Научная статья на тему 'Հայ-թուրքական առեվտրատնտեսական կապերը դիվանագիտական հարաբերությունների բացակայության Եվ փակ սահմանների պայմաններում (2001-2011թթ. )'

Հայ-թուրքական առեվտրատնտեսական կապերը դիվանագիտական հարաբերությունների բացակայության Եվ փակ սահմանների պայմաններում (2001-2011թթ. ) Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
282
57
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Հայաստան / Թուրքիա / առևտրատնտեսական / գործա- րար համաժողով / էմբարգո / տնտեսական շրջափակում

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Դավիթ Սաֆարյան

Հայաստանը, ինչպես և հետխորհրդային մյուս հանրապետությունները,անկախության ձեռքբերումից անմիջապես հետո ճանաչվեց Թուրքիայիկողմից։ Սակայն թուրքական իշխանությունները ՀՀ-ի հետ դիվանագիտա-կան հարաբերություններ հաստատելու համար երկու հիմնական պայմանեն առաջադրել. հրաժարում Օսմանյան կայսրությունում իրականացվածՀայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու և դատապարտելուպահանջներից և հայկական զորքերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղից։1993թ. մայիսին Թուրքիան փակեց սահմանը Հայաստանի հետ և էմբարգո դրեց երկկողմ առևտրային հարաբերությունների վրա։ Այնուամենայնիվ,անկախության տարիներին ՀՀ-ի և Թուրքիայի միջև բավական կայունառևտրային և տնտեսական հարաբերություններ են զարգանում, որոնցֆինանսական արտահայտությունը, ըստ տարբեր գնահատականների,կազմում է տարեկան $1-2 մլրդ։ Ընդ որում՝ այդ գումարի առյուծի բաժինըպատկանում է թուրքական ապրանքների ներմուծմանը։Երկու երկրների վերլուծաբանները, մինչև «ֆուտբոլային դիվանագի-տությունն» սկսվելը և դրա իրականացման գործընթացում, ընդգծում էինտնտեսական գործոնների կարևորությունը երկկողմ հարաբերություններիկարգավորման համար։ Սակայն թուրք փորձագետները եկել են այնեզրահանգման, որ տնտեսական հարաբերությունների պոտենցիալն այն-քան սահմանափակ է, որ չի կարող դիվանագիտական հարաբերություննե-րի հաստատման մասին քաղաքական որոշման լուրջ առիթ հանդիսանալ։Այս իրադրության արդյունքում 2009թ. Ժնևում ստորագրված հայ-թուրքա-կան արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվեց։Հոդվածում, հենվելով թուրքական աղբյուրների և հետազոտություն-ների վրա, վերլուծվում են հայ-թուրքական երկկողմ առևտրատնտեսականհարաբերություններն ու դրանց ծավալը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ARMENIAN-TURKISH TRADE AND ECONOMIC TIES UNDER CONDITIONS OF BLOCKADE AND ABSENCE OF DIPLOMATIC RELATIONS (2001-2011)

Turkey recognized Armenia, as well as other post-Soviet republics immediately after they gained independence. However, Turkish government put forward two conditions for establishing diplomatic relations with Armenia: (i) abandoning demands for international recognition and condemnation of the Armenian Genocide, and (ii) pulling out the Armenian troops from Nagorno Karabakh. In May 1993 Turkey blocked its borders with Armenia and imposed embargo on bilateral trade relations. Despite this, during the years of independence, trade and economic relations between RoA and Turkey developed in a rather stable manner. According to various assessments, in monetary terms these relations comprise about $1-2 billion annually. Import of Turkish goods constitutes a major part in this number. Even prior to and during the process “football diplomacy”, analysts in both countries have underscored the significance of economic factors in normalizing the bilateral relations. However, the Turkish experts concluded that the potential of economic relations is so limited that it cannot become a basis for making a political decision to establish diplomatic relations. As a result of this thinking the ratification process of Armenian-Turkish protocols signed in Geneva in 2009 was frozen. Armenian-Turkish bilateral trade and economic relations and their volume are analyzed in the article based Turkish sources and research.

Текст научной работы на тему «Հայ-թուրքական առեվտրատնտեսական կապերը դիվանագիտական հարաբերությունների բացակայության Եվ փակ սահմանների պայմաններում (2001-2011թթ. )»

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ (2001-2011ԹԹ.)

Դավիթ Սաֆարյաե'

Բանալի բաոեր Հայաստան, Թուրքիա, առևտրատնտեսական, գործարար համաժողով, էմբարգո, տնտեսական շրջափակում։

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը հաստատվել են ՀՀ անկախության հռչակումից և Թուրքիայի կողմից այդ փաստը պաշտոնապես ճանաչելուց անմիջապես հետո: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայության պայմաններում թուրքական իշխանությունները վերապահումով են վերաբերվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությանը և մշտապես զբաղեցրել են խիստ կողմնակալ' ընդգծված ադր-բեջանամետ դիրքորոշում: Այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ 1993թ. մայիսին Հայաստանի հետ ցամաքային սահմանը փակելու և Հայաստանի Հանրապետությունից ապրանքներ ներկրելու վրա էմբարգո դնելու Թուրքիայի կառավարության որոշումը: Ի հավելումն դրա, Թուրքիան փակեց երկու երկրները կապող H-55 օդային միջանցքը արգելելով նաև օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ: Այս վերջին արգելքը 1995թ. վերացվեց, սակայն

՚ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ։

69

Դ. Սաֆարան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

ցամաքային փակ սահմանն այլևս չբացվեց, և իրավիճակն այդպիսին է մինչև այժմ1:

Այսուհանդերձ, Հայաստանի և Թուրքիայի գործարարները միշտ էլ հնարավորություն են փնտրել փոխշահավետ առևտրատնտեսական կապեր հաստատելու և զարգացնելու համար: 1990-ական թթ. ընթացքում, տարբեր աղբյուրների վկայությամբ, ոչ պաշտոնական միջինացված հաշվարկներով հայ-թուրքական տնտեսական կապերի ծավալը կազմել է ավելի քան $150 մլն: Այդ ծավալի 99%-ը կազմել է ներկրումը Թուրքիայից: Հայաստանի հետ պաշտոնական առևտրատնտեսական կապերի հաստատման նկատմամբ թուրքական կառավարության վերոհիշյալ էմբարգոյի պայմաններում թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան իրականացվել է Վրաստանի, ավելի փոքր չափով Իրանի տարածքով, ընդ որում այդ երկրներում փոխվել են ապրանքագրերը դրանք հետագայում Հայաստան հասցեագրելու նպատակով:

Ուսումնասիրության առարկա հանդիսացող ժամանակահատվածում հայ-թուրքական առևտրական կապերը, ըստ ոչ պաշտոնական և միջինացված տվյալների, աճի միտում են գրանցել և կազմել են տարեկան մինչև $200-250 մլն: Այդ բոլոր տարիներին Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալները չնչին են եղել, և այսպիսով անցած ավելի քան 20 տարիների ընթացքում երկկողմ առևտրատնտեսական կապեր ասելով պետք է հասկանալ գերազանցապես թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան:

Թուրքիայում մշտապես ուշադրության առարկա է եղել Հայաստանի տնտեսական վիճակը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի մասնակի շրջափակման պայմաններում: Ընդ որում Թուրքիայի իշխանությունները և նրանց մոտ կանգնած վերլուծական

1 Hayk Kotanjian, Alexander Safarian, A View on Armenian-Turkish Relations in the Contexts of Regional Developmnet, Regional Studies, Volume 1, Yerevan, 1996, pp. 47-56.

70

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Դ. Սաֆարան

շրջանակներն ու լրատվամիջոցները տևական ժամանակ հակված են եղել այն տեսակետին, որ թուրքական էմբարգոն սահմանափակում է Հայաստանի տնտեսական զարգացումը և կարող է ստիպել մեր երկրին ի վերջո զիջումների գնալ Թուրքիայի քաղաքական պահանջներին: Նպատակ չունենալով սույն հոդվածում մանրամասն ներկայացնել այդ քաղաքական պահանջները սահմանափակվենք լոկ դրանց թվարկմամբ.

1. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեության ողջ ընթացքում սկզբունքային անհամաձայնության և պայքարի առարկա է եղել Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նպատակից հրաժարվել տալն այն պատճառաբանությամբ, որ այդ քաղաքականությունն արգելք է Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ զարգացնելու ճանապարհին:

2. Վարչապետ Էրդողանի և նրա գլխավորած քաղաքական ուժի Արդարություն և զարգացում կուսակցության կողմից իշխանությունը ստանալուց հետո Թուրքիայի իշխանությունները, չհրաժարվելով Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու ավանդական պետական քաղաքականությունից, առաջարկել են այդ հարցը քննարկել ոչ թե քաղաքական մակարդակում, այլ թողնել պատմաբանների հայեցողությանը ստեղծելով համատեղ հանձնաժողով:

3. Թուրքական ամենաէական պահանջներից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերը դուրս բերելու պահանջը, ինչն ադրբեջանական դիրքորոշմանը սատարող և այդ դիրքորոշումը կրկնող երևույթ է: Դրանով Թուրքիան պահանջել է միակողմանի զիջումների գնալ Հայաստանին ԼՂ հիմնահարցի լուծման գործընթացում:

71

Դ. Սաֆարան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների վրա դրված թուրքական պաշտոնական արգելանքի պայմաններում թուրքական իշխանությունները և քաղաքականությունը սպասարկող հաստատությունները Հայաստանի քաղաքական իրադարձությունների առիթով եզրակացություններ են արել այդ էմբարգոյի արդյունավետության վերաբերյալ: Այսպես Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) կից գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, դեսպան Օմեր Էնգին Լյու-թեմը 2006թ. հունիսի 3-ին «Սոնսանիե» ինտերնետային թերթի կայք-էջում տեղադրել է հետազոտություն Հայաստանի քաղաքական և տնտեսական վիճակի մասին: «ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող տարիներին Հայաստանը կանգնեց լուրջ դժվարությունների առջև: Կազմալուծվել էր երկրի տնտեսությունը, այն չէր կարողացել էներգիայի պաշարներ ներմուծել, ժամանակ առ ժամանակ չէր կարողանում նույնիսկ պարենամթերք հայթայթել: Որքան էլ հաղթանակով պսակվեր Ղարաբաղի առնչությամբ Ադրբեջանի հետ նրա պատերազմը, իսպառ չորացել էին երկրի առանց այդ էլ սուղ աղբյուրները»1:

Թուրք վերլուծողներն ընդգծել են, որ թեև Հայաստանում խնդիր էր դրվում տնտեսության ոլորտում անցնել ազատ, շուկայական հարաբերությունների և կարճ ժամանակահատվածում հաջողվեց գրանցել զգալի տնտեսական աճ, սակայն երկրում սրվեց սոցիալական անարդարությունը, մեծ թվով չքավորների կողքին հայտնվեցին բազմաթիվ մեծահարուստներ1 2: Նշվում էր նաև, որ «Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանը մեծ ջանք գործադրեց, որ զարգացնի հարաբերությունները հայկական Սփյուռքի հետ: Շնորհիվ դրա, սկսեցին Հայաստան ներհոսել Սփյուռքի միջոցները, ինչը նպաստեց երկ-

1 Տե ս ՀՉաքրյաե, «ԱՅԼԵՎՍ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՏԵԼ ԻԲՐԵՎ ԱՂՔԱՏ ԵՐԿԻՐ», http://www.azg.am/AM/2007051607

2 Նույն տեղում:

72

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Դ. Սաֆարան

րի տնտեսական վիճակի բարելավմանը: Հայաստանի ազգային եկամուտը վերջին 6 տարվա ընթացքում ամեն տարի ավելի քան 10%-ով աճեց, և մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը $900-1000-ից բարձրացավ ավելի քան $1500-ի: Այլևս անհնար է Հայաստանը դիտել որպես աղքատ երկիր»1: Ըստ ամենայնի, թուրք վերլուծաբան-ները եկել են եզրակացության, որ, չնայած մասնակի շրջափակմանը և Թուրքիայի կողմից տնտեսական արգելամիջոցներին, այդ տարիներին Հայաստանը գտել է զարգացման և առաջընթացի ռեսուրսներ: 2008թ. Սերժ Սարգսյան-Աբդուլա Գյուլ բարձր մակարդակի հանդիպումից և «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալումից հետո, հասկանալով առևտրատնտեսական հարաբերությունների դերը երկկողմ քաղաքական հարաբերությունների ձևավորման հարցում, Հայաստանի և Թուրքիայի հետազոտողները սկսեցին գնահա-տել առևտրատնտեսական հարաբերությունների վիճակը և չօգտագործված ներուժը միջպետական հարաբերությունների հաստատման համար նպաստավոր ֆոն ստեղծելու միտումով: Միաժամանակ, միջազգային քաղաքական շրջանակների հովանավորությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով սկսեցին իրականացվել քաղաքատնտեսական, քաղաքագիտական և տնտեսագիտական հետազոտություններ, որոնց նպատակն էր պարզել նաև հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Այդ թեմայով ժամանակին լույս տեսած բազմաթիվ հարցազրույցներից ու հոդվածներից ստորև ներկայացնում ենք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի 2009թ. սեպտեմբերյան մի հրապարակման դրույթները. «Վերջին տարիներին Թուրքիայի հետ առևտրա-շրջանառությունը հետզհետե աճում է: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեկ քառորդը բաժին է ընկնում Թուր-

1 Նույն տեղում:

73

Դ. Սաֆարան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

քիային: Բնականաբար, խոսքը վերաբերում է միայն ներմուծմանը, քանի որ Հայաստանը Թուրքիային առաջարկելու մրցունակ ապրանքներ չունի... Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն առաջին հերթին բխում էր Թուրքիայի շահերից, քանի որ Թուրքիան տասնամյակներ շարունակ ձգտել է ընդգրկվել ԵՄ-ում և պարտավոր է ապացուցել արտաքին աշխարհին, որ ինքը ոչ միայն քաղաքակիրթ, այլև բաց տնտեսություն ու բաց սահմաններ ունեցող պետություն է: Իսկ Հայաստանը, բացելով սահմանները, տնտեսական առումով կարող է հայտնվել ոչ շահավետ պայմաններում»1: Ըստ պրոֆ. Մանասերյանի «մենք ուղղակի կարող ենք կորցնել տեղական (հայկական- Դ.Ս.) արտադրողին», քանզի նա չի կարող մրցել գերակշիռ մեծամասնությամբ օտարերկրյա կապիտալով աշխատող Թուրքիայի ընկերությունների հետ, մանավանդ որ Հայաստանում ներ-մուծում-արտահանում հարաբերակցությունը 7-ը 1-ի էր1 2:

2011թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհրդի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Եվրասիական համագործակցության հիմնադրամի և այլոց համատեղ ջանքերով իրականացված «Հայ-թուրքական գործարար հարաբերություններ բիզնես շրջանում կարծիք ձևավորողների տեսանկյունից» հետազոտական զեկույցում մանրազնին քննության են առնվել հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ընթացիկ վիճակը, ներուժը և դրա վրա ազդող սոցիալ-տնտեսական, հոգեբանական և այլ գործոնները: Հենվելով ՀՀ Վիճակագրության պետական ծառայության տվյալների վրա հետազոտության մեջ ներկայացվել է 2011թ. հունվարի դրությամբ Թուրքիայից Հայաստան ներմուծված և Հայաստանից Թուրքիա արտահանված ապրանքների ընդհանուր

1 Թաթուլ Մանասերյան, «Հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի տնտեսությունը վնաս կկրի», http://archive.ankakh.com/2009/09/14958/

2 Նույն տեղում:

74

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Դ. Սաֆարան

պատկերը, ըստ որի Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է $98 մլն, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանումը $551 հազար: 2009թ. Թուրքիայից Հայաստան ներմուծված առավել մեծ տեսակարար կշիռ ունեցած ապրանքները հետևյալներն էին. 1. Սև մետաղներ և իրեր սև մետաղներից (համապատասխանաբար' $14 մլն և $18 մլն), 2. Տրիկոտաժ բոլոր տեսակի ($17 մլն), 3. Փայտ և փայտից իրեր, փայտածուխ ($12 մլն), 4. Օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, մաքրող միջոցներ և քսուկներ, մոմեր և հարդարանքի այլ միջոցներ ($11 մլն), 5. Ալյումին և ալյումինե իրեր ($7 մլն), 6. Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրող ապարատներ և դրանց մասեր ($7 մլն), 7. Ապակի և դրանից պատրաստված իրեր ($3 մլն), 8. Կահույք, անկողնային պարագաներ և դրանց հարակից մասեր ($3 մլն), 9. Կերամիկական իրեր ($3 մլն): Հայաստանից Թուրքիա արտահանված առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքներն էին. 1. Ալյումին և իրեր դրանից ($721 հազար), 2. Չմշակված մորթիներ և մշակված կաշի ($308 հազար), 3. Վերգետնյա տրանսպորտային միջոցներ, դրանց մասեր և սարքավորումներ ($54 հազար), 4. Տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաներ ($52 հազար), 5. Կտորեղեն, գոբելեններ, հարդարման նյութեր և այլն ($20 հազար)1:

Հետաքրքիր է, որ նույն հետազոտությունն անդրադարձել է «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալման պայմաններում Հայաստանում տիրող տրամադրություններին: Ըստ այդ աղբյուրի 2007թ. Թուրքիայի հետ բիզնես անելու ցանկություն է արտահայտել Հայաստանում հարցված գործարարների 42%-ը, 2008թ. նույնպես 42%-ը, 2009թ. 41%-ը, իսկ 2010թ. 45%-ը:

Ակնհայտ է, որ Հայաստանում հարցված գործարարների մեծ մասը վերապահումներ է ունեցել Թուրքիայի հետ գործարար կապեր

1 «Հայ-թուրքական գործարար հարաբերություններ բիզնես շրջանում կարծիք ձևավորողների տեսանկյունից» հետազոտական զեկույց, Երևան, 2011, էջ 16։

75

Դ. Սաֆարան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

զարգացնելու հնարավորությանը չնայած քաղաքական թվացյալ նպաստավոր գործընթացների ծավալման պայմաններում երկկողմ գործարար հարաբերությունների զարգացման կողմնակիցների թվի աճին: Հարկ է նաև նշել, որ պաշտոնական վիճակագրության տվյալները և քաղաքական շրջանակներում նշվող տվյալները հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների ծավալի մասին տարբերվել են միմյանցից ավելի քան երկու անգամ: Սա մեկ անգամ ևս վկայում է, որ քննության առարկա ժամանակաշրջանում պաշտոնական հարաբերությունների և ուղիղ տնտեսական հարաբերությունների բացակայության պայմաններում ճշգրիտ գնահատել դրանց ծավալն ուղղակի անհնար էր1:

Ինչպես վերոհիշյալ հետազոտության, այնպես էլ այլ առիթներով արված հետազոտությունների տվյալներով Թուրքիայի արևելյան շրջանների տեղական իշխանության շատ ներկայացուցիչներ և գործարարներ անկեղծորեն հետաքրքրված են եղել Հայաստանի գործընկերների հետ համագործակցությունը զարգացնելու հարցում: Այդ համագործակցության ամենահարմար ոլորտներ են ճանաչվել տարբեր ապրանքների փոխանակությունը, զբոսաշրջությունը և ծառայությունների ոլորտը: Այստեղ հարկ է նշել թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհրդի գործունեությունը, որի համանախա-գահներն են Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և թուրք գործարար Քաան Սոյաքը: Նրանց ջանքերի շնորհիվ, պաշտոնական հարաբերությունների բացակայության պայմաններում պահպանվել և զարգացվել են երկկողմ առևտրատնտեսական կապերը, հասարակական կամուրջներ են գցվել երկու երկրների շահագրգիռ շրջանակների միջև, փորձ է արվել նպաստավոր մթնոլորտ ստեղծել այդ կապերի կատարելագործման համար: 2013թ. Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ

1 Նույն տեղում, էջ 22։

76

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Դ. Սաֆարան

հիմնվելով անցած տարիների փորձի վրա և փորձելով նպաստավոր պահին առաջ մղել հայ-թուրքական առևտրատնտեսական կապերի լեգալացման հարցը Թուրքիայում իրենք փորձել են գտնել այն որոշման տեքստը, որով 1993թ. Թուրքիայի կառավարությունը փակել էր հայ-թուրքական սահմանը, սակայն չեն կարողացել, ինչից կարելի է եզրակացնել, որ սահմանը փակվել է կարգադրության հիման վրա և հետևաբար կարող է վերաբացվել համարժեք կարգադրությամբ1: «Ֆուտբոլային դիվանագիտության» ծավալման ամբողջ ընթացքում ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ գործընթացը հովանավորող երկրների ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության, նաև այլ երկրների դիվանագետներին ու մասնագետներին հետաքրքրել է այն հարցը, թե կարող են արդյոք փաստացի գոյություն ունեցող առևտրատնտեսական հարաբերությունները լուրջ փաստարկ լինել քաղաքական երկխոսության մեջ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների վերաբացմանը նպաստելու առումով: Այս հարցի թուրքական կողմի գնահատականների վառ օրինակը վերոհիշյալ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի մեկ այլ ներկայացուցչի դոկտոր Սեդաթ Լաչի-ների ուսումնասիրությունն է, որը Հայաստանի հետ առանց հայտնի նախապայմանների հարաբերությունների կարգավորման հետևողական մերժման ջատագովության ցայտուն օրինակ է: Արձանագրելով, որ հայ-թուրքական սահմանի բացման խնդրում ամենամեծ սպասելիքը տնտեսական ոլորտում է, հոդվածագիրը նախ ձևակերպել, ապա փորձել է քննել թուրքական կողմի հնարավոր ակնկալիքը' ըստ սահմանի բացման գաղափարի կողմնակիցների: Ըստ այդմ, Թուրքիան կարճ ժամանակում Հայաստանի տնտեսությունը կվերցներ իր ազդեցության տակ, կաճեին թուրքական և հայկական տնտե-

1 Ար.Սաֆարյաե, Հայ-թուրքական առևտուրը որպես տարածաշրջանային գործընթացների ինդիկատոր, http://www.azg.am/AM/2012101209

77

Դ. Սաֆարան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

սությունների եկամուտները, Հարավային Կովկասում ու Թուրքիայի արևելյան շրջաններում կգրանցվեր տնտեսական աճ: Այդ ակնկալիքների շարքում է նաև գործազրկության նվազումը Թուրքիայի արևելյան շրջաններում1։ Իրականում, սակայն, հեղինակը չի կիսում այս տեսակետների լավատեսությունը մի շարք պատճառներով: Ըստ նրա Հայաստանը հայկական սփյուռքի ներդրումներով հանդերձ փոքր ու փակ երկիր է, որի բնակչությունը քիչ է Անկարայի բնակչությունից, իսկ <<Թուրքսել»-ի տարեկան շրջանառությունը գերազանցում է Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի տարեկան ծավալը: Արձանագրելով, որ Հայաստանի հետ Թուրքիան արդեն ունի առևտրական հարաբերություններ, որոնք իրականացվում են Վրաստանի և Իրանի վրայով, հեղինակը պնդում է, որ եթե այդ ապրանքներն ուղղակիորեն մտնեն Հայաստան, տեղի կունենա դրանց գների անկում, ինչը, սակայն, չի հանգեցնի թուրքական ապրանքների նկատմամբ պահանջարկի էական բարձրացմանը: Հեղինակի հաշվարկով Հայաստանի հետ թուրքական առևտրի տարեկան ծավալը $50-ից 250 մլն-ի միջև է տատանվում: Եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ Հայաստանից ավելի մեծ Վրաստանի և Ադրբեջանի հետ Թուրքիայի առևտուրն այս թվերից շատ չի տարբերվում, ապա Հայաստանի շուկայի նվաճումը Թուրքիայի համար առանձնապես ոգևորող չի կարելի համարել: Թուրքիայի արևելյան շրջաններում զբաղվածության մակարդակի բարձրացման մասին խոսակցությունները, ըստ հոդվածագրի, նույնպես խիստ չափազանցված են, որովհետև Արևելքում Վրաստանի, Նախիջևանի (Ադրբեջանի) և Իրանի հետ սահմանները բաց են, և այդ տարածաշրջանում որևէ տնտեսական թռիչք չի գրանցվել: Հեղինակը եզրակացնում է, որ սահմանի բացումից ավելի շատ կօգտվեն Արևմուտքի անդրազգային ընկերու-

1 Dr. Sedat Laginer, Ermenistan Sinir Kapisini Agmanin Maliyeti, http://www.usakgundem.com/ haber/128/ermenistan-sinir-kapisini-a%C3%A7manin-maliyeti.html

78

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Դ. Սաֆարան

թյունները: Սահմանի բացումից Թուրքիայի արևելյան նահանգների ակնկալիք օգուտը կարող են լինել Հայաստանից եկող զբոսաշրջիկները, որոնք կարող են աշխուժացնել մի քանի քաղաքների առևտուրն ու արհեստները, սակայն սա շատ փոքր «մրցանակ» է' մյուս արժեքների համեմատ: Երկու հարևան երկրների միջև սահմանների փակ մնալը ցանկալի վիճակ չէ1:

Վերոհիշյալը հիմք է տալիս անելու հետևյալ եզրակացությունները

1. Հակառակ պաշտոնական հարաբերությունների բացակայությանը և փակ սահմաններին, հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունները կայուն մակարդակի վրա են եղել հանդիսանալով Հայաստանի ներկրման ընդհանուր ծավալի կարևոր մասը:

2. Հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերությունները, ծավալվելով Թուրքիայի կառավարության կողմից 1993թ. մայիսին հայտարարված արգելամիջոցների (էմբարգո) պայմաններում, Թուրքիայի տնտեսության ընդհանուր ծավալում եղել են աննշան և, թուրք վերլուծաբանների գնահատմամբ, չէին կարող էական ազդեցություն ունենալ իրենց երկրի, մասնավորապես Հայաստանին սահմանակից արևելյան նահանգների տնտեսական վիճակի բարելավման հնարավորության վրա:

3. Հայաստանի տնտեսագետները հայ-թուրքական քաղաքական երկխոսության և «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալման ժամանակ զգուշացրել են ՀՀ իշխանություններին հայ-թուրքական սահմանի վերաբացման և ուղիղ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դեպքում Հայաստանի տնտեսության համար առաջացող սպառնալիքների և մարտահրավերների մասին:

1 Նույն տեղում։

79

Դ. Սաֆարան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

4. Դրա հետ մեկտեղ, հետազոտությունները ցույց են տվել, որ թուրք գործարարների շրջանում կա հետաքրքրություն հայ գործընկերների հետ գործարար կապեր հաստատելու և զարգացնելու հարցում: Այդ հետաքրքրությունը մշտապես եղել է անցած բոլոր տարիների ընթացքում, սակայն այդ շրջանակների քաղաքական ազդեցությունը Թուրքիայում որոշումների ընդունման գործընթացի վրա ազդելու համար եղել է չափազանց թույլ:

5. Թուրքիայում 2001-2011թթ., չնայած սկզբում հասարակական, իսկ այնուհետև պետական մակարդակով ծավալված քաղաքական երկխոսությանը, չի քննարկվել 1993թ. էմբարգոն վերացնելու հարցը, որովհետև Թուրքիայի իշխանությունները նույնիսկ երկխոսության պարագայում մտադրված չեն եղել Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց քաղաքական նախապայմանների:

Մայիս, 2014թ.

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

(2001-2011թթ.)

Դավիթ Սաֆարան

Ամփոփագիր

Հայաստանը, ինչպես և հետխորհրդային մյուս հանրապետությունները, անկախության ձեռքբերումից անմիջապես հետո ճանաչվեց Թուրքիայի կողմից: Սակայն թուրքական իշխանությունները ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար երկու հիմնական պայման են առաջադրել. հրաժարում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու և դատապարտելու պահանջներից և հայկական զորքերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղից: 1993թ. մայիսին Թուրքիան փակեց սահմանը Հայաստանի հետ և էմբարգո

80

<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Դ. Սաֆարան

դրեց երկկողմ առևտրային հարաբերությունների վրա: Այնուամենայնիվ, անկախության տարիներին ՀՀ-ի և Թուրքիայի միջև բավական կայուն առևտրային և տնտեսական հարաբերություններ են զարգանում, որոնց ֆինանսական արտահայտությունը, ըստ տարբեր գնահատականների, կազմում է տարեկան $1-2 մլրդ։ Ընդ որում այդ գումարի առյուծի բաժինը պատկանում է թուրքական ապրանքների ներմուծմանը։

Երկու երկրների վերլուծաբանները, մինչև «ֆուտբոլային դիվանագիտությունն» սկսվելը և դրա իրականացման գործընթացում, ընդգծում էին տնտեսական գործոնների կարևորությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Սակայն թուրք փորձագետները եկել են այն եզրահանգման, որ տնտեսական հարաբերությունների պոտենցիալն այնքան սահմանափակ է, որ չի կարող դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին քաղաքական որոշման լուրջ առիթ հանդիսանալ։ Այս իրադրության արդյունքում 2009թ. Ժնևում ստորագրված հայ-թուրքա-կան արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվեց։

Հոդվածում, հենվելով թուրքական աղբյուրների և հետազոտությունների վրա, վերլուծվում են հայ-թուրքական երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն ու դրանց ծավալը։

АРМЯНО-ТУРЕЦКИЕ ТОРГОВО-ЭКОНОМИЧЕСКИЕ СВЯЗИ

в условиях блокады и отсутствия

ДИПЛОМАТИЧЕСКИХ ОТНОШЕНИЙ (2001-2011ГГ.)

Давид Сафарян

Резюме

Армения, как и другие постсоветские республики, была признана Турцией сразу же после обретения независимости. Однако турецкие власти выдвинули два основных условия для установления дипломатических отношений с РА: отказ от требований по международному признанию и осуждению Геноцида армян в Османской империи и вывод армянских войск из Нагорного Карабаха. В мае 1993г. Турция заблокировала свои границы с Арменией и ввела эмбарго на двусторонние торговые отношения. Тем не менее за годы независимости между РА и Турцией довольно стабильно развивались торговые и экономические отношения, финансовое выражение которых, по разным оценкам, составляет $1-2 млрд. в год. При этом львиная доля этой суммы приходится на импорт турецких товаров.

81

Դ. Սաֆարան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (56), 2014թ.

Аналитики обеих стран, еще до начала и в процессе осуществления «футбольной дипломатии», подчеркивали важность экономических факторов для нормализации двусторонних отношений. Однако турецкие эксперты пришли к выводу, что потенциал экономических отношений настолько ограничен, что это не может быть серьезным поводом для принятия политического решения об установлении дипломатических отношений. В результате этой установки процесс ратификации подписанных в в Женеве в 2009г. армяно-турецких протоколов был заморожен.

В статье с опорой на турецкие источники и исследования анализируются двусторонние армяно-турецкие торгово-экономические отношения и их объем.

ARMENIAN-TURKISH TRADE AND ECONOMIC TIES UNDER CONDITIONS OF BLOCKADE AND ABSENCE OF DIPLOMATIC RELATIONS (2001-2011)

David Saftryan

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Resume

Turkey recognized Armenia, as well as other post-Soviet republics immediately after they gained independence. However, Turkish government put forward two conditions for establishing diplomatic relations with Armenia: (i) abandoning demands for international recognition and condemnation of the Armenian Genocide, and (ii) pulling out the Armenian troops from Nagorno Karabakh. In May 1993 Turkey blocked its borders with Armenia and imposed embargo on bilateral trade relations. Despite this, during the years of independence, trade and economic relations between RoA and Turkey developed in a rather stable manner. According to various assessments, in monetary terms these relations comprise about $1-2 billion annually. Import of Turkish goods constitutes a major part in this number.

Even prior to and during the process “football diplomacy”, analysts in both countries have underscored the significance of economic factors in normalizing the bilateral relations. However, the Turkish experts concluded that the potential of economic relations is so limited that it cannot become a basis for making a political decision to establish diplomatic relations. As a result of this thinking the ratification process of Armenian-Turkish protocols signed in Geneva in 2009 was frozen.

Armenian-Turkish bilateral trade and economic relations and their volume are analyzed in the article based Turkish sources and research.

82

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.