozkok, Turkiye bolgesel gu£ olacak, http://www.haber7.com, 24.08.2006.

100

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ .Հովսեփյան

թյունը մշակվում է բանակի ներքին պահանջմունքների բավարարման, ինչպես նաև միջազգային պաշտպանական շուկայում ներմուծող երկրից սեփական ռազմական արտադրանքն արտահանող երկիր հանդես գալու և այդ ոլորտում առաջատար դիրքերի հասնելու տեսանկյունից1:

Թուրքիայի ռազմական արդյունաբերության ոլորտում գործում են մի քանի ընկերություններ, որոնք մասնագիտացված են ռազմական տեխնիկայի, սպառազինության ու տարբեր զինատեսակների արտադրության ոլորտում: Հրթիռային տեխնոլոգիաների ու զենիթահրթիռային, հրետանային համալիրների արտադրության ոլորտում գործում են թուրքական Roketsan ու Aselsan ընկերությունները, ինչպես նաև մի քանի այլ ընկերություններ:

Հրթիռային արտադրության ոլորտում է մասնագիտացած 1988թ. հիմնադրված Roketsan թուրքական ընկերությունը, որն իր գործունեությունն սկսել է Եվրոպական կոնսորցիումի համար Stinger հրթիռների շարժիչների արտադրությամբ: Ընկերությունը հիմնականում գործում է հրթիռային համալիրների, ինչպես նաև առանձին բաղադրամասերի նախագծման ու արտադրության ոլորտում: Ընկերության բաժնետերերն են Թուրքիայի ԶՈԻ ամրապնդման հիմնադրամը, ASELSANև MKEKռազմարդյունաբերական ընկերությունները1 2: Այդ ընկերությանն է պատկանում փոքր հեռահարության հրթիռների, ինչպես նաև հրթիռների տարբեր բաղադրիչների' վեկտորային կառավարման մասերի, մարտագլխիկների, կառավարման համակարգերի արտադրությունը, ինչպես նաև Ռազմաօդային ուժերի (այսուհետ ՌՕՈԻ) համար RAPIER Mk-2հակաօդային պաշտպանության համակարգերի (այսուհետ ՀՕՊ), հրթիռների արտադրությունն ու արդիականացումը: Ընկերությունն այժմ աշխատանքներ է իրականացնում բարձր հեռահարության ՀՕՊ համալիրների ստեղծման համար: Հակատանկային հրթիռների ծրագրի շրջանակներում այն թուրքական բանակին տրամադրեց սեփական նախագծման T-122 MBRL և T-107 MBRL հակատանկային, համազարկային կրակի հրթիռային համալիրներ (այսուհետ ՀԿՀՀ), որոնց ընդհանուր թիվը ներկայումս սպառազինության մեջ կազմում է շուրջ 90 միավոր3:

Ընկերությունը վերջին տարիներին ստանձնել է փոքր և միջին հեռահարության հակատանկային հրթիռների նախագծման ու արտադրության պարտավորությունը, որ առաջադրվել էր Պաշտպանական արդյունաբերության խորհրդի նիստում: Փոքր հեռահարության հրթիռները նախատեսված են մարտական մեքենաների, իսկ միջին հեռահարության հրթիռները' արտադրու-

1 Roketsan ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սելջուկ Յաշարի զեկույցը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության հիմնադրման 20-ամյակին նվիրված կոնֆերանսի նյութեր. Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության պաշտոնական կայքէջ, http:// www.ssm.gov.tr

2 http://www.roketsan.com.tr

3 http://www.roketsan.com.tr/122eng.html

101

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

թյան մեջ գտնվող T-129 ATAK հարվածային ուղղաթիռների համար1:

Roketsan թուրքական ընկերության տնօրեն Հուսեյն Բայսաքը 2005թ. վերջին հայտարարեց, որ տարբեր տեսակի հեռահար գործողության հրթիռների արտադրության համար ընկերությունն ունի բոլոր անհրաժեշտ մարդկային, գիտական և տեխնոլոգիական ենթակառուցվածքները: Սակայն մինչև հիմա թուրքական ռազմարդյունաբերությունը հեռահար ՀՕՊ և ՀՀՊ միջոցների արտադրության ոլորտում հաջողություն չի գրանցել և դրանց ձեռքբերման համար միջազգային մրցույթ է հայտարարել [3]:

2006թ. փետրվարին վարչապետ Էրդողանի նախագահությամբ գումարված Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում որոշում կայացվեց երկրի ՀՕՊ-ը ուժեղացնելու համար սկսել համալիրների ու պաշտպանական միջոցների արտադրությունը' գերակայությունը տալով տեղական ընկերություններին [4]:

Թուրքական աղբյուրների համաձայն, այժմ Թուրքիայում աշխատանքներ են ընթանում 1000 կմ հեռահարության հրթիռների նախագծման ուղղությամբ, որոնց արտադրությունը սկսվելու է առաջիկա տարիներին: Սակայն, ըստ թուրք մասնագետների, հնարավոր է այդ աշխատանքները ձգձգվեն, ինչը կապված է տեխնոլոգիական բարդությունների հետ: Հրթիռային նախագծերին ի պաշտոնե ավելի լավ ծանոթ պահեստի գեներալ Արմաղան Քուլօղլուի հա-մոզմամբ' չնայած Թուրքիան արդեն տիրապետում է հրթիռային տեխնոլոգիաների և կարող է ինքնուրույն աշխատանքներ իրականացնել, այնուամենայնիվ, դեռևս բարդություններ կան հեռահար հրթիռների արտադրության ոլորտում: Ըստ նրա' ներկայումս ավելի իրատեսական է մինչև 600 կմ հեռահարության հրթիռների արտադրությունը, որի ուղղությամբ տարվում են հստակ աշխատանքներ1 2:

Roketsan ընկերությունն առաջիկայում նպատակ ունի էլ ավելի մեծացնել արտադրության շրջանակները' դառնալով հրթիռաշինության առաջատար ընկերություն: Թուրքական արտադրության Stinger զենիթահրթիռային համալիրները դեռևս 2005թ. սկսել են վաճառել Նիդեռլանդներին և մի շարք այլ երկրների:

1 2008թ. գարնանը վերջնական որոշում կայացվեց ATAKնախագծի իրականացման վերաբերյալ: Որոշումը կայացվեց հօգուտ իտալական AgustaWestland ընկերության, որի հետ կնքված պայմանագրով նախատեսվում է Թուրքիայում սկսել 50 միավոր T129 ռազմական ուղղաթիռների արտադրությունը, որի գործում որպես հիմնական կապալառու է ընտրվել թուրքական TUSA§ Օդագնացության ու տիեզերական արդյունաբերության ընկերությունը: Նախագծի արժեքը կազմում է €1 մլրդ: Արտադրական գործընթացում մասնաբա-ժին կունենան նաև մի շարք թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններ, ինչպես, օրինակ, Asel-san-ը ' ծրագրային ապահովման ու տարբեր սարքավորումների արտադրության գործում: Իտալական ընկերությունն ապահովելու է թուրքական արտադրողներին տեխնոլոգիաներով ու անհրաժեշտ գիտատեխնիկական բազայով: T129 ռազմական ուղղաթիռների արտադրության ու արտահանման իրավասությունները, ինչպես նաև սեփականության իրավունքը պատկանում են Թուրքիային: Իտալական ընկերությունը նույնիսկ տարածաշրջանային կենտրոն հիմնեց Թուրքիայում' շուրջ 20 ինժեներների մշտական աշխատանքային ներգրավվածությամբ: Hurriyet, 07.05.2008; http://www.ssm.gov.tr/TR/dokumantasyon/basinbulteni/ Pages/20080505.aspx

2 Turkiye 1000 kilometrelik fuzeler uretecek, http://www haberturk.com, 2008-09-03.

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ .Հովսեփյան

Ընկերության կողմից արտադրված համազարկային կրակի ռեակտիվ համալիրները (այսուհետ ՀԿՌՀ) թուրքական արտադրության առաջին նման արտադրանքն էին, որ արտահանվեցին մի շարք երկրներ: Մասնավորապես Միացյալ Արաբական Էմիրությունների հետ ստորագրված համաձայնագրի շրջանակներում ընկերությունը վաճառեց T-122 ՀԿՌՀ-ներ, ինչպես նաև ստանձնեց այդ երկրի ԶՈԻ-ում գտնվող 122 մմ տրամաչափի ՀԿՌՀ-ների արդիականացման աշխատանքները: Մինչև 2008թ. ընկերության արտահանման ծավալները կազմել են շուրջ $500 մլն1:

Ընկերությունը երկար ժամանակ աշխատանքներ է իրականացնում 70 մմ Cirit 2.75 լազերային կառավարման հրթիռի ստեղծման ուղղությամբ, որոնք պետք է օգտագործվեն T-129ATAK հարվածային ուղղաթիռների կողմից: Այժմ արդեն աշխատանքներ են իրականացվում դրանց խմբաքանա-կային արտադրության ուղղությամբ1 2:

Թուրքիան 80-ականների վերջից տարբեր նախագծեր մշակեց զենիթա-հրթիռային ու հրետանային նոր համալիրների ձեռքբերման, համատեղ արտադրության ու տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Թեև թուրքական կողմը նախապատվությունը տալիս էր այդ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը, այնուամենյանիվ, տեխնոլոգիաների տրամադրման շուրջ ստեղծված անհամաձայնությունների պատճառով Թուրքիան, որպես այլընտրանք, պայմանագիր ստորագրեց չինական ընկերության հետ' WS-1 հրթիռա-հրետանային համալիրի համատեղ արտադրության շուրջ: 1996թ. ստորա-

գրված թուրք-չինական ռազմական պայմանագրով չինական կողմի աջակցությամբ Թուրքիայում Roketsan և KALEKALIP ընկերությունների բազայի հիման վրա 1997թ. սկսվեց չինական WS-1B ՀԿՌՀ-ների նմանօրինակը հանդիսացող 100 կմ հեռահարությամբ և 150 կգ մարտագլխիկով T-300 KASIRGA համալիրների արտադրությունը' $250 մլն ընդհանուր բյուջեով: Ներկայումս թուրքական բանակն ունի մոտ 30 միավոր WS-1A/B (Kasirga) ՀԿՌՀ3:

2002թ. հունվարի 14-ին թուրքական Milliyet թերթը հրապարակեց մի հոդված, որում նշվում էր, որ Թուրքիայում արտադրված առաջին բալիստիկ հրթիռի փորձարկումն անցել է հաջող: Թերթի տեղեկատվության համաձայն, «Jmissile» կոչվող հրթիռը չինական տեխնոլոգիաների հիման վրա թուրքական Roketsan ընկերության նման առաջին արտադրանքն էր: Դրա առաջին փորձնական արձակումը կատարվել է 2001թ. դեկտեմբերին' Ստամբուլի ափամերձ շրջակայքում: Ըստ թերթի հաղորդման' փորձարկված հրթիռը չինական M-7 հրթիռի կառավարման և ուղղորդման համակարգով ավելի կա-

1 http://www.tskgv.org.tr/index.php?option=com_content&task=view&id=62&Itemid=70

2 Jereed (Cirit) (Turkey), Air-launched rockets, http://www.janes.com/extracts/extract/jalw/jalwa052.html

3 http://theasiandefence.blogspot.com/2009/02/roketsan-t-300-kasirga-hurricane.html

103

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

տարելագործված նախատիպն էր' 150 կմ գործողության շառավղով [5]: Մինչև 2007թ. այդ նախագծի մասին գրեթե հստակ տեղեկատվություն չկար, միայն նույն թվականին տեղի ունեցած շքերթի ժամանակ պարզ դարձավ, որ նույն' «J missile» անվանումը կրող հրթիռը մարտավարական YILDIRIM հրթիռային համալիրն է: Չնայած հիշյալ համալիրի մասին չկան լիարժեք տեղեկություններ, հայտնի է, որ Roketsan ընկերությունը աշխատանքներ է իրականացնում դրանց կատարելագործման ուղղությամբ [6]:

Թուրք-չինական համագործակցության արդյունքում ստացված տեխնոլոգիաների շնորհիվ Թուրքիայում 2002թ. հաջողությամբ սկսվեց մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների արտադրությունը, որն իրականացվում էր խիստ գաղտնիության պայմաններում, որի մասին հայտարարվեց միայն մի քանի տարի հետո: YILDIRIM B-611 անվանումն ստացած հրթիռային համալիրի հեռահարությունը հասնում է մինչև 250 կմ, իսկ բալիստիկ հրթիռի քաշը' 1200 կգ: Ներկայումս այն Թուրքիայի ցամաքային ուժերում գտնվող ամենամեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրն է1: Հարկ է նշել, որ որոշ մասնագետներ կասկածի տակ են դնում նման բնութագրերով համալիրների արդյունավետությունը:

Հրթիռների արտադրության ոլորտում 90-ականների կեսից լուրջ համագործակցություն սկսեց ծավալվել հատկապես Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերությունների հետ: 2003թ. սկսեցին քայլեր ձեռնարկվել Իսրայելի հետ ՀՕՊ հրթիռների համատեղ արտադրության ուղղությամբ: Էլմադաղում (Թուրքիա) տեղակայված Roketsan ընկերությունը սկսեց համագործակցել իսրայելական Rafael ընկերության հետ' Popeye հրթիռների համատեղ արտադրության ոլորտում: Թուրքական կողմը հետագայում էլ շահագրգռություն էր հայտնում Իսրայելի ավիացիոն արդյունաբերության (Israeli Aviation Industry) հետ համատեղ միջին հեռահարության «երկինք-երկիր» հրթիռների, ինչպես նաև Arrow-2 հակաբալիստիկ հրթիռային համալիրների (ATBMs) և AGM-142Popeye-2միջին հեռահարության հրթիռների համատեղ արտադրության վերաբերյալ [7]:

2009թ. փետրվարի 22-26-ը Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին մասնակցող թուրքական Roketsan ընկերությունը $90 մլն արժողության պայմանագիր ստորագրեց Ալ-Ջաբեր ընկերության հետ հրթիռային համակարգերի արտադրության վերաբերյալ, որոնք ԶՈԻ-ին կհանձնվեն 2010թ.: Համակարգի հիմնական մասը կարտադրվի Թուրքիայում, իսկ որոշ բաղադրամասեր' ԱՄԷ-ում: Roketsan ընկերությունը պատրաստվում է առաջիկայում հրթիռների արտադրության վերաբերյալ պայմանագիր ստորագրել Burkan ընկերության հետ [8]:

1 Operasyonda Yeni Fuzeler de Denendi, http://www.etikhaber.com, 17.12.2007; 'Turk fuzeleri Yunanistan’i vurabilir!’, http://www.ajansege.com, 15.07.2008.

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ .Հովսեփյան

Էլեկտրոնային սարքավորումների ու հրամանատարական հսկողության միջոցների արտադրության ոլորտում գործում է Aselsan Military Electronics Industries պետական ընկերությունը: Ընկերության հիմնական արտադրատեսակներն են ռազմական կապի միջոցները, տեղեկատվական, ռադարային, էլեկտրաօպտիկական, ինչպես նաև հրթիռային տարբեր բաղադրամասերը, մարտագլխիկներն ու կառավարման համակարգերը: Ընկերության արտադրատեսակներին են պատկանում ներկայումս թուրքական բանակի սպառազինության մեջ գտնվող ATILGAN Kaideye Monteli Stinger, ZIPKIN Kaideye Monteli Stinger ցամաքային շարժական և BORA ծովային զենիթահրթիռա-յին համալիրները1:

Aselsan ընկերությունն արտադրական ոլորտում արդեն դուրս է եկել սպառազինության միջազգային շուկա' մեծացնելով արտահանման տեսակներն ու ծավալները: 2006թ. ընկերությունը հաջողություն գրանցեց Էլեկտրաօպտիկական նորագույն գիշեր-ցերեկ դիտարկման և թիրախի հայտնաբերման ASELFLIR-300T համակարգի ստեղծման գործում, որը կարող է տեղադրվել օդային և ծովային միջոցների վրա: Նախնական փուլում նախատեսվում է 10 նման համակարգով զինել անօդաչու ինքնաթիռները, այնուհետև նաև 50 համակարգ տեղադրել մարտավարական-հարվածային ուղղաթիռների վրա1 2:

Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիան ծրագրել է հիմնովին արդիա-կանացնել երկրի ՀՕՊ համակարգը և զարգացնել ռազմական գործողությունների սեփական ՀՀՊ-ն: Մասնավորապես 2006թ. հունիսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում պաշտոնապես որոշվեց սկսել ՀՀՊ և ՀՕՊ արդիականացման լայնածավալ ծրագրի իրագործումը, ինչի շրջանակներում նախատեսվում է մեծ հեռահարության համալիրների ձեռքբերում: Մինչև հիմա թուրքական բանակում մարտական հերթապահության մեջ չկան մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: Ներկայումս Թուրքիայի օդային տարածքը հսկում են փոքր հեռահարության Rapier և Stinger, ինչպես նաև միջին հեռահարության I-Hawk արդիականացված զենի-թահրթիռային համալիրները3:

2006թ. դեկտեմբերին Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում որոշում կայացվեց առաջիկա 10 տարիների պաշտպանական արդյունաբերության նախագծերում առաջնային դերակատարություն հանձնել Aselsan ընկերությանը: Հատկապես այդ ընկերությունը ստանձնեց երկրի ՌՕՈԻ ինքնաթիռների մի մասի և Ժանդարմական հրամանատարությանը պատկանող ուղղաթիռների ավիացիոն համակարգերի արդիականացման

1 http://www.aselsan.com.tr

2 http://www.gbulten.ssm.gov.tr, 17.09.2006

3 http://www.ssm.gov.tr/TR/dokumantasyon/basinbulteni/Pages/20080501.aspx

105

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

աշխատանքներն իրականացնելու պարտավորությունը1: Զենիթահրթիռային

ու հրետանային համալիրների արտադրության ոլորտում գիտական և տեխնոլոգիական մշակումներն իրականացնում է Թուրքիայի գիտական ու տեխնոլոգիական հետազոտությունների խորհուրդը (TUBITAK), որը կատարում է նաև հետազոտություններ ու զարգացման նախագծեր տարբեր բնագավառներում1 2: Փոքր հեռահարության հրթիռահրետանային համակարգերի արտադրության մշակումներն սկսել են իրականացվել 80-ականների կեսերին, Թուրքիայի Ռազմական արդյունաբերության հետազոտական ինստիտուտի (SAGE^)-ի կողմից, սեփական բյուջեով, որի առաջին արդյունքը եղան G-67 և SAGE-71 փոքր հեռահարության հակատանկային հրթիռների մշակումներն ու նախագծման աշխատանքները: Հետագայում ցամաքային ուժերի կարիքներն ապահովելու նպատակով ինստիտուտը MKEK ընկերության հետ համագործակցությամբ սկսեց աշխատանքներ իրականացնել միջին ու մեծ հեռահարության հրթիռների արտադրության ուղղությամբ, ինչի արդյունքը եղավ 107 մմ Anadoluև 122 մմ Mizrakհրթիռների արտադրությունը [9]:

Թուրքիայի Ռազմական արդյունաբերության հետազոտական ինստիտուտի (SAGE), որը գտնվում է TUBITAK-ի կազմում, աջակցության ու մշակումների արդյունքում հնարավոր դարձավ Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարության հետ համագործակցությամբ իրականացնել մի շարք ծրագրեր, որոնցից նշանավորներն են TOROS 230A միջին հեռահարության, TOROS 260A մեծ հեռահարության հրետանային, հակատանկային համալիրների ու <<երկիր-երկիր» դասի հրթիռները3:

Հրետանային զենքերի, պայթուցիկ սարքավորումների, թեթև սպառազինության ու տարբեր զինատեսակների արտադրության մեջ ամենամեծ ընկերությունը Մեքենաշինական և քիմիական արդյունաբերական պետական ընկերությունն է (թուրք. Makina ve Kimya Endustrisi Kurumu-MKEK): Սպառազինության արտադրությունն իրականացվում է ընկերության' Անկարայում, Քըրըքալեի և Չանքըրըի նահանգներում գտնվող 12 գործարաններում4:

Հրետանային, հրաձգային զինատեսակների ու զենիթահրթիռային համալիրների արտադրությունը կենտրոնացված է Քըրըքալեի և Չանքըրըի գործարաններում: TUBITAK-SAGE-ի ու MKEKընկերության ստորագրած հա-

1 http://www.gbulten.ssm.gov.tr, 18.12.2006

2 1963թ. հիմնադրված այդ պետական գործակալությունը հիմնականում տնտեսական և տեխնոլոգիական

զարգացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում և գործում է որպես թուրքական կառավարությանը կից խորհրդակցական մարմին գիտատեխնոլոգիական ոլորտում: Խորհրդին պատկանող 15 տարբեր

հետազոտական ինստիտուտներում աշխատում են շուրջ 1000 մասնագետներ: Տես Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի կայքէջ; http://www.tubitak.gov.tr

3 TOROS 230-ը ունի մինչև 65 կմ, իսկ TOROS 260-ը' մինչև 110 կմ հեռահարություն, համապատասխանաբար 120 և 145 կգ մարտագլխիկներով: Տե ս http://www.sage.tubitak.gov.tr; Turk fuzelerinin ozellikleri, http:// www.internethaber.com, 17.12.2007; http://www.janes.com/extracts/extract/jaa/jaa_1138.html

4 http://www.mkek.gov.tr/english/hakkimizda.aspx

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ .Հովսեփյան

մաձայնագրով դեռևս 90-ականների կեսին սկսվեց 7֊107և T-122 ՌԿՀԿ-ների խմբաքանակային արտադրությունը [10]: T-122 Sakarya ՀԿՌՀ հետագա կատարելագործման արդյունքում հնարավոր եղավ ապահովել Roketsan ընկերության կողմից արտադրված TR-122, TRB-122, TRK-122, SR-122, SRB-122, SRK-122 և այլ 122 մմ տրամաչափի հրթիռների կիրառումը: Համալիրի արտադրությունը շարունակվել է մինչև 2008 թվականը, ցամաքային ուժերին է հանձնվել շուրջ 70 համալիր1:

Ընդհանուր առմամբ, ինչպես հրթիռային արտադրությունը, այնպես էլ ռազմական արդյունաբերությունը1 2, գրանցում են լուրջ հաջողություններ, ինչը հնարավորություն է տալիս, բացի սեփական կարիքներն ապահովելուց, դուրս գալ նաև միջազգային շուկա:

Թուրքիայի ռազմական արդյունաբերության զարգացումը ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական, տեխնոլոգիական նպատակներ է հետապնդում, քանի որ թուրքական ընկերությունների ներգրավումը արդյունաբերության մեջ լուրջ խթան կհանդիսանա ընդհանրապես երկրի արդյունաբերական զարգացման համար, կնպաստի այդ ոլորտում գիտական և տեխնոլոգիական նորագույն մշակումներին: Ռազմաքաղաքական առումով այն հնարավորություն կտա Թուրքիային դառնալ տարածաշրջանային ռազմական տերություն և բարձրացնել միջազգային հեղինակությունը3:

Ռազմական արտադրանքի արտահանումը ոչ միայն ֆինանսական եկամուտներ կապահովի, այլև ավելի շատ ռազմավարական, ռազմաքաղաքական առավելություն կունենա Թուրքիայի համար:

Դեռևս 2004թ. մայիսին հրապարակված Պաշտպանական կարիքների ապահովման նոր ռազմավարության համաձայն, Թուրքիան պետք է մեծացներ իր սեփական ռեսուրսների, տեխնոլոգիաների օգտագործումն ու թուրքական ընկերությունների մասնակցությունը պաշտպանական նախագծերում' նպատակ ունենալով բարձրացնել տեղական ներդրումների աստիճանը պաշտպանական ծրագրերում' այդ նույն թվականի 25% ցուցանիշը մինչև 2010թ. հասցնելով 50%-ի: Հետագա 4 տարիների ընթացքում թուրքական ռազմարդյունաբերական համալիրը լուրջ հաջողություններ գրանցեց' ավե-

1 40 կմ հեռահարության այդ համակարգը կարող է 80 վայրկյանի ընթացքում արձակել 40 հրթիռ, որոնք ավերածություններ են առաջացնում 500մճ500մ տարածությունում: Տես http://theasiandefence.blogspot.com/ 2009/01/roketsan-t-122-sakarya-system.html, 29.01.2009.

2 Թուրքիայի ռազմական արդյունաբերության մասին ավելի մանրամասն տե ս Լևոն Հովսեփյան, Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման և զինված ուժերի արդիականացման ռազմավարությունը, Անվտանգության ու պաշտպանության հիմնախնդիրները, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Վերլուծական նյութեր 1, Երևան 2007:

3 Vizyon 2023 Projesi. Savunma, Havacilik ve Uzay Paneli ON RAPORU. Ek-4. Savunma Sanayii Hedefleri, http:// www.vizyon2023.tubitak.gov.tr/teknolojiongorusu/paneller/savunmauzayvehavacilik/raporlar/SHU_EK4.pdf

107

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

լացնելով տեղական արտադրության մասնաբաժինը' այն հասցնելով ավելի քան 42%-ի1:

Վերջին տարիներին Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը գրանցել է հաջողություններ նաև ռազմական արտադրանքի արտահանման ծավալների առումով: Պաշտպանական արդյունաբերության ղեկավար Մ.Բա-յարը հայտարարեց, որ մինչև 2011 թվականը նախատեսվում է թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման ընդհանուր ծավալը հասցնել $1 մլրդ-ի: 2007 թվականի դրությամբ այն կազմել է շուրջ $400 մլն1 2:

Թուրքիան ծրագրել է հիմնովին արդիականացնել երկրի ՀՕՊ համակարգը և զարգացնել ռազմական գործողությունների սեփական հակահրթիռային պաշտպանությունը, ինչը շատ բանով կապված է սպառազինությունների աճող մրցավազքի և Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ու հրթիռային տեխնոլոգիաների տարածման խնդիրների հետ [11]:

Մասնավորապես, 2006թ. հունիսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում պաշտոնապես որոշվեց սկսել ՀՀՊ և ՀՕՊ արդիականացման լայնածավալ ծրագրի իրագործումը [12]:

Թուրքիայի վարչապետ Ռ.Թ.Էրդողանի գլխավորությամբ պաշտպանական արդյունաբերության քարտուղարության գործադիր կոմիտեն որոշում կայացրեց հեռահար ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մասին: Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրին ամերիկյան Patriot-ը, ռուսական С-300ПМУ-2 Фаворит-ը և ամերիկա-իսրայելյան համատեղ արտադրության Arrow-2 զենիթահրթիռային համալիրները: Թուրքիան պլանավորում է 2006-2009թթ. ընթացքում գնել մեծ հեռահարության 4 համակարգ' $800 մլն ընդհանուր արժողությամբ, իսկ 2010-2014թթ. գրեթե նույն արժողությամբ ձեռք բերել հակահրթիռային պաշտպանության հեռանկարային 4 համակարգեր: Ռուսական գործարան կատարած այցի ընթացքում Թուրքիայի ռազմական ներկայացուցիչները ռուսական կողմի հետ քննարկել են նաև պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր3: Երկար ժամանակ վերջնական որոշում չէր կայացվում, և 2008թ. մայիսին պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն վերջնականապես վերահաստատեց ՀՕՊ հեռահար համակարգերի ձեռքբերման անհրաժեշտությունը, որի ընթացքում հաստատվեց նաև չինական համակարգի մասնակցությունը մրցույթին: Մինչև հիմա թուրքական բանակում մարտական հերթապահության մեջ չկան մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր, իսկ օդային տարածքը հսկվում է փոքր և միջին հեռահարության հրթիռներով: Թուրքա-

1 http://www.ssm.gov.tr/TR/dokumantasyon/basinbulteni/Pages/20080506.aspx

2 http://www.ssm.gov.tr/TR/dokumantasyon/basinbulteni/Pages/20081121.aspx

3 Правительство Турции приняло решение о проведении тендера на закупку средств ПВО большой дальности; http://www.arms-tass.su; 21.02.2006.

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ .Հովսեփյան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

կան աղբյուրների համաձայն, որոշ առումներով նախապատվությունը տրվում է ռուսական համալիրներին, սակայն այդ խնդրի շուրջ դեռևս վերջնական մոտեցում չկա: Ձեռք բերվելիք ՀՕՊ համալիրներից երկուսը նախատեսվում է մարտական հերթապահության դնել Անկարայի և Ստամբուլի օդային տարածքները հսկելու համար1:

2006թ. օգոստոսին Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյո-նուլը հայտարարեց, որ պատրաստվում են ԱՄՆ-ից $139 մլն արժողությամբ SLAM-ER Cruise տիպի 50 հրթիռներ գնել: Ըստ տեղեկությունների' Գյոնուլը հաստատել է այն լուրը, ըստ որի' Թուրքիային այդ քանակի հրթիռներ վաճառելու հարցով ԱՄՆ պաշտպանության և անվտանգության համագործակցության վարչությունը դիմել է ԱՄՆ Կոնգրես [13]: Արդեն իսկ ձեռք բերված հրթիռները նախատեսված են հեռահար գործողության և օդից ցամաք հարվածներ հասցնելու համար:

Մինչև վերջերս ԱՄՆ-ը առանձին բանակցություններ էր վարում Թուրքիայի հետ' Patriot Advanced Capability-3 մակնիշի կատարելագործված 6 զենիթահրթիռային կայանքների վաճառքի շուրջ, որի արժեքը կազմում է շուրջ $1 մլրդ1 2:

Ամերիկյան առաջատար Lokheed Martin ընկերությունը բանակցություններ էր վարում թուրքական Aselsan և Roketsan ռազմարդյունաբերական ընկերությունների հետ' տեխնոլոգիաների տրամադրման շուրջ: Սպասվում էր, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը կհրապարակի փոքր հեռահարության հրթիռային պաշտպանության համակարգերի ծրագրի վերաբերյալ իր պայման-առաջարկությունները' նախագծի հանդեպ հետաքրքրություն դրսևորող օտարերկրյա ընկերությունների համար: Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը փորձում էր պարզել, թե որտեղ և ինչպես կարող են տեղական ընկերություններն աջակցել ծրագրին, քանի որ նախատեսվում էր արտադրության մեջ զգալի մասնա-բաժին հատկացնել տեղական ռազմական արդյունաբերության ընկերություններին: Patriot-ը նախատեսված է ինքնաթիռների և թևավոր հրթիռների դեմ օգտագործելու համար, բայց կարող է վնասազերծել նաև հեռահար բալիստիկ հրթիռները: Ըստ ռազմական վերլուծաբանների' վերոնշյալ համալիրը կարող է մրցել ռուսական S-300ՀՕՊ համակարգի հետ: PAC-3 համալիրն ամերիկյան խոշոր հրթիռաշինական Raytheon ընկերության MIM-104 Patriot միջին հեռա-

1 http://www.ssm.gov.tr/TR/dokumantasyon/basinbulteni/Pages/20080501.aspx

2 Թուրքական մամուլի հաղորդմամբ' ԱՄՆ հայկական և հունական լոբբիները ձեռնարկումներ էին սկսել ռազմական այդ գործարքը խոչընդոտելու համար: Նրանք նամակ էին հղել Կոնգրեսի ռազմական ծառայությունների և միջազգային հարաբերությունների հանձնաժողովներին և առանձին կոնգրեսականների, որտեղ ասվում էր, որ զենքերի վաճառքով ռազմական հավասարակշռությունը Կիպրոսում կխախտվի, և որ այդ զենքերով հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին աջակցող Թուրքիան սպառնա Հայաստանին: Ասվում էր, որ այդ վաճառքը չի կարող ծառայել ԱՄՆ շահերին և արժեքներին, և որ հրթիռների վաճառքի հետ կապված ծրագիրը պետք է վերանայվի: Milliyet, 15.05.2006.

109

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

հարության «երկիր-երկինք» դասի հրթիռներով PAC-2-ի արդիականացված տարբերակն է: Այն դարձավ աշխարհի ռազմական առումով երաշխավորված միակ հակաբալիստիկ հրթիռային պաշտպանության համակարգը 1991թ. Պարսից ծոցի պատերազմի ժամանակ [12]:

Թուրքիայի հրթիռային համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում պաշտպանական արդյունաբերության քարտուղարությանն առաջարկ-փաթեթ ներկայացվեց հարավաֆրիկյան Denel ընկերության կողմից, որն առաջարկում էր «երկիր-երկինք» դասի Umkhonto կոչվող հրթիռներ վաճառել այդ երկրին: Նման առաջարկի հետ կապված տեխնոլոգիական հնարավորություններն ու պայմաններն ուսումնասիրվել են Roketsan ընկերության մասնագետների' Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած այցի ընթացքում: Շուրջ 130 կգ ընդհանուր քաշով, 23 կգ ծանրությամբ մարտական մաս կրող և 12 կմ հեռահարության այդ հրթիռը կարող է միաժամանակ 8 թիրախի հարվածել1: Չնայած վերջնական որոշում այդ հարցում չկա, այնուամենայնիվ, թուրքական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել համատեղ արտադրության շուրջ ծրագրեր մշակելու վերաբերյալ:

Գրեթե նույն ժամանակահատվածում տեղեկատվություն եղավ, որ ամերիկյան Textron Systems ընկերությունը, որն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ, Թուրքիային է վաճառել ցամաքային և հատկապես ծովային ռազմական գործողությունների համար նախատեսված CBU-105 տիպի կառավարվող «երկինք-երկիր» դասի հրթիռներ այդ երկրի ռազմաօդային ուժերի F-16ռմբակոծիչների վրա տեղադրելու համար1 2:

2007թ. հունվարին Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը ցամաքային ուժերի հրամանատարության սպառազինության ուժեղացման շրջանակներում 80 հատ միջին հեռահարության հակատանկային հրթիռային համալիրների (յուրաքանչյուր այդ զենքի համակարգի գլխին 10 արձակվող հրթիռ, ընդհանուր առմամբ 800 հրթիռ - OMTAS) ձեռքբերման նպատակով մրցույթ հայտարարեց, որին մասնակցում էին ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունները3: Երկար ձգձգումներից հետո թուրքական կողմը կատարեց իր վերջնական ընտրությունը և չնայած թուրքական սպառազինության հիմնական մասն ամերիկյան և իսրայելական արտադրության է, այնուամենայնիվ, նախապատվությունը տրվեց ռուսականին: 2008թ. ապրիլին Թուրքիայի Ռազմական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում հաստատվեց միջին հեռահարության հակատանկային հրթիռային համալիրների ձեռքբերման $200 մլն արժողության ծրագիրը, որով թուրք զինվորականները նախապատվությունը տվեցին ռուսական Ռոսոբո-ռոնէքսպորտին պատկանող Корнет համակարգին: Ըստ նախատեսվածի'

1 http:// www.gbulten.ssm.gov.tr, 10.10.2006

2 http:// www.gbulten.ssm.gov.tr, 05.11.2006

3 http:// www.gbulten.ssm.gov.tr, 05.02.2007

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ .Հովսեփյան

Թուրքիան գնել է 80 այդպիսի համակարգ և 800 հրթիռ1: Մրցույթին մասնակցում էին ամերիկյան Raytheon Tow կոնսորցիումը և իսրայելական Rafael պետական արդյունաբերական ընկերությունը, որոնց մերժումը կապված է ավելի շատ այդ երկրների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու Թուրքիայի մարտավարական քայլի հետ:

2007թ. հուլիսին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց Պենտագոնին Թուրքիային վաճառել շուրջ 51 Block II Tactical Harpoon հականավային հրթիռներ, ինչպես նաև առանձին սարքավորումներ և անհրաժեշտ ծառայություններ տրամադրել' $159 մլն ընդհանուր արժողությամբ: Ձեռք բերված հրթիռներն օգտագործվելու են երկրի ռազմածովային ուժերի (այսուհետ ՌԾՈԻ) կողմից' թարմացնելով և ավելի ուժեղացնելով ՌԾՈԻ գոյություն ունեցող հրթիռային զինանոցը1 2:

Թուրքական կառավարությունը նաև դիմել էր ԱՄՆ-ին «երկինք-երկինք» դասի միջին հեռահարության կատարելագործված AIM-120C-7 AMRAAM հրթիռներ, ինչպես նաև 2 հրթիռային կառավարման-ուղղորդման համակարգ, առանձին բաղադրամասեր ու ծառայություններ գնելու վերաբերյալ ($157 մլն ընդհանուր արժեքով): 2008թ. սեպտեմբերին պարզ դարձավ, որ ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը տեղեկացրել է Կոնգրեսին այդ վաճառքի հնարավորության մասին [15]:

Չնայած Թուրքիան իր ԶՈԻ նորագույն սպառազինության կարիքներն ապահովելու համար օգտվել է իր արևմտյան դաշնակիցներից, ինչպես նաև Իսրայելից, վերջին տարիներին լուրջ ծրագրեր է իրականացնում տեղական բազայի վրա ռազմական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Պաշտպանական արդյունաբերության ռազմավարության հիմնադրույթներն են ԶՈԻ կարիքների կայուն ապահովումը, այդ նպատակով բարձր տեխնոլոգիական սպառազինության տեղական արտադրության ապահովումը, ազգային ռազմարդյունաբերական ենթակառուցվածքների ընդլայնումը, տեղական հիմքի վրա սեփական ռազմական տեխնոլոգիաների զարգացումը, արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ համատեղ նախագծերի մշակումը:

Ռազմարդյունաբերության ոլորտում գրանցած հաջողություններով հանդերձ Թուրքիայում դեռևս անիրատեսական է համարվում միջին և առավելապես մեծ հեռահարության արդյունավետ ՀՕՊ համալիրների արտադրությունը, ինչը կապված է այդ ոլորտում Թուրքիայում անհրաժեշտ տեխնոլոգիաների ու փորձի պակասի, ինչպես նաև համապատասխան փորձառու ինժեներակոնստրուկտորական բազա չունենալու հետ:

1 http:// www.gbulten.ssm.gov.tr, 11.04.2008

2 http://www.ssm.gov.tr/TR/dokumantasyon/basinbulteni/Pages/20070702.aspx

111

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Անվտանգության նոր մարտահրավերները, քրդական հիմնախնդրի առկայությունը, մերձավորարևելյան տարածաշրջանում վտանգավոր և ան-կանխատեսելի զարգացումները, Իրանի միջուկային ծրագիրն ու դրա շուրջ ստեղծված միջազգային իրադրությունը, Մերձավոր Արևելքում սպառազինությունների աճող մրցավազքն ու հրթիռային տեխնոլոգիաների զարգացումն, այսպիսով, այդ երկրի համար առաջնահերթ են դարձնում տարածաշրջանում ռազմական գերակայության ապահովումը, զարգացած ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի առկայությունը:

Ապրիլ, 2009թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Elliot Hen-Tov, The Political Economy of Turkish Military Modernization, Middle East Review of International Affairs, Vol.8, No 4, (December 2004), p 50.

2. Косиков С, Военно-политический потенциал Турции, Востоковедный сборник (выпуск второй) М., 2001, стр. 212-217, http://www.middleeast.org.ua

3. Yeni ?afak, 03.10.2005.

4. Zaman, 18.02.2006.

5. Сардановский СЛ, Аспекты политической безопасности Черноморья, http:// www.bsarg.crimeainfo.com/03-Sardanovsky.rtf

6. Arda Mevlutoglu, Turkish Surface to Surface Rocket and Missile Systems - III, Air Combat Information Group (ACIG), http://s188567700.online.de/CMS/index.php? option=com_content&task=view&id=192&Itemid=47, 21.07.2008.

7. Eugene Kogan, Cooperation in the Israeli-Turkish Defence Industry; Conflict Studies Research Centre; Middle East Series 05/43; http://www.da.mod.uk/CSRC/documents/ middle_east/05(43)-EK, p. 10-11.

8. Hurriyet, 23.02.2009.

9. Arda Mevlutoglu, Turkish Surface to Surface Rocket and Missile Systems - II, Air

Combat Information Group (ACIG), http://s188567700.online.de/CMS/index.php?

option=com_content&task=view&id=191&Itemid=47

10. Вооруженные силы и военная экономика стран Азии, информационно -аналитический справочник, 2000, с. 77-78.

11. Մինապան Ս, Իսրայելա-թուրքական ռազմաքաղաքական համագործակցությունը քրդական հիմնախնդրի համատեքստում, 21-րդ ԴԱՐ, N 4, Երևան, 2006, էջ 86:

12. Turkish Daily News, 01.04.2007.

13. Milliyet,10.08.2006.

14. Zaman, 29.09.2008.

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (25), 2009թ.

Լ .Հովսեփյան

системы пво и про Турции

Левон Овсепян

Резюме

В рамках широкомасштабной стратегии по модернизации ВС Турции планируется основательное модернизирование системы ПВО страны и развитие системы противоракетной обороны, что обусловлено рядом региональных и международных военно-политических факторов. Исполнительный комитет оборонной промышленности Турции окончательно утвердил необходимость приобретения комплексов ПВО большой дальности, так как на боевом дежурстве в турецких ВС не имеется подобного типа комплексов. До сегодняшнего дня воздушное пространство страны контролируется ЗРК малой и средней дальности. В сфере оборонной промышленности Турции реализовывались и продолжают реализовываться работы по проектированию и производству ЗРК малой и средней дальности и ракетно-артиллерийских систем различных типов в рамках сотрудничества как с местными, так и иностранными компаниями. На сегодняшний день, осуществляются активные работы, нацеленные на обеспечение достижения нового качества в данной сфере.

113

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.