Научная статья на тему 'Հարավային Կովկասի փոքր պետությունների մարտահրավերները հետսառըպատերազմյան շրջանում'

Հարավային Կովկասի փոքր պետությունների մարտահրավերները հետսառըպատերազմյան շրջանում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
1027
371
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
տարածաշրջանի նոր դերակատարներ / աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական փոփոխություններ / աշխարհի քարտեզի վերա- ձևման միտումներ / Հարավային Կովկասում քաղաքական լարվածության թու- լացում / պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատում:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արման Նավասարդյան

Նոր աշխարհակարգի մարտահրավերները և գլոբալ փոփոխություններն իրենց մեջառան նաև Հարավային Կովկասը, որը դադարեց միայն Ռուսաստանի ազդեցությանտարածք լինելուց: Տարածաշրջանում հայտնվեցին նոր դերակատարներ` ԱՄՆ-ը,Եվրամիությունը, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: Ի լրումն՝ Հարավային Կովկասնսկսեց դիտվել Մեծ Մերձավոր Արևելքի բաղադրյալ` այստեղից բխող բոլոր հե-տևանքներով: Տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և աշխար-հառազմավարական փոփոխությունները հիմնովին փոխում են միջազգային իրա-վունքի նոր սուբյեկտներ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական իմի-ջը և արտաքին քաղաքականության գործելակերպը: Ժամանակակից աշխարհիքարտեզը վերաձևելու վտանգավոր միտումների ենթատեքստում, որի հիմքումգլխավորաբար ընկած են ածխաջրածնի պաշարների վերաբաշխման նկրտումները,տարածաշրջանի դերն ավելի ու ավելի է մեծանում: Հոդվածում հեղինակը շարա-դրում է Հարավային Կովկասում քաղաքական լարվածության թուլացման և պետու-թյունների միջև բնականոն հարաբերությունների հաստատման իր տեսլականը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE CHALLENGES OF SMALL STATES OF THE SOUTH CAUCASUS IN THE POST-COLD-WAR PERIOD

The challenges of the New World Order and global changes engulfed also the South Caucasus, which stopped being just the sphere of Russian influence. New players appeared in the region: the US, EU, Turkey, Iran, and China. Also South Caucasus started to be viewed as a part of the Greater Middle East, with all that it entails. The ongoing geopolitical and geostrategic transformations in the region fundamentally change the political image of Armenia, Georgia and Azerbaijan as new subjects of international law, and the relevant foreign policy practices. The region plays an increasingly larger role in the context of dangerous trends to redraw the modern world map, which are based primarily on aspirations to redistribute hydrocarbon resources (and also drinking water in the near future). In the article the author presents his vision about easing the political tensions and establishment of normal relations between states.

Текст научной работы на тему «Հարավային Կովկասի փոքր պետությունների մարտահրավերները հետսառըպատերազմյան շրջանում»

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏՍԱՌԸՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արման Նավասարդյան՛

Բանալի բաոեր տարածաշրջանի նոր դերակատարներ, աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական փոփոխություններ, աշխարհի քարտեզի վերա-ձևման միտումներ, Հարավային Կովկասում քաղաքական լարվածության թուլացում, պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատում:

Հազարամյակներ շարունակ կովկասյան տարածքում զարգացել են աշխույժ առևտրական և մշակութային կապեր, կնքվել են դիվանագիտական համա-ձայնագրեր, կազմավորվել և փլուզվել են ռազմական միություններ: Կովկա-սը հանդիսացել է Մետաքսե մեծ ճանապարհի կարևորագույն հատվածը, որը Եվրոպան կապել է Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հետ: Հարավային Կովկասով, այդ թվում Հայաստանի վրայով անցնող առևտրական ճանապարհը հայտնի էր դեռևս Հոմերոսի և Ոսկե գեղմի ժամանակներից [1, p. 290]։ Այսպիսով, դեռևս վաղնջական ժամանակներից ժողովուրդներն ու պետությունները ոչ միայն գժտվել ու պատերազմել են, այլև խելամիտ են գտնվել համագործակցելու քաղաքական, առևտրական, մշակութային ոլորտներում, այդպիսով ուղի են հարթել գալիք սերունդների համագործակցության և ինտեգրացիայի համար:

Սակայն Անդրկովկասի պետությունների համաշխարհային քաղաքականությանը մասնակցելու և նոր աշխարհակարգի կայացմանը հաղորդակցվելու հրամայականը բախվում է անհաղթահարելի արգելքների հետ, քանի որ տարածաշրջանը ներկայում ներկայացնում է քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական, մշակութային և էթնիկական հակասությունների ու հակամարտությունների թնջուկ, որում «խճճված են դժվար լուծվող սոցիալ-

՚ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան։

17

Ա. Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

տնտեսական, ազգային-տարածքային, կրոնական, աշխարհաքաղաքական և այլ հետաքրքրություններ» [2, с. 8]:

ԽՍՀՄ փլուզմանը և «Սառը պատերազմի» ավարտին հաջորդող քաղաքական տեկտոնիկ շարժումներն իրենց մեջ առան նաև Հարավային Կովկա-սը, որը դադարեց միայն Ռուսաստանի ազդեցության տարածք լինելուց: Տարածաշրջանում հայտնվեցին նոր դերակատարներ' ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: Ի լրումն Հարավային Կովկասն սկսեց դիտվել Մեծ Մերձավոր Արևելքի բաղադրյալ' այստեղից բխող բոլոր հետևանքներով: Արդյունքում ծավալվում են մեծ քաղաքական խաղեր ու կոմբինացիաներ, որոնք սպառնում են տարածաշրջանը դարձնել Կովկասի համար պայքարող պետությունների, առաջին հերթին ատլանտիզմի և Եվ-րասիայի շահերի բախման էպիկենտրոն: Ընդ որում' երկու բլոկների միջև ուժերի հարաբերակցությունը ենթակա է փոփոխման: Անցած դարավերջին Ռուսաստանի դիրքերը նկատելիորեն թուլացան այստեղ, իսկ ԱՄՆ-ն ակտիվացրեց կովկասյան քաղաքականության վեկտորը: Սակայն Վ.Պուտինի վճռական և կարծր գործողություններն աստիճանաբար փոխում են քաղաքական իրողությունը: Ռուսաստանը «վերադառնում» է Կովկաս: «Սառը պատերազմի» խաղաղ վախճանը, որն ավարտվեց Խորհրդային Միության փլուզումով, ազդարարեց Միացյալ Նահանգների' որպես իրոք գլոբալ գերտերության կայացման վերջին փուլը: Լինելով Եվրամիության հետ քաղաքականապես մոտիվացված և տնտեսապես դինամիկ գործընկեր թվում էր, թե այդ միջազգային լիդերը (ԱՄՆ-ը- Ա. Ն) ի վիճակի է ոչ միայն վերածնել Արևմուտքի հեգեմոնիան, այլև ապահովել իր համար առաջատար կառուցողական դերակատարություն: Քսան տարի անց քչերն են հավատում, որ մոտ ապագայում Եվրամիությունը կարող է հանդիսանալ լուրջ խաղացող: Ամերիկայի տիրապետող դիրքերը համաշխարհային թատերաբեմում նույնպես հարցականի տակ են» [3, с. 14]: Այսպիսի հոռետեսությամբ է ներկայացնում Եվրամիության և Միացյալ Նահանգների քաղաքական ապագան ժամանակի խո-շորագույն քաղաքագետ-վերլուծաբաններից մեկը' Զգիբնև Բժեզինսկին, որն ամբողջ կյանքում հանդիսացել է արևմտյան արժեքների ու շահերի համոզված ջատագով: ԱՄՆ դիրքերի թուլացումը, սակայն, ամենևին չի նշանակում նրա հետաքրքրությունների նվազում Հարավային Կովկասում, որը «գտնվում

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ա. Նավասարդյան

է Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի «քաղաքական մրրիկների» խաչմերուկում: Տարածաշրջանում վերջերս հայտնված պետությունները դանդաղորեն միջազգային իրավունքի օբյեկտից վերածվում են սուբյեկտի: Կովկասը դեռ երկար կմնա տարածաշրջանի դասական հեգեմոն պետությունների' Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կենսականորեն կարևոր հետաքրքրությունների կենտրոնում» [4, с. 13]:

Միջազգային հարաբերությունների գլոբալ փոփոխությունների ենթա-տեքստում երեք հարավկովկասյան հանրապետությունները գրավում են ոչ համասեռ դիրքորոշում. Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ԵՏՄ անդամ, զուգահեռաբար զարգացնում է հարաբերություններն Իրանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ: Թուրք-ադրբեջանական քաղաքական մեղրամսից հետո Բաքուն փորձում է հավասարակշռվել Անկարայի և Մոսկվայի միջև' չմոռանալով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ նավթային հետաքրքրությունները, իսկ Վրաստանը հանդես է գալիս որպես ամերիկյան արժեքների ջատագով վարելով մեծ հաշվով հակառուսական քաղաքականություն: Ժամանակակից աշխարհի քարտեզը վերաձևելու վտանգավոր միտումների ենթատեքստում, որի հիմքում գլխավորաբար ընկած են ածխա-ջրածնի (մոտ ապագայում նաև խմելու ջրի) պաշարների վերաբաշխման նկրտումները, տարածաշրջանի դերն ավելի ու ավելի է մեծանում:

Վերջին քսան տարում Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքա-կան և աշխարհառազմավարական փոփոխությունները հիմնովին փոխում են միջազգային իրավունքի նոր սուբյեկտներ Հայաստանի, Վրաստանի և Ադրբե-ջանի քաղաքական իմիջը և արտաքին քաղաքականության գործելակերպը: Նրանց' միջազգային ընտանիքին լիարժեք անդամագրվելու, նոր աշխարհակարգի ձևավորմանն ակտիվորեն մասնակցելու գործընթացին խանգարում է երկու էական հանգամանք. ա) Արևմուտք-Արևելք պայքարը տարածաշրջանում, բ) էթնիկական և միջպետական կոնֆլիկտները: Ընդհանրապես, Կովկասը, ինչպես Բալկանները, համարվում է միջազգային անվտանգության սպառնալիքի աղբյուր: Ողջ Կովկասում «մխում են 50-ից ավելի էթնոքաղա-քական կոնֆլիկտներ, որոնցից շատերն ունեն միջազգային բնույթ... միջ-էթնիկական տարբերությունները որոշակի քաղաքական ուժերի կողմից (այդ թվում նաև միջազգային) կարող են օգտագործվել կոնկրետ լիդերների կողմից,

19

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

երբ դրանց հաղորդվում է զուտ քաղաքական բնույթ» [5, с. 222]: Բացի վրացիների, աբխազների, օսերի, հայերի ու ազերիների բացահայտ հակամարտությունից, տարածաշրջանում առկա է թաքնված թշնամանք ջավախահայու-թյան (Վրաստան), թալիշների, լեզգիների (Ադրբեջան) և այդ հանրապետությունների ազգային մեծամասնությունների միջև: Հայ-ադրբեջանական հարաբերությունների' ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը, Հայաստան– Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու չկարգավորված հիմնահարցերը, ինչպես նաև Անկարայի աշխարհաքաղաքական հավակնությունները պահպանում են «Սառը պատերազմի» իրավիճակը և դուրս են մղում նրանց համաշխարհային քաղաքականության շրջանակներից: Խորհրդային Միության կազմաքանդման հետևանքներից մեկը եղավ այն, որ Կովկասում երևան եկան կազմավորումներ, որոնք նույնպես հայտարարեցին իրենց սուվերենությունը և կարողացան պահել այն անգամ նախկին խորհրդային հանրապետությունների հետ ռազմական հակամարտության ընթացքում, սակայն չստացան միջազգային ճանաչում կամ ճանաչվեցին ՄԱԿ սահմանափակ թվով անդամ պետությունների կողմից: Դրանք են Աբխազիան, Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Մոլդավիայի Մերձդնեստրյան Հանրապետությունը: Բացի այդ, XX դարի 90-ական թթ. եղան ռազմական ճանապարհով անկախության հռչակման և ինստիտուցիոնալացման մի քանի անհաջող փորձեր: Դրա ամենացայտուն օրինակը Հյուսիսային Կովկասում Իչկերիայի Չեչենական Հանրապետությունն է» [6]: Ուրիշ հեղինակների կարծիքով Ռուսաստանը կատարվածին նայում է քամահրանքով և ոչ որպես վերջնական կատարված իրողության: «Սակայն նրանք լրիվ չանկախացան... ռուսները հարևան երկրներն անվանում են մոտակա արտասահման և նրանց հիմնականում վերաբերվում են որպես մոլորյալ զավակների և ոչ թե անկախ պետությունների» [7, с. 363]:

Տարածաշրջանի քաղաքական լարվածության թուլացման, պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատման և քաղաքակիրթ երկրների ընտանիք ներառելու գործընթացին, մեր կարծիքով, կարող էր նպաստել Բրյուսելում Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի ծրագրի իրականացումը, որի մի քանի դրվագների շարադրանքը ներկայացնում ենք ստորև.

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ա. Նավասարդյան

1. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լուծում (Աբխազիա, Հարավային Օսիա, Լեռնային Ղարաբաղ), համաձայն յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունների, յուրաքանչյուր ազգային-տարածքային միավորման ազգաբնակչության կամքի ազատ արտահայտության: Ստեղծվում են ազգային-տարածքային միավորումները ներկայացնող վեհաժողովներ, որոնք օժտված կլինեն օրենքներ ընդունելու իրավազորությամբ և կապահովեն այդ միավորումների քաղաքացիական, մշակութային, կրոնական իրավունքները:

2. Երկկողմ կամ բազմակողմ տարածաշրջանային համագործակցություն, մասնավորապես ԵՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում: Հարավային Կովկա-սի երեք անկախ հանրապետությունները (գումարած Նախիջևանի տարածքը) որպես առանձին կազմավորումներ, պետք է կարողանան մասնակցել այս համագործակցությանը: Այդուհանդերձ, դեռ վաղ է պատկերացնել նման հարաբերությունների հաստատումը տարածաշրջանային կառույցների ձևով: Հարավային Կովկասը որպես ռազմավարական տարածք, չի կարող մեկուսացված մնալ համաշխարհային գործընթացներից, ուստի արտատարածաշրջանային պետությունները, ինչպես նաև տարածքային կազմակերպությունները, գտնվում են հավասարակշռված համագործակցություն հաստատելու պարտադրանքի ներքո: Համագործակցությունը պետք է միտված լինի ինչպես քաղաքական ատյանների, այնպես էլ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների մակարդակին:

3. Պատմական փորձը ցույց է տալիս, որ ազգային հիմնահարցերի առկայությունը չի նպաստում տարածաշրջանային համագործակցությանը: Սա լուրջ մարտահրավեր է, որը Հարավային Կովկասի ժողովուրդները պետք է հաղթահարեն, եթե ձգտում են տարածաշրջանում այլընտրանքային հասարակության կայացմանը, քանզի այդ արժեքների վրա հիմնված հասարակությունն ավելի ունակ է կարգավորելու ժողովուրդների միջև ազգային տարաձայնությունները:

4. Եվ վերջապես, տարածաշրջանային անվտանգության համակարգը պետք է կարողանա արձագանքել Հարավային Կովկասի ժողովուրդների անվտանգության կարիքներին' հաշվի առնելով այստեղ մեծ տերու-

21

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

թյունների հակամարտությունների ու աշխարհաքաղաքական դիմա-դարձումների պատմական փորձառությունը: Ռուսաստանի և արևմտյան գերուժերի, Ռուսաստանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական մրցակցությունը, հայ-թուրքական հակամարտությունն այս պատմական փորձառության ցցուն իրողություններն են: Հարավային Կովկասի անվտանգության համակարգի հիմնական տարրերը պետք է կարողանան հակազդել նման կարգի դիմադարձությանը' ապահովելով ժողո-վուրդների անվտանգությունը: Մինչդեռ առկա հիմնախնդիրների

բարդությունը թույլ չի տալիս ստեղծել ընդհանուր անվտանգության համակարգ: Հարավային Կովկասի յուրաքանչյուր պետություն հոգում է սեփական անվտանգության կարիքները, և այս իրավիճակը մոտ ապագայում հնարավոր չի լինի փոխել: Մինչդեռ տարածաշրջանի ազգաբնակչությանը կործանարար ընդհարումներից պաշտպանելու միակ միջոցը պետությունների ընդհանուր չեզքությունը պահպանելն է [8]:

Սեպտեմբեր, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Seymour T.D, The Life in the Homeric Age. N.Y. 2000.

2. КС. Гаджиев, Геополитика Кавказа, изд. Международные отношения, М., 2003.

3. Збигнев Бжезинский, Стратегический взгляд. Америка и глобальный кризис, изд. АСТ, М., 2013.

4. Геополитика Каспийского региона, М., изд. «Международные отношения», 2003.

5. Внешняя политика: вопросы теории и практики, изд. Университет, М., 2009.

6. СергейМаркедонов, Аналитические доклады Института Кавказа, N 5, январь 2012.

7. Джеймс Ф. Данниген, ОстинБэй, Горячие точки XXI века, из. ЭМСКО, М., 2014.

8. Անդրանիկ Պետրոսյան, Հարավային Կովկասն ու Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնական ծրագիրը, Քննական վերլուծություն, Երևան, 2013:

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

Ա. Նավասարդյան

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԵՏՍԱՌԸՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արման Նավասարդյան

Ամփոփագիր

Նոր աշխարհակարգի մարտահրավերները և գլոբալ փոփոխություններն իրենց մեջ առան նաև Հարավային Կովկասը, որը դադարեց միայն Ռուսաստանի ազդեցության տարածք լինելուց: Տարածաշրջանում հայտնվեցին նոր դերակատարներ' ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Թուրքիան, Իրանը, Չինաստանը: Ի լրումն Հարավային Կովկասն սկսեց դիտվել Մեծ Մերձավոր Արևելքի բաղադրյալ' այստեղից բխող բոլոր հետևանքներով: Տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և աշխար-հառազմավարական փոփոխությունները հիմնովին փոխում են միջազգային իրավունքի նոր սուբյեկտներ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական իմիջը և արտաքին քաղաքականության գործելակերպը: Ժամանակակից աշխարհի քարտեզը վերաձևելու վտանգավոր միտումների ենթատեքստում, որի հիմքում գլխավորաբար ընկած են ածխաջրածնի պաշարների վերաբաշխման նկրտումները, տարածաշրջանի դերն ավելի ու ավելի է մեծանում: Հոդվածում հեղինակը շարադրում է Հարավային Կովկասում քաղաքական լարվածության թուլացման և պետությունների միջև բնականոն հարաբերությունների հաստատման իր տեսլականը:

ПРОБЛЕМЫ МАЛЫХ ГОСУДАРСТВ ЮЖНОГО КАВКАЗА ПОСЛЕ ОКОНЧАНИЯ ХОЛОДНОЙ ВОЙНЫ

Арман Навасардян

Резюме

Проблемы и вызовы нового миропорядка, а также глобальные изменения охватывают и Южный Кавказ, переставший быть сферой влияния только лишь России. В регионе появились новые акторы - США, Евросоюз, Турция, Иран, Китай. Южный Кавказ стал рассматриваться как составная часть Большого Ближнего Востока со всеми вытекающими отсюда последствиями. Геополитические и геостратегические перемены в регионе кардинально меняют политический имидж и внешнеполитическое поведение новых субъектов международного права - Армении, Грузии и Азербайджана. В контексте опасной тенденции перекройки карты современного мира, в основе которой лежит главным образом стремление к перераспределению углеводородных запасов (в ближайшем будущем и питьевой воды), роль региона возрастает. Автор статьи представляет свои соображения относительно ослабления политической напряженности на Южном Кавказе и установления нормальных отношений между государствами региона.

23

Ա Նավասարդյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.

THE CHALLENGES OF SMALL STATES OF THE SOUTH CAUCASUS IN THE POST-COLD-WAR PERIOD

Arman Navasardian

Resume

The challenges of the New World Order and global changes engulfed also the South Caucasus, which stopped being just the sphere of Russian influence. New players appeared in the region: the US, EU, Turkey, Iran, and China. Also South Caucasus started to be viewed as a part of the Greater Middle East, with all that it entails. The ongoing geopolitical and geostrategic transformations in the region fundamentally change the political image of Armenia, Georgia and Azerbaijan as new subjects of international law, and the relevant foreign policy practices. The region plays an increasingly larger role in the context of dangerous trends to redraw the modern world map, which are based primarily on aspirations to redistribute hydrocarbon resources (and also drinking water in the near future). In the article the author presents his vision about easing the political tensions and establishment of normal relations between states.

24

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.