Научная статья на тему 'ՖՐԱՆՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ'

ՖՐԱՆՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
89
8
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Եվրամիության անդամակցում / հայկական հարց / Քրդական հարց / Արաբական գարNւն / ՆԱՏO / հեղաշրջման փորձ / "Գորշ գայլեր"

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Աբգարյան Մարգարիտա

Հոդվածը նպատակ է հետապնդում բացահայտելու երկու երկրի՝ միմյանց նկատմամբ վարած արտաքին քաղաքականության շարժառիթները խնդիրների կարգավորման վերաբերյալ ապագայի տեսլականը: Խնդիր է դրվել վերհանել Ֆրանս-թուրքական հարաբերությունների սրման բարելավման պատճառները, ներկայացնել երկրների դիրքորոշումներն ու քայլերը՝ ցույց տալով իրադարձությունների զարգացման ընթացքը: Հետազոտությունն իրականացվել է բնութագրական գրականության վերլուծության մեթոդաբանության հիման վրա: Ուսումնասիրվել է ֆրանս-թուրքական հարաբերությունների պատմական ընթացքը՝ հարաբերությունների խորքային դրդապատճառները վերհանելու համար: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ քաղաքական հարթությունը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա, իսկ տնտեսական ու մշակութային հարթությունը` դրական: Երկկողմ հարաբերութ-յունների տնտեսական ու մշակութային շփման գծերը, փոխադարձ ներդրումները կարևոր տեղ ունեն երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Երկու երկրները միշտ ունեցել են ընդհանուր շահեր, որոնք թույլ են տվել նրանց աստիճանաբար վերականգնելու հարաբերությունները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

TURKEY-FRANCE RELATIONS AT THE BEGINNING OF THE 21ST CENTURY

The article aims to reveal the foreign policy motives of the two countries in relation to each other and to determine the vision of the future solution of problems. The objectives of the article are to reveal the reasons for the aggravation and improvement of the French-Turkish relations, to present the positions and steps of the countries, showing the course of events. The research was carried out on the basis of descriptive and literary analysis methodology. This historical course of French-Turkish relations has been studied in order to re-identify the reasons for the revision of the deep motives of the relationship. As a result of the study, it can be concluded that the political dimension has a negative impact on relations, while the economic and cultural dimension - positive. The economic and cultural aspects of bilateral relations and mutual investments play an important role in the development of economic relations between the two countries. The two countries have always had common interests, which allowed them to restore relations gradually.

Текст научной работы на тему «ՖՐԱՆՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

ՖՐԱՆՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ*

ՀՏԴ 93/94:327 DOI: 10.52063/25792652-2021.2-77

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԱԲԳԱՐՅԱՆ

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի ավագ լաբորանտ և ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն maraaritaabqarvan0@amail.com

Հոդվածը նպատակ է հետապնդում բացահայտելու երկու երկրի' միմյանց նկատմամբ վարած արտաքին քաղաքականության շարժառիթները և խնդիրների կարգավորման վերաբերյալ ապագայի տեսլականը:

Խնդիր է դրվել վերհանել Ֆրանս-թուրքական հարաբերությունների սրման և բարելավման պատճառները, ներկայացնել երկրների դիրքորոշումներն ու քայլերը' ցույց տալով իրադարձությունների զարգացման ընթացքը:

Հետազոտությունն իրականացվել է բնութագրական և գրականության վերլուծության մեթոդաբանության հիման վրա: Ուսումնասիրվել է ֆրանս-

թուրքական հարաբերությունների պատմական ընթացքը' հարաբերությունների խորքային դրդապատճառները վերհանելու համար:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ քաղաքական հարթությունը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա, իսկ տնտեսական ու մշակութային հարթությունը' դրական: Երկկողմ հարաբերությունների տնտեսական ու մշակութային շփման գծերը, փոխադարձ ներդրումները կարևոր տեղ ունեն երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Երկու երկրները միշտ ունեցել են ընդհանուր շահեր, որոնք թույլ են տվել նրանց աստիճանաբար վերականգնելու հարաբերությունները:

Հիմնաբառեր' Եվրամիության անդամակցում, Հայկական հարց, Քրդական հարց, Արաբական գա^ւն, LUSO, հեղաշրջման փորձ, «Գորշ գայլեր»:

Ներածություն

Երկու երկրների առաջին դիվանագիտական շփումները սկսվել են XIV դարից' Ֆրանցիսկոս I-ի և Սուլեյման I Քանունիի իշխանության օրոք: Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները սկսել են ինտենսիվորեն զարգանալ հատկապես 19-րդ դարից: Ֆրանս-թուրքական հարաբերությունների փոփոխականության վրա ազդում են ոչ միայն Հինգերորդ Հանրապետության ղեկավարների քաղաքական հայացքները, այլև համաշխարհային քաղաքականության համատեքստի փոփոխությունը: Փաստն այն է, որ ֆրանս-թուրքական հարաբերությունները երբեք հարթ չեն եղել:

Հիմնվելով ֆրանսիական վերջին պատմագրության, մամուլի, Ֆրանսիայի պետական ու հասարակական կազմակերպությունների փաստաթղթերի վրա ՝ հոդվածում վերլուծել ենք այն պատճառները, որոնց շնորհիվ Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության հետ հարաբերությունները վերջին տարիներին դարձել են Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն: Ֆրանսիան և Թուրքիան,

* Հոդվածը ներկայացվել է 18.05.2021թ., գրախոսվել' 31.05.2021թ., տպագրության ընդունվել' 30.06.2021թ.:

77

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

ստեղծելով երկկողմ կապեր, սկսում են առաջնորդվել ոչ միայն օբյեկտիվ տնտեսական կամ քաղաքական իրողություններով, այլև իռացիոնալ գաղափարներով:

Աստիճանաբար ի հայտ են գալիս որոշակի քաղաքական կարծրատիպեր, որոնք ազդում են երկրների՝ միմյանց ընկալման վրա:

Սույն թեմայի հետազոտումը հնարավորություն է տալիս ավելի խորը ըմբռնելու մեր օրերում երկու երկրների միջև ծավալվող հարաբերությունների առանձնահատկությունները: Ֆրանս-թուրքական հարաբերությունների գիտական ուսումնասիրությունն ու պատմական քննությունը ներկա աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, մասնավորապես Մերձավորարևելւան տարածաշրջանի բազմաշերտ հակասությունների դաշտում քաղաքական կարևոր նշանակություն ունեն:

Ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա ազդող բացասական գործոնները

Ֆրանս-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրը Թուրքիայի՝

Եվրամիությանը անդամակցումն է: Մինչև 2004 թվականը Ֆրանսիայի

ղեկավարությունը կտրականապես դեմ չէր Թուրքիայի անդամակցմանը

Եվրամիությանը, սակայն երբ պարզ դարձավ, որ մեխանիզմը գործարկվել է, սկսեց երկարաձգել գործընթացը: Նախևառաջ Ֆրանսիան Թուրքիայի ԵՄ լիիրավ

անդամակցումը չի ցանկանում, քանի որ վախենում է, որ իր դիրքերը կարող են վնասվել: Անշուշտ, Եվրամիությանը անդամակցելուց հետո Թուրքիան կկարողանա

Եվրախորհրդարանում և Եվրամիության խորհրդում ընդունել իրեն հարմար ցանկացած որոշում: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան պնդում է, որ Թուրքիայի տնտեսությունը բավականաչափ զարգացած չէ ԵՄ-ին անդամակցելու համար (Caylak): Սակայն ըստ Եվրահանձնաժողովի' Թուրքիայի տնտեսական ներուժը սատարում է ֆինանսական համակարգի կայունությանը և խստորեն կառուցված պետական քաղաքականությունը: Հարկ է նշել նաև այն փաստը, որ Թուրքիայի տնտեսությունն ավելի զարգացավ և արտահանման, ներմուծման ծավալները գնալով ավելի աճեցին (Бородкина): Այսպիսով' կարող ենք ասել, որ ԵՄ-ի շրջանակներում Թուրքիան չի լինի ֆինանսական աջակցության կարիք ունեցող երկիր, այլ կարող է ֆինանսական պատասխանատվության բեռը կիսել ԵՄ այլ անդամների հետ: Իհարկե, Թուրքիային իդեալականացնելը հնարավոր չէ. բարձր գնաճն ու գործազրկությունը, Կիպրոսի ճանաչման հարցը և Հայոց ցեղասպանությունը, երկրում քաղբանտարկյալների թիվը միջազգային ասպարեզում Թուրքիային թուլացնող գործոններ են ("Le long I'Union europeenne"): Ինչպես արդեն նշվեց, Ֆրանսիան ներկայացնում է Թուրքիային որպես անդամ չտեսնելու որոշ պատճառներ.1. Թուրքիան մեծ բնակչություն ունի, 2. Թուրքիան ինքնության ու կրոնի առումով այլ երկիր է, 3. Թուրքիայի անդամակցությունը կարող է մեծացնել գործազրկությունը Եվրոպայում: Այսպիսով՝ Ֆրանսիան ոչ մի կերպ չի օգնում առաջ տանել Թուրքիայի շահերը Կիպրոսի հարցում կամ Մերձավոր Արևելքում, իսկ ՆԱՏՕ-ի գործունեության մեջ նրա ռազմական ներդրումը թուրքականից պակաս է (Caylak):

Որպես լարվածության կարևոր պատճառ է դիտվում Կիպրոսի հարցով Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հունաստանին: Կիպրոսի խնդիրը քննարկելիս չի կարելի անտեսել նաև Հայկական հարցի հետևանքները ֆրանս-թուրքական հարաբերություններում:

1970-ականների սկզբին Մարսելում տեղի ունեցած "Heykel Vakasi" հուշարձանի տեղադրումը՝ ի հիշատակ ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն հայերի, Ֆրանսիայի և ազատության համար զոհված հայ փրկարարների հիշատակին, լուրջ լարվածություն է ստեղծել ֆրանս-թուրքական հարաբերություններում: Այս

իրադարձության հետևանքն այն եղավ, որ Թուրքիայի դեսպան Հասան Էսաթ Ըշըքը վերադարձավ Անկարա: Ֆրանսիայի և Թուրքիայի միջև Հայկական խնդրի պատճառով առաջին ընդհարումը սկիզբ է առել հենց այս դեպքից հետո (Vural 104):

78

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

Փաստն այն է, որ 2001 թ.-ին, երբ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց ցեղասպանությունը ճանաչող օրենսդրություն, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Փարիզից և սպառնաց սառեցնել ռազմական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում համատեղ նախագծերը (Манго): Հետագայում Ֆրանսիայի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի օրինագծի ընդունումից հետո, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու դեպքում սպասվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք, թուրքական կառավարությունը սառեցրել Է Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններն ու քաղաքական հանդիպումները: Թուրքիան նաև չեղարկել է ֆրանսիական ռազմանավերի միացման և Թուրքիայում ռազմական ինքնաթիռների վայրէջքի թույլտվությունը (Brown): Դրանից հետո, ինչպես և ակնկալվում էր, 2012 թվականի փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշել է, որ Հայոց ցեղասպանության ժխտման մասին օրենքը հակասահմանադրական է և անվավեր է ճանաչել այն (“French public EU membership”):

Ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա բացասաբար է ազդում նաև Քրդական հարցը: Այս խնդիրը Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից մեկն է 1970-ականներից ի վեր: Փաստն այն է, որ 1983 թվականին Փարիզի քրդական ինստիտուտի հիմնադրմամբ քրդերին աջակցությունն աճեց: Չնայած Ֆրանսիան PKK-ին (Քրդական բանվորական կուսակցություն) ընդունում է որպես ահաբեկչական կազմակերպություն, հյուրընկալում է այդ կազմակերպության անդամներին՝ քրդերին աջակցելու անվան տակ: Այն կետը, որը խնդիր է ստեղծում երկկողմ հարաբերություններում, քրդերի ասոցիացիան է PKK-ի հետ:

Հարաբերությունների լարվածության օրինակներից մեկը՝ 2013թ.-ին Ֆրանսիայում PKK-ի երեք անդամների սպանությունն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի խիստ արձագանքն է այս իրավիճակի նկատմամբ այն հայտարարությամբ, որ նախագահ Օլանդը ճանաչել է նրանցից մեկին: Հիշեցնենք, որ թուրք ուսանող Սևիլ Սևիմլիի ձերբակալությունը, ով իբրև մոտ է PKK- ի հետ, և սոցիոլոգ Փընար Սելեքի վիճելի գործը, ևս օրինակներ են Ֆրանսիայում քննադատված և քրդական հարցի համատեքստում:

Ֆրանս-թուրքական հարաբերություններում մեկ այլ խնդիր է հանդիսանում Արաբական գարնան գործընթացը: Այս գործընթացում Ֆրանսիան վարում էր փոփոխական քաղաքականություն: Թունիսի հեղափոխության ժամանակ Բեն Ալիի ռեժիմին աջակցությունը պատճառ դարձավ, որ տարածաշրջանում վնասվի Ֆրանսիայի իմիջը: Արդյունքում Ֆրանսիան փոխեց իր քաղաքականությունը և փորձեց շտկել այդ իրավիճակը Լիբիական ճգնաժամի պայմաններում: Հիշեցնենք,որ Ֆրանսիան

առանցքային դեր խաղաց Լիբիայում սկիզբ առած ապստամբության շարժումները պատերազմի վերածելու հարցում: Ուշագրավ է, որ Ֆրանսիան դատապարտեց Քադաֆիի ռեժիմը և աջակցեց ԵՄ-ին Լիբիայի դեմ պատժամիջոցների որոշման մեջ: Ֆրանս-թուրքական հարաբերություններում Արաբական գարնան բացասական

գործոնն այն էր, որ Ֆրանսիան աջակցում էր Բեն Ալիի ռեժիմին, Թուրքիան՝ հակառեժիմային ուժերին, որի արդյունքում էլ Ֆրանսիան աջակցում էր Թուրքիայի տնտեսական համագործակցության և ներդրումային ռեժիմի մեջ գտնվող Լիբիայում ռեժիմը տապալած ուժերին (Qaylak):

Լիբիայի ափերին իրենց ռազմանավերի հետ կապված միջադեպից հետո

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև վեճերը թեժանում են: 2020 թվականի հունիսի 17-ին Ֆրանսիան Թուրքիային մեղադրել է այն բանում, որ թուրքական ռազմական նավատորմը սկսել է հետապնդել ֆրանսիական ռազմանավը, որը փորձում էր ստուգել թուրքական նավը, որին կասկածում էին Լիբիայում զենքի մաքսանենգության մեջ (Irish): Արդյունքում Փարիզը դադարեցրել է մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծովային պաշտպանության առաքելությանը, իսկ Անկարան սպասում է ֆրանսիացիների ներողությանը: Պետք է ընդգծել նաև Փարիզի և Անկարայի միջև առկա

79

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

հակամարտության պատճառը. Թուրքիան Միացյալ Նահանգների հաստատմամբ Լիբիայում ռազմական աջակցություն է ցուցաբերում Լիբիայի միջազգայնորեն

ճանաչված Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայզ Սարաջին:

Լարվածության ևս մեկ պատճառ է քուրդ ակտիվիստների սպանությունը Փարիզում: 2013 թվականին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը մեղադրել են Փարիզում քուրդ ակտիվիստուհիների եռյակի սպանության մեջ (Worley): 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի միջնակարգ դպրոցի 47-ամյա ուսուցիչ Սամուել Փաթիի սպանությունը' Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները դպրոցականներին ցույցադրելու պատճառով, ֆրանսիացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախագահ Է. Մակրոնի հայտարարությունները' սպանված ուսուցչի գործողություններին լիակատար աջակցության և այդպիսի ծաղրանկարների հրատարակումը շարունակելու պատրաստակամության մասին, բուռն արձագանք առաջացրեցին իսլամական աշխարհում, հատկապես Թուրքիայում: Ինչ վերաբերում է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներին, ապա դրանք առաջին անգամ տպագրվել են դեռ 2005թ.-ին դանիական “Jyllands-Posten” թերթում: Դրանից հետո Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները բազմիցս տպագրվեցին “Charlie Hebdo” ֆրանսիական ամսագրում, ինչը ի վերջո հանգեցրեց իսլամիստ ահաբեկիչների կողմից 2015 թ.-ին ամսագրի խմբագրության գնդակահարմանը: “Charlie Hebdo’’-ի լրագրողների սպանությունը և դրան հաջորդած մասշտաբային ցույցը ամբողջ Ֆրանսիայում ' ի պաշտպանություն աշխարհիկության և խոսքի ազատության, կարևոր իրադարձություն էր ֆրանսիական մուլտիկուլտուրալիզմի պատմության մեջ և շոշափելի ներդրում իսլամի ընկալման և ֆրանսիական հասարակության մեջ նրա դերի հարցում: Ֆրանսիայի նախագահ է. Մակրոնը, լիովին տեղյակ լինելով իրադարձությունների բացասական հետևանքների մասին, 2020թ.-ի հոկտեմբերի 31-ին “Al Jazeera” հեռուստաալիքին տված հարցազրույցում շեշտեց, որ ծաղրանկարներ հրատարակել է ոչ թե պետությունը, այլ ազատ և անկախ ամսագրերը: Ֆրանսիայի ղեկավարը նաև արտահայտել է այն միտքը, որ անհրաժեշտ է Ֆրանսիայում իսլամը ազատել արտաքին ազդեցությունից, մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը ուժեղացնել և երկրում «լուսավոր իսլամ» կառուցել: Ի պատասխան' էրդողանն ասել է, որ իր ֆրանսիացի գործընկերը հոգեբույժի կարիք ունի: էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան Անկարայից հետ կանչեց իր դեսպանին՝ պատճառաբանելով խորհրդակցությունների անհրաժեշտությունը: Թուրքիայի առաջնորդն իր երկրի

քաղաքացիներին կոչ արեց հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց՝ երկու երկրների սրված հարաբերությունների ֆոնին (Гунеев): Ընդհանուր առմամբ, 2015թ.-ի իրադարձությունները ցույց տվեցին լուրջ պառակտում ֆրանսիական հասարակության մեջ: Ֆրանսիան էրդողանի համար Եվրոպայում իր ազդեցությունը տարածելու առանցքային երկիր է: Փաստն այն է, որ հենց Ֆրանսիայում է այժմ ապրում Եվրոպայի ամենամեծ մուսուլմանականն համայնքը:

Ընդգծենք, որ հակամուսուլմանական հռետորաբանությունն ու գլխաշորի արգելքի օգտագործումը ևս բացասաբար են անդրադարձել երկկողմ հարաբերությունների վրա: Ավելին՝ Ֆրանսիան արդեն ունի բացասական փորձ, երբ 2004թ.-ին ընդունված օրենքը, որն արգելում է դպրոցներում կրոնական խորհրդանիշները, հանգեցրեց իրավիճակի վատթարացմանը և արմատականության նկատելի աճին Ֆրանսիայի մուսուլմանական բնակչության շրջանում (Осипов):

Հիշեցնենք, որ Ֆրանսիան սպառնացել է հասնել ԵՄ պատժամիջոցների կիրառմանը Թուրքիայի նկատմամբ: Այդ ընթացքում Ֆրանսիայի ՆԳՆ-ն արգելք է դրել երկրում «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական խմբավորման գործունեության վրա, որը հայտնի է իր ծայրահեղական գործունեությամբ ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում: «Գորշ գայլեր» ծայրահեղ աջ երիտասարդական կազմակերպությունը հիմնադրվել է Թուրքական ազգայնական շարժում կուսակցության կողմից 196080

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

ականների և 1970-ականների վերջին: Հիմնական թիրախները ձախ քաղաքական գործիչներն ու լրագրողներն էին: Ինչ վերաբերում է սպառնալիքին, ապա նշենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Անկարային սպառնացել է պատժամիջոցներով, եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունը: Ժան-Իվ Լե Դրիանը, ելույթ ունենալով Սենատում, նշել է. «Անկարայի հետ լուրջ տարաձայնությունների երկար ցուցակ ունենք, բայց վերջին շաբաթներին մենք տեղափոխվեցինք երկու դաշնակից երկրների հարաբերությունների մակարդակ: Վիրավորանքները, զրպարտությունները, Ֆրանսիայի և Եվրոպայի դեմ ատելություն հրահրելու ցանկությունը բոլորովին այլ բնույթ ունեն: Դրանք սպառնալիքներ են: Ուստի մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի նախագահը անհապաղ վերջ կդնի այս պահվածքին»:

Հարկ ենք համարում նշել նաև, որ Անկարայի դեմ ԵՄ պատժամիջոցների հարց էր բարձրացվել: ԵՄ դժգոհության թեման էր հետախուզական աշխատանքը, որը Թուրքիան սկսեց Արևելան Միջերկրական ծովում Հունաստանի ու Կիպրոսի հետ վիճելի ջրերում: Այնուհետև Բրյուսելը Անկարայից տեսավ դրական ազդակներ. Աթենքի հետ բանակցությունների վերսկսում, թուրքական նավերի մեկնում իրենց նավահանգիստներ: Ըստ այդմ, որոշվեց հետաձգել պատժամիջոցների հարցը մինչև դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը: Մեկ ամիս չանցած՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը նշեց. «Թուրքիայի կողմից դրական տեղաշարժ տեսնելու մեր ցանկությունը չիրականացավ, ընդհակառակը, Թուրքիան դիմեց սադրանքների և անընդունելի հայտարարությունների: Այս թեմային կանդրադառնանք դեկտեմբերին»:

Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները սրվել են նաև այն բանից հետո, երբ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց բոլոր թուրքերին և իսլամական աշխարհին բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Հարկ ենք համարում հիշեցնել, որ դա տեղի է ունեցել

Ֆրանսիայում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներից, պատմության ուսուցիչ Սամուել Փաթիի սպանությունից և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի կողմից արմատական իսլամի դեմ պայքարի մասին հայտարարություններից հետո: «Ի՞նչն այն չէ Մակրոնի մոտ իսլամի և մուսուլմանների հետ կապված: Այն փաստը, որ պետության ղեկավարը այս կերպ վարվում է իր երկրի միլիոնավոր մուսուլմանների հետ, առաջին հերթին մտքի վերահսկողության կորուստ է: Նա կարիք ունի հոգեկան բուժման»,-ասել է նախագահ Էրդողանը (Беленькая , Коммерсант 5):

Հարաբերությունների սրմանը նպաստել է նաև 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անդրադարձ է կատարել ԵՄ-ին անդամակցելու հետ կապված գործընթացի քննադատությանը: Ըստ Օլանդի՝ հեղաշրջման փորձից հետո ձեռնարկված միջոցառումները վնասում են ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և խոսքի ազատությանը և բացահայտում են ճնշումների ժամանակաշրջանը: Արդյունքում մահապատժի բանավեճերի և Օլանդի քննադատությամբ պայմանավորված՝ Թուրքիան հայտարարել է, որ այս պայմաններում չի կարող դառնալ ԵՄ անդամ: Ինչպես հուլիսի 15-ից առաջ, այնպես էլ հուլիսի 15-ից հետո Ֆրանսիան շարունակում է իր բացասական վերաբերմունքը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նկատմամբ: Հուլիսի 15-ից հետո Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև տնտեսական և մշակութային հարաբերությունները շարունակել են զարգանալ այնպես, ինչպես մինչ այդ էր: Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը մի նախաձեռնություն է, որն իրականացվել է Թուրքիայի զինված ուժերում Ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպության (FETO) մի խումբ զինվորների նախաձեռնությամբ, որը հետ է մղվել հասարակության արձագանքով և ոչ FETO ռազմական կադրերի և ոստիկանության աջակցությամբ: Նախաձեռնությունը չկարողացավ հասնել իր նպատակին: Ֆրանսիան այս գործընթացն

81

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

օգտագործել է որպես ԵՄ անդամակցության խոչընդոտների նոր գործիք:

Ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա ազդող դրական գործոնները

Բացի բացասական ներգործությունից, հարաբերություններում եղել են նաև դրական տեղաշարժեր: Հուլիսի 15-ից հետո երկկողմ հարաբերություններում շարունակվում են դրական տեղաշարժերը տնտեսական ու մշակութային բնագավառում: Արտաքին գործերի նախարարության 2017թ.-ի ֆինանսական բյուջեի նախագիծը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեային ներկայացնելու

կապակցությամբ պատրաստված գրքույկում նշված է, որ Ֆրանսիայի հետ տնտեսական ու առևտրային հարաբերությունները շարունակվում են կայուն կեր-պով ընթանալ, իսկ Ֆրանսիան հանդիսանում է արտահանման առաջատար երկրներից մեկը: Տնտեսական հարաբերությունների շրջանակներում 2016 թ.-ի նոյեմբերի 24-25-ը Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին պաշտոնական այց կատարեց Ֆրանսիա, իսկ հեղաշրջման փորձից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ջան-Մարկ Էյրոն այցելեց Անկարա և այդ առիթով նշեց. «Մեր երկկողմ օրակարգը միայն ճգնաժամերի և սպառնալիքների մասին չէ: Մենք ապագային նայում ենք կառուցողական նախագծերի հետ միասին»:

Հուլիսի 15-ից հետո մշակութային կապերի տեսանկյունից կարևոր է Փարիզում Թուրքիայի դեսպանության Ֆրանսիայի Institut Frangais-ի հետ «Ֆրանսիայի և

Թուրքիայի միջև մշակութային կապերը զարգացնելու նպատակով

համագործակցության համաձայնագիրը» ստորագրելու փաստը: Այս համատեքստում Թուրքիան պետք է ապահովի նորարարական ու ժամանակակից ֆրանսիական կրթություն, ամրապնդի մշակութային կապերն ու փոխանակումները երկու երկրների միջև, ինչպես նաև կրթությունը, կրթաթոշակն ու մշակույթը, աջակցի գեղարվեստական գործունեությամբ երիտասարդների ապագայի պատրաստմանը:

Ընդգծենք, որ սույն հոդվածում ուսումնասիրվել է վերջին տասնամյակի թուրք - ֆրանսիական քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները: Այս տասնամյակի ժամանակահատվածը համապատասխանում է ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) կառավարմանը Թուրքիայում և Նիկոլա Սարկոզիի (2007-2012), Ֆրանսուա Օլանդի (2012-2017) և Էմանուել Մակրոնի (2017-ից) կառավարմանը Ֆրանսիայում: Փաստն այն է, որ Նիկոլա Սարկոզիի նախագահության տարիներին են երկկողմ հարաբերությունները լարվել: Այս

ժամանակահատվածի հիմնական անհամաձայնությունն այն էր, որ Ֆրանսիան կտրականապես դեմ էր Թուրքիայի լիիրավ անդամակցությանը ԵՄ-ին, և դրա հակադրման որոշ պատճառներ բացատրում էր հետևյալ կերպ. «Թուրքիան եվրոպական չէ, և Թուրքիան չունի եվրոպական մշակույթ և արժեքներ» (Qaylak): Հիշեցնենք նաև այն, որ 2007 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ «Թուրքիան տեղ չունի Եվրամիության ներսում» և շարունակել. «Ես ուզում եմ ասել, որ Եվրոպան պետք է իր սահմանները պահպանի, և որ ոչ բոլոր երկրներն ունեն անդամ դառնալու հնարավորություն' սկսած Թուրքիայից, որը տեղ չունի Եվրամիության

կազմում» ( Dogancay- Aktuna 24-39):

Ըստ Տնտեսական զարգացման հիմնադրամի' 2015 թ.-ին ֆրանսիական ներդրումներ են եղել Թուրքիայում ' ավտոմոբիլային, ցեմենտի, էլեկտրոնիկայի, դեղագործության ու ծառայությունների ոլորտներում:Ֆրանսիայում թուրքական ծագմամբ ընկերությունները գործում են կահույքի, տեքստիլի, հագուստի, փոխադրումների, պահեստավորման, նյութատեխնիկական ապահովման,

գյուղատնտեսության և պարենային ապրանքների ոլորտում: Երկկողմ առևտրային հարաբերություններում կարևոր դեր ունի նաև Ֆրանսիայի տրանսպորտի ու տեքստիլ ոլորտը Թուրքիայում: Ավիացիայի և ավտոմոբիլային արդյունաբերությունը առաջին պլան է մղվել միլիոնավոր դոլարներով:1980-2000 թվականներին Ֆրանսիան ընդհանուր

82

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

առմամբ դարձել է առաջին օտարերկրյա ներդրողը Թուրքիայի տնտեսության մեջ' ներդնելով 5,6 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2003 թվականին Թուրքիայի Ֆինանսների նախարարության տվյալներով՝ երկրում եղել է 270 ֆրանսիական ձեռնարկություն, որոնք համապատասխանել են ավտոմոբիլային ու շինարարական ոլորտներին:

Փաստն այն է, որ այս դրական տեղաշարժը բխում է երկու երկրների նախագահների այցերից: Օլանդը այց է կատարել Թուրքիա առաջին անգամ 2014 թ.-ին: Այդ այցի շրջանակներում նախագահները համաձայնագիր ստորագրեցին այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, մաքսատները, գյուղատնտեսությունը և վարկի դյուրացումը: Նույն թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելեց Փարիզ և հայտարարեց, որ համագործակցում է ահաբեկչության հետ, և որ հնարավոր է զարգանան նոր ներդրումներ, ինչպիսիք են՝ պաշտպանությունը, գյուղատնտեսությունը և սնունդը: Այնուամենայնիվ, Օլանդը շարունակեց արտահայտել որոշ դիսկուրսներ, որոնք առաջնորդում են երկու երկրների միջև բացասական հարաբերությունները. «Թուրքիան պատրաստ չէ ԵՄ

անդամակցությանը, և Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը»: Ինչ վերաբերում է Էմանուել Մակրոնի նախագահության շրջանին, ապա 2017 թվականին Մակրոնը շարունակում է նման վերաբերմունքը երկկողմ հարաբերությունների նկատմամբ: Հիշեցնենք, որ 2018թ.-ի սկզբին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Փարիզ այցով Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև պաշտպանական արդյունաբերության մեջ ստորագրվեց «Երկար հեռավորության տարածաշրջանային հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի մասին» համաձայնագիրը, որից հետո հարաբերությունները մեծ առաջընթաց ունեցան (“French public EU membership”)։

Եզրակացություն

Հիմք ընդունելով վերոնշյալ կայուն վերլուծությունները՝ փաստարկվում են երկկողմ հարաբերությունների հիմնական խնդրահարույց ոլորտները, որոնք Ֆրանսիան օգտագործում է որպես գործիք. Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցության հարց, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներ, Քրդական խնդիր, Արաբական գարնան և 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և դրա հետ կապված քննադատություններ: Լարվածության կարևորագույն պատճառներն են Կիպրոսի հարցով Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հունաստանին, Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև վեճերը Լիբիայի ափերին իրենց ռազմանավերի հետ կապված, քուրդ ակտիվիստների, ուսուցիչ Սամուել Փաթիի և լրագրողների դաժան սպանությունների փաստերը: Բացի բացասական ներգործությունից, հարաբերություններում եղել են նաև դրական տեղաշարժեր: Հուլիսի 15-ից հետո երկկողմ հարաբերություններում

շարունակվում են դրական տեղաշարժերը տնտեսական ու մշակութային բնագավառում:

Վերջին տասնամյակի ֆրանս-թուրքական քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերությունների ուսումնասիրության արդյունքն այն է, որ քաղաքական հարթությունը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա, իսկ տնտեսականն ու մշակութայինը ' դրական: Երկկողմ հարաբերությունների տնտեսական ու մշակութային շփման գծերը, փոխադարձ ներդրումները կարևոր տեղ ունեն երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Երկու երկրները միշտ ունեցել են ընդհանուր շահեր, որոնք թույլ են տվել նրանց աստիճանաբար վերականգնելու հարաբերությունները:

83

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

Օգտագործված գրականություն

1. Беленькая, Марианна и Тарханов, Алексей. «Турция нарывается на Францию Отношения Анкары и Парижа приняли угрожающий характер». Газета «Коммерсантъ», №203, 6 нояб. 2020, стр.5.

2. Бородкина, Наталия. Франция–Турция: роль стереотипов в двусторонних отношениях в началеXXIв., 2015.

3. Гунеев, Сергей. «Источник: «МИД Турции вызвал временного поверенного в делах

Франции». Риа Новости, 28 окт. 2020, www.ria.ru/20201028/karikatura-

1581995976.html. Доступно: 31.05.2021.

4. Манго, Эндрю. «Франко-турецкие отношения осложнил армянский вопрос». BBC

News | Русская Служба. 22 декаб. 2011,

www.bbc.com/russian/international/2011/12/111222 turkey france genocide.

Доступно: 31.05.2021.

5. Осипов, Евгений. Карикатуры, франко-турецкое обострение 2020 года и последствия для ислама Франции. Государственный академический университет гуманитарных наук, Россия,г. Москва.

6. Brown, Rachael. “French-Turkish relations on ice over Armenian killings”. ABC, 23 Dec. 2011,www.abc.net.au/worldtoday/content/2011/s3397256.htm. Accessed: 31.05.2021.

7. Dogancay-Aktuna, Seran. “The Spread of English in Turkey and its Current

Sociolinguistic Profile”. ResearchGate, 29 Mar. 2010,pp 24-39,

www.researchgate.net/publication/249024154_The_Spread_of_English_in_Turkey_and_i ts_Current_Sociolinguistic_Profile. Accessed: 31.05.2021.

8. Gentleman, Amelia. “French public given veto on Turkey’s EU membership”, The Guardian, 2 Oct 2004, www.theguardian.com/world/2004/oct/02/eu.france. Accessed:

31.05.2021.

9. Irish, John. “NATO must deal with, not ignore Turkish problem: French official”, Reuters, 17 June, 2020, www.reuters.com/article/us-nato-france-turkey-idUSKBN23O1OR. Accessed: 31.05.2021.

10. Worley, Will. “Turkish intelligence services implicated in unsolved London murder,court documents say”. Independent, 27 Sept. 2016, www.independent.co.uk/news/uk/home-news/turkey-murder-london-unsolved-mehmet-kaygisiz-govemment-securitv-services-agents-court-documents-a7332461.html. Accessed: 31.05.2021.

11. Caylak E§ki, §eyma. "15 Temmuz Sonrasi Turkiye-Fransa ili§kileri:Degi§im

mi?Sureklilik mi?", ResearchGate, 2017,

www.researchgate.net/publication/320697556 15 Temmuz Sonrasi Turkiye Fransa Il iskileri Degisim mi Sureklilik mi. Accessed: 31.05.2021.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

12. Vural Kadri, Mithat. "Cumhuriyet Donemi’nde Turk Kamuoyunda Ermeni Sorunu ",

Academia, 2011, izmir, Turkiye-Fransa ili§kilerinde Ermeni Sorunu, s.104, www.academia.edu/13276994/CUMHUR%C4%B0YET D%C3%96NEM%C4%B0 ND E T%C3%9CRK KAMUOYUNDA ERMEN%C4%B0 SORUNU. Accessed:

31.05.2021.

13. "Le long chemin de l'adhesion turque a l'Union europeenne". Le Monde. 29 janvier.2014, www.lepoint.fr/monde/l-adhesion-de-la-turquie-a-l-ue-est-un-long-chemin-selon-merkel-25-02- 2013-1632116_24.php.

Works Cited

1. Belen'kaja Marianna, Tarhanov Aleksej, "Turcija naryvaetsja na Franciju Otnoshenija Ankary i Parizha prinjali ugrozhajushhij harakter", Gazeta "Kommersant#" №203,6 nojab. 2020,str.5 ["Turkey is Running into France Relations between Ankara and Paris have Become Threatening", The newspaper "Kommersant" No. 203,6 November 2020, p. 5].

84

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

2. Borodkina Natalija Vjacheslavovna,"Francija-Turcija:rol' stereotipov v dvustoronnih otnoshenijah v nachale XXI v.", ["France-Turkey: the Role of Stereotypes in Bilateral Relations at the Beginning of the XXI century"] 2015.

3. Guneev Sergej,"Istochnik:MID Turcii vyzval vremennogo poverennogo v delah Francii", 28 okt. 2020 ["Source:The Turkish Foreign Ministry summoned the Charge d'affaires of France", October 28, 2020], www.ria.ru/20201028/karikatura-1581995976.html

4. Mango Jendiju, "Franko-tureckie otnoshenija oslozhnil armjanskij vopros", 22 dekab. 2011, ["French-Turkish relations were complicated by the Armenian crisis", December 22, 2011], www.bbc.com/russian/international/2011/12/111222_turkey_france_genocide

5. Osipov Evgenij, "Karikatury, Franko-Tureckoe Obostrenie 2020 goda i posledstvija dlja islama Francii",Gosudarstvennyj akademicheskij universitet gumanitarnyh nauk, Rossija,g. Moskva ["Cartoons, the Franco-Turkish Aggravation of 2020 and the consequences for the Islam of France", State Academic University of Humanities, Moscow, Russia].

6. Brown Rachael,“French-Turkish relations on ice over Armenian killings”, 23 Dec. 2011,www.abc.net.au/worldtoday/content/2011/s3397256.htm

7. Dogancay-Aktuna Seran,“The Spread of English in Turkey and its Current

Sociolinguistic Profile”, 29 Mar. 2010,pp 24-39,

www.researchgate.net/publication/249024154_The_Spread_of_English_in_Turkey_and_i ts_Current_Sociolinguistic_Profile

8. Irish John,“NATO must deal with, not ignore Turkish problem: French official”, www.reuters.com/article/us-nato-france-turkey-idUSKBN23O1OR

9. Worley Will,“Turkish intelligence services implicated in unsolved London murder,court documents say”,27 Sept. 2016, www.independent.co.uk/news/uk/home-news/turkey-murder-london-unsolved-mehmet-kaygisiz-government-security-services-agents-court-documents-a7332461. html

10. “French public given veto on Turkey’s EU membership”, www.theguardian.com/world/2004/oct/02/eu.france

11. Qaylak E§ki §eyma,”15 Temmuz Sonrasi Turkiye-Fransa ili§kileri:Degi§im mi?Sureklilik mi?",2017,

www.researchgate.net/publication/320697556_15_Temmuz_Sonrasi_Turkiye____Fransa_Il

iskileri_Degisim_mi_Sureklilik_mi

12. Vural Kadri Mithat,"Cumhuriyet Donemi’nde Turk Kamuoyunda Ermeni Sorunu", 2011, izmir, Turkiye-Fransa ili§kilerinde Ermeni Sorunu, s.104, www.academia.edu/13276994/CUMHUR%C4%B0YET D%C3%96NEM%C4%B0 ND E T%C3%9CRK KAMUOYUNDA ERMEN%C4%B0 SORUNU

13. "Le long chemin de l'adhesion turque a l'Union europeenne"// Le Monde., 29 janvier.2014, www.lepoint.fr/monde/l-adhesion-de-la-turquie-a-l-ue-est-un-long-chemin-selon-merkel-25-02- 2013-1632116_24.php.

TURKEY-FRANCE RELATIONS AT THE BEGINNING OF THE

21ST CENTURY

MARGARITA ABGARYAN

Yerevan State University, Faculty of Oriental Studies,

Chair of Turkic Studies, Senior laboratory assistant, Ph.D. Student, Yerevan, Republic of Armenia

85

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

The article aims to reveal the foreign policy motives of the two countries in relation to each other and to determine the vision of the future solution of problems.

The objectives of the article are to reveal the reasons for the aggravation and improvement of the French-Turkish relations, to present the positions and steps of the countries, showing the course of events.

The research was carried out on the basis of descriptive and literary analysis methodology. This historical course of French-Turkish relations has been studied in order to re-identify the reasons for the revision of the deep motives of the relationship.

As a result of the study, it can be concluded that the political dimension has a negative impact on relations, while the economic and cultural dimension - positive. The economic and cultural aspects of bilateral relations and mutual investments play an important role in the development of economic relations between the two countries. The two countries have always had common interests, which allowed them to restore relations gradually.

Keywords: EU membership, Armenian issue, Kurdish issue, The Arab Spring, NATO, coup attempt,"Gray wolves".

ОТНОШЕНИЯ ТУРЦИИ И ФРАНЦИИ В НАЧАЛЕ 21 ВЕКА

МАРГАРИТА АБГАРЯН

старший лаборант, аспирант кафедры тюркологии факультета востоковедения Ереванского государственного университета г. Ереван, Республика Армения

Статья имеет цель выявить внешнеполитические мотивы двух стран по отношению друг к другу и определить видение будущего решения проблем.

Основными задачами статьи являются выявить причины обострения и улучшения франко-турецких отношений, представить позиции и шаги стран, показывая ход развития событий.

Исследование проводилось на основе методологии описательного и литературного анализа. Данный исторический процесс франко-турецких отношений был изучен, чтобы вновь выявить причины изменений глубинных мотивов их отношений. В результате исследования мы пришли к выводу о том, что политический аспект отрицательно влияет на отношения, в то время, как экономико-культурный аспект - положительно. Экономические и культурные аспекты двусторонних отношений и взаимных инвестиций играют важную роль в развитии экономических отношений между двумя странами. У этих стран всегда были общие интересы, которые позволяли постепенно восстанавливать отношения.

Ключевые слова: членство в ЕС, армянский вопрос, курдский вопрос, «Арабская весна», НАТО, попытка государственного переворота, «Серые волки».

86

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.