Научная статья на тему 'ԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1919-1923 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ'

ԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1919-1923 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
34
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Փարիզի վեհաժողով / Օսմանյան ժառանգության խնդիր / Մերձավոր Արևելք / դաշնակից երկրներ / հայկական հարց / Կիլիկիա / Թուրքիայի արտաքին քաղաքականություն / Խորհրդային Ռուսաստան / Լոզանի համաժողով / PARIS CONFERENCE / THE ISSUE OF THE OTTOMAN HERITAGE / NEAR EAST / ALLIED COUNTRIES / ARMENIAN QUESTION / CILICIA / TURKEY'S FOREIGN POLICY / SOVIET RUSSIA / LAUSANNE CONFERENCE / ПАРИЖСКАЯ КОНФЕРЕНЦИЯ / ПРОБЛЕМА ОСМАНСКОГО НАСЛЕДИЯ / БЛИЖНИЙ ВОСТОК / СОЮЗНИЧЕСКИЕ СТРАНЫ / АРМЯНСКИЙ ВОПРОС / КИЛИКИЯ / ВНЕШНЯЯ ПОЛИТИКА ТУРЦИИ / СОВЕТСКАЯ РОССИЯ / ЛОЗАННСКАЯ КОНФЕРЕНЦИЯ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մարտիրոսյան Արման

Առաջին աշխարհամարտից հետո միջազգային հարաբերություններում լուրջ փոփոխություններ կատարվեցին, սկիզբ դրվեց ուժերի վերադասավորման ազդեցության ոլորտների վերաբաժանման անզիջում պայքարին, որի ընթացքում նախկին դաշնակից պետությունները վերածվեցին մրցակիցների: Այդ համապատկերում ներկայացվում է, թե ինչպես պատերազմի ավարտից անմիջապես հետո իրադարձությունների զարգացմանը զուգընթաց՝ փոխվեցին նաև մեծ տերությունների քաղաքական դիրքորոշումները՝ կապված «օսմանյան ժառանգության» հետ: Հենվելով տարբեր տեսակետների ու խնդիրների լուծման զանազան մոտեցումների համադրման ու պատմա-համեմատական մեթոդների վրա՝ փորձ է արվում համակողմանիորեն վերլուծել Հայկական հարցի վերաբերյալ «դաշնակից» երկրների որդեգրած երկակի քաղաքականության պատճառահետևանքային կապերը։ Հետազոտվում է, թե ինչպես Առաջին աշխարհամարտից հետո արևմտյան երկրները Խորհրդային Ռուսաստանը Հայկական հարցի լուծումը իրավական դաշտից տեղափոխեցին քաղաքական հարթություն: Ներկայացվում է նաև վերոնշյալ երկրների որդեգրած զիջողականության քաղաքականության աղետալի հետևանքները հայ ժողովրդի համար, որի արդյունքում Հայաստանից խլվեց նրա պատմական տարածքների մեծ մասը զիջվեց Քեմալական Թուրքիային:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE REVISION OF THE POLITICAL VIEWS REGARDING ARMENIAN QUESTION DURING 1919-1922 BY ITS ALLIES

After the WWI serious changes were made in international relations, the unyielding struggle for redistribution of forces and redistribution of influence spheres was initiated, during which the former allies became rivals. In this context, it is described how the political positions of the Great Powers were replaced by the "Ottoman legacy" alongside the development of events immediately after the end of the war. Based on a combination of different approaches to the different points of view and problem solving and comparative methods, an attempt is made to comprehensively analyze the cause-and-effect relationships of the dual politics of the allied states on the Armenian question. After WWI, western countries and Soviet Russia moved the solution of the Armenian question from the legal field to a political dimension. Catastrophic consequences of the policy of compromise adopted by the above-mentioned countries for the Armenian people are also represented, as a result of which the most part of the historical homeland was seized by Kemalist Turkey.

Текст научной работы на тему «ԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1919-1923 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1919-1923 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ*

ՀՏԴ 93/94(479.25)

ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Առաջին աշխարհամարտից հետո միջազգային հարաբերություններում լուրջ փոփոխություններ կատարվեցին, սկիզբ դրվեց ուժերի վերադասավորման և ազդեցության ոլորտների վերաբաժանման անզիջում պայքարին, որի ընթացքում նախկին դաշնակից պետությունները վերածվեցին մրցակիցների: Այդ

համապատկերում ներկայացվում է, թե ինչպես պատերազմի ավարտից անմիջապես հետո իրադարձությունների զարգացմանը զուգընթաց' փոխվեցին նաև մեծ տերությունների քաղաքական դիրքորոշումները' կապված «օսմանյան ժառանգության» հետ: Հենվելով տարբեր տեսակետների ու խնդիրների լուծման զանազան մոտեցումների համադրման ու պատմա-համեմատական մեթոդների վրա' փորձ է արվում համակողմանիորեն վերլուծել Հայկական հարցի վերաբերյալ «դաշնակից» երկրների որդեգրած երկակի քաղաքականության պատճառահետևանքային կապերը։ Հետազոտվում է, թե ինչպես Առաջին աշխարհամարտից հետո արևմտյան երկրները և Խորհրդային Ռուսաստանը Հայկական հարցի լուծումը իրավական դաշտից տեղափոխեցին քաղաքական հարթություն: Ներկայացվում է նաև վերոնշյալ երկրների որդեգրած

զիջողականության քաղաքականության աղետալի հետևանքները հայ ժողովրդի համար, որի արդյունքում Հայաստանից խլվեց նրա պատմական տարածքների մեծ մասը և զիջվեց Քեմալական Թուրքիային:

Բանալի բառեր Փարիզի վեհաժողով, Օսմանյան ժառանգության խնդիր, Մերձավոր Արևելք, դաշնակից երկրներ, Հայկական հարց, Կիլիկիա, Թուրքիայի արտաքին քաղաքականություն, Խորհրդային Ռուսաստան, Լոզանի համաժողով:

Առաջին համաշխարհային պատերազմը, որը սկսել էր աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևման համար, ավարտվեց Գերմանիայի ու նրա դաշնակիցների պարտությամբ։ Օսմանյան Թուրքիան 1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում զինադադարի համաձայնագիր ստորագրեց Անտանտի պետությունների հետ և դուրս եկավ պատերազմից: Սակայն պատերազմի ավարտից անմիջապես հետո՝

իրադարձությունների զարգացմանը զուգընթաց, փոխվեցին նաև մեծ տերությունների քաղաքական դիրքորոշումները: «Օսմանյան ժառանգության» բաժանման

հետպատերազմյան ծրագրերը սուր հակասություններ առաջ բերեցին դաշնակիցների ճամբարում: Ի տարբերություն բրիտանական ղեկավար շրջանների՝ Ֆրանսիան դեմ էր Թուրքիայի մասնատմանը, ինչն էլ պայմանավորված էր Օսմանյան կայսրությունում Ֆրանսիայի ունեցած տնտեսական ու ֆինանսական շահերով:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 17.06.2019թ.:

13.03.2019թ., գրախոսվել' 29.03.2019թ., տպագրության

400

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Չնայած Ժ.Կլեմանսոն հայտարարում էր, որ «Մարդկության բարիքը պահանջում է Թուրքիան խորտակումը, քանի որ նա ընդունակ չէ մարդավայել պետություն կազմել830», միևնույն ժամանակ Ֆրանսիայի ղեկավարները անսքող ձևով հանդես էին գալիս թուրքանպաստ ելույթներով ու նախաձեռնություններով: Ֆրանսիացի հեղինակ Միշել Պայարեսն, արտահայտելով ֆրանսիական բարձրաստիճան հրամանատարության շրջանակներում տիրող համոզմունքները, շեշտում է. «Ի՞նչ ենք փնտրում այստեղ. Մեր հեղինակության պահպանու՞մ, մեր առևտրի ազատ զարգացու՞մ, մեր դրամական շահերի ապահովու՞մ. մենք այս բոլորը կունենանք ֆրանս-թուրքական համագործակցության շնորհիվ, և դրա համար պետք է պաշտպանենք թուրքերին831»:

Այդ ճանապարհին 1919թ. դեկտեմբերին Սիրիայում ու Կիյիկիայում Ֆրանսիայի բարձրագույն կոմիսար Ժորժ Պիկոյի այցն էր Սվազ: Մինչ այդ Ժ.Պիկոն Կեսարիայում (դեկտեմբերի 6-ին) հանդիպում էր ունեցել Ա[ի Ֆուադ Ջեբեսոյի հետ, որն այդ ժամանակ Անկարայի կառավարության առաջին դեսպանն էր Ռուսաստանում832: Ժ.Պիկոյի այցի շարժառիթների ու Քեմայի հետ ունեցած հանդիպումների մասին հանգամանալից տեղեկություններ է հաղորդում հենց Ալի Ջեբեսոյը: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ Ժ. Պիկոն Ֆուադ փաշային վստահեցնում է, որ «ինչպես պարոն Բրիանի, այնպես էլ ֆրանսիական դիվանագիտության նպատակն է ստեղծել այնպիսի հնարավորություն, որ Միջին Արևելքում թուրքական մեծամասնություն կազմող հատվածում հիմնվի ուժեղ և անկախ թուրքական պետություն833»: Ժ. Պիկոն այնուհետև ժամանում է Սվազ և հանդիպում Ներկայացուցչական կոմիտեի ղեկավար Մուստաֆա Քեմալի հետ: Բարձրագույն կոմիսարը Մ.Քեմալ փաշային նույնպես հայտնում է Ֆրանսիայի կառավարության կազմի առաջիկա փոփոխության և Ա. Բրիանի կողմից ձևավորվող նոր կառավարության մասին և ավելացնում. «Այն լիովին կպաշտպանի թուրքական ազգային քաղաքականությունը834»:

Հենց այդ տեսանկյունից միանգամայն հասկանալի են դառնում ֆրանսիական կառավարության «թուրքասիրության» պատճառները և Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում նրա եռանդուն գործողությունները: Ահա թե ինչու էր ԹԱՄԺ-ի ներկայացուցիչ Բեքիր Սամի բեյը խոր գոհունակություն հայտնում ֆրանս-թուրքական հարաբերությունների կարգավորման առիթով՝ հայտարարելով, թե «այն ամենը, ինչը թուրքերը ստացել են, նրանք պարտական են Ֆրանսիայի և Բրիանի մեծահոգությանը835...»:

Այդ ճանապարհին, սակայն, Ֆրանսիան հանդիպեց Անտանտը ոգեշնչող իր հզոր «դաշնակցի», իսկ իրականում' ախոյանի' Անգլիայի լուրջ դիմադրությանը, որին լիովին ձեռնտու էր Թուրքիայի մասնատումը: Ֆրանսիայի կառավարող շրջանները ստիպված էին հաշվի առնել ստեղծված միջազգային դրությունը, ինչն ամենևին չեր բխում նրանց շահերից, և հաշվի նստեին Անտանտի հիմքը կազմող Անգլիայի հետ: Ինչպես իրավացիորեն Ի.Մ. Լեմինն է փաստում. «Այստեղ հարցը բոլորովին այլ է: Առաջին աշխարհամարտից հետո իրադրությունը լիովին փոխվել էր, Մերձավոր Արևելքում Անգլիան էր դրության տերը, ոչ թե Ֆրանսիան836»:

Անգլո-ֆրանսիական այդպիսի տարաձայնությունների պայմաններում 1920 թ. ապրիլի 18-ին Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում դաշնակից երկրների վարչապետերի

830 Մշակ, 6.01.1921, Թիֆլիս:

831 M. Paillares, Le Ke’malisme devant les Allie’s, Paris,1922, էջ 78:

832 A. Cebesoy., Mili mucadele hatiralar, Istambul,1953, էջ 267:

833 Նույն տեղում, էջ 268:

834 Նույն տեղում:

835 G. Haluk, Turk di§ Politikasinin. Ekonnomi Politigi, Cilt, 1, Istanbul, 1999, էջ 152:

836 И.Лемин, Внешная политика Великобритании от Версаля до Локарно 1919-1925 гг., էջ

193:

401

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

մասնակցությամբ բացվեց համաժողով, որը մշակելու էր Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագիծը: Աշխատանքների մեկնարկին արդեն նկատելի էր Անգլիայի բացահայտ առավելությունը դաշնակիցների նկատմամբ, ինչն էլ արտացոլվեց նախագծի պայմաններում: Նախագծով Ֆրանսիային էր հանձնվում Սիրիայի ու Լիբանանի մանդատը, Անգլիան նաև համաձայնում էր Կիլիկիան Սիրիային միացնելու ֆրանսիական առաջարկին, մինչդեռ Անգլիային էր անցնում Պաղեստինի ու Միջագետքի մանդատները' Մոսուլի հետ միասին:

Ֆրանսիայի ղեկավար շրջանները, թեև զգուշորեն, փորձում էին Անկարայի հետ հասնել անջատ հաշտության, սակայն այդ պարագայում այլընտրանք չունեին, հարկադրված էին Անգլիայի հետ հանդես գալ միասնական ճակատով և 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրել Սևրի պայմանագիրը:

Սակայն Սևրի պայմանագրի իրագործումը այդպես էլ գործնական հիմքերի վրա չդրվեց: Իսկապես, այդ պայմանագիրը ծնվեց մեռած վիճակում, և վերջինիս իրականացման հեռանկարները, մեր համոզմամբ, ի սկզբանե հարցականի տակ էին դրված' կապված մի շարք գործոնների հետ. Նախ՝ պայմանագիրը ստորագրվել էր սուլթանական կառավարության հետ, որն այդ ժամանակ երկրում չուներ ո'չ փաստացի, ո'չ էլ իրավական իշխանություն: Բացի դրանից, այդ պայմանագիրը ոչ միայն հեշտությամբ չընդունվեց Անտանտի ճամբարում, այլև լուրջ տարաձայնությունների պատճառ դարձավ:

Այդուհանդերձ, Սևրի հաշտության պայմանագիրը իրավաբանորեն ամրագրեց Անգլիայի գերակշիռ դիրքը Մերձավոր Արևելքում ու Սև ծովյան նեղուցներում և ոչ միայն չլուծեց նախկին Օսմանյան կայսրության տարածքների բաժանման շուրջ միջիմպերիալիստական հակասությունները, այլև ավելի սրեց դրանք' առաջացնելով առաջին ճեղքվածքը Վերսայյան համակարգի հաշտության պայմանագրերում: Այն խիստ բացասական վերաբերմունքի արժանացավ նաև Ֆրանսիայի պաշտոնական շրջանակներում: «Սևրի պայմանագիրը այսպիսի տեսքով խստորեն ոտնահարում է ֆրանսիական ավանդույթները, խիստ հակադրվում մեր շահերին ինչպես ներկա պահին, այնպես էլ ապագայի տեսանկյունից և անհրաժեշտ է վերստին ուսումնասիրել ու փոփոխել այն»,- հայտարարում է նախարարների խորհրդի նախագահ Ա. Բրիանը837:

Ֆրանսիայի ղեկավար շրջանները, հավատարիմ իրենց դիրքորոշմանը, 1920թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դաշնակիցների հրավիրած Լոնդոնի երկրորդ համաժողովի ընթացքում վերստին փորձեցին հիմնավորել Սևրի պայմանագրի վերանայման անհրաժեշտությունը: Վիճահարույց այդ հարցը քննարկման առարկա դարձավ նաև Անտանտի Գերագույն խորհրդի Փարիզյան հանդիպման ժամանակ: Թեև Լլոյդ Ջորջը վերստին ընդգծեց, որ «Անգլիայի կառավարությունը պաշտոնական բանակցություններ կվարի միայն Թուրքիայի օրինական կառավարության հետ, ոչ թե ապստամբ գեներալի838», այդուհանդերձ ֆրանսիացիները մնացին անդրդվելի: Արդյունքում որոշվեց Սևրի դաշնագրի պայմանների վերաքննության նպատակով Լոնդոնում հրավիրել դաշնակից պետությունների խորհրդաժողով:

Անկարայի կառավարության կողմից Սևրի պայմանագիրը ընդունվեց խիստ բացասաբար: Մ. Քեմալը Դամադ Ֆերիդին և մի շարք այլ աստիճանավորների, որոնք մասնակցել էին Սևրի պայմանագրի ստորագրմանը կամ առնչություն ունեին դրա հետ, մեղադրեց ազգի ու հայրենիքի շահերի դավաճանության մեջ: Նրա առաջարկով մեջլիսում օրենք ընդունվեց հեռակա կարգով նրանց դատապարտելու պետական դավաճանության համար: ԹԱՄԺ-ը պաշտոնապես մերժեց այդ պայմանագիրը:

7 Ռ.Սահակյան, ֆրանս-թուրքական հարաբերությունները և Կիլիկիան 1919-1921 թթ., Երևան, 1970, էջ 93:

838 Մշակ, 6.01.1921, Թիֆլիս:

402

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Ինչպես իրավացիորեն գրում է Վ.Բայբուրդյանը' «Անտանտի

մայրաքաղաքներում թուրքերի նկատմամբ հովերը սկսել էին փչել այլ ուղղությամբ839» :

Ուշագրավ է Ռ.Պուանկարեի «մտահոգությունը» հայերի հարցում, ով ամեն ջանք «գործադրում էր» ցույց տալու Ֆրանսիայի մտահոգ դիրքորոշումը հայերի ճակատագրի նկատմամբ, հատկապես Կիլիկիայում: Ավելին, դաշնակիցները կարող են ձախողվել, բայց փառահեղ կլինի ձախողվել' փորձելով որևէ բան անել հայերի համար: Եվ այդ ամենից հետո նշում է, թե ինչպիսի առաջարկ էլ արվի Թուրքիային, պետք է հնարավորին չափ հաճելի դարձվի, և որոշ պատասխանատվություն էլ պետք է դրվի Ազգերի լիգայի վրա840:

Ֆրանսիական դիվանագիտության այդ վայրիվերումների արդյունքում արդեն իսկ նշմարվում էին Կիլիկիան Թուրքիային վերադարձնելու հեռանկարները, որոնք էլ ամրագրվեցին 1921թ. հոկտեմբերի 20-ի Անկարայի պայմանագրում: Իրավացի է

Միշել Պայարեսը' նշելով, որ «Անկարայի պայմանագիրը տագնապի, վախի ու հուսալքության մթնոլորտ ստեղծեց Կիլիկիայի քրիստոնյա ազգաբնակչության շրջանում՜ վշտի մեջ խորասուզելով երկու հարյուր հազար կիլիկիացիների841»:

Կիլիկիահայության աղետալի դրության մասին վկայում են նաև այն բազմաթիվ նամակներն ու հեռագրերը, որոնք ուղարկվել են ինչպես բարձրագույն կոմիսարին, այնպես էլ Ֆրանսիայի վարչապետին' նշումներով որ «Կիլիկիայի հայ բնակչությունը գտնվում է սոսկալի ճգնաժամի մեջ», որ «ամենուր տիրում է անապահովության ու վախի մթնոլորտ, և միայն պաշտպանական լուրջ միջոցառումները կարող են ամբողջական բնաջնջումից փրկել 150000 հայ բնակչությանը»: Սակայն Ֆրանսիայի ղեկավար շրջանները անտեսեցին այդ ամենը և «նույնիսկ միջոցառումներ ձեռք առնվեցին հայության զինաթափման և Կիլիկիայից նրանց տեղահանման համար842»: Հետևաբար, իզուր էր Կ. Պոլսի հայոց պատրիարքը Ա.Միլերանին ուղարկած նամակում զարմանք հայտնում, որ «հաղթված թուրքը ֆրանսիական գոտում հեշտությամբ վերադառնում է մահ ու ավեր տարածելու իր սովորական գործին843»:

Սակայն փաստերի համակողմանի վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ Ֆրանսիայի շահերը Կիլիկիայում ածանցյալ էին, երկրորդական Թուրքիայում նրա ունեցած տնտեսական, ֆինանսական ու քաղաքական շահերի համեմատ, իսկ ֆրանսիացիները ցանկացած պահի պատրաստ էին զոհաբերելու Կիլիկիան էլ կիլիկիահայությանն էլ եթե քեմալական կառավարությունը թեկուզ նվազագույն չափով ճանաչեր այդ շահերը:

Ինչ վերաբերում Ֆրանսիայի «դաշնակից» Մեծ Բրիտանիային, ապա վերջինիս դեպի Հայաստան ֆրանսիական ուժերի առաջխաղացման հարցը հետաքրքրում էր միայն իմպերիալիստական մրցակցության տեսանկյունից: Անգլիային գերազանցապես հուզում էր Մերձավոր Արևելքում և, հատկապես, Մոսուլի նավթաշատ շրջանում իր ռազմա-քաղաքական դիրքերը հնարավորին չափ կայունացնելու խնդիրը: Նրան ձեռնտու էր իր ֆրանսիական մրցակցին հեռու պահել Միջագետքում իր շահերի ոլորտում ծավալվելու վտանգից' Հայաստանին օգնելու պատրվակով նրան մղելով դեպի Անդրկովկաս:

Դաշնակիցների' հայկական հարցի լուծման վերաբերյալ նախկին դիրքորոշման փոփոխության մասին է վկայում 1922թ. մարտի վերջերին Փարիզում տեղի ունեցած

Վ.Բայբուրդյան, Քրդերը, հայկական հարցը և հայ քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո, Երևան, 2008, էջ 333:

84 Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972:

841 M. Paillares, Le Ke’malisme devant les Allie’s, Paris,1922, է ջ 366-367:

842 ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 546, թ. 13:

843Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ /Մատենադարան/: Այլևայլ հեղինակների արխիվ, թղթ. 240թ, վավ. 11 բ:

403

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

մերձավորարևեյյան հարցերին նվիրված խորհրդաժողովը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև «Հայաստանի հարցը»։ Այդ հանդիպումների արձանագրություններից երևում է, որ Թուրքիայի նկատմամբ նրանց վարած քաղաքականության մեջ առկա էին լուրջ տարաձայնություններ ու իրարամերժ տեսակետներ, «երեք նախարարներն էլ ընդունում էին, որ նրանք, ըստ էության, ի վիճակի չեն որևէ բան պարտադրելու Թուրքիային844»:

Ուշագրավ մանրամասներ կան նաև լորդ Ջ.Քերզոնի և Յուսուֆ Քեմալ բեյի 1922թ. մարտի 18-ի հանդիպման հուշագրում, որում Քերզոնը նշում է. «Եթե Անգորան ոգեշնչված է հենց նոր արտահայտված բարեկամական տրամադրություններով, լավագույն ապացույցը կլինի այն, որ վերցվեն Կարսի և Արդահանի շրջակայքի մի շարք շրջաններ և ավելացվեն Երևանի պետությանը845»:Թուրքիայի ներկայացուցիչը, ի պատասխան, նշում է. «Ինչ վերաբերում է հայերին, ապա իր կառավարության հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ բարեկամական են: Նրանց միջև կնքվել են երկու պայմանագրեր' Ալեքսանդրապոլի և Կարսի: Առաջինը պատերազմի արդյունքն էր, բայց ոչ երկրորդը, որը կնքվել էր երկու բարեկամական երկրների միջև: Այս պայմանագիրը լուծել է նրանց միջև եղած սկզբունքային հարցերը: Ավելին, Յուսուֆ Քեմալ բեյը ավելացրեց, որ Կարսի և Արդահանի սանջակները Ռուսաստանը Թուրքիայից է վերցրել: Այդ սանջակներից ոչ մեկն էլ երբևէ հայկական մեծամասնություն չի ունեցել: Կարսը միշտ էլ եղել է թուրքական ամրոց և թուրքական տերիտորիա: Արդահանում հայերը չափից դուրս հազվագյուտ են եղել: Առաջարկված լուծումը միայն թուրքերի և հայերի միջև եղած խաղաղությանը վնաս կհասցնի: Կարսի պայմանագիրը Թուրքիայի և Հայաստանի միջև կնքված բարեկամական ոգով պայմանագրերից մեկն է և այժմ չպետք է փոփոխվի»846:

Այդ պայմաններում Թուրքիայի հետ հաշտության նոր պայմանագիր ստորագրելու համար 1922 թ. նոյեմբերի 20-ին Լոզանում հրավիրվեց միջազգային համաժողով, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց նաև հայկական հարցին:

Հատկանշական է, որ այդ ժամանակ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալեց 1921թ. Անկարայի պայմանագրի ճարտարապետ Ա.Ֆ.Բույոնը: Վերջինս, «սեպտեմբերի 28-ին ժամանելով Իզմիր, ֆրանսիական կառավարության անունից ցանկություն հայտնեց հանդիպելու Մ. Քեմալի հետ: Ա.Ֆ.Բույոնը և Մ. Քեմալը հանդիպեցին որպես լավագույն ընկերներ»,-գրում Ի.Ինյոնյուն' հավելելով, որ «հանդիպման ժամանակ ֆրանսիացի դիվանագետը Քեմալին հավաստիացնում է, որ Ֆրանսիան առաջիկա համաժողովում դիվանագիտական աջակցություն կցուցաբերի Անկարայի կառավարությանը847» :

Այդ է վկայում նաև Պուանկարեի' հունվարի 30-ին Մ. Քեմալին ուղարկած հեռագիրը, որում նշում է, թե «Ֆրանսիան մտադիր է թուրքերի հետ գնալ բանակցությունների անգամ այն դեպքում, եթե նույնիսկ դաշնակիցները չկարողանան ստորագրել ընդհանուր հաշտություն848»:

Վերլուծելով Լոզանի համաժողովում Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումը' կարող ենք փաստել, որ դաշնակից Անգլիայից Ֆրանսիայի կախվածությունը վերջինիս հարկադրեց համաժողովի ընթացքում գրավելու ավելի մեղմ դիրք, գնալու բրիտանական քաղաքականությանը համընթաց, պաշտպանելու Անգլիայի համար

844 Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 778:

8 5 Նույն տեղում, էջ 7օ9:

846 Նույն տեղում, էջ 708-710:

847 I. Inonu, Hatiralar, kitap 1. 2, Ankara, 1985, է ջ 122:

848 Ռ. Սահակյան, Ֆրանսիան և Թուրքիան Լոզանի կոնֆերանսում, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, Երևան, 1985, էջ 9:

404

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

գլխավոր խնդիրներ հանդիսացող Նեղուցների ու Մոսուլի հարցերը' մոռանալով երբեմնի հայանպաստ, բարձրագոչ խոստումները: Ֆրանսիական մամուլում կրկին շրջանառվեցին ֆրանս-թուրքական անջատ բանակցությունների անհրաժեշտությունը շեշտող հոդվածներ, մասնավորապես «Մատեն» թերթը գրում է. «Ֆրանսիային հարկավոր է Թուրքիայի հետ անմիջական բանակցություններ սկսել, հակառակ դեպքում համաժողովի ողջ աշխատանքները մեր հաշվին կկապվեն մութ գործարքների հետ849»:

Ինչպես գիտենք, դաշնակիցները մերժել էին հայկական պատվիրակությունների մասնակցությունը Լոզանի համաժողովին՝ պատճառաբանելով, որ Հայաստանն ընդունել է խորհրդային իրավակարգ, որի իշխանությունը ճանաչված չէ դաշնակիցների կողմից: Ամեն դեպքում, անգլիական կողմը թուրքական

պատվիրակությանը առաջարկեց ստեղծել հայ փախստականների հանգրվան' «Հայկական օջախ»850։ Ուշագրավ է, որ երբ խորհրդաժողովում լորդ Քերզոնը դիմեց թուրքական պատվիրակության ղեկավար Իսմեթ փաշային՝ հայտարարելով, թե «ամբողջ քաղաքակիրթ աշխարհը նայում է մեզ՝ սպասելով, որ դուք բավարարություն կտաք հայերին», հետևեց Ինյոնյուի պատասխանը. «Քաղաքակիրթ աշխարհը ավելի շատ ձեզ է նայում, որովհետև դուք եք, որ անվերջ խոստումներ եք տվել հայերին, իսկ մենք որևէ խոստում չենք տվել»851։

«Հայկական օջախ» ստեղծելու վերաբերյալ թուրքական պատվիրակությունը Ի.Ինյոնյուի գլխավորությամբ նշեց, որ դա հավասարազոր է Թուրքիայի մասնատմանը, որ Թուրքիան չի կարող իր տարածքից տրամադրել մի հողակտոր՝ նման ծրագրի իրականացման համար: «Ձեր պահանջը երբեք չենք ընդունի... Երբեք չենք մտածի այդ մասին, եթե ցանկանում եք շարունակել բանակցությունները, այդ դեպքում մենք այլևս չենք հանդիպի852», - հայտարարեց Իսմետ փաշան: Ճիշտ է նկատել «Հայրենիք» ամսագրի թղթակիցը՝ գրելով, որ «այս հարցը հանձնվեց Ազգերի լիգային, որին սովորաբար հանձնում են անլուծելի և անհուսալի գործերը» 853։

ՄՔեմալի ղեկավարած Անկարայի Ազգային Մեծ ժողովի կառավարությունը շատ հմտորեն օգտագործեց Անտանտի ճամբարում առկա անգլո-ֆրանսիական հակասությունները՝ մանևրելով դաշնակիցների տարաձայնությունների ոլորտում, և կարողացավ հասնել թե' դիվանագիտական, թե' ռազմական շոշափելի արդյունքների:

Դրանից հետո Անտանտի ղեկավարները, մոռանալով երբեմնի հայանպաստ, բարձրագոչ խոստումները, անցան իրենց համար առավել կարևոր ու շահեկան խնդիրների քննարկմանը:

«Նրանք ամենայն հաճույքով Սևրը փոխանակեցին Լոզանով... և լիզեցին իրենց ստորագրությունները, հրաժարվեցին հայերին տված իրենց բոլոր խոստումներից»: Հայ ժողովրդի միակ հանցանքը եղավ «կուրորեն հավատք ընծայել իր մեծ դաշնակիցներին»854: Այսպիսով, Լոզանի խորհրդաժողում նախ՝ Հայկական հարցը «Ազգային օջախի» գաղափարից հասցվեց Թուրքիայի որևէ անկյունում հայերի կենտրոնացման մտքին, ապա' տերությունների հավաքական կամքով տապանաքար դրվեց Սևրի դաշնագրի վրա:

Խոսելով Հայկական հարցի վերաբերյալ Հայաստանի դաշնակիցների, հատկապես Ֆրանսիայի նախկին դիրքորոշման աստիճանական հրաժարման մասին՝ հարկ է նշել, որ այդ հարցում նրանց գրեթե ոչնչով չզիջեց հայ ժողովրդի մեկ այլ դաշնակից ու բարեկամ համարվող Խորհրդային Ռուսաստանը:

849 В. Гурко-Кряжин, История революций в Турции, Москва, 1923, стр. 187.

850 A. Gurel, Yabanci kaynaklarda turk-ermeni ili§kilen. 1071-2006/ Izmir. 2006, էջ 138:

851 Վ. Բայբուրդյան, նշվ. աշխ., էջ 336-337:

852 1՚. Inonu, Hatiralar, kitap 1. 2, էջ 8:

853 Հայրենիք, 01.01. 1923, Բոստոն:

854 Զարթոնք, 02.09.1964, Բեյրութ:

405

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Քեմալա-բոլշևիկյան մերձեցման պայմաններում Խորհրդային

իշխանությունները, առաջնորդվելով համաշխարհային հեղափոխության անհիմն գաղափարներով և արևելքում դրանց իրականացման հեռանկարները կապելով Քեմալական Թուրքիայի հետ, վերջինիս վճարեցին առաջին հերթին հայ ժողովրդի հաշվին։ Թուրքիայի բարեկամությունն ու զինակցությունը ապահովելու փրկագինը խորհրդային իշխանությունները ամրագրեցին Մոսկվայի ռուս-թուրքական «ապօրինի գործարքով»։ Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար

սկզբունքներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, Խորհրդային Ռուսաստանը, ոչ մի իրավասություն չունենալով տնօրինելու հայ ժողովրդի ճակատագիրը, Հայաստանից խլեց նրա պատմական տարածքների մեծ մասը և նվիրեց Քեմալական Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին:

Մոսկվայի խորհրդաժողովը թեև Ա. Ֆուադ Ջեբեսոյը համարում է լիակատար վստահության դրսևորում և արևմտյան կապիտալիզմի դեմ մղվող պայքարում վերջնականապես միավորող պայմանագիր855, սակայն չի նշում, որ քեմալա-բոլշևիկյան համագործակցության արդյունքում կնքված այդ պայմանագրով հայ ժողովուրդը զրկվեց իր հայրենիքի մեծագույն մասից, ինչպես նաև' վերամիավորվելու հնարավորությունից։

Փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրությունից կարծես ստեղծվում է երկակի տպավորություն. մի կողմից' իբր Անտանտի տերությունների պետական գործիչներն ու դիվանագետները լրջորեն մտահոգված են հայ ժողովրդի ճակատագրով, նրա համար ստեղծված ծանր վիճակով, և որ նրանք ուշադրությամբ քննարկել են Հայաստանում ստեղծված իրադրությունը, պետական ինքնուրույնության ձեռքբերման հարցերը և այլն, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հայկական հարցի քննարկումը Անտանտի բարձր ոլորտներում ամենևին էլ նպատակ չէր հետապնդում հայ ժողովրդին դուրս բերելու մղձավանջային դրությունից, այլ պարզապես Անտանտի պետություններից յուրաքանչյուրը այն օգտագործել է հակախորհրդային նպատակներով՝ Թուրքիայից որևէ զիջում ստանալու, Մերձավոր Արևելքում սեփական դիրքերն ամրապնդելու կամ, ինչպես Ֆրանսիան, փոքր ժողովուրդների հաշվին թուրքական կառավարողների հետ անջատ համաձայնության հասնելու համար։

Ահա թե ինչպես դաշնակիցները, որոնք տարիներ շարունակ հավատացնում էին, թե իսկապես «մտահոգված» են հայ ժողովրդի ճակատագրով և «պաշտպանում» են նրանց արդար պահանջները, ամենապատասխանատու պահին միտումնավոր շրջանցեցին հայկական հարցը: Այդ ամենը հերթական հիշեցումն էր մեզ, որ խոշոր պետությունները փոքր ժողովուրդներին, ներառյալ իրենց իսկ դաշնակիցներին տված խոստումներն ու անվտանգության երաշխիքները կարող են անվարան ու հեշտորեն մոռանալ: Հետևաբար մենք ինքներս պետք է վերլուծենք ու հասկանանք, որ անվտանգության «միջազգային երաշխիքները» հուսալի չեն:

855 A.Cebesoy, Mili mucadele hatiralar, էջ 194:

406

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

THE REVISION OF THE POLITICAL VIEWS REGARDING ARMENIAN QUESTION DURING 1919-1922 BY ITS ALLIES

ARMAN MARTIROSYAN

Armenian State Pedagogical University ASPU after Kh. Abovyan, Chair of international history and its teaching methodology, Associate Professor,

Ph.D in historical sciences,

Yerevan, Republic of Armenia

After the WWI serious changes were made in international relations, the unyielding struggle for redistribution of forces and redistribution of influence spheres was initiated, during which the former allies became rivals. In this context, it is described how the political positions of the Great Powers were replaced by the "Ottoman legacy" alongside the development of events immediately after the end of the war. Based on a combination of different approaches to the different points of view and problem solving and comparative methods, an attempt is made to comprehensively analyze the cause-and-effect relationships of the dual politics of the allied states on the Armenian question. After WWI, western countries and Soviet Russia moved the solution of the Armenian question from the legal field to a political dimension. Catastrophic consequences of the policy of compromise adopted by the above-mentioned countries for the Armenian people are also represented, as a result of which the most part of the historical homeland was seized by Kemalist Turkey.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Keywords: Paris Conference, The issue of the Ottoman heritage, Near East, Allied Countries, Armenian Question, Cilicia, Turkey's Foreign Policy, Soviet Russia, Lausanne Conference.

ПЕРЕСМОТР ПОЛИТИЧЕСКИХ ВЗГЛЯДОВ СОЮЗНИКОВ В ОТНОШЕНИИ АРМЯНСКОГО ВОПРОСА В 1919-1923 ГОДАХ

АРМАН МАРТИРОСЯН

Доцент кафедры мировой истории и ее методики преподавания Армянского государственного педагогического университета имени Х. Абовяна, кандидат исторических наук, г.Ереван, Республика Армения

После Первой мировой войны в международных отношениях произошли серьезные изменения, было положено начало упорной борьбе за перераспределение сил и сфер влияния, в ходе которого бывшие союзники стали соперниками. В этом контексте представлено, как сразу после окончания войны, наряду с развитием событий, изменились политические позиции великих держав в связи с «османским наследием». На основе сочетания разных подходов к различным точкам зрения и решению проблем, а также сравнительных методов делается попытка всесторонне проанализировать причинно-следственные связи двойной политики союзных государств в вопросе Армении. После Первой мировой войны западные страны и Советская Россия переместили решение Армянского вопроса из правового поля в политическое измерение. Представлены также катастрофические последствия политики компромисса, принятой вышеупомянутыми странами для армянского народа, в результате которой большая часть его исторической родины была захвачена кемалистской Турцией.

Ключевые слова: Парижская конференция, проблема османского наследия, Ближний Восток, союзнические страны, Армянский вопрос, Киликия, внешняя политика Турции, Советская Россия, Лозаннская конференция.

407

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.