ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 2(9), 2021
ՄԱԿ-Ի, ԵԱՀԿ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱԲԽԱՁԻԱՅհ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ*
ՀՏԴ 327: 94 DOI: 10.52063/25792652-2021.2-67
ԽԱՉԻԿ ԱԲԱՋՅԱՆ
Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն abaivan.xachik@gmail. com
Հոդվածի նպատակն է վերհանել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներգրավվածության առանձնահատկությունները Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման գործընթացում իրականացնելով համեմատական վերլուծություն:
Մեր խնդիրն է պարզել երկու հակամարտությունների հիմնական տարբերություններն ու առանձնահատկությունները, ուսումնասիրել ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի դերը հակամարտությունների կարգավորման գործընթացում, վերհանել ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի' երկու հակամարտություններում ներգրավվածության ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները:
Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են վերլուծության, սինթեզի, համադրման մեթոդները: Հատկապես կարևոր է ընդգծել համեմատական վերլուծության մեթոդի կիրառումը հետազոտության ընթացքում:
Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ պայմանավորված երկու հակամարտությունների իրավական ու պատմական առանձնահատկություններով' դրանցում ընդգրկված կողմերն ու կազմակերպությունները ունեն տարբեր հետաքրքրություններ ու շահեր: Կարող ենք փաստել, որ ԵԱՀԿ-ն զգալի ներդրում է ունեցել Հարավային Օսիայի, իսկ ՄԱԿ-ը' Աբխազիայի հակամարտությունների կարգավորման գործընթացում, սակայն երկուսն էլ խնդիրների վերջնական կարգավորման հասնել չեն կարողացել: Հաշվի առնելով, որ հոդվածում հեղինակը ներկայացնում է երեք կազմակերպությունների հիմնական գործիքակազմն ու ներգրավվածությունը հակամարտությունների կարգավորման գործընթացում1 հեղինակը հիմնավորում է, որ երեք կազմակերպություններից ամենամեծ ռեսուրսներն ու գործիքակազմը ունեցել է ՄԱԿ-ը, սակայն հակամարտության կարգավորման տեսանկյունից ամենաարդյունավետը գործել է ԵԱՀԿ-ն:
Հիմնաբառեր' Աբխազիա, Հարավային Օսիա, հակամարտություն,
հակամարտության կարգավորում, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ:
* Հոդվածը ներկայացվել է 15.05.2021թ., գրախոսվել' 02.06.2021թ., տպագրության ընդունվել' 30.06.2021թ.:
67
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
Ներածություն
ԽՍՀՄ փլուզումից հետո հարավկովկասյան հանրապետություններում տեղի ունեցող ազգամիջյան բախումները անկայուն իրավիճակ էին ստեղծել
տարածաշրջանում: Հարավային Կովկասն ինքնին դարձավ աշխարհաքաղաքական բախումների հարթակ' ընդգրկելով միջազգային հարաբերությունների գրեթե բոլոր խոշոր դերակատարներին: Ակնհայտ է՝ այսօր միջազգային հարաբերություններում առանձին պետություններից բացի մեծ դեր ունեն նաև միջազային կազմակերպությունները: Այդ կազմակերպություններից հատկապես ՄԱԿ-ը, որպես միջազգային հարաբերություններում բացառիկ լեգիտիմություն ունեցող
կազմակերպություն, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն՝ որպես Եվրոպայում և եվրոպական հարևանության տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնական երաշխավորներ, ներգրավվեցին հարավկովկասյան հակամարտություններում:
Վրաց-աբխազական հակամարտությունը կրում է հստակ էթնիկ բնույթ և սկիզբ է առնում խորհրդային ժամանակաշրջանից (Lynch 18): 1936թ.-ի դեկտեմբերին ընդունված ԽՍՀՄ սահմանադրությունն ամրագրեց, որ իր կազմի մեջ մտնող ՎԽՍՀ-ի մաս են կազմում Աբխազիայի, Աջարիայի Ինքնավար Հանրապետությունները և Հարավային Օսիայի ինքնավար մարզը (Հայրապետյան 77-82): Այսինքն՝ ՎԽՍՀ կազմում Աբխազիան ունեցել է ավելի բարձր ինքնուրույնության մակարդակ, քան Հարավային Օսիան, որը միջազգային իրավական հարթությունում առավելություն է տայիս Աբխազիային: 1990թ.-ի օգոստոսի 25-ին Աբխազիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունում է պետական ինքնիշխանության մասին հռչակագիր, որը սրում է վրաց-աբխազական հարաբերությունները: Իրավական տեսանկյունից ուսումնասիրելով վրաց-աբխազական հակամարտության նախապատմությունը' կարող ենք փաստել, որ գործ ունենք էթնոքաղաքական հակամարտության հետ (Հայրապետյան 77-82):
Ի տարբերություն վրաց-աբխազական հակամարտության' վրաց-հարավօսական հակամարտության մեջ մեծ է ՌԴ-ի դերը: Նախ Հարավային Օսիայի և ՌԴ կազմի մեջ մտնող Հյուսիսային Օսիայի էթնոդեմոգրաֆիկ կազմը գրեթե նույնն է, ինչը վերջիններիս միավորման ցանկության հիմնական գործոններից է (Suslu 103-107), ինչպես նաև առկա է 1992թ.-ի հունվարի 19-ին Հարավային Օսիայի հանրապետությունում անցկացված համաժողովրդական հանրաքվեի փաստաթուղթը, որն արտահայտում է դրան մասնակցած 53.441 քաղաքացիների մոտ 99%-ի կողմ դիրքորոշումը ՀՕՀ անկախության ու ՌԴ-ի հետ վերամիավորման առնչությամբ (РИА Новости):
Բացի միջազգային իրավական հարթությունում առկա տարբերություններից, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտություններում կա նաև
աշխարհաքաղաքական շահերի տարբերություն: Հարավային Օսիայի
հակամարտության կարգավորման գործում մեծ դեր ունեն միջնորդ պետությունների, կազմակերպությունների և ՌԴ-ի հարաբերությունները, իսկ Աբխազիայի
հակամարտությունը պայմանավորված է նաև վերջինիս դեպի Սև ծով ելք ունենալու կարևորությամբ և միջանցիկ գոտու նշանակությամբ, որը պայմանավորում է միջնորդների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը:
ԵԱՀԿ-ի դերը Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ միջնորդական առաքելությունների իրականացման հիմքում
անվտանգության ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտներն են (Jawad 611-617): ԵԱՀԿ-ն կարող է միջնորդությամբ հանդես գալ միայն այն դեպքում, երբ առկա է տվյալ պետության հրավերը, և ԵԱՀԿ-ն չունի
68
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
պետությանը լուծում պարտադրելու լիազորություն, վերջինս կարող է միայն առաջարկություններ ներկայացնել (Mychajlyszyn 194-201):
ԵԱՀԿ երկարաժամկետ առաքելությունը Վրաստանում ստեղծվեց 1992թ.-ի դեկտեմբերին՝ որպես արձագանք Վրաստանի և Հարավային Օսիայի միջև բախումներին: Այն հանդես եկավ որպես միջնորդ և հնարավորություն տվեց երկխոսել Վրաստանի նախագահ Շևարդնաձեին և Հարավային Օսիայի առաջնորդ Չիբիրովին: Քննարկումների արդյունքում ստեղծվեց «միջնորդական փաստաթուղթ», որը երաշխիք էր տարածաշրջանում կայունության ապահովման համար: Տարիներ տևած բանակցությունները Հարավային Օսիայի կարգավիճակի և Հարավային Օսիա-Վրաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ շոշափելի արդյունքներ չունեցան (Ghebali 280-292):
ԵԱՀԿ մանդատը Վրաստանում ներառում էր զինադադարի ռեժիմի մշտադիտարկում, ռազմական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության
հավաքագրում, բանակցությունների գործընթացի աջակցում, կապերի հաստատում քաղաքական էյիտայի ու բնակչության հետ, ռազմական միջադեպերի հետաքննություն, համագործակցության մեխանիզմների ստեղծում: ԵԱՀԿ-ն նաև դիտորդ նշանակվեց Համատեղ վերահսկիչ հանձնաժողովում (Macfarlane 519-525), իսկ 2000թ.-ին ԵԱՀԿ-ն և ներգրավված մյուս կողմերը պայմանավորվեցին ստեղծել Հատուկ համակարգման կենտրոն, որը բաղկացած էր վրացի ոստիկաններից, օսական զինյալներից և ռուս զինծառայողներից (International Group Crisis): Հատուկ համակարգման կենտրոնի գործունեությունը դադարեցվեց 2004թ.-ին: Որպես պատճառ նշվում էր
հարաբերությունների կարգավորման քաղաքական կամքի բացակայությունը (International Group Crisis): Հակամարտության սրմանը զուգահեռ՝ ԵԱՀԿ-ն ավելացրեց լարվածությունը նվազեցնելու ջանքերը՝ Վրաստան ուղարկելով առաքելության հատուկ ներկայացուցիչ: ԵԱՀԿ-ն նաև առաջարկներ ներկայացրեց ենթակառուցվածքների վերականգնման և տնտեսական զարգացման համար, որի համար շուրջ 10 միլիոն եվրոյի ներդրումներ կատարեց:
ԵԱՀԿ առաքելությունը Հարավային Օսիայում ընդհանուր առմամբ դրական է գնահատվել: 1992թ. հրադադարի մասին համաձայնագիրը պահպանվել է մինչև 2004թ.-ը, և այդ ընթացքում տարածաշրջանում եղել է հարաբերական կայունություն: Միևնույն ժամանակ ԵԱՀԿ-ն անհաջողություններ է գրանցնել հարցի քաղաքական կարգավորման համատեքստում, քանի որ կողմնապահ վերաբերմունք է ունեցել Վրաստանի նկատմամբ (Mychajlyszyn 194-201): Չնայած հակամարտության գոտում ռազմական դիտորդներ ունենալուն, որոնք զեկուցում էին տարածաշրջանում անկայունության սրման մասին, ԵԱՀԿ-ն ոչինչ չձեռնարկեց Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար (Antonenka 23-36):
ԵԱՀԿ դերը Աբխազիայում, ի տարբերություն Հարավային Օսիայի, չնչին է եղել: ՄԱԿ-ի ակտիվ ներգրավվածությունը Աբխազիայում ստիպում էր ԵԱՀԿ-ին հիմնականում հանդես գալ դիտորդի դերում և քայլերը համաձայնեցնել ՄԱԿ-ի հետ: ԵԱՀԿ-ն մասնակցում էր Ժնևում ՄԱԿ-ի հովանավորած բանակցություններին, ներգրավված էր 1993թ. հուլիսի 27-ի հրադադարի համաձայնագրով ստեղծված համատեղ հանձնաժողովում: Երկու կազմակերպությունների միջև կային որոշակի
տարաձայնություններ՝ կապված համատեղ աշխատանքի սկզբունքների ու քայլերի հստակեցման, լրատվամիջոցների աշխատանքի և միջազգային հանրությանն արձագանքելու հետ (Macfarlane 519-525):
ԵԱՀԿ-ն կարողացավ որոշ ժամանակ ապահովել հարաբերական կայունություն, սակայն պետությունների վրա իրական իշխանություն չունենալով և չբերելով քաղաքական որևէ փոփոխություն' չկարողացավ կանխել երկրորդ բախումը 2008թ.-ին: Արդյունքում ԵԱՀԿ դիտորդներին թույլ չտրվեց վերադառնալ Հարավային Օսիա 2008թ.-
69
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
ից հետո, քանի որ Հարավային Օսիայի իշխանությունները կարծում էին' նրանք չեն կարողացել նախազգուշացնել վերահաս բռնկումների մասին, և ԵԱՀԿ առաքելությունը Վրաստանի մանդատում չթարմացվեց 2009թ.-ից հետո (Merlingen and Ostrauskaite 9-12):
ՄԱԿ-ի ներգրավվածությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման գործընթացում
Ի տարբերություն ԵԱՀԿ-ի, որը ներգրավված էր վրաց-հարավօսական հակամարտության կարգավորման գործընթացում, ՄԱԿ-ի դերը զգալի է վրաց-աբխազական հակամարտությունում: Վրաց-աբխազական հակամարտության մեջ ներգրավված են եղել Միավորված ազգերի դիտորդական առաքելությունը Վրաստանում (UNOMIG), որն ուներ կարևորագույն դերակատարում հակամարտության կարգավորման գործում, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR), համեմատաբար ավելի քիչ դերակատարում ունեցող ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) և ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը (UNOCHA) (Stewart 11-15):
Վրաստանը, ելնելով երկրում ստեղծված անկայուն իրավիճակից, դիմեց ՄԱԿ-ին՝ խաղաղապահ ուժերի տեղակայման խնդրանքով: ՄԱԿ-ը մերժեց այն՝ հաշվի առնելով խաղաղապահ գործողությունների նախկին բացասական փորձը և այդ ժամանակաշրջանում ունեցած ծանրաբեռնվածությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993թ.-ի օգոստոսի 24-ին N858 բանաձևով որոշեց ստեղծել UNOMIG-ը, որի նպատակը 1993թ. հուլիսի 27-ին վրաց-աբխազական հրադադարի մասին պայմանագրի համապատասխանությունը ստուգելն էր (United Nations Security Council): ՄԱԿ-ը բավականին դանդաղ էր մտնում իր միջնորդական դերի մեջ, որը տարածաշրջանում խորացնում էր անկայունությունը: Դա բացատրվում էր նրանով, որ ՌԴ-ն առանձին օրակարգով հանդես էր գալիս միջնորդությամբ՝ առանց հաշվի առնելու ՄԱԿ-ի միջնորդական առաքելությունը (Stewart 11-15):
1996թ.-ին ստեղծված «Վրաստանի ընկերներ» խումբը (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա), 1997թ.-ին ստեղծված Համակարգման խորհուրդը, որին անդամակցում էին ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և «Վրաստանի ընկերներ»-ը, կենտրոնացած էին ռազմական գործողությունների, անվտանգության խնդիրների մշտական վերսկսման, փախստականների, տեղահանված անձանց, տնտեսական ու սոցիալական խնդիրների վրա, սակայն իրականում չկարողացան ապահովել որևէ իրական լուծում: ՄԱԿ-ը պատշաճ չէր զբաղվում Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրների ուսումնասիրությամբ, որը հանգեցնում էր ՌԴ-ի դերի մեծացմանը և խորացնում առկա ճգնաժամը:
ՄԱԿ-ի անկարողությունը հակամարտության իրական լուծման գործում ի հայտ եկավ 2008թ.-ի իրադարձությունների ժամանակ: Երբ ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց Հարավային Օսիայում զորքեր տեղակայելուց առաջ, խորհրդի մշտական անդամներից ոչ մեկը չկարողացավ դադարեցնել միջամտությունը կամ սահմանափակել դրա հետևանքները (Antonenka 23-36):
ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը վերջնականապես ավարտվեց 2009թ.-ին, երբ ՌԴ-ն վետո դրեց UNOMIG-ի մանդատը երկարաձգելու բանաձևի ընդունման վրա:
Թեև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1993-2008թթ.-ի ընթացքում ընդունել է 40 բանաձև Աբխազիայի վերաբերյալ, հակամարտության վերջնական լուծման հասնել չի կարողացել:
70
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
ԵՄ-ի ներգրավվածությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում
Ի տարբերություն նախորդ երկու կազմակերպությունների' ԵՄ-ի դերը Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում հիմնականում սահմանափակվում է մարդասիրական ու ֆինանսական աջակցության ցուցաբերումով: 1992-2004թթ.-ին ԵՄ-ն Վրաստանին տրամադրեց 420 միլիոն եվրո, որի շնորհիվ ԵՄ Հանձնաժողովին առաջարկվեց դիտորդ լինել Հարավային Օսիայում և աջակցել ԵԱՀԿ-ին՝ խաղաղության հասնելու ջանքերում:
ԵՄ-ն Հարավային Կովկասի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում և ցանկանում էր մեծացնել իր դերը տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ներգրավվել նաև հակամարտությունների կարգավորման գործընթացում (Coppieters 13-21): ԵՄ-ի դերը Վրաստանում հատկապես ակտիվացավ «Վարդերի հեղափոխություն»-ից հետո, երբ ԵՄ-ն հանդես եկավ միանգամից մի քանի նախաձեռնություններով: 2003թ.-ին ԵՄ խորհուրդը ֆինլանդացի Թալվիտիեին նշանակեց որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ: 2004թ.-ին ստեղծվեցին Վրաստանում Եվրամիության օրենքի գերակայության առաքելությունը (EU JUST THEMIS) և Համայնքների առողջապահության արդյունքների երկարացման (ECHO) ծրագրերը, որոնք հսկայական օգնություն ցուցաբերեցին նաև Աբխազիայի փախստականներին (Popescu 17-22):
2007թ.-ին ԵՄ հանձնաժողովը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը կազմակերպեցին փաստահավաք համատեղ առաքելություն՝ հասկանալու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԵՄ-ն՝ տարածաշրջանում կայունության բարելավման ուղղությամբ: Առաքելության արդյունքում առաջարկվում էր ենթակառուցվածքների վերականգնում, որոնք միացնում էին Վրաստանը, Աբխազիան ու Հարավային Օսիան, սևծովյան երկաթուղու վերականգնում, կրթական, տեղեկատվական նախագծերի իրականացում և իրավապահների միջև համագործակցություն: Այս միջոցառումներից շատերը կյանքի չկոչվեցին ռուս-վրացական պատերազմի բռնկման պառճառով:
2005թ.-ին ԵՄ անդամներ Էստոնիան, Լատվիան, Լիտվան ու Լեհաստանը, ԵՄ անդամության թեկնածուներ Ռումինիան ու Բուլղարիան ստեղծեցին ոչ պաշտոնական խումբ՝ «Վրաստանի նոր ընկերներ», և հանդես եկան որպես նոր քաղաքականության կողմնակիցներ՝ պաշտպանելով ԵՄ ավելի մեծ դերակատարման անհրաժեշտությունը բանակցություններում: Տարածաշրջանում լարվածության բարձրացումով՝ ԵՄ-ն այլ դերակատարների հետ նշանակալի դեր ունեցավ բանակցություններում (Merlingen and Ostrauskaite 9-12):
ԵՄ-ն նույնպես չկարողացավ կանխել Ռուսաստանի ու Վրաստանի միջև բախումը, սակայն ակտիվ դեր ունեցավ խնդրի կարգավորման բանակցություններում: 2008թ.-ի օգոստոսի 12-ին ստորագրվեց Սարկոզի-Մեդվեդև կարգավորման ծրագիրը: Այն կոչ էր անում բանակցություններ վարել ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Աբխազիայում և միջնորդական մանդատ տրամադրել ԵՄ-ին: Հակամարտության կարգավորումից անմիջապես հետո ԵՄ-ն ստեղծեց տարածաշրջանում դիտորդական առաքելություն (EUMM), որը գործում էր որպես խաղաղապահ առաքելություն Եվրոպական անվտանգության ու պաշտպանության քաղաքականության (ESDP) շրջանակներում:
2008թ.-ի բախումից հետո ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ի առաքելությունը տարածաշրջանից հեռացվեցին և արդյունքում ԵՄ-ն դարձավ Հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտություններում ներգրավված միակ կազմակերպությունը:
71
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի' Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում ներգրավվածության SWOT վերլուծություն
SWOT վերլու- ծություն ՄԱԿ ԵԱՀԿ ԵՄ
Միջազգային Տարածաշրջանային Վրաստանի' ԵՄ
հարաբերություն- անվտանգությանկա ինտեգրման ցանկություն
ների ամենահեղինա- զմակերպություն
կավոր Ֆինանսական և
կազմակերպություն Ե'վ Վրաստանը, և' մարդասիրական
ՌԴ-ն հավասար օգնության ցուցաբերում
Հակամարտությունն իրավունքներով
երի լուծման հաջող անդամներ են Փափուկ ուժի
Ուժեղ փորձ քաղաքականություն
կողմեր Հրադադարի ռեժիմի
Ամենաընդգրկուն ապահովում 2008թ. միջնորդական
հարթակի և առաքելության ստեղծում
արձագանքի Իրավիճակային
հնարավորություն փոփոխությունների
ճկուն մեխանիզմ
Միջամտելու և
մանդատի
լիազորություն
Բարդ կառուցվածք Որևէ լուծում/որոշում Միասնական
և որոշումների պարտադրելու մոտեցումների
կայացման անկարողություն բացակայություն անդամ
երկարատև պետությունների
գործընթաց Քաղաքական շրջանում
կայունության
ԱԽ մշտական ապահովման Միասնական
անդամների վետոյի ձախողում որոշումների կայացման
իրավունք երկար ու բարդ
ՌԴ-ին դիմակայելու գործընթաց
Թույլ Իրավիճակի հստակ
կողմեր փոփոխությանն մեխանիզմների ու ԵՄ բազմաթիվ
արագ քայլերի մարմինների տարբեր
արձագանքելու ոչ բացակայություն նպատակների
ճկուն մեխանիզմ առկայություն
Ֆինանսական ու
Տարբեր գերատես- ռազմական Անդամ պետություններ-
չությունների միջոցների սղություն ՌԴ հարաբերությունների
աշխատանքների տարբերություն
համակարգման
մեխանիզմի
բացակայություն
Հնարա- Աբխազիայի ու Անվտանգության Վրաստան-ԵՄ
վորութ- Հարավային Օսիայի տարբեր հարաբերությունների
յուններ անկախության կամ ասպեկտների շարունակական
72
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
Վրաստանի ընդգրկվածություն խորացում
տարածքային ամբողջականության Հակամարտու- Ֆինանսական նոր
ճանաչում թյունների ռեսուրսների ներդրման
կարգավորման նոր հնարավորություն
Հակամարտու- մեթոդների ու
թյունների սրման գործիքակազմի Հակամարտություններու
պարագայում նոր առկայություն մ ներգրավված ներկայիս
մանդատի միակ կազմակերպության
ձեռքբերում և կարգավիճակ
միջամտության իրականացում Անդամ պետությունների փորձառություն միջնորդական առաքելություններում
Համագործակցությա ՄԱԿ-ի հետ Անդամ պետություններ-
ն դժվարություն այլ համատեղ ՌԴ հարաբերությունների
կազմակերպությունն գործողությունների մերձեցում
երի հետ խնդիրներ Կողմնակալ
Կողմնակալ Կողմնակալ վերաբերմունք
Սպառնա- վերաբերմունք վերաբերմունք Վրաստանի նկատմամբ
լիքներ Վրաստանի Վրաստանի
նկատմամբ նկատմամբ
Անդամ Քաղաքական
պետությունների ազդեցության
ինքնավարության բացակայություն ասպեկտի անտեսում
Եզրակացություն
Կարող ենք փաստել որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում երեք կազմակերպություններն էլ ունեցել են որոշակի ազդեցություն:
Իհարկե, տարբերություններ առկա են ոչ միայն հակամարտությունների կարգավորման նկատմամբ ունեցած մեթոդական մոտեցումներում, այլև աշխարհաքաղաքական և մի շարք այլ ոլորտներում:
Կարող ենք եզրակացնել, որ՝
1. Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտություններն ունեն զգալի տարբերություններ, որոնք պայմանավորում են դրանցում ընդգրկված կողմերի ու կազմակերպությունների հետաքրքրություններն ու շահերը:
2. ԵԱՀԿ-ն զգայի ներդրում է ունեցել Հարավային Օսիայի, իսկ ՄԱԿ-ը՝ Աբխազիայի հակամարտությունների կարգավորման գործընթացում, սակայն երկուսն էլ խնդիրների վերջնական կարգավորման հասնել չեն կարողացել:
3. ԵՄ-ն, ի տարբերություն ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի, որոնք միայն մեկ հակամարտության մեջ են զգայի չափով ներգրավվել, մասնակցություն է ունեցել և' Աբխազիայի, և' Հարավային Օսիայի հակամարտություններում:
73
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
4. ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն կարողացել են որոշակի ժամանակահատվածում կայունացնել լարված իրավիճակը տարածաշրջանում, սակայն խորքային խնդիրներին չանդրադառնալու պատճառով 2009 թվականից հետո դուրս են մղվել հակամարտություններից:
5. ԵՄ-ն, թեև հակամարտությունների կարգավորման գործընթացում զգալի ներդրում չի ունեցել մինչև 2008 թվականը, սակայն դրանից հետո պայմանավորված նաև ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի դուրս մղմամբ՝ զգալիորեն ակտիվացրել է իր ջանքերը հակամարտությունների սառեցման և ստատուս քվոյի պահպանման ուղղությամբ:
6. Երեք կազմակերպություններից ամենամեծ ռեսուրսներն ու գործիքակազմը ունեցել է ՄԱԿ-ը, սակայն հակամարտության կարգավորման տեսանկյունից ամենաարդյունավետը գործել է ԵԱՀԿ-ն:
Օգտագործված գրականություն
1. Հայրապետյան, Արշակ. «Վրաց-աբխազական հակամարտության իրավական տեսանկյունները». Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 3, Երևան, 2013, էջ 77-82:
2. «Акт провозглашения независимости Южной Осетии». РИА Новости, 10 Мая 2017, https://ria.ru/20170529/1495085320.html. Досупно: 14.05.2021.
3. Antonenka Oksana. "A War with No Winners". Global Politics and Strategy 50(5), 2008, pp. 23-36.
4. Coppieters, Bruno. "The EU and Georgia: time perspectives in conflict resolution".
Occasional Paper n 70, Paris, 2007, pp. 13-21.
5. International Group Crisis. "Georgia's South Ossetia Conflict: Make Haste Slowly". Tbilisi/Brussels: ICG Europe Report N183, 7 June 2007.
6. Jawad, Pamela. "Conflict Resolution through Democracy Promotion? The Role of the OSCE in Georgia". Democratization 15 (3), 2008, pp. 611-617.
7. Lynch, Dov. "Why Georgia Matters." Institute for Security Studies. Chaillot Paper n°86, Paris, 2006, p. 18.
8. Macfarlane, Neil. "On the Front Lines in the near Abraod: The CIS and the OSCE in Georgia's Civil Wars". Third World Quarterly 18 (3), 1997, pp. 519-525
9. Merlingen, Michael and Ostrauskaite, Rasa. "EU Peacebuilding in Georgia: Limits and achievements". Leuven Centre for Global Governance Studies, Belgium, 2009, pp. 9-12
10. Mychajlyszyn, Natalie. "The OSCE and Regional Conflicts in the Former Soviet Union". Regional and Federal Studies 11 (3), 2001, pp.194-201.
11. Popescu, Nicu. "The EU and Civil Society in Georgia- Abkhaz Conflict". MICROCON Policy Working Paper 15, Brighton, 2010, pp. 17-22.
12. Stewart, Susan. "The Role of the United Nations in the Georgian-Abkhazian Conflict". Ethnopolitics and Minority Issues in Europe (2), Germany, 2003, pp. 11-15
13. Suslu, Zafer. "Georgia at a Glance; Abkhazian and South Ossetian Conflict". IBSU International RefereedMulti-diciplinary Scientific Journal N1, Tbilisi, 2006, pp. 103-107.
14. Victor-Yves, Ghebali. "The OSCE Mission to Georgia (1992-2004): The failing art of half-hearted measures". Helsinki Monitor, 2004, pp. 280-292.
15. United Nations Security Council Resolution N 858. 1993.
https://digitallibrary.un.org/record/171724?ln=en. Accessed: 14 May 2021
74
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
Works Cited
1. Hayrapetyan Arshak, «Vrac-abxazakan hakamartut'yan iravakan tesankyunnery'».
2. Lraber Hasarakakan Gitut'yunneri, № 3, Erevan, 2013, e'j 77-82 [Legal aspects of the Georgian-Abkhazian conflict". Bulletin of Social Sciences, No. 3, Yerevan, 2013, pp. 7782].
3. “Akt provozglashenija nezavisimosti Juzhnoj Osetii”. RIA Novosti, 10 Maja 2017
4. ["The Act of declaring the independence of South Ossetia". May 10, 2017], https://ria.ru/20170529/1495085320.html
5. Antonenka, Oksana. “A War with No Winners.” Global Politics and Strategy 50(5), 2008, pp. 23-36.
6. Coppieters, Bruno. “The EU and Georgia: time perspectives in conflict resolution.” Occasional Paper n 70, Paris, 2007, pp. 13-21.
7. International Group Crisis. “Georgia's South Ossetia Conflict: Make Haste Slowly” Tbilisi/Brussels: ICG Europe Report N183, 7 June 2007.
8. Jawad Pamela. “Conflict Resolution through Democracy Promotion? The Role of the OSCE in Georgia.” Democratization 15 (3), 2008, pp. 611-617.
9. Lynch Dov. "Why Georgia Matters." Institute for Security Studies. Chaillot Paper n°86, Paris, 2006, p. 18.
10. Macfarlane, Neil. “On the Front Lines in the near Abraod: The CIS and the OSCE in Georgia's Civil Wars.” Third World Quarterly 18 (3), 1997, pp. 519-525
11. Merlingen, Michael and Ostrauskaite, Rasa. “EU Peacebuilding in Georgia: Limits and achievements.” Leuven Centre for Global Governance Studies, Belgium, 2009, pp. 9-12
12. Mychajlyszyn, Natalie. “The OSCE and Regional Conflicts in the Former Soviet Union.” Regional and Federal Studies 11 (3), 2001, pp.194-201.
13. Popescu, Nicu. “The EU and Civil Society in Georgia- Abkhaz Conflict.” MICROCON Policy Working Paper 15, Brighton, 2010, pp. 17-22.
14. Stewart, Susan. “The Role of the United Nations in the Georgian-Abkhazian Conflict.” Ethnopolitics and Minority Issues in Europe (2), Germany, 2003, pp. 11-15
15. Suslu, Zafer. “Georgia at a Glance; Abkhazian and South Ossetian Conflict.” IBSU International Refereed Multi-diciplinary Scientific Journal N1, Tbilisi, 2006, pp. 103-107.
16. Victor-Yves, Ghebali. “The OsCe Mission to Georgia (1992-2004): The failing art of half-hearted measures.” Helsinki Monitor, 2004, pp. 280-292.
17. United Nations Security Council Resolution N 858. 1993.
https://digitallibrary.un.org/record/171724?ln=en. Accessed: 14 May 2021
UN, OSCE AND EU INVOLVEMENT IN THE SETTLEMENT OF ABKHAZIA AND SOUTH OSSETIA CONFLICTS: COMPARATIVE ANALYSIS
KHACHIK ABAJYAN
Yerevan State University, Faculty of International Relations,
Chair of Political Institutions and Processes, Ph.D. Student,
Yerevan, Republic of Armenia
The purpose of the article is to reveal the peculiarities of the involvement of the UN, the OSCE and the EU in the settlement of the conflicts in Abkhazia and South Ossetia by conducting a comparative analysis. Our task is to find out the main differences and peculiarities of the two conflicts, to study the role of the OSCE, the UN, the EU in the conflict settlement process, to
75
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
identify the strengths and weaknesses, opportunities and threats of the OSCE, the UN and the EU in both conflicts.
Both scientific (analysis, synthesis, historical principle) and special (logical-comparative, comparative) methods were used during the research.
As a result of the research, we have come to the conclusion that due to the legal-historical peculiarities of the two conflicts, the parties and organizations involved in them have different interests. We can say that the OSCE and the UN have made a significant contribution to the settlement of the conflicts in South Ossetia and Abkhazia respectively, but both have not been able to reach a final settlement. Given that the author presents the main tools and involvement of the three organizations in the conflict resolution process, the author argues that the UN had the largest resources and tools amongst the three organizations, but the OSCE was the most effective in resolving the conflict.
Keywords: Abkhazia, South Ossetia, conflict, conflict resolution, UN, OSCE, EU.
УЧАСТИЕ ООН, ОБСЕ И ЕС В УРЕГУЛИРОВАНИИ КОНФЛИКТОВ В АБХАЗИИ И ЮЖНОЙ ОСЕТИИ: СРАВНИТЕЛЬНЫЙ АНАЛИЗ
ХАЧИК АБАДЖЯН
аспирант кафедры политических институтов и процессов факультета международных отношений Ереванского государственного университета г. Ереван, Республика Армения
Цель статьи - путем проведения сравнительного анализа выявить особенности участия ООН, ОБСЕ и ЕС в урегулировании конфликтов в Абхазии и Южной Осетии. Наша задача - выяснить основные различия и особенности двух конфликтов, изучить роль ОБСЕ, ООН, ЕС в процессе урегулирования конфликта, выявить сильные и слабые стороны, возможности и угрозы ОБСЕ, ООН и ЕС в этих двух конфликтах.
В ходе исследования использовались как научные (анализ, синтез, исторический принцип), так и специальные (логико-сравнительные, сравнительные) методы.
В результате проведенного исследования мы пришли к выводу о том, что в силу историко-правовых особенностей двух конфликтов вовлеченные в них стороны и организации имеют разные интересы. Можно сказать, что ОБСЕ и ООН внесли значительный вклад в урегулирование конфликтов в Южной Осетии и Абхазии соответственно, но и они не смогли достичь окончательного урегулирования. Учитывая, что автор представляет основные инструменты и участие трех организаций в процессе урегулирования конфликта, утверждается, что ООН располагала самыми большими ресурсами и инструментами среди всех трех организаций, но ОБСЕ была наиболее эффективной в урегулировании конфликта.
Ключевые слова: Абхазия, Южная Осетия, конфликт, разрешение конфликта, ООН, ОБСЕ, ЕС.
76