ՀԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՓՈՒԼԸ
Գագիկ Հարությունյան՛
Հայ-ռուսական հարաբերությունները, չնայած իրենց ավանդական բնույթին, պատմական զարգացումներին զուգընթաց մշտապես բովանդակային և ձևա-չափային փոփոխություններ են կրել։ Այդ տեսանկյունից համեմատաբար սակավ է ուսումնասիրված այդ հարաբերությունների ներկա փուլը, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո երկու երկրներն էլ հայտնվել են նոր աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրողություններում։ Ակնհայտ է, որ արդի ժամանակաշրջանին բնորոշ շարունակական փոփոխություններն առաջացնում են ինչպես հիմնախնդիրներ, այնպես էլ նոր հնարավորություններ կողմերի հարաբերությունների զարգացման համար։ Հոդվածում կդիտարկենք հայ-ռուսական ռազմավարական դաշինքի դերը մեր հանրությունների ընկալման և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև կներ-կայացնենք մոտեցումները, որոնք կարող են բարձրացնել համատեղ վարվող քաղաքականության արդյունավետությունը։
Թուրքիա. ՀՀ ազգային անվտանգության առաջնային խնդիրը. Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդևի օգոստոսյան այցը Երևան, որի արդյունքում երկարաձգվեց (մինչև 2044թ.) և նոր բովանդակություն ստացավ (այն ապահովելու է նաև ՀՀ անվտանգությունը) ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ պայմանագիրը, քաղաքական շրջանակներում լայն քննարկումների արժանացավ։ Դրական արձագանքներին զուգահեռ հայաստանյան ԶԼՄ-ում կարելի է հանդիպել նաև բացասական կարծիքների, համաձայն որոնց այդ պայմանագիրը ոչ միայն չի համընկնում մեր ազգային շահերին, այլև զգալիորեն սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը։ Միանշանակ չի կարելի գնահատել հայ-ռուսական պայմանագրի լուսաբանումը նաև ռուսաստանյան
(Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն։
3
ԳՀարություեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34), 2010թ.
տեղեկատվական դաշտում, որտեղ իրենց ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններին նվիրված մեկնաբանություններն ավելի քան սակավ էին և զուսպ։ Այդ ամենի առիթով փորձենք ներկայացնել որոշ փորձագիտական նկատառումներ, որոնք կնպաստեն խնդիրն ավելի համալիր ընկալելուն և, թերևս, ապագայում հայ - ռուսական հարաբերություններին առավել լիարժեք բնույթ հաղորդելուն։
ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի հիմնական նպատակը ՀՀ ռազմական անվտանգության ապահովումն է Թուրքիայի հնարավոր ագրեսիայից։ Վերջինս ռազմական տեսանկյունից հզոր, արդիական զենքի տիրապետող և մեծաթիվ բանակ ունեցող պետություն է։ Միայն թուրքական ցամաքային ուժերի թվաքանակը (որն ամենամեծն է ՆԱՏՕ-ում) կազմում է շուրջ 450 հազար զինծառայող չհաշված ժանդարմերիայի ստորաբաժանումները։ Այսինքն պետք է արձանագրել, որ ՀՀ ԶՈւ ներուժն այսօր և տեսանելի ապագայում անհամադրելի է Թուրքիայի ԶՈւ-ի հետ։
Միևնույն ժամանակ, ռազմական խնդիրները կարևորվում են գլխավորապես քաղաքական համատեքստում, և անհրաժեշտ է գնահատել, թե որքանով է իրատեսական թուրքական ԶՈւ-ի սպառնալիքը ՀՀ անվտանգությանը։ Այդ խնդրում, չանդրադառնալով ավելի վաղ պատմական նախադեպե-րին, դիտարկենք ԼՂՀ-ի շուրջ զարգացումներով պայմանավորված ժամանակաշրջանը։
Հայտնի է, որ Թուրքիան ԼՂՀ-ի շուրջ ընթացող հակամարտության փաստացի կողմ է, որը սկզբից առայսօր սպասարկում է Ադրբեջանին ռազմական տեխնիկայով և «խորհրդականներով» (նախկինում նաև պատերազմական գործողություններին մասնակցող «կամավոր» զինծառայողներով)։ Սակայն թուրքական աջակցությունը դրանով չէր սահմանափակվում։ 1992թ. գարնանը, երբ իրադրությունը Ղարաբաղյան ճակատում սկսեց փոխվել ի վնաս ադրբեջանցիների (մասնավորապես, ազատագրվեց Շուշին և բացվեց Լաչինի միջանցքը), Թուրքիան որոշեց անմիջականորեն միջամտել անցանկալի զարգացումներին և ռազմական հարձակում կատարել ՀՀ-ի վրա։ Անկարան հայտարարեց, որ ՀՀ-ն Նախիջևանի դեմ ագրեսիա է պատրաստում, մինչդեռ համաձայն 1921թ. Կարսի պայմանագրի Թուրքիան Նախիջևանի անվտանգության երաշխավորն է։ Հայ-թուրքական սահմանին (հատկապես Նախիջևան-ՀՀ սահմանագծի հարևանությամբ) կենտրոնացվել էին 3-րդ դաշտային բանակի ստորաբաժանումները, մեծ քանակությամբ զրահատեխնիկա և ավիացիա, իսկ ՀՀ ԶՈւ-ում հայտարարվել էր պատերազմական իրավիճակ։ Բախումն անխուսափելի կլիներ, եթե ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր հրամա- 4
4
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
ԳՀարություեյաե
եատար, ավիացիայ ի մարշալ Ե.Շապոշեիկովը մայ իսի 20-իե «Զվարթնոց» օդաեավակայ աեում չհայ տարարեր, որ «եթե այ ետեղ (հայ-ադրբեջաեակաե հակամարտությ աեը) ավելաեա ևս մեկ կողմ, ապա մեեք կհայ տեվեեք Երրորդ համաշխարհայիե պատերազմի եզրիե»:
Պատերազմակաե իրավիճակ էր ձևավորվել եաև 1993-իե, երբ Աեկա-րաե, հույս ուեեեալով, որ ՌԴ-ում ծագած եերքաղաքակաե ճգեաժամը («պառ-լամեետակաե խռովություեը» եախագահ Ելցիեի դեմ) թույլ չի տա այդ տերու-թյաեը «զբաղվել» հայ-թուրքակաե խեդիրեերով, մեղադրեց ՀՀ-իե իր տարածքում քրդակաե զիեյալեերի հեեակետեր պահելու մեջ1 և հերթակաե աեգամ կեետրոեացրեց զորքերը սահմաեիե: Զարգացումեերե ըեթաեում էիե 1992-ի սցեեարով, որոեք և համակողմաեի եերկայացված եե այե տարիեերիե ՀՀ-ում Հուեաստաեի դեսպաե Լեոեիդաս Խրիզաետոպուլոսի հուշերում [1]: Սակայե ՌԴ կոշտ միջամտություեե այս աեգամ ևս կաեխեց պատերազմը:
Իեչպես տեսեում եեք, ՌԴ-ի հետ ձևավորված դաշեակցայիե-ռազմավա-րակաե հարաբերություեեերե էիե, որ ապահովեցիե մեր աեվտաեգություեը ոչ վաղ աեցյալում: Հայտեի է եաև, որ եերկայիս Թուրքիայի քաղաքակաե դիրքո-րոշումեերը Հայաստաեի եկատմամբ, իեչպես դա ցույց տվեց հայ-թուրքակաե վերջիե բաեակցություեեերի ըեթացքը, ամեեևիե չեե փոխվել և լիովիե պայմա-եավորված եե ԼՂՀ և ադրբեջաեակաե գործոեեերով: Ավելիե. տպավորու-թյուեե այեպիսիե է, որ Ադրբեջաեի եերկայիս ռազմատեեչ ծայրահեղակաեու-թյուեը պայմաեավորված է առաջիե հերթիե թուրքակաե «ավագ եղբոր» խոս-տումեերով և հորդորեերով:
Հարկ է եկատել, որ այսօր Թուրքիաե, գլոբալ հարթություեում ըեթացող բազմաբևեռ համակարգի ձևավորմաե արդյուեքում, ավելի պակաս է վերահսկվում ԱՄՆ-ի կողմից, քաե եախկիեում: Այդ հաեգամաեքը, իեչպես եաև եերքիե քաղաքակաե դաշտում ռազմատեեչ կայսերակաե, ազգայեամոլակաե և կրոեակաե գաղափարախոսակաե ուղղություեեերի (եեոօսմաեիզմ, եեո-պաեթյուրքիզմ և պաեիսլամիզմ) զարգացումը1 2, իեչպես եաև հիմեակաեում քրդակաե խեդրով պայմաեավորված հայտեի գործըեթացեերը դարձեում եե Թուրքիաե աեկայուե և աեկաեխատեսելի, միևեույե ժամաեակ ագրեսիվ մի երկիր, որը տեսաեելի ապագայում շարուեակելու է մեալ մեր ազգայիե աե-վտաեգությաե առաջեայիե սպառեալիքը (տե ս եաև [2]):
1 Հատկաեշակաե է, որ «քուրդ զիեյալեերի» խեդիրը ՀՀ-ում և ԼՂՀ-ում առայսօր պարբերաբար շահարկվում է թուրքակաե ԶԼՄ-ում:
2 Huge Pope, Pax Ottomana? http://foreignaffairs.com/print/66759, Sunner Cagatay, Sultan of the Muslim World, http://foreignaffairs.com/print/669577page_show
5
ԳՀարություեյաե
21 րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
Վերոնշյալին զուգահեռ պետք է նաև հաշվի առնել, որ ներկայումս արձանագրվող ամերիկյան նահանջը տարածաշրջանից կարող է հանգեցնել քաոտիկ իրադրության Մեծ Մերձավոր Արևելքում, և դա լիովին վերաբերում է նաև Թուրքիային։ Նման պարագայում հայ-ռուսական ռազմավարական դաշինքը որոշակի երաշխիք է, որ Հայաստանը ոչ միայն զերծ մնա անցանկալի սցենարներից, այլև իրագործի համատեղ գործողություններ ի նպաստ մեր ընդհանուր ազգային շահերի [3]։
ՀՀ ինքնիշխանության խնդիրը. Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ շարունակաբար ընթացող քննարկումներում շահարկվում է այն թեզը, թե «ռուսական կողմնորոշումը» և մասնավորապես 102-րդ ռազմակայանի ներկայությունը սահմանափակում են ՀՀ ինքնիշխանությունը։ Այդ առիթով նկատենք, որ օտարերկրյա ռազմակայանների առկայությունը տարբեր երկրներում, որպես կանոն, ենթադրում է երկուստեք շահեր։ Օրինակ, ԱՄՆ-ը այսօր աշխարհի տարբեր մասերում ունի, կախված հաշվարկման չափանիշներից, 600-800 ռազմակայան, որոնց մոտ կեսը գտնվում է Եվրոպայում։ Մասնավորապես, 70 հազարից ավելի ամերիկյան զինծառայող տեղակայված է Գերմանիայում, 12 հազարական Մեծ Բրիտանիայում և Իտալիայում, ամերիկյան ռազմակայաններ կան Բելգիայում, Իսպանիայում, Լեհաստանում և եվրոպական այլ երկրներում1։ Սակայն այդ երկրների հանրությունները չեն համարում, որ դրանց առկայությունն ինչ-որ կերպ սահմանափակում է իրենց ինքնիշխանությունը։
Նշենք նաև, որ քննարկման առարկա դարձած ՀՀ ինքնիշխանության մակարդակը, շնորհիվ վարվող բազմավեկտոր արտաքին քաղաքականության, բավական վրա է։ Մասնավորապես, «օտար երկրների միջամտությունից» կամ «արտաքին գործոններից» ՀՀ կախվածությունը, համաձայն «Foreign Policy Magazine» և «The Fund for Peace» հեղինակավոր կազմակերպությունների 2009թ. հրապարակած վարկանիշային տվյալների, էապես ցածր է տարածա-շրջանային մեր հարևաններից1 2։ ՀՀ-ի համար վերոնշյալ չափանիշներով հաշվարկված ցուցանիշը կազմում է 5.9, մինչդեռ Թուրքիայինը 6.2, Ադրբե-ջանինը 7.0 (որտեղ, ի դեպ, վարձակալական հիմունքներով գործում է ՌԴ Գաբալայի ռադարային համակարգը)։ Ամենաբարձրը Վրաստանի ցուցանիշն է 9.5, այսինքն այդ երկիրը կարելի է դասել «արտաքին կառավարում» ունեցող երկրների շարքին։ Համեմատության համար նկատենք, որ Գերմանիայի (որտեղ, ինչպես արդեն նշել ենք, տեղակայված է ամերիկյան շուրջ 70 հազար
1 Տե ս, օրինակ, http://www.gsvg.ru/usa-struktur.htm
2 http://www.fundforpeace.org/web/index.php?option=com_content&task=view&id=391&Itemid=549
6
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
ԳՀարություեյաե
զինծառայ ող) համապատասխան ցուցանիշը կազմում է 2.4:
Այ սպիսով, ռազմակայ անի տեղակայ ման և ինքնիշխանությ ան խնդիրները ՀՀ-ում, ինչպես և այ լ երկրներում, միմյ անց հետ փոխկապակցված չեն։
Ադրբեջանական գործոնը. Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ընթացող բանավեճերում հաճախ կարելի է լսել, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի ապահովում ԼՂՀ անվտանգությունն Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմում։ Անշուշտ, իրավաբանական տեսանկյունից ԼՂՀ-ն ՀՀ-ՌԴ պայմանագրերի հետ առնչություն չունի, և 102-րդ ռազմակայանն իրավասու չէ միջամտելու ԼՂՀ-Ադրբեջան հակամարտությանը։ Սակայն փաստացի մոտեցումների պարագայում պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները.
• Ի տարբերություն ՀՀ-Թուրքիա ռազմական ներուժերի հարաբերությանը, Ադրբեջանի և Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) ռազմական հնարավորությունները համադրելի են, այսինքն հայկական կողմը կարող է նվազագույնը համարժեք պատասխան տալ Ադրբեջանի ոտնձգություններին։
• ԼՂՀ-Ադրբեջան հնարավոր ռազմական բախման պարագայում ՀՀ անվտանգության երաշխավորումը ՌԴ-ի կողմից կնպաստի նրան, որպեսզի ՀՀ-ն կենտրոնացնի ուժերը ԼՂՀ անվտանգության (որի փաստացի երաշխավորն է) ապահովման ուղղությամբ, քանի որ նկատելի չափով ձերբազատված կլինի ոչ միայն ՀՀ-Թուրքիա, այլև ՀՀ-Ադրբեջան սահմանների պաշտպանության խնդիրներից։
• ՀՀ-ՌԴ պայմանագիրն ունի քաղաքական նշանակություն, և նման պայմանագրի առկայությունն արդեն իսկ նվազեցնում է պատերազմի հավանականությունը ԼՂՀ-ի դեմ։ Այդ հանգամանքը լավագույնս ըմբռնել են Բաքվում, որտեղ պաշտոնական մակարդակով հայտարարում են, թե Մինսկի խմբի երկրի նախագահի կողմից կնքված պայմանագիրը չափազանց մեծ առավելություններ է տալիս Հայաստանին, և որ նման քայլը վկայում է Ռուսաստանի կողմնակալ դիրքորոշման մասին։
Ուշագրավ է նաև այն փաստը, որ ռազմակայանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ 2010թ. հուլիսին Դ.Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Սարգսյան-Ալիև պետերբուրգյան հանդիպումից ընդամենը երկու ամիս հետո։ Ինչպես հայտնի է, այդ հանդիպումից անմիջապես հետո Ալիևը ցուցադրաբար լքեց Սանկտ Պետերբուրգը, ինչն էլ առիթ տվեց վերլու-ծաբաններին ենթադրելու, որ բանակցություններում ՌԴ նախագահն առա- 7
7
ԳՀարություեյաե
21 րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
ջարկել է ադրբեջանական կողմին նոր և ոչ այնքան նպաստավոր մոտեցումներ (ոմանք դրանք անվանեցին «պետերբուրգյան սկզբունքներ»)։ Այդ համատեքստում չի կարելի բացառել, որ երևանյան պայմանագրի կնքումը յուրովի պատասխան էր Ադրբեջանի նախագահին նրան ավելի հանդուրժողական դարձնելու նկատառումով։
Պատահական չէ նաև այն փաստը, որ ՌԴ նախագահի Երևան այցի նախօրեին Ադրբեջան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, և կողմերը ստորագրեցին «Ռազմավարական համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագիրը1։
Հայաստան - Ռուսաստան հարաբեյտւթյունները գլոբալ քաղաքականության համատեքստում. Համադրելով հայ-ռուսական և թուրք-ադրբեջանա-կան պայմանագրերը կարելի է գալ այն եզրահանգման, որ համաձայն ավանդական դարձած աշխարհաքաղաքական դրույթների (բավական է հիշել, որ 18-րդ դարից սկսած Ռուսաստանը 12 պատերազմ է վարել Թուրքիայի դեմ) մեր տարածաշրջանում նկատվում են քաղաքական բևեռների ՌԴ–Հայաս-տան և Թուրքիա-Ադրբեջան, բյուրեղացման միտումներ։ Սա կարևոր հանգամանք է ապագա զարգացումների տեսակետից և կարծես թե հաստատում է այն վերլուծաբանական կանխատեսումները, համաձայն որոնց միաբևեռից բազմաբևեռ աշխարհակարգի անցման փուլին բնորոշ «բաժանման» և «տրոհման» գործընթացները փոխարինվելու են քաղաքակրթական հատկանիշների վրա հենված ինտեգրացիոն գործընթացներով։ Այդ նույն համատեքստում պետք է դիտարկել նաև Մերձավոր Արևելքում նկատվող Թուրքիայի, Իրանի և Իսրայելի, ԱՄՆ-ի միջև հակասությունների խորացումը։
Նկատենք, որ տարածաշրջանում ձևավորվող նոր քաղաքական տրամաբանությունը պետք է որ մեղմի Ռուսաստանի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև տարբեր խնդիրների նկատմամբ նախկինում եղած երբեմն տրամագծորեն հակադիր դիրքորոշումները, և դրա վկայություններն են ս.թ. նոյեմբերին Լիսաբո-նում կայացած ՆԱՏՕ-ՌԴ բանակցությունները և Աստանայում ԵԱՀԿ գագա-թաժողովում Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչների համաձայնեցված հայտարարությունը։ Պատահական չէ նաև, որ ԼՂՀ-ի շուրջ ընթացող բանակ-ցային գործընթացում որպես միջնորդ վերջին ժամանակահատվածում հանդես է գալիս բացառապես Ռուսաստանը, այսինքն Մինսկի խումբը կարծես ՌԴ-ին է լիազորել խնդրի կարգավորումը, և դա համապատասխանում է ԱՄՆ-ի կողմից վարվող «տարածաշրջանացման» քաղաքականության տրա-
1 http://www.regnum.ru/news/armenia/1315425.html
8
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
ԳՀարություեյաե
մաբաեությ աեը: Ստեղծված իրադրությ աեը նպաստում է նաև այ ե հավասարակշռված քաղաքակաեությ ուեը, որը եերկայ ումս վարում է ՀՀ-ե ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և եվրոպակաե երկրեերի հետ:
«Հայկակաե գործռեը» և Ռուսաստանի ազգային շահերը. Վերոեշյալ գլոբալ քաղաքակաե միտումեերի պարագայում արդի թուրքակաե ագրեսիվ քաղաքակաեություեե ուղղված է ոչ միայե Հայաստաեի, այլ եաև Ռուսաստա-եի դեմ: Օրիեակ, 2008թ., Հարավայիե Օսիայի շուրջ ռազմակաե գործողու-թյուեեերի ժամաեակ, Թուրքիաե, օգտվելով ստեղծված իրավիճակից, համա-ձայե WikiLeaks-ի բացահայտումեերի1, պատրաստ էր իր զորքերը մտցեել Աջարիա, իսկ ռազմակաե գործողություեեերի ավարտից հետո հաեդես եկավ տարածաշրջաեում եոր քաղաքակաե պլատֆորմ ստեղծելու առաջարկով: Այսօր այդ եախաձեռեությաե դրսևորումեերե եե Թուրքիա, Ադրբեջաե և Վրաստաե համադաշեություե ստեղծելու եախագիծը, իեչպես եաև Նախիջևա-եում ռազմակայաեի տեղակայումը կարծես որպես հակակշիռ ռուսաստաե-յաե ռազմակայաեի: Նշեեք եաև, որ այսօրվա ադրբեջաեակաե ռազմատեեչու-թյուեը եույեպես զգալիորեե պայմաեավորված է ԼՂՀ-ի հաեդեպ Թուրքիայի կոշտ դիրքորոշմամբ: Սակայե խեդիրը միայե Հարավայիե Կովկասում ՌԴ– Թուրքիա շահերի բախումը չէ:
Հայտեի է, որ Թուրքիա–Ադրբեջաե տաեդեմը գաղափարապես և եյութա-պես աջակցում է Հյուսիսայիե Կովկասում, այսիեքե բուե Ռուսաստաեի մարզերում գործող ահաբեկչակաե խմբավորումեերիե: Ակեհայտ է, որ Հայաս-տաեե այե գործոեե է, որը խոչըեդոտում է արմատակաե իսլամակաե շար-ժումեերի և ահաբեկչակաե կազմակերպություեեերի տարածաշրջաեայիե միասեակաե ճակատի ստեղծմաեը, որոեք ցաեկաեում եե պառակտել Ռու-սաստաեը և երա որոշ ազգություեեերի հետ շպրտել միջեադարյաե իրողու-թյուեեերի գիրկը: Ուշագրավ է եաև, որ ամերիկյաե որոշ վերլուծաբաեեերի փոքր-իեչ ֆաետաստիկ կաեխատեսումեերով սահմաեը Ռուսաստաեի և Թուրքիայի միջև ապագայում կարող է աեցեել Հյուսիսայիե Կովկասով [4]: Հայտեի է, որ եմաե հեռահար կաեխատեսումեերը եպատակ ուեեե վերհա-եելու այս կամ այե երկրում իշխող ռազմաքաղաքակաե եկրտումեերը: Նկա-տեեք եաև, որ «հայկակաե գործոեը» յուրահատուկ զսպմաե մեխաեիզմ է հաե-դիսաեում Թուրքիայի, Ադրբեջաեի և Վրաստաեի կողմից Ռուսաստաեի հաեդեպ այլ ոլորտեերում վարվող քաղաքակաեություեում: Այսիեքե կարելի է փաստել, որ հայ-ռուսակաե ռազմավարակաե-դաշեակցայիե հարաբերու-թյուեեերե «աշխատում» եե ոչ միայե ի եպաստ Հայաստաեի, այլև կարևոր եշաեակություե ուեեե Ռուսաստաեի համար:
1 http://news.km.ru/v_2008-m_rossiya_i_turcziya_chut
9
ԳՀարություեյաե
21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
Երկու երկրեերի շահերի ընդհանրության օրինակները կարելի է շարունակել: Սակայն իմաստ ունի նաև դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների այն հիմնախնդիրները, որոնք առկա են, մասնավորապես, տեղեկատվական և քաղաքագիտական-հետազոտական ոլորտներում։ Դրանց անտեսումը կամ թերագնահատումը կհանգեցնի լուրջ հետևանքների արդեն ոչ հեռավոր ապագայում։
Հայ-ռուսական հարաբերությունների հիմնախնդիրները. Վերլուծա-բանների մոտ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաս-տան-Ռուսաստան հարաբերությունները գործում են հիմնականում ռազմաքաղաքական, բայց ոչ ազգային-հասարակական հարթությունում։ Այդ հիմ-նախնդիրը չպետք է դիտարկել զուտ ազգային հիշողության տեսանկյունից. այն ընդհանուր առմամբ դրական բնույթ է կրում, բայց այդ հիշողությունը սնունդ է առնում անցյալից, այնինչ հասարակություններն առաջ են ընթանում, և հետագա սերունդների մեջ այդ հիշողությունը կթուլանա, ըստ էության այն արդեն թուլանում է։
Հայտնի է, որ տեղեկատվական պատերազմների պայմաններում, երբ հիմնական խնդիրը «սեփական քաղաքակրթական-մշակութային կոդի ներդրումն է թշնամու կամ բարեկամի հասարակությունում», փոխվում է և հասարակության կառուցվածքը, և նրա բովանդակությունը։ Ընթանում է պերմանենտ «ազգաշինություն» (nation bulding), և ազգային հիշողության կարգի հասկացությունները երկրորդ պլան են մղվում, դրանք կարող են ընդհանրապես անհետանալ, եթե, իհարկե, անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն։ Այս ամենը մի փոքր պարզունակացված մեկնաբանվում է որպես գլոբալացում, բայց իրականում արտահայտում է առանձին երկրների, վերազգային ֆինանսական ընկերությունների և այլոց շահերի գերակայությունն այլ պետությունների ազգային շահերի հանդեպ։
Ինչպես արդեն նշել ենք վերը, երկու երկրների հարաբերությունները հաճախ քննադատության են ենթարկվում այն ոգով, թե Ռուսաստանի միակ ցանկությունը Հայաստանին «ինքնիշխանությունից զրկելն է», իսկ համաձայն որոշ ռուսաստանյան լրատվամիջոցների Հայաստանը ՌԴ-ի համար «բեռ է, կայսերական նոստալգիա»։ Հատկանշական է, որ նման մտքերը հնչեցնում են ամենևին էլ ոչ թե քաղաքական հավակնություններ ունեցող դիլետանտները, այլ միանգամայն պատրաստված փորձագետներ, «ուղեղային կենտրոնների» (ՈւԿ) ներկայացուցիչներ։ Խնդիրն այստեղ այն չէ, որ բոլորս պետք է մտածենք միակերպ և անխտիր հավանություն տանք այն ամենին, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում։ Խնդիրն այստեղ դրդապատճառների հարթությունում է։
10
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
ԳՀարություեյաե
Այ ս առումով, շարունակելով «ուղեղայ իե կենտրոնների» թեման ընդգծենք, որ դրանք ազգայ ին անվտանգությ ան (ԱԱ) ինտելեկտուալ հիմքն են և խորհրդանշում են զարգացման գործընթացը [5]։ Այդ առումով բնորոշ է, որ ՈւԿ-ների վարկանիշային տվյալների1 11 համաձայն ԱՄՆ-ում, այսինքն ԱԱ բարձր մակարդակ ունեցող երկրում, գործում են մոտ 1800 ՈւԿ, ինչը կազմում է աշխարհի բոլոր ՈւԿ-ների ավելի քան 30%-ը։ Եթե ամերիկյան ՈւԿ-ներին ավելացնենք նրանց հետ սերտ համագործակցող բրիտանական 280 ՈւԿ-ները, ապա կարելի է խոսել այս ոլորտում անգլոսաքսոնյան գերիշխանության մասին։ Այնինչ Ռուսաստանում միայն 107 նման կառույց կա, իսկ Հայաստանում 13, և հարցն այստեղ նույնիսկ թվաքանակը չէ։
Հայտնի է, որ Ռուսաստանի և Հայաստանի ՈւԿ-ների մի զգալի մասը հիմնվել է օտարերկրյա կազմակերպությունների կողմից։ Այնինչ, համաձայն դասական սահմանման, այդ կառույցների առաքելությունն «ազգային շահեր արտադրելն է», իսկ մեր պարագայում դրանք «արտադրում են ոչ այն երկրնե-րի ազգային շահերը», որտեղ գտնվում են, այլ նրանցը, որտեղից ֆինանսավորվում են։ Մասնավորապես, նման տիպի «ոչ ազգային» ՈւԿ-ներն են Ռուսաստանի և Հայաստանի համար կազմված վարկանիշների առաջատարները։
Նման իրադրությունում կարծես թե ակնհայտ է, որ ՀՀ-ն և ՌԴ-ն, որպես դաշնակից երկրներ, իրենց ընդհանուր անվտանգության ամրապնդման նպատակով պետք է համակարգեն և ուղղորդեն ազգային ինտելեկտուալ ռեսուրսները, որպեսզի դրանք լուծեն կողմերի համար հրատապ խնդիրները և «արտադրեն սեփական ազգային շահեր»։ Մասնավորապես, ցանկալի է ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր կազմված փորձագետներից և պետական կառույցների ներկայացուցիչներից (որպեսզի արդյունքները հնարավոր լինի ներմուծել որոշումների ընդունման մեխանիզմ), որոնք կգործեն ազգային անվտանգության ոլորտում որոշակի նախագծերի մշակման և իրականացման ուղղությամբ։ Հիմեախեդիրեերե այդ բնագավառում բավական շատ են, սակայն ներկայացնենք առավել կարևորություն ունեցողներից երկուսը։
Փոխընդունեփ և փոխադարձաբար գրավիչ իմիջների ՚ Հայաստանի և հայերի, Ռուսաստանի և ռուսաստանցիների կերպարների ձևավորում: Սա
չափազանց հրատապ խնդիր է, քանի որ Ռուսաստանում ներկայումս տարածված է հայի «կովկասյան ազգության անձ «խաչիկի», «մութ գործարքներ կատարողի» կերպարը, իսկ Հայաստանում ռուսի «ֆաշիստի, ծայրահեղա-
1 The Think Tanks and Civil Societies Programm, 2008,
http://www.sas.upenn.edu/irp/documents/2008_Global_Go_To_Think_Tanks.pdf,
http://www.foreignpolicy.com/files/2008_Global_Go_To_Think_Tanks.pdf
11
ԳՀարություեյաե
21 րդ ԴԱՐ», թիվ 6 (34), 2010թ.
կանի» կերպարը, որը գազանություններ է անում և սպանում ըստ ազգային պատկանելության հատկանիշի։ Ակնհայտ է, որ դաշնակիցներին նման իմիջներն անհարիր են։ Ավելին, նման կերպարներն ավելի տեղին են այն ազգերի համար, որոնք ցանկանում են միմյանց հանդեպ ձևավորել «թշնա-մու կերպարը»։
Մինչդեռ իմիջի ստեղծումը տեղեկատվական անվտանգության կարևոր տարր է, և նման նախագծի մշակումը պահանջում է համակարգված աշխատանք և միջդիսցիպլինար մոտեցում։ Նախագծի իրականացումն անհնար է ինչպես առանց վարչական, այնպես էլ ազգային կապիտալի ռեսուրսների ներգրավման։ Իսկ անհրաժեշտ իմիջի ձևավորումը կմերձեցնի մեր հասարակություններն ու համագործակցության նոր հեռանկարներ կբացի բոլոր ոլորտներում։ Այսինքն տեղեկատվական այս նախագծի համար կատարված ծախսերն անպայմանորեն կփոխհատուցվեն նաև նյութական առումով։
Համատեղ ռազմավարության մշակում: Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարդ աշխարհաքաղաքական գործընթաց է, որն անհնար է իրականացնել առանց լավ մտածված ռազմավարության կամ, ըստ չինական տերմինաբանության «ապագայի զավթման»։ Իր հերթին, արդիական ռազմավարության մշակումը ենթադրում է.
• Հայ-ռուսաստանյան հարաբերությունների անցյալի իմաստավորում (իսկ այնտեղ կան նաև հիմնախնդիրներ, որոնք մեր հասարակություններին պետք է ներկայացնել ողջամիտ մեկնաբանությամբ)։
• Ներկա իրողությունների ադեկվատ իմաստավորում։
• Ապագայի առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կանխատեսումներ ու սցենարային մշակումներ։
Այս վերջինի առիթով ևս մեկ անգամ նշենք, որ ապագան տարածաշրջանում պարունակում է ինչպես ռիսկեր (նկատի ունենալով գլոբալ հարթությունում միջկրոնական-միջքաղաքակրթական հարաբերությունների սրացման ներկայիս միտումները), այնպես էլ մեծ հնարավորություններ (հաշվի առնելով հնարավոր համընթաց «ռազմաքաղաքական քամին», օրինակ աշխարհաքա-ղաքական առումով վերականգնվող Գերմանիայից) ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար։ Հայտնի է նաև, որ ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկն անուշադրությունն էր կանխատեսային հետազոտությունների ոլորտի նկատմամբ, և այդ իսկ պատճառով տերության ղեկավարությունը չկարողացավ ադեկվատ գործել նոր իրավիճակներում [6]: Կանխատեսումները հատկապես կարևոր են ներկայիս անցումային շրջանում, երբ տեղի են
12
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34), 2010թ.
ԳՀարություեյաե
ունենում աշխարհաքաղաքակաե տեղաշարժեր և հաստատուն թվացող պատկերացումների ու աշխարհընկալումների կտրուկ փոփոխությ ուններ։ Վերոնշյ ալ նախագծերի մշակումը թույ լ կտա.
• փորձագիտական մակարդակով ձևավորել և այ դպիսով արդ ունավետ բնույ թ հաղորդել Ռուսաստանի ու Հայ աստանի քաղաքականությ անը տարածաշրջանում վերջինիս տակ հասկանալով նաև Միջին և Մերձավոր Արևելքի մի մասը,
• ստեղծել բարձրակարգ փորձագիտական հանրություն (հաշվի առնելով տեղեկատվական նախագծման և կանխատեսման հատուկ մեթոդների յուրացումն ու կիրառումը) և այդպիսով ձեռք բերել արժեքավոր մարդկային կապիտալ. դա ինքնին կլինի զարգացման ռազմավարության դրսևորում և այդպիսով կբարձրացնի Ռուսաստանի և Հայաստանի ԱԱ մակարդակները,
• օգտագործել հետազոտական աշխատանքի արդյունքում ձևավորված փորձագիտական խմբերը նաև այլ ռազմաքաղաքական խնդիրների լուծման համար։
Եվ ամենագլխավոր արդյունքը, թերևս, հետևյալն է. հայտնի է, որ ապագայի կանխատեսումները ձևավորում են այդ նույն ապագան, այսինքն նման աշխատանքների իրագործումը որոշակի իմաստով կարդարացնի «ապագան մեր ձեռքերում է» արտահայտությունը։
Նոյեմբեր, 2010թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Leonidas T Chrysanthopoulos. Caucasus Chronicles. Nation-Building and Diplomacy in Armenia, 1993-1994, Princeton and London, Gomidas Institute Books, 2002.
2. Սիմավորյան Ա, Գաղափարախոսակաե հոսանքները Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում, Գլոբուս. ազգային անվտանգություն, # 4 (14), էջ 19, 2010։
3. Арутюнян Г, Стратегия развития и геополитические сценарии, 21-й Век, #3(16), с. 3, 2010.
4. Джордж Фридман, Следующие 100 лет, М.: Коммерсантъ, 2010.
5. Գագիկ Հարությունյան, Ուղեղային կենտրոններ և ազգային անվտանգություն, Հանրապետական, # 6(70), էջ 1, 2009։
6. Егор Гайдар, Гибель империи, М.: Роспен, 2007.
13
ԳՀարություեյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (34) 2010թ.
АРМЯНО-РОССИЙСКИЕ ОТНОШЕНИЯ НА СОВРЕМЕННОМ ЭТАПЕ
Гагик Арутюнян
Резюме
Армяно-российские союзнические отношения способствуют поддержанию стабильности и безопасности в регионах Южного и Северного Кавказа и тем самым соответствуют национальным интересам обеих сторон. Вместе с тем, как Россия, так и Армения должны с большим вниманием относиться к новым вызовам и наполнить традиционные отношения дополнительным интеллектуальным содержанием. В частности, в последние годы актуализировались вопросы информационной безопасности в контексте необходимости формирования взаимных положительных «имиджей» в информационном пространстве. Другой важной проблемой является совместная разработка обоснованной стратегии российско-армянских отношений с использованием современных методов прогнозирования и планирования. Решение этих и подобных задач на экспертном уровне подразумевает координацию исследовательских работ и создание совместных аналитических структур.
14