Научная статья на тему 'ԶՎԻԱԴ ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ 1990-1993 ԹԹ'

ԶՎԻԱԴ ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ 1990-1993 ԹԹ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
27
8
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ջավախք / Վրաստան / Գամսախուրդիա / ժողովրդագրություն / Ախալքալաք / Ախալցխա / Նինոծմինդա / Ծալկա / JAVAKHK / GEORGIA / GAMSAKHURDIA / DEMOGRAPHICS / AKHALKALAKI / AKHALTSKHA / NINOTSMINDA / TSALKA / ДЖАВАХК / ГРУЗИЯ / ГАМСАХУРДИЯ / ДЕМОГРАФИЯ / АХАЛКАЛАК / АХАЛЦИХЕ / НИНОЦМИНДА / ЦАЛКА

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մարտիրոսյան Աղավնիկ

Վրաստանում անկախացումից ի վեր մշակվել է ազգայնական գաղափարախոսություն, որը հիմնվում էր վրաց բանաստեղծ ազգայնական Ի.Ճավճավաձեի «Վրաց ազգայնականության եռամիասնությունը. հայրենիք, լեզու, կրոն» գաղափարի վրա սկսեց իրագործվել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի օրոք: Ազգային փոքրամասնությունները, մանավանդ իրենց բնօրրանում գոյատևողները, որոնք պատմական հանգամանքների բերումով Վրաստանի կազմում էին մնացել, բնականաբար, հայտնվում էին ռիսկային գոտում: Ուսումնասիրության օբյեկտ Ջավախքի տարածաշրջանում տվյալ ժամանակաշրջանի ժողովրդագրական վայրիվերումների հետազոտության նպատակն է ցույց տալ, որ Զ.Գամսախուրդիայի օրոք սրված վրաց-օսական վրաց-աբխազական հարաբերությունների պատճառով Ջավախքում առկա խնդիրները սկզբում պարզապես ուշադրության չէին արժանանում, իսկ հետո սկսեցին դիտարկվել որպես դրսից կազմակերպվող անջատողական նկրտումներ: Զ.Գամսախուրդիայի վարչակազմը, օգտվելով նորանկախ ՀՀ-ի՝ Արցախյան պատերազմի մեջ գտնվելու Արցախն արտաքին աշխարհի հետ կապող կամուրջ լինելու հանգամանքից, Վրաստանում տիրող համընդհանուր տնտեսական ճգնաժամային ֆոնին սկսեց երկրամասում կենսապայմաններն արհեստականորեն վատթարացնել՝ տեղում սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային առաջընթացի բոլոր ուղիները փակելով, ինչն էլ տեղաբնիկ հայության մեծամասնությանը մղեց արտագաղթի: Սակայն ժողովրդագրական տվյալների քննման, համեմատության մեթոդով պարզ է դառնում հիմնական խնդիրը. Զ.Գամսախուրդիայի վարչակազմի կողմից Ջավախքի հայաթափման քաղաքականության թաքնված հեռանկարը երկրամասի վերաբնակեցումն էր վրացիներով, հաճախ նաև աջարներով ու մեսխեթցի թուրքերով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ZVIAD GAMSAKHURDIA’S DEMOGRAPHIC POLICY IN JAVAKHK IN 1990-1993

Since the independence of Georgia, a nationalist ideology was developed which was based on the Georgian poet and nationalist I. Chavchavadze's "Trinity of Georgian Nationalism: homeland, language, religion" ideology and began to be realized during the years of governance of Georgia's first president Zviad Gamsakhurdia. National minorities, especially those who survive in their cradle, those who because of historical circumstances were staying in Georgia’s territory, naturally were appeared in the risk zone. The aim of the study of demographic fluctuations in the region of Javakheti in that period of time is to show that in the beginning under the rule of Zviad Gamsakhurdia, the problems existing in Javakheti were not taken into account because of the strained Georgian-Ossetian and Georgian-Abkhazian relations and then they began to be viewed as separatist aspirations from outside. Using the fact that the newly independent Republic of Armenia was in Artsakh war and took the advantage of Georgia as a bridge to connect Armenia to the world, Z...Since the independence of Georgia, a nationalist ideology was developed which was based on the Georgian poet and nationalist I. Chavchavadze's "Trinity of Georgian Nationalism: homeland, language, religion" ideology and began to be realized during the years of governance of Georgia's first president Zviad Gamsakhurdia. National minorities, especially those who survive in their cradle, those who because of historical circumstances were staying in Georgia’s territory, naturally were appeared in the risk zone. The aim of the study of demographic fluctuations in the region of Javakheti in that period of time is to show that in the beginning under the rule of Zviad Gamsakhurdia, the problems existing in Javakheti were not taken into account because of the strained Georgian-Ossetian and Georgian-Abkhazian relations and then they began to be viewed as separatist aspirations from outside. Using the fact that the newly independent Republic of Armenia was in Artsakh war and took the advantage of Georgia as a bridge to connect Armenia to the world, Z. Gamsakhurdia administration, in the context of the global economic crisis, started to worsen the living conditions in the region. He closed all the ways of socio-economic and educational-cultural progressive directions, which forced the majority of Armenians to emigrate. But after the investigation and comparison of demographical data the main problem becomes clear: the hidden prospect of the Gamsakhurdia administration's policy of deportation of Javakheti was the resettlement of the territory by Georgians, often Adjacent and Meskhetian Turks.

Текст научной работы на тему «ԶՎԻԱԴ ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ 1990-1993 ԹԹ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ԶՎհԱԴ ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱՅհ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ 1990-1993 ԹԹ. *

ՀՏԴ 93/94(479.22)

ԱՂԱՎՆհԿՄԱՐՏհՐՈՍՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն aghavni martirosyan@mail.ru

Վրաստանում անկախացումից ի վեր մշակվել է ազգայնական գաղափարախոսություն, որը հիմնվում էր վրաց բանաստեղծ և ազգայնական Ի.Ճավճավաձեի «Վրաց ազգայնականության եռամիասնությունը. հայրենիք, լեզու, կրոն» գաղափարի վրա և սկսեց իրագործվել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի օրոք: Ազգային փոքրամասնությունները, մանավանդ իրենց բնօրրանում գոյատևողները, որոնք պատմական հանգամանքների բերումով Վրաստանի կազմում էին մնացել, բնականաբար, հայտնվում էին ռիսկային գոտում:

Ուսումնասիրության օբյեկտ Ջավախքի տարածաշրջանում տվյալ ժամանակաշրջանի ժողովրդագրական վայրիվերումների հետազոտության նպատակն է ցույց տալ, որ ԶԳամսախուրդիայի օրոք սրված վրաց-օսական և վրաց-աբխազական հարաբերությունների պատճառով Ջավախքում առկա խնդիրները սկզբում պարզապես ուշադրության չէին արժանանում, իսկ հետո սկսեցին դիտարկվել որպես դրսից կազմակերպվող անջատողական նկրտումներ: ԶԳամսախուրդիայի վարչակազմը, օգտվելով նորանկախ ՀՀ-ի' Արցախյան պատերազմի մեջ գտնվելու և Արցախն արտաքին աշխարհի հետ կապող կամուրջ լինելու հանգամանքից, Վրաստանում տիրող համընդհանուր տնտեսական ճգնաժամային ֆոնին սկսեց երկրամասում կենսապայմաններն արհեստականորեն վատթարացնել' տեղում սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային առաջընթացի բոլոր ուղիները փակելով, ինչն էլ տեղաբնիկ հայության մեծամասնությանը մղեց արտագաղթի: Սակայն ժողովրդագրական տվյալների քննման, համեմատության մեթոդով պարզ է դառնում հիմնական խնդիրը. ԶԳամսախուրդիայի վարչակազմի կողմից Ջավախքի հայաթափման քաղաքականության թաքնված հեռանկարը երկրամասի վերաբնակեցումն էր վրացիներով, հաճախ նաև աջարներով ու մեսխեթցի թուրքերով:

Բանալի բառեր' Ջավախք, Վրաստան, Գամսախուրդիա, ժողովրդագրություն, Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա, Ծալկա:

Վրաստանում 1991-1992թթ.-ին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի նախօրեին' 1990թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Վրաստանի Գերագույն Խորհրդի նախագահի ընտրություն, և ձայների 232 կողմ, 5 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հաղթանակ տարավ «Կլոր սեղան-ազատ Վրաստան» խմբավորման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան* 802: Անցնելով իշխանության գլուխ'

* Հոդվածը ներկայացվել է 04.05.2019թ., գրախոսվել' 27.05.2019թ., տպագրության ընդունվել' 17.06.2019թ.:

802 3: “Ьй^ботзз^тЬ ob^m6os, xx Ьй^зэБо”,от^°^о^° 2003, аз- 77

391

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Զ.Գամսախուրդիան իր կողմնորոշումով բացահայտ ցույց տվեց, թե ինչ վերաբերմունք ունի Վրաստանի ոչ վրացի բնակչության նկատմամբ: Առավել ծայրահեղ

վերաբերմունքի արժանացան հատկապես օսերը: Վրաստանի նորընծա առաջնորդը նախևառաջ վերացրեց Հարավ-Օսական ինքնավար մարզը' օսերին Վրաստանում եկվորներ հայտարարելով: Հայերի պարագան մի փոքր այլ էր: Սկզբում Գամսախուրդիան հայամետ վերաբերմունք ցուցաբերեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի մաս ճանաչելով: Սակայն այն հանգամանքը, որ Ջավախքում ևս ինքնավարության մեջ էին տեսնում բոլոր տեսակի սոցիալ-քաղաքական հարցերի լուծումը, սկսեց լուրջ թշնամանք արթնացնել վրացական ազգայնական շրջանակներում: Երկրում տիրող ընդհանուր ճգնաժամով

արդարացված՝ Ջավախքում փորձ չէր արվում մեղմել սոցիալ-տնտեսական ծանր կացությունը, ինչը ստիպեց տեղաբնիկ հայությանը հայացքը դարձնել դեպի հայրենալքում:

Ջավախքում հայ տեղաբնիկ բնակչության տեսակարար կշիռի նվազեցման քաղաքականությունը Վրաստանում կիրառվել է դեռևս խորհրդային տարիներից: Անկախացումից հետո այդ հարցում վրացիներն ավելի անկաշկանդ սկսեցին գործել:

Դեռևս 1989թ.-ին անցկացված համամիութենական մարդահամարի տվյալներով բնակչության ազգային կազմն ընդհանուր առմամբ Վրաստանում հետևյալն էր. ընդհանուր 5,400,841 բնակչության մեջ 3,787,393-ը կամ 70,7%-ը եղել են վրացիներ, 437,21 1-ը կամ 8,1%-ը՝ հայեր, 341,172 կամ 6,3%-ը՝ ռուսներ, 307,556-ը կամ 5,7%-ը՝ ադրբեջանցիներ և այլն803: Վրաստանում ապրող հայերի գերակշիռ մասը ինչպես այժմ, ապրում էր Սամցխե-Ջավախք նահանգում804 և Ծալկայի շրջանում: Առաջինի պարագայում ընդհանուր երկրամասում հայերի թիվը 1989թ.-ի դրությամբ 124,327 էր: Ազգային կազմն ուներ հետևյալ տեսքը. Ախալցխայում 54,822 բնակիչներից 25,648-ը կամ 46,8%-ը վրացիներ էին, 23,469-ը կամ 42,8%-ը՝ հայեր, 3426-ը կամ 6,2%-ը՝ ռուսներ: Ադիգենում 21,282 բնակչությունից 19,491 -ը կամ 91,6%-ը վրացիներ էին, 1237-ը կամ 5,8%-ը՝ հայեր, 294-ը կամ 1,4%-ը՝ ռուսներ: 13,432-ոց Ասպինձայում 10,753-ը կամ 80,1%-ը վրացիներ էին, 2565-ը կամ 19,1%-ը՝ հայեր, 45-ը կամ 0,3%-ը' ռուսներ: Ախալքալաքի շրջանում 3005 վրացի բնակիչ կար, որոնք կազմում էին ընդհանուր թվի 4,3%-ը, 63,092՝ հայ, որոնք 91,3% գերակշիռ մասն էին կազմում, իսկ ռուսները 1737 էին կամ 2,5%-ը, ընդհանուր բնակչության թվաքանակը 69,108 էր: Նինոծմինդայի 37,895 բնակիչներից 454-ը կամ1,2%-ը վրացիներ էին, 33,964-ը կամ 89,6%-ը՝ հայեր, 3161-ը կամ 8,3%-ը՝ ռուսներ805: Նույն մարդահամարի տվյալներով՝ Ծալկայի շրջանում ապրում էր 44,438 մարդ, կար հսկայական հունական համայնք' 27,127 բնակչությամբ՝ ընդհանուր բնակչության 61%-ի չափով, 12,671 -ը տեղաբնիկ հայերն էին' 28,5% -ով, 1613-ը կամ 3,5%-ը՝ վրացիներ, 2281-ը կամ 5,1%-ը՝

3 WB Report: Georgia Among Largest Emigration Countries. Civil Georgia. January 16,

2007.

804 1 994թ.-ին կազմավորված Սամցխե-Ջավախքի նահանգի Սամցխեի (Մեսխունիք, Ախալցխայի գավառ) հատվածը ներկայումս բաժանված է Ադիգենի (մակերեսը՝ 799,5 կմ2), Ախալցխայի (1.010,3 կմ2), Ասպինձայի (Ասպնջակ, 825,3 կմ2) շրջանների: Ջավախքի (Ախալքալաքի գավառ) հատվածն իր հերթին վարչականորեն բաժանված է Ախալքալաքի (1.200 կմ2) և Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա, 1.400 կմ2) շրջանների: Ներկայիս Սամցխե-Ջավախք նահանգի մեջ է ներառված նաև նախկին Գորիի գավառի մեջ մտնող Բորժոմի առողջարանային շրջանը (1.189 կմ2): Նահանգի կազմում ներառված չէ պատմական Ջավախքի անբաժանելի մաս կազմող Ծալկայի շրջանը, որի մակերեսը կազմում է 1.050 կմ2: http://infogeo.ge/teritoriuli%20mowvoba/qalaqebi/mtavari%20gverdi%20fsaqartvelos%20qalaqebi ).html դիտվ. է 10.04.2019, 13:56:

05 Բոգդանովկայի շրջան (Տեղեկագիրք), Բոգդանովկա, 1992, էջ 23:

392

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ադրբեջանցի վերաբնակիչներ, 746-ը կամ 1,8%-ը' ռուս, ուկրաինացի, բելորուս և այլ ընդհանրացված թվով խմբեր806:

Հարկ է նշել, որ չնայած Հայաստանն ու Վրաստանն այդ ժամանակ անկախացման ճանապարհին էին, այնուամենայնիվ արտաքին դիվանագիտական հստակ կուրս երկուստեք չէր մշակվել, Վրաստանի կազմում ապրող հայերի նկատմամբ ազգային քաղաքականությունը դեռևս խմորման փուլում էր, իսկ Գամսախուրդիան «հայ-վրացական դեռևս ոչ բնականոն հարաբերությունները» մեկնաբանում էր հայկական շրջանակներում առկա մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեությամբ, որոնք իրականում բարձրաձայնում էին վրացական իշխանությունների կողմից խորհրդային տարիներից տարածաշրջանում լռեցված հիմնահարցերը:

1991 թ.-ի հունվարի 29-ին Վրաստանի Գերագույն Խորհուրդը հերթական նիստում ընդունեց տարածքային կառավարման մասին օրենք, ըստ որի՝ պետության տարածքում քաղաքների ու շրջանների կառավարման գործառույթն այդուհետև իրականացնելու էր պրեֆեկտը, որին տրվում էին մեծ լիազորություններ: Պրեֆեկտին նշանակում և ազատում էր Վրաստանի Գերագույն Խորհուրդը, նա էլ իր հերթին իր գործունեության համար պատասխանատու էր Գերագույն Խորհրդի նախագահին: Պրեֆեկտը բացարձակապես ինքնուրույն սկզբունքով նշանակում և ազատում էր ինչպես պրեֆեկտուրայի ստորաբաժանումներին, այնպես էլ տեղական հաստատությունների ղեկավարներին, կարող էր անհրաժեշտության դեպքում լուծարել տեղական իշխանության մարմինները և այլն: Այդպիսի լիազորություններով պրեֆեկտը կարող էր ազդել իր կառավարած տարածաշրջանի զարգացան վրա807: Բնականաբար, սա չէր կարող լինել պատահականորեն կայացրած որոշում, քանի որ Վրաստանի Գերագույն Խորհուրդը, որ բռնել էր անկախացման ուղին, ստուգում էր արդեն միս ու արյուն ստացած իր ծրագրի նկատմամբ ազգային փոքրամասնությունների հակազդեցությունը:

Այն բանից հետո, երբ Վրաստանը հանրաքվեով հռչակեց իր անկախությունը, պրեֆեկտուրայի ինստիտուտն ավելի կատարելագործված ձևով սկսեց

գործունեություն ծավալել: Այդ հանգամանքը չէր կարող անտարբեր թողնել Ջավախքի բնակչությանը: Երբ Վրաստանում ծայրաստիճան սրված վրաց-օսական

հարաբերությունները լուծում էին ստանում ռազմական ճանապարհով, Ջավախքում իրադրությունը ևս լարվեց: Այս առումով շատ կարևոր է նշել մի հանգամանք. Օսեթիայում իրադրությունը սրվել էր՝ պայմանավորված ինքնավարությունը պահելու հանգամանքով: Սակայն Ջավախքում տրամադրությունները լարվել էին

պրեֆեկտուրայի ինստիտուտի, ավելի կոնկրետ' դրա ղեկավարության նշանակման սկզբունքի և, առհասարակ, հակաիրավական, հակաժողովրդական, հակահայկական այն օրենքների պատճառով, որոնք կյանքի էր կոչում կենտրոնական իշխանությունը երկրամասում:

Պրեֆեկտուրայի ինստիտուտի ձևավորումից հետո Ջավախքում պրեֆեկտ նշանակվեց ազգությամբ հույն Ավրաամ Մացուկատովը 808, ինչն առաջ բերեց տեղաբնիկ հայ ազգաբնակչության մեծ դժգոհությունը, որն այդ պահին կարող էր ունենալ անկանխատեսեյի հետևանքներ: Նախևառաջ պրեֆեկտի նշանակումն առանց տեղի ազգաբնակչության կարծիքը հաշվի առնելու արդեն հակաժողովրդավարական էր, բայց անկախ դրանից' ջավախքցիները հույս ունեին, որ ելնելով համընդհանուր շահերից' շրջանների պրեֆեկտներ կնշանակվեն տեղում

6 http://www.noravank.am/file/article/127 am.pdf , դիտվ. է 13.11.2016, 17:20:

807 «Հայաստանի Հանրապետություն», Երևան, 1990, մարտի 2:

808 Скаков А., Внутриполитическая ситуация в Грузии, /Грузия: Проблемы и перспективы развития/, РИСИ, Москва, 2002., с. 264:

393

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հեղինակություն վայելող անձինք, որոնք կկարողանային երկրամասի բնակչության և իշխանությունների միջև համագործակցային մթնոլորտ ստեղծել, կամ գոնե պատկերացում կունենային երկրամասի իրական խնդիրների մասին:

Մարտի 17-ին Ախալքալաքում տեղի ունեցավ շրջանի տնտեսությունների ղեկավարների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ նիստ, որը որոշեց մինչև նոր ժողովրդավարական իշխանության ստեղծումը որպես շրջանը կառավարող մարմին հրավիրել լիազոր ներկայացուցիչների ժողով, ինչպես նաև ստեղծել կազմկոմիտե, որը տեղերում պետք է անցկացներ ժողովներ' լիազորներ ընտրելու համար: Նիստում կոչ արվեց բոյկոտել ամսվա վերջում կայանալիք տեղական կառավարման մարմինների' ոչ ժողովրդավարական սկզբունքներով անցկացվող ընտրությունները, որպես որոշիչ գերակա մարմին ընդունել ու ճանաչել նոր ստեղծված լիազորների ժողովների որոշումները809: Նոր կառավարող մարմնի' Ժողովրդական լիազորների խորհրդի մեջ մտնում էին 26 հոգի, նախագահն էր Սամվել Պետրոսյանը: Վրաստանի իշխանությունը սա համարեց «դրսից կազմակերպվող արհեստական գործընթաց», մասնավորապես վրաց արտգործնախարար Գ.Խոշտարիան հայտարարեց, որ ԽՍՀՄ փլուզման դեմն առնելու նպատակով անձամբ Գորբաչովն է պառակտում Վրաստանի ներքին ուժերը810:

Իրադրությունը շտկելու համար իշխանությունը Մացուկատովին ազատեց պրեֆեկտի պաշտոնից' կարծելով, որ խնդիրը նրա անձի մեջ է, և պրեֆեկտ նշանակեց այս անգամ ազգությամբ վրացի, մայրական կողմից հայկական ծագմամբ Վալոդյա Ալելիշվիլուն811: Այդ քայլը չմեղմեց երկրամասի բնակչության դժգոհությունն ու զայրույթը, իսկ առջևում սպասվող նախագահական ընտրություններից առաջ հայերի վստահությունը կորցնելը ենթադրում էր կորցնել համապատասխան թվով քվեներ: Հետևաբար Ալելիշվիլին մայիսի 25-ին ազատվեց Ախալքալաքի շրջանի պրեֆեկտի պաշտոնից: Սակայն մեծ եղավ տեղի հայության հիասթափությունը, երբ հուլիսի 15-ին պրեֆեկտ նշանակվեց Ախալքալաքի շրջանի պետանվտանգության կոմիտեի նախկին նախագահ, դարձյալ ազգությամբ վրացի Վ. Ինասարիձեն812:

Նմանատիպ իրադրություն էր հարևան Բոգդանովկայի շրջանում813, որտեղ իշխանությունները վարում էին ավելի խորը մշակված քաղաքականություն. այդտեղ ևս առանց ժողովրդի ընտրական իրավունքի հաշվառման պրեֆեկտ նշանակվել էր ազգությամբ վրացի Զազա Արձևանիշվիլին814, որն անգամ չէր տիրապետում հայերենին (Վրաստանի կառավարության որոշման համաձայն' Ջավախքում նշանակվելիք պրեֆեկտների համար պարտադիր պայման էր հավասարապես փայլուն տիրապետել հայոց և վրաց լեզուներին): Իրադրությունը բավականին սրվեց, տեղի ունեցան ժողովրդական ինքնաբուխ ցույցեր, որոնք ստիպեցին կառավարությանն այդտեղ ուղարկել պատվիրակերի: Վերջիններս եկան, տվեցին զանազան խոստումներ ու հեռացան՝ տպավորություն թողնելով, որ ժամանակ են շահում մինչև ապագա նախագահական ընտրությունները: Պրեֆեկտի պաշտոնում նշանակումները

նույնատիպ սցենարով էին ընթացել նաև երկրամասի մյուս շրջաններում. Ախալցխայում պրեֆեկտ էր նշանակվել իրեն կոմունիստների ոխերիմ թշնամի հայտարարած ոմն հոգևորական Հայր Թեոդորը (աշխարհիկ անունը' Թամազ

809 «Հայաստանի Հանրապետություն», 1990, մարտի 18:

810 «Ազգ», Երևան, 1991, մարտի 30:

811 «Ազատամարտ», Երևան, 1995, մայիսի 2:

812 Նույն տեղում, մայիսի 7:

813 Առանց տեղի բնակչության կարծիքը հաշվի առնելու՝ 1991 թ.-ի սկզբին շրջանը վերանվանվել է Նինոծմինդա, ինչը թարգմանաբար նշանակում է Սուրբ Նինո: Տե'ս «Ասպնջակ», Երևան, 1991, մարտի 25:

814 Սարգսյան Վ., Սամցխե-Ջավախք-Թռեղքը հայ-վրացական հարաբերությունների հոլովույթում, Երևան, 2006, էջ 90:

394

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Ամբրոլաձե), որից հետո 1991 թ.-ի օգոստոսի 17-ին պրեֆեկտ նշանակվեց ազգությամբ վրացի Զ.Խարիսչարիշվի[ին: Վրաստանում ընդունվող օրենքների մեծամասնությունը չէր բխում երկրի ազգային փոքրամասնությունների շահերից: Ամենացայտունը լեզվի մասին օրենքն էր, որի 13-րդ հոդվածի համաձայն դատավարությունը պետք տեղերում իրականացվեր վրացերեն լեզվով815:

Որքան էլ վրացական իշխանությունները փորձեին արդարացնել, որ երկրում պետական լեզուն վրացերենն է, միևնույն է, աբխազական սցենարի կողքին ջավախահայերին զրկել վրացերենին զուգահեռ սեփական լեզվով

դատավարություններ ու կարևոր այլ ոլորտներում գործունեություն իրականացնելու իրավունքից, նշանակում էր հայ ազգաբնակչության էթնիկ իրավունքների ուղղակի ոտնահարում: Տեղի հայ ազգաբնակչությունը, կարելի է ասել, մեծամասամբ վրացերենին չէր տիրապետում:

Մեկ այլ լուրջ խնդիր էր Վրաստանում ընդունված հանրակրթության մասին օրենքը, որում ոչ մի խոսք չկար մեզ հետաքրքրող տարածաշրջանում ազգային լեզվի ու պատմության դասավանդման մասին816: Ջավախահայ երիտասարդության առաջ իրար հետևից փակվում էին սեփական հողում առաջընթացի բոլոր

հնարավորությունները: 1991 թ.-ի կեսերին Ախալցխայի գյուղատնտեսական

տեխնիկումում փակվեց հայերեն լեզվով ուսուցմամբ հաշվապահական ֆակուլտետը, որն առանց այդ էլ միակն էր դասավանդման լեզվով: Իսկ դրա փակումը ենթադրում էր, որ Ախալցխայում հայ երիտասարդությունը լեզվի պատճառով այլևս մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն չի ունենալու: Վրաստանի իշխանությունը բացահայտ ձևով դրսևորում էր այլընտրանք չունենալու քաղաքականություն:

Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակչությունը վերոնշյալ խնդիրների կապակցությամբ նամակ-դիմում հղեց Զ.Գամսախուրդիային, որում ընդհանուր վրդովմունք հայտնելով' ակնկալվում էր նախագահի արդարացի մոտեցումը: Վերոնշյալ շրջանների համար Վրաստանի Գերագույն խորհուրդը կայացրեց այնպիսի որոշումներ, որոնցով բարձրացված բողոքները լռեցնելու համար սահմանվում էր խնդիրների մասնակի լուծում. կարծես փորձ էր արվում անգործ չերևալուց խուսափել այն պարագայում, երբ տարածաշրջանի կառավարչի պաշտոնի շուրջ լուրջ աղմուկ էր բարձրացել: 1991 թ.-ի հուլիսի 25-ին Վրաստանի Գերագույն Խորհրդի որոշումով «պարզաբանում» մտցվեց Վրաստանի Սահմանադրության 75-րդ հոդվածի կետերի մեջ817: Թույլ տրվեց պետական վրացերեն լեզվի հետ մեկտեղ գերատեսչական մարմիններում և այլ կառույցներում օգտագործել տեղի ժողովրդի լեզուն: Թույլատրվում էր նաև ռուսերենի կիրառումը818:

Նման մթնոլորտում, երբ տարածաշրջանում օրհասական, կարևոր խնդիրների արմատական լուծումը բխում էր հենց վրացական շահերից, իսկ ջավախահայության կողմից դրանց առաջ քաշելը դիտվում էր աբխազական սցենարի հնարավոր կրկնության փորձ Ջավախքում, իշխանությունները սկսեցին իրականացնել կոսմետիկ փոփոխություններ, որոնք իրավիճակը ոչ թե մեղմում էին, այլ ընդհակառակը՝ սրում: Ի վերջո, այդ ամենը հանգեցրեց նրան, որ ջավախահայության մեջ լայն տարածում ստացավ պատմական հայրենիքից դուրս նորմալ կենսապայմանների որոնման միտքը,

Wheatley J. The Integration of National Minorities in the Samtskhe-Javakheti and Kvemo Kartli provinces of Georgia, Flensburg, 2009, p. 7.

816 Ի դեպ, եթե հայոց լեզու առարկան, այնուամենայնիվ, դասավանդման ցածր մակարդակով Ջավախքի դպրոցական ծրագրի մեջ մտցնել հաջողվեց, ապա հայոց պատմության հետ կապված իրադրությունը վերաճել է հիմնախնդրի և առկա է առ այսօր:

817 Վրաստանի սահմանադրության 74-րդ հոդվածով երկրի ողջ տարածքում պետական լեզուն վրացերենն էր և, ըստ այդմ, այն էր օգտագործվում պետական հասարակական օրգաններում, կրթամշակութային այլ հաստատություններում:

818 Սարգսյան Վ., նշվ. աշխ., էջ 99:

395

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ինչն ինքնին արդեն պատմական Ջավախքի ժողովրդագրական պատկերի համար ընդհանրապես և մասնավորապես տեղաբնիկ հայերի տեսակարար կշռի համար աղետի մեկնարկ էր:

Ջավախքում իրավիճակը սրվելուն նպաստեց հատկապես վարչապետ Թ.Սիգուայի' 1991 թ.-ի մայիս 23-ի թիվ 419 կարգադրությունը, որով աքսորավայր պետք է ստեղծվեր Նինոծմինդայի շրջանում819: Դրա համար կատարվում էին մանրակրկիտ ճշգրտումներ աքսորավայրի տեսակի ու ներքին կանոնակարգի վերաբեյալ820: Որոշումը, բնականաբար, պատահական չէր, և Նինոծմինդայի շրջանը որպես աքսորավայրի տարածք ընտրելը հետապնդում էր կոնկրետ նպատակներ.

• աքսորի հետևանքով տարածաշրջան կբերվեին էթնիկ այլ տարրեր, ինչը կնպաստեր շրջանում կարճ ժամանակում շրջանի ժողովրդագրական պատկերի փոփոխությանն՝ ի վնաս տեղաբնիկ հայերի:

• աքսորավայրի կառուցման կոնկրետ վայրի ընտրությունից կարելի էր հասկանալ, որ աքսորի պատրվակով օտար տարր բնակեցնելով Նինոծմինդայի' Հայաստանի հետ ունեցած սահմանային միջանկյալ գոտում, ի վերջո ստեղծվելու էր բուֆերային գոտի ջավախահայության ու Հայաստանի միջև, ինչն այլևս կթուլացներ կապը հայրենիքի հետ:

• աքսորի ենթարվածները, բնականաբար, լինելու էին հանցագործ, օրինախախտ մարդիկ, իսկ նման տարրի, այն էլ օտարազգի, ներկայությունը հայ ազգաբնակչության շրջանում մեծացնելու էր ազգամիջյան բախումների ռիսկերը, ստեղծելու էր մշտական լարված մթնոլորտ, որին հավելյալ այլ' տնտեսական, կրթամշակութային տարատեսակ խնդիրների չդիմանալով' հայ ազգաբնակչությունը լուծումը գտնելու էր ծննդավայրից արտագաղթելու մեջ: Նինոծմինդայի շրջանի պրեֆեկտ Զ.Արձևանիշվի[ին, քաջ գիտակցելով, որ

ջավախահայության հակազդեցությունը չի ուշանա, ինքն առաջինը հայտարարեց, որ այդտեղ աքսորավայր կառուցելու որոշումն անիրականանալի է մի շարք պարզ պատճառներով, որոնց մասին ինքն է կառավարությանը տեղեկացրել: Սակայն ջավախահայությունը դրանով չբավարարվեց և պետական կառավարական վերին օղակներին բողոքագիր ուղարկեց այդ որոշման առնչությամբ' ներկայացնելով դեմ լինելու տասնյակ հիմնավոր փաստարկներ, որոնցից ամենաառաջնայինը անկեղծորեն նշվում էր Հայաստանի հետ սահմանամերձ գոտում աքսորավայրի առկայության դեպքում Մայր Հայաստանի հետ կապի թուլացումը821:

1991 թ.-ի ապրիլի 29-ին Արևմտյան Վրաստանում, մասնավորապես Ռաճայի տարածքում տեղի ունեցավ ուժգին երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց մոտ 200 մարդ, փլուզվեց մոտ 46 000 շինություն ու 1000 արդյունաբերական օբյեկտ822: Հազարավոր մարդիկ մնացին անօթևան, և նրանց բնակարանների հարցով զբաղվելու համար 1991 թ.-ի հուլիսի 26-ին նախագահ Գամսախուրդիայի հրամանագրով ստեղծվեց «Ժամանակավոր արտագարկ շտաբը» (այսուհետև' ԺԱՇ), սակայն այն ստեղծվել էր, որքան էլ մեզ համար տարօրինակ թվա, Սամցխե-Ջավախքի

8,9 Բոգդանովկայի շրջանն, ի հեճուկս հայ բնիկ ազգաբնակչության, վրաց եկեղեցու սուրբ Նինոյի անունով կոչելուց հետո առաջանում է տրամաբանական զավեշտ. այդքան պաշտելի սրբի անունը կրող տարա՞ծքը կարող էր միայն որպես աքսորավայրի նպաստավոր գոտի դառնալ, թե՞ վրացական իշխանությունները հերթական ծրագիրն էին մշակում շրջանի հայ ազգաբնակչությանը վնասելու համար: Ընդ որում' Վրաստանում ինչքան էլ եղավ իշխանափոխություն, մինչ օրս պարզ չէ' Նինոծմինդան աքսորավայր դարձնելու որոշումը վերջնականապես օրակարգից դուրս բերվե՞լ է, թե՞ ոչ:

820 «Ասպնջակ», 1991, օգոստոսի 10:

821 Обращение населения Ахалкалакского и Ниноцминского районов Республики Грузии ко всем демократическим силам Грузии, (տե'ս Սարգսյան Վ., նշվ. աշխ., էջ 100):

822 http://www.ambebi.ge/sazogadoeba/86767-qsasqarsthveslosshi-9-baslisasni-mistsissdzvris-alsbasthosbac-arssesbobsq.html դիտվ. 20.08.2016. 20:37:

396

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

երկրամասում: Վրացական կողմի հավաստմամբ' այդ շտաբը ստեղծվել էր երկրաշարժի պատճառով անօթևան մնացածների բնակարանների հարցը լուծելու համար823:

Սակայն այն փաստը միայն, որ շտաբը ստեղծվել էր ոչ թե աղետի գոտում կամ առավել թեթև բնակեցված որևէ այլ վայրում՝ հենց Ջավախքում, արդեն իսկ ստիպեց հայերին առավել զգոն լինել դրա գործունեության նկատմամբ: Նախ նշենք, որ դեռևս 1990թ.-ի կեսերից արգելվել էր տեղացիներին զբաղվել տների առքուվաճառքով824: Վերոնշյալ աղետից հետո, երբ հարց էր բարձրացել դրանից տուժածների վերաբնակեցման մասին, վրացական իշխանությունների դիտարկման տակ ընկավ միանգամից Ջավախքը, և ամենևին էլ պատահական չէր, որ ԺԱՇ-ը բացվեց հենց այդտեղ: Վրացի վերաբնակիչներին Ջավախքում պետք է հաստատեին, ինչի համար որպես նախորդ օրենքի շարունակություն' ընդունվեց նոր օրենք այն մասին, որ Ջավախքում, մասնավորապես Ախալցխայի, Ադիգենի, Ախալքալաքի, Ասպինձայի և Նինոծմինդայի շրջաններում գտնվող տների առքուվաճառքը պետք է կազմակերպի հենց ԺԱՇ-ը, այն ենթարկվելու և հաշվետու էր լինելու միայն երկրի նախագահին, տների առքուվաճառքի կազմակերպման համար պետական բյուջեից ստանալու էր ֆինանսավորում, ազատված էր լինելու բոլոր տեսակի պետական հարկերից ու տուրքերից, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի վերոնշյալ շրջաններում ունենալու էր առանձին գրասենյակներ: Հրահանգվում էր նաև տեղի կոլտնտեսություններին և այլ կառույցների աշխատանքով ապահովել վրաց վերաբնակիչների՝ ներկայացված ցուցակներում նշված մարդկանց, երաշխավորել այդտեղ նոր հաստատված վրաց ընտանիքների անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը և այլն825:

Բացի այդ ամենից, Գամսախուրդիայի հրամանով ստեղծվել էր նաև Ժողովրդագրական հիմնադրամ, որի գոյության պայմաններում արգելվում էր անհատներին տների առքուվաճառքի գործարքներում գնորդի դերում հանդես գալ, քանի որ վերոնշյալ հիմնադրամն էր լիազորված գնել երկրամասից հեռացողների տները: Ի՞նչն էր այս ամենի մեջ, ի վերջո, ամենավտանգավորը Ջավախքի համար. ԺԱՇ-ը, ինչպես նաև Ժողովրդագրական հիմնադրամը, Սամցխե-Ջավախքում գնում էին տներ և հոգ տանում, որ դրանք, որպես սեփականություն, հանձնվեն բացառապես վրացիներին: Արևմտյան Վրաստանում երկրաշարժի հետևանքով անօթևան

մնացածները ԺԱՇ-ի ջանքերով վերաբնակեցվում էին միտումնավոր հենց Ջավախքում, իսկ Ժողովրդագրական հիմնադրամը վերահսկում էր, որ համընդհանուր տնտեսական և այլ խնդիրների հետևանքով երկրամասը լքած հայերի փոխարեն անպայման այդտեղ գան և բնակվեն վրացիներ826:

Փաստորեն' վրացական իշխանություններն անում էին ամեն հնարավորը' Ջավախքում ազգաբնակչության տեսակարար կշիռը ի վնաս բնիկ հայերի ձևափոխելու համար' տարաբնույթ պատճառներով դեպի երկրամաս կազմակերպելով վրաց, ինչ-որ չափով նաև աջար ազգաբնակչության ներհոսք: Ջավախահայերը, որ վերաբնակեցման գործընթացի կազմակերպմանը հետևում էին լուռ մտավախությամբ, ի վերջո բարձրացրին իրենց բողոքի ալիքը. վրացական իշխանություններին հղվում էին բողոքի նոտաներ, նամակ-դիմումներ, որոնցում վկայակոչվում էր այն հանգամանքը, որ խտրականություն և անարդարություն է ցուցաբերվում ջավախահայության նկատմամբ, քանի որ երբ 1986թ.-ին երկրամասում ևս եղել էր ուժգին երկրաշարժ, և հարյուրավոր ջավախահայեր ևս կորցրել էին իրենց

823 https://zviadgamsakhurdia.wordpress.com/2014/10/08/% A2/#_ednref2 դիտվել է 20.08.2016.

824 Лом Х., Духоборы в Грузии: Исследование Вопроса Земельной Собственности и Межэтнических Отношений в районе Ниноцминда, Фленсбург, 2006, стр. 35.

825 https://zviadgamsakhurdia.wordpress.com/2014/10/08/% A2/#_ednref2 դիտվել է 20.08.2016.

826 «Ազատամարտ», 1991, հուլիսի 21:

397

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

բնակարանները, իշխանությունները չհոգացին նրանց խնդիրների լուծումը' թողնելով այդ մարդկանց բախտի քմահաճույքին, և նրանցից շատերը ստիպված եղան հեռանալ Ջավախքից: Ի հավելումն նշվում էր, որ մինչ Գամսախուրդիան հիմնում էր Ժամանակավոր արտակարգ շտաբը և ապահովում նաև այլ կառույցների միջոցով վրացիների ներհոսքը երկրամաս, Ջավախքում ջրհեղեղի խոշոր հոսանքների պատճառով տուժում էր տնտեսությունը, տեղաբնիկները հայտնվել էին շատ վատ կացության մեջ, սակայն այդ հարցին ևս իշխանությունները չեն բարեհաճել անդրադառնալ և լուծում տալ827:

Սամցխե-Ջավախքում անկանոն ու չհամակարգված էին անտառային տնտեսության ու հողօգտագործման հարցերը. երկրամասի բնակչությունը սահմանված համապատասխան օրենքներով զրկված էր հողի սեփականության իրավունքից' այդպիսով նաև չկարողանալով հողն օգտագործել ըստ նպատակի' մշակաբույսերի աճեցման, շինարարության և այլնի համար: Ախալքալաքի շրջանի ագրոարդյունաբերական միավորումը ստեղծված վիճակի կապակցությամբ նամակ ուղղեց Վրաստանի կառավարությանն առընթեր Հողօգտագործման և հողշինարարաության վարչությանը, սակայն ստացված պատասխանն ըստ էության պարզ էր դարձնում, որ կառավարությունը մտադիր չէ այդ հարցին առհասարակ անդրադառնալ: Իսկ պատճառաբանությունն այն էր, որ կառավարության որոշմամբ ժամականավորապես արգելակվել է հողերի, նաև տնամերձ հողակտորների բաժանորդագրության գործը, իսկ ինչ վերաբերում էր ժամանակավոր օգտագործման հողերին, ապա պետության գործող հողային կանոնադրության 79-րդ հոդվածը թույլ էր տալիս տնտեսությունների դիրեկցիաներին ու կոլտնտեսությունների ընդհանուր ժողովներին կես տարի ժամկետով ժամանակավոր հողատարածք հատկացնել գյուղում ապրող ու աշխատող բանվորներին, ուսուցիչներին, այլ մասնագետների ընտանիքներին: Ընդ որում' արգելվում էր այդ հողակտորների վրա իրականացնել որևէ տեսակի շինարարական աշխատանքներ' ընդհուպ մինչև ցանկապատելը828:

Ինչ վերաբերում է անտառտնտեսությանը, ապա երկրամասի անտառների հիմնական մասը նախ գտնվում էր Ասպինձայի անտառտնտեսության

տրամադրության տակ, այսինքն՝ բավականին հեռու էր և մատչելի չէր դրանց օգտագործումը: Բացի այդ, վրացական իշխանությունները այդ հարցում ստեղծում էին արհեստական խոչընդոտներ՝ սահմանելով զանազան դժվար կատարելի պահանջներ' անտառտնտեսությունների օգտագործման թույլտվությունների ձևակերպման համար829:

Այսպիսով՝ վերոնշյալ տվյալների հիման վրա կարելի է եզրահանգել, որ Սամցխե-Ջավախք երկրամասում բացահայտ ազգային խտրական քաղաքականություն կիրառվեց Վրաստանի անկախացումից հետո երկրի իշխանությունը ստանձնած Զ.Գամսախուրդիայի կողմից, որը, վախենալով օսական ու աբխազական սցենարի կրկնությունից, Ջավախքում տեղի սոցիալ-տնտեսական խնդիրների բարձրաձայնումը սկսեց դիտարկել որպես անջատողական նկրտում և հիմք դրեց ճարահատ արտագաղթի միջոցով տեղաբնիկ հայերի տեսակարար կշռի նվազեցման գործընթացին, որին հետևեց զանազան պատրվակներով երկրամասի

վերաբնակեցումը վրացիներով, նաև մահմեդական տարրերով: Այդ

քաղաքականությունը «ժառանգություն ստացան» նաև երկրի հաջորդ ղեկավարները, այնինչ վերոնկարագրյալ քայլերը դեմոգրաֆիկ ու ռազմավարական վտանգ էին պարունակում առաջին հերթին Վրաստանի համար:

7 Ըստ պաշտոնական տվյալների' ընդհանուր վնասը, որ կրել էր երկրամասը վերոնշյալ ջրհեղեղի հետևանքով, կազմում էր շուրջ 4 մլն ռուբլի:

88 http://www.mita.ora/?l=arm&id=22&news=938 դիտվ. է 21.08.2016, 23:30:

829 Սարգսյան Վ., Ջավախքը 1988-2008 թթ., Երևան, 2009, էջ 37:

398

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ZVIAD GAMSAKHURDIA’S DEMOGRAPHIC POLICY IN JAVAKHK IN 1990-1993

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

AGHAVNIK MARTIROSYAN

Armenian State Pedagogical University ASPU after Kh. Abovyan, PHD Student of the Chair of the History, Yerevan, Republic of Armenia

Since the independence of Georgia, a nationalist ideology was developed which was based on the Georgian poet and nationalist I. Chavchavadze's "Trinity of Georgian Nationalism: homeland, language, religion" ideology and began to be realized during the years of governance of Georgia's first president Zviad Gamsakhurdia. National minorities, especially those who survive in their cradle, those who because of historical circumstances were staying in Georgia’s territory, naturally were appeared in the risk zone.

The aim of the study of demographic fluctuations in the region of Javakheti in that period of time is to show that in the beginning under the rule of Zviad Gamsakhurdia, the problems existing in Javakheti were not taken into account because of the strained Georgian-Ossetian and Georgian-Abkhazian relations and then they began to be viewed as separatist aspirations from outside. Using the fact that the newly independent Republic of Armenia was in Artsakh war and took the advantage of Georgia as a bridge to connect Armenia to the world, Z. Gamsakhurdia administration, in the context of the global economic crisis, started to worsen the living conditions in the region. He closed all the ways of socio-economic and educational-cultural progressive directions, which forced the majority of Armenians to emigrate. But after the investigation and comparison of demographical data the main problem becomes clear: the hidden prospect of the Gamsakhurdia administration's policy of deportation of Javakheti was the resettlement of the territory by Georgians, often Adjacent and Meskhetian Turks.

Keywords: Javakhk, Georgia, Gamsakhurdia, Demographics, Akhalkalaki, Akhaltskha, Ninotsminda, Tsalka.

ДЕМОГРАФИЧЕСКАЯ ПОЛИТИКА ЗВИАДА ГАМСАХУРДИЯ В ДЖАВАХКЕ В 1990-1993 ГОДАХ

АГАВНИК МАРТИРОСЯН

аспирант кафедры истории Армении АГПУ им. Х. Абовяна, г.Ереван, Республика Армения

С момента обретения независимости в Грузии была разработана националистическая идеология, основанная на идеях грузинского поэта и националиста И. Чавчавадзе ''Троица грузинского национализма: Родина, язык, религия", и она начала реализовываться во времена правления первого президента Грузии Звиада Гамсахурдия. Национальные меньшинства, особенно те, кто, выжив в своей колыбели, остались частью Грузии из-за исторических обстоятельств, естественно, оказались в зоне риска.

Исследование, целью которого является изучение демографических потрясений данного периода в регионе Джавахка, должно показать, что из-за сложных грузино-осетинских и грузино-абхазских отношений при Гамсахурдии проблемы в Джавахке сначала просто игнорировались, а затем стали восприниматься как организованные извне сепаратистские устремления. Правительство З. Гамсахурдия, используя тот факт, что новонезависимая Республика Армении находилась в военном положении из-за Арцаха, а сама Грузия для Армении являлась мостом связи с внешним миром, начало на фоне всеобщего кризиса в стране искусственно ухудшать условия в регионе Джавахка, закрывая все пути социальноэкономического и образовательно-культурного прогресса, что побудило большинство местных армян эмигрировать. Основная проблема становится понятной методом сравнения и анализа демографических данных. Перспективой скрытой политики правительства З.Гамсахурдиа по депортации Джавахка было заселение этой территории грузинами, а также аджарами и турками-месхетинцами.

Ключевые слова: Джавахк, Грузия, Гамсахурдия, демография, Ахалкалак, Ахалцихе, Ниноцминда, Цалка.

399

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1919-1923 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ*

ՀՏԴ 93/94(479.25)

ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ., ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն arman.martirosvan.8J@mail.ru

Առաջին աշխարհամարտից հետո միջազգային հարաբերություններում լուրջ փոփոխություններ կատարվեցին, սկիզբ դրվեց ուժերի վերադասավորման և ազդեցության ոլորտների վերաբաժանման անզիջում պայքարին, որի ընթացքում նախկին դաշնակից պետությունները վերածվեցին մրցակիցների: Այդ

համապատկերում ներկայացվում է, թե ինչպես պատերազմի ավարտից անմիջապես հետո իրադարձությունների զարգացմանը զուգընթաց' փոխվեցին նաև մեծ տերությունների քաղաքական դիրքորոշումները' կապված «օսմանյան ժառանգության» հետ: Հենվելով տարբեր տեսակետների ու խնդիրների լուծման զանազան մոտեցումների համադրման ու պատմա-համեմատական մեթոդների վրա' փորձ է արվում համակողմանիորեն վերլուծել Հայկական հարցի վերաբերյալ «դաշնակից» երկրների որդեգրած երկակի քաղաքականության պատճառահետևանքային կապերը։ Հետազոտվում է, թե ինչպես Առաջին աշխարհամարտից հետո արևմտյան երկրները և Խորհրդային Ռուսաստանը Հայկական հարցի լուծումը իրավական դաշտից տեղափոխեցին քաղաքական հարթություն: Ներկայացվում է նաև վերոնշյալ երկրների որդեգրած

զիջողականության քաղաքականության աղետալի հետևանքները հայ ժողովրդի համար, որի արդյունքում Հայաստանից խլվեց նրա պատմական տարածքների մեծ մասը և զիջվեց Քեմալական Թուրքիային:

Բանալի բառեր Փարիզի վեհաժողով, Օսմանյան ժառանգության խնդիր, Մերձավոր Արևելք, դաշնակից երկրներ, Հայկական հարց, Կիլիկիա, Թուրքիայի արտաքին քաղաքականություն, Խորհրդային Ռուսաստան, Լոզանի համաժողով:

Առաջին համաշխարհային պատերազմը, որը սկսել էր աշխարհի քաղաքական քարտեզի վերաձևման համար, ավարտվեց Գերմանիայի ու նրա դաշնակիցների պարտությամբ։ Օսմանյան Թուրքիան 1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում զինադադարի համաձայնագիր ստորագրեց Անտանտի պետությունների հետ և դուրս եկավ պատերազմից: Սակայն պատերազմի ավարտից անմիջապես հետո՝

իրադարձությունների զարգացմանը զուգընթաց, փոխվեցին նաև մեծ տերությունների քաղաքական դիրքորոշումները: «Օսմանյան ժառանգության» բաժանման

հետպատերազմյան ծրագրերը սուր հակասություններ առաջ բերեցին դաշնակիցների ճամբարում: Ի տարբերություն բրիտանական ղեկավար շրջանների՝ Ֆրանսիան դեմ էր Թուրքիայի մասնատմանը, ինչն էլ պայմանավորված էր Օսմանյան կայսրությունում Ֆրանսիայի ունեցած տնտեսական ու ֆինանսական շահերով:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 17.06.2019թ.:

13.03.2019թ., գրախոսվել' 29.03.2019թ., տպագրության

400

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.