ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 1(2), 2019
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՇԱՐՈՒՆԻ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՕՐՈՔ (1911-1913)*
ՀՏԴ 93/94(479.25)
ՍԵՐԳԵՅՄԱՆՎԵԼՅԱՆ
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածում քննության է առնվում 1908թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրության հայաբնակ նահանգներում բարենորոգումներ իրականացնելու հարցում Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի ունեցած դերակատարությունը: Մանրամասն ներկայացվում են ժամանակի պատրիարք Հովհաննես Արշարունու օրոք (1911-1913) Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության համագործակցությամբ հայոց պատրիարքարանի ձեռնարկած քայլերը հայկական բարենորոգումների ծրագրի ստեղծման վերաբերյալ, մասնավորապես' պատրիարքարանի բանակցություններն ինչպես կառավարության, այնպես էլ Անտանտի երկրների ու Հայոց ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբար փաշայի հետ: Սույն հոդվածի նպատակն է' առանձնացնել և ուսումնասիրել հայկական հարցի վերաբացման համատեքստում Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի գործունեությանը վերաբերող նորահայտ նյութեր' ընգծելով դրանց աղբյուրագիտական նշանակությունը: Ահավասիկ, հոդվածում
օգտագործած գրականությունը դիտարկվել է մի շարք խնդիրների իրագործման տեսանկյունից' լուսաբանել Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից կազմված հանձնաժողովների գործունեությունը, բացահայտել պատրիարքարանի կազմած նախագծի ազդեցությունը և կարևորությունը Կ. Պոլսում ռուսական դեսպանատան գլխավոր թարգմանիչ Անդրեյ Մանդելշտամի' 1913թ.-ի հունիսի 4-ին ներկայացրած հայկական բարենորոգումների վերաբերյալ ծրագրի պատրաստման գործում: Հոդվածը գրվել է գիտական անաչառության ու վերլուծության մեթոդաբանությամբ' քննական մոտեցում ցուցաբերելով օգտագործած սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների նկատմամբ:
Այսպիսով' Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կատարած քայլերը մեծապես նպաստել են հայկական բարենորոգումների իրականացման առնչությամբ արևմտահայության քաղաքական պահանջներն ամրագրելուն:
Բանալի բառեր՝ Հայկական հարց, Կ.Պոլսի հայոց պատրիարքարան, Արշարունի պատրիարք, հայկական բարենորոգումների ծրագիր, Հայոց ազգային
պատվիրակություն, երիտթուրքական կուսակցություն, «Հայ հեղափոխական
դաշնակցութուն» կուսակցություն, Անտանտի երկրներ:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը տնտեսապես ու քաղաքականապես կանգնել էր կործանման վտանգի առաջ: Երկիրն օրհասական դրությունից հանելու և կայսրության մոտալուտ վախճանը կանխելու
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 17.06.2019թ.:
է 02.05.2019թ., գրախոսվել' 24.05.2019թ., տպագրության
382
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
նպատակով «ittihat ve Terakki» (Միություն և առաջադիմություն) երիտթուրքական կուսակցությունն աբդուլհամիդյան բռնապետական ռեժիմը հաստատելու և սահմանադրական կարգեր հաստատելու վերաբերյալ մշակել էր ծրագիր՝ միաժամանակ դիմելով հայ քաղաքական ուժերին՝ դաշնակցականներին ու հնչակյաններին' միասնաբար պայքարելու համիդյան վարչակարգի դեմ: Սակայն ի տարբերություն դաշնակցականների, որոնք ընդունեցին երիտթուրքերի առաջարկը, հնչակյանները կտրականապես մերժեցին այն' միանալով «Hurriyet ve iitilaf» (Ազատություն և համաձայնություն) ընդդիմադիր կուսակցությանը:
908թ.-ի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում վերջ դրվեց Աբդուլ Համիդի միահեծան բռնապետությանը, և իշխանությունը փաստացի անցավ երիտթուրքական կուսակցության ձեռքը: Կայսրությունում բնակվող ոչ մուսուլման ժողովուրդների, այդ թվում' հայերի շրջանում նոր հույսեր էին արթնանում իրենց իրավունքների վերականգնման ու արժանապատիվ կեցության համար:
Մինչդեռ իշխանության գլուխ եկած երիտթուրքերի հակահայկական քաղաքականության հետևանքով արևմտահայությունը հայտնվեց ծանր իրապայմաններում775: «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը
չկարողացավ պահել Արևեյյան Անատոլիայի վեց նահանգներում հայության համար բարենորոգումների իրականացման ծրագրի վերաբերյալ իր խոստումը: «Սահմանադրական» հորջորջվող Օսմանյան կայսրության գործելաոճը դադարեց վստահություն ներշնչել նաև եվրոպական պետությունների կառավարություններին, ինչի առթիվ հայկական շրջանակները հայկական բարենորոգումների խնդրի լուծումը փորձեցին կապել եվրոպական պետությունների և, գլխավորապես, Ռուսական կայսրության հետ: Միաժամանակ խզվեցին նաև Հայ հեղափոխական կուսակցության ու երիտթուրքական կառավարության հարաբերությունները, ինչից հետո Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը դարձավ միակ միջնորդը հայության ու տեղական իշխանությունների համար:
Ոչ մուսուլմաններին ճնշելու քաղաքականությունը հանգեցրեց նաև արտաքին քաղաքական հիմնախնդիների սրմանը: Ահավասիկ, կայսրությունում տեղի ունեցած 1911-1912թթ.-ի իտալա-թուրքական պատերազմում կրած պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունը վերջնականապես կորցրեց աֆրիկյան մայրցամաքում ունեցած իր գերիշխանությունը: 1912թ.-ի հոկտեմբերին սկսված Բալկանյան առաջին պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրության կազմում մնացին միայն Կ. Պոլիսը և Արևեյյան Թրակիայի մի մասը: 1912թ.-ին Ալբանիան հռչակեց իր անկախությունը: 1913թ.-ի հունիսին սկսվեց Բալկանյան երկրորդ պատերազմը: Ըստ էության, Օսմանյան կայսրության տրոհումն ու որպես «հիվանդ մարդու» ոչնչացումը գործնականորեն իրագործվեցին776 * * *:
Երիտթուրքական իշխանությունների պարտությունները հայ հասարակական-քաղաքական շրջանակներում հանգեցրին համոզման, թե վերջնականապես մոտ է Հայկական հարցի լուծումը: Հայկական հարցը կրկին դառնում էր միջազգային դիվանագիտության օրակարգի մաս: Ըստ որում' հայ ժողովրդի ռուսական
կողմնորոշումը և հայ-ռուսական հարաբերությունների դարավոր փորձը հայությանը ստիպեցին կրկին ապավինելու Հայկական հարցը Ռուսաստանի օգնությամբ լուծելու մտքին: Նախ' չկար այլևս ռուս-անգլիական հակամարտությունը, որը նախորդ անգամ կասեցրեց հայկական հարցի առաջխաղացումը, երկրորդ' Ռուսաստանի, Անգլիայի ու
775 Առավել մանրամասն տե'ս' Աճառեան Հ., Տաճկահայոց պատմութիւնը, Կ. Պոլիս, 1915:
Հմմտ.' Կիրակոսյան Ջ., Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Երևան
1967, էջ 28-116:
6 Հասրաթյան Մ. և ուրիշներ, Թուրքիայի պատմության ուրվագծեր, Երևան, 1986, էջ
214-216:
383
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Ֆրանսիայի միջև լռելայն համաձայնություն էր կնքվել Օսմանյան կայսրության ասիական տարածքների վերաբաժանման վերաբերյալ777: Եվ քանի որ Ռուսաստանին բաժին էր ընկնելու Հայաստանը, հետևաբար Ռուսաստանին էր պատկանում Հայկական հարցին միջամտելու նախաձեռնությունը778: Իր հերթին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցը 1912թ.-ի հոկտեմբերի 15-ին Կովկասի կառավարչապետ Ի. Վորոնցով-Դաշկովի միջոցով դիմեց ռուսաց կայսերը՝ իբրև «արևելքի քրիստոնյաների վաղեմի պաշտպանի»՝ խնդրելով իր պաշտպանության տակ առնել հայերին779: Ռուսաստանը դրական վերաբերմունք ցուցաբերեց դեպի Հայկական հարցը, որն, անշուշտ, պայմանավորված էր տվյալ պահին հայերի ու ռուսների շահերի համընկնմամբ, մասնավորապես՝ այն լայն հնարավորություններ էր ընձեռում Ռուսաստանին՝ բավարարելու իր ծավալապաշտական ձգտումները դեպի հարավ ընկած ուղղությամբ:
1912թ.-ի սեպտեմբերի 9-ին Կ.Պոլսի Ազգային ժողովի որոշմամբ հայոց պատրիարք Հովհաննես Արշարունին արդարադատության ու դավանանքների նախարարությանն ուղարկեց մի դիմում՝ պահանջելով դադարեցնել կայսրության արևեյյան նահանգներում քրդերի կողմից հայ բնակչության հանդեպ իրականացվող կոտորածները և շուտափույթ կերպով իրականացնել օսմանյան սահմանադրության հաստատումից հետո խոստացված հայկական բարենորոգումները780: 1913թ.-ի գարնանը կոտորածներն ավելի սաստկացան, ուստի ապրիլի 21-ին պատրիարքի նախաձեռնությամբ Գալաթայի հայկական եկեղեցում գումարված Ընդհանուր ժողովի դռնփակ նիստին ներկայացվեց Կենտրոնական վարչության զեկուցումը հայաբնակ նահանգների վերաբերյալ781:
Հետաքրքրական է Արշարունի պատրիարքի՝ ֆրանսիական «Թուրքիա» (La Turquie) թերթին տված հարցազրույցը, որում նա արևեյյան նահանգներում քրդերի կողմից հայերի սպանությունների և անօրինական գործողությունների մեղավոր է համարում քրդերին782: Հարցազրույցում պատրիարքն առաջարկում էր հետևյալը'
• Եվրոպացիների հսկողությամբ մեծացնել թուրք ոստիկանական ուժերը,
• Ամեն կողմում հայերի ու քրդերի համար դպրոցներ բացել,
• Մինչ այժմ ոչ կարևոր համարվող արևեյյան նահանգներում իրականացնել ճանապարհների ու ենթակառուցվածների հիմնանորոգում,
• Կառավարությունը տարածաշրջանում ծրագրված բարենորոգումների առնչությամբ որևէ տեղեկություն չի տրամադրել պատրիարքարանին: Հայտնի չէ, թե ինչ է նախատեսված այդ ծրագրով: Նախապես բարենորոգումների նպատակով կազմվել են տարատեսակ հանձնաժողովներ, սակայն դրանցից ոչ մեկը արդյունք չի տվել: Դրանց իրագործման համար ապավինել եվրոպացի մասնագետներին,
• Արևեյյան նահանգներ ասելով հասկանալ Էրզրումի, Մամուրեթուլազիզի (Խարբերդ- Ս. Մ.), Բիթլիսի, Դիարբեքիրի, Վանի և Սվասի նահանգները և այլն783: Հարկ է նշել, որ վերոհիշյալ կետերն ամբողջական դիմումի տեսքով մայիսի 31-ին
պատրիարքի կողմից ուղարկվել են օսմանյան կառավարությանը784: Նույնաբովանդակ
410:
777
778
779
780
Աճառեան Հ., Տաճկահայոց պատմութիւնը, Կ. Պո[իս, 1915, էջ 71:
Նույն տեղում:
Նույն տեղում, էջ 73: Հմմտ.' ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 53, թ. 47:
GulluuR. E. Ermeni sorunu ve Istanbul Ermeni Patrikhanesi (1878-1923), Ankara, 2015, s. 409,
781 Նույն տեղում:
782 Նույն տեղում, էջ 412:
783 Bayur Y. H., Turk Iinkilabn Tarihi, Cilt: II, Kisim III, Ankara, 1991, s. 69. Հմմտ.' GuUuuR. E., նշվ. աշխ., էջ 412-414:
784Gunuu R. E., նշվ. աշխ., էջ 415, 416:
384
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
զեկուցագրերով ու բողոքագրերով Արշարունի պատրիարքը դիմել է նաև եվրոպական պետությունների դեսպաններին՝ մասնավորապես նշելով. «Որպես պատրիարք՝ այլ ելք չեմ գտնում, քան ապավինել օսմանյան պետության և ազգի պատասխանատվության զգացումին և առաջադեմ աշխարհի խղճին ու ողորմածությանը»785:
Հունիսի 10-ին ներքին գործերի նախարարությունը երիտթուրքական կառավարությանն ուղղած զեկուցագրով քննադատել է պատրիարքի բողոքագիրն առ այն, որ «արևելյան նահանգներում հայերի հանդեպ իրականացվող
անօրինականությունները չեն ճնշվում պետության կողմից»786: Ներքին գործերի նախարարությունն այդ կապակցությամբ փորձել է հանդես գալ հետևյալ պատճառաբանությամբ, թե «ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել կամ պատժի են ենթարկվել մի շարք անձինք, սակայն արևեյյան նահանգներում տևական ժամանակ միջաշիրեթյան բախումների պայմաններում անհնարին էր դառնում անվտանգության կանոնների պահպանումը»787:
Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից կազմված հանձնաժողովների գործունեությունը: 1912թ.-ի դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի պատմական նիստը, որին Կենտրոնական վարչության ատենապետ Ստեփան Գարայանը, ներկայացնելով հայ ժողովրդի ծանր կացությունը, առաջարկեց օգտագործել ընձեռնված քաղաքական բոլոր հնարավորությունները՝ հայկական հարցը միջազգային սեղանի վրա դնելու համար788: Հատկանշական է, որ հայկական բոլոր կուսակցությունները և հայ կաթոլիկ ու բողոքական համայնքները համախմբվեցին պատրիարքարանի շուրջ՝ ոչ մի ջանք չխնայելով ընդհանուր գործի հաջողության համար:
Արևմտահայ հասարակական-քաղաքական շրջանակներում ապագայի հանդեպ նոր տրամադրություններ էին հասունանում, ուստի ընթացիկ իրադարձություններին համահունչ, օգտվելով հայության վաղեմի երազանքն իրագործելու բացառիկ հնարավորությունից, 1913թ.-ին եվրոպական կառավարությունների հետ բանակցություններ վարելու նպատակով կազմվեց Ազգային պատվիրակություն՝ եգիպտահայ ականավոր հասարակական-քաղաքական գործիչ Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ789: Կ.Պոլսի հայոց
պատրիարքարանն իր հերթին սերտ համագործակցություն սկսեց Պողոս Նուբար փաշայի հետ: Պատրիարքարանի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ
ստեղծվեցին երկու՝ Հարստահարական խորհրդարանական (Ազգային ժողովի կողմից) և Ապահովության (Ազգային Կենտրոնական վարչության կողմից) հանձնաժողովներ, որոնց հիմնական նպատակն էր աջակցել Պողոս Նուբար փաշայի գլխավորած պատվիրակությանը և մշակել բարենորոգումների ծրագիրը, որը պետք է բանակցությունների ժամանակ բացորոշ քննարկվեր եվրոպական տերությունների ներկայացուցիչների հետ790: Ապահովության հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արշարունի պատրիարքը, իսկ անդամներն ընտրվեցին Կրոնական ժողովից՝ Եղիշե
5 Bayur Y. H., նշվ. աշխ., էջ 81:
786 Gulluu R. E., նշվ. աշխ., էջ 416:
787 Նույն տեղում:
788 Փափազեան Վ., Հայկական Բարենորոգումները (1912-1914), «Վէմ», Փարիզ, 1933, Ա, էջ 92: Հմմտ.՝ Ազգային Ժողովին երէկի նիստը, «Բիւզանդիոն», Կ. Պո[իս, 1912, 22 Դեկտեմբեր: Հայկական հարցը Ազգ. Ժողովին մէջ. Միաձայն վստահութիւն Վարչութեան. Հիմնաւոր երաշխիքներ պէտք են միայն, «Առաջամարտ», Կ. Պո[իս, 1912, 22 Դեկտեմբեր:
9 Այս մասին առավել մանրամասն տե'ս Մարտիրոսյան Մ., Պողոս Նուբար փաշան հայ ազգային պատվիրակության նախագահ, Պատմաբանասիրական հանդես, Երևան, 2008, № 3, էջ 49-59:
790 Զաւէն Արքեպս., Պատրիարքական յուշերս. վաւերագիրներ եւ վկայութիւններ, Գահիրէ, 1947, էջ 30-32:
385
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
արքեպիսկոպոս Դուրյանը և Գրիգորիս վարդապետ Պալաքյանը, Քաղաքական ժողովից' Լ. Տեմիրճիպաշյանը, Ոսկան Մարտիկյանը և կոմս Վահան Փափազյանը: Հանձնաժողովի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում էին նաև Գրիգոր Զոհրապը, Մուրատ Պոյաճյանը և Հարություն Շահրիկյանը: Եվրոպական պետությունների դեսպանների հետ բանակցություններում հատկապես անուրանալի է Գ.Զոհրապի դերը, որ մեծ համարում ուներ օսմանյան հասարակական-քաղաքական շրջանակներում: Ինչ վերաբերում է Հարստահարական հանձնաժողովին, ապա այն իր բնույթով Կենտրոնական վարչության խորհրդակցական մարմինն էր, որի անդամներն էին Գ.Զոհրապը, Հ. Շահրիկյանը, Վահան Թեքեյանը, Հ.Գալֆայանը և Գ. Տեր-Մովսեսյանը791:
Հայկական բարենորոգումների խնդրի լուծման առնչությամբ երիտթուրքական կառավարության որդեգրած մոտեցումը խիստ բացասական էր: Հակադրվելով իթթիլաֆականների առաջադրած բարենորոգումների նախագծին՝ երիտթուրքերի նոր կառավարությունը հանդես եկավ ամբողջ կայսրության տարածքում բարենորոգումներ իրականացնելու առաջարկությամբ ու ծրագրով: Ըստ էության, դրանով նրանք նպատակ էին հետապնդում ոչ միայն բացառելու հայկական բարենորոգումների հարցում օտարերկրյա պետությունների միջամտությունը, այլև, առհասարակ, հակադրվելու հայությանը ինքնավարություն շնորհելու տրամաբանությանը:
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության որոշմամբ 1912թ.-ի դեկտեմբերին Գրիգոր Զոհրապը, Հակոբ Զավրյանը, Էդվարդ Ակունին, Սիմոն Զավարյանը, Ռուբեն Զարդարյանը և Վահան Փափազյանը պատրաստեցին բարենորոգումների մի ծրագիր, որը, որպես ծրագրային նախանյութ, նախատեսվում էր ներկայացնել հայոց պատրիարքարանին792: Դաշնակցականների առաջարկով պատրիարքարանի նախագծի հիմքում դրվեց Դաշնակցության կողմից կազմված վերոհիշյալ նախագիծը, որն անմիջապես վավերացվեց Արշարունի պատրիարքի կողմից793: Պատրիարքարանի նախագծում ներառվեց նաև Ամենայն հայոց
կաթողիկոսի կազմած նախագիծը, որը, ըստ էության, Հայկական հարցի առնչությամբ ռուսական քաղաքական կամքի արտահայտությունն էր: Պատրիարքարանը ստացավ նաև Հայոց ազգային պատվիրակության նախագիծը, որը, սակայն, խիստ էական տարբերություններ ուներ պատրիարքարանի կազմած նախագծի հետ
համեմատությամբ: Այն գրեթե ամբողջությամբ հիմնված էր 1895թ.-ի մայիսյան ծրագրի դրույթների վրա, մասնավորապես՝ ընդհանուր քննիչի՝ ազգությամբ թուրք լինելու և եվրոպական պետությունների կողմից վերահսկիչ մարմին ստեղծելու
հանգամանքների: Այդ պատճառով պատրիարքարանը որոշեց Ապահովության հանձնաժողովի անդամ և քարտուղար Վահան Փափազյանին ուղարկել Փարիզ՝ Պողոս Նուբար փաշայի և պատվիրակության մյուս անդամների հետ բանակցություններ վարելու համար: Ազգային պատվիրակության ծրագրի հիմքում ընկած էին հետևյալ փաստարկները՝
1. Բարենորոգումների նախագծում բացառել քաղաքական ինքնավարության բաղադրիչը,
2. Քանի որ 1895թ.-ի մայիսյան ծրագիրն ընդունվել է Օսմանյան կայսրության ու եվրոպական պետությունների համաձայնությամբ, հետևաբար այն դիտարկել որպես ուղենիշ հայկական բարենորոգումների ծրագրի համար,
791 Փափազեան Վ., Հայկական Բարենորոգումները (1912-1914), «Վէմ», Փարիզ, 1933, Բ, էջ 88:
792 Տե'ս Հայերու կացութիւնը Թիւրքիոյ մէջ ներկայացւած վաւերաթղթերով 1908-1912, «Դրօշակ», Ժնեւ, 1913, N 2-3, էջ 31-36: Հմմտ.՝ Փափազեան Վ., Հայկական Բարենորոգումները (1912-1914), «Վէմ», Փարիզ, 1934, Գ, էջ 63:
793 Նույն տեղում, էջ 64:
386
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
3. Չեղարկել եվրոպական տերությունների կողմից ընտրված եվրոպացի քննիչի հանգամանքը,
4. Ծրագրի իրականացման համար միջազգային մարմնի միջոցով հաստատել եվրոպական վեց պետությունների վերահսկողություն:
Սույն կետերի վերաբերյալ Վահան Փափազյանը ներկայացրեց
պատրիարքարանի հետևյալ առաջարկությունները՝
1. Թեև պետք չէ քաղաքական ինքնավարության կերպարանք հաղորդել պատրիարքարանի ներկայացրած պահանջներին, սակայն անհրաժեշտ է ապահովել հայ ժողովուրդի ապագա գոյությունը և ազատ զարգացման նախադրյալները,
2. Մեր նախագծի հիմքում ևս ընկած է Մայիսյան բարենորոգումների ծրագիրը, սակայն պետք է հաշվի առնել նաև այլ միջազգային ու թուրքական վարչական կանոնագրեր,
3. Մեր միակ իրական երաշխիքը կարող է լինել ընդհանուր քննիչի նշանակման ձևի և նրան տրվելիք իրավասությունների խնդիրը: Նա պետք է կախում ունենա ոչ միայն թուրքերից, այլև օտարերկրյա պետություններից: Ցանկայի է, որ այդ պետությունը լինի Ռուսաստանը:
4. Վեց պետությունների վերահսկողության պահանջը վերադառնում է Բեռյինի 61 -րդ հոդվածի և Մայիսյան ծրագրի տրամաբանությանը, այսինքն' Հայաստանը կրկին պետք է դառնա օտար պետությունների շահերի բախման թատերաբեմ, որից պետք է օգտվի Բարձրագույն Դուռը794:
Պողոս Նուբար փաշայի հետ բանակցություններից հետո հայոց
պատրիարքարանի կողմից, ի դեմս Արշարունի պատրիարքի, Ս.Գարայանի և Գ.Զոհրապի, 1913թ.-ի ապրիլի սկզբին Կ.Պոլսում ռուսական դեսպանությանն ուղարկվեց պատրիարքարանի նախագիծը, որով Ռուսաստանը վերջնականապես իր ձեռքն էր վերցնում հայկական բարենորոգումների ծրագիրն առաջնորդելու պատասխանատվությունը:
Հայոց պատրիարքարանի կազմած նախագծի ազդեցությունը 1913թ.-ի հունիսի 4-ին Ա.Մանդելշտամի ներկայացրած նախագծի վրա: Ամիսներ տևած բանակցություններից հետո Անտանտի երկրների կառավարություններն ի վերջո համաձայնության եկան Օսմանյան կայսրության հայաբնակ նահանգներում բարենորոգումների նախագիծ կազմելու վերաբերյալ: Հատկանշական է, որ դեռևս 1913թ.-ի հունվարին Կ.Պոլսում ռուսական դեսպանությունն արևմտահայության քաղաքական պահանջները ձևակերպելու նպատակով նախապես դիմել էր հայոց պատրիարքարանին, որն Ապահովության հանձնաժողովի միջոցով գումարված նիստի ընթացքում պարտավորվել էր որոշել բարենորոգումների մշակման նախնական աշխատանքները և կարճ ժամանակահատվածում ներկայացնել ռուսական դեսպանությանը795:
1913թ. հունիսի 4-ին Կ.Պոլսում ռուսական դեսպանատան գլխավոր թարգմանիչ Անդրեյ Մանդելշտամի' հայկական բարենորոգումների վերաբերյալ պատրաստած ծրագիրն որոշակի վերապահումներով արժանացավ օսմանյան կառավարության ու եվրոպացի դեսպանների հավանությանը796: Արդյունքում' 1914թ.-ի հունվարի 26-ին (փետրվարի 8) մեծ վեզիր, երիտթուրքական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սայիդ Հալիմ փաշայի և Օսմանյան կայսրությունում Ռուստաստանի դեսպան Կոնստանտին Գուլկևիչի միջև կնքվեց համաձայնագիր, որով
4 Նույն տեղում, էջ 67:
795 Նույն տեղում:
796 Առավել մանրամասն տե'ս Mandelstam A. La societee des nations et les puissances devant le probleme armenien, Paris, 1926.
387
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Բ. Դուռը հանձն էր առնում կայսրության հայաբնակ նահանգներում իրականացնել բարենորոգումներ797: Հիմնական դրույթների համաձայն՝
• Արևմտյան Հայաստանը բաժանվելու էր երկու նահանգի: Առաջին նահանգի մեջ
ընդգրկվելու էին Տրապիզոնի, Էրզրումի և Սեբաստիայի (կենտրոնը՝ Էրզրում), իսկ երկրորդ նահանգի մեջ՝ Վանի, Բիթյիսի, Խարբերդի և Դիարբեքիրի (կենտրոնը՝ Խարբերդ) նահանգները:
• Նահանգապետերի թեկնածությունն առաջադրելու էին եվրոպական
պետությունները, հաստատելու էր սուլթանը:
• Նահանգապետերի ենթակայության ներքո գտնվելու էին վարչական, դատական
և ոստիկանական իշխանությունները:
• Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի
ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):
• Նահանգապետերն ունենալու էին զինված ուժեր, որոնք պետք է հետևեին
նահանգների ներքին կարգուկանոնին:
• Հայերին արտոնվելու էր կրել զենք մահմեդականներին տրված հավասար
իրավունքով:
• Նահանգների վարչական խորհուրդները կազմվելու էին հավասար թվով
մահմեդականներից ու քրիստոնյաներից: Նույն սկզբունքը կիրառվելու էր ոստիկանական և այլ պաշտոններ բաշխելիս:
• Օսմանյան պետությունը պարտավորվելու էր հոգալ հայկական դպրոցների
պահպանության ծախսերը և այլն798:
Նույն թվականի օգոստոսի 2-ին Հովհաննես Արշարունի պատրիարքը հրաժարական տվեց, որից հետո ազգային և ընդհանուր ժողովների կողմից պատրիարքական փոխանորդ ընտրվեց Գաբրիել եպիսկոպոս Ջևահիրջյանը, որ բարենորոգումների ծրագիրն առաջնորդեց մինչև 1914թ.-ի փետրվար, երբ Կ.Պոյիս ժամանեց նորընտիր պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը: Պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքներից բացի Ջևահիրջյան եպիսկոպոսը միաժամանակ սկսեց զբաղվել հայկական բարենորոգումների ծրագրով: Այսպես, օրինակ, 1913թ.-ի սեպտեմբերի 5-ին նա եվրոպացի դեսպաններին ներկայացրեց հայկական բարենորոգումների վերաբերյալ ռուսական տեսլականը ներկայացնող մի ծրագիր, որի համաձայն՝
• Օսմանյան կայսրության արևելյան վեց նահանգներից կազմվելու էր մեկ նահանգ,
• Այն ղեկավարվելու էր մեծ պետությունների հավանությամբ ընտրված եվրոպացի նահանգապետի կողմից,
• Նահանգապետը որևէ կապ չէր ունենալու Բ.Դռան հետ: Նահանգապետին էին ենթարկվելու վարչական ու դատական իշխանությունները,
• Նահանգային մեջլիսներում վերականգնվելու էր մուսուլմանների և ոչ մուսուլմանների հավասար ներկայացվածության իրավունքը,
• Բարենորոգումների հսկողությունն իրականացնելու էին եվրոպական պետությունները799:
Վերոհիշյալ նախագիծը եվրոպացի դեսպանների կողմից արժանացավ խիստ քննադատության. նրանք կարծում էին, որ օսմանյան պետությունը չէր կարող հանդուրժել իր տարածքում ինքնիշխան նահանգապետության գոյությունը800:
797 Աճառեան Հ.,նշվ. աշխ., էջ 75-77:
798 Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան (խմբագիր՝ Փամպուքեան Ե.), ԺԱ. հատոր, Պէյրութ, 2015, էջ 46, 47:
9 Gulluu R. E. նշվ. աշխ., էջ 419:
800 Նույն տեղում:
388
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Մասնավորապես Ֆրանսիայի դեսպանը պատրիարքական փոխանորդին ուղղված պատասխան նամակում անհամաձայնություն էր արտահայտել այդ հարցի առնչությամբ. «Այստեղ նշված պահանջները վկայում են այն մասին, որ մեծ պետությունների համաձայնությամբ ստեղծվում է մի ինքնիշխան
նահանգապետություն, որը որևէ կապ չունի օսմանյան պետության հետ»801:
Ամփոփելով նշենք, որ հայոց պատրիարքարանը բացառիկ դերակատարություն ունեցավ հայոց բարենորոգումների ծրագրի մշակման ուղղությամբ: Թեև հայությանը վիճակված այդ ծանր ժամանակաշրջանում հայոց պատրիարքի պաշտոնում, ժամանակակիցների կարծիքով, ընտրված էր «ոչ հարմար» թեկնածու, սակայն պատրիարքարանի շուրջը համախմբված ազգասեր գործիչների շնորհիվ հնարավոր դարձավ ոչ միայն հայության քաղաքական պահանջները լսելի դարձնել եվրոպական պետություններին, այլև Ռուսաստանի անմիջական նախաձեռնությամբ կազմված ծրագրի հիմքում ներառել պատրիարքարանի նախագիծը, ինչը լիովին արտահայտում էր արևմտահայության սպասումները:
EVOLUTION OF ARMENIAN ISSUE: ARMENIAN REFORMS PROGRAM DURING THE TERMS OF PATRIARCH HOVHANNES ARSHARUNI (1911-1913)
SERGEY MANVELYAN
PhD Student of Mesrop Mashtots Research Institute of Ancient Manuscripts, Yerevan, Republic of Armenia
The article is describing the Reforms in the Armenian-populated provinces of the Ottoman Empire in 1908, after the Young Turks'revolution, initiated by the Armenian Patriarchate of Constantinople, led by the Patriarch Hovhannes Arsharuni (1911-1913). The steps taken by the Patriarchate in cooperation with the Dashnaktsutyun Party (Armenian Revolutionary Federation) during the reign of Patriarch Hovhannes Arsharuni to create the Armenian Reform Program are considered in detail. in particular, the Patriarchate's negotiations with both the government and the governments of the Entente Countries, and Poghos Nubar Pasha, Head of Armenian National Delegation. The purpose of this article is to separate and explore the role of Armenian Patriarchate of Constantinople in the context of reconsidering the Armenian Question, based on newly revealed materials, emphasizing their historical importance and significance of the source. The bibliographical sources, used in this article, had been viewed from the perspective of implementing a number of issues, to cover activity of the Armenian Patriarchate of Constantinople, number of organized Commissions, unveil impact and importance of the project prepared by the Patriarchate, and later on included in the report of Chief translator of the Russian Embassy in Constantinople Andrey Mandelstam, submitted on June 4th, 1913, on Armenian Reforms Project. The article was written by the methodology of scientific impartiality and analysis, critically approach is used to the source and research. As a result, we prove the steps taken by the Armenian Patriarchate of Constantinople have greatly contributed to Armenian political reforms in Western Armenia regarding the implementation of reforms from the point of view of the requirements.
Keywords: Armenian Issue, Armenian Patriarchate of Constantinople, Hovhannes Arsharuni Patriarch, Armenian Reform Program, Armenian National delegation, Young Turks party, Armenian Revolutionary Federation Party Dashnaktsutyun, The Entente states.
801 Նույն տեղում:
389
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
РАЗВИТИЕ АРМЯНСКОГО ВОПРОСА:
ПРОГРАММА АРМЯНСКИХ РЕФОРМ ПРИ ПАТРИАРХЕ ОВАНЕСЕ АРШАРУНИ (1911-1913 ГГ.)
СЕРГЕЙ МАНВЕЛЯН
аспирант научно-исследовательского института древних рукописей им. М. Маштоца, г.Ереван, Республика Армения
Статья рассматривает реформы, иницированные Армянским Патриархатом Константинополя в армянонаселенных провинциях Османской империи в 1908 году, после государственного переворота и захвата власти младотурками. Подробно рассматриваются шаги по созданию Программы Армянских реформ, предпринятые Патриархатом при сотрудничестве с партией Дашнакцутюн (Армянская революционная федерация) во время правления Патриарха Ованеса Аршаруни (1911-1913). В частности, это переговоры Патриархата как с правительством, так и с представителями стран Антанты и главой армянской национальной делегации Погос Нубар-пашой. Целью данной статьи является рассмотрение и изучение роли Армянского Патриархата Константинополя в контексте пересмотра Армянского вопроса на основе нововыявленных материалов, подчеркивая их историческую важность и значение источника. Библиографические источники, использованные в этой статье, рассматривались с точки зрения реализации ряда вопросов, чтобы охватить деятельность Армянского Патриархата Константинополя, количество организованных комиссий, раскрыть влияние и важность проекта, подготовленного Патриархатом и позднее включенного в представленный 4 июня 1913 года доклад главного переводчика посольства России в Константинополе Андрея Мандельштама о проекте Армянских реформ. Статья написана по методологии научной беспристрастности и анализа, критически использован подход к источнику и исследованию. В результате мы показываем, что шаги, предпринятые Армянским Патриархатом Константинополя, внесли значительный вклад в политические реформы Западной Армении и закрепили политические требования местных армян.
Ключевые слова: Армянский вопрос, Армянский Константинопольский
Патриархат, Патриарх Ованнес Аршаруни, Программа Армянских реформ, Национальная армянская, делегация, партия младотурок, партия Армянская революционная федерация Дашнакцутюн, страны Антанты.
390