Научная статья на тему 'ՌԵՆԴ կորպորացիան Եվ մենք. Հայաստան - Թուրքիա հարաբերությունները'

ՌԵՆԴ կորպորացիան Եվ մենք. Հայաստան - Թուրքիա հարաբերությունները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
233
42
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արա Մարջաեյան

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների հաստատմանն ուղղված վերջին գործընթացները մեր տարածաշրջանի ապագան ուրվագծող, թերևս, ամենաէական (եթե ոչ՝ ամենաէական) գործոններից են: Սևեռուն ուշադրությունն այս խնդրի նկատմամբ մեծ է թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ աշխարհի ուժային կենտրոնների կողմից: Մյուս կողմից, անցած տասնամյակների ընթացքում մեկ անգամ չէ, որ ԱՄՆ ՌԵՆԴ կորպորացիայի որոշ ուսումնասիրություներ լրջորեն ներազդել են աշխարհում ԱՄՆ վարած քաղաքականության վրա, նույնիսկ կերտել կամ ձևափոխել են ԱՄՆ ռազմավարական մոտեցումները, անգամ մտածելակերպը` թե՛ միջազգային, թե՛ ներքին խնդիրների լայն տիրույթում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье приводятся основные положения и выводы относительно роли Турции в регионе и установления взаимоотношений между Арменией и Турцией по материалам недавнего исследования корпорации RAND (США). Коментируется специфика этих выводов. В свете стратегического отката «мессианской Америки» из нашего региона, обрисованы некоторые геополитические реалии, стоящие перед Арменией и регионом.

Текст научной работы на тему «ՌԵՆԴ կորպորացիան Եվ մենք. Հայաստան - Թուրքիա հարաբերությունները»

ՌԵՆԴ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ԵՎ ՄԵՆՔ. ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արա Մարջաեյան'

Սառը պատերազմի ավարտից հետո, հակառակ ոմանց սպասումների, Թուրքիայի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար ոչ թե նվազել, ար էապես բարձրացել է:

Ս Լարաբի, ՌԵՆԴ կորպորացիա, 2010թ. փետրվար

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանն ուղղված վերջին գործընթացները մեր տարածաշրջանի ապագան ուրվագծող, թերևս, ամենաէա-կան (եթե ոչ ամենաէական) գործոններից են: Սևեռուն ուշադրությունն այս խնդրի նկատմամբ մեծ է թե տարածաշրջանի երկրների, թե աշխարհի ուժային կենտրոնների կողմից: Մյուս կողմից, անցած տասնամյակների ընթացքում մեկ անգամ չէ, որ ԱՄՆ ՌԵՆԴ կորպորացիայի որոշ ուսումնասիրություներ լրջորեն ներազդել են աշխարհում ԱՄՆ վարած քաղաքականության վրա, նույնիսկ կերտել կամ ձևափոխել են ԱՄՆ ռազմավարական մոտեցումները, անգամ մտածելակերպը' թե միջազգային, թե ներքին խնդիրների լայն տիրույթում:

Ուստի, զարմանալի չէ, որ հոդվածը նվիրված է մեր տարածաշրջանում Թուրքիայի դերակատարմանը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդի գործընթացին վերաբերող ԱՄՆ հեղինակավոր ՌԵՆԴ կորպորացիայի ժամանակագրորեն վերջին ու համեմատաբար ամբողջական հրատարակման քննությանը: *

* Համաշխարհային բանկի վերականգնվող էներգետիկայի ծրագրի համակարգող, տեխնիկական գիտությունների թեկնածու։

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Ա.Մարջանյան

1. Դժվարին գործընկերություն.

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանում

2010թ. փետրվարի 3-ին ՌԵՆԴ կորպորացիայում կայացավ Սթիվեն Լարաբիի «Դժվարին գործընկերություն. ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանում» ուսումնասիրության MG-8893-AF հաշվետվության շնորհանդեսը [1]: Այն իրականացված էր 2007թ. բյուջետային տարվա միջոցներով' ՌԵՆԴ կորպորացիայի «Ռազմավարություն և դոկտրին ծրագիր» ստորաբաժանման կողմից (Strategy and Doctrin Program of RAND), որպես, ամենայն հավանականությամբ' ավելի լայնածավալ «Դժվարին գործընկերություններ. ԱՄՆ հարաբերությունների անվտանգության պահպանումն աճող մարտահրավերների պարագայում և դրա հետևանքները ԱՄՆ օդային ռազմուժի համար» ուսումնասիրության բաղկացուցիչ մաս1: Ուսումնասիրությունը կատարվել է ՌԵՆԴ կորպորացիայի ԱՄՆ օդային ռազմուժի ծրագրի (Project Air Force) շրջանակներում և պատվիրվել է ԱՄՆ օդային ռազմուժի գլխավոր հրամանատարության Օպերացիոն պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորատի տնօրենի կողմից [1, pp iii-iv]:

Ստորև, առանց մեկնաբանությունների, ներկայացնում ենք [1] հիմնական դրույթները և եզրակացությունները: Թարգմանության ժամանակ խստագույնս հետևել ենք բնագրին: Բառերը, որոնք բացակայում են անգլերեն բնագրում, բայց որոնց առկայությունը համարժեք է դարձնում հայերեն թարգմանությունը, բերվում են քառակուսի փակագծերում: Մեր դիտարկումները կատարում ենք միայն տողատակում, իսկ որոշակի վերլուծություն և մեկնաբա-նություններ կատարվում են հոդվածի վերջին բաժնում:

ԱՄՆ - Թուրքիա հարաբերությունները

Համաձայն [1]-ի, վերջին տարիներին ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները որոշակիորեն սառեցին և, անգամ, վտանգվեցին: Որոշ մեկնաբանների կարծիքով, սա պայմանավորված էր Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ի համար Թուրքիայի ռազմավարական նշանակության դերի կորստով: Պրն Լարաբիի կարծիքով, դա այդպես չէ: Հակառակը: Թուրքիան գտնվում է Բալկաննե-րի, Միջին Արևելքի, Կովկաս/Կենտրոնական Ասիայի և Պարսկական ծոցի տարածաշրջանների խաչմերուկում: Տարածաշրջաններ, որոնց ռազմավարական

1 “Troubled Partnerships: The Growing Challenge of Managing U.S. Security Relationships and Implications for the United States Air Force" Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ այս ուսումնասիրությունը ոգով և բովանդակությամբ ԱՄՆ միջազգային ռազմական համագործակցության և ռազմավարության կերտման գործում ՌԵՆԴ-ի վաղեմի փառքը կազմած R-244 ուսումնասիրության ժառանգն ու տրամաբանական շարունակությունն է: Դա է վկայում այն փաստը, որ Ինջիրլիք (և այլ) ռազմական հենակայանների հետ կապված հարցերը կարմիր թելով անցնում են աշխատության գրեթե բոլոր էջերով:

15

Ա. Մարջաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

նշանակությունը [ԱՄՆ-ի համար] Սառը պատերազմի ավարտից հետո միայն աճեց: Եվ այս բոլոր տարածաշրջաններում ԱՄՆ-ի համար իր քաղաքական նպատակներին հասնելու գործում, գրում է պրն Լարաբին, Թուրքիայի համագործակցությունը կրիտիկական է համարվում: Դե, իսկ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների որոշակի սառեցման, վերջին տարիներին Թուրքիայում հակա-ամերիկյան տրամադրությունների շոշափելի աճի գործում վճռորոշ դերակատարում ունեին հետևյալ երեք հանգամանքները:

Նախ, 2003թ. [ԱՄՆ] ներխուժումը Իրաք և այս երկրի հյուսիսում քրդական անջատողական պետության հիմնման հեռանկարը լրջորեն ջղաձգում են Թուրքիայի իշխանություններին, որոնք այստեղ վտանգ են տեսնում իրենց երկրի տարածքային ամբողջականության տեսանկյունից: Այս վախն էլ ավելի է խորանում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կողմից ապստամբության վերսկսմամբ (resumption of an insurgency), որը Հյուսիսային Իրաքում գտնվող ապաստարաններից ահաբեկչական գրոհներով հատում է իրաքա-թուրքական սահմանը: Այս ահաբեկչական գրոհները Թուրքիայի անվտանգության թիվ մեկ խնդիրն են:

Այնուհետև, Անկարայի այս մտավախությունները համալրվում (եթե ոչ ամրապնդվում) են Իրանի և Սիրիայի նկատմամբ սեփական մոտեցումների համեմատ ԱՄՆ քաղաքական մոտեցումների տարբերությամբ: Իրոք, ԱՄՆ-ը ձգտում է մեկուսացնել Իրանը և Սիրիան, մինչդեռ Անկարան հետևողականորեն իրականացնում է այս երկրների հետ մերձեցման քաղաքականություն: Քաղաքական այս մոտեցումների տարբերությունը տեսանելի էր նույնիսկ մինչև Թուրքիայում Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալը (2002թ.), որը դարձավ էլ ավելի ընդգծված դրանից հետո:

Վերջապես, Իրանի միջուկային ծրագրի իրականացմամբ մտահոգված լինելով հանդերձ Թուրքիան, այնուամենայնիվ, խստորեն դեմ է Իրանին ռազմական հարված հասցնելուն: [Թուրքիայի տեսանկյունից] դա լրջորեն կվտանգի Միջին Արևելքի կայունությունը: Պրն Լարաբին մանրամասնում է այս հարցը պնդելով, որ <<ԱՄՆ-ի կողմից Իրանին ռազմական հարված հասցնելը ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ճգնաժամ կառաջացնի և կարող է ստիպել Էրդողանի կառավարությանը դժվարացնել կամ կասեցնել Թուրքիայում ԱՄՆ ռազմական կառույցների, մասնավորապես Ինջիրլիքի օդային ռազմակայանի օգտագործումը» [1, pp. xii, տե ս նաև pp. 36-37]1:

1 Իսրայելի կողմից նման հարվածի հավանականության գնահատումը և դրա հետևանքների վերլուծությունը [1]-ում բացակայում են, թեև կասկածից վեր է, որ այդպիսի վերլուծություններ արվել են վերը նշված լայնածավալ ուսումնասիրության շրջանակներում: Արժե նշել նաև, որ Իսրայելի քաղաքականության դիտարկումը Թուրքիայի և Կովկասի առնչությամբ [1]-ում ընդհանրապես բացակայում է: Կարծում ենք, սա լուրջ բացթողում է պրն Լարաբիի 2003թ. ավելի վաղ ուսումնասիրության համեմատ [2]: Այս վերջինից մենք տեղեկացել էինք, որ նոր դարասկզբին «Իսրայելն էականորեն ընդլայնեց իր դերակատարումը Եվրա-սիայում և հատկապես Ադրբեջանում: ...Իսրայելը վճռականորեն սատարում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմում ...ընդհուպ մինչև սպառազինության մատակարարում և հետախուզական աջակցություն» [2, pp. 119-121]: Ի նչ է կատարվում այս հարցում հիմա [1]-ից պարզ չէ:

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԱՄարջանյան

Ի մի բերելով այս հանգամանքները ԱՄՆ-Թուրքիա ռազմական համագործակցության տեսանկյունից պրն Լարաբին նշում է, որ այն ևս վերջին տարիներին անկում է ապրել: Այսպես, ԱՄՆ Կոնգրեսը, ելնելով Թուրքիայում մարդու իրավունքների և Կիպրոսի խնդիրներից, կասեցրել է Թուրքիա սպառազինություն վաճառքի մի շարք ծրագրեր: Ընդհանրապես, այս համագործակցությունը ճահճացել է, և Սիհոկ տիպի 17 ուղղաթիռների վաճառքից հետո (2006թ. աշուն) այս ուղղությամբ ոչինչ չի արձանագրվել1: Թուրքիան սկսում է լրջորեն կասկածել ԱՄՆ հուսալի ռազմական գործընկեր լինելու հարցում և ընդլայնում է ռազմական համագործակցությունն այն երկրների հետ, որոնք սպառազինության մատակարարման գործում ավելի «մեղմ» քաղաքականություն են վարում: Դրանք առաջին հերթին Իսրայելն ու Ռուսաստանն են [1, pp. xii, տե ս նաև pp. 77-78]:

ռ

Որո նք են Թուրքիա-ԱՄՆ [ռազմավարական] համագործակցության վերակենդանացման համար [1]-ում արվող առաջարկները: Դրանք ընդհանուր առմամբ 18-ն են և ձևակերպված են 7 տարբեր հարթություններում հարցի դիտարկման արդյունքում: Այդ հարթություններն են. 1. Թուրքիան և Հյուսիսային Իրաքը, Քրդական հարցը [1, Ch. 3], 2. Թուրքիան և Միջին Արևելքը [1, Ch. 4], 3. Թուրքիան և Եվրասիան ու Կովկասը [1, Ch. 5], 4. Թուրքիան և ԵՄ-ը [1, Ch. 6], 5. Թուրքիան և Կիպրոսն ու Հունաստանը [1, Ch. 6], 6. Թուրքիայի հետ ԱՄՆ ռազմական համագործակցությունը [1, Ch. 7], 7. Ժողովրդավարա-ցումը ու Թուրքիայի ներքին ռեֆորմները [1, Ch. 8]: Ստորև ներկայացնենք դրանցից վեցը: Մեզ համար առավել հետաքրքրական «Թուրքիան և Եվրասիան ու Կովկասը» հարթությունում արվող դիտարկումներն ավելի հանգա -մանալի կներկայացվեն հոդվածի հաջորդ բաժնում:

Թուրքիան և Հյուսիսային Իրաքը, Քյպական հարց

Այստեղ Թուրքիա-ԱՄՆ համագործակցության վերակենդանացմանն ուղղված առաջարկները հինգն են: Նախ, ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի քաղաքական և հետախուզական օժանդակումը Թուրքիային' ընդդեմ ՔԱԿ ահաբեկչության: Պրն Լարաբիի գնահատմամբ, այս հարցն այն «լակմուսյան թեստն» է, որի արդյունքներով Թուրքիան կգնահատի ԱՄՆ իրական դիրքորոշումը ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական հարաբերությունների դաշտում:

Երկրորդ, ԱՄՆ-ը պետք է հավելյալ ճնշում գործադրի [Իրաքի հյուսիսում գործող] Քրդստանի տարածքային կառավարության վրա (ՔՏԿ, KRG)' վերջինիս մղելով ՔԱԿ-ի դեմ, նրան զրկելով քաղաքական և լոգիստիկ օժան-

1 Պրն Լարաբին նկատի ունի ԱՄՆ-ից Թուրքիա սպառազինությունների միայն կոմերցիոն բնույթի մատակարարումները: Միջպետական պայմանագրերով նախատեսված $15 մլրդ ընդհանուր արժողությամբ մատակարարումները բավական տպավորիչ են:

17

Ա. Մարջաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

դակումից: Պրե Լարաբիի գեահատմամբ, սա թույլ կտա որոշ առումով մեղմել հակաամերիկյաե տրամադրությունների աճը Թուրքիայում:

Երրորդ, ՔԱԿ վտաեգը [Թուրքիայի համար] չի կարող չեզոքացվել բացառապես ռազմակաե ուժով: Ուստի, այե պետք է լրացվի Քրդակաե բողոքի (Kurdish grievances) արմատեերիե հասցեագրված սոցիալակաե և քաղաքա-կաե բարեփոխումեերով: Ըստ [1]-ի, այստեղ դրակաե տեղաշարժ է հաեդիսա-եում Էրդողաեի կառավարությաե կողմից 2009թ. ամռաեը մեկեարկած «Քրդակաե հարցում բաց լիեելու» եախաձեռեություեը (“Kurdish Opening”):

Չորրորդ, ԱՄՆ-ը պետք է հորդորի և էապես աջակցի Թուրքիայի ջաեքե-րիե Հյուսիսայիե Իրաքի ՔՏԿ լիդերեերի հետ աեմիջակաե երկխոսություե սկսելու ուղղությամբ: Այս ուղղությամբ որշակի քայլեր արդեե իսկ իրակա-եացվել եե 2008թ. վերջիե: Սակայե գործըեթացը մեում է փխրուե և պահաե-ջում է ԱՄՆ ուժեղ օժաեդակումը: «Երկարաժամկետ հեռաեկարում Թուրքիայի հարավայիե սահմաեեերում կայուեություեե աեհեար է առաեց Թուրքիայի կառավարությաե և ՔՏԿ-ի միջև [որոշակի] համաձայեությաե (accommodation): Սա չի եշաեակում, որ Թուրքիաե պետք է ճաեաչի Քրդակաե իեքեուրույե պե-տություեը, բայց և այեպես տարածաշրջաեայիե կայուեությաե բուե գոյությաե համար Թուրքիաե պետք է մշակի [իր] modus vivendi-ե ՔՏԿ-ի հետ: Իսկ սա աեհեար է առաեց ՔՏԿ լիդերեերի հետ աեմիջակաե երկխոսությաե»,- գրում է պրե Լարաբիե:

Եվ վերջապես, հիեգերորդ, Իրաքից զորքերը դուրս բերելու հետ մեկտեղ ԱՄՆ-ը պետք է ուժեղացեի ջաեքերը Բաղդադի կեետրոեակաե կառավարությաե և ՔՏԿ-ի միջև լարվածություեը ցրելու ուղղությամբ: Այս լարվածություեը լրջագույե վտաեգ է Իրաքի որպես միացյալ պետություե, գոյությաե համար և էապես խճողում է Թուրքիայի աեվտաեգությաե խեդիրեերը: Եվ այստեղ վճռորոշ է ժամաեակի գործոեը: Իրոք, մի կողմից ԱՄՆ ռազմուժի եերկայու-թյուեը Հյուսիսայիե Իրաքում այս երկրի իրավիճակի վրա ԱՄՆ քիչ թե շատ եերազդմաե լծակեեր է ապահովում: Սակայե, մյուս կողմից, ԱՄՆ ռազմուժի եերկայություեե այստեղ չպետք է հակասի [Իրաքում] Մալիքի կառավարությաե հետ ստորագրված «Ռազմուժի կարգավիճակի մասիե համաձայեագրի» դրույթեերիե1:

1 Այլ խոսքերով այե բաեից հետո, երբ ԱՄՆ եախագահ Բ.Օբամաե ի լուր աշխարհի հրապարակեց Իրաքից ԱՄՆ ռազմուժի դուրսբերմաե ժամաեակացույցը, այս հարցում «հաշվիչը միացված է»: Ի դեպ, ժամաեակի գործոեի հեեց այսպիսի ճեշումից խուսափելու աեհրաժեշտությամբ էր պայմաեավորված ԱՄՆ եախկիե եախագահ Բուշ-կրտսերի վարչակազմի համառ դիմադրություեը' Իրաքից ամերիկյաե զիեուժի դուրսբերմաե ժամաեակացույցի որևէ հրապարակմաե հարցում: «Դրա ժամաեակը կգա, երբ գործը կարվի». սա էր մոտեցումը (տե ս եաև ստորև):

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Ա.Մարջանյան

Թուրքիան և Միջին Արնեյքը

Միջին Արևելքի տարածաշրջանային գործընթացների հարթությունում [1]-ում ձևակերպված առաջարկները երեքն են: Նախ, ԱՄՆ քաղաքականություն կերտողները պետք է դադարեցնեն Թուրքիան Միջին Արևելքի երկրների համար իբրև մոդել ներկայացնել: Սա Թուրքիայի ազդեցիկ քեմալիստական շրջանակներում տհաճություն է առաջացնում, քանի որ նրանք կարծում են, թե այսպիսով թուլացվում է Թուրքիայի արևմտամետությունը, և իրենց երկիրն ավելի է մոտեցվում Միջին Արևելքին: Մյուս կողմից, ի հակադրություն [ԱՄՆ] այսպիսի քարոզչության, Թուրքիայում կարող է ուժգնանալ քաղաքական իսլամը, իսկ երկրի աշխարհիկ [արժեհամակարգի] սկզբունքները կենթարկվեն էրոզիայի: Վերջին մտավախությունը հատկապես ուժեղ է Թուրքիայի ռազմական շրջանակներում:

Երկրորդ, ԱՄՆ-ը պետք է շարունակի պատրաստակամ լինել Իրանի և Սիրիայի հետ երկխոսություն բացելու մեջ' Իրաքի կայունացման հարցում այս երկրների ներառման դիվանագիտական ջանքերի ուղղությամբ:

Եվ երրորդ, ԱՄՆ-ը պետք է մեծացնի ջանքերը Թեհրանին միջուկային զենք ունենալու փորձերից հրաժարվել տալու համար:

Թուրքիան և ԵՄ-ը

Եվրամիության հետ կապված գործընթացների հարթությունում [1]-ում ձևակերպված առաջարկները երկուսն են: Առաջին. ԱՄՆ-ը պետք է շարունակի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օժանդակումը: Այս գործընթացի հաջող ավարտը ցույց կտա, որ Արևմուտքը մահմեդականների համար բնածին թշնամական չէ: Մինչդեռ, հակառակ դեպքում, Թուրքիայում կուժեղանան հակաարևմտյան դիրքորոշում ունեցող ուժերը, ինչը շահեկան չէ ոչ Արևմուտքի, ոչ էլ Թուրքիայի համար:

Երկրորդ. հաշվի առնելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խնդրի նկատմամբ զգայունությունը ԵՄ անդամ մի շարք երկրներում1 այս հարցում ԱՄՆ օժանդակումը Թուրքիային պետք է լինի վարագույրների հետևում իրականացվող ոչ հրապարակային լուռ դիվանագիտության տեսքով: Այս հարցում ԱՄՆ-ը պետք է խուսափի բացահայտ ճնշումներից և «ձեռքերի ոլորումից»։

Թուրքիան և Կիպրոսն ու Հունաստանը

Հունաստանի և Կիպրոսի հարցում առաջարկները նույնպես երկուսն են: Առաջին. ԱՄՆ-ը պետք է ինտենսիվացնի ջանքերն Էգեյան ծովում Հունաստանի և Թուրքիայի տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ: Այն ժամա-

Պրն Լարաբին առաջին հերթին նկատի ունի Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրիան [տե ս 1, Ch. 9, p. 112]։

19

Ա. Մարջաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

եակ, երբ ՆԱՏՕ-ե լրջագույն մարտահրավերների է դիմակայում Աֆղաեստա-եում և հետխորհրդայիե տարածքում [ Ա. Մ], վերջիե բաեը, որը պետք է ԱՄՆ-իե, եոր հակամարտություեե է Էգեյաեում, գրում է պրե Լարաբիե: Երկրորդ. ԱՄՆ-ը պետք է օժաեդակի և խրախուսի Կիպրոսի երկու համայեքեերի միջև ՄԱԿ հո-վաեու եերքո ըեթացող միջհամայեքայիե երկխոսություեը: Այս հարցում առաջխաղացումը կեպաստի ԵՄ-իե Թուրքիայի աեդամակցությաե խեդրիե:

Թուրքիայի հետ ԱՄՆ ոազմակաե համագործակցություեը

Այս առեչությամբ [1]-ում ձևակերպված է երկու առաջարկ: Նախ, ԱՄՆ եախագահ Օբամայի այցի հետքերով1 ԱՄՆ-ը պետք է աեմիջապես եախա-ձեռեի Թուրքիայի հետ լայե ռազմավարակաե երկխոսություե' Թուրքիայում ռազմակաե հեեակայաեեերի, հատկապես Իեջիրլիք հեեակայաեի ապագա օգտագործմաե ուղղությամբ: Այս կապակցությամբ պրե Լարաբիե եշում է, որ հաշվի առեելով Թուրքիայի աճող հետաքրքրություեը Միջիե Արևելքի եկատ-մամբ, ամեեայե հավաեակաեությամբ Թուրքիաե չափազաեց զգայուե կլիեի Իեջիրլիք (և այլ) հեեակայաեեերը միջիեարևելյաե ճգեաժամերի ժամաեակ օգտագործելու հարցում: Այսպիսով, Միջիե Արևելքում ծագած ճգեաժամերի ժամաեակ ԱՄՆ-ը չի կարող ավտոմատ կերպով եզրակացեել, որ կկարողաեա օգտագործել Իեջիրլիք (և այլ) հեեակայաեեերը Թուրքիայում, եթե միայե դա Թուրքիայի ազգայիե շահերից բխող չհամարվի:

Երկրորդ. բալիստիկ հրթիռեերից պաշտպաեություեը կարող է կարևոր հարց դառեալ ԱՄՆ-Թուրքիա ռազմակաե համագործակցությաե ապագայի համար: Իրաեի' միջուկայիե զեեք ձեռք բերելու հեռաեկարի ֆոեիե ԱՄՆ-ը պետք է ուսումեասիրի [Թուրքիայում] հակաբալիստիկ պաշտպաեությաե [համակարգի տեղակայմաե] հեարավորություեեերը' երկկողմ և ՆԱՏՕ առումեերով: Պրե Լարաբիի կարծիքով, սա թույլ կտա ապահովագրել Թուր-քիայիե Միջիե Արևելքից արձակվող բալիստիկ հրթիռեերի աճող վտաեգից1 2:

1 (in the wake of ...). Պրե Լարաբիե եկատի ուեի 2009թ. ապրիլի սկզբիե եախագահ Օբամայի այցը Թուրքիա:

2 Ցավոք, ՌԵՆԴ կորպորացիայի մեր տարածաշրջաեի համար այս, թերևս, սեեսացիոե առաջարկե ըստ ար-ժաեվույե չլուսաբաեվեց ոչ հայրեեակաե, ոչ այլ հրապարակումեերում (եթե չհաշվեեք Finacial Tms-ի ս.թ. փետրվարի 19-ի սեղմ հաղորդագրություեը: Հիշեցեեեք, որ [1]-ի շեորհաեդեսը կայացավ ս.թ. փետրվարի 3-իե): ԱՄՆ-Թուրքիա ռազմակաե համագործակցությաե խեդիրեերը մաերամասեող [1]-ի 7-րդ գլխում այս կապակցությամբ ոչ մի բաե չի ասվում: Ըեդհաերապես, այս առաջարկը կարծես թե դուրս է մեում քեեվող հաշվետվությաե համատեքստից: Տպավորություե է ստեղծվում, թե այե արված է վերջիե պահիե' Պեետա-գոեից կամ Սպիտակ տեից եկած ազդակեերիե ի պատասխաե:

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Ա.Մարջանյան

Ժողռվրդավարացռւմը և Թուրքիայի ներքին ռեֆորմները

Այս հարթությունում [1]-ում ձևակերպված առաջարկները հետևյալներն են.

1. ԱՄՆ-ը պետք է խրախուսի Թուրքիայում ժողովրդավարացման և ներքին բարեփոխումների գործընթացները,

2. ԱՄՆ-ը պետք զերծ մնա Թուրքիայում աճող կրոնական գիտակցությանը գերարձագանքելուց:

2. Թուրքիան և մենք' ըստ ՌԵՆԴ-ի

Որոշակի պատկերացում կազմելով վերը նշված յոթ հարթություններից վեցում ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցության վերակենդանացմանն ուղղված [1]-ում արվող առաջարկների մասին անդրադառնանք «Թուրքիան և Եվրասիան ու Կովկասը» հարթությունում արվող առաջարկներին, որոնք հատկապես հետաքրքրական են մեզ համար: Դրանք ընդամենը երկուսն են և բավական լակոնիկ: Մենք դրանք կներկայացնենք սույն բաժնի վերջում, իսկ այստեղ ավելի հանգամանալի կդիտարկենք այն վերլուծությունները, որոնք և պրն Լարաբիին հանգեցնում են այդ երկու առաջարկներին:

Թուրքիան և Եվրասիան ու Կովկասը

«Թուրքիան և Եվրասիան ու Կովկասը» հարթությունում արվող վերլուծությունները կենտրոնացված են [1] աշխատության 5-րդ գլխում, որը հաշվետվության բուն տեքստում, բավական հատկանշականորեն, վերնագրված է արդեն «Ռուսաստանը և Եվրասիան»: Դիտարկումն իրականացված է հինգ ուղղություններով.

1. ռուսական գործոն,

2. թուրք-հայկական մերձեցում,

3. Հայկական գենոցիդի [մասին] որոշում,

4. ընդլայնված տարածաշրջանային [հարաբերությունների] չափողականու-թյուն (dimension)

5. էներգետիկ [հարաբերությունների] չափողականություն1:

Ռուսական գործոնի վերաբերյալ նշվում է հետևյալը [1, Ch.5, pp. 48-51]: ԽՍՀՄ փլուզումից հետո թուրքական էյֆորիան Կենտրոնական Ասիայում

1 [1]-ի 5-րդ գլխում Հայաստանի և ողջ Հայության հետ կապված Թուրքիայի խնդիրներին նվիրված ընդհանուր էջերի թիվը (5 էջ) հավասար է էներգետիկ խնդիրների քննարկմանը նվիրված էջերի թվին, գերազանցում է ռուսական գործոնին մեկ էջով (4 էջ) և էականորեն ավելի է տարածաշրջանային խնդիրներին նվիրված էջերից (1 էջ): Այսպիսով, ֆորմալ տեսանկյունից «Թուրքիան և Եվրասիան ու Կովկասը» հարաբերությունների ընդհանուր «չափողականության» 40%-ը պայմանավորված է Հայաստանի և Հայության հետ Թուրքիայի խնդիրներով:

21

Ա. Մարջաեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

վճռական դերակատարում հաստատելու ուղղությամբ էապես նվազեց ՌԴ-ում Վ.Պուտինի և Դ.Մեդվեդևի նախագահության օրոք: Պարզվեց, որ ՌԴ ազդեցությունն այստեղ շատ ավելի ուժեղ է, քան դա պատկերացնում էին Թուրքիայում1: Միևնույն ժամանակ, վաղեմի և պատմական հակառակորդ Ռուսաստանի հետ1 2 Թուրքիայի հարաբերությունները նկատելիորեն բարելավվեցին հենց Վ.Պուտինի նախագահության ժամանակ, մանավանդ 2004թ. «Բարեկամության խորացման և բազմակողմանի համագործակցության» երկկողմ հռչակագրի կնքումով: Ներկայումս ՌԴ-ն ապահովում է Թուրքիայի բնական գազի 65% և հում նավթի 40% մատակարարումը: Թուրքիան միջազգային շինարարական պայմանագրերի քառորդ մասն իրականացնում է ՌԴ-ում կամ ՌԴ պատվերով3:

Ավելին, Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում Թուրքիայի մոտեցումները հետզհետե հարում են ավելի շատ ՌԴ, քան ԱՄՆ մոտեցումներին, օրինակ, ԱՄՆ նախագահ Բուշ-կրտսերի վարչակազմին այնքան բնորոշ ժողովրդավարացման քարոզչության գործում: Թուրքիան այստեղ տեսնում է գոյություն ունեցող ռեժիմների ապակայունացման և քաոսային իրավիճակի հաստատման վտանգ: Որոշ թուրքական ստրատեգներ սկսում են նայել Ռուսաստանին որպես ռազմավարական այլընտրանք Թուրքիայի համար: Ու թեև սա փոքրամասնության կարծիքն է, սակայն վերջին տարիներին այս «կարծես թե խենթ» տեսակետը նոր համախոհներ է ձեռք բերել4: Այնուամենայնիվ, գրում է պրն Լարաբին, Թուրքիայի լուրջ, ռազմավարական վերուղղորդումը Արևմուտքից դեպի Ռուսաստան քիչ հավանական է, քանի որ դրանց միջև առկա են հետևյալ չորս հակասությունները.

1. Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի կասկածամտությունը դարավոր է, խոր արմատավորված Թուրքիայի պատմական հիշողությունում:

2. Թուրքիայի և Ռուսաստանի նպատակները և նկրտումները (goals and ambitions) բախվում են տարբեր վայրերում և հատկապես Կովկասում,

1 Եվ այլուր: Հիշեցնենք, որ [1] աշխատությունը ներկայացվեց Ղրղզստանում հերթական հեղաշրջումից և ԱՄՆ օդային ռազմուժի «Մանաս» հենակայանի այլևս մշուշոտ հեռանկարի բացումից բավական առաջ: Հանգամանք, որը վկայում է [1] աշխատության այս պնդման համարժեքությունը:

2 «Վերջին դարերում Թուրքիան և Ռուսաստանը միմյանց նկատմամբ վարել են 13 պատերազմ, որոնց մեծամասնությունում Թուրքիան պարտվել է: ...Ստալինի ագրեսիվ քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ 1952թ. վերջինիս մղեց դեպի ՆԱՏՕ» [1, p. 48]: Հատկանշական է պրն Լարաբիի կողմից Օսմանյան և Ռուսական կայսրությունների խոսուն նույնականացումը համապատասխանաբար Թուրքիայի Հանրապետության և ԽՍՀՄ/ՌԴ-ի հետ:

3 «Էներգակիրների կամ էլեկտրական էներգիայի մատակարարման դիմաց շինարարական պայմանագրեր ներկրող երկրում» բանաձևը հատկանշական է արդի Թուրքիայի էներգետիկ քաղաքականության համար: Ավելին, հաճախ այն օգտագործվում է որպես յուրօրինակ պատժամիջոց: Այսպես, Բուլղարիայից էլեկտրական էներգիայի ներկրումները Թուրքիա կասեցվեցին այն բանից հետո, երբ թուրքական որոշ շինարարական ընկերություններ դուրս մնացին Բուլղարիայում շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներից:

4 Այստեղ մեջբերվում է Բուրաք Բեկդիլի հետևյալ հոդվածը. Burak Bekdil, “An Incursion Which Is Not—and Russophiles in Ankara,” Turkish DailyNews (Istanbul), June 8, 2007.

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Ա.Մարջանյան

ուր Թուրքիան ունի խոր և երկարաժամկետ ռազմավարական շահեր (deep and long-standing strategic interests):

3. Ռուսաստանը և Թուրքիան էներգետիկ ասպարեզում մրցակիցներ են Կասպիական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում: Ռուսաստանը ձգտում է վերահսկել էներգակիրների հոսքն այս տարածաշրջաններում և դեմ է, օրինակ, Տրանսկասպյան և «Նաբուկո» ծրագրերին:

4. Դեպի Ռուսաստան ռազմավարական ուղղորդումը և Արևմուտքից հրաժարվելը Թուրքիայի համար կնշանակի քեմալիզմի ժառանգության դավաճանում և կզայրացնի այս երկրի ռազմական վերնախավին։ Պրն Լարաբիի կարծիքով, սա ամենակարևոր հակասությունն է:

Եզրափակելով այս բաժինը պրն Լարաբին գրում է, որ Վրաստան Ռուսաստանի ներխուժումից հետո1 Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները մեծապես կպայմանավորվեն Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի կապերի հետագա զարգացումով: Նա մեջբերում է Յան Լեսերի1 2 այն դիտարկումը, համաձայն որի Թուրքիան այլևս զրկված է իր արևմտյան և եվրա-սիական, հատկապես կովկասյան շահերի մեջ ընտրություն չկատարելու շռայլությունից: Շռայլություն, որը Թուրքիան կարող էր իրեն թույլ տալ Սառը պատերազմի տարիներին: Այս առումով պրն Լարաբին գտնում է, որ ԱՄՆ-Ռու-սաստան մրցակցության սրման հետ մեկտեղ Թուրքիայի համար ռազմավարական մանևրի դաշտն էապես կնեղանա, հատկապես Կովկասում, ուր Թուրքիան կգտնվի ընտրություն կատարելու անհրաժեշտության ճնշման տակ:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Թուրք-հայկական մերձեցման վերաբերյալ [1, Ch. 5, pp. 51-54] հատվածը սկսվում է հետևյալ ուշագրավ պարբերությամբ. «2008թ. ռուս-վրացական օգոստոսյան 5-օրյա պատերազմը Կովկասում տարածաշրջանային փոփոխությունների նոր փուլ սկսեց: Մի կողմից, երերաց Կովկասում նախկինում հաստատված քաղաքական հավասարակշռությունը և ուժեղացավ Կովկասում Ռուսաստանի որպես Ordnungsmacht (տարածաշրջանային հեգեմոնի)3 դերակատարումը: Մյուս կողմից, այս իրողությունն Անկարային Կովկասում

1 Այդպես է բնագրում (In the aftermath of the Russian invasion of Georgia...)։

2 Ian O. Lesser, “After Georgia: Turkey’s Looming Foreign Policy Dilemmas,” On Turkey, German Marshall Fund of the United States, August 26, 2008a, p. 2:

3 Գերմանական աշխարհաքաղաքական Ordnungsmacht եզրը այնքան էլ «տարածաշրջանային հեգեմոն» չի նշանակում, ինչպես այն անգլերեն ներկայացվում է [1, p. 51]-ում: Ավելի ճշգրիտ այն կարելի է թարգմանել որպես «օրինապահ կամ կարգը պահող ուժ»: «Ոստիկան» եթե կուզեք (հիշո ւմ եք «Ռուսաստանը' Եվրոպայի ոստիկան» XIX դարի եզրը): Եվ հետո, չափազանց ուշագրավ է այս հաշվետվությունում չգիտես որտեղից հայտնված գերմանական աշխարհաքաղաքական եզրը, այն էլ թուրք-հայկական մերձեցման վերաբերյալ հատվածում: Սթիվեն Լարաբիի նման վերլուծաբանի մոտ նման բաներ պատահական չեն լինում: Եվ որ ավելի կարևոր է, մեր տարածաշրջանում ևս այսպիսի բաները պատահաբար չեն լինում (տե ս ստորև):

23

Ա. Մարջաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ակտիվություն դրսևորելու եոր հնարավորություն ընձեռեց' տարածաշրջանում կայունության ամրապնդման և ռուսական ներխուժումով առաջացած քաղաքական ապակայունացման մեղմման համար»1: Այս առումով, շարունակում է [1] հեղինակը, «[Թուրքիայի] ակտիվության ամենակարևոր դրսևորումը Անկարայի փորձն էր լավացնել հարաբերությունները Երևանի հետ», որոնք լարված էին մասնավորապես երկու խնդրով. ա) Հայաստանի Թուրքիային գենոցիդի' հայերի 1915թ. զանգվածային մահացությունների համար մեղավոր պիտակավորելու կամպանիայով1 2, բ) Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ Հայաստանի ներխուժմամբ և գրավմամբ: Սրանից հետո, շարունակում է պրն Լարաբին, Անկարան փակեց սահմանները Հայաստանի հետ և կասեցրեց

ռ

Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման [ի ր] ջանքերը: Սակայն 2008թ. օգոստոսին Վրաստան Ռուսաստանի ներխուժումը3 խթանեց Թուրքիային բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Այս ջանքերը նոր թափ ստացան 2008թ. սեպտեմբերին նախագահ Գյուլի Հայաստան կատարած պատմական այցով և ազդարարեցին երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված ինտենսիվ դիվանագիտության մեկնարկը: Առավել ևս, գրում է պրն Լարաբին, որ սա Հայաստան Թուրքիայի ղեկավարի երբևէ իրականացված առաջին այցն էր4: 2009թ. ապրիլի 22-ին,

1 Խոսքն այստեղ, իհարկե, Թուրքիայի տխրահռչակ «Կովկասյան պլատֆորմի» մասին է: Քանի որ դժվար թե այսօր որևէ մեկը հիշի 2000թ. հունվարի թուրք-վրացական վաղամեռիկ «Հարավային Կովկասի կայունության պակտ»-ի մասին: Չնայած արժե, որ դրա մասին հիշեն հայրենական մեր որոշ վերլուծաբանները և գործիչները:

2 Բնագրում օգտագործված է “Armenia's campaign to brand Turkey guilty of genocide for the mass deaths of Armenians in 1915” [ 1, p. 51] անճոռնի տրամաբանությամբ և անգլերեն անճոռնի շարահյուսությամբ արտահայտությունը: Անշուշտ, ստիպված, այլ ոչ թե պրն Լարաբիի մայրենիին կամ տարրական տրամաբանությանը լավ չտիրապետելու հետևանքով (զանգվածային մահացություննե ր: Օրինակ, ցոփ կյանք վարելու գերհոգնածության պատճառո վ): Թարգամանության ժամանակ փորձել ենք պահպանել այս անճոռնիությունը: Պատկերացնում եմ, թե ինչ աղաղակ կբարձրանար ՌԵՆԴ-ի հեղինակավոր հրատարակումների էջերում 1941-45թթ. հրեաների ինչ-որ անհասկանալի զանգվածային մահացությունների մասին արտահայտության հայտնվելուց հետո: 2003թ. պրն Լարաբին արտահայտվում էր ավելի համարձակ նշելով «1915-16թթ. Օսմանյան ուժերի կողմից հայերի կոտորածի (massacre) ժառանգությունը» [2, p. 106]:

3 Դժվար է թոթափել այն զգացումը, որ 2008թ. Հ. Օսիայի և այստեղ տեղակայված ՌԴ խաղաղապահների նկատմամբ Վրաստանի օգոստոսյան ագրեսիային Ռուսաստանի ռազմական պատասխանը խորապես ազդել է պրն Լարաբիի և շատ այլ վերլուծաբանների վրա ԱՄՆ-ում և այլուր: Իրոք, «2008թ. օգոստոսը» տարա-ծաշրջանային զարգացումներում վճռական գործոնի ենթատեքստով [1]-ի 5-րդ գլխում հիշատակվում է առնվազն 9 անգամ: Համոզված ենք, որ ՌԴ կողմից Հ. Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումն ավելի է խորացրել այս տպավորությունը (էլ չենք ասում Ղրղզստանում և Ուկրաինայում ներկայիս զարգացումները, ՌԴ Սևծովյան նավատորմի հետ կապված վերջին որոշումները և այլն):

4 Ավելի համարժեք չէ ր լինի արդյոք ասել, որ «երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված այս գործընթացը նոր թափ ստացավ Հայաստանի նախագահ Սարգսյանի Թուրքիայի նախագահ Գյուլին ուղղված պատմական հրավերով այցելել Հայաստան և վերջինիս այդ հրավերն ընդունելով»: Առավել ևս, որ «սա Հայաստանի ղեկավարի Թուրքիայի ղեկավարին երբևէ արված առաջին հրավերն էր»: Ընդհանրապես, հայ-թուրքական մերձեցման խնդրում նախաձեռնությունը գրեթե ամբողջությամբ Թուրքիային վերագրելու պրն Լարաբիի (և ոչ միայն) ջանքերն այնքան ակնառու են և միակողմանի, որ ստիպում են ենթադրել այս հարցում նրա (և այլ վերլուծաբանների) ունեցած որոշակի շփոթմունքի մասին:

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Ա.Մարջանյան

շարունակում է նա, մեկ տարի վարագույրների հետևում տարվող դիվանագիտական բանակցությունների արդյունքում, հրապարակվեց Հայաստանի և Թուրքիայի միացյալ հայտարարությունն այն մասին, որ երկու երկրները համաձայնել են հարաբերությունների կարգավորմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» շրջանակների շուրջ: Ըստ պրն Լարաբիի, այս շրջանակները ներառում են.

1. երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը,

2. թուրք-հայկական սահմանի աստիճանական բացումը,

3. Հայաստանի կողմից Թուրքիայի միջազգային սահմանների ճանաչումը,

4. պատմական [հարցերով] հանձնաժողովի ստեղծումը, որը, ըստ պրն Լարաբիի, պետք է ուսումնասիրի 1915թ. վիճահարույց դեպքերը1:

Եվ այստեղ պրն Լարաբին շատ հատկանշական պարզաբանում է մտցնում տողատակի իր մեկնաբանությունում. «Այս հայտարարության ժամանակագրությունը Հայոց հիշատակի օրվանից (Armenian Remembrance Day) ընդամենը 2 օր առաջ, երբ ԱՄՆ նախագահներն ավանդաբար հանդես են գալիս հիշատակի իրենց ուղերձներով' Հայերի զանգվածային մահացության կապակցությամբ սպանված 1915թ.1 2, ենթադրել է տալիս, որ միացյալ հայտարարությունն ի սկզբանե նախատեսված էր, որպեսզի կանխի «գենոցիդ» բառի օգտագործումը Օբամայի հայտարարությունում և կանխավ ցրի (diffuse) գենոցիդի խնդիրը 2009թ. ապրիլի 6-8-ը Օբամայի Թուրքիա կատարած այցի [օրակարգից]»3:

Այնուհետև, ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցության տեսանկյունից [1]-ում թվարկվում են այն կարևոր ձեռքբերումները, որոնք կարձանագրվեն թուրք-հայկական հարաբերությունների բարելավումից: Նախ դա թույլ կտա Հայաստանին թուլացնել տնտեսական և քաղաքական կախվածությունը Մոսկվայից: Երկրորդ նոր լիցք կհաղորդվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործում: Երրորդ Հայաստանին հնարավորություն կտա ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ և տնտեսական սխեմաներին, «որոնցից այն ներկայումս արտաքսված է»: Եվ վերջապես, չորրորդ թույլ կտա վերացնել ճնշումը ներկայումս [ԱՄՆ Կոնգրեսի] Ներկայացուցիչների պալատի առջև կանգնած, Հայոց գենոցիդի բանաձևի անցկացման [հարցում]:

1 Ինչպես տեսնում ենք, պրն Լարաբին մի փոքր տարվում է այս շրջանակների իր նկարագրումով: Դրանց տպագրված բնագրերում բացակայում են «սահմանների աստիճանական բացում» և «1915թ. վիճահարույց դեպքերը» արտահայտությունները: Եվ նույնիսկ այսպիսի տարվածության պարագայում, պրն Լարաբին այստեղ, միանգամայն հիմնավոր կերպով, չի հիշատակում ոչ «Ադրբեջանի գրաված տարածքները», ոչ «Լեռնային Ղարաբաղի» խնդիրը, ոչ էլ նման մի բան:

2 (... mass deaths of the Armenians killed in 1915): Նորից այս անճոռնի տրամաբանությունն ու շարահյուսությունը:

3 Նկատենք, որ պրն Լարաբիի տրամաբանությունը սայթաքում է ոչ միայն Հայոց եղեռնի հետ կապված ձևակերպումներում: Հասկանալի է, որ 2009թ. ապրիլի 22-ի հրապարակումը, գոնե մեր տիեզերքում, չի կարող «կանխավ ցրել» 2009թ. ապրիլի 6-8-ը պլանավորված ու իրականացված և ոչ մի բան, նույնիսկ այնքան կարևոր, որքան ԱՄՆ նախագահի Թուրքիա պաշտոնական այցի օրակարգային խնդիրը:

25

Ա. Մարջաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Այնուամենայնիվ, ընդգծում է պրե Լարաբիե, Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման խնդիրը [Թուրքիայում] հեռու է վճռված լինելուց: Այս հարցը լուրջ խոչընդոտներ առաջացրեց Ադրբեջաեի հետ Թուրքիայի հարաբերություններում: Բաքուն, վախենալով, որ թուրք-հայկակաե դիվանագիտական հարաբերությունների հաստատումով կորցնում է այե լծակը, որե օգտագործում է Հայաստանի հետ Լեռեայիե Ղարաբաղի շուրջ [վարվող] բանակցությունների ընթացքում, թուրք-հայկակաե մերձեցման գործում Թուրքիային իր օժանդակումը պայմանավորեց այս բաեակցություեեերում արձանագրվող առաջխաղացմամբ: Անսալով Ադբեջաեի այս մտավախություններին Անկարան վստահեցրեց Բաքվիե, որ թուրք-հայկակաե սահմանը չի բացվի այնքան ժամանակ, մինչև որ Երևանը չհեռացեի զորքերը Լեռեայիե Ղարաբաղից1: [Այսուհետ] Աեկարաե տեսնում է Հայաստանի հետ իր սահմանների բացման գործընթացը շաղկապված և զուգահեռ Լեռեայիե Ղարաբաղի [հարցում] առաջընթացի հետ: Ամեեայե հավանականությամբ, շարունակում է պրե Լարաբիե, սա կբարդացեի թուրք-հայկակաե հարաբերությունների նորմալացումը1 2:

Ռուսաստանը նույնպես կարող է որոշակի արգելքներ դեել թուրք-հայկակաե հարաբերությունների լիարժեք նորմալացման հարցում, գրում է պրե Լարաբիե: Իրոք, Երևանի կարիքը Մոսկվայի աջակցության նկատմամբ այս պարագայում կնվազի և Հայաստանի համար կբացի Արևմուտքի հետ կապերի ըեդլայեմաե հեռանկարներ3: Այսպիսի զարգացումը Ռուսաստանի շահերից չի բխում, քաեի որ թուլացնում է Երևանի վրա ներազդման լծակը և ավելի լայե' իր ազդեցությունը Կովկասում: Հետևաբար, իեչ-որ մի պահ Մոսկվաե կարող է որոշել, որ այս մերձեցումը չափից ավելի է վտանգում իր շահերը Կովկասում և ճնշում կբաեեցեի Երևանի վրա հետ կաեգեել [գործընթացից] այսպիսով սառեցնելով կամ կասեցնելով թուրք-հայկակաե մերձեցումը4:

Այնուհետև, թվարկելով թե Թուրքիայում, թե Հայաստանում թուրք-հայկակաե մերձեցման եերքիե լուրջ դժվարություեեերե ու խոչընդոտները, պրե Լարաբիե վերջապես հասնում է 2009թ. օգոստոսի 31-իե' հայտեի զույգ արձա-

1 Այստեղ պրե Լարաբիե հղում է կատարում Էմրուլա Ուսլուի 2009թ. մայիսի 14-ի հոդվածին (Emrullah Uslu, “Erdogan Reassures Azerbaijan on Turkey’s Border Policy with Armenia,” Eurasia Daily Monitor, Vol. 6, No. 93, May 14, 2009): Այսպիսով, կամա թե ակամա, պրե Լարաբիե հստակորեն ֆիքսում է <<մեկ տարի վարագույրների հետևում տարվող դիվանագիտական բանակցությունների» արդյունք հանդիսացող «ճանապարհային քարտեզի» շրջաեակեերից Թուրքիայի հստակ շեղումը: Ահա թե իեչու էր, ակամայից դառնալով սատանայի փաստաբանը, մի փոքր վեր իր տեքստում պրե Լարաբիե աեհիմե կերպով ավելացնում «սահմանների աստիճանական բացում» արտահայտությունը:

2 Как в воду глядел, ինչպես ասում եե ռուսները:

3 Ցավոք, այստեղ պրե Լարաբիե չի մանրամասնում Հայաստանի համար Արևմուտքի հետ համագործակցության այս եոր բացվող հեռանկարները: Եթե խոսքը Հայաստանի ՀԱԴԿ լիարժեք անդամակցությանն է վերաբերում, ապա, ամեեայե հարգանքով հանդերձ, կառաջարկեիեք պրե Լարաբիիե վերհիշել այս կապակցությամբ ՌԵՆԴ-ի մի այլ չափազանց հետաքրքիր ուսումնասիրության արդյունքները (տե ս [3], եաև [4]): Եվ հետո, ինչպես ասում եե հայերը, վրացիեերե այս հարցում «դորթ ու բեշ արեցի ե, որ մեեք աեեեք»:

4 All is right, what is right, ինչպես ասում եե անգլիացիները (և աջակողմյան քաղաքական ուժերի ջատագովներն ԱՄՆ-ում): Ափսոս, սակայն, որ պրե Լարաբիե այստեղ չի հիշատակում 2010թ. հունվարի 12-ի ՀՀ Սահմանադրական դատարանի հայտեի վճիռը: Ժամանակագրական առումով եա դա կարող էր աեել, բովանդակային առումով' պարտավոր էր:

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԱՄարջանյան

ևագրություևևերի հրապարակմանը [1, p. 54]: Նա նշում է, որ դրանցից առաջինում «կողմերը խոստանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել արձանագրությունների վավերացման ժամկետի առաջին ամսվա առաջին օրը և բացել սահմանը' արձանագրությունների վավերացման ժամկետից երկու ամսվա ընթացքում»1:

Հայկական գենոցիդի [մասին] որոշման խնդրին նվիրված [1, p. 55]-ի ընդամենը երեք պարբերությունում նշվում է հետևյալը: Թուրք-հայկական մերձեցման գործընթացը հավելյալ բարդանում է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության (genocide) հարցով, որը կանոնավոր կերպով բարձրացվում է ԱՄՆ-ում հայկական գաղութի (դիասպորայի) կողմից: Այս գործընթացը խստորեն դատապարտվում է Թուրքիայի կողմից և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար տարաձայնությունների լուրջ աղբյուր է հանդիսանում: 2007թ. աշնանը Բուշի վարչակազմը հազիվ, վերջին րոպեին կարողացավ կանխել Անկարայի հետ լուրջ ճգնաժամի [ծագումը] խոչընդոտելով Հայոց ցեղասպանության H.R. 106 Որոշման քվեարկումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այն նորից ներկայացվեց 2009թ.: [Ընդ որում,] 2008թ. նախագահական ընտրությունների կամպանիայի ժամանակ Օբաման (ինչպես և Հիլարի Քլինթոնը) սատարել էին այս որոշումը, շարունակում է պրն Լարաբին: Սակայն [արդեն] նախագահ Օբաման գերադասությունը տվեց Թուրքիայի հետ կապերի սերտացմանը խնամքով խուսափելով «գենոցիդի» հիշատակումից 2009թ. ապրիլի 24-ի իր ուղերձում' Հայոց հիշատակի օրվա առթիվ: Այստեղից կարելի է եզրակացնել, որ կարճաժամկետ հեռանկարում նա չի սատարի [ԱՄՆ Կոնգրեսում] այս որոշման ընդունումը:

Եզրափակելով այս հատվածը պրն Լարաբին նշում է, որ այս H.R. 106 որոշման ընդունումը լուրջ հարված կհասցնի Օբամայի վարչակազմի' ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն ավելի կայուն հիմքերի վրա խարսխելու ջան-քերին, կստիպի Թուրքիային հակադարձ քայլեր ձեռնարկել, ներառյալ իր տարածքում հենակայաններից ԱՄՆ օգտագործման հնարավորությունների սահմանափակումը1 2: Բացի այդ, H.R. 106 որոշման ընդունումը կարող է

1 Ընդգծումը մերն է - Ա.Մ.։ Արձանագրությունների այս մասով հստակ մեջբերումից հետո, որից պարզ է դառնում, որ սահմանի բացումն ամենևին էլ շաղկապված չէր «Ղարաբաղյան խնդրի» այս կամ այն ասպեկտների հետ, պրն Լարաբին, իհարկե, պետք է որ վերաշարադրեր վերն արված իր դիտարկումները: Բայց, ինչ արած, բոլորս մարդ ենք և իդեալական չենք:

2 Պրն Լարաբիի գնահատումներով, ներկայումս ռազմուժի, սպառազինության և այլ նյութերի 70% շարժը Իրաք և Իրաքից իրականացվում է Ինջիրլիք հենակայանից [1, p. 113]: Ստիպված ենք փաստել, որ 2009 և 2010թթ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահի շուրթերից «գենոցիդ» բառը չարտաբերելը և ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության որոշման ընդունման հերթական (հավանական) ձախողումը պարադոքսալ կերպով կանխորոշված էր դեռ 2008թ. նոյեմբերին, երբ նախագահական ընտրություններում իշխանության եկավ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը: Պարզվում է, որ այս կուսակցության նախընտրական քարոզարշավի մեզ հետաքրքրող ամենակարևոր դրույթը ոչ թե Հայ դատի այս կամ այն ասպեկտին Բ.Օբամայի և Հ.Քլինթոնի սատարման խոստումներն էին, ինչպես դա թվում էր ոմանց, մասնավորապես' ԱՄՆ հայ համայնքում, այլ Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ժամանակացույցի հրապարակման խոստումը և Ռեալփոլիթիկ-ի վերադարձը:

27

Ա. Մարջաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

էապես խոչընդոտել ներկայումս ընթացող թուրք-հայկակաե մերձեցման գործընթացին և ական հանդիսանալ վերջերս Թուրքիայում Հայկական հարցի նկատմամբ ձևավորվող ավելի բաց մոտեցումների համար1:

Ընդլայնված տարածաշրջանային [հարաբերությունների] չափողականու-թյուն (The broader regional dimension) հատվածում [1, p. 56] պրն Լարաբին խոսքն սկսում է հետևյալ պնդումով. «Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների լավացման շարժառիթը (drive) հանդիսանում է Կովկասում խաղաղություն ու կայունություն հաստատելու Թուրքիայի ավելի լայն ջանքի (effort) բաղկացուցիչ մաս: Այս ջանքի գլխավոր մասը Էրդողանի կառավարության Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմի նախաձեռնությունն է1 2, որը հայտարարվել է Վրաստան Ռուսաստանի ներխուժումից հետո»: Այս պլատֆորմը, սակայն, շարունակում է պրն Լարաբին, հապճեպ իրար միացված նախաձեռնությունների կույտի տպավորություն է թողնում, «որի մանրամասները չէին համակարգվել [Թուրքիայի] արևմտյան դաշնակիցների հետ»: Այն ունի մի քանի թերություն, որոնք քիչ հավանական են դարձնում դրա անմիջական հաջողությունը: Նախ, ռուսական ռազմական ներխուժման ենթարկված Վրաստանը դժվար թե համագործակցի մի պլատֆորմում, որը կուժեղացնի ՌԴ տնտեսական և քաղաքական ներգրավվածու-թյունը տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված տարածքային հակամարտությունն այս ծրագիրը կյանքի կոչելու երկրորդ հիմնական արգելքն է, գտնում է պրն Լարաբին3: 3-րդ հիմնական արգելքը, ըստ պրն Լարաբիի, Ռուսաստանի կողմից Վրաստանի անջատողական շրջանների' Հ. Օսիայի և Աբխազիայի ճանաչումն է: Ռուսաստանի այս գործողությունն անջատողականության նախադեպ է ստեղծում, որը տարածաշրջանի քիչ թվով երկրներ (countries) հակված կլինեն օրինականացնել: Սա հատկապես ճիշտ է Թուրքիայի պարագայում, քանի որ [այս նա-

1 Այստեղ պրն Լարաբին մեջբերում է Շաբան Քարդաշի հոդվածը (Turkey Confronts a Disputed Period in Its History. §aban Karda^ Eurasia Daily Monitor, Vol. 5, No. 240, December 17, 2008. Ուշադրություն դարձրեք ժամանակագրությանը), համաձայն որի Թուրքիան բացել է Օսմանյան ժամանակների իր արխիվները թուրք և միջազգային ուսումնասիրողների առջև, իսկ 2009-ից կսկսի դասավանդել Հայոց պատմությունն ու լեզուն թուրքական համալսարաններում:

2 Տարօրինակ է, որ պրն Լարաբիի (և ոչ միայն նրա) ուշադրությունից վրիպում է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության համառ չճանաչման պարագայում, Թուրքիայի մեզ մոտ խաղաղություն և կայունություն հաստատելու այսպիսի յուրօրինակ նախաձեռնությունը նման կլինի 3-րդ Ռայխում ռայխսֆյուրեր Հ.Հիմլերի կողմից հրեաներին արված «խաղաղության և կայունության հաստատման» կոչին: Իրոք որ, ո վ անմահ Եզովպոս, «աղվեսին հավաբնում կարգ ու կանոն հաստատող կարգեցին»: Սակայն, ինչ-որ այսպիսի մի բան պրն Լարաբին, հավանաբար, զգում էր, քանի որ հետագա տողերում քարը քարին չի թողնում Թուրքիայի այս նախաձեռնությունից' թեև այլ հիմնավորումներից ելնելով:

3 Ցավալի է, որ պրն Լարաբին չի ցանկանում տեսնել այս դրույթի շատ ավելի համարժեք և տրամաբանական շարադրումը, այն է Ադրբեջանի' աղերսները հասցեագրած Թուրքիային և դրանց արձագանքումը Թուրքիայի կողմից լուրջ արգելք են հանդիսանում իր իսկ Թուրքիայի կողմից առաջարկվող ծրագրի իրականացման համար:

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Ա.Մարջանյան

խադեպը] կարող է ոգևորել Քրդական անջատողականությանը Թուրքիայում1: Եվ վերջապես, գրում է պրն Լարաբին, Թուրքիայի այս նախաձեռնությունը չի ներառում ԱՄՆ-ը, ԵՄ-ը կամ Իրանը, որոնք բոլորը Կովկասում գործող կարևոր ակտորներ են: Տպավորություն է ստեղծվում, որ դրանք տեղյակ չէին նախաձեռնությանը մինչև վերջինիս հրապարակումը և ընդունեցին այն, հա-մենայնդեպս, առանց խանդավառության: Այսպիսով, եզրակացնում է հեղինակը, այս նախաձեռնությունը դժվար թե անմիջապես որևէ հաջողություն ունենա: Սակայն, հավելում է պրն Լարաբին, թուրք պաշտոնյաները դիտարկում են այն որպես Հայաստանին ներգրավելու (ingaging) լրացուցիչ տարբերակ և հուսով են, որ այն' երկարաժամկետ հեռանկարում, կօգնի տարածաշրջանա-յին ավելի մեծ համագործակցություն խրախուսելու գործում:

Էներգետիկ [հարաբերությունների] չափողականություն հատվածը [1, pp. 57-61] ավանդաբար սկսելով «Վրաստան Ռուսաստանի ներխուժման» մասին հիշատակումով հեղինակը խոսքը հիմնականում տանում է «Նաբու-կո» և այլ հարակից ծրագրի շուրջ1 2:

* Փ *

Ի մի բերելով այս բոլոր դիտարկումները պրն Լարաբին ձևակերպում է «Թուրքիան և Եվրասիան ու Կովկասը» հարթությունում ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցության վերակենդանացմանն ուղղված ՌԵՆԴ-ի առաջարկները:

1. ԱՄՆ-ը պետք է օժանդակի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ճիգերին, մասնավորապես' թուրք-հայկական սահմանի բացման ուղղությամբ:

2. Օբամայի վարչակազմը պետք է սերտորեն աշխատի Կոնգրեսի հետ, որպեսզի կանխի Հայկական գենոցիդի բանաձևի ընդունումը3:

1 Այն հանգամանքը, որ Թուրքիան խորապես տպավորված է Ռուսաստանի կողմից Հ. Օսիայի և Աբխազիա-յի անկախության ճանաչումով (և ոչ միայն դրանով), չի վրիպել նաև մեր աչքից: Սակայն, այստեղ չափազանց հետաքրքիր կլիներ ծանոթանալ այն թվաբանությանը, որը հանգեցնում է պրն Լարաբիին մեր տարածաշրջանում այս նախադեպով հետաքրքրված թվով «քիչ երկրներ» գնահատականին: Թվաբանական այս հաշվարկները, ինչպես նաև մեր տարածաշրջանի երկրների (countries) մասին պրն Լարաբիի սահմանումներն ու պատկերացումները (օրինակ, ինչո վ, ինչպե ս և ինչո ւ են մեր տարածաշրջանի երկրները' countries, տարբերվում պետություններից' states, մանավանդ գաղութատիրական, վերազգային համակարգերի փլուզման և ազգային մտածելակերպի զարթոնքի մեր ժամանակներում) ՌԵՆԴ-ի քննվող նյութում, ավաղ, բացակայում են: Հավանաբար, դրանք կարելի է գտնել ՌԵՆԴ-ի Nation Building-\fa. նվիրված հրատարակումների շարքում, բայց սա դուրս է մեր հոդվածի շրջանակներից:

2 Բոլոր այս հարցերը հանգամանալի կերպով լուսաբանվել և լուսաբանվում են «21-րդ ԴԱՐ» հանդեսի էջերում և «Նորավանք» ԳԿՀ կայքեջում: Ուստի, մենք չենք ծանրանա դրանց վրա:

3 Ինչպես տեսնում ենք, դրանք բացառապես վերաբերում են Հայաստանին և Հայությանը: Այսինքն «Թուրքիան և Եվրասիան ու Կովկասը» հարաբերությունների ընդհանուր «չափողականության» մեջ Հայաստանի և Հայության հետ Թուրքիայի խնդիրները կազմում են ոչ թե 40%, ինչպես դա կարելի էր եզրակացնել դիտարկումների ծավալից (տե ս վերը), այլ 100%, ինչը հետևում է այդ դիտարկումների արդյունքում ձևակերպված առաջարկներից:

29

Ա. Մարջաեյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

3. Թուրքիայի ապագայի սցեեարեերը' ըստ ՌԵՆԴ-ի

ՌԵՆԴ֊ի աշխատության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար մեզ մնում է միայն դիտարկել Թուրքիայի ապագա զարգացումներին նվիրված այն սցենարները (այլընտրանքային ապագաները), որոնք բերվում են [1]-ի 9-րդ գլխում: Դրանք չորսն են. ա. արևմտամետ Թուրքիա, բ. իսլամացող Թուրքիա, գ. ազգայնացող Թուրքիա, դ. ռազմական հեղաշրջում: Միանգամից նշենք, որ [1]-ում միջնաժամկետ հեռանկարում ամեեահավաեակաեե է համարվում ապագայի «Ազգայնացող Թուրքիան» սցենարը, ուստի և սկսենք դրանից: Ինչպես և վերը, դիտարկումն իրականացնում ենք խստիվ հետևելով բնագրին: Մեր դիտարկումները բերում ենք տողատակում:

Ազգայնացող Թուրքիա, ապագա զարգացումների սցենար

Հիասթափված և ջղաձգված ԵՄ անդամակցության հարցում Եվրոպայի կողմից առաջադրվող նորանոր պահանջներով Թուրքիան հրաժարվում է ԵՄ [լիարժեք] անդամակցության հարցապնդումից, թեև պահպանում է Եվրոպայի հետ իր տնտեսական ու առևտրային սերտ կապերը բավարարվելով «արտոնված համագործակցության» այս կամ այն մոդելով. օրինակ, ինչպես որ դա առաջարկում են [Ֆրանսիայի նախագահ] պրն Սարկոզին կամ Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատները: Թուրքիան շարունակում է պահպանել նաև ԱՄՆ-ի հետ իր կարևոր ռազմական կապերը, թեև վարում է շատ ավելի ինքնուրույն քաղաքականություն, հատկապես Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ: Ամրապնդվում են Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, ընդլայնվում է այս երկրների միջև ռազմական համագործակցությունը: Իրաքի քրդերի նկատմամբ Թուրքիան կոշտացնում է դիրքորոշումը և հակված է ՔԱԿ-ի դեմ միակողմանի ռազմական գործողություններ իրականացնելուն:

Նման պարագայում Թուրքիան ԱՄՆ-ի համար դառնում է ավելի դժվար գործընկեր, իսկ այս երկրում գտնվող ռազմական հենակայանների օգտագործումը ԱՄՆ-ի կողմից դառնում է ավելի սահմանափակ: Քաղաքական և ռազմական առումներով ԱՄՆ-ը այլևս չի կարողանա հույս դնել Թուրքիայի օժանդակման վրա Ինջիրլիքի և այլ հենակայանների օգտագործման հարցում հատկապես Միջին Արևելքի հետ կապված խնդիրներում:

Ապագայի այսպիսի զարգացումն ամեեահավաեակաեե է միջնաժամկետ հեռանկարում: Որ գործերը զարգանում են այս սցենարով, կարելի կլինի դատել հետևյալ բնութագրիչներից: Ամրապնդվում է ազգայնական քաղաքական կուսակցությունների օժանդակումը հանրության կողմից, մամուլում ուժեղանում է հակաարևմտյան հռետորականությունը, խափանվում են [Թուրքիայի] քրեական օրենսգրքից 301 հոդվածի1 վերացման փորձերը,

1 Այս հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն այսպես կոչված «Թուրքականության դեմ» գործունեության համար:

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԱՄարջանյան

ուժգնանում է փոքրամասնությունների, հատկապես քրդերի նկատմամբ բացահայտ թշնամական վերաբերմունքը, վերածնվում է Կիպրոսի նկատմամբ ազգայնական հռետորականությունը, թուլանում է Հունաստանի հետ մերձեցման գործընթացը, ուժեղանում է հակակրանքը ԵՄ-ի հանդեպ, թուլանում են կապերը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ:

Իսլամացող Թուրքիա, ապագա զարգացումների սցենար

Ապագայի այս սցենարում Թուրքիան թեև չի բռնի Իրանի ուղին և շարիաթը չի դարձնի կառավարման հիմք, սակայն կընդգծի իր իսլամական ինքնությունը: Կապերն Արևմուտքի հետ կթուլանան, հակառակը' կուժեղանան կապերը մահմեդական աշխարհի հետ: Սա հնարավոր է, եթե ա. Էրդողանի մեղմ իսլամիստական առաջնորդումը փոխարինվի ավելի ռադիկալ մահմեդականով, բ. ԵՄ-ը կշարունակի խոչընդոտել Թուրքիային անդամակցության հարցում, գ. ԱՄՆ-ը կձախողվի ՔԱԿ-ի դեմ Թուրքիային կրիտիկական կարևոր օժանդակություն ցուցաբերելու գործում:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար ապագայի այս սցենարն ունի ամենալուրջ բացասական հետևանքները: Էականորեն կնվազի կամ նույնիսկ զրոյի կհավասարվի Թուրքիայում տեղակայված հենակայաններից ԱՄՆ օգտվելու հնարավորությունը: Ինջիրլիք հենակայանի կորուստը լրջագույն ազդեցություն կունենա Իրաքում ԱՄՆ [ռազմական] առաքելություններ իրականացնելու կարողության վրա: Ռազմական հենակայանների հարցում ԱՄՆ-ը կկանգնի տարածաշրջանում այլընտրանք որոնելու հարցին դեմ-հան-դիման: Շատ հարցերում, և հատկապես արաբա-իսրայելական հակամարտությունում, Թուրքիան կզբաղեցնի բացահայտ արաբամետ դիրքորոշում: Իսրայելի հետ անվտանգության և հետախուզության գծով Թուրքիայի համագործակցությունն էապես կնվազի կամ նույնիսկ ընդհանրապես կդադարի: Փոխարենը, կուժեղանա Սիրիայի և Իրանի հետ անվտանգության գծով համագործակցությունը: Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից և կհրաժարվի ԵՄ անդամակցության հարցապնդումներից:

Պրն Լարաբիի կարծիքով, թեև այս սցենարի առանձին դրվագներ ներկայումս արդեն իսկ մարմնավորվում են, սակայն դրա ամբողջական իրականացման հավանականությունը փոքր է, մանավանդ եթե ԱՄՆ-ը բավարար զգայունություն և ընդարձակ օժանդակություն ցուցաբերի Թուրքիայի առջև կանգնած կարևորագույն խնդիրների հետ կապված: Այստեղ հատկապես կարևոր են ՔԱԿ-ի հետ կապված խնդիրները:

Որ գործերը զարգանում են այս սցենարով, կարելի կլինի դատել հետևյալ բնութագրիչներից: Կրթական և իրավական ոլորտներում թուլանում է աշխարհիկ վերահսկումը, թուլանում է նաև Թուրքիայի ռազմական շրջանակնե-

31

Ա. Մարջաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

րի ազդեցությունը քաղաքականության վրա: Էրդողաեի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) կորցնում է գերիշխող դիրքը, հասարակությունում աճում է ներքին բևեռացումն աշխարհիկ և մահմեդական հատվածների միջև, սահմանափակվում են ոգելից խմիչքների վաճառքն ու օգտագործումը: Ուժեղանում են Թուրքիայի կապերն Իրանի և այլ ռադիկալ մահմեդական ռեժիմների հետ, ուժգնանում է Պաղեստինի պահանջատիրու-թյանը Թուրքիայի օժանդակումը, ակտիվանում են կապերը «Հիզբալլահի» և «Համասի» հետ: Թուրքիան վճռում է դուրս գալ ՆԱՏՕ-ից:

Արևմւռամեւռ Թուրքիա, ապագա զարգացումների սցենար

Ապագայի այս սցենարում Թուրքիան կդառնա ԵՄ անդամ կամ այդ հարցում էականորեն առաջ կգնա: ԵՄ-ը կհրաժարվի կենտրոնացած ուժեղ ֆեդերալ միավոր դառնալու իր նպատակից և ազգ-պետությունների ավելի արձակ կոնֆեդերացիա կներկայացնի, ինչը կդյուրինացնի Թուրքիայի անդամակցության գործընթացը և քաղաքական տեսանկյունից կհեշտացնի Թուրքիայի ԵՄ անդամ լինելու իրողության ըմբռնումը ԵՄ այլ անդամների կողմից1: Էականորեն կբարելավվի Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանությունը, կուժեղանա ռազմական շրջանակների վրա քաղաքացիական վերահսկողությունը, կփոքրանա ԵՄ երկրների համեմատ Թուրքիայի տնտեսական զարգացածության մակարդակի տարբերությունը:

Այս ապագայում կխարսխվի Թուրքիայի եվրաատլանտյան կողմնորոշումը: Միևնույն ժամանակ, Թուրքիան Արևմուտքի համար կդառնա մահմեդական աշխարհին կապող կարևոր կամուրջ: Ընդ որում, երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան անվտանգության հարցերով կկողմնորոշվի ավելի շատ դեպի Բրյուսել, քան Վաշինգտոն: Թուրքիայի քաղաքականությունը կդառնա ավելի եվրոպակենտրոն, պակաս տրամադրված կլինի ԱՄՆ-ի կողմից իրականացվող այն գործընթացներում, որոնք կարող են հակադրվել ԵՄ նպատակներին:

Որ գործերը զարգանում են այս սցենարով, կարելի կլինի դատել հետևյալ բնութագրիչներից: Ամրապնդվում է ներքին բարեփոխումների իրականացման ընթացքը, մանավանդ [Թուրքիայի] քրեական օրենսգրքից 301 հոդվածի վերացման գործում, լավանում է վերաբերմունքը փոքրամասնություն-

1 Փաստենք, որ ըստ ՌԵՆԴ-ի, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի հաջող ավարտը ենթադրում է ԵՄ որոշակի կառուցվածք, այն է' արձակ կոնֆեդերացիա, հիմնված «փոփոխական աշխարհագրություն» կամ «համակենտրոն շրջանների» գաղափարների վրա, և պահանջում է ԵՄ-ում ընթացող գործընթացների «վարագույրների հետևում իրականացվող» որոշակի ուղղորդում [1, pp. 111-112]: Բնականաբար, այս մոտեցումը հակասում է «ուժեղ Եվրոպայի» տեսլականի ջատագովների մոտեցմանը, կարծում ենք' Ֆրանսիա -յում և հատկապես Գերմանիայում:

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Ա.Մարջանյան

ների, հատկապես քրդերի հանդեպ, ուժեղանում է ռազմական շրջանակների վրա քաղաքացիական վերահսկողությունը, տեսանելի հաջողություններ են արձանագրվում Կիպրոսի հարցում:

Ռազմական հեղաշրջում, ապագա զարգացումների սցենար

Ապագայի այս սցենարում Թուրքիայում ուժգնացող քաղաքական և սոցիալական լարումը ստիպում է այս երկրի ռազմական շրջանակներին միջամտել գործընթացներին: Այսպիսի [ներքին] հակամարտությունը կարող է ծագել այն բանից հետո, երբ ռազմական շրջանակները համարեն, որ ԱԶԿ-ն խախտել է որոշ կարևոր «կարմիր գծեր»: Առկա է այսպիսի միջամտության երկու հնարավոր ենթասցենար. «փափուկ հեղաշրջում», երբ ռազմական շրջանակները կմոբիլիզացնեն սոցիալական ճնշումը ԱԶԿ-ի հանդեպ ստիպելով հրաժարական ներկայացնել ԱԶԿ-ի կողմից գլխավորվող կառավարությանը, և ուղղակի «ռազմական հեղաշրջում»: Այս վերջինն ավելի քիչ հավանական է, քանի որ ռազմական շրջանակները հիմա ավելի սթափ են նախորդ հեղաշրջումների [փորձառությունից] ելնելով: Բացի այս, [Թուրքիայի] նշված շրջանակներն ուղղակի ղեկավարման գործում առանձնապես հետաքրքրված չեն, և իրենց նպատակներին հասնելու համար ոչ հեռավոր անցյալում գերադասում էին հենվել անուղղակի մեթոդների վրա1:

Սակայն, 1997թ. օրինակով [այն ժամանակվա] վարչապետ Էրբաքանի հեռացման հետ կապված «փափուկ հեղաշրջման» կրկնության հնարավորությունը ներկայումս' ԱԶԿ-ի հանդեպ, նույնպես սահմանափակ է: Իրոք, Էրբաքանի կուսակցությունը ԱԶԿ-ի համեմատ շատ ավելի նվազ հանրային օժանդակում ուներ: Ուստի, անհնարին է ակնկալել համանման հասարակական ճնշման մոբիլիզացիա այժմ' ԱԶԿ-ի հանդեպ: Ավելին, պրն Լարաբիի կարծիքով, ԱԶԿ տպավորիչ հաղթանակը 2007թ. հուլիսի 7-ի ընտրություններում պարզապես ապտակ էր' հասցված [Թուրքիայի հասարակության կողմից] 2007թ. ապրիլի 27-ին «կեսգիշերային վերջնագիր» ներկայացրած ռազմական շրջանակներին1 2:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Բոլոր դեպքերում, Թուրքիայում ուղիղ ռազմական հեղաշրջումը ԱՄՆ-ի

1 Ի հավաստումն պրն Լարաբիի այս դիտարկման նշենք, որ «Էրգենեքոն»-ի հետ կապված վերջին զարգացումները կարծես էլ ավելի են թուլացնում Թուրքիայում կարճաժամկետ հեռանկարում ռազմական ուղիղ հեղաշրջման իրականացման հավանականությունը:

2 Փակագծերում նկատենք, որ հայրենական մասնագիտական հրապարակումներում դժվար է, եթե չասենք' անհնարին, գտնել մի կողմից' 1997թ. Թուրքիայի վարչապետ Էրբաքանի հեռացման հետ կապված «փափուկ հեղաշրջման» և մյուս կողմից, մեկ տարի անց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետ կապված գործընթացների միջև զուգահեռների վերլուծություն' աշխարհաքաղաքական լայն համատեքստում: Սա ասում ենք քաջ գիտակցելով այս երկու գործընթացների միջև առկա էական տարբերությունները, միևնույն ժամանակ կարծելով, որ դրանցում առկա ոչ պակաս կարևոր նմանությունների վերլուծությունը շատ օգտակար կլիներ:

33

Ա. Մարջաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

համար շատ դժվարություններ կառաջացեի, բացասաբար կազդի ԵՄ-իե Թուրքիայի անդամակցության գործում' ԵՄ հարաբերություններում առաջացնելով իսկական ճգնաժամ: Եվ այստեղ պրն Լարաբին շատ ուշագրավ կերպով շարունակում է. <<[այս դեպքում] ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիա սպառազինությունների մատակարարման հարցում կարող է պատժամիջոցներ կիրառել կամ կասեցնել դրանք: Իսկ Հայոց ցեղասպանության (Genocide) որոշման ընդունումը [ԱՄՆ Կոնգրեսի կողմից] կդառնա ավելի հավանական»1:

Եզրափակելով այս սցենարի քննարկումը պրն Լարաբին գտնում է, որ նույնիսկ ուղիղ հեղաշրջման պարագայում բոլորովին էլ երաշխավորված չէ, որ այս շրջանակները կշարունակեն իրենց արևմտամետ քաղաքական գիծը: Ավելի հավանական է, որ դրանք կորդեգրեն ավելի ազգայնական մոտեցումներ, Քրդական հարցում կզբաղեցնեն ավելի կոշտ դիրքորոշում ի դերև հանելով այս հարցում ԱԶԿ ձեռքբերումները, ավելի հարձակողական կլինեն ՔՏԿ հանդեպ ու կոշտ' Կիպրոսի հարցում1 2:

4 Մենք և Թուրքիաև. րջանալու պահը

Ինչևէ. ապրիլը ծանր ամիս է հայերի համար: Այն հեշտ ամիս չէ նաև Թուր-քիայում, նույնիսկ ԱՄՆ-ում այն որոշակի խնդիրներ է առաջացնում այս երկ-րի նախագահների աշխատակազմերի և Պետդեպարտամենտի աշխատակիցների շրջանում3:

Եվ ընդհանրապես, մեր ժամանակները դյուրին չեն (եթե երբևէ եղել են այդպիսին): Իրոք, աշխարհը, գլոբալ մասշտաբի բազմաթիվ խնդիրների բեռի տակ կքած, դառնում է ավելի խրթին ու անկայուն: Ապագա զարգացումները մշուշոտ են, լի վտանգներով: Գոյանում են աշխարհաքաղաքական նոր ուժա-

1 Այսպիսով, ըստ ՌԵՆԴ-ի, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության որոշման ընդունման բարձր հավանականությունն ընկալվում է որպես Թուրքիայում ռազմական ուղիղ հեղաշրջման վտանգի դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցների բաղկացուցիչ մաս միայն: Ահա Ռեալփոփթիկ-Ն իր ողջ վանող մերկությամբ:

2 Փաստենք, որ քննարկվող բոլոր 4 սցենարների թվարկված և որևէ բնութագրիչ չի առնչվում Թուրքիայում հայերի իրավունքների, Հայաստանի Հանրապետության հետ Թուրքիայի հարաբերությունների հաստատման ու մերձեցման գործընթացներին: Նույնը կարելի է ասել Թուրքիա-Սիրիա հարաբերությունների համար: Այսպիսի մոտեցումն ապշեցուցիչ է: Այն հիմնովին հակասում է հենց պրն Լարաբիի [1]-ում արված այլ եզրակացություններին: Այս ճչացող հակասության պատճառը, կարծում ենք, այն է, որ «ապագայի մոդելավորումների» այս սցենարները կազմվել են մինչև 2008թ. օգոստոսը' ժամկետ, որն այդքան շատ է սիրում հիշել պրն Լարաբին:

3 «Եթե ուզում եք իմանալ, երկրի (իմա' Միացյալ Նահանգների - Ա.Մ.) բնակիչները եղեռնը շատ տհաճ բան են համարում: Նրանք չեն սիրում առավոտյան լրագրերում դրա կամ դրա նման մի բանի մասին կարդալ: Մարդն իրեն լավ չի զգում, երբ առավոտյան սուրճն ըմպելիս եղեռնի մասին է կարդում: Այդպիսի լուրը կարող է մարդու ամբողջ օրը փչացնել: Երեք-չորս եղեռն, և մարդ կարող է այնքան զայրանալ, որ, մեկ էլ տեսար, ընտրություններին իր ձայնը տա այլ թեկնածուի»,- հեռավոր 1965թ. դառը հեգնանքով գրում էր XX դարի հանճարեղ ֆանտաստներից մեկը' Ռոբերտ Շեքլին իր «Մի քիչ չխոսենք» սքանչելի պատմվածքում (տե ս [5], մեջբերում ենք ուղղված' ըստ բնագրի): Արժե, որ այն մտցվի աշխարհաքաղաքականություն, գաղութատիրական համակարգի պատմություն (և լեզվաբանություն) դասավանդող մեր ձեռնարկներում:

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Ա.Մարջանյան

յին կենտրոններ, սրվում են ազգային միջպետական հարաբերությունները և տարածաշրջանային հակասությունները, սաստկանում է մրցակցությունը բնական ռեսուրսների համար: Դեղին մամուլի էջերը, կինո- և հեռուստաէկ-րանները, անգամ հեղինակավոր, ակադեմիական հրապարակումները ողողված են մարդկությանը սպասող տարատեսակ Արմագեդոնների գունազարդ պատկերումներով, ապագայի հոռետեսական սցենարների մանրակրկիտ ու սիրատոչոր նկարագրումով: Տարբեր մայրցամաքներում ականավոր մտավորականներ իրենց անունը թնդացրին «Աշխարհն առանց Արևմուտքի» կամ «Աշխարհն առանց ԱՄՆ-ի» կամ «Աշխարհն' անդունդի եզրին» թեմաների մասին իրենց գրքերով, հոդվածներով և ֆիլմերով: Նրանք նույնիսկ որոշակի կարողություն կուտակեցին այս ամենի հաշվին, էլ չենք խոսում նորօրյա մարգարեների մասին, որոնք չեն զլանում գրեթե ամեն օր ու աշխարհի տարբեր լեզուներով ավետել նոր աշխարհակարգի գալուստը:

ռ ռ

Ինչ է նշանակում այս ամենը, ինչ է նշանակում մեզ համար' պրակտիկ հարթությունում:

Պրագմատիկ տեսանկյունից այս ամենի հիմքում ընկած է երկբևեռ («Սո-ցաշխարհ-Արևմուտք») և միաբևեռ («ԱՄՆ հեգեմոնիա») աշխարհակարգերի ավարտի իրողությունը: Սակայն, կարծում ենք, որ այստեղ ավելի կարևոր է այն, որ 2008թ. նոյեմբերից հետո ԱՄՆ քաղաքական ու հասարակական մտքի հսկա ճոճանակը մեսիականությունից թեքվում է դեպի մեկուսացում (իզոյյա֊ ցիոևիզմ) աշխարհի քաղաքական պատմության մեջ ազդարարելով նոր փուլի սկիզբը: Զուր չէ, որ միջազգային հարաբերությունների գործում որոշ բազմափորձ վետերաններ այս առումով նախանշում են XIX կամ նույնիսկ XVIII դարերի Եվրոպայում տիրող իրավիճակի վերադարձը: Բոլոր դեպքերում, ընկնելով ներկայիս վերլուծական մամուլին այդքան բնորոշ պաթոսի գիրկը' կարելի է պնդել, որ «նոր աշխարհակարգի գալստյան» բոլոր այս խոսակցությունների հետևում ընկած է միայն մեկ իրողություն. մեսիակաե Ամերիկան յքում է աշխարհը: Լքում է աշխարհի շատ տարածաշրջաններ, այդ թվում և Կովկասը, լքում է, միգուցե և մեր ողջ տարածաշրջանը' իր սիրելի զավակ «Մեծ Միջին Արևելքը»: Լքում է' տեղը թողնելով ավելի պրագմատիկ ԱՄՆ-ին (ոմանք կասեին' իր պատմական առաքելությունում ձախողված ԱՄՆ-ին): Կարճ ասած ԱՄՆ-ին, որն այլևս որդեգրելու է աշխարհաքաղաքական տարբեր շահերի հավասարակշռման այսպես կոչված իրատեսական, ոեալիստական1 ու պրագմատիկ հաշվարկի քաղաքականությունը' Ռեալփոլիթիկը: 1

1 Նկատենք, որ երբևէ իրականությունը չի դառնում այնքան դյուրաթեք ու խեղաթյուրումների հակված, որքան «իրատեսական քաղաքականության» հաստատման ժամանակներում: Քանզի այդ ժամանակ է, որ վճռորոշ է դառնում, թե հատկապես ով, ինչպես և ինչ շահերից է համարելու, թե ինչպիսին է իրականությունը, ինչն է իրականը և, հետևաբար, իրատեսականը: Ինչպես ասում էին Մարտնչող թագավորություն-ների Չինաստանում, «երկրում քաոսը հաստատվում է այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս կարգ ու կանոեի մարտիկները: Երկրում անարդարությունը հաստատվում է այն ժամանակ, երբ հայտնվում են արդարության զինվորները»:

35

Ա. Մարջաեյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Հասկանալի է, որ ԱՄՆ այս «գաղափարական եահաեջը» տեղի չի ունենա մեկ օրում կամ մեկ տարում, այն կարող է լինել տևական, “smart force’’֊ի1 այս կամ այն կիրառման հետ կապված բազմաթիվ ելևէջներով: Մեզ համար այս ելևէջների արտահայտման վառ օրինակը հանդիսացավ մի կողմից հայ-թուրքական մերձեցման հարցում ԱՄՆ քաղաքական օժանդակումը Հայաստանին, մյուս կողմից' ԱՄՆ նախագահի շուրթերից «գ-բառի»1 2 արտաբերումից «խնամքով խուսափումը»' ճիշտ ինչպես խորհուրդ էր տրվում ՌԵՆԴ-ի վերը քննվող աշխատությունում: Հասկանալի է նաև, որ այս ռազմավարական նահանջն ինչ-որ ժամանակ իր տեղը կարող է զիջել և հակադարձ շարժման: Բայց դրա համար շատ բան պետք է փոխվի աշխարհում, առաջին հերթին դրա համար էական տեղաշարժ է պետք հենց ԱՄՆ հասարակությունում: Իսկ մինչ այդ, կարճաժամկետ-միջնաժամկետ հեռանկարում ԱՄՆ այս գաղափարական, բարոյական, եթե կուզեք նահանջն է, որ հանդիսանալու է մեր իրականության աշխարհաքաղաքական ամենահիմնական գործոնը: Պրակտիկ հարթությունում մեզ համար սա նշանակում է երկու բան:

* Փ *

Նախ, կարծում ենք, անհրաժեշտ է ընդունել և գիտակցել այն ցավագին հանգամանքը, որ ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից Հայաստանը և Հայությունը ողջ XX դարի ընթացքում (հատկապես դարասկզբին ու դարավերջին) և նոր դարի առաջին տասնամյակում ձախողվեցին Հայոց դատի և պահանջատիրության խնդիրը քաղաքական իրողություն դարձնելու հարցում, հատկապես այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում գերիշխում էր մեսիակա-և աշխարհի բեմահարթակում այս երկիրն, իրոք, պատմություն էր կերտում: Իր հերթին, ի թիվս այլ հանգամանքների, սա հետևանք է ԱՄՆ Հայության կառույցների այս երկրի միայն մեկ կուսակցության' Դեմոկրատական կուսակցության կայուն և հաստատակամ սատարման, անկախ այն բանից, թե որ փուլում է գտնվում ԱՄՆ հասարակական մտքի հսկա ճոճանակը, և որ կուսակցությունում են մարմնավորված մեuիակաեությաե գաղափարները:

1 «Խելացի ուժ» եզրը բազմիցս օգտագործվել է ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի և Պետդեպարտամենտի ղեկավար Հ.Քլինթոնի կողմից' ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը բնութագրելու համար: Ի դեպ, հավելենք, որ “smart force’’-ի գաղափարը վաղ թե ուշ պետք է ծնվեր որևէ “think tank’’-ում (կներեք այս բառախաղի համար):

2 “ The G-word”. Genocide (գենոցիդ, եղեռն) բառի էվֆեմիզմն է օգտագործված այս տարի ապրիլին, Սպիտակ տան մամլո խոսնակի կողմից: Այն միանգամից կրկնօրինակվեց ԱՄՆ և միջազգային մամուլի շատ էջերում: Գիտակցո ւմ են արդյոք այս էվֆեմիզմի հեղինակները, թե ինչ ահավոր, վիրավորական, ինչ անբարո հնարք և արարք է սա: Սփոփիչ է, սակայն, գիտակցել, որ ԱՄՆ երկու մեծագույն և խորապես հավատացյալ նախագահներն ընդունել են Հայոց ցեղասպանության իրողությունը և անվարան արտաբերել «գենոցիդ» բառը' բարերար (և դեմոկրատ) Վուդրո Վիլսոնը, խաչակիր (և հանրապետական) Ռոնալդ Ռեյգանը:

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Ա.Մարջանյան

Մեր խորին համոզմամբ, Հայոց եղեռնի ճանաչումը, Հայոց պահանջա-տիրությունը, առաջին հերթին լինելով արդարության և բարոյականության պահանջ, առավելագույն հավանականություն ունեին (ունեն) դառնալ քաղաքական և աշխարհաքաղաքական իրողություն միայն այն ժամանակ, երբ մեսիական Միացյալ Նահանգները գիտակցում էր (է) իր պատմական ու վսեմ առաքելությունը ողջ աշխարհում ու աշխարհի առջև: Այդպես էր նախագահ 4.4իլսոնի ժամանակ1, այդպես էր «Ատլանտյան խարտիայի» ժամանակ1 2, այդպես էր նախագահ Ռ.Ռեյգանի ժամանակ3: Եվ այստեղ ԱՄՆ նախագահի կուսակցական պատկանելության խնդիրը երկրորդական է: Շատ ավելի կարևոր է հաղորդ լինել այս երկրի հիմնարար արժեհամակարգին և շարժիչ ուժերին: Գործել դրանց ներդաշնակ: Լինել սինաֆազ (նույն պարբերականությամբ տատանվող) այս ուժերի տևական պարբերական տատանումներին: Այլ ոչ թե գործել միապաղաղ հաստատունությամբ' դուրս ընկնելով պատմության ռիթմից: Գործել հակաֆազ և ձախողվել այն բարերար ռեզոնանսի առաջացման գործում, երբ, վերջապես, մեր արդարության պահանջը կհամընկնի իրականության արդարության պահանջին:

Իսկ մինչ այդ, այնքան ժամանակ և մինչև որ ռազմավարական ու վերլու-ծաբանական հանրությունների կարկառուն ներկայացուցիչները ԱՄՆ-ում, ՌԴ-ում և այլուր, արձագանքելով աշխարհում տիրող իրողություններին, նույ-նականացնում կամ շփոթում են կայսրությունները հանրապետությունների հետ, Հայաստանը և ողջ Հայությունը պարտավոր են լինել զգոն, աչալուրջ ու հավասարակշիռ: Մենք պարտավոր ենք վարել մեր տարածաշրջանում գործող բոչոր աշխարհաքաղաքական վեկտորները հավասարակշռող քաղաքականություն, լինել ուժեղ ու հավաք: Այլ ոչ թե ապավինել միայն ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին' Մ.Սահակաշվիլու Վրաստանի նման, ապավինել հիմնականում ԱՄՆ-ին, Թուրքիային և Իսրայելին' հայր և որդի Ալիևների Ադրբեջա-նի նման:

Մինչ այդ, այնքան ժամանակ և մինչև որ Անկարան չի ճանաչի Թուրքիայի կողմից կազմակերպված հայերի հայրենազրկող ցեղասպանության կազմակերպման ու իրականացման իրողությունը, Հայաստանի Հանրապետությունը և ողջ Հայությունը կարող են, ո չ, պարտավոր են ընկալել «Կովկա-սում Թուրքիայի խոր և երկարաժամկետ ռազմավարական շահերը (deep and long-standing strategic interests)» որպես «Հայկական հարցի» վերջնական լուծմանն ուղղված ռազմավարություն: Որպես մեր ազգային շահերի համար

1 Այլ ոչ թե Բրեստ-Լիտովսկի ժամանակ:

2 Այլ ոչ թե Յալթայի կոնֆերանսի ժամանակ:

3 Այլ ոչ թե նախագահ Քլինթոնի ժամանակ, երբ մշակվեց և գործի դրվեց Ալիև-Շևարդնաձե-Նաթանյահու «Կ. Ասիա-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Իսրայել» էներգետիկ և աշխարհաքաղաքական միացյալ տարածաշրջանի խելացնոր դոկտրինը, որով հիմք դրվեց Հայաստանի, Իրանի և ՌԴ տարածաշրջանային մեկուսացման ջանքերին: Սին ջանքերին' կարող ենք ասել այժմ (ավելի մանրամասն տե ս [4]):

37

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ուղիղ, լուրջ և անմիջական սպառնալիք (direct, serious and immediate threat): Մասամբ կրկնելով պրն Լարաբիին ասենք. Թուրքիայի նկատմամբ Հայաստանի և Հայության կասկածամտությունը դարավոր է և խորապես արմատավորված մեր պատմական հիշողությունում:

Վերջապես, մինչ այդ անհրաժեշտ է ամեն գնով խուսափել «Հայաստանի զարգացում' զիջելով Հայոց պահանջատիրությունը», թե «Հայաստանի զարգացում' առանց զիջման» անպտուղ, դիխոտոմիկ հարցադրումից: Իրականում այն կեղծ է, համարժեք չի արտացոլում իրականությունը և հարցը փակուղի է տանում1: Փոխարենը, կարծում ենք, անհրաժեշտ է առաջնորդվել և տարածա-շրջանային ակտո^երին հորդորել ընթանալ հետևյալ տրամաբանությամբ: Հայոց ցեղասպանության ճանաչում' առաջին հերթին Թուրքիայի կողմից, որպես Կովկասի զարգացումը սանձող կապանքներից ձերբազատման, ողջ տարածաշրջանում իրական, երկարաժամկետ հեռանկարում' կայուն տնտեսական ու քաղաքական համագործակցության հաստատման լրջագույն գրավական: Այս խնդիրը ողջ Հայության խնդիրն է, եթե կուզեք' ողջ առաջադեմ մարդկության խնդիրը: Առանց այս խնդրի լուծման անհնարին է XXI դարի անխռով ընթացքը' ոչ ավելի, ոչ պակաս:

* Փ *

Պրակտիկ հարթությունում Կովկասից մեսիական ԱՄՆ նահանջով պայմանավորված գործոնը մեզ համար կարևոր է նաև հետևյալով: Արդի աշխարհաքաղաքականությունը, ինչպես և բնությունը, «վակուում չեն հանդուրժում»: Մեր տարածաշրջանում ու Կովկասում ԱՄՆ այս նահանջով պայմանավորված վակուումը պետք է լրացվի ինչ-որ ուժով կամ ուժերի համամասնությամբ:

Իսկ որ գործերը զարգանում էին հենց այս ուղղությամբ, քաջ գիտակցվում էր թե ՌԴ-ում, թե Գերմանիայում, թե Թուրքիայում, թե Իսրայելում և թե Վրաստանում ԱՄՆ նախագահական ընտրությունների տարվա գրեթե սկզբից և հատկապես 2008թ. ամռանից: Թող տարօրինակ չթվա հատկապես այս երկր-ների թվարկումը: Մեր հոդվածներից մեկում, տալով այսպես կոչված «Ֆարլեյի օրենքի» աշխարհաքաղաքական մեր սահմանումը, առիթ ունեցել էինք փաս-տել, որ «ԱՄՆ նախագահական ընտրությունների տարվա ամռանից սկսած

1 Հիշո ւմ եք «Պատերա զմ, թե խաղաղություն», ոչ թե կոմս Տոլստոյի (նա օգտագործում էր ավելի իմաստուն «և» շաղկապն ու ավելորդ հարցեր չէր տալիս), այլ մեր ոչ այնքան վաղ անցյալի միանգամայն ժամանակավրեպ հարցադրումը: Կամ, Լ. Տեր-Պետրոսյանի և 4.Մանուկյանի անպտուղ, հետևաբար և վտանգավոր բանավեճը' «ունիկալ ա զգ են արդյոք հայերը, թե ոչ», որի բացասական հետևանքները, սպասելի կերպով, չուշացան: Մինչդեռ, իրականության սթափ ըմբռնումը' զերծ պահի անցողիկ լարվածությունից և հիմնված լրացման սկզբունքի վրա, միանգամից կհուշեր, որ մարդկային քաղաքակրթության (վերջին 5 հազար տարիների) ընթացքում խաղաղությունը կազմել է ընդամենը մոտ 300 տարի (6.0%), իսկ հայերը, իհարկե, ունիկալ ազգ են, պատմական իրենց չափազանց ուրույն առաքելությամբ' ճիշտ ինչպես աշխարհի շատ ազգեր: Եվ կարիք չկա այստեղ դես ու դեն ընկնել:

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԱՄարջանյան

մինչև հաջորդ տարվա սկիզբ, առավել վառ, հաճախ' ողբերգական հետևանքներով, ի հայտ են գալիս արդիականության ամենացավոտ խնդիրները, սրվում են հակասությունները, բացահայտվում ու մերկանում են մինչ այդ մշուշոտ գործընթացները և միտումները» [3, с. 24]: Եվ սա հատկապես ճշմարիտ է ԱՄՆ նախագահական այն ընտրությունների համար, երբ ակնկալվում է աշխարհում ԱՄՆ ռազմավարական գծի փոփոխությունը: «Մեծ Միջին Արևելքում» և հատկապես Կովկասում 2008թ. օգոստոսյան իրադարձություններն ու դրանց հաջորդող և մինչ օրս ձգվող գործընթացներն ասվածի վառ ապացույցն են:

Իրոք, Վրաստանը, հասկանալով, որ անխուսափելիորեն մոտենում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության պարտությունը գալիք ընտրություններում և տագնապելով «ջուրը գցել» այն հսկայական լոբբիստական1 ջան-քերը, որոնք գործադրել էր ԱՄՆ հատկապես այս կուսակցությանն իր աջակիցը դարձնելու համար, շտապեց դիմել Հ. Օսիայի ռազմական ավանտյուրային' ելնելով ընկերներ Ջուղաշվիլու, Օրջոնիկիձեի և Բերիայի կողմից ժառանգված մինի-կայսերապաշտական նկրտումներից: Այս արկածախնդրությունը լրջորեն վտանգեց ոչ միայն Կովկասի, այլև ողջ տարածաշրջանի, գուցե և ողջ աշխարհի անվտանգությունը1 2:

Ռուսաստանը, հստակ գիտակցելով ԱՄՆ գալիք ռազմավարական նահանջի իրողությունը, գիտակցեց նաև, որ իր համար Կովկասում եկել է «ճշմարտության պահը»: Վրաստանի ագրեսիային նա պատասխանեց ամենայն վճռականությամբ «հարվածային ալիքներ»3 սփռելով ողջ տարածաշրջանում ու աշխարհում: Թուրքիան, որը դեռ 2004-ից հետևողականորեն ընդլայնում և զարգացնում էր հարաբերությունները ՌԴ-ի հետ, տպավորված Վրաստանի ագրեսիայի նկատմամբ ռուսական հակահարվածի վճռականությամբ, շփոթված փորձեր սկսեց ձեռնարկել Կովկասում ազդեցությունը վերագտնելու և վերիմաստավորելու ուղղությամբ: Թուրքիայում շփոթը խորացավ ՌԴ-ի կողմից Հ. Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմամբ, Հայաստանի նախագահի Թուրքիայի նախագահին ուղղված պատմական հրավերով և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի

1 Հիշում եմ գործընկերներիս հեգնական ժպիտը, երբ խոսքը տանում էի ԱՄՆ-ում վրացական լոբբիի անհավատալի արդյունավետ աշխատանքի մասին, մանավանդ ԱՄՆ Հանրապետական կուսակցության ամերիկա-հրեական նեոկոեեեբի այդ ժամանակ չափազանց ազդեցիկ միջավայրում:

2 Զվարճալի է, որ 2008թ. մարտի 27-ի “The New York Times"’-ում իր “Georgia on their minds”հոդվածում պրն Լարաբին, հակադրվելով Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելի 2008թ. մարտի 10-ին հստակ արտահայտած կարծիքին, որ «սառեցված հակամարտություններով երկրները տեղ չունեն ՆԱՏՕ-ում», փրփուրը բերանին պնդում էր Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու անհապաղ անհրաժեշտությունը, «չափազանց անհավանական» համարելով այն, «որ Ռուսաստանը երբևէ կճանաչի Հ. Օսիայի և Աբխազիայի անկախությունը» (http://www.nytimes.eom/2008/03/27/opinion/27iht-edlarrabee.1.11471355.html): Այո, սա զվարճալի է այժմ: Իսկ այն ժամանակ դեպքերի մի փոքր այլ ընթացք, և ողջ տարածաշրջանը կընկղմվեր աներևակայելի մղձավանջի մեջ:

3 Չշփոթել “ՕՐ shockwave” մոդելավորումների «հարվածային ալիքների» հետ:

39

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

եախաձեռեողակաե քայլերով, որոնք, ամենայն հավանականությամբ, ի սկզբա-եե ունեին ՌԴ ծավալուն սատարումը: Ադրբեջաեը, շունչը պահած, հետևում էր իրադարձություններին և գիտակցելով, որ կարող է կորցնել այն լծակը, որն օգտագործում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ վարվող բանակցություններում, թուրք-հայկակաե մերձեցման և սահմանի բացման հարցում Թուրքիային իր ռազմավարական, էներգետիկ, քաղաքական և այլ օժանդակումը պայմանավորեց այս բանակցություններում արձանագրվող իր համար նպաստավոր առաջխաղացմամբ: Այսօրինակ պայմանավորումը' հակառակ «ճանապարհային քարտեզի» տառին և ոգուն, փաստորեն վիժեցրեց թուրք-հայկակաե մերձեցման գործընթացի ներկայիս փուլը1, որի տրամաբանական միջակետը դրվեց Հայաստանի նախագահի ս.թ. ապրիլի 22-ի հրամանագրով: Ասում ենք միջակետ, որովհետև վստահ ենք, որ թուրք-հայկակաե մերձեցման գործընթացը դեռ շարունակվելու է: Պետք է շարունակվի: Ի բարօրություն Կովկասում և ողջ տարածաշրջանում ապրող ժողովուրդեերի:

Վերջապես, Իսրայելը, վերաշեշտադրեց իր ռազմավարական նպատակներին ԱՄՆ եերքաշվածությաե խնդիրը առաջին պլան բերելով նավթային գործոնը և Իրանին պատժելու անհրաժեշտությունը: Մինչ այդ, այն շտապեց կրկին խուժել Գազայի հատված, կոշտացնել դիրքորոշումը հրեական բնակավայրերի կառուցման գործում և, փաստորեն, հակադրվել «երկու ժողովուրդ -երկու պետություն» գաղափարին: Իսկ Գերմանիան, որը ոչ պակաս հստակությամբ գիտակցում էր ԱՄՆ ռազմավարական նահանջի մոտալուտ սկիզբը, հոգնած ԵՄ անաշխատունակությունից ու տձևությունից, վիրավորված այն քաղաքական նվազ դերակատարումով, որն ունի եվրոպական այս հսկան Միության քաղաքական գործերում, իր աշխարհաքաղաքակաե հայացքները սկսեց ուղղել դեպի Ռուսաստան և աեդիե' Կովկաս ու Միջին Արևելք1 2:

Կովկասում մեսիակաե ԱՄՆ նահանջով պայմանավորված վակուումը մեզ մոտ, ամենայն հավանականությամբ, կլրացվի ՌԴ և Գերմանիայի, ինչպես եաև Իրանի և Թուրքիայի ուժային աշխարհաքաղաքակաե վեկտորների հավասարակշռումից գոյացած համամասնությունով: Մեզ համար նորությունն այստեղ Գերմանիայի տարածաշրջաեայիե աշխարհաքաղաքակաե դերակատարման հնարավորությունն է և սկիզբը: Հանգամանք, որը, կարծում

1 Փաստեեք, որ ԼՂՀ բացառապես խաղաղ և օրինական ճանապարհով իեքեորոշմաե իրավունքի արտահայտմանը հակադարձված ռազմական ագրեսիայից հետո սա Ադրբեջաեի արդեն երկրորդ գործողությունն է, որը լրջորեն վտանգում է Կովկասի և ողջ տարածաշրջանի աեվտաեգություեը, հեռացնում տևական խաղաղության, կայուն զարգացման ու համագործակցության հաստատման բաղձալի հեռանկարը: Մի թե բավական չէ արդեն, մի թե Շահդեեիզի կամ Կասպիականի այլ եավթադաշտերե այդքան արժեն: Մի թե եավթե ավելին է, քան կյանքն ու ժողովուրդեերի խաղաղությունը:

2 Հիշո ւմ եք «Գերմանիան և Ռուսաստանը, այս երկու հսկաները, այս էլ քանի տասնամյակ հառնում եե միմյանց' ինչպես հայելում, երազկոտ սպասելով իրական ռազմավարական երկխոսության գալուստիե» հանճարեղ ասույթը:

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Ա.Մարջանյան

ենք, գուցե ենթագիտակցաբար, ստիպել էր պրն Լարաբիին օգտագործել Ord-nungsmacht եզրը ՌԵՆԴ֊ի վերը քննվող նյութում' հայ-թուրքական մերձեցմանը նվիրված հատվածում: Ուրախալի է, որ մեր տարածաշրջանում Գերմանիայի աշխարհաքաղաքական դերակատարման աճի հանգամանքը չի վրիպել հայրենական վերլուծաբանների աչքից: Այս առումով կուզենայինք ընդգծել ժամանակագրորեն, թերևս, առաջին հրապարակումը [6]: Համաձայնելով այստեղ կատարվող վելուծության հետ կուզենայինք պարզապես հավելել հետևյալը:

Անհրաժեշտ է հիշել մեզ ու չզլանալ հիշեցնել այլոց, որ անցած' XX դարի ընթացքում առնվազն երեք անգամ Վրաստանի ռազմավարական շահերը հակադրվել էին Հայաստանի ռազմավարական ու ազգային շահերին, իսկ վարվող գործողությունները Հայաստանի ազգային շահերի և հայ ժողովրդի համար հանդիսացել էին ուղիղ, լուրջ և անմիջական վտանգ: Եվ Հայաստանը վճարել է դրա աշխարհաքաղաքական, ռազմավարական, ազգային և բարոյական էական գինը: Եվ նոր' XXI դարի կարճ պատմության ընթացքում առնվազն մեկ անգամ Վրաստանի ռազմավարական1 շահերը հակադրվել են Հայաստանի ազգային շահերին: Եվ նորից Հայաստանը վճարել է դրա գինը: Իսկ այս ամենի ակունքում ընկած է դեռ կայսերական Գերմանիայի գենշտաբի ռազմավարական ծրագիրը' մեկուսացնել Ռուսաստանը Կովկասից ու Միջին Արևելքից, Կովկասում ստեղծելով միայն մեկ քրիստոնեական բուֆերային պետություն, այն է' ուղղափառ Վրաստանը: Բացի այդ, Կովկասում նախատեսվում էր ունենալ ևս մեկ' մահմեդական պետություն, Կովկասի թաթարներից բաղկացած երկիր: Խոսքը ներկայիս Ադրբեջանի մասին է: Ինչպես տեսնում ենք, այս տեսլականում տեղ չկա ոչ հայերի, ոչ Հայաստանի համար: Այս ամենը հանգիստ խղճով կարելի էր թողնել պատմաբանների և հարցի պատմությամբ զբաղվող աշխարհաքաղաքագետների դատին, եթե չլիներ հետևյալ կարևոր հանգամանքը:

Աշխարհաքաղաքական կոնստրուկտները մեծ կենսունակություն ունեն: Մի անգամ ձևակերպվելով «ուժային կենտրոնների» կողմից ու կյանքի կոչվելով բեկումնային ժամանակներում նրանք չեն վերանում քաղաքական տվյալ իրադրության սպառումով և գործընթացների ավարտով: Դրանք նորից ի հայտ են գալիս նոր բեկումնային ժամանակներում: Մեզ համար, մեր տարածաշրջանի համար այսպիսի բեկումնային ժամանակներ եղան Ռուսական կայսրության հոգեվարքը XX դարի սկզբին և ԽՍՀՄ փլուզումը XX դարի վեր-

1 Մենք օգտագործում ենք «Վրաստանի ռազմավարական շահ» արտահայտությունը, քանի որ խորապես համոզված ենք, որ անցած տասնամյակի ընթացքում Վրաստանի Հանրապետությունն ունեցել է ռազմավարական շահեր, բայց չի հաջողել համարժեք կերպով ձևակերպել իր ազգային շահը, քանի որ ձախողվել է իր ազգային քաղաքականությունը մշակելու և վարելու գործում: Հայաստանի Հանրապետության պարագայում, կարծում ենք, այս հասկացությունները գրեթե հոմանիշ են:

41

Ա. Մարջաեյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ջիե: Եվ հիե աշխարհաքաղաքակաե կոեստրուկտեերի եոր կյանքի երևան գալե այս ժամանակ չուշացավ: Խոսքս եախկիե ԽՍՀՄ քաղբյուրոյի աեդամ, ԽՍՀՄ ՊԱԿ եախկիե ղեկավար Հ.Ալիևի, եախկիե ԽՍՀՄ քաղբյուրոյի աեդամ և ԽՍՀՄ արտաքիե գործոց եախարար Է.Շևարդեաձեի և մի շարք թուրք, հրեա ու ամերիկացի այե ռազմավարեերի մասիե է, որոեք 90-ակաեեերի կեսիե հղացաե <<Ալիևի դոկտրիեը», այե է կապել Ադրբեջաեը և Կեետրոեակաե Ասիաե Թուրքիայի, Իսրայելի և Եվրոպայի հետ էեերգետիկ, տետեսակաե, քաղաքակաե, իսկ այեուհետև' աեվտաեգությաե տիրույթեերով ու համակարգերով, կտրել Կովկասը Ռուսաստաեից, մեկուսացեել Իրաեը և Ռուսաստաեը ողջ տարածաշրջաեից, խեղդամահ աեել Հայաստաեը1: Ու թեև, դատելով գոեե եերկայումս բաց աղբյուրեերից, այստեղ գերմաեակաե մասեակցություեը փաստագրված չէ, չի կարելի չեկատել, որ «Ալիևի դոկտրիեը» եմաե է կայսե-րակաե Գերմաեիայի գեեշտաբի XX դարի սկզբի տեսլակաեիե երկվորյակ եղբոր պես:

Հետևաբար, մեզ համար ԵՄ ամեեաուժեղ տերությաե Թուրքիայի վաղեմի բարեկամ, ԵՄ-ում Վրաստաեի կուրատոր Գերմաեիայի Դաշեայիե Հաե-րապետությաե վերադարձը Կովկաս հասկաեալի է, ողջուեելի և օգտակար միայե մեկ պարագայում: Այե չպետք է սատարի Կովկասի եերկայիս պառակտումը, չպետք է խրախուսի Հայաստաեը «տարածաշրջաեայիե էեերգետիկ և տետեսակաե ծրագրերից արտաքսելուե»: Այե պետք է ուղղված լիեի Հայաս-տաեի, Իրաեի և ՌԴ տարածաշրջաեայիե լիարժեք իետեգրմաեը առաեց մեզ խեղդամահ աեելու կամ մեր «ձեռքերը ոլորելու» սպառեալիքի:

Իսկ ըեդհաերապես, մեծ հավաեակաեությամբ կարելի է պեդել, որ կարճաժամկետ հեռաեկարում մեր տարածաշրջաեում կմեկեարկի վերը եշված վակուումի լրացմաեե ուղղված տեեդագիե ակտիվություե: Ամեեաբարձր մակարդակի այցելություեեերը տարածաշրջաեում կարձաեագրվեե աեեախա-դեպ հաճախությամբ, մամուլի էջերը կողողվեե այս ամեեի տարաբեույթ վեր-լուծություեեերով և այլե: Այս գալիք եռուզեռի ժամաեակ մեզ համար, կարծում եեք, կտրակաեապես կարևոր է ամրագրել մի քաեի բազիսայիե իրողություե, որոեք և ուրվագծում եե մեր տարածաշրջաեում իրակաեությաե աշխարհա-քաղաքակաե հեեքը:

Բացառապես խաղաղ և օրիեակաե արտահայտված ԼՂՀ իեքեորոշմաե իրավուեքիե ի պատասխաե Ադրբեջաեը դիմեց ռազմակաե ագրեսիայի և կրեց ռազմակաե չոր պարտություե1 2: Այս երկիրը կամ պետք է սաեձազերծի եոր պատերազմ, կամ մշակի իեքեուրույե Լեռեայիե Ղարաբաղի հետ իր modus vivendi-ե: Ճիշտ այեպես, իեչպես որ [1]-ում դա առաջարկվում է աեել Թուր-

1 Ձևակերպումը մերը չէ: Այե կարելի է գտեել ԱՄՆ Կեետրոեակաե հետախուզակաե վարչությաե կողմից 1998թ. դեկտեմբերիե կազմված և 2007թ. ապրիլիե գաղտեազերծված OREA CEI-9812փաստաթղթում:

2 Ձևակերպումը մերը չէ: Այե կարելի է գտեել ԱՄՆ Կեետրոեակաե հետախուզակաե վարչությաե կողմից 1999թ. եոյեմբերի 15-իե կազմված և 2007թ. ապրիլիե գաղտեազերծված SEIB 99-264CX փաստաթղթում:

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԱՄարջանյան

քիային' ՔՏԿ-ի հանդեպ: Տարածաշրջանում միակ երկիրը, որն ունի «Ղարա-բաղի խնդիր», Ադրբեջանն է1: Հայաստանի Հանրապետությունն այդպիսի խնդիր չունի:

Թուրքիան, 1993թ. փակելով սահմանը Հայաստանի հետ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ դիմեց ռազմական գործողության և, հետևաբար, զրկեց իրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդ հանդիսանալու բարոյական ու տրամաբանական հիմքերից' գոնե մինչև այն պահը, երբ նորից կբացի սահմանը Հայաստանի հետ' առանց երրորդ կողմերի խնդիրների արծարծման: Բացի այս, Թուրքիան կանգնած է ինքնության խոր ճգնաժամի առջև և տարածքային չկարգավորված վեճեր ունի Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի և Իրաքի հետ: Տարածքային վեճը Հայաստանի հետ կարգավորված չէ, բայց նաև ակտիվ վիճակում չէ: Թուրքիան շարունակում է եռանդուն կերպով մերժել հայերի հայրենազրկող ցեղասպանության կազմակերպման և իրականացման իրողությունը: Այսպիսի դիրքորոշումը մեր ողջ տարածաշրջանը զրկում է զարգացման ռազմավարական հեռանկարից:

Վրաստանը հիմնովին ձախողվեց իր հետխորհրդային սահմանների ներսում ազգային համաձայնության քաղաքականություն մշակելու և վարելու գործում: Դիմելով ռազմական ավանտյուրայի այն վտանգեց ողջ տարածաշրջանի անդորրն ու կայունությունը և ուղղակիորեն կանգնեց տարածքային ամբողջականության պահպանման հարցի առջև:

Իրանի մեկուսացումը տարածաշրջանային զարգացումներից հանգեցնում է նրան, որ «այս տարածաշրջանն աննորմալ է զարգանում»1 2: Ռուսաստան - Հայաստան - Իրան տնտեսական, էներգետիկ, մշակութային, քաղաքական և աշխարհաքաղաքական համագործակցությունը մեր տարածաշրջանը կայունացնող ու հավասարակշռող արդյունավետ ռազմավարական գործոն է: Այն կարող է ընդլայնվել և ներառել Ռուսաստան - Հայաստան - Թուրքիա համագործակցության բաղադրիչը, որը կլրացնի Թուրքիա-Իրան համագործակցության անխուսափելի զարգացումը: Գերմանիան կարող է սատարել և օժանդակել այս ամենին:

Արևմուտքի անտարբեր աչքերի առջև Հայաստանը շարունակում է շնչահեղձ լինել պարտադրված շրջափակման և տարածաշրջանային ենթա-կառուցվածքների զարգացումից «արտաքսվածության» հետևանքով: Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարական նշանակության

1 Եթե չհաշվենք Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից այդքան սիրված Հ.Ալիևի «մեկ ժողովուրդ' երկու պետություն» ասույթը: Չեմ հասկանում, ինչո ւ պրն Էրդողանը նույն բանը չի կարողանում ասել Հայաստանի և Արցախի դեպքում:

2 Ձևակերպումը մերը չէ: Այն կարելի է գտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից 1999թ. նոյեմբերին պատրաստված և 2007թ. ապրիլին գաղտնազերծված OTI99-10031 հաշվետվությունում:

43

Ա. Մարջաեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

հիմնական գործոնը եղել է, է և կլինի հայ զինվորի մարտունակությունն Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Միջազգային տիրույթում կարճա-ժամկետ-միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի անվտանգության համակարգը կշարունակի հենվել ՌԴ-ի հետ մեծ պայմանագրի և ՀԱՊԿ-ի վրա: Անցած երկու տասնամյակների ընթացքում Արևմուտքը ձախողվեց այս հարցում Կովկասյան տարածաշրջանին ռազմավարական այլընտրանք առաջարկելու գործում' ոչ վերջին հերթին այն բանի հետևանքով, որ որդեգրեց և իրականացրեց հիմքում արատավոր և վերջին հաշվով' անիրատեսական «Ալիևի դոկտրինը»:

Եզրափակելով դիմենք պրն Լարաբիի օրինակին և փաստենք: 2008թ. օգոստոսից հետո շատ բան փոխվեց Կովկասում, մեր ողջ տարածաշրջանում, մեր մտածելակերպում և հաշվարկներում: Եվ ամենակարևոր փոփոխությունն այն է, որ վերջապես կարելի է ասել. եկել է լրջանալու պահը: Այն հասունացել է թե Հայաստանում, թե Թուրքիայում, թե աշխարհում:

22 ապրիյի - 9 մայիսի 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. ՍԼարաբի, Դժվարին գործընկերություն. ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանում (Troubled partnership: U.S.–Turkish relations in an era of global geopolitical change. F. S. Larrabee. RAND, Project Air Force, MG-8893-AF. 2010. xxiii + 138 pages).

2. ՍԼարաբի, ՅԼեսսեր, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անորոշության դարաշրջանում (Turkish foreign policy in an age of uncertainty. F. Stephen Larrabee, Ian O. Lesser. RAND, Center for Middle East Public Policy, MR-1612. 2003. xxi + 217 pages).

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

3. ՆԱՏՕ-ն և Կասպիական տարածաշրջանի անվտանգությունը. Չափազանց հեռո ւ առաքելություն (NATO and Caspian Security: A Mission Too Far? RAND, Project Air Force. 1999. xix + 113 pages).

4. Марджанян А, Наше будущее - глазами NIC. НОФ «Нораванк», «21-й Век» (русскоязычное издание), № 3, 2009, с. 74-98:

5. Ռ Շեքի, Մտքի բուրմունք, Սովետական գրող, Երևան, 1984թ.։ Թարգմ. ՌՄվետիսյան (R. Shekley. Shall We Have a Little Talk? Galaxy, 1965).

6. Տեր ֊Հարությունյան Գ, Ռուսաստան-Գերմանիա. հնարավոր սցենարներ տարա-ծաշրջանային անվտանգության համատեքստում: 26 ապրիլի, 2010թ. http:// www.noravank.am։ Տե ս նաև Հարությունյան Գ, Զարգացման ռազմավարություն և աշխարհաքաղաքակաե սցենարներ, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», # 3, 2010։

44

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

КОРПОРАЦИЯ RAND И МЫ: АРМЯНО-ТУРЕЦКИЕ ВЗИМООТНОШЕНИЯ

ԱՄարջաեյաե

Ара Марджанян

Резюме

В статье приводятся основные положения и выводы относительно роли Турции в регионе и установления взаимоотношений между Арменией и Турцией по материалам недавнего исследования корпорации RAND (США). Коментируется специфика этих выводов. В свете стратегического отката «мессианской Америки» из нашего региона, обрисованы некоторые геополитические реалии, стоящие перед Арменией и регионом.

45

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.