Научная статья на тему 'Պրոֆեսիոնալիզմի Եվ դիլետանտիզմի անհամատեղելիությունը դիվանագիտական գործընթացներում'

Պրոֆեսիոնալիզմի Եվ դիլետանտիզմի անհամատեղելիությունը դիվանագիտական գործընթացներում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
194
69
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի անհամատեղելիություն / գաղափարախոսական-դասակարգային դիվանագիտություն / նոմենկլատուրա- յին նշանակում / դիլետանտ դեսպանի սայթաքում / դիվանագետը և սակրավորը սխալվում են մեկ անգամ:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արման Նավասարդյան

Դիվանագիտության ոլորտում տեղ գտած դիլետանտիզմը հակացուցված է պետու-թյան արտաքին քաղաքականությանը և վնասաբեր նրա պետական շահերին: Հեղա-փոխությունների և երկրների քաղաքական իրադրությունների կտրուկ փոփոխու-թյունների պայմաններում, որպես կանոն, տեղի է ունենում ոչ պրոֆեսիոնալ մաս-նագետների ներհոսք դիվանագիտական համակարգ: Բացի այդ, նման գործընթաց-ները հաճախ զուգակցվում են դիվանագիտական ծառայության կուսակցականաց-մամբ և քաղաքականացմամբ, ինչը տեղի ունեցավ 1917թ. ռուսական քաղաքականհեղաշրջումից հետո և շարունակվեց մինչև ԽՍՀՄ փլուզումը: Դիլետանտիզմիառկայությունը դիվանագիտության մեջ միջազգային երևույթ է: Այն հատուկ էանցյալ դարի երկրորդ կեսերի ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությանգործունեությանը ևս: Սակայն դիլետանտիզմն առանձնապես վտանգավոր է փոքրպետությունների համար: Ներկա գլոբալիզացիայի և նոր աշխարհակարգի ձևավոր-ման գործընթացներում նկատելի է առաջատար երկրների դիվանագիտականծառայություններից ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների արտամղման միտումը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE INCOMPATIBILITY OF PROFESSIONALISM AND DILETTANTISM IN DIPLOMATIC PROCESSES

Dilettantism in diplomacy is contraindicated for the government’s foreign policy and it is detrimental to the state interests. As a rule, during revolutions and in conditions of dramatic changes of political situation of countries, an inflow of non-professionals into the diplomatic system occurs. In addition, such processes are often combined with politicization of diplomatic service, which happened after the Russian Revolution in 1917 and continued till the collapse of the USSR. The existence of dilettantism in diplomacy is an international phenomenon. It is also characteristic even to the US State Department’s political affairs. However, dilettantism is especially dangerous for small countries. In the current process of globalization and formation of a new world order there is a noticeable trend of excluding nonprofessional diplomats from the diplomatic services of the leading countries.

Текст научной работы на тему «Պրոֆեսիոնալիզմի Եվ դիլետանտիզմի անհամատեղելիությունը դիվանագիտական գործընթացներում»

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԵՎ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Սրման Նավասարդյան՛

Բանալի բաոեր ' պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի անհամատեղելիություն, գաղափարախոսական-դասակարգային դիվանագիտություն, նոմենկլատուրային նշանակում, դիլետանտ դեսպանի սայթաքում, դիվանագետը և սակրավորը սխալվում են մեկ անգամ:

Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում առկա են պրոֆեսիոնալներ և դիլետանտներ (սիրողներ), որոնց միջև մշտապես ընթանում է խուլ կամ բացահայտ պայքար, որը հաճախ փոխակերպվում է նախանձի ու թշնամանքի: Ապացուցված է, որ, եթե զանազան ուղիներով տվյալ ոլորտում բույն դրած դիլետանտին անգամ հաջողվում է հասնել կարիերայի բարձունքների, ի վերջո, նրա ներկայությունը տվյալ բնագավառում անպայմանորեն վնաս է հասցնում պետության հետաքրքրություններին ու շահերին:

Այս երևույթը ցայտուն կերպով հանդես է գալիս դիվանագիտության մեջ, որը մագնիսի նման ձգում է շատերին, այդ թվում դիլետանտներին: Մինչդեռ ապացուցված է, որ համապատասխան պրոֆեսիոնալ կրթություն չունեցող անձանց բարոյակամային հատկանիշներն ու խառնվածքն անգամ անհարիր են դիվանագիտությանը: Դիվանագիտականության «աշխարհ» մտնելու ձգտումը բացատրվում է նրանով, որ լինելով գործունեության փակ և երբեմն անհիմն քողարկված ոլորտ այն շարժում է մարդկանց հետաքրքրությունը, որոնք, դատելով իրենց հասանելի ինֆորմացիայի աղբյուրներից, միանգամայն թյուր կարծիք են կազմում դիվանագիտության մասին' նույնացնելով այդ դժվարին, մտավոր և բարոյական լարվածություն, բարձր պա-

՛ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան։

52

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ա. Նավասարդյան

տասխանատվություն պահանջող աշխատանքը անհոգ, գեղեցիկ, մի փոքր արկածախնդրային և ռոմանտիկայով լի կյանքի հետ: Մյուս գործոնը, որը դիվանագիտությանը հաղորդում է ձգողականություն, այն է, որ դիվանագետները համարվում են հասարակության ընտրյալները, նրա սերուցքը, էլիտար խավը: Ճիշտ է, այդ համարումը ժամանակ առ ժամանակ փոխվել է հեղափոխությունների և հասարակության փոփոխությունների ընթացքում, սակայն դիվանագետները բոլոր ժամանակներում դիտվել են որպես առանձնահատուկ, այլ մասնագետներից տարբերվող մարդիկ, ինչն, ի դեպ, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Իսկ եթե վերցնելու լինենք նորանկախ պետությունները, որոնք գոյացել են տոտալիտար ռեժիմների փլատակների վրա, օրինակ, ԱՊՀ երկրները, ապա վերը նշված հետաքրքրություններին ավելանում են ևս մի քանիսը' պայմանավորված տեղական առանձնահատկություններով, տվյալ երկրների պատմական անցյալով և սովորույթներով: Խնդիրն այն է, որ անկախացած երկրները, մինչ այդ զրկված լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց, դառնալով ինքնիշխան շտապում են օգտվել ընձեռված հնարավորություններից, որոնց մեջ առաջնայինը դիվանագիտությունն է: Արդյունքում Հայաստանն, օրինակ, այնքան միջազգայնագետ և դիվանագետ է պատրաստում, որ եթե դեսպանություններ բացվեն աշխարհի բոլոր 200 պետություններում, ապա դարձյալ կլինի դիվանագետների անգործություն: Կադրերի նման

մասսայական, հախուռն «արտադրությունը», բնականաբար, ազդում է որակի վրա, քանի որ դիվանագետների ուսուցման գործում հարգի են առանձին, անհատական, ընտրովի մեթոդիկան ու մեթոդոլոգիան: Դիվանագիտության ձգողականության մյուս երևույթն ավելի հոգեբանական, քան քաղաքական երևույթ է: Երկաթյա վարագույրի պայմաններում մարդկանց արտասահման մեկնելու հազվագյուտ հնարավորություններից մեկն էլ դիվանագիտական անձնագիր ունենալն էր, մինչդեռ այսօր երկրից դուրս գալու համար կան շատ այլ, թերևս ավելի հեշտ ու շահեկան միջոցներ: «Նոր» շրջանի դիվանագիտության մեջ պրոֆեսիոնալ (կարիերային) դիվանագետներին արտաքին քաղաքականությունից դուրս մղելու և դիլետանտների առաջ կանաչ լույս վառելու գործընթացում աչքի ընկան բոլշևիկները, որոնք հոկտեմբերյան հեղաշրջումից հետո բոլոր մասնագետներին վտարեցին աշխատանքից, քանի որ այն կարծիքին էին, թե սոցիալիստական հեղափոխությունը արագ հաղ-

53

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

թելու է ողջ աշխարհում, իսկ անդասակարգ հասարակությունում դիվանագիտությունն անիմաստ շռայլություն կլիներ: Այս տրամաբանության հետևանքով Լև Տրոցկին նշանակվեց արտաքին գործերի կոմիսար (նախարար), որի համար դիվանագիտությունը և ռազմական գործը հոմանիշներ էին, ասել կուզի միջպետական հարաբերություններում փոխզիջումը բացառված էր: Սակայն Բրեստ-Լիտովսկի խայտառակ բանակցություններից հետո, միջազգային շրջափակման պայմաններում բոլշևիկները ստիպված եղան ձեռնամուխ լինել դիվանագիտական ծառայության ստեղծման գործին' առաջնորդվելով, սակայն, կուսակցական-գաղափարախոսական անզիջում սկզբունքներով: Խորհրդային դիվանագիտությունն ընդհուպ մինչև համակարգի փլուզումը պահպանեց այս ուղղվածությունը' հավատարիմ մնալով Լենինի այն ցուցումին, որ НКИД-ը' ԱԳՆ-ն, Ռուսաստանի ամենակուսակցական օրգանն է: Տրոցկիստկան դիվանագիտության տապալումից հետո արտաքին գործերի կոմիսար նշանակվեց տաղանդավոր դիվանագետ Գեորգի Չիչերի-նը, արտասահմանից աշխատանքի հրավիրվեցին վտարանդիության մեջ գտնվող հեղափոխականներ Մ.Լիտվինովը, Իվան Մայսկին և ուրիշներ, որոնք, չլինելով կարիերային դիվանագետներ, ունեին կրթական բարձր մակարդակ, կյանքի փորձ, տիրապետում էին օտար լեզուների և կարող էին օգտակար լինել որակյալ դիվանագիտական դպրոց ստեղծելու գործում, եթե ստալինյան ռեժիմը նրանց վստահեր և հալածանքների չենթարկեր: 1939թ. արտաքին գործերի կոմիսար նշանակվեց Վ.Մ. Մոլոտովը, որի օրոք կատարվեց կադրային «մաքրում» («чистки»), իսկ Նարկոմատը երեք անգամ վերակազմավորվեց, 2-2,5 հազար դիվանագետ, 7 կոմիսարի տեղակալ, 40 պոլպրեդ (դեսպան) ենթարկվեցին բռնաճնշումների, իսկ նրանց փոխարեն աշխատանքի ներգրավվեցին կուսակցական-կոմերիտական ակտիվիստներ արդյունաբերությունից' այսպես կոչված «մոլոտովյան կոչով» [1, c. 449]:

Խորհրդային դիվանագիտությունն ի սկզբանե եղել է գաղափարախո-սական, կուսակցական և դասակարգային: Այս պոստուլատներից Մոսկվան երբեք չի հրաժարվել: Պարզապես Երկրորդ համաշխարհային պատերազմից և Ստալինի մահից հետո ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների ներգրավումը ԱԳՆ (1946թ. НКИД-ը վերանվանվեց ԱԳՆ' արտաքին գործերի նախարարություն) նկատելիորեն նվազեց: Ի տարբերություն հեղաշրջումից հետո գործարաններից և բանակից դիվանագիտական կադրերի հավաքագրման, նորա-

54

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ա. Նավասարդյան

ստեղծ Դիվանագիտական ակադեմիայում (1944թ.) բացվեցին կարճատև 1-3-ամսյա դասընթացներ կուսակցական-կոմերիտական նոմենկլատուրայի համար: Այդ դասընթացներն ավարտողները, այդպես էլ չտիրապետելով կամ վատ տիրապետելով օտար լեզուներին ու դիվանագիտության հիմունքներին, նշանակում էին ստանում արտասահմանյան ներկայացուցչություններում բավական բարձր դիվանագիտական պաշտոններով (1-ին քարտուղար, խորհրդական): Այս կարգի դիվանագետները, գրեթե առանց բացառության, մնում էին օտար «մարմիններ», «բալաստ» օպերատիվ-վերլուծական աշխատանքի համար, զբաղվում էին ներդեսպանական կուսակցական, հասարակական կամ վարչական գործունեությամբ' շարունակելով այն հայրենիք վերադառնալուց հետո, ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումներում: Նոմենկլատուրային, հապճեպ կրթություն ստացած կադրերը, չհաշված հազվագյուտ բացառությունները, ողջ կյանքում մնում էին դիլետանտներ: Նրանց և պրոֆեսիոնալ դիվանագետների միջև գոյություն ուներ նկատելի անտագոնիզմ, որը սրվում էր արտասահմանյան պայմաններում: Կարիերային դիվանագետները հակակրում էին դիլետանտներին և նրանց հանդեպ վատ թաքցված արհամարհանք ունեին: Նույնը կարելի է ասել դիվանագետների և արտասահմանյան մեկ այլ համակազմի' հետախույզների հարաբերությունների մասին, որոնք երբեք հաշտ ու հարթ չեն եղել: Կուսակցական, այլ կերպ ասած ոչ պրոֆեսիոնալ կադրերի նշանակումները, երբ բարձրաստիճան քաղաքական և պետական գործիչները գործուղվում էին արտասահման, ունեին երկու պատճառ.

1. զանցառու բարձրաստիճան չինովնիկը մեկուսացվում էր «մեծ քաղաքականությունից» և «արտաքսվում» էր արտասահման (օրինակ, երբ Վ.Մո-լոտովը հայտարարվեց «ժողովրդի թշնամի», նշանակվեց դեսպան Մոն-ղոլիայում),

2. քաղաքական կամ կուսակցական գործչին խրախուսանքի կարգով շնորհում էին դեսպանի աստիճան և գործուղում արտասահման:

Այս կարգի նշանակումները հիմնականում լինում էին սոցիալիստական ճամբարի կամ խորհրդային ուղղվածություն ունեցող երրորդ աշխարհի պետություններում: Կապիտալիստական զարգացած երկրներում, որպես կանոն, աշխատում էին փորձառու պրոֆեսիոնալներ: ԽՍՀՄ փլուզումից հետո

55

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ռուսաստանը կարծես թե հրաժարվում է դիլետանտիզմի վնասաբեր պրակտիկայից և նախապատվությունը տալիս է պրոֆեսիոնալներին:

Դիվանագիտության մեջ դիլետանտիզմի առաջամարտիկը, սակայն, ոչ թե Ռուսաստանն է, այլ ԱՄՆ-ը, «որտեղ XIX դարում արտասահմանյան ներկայացուցչությունները գտնվում էին ոչ պրոֆեսիոնալների ձեռքում: Գերակայում էր «spoil system» - «փչացած համակարգը», որի պայմաններում մի շարք արտասահմանյան ներկայացուցչությունների ղեկավար պաշտոնները բաշխվում էին հաղթած նախագահի հովանավորների միջև» [2, с. 11]: Նեպո-տիզմի արատավոր պրակտիկան, երբ հաղթանակած նախագահը դիվանագիտական պաշտոններ է բաժանում իր շրջապատին, ամերիկյան դիվանագիտության մեջ գագաթնակետին հասավ 30-ական թթ. սկզբին, նախագահ Հեր-բերտ Հուվերի օրոք, որը պնդում էր պետական բարձրաստճան պաշտոններում, այդ թվում դեսպանների պաշտոններում, նշանակել բիզնեսմենների, որոնց նա ընտրել էր առևտրի նախարար աշխատելու տարիներին: Մեր օրերում ևս Միացյալ Նահանգներում եզակի չեն դիլետանտներին դեսպաններ նշանակելու դեպքերը. Բիլ Քլինթոնն իր «մոտ» մարդուն որպես դեսպան ուղարկում է Փարիզ, հետո նույն պաշտոնին Բուշ-կրտսերը նշանակում է փայտի արտադրության մագնատի, որը մեծ գումար էր տրամադրել նրա ընտրարշավին, իսկ Մադրիդում դեսպան է դառնում անշարժ գույքի բիզնեսմենը, որը հանրապետական կուսակցության բյուջե է փոխանցել $200 մլն: Դեսպանի դիլետանտիզմը ոչ միայն հակադարձ համեմատական է դիվանագիտության բոլոր գրված և չգրված կանոններին, այլև կարող է լուրջ վնաս հասցնել նրա երկրին: Դա նկատի ունի Հենրի Քիսինջերը, երբ մեկնաբանում է Մոսկվայում Վաշինգտոնի դեսպան Ժոզեֆ է. Դևիսի գործունեությունը' փաստորեն մեղադրելով նրան դիվանագետի լոյալությունը կորցնելու մեջ, և լոկալիտիսի երևույթը, որը փաստորեն նշանակում է դեսպանընկալ երկրի շահերը գերադասել սեփական երկրի շահերից: «Դա Ժոզեֆ Է. Դևիսն էր, պատերազմից առաջ դեսպանը Մոսկվայում, որը «Առաքելություն Մոսկվայում» բեսթսելերի հեղինակն էր: Եվ չնայած Դևիսը ներդնող բանկիր էր, այսինքն արխիկապիտալիստ էր կոմունիստների աչքում, բայց ուներ ամերիկյան շատ դեսպանների այն հակումները, որոնք չեն պատկանում կարիերային դիվանագետների թվին և դառնում են հավատարմագրված երկրների ինքնակոչ քարոզիչներ: Դեսպանի արկածները նկարագրող Դևիսի գիրքը

56

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ա. Նավասարդյան

թութակի նման կրկնօրինակում էր սովետական պրոպագանդայի բոլոր թեզերը, ներառյալ զոհերի մեղավորությունը հաստատող ցուցադրական դատավարությունները»: «...Դևիսի կարծիքով Արևելքի և Արևմուտքի միջև դիվանագիտական հարաբերությունները կմտնեն փակուղի, եթե չհենվեն Ստալինի բարի կամքի նկատմամբ հավատի վրա» [3, p. 430]: Ամերիկյան դիվանագիտության կադրային քաղաքականության համար, նշված արատներից բացի, հատկանշական է նրա քաղաքականացվածությունը. երկու հիմնական կուսակցություններին չպատկանող դիվանագետը դեսպան դառնալու շանսեր չունի: Դիվանագիտական «spoil system»ի մեթոդ է կիրառել Սիլվիո Բեռլուսկոնին, չնայած իտալական օրենքն արգելում է դեսպան նշանակել ոչ պրոֆեսիոնալի: Առանձին դեպքերում նույնը կարելի է ասել Մեծ Բրիտա-նիայի և Ֆրանսիայի մասին: Սակայն նույն Ֆրանսիան և Իտալիան ծայր աստիճան ժլատ են դեսպանի կոչում շնորհելու գործում: Քե դ’Օրսեում (Ֆրանսիայի ԱԳՆ) ներկայումս հաշվվում է դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող 10, իսկ Ֆարնեզինայում (Իտալիայի ԱԳՆ) 20 մարդ: Դիլետանտների օգտագործումը պետության դիվանագիտական ծառայությունում տարբեր կերպ կարող է ազդել տվյալ երկրի արտաքին քաղաքականության վրա' կախված նրա մասշտաբներից, ներուժից, համաշխարհային քաղաքականությունում նրա գրաված դիրքից ու հեղինակությունից: ԱՄՆ, Ռուսաստանի կամ Չինաստանի դիլետանտ դեսպանի վրիպումներն այլ պետությունների կողմից ընկալվում են մի կերպ, իսկ փոքր և միջին երկրների դիլետանտ դեսպանի սայթաքումներն ու սխալները' բոլորովին այլ կերպ: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ հատկապես փոքր պետությունների դեսպանների սխալները չեն ներվում: Այնպես որ' ՀՀ դիվանագիտության մեջ մեծ թվով դիլետանտների օգտագործումը, կասկածից դուրս է, որ կարող է վնասակար հետևանքներ ունենալ հանրապետության ազգային ու պետական շահերի համար: Պատմությունը ցույց է տալիս, որ դիլետանտների և պրոֆեսիոնալների հարաբերակցությունն արտգործնախարարություններում փոփոխական են: Անգամ այն պետությունները, որոնց դիվանագիտական գերատեսչություններն ավանդականորեն հիմնականում կազմված են կարիերային դիվանագետներից, քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունների դեպքում լայնորեն կիրառում են դեսպանների քաղաքական նշանակումներ: Ֆրանսիական և ռուսական հեղափոխություններից հետո այդ երկրների դի-

57

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

վանագիտական ծառայություններն ամբողջովին ձևափոխվեցին, ԽՍՀՄ փլուզումից հետո դեսպաններ նշանակվեցին այնպիսի քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպիսիք են Վ.Լուկինը (ԱՄՆ), Ա.Բովինը (Իսրայել), Վ.Կոստիկովը (Վատիկան) և այլն, որոնք, ի դեպ, արդարացրին այդ նշանակումները, սակայն, կրկնում ենք, դրանք առանձին դեպքեր են: Ընդհանրապես, բոլոր առաջատար և զարգացած երկրներում տեղի են ունենում դիվանագիտության կադրային խնդիրների շուրջ լուրջ բանավեճեր, արվում են դիլետանտիզմի բացառման անհրաժեշտության կոնկրետ առաջարկներ: Հենց Միացյալ Նահանգներում, որն ինչ-որ տեղ դիլետանտիզմի «կնքահայրն» է, անվանի գիտնականները և դիվանագետները մշտապես անդրադառնում են այդ կենսական կարևորություն ունեցող խնդրին, հանդես են գալիս «American Diplomacy» կամ «Foreign Affairs» ամսագրերում և տարբեր լսարաններում: Պետդեպարտամենտի փորձագետների հանձնաժողովը

պարբերաբար հրապարակում է զեկուցագրեր այդ հարցի շուրջ կատարված հետազոտությունների վերաբերյալ: Պրոֆեսիոնալ-դիլետանտ քննարկումների ֆոնին հաճախ երևան են գալիս դեսպանի մասնագիտական և հոգեբանական հատկանիշների խնդիրները, որոնք պայմանավորված են հասարակության զարգացման կոնկրետ փուլի, պետության արտաքին քաղաքականության հարցերով և միջազգային հարաբերությունների կոնկրետ իրավիճակով: Միջնադարի դիվանագետի առաջ հետևյալ պայմաններն է դնում վենետիկցի դիվանագետ Օտավիանո Մաջին իր 1596թ. գրած «Դեսպանի մասին» գրքում: Դեսպանը պետք է լինի գիտնական-աստվածաբան, լավ իմանա Արիստոտելի և Պլատոնի աշխատությունները, դիալեկտիկայի կանոնների համաձայն կարողանա լուծել ցանկացած խնդիր: Դեսպանը պետք է լինի մասնագետ մաթեմատիկայի, ճարտարապետության, երաժշտության, ֆիզիկայի, քաղաքացիական և եկեղեցական իրավունքի բնագավառներում: Նա պետք է ազատ խոսի և գրի լատիներեն, իմանա հունարեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն: Նա պետք է ունենա դասական կրթություն, իմանա պատմություն և աշխարհագրություն, լինի ռազմական գործի մասնագետ, ինչպես նաև պոեզիայի գիտակ: Բացի այդ, ամենից առաջ դեսպանը պետք է լինի ճանաչված անձնավորություն, հարուստ, արտաքինով' գրավիչ: Երբեմն դեսպանների համար պահանջվել են հատուկ որակներ: Օրինակ, արքայադուստր Ցերբսկայան' Եկատերինա Երկրորդի մայրը, Ֆրիդրիխ Մեծին ուղղված նա-

58

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

Ա. Նավասարդյան

մակում պատվիրում է, որ Պետերբուրգ ուղարկվող դեսպանը լինի երիտասարդ, գեղեցիկ, ունենա լավ կառուցվածք: Իսկ Գերմանիայի և Հոլանդիայի դեսպաններից պահանջվում էր, որ նրանք կարողանան օգտագործել մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ [4]:

Հարոլդ Նիքոլսոնը թվարկում է մի քանի հատկանիշներ, որոնք մեծապես խոչընդոտում են դիլետանտների գործունեությանը' վնասելով նրանց կառավարությունների շահերին: Անվանի տեսաբանի դիտողություններն այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: «Դիվանագետ-դիլետանտը,-գրում է նա,- հաճախ փառասիրությունից դրդված ձգտում է արագ հաջողության հասնել, մինչդեռ նա նոր է ժամանել այդ երկիր: Սեփական ուժերի նկատմամբ թերահավատության պատճառով նա կասկածամիտ է, չափից ավելի փութաջան, հակված է իրագործել «փայլուն» գաղափարներ: Նա դեռևս զուրկ է մարդկային համբերատարությունից և սկեպտիկ ներողամտությունից, որոնք ձեռք է բերվում դիվանագիտական երկարատև ծառայության հետևանքով, հաճախ է ընկնում ուրիշների համոզմունքների, պատահական իմպուլսների և համակրանքի ազդեցության տակ: Դիլետանտը հասկանալի արհամարհանքով է վերաբերվում դիվանագիտական արարողակարգին և անհամբերությամբ է նայում այդ պայմանականություններին, որի հետևանքով հաճախ վիրավորանք է հասցնում այնտեղ, որտեղ միայն ցանկանում էր բարեհոգություն դրսևորել: Իր զեկույցներում և

հաղորդագրություններում շատ հաճախ ձգտում է ոչ այնքան խելամիտ ձևով ներկայացնել փաստերը, որքան ցուցադրել իր հնարամտությունն ու գրական տաղանդը [4, с. 52]։

Եթե մի քանի տասնյակ տարի առաջ դիլետանտ դիվանագետի գործունեությունն ինչ-որ չափով ընդունելի էր, ապա այսօր միանշանակ կարելի է պնդել, որ այն անընդունելի է: Համաշխարհային քաղաքականության բարդությունը, միջազգային ասպարեզում տարբեր հետաքրքրությունների խաչաձևումը, արտաքին քաղաքականության փոփոխությունը, գլոբալացման նոր որակների երևան գալը վկայում են հենց պրոֆեսիոնալ դիվանագետների պահանջված լինելն ավելի, քան երբևիցե: «XX դարի վերջին - XXI-ի սկզբին աշխարհը դարձավ նկատելիորեն բարդ: Արտաքին քաղաքականության որոշումների դերը մեծացավ, իսկ սխալի գինը ոչ ճիշտ ընդունված որոշումների արդյունքում' աճեց: Յուրաքանչյուր նման որոշումից են կախված հա-

59

Ա. Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

րյուր միլիոնավոր մարդկանց ճակատագրերը» [5, с. 55]: Եթե ավելի նեղացնելու լինենք «սխալի գինը» և պրոյեկտենք այն մեկ առանձին պետության վրա, ապա կարող ենք ասել, որ «դիվանագետը և սակրավորը սխալվում են ընդամենը մեկ անգամ» [6, էջ 155]:

Մարտ, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. «Внешняя политика России», Теория и практика, изд. «Книга и бизнес», М., 2013.

2. Зонова ТВ, Дипломатия, Модели, формы, методы, изд. Аспект Пресс, М. 2013.

3. Henry KissingerDiplomacy.

4. Никольсон Г., Дипломат, изд. Государсвенное издательство политической литературы, 1941.

5. Внешняя политика: вопросы теории и практики, Материалы научного семинара, изд. Университет, книжный дом, М. 2009.

6. Նավասարդյան Ա, Հերմեսից մինչև մեր օրերը, հրատ. «Հայաստան», 2012։

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԵՎ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Դիվանագիտության ոլորտում տեղ գտած դիլետանտիզմը հակացուցված է պետության արտաքին քաղաքականությանը և վնասաբեր նրա պետական շահերին: Հեղափոխությունների և երկրների քաղաքական իրադրությունների կտրուկ փոփոխությունների պայմաններում, որպես կանոն, տեղի է ունենում ոչ պրոֆեսիոնալ մասնագետների ներհոսք դիվանագիտական համակարգ: Բացի այդ, նման գործընթացները հաճախ զուգակցվում են դիվանագիտական ծառայության կուսակցականաց-մամբ և քաղաքականացմամբ, ինչը տեղի ունեցավ 1917թ. ռուսական քաղաքական հեղաշրջումից հետո և շարունակվեց մինչև ԽՍՀՄ փլուզումը: Դիլետանտիզմի առկայությունը դիվանագիտության մեջ միջազգային երևույթ է: Այն հատուկ է անցյալ դարի երկրորդ կեսերի ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությանը ևս: Սակայն դիլետանտիզմն առանձնապես վտանգավոր է փոքր պետությունների համար: Ներկա գլոբալիզացիայի և նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներում նկատելի է առաջատար երկրների դիվանագիտական ծառայություններից ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների արտամղման միտումը:

60

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (60), 2015թ.

НЕСОВМЕСТИМОСТЬ

ПРОФЕССИОНАЛИЗМА И ДИЛЕТАНТИЗМА В ДИПЛОМАТИЧЕСКИХ ПРОЦЕССАХ

Ա. Նավասարդյան

Арман Навасардян

Резюме

Дилетантизм в дипломатической сфере противопоказан внешней политике и вреден для государственных интересов. В условиях революций и резких изменений политической ситуации, как правило, наблюдается приток непрофессиональных кадров в дипломатическую систему. Кроме того, подобные процессы сопровождаются партийной монополизацией и политизацией дипломатической службы, как это было после политического переворота в России в 1917 году и продолжалось до распада СССР. Дилетантизм в дипломатии — явление международное. Он был характерен и для деятельности внешнеполитического ведомства США во второй половине прошлого столетия. Однако для малых государств дилетантизм представляет особую опасность. В нынешних условиях глобализации и формирования нового миропорядка наблюдается тенденция оттока непрофессионалов из дипломатических служб ведущих стран мира.

THE INCOMPATIBILITY OF PROFESSIONALISM AND DILETTANTISM IN DIPLOMATIC PROCESSES

Arman Navasardian

Resume

Dilettantism in diplomacy is contraindicated for the government’s foreign policy and it is detrimental to the state interests. As a rule, during revolutions and in conditions of dramatic changes of political situation of countries, an inflow of non-professionals into the diplomatic system occurs. In addition, such processes are often combined with politicization of diplomatic service, which happened after the Russian Revolution in 1917 and continued till the collapse of the USSR. The existence of dilettantism in diplomacy is an international phenomenon. It is also characteristic even to the US State Department’s political affairs. However, dilettantism is especially dangerous for small countries. In the current process of globalization and formation of a new world order there is a noticeable trend of excluding nonprofessional diplomats from the diplomatic services of the leading countries.

61

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.