Научная статья на тему 'ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ՄԵԿԸ'

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ՄԵԿԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
213
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Սևրի պայմանագիր / Հայաստանի Հանրապետություն / Արևմտյան Հայաստան / Հայոց Ցեղասպանություն / Օսմանյան կայսրություն / "Լքյալ գույքի մասին" ժամանակավոր օրենք / Թուրքիայի Հանրապետություն / խառը միջնորդ հանձնաժողովներ / Լոզանի պայմանագիր

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մարուքյան Արմեն

Հոդվածի նպատակն է հիմնավորել այն մոտեցումը, որ Հայաստանին անմիջականորեն վերաբերող 88-93-րդ հոդվածներից բացի, որոնցով վերականգնվում էր տեղաբնիկ հայ ժողովրդի իրավունքն իր հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի մի մասի նկատմամբ, Սևրի պայմանագրում տեղ են գտել օսմանահպատակ հայ բնակչության խախտված իրավունքների վերականգնման ու հասցված նյութական վնասների հատուցման, ինչպես նաև մարդկության դեմ կատարած հանցագործությունների, առաջին հերթին՝ հայերի զանգվածային բնաջնջումը ծրագրելու իրագործելու համար թուրք բարձրաստիճան ու տեղական պաշտոնյաների նկատմամբ քրեական պատասխանատվություն նախատեսող ոչ պակաս կարևոր հոդվածները: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Սևրի պայմանագիրը թեև չի վավերացվել, սակայն դրա որոշ դրույթներ մասակիորեն գործադրվել են այն ստորագրող պետությունների կողմից, որ տվյալ պայմանագիրը Լոզանի պայմանագրով չի փոխարինվել, քանի որ երկու փաստաթղթերի կողմերը, ինչպես նաև դրանց առարկան նույնական չեն:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

TREATY OF SEVRES AS ONE OF THE LEGAL-POLITICAL BASIS OF REPARATIONS

The purpose of the article is to substantiate the approach that in addition to articles 88-93 directly related to Armenia, restoring the rights of the indigenous Armenian people to a part of their homeland, Western Armenia, the Treaty of Sevres also contains provisions that restore the violated rights of the Armenian population and provide for compensation for material damage caused, as well as equally important articles on bringing high ranking and local Turkish officials to criminal responsibility for crimes against humanity, primarily for planning and carrying out the mass destruction of Armenians. During the research both general symmetrical (analysis, synthesis, historical principle) and special methods were applied. The study concluds that although the Treaty of Sevres was not ratified, some of its provisions were partially implemented by the signatory states, and that the Treaty of Sevres was not replaced by the Treaty of Lausanne, since both the parties to these two documents and their subject matter, are not identical...The purpose of the article is to substantiate the approach that in addition to articles 88-93 directly related to Armenia, restoring the rights of the indigenous Armenian people to a part of their homeland, Western Armenia, the Treaty of Sevres also contains provisions that restore the violated rights of the Armenian population and provide for compensation for material damage caused, as well as equally important articles on bringing high ranking and local Turkish officials to criminal responsibility for crimes against humanity, primarily for planning and carrying out the mass destruction of Armenians. During the research both general symmetrical (analysis, synthesis, historical principle) and special methods were applied. The study concluds that although the Treaty of Sevres was not ratified, some of its provisions were partially implemented by the signatory states, and that the Treaty of Sevres was not replaced by the Treaty of Lausanne, since both the parties to these two documents and their subject matter, are not identical. In Armenian historiography the Treaty of Sevres of August 10, 1920 was mainly discussed in the context of articles 88-93 directly related to Armenia. Meanwhile, in addition to these articles, the Peace Treaty of Sevres also contains a number of important articles on the restoration of violated rights of the non-Turkish population of the Ottoman Empire, including Armenians. Although the words "Armenia" or "Armenians" are omitted in articles 125, 142, 144, 285 and 288 of the Treaty of Sevres, it is clear that these articles are also directly related to the restoration of the violated rights of the Ottoman Armenians and their descendants. According to articles 226, 228 and 230 of the Treaty, Turkish officials were criminalized not only for committing war crimes, but also crimes against humanity, which primarily refers to the genocide committed against the Armenian population of the Ottoman Empire. A comprehensive analysis of these articles will make it possible to clarify the international obligations assumed by the criminal Turkish state under the Treaty of Sevres, as well as to discuss the possibilities and prospects for implementing the mechanisms proposed in the document for restoring violated rights and material damage caused to the Armenian population who were victims of the crime of genocide.

Текст научной работы на тему «ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ՄԵԿԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, HISTORY, ИСТОРИЯ ---------------------------------

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ՄԵԿԸ*

ՀՏԴ 94 1(479.25)

ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ,

ԵՊՀ և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է հիմնավորել այն մոտեցումը, որ Հայաստանին

անմիջականորեն վերաբերող 88-93-րդ հոդվածներից բացի, որոնցով վերականգնվում էր տեղաբնիկ հայ ժողովրդի իրավունքն իր հայրենիքի' Արևմտյան Հայաստանի մի մասի նկատմամբ, Սևրի պայմանագրում տեղ են գտել օսմանահպատակ հայ բնակչության խախտված իրավունքների վերականգնման ու հասցված նյութական վնասների հատուցման, ինչպես նաև մարդկության դեմ կատարած հանցագործությունների, առաջին հերթին' հայերի զանգվածային բնաջնջումը ծրագրելու և իրագործելու համար թուրք բարձրաստիճան ու տեղական պաշտոնյաների նկատմամբ քրեական պատասխանատվություն նախատեսող ոչ պակաս կարևոր հոդվածները:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Սևրի պայմանագիրը թեև չի վավերացվել, սակայն դրա որոշ դրույթներ մասակիորեն գործադրվել են այն ստորագրող պետությունների կողմից, և որ տվյալ պայմանագիրը Լոզանի պայմանագրով չի փոխարինվել, քանի որ երկու փաստաթղթերի կողմերը, ինչպես նաև դրանց առարկան նույնական չեն:

Հիմնաբառեր' Սևրի պայմանագիր, Հայաստանի Հանրապետություն, Արևմտյան Հայաստան, հայոց ցեղասպանություն, Օսմանյան կայսրություն, «Լքյալ գույքի մասին» ժամանակավոր օրենք, Թուրքիայի Հանրապետություն, խառը միջնորդ հանձնաժողովներ, Լոզանի պայմանագիր:

Ներածություն

Գերմանիայի հետ Վերսա[ի, Ավստրիայի հետ Սեն-Ժերմենի, Հունգարիայի հետ Տրիանոնի և Բուլղարիայի հետ Նեյի պայմանագրերի ստորագրումից հետո Օսմանյան կայսրության հետ կնքված Սևրի պայմանագրով եզրափակվեց Առաջին աշխարհամար-

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 20.09.2020թ.:

28.08.2020թ.,

գրախոսվել' 07.09.2020թ.,

տպագրության

9

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

տում հաղթանակած ու պարտված տերությունների միջև կնքված պայմանագրերի շարքը:

1920թ.-ի օգոստոսի 10-ին Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան ու Ճապոնիան՝ որպես գլխավոր դաշնակից տերություններ, և Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջասը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբա - Խորվաթա -Սլովենական պետությունը և Չեխոսլովակիան որպես դաշնակից պետություններ մի կողմից և համաշխարհային պատերազմում պարտված Օսմանյան կայսրությունը՝ մյուս կողմից, ստորագրեցին 13 մասից և 433 հոդվածներից բաղկացած Սևրի հաշտության պայմանագիրը:

Հայ պատմագիտական միտքը տասնամյակներ շարունակ Սևրի պայմանագիրը գերազանցապես քննարկել է Հայաստանին ուղղակիորեն վերաբերող 88–93-րդ հոդվածների շրջանակներում1, ինչը բնական պետք է համարել, քանզի դրանցով վերականգնվում էր հայ ժողովրդի իրավունքն իր հայրենիքի' Արևմտյան Հայաստանի մի մասի նկատմամբ:

Պայմանագրի 88-րդ հոդվածով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն, ինչն արդեն արել էին* դաշնակից պետությունները2: Հոդվածի վերջին ձևակերպմամբ փաստորեն արձանագրվում էր, որ պատերազմում պարտված թուրքական պետությունից բացի, Հայաստանի անկախ պետականությունն արդեն իսկ ճանաչված է Սևրի պայմանագիրը ստորագրող, հաղթանակած տասներկու պետությունների կողմից:

89-րդ հոդվածով Թուրքիան ու Հայաստանը, ինչպես և մյուս Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում էին ԱՍՆ-ին թողնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանը որոշելու հարցը և ընդունել նրա կայացրած որոշումը, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնք նա կարող է սահմանել ինչպես Հայաստանին դեպի ծով ելք ապահովելու, այնպես էլ հիշյալ սահմանագծին հարող թուրքական բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ3: Հատկանշական է, որ Հայաստանին դեպի Սև ծով ելք ապահովելուց բացի, տվյալ հոդվածով նախատեսվում էր նաև Հայաստանին փոխանցվելիք Արևմտյան Հայաստանի տարածքներին հարող թուրքական իշխանության տակ մնացած

1 Տե'ս Ադոնց Ն., Հայկական հարցի լուծման շուրջ, Ե., ԵՊՀ հրատ., 1989, Ահարոնեան Ա.,

Սարդարապատից մինչեւ Սեւր եւ Լօզան, (Քաղաքական օրագիր), Հ. Յ. Դ. Ամերիկայի կեդր. Կոմիտէ, Պոսթըն, 1943; Ղորղանեան Գ., Հայաստանի հանրապետութիւնը եւ պետութիւնները Սեւրից Լօզան», Փարիզ, 1934; Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1917), խմբ. Ջ. Կիրակոսյան, Ե., 1972; Барсегов Ю. Г., Арбитражное решение президента США по армяно-турецкой границе (политический и международно-правовой комментарий), Центр русско-армянских инициатив, Е., 1995;

Հարությունյան Ա., Սևրի պայմանագիրը և հայ հասարակական-քաղաքական միտքը, «Գիտություն» հրատ., 2004; Կարապետյան Հ., Սևրի պայմանագիրը հայոց ճակատագրում, Ե., 2004; Պապյան Ա., Հայոց պահանջատիրության իրավական հիմքերը (հոդվածների ժողովածու), Ե., 2007, Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ե., «Ասողիկ» հրատ., 2012, Ղազարյան Հ., Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան-Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ, Ե., «Էդիտ պրինտ», 2012 և ուրիշներ:

* Սևրի պայմանագիրը ստորագրած պետությունների կողմից Հայաստանի

Հանրապետության ճանաչումն ըստ էության կատարվել էր 1919թ.-ի փետրվար-մարտին, երբ Ավետիս Ահարոնյանի գլխավորած Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը հաղթանակած պետությունների շարքում թույլ տրվեց մասնակցել Փարիզի խաղաղության վեհաժողովի աշխատանքներին:

2 Տե'ս Հայաստանը... փաստաթղթերում, էջ 676:

3 Տե'ս նույն տեղում:

10

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

տարածքների ապառազմականացումը: Պայմանագրի տեքստում տվյալ դրույթի ներառումը առավել քան կարևոր էր, քանի որ Թուրքիայում քեմալական շարժման ակտիվացումն ուղղակի սպառնալիք էր հայկական պետության գոյության համար:

Պայմանագրի 90-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանվում էր, որ Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների չափին և դրանց բնույթին վերաբերող պայմանագրի այն դրույթները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների հանդեպ, կգործադրվեն նաև Հայաստանին փոխանցվող տարածքների նկատմամբ՝ վկայակոչելով պայմանագրի VIII մասի (Ֆինանսական դրույթներ) 241-244-րդ** հոդվածները4: Փաստորեն, Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի ու Բիթյիսի նահանգների և Տրապիզոնի նահանգի 1/3-ի փոխանցումը Հայաստանի

Հանրապետությանն արդեն իսկ վճռված հարց համարելով՝ պայմանագիրը ստորագրող հաղթանակած պետությունները այդ տարածքների մասով Օսմանյան կայսրության նախկին պարտավորությունների կատարումը, ինչպես նաև իրավունքների հետ կապված հարցերը փոխանցում էին Հայաստանի Հանրապետությանը:

Պայմանագրի 91-րդ հոդվածի համաձայն՝ Արևմտյան Հայաստանի նշված նահանգների տարածքների որևէ մասի Հայաստանին փոխանցելու որոշման ընդունումից եռամսյա ժամկետում պետք է ձևավորվեր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագիծը տեղում անցկացնող Սահմանային հանձնաժողով5: Սակայն քանի որ Սևրի պայմանագիրը հետագայում ուժի մեջ չմտավ, ապա նման հանձնաժողով չձևավորվեց և սահմանի գծանշման աշխատանքներ այդպես էլ չկատարվեցին:

Փաստաթղթի 93-րդ հոդվածով էլ Հայաստանը պարտավորվում էր պաշտպանել հիմնական ազգաբնակչությունից ռասայի, լեզվի ու կրոնի առումով տարբերվող բնակիչների շահերը, ինչը նախատեսվում էր ամրագրել նաև Հայաստանի և գլխավոր տերությունների միջև կնքվելիք պայմանագրերում6: Այս հոդվածով Հայաստանի վրա պարտավորություն էր դրվում առաջին հերթին պաշտպանել Էրզրումի, Վանի, Բիթլիսի նահանգների և Տրապիզոնի նահանգի՝ իրեն միացվելիք տարածքներում բնակվող մահմեդական բնակչության' թուրքերի, քրդերի, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից Բալկաններից ու Հյուսիսային Կովկասից այդ տարածքներում վերաբնակեցված մուսուլման ժողովուրդների անվտանգությունը: Քաջատեղյակ լինելով, որ պատերազմի տարիներին այդ տարածքներում բնակվող մահմեդականներն ակտիվ մասնակցություն են ունեցել հայերի զանգվածային բնաջնջման գործում, դաշնակից տերությունները սույն հոդվածով Հայաստանի իշխանությունների վրա պարտավորություն էին դնում՝ կանխել ու բացառել նրանց նկատմամբ վերապրողների ու զոհերի ժառանգների կողմից վրեժխնդրության հնարավոր դրսևորումները:

Պայմանագրի 92-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի ու Վրաստանի հետ Հայաստանի սահմանների հարցը պետք է որոշվեր շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ, իսկ եթե նրանց չհաջողվեր համաձայնության գալ, ապա հարցը պետք է որոշեին գլխավոր դաշնակից տերությունները, որոնք պետք է հոգ տանեին այդ երկրների միջև սահմանազատումը տեղում գծանշելու մասին7: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը հավակնություններ ուներ Արցախի, Զանգեզուրի ու Նախիջևանի հանդեպ, որոնք որակվում էին որպես վիճելի տարածքներ, իսկ Վրաստանը՝ Լոռիի նկատմամբ, որը «չեզոք գոտու» կարգավիճակ էր ստացել, ապա

** Հիշյալ հոդվածները վերաբերում էին նախկին Օսմանյան կայսրության պարտքի մարման ժամանակացույցին և մեխանիզմներին:

4 Տևս Treaty of Peace with Turkey. Signed at Sevres. August 10, 1920., http://treaties.fco.gov.uk/docs/pdiyi920/TS0011 .pdf.

5 Տե'ս Հայաստանը... փաստաթղթերում, էջ 677:

6 Տե'ս նույն տեղում:

7 Տե'ս նույն տեղում:

11

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ակնհայտ է, որ շահագրգիռ կողմերին սահմանային հարցերում չէր հաջողվելու համաձայնության գալ և այդ հարցը նույնպես թողնվելու էր գլխավոր դաշնակից տերությունների որոշմանը:

Հայաստանի Հանրապետությանը դեպի Սև ծով ելք ապահովելու դրույթն ավելի էր հստակեցվում 352-րդ հոդվածով, որով նրան Տրապիզոնի նավահանգստի վրայով Սև ծով ազատ մուտք ունենալու իրավունք էր տրվում: Ավելին, Ազգերի [իգայի որոշմամբ Տրապիզոնի նավահանգստում Հայաստանին առհավետ վարձակալության էր հանձնվելու մի տեղամաս, որի շահագործման պայմանները' ներառյալ վարձավճարի չափը որոշվելու էր Հայաստանի, Թուրքիայի մեկական անդամներից և Ազգերի [իգայի կողմից նշանակված ներկայացուցչից բաղկացած խառը հանձնաժողովի կողմից8: Բացի այդ, 351-րդ հոդվածով Վրաստանի, Ադրբեջանի ու Պարսկաստանի հետ մեկտեղ Հայաստանին դեպի Սև ծով ազատ մուտքի իրավունք էր տրվում նաև Բաթումի նավահանգստից9: Այսինքն' Հայաստանը Տրապիզոնի և Բաթումի երկու նավահանգիստներով ելք էր ստանում դեպի Սև ծով, իսկ պայմանագրի 349-րդ հոդվածով այդ նավահանգիստներից ազատ տարանցիկության իրավունք էր տրվում դեպի Էգեյան և Միջերկրական ծովեր10: Ակնհայտ է, որ սևծովյան երկու նավահանգիստներից օգտվելու և Միջերկրական ծով ազատ դուրս գալու իրավունքը լուրջ հնարավորություններ կստեղծեին Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր դրությունը մեղմելու համար:

Սևրի պայմանագրի այս հոդվածների վերաբերյալ բավական ուշագրավ էին Նիկո-ղայոս Ադոնցի 1920թ.-ի նոյեմբերի 20-ին Լոնդոնում հրատարակված հոդվածում տեղ գտած դիտարկումներն ու մեկնաբանությունները, որոնք այսօր էլ չեն կորցրել արդիականությունը: Նա դրական էր համարում, որ պայմանագրի 88-րդ հոդվածով փաստացի ճանաչվում էր Հայաստանի անկախությունը, 89-րդ հոդվածով հստակեցվում էին ապագա հայ-թուրքական սահմանները, սակայն, ըստ պատմաբանի, գերադասելի կլիներ, որ հստակորեն մատնանշվեր, որ ամենից առաջ Թուրքիան պետք է ճանաչի խնդրո առարկա հայկական վիլայեթների զիջումը11:

Անշուշտ, Ադոնցը չէր կարող չիմանալ, որ Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվել էր ճանաչել ապագա հայ-թուրքական սահմանը և հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ դրա որևէ մասը Հայաստանին փոխանցելու որոշման օրից հրաժարվելու էր հանձնված տարածքների նկատմամբ իր բոլոր իրավունքներից և իրավահիմունքներից12: Ուրեմն պատմաբանն ըստ էության նկատի ուներ այն, որ Սևրի պայմանագրի տեքստում բացակայում էին Արևմտյան Հայաստանի նահանգների տարածքները Հայաստանի Հանրապետությանն անարգելք փոխանցելու երաշխիքներին վերաբերող դրույթներ: Ադոնցը փաստորեն մտահոգություն էր հայտնում, որ պայմանագրում հստակեցված չէ, թե հաղթանակած տերություններն ի՞նչ միջոցների են պատրաստ դիմել, եթե համաշխարհաին պատերազմում պարտություն կրած թուրքական կողմը չկատարեր իր ստանձնած պարտավորությունները կամ փորձեր խոչընդոտել այդ դրույթների իրագործմանը: Պատմաբանի այդ մտահոգություններն ամենևին էլ հիմնազուրկ չէին, քանի որ Թուրքիայում իշխանությունն իր ձեռքը վերցնող ազգայնական շարժման առաջնորդ Մուստաֆա Քեմալը արդեն իսկ հայտարարում էր, որ չի ճանաչում սուլթանական կառավարության կողմից ստորագրված Սևրի պայմանագիրը և դրանով թուրքական պետության ստանձնած պարտավորությունները:

8 Севрский мирный договор и акты, подписанные в Лозанне, пер. с фр., изд. Литиздата НКИД, М., 1927. С. 112.

9 Նույն տեղում:

10 Նույն տեղում:

11 Ադոնց Ն., Հայկական հարցի լուծման շուրջ, Ե., 1989, էջ 16:

12 Севрский мирный договор и акты, подписанные в Лозанне. С. 31.

12

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Մեծ տերությունները, թերևս, նման երաշխիք էին համարում այն, որ դեռ 1920թ.-ի ապրիյի 26-ին Սան-Ռեմոյի կոնֆերանսում Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը հայ-թուրքական սահմանի սահմանագծման հարցում իրավարար դառնալու՝ ԱՄՆ-ի նախագահին ուղղված առաջարկը զուգորդել էր ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձ-նելու առաջարկին: Զույգ առաջարկների տրամաբանությունն այն էր, որ այն պետությունը, որի նախագահը կստանձնի Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի որոշումը, պետք է ապահովի միացված տարածքներով հանդերձ Հայաստանի անվտանգությունը, ինչը դրսևորվելու էր տվյալ երկրի կողմից միացյալ տարածքներով Հայաստանի մանդատի ստանձման ճանապարհով: Այսպիսով՝ Սան-Ռեմոյի կոնֆերանսում Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը խնդիրը փորձում էր փոխանցել ԱՄՆ-ին, սակայն տվյալ առաջարկը հաղթանակած տերությունների կողմից արվում էր այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ արդեն որոշակի էր:

Դեռևս 1919թ.-ի աշնանը ԱՄՆ-ի նախագահի հանձնարարությամբ գեներալ Հ. Հարբորդը, տեղում ուսումնասիրելով իրավիճակը և բանակցելով անգամ քեմալականնե-րի հետ, Հայաստանի մանդատը ստանձնելու հարցում եկել էր այն եզրակացության, որ ԱՄՆ-ի համար միայն Հայաստանի մանդատը ստանձնելը չափազանց ծախսատար է և տեսակետ էր արտահայտել, որ եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, որոշել է այդ տարածաշրջանում կառավարման մանդատ ստանձնել ապա այն պետք է տարածվի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Թուրքիայի ու Այսրկովկասի վրա13: Անշուշտ, տվյալ տեսակետը տրամագծորեն հակասում էր եվրոպական տերությունների շահերին, որոնք չէին կարող թույլ տալ ԱՄՆ-ի այդչափ հզորացումը տարածաշրջանում, ուստի նման առաջարկ անելիս Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը թերևս պատկերացնում էր, որ ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը մերժելու է միայն Հայաստանի մանդատի ստանձ-նումը:

Եվ իսկապես, 1920 թվականի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը 52 «դեմ», 23 «կողմ» ձայների հարաբերակցությամբ մերժեց Հայաստանի մանդատի ստանձնումը, որից հետո Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը պարտավոր էր մտածել նոր երաշխիքների մասին, ինչը կարող էր դրսևորվել Սևրի պայմանագրում հատուկ երաշխիքային հոդվածի կամ հոդվածների նախատեսումով: Ոչինչ չէր խանգարում նրանց նման հոդված կամ դրույթներ նախատեսել պայմանագրի տեքստում։ Խնդիրը պարզապես այդ երկրների քաղաքական կամքն էր, ինչը նրանք, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, չցանկացան դրսևորել: Այդ հանգամանքն է'լ ավելի կարևոր էր, եթե հաշվի առնենք եվրոպական դիվանագիտության՝ ավանդական դարձած խարդավանքներն ու Թուրքիայում ստեղծված նոր իրավիճակը, երբ փաստացի իշխանությունն անցել էր քեմալականների ձեռքը, որոնք հրաժարվում էին ճանաչել Թուրքիայի օրինական իշխանության կողմից ստորագրած Սևրի պայմանագիրը և հատկապես տարածքային զիջումները:

Սևրի պայմանագիրը հատկանշական էր նաև նրանով, որ տվյալ փաստաթղթի 62-64-րդ հոդվածներով առաջին անգամ միջազգային մակարդակով արծարծվում էր քրդական հարցը: Պայմանագրի 62-րդ հոդվածի համաձայն՝ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի

կառավարությունների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի կողմից Եփրատից արևելք՝ Հայաստանի հարավային սահմաններից հարավ՝ Սիրիայի ու Միջագետքի հետ Թուրքիայի սահմանից հյուսիս ընկած տարածքների վրա թուրքական պետության կազմում պետք է ստեղծվեր Քրդական ինքնավարություն14: Տվյալ հոդվածում կարևոր էր այն արձանագրումը, որ քրդական ինքնավարությունը պետք է

13 Տե'ս Барсегов Ю. Г., Арбитражное решение президента США по армяно-турецкой границе (политический и международно-правовой комментарий), Е., 1995, С. 10–11.

14 Տե'ս Treaty of Peace with Turkey. Signed at Sevres. August 10, 1920.,

http://treaties.fco.gov.uk/docs/pdiy1920/TS0011 .pdf.

13

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ստեղծվեր «Եփրատից արևելք» և «Հայաստանի հարավային սահմաններից հարավ», այսինքն' Հայաստանին միացվելիք Վանի և Բիթլիսի նահանգների տարածքներից հարավ-արևելք և հարավ ընկած տարածքներում:

Պայմանագրի 63-րդ հոդվածը թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր համակերպվել այդ իրողության հետ և որոշման կայացումից եռամսյա ժամկետում նշված տարածքներում ստեղծել Քրդական ինքնավարություն: 64-րդ հոդվածով էլ ինքնավարության ստեղծումից մեկ տարի անց Ազգերի Լիգայի խորհրդի հովանավորությամբ քրդերին հնարավորություն էր տրվում հանրաքվեի միջոցով անկա-խանալ Թուրքիայից, որը պետք է համակերպվեր այդ որոշման հետ և հրաժարվեր այդ տարածքների նկատմամբ բոլոր իրավունքներից ու իրավահիմունքներից15: Այսպիսով՝ ըստ Սևրի պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետությանը միացվելիք Արևմտյան Հայաստանի Բիթլիսի ու Վանի նահանգների տարածքները հարավ-արևելքից ու հարավից սահմանակից էին լինելու սկզբում Քրդական ինքնավարության, իսկ հետագայում նաև քրդական հավանական անկախ պետության հետ:

Այդ կապակցությամբ Ն. Ադոնցը հիմնավոր կերպով մտահոգություն էր արտահայտում, որ Դերսիմի ու Խարբերդի սանջակները, որոնք իրականում և' աշխարհագրական, և' էթնիկ առումներով Հայկական բարձրավանդակի անբաժան մասն էին կազմում, փոխանցվում էին Քրդստանին16: Այսպիսով' ապագա քրդական պետությունը ստեղծվելու էր մասամբ նաև հայ ժողովրդի հայրենիքի հաշվին:

Նման որոշման հիմք Ադոնցը տեսնում էր դեռևս պատերազմի ընթացքում' 1916 թ.-ին կնքված ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագիրը, որին նախորդել էր Սայքս-Պիկոյի անգլո-ֆրանսիական գաղտնի համաձայնությունը, որոնցով Արևմտյան Հայաստանը մասնատվում էր ճիշտ և ճիշտ Խարբերդի գծի երկայնքով17: Տվյալ պարագայում այդ գաղտնի համաձայնագրի կողմ Ռուսաստանի' իբրև հակակշիռ պետության' այդ գործընթացից ինքնամեկուսացման պայմաններում հայկական պատվիրակություններին չէր մնում ոչինչ, քան համակերպվել ոչ միայն տվյալ հատվածի, այլև Կիլիկիայի կորստի հետ' մխիթարվելով նրանով, որ պատմական հայրենիքի մի զգալի հատված միացվում էր Հայաստանին:

Քրդական հարցը, Քրդստանի ստեղծումը և հայ-քրդական հարաբերությունների հետ կապված խնդիրները խիստ արդիական են նաև մեր օրերում: Ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների պայմաններում, երբ կրկին ազդեցիկ տերությունները սկսում են օգտագործել քրդական խաղաքարտը, բոլորը հասկանում են, որ միջազգային իրավունքի տեսակետից Սևրի պայմանագիրը միակ փաստաթուղթն է, որը պետականության իրավական հիմքեր է նախատեսել քրդերի համար: Այս տեսակետից նույնպես հնարավոր է համարվում Սևրի պայմանագրի վերարծարծումը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայ-քրդական հարաբերությունների, մասնավորապես տարածքների ու սահմանների հարցի քննարկմանը: Անշուշտ, կարելի է միանալ Ադոնցի վրդովմունքին, որ որոշ հայկական տարածքներ Սևրի պայմանագրով նախատեսվում էր հանձնել քրդերին, որոնք անմիջական մասնակցություն էին ունեցել հայոց ցեղասպանության իրականացման գործում, սակայն կարծում ենք, որ հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով միակ խելամիտ ելքը հայ-քրդական հարաբերությունների բոլոր խնդիրները Սևրի պայմանագրի շրջանակներում կարգավորելն է:

Օսմանյան կայսրության ոչ թուրք բնակչության և առաջին հերթին հայերի իրավունքների պաշտպանության տեսակետից կարևորություն են ներկայացնում Սևրի պայմանագրի 125 և 142-րդ հոդվածները:

15 Տե'ս նույն տեղում:

16 Ադոնց Ն., Հայկական հարցի լուծման շուրջ, էջ 19:

17 Տե'ս նույն տեղում:

14

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Պայմանագրի 125-րդ հոդվածով կայսրությունից անջատված տարածքներում հաստատված ոչ թուրք բնակչությանը պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում ազատ իրավունք էր տրվում իր ազգային պատկանելությանը համապատասխան պետության քաղաքացիություն ընդունելու18: Այս հոդվածով փաստորեն հաստատվում էր ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնից ակնկալվող Իրավարար վճռով Օսմանյան կայսրությունից անջատվելիք Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի ու Բիթյիսի նահանգներում դեռևս ողջ մնացած, ինչպես նաև կայսրությունից անջատված արաբական երկրներում ապաստանած նախկին օսմանահպատակ հայերի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ընդունելու իրավունքը:

Ուշագրավ է, որ պայմանագրի 142-րդ հոդվածով 1914թ.-ի նոյեմբերի 1-ից, այսինքն՝ Օսմանյան կայսրության Առաջին աշխարհամարտի մեջ մտնելու պահից, այդ երկրում հաստատված վարչակարգը ահաբեկչական էր որակվում: Երիտթուրքերի վարչակարգին տրված այս քաղաքական գնահատականից ելնելով՝ նույն հոդվածում նշվում էր, որ հիշյալ ամսաթվից հետո կայսրությունում քրիստոնյաների դավանափոխությունները եղել են բռնության հետևանք, ուստի դրանից առաջ քրիստոնյա եղածներին իրավունք է տրվում ազատ վերադառնալ իրենց կրոնին19: Այս կետով փաստորեն արձանագրվում էր պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից կայսրության ոչ մահմեդական բնակչությանը, այդ թվում՝ հայերին ոչ միայն ցեղասպանության ենթարկելու, այլև բռնի իսլամացնելու քաղաքականությունը՝ ընդգծելով բռնի իսլամացված հայերի, հույների և ասորիների՝ իրենց հավատքին ազատ վերադառնալու իրավունքը:

Նույն հոդվածով դատապարտվում են պատերազմի ժամանակ կայսրության բնակչության նկատմամբ գործադրած վայրագությունները և օսմանյան կառավարության վրա պարտավորություն է դրվում որոնել և ազատ արձակել 1914թ.-ի նոյեմբերի 1 -ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի ու կրոնի անձանց20: Ակնհայտ է, որ այս դեպքում նույնպես խոսքը թուրքական իշխանությունների կողմից զանգվածային բնաջնջման ու բռնագաղթի ենթարկված կայսրության ոչ մահմեդական, ոչ թուրք բնակչության և առաջին հերթին հայերի մասին է: Ինչպես հայտնի է, ցեղասպանության ընթացքում առևանգվել էին տասնյակ հազարավոր հայ աղջիկներ ու կանայք, որոնք հարճի կարգավիճակում պահվում և սեռական բռնությունների էին ենթարկվում ինչպես մահմեդականների տներում, այնպես էլ հարեմներում: Բացի այդ, տասնյակ հազարավոր որբացած հայ մանուկներ պահվում էին թուրքական պետական որբանոցներում և դաստիարակվում էին որպես թուրք, իսկ նրանց մի մասն էլ ստրուկի կարգավիճակում պահվում ու շահագործվում էր թուրքական կամ քրդական ընտանիքներում: Սևրի պայմանագրի 142-րդ հոդվածի տվյալ դրույթով փաստորեն հնարավորություն էր ընձեռվում իրենց կամքին հակառակ գերեվարված հայ կանանց, աղջիկներին ու որբերին փրկել անխուսափելի ուծացումից և ազատ արձակել: Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցված հսկայական ժողովրդագրական կորուստները ինչ-որ չափով մեղմելու տեսակետից պատերազմում պարտված հանցավոր թուրքական պետության հետ խաղաղության պայմանագրում այս դրույթի ամրագրումը առավել քան կարևոր էր:

Միանգամայն բնական է, որ նման կարևոր ու պատասխանատու գործը չէր կարող վստահվել այդ ամենի համար պատասխանատու թուրքական իշխանություններին, ուստի նախատեսվում էր Ազգերի Լիգայի Խորհրդի կողմից ստեղծել խառը հանձնաժողով, որը տուժածների, նրանց ընտանիքի անդամների ու մերձավորների բողոքների

18 Севрский мирный договор и акты, подписанные в Лозанне. С. 38.

19 Там же, С. 41.

20 Նույն տեղում:

15

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

հիման վրա հետաքննություններ էր իրականացնելու' նշված խմբերի անձանց հայտնաբերելու և ազատ արձակելու նպատակով: Իր հերթին օսմանյան կառավարությունը պարտավորվում էր ամեն կերպ աջակցել այդ հանձնաժողովի գործունեությանը, ապահովել նրա որոշումների կատարումը, երաշխավորել տուժածների իրավունքների վերականգնումը և նրանց անվտանգությունը21: Պայմանագրի 142-րդ հոդվածում այս դրույթի ներառումը վկայում է այն մասին, որ հաղթանակած տերությունները հիմնավոր կասկածներ ունեին առ այն, որ թուրքական իշխանությունները կարող էին փորձել արհեստական խոչընդոտներ ստեղծել տվյալ գործընթացի համար, այդ պատճառով էլ թուրքական կողմի վրա նման պարտավորություններ էին դրվում:

Զանգվածային բնաջնջման ու բռնագաղթի ենթարկված օսմանահպատակ ոչ թուրք բնակչության և առաջին հերթին հայերի խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ հոդվածներից բացի, Սևրի պայմանագրում տեղ են գտել նաև վերջիններիս ունեցվածքի բռնազավթումը դատապարտող և նրանց հասցված նյութական վնասների դիմաց հատուցում նախատեսող հոդվածներ:

Սևրի պայմանագրի 144-րդ հոդվածը օսմանյան կառավարությանը պարտավորեցնում էր ոչ միայն ուժը կորցրած ճանաչել իր կողմից ընդունված «Լքյալ գույքի մասին» 1915 թ.-ի ժամանակավոր օրենքն ու դրա լրացումները, որոնցով «օրինականացվել» էր ցեղասպանության ենթարկված արևմտահայության զանգվածային ունեզրկման քաղաքականությունը, այլև արգելում էր նման օրենքների ընդունումն ապագայում22: Այս հոդվածի նշանակությունը չափազանց կարևոր էր ցեղասպանության զոհ դարձած հայերի իրավունքները վերականգնելու տեսակետից: Տվյալ հոդվածում սահմանվում էին նաև կոնկրետ մեխանիզմներ, որոնցով վերականգնվելու էին արևմտահայության սեփականության իրավունքները իրենց ունեցվածքի նկատմամբ:

Հիշյալ հոդվածով թուրքական կառավարությունը հնարավորության սահմաններում պարտավորվում էր նպաստել կայսրության այլազգի այն քաղաքացիների վերադարձին իրենց բնակավայրերը, որոնք աքսորվել կամ 1914թ.-ի հունվարի 1-ից հետո գաղթել էին գազանությունների հանդեպ ունեցած վախի պատճառով23: Տվյալ դեպքում խոսքը Թալեաթ փաշայի նախաձեռնությամբ 1915թ.-ի մայիսի 30-ին երիտթուրքական կառավարության կողմից ընդունված «Տեղահանության մասին» ժամանակավոր օրենքով «օրինականացված» բռնագաղթի ենթարկված և դեռևս հրաշքով ողջ մնացած հայերի չնչին հատվածին իրենց բնակավայրերը վերադարձնելու մասին էր: Ավաղ, նրանց մեծ մասն արդեն իսկ ոչնչացվել էր «մահվան քարավաններում»՝ գաղթի ճանապարհներին կամ էլ Սիրիայի ու Միջագետքի համակենտրոնացման

ճամբարներում:

Դրանից բացի, նույն հոդվածով թուրքական կառավարությունն ընդունում էր, որ կայսրության հիշյալ քաղաքացիներին կամ նրանց համայնքներին պատկանող անշարժ կամ շարժական գույքը հայտնաբերվելու դեպքում, ում ձեռքում էլ այն գտնվի, որքան հնարավոր է շուտ պետք է վերադարձվի օրինական տերերին: Ընդ որում, վերադարձվող գույքը պետք է ազատված լինի պարտքերից, որոնցով կարող էր ծանրաբեռնված լինել նոր տերերի կողմից և վերադարձվելու էր առանց նոր սեփականատերերին և օգտագործողներին որևէ հատուցում տրամադրելու24: Այս պնդումն ուղղակիորեն բխում էր 144-րդ հոդվածի առաջին իսկ պարբերությամբ «Լքյալ գույքի մասին» ժամանակավոր օրենքը չեղյալ հայտարարելու դրույթից՝ անօրինական համարելով նաև այդ օրենքից ածանցվող «Լքյալ գույքի հանձնաժողովների» որոշումներով ու կեղծ աճուրդների միջոցով օրինական սեփականատերերին, տվյալ դեպքում՝ հայերին իրենց անշարժ գույքից

21 Նույն տեղում, էջ 42:

22 Севрский мирный договор и акты, подписанные в Лозанне. С. 42.

23 Նույն տեղում:

24 Նույն տեղում:

16

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

զրկելու բոլոր գործողությունները: Այսպիսով՝ հայերի գույքին ցեղասպանության և ապօրինությունների հետևանքով տիրացած թուրքերը, քրդերը կամ մահմեդական վերաբնակիչները՝ մուհաջիրները, այդ գույքի օրինական սեփականատերեր չէին ճանաչվում, հետևաբար նրանց որևէ հատուցում չտրամադրելու որոշումը միանգամայն իրավաչափ էր:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ոչ թուրք բնակչության և առաջին հերթին հայերի սեփականության իրավունքների վերականգնման դրույթներ սահմանելուց բացի, 144-րդ հոդվածով նախատեսվում էին նաև տվյալ գործընթացի վերահսկման մեխանիզմները: Օսմանյան կառավարությունը համաձայնվում էր, որ Ազգերի Լիգայի Խորհրդի կողմից ստեղծվեն միջնորդ հանձնաժողովներ թուրքական կառավարության և տուժած համայնքի մեկական ներկայացուցիչների և Ազգերի Լիգայի Խորհրդի կողմից նշանակված նախագահի կազմով՝ սեփականության հետ կապված հարցերն ու վեճերը քննելու և լուծելու համար: Այդ հանձնաժողովները օժտվում էին լայն լիազորություններով՝ իրավասու լինելով որոշումներ կայացնել՝

ա) գույքի վերանորոգման ու վերականգնողական աշխատանքներ կատարելու հետ կապված,

բ) վայրագությունների կամ տեղահանությունների մեղավորներին մեկուսացնելու և այդ անձանց գույքի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու հարցերում,

գ) 1914թ. հունվարի 1-ից հետո տուժած համայնքի մահացած կամ անհետացած անդամներին պատկանող գույքի և ամեն տեսակ սեփականության վերադարձնելու հարցերում,

դ) 1914թ. հունվարի 1-ից հետո անշարժ գույքի վաճառքի կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքների հաստատման ակտերի չեղյալ հայտարարելու հարցերի հետ կապված:

Հատկանշական է, որ այն դեպքերում, երբ հանձնաժողովը գույքի նկատմամբ չեղյալ կհամարեր նոր տերերի իրավունքները, վերջիններիս փոխհատուցում տրամադրելու պարտականությունը դրվում էր թուրքական կառավարության վրա, ինչը առիթ չպետք է դառնար այդ գույքի օրինական տերերի իրավունքների վերականգնումը ուշացնելու համար25: Հայերի անշարժ ու շարժական գույքին ցեղասպանության ու զանգվածային ունեզրկման հետևանքով ապօրինաբար տիրացած մահմեդականներին փոխհատուցելու պարտավորությունը թուրքական կառավարության վրա դնելու դրույթն առավել քան օրինաչափ էր, քանզի այդ բոլոր ապօրինությունների պատասխանատուն հենց թուրքական պետությունն էր՝ իր վարած հանցավոր քաղաքականությամբ:

Հայերի բռնազավթված գույքի վերադարձի գործընթացում թուրքական կողմի հնարավոր հակազդեցությունները կանխելու նպատակով նույն հոդվածում ամրագրված էր, որ օսմանյան կառավարությունը պարտավորվում է հնարավորության սահմաններում նպաստել հանձնաժողովի որոշումների կատարմանը, որոնք անբեկանելի են և դրանց չի կարող հակադրվել օսմանյան դատական կամ վարչական իշխանությունների կողմից ընդունված որևէ որոշում26:

Այսպիսով՝ ցեղասպանության հետևանքով հայերի կրած նյութական կորուստների վերականգնման և դրանց հետևանքների հաղթահարման առումով Սևրի պայմանագրի 144-րդ հոդվածում առաջ էին քաշվում բավականին իրատեսական միջոցներ ու մեխանիզմներ, որոնք չեն կորցրել արդիականությունը և լիարժեք կերպով կարող են դրվել հայոց ցեղասպանության նյութական հետևանքների վերացման գործընթացի հիմքում27: Միայն որպես ճշտում թերևս կարելի հավելել այն, որ գույքային իրավունքների

25 Севрский мирный договор и акты, подписанные в Лозанне. С. 43.

26 Նույն տեղում:

27 Մարուբյան Ա., Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հրատ., Ե., 2014, էջ 104:

17

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

վերականգնման հարցերով զբաղվող միջնորդ հանձնաժողովի նախագահ արդեն պետք է նշանակվի ոչ թե Ազգերի Լիգայի Խորհրդի, այլ այդ կառույցի ժառանգորդ ՄԱԿ-ի համապատասխան մարմնի՝ Անվտանգության Խորհրդի կողմից առաջադրված անձը:

Սևրի պայմանագրի 144-րդ հոդվածին լրացնելու էին գալիս 285 և 288 հոդվածները, որոնցով նախատեսվում էր, որ դաշնակից երկրի կամ նոր պետության հպատակություն ipso facto* ձեռք բերած նախկին թուրքահպատակների՝ Թուրքիայում մնացած ունեցվածքը, իրավունքներն ու շահերը ներկա կամ մեկ այլ պայմանագրով Թուրքիայից անջատված տարածքներում պետք է նրանց վերադարձվեն իրենց ներկա վիճակով28: Սա նշանակում էր, որ թուրքական իշխանությունների կողմից հայերին այդ երկրի քաղաքացիությունից զրկելը կամ նրանց կողմից նոր պետության հպատակություն ձեռք բերելը չէր կարող իրավական հիմք հանդիսանալ վերջիններիս ունեցվածքից կամ գույքային իրավունքներից զրկելու համար:

Առաջին աշխարհամարտի ընթացքում հանցագործություններ կատարած պետական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող հոդվածների ամրագրումը ոչ միայն Սևրի, այլ նաև դրան նախորդած Վերսալի, Սեն-Ժերմենի, Տրիանո-նի, Նեյի պայմանագրերում պայմանավորված էր Փարիզի կոնֆերանսում դեռևս 1919թ.-ի հունվարի 25-ից կազմավորված «Պատերազմ սանձազերծելու պատասխանատվության և պատիժների» հանձնաժողովի գործունեությամբ: Հանձնաժողովը կազմված էր տարբեր երկրներ ներկայացնող 15 անդամներից, որոնց թվում կային նաև իրավաբան-միջազգայնագետներ: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոլաս Պոլիտիսի նախաձեռնությամբ «Տասնհինգի հանձնաժողովը» 1919թ.-ի մարտի 5-ին ընդունեց առաջին զեկույցը, որով համաշխարհային պատերազմի տարիներին կատարված հանցագործություններից առանձնացվեցին ոչ միայն Հաագայի կոնվենցիան խախտող «պատերազմական հանցագործությունները», այլև մասնավորապես Օսմանյան կայսրությունում «մարդկության դեմ կատարված հանցագործությունները»' ոչ թուրք խմբին պատկանող մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը29: «Տասնհինգի հանձնաժողովի» այդ զեկույցը փաստորեն հիմնված էր ոչ միայն Հաագայի 1899թ.-ի և 1907թ.-ի կոնվենցիաների նախաբանում ամրագրված «Մարտենսի վերապահման»*, այլև Անտանտի տերությունների կողմից ընդունված 1915թ.-ի մայիսի 24-ի հռչակագրի վրա, որում նրանք Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումն անվանում էին «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»30:

* Լատ. «փաստի ուժով»:

28 Treaty of Peace with Turkey. Signed at Sevres. August 10, 1920, p. 66.

http://treaties.fco.gov.uk/docs/pdiyi920/TS0011 .pdf.

29 Геноцид армян: ответственность Турции и обязательства мирового сообщества, документы и комментарий. Составитель, отв. ред., автор предисловия и комментария д.и.н., профессор Ю.Г.Барсегов, т. 2, ч. 2, М., 2005, С. 258.

* Ականավոր իրավաբան-միջազգայնագետ Ֆ. Մարտենսի առաջարկով սկզբում Հաագայի 1899թ. «Պատերազմի վարման օրենքների և սովորույթների մասին», իսկ այնուհետև 1907թ. «Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին» կոնվենցիաների նախաբանում ամրագրվեց, որ «մինչև պատերազմի վերաբերյալ օրենքների ավելի լիակատար օրենսգրքի հրապարակումը պայմանավորվող Բարձր կողմերը տեղին են համարում հաստատել, որ իրենց կողմից ընդունված կանոնակարգերով չնախատեսված դեպքերում բնակչությունը և պատերազմող կողմերը շարունակում են գտնվել միջազգային իրավունքի սկզբունքների պաշտպանության և գործողության ներքո, որոնք բխում են քաղաքակիրթ ազգերի միջև հաստատված սովորույթներից, մարդկայնության օրենքներից և հասարակական գիտակցության պահանջներից»: Տե'ս Международное право. Ведение военных действий. Сборник Гаагских конвенций и иных международных документов, М., 2001, С. 19.

30 Տե'ս Международные отношения в эпоху империализма, Документы из архивов Царского и Временного правительства. 1878–1917, М.–Л., 1931–1940, серия III, т. 7, ч. 2, С. 252.

18

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Հայաստանի Հանրապետության և Ազգային պատվիրակությունների

Հունաստանի ներկայացուցիչ Պոլիտիսի միջոցով 1919թ.-ի մարտի 14-ին «Տասնհինգի հանձնաժողովին» ներկայացվեց մի հուշագիր, որում մասնավորապես ասվում էր. «...հանցագործությունը քաղաքական բնույթ ուներ, ծրագրված է եղել քաղաքական կազմակերպության կողմից, որը ստացել էր օսմանյան խորհրդարանի պատգամավորների ավեյի քան երկու երրորդի ձայնը: Այն կազմակերպվել է կառավարության կողմից, ղեկավարվել պետական, զինվորական պաշտոնյաների և տեղական իշխանությունների ու ազդեցիկ գործիչների կողմից և իրագործվել է ժանդարմերիայի, զինվորների ու խաժամուժի միջոցով: Հետևաբար մենք լիովին իրավունք ունենք հանցագործության իրական մեղավորներ համարել այն անձանց, որոնք սկսած 1915 թ. ապրիլից գլխավորում էին վերը նշված պաշտոնները»31:

Հայկական հուշագրում հիշատակվում էր նաև 1915թ.-ի մայիսի 24-ի Անտանտի տերությունների համատեղ հռչակագիրը. այդպիսով հիշեցվում էր նրանց կողմից «մարդկության դեմ հանցագործություն» կատարողներին պատժելու' այդ երկրների ստանձնած պարտավորությունը: Փաստաթղթում հայերի զանգվածային կոտորածների մեջ մեղավորները դասակարգվում էին չորս խմբի՝ կոտորածները ծրագրողների, կազմակերպիչների կամ հրաման տվողների, կոտորածների իրականացումը ղեկավարողների և անմիջական կատարողների: Մատնանշվում էին նաև առաջին խմբերի պատասխանատուների անունները' Թալեաթ, Էնվեր, Ջեմալ, Նազըմ, Շաքիր, և պահանջվում էր դատական գործ հարուցել նրանց դեմ, ընդ որում, ոչ թե թուրքական դատարաններում, ինչպես փորձում էին անել թուրքական նոր իշխանությունները, այլ դաշնակից կառավարությունների կողմից հիմնված միջազգային դատական ատյաններում32:

1919թ.-ի մարտի 29-ի եզրափակիչ զեկուցագրում «Տասնհինգի հանձնաժողովը», հաշվի առնելով մի շարք պատվիրակությունների, այդ թվում նաև' հայկական պատվիրակության հուշագիրը, որոնցով «մարդկության օրենքների» դեմ կատարված ծանր հանցագործությունների մասին բազում փաստեր ու ապացույցներ էին ներկայացվում, եկավ այն եզրակացության, որ Քառյակ դաշինքի գլխավոր տերություններ, իրենց դաշնակից Թուրքիայի ու Բուլղարիայի հետ «պատերազմը վարել են բարբարոսական և հակաօրինական միջոցներով' խախտելով պատերազմ վարելու օրենքներն ու սովորույթները և մարդկության տարրական օրենքները»33: Այս որոշումից ելնելով' առաջարկվում էր տարբեր երկրների ներկայացուցիչներից բաղկացած միջազգային տրիբունալ ստեղծել, որը պետք է իրավասություն ունենար քննելու պատերազմ վարելու օրենքների և սովորույթների, ինչպես նաև մարդկության օրենքների խախտման գործերը' պատասխանատվության ենթարկելով նման խախտումներ կատարած պետությունների նախկին ղեկավարներին34:

Միանգամայն բնական է, որ Փարիզի խաղաղության վեհաժողովի շրջանակներում գործող «Տասնհինգի հանձնաժողովի» եզրափակիչ զեկույցի դրույթները պետք է իրենց արտահայտությունը գտնեին հաղթանակած տերությունների և պարտվող երկրների միջև ստորագրված խաղաղության պայմանագրերում' մասնավորապես Վերսալի պայմանագրի 227-րդ և Սևրի պայմանագրի 226, 228 և 230-րդ հոդվածներում:

Սևրի պայմանագրի 226-րդ հոդվածով Օսմանյան կառավարությունը ճանաչում էր դաշնակից պետությունների ազատությունը' դատական գործ հարուցելու իրենց ռազմական դատարանների առջև պատերազմական սովորույթներին ու օրենքներին հակասող

31 Տե՜ս Gotikian G., La question armenienne, de la vielle de la grande guerre au traite de Lausanne d’apres les archives franjaises, These dactylographiee, Saint-Etienne, 1997, t. 3, p. 74.

32 Տե՜ս նույն տեղում, էջ 75:

33 Геноцид армян: ответственность Турции и обязательства мирового сообщества, т. 1, М., 2002,

С. 700.

34 Նույն տեղում, էջ 700-701:

19

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

արարքներ գործած անձանց դեմ: Օրենքներով նախատեսված պատիժներ պետք է կիրառվեին մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ՝ անկախ բոլոր դատավարություններից կամ դատական գործերից, որոնք հարուցված էին Թուրքիայի կամ նրա դաշնակիցների դատական ատյանների կողմից35: Սա նշանակում էր, որ դաշնակից տերություններն իրենց իրավունք էին վերապահում դատել պատերազմական հանցագործներին անկախ այն բանից, թե Թուրքիան կամ նրա դաշնակիցներն իրենց դատարաններում կդատեի՞ն այդ հանցագործներին, թե՞ ոչ: Այս հոդվածի տրամաբանությունը թերևս բխում էր հենց երիտթուրք պարագլուխների դատավարությունից, որոնցից գլխավոր պատասխանատուներին հաջողվեց խուսափել «թուրքական արդարադատությունից»:

Այնուհետև հոդված 226-ում խոսվում էր պատերազմական հանցագործներին հանձնելու մասին. «Օսմանյան կառավարությունը պարտավորվում է հանձնել դաշնակից տերություններին կամ նրանցից որևէ մեկին, որը կդիմի նրան այդ պահանջով, բոլոր այն անձանց, ովքեր կմեղադրվեն պատերազմական սովորույթներին և օրենքներին հակասող որևէ արարք գործելու մեջ, կմատնանշվեն անվանաբար, թե ըստ աստիճանի, կատարած պարտականության կամ զբաղեցրած պաշտոնի, որոնք շնորհվել են այդ անձանց օսմանյան իշխանությունների կողմից»36: Այս դրույթները կատարելու գործում, սակայն, դաշնակից տերությունները հետևողական չգտնվեցին:

228-րդ հոդվածով Օսմանյան կառավարությունը պարտավորվում էր մեղսագրվող փաստերին լրիվ ծանոթանալու նպատակով դատաքննությանն ապահովել ցանկացած բնույթի փաստաթղթերով ու տեղեկություններով՝ մեղավորներին որոնելու և պատասխանատվությունների չափը ճշգրիտ որոշելու համար37: Սևրի պայմանագիրն այսպիսով իրավական հիմք էր ստեղծում օսմանյան պետության կողմից իր հպատակ այլ քաղաքացիների դեմ գործած ոճիրների դատական հետապնդման համար: Սակայն այն շարադր-վելէ այն ժամանակ, երբ 1918– 1919 թթ.-ին անգլիացիները ձախողվեցին օսմանյան կառավարությունից այնպիսի փաստաթղթեր ու տեղեկություններ ստանալու հարցում, որոնք նրանց հնարավորություն կտային դատական գործեր հարուցել ենթադրյալ մարդասպանների դեմ38: Սևրի պայմանագրի 226 և 228 հոդվածները բխում էին Հաագայի 1899թ.-ին և 1907թ.-ին խմբագրված «Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին» կոնվենցիաների դրույթներից և կրկնում էին պատերազմական հանցագործներին պատժելու մասին Վերսալի և այլ պայմանագրերում տեղ գտած հոդվածնե-րը:

Ստեղծված իրավիճակում թուրքական նոր իշխանությունները սկսեցին արագացնել թուրքական ռազմական տրիբունալներում երիտթուրք պարագլուխների դատավարության ընթացքը՝ մտավախություն ունենալով, որ հետագայում կարող էին ստեղծվել ինչպես պատերազմական հանցագործություններ, այնպես էլ մարդկության դեմ հանցագործություններ կատարած նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկող միջազգային տրիբունալ, ինչի մասին պատերազմի ավարտից հետո շատ էր խոսվում: Միջազգային տրիբունալում ակնհայտ կդառնար հայերի զանգվածային բնաջնջման կազմակերպման գործում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դերակատարումը՝ թուրքական պետության համար դրանից բխող ծանր հետևանքներով:

35 Барсегов Ю., Геноцид армян - преступление по международному праву, М., «XXI век -Согласие», 2000. С. 184.

36 Treaty of Peace with Turkey. Signed at Sevres. August 10, 1920,

http://treaties.fco. gov.uk/docs/pdl71920/TS0011 .pdf.

37 Տե'ս նույն տեղում:

38 Տե'ս Տերնոն Ի., Անպատժեյիություն, վրեժ և ժխտում. հայկական ցեղասպանությունը միջազգային ատյանների առջև, Ե., «Նահապետ», 2003, էջ 10-11:

20

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Սևրի պայմանագրի 230-րդ հոդվածի համաձայն' թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ քրեական պատասխանատվության կանչել ոչ միայն այն անձանց, որոնք մեղադրվում էին պատերազմի օրենքների ու սովորույթների դեմ կատարված հանցագործությունների մեջ, այլև պարտավորվում էր նաև դաշնակից տերություններին հանձնել նրանց կողմից կոտորածների մեջ մեղադրվող անձանց, որոնք պատերազմի ընթացքում հանցագործություններ էին կատարել այն տարածքներում, որոնք 1914թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ հանդիսանում էր Օսմանյան կայսրության մի մասը39:

Հատկանշական է, որ 1948թ.-ի մայիսի 28-ի զեկույցում ՄԱԿ-ի «Պատերազմական հանցագործությունների» հանձնաժողովը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հատկապես Սևրի պայմանագրի 230-րդ հոդվածին և մեկնաբանել է այնպես, որ դրանով հաղթանակած տերությունները նպատակ էին հետապնդում ի կատար ածել 1915թ.-ի մայիսի 24-ի Անտանտի տերությունների համատեղ հռչակագրի պարտավորությունն առ այն, որ պատասխանատվության կանչվեն մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար մեղավորները, այսինքն՝ այն հանցագործությունների, որոնք թուրքական տարածքում կատարվում էին օսմանյան հպատակություն ունեցող ազգությամբ հայ կամ հույն հպատակների նկատմամբ։ Հանձնաժողովի կարծիքով՝ հենց այդ է նախադեպ ծառայել Նյուրնբերգի և Տոկիոյի տրիբունալների կանոնադրությունների համապատասխանաբար 6c և 5c հոդվածների համար, այն է՝ մարդկության դեմ կատարված հանցագործություններ40:

Ի տարբերություն 226 և 228 հոդվածների՝ 230 հոդվածը վերաբերում էր ոչ թե պատերազմական հանցագործություններին, այլ 1915թ.-ի մայիսի 24-ի Անտանտի տերությունների համատեղ հայտարարության հետևանքն էր, քանզի դաշնակիցները դեռ այն ժամանակ խոստացել էին պատասխանատվության կանչել հայերի զանգվածային սպանությունների մեջ մեղադրվողներին: Այս դրույթը կարևոր էր նաև այն իմաստով, որ թուրքական նոր իշխանությունները չէին կարող խուսափել Միջագետքի անապատներում հայերի զանգվածային կոտորածներում մեղադրվող անձանց արտահանձնելուց այն հիմնավորմամբ, թե հանցագործությունները կատարել են այն տարածքներում, որոնք այլևս իրենց չեն պատկանում:

Նույն հոդվածով դաշնակից տերություններն իրենց իրավունք էին վերապահում նշել այն դատարանը, որը պետք է դատեր մեղադրվող անձանց, իսկ օսմանյան կառավարությունը պարտավորվում էր ճանաչել այդ դատարանը: Ընդ որում, նշվում էր միջազգային հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ հատուկ միջազգային քրեական դատարանի ստեղծման հնարավորության մասին: Այն դեպքում, եթե Ազգերի լիգան կստեղծեր նշված հանցագործությունները դատապարտող իրավասու դատարան, դաշնակից տերությունները մեղադրյալներին պետք է փոխանցեին այդ դատարանին, իսկ թուրքական կառավարությունը պարտավորվում էր ճանաչել այդ դատարանը41:

Նշված դրույթները հետագայում արտացոլվեցին ՄԱԿ-ի «Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի մասին» 1948 թ.-ի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի հոդվածներում՜ կապված այդ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձանց հանձնելու և միջազգային տրիբունալ ստեղծելու գաղափարների հետ: Այս նկատառումներից պարզորոշ նկատվում էր, որ միջազգային սովորութային իրավունքի նորմերն աստիճանաբար արտացոլվում էին նաև միջազգային պայմանագրերում և միջազգային սովորու-

39 Տե՜ս Treaty of Peace with Turkey. Signed at Sevres. August 10, 1920,

http://treaties.fco. gov.uk/docs/pdf/1920/TS0011. pdf.

40 Геноцид армян: ответственность Турции и обязательства мирового сообщества, т. 2, ч. 1, М., 2003. С. 651.

41 Барсегов Ю., Турецкая доктрина международного права на службе политики геноцида (о концепции члена «комиссии примирения» Гюндуз Актана), М., «Готика», 2002. С. 32–33.

21

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

թային նորմեր լինելուց բացի վերածվում էին նաև միջազգային պայմանագրային իրավունքի նորմերի:

Եզրակացություն

Թեև Սևրի պայմանագիրը չվավերացվեց և ուժի մեջ չմտավ ինչպես Օսմանյան կայսրության ներքաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական գործընթացների պատճառով, այն միանգամայն օրինական փաստաթուղթ է: Չնայած տվյալ պայմանագրի ստորագրման պահին փաստացի իշխանությունը հիմնականում քեմալականների ձեռքում էր, այդուհանդերձ 1920թ.-ի հուլիսի 22-ին երկրի օրինական իշխանությունը' ի դեմս Կ. Պոլսում գործող սուլթանի խորհրդի, լրիվ կազմով քվեարկեց խաղաղության պայմանագիրը ստորագրելու օգտին և պաշտոնական պատվիրակությանը լիազորեց ստորագրել Սևրի պայմանագիրը42: Ինչպես հայտնի է, անգամ չվավերացված պայմանագիրն այն ստորագրած պետություններին ամբողջությամբ չի ազատում պարտավորություննե-րից, մանավանդ որ պայմանագիրը ստորագրելիս թուրքական պաշտոնական պատվիրակությունը չի գերազանցել իր իրավասությունները: 1969թ. «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածը պայմանագիրը ստորագրող պետությունների վրա ստորագրումից մինչև վավերացում ընկած ժամանակամիջոցում որոշակի պարտավորություն է դնում՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ազդել պայմանագրի առարկայի և նպատակի վրա43: Սակայն թուրքական նոր իշխանությունները հետևողական քայլեր էին ձեռնարկում Սևրի պայմանագրի դրույթները չեզոքացնելու ուղղությամբ44: Բացի այդ, պետք է արձանագրել, որ անգամ չվավերացված վիճակում Սևրի պայմանագրի դրույթները մասնակիորեն գործադրվեցին արաբական տարածքներն Օսմանյան կայսրությունից անջատելու առումով, ինչը նախատեսված էր Սևրի պայմանագրով և արդեն իսկ տեղի էր ունեցել հաջորդ՝ Լո-զանի պայմանագրի ստորագրումից առաջ45:

Հատկանշական է, որ չվավերացված և իրավական ուժի մեջ չմտած Սևրի պայմանագրով նախատեսված հայերի գույքային իրավունքների վերականգնումն ամրագրող հոդվածները փաստացի վերահաստատվեցին 1923թ.-ի հուլիսի 24-ին Թուրքիայի կողմից ստորագրված, վավերացված և ներկայումս գործող Լոզանի պայմանագրի համապատասխան հոդվածներով: Այսպես՝ Լոզանի պայմանագրի 33-րդ հոդվածը գրեթե նույնությամբ կրկնում էր Սևրի պայմանագրի 285 և 288-րդ հոդվածների այն դրույթները, որ այլ քաղաքացիություն ընդունած նախկին թուրքահպատակները պահպանելու էին անշարժ գույքի նկատմամբ իրենց այն իրավունքները, որոնք ունեցել են մինչև քաղաքացիության փոփոխությունը, իսկ շարժական գույքն առանց որևէ արտահանման կամ ներմուծման տուրքերի կարող էին տանել իրենց հետ46: Ի լրումն 33-րդ հոդվածի՝ նույն պայմանագրի 65 և 66-րդ հոդվածով սահմանվում էր, որ պետք է վերականգնվեն ոչ միայն Թուրքիայի, այլև նրանից անջատված տարածքներում մնացած բոլոր թուրքահպատակների իրավունքներն իրենց գույքերի նկատմամբ47:

Այսպիսով՝ հայրենիքի մի մասի նկատմամբ տեղաբնիկ հայ ժողովրդի իրավունքը վերականգնող, Հայաստանին անմիջականորեն վերաբերող հոդվածներից բացի, Սևրի պայմանագրում տեղ են գտել ոչ պակաս կարևոր հոդվածներ, որոնցով կարգավորվում էին օսմանահպատակ ոչ թուրք ժողովուրդների, այդ թվում՝ հայերի խախտված

42 Барсегов Ю., Геноцид армян - преступление по международному праву, М., «XXI век -Согласие», 2000. С. 184.

43 Международное право в документах Сост. сборника Н.Т. Блатова, М., 1982, С. 75.

44 Տե՜ս Թորիկեան Շ., Հայկական հարցը եւ միջազգային օրէնքը, Պէյրութ, 1976, էջ 87:

45 Նույն տեղում, էջ 132:

46 Տե'ս Treaty of Lausanne, http://wwi.lib.byu.edu/index.php

47 Տե'ս նույն տեղում:

22

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

իրավունքների վերականգնման ու հասցված նյութական վնասների հատուցման հարցերը, ինչպես նաև քրեական պատասխանատվություն էր նախատեսվում թուրք բարձրաստիճան ու տեղական պաշտոնյաների նկատմամբ ոչ միայն պատերազմական հանցագործություններ կատարելու, այլև մարդկության դեմ կատարած

հանցագործությունների, առաջին հերթին՝ հայերի զանգվածային բնաջնջումը

ծրագրելու և իրագործելու համար: Նշված հոդվածների պատշաճ վերլուծությունը հնարավորություն կտա հստակեցնել հանցավոր թուրքական պետության կողմից Սևրի պայմանագրով ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև քննարկել տվյալ փաստաթղթում առաջարկվող ցեղասպանության հանցագործության զոհ դարձած տեղաբնիկ ժողովուրդների և առաջին հերթին հայերի խախտված իրավունքներն ու նյութական վնասները վերականգնելու մեխանիզմների իրագործման հնարավորություններն ու հեռանկարները։

TREATY OF SEVRES AS ONE OF THE LEGAL-POLITICAL BASIS OF REPARATIONS

ARMEN MARUKYAN

NAS RA Institute of History, Department of the Armenian Question and Armenian Genocide History, Head; YSU Professor, Armenian-Russian (Slavonic) University,

Doctor of History, Professor,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is to substantiate the approach that in addition to articles 88-93 directly related to Armenia, restoring the rights of the indigenous Armenian people to a part of their homeland, Western Armenia, the Treaty of Sevres also contains provisions that restore the violated rights of the Armenian population and provide for compensation for material damage caused, as well as equally important articles on bringing high-ranking and local Turkish officials to criminal responsibility for crimes against humanity, primarily for planning and carrying out the mass destruction of Armenians.

During the research both general symmetrical (analysis, synthesis, historical principle) and special (formal-logical, comparative) methods were applied.

The study concluds that although the Treaty of Sevres was not ratified, some of its provisions were partially implemented by the signatory states, and that the Treaty of Sevres was not replaced by the Treaty of Lausanne, since both the parties to these two documents and their subject matter, are not identical.

In Armenian historiography and socio-political thought, the Treaty of Sevres of August 10, 1920 was mainly discussed in the context of articles 88-93 directly related to Armenia. Meanwhile, in addition to these articles, the Peace Treaty of Sevres also contains a number of important articles on the restoration of violated rights of the non-Turkish population of the Ottoman Empire, including Armenians. Although the words "Armenia" or "Armenians" are omitted in articles 125, 142, 144, 285 and 288 of the Treaty of Sevres, it is clear that these articles are also directly related to the restoration of the violated rights of the Ottoman Armenians and their descendants.

According to articles 226, 228 and 230 of the Treaty, high-ranking Turkish officials were criminalized not only for committing war crimes, but also crimes against humanity, which primarily refers to the genocide committed against the Armenian population of the Ottoman Empire. A comprehensive analysis of these articles will make it possible to clarify the international obligations assumed by the criminal Turkish state under the Treaty of Sevres, as well as to discuss the possibilities and prospects for implementing the mechanisms proposed in the document for restoring violated rights and material damage caused to the Armenian population who were victims of the crime of genocide.

Key words: Treaty of Sevres, Republic of Armenia, Western Armenia, The Armenian Genocide, Ottoman Empire, Provisional law “On Abandoned Property”, Republic of Turkey, mixed mediation commissions, Treaty of Lausanne.

23

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

СЕВРСКИЙ ДОГОВОР КАК ОДНА ИЗ ПРАВОВЫХ И ПОЛИТИЧЕСКИХ ОСНОВ РЕПАРАЦИЙ

АРМЕН МАРУКЯН

заведующий отделом Истории Армянского вопроса и Геноцида армян Института истории НАН РА, профессор ЕГУ и Армяно-Российского (Славянского) университета, доктор исторических наук, профессор, г. Ереван, Республика Армения

Целью статьи является обоснование такого подхода, по которому следует, что, помимо статей 88-93, непосредственно относящихся к Армении, которые восстановливали права коренного армянского народа на часть ее родины – Западную Армению, в Севрском договоре содержатся положения, которые восстанавливают нарушенные права армянского населения и предусматривают компенсации за причиненный материальный ущерб, а также не менее важные статьи по привлечению к уголовной ответственности высокопоставленных местных турецких чиновников за преступления против человечества, в первую очередь, за планирование и осуществление массового уничтожения армян.

В ходе исследования использовались как общенаучные (анализ, синтез, принцип историзма), так и специальные (формально-логический, сравнительный) методы.

В исследовании сделан вывод о том, что, несмотря на то, что Севрский договор не был ратифицирован, некоторые из его положений были частично реализованы подписавшими его государствами и что Севрский договор не подменяет Лозаннский договор, поскольку и стороны этих двух документов, и их предмет нетождественны.

В армянской историографии и общественно-политической мысли Севрский договор от 10 августа 1920 года главным образом обсуждался в контексте статей 88-93, непосредственно относящихся к Армении. Между тем, помимо этих статей, Севрский мирный договор содержит также ряд важных статей о восстановлении нарушенных прав нетурецкого населения Османской империи, в том числе и армян. Хотя слова «Армения» или «армяне» в статьях 125, 142, 144, 285 и 288 Севрского договора отсутствуют, очевидно, что эти статьи имеют непосредственное отношение также к восстановлению нарушенных прав османских армян и их потомков.

Согласно статьям 226, 228 и 230 договора была предусмотрена уголовная ответственность в отношении высокопоставленных турецких чиновников не только за совершение военных преступлений, но и преступлений против человечества, под которыми в первую очередь, понимается геноцид, совершенный в отношении армянского населения Османской империи. Всесторонний анализ этих статей позволит уточнить международные обязательства, взятые на себя преступным турецким государством по Севрскому договору, а также обсудить возможности и перспективы реализации предложенных в документе механизмов восстановления нарушенных прав и материального ущерба, причиненного армянскому населению, ставшему жертвой преступления - геноцида.

Ключевые слова: Севрский договор, Республика Армения, Западная Армения, Геноцид армян, Османская империя, временный закон «Об оставленном имуществе», Республика Турция, смешанные посреднические комиссии, Лозаннский договор.

24

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.