Научная статья на тему 'Փոքր Եվ մեծ երկրների դիվանագիտության փոխակերպումը Թուրքիայի օրինակով'

Փոքր Եվ մեծ երկրների դիվանագիտության փոխակերպումը Թուրքիայի օրինակով Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
150
58
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
փոքր և մեծ տերություններ / Թուրքիայի դիվանագիտության փո- խակերպումներ / քվազիչեզոք դիվանագիտություն / կայսերական հավակնու- թյուններ և նկրտումներ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Արման Նավասարդյան

Հոդվածում դիտարկվում են Թուրքիայի դիվանագիտության նպատակների և մեթո-դաբանության այլակերպության գործընթացի երեք հիմնական շրջանները` Առաջինհամաշխարհային պատերազմից մինչև մեր օրերը: Անդրադարձ է կատարվումԵրկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի` որպես փոքր ևթույլ պետության, քվազիչեզոք դիվանագիտական մանևրներին, որոնց հաջորդեցնրա կտրուկ շրջադարձը դեպի Միացյալ Նահանգներ: XXI դարասկզբին Թուրքիանվերակազմավորում է իր դիվանագիտությունը և ռազմաքաղաքական կոնցեպտը`փորձելով դառնալ Մեծ Մերձավոր Արևելքի քաղաքական հիմնական դերակատար-ներից մեկը` նորօսմանական աշխարհաքաղաքական հավակնություններով ունկրտումներով, ինչը հղի է ապակայունացման և ռազմական բախումների վտանգով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE TRANSFORMATION OF DIPLOMACY OF SMALL AND LARGE COUNTRIES ON THE EXAMPLE OF TURKEY

The article examines the three main aspects of metamorphosis of the Turkish diplomacy’s goals and methodology, from the World War I to the present days. Quasi-neutral diplomatic maneuvers of Turkey during the World War II as a small and weak state are reviewed, along with its subsequent drastic swing toward the United States. At the beginning of the 20th century Turkey restructured its diplomacy and military concept, trying to become one of the main players in the Greater Middle East with some neo-Ottoman geopolitical ambitions and aspirations, which is fraught with instability and risk of military clashes.

Текст научной работы на тему «Փոքր Եվ մեծ երկրների դիվանագիտության փոխակերպումը Թուրքիայի օրինակով»

ՓՈՔՐ ԵՎ ՄԵԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Սրման Նավասարդյան’

Բանալի բաոեր փոքր և մեծ տերություններ, Թուրքիայի դիվանագիտության փոխակերպումներ, քվազիչեզոք դիվանագիտություն, կայսերական հավակնություններ և նկրտումներ։

Պատմությանը հայտնի են փոքր և մեծ տերությունների առաջացման և անհետացման բազմաթիվ օրինակներ, եզակի չեն նաև փոքր պետությունների զարգացման և բարգավաճման այնպիսի դեպքեր, երբ նրանք, չնայած իրենց սահմանափակ տարածքին, փոքրաթիվ բնակչությանը և սակավ ներուժին, համալրում են միջազգային հարաբերությունների կարևորագույն խաղացողների շարքերը, և ընդհակառակը' կան մեծ տերություններ, որոնք տարբեր գործոնների ազդեցության ներքո իջնում են փոքր երկրների մակարդակին: Պետությունների կարգավիճակի, համաշխարհային քաղաքականության մեջ նրանց տեղի և դերի համեմատ փոփոխվում են նաև նրանց դիվանագիտության մեթոդաբանությունը, խնդիրներն ու նպատակները: Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում, թե պետությունների ներքին և արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության պայմաններում ինչպես են գործում դիվանագիտության մոդելները, միջոցները, ինչպիսին է դրանց գործելակերպը:

Այդ երևույթի դասական օրինակներից մեկը թուրքական դիվանագիտության այլակերպությունն է, որը պայմանականորեն բաժանում ենք երեք շրջանի.

1. Օսմանյան կայսրության շրջան, որն ընդգրկում է բյուզանդական ճկուն և նենգ դիվանագիտական ժառանգությունը, ինչպես նաև նվաճված

’ Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան:

5

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

բազմաթիվ այլ ժողովուրդների մշակույթներն ու արժեքային համակարգերը 1300-ական թվականներից մինչև 1918 թվականը,

2. Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած տարիները, երբ Թուրքիան դասվում էր փոքր պետությունների շարքին և կեղծակերպում էր չեզոք քաղաքականություն,

3. 1945 թվականից մինչև մեր օրերը, երբ Թուրքիան բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հանդես գալ որպես տարածաշրջանային գերտերություն, որի արտաքին քաղաքականության անկյունաքարը կայսերապաշտական կարոտախտն ու նորօսմանական դոկտրինի իրագործումն են:

1918 թվականն ազդարարեց թուրք-օսմանյան կայսրության հոգեվարքը, չորսուկես հարյուրամյա գոյության վերջի սկիզբը: 1923թ. Թուրքիան հռչակվեց հանրապետություն, նախագահ դարձավ Մուսթաֆա Քեմալ փաշա Աթա-թուրքը: 1920-30-ական թթ. իրականացվեցին բուրժուական ռեֆորմներ, վերացվեցին սուլթանականությունը և խալիֆայությունը, հոգևոր իշխանությունն անջատվեց պետությունից, դպրոցը' հոգևոր իշխանությունից: Ստեղծվեցին քաղաքացիական և քրեական օրենսգրքեր, արգելվեցին բազմակնությունն ու չադրան, թուրքական գիրը դարձավ լատինատառ և այլն [1]: Արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունք հռչակվեց իոեդեեւռիզմը, որը նշանակում էր Թուրքիայի կտրուկ հրաժարում կորցրած գավառներից: Նման պաշտոնական դիրքորոշումը Թուրքիային խաղաղ գոյակցություն ապահովեց 70 տարի: Սակայն, ինչպես ցույց տվեցին դեպքերի հետագա զարգացումները, այդ ամենը լոկ քաղաքական բլեֆ էր, և Թուրքիան երբեք չէր հրաժարվելու կայսերական հավակնություններից ու ագրեսիվ պլաններից' հանրապետության ստեղծան առաջին իսկ օրից:

1919թ. Քեմալ Աթաթուրքին հաջողվում է Էրզրումում կազմակերպել համաժողով, որը ճանաչում է նրան որպես հեղափոխական շարժման ղեկավար և ընդունում է ծրագիր «Էրզրումի համաձայնագիր» կամ «Ազգային համաձայնություն» անվամբ: Փաստաթղթում արձանագրված «Թուրքիան անկախ պետություն է իր ազգային սահմաններում» ձևակերպումը բանավեճի առարկա դարձավ: Կոստանդնուպոլսում, ինչպես նաև արտասահմանում ապրող թուրքերը, որոնք «փափուկ վարվեցողության» կողմնակիցներ էին, առաջարկում էին զգուշավորություն դրսևորել և զերծ մնալ Անտանտայի դեմ

6

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա. Նավասարդյան

թշնամանք ցուցաբերելու վտանգից: Նրանք առաջարկում էին, որ Թուրքիան կոշտ քաղաքականություն որդեգրի հակառակորդ պետությունների' Հունաստանի և Հայաստանի նկատմամբ: «Կոշտ վարվեցողության» հետևորդները պարզապես գործում էին առաջնորդվելով Բեռլինի և Մոսկվայի դիրքորոշ-մամբ [2]: «Էրզրումի պակտից» մի քանի ամիս անց, կոնկրետ' 1919թ., մեկ այլ համագումար տեղի ունեցավ Սվազում: Համագումարն ավելի կարևոր էր, քան նախորդը, քանի որ վերահաստատեց և ամրագրեց «Էրզրումի համաձայնագիրը», ինչպես նաև ամբողջովին ներկայացրեց գերմանա-բոլշևիկյան առաջնորդների նպատակները: Դա «պանիսլամական համագումար» էր, որին պաշտոնապես մասնակցում էին ադրբեջանցիները: Ներկա էին նաև պարսից պատգամավորները: Խնդիրը դրված էր ողջ պարզությամբ: Մոսկվայի կառավարությունը խոստանում էր օգնություն և թուրքական բոլոր հավակնությունների բավարարում, բայց մի պայմանով: Թուրքիան իրականացնելու էր Կրեմլի բոլոր պահանջները, որոնք էին. պատերազմը դառնում է ընդհանուր' ընդգրկելով Կիլիկիան, Սիրիան, Մեսոպոտամիան և Արաբիան: Հաստատվում է անարխիա, հատկապես Արևելքում: Հեղափոխական շարժումն արագ տարածվում է Ասիայում և հասնում մինչև Հնդկաստան [2, p. 33]:

Որդեգրելով փոքր պետության կարգավիճակ և ճանաչվելով որպես այդպիսին Թուրքիան սկսեց մանևրել Անտանտայի երկրների, Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Ըստ Թել Ավիվի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Դևիդ Վայթալի, Թուրքիան 1940-ական թթ. 30-40 մլն բնակչություն ունեցող թերզարգացած երկիր էր և հեշտորեն կարող էր ընդգրկվել «փոքր պետություն» հասկացության կատեգորիայի մեջ: 1940-ական թթ. Թուրքիայի կարևոր և խոշոր արտաքին քաղաքական գործընկերներն էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Խորհրդային Միությունը: Երկար ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշումը կախված էր վերոնշյալ մեծ պետությունների գործողություններից և արձագանքից: Լենինի հետ սիրախաղից հետո Թուրքիան 1925թ. ստորագրեց սովետա-թուրքական բարեկամության և չեզոքության պայմանագիր: 1938թ. Անգլիան և Ֆրանսիան աջակցեցին Սիրիայից Ալեքսանդրեթի սանջաքն անջատելուն և Թուրքիային միացնելուն: Իսկ մեկ տարի անց' 1939թ., Անկարան միացավ անգլո-ֆրան-սիական հակաֆաշիստական դաշինքին: Զուգահեռաբար, սովետա-ֆիննա-կան պատերազմի ժամանակ Թուրքիան գաղտնի բանակցություններ էր

7

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

վարում Սիրիայում ֆրանսիական հրամանատարության հետ' Բաքվի և Բա-թումի վրա հարձակվելու նպատակով: Փոքր պետության դիվանագիտական խաղաթուղթը Թուրքիան փայլուն կերպով օգտագործեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հայտարարելով չեզոքություն Թուրքիան իրականում Գերմանիային ցույց էր տալիս տարբեր տիպի օգնություն' վաճառում էր քրոմի հանքանյութ և այլ ստրատեգիական նյութեր: Աբվերը և գեստապոն Բոսֆորի ափերին իրենց զգում էին ինչպես սեփական տանը, ֆաշիստական և իտալական նավերն անարգել անցնում էին նեղուցներով: «Թուրքիան Գերմանիայի աջակցությամբ ծրագրում էր զավթել Կովկասը: Այն սովետական սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, որոնք Ստալինգրադի անկման պահին ներխուժելու էին Անդրկովկաս: Գերմանական զորքերի ջախջախումը Ստալինգրադում սթափեցրեց թուրք կառավարողներին: 1944թ. դաշնակիցների պահանջով Թուրքիան ձևականորեն խզեց հարաբերությունները Գերմանիայի հետ, իսկ 1945թ. ՄԱԿ-ում տեղ գրավելու համար ձևական պատերազմ հայտարարեց Գերմանիային ու Ճապոնիային» [1, էջ 257]:

Ուսումնասիրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական դիվանագիտության ընտրած գործելակերպը գալիս ենք հետևյալ եզրակացության: Հայտնվելով բոլոր ժամանակների խոշորագույն բախման դաշտում (Թուրքիայի բոլոր աշխարհագրական հարևանները պատերազմական կարևոր թատերաբեմեր էին) և քաջ գիտակցելով իրենց սահմանափակ ուժերն ու խոցելիությունը' թուրքերն ընտրեցին երբևէ չկիրառված և վտանգավոր քաղաքական կուրս' հիմնված իրական կամ երևակայական սահմանափակումների, խոցելիության և վախի վրա: Նրանք անսացին Ուինսթոն Չերչիլի այն մտքին, որ եթե փայփայում ես սեփական անկախության գաղափարը, ապա պետք է մասնակցես պատերազմին: Հակառակ դեպքում նրա բոլոր հարևանները կպարտվեն, իսկ Թուրքիան կմնա միայնակ, անպաշտպան ու կդառնա Հիտլերի հնազանդ ստրուկը: Թուրքիան նախընտրեց չմասնակցել պատերազմին և պահել կասկածելի չեզոքություն երկդիմության, քաղաքական կեղծիքի և անազնվության հիմքերի վրա: Իսկ մեծ քաղաքական գործչի և դիվանագետի կանխատեսումը չարդարացավ: Թուրքիան խաբեց բոլորին: Իսմեթ Ինյոնյուի կառավարության դիվանագիտական մեծագույն հաջողությունն այն է, որ երկիրը դուրս եկավ դարի ամենախոշոր սպանդից առանց մի թուրք զինվորի քիթն արյունելու:

8

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա. Նավասարդյան

Պատերազմում Թուրքիայի փոքր պետության չեզոք քաղաքականությունն ուղղված էր սեփական անկախության պահպանմանը և գերտերությունների հետ զինված բախումից խուսափելու նպատակին: Երկրորդ աշխարհամարտի ավարտով վերջ դրվեց նաև Թուրքիայի կեղծ' քվազիչեզոք դիվանագիտությանը, և այն կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Արևմուտք, առաջին հերթին դեպի ԱՄՆ: «Թրումենի դոկտրինի» և «Մարշալի պլանի» սահմաններում Թուրքիան ստացավ ռազմական և տնտեսական մեծ օգնություն: 1950թ. թուրքական 20 հազարանոց զորակազմն ամերիկյան զորքերի հետ պատերազմեց Կորեայում: Իսկ ներքաղաքական կյանքում թուրքերի մեջ հավանաբար վերակենդանացավ գենետիկական կոդը, որի հետևանքով Ա.Մենդերեսի կառավարությունը 1955թ. կազմակերպեց հայերի և հույների զանգվածային ջարդեր: 1951թ. Թուրքիան դարձավ ՆԱՏՕ և ՍԵՆՏՕ անդամ (Central Treaty Organization, հաճախ անվանվում էր Բաղդադյան պակտ ռազմաքաղաքական կազմակերպություն Միջին և Մերձավոր Արևելքում' ստեղծված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի կողմից, գործել է 1955-1979թթ.): Թուրքիան ՆԱՏՕ ֆորպոստն է, որն ապահովում է նրա հարավային թևի գործողությունները։ Թուրքիայի ներուժը ներկայումս համապատասխան հիմքեր է ստեղծում հանդես գալու որպես տարածաշրջանային մեծ տերություն: 2004թ. տվյալներով Թուրքիայի բնակչությունը կազմում է 64 մլն 800 հազ. մարդ, բնական աճը' 9,1%, ծնելիության մակարդակը' 16,2%, մանկական մահացության մակարդակը' 8%, կյանքի միջին տևողությունը' 78 տարի, 15 տարեկանից ցածր բնակչությունը' 23%, 65-ից բարձր բնակչությունը ' 11%, ազգային համախառն արտադրանքը ' $183,994 մլրդ, մեկ շնչի հաշվով' $6060, աճի մակարդակը' 7,2%, սղաճի մակարդակը' 80,4%, գործազրկության մակարդակը ' 6,6%, արտաքին պարտքը կազմում է $79.789.4 մլն, ներմուծումը' $35.187, արտահանումը' $21.975, գյուղատնտեսությունը ' 45%, արդյունաբերությունը ' 22%, ծառայությունները ' 33%, ավտոմոբիլային ճանապարհները ' 381.028 կմ երկաթուղայինը ' 8.429 կմ ռազմական բյուջեն կազմում է ներքին համախառն արտադրանքի 2,7%-ը, զինված ուժերում ծառայում է 639 հազ. մարդ [3, с. 615]: Այդուհանդերձ, Թուրքիայի ներուժն ասիմետրիկ է նրա քաղաքական հավակնությունների և ծավալապաշտական նկրտումների համեմատ: Նման քաղաքականություն իրենց կարող են թույլ տալ միայն համաշխարհային չափանիշներին համա-

9

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

պատասխանող գերտերությունները: Թուրքական արտաքին քաղաքականության հայեցակարգային սկզբունքը' «զրո խնդիրներ հարևանների հետ», հակասության մեջ է մտնում նրա կոնկրետ գործողությունների և քայլերի հետ գրեթե բոլոր ուղղություններով: Թուրքական դիվանագիտությունը չլուծված խնդիրներ ունի Իրանի, Իրաքի, Սիրիայի, Իսրայելի, Հունաստանի, Կիպ-րոսի, Հայաստանի հետ, որոնց լուծումը մշուշապատ է և չափվում է բազմաթիվ անհայտներով: Թուրքիայի արտաքին քաղաքականության «աքիլեսյան գարշապարը»' քրդական հարցը, սրվել է ավելի, քան երբևէ' սպառնալով երկրի պետական և ազգային շահերին ու հետաքրքրություններին:

Նշված խնդիրների լուծման նպատակով դարասկզբին Թուրքիան վերակազմավորում է իր դիվանագիտությունը և ռազմաքաղաքական կոնցեպ-տը' փորձելով համապատասխանեցնել դրանք իր նորօսմանական, աշ-խարհաքաղաքական նկրտումներին: Թուրքական քաղաքական հովերը եթե հեռու էլ են մեծ տերությունների հավակնություններին համարժեք լինելուց, այդուհանդերձ, կարող են լուրջ վտանգ ներկայացնել տարածաշրջանի եր-կրների համար: «Իր անմիջական հարևանների նկատմամբ ռազմական գերազանցությունն ու ռազմականացման տեմպերը կարող են հանգեցնել տարածաշրջանում նոր ապակայունացման և ռազմական բախումների: Հատկապես վերջին շրջանում որոշ հարևանների և տարածաշրջանի երկրների, մասնավորապես Կիպրոսի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության հետ ռազմական վերջնագրերի լեզվով խոսելը պայմանավորված է նրանց նկատմամբ Թուրքիայի ռազմական ուժերի գերազանցությամբ ու հնարավորություններով: Այս համատեքստում, նկատի ունենալով Թուրքիայի ան-վտանգային քաղաքականության անկանխատեսելիության բարձր աստիճանը, կառավարող շրջանների ագրեսիվ վարքագիծը, ռազմաքաղաքական հավակնությունները և մի շարք հարևանների հետ ոչ բարիդրացիական հարաբերությունները' կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի կողմից ռազմական ուժի կիրառման հավանականությունը բավական բարձր է» [4, էջ 313-314]:

Մայիս, 2015թ.

10

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա. Նավասարդյան

Աղբյուրներ և գրականություն

1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 4, Երևան, 1978։

2. L’avanture kemaliste. Un danger poure l’Orient, l’Europe et la Paix. Angore et Berlin. Le com-plot germane-kemalist contre le Traite de Versailles, Edition SIGEST, Altfortville-F, 1921.

3. Энциклопедия LAROUSSE, M., 2009.

4. Լեոն Հովսեփյան, «Թուրքիայի պաշտպանական համակարգի արդիականացումը և անվտանգության ոլորտի բարեփոխումները», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014թ.։

ՓՈՔՐ ԵՎ ՄԵԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Հոդվածում դիտարկվում են Թուրքիայի դիվանագիտության նպատակների և մեթոդաբանության այլակերպության գործընթացի երեք հիմնական շրջանները' Առաջին համաշխարհային պատերազմից մինչև մեր օրերը: Անդրադարձ է կատարվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի' որպես փոքր և թույլ պետության, քվազիչեզոք դիվանագիտական մանևրներին, որոնց հաջորդեց նրա կտրուկ շրջադարձը դեպի Միացյալ Նահանգներ: XXI դարասկզբին Թուրքիան վերակազմավորում է իր դիվանագիտությունը և ռազմաքաղաքական կոնցեպտը' փորձելով դառնալ Մեծ Մերձավոր Արևելքի քաղաքական հիմնական դերակատարներից մեկը' նորօսմանական աշխարհաքաղաքական հավակնություններով ու նկրտումներով, ինչը հղի է ապակայունացման և ռազմական բախումների վտանգով:

ТРАНСФОРМАЦИЯ ДИПЛОМАТИИ БОЛЬШИХ И МАЛЫХ СТРАН на ПРИМЕРЕ ТУРЦИИ

Арман Навасардян

Резюме

В статье рассматриваются три основных периода процесса трансформации целей и методологии турецкой дипломатии — со времен Первой мировой войны до наших дней. «Панисламистский съезд», созванный Кемалем Ататюрком в 1919 году в Эрзеруме и Сивасе, в котором официально участвовали делегаты Азербайджана. А также квазинейтральные дипломатические маневры Турции как малого и слабого государства в 11

11

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

годы Второй мировой войны, за которыми последовал резкий разворот в сторону Соединенных Штатов. В начале двадцать первого столетия Турция реорганизует свою дипломатию и военно-политическую концепцию, пытаясь стать одним из главных политических акторов на Большом Ближнем Востоке. При этом у нее неоосманские геополитические амбиции и устремления, чреватые дестабилизацией обстановки и военными столкновениями.

THE TRANSFORMATION OF DIPLOMACY OF SMALL AND LARGE COUNTRIES ON THE EXAMPLE OF TURKEY

Arman Navasardyan

Resume

The article examines the three main aspects of metamorphosis of the Turkish diplomacy’s goals and methodology, from the World War I to the present days. Quasi-neutral diplomatic maneuvers of Turkey during the World War II as a small and weak state are reviewed, along with its subsequent drastic swing toward the United States. At the beginning of the 20th century Turkey restructured its diplomacy and military concept, trying to become one of the main players in the Greater Middle East with some neo-Ottoman geopolitical ambitions and aspirations, which is fraught with instability and risk of military clashes.

12

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.