Научная статья на тему 'ԱՐԱՐՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ'

ԱՐԱՐՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
53
8
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
հասարակական վտանգավորություն / նվազ կարևորություն / աննշանություն / նպատակահարմարություն / շարժառիթ / հայեցողական քրեական հետապնդում / քրեական հետապնդումը դադարեցնել

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Ալեքսանյան Արուսյակ

Հոդվածի նպատակն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավո-րությունը կորցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ինստիտուտի ներդրման առաջին քայլերի, նյութական ու դատավարական իրավանորմերով կարգավորման առանձնահատկությունների վերհանումը: Մեր խնդիրն է՝ ներկայացնել հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում կարգավարումները բացահայտել դրա դատավարական արմատները: Ընդ որում, դատավարական այդ արմատների բացահայտումը հետագայում կարող է հիմք դառնալ օրենսդրական փոփոխությունների, որի հետևանքով բնույթով դատավարական ինստիտուտի կանոնակարգումը «դուրս կարող է հանվել» քրեական օրենքի դաշտից այն կարգավորել դատավարական օրենսդրությամբ. հարցի այդ կարգավորումն ունի ոչ միայն զուտ տեսական նշանակություն, այլև կարևոր է գործնականում առաջ եկող մի շարք հարցերի լուծման համար (օրինակ՝ նյութական քրեական օրենքով հարցի կարգավորման պայմաններում «...քրեական հետապնդումը դադարեցնել» ձևակերպման փոխարեն օգտագործվում է «հանցագործություն չի համարվում...» ձևակերպումը, ինչի արդյունքում անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս նա ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ այլն): Մյուս կողմից սակայն հարկ է ընդգծել, որ սույն հետազոտության շրջանակներում մեր խնդիրը, ինչպես նշեցինք, շատ ավելի համեստ է, հոդվածի շրջանակներում բացահայտվելու է լոկ ինստիտուտի ծագումնաբանությունը, դատավարական արմատները, իսկ թե դրանց վերհանման արդյունքում կոնկրետ ինչ արդի հիմնախնդիրներ է հնարավոր լուծել գործող օրենսդրության բարեփոխմամբ, ինչ կերպ պետք է բարեփոխվի օրենսդրությունը, ապա նշված հարցերը դուրս են սույն հոդվածի շրջանակներից: Հոդվածի հենց այդ նեղ նպատակներից ու խնդիրներից ելնելով՝ հետազոտության իրականացման ընթացքում առավելապես կկիրառվի պատմաիրավական մեթոդը: Հոդվածում կատարված վերլուծության հիմքում ընկած են 1919թ. քրեական իրավունքի ղեկավար սկզբունքներով, 1922-1926թթ. ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքով, 1925թ. ՌՍՖՍՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատես-ված հասարակական վտանգավարությունը կորցնելու, աննպատակահարմարության հիմքերով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ կարգավարումները: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ արարքի հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հատուկ կարգավորումն ի սկզբանե նախատեսված է եղել դատավարական օրենսդրությունում, սակայն հետագայում այն կարգավորվել է նյութաիրավական նորմերով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ORIGIN OF THE INSTITUTE OF TERMINATION OF CRIMINAL PROSECUTION ON THE GROUNDS OF LOSS OF PUBLIC DANGER AND INEXPEDIENCY

The purpose of the article is to reveal the peculiarities of regulations by substantive and procedural legal norms, the first steps of introduction of the institute of termination of criminal prosecution on the grounds of loss of public danger due to the little significance provided for in Part 2 of Article 18 of the RA Criminal Code. Our task is to present the regulations on the termination of criminal prosecution on the grounds of loss of public danger at different times, to reveal its procedural roots. The historical-legal method was mainly used during the research. Moreover, the disclosure of these procedural roots can later become a basis for legislative changes, as a result of which the regulation of the judicial institution by nature can be "removed" from the field of criminal law and regulated by procedural legislation. This settlement of the issue has not only a purely theoretical significance, but it can also be used to solve a number of issues in practice (for example, in the context of the settlement of the issue by the substantive criminal law, instead of the wording "...The purpose of the article is to reveal the peculiarities of regulations by substantive and procedural legal norms, the first steps of introduction of the institute of termination of criminal prosecution on the grounds of loss of public danger due to the little significance provided for in Part 2 of Article 18 of the RA Criminal Code. Our task is to present the regulations on the termination of criminal prosecution on the grounds of loss of public danger at different times, to reveal its procedural roots. The historical-legal method was mainly used during the research. Moreover, the disclosure of these procedural roots can later become a basis for legislative changes, as a result of which the regulation of the judicial institution by nature can be "removed" from the field of criminal law and regulated by procedural legislation. This settlement of the issue has not only a purely theoretical significance, but it can also be used to solve a number of issues in practice (for example, in the context of the settlement of the issue by the substantive criminal law, instead of the wording "... terminate the criminal prosecution" the wording "is not considered a crime ..." is used, as a result of which when terminating the criminal prosecution against a person, he/she acquires the status of the acquitted, etc.). On the other hand, however, it should be emphasized that in the framework of this research, our problem, as mentioned above, is much more modest and the article will reveal only the origins of the institute and its procedural roots, and as a result of their disclosure what specific issues can be solved by the reform of the current legislation, how the legislation should be reformed, then the mentioned issues are beyond the scope of this article. Due to the narrow goals and objectives of the article, the historical-legal method will be mostly used during the research. The analysis made in the article is based on the regulations on the loss of public danger and the termination of criminal prosecution on grounds of inexpediency envisaged by the governing principles of criminal law of 1919, the Criminal Code of RSFSR of 1922-1926, the Criminal Procedure Code of RSFSR of 1925. The study leads to conclusion that the special regulation on termination of criminal prosecution on the grounds of loss of public danger was originally provided for in the procedural legislation, but was later regulated by substantive norms.

Текст научной работы на тему «ԱՐԱՐՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

НЕКОТОРЫЕ ПРОБЛЕМЫ СУДЕБНОГО КОНТРОЛЯ ЗА ЗАКОННОСТЬЮ НОРМАТИВНЫХ ПРАВОВЫХ АКТОВ

РАФИК ХАНДАНЯН

доцент кафедры теории права и конституционного права Российско-армянского университета, кандидат юридических наук, доцент, докторант Российско-армянского университета г. Ереван, Республика Армения

Цель данной статьи заключается в исследовании некоторых проблем относительно судебного контроля за законностью нормативных правовых актов в период советской власти как важнейшего способа пресечения возможных злоупотреблений со стороны исполнительнительной власти.

Задачами статьи являются изучение развития и механизмов непосредственного и опосредованного судебного контроля за нормативными правовыми актами в период советской власти, а также исследование полномочий судов в данной сфере.

В процессе исследования были применены как общеправовые (исторический, анализ, синтез), так и специальные (формально-логический, сравнительно-правовой) методы исследования.

В ходе исследования рассматривались полномочия Верховного Суда СССР оценивать законность нормативных правовых актов, что, как было установлено, не могло рассматриваться как осуществление контроля за законностью нормативных правовых актов, так как Верховный Суд СССР не был наделен полномочиями признавать соответсвтующие нормативные правовые акты недействительными.

В результате исследования было сформулировано так же следующее мнение: в определенные периоды советской власти фактически существовал как непосредственный, так и опосредованный судебный контроль за законностью нормативных правовых актов, но отсутствовало специальное и комплексное правовое регулирование относительно него. В частности, опосредованный контроль осуществлялся судами в самый ранний период советской власи и уже после 1970-ых годов, что проявлялось в полномочии судов отказываться от применения конкретных нормативных правовых актов или действовать не в соответствии с ними. Начало же прямого судебного контроля за законностью нормативных правовых актов связано с принятием в 06.03.1990 году закона «О собственности в СССР», что привело к признанию со стороны государства права человека оспаривать нормативныне правовые акты относительно собственности в суде. Отсутствие специального и комплексного правового регулирования было в основном обусловлено политическими причинами и отсутствием принципа разделения властей.

Ключевые слова: нормативный правовой акт, непосредственный судебный

контроль, опосредованный судебный контроль, законность, декрет, распоряжение, Конституция СССР, Верховный Суд СССР, право собственности.

101

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 2(9), 2021

ԱՐԱՐՔԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ*

ՀՏԴ 343. 1 DOI: 10.52063/25792652-2021.2-102

ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական,

Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի հայցորդ ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն arusyak [email protected]

Հոդվածի նպատակն է' ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու ինստիտուտի ներդրման առաջին քայլերի, նյութական ու դատավարական իրավանորմերով կարգավորման առանձնահատկությունների վերհանումը: Մեր խնդիրն է'

ներկայացնել հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում կարգավարումները և բացահայտել դրա դատավարական արմատները:

Ընդ որում, դատավարական այդ արմատների բացահայտումը հետագայում կարող է հիմք դառնալ օրենսդրական փոփոխությունների, որի հետևանքով բնույթով դատավարական ինստիտուտի կանոնակարգումը «դուրս կարող է հանվել» քրեական օրենքի դաշտից և այն կարգավորել դատավարական օրենսդրությամբ. հարցի այդ կարգավորումն ունի ոչ միայն զուտ տեսական նշանակություն, այլև կարևոր է գործնականում առաջ եկող մի շարք հարցերի լուծման համար (օրինակ' նյութական քրեական օրենքով հարցի կարգավորման պայմաններում «...քրեական հետապնդումը դադարեցնել» ձևակերպման փոխարեն օգտագործվում է «հանցագործություն չի համարվում...» ձևակերպումը, ինչի արդյունքում անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս նա ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ և այլն): Մյուս կողմից սակայն հարկ է ընդգծել, որ սույն հետազոտության շրջանակներում մեր խնդիրը, ինչպես նշեցինք, շատ ավելի համեստ է, և հոդվածի շրջանակներում բացահայտվելու է լոկ ինստիտուտի ծագումնաբանությունը, դատավարական արմատները, իսկ թե դրանց վերհանման արդյունքում կոնկրետ ինչ արդի հիմնախնդիրներ է հնարավոր լուծել գործող օրենսդրության բարեփոխմամբ, ինչ կերպ պետք է բարեփոխվի օրենսդրությունը, ապա նշված հարցերը դուրս են սույն հոդվածի շրջանակներից:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.06.2021թ.:

է 25.05.2021թ., գրախոսվել' 25.06.2021թ.,

տպագրության

102

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

Հոդվածի հենց այդ նեղ նպատակներից ու խնդիրներից ելնելով' հետազոտության իրականացման ընթացքում առավելապես կկիրառվի պատմաիրավական մեթոդը:

Հոդվածում կատարված վերլուծության հիմքում ընկած են 1919թ. քրեական իրավունքի ղեկավար սկզբունքներով, 1922-1926թթ. ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքով, 1925թ. ՌՍՖՍՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հասարակական վտանգավարությունը կորցնելու, աննպատակահարմարության հիմքերով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ կարգավարումները:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ արարքի հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հատուկ կարգավորումն ի սկզբանե նախատեսված է եղել դատավարական օրենսդրությունում, սակայն հետագայում այն կարգավորվել է նյութաիրավական նորմերով:

Հիմնաբառեր' հասարակական վտանգավորություն, նվազ կարևորություն, աննշանություն, նպատակահարմարություն, շարժառիթ, հայեցողական քրեական հետապնդում, քրեական հետապնդումը դադարեցնել:

1. Ներածություն

Ժամանակակից Հայաստանի իրավական համակարգում արարքի հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու նյութաիրավական հիմքը նախատեսված է ՀՀ քր. օր.-ի 18-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նպատակահարմարության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը նախատեսված են ՀՀ քր. դատ. օր.-ի 37-րդ հոդվածում:

Սույն հոդվածում խնդիր ունենք պատմաիրավական վերլուծության եղանակով պարզել ՀՀ քր. օր.-ի 18-րդ հոդվածի 2-րդ մասի ծագումնաբանությունը: Այս նպատակով պետք է ուսումնասիրել խորհրդային Ռուսաստանի իրավական կարգավորումները, քանի որ հայ իրավական համակարգը մեծապես գտնվում էր ռուսական իրավունքի ու իրավագիտության ազդեցության ներքո:

Առաջին' Հայաստանի Առաջին Հանրապետությունում 1918 թ.-ի մայիսից մինչև նոյեմբեր իրավական համակարգի նորմատիվային հիմքերն անորոշ էին: Միայն խորհրդարանական ելույթի ժամանակ վարչապետը (Քաջազնունին) բանավոր հայտարարեց, որ կառավարությունը ղեկավարվելու է նախկին օրենքներով:

Հանրապետության իրավական համակարգի ձևավորման հիմնարար քայլն օրենսդիրն իրականացրել էր 1918 թ.-ի դեկտեմբերի 6-ին՝ ընդունելով «Նախկին Ռուսական Կայսրության օրենքները ՀՀ տարածքի վրա գործադրման մասին» օրենքը: Այդ օրենքով պաշտոնապես պարզություն մտցվեց հանրապետության իրավական համակարգի նորմատիվային հիմքերի ձևավորման հարցում (Ղազինյան և Վաղարշյան131):

Երկրորդ 1920թ.-ի դեկտեմբերի 21-ին Հայաստանի հեղափոխական կոմիտեն' բոլշևիկյան դիկտատուրայի բարձրագույն մարմինը, ընդունեց դեկրետ Առաջին հանրապետության օրենսդրությունը վերացնելու մասին: Միաժամանակ Հայաստանում գործող ճանաչվեց ՌՍՖՍՀ1 օրենսդրությունը' հեղափոխական մարմինների կատարած փոփոխություններով ու լրացումներով, որոնք անհրաժեշտ կհամարեր հեղափոխական կառավարությունը՝ ելնելով հանրապետության առանձնահատկություններից (Ղազինյան և Վաղարշյան 247, 258):

1 Հայկական աղբյուրներում օգտագործվում է նաև «ՌԽՖՍՀ» անվանումը:

103

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

2. Արարքի կամ անձի հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով պատժից ազատելը 1919թ. Քրեական իրավունքի ղեկավար սկզբունքներում

ՌՍՖՍՀ 12.12.1919թ. Քրեական իրավունքի ղեկավար սկզբունքների (այսուհետ' Ղեկավար սկզբունքների1) 16-րդ կետում սահմանված էր, որ անձը ենթակա չէ պատժի, եթե վերանում են այն պայմանները, որոնց դեպքում որոշակի արարքը կամ այն կատարած անձը տվյալ կարգի համար վտանգ էր ներկայացնում (Чистяков 65): Այս ժամանակաշրջանի՝ քրեական իրավունքի վերաբերյալ տեսական սակավաթիվ աղբյուրներում բավականին վերացական ձևով ակնարկվում էր, որ Ղեկավար սկզբունքների 16-րդ հոդվածը պարունակում է ձևականորեն հանցակազմի հատկանիշներ պարունակող, սակայն հասարակական վտանգավորություն չունեցող արարքների քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք (Утевский 128):

Այնուամենայնիվ, տվյալ ժամանակաշրջանում Ղեկավար սկզբունքների 16-րդ կետը, որպես հասարակական վտանգավորություն չունեցող արարքների

հետապնդումը դադարեցնելու հիմք, խորությամբ քննարկված չէ, պարզապես հեղինակները, վերլուծելով արարքի աննշանության (նվազ կարևորության) կամ աննպատակահարմարության հիմքով քրեական գործը կարճելու մասին ՌՍՖՍՀ քր. դատ. օր.-ի 4-а հոդվածի նախապատմությունը (այս մասին հաջորդիվ), մեջբերում են նաև Ղեկավար սկզբունքների 16-րդ հոդվածը: Օրինակ՝ Ն. Կրիլենկոն ՌՍՖՍՀ քր. դատ. օր.-ի 4-а հոդվածը քննարկելիս նշում է, որ այս սկզբունքը ժամանակին ամրագրված էր 1919թ. «Քրեական իրավունքի ղեկավար սկզբունքներում», սակայն նոր Քրեական օրենսգրքում այն մոռացվեց (Крыленко 229):

Այսպիսով՝ դոկտրինալ աղբյուրներում թեև հեղինակներն ակնարկում էին, որ Ղեկավար սկզբունքների 16-րդ կետը պարունակում էր հասարակական վտանգավորություն չունեցող արարքների դեպքում անձին պատժից ազատելու հիմք, սակայն այս հարցը հատուկ քննարկման առարկա չի դարձել:

Ինչո՞վ էր պայմանավորված, որ Ղեկավար սկզբունքների 16-րդ կետը համարում էին արարքի հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով անձին պատժից ազատելու մասին դրույթ: Ա. Էստրինը նշում էր, որ Ղեկավար սկզբունքների 16-րդ կետը պարունակում է «խուլ և անորոշ ձևակերպում» (Эстрин 7): Այս դրույթի անորոշությամբ պայմանավորված՝ մեջբերված հոդվածի հեղինակը կարծում էր, որ Ղեկավար սկզբունքների 16-րդ կետը կարող է կիրառվել առնվազն երկու իրավիճակում: Առաջին՝ եթե անձը հանցագործություն կատարելուց հետո տևական ժամանակ այլ հանցագործություն չի կատարել, ուստի դադարել է վտանգավոր լինել, հետևապես ենթակա չէ պատժի2, երկրորդ՝ արարքի պատժե[իությունը վերացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Հեղինակը նշում է, որ գործնականում Ղեկավար

սկզբունքների 16-րդ կետից բխեցվում էր արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ ուժի պահանջը:

Այսպիսով՝ Ղեկավար սկզբունքների 16-րդ կետն այն աստիճանի լայն էր ձևակերպված, որը կարող էր կիրառվել տարաբնույթ իրավիճակներում, այդ թվում՝ երբ արարքը կամ այն կատարած անձը որոշակի պայմանների վերացման հետևանքով կորցնում է հասարակական վտանգավորությունը: Միևնույն ժամանակ հնարավոր չեղավ դոկտրինալ կամ այլ հասանելի աղբյուրներում գտնել քրեական որևէ գործ, որով անձը պատժի չէր ենթարկվել Ղեկավար սկզբունքների 16-րդ կետի կիրառմամբ, քանի որ

1 Հայկական աղբյուրներում գործածվում է նաև «Քրեական իրավունքի ղեկավար սկզզբունքներ» անվանումը:

2 Ղեկավար սկզբունքներում վաղեմության ինստիտուտ նախատեսված չէր, ուստի Ղեկավար սկզբունքների 16-րդ կետը լրացնում էր վաղեմության ինստիտուտի բացակությունը:

104

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

նրա արարքը որոշակի պայմանների վերացման հետևանքով կորցրել էր հասարակական վտանգավորությունը:

3. Հասարակական վտանգավորությունը կորցնեւու հիմքով քրեական հետապնդումը

դադարեցնելու անհնարինությունն ըստ ՌՍՖՍՀ քր. օր.-ի (1922-1926թթ.)

Ղեկավար սկզբունքների 16-րդ կետին համարժեք դրույթ ՌՍՖՍՀ 1922թ. քր. օր.-ում չնախատեսվեց: Քր. օր.-ում չնախատեսվեց նաև արարքի հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով արարքի հանցավորությունը բացառելու մասին հատուկ դրույթ:

Միևնույն ժամանակ խորհրդային դատավորների գործունեության ընթացքում նկատվում էր նպատակահարմարության շարժառիթով քրեական հետապնդումը դադարեցնելու ինստիտուտի ներմուծման անհրաժեշտություն, քանի որ

«դատավորները կարծում էին, որ մինչև դատական քննությունը միայն ֆորմալ շարժառիթներով քրեական հետապնդումը դադարեցնելը բավարար չէ և նկատվում է նպատակահարմարության շարժառիթով հետապնդումը դադարեցնելու

անհրաժեշտություն» (Утевский 128): Այս նկատառումներից ելնելով՝ Համառուսական Կենտրոնական գործադիր կոմիտեն 16.10.1924թ.-ին որոշում կայացրեց հանձնարարել Նախագահությանը՝ լուծելու աննշան զանցանքներով մինչև դատական քննությունը նպատակահարմարության շարժառիթով հետապնդումը դադարեցնելու հնարավորության հարցը: ՌՍՖՍՀ քր. դատ. օր.-ում 09.02.1925թ.-ին ավելացվեց 4-a հոդվածը (ուժը կորցրել է 22.1 1.1926թ.-ին): 1923թ.-ին ՀՍՍՀ քր. դատ. օր.-ում բացակայում էր նպատակահարմարության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին կարգավորումը (տե'ս 1923թ. ՀՍՍՀ քր. դատ. օր.-ի 4-րդ հոդված) (ՀՍԽՀ Դեկրետների և որոշումների ժողովածու 2-3), նման կարգավարում առկա չէր նաև 1934թ. ՀՍՍՀ քր. դատ. օր.-ում (տե'ս 1934թ. ՀՍՍՀ քր. դատ. օր.-ի 4-րդ հոդված) (Հայկական ՍՍՌ քրեական դատավարության օրենսգիրք 6):

4. Հայեցողական քրեական հետապնդումն ըստ ՌՍՖՍՀ քր. դատ. օր.-ի 4-а հոդվածի (1925թ.)

4.1. Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածի ներմուծման անհրաժեշտության մասին: 1920-ականներին որպես խորհրդային պետության դատական գործունեության

դատավարական իրավական կարգավորման խնդիր հռչակվում էր ստեղծել այնպիսի իրավական ձև, որը կապահովի պետության քրեադատավարական քաղաքականության առավելագույն արդյունավետությունը, կերաշխավորի սոցիալական պաշտպանության միջոցների կիրառման դասակարգային նպատակահարմար ձևը:

ՌՍՖՍՀ քր. դատ. օր.-ի (այսուհետ՝ քր. դատ. օր.) 4-a հոդվածը նախատեսելու պրակտիկ կողմը քննիչների ու դատավորների ծանրաբեռնվածության թեթևացնումն էր, ինչը հնարավորություն կտար նրանց ուշադրությունը կենտրոնացնելու առավել արդիական գործերի վրա:

Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածը և դրա հետ կապված այլ հոդվածները (203-а և 222-а հոդվածները) հնարավորություն էին տայիս նպատակահարմարության շարժառիթով չհարուցել քրեական հետապնդում կամ դադարեցնել արդեն իսկ հարուցված հետապնդումը: Այսպես' Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածի համաձայն' «Դատախազը և դատարանը իրավունք ունեն հրաժարվել քրեական հետապնդում հարուցելուց, ինչպես նաև կարճել քրեական գործով վարույթն այն դեպքերում, երբ քրեական պատասխանատվության ենթարկվող անձի արարքը թեև պարունակում է Քր. օր.-ով նախատեսված' հանցագործության հատկանիշները, սակայն իր աննշանության, նվազ կարևորության և իր հետևանքների չնչինության պատճառով չի կարող ճանաչվել

105

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

հասարակական վտանգավոր արարք (Քր. օր.-ի 6-րդ հոդված), ինչպես նաև, երբ քրեական հետապնդում հարուցելը կամ գործի հետագա իրականացնելն ակնհայտորեն աննպատակահարմար է»:

Թեև այս նորմի նկատմամբ առկա էին մի շարք պրակտիկ իրավաբանների ու իրավագետների տարաբնույթ «ոտնձգություններ», որոնք առաջարկում էին այս նորմի գործողությունը դադարեցնել, սակայն Ռուսաստանի Գերագույն դատարանի առանձին դատավորներ դեմ էին այս նորմի վերացմանը: Նրանք պարզապես կարծում էին, որ չպետք է այն մեկնաբանել անսահման տարածական, իսկ դրա կիրառման պրակտիկան պետք է պարբերաբար ստուգել: Այս հոդվածի կողմնակիցների կարծիքով՝ եթե առկա են գործնականում ստուգված հոդվածներ, ապա Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածն այդտեղ զբաղեցնում է պատվավոր տեղ: Այս հոդվածը ծնվել է ոչ թե աշխատասենյակներում, այլ ստեղծվել է պրակտիկայի կողմից (Кронберг 201-202):

4.2. Աննպատակահարմարության շարժառիթով քրեական հետապնդումը դադարեցնելը խորհրդային իրավունքի ծնու՞նդ :

Աննպատակահարմարության շարժառիթով քրեական հետապնդումը

դադարեցնելն արդյոք խորհրդային իրավունքում ծնված ինստիտուտ է: Այս հարցին թերևս չանդրադառնայինք, եթե խորհրդային քրեական դատավարության առանձին դասագրքերում այս ինստիտուտը չդիտվեր որպես խորհրդային և միայն խորհրդային իրավունքի ինստիտուտ: Այսպես՝ 1927թ.-ին հրատարակված խորհրդային ռուսական քրեական դատավարության դասագրքում հեղինակները Քր. դատ. օր-ի 4-а հոդվածի մասին խոսելիս նշում են. «Այս հոդվածն առանց չափազանցության մի ամբողջ հեղափոխություն է քրեական դատավարությունում: (...) Քրեական գործը կարճելու կարգը (բուրժուական օրենսգրքերում) նույնպես ֆորմալ կարգ է, իսկ գործը կարճելու հիմքերը՝ զուտ ձևական են: Մինչդեռ մեր Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածն առաջ քաշեց քրեական գործը կարճելու բոլորովին նոր սկզբունք՝ նպատակահարմարության սկզբունքը: ... Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածը սկիզբ դրեց քաղաքականության և օրինականության միասնականացմանը, որոնց բաժանումը բուրժուական իրավունքում համարվում է իրավաբանական մտքի բարձրագույն ձեռքբերում» ( Крастин 63-64.):

Անկասկած, նման մոտեցումը կարող է մոլորության մեջ գցել: Մ. Չելցով-Բեյբուտովը իրավահամեմատական նյութի վերլուծության արդյունքում նշում է, որ քրեական հետապնդում չհարուցելու դատախազի իրավունքը և իրավախախտին որոշ դեպքերում պատժից ազատելու դատարանի իրավունքը ո'չ բուրժուական տեսության, ո'չ էլ բուրժուական օրենսդրության համար նորություն չէ: Սխալ է այն հռչակել որպես խորհրդային հայտնագործություն: Մեղադրանքի նպատակահարմարության սկզբունքի խորհրդային նկարագրությունում, որն արտացոլված էր Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածում, ոչ մի սկզբունքային նոր բան չկար (Чельцов-Бебутов 77):

4.3. Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածի և հանցագործության նյութական բնորոշման կապը: Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածի ներմուծման սկզբունքային նշանակությունը բացատրվում էր նրանով, որ ռուսական պատժողական քաղաքականությունը համապատասխանեցվում էր Քր. օր.-ով տրված՝ հանցագործության՝ որպես հասարակական վտանգավոր գործողության և անգործության բնորոշմանը:

Բանն այն է, որ քրեական իրավունքում առկա են հանցագործության ձևական ու նյութական բնորոշումներ: Ձևական բնորոշման դեպքում հանցագործությունը

բնութագրվում է հետևյալ կերպ. «Հանցագործությունը քրեական օրենքով արգելված գործողություն կամ անգործություն է»: Այս բնորոշման մեջ նշվում էին ոչ թե հանցագործության բովանդակային հատկանիշները, այլ նրա ֆորմալ կողմը՝ քրեական օրենքով արգելված լինելը: Ֆորմալ տեսանկյունից հանցագործություն է համարվում այն, ինչ նշված է Քր. օր.-ի հատուկ մասում:

Հեղինակների կարծիքով՝ ակնհայտ է, որ Քր. օր.-ը հանցագործության ֆորմալ բնորոշման վրա հիմնված չէր, քանի որ Քր. օր.-ի 10-րդ հոդվածի (անալոգիայի մասին

106

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

դրույթը' հեղ.) ուժով հանցագործություն կարող էր համարվել Քր. օր.-ի հատուկ մասում չնախատեսված արարքը: Խորհրդային քրեական իրավունքում Nuilum crimen sine lege սկզբունքը մինչև 1960-ականները օտար էր: Այդ ժամանակաշրջանի քրեական իրավունքը կառուցված էր հանցագործության ոչ թե ֆորմալ, այլ նյութական հասկացության վրա: Թեև 1922թ. Քր. օր.-ը ուներ հատուկ մաս, որը նախատեսում էր կոնկրետ հանցագործության հատկանիշներ, սակայն օրենքը թույլ էր տալիս հատուկ մասում չնախատեսված, սակայն նմանատիպ արարքներ նախատեսող հոդվածները կիրառել անալոգիայի կարգով: Մյուս կողմից՝ որոշակի արարքներ կարող էին ֆորմալ տեսանկյունից համարվեին հանցագործություն, սակայն այս կամ այն պատճառով չլինեին հասարակայնորեն վտանգավոր (Утевский 128): Այդ ժամանակաշրջանի իրավամտածողությամբ օրենսգրքի ընդունման պահին հնարավոր չէր նախատեսել բոլոր այն արարքները, որոնք Քր. օր.-ի հատուկ մասով նախատեսված արարքներին հավասար պահանջում էին քրեաիրավական ներգործություն, ուստի Քր. օր.-ը դատարանին հնարավորություն էր տալիս նման դեպքերում կիրառել անալոգիա (Քր. օր.-ի 10-րդ հոդված): Խորհրդային մեկնաբանները Քր. օր.-ի 6-րդ հոդվածում տրված հանցագործության բնորոշման առկայությունը հիմնավորում էին նրանով, որ դատարանը Քր. օր.-ի հատուկ մասի հոդվածներն ըստ անալոգիայի կիրառելիս պետք է 6-րդ հոդվածի հիման վրա գնահատեր, թե օրենքով ուղղակիորեն չնախատեսված արարքը դատարանի տեսանկյունից արդյոք հասարակական վտանգավորությամբ օժտվա՞ծ է, թե՞ ոչ (Гернет и Трайнин 9):

Հանցագործության նյութական բնորոշման դեպքում տրվում են

հանցագործության բովանդակային հատկությունները, այսինքն՝ սահմանվում են, թե որ արարքներն են ըստ էության հանցագործություն՝ անկախ նրանից, թե դրանք նախատեսվա՞ծ են Քր. օր.-ի հատուկ մասում, թե՞ ոչ: Հանցագործության նյութական բնորոշում տրված էր ՌՍՖՍՀ 1922թ. քր. օր.-ի 6-րդ հոդվածում. հանցագործություն է համարվում ցանկացած հասարակական վտանգավոր գործողություն կամ

անգործություն, որը սպառնում է աշխատավորա-գյուղացիական իշխանության կողմից սահմանված խորհրդային կարգի հիմքերին ու իրավակարգին: Հանցագործության այս նյութական բնորոշման դեպքում հանցագործության հիմնական ու էական հատկանիշը հասարակական վտանգավորությունն էր:

Կարևոր է նկատի ունենալ, որ հանցագործության նյութական ու ձևական բնորոշումների միաժամանակյա առկայության դեպքում կարող են ծագել անհամապատասխանություններ:

Առաջին' առանձին արարքներ ունեն հասարակական վտանգավորություն, հետևապես Քր. օր.-ի 6-րդ հոդվածի տեսանկյունից (նյութական իմաստով) համարվում են հանցագործություն, սակայն դրանք Քր. օր.-ի հատուկ մասում ամրագրված չեն, ուստի ձևական իմաստով հանցագործություն չեն: Այս հակասական իրավիճակից ելքը Քր. օր.-ի 10-րդ հոդվածն էր, որը հնարավորություն էր տալիս դատարանին արարքը որակելըստ անալոգիայի:

Երկրորդը որևէ արարք նախատեսված է Քր. օր.-ի հատուկ մասում, սակայն Քր. օր.-ի ընդհանուր մասի տեսանկյունից գործի կոնկրետ հանգամանքներում այդ արարքը հասարակական վտանգավորությամբ օժտված չէ, հետևապես այն հանցագործություն էր միայն ֆորմալ տեսանկյունից, բայց ոչ ըստ էության (նյութական տեսանկյունից):

Խորհրդային տեսաբանները նշում էին, որ մինչև Քր. դատ. օր.-ում 4-a հոդվածի ներմուծումը այս հակասական իրավիճակից դուրս գալու օրինական ելքը բացակայում էր, քանի որ հասարակական վտանգավորությունը կորցրած արարքի դեպքում էլ գործը պետք է պարտադիր քննվեր դատարանում, իսկ դատավորը պետք է նշանակեր սոցիալական պաշտպանության միջոց, թեև վերջինս ակնհայտորեն չէր հասնելու իր նպատակին և ակնհայտորեն ավելորդ էր (Строгович и Карницкий 17-18; Эстрин 78):

107

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

4.4. Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածի կիրառման հիմքերը: Տվյալ ժամանակի մեկնաբանները նշում են, որ Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածը կարող է կիրառվել երկու կատեգորիայի գործերով՝

ա) այն գործերով, որոնցով արարքները իրենց աննշանության և քիչ կարևորության ուժով կորցրել են Քր. օր.-ի 6-րդ հոդվածում նշված հասարակական վտանգավորությունը,

բ) այն գործերով, որոնց քննությունն ակնհայտորեն աննպատակահարմար է:

Խորհրդային դատավարագետները քրեական հետապնդում չիրականացնելու առաջին խումբ հիմքը համարում էին ոչ թե դատավարական, այլ նյութական իրավունքի նորմ: Նշանավոր դատավարագետ Մ. Ստրոգովիչը նշում էր. «Քր. օր.-ի 6-րդ հոդվածի տեսանկյունից հանցագործություն չէ այն արարքը, որը թեև նախատեսված է Քր. օր.-ի հատուկ մասում, սակայն կոնկրետ դեպքում հասարակական վտանգավոր արարք չէ: Այդ պատճառով Քր. դատ. Օր.-ի 4-a հոդվածը, որը կիրառվում է առաջին հիմքով՝ արարքի հասարակական վտանգավորության բացակայությունը, ըստ էության ոչ թե դատավարական նորմ է, այլ Քր. օր.-ի 6-րդ հոդվածի լրացումն է: Այս մասով Քր. դատ. Օր.-ի 4-a հոդվածը՝ որպես Քր. օր.-ի 6-րդ հոդվածի տեխնիկական լրացում, պարտավորեցնում է քննիչին, դատախազին և դատարանին յուրաքանչյուր գործով քննարկել ոչ միայն արարքի ֆորմալ համապատասխանությունը Քր. օր.-ի հատուկ մասում նախատեսված այս կամ այն հոդվածին, այլ նաև քննարկել թե արարքը բովանդակային առումով հասարակական վտանգավորության հատկանիշով օժտվա՞ծ է, թե՞ ոչ: Եթե արարքը պարունակում է Քր. օր.-ի հատուկ մասի որևէ հոդվածի ֆորմալ հատկանիշները, սակայն բացակայում է Քր. օր.-ի 6-րդ հոդվածում նախատեսված հասարակական վտանգավորության տարրը, գործը պետք է կարճել Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածով» (Строгович и Карницкий 17-18):

Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածի կիրառման երկրորդ հիմքը գիտության մեջ գնահատվում էր որպես ծայրահեղ անհստակ դրույթ, քանի որ չէր նախատեսում այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է որոշվեր գործի քննության աննպատակահարմարությունը: Շատերը կարծում էին, որ նման չափանիշների բացակայությունը կարող էր ստեղծել լիակատար կամայականության վիճակ, յուրաքանչյուր քննիչ, դատավոր կամ դատախազ այդ աննպատակահարմարությունը կարող էին հասկանալ ու կիրառել յուրովի: Օրինակ՝ Ն. Կրիլենկոն խստորեն քննադատում էր այն, որ Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածի վերջնական խմբագրության մեջ ավելացվեց նաև աննպատակահամարության հիմքով քրեական գործը կարճելու կարգավորումը: Նա նշում էր. «Այսպիսի կարգավորումը փաստացի զրկել է դատավորին այն չափանիշներից, թե նպատակահարմարության կամ աննպատակահարմարության ո՞ր նկատառումներն են վճռորոշ: Դա ճանապարհ է բացում դեպի կամայականություն և բացարձակ հայեցողություն: Նպատակահարմարության որոշման չափանիշների

բացակայության պարագայում լիովին վերանում է նաև վճռաբեկության կամ այլ կարգով այդ նպատակահարմարությունը ստուգելու հնարավորությունը» (Крыленко 229):

Մ. Ստրոգովիչը քրեական հետապնդման աննպատակահարմարության չափանիշները իրավացիորեն բխեցնում էր պատժի նպատակներից: Նա նշում էր, որ նպատակահարմարության հիմքով Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածի կիրառումը պետք է համապատասխանի նյութական քրեական իրավունքի ընդհանուր սկզբունքներին: Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ սոցիալական պաշտպանության միջոցները (պատիժը) պետք է լինեն նպատակահարմար, այսինքն՝ հետապնդեն ու լուծեն հանցագործության ընդհանուր ու մասնավոր նախականխման և հանցագործին ուղղելու նպատակները (Քր. օր.-ի 8-րդ և 26-րդ հոդվածներ): Այդ պատճառով քրեական հետապնդումը պետք է համարել աննպատակահարմար, երբ ակնհայտորեն պարզ է, որ

108

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

գործի քննության արդյունքները ինչպիսին էլ որ լինեն, քրեական ռեպրեսիայի միջոցները չեն հասնի վերը նշված նպատակներից ոչ մեկին (Строгович и Карницкий 19):

4.5. Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածի կիրառման սահմանները և դատավարական կարգը: Տվյալ ժամանակաշրջանի տեսաբանները նշում էին, որ Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածի կիրառումը լայն տարածում ստացավ (Эстрин 78): Այնուամենայնիվ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

մտավախություն կար, որ այս ինստիտուտի կիրառման չարաշահումը դրական արդյունքի փոխարեն կառաջացներ բացասական հետևանքներ, քանի որ մի շարք հասարակական վտանգավոր երևույթներ չէին բացահայտվի, հասարակական վտանգավոր անձինք չէին ենթարկվի քրեաիրավական ռեպրեսիաների: Այդ պատճառով Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածի կիրառման համար նախատեսվեցին որոշակի սահմանափակումներ: ՌՍՖՍՀ Գերագույն դատարանի պլենումի 15.06.1925թ.

պարզաբանմամբ սահմանվեց.

1. Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածը ենթակա է կիրառման այդ հոդվածում հստակ նշված նեղ-բացառիկ դեպքերում, և այն ենթակա չէ տարածական մեկնաբանման,

2. մասնավոր մեղադրանքի կարգով հարուցված գործերով Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածի կիրառումը հակասում է Քր. դատ. օր.-ի 10-րդ հոդվածի իմաստին, ուստի այս խումբ գործերը չեն կարող դադարեցվել 4-a հոդվածով:

Եթե քննիչը կարծում է, որ գործով, որով պետք է իրականացվի նախաքննությունը, առկա են Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածով նախատեսված հիմքով գործը կարճելու մասին տվյալներ, գործը և այն կարճելու մասին իր եզրակացությունը ուղարկում է դատախազին: Եթե դատախազը համաձայն է քննիչի հետ, ապա գործն ուղարկում է դատարանի քննությանը կամ գործը վերադարձնում է քննիչին նախաքննություն կատարելու կամ մեղադրական եզրակացություն կազմելու համար (Քր. դատ. օր.-ի 203-a հոդված):

4.6. Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածի վերացումը: Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածը գործեց բավականին կարճ. ընդունվեց 09.02.1925թ.-ին և ուժը կորցրեց 22.1 1.1926թ.-ին: Իր գործողության կարճ ժամանակահատվածում այդ ինստիտուտը հանդիպեց խորհրդային արդարադատության ոլորտի մարմինների ղեկավարության ուժեղ քննադատությանը, օրինակ՝ առաջարկվում էր այս հոդվածը «դուրս շպրտել» Քր. դատ. օր.-ից (Ն.Վ. Կրի լեն կ ո): Այս նորմը վերացնելու պատճառաբանությունն այն էր, որ գործնականում քրեական գործերի վարույթը կարճվում էր այս կամ այն դատավորի հայեցողությամբ, ինչը հակասում էր հեղափոխական օրինականության սկզբունքին:

Քր. դատ. օր.-ի 4-а հոդվածը թեև ուժը կորցրեց, սակայն այդ կարգավորումը իրավական համակարգից դուրս չշպրտվեց, քանի որ այդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդումը դադարեցնելու երկու հիմքերից մեկը (հասարակական վտանգավորություն չունեցող արարքներով հետապնդումը դադարեցնելը) 1926թ.-ին տեղափոխվեց ՌՍՖՍՀ քր. օր.-ի 6-րդ հոդվածի ծանոթագրություն:

5. Հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելն ըստ ՌՍՖՍՀ քր. օր.-ի (1926թ.)

Քրեական իրավունքի խորհրդային մասնագետները նշում էին. «Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածի մեկ տարուց ավելի գործողությունը ցույց տվեց, որ այն հիմնված է առողջ մտքի վրա, և Գերագույն դատարանի պլենումը դիմել է Համառուսական Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությանը՝ նպատակահարմարության շարժառիթով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Քր. օր.-ում երկու հոդված ներմուծելու վերաբերյալ» (Утевский 128-129): 1926թ.-ին ՌՍՖՍՀ քր. օր.-ի 6-րդ հոդվածում ավելացվեց ծանոթագրություն, որի հենքը Քր. դատ. օր.-ի 4-a հոդվածն էր:

ՌՍՖՍՀ քր. օր.-ի 6-րդ հոդվածում ավելացված ծանոթագրության համաձայն՝ հանցագործություն չէ այն գործողությունը, որը թեև ձևականորեն պարունակում է

109

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

օրենսգրքի Հատուկ մասի որևէ հոդվածի հատկանիշներ, բայց իր ակնհայտ նվազ նշանակության և վնասակար հետևանքների բացակայության պատճառով զուրկ է հասարակական վտանգավոր բնույթից:

1923թ.-ին ՀՍՍՀ քր.օր.-ի 6-րդ հոդվածով սահմանվում էր. «Հանցանք է համարվում հանրության համար վտանգավոր ամեն մի գործողություն կամ անգործություն, որը սպառնում է Խորհրդային հասարակարգի հիմունքին և այն իրավակարգին, որ սահմանել է բանվորա-գյուղացիական իշխանությունը դեպի կոմունիստական հասարակարգը տանող ժամանակաշրջանի համար» (ՀՍԽՀ դեկրետների և որոշումների հավաքածու 3-4):

1926թ.-ին ՌՍՖՍՀ քր.օր.-ի այս կարգավորումն արտացոլվեց նաև Հայկական ԽՍՀ 1961թ. քր.օր.-ի 7-րդ հոդվածի 2-րդ մասում, իսկ ՀՀ քր. օր.-ի 18-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրվեց «հասարակական վտանգավորություն չներկայացնող արարքը հանցագրծություն չէ» դրույթը:

6. Եզրակացություն

Պատմաիրավական վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ խորհրդային իրավունքում արարքի հասարակական վտանգավորությունը կորցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հատուկ կարգավորումն առաջին անգամ նախատեսված էր ՌՍՖՍՀ քր. դատ. օր.-ի 4-a հոդվածում (1925թ.): Այս իմաստով ՀՀ գործող քր. օր.-ի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պատմական նախահայրը ՌՍՖՍՀ քր. դատ. օր.-ի 4-a հոդվածն է: Ուստի կարելի է ընդհանրացնել, որ խորհրդային իրավունքում նպատակարմարության հիմքով քրեական

հետապնդումը դադարեցնելու ինստիտուտը ծագել է որպես դատավարական իրավունքի ինստիտուտ։

«Հասարակական վտանգավորությունից զուրկ արարքը հանցագործություն չէ» և «հասարակական վտանգավորությունից զուրկ արարքով քրեական հետապնդումը դադարեցնել» ձևակերպումների ընտրությունը կախված էր նրանից, թե որ օրենքով է այս հարցը կարգավորվում: Խորհրդային քրեական իրավունքի զարգացման

սկզբնական փուլում քրեական օրենսդրությունում օգտագործվում էր

«հասարակական վտանգավորություն չունեցող արարքը հանցագործություն չէ» ձևակերպումը (1926թ. ՌՍՖՍՀ քր. օր.-ի 6-րդ հոդված), մինչդեռ Դատավարական օրենսգրքում խոսվում էր միայն աննշանության պատճառով հասարակական վտանգավորություն չունեցող արարքներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (Քր. դատ. օր.-ի 4-a հոդված):

Նյութական օրենսգիրքը, ի տարբերություն դատավարական օրենսգրքի, չէր կարող կարգավորել քրեական հետապնդումը դադարեցնելու հարաբերություն: Այս հարցը դատավարական իրավունքից նյութական իրավունք տեղափոխելով՝ օրենսդիրը ամենայն հավանականությամբ ստիպված էր «... քրեական հետապնդումը դադարեցնել» ձևակերպման փոխարեն օգտագործել «հանցագործություն չի համարվում ...» սխալ ձևակերպումը, որի հետևանքով առ այսօր այս հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս նա ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ:

110

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

Օգտագործված գրականություն

1. Հայկական ՍՍՌ քրեական դատավարության օրենսգիրք. Հայպետհրատ, Երևան, 1951թ:

2. ՀՍԽՀ Դեկրետների և որոշումների ժողովածու. 1924թ. Ապրիլ:

3. ՀՍԽՀ դեկրետների և որոշումների հավաքածու. 1924թ. մայիս, N 6:

4. Ղազինյան, Գագիկ և Վաղարշյան, Արթուր. Հայոց իրավունքի պատմության հիմնահարցերը: Հին շրջանից մինչև մեր օրերը: Եր.: ԵՊՀ հրատ., 2014:

5. Гернет, Михаил и Трайнин, Арон. Уголовный кодекс: Практический комментарий: С дополнениями и изменениями по 1 июня 1925 г. Под редакцией. М.: 1925.

6. Крастин, Иван. Уголовный процесс РСФСР. Изд. НКЮ, М.: 1927. С. 63-64.

7. Кронберг, Ян. «Вперед или назад». Еженедельник Советской Юстиции. № 7, 1926.

8. Крыленко, Николай. «Пределы применения статьи 4-а УПК. (По поводу ст. Кронберга)». Еженедельник Советской Юстиции. № 8, 1926. С. 229.

9. Строгович, Михаил и Карницкий, Дмитрий. Уголовно-процессуальный кодекс РСФСР: Текст и постатейный комментарий. 2-е испр. и доп. издание. М.: 1926.

10. Утевский, Борис. «Учебное пособие по советскому уголовному праву». Всесоюзная правовая академия. М.: 1938. С. 128.

11. Чельцов-Бебутов, Михаил. «Целесообразность и законность в Уголовном Кодексе». Проблемы преступности. Сборник. М.: 1928. Выпуск 3. С. 77.

12. Чистяков, Олег. Хрестоматия по истории отечественного государства и права 1917-1991 годов. М.: Зерцало, 1997. С. 65.

13. Эстрин, Александр. «К вопросу о принципах построения системы уголовной репрессии в пролетарском государстве». Революция права. 1927. № 1.

14. —. «Уголовный Кодекс и «Руководящие Начала по уголовному праву РСФСР». I: Отношение к вопросу об опасности преступника. Еженедельник Советской Юстиции. М.: 1922. № 21 - 22. С. 7.

Works Cited

1. Haykakan SSR' qreakan datavarut'yan o'rensgirq, Haypethrat, Erevan, 1951t'. [The Armenian Criminal Procedure Code of the SSR, Armgosgrat, Yerevan, 1951. ]

2. HSXH Dekretneri ev oroshumneri jhoghovac'u, 1924t'. April [Collection of decrees and resolutions of the ARM.SSR, 1924. April].

3. HSXH dekretneri ev oroshumneri havaqac'u, 1924t'. mayis, N 6 [Collection of decrees and decisions of the ARM.SSR, 1924. May, N 6].

4. Ghazinyan, Gagik ev Vagharshyan, A.rt'ur, Hayoc iravunqi patmut'yan himnaharcery': Hin shrjanic minchev mer o'rery': Er.: EPH hrat., 2014 [The main issues of the history of Armenian law. From the ancient period to the present day. Yerevan, YSU Publishing house, 2014].

5. Gernet, Mihail i Trajnin, Aron. Ugolovnyj kodeks: Prakticheskij kommentarij: S dopolnenijami i izmenenijami po 1 ijunja 1925 g. / Pod redakciej. M.: 1925. [Gernet Mikhail Nikolaevich and Traynin Aron Naumovich, The Criminal Code: A practical commentary: With additions and amendments to June 1, 1925 / Edited by. M.: 1925. ].

6. Krastin, Ivan. Ugolovnyj process RSFSR. Izd. NKJu, M.: 1927. [Criminal Procedure of the RSFSR. Publishing house of the NKYU, M.: 1927.].

7. Kronberg, Jan. Vpered ili nazad // Ezhenedel'nik Sovetskoj Justicii. № 7, 1926. [Forward or backward / / Weekly Journal of Soviet Justice. No. 7, 1926.].

8. Krylenko, Nikolaj. Predely primenenija stat'i 4-a UPK. (Po povodu st. Kronberga) // Ezhenedel'nik Sovetskoj Justicii. № 8, 1926. [The limits of application of Article 4-a of the Criminal Procedure Code. (About art. Kronberg) / / Weekly Journal of Soviet Justice. No. 8, 1926.].

111

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

9. Strogovich, Mihail i Karnickij, Dmitrij. Ugolovno-processual'nyj kodeks RSFSR: Tekst i postatejnyj kommentarij. 2-e ispr. i dop. izdanie. M.: 1926. [Criminal Procedure Code of the RSFSR, Text and comments, 2nd revised and expanded edition, Moscow: 1926]

10. Utevskij, Boris. Uchebnoe posobie po sovetskomu ugolovnomu pravu. Vsesojuznaja pravovaja akademija. M.: 1938. [A Textbook on Soviet criminal law. All-Union Law Academy. Moscow: 1938.].

11. Chel'cov-Bebutov, Mihail. Celesoobraznost' i zakonnost' v Ugolovnom Kodekse // Problemy prestupnosti. Sbornik. M.: 1928. Vypusk 3. [Expediency and legality in the Criminal Code / / Problems of crime. Collection. Moscow: 1928. Issue 3.].

12. Chistjakov, Oleg. Hrestomatija po istorii otechestvennogo gosudarstva i prava 1917-1991 godov. M.: Zercalo, 1997. [A Textbook on the history of the national state and law of 1917-1991. Moscow: Zertsalo, 1997.].

13. Jestrin, Aleksandr. K voprosu o principah postroenija sistemy ugolovnoj repressii v proletarskom gosudarstve // Revoljucija prava. 1927. № 1. [On the question of the principles of building a system of criminal repression in the proletarian state / / Revolution of Law. 1927. No. 1.].

14. Jestrin ,Aleksandr, Ugolovnyj Kodeks i «Rukovodjashhie Nachala po ugolovnomu pravu RSFSR». I: Otnoshenie k voprosu ob opasnosti prestupnika // Ezhenedel'nik Sovetskoj Justicii. M.: 1922. № 21 – 22. [The Criminal Code and "Guidelines for Criminal Law of the RSFSR". I: Attitude to the question of the danger of a criminal / / Weekly of Soviet Justice. Moscow: 1922. No. 21-22.].

THE ORIGIN OF THE INSTITUTE OF TERMINATION OF CRIMINAL PROSECUTION ON THE GROUNDS OF LOSS OF PUBLIC DANGER

AND INEXPEDIENCY

ARUSYAK ALEKSANYAN

RA Special Investigation Service, General Crimes Investigation Department, Investigator of Particularly Important Cases; Third-Class Counsellor of Justice;

Russian-Armenian University, Institute of Law and Politics,

Department of Criminal law and Criminal Procedure Law, Ph.D.Student Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is to reveal the peculiarities of regulations by substantive and procedural legal norms, the first steps of introduction of the institute of termination of criminal prosecution on the grounds of loss of public danger due to the little significance provided for in Part 2 of Article 18 of the RA Criminal Code. Our task is to present the regulations on the termination of criminal prosecution on the grounds of loss of public danger at different times, to reveal its procedural roots. The historical-legal method was mainly used during the research.

Moreover, the disclosure of these procedural roots can later become a basis for legislative changes, as a result of which the regulation of the judicial institution by nature can be "removed" from the field of criminal law and regulated by procedural legislation. This settlement of the issue has not only a purely theoretical significance, but it can also be used to solve a number of issues in practice (for example, in the context of the settlement of the issue by the substantive criminal law, instead of the wording "... terminate the criminal prosecution" the wording "is not considered a crime ..." is used, as a result of which when terminating the criminal prosecution against a person, he/she acquires the status of the acquitted, etc.). On the other hand, however, it should be emphasized that in the framework of this research, our problem, as mentioned above, is much

112

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

more modest and the article will reveal only the origins of the institute and its procedural roots, and as a result of their disclosure what specific issues can be solved by the reform of the current legislation, how the legislation should be reformed, then the mentioned issues are beyond the scope of this article.

Due to the narrow goals and objectives of the article, the historical-legal method will be mostly used during the research.

The analysis made in the article is based on the regulations on the loss of public danger and the termination of criminal prosecution on grounds of inexpediency envisaged by the governing principles of criminal law of 1919, the Criminal Code of RSFSR of 1922-1926, the Criminal Procedure Code of RSFSR of 1925.

The study leads to conclusion that the special regulation on termination of criminal prosecution on the grounds of loss of public danger was originally provided for in the procedural legislation, but was later regulated by substantive norms.

Keywords: public danger, little significance, insignificance, expediency, motivation, discretionary criminal prosecution, to terminate the criminal prosecution.

ПРОИСХОЖДЕНИЕ ИНСТИТУТА ПРЕКРАЩЕНИЯ УГОЛОВНОГО ПРЕСЛЕДОВАНИЯ НА ОСНОВАНИИ УТРАТЫ ОБЩЕСТВЕННОЙ ОПАСНОСТИ И НЕЦЕЛЕСООБРАЗНОСТИ

АРУСЯК АЛЕКСАНЯН

следователь по особо важным делам Управления по расследованию преступлений общего характера Специальной следственной службы РА, советник юстиции третьего класса,

соискатель кафедры уголовного и уголовно-процессуального права института права и политики Российско-Армянского университета г. Ереван, Республика Армения

Цель статьи - выявление первых шагов института по прекращению уголовного преследования на основании потери общественной опасности из-за малой важности, предусмотренной частью 2 статьи 18 Уголовного кодекса РА, а также выявление особенностей регулирования указанного института материальными и процессуальными правовыми нормами. Наша задача - представить порядок прекращения уголовного преследования на основании потери общественной опасности в разные периоды времени и раскрыть его процессуальные корни. В ходе проведения исследования преимущественно был применен историко-правовой метод.

При этом раскрытие этих процессуальных корней в дальнейшем может стать основанием для законодательных изменений, в результате которых упорядочение процессуального института «может быть выведено» из поля уголовного закона и регулироваться его процессуальным законодательством. Подобное урегулирование вопроса имеет не только чисто теоретическое значение, но и важно для решения ряда вопросов, возникающих на практике (например, в условиях урегулирования вопроса по материальному уголовному закону вместо формулировки «...прекратить уголовное преследование» используется «не считается преступлением...», формулировка, в результате которой при прекращении уголовного преследования в отношении лица он приобретает статус оправданного и т. д).

Однако, с другой стороны, следует подчеркнуть, что в рамках данного исследования наша задача, как отмечалось выше, несколько уже, и в рамках статьи будет раскрыта лишь

113

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

генеалогия, процессуальные корни института; что касается того, какие именно актуальные проблемы возможно решить в результате их выявления посредством реформирования действующего законодательства, каким образом должно быть реформировано законодательство, то указанные вопросы выходят за рамки данной статьи.

Именно исходя из этих узких целей и задач статьи, в ходе проведения исследования преимущественно будет применен историко-правовой метод:

В основе анализа, сделанного в статье, лежит порядок прекращения уголовного преследования на основаниии нецелесообразности и потери общественной опасности, предусмотренными руководящими принципами 1919 года, уголовным кодексом РСФСР 1922-1926гг., уголовным процессуальным кодексом РСФСР 1925г.

В результате исследования мы пришли к выводу о том, что специальное регулирование о прекращении уголовного преследования на основании потери общественной опасности деяния изначально было предусмотрено в процессуальном законодательстве, однако в дальнейшем оно регулировалось материально-правовыми нормами.

Ключевые слова: общественная опасность, малозначительность,

незначительность, целесообразность, мотивация, дискреционное уголовное преследование, прекратить уголовное преследование.

114

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.