Научная статья на тему 'ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ'

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
397
43
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
սեփականության իրավունք / պաշտպանության միջոցներ / իրավունքների պաշտպանություն / ինքնապաշտպանությունը լայն իմաստով / պահանջի իրավունք / վինդիկացիոն հայց / նեգատոր հայց

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Մկրտչյան Աննա

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել ու վերլուծել սեփականության իրավունքների պաշտպանության իրավունքների ինքնապաշտպանության հարաբերակցությունը։ Քաղաքացիական իրավունքների բնականոն ընթացքը պայմանավորված է նաև տվյալ իրավունքի՝ իրավատիրոջ տիրապետության, հսկողականության ու կանխատեսելիության տիրույթում գտնվելու հանգամանքով: Սեփականության իրավունքի պաշտպանական համակարգում ինքնապաշտպանության իրավական հնարավորությունը կիրառելի է ոչ միայն հիմք ընդունելով Քաղաքացիական օրենս-դրության ընդհանուր դրույթներում զետեղված իրավունքների ինքնապաշտ-պանության հանգամանքը, այլև հատուկ նորմերով: Ըստ էության «Սեփականության այլ գույքային իրավունքների պաշտպանությունը» վերտառությամբ գլխում նախատեսված են իրավունքների ինքնապաշտպանության առնվազն երկու միջոցներ, որոնք ամրագրված են Քաղաքացիական օրենսգրքի 274-րդ 277-րդ հոդվածներում: Անհրաժեշտ է հստակ սահանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ինքնապաշտպանության միջոցները, դրանց կիրառման շրջանակները, հակառակ դեպքում իրավունքների ինքնապաշտպանության գործնական կիրառության հետ առաջանում են խնդիրներ: Չկան օրենսդրական հստակ տարանջատիչներ իրավունքների պաշտպանական համակարգի վերաբերյալ: Առանձին իրավունքի ինստիտուտների պաշտպանական երաշխիքներն արդյոք մասնավոր իրավունքի պաշտպանական համակարգի մասն են: Արդյոք առանձին պաշտպանական համակարգ ունեցող մասնավոր իրավունքի ինստիտուտներով պահպանվող իրավունքի իրավատերերը կարո՞ղ են օգտվել իրավունքի պաշտպանության ընդհանրական ձևերից, օրինակ` իրավունքների ինքնապշտպանությունից: Հետազոտության ընթացքում կիրառվել է իրավահամեմատական մեթոդը։ Հանգել ենք այն եզրակացության, որ սեփականության իրավունքի պաշտպանության իրականացումն առնվազն իրավական երկու հիմքերով կարող է իրականացվել իրավունքների ինքնապաշտպանության միջոցով` լինելով ամրագրված ինչպես օրենսդրական ընդհանուր, այնպես էլ հատուկ մասերում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE CORRELATION OF THE PROTECTION OF PROPERTY RIGHTS AND SELF-PROTECTION OF RIGHTS

Main aim of the article is to analyze the correlation of the institutes of protection of property rights and self-protection of rights. The natural course of civil rights is also due to the fact that this right lies in the sphere of ownership, control and predictability of the rightholder. The legal possibility of self-defense in the system of property rights protection is applicable not only on the basis of the circumstances of self-defense of the rights enshrined in the general provisions of civil legislation, but also in accordance with special norms. The chapter entitled "Protection of property and other property rights" essentially provides for at least two measures of self-defense of the rights enshrined in articles 274 and 277 of the Civil Code. It is necessary to clearly coordinate self-defense measures and the scope of their application in the RA Civil Code, otherwise there are problems with the practical application of self-defense rights. There are no clear legislative delimiters regarding the system of protection of rights...Main aim of the article is to analyze the correlation of the institutes of protection of property rights and self-protection of rights. The natural course of civil rights is also due to the fact that this right lies in the sphere of ownership, control and predictability of the rightholder. The legal possibility of self-defense in the system of property rights protection is applicable not only on the basis of the circumstances of self-defense of the rights enshrined in the general provisions of civil legislation, but also in accordance with special norms. The chapter entitled "Protection of property and other property rights" essentially provides for at least two measures of self-defense of the rights enshrined in articles 274 and 277 of the Civil Code. It is necessary to clearly coordinate self-defense measures and the scope of their application in the RA Civil Code, otherwise there are problems with the practical application of self-defense rights. There are no clear legislative delimiters regarding the system of protection of rights. Are the defense guarantees of individual legal institutions part of the system of protection of private law? Can the right holders of rights protected by private law institutions that have a separate system of protection use general forms of legal protection, for example, self-defense of rights? In the course of the study, a comparative legal method was applied. We have come to the conclusion that the protection of property rights on at least two legal grounds can be carried out through self-defense of rights, being enshrined in both general legislative and special parts.

Текст научной работы на тему «ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ*

ՀՏԴ 347. 12:347.27.3 DOI: 10.52063/25792652-2021.2-140

ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն anmkrtchvan94@gmail. com

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել ու վերլուծել սեփականության իրավունքների պաշտպանության և իրավունքների ինքնապաշտպանության հարաբերակցությունը:

Քաղաքացիական իրավունքների բնականոն ընթացքը պայմանավորված է նաև տվյալ իրավունքի' իրավատիրոջ տիրապետության, հսկողականության ու կանխատեսելիության տիրույթում գտնվելու հանգամանքով: Սեփականության իրավունքի պաշտպանական համակարգում ինքնապաշտպանության իրավական հնարավորությունը կիրառելի է ոչ միայն հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսդրության ընդհանուր դրույթներում զետեղված իրավունքների ինքնապաշտպանության հանգամանքը, այլև հատուկ նորմերով: Ըստ էության «Սեփականության և այլ գույքային իրավունքների պաշտպանությունը» վերտառությամբ գլխում նախատեսված են իրավունքների ինքնապաշտպանության առնվազն երկու միջոցներ, որոնք ամրագրված են Քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-րդ հոդվածներում: Անհրաժեշտ է հստակ սահանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ինքնապաշտպանության միջոցները, դրանց կիրառման շրջանակները, հակառակ դեպքում իրավունքների ինքնապաշտպանության գործնական կիրառության հետ առաջանում են խնդիրներ: Չկան օրենսդրական հստակ տարանջատիչներ

իրավունքների պաշտպանական համակարգի վերաբերյալ: Առանձին իրավունքի ինստիտուտների պաշտպանական երաշխիքներն արդյոք մասնավոր իրավունքի պաշտպանական համակարգի մասն են: Արդյոք առանձին պաշտպանական համակարգ ունեցող մասնավոր իրավունքի ինստիտուտներով պահպանվող իրավունքի իրավատերերը կարո՞ղ են օգտվել իրավունքի պաշտպանության ընդհանրական ձևերից, օրինակ' իրավունքների ինքնապշտպանությունից:

Հետազոտության ընթացքում կիրառվել է իրավահամեմատական մեթոդը։

Հանգել ենք այն եզրակացության, որ սեփականության իրավունքի պաշտպանության իրականացումն առնվազն իրավական երկու հիմքերով կարող է իրականացվել իրավունքների ինքնապաշտպանության միջոցով լինելով ամրագրված ինչպես օրենսդրական ընդհանուր, այնպես էլ հատուկ մասերում:

Հիմնաբառեր' սեփականության իրավունք, պաշտպանության միջոցներ, իրավունքների պաշտպանություն, ինքնապաշտպանությունը լայն իմաստով, պահանջի իրավունք, վինդիկացիոն հայց, նեգատոր հայց:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.06.2021թ.:

է 06.05.2021թ., գրախոսվել' 24.06.2021թ.,

տպագրության

140

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

Ներածություն

Քաղաքացիական իրավունքների բնականոն ընթացքը պայմանավորված է նաև տվյալ իրավունքի՝ իրավատիրոջ տիրապետության, հսկողականության ու

կանխատեսելիության տիրույթում գտնվելու հանգամանքով: Այսինքն՝ իրավունքի իրավատիրոջ մոտ օբյեկտիվ իրավական հնարավորության առկայությունը' իրացնելու իրավունքներն օրենքի շրջանակներում և իր հայեցողությամբ: Այդ իրավական հնարավորությունը կարող է ամրագրված լինել ինչպես օրենքով, այնպես էլ պայմանագրով (Белова 14-19):

Օրենսդրական ամրագրումները երաշխիքներ են, սակայն չեն բացառում իրավիճակները, երբ իրավատիրոջ կողմից քաղաքացիական իրավունքների իրականացման շրջանակը «նեղանում» է և հնարավոր չի լինում իր հայեցողությամբ իրավունքների իրացումը: Որպես կանոն, իրավատիրոջ իրավունքների իրացման խոչընդոտները զուգորդվում են իրավունքների խախտումներով, քանի որ դրանք առաջանում են իրավունքի իրավատիրոջ կամքից անկախ հանգամանքներում և վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը հաշվի չառնելով (Белова 14-19):

Վերը նշած իրավիճակներում իրավունքի ամրագրումը բնավ բավարար չէ և քաղաքացիաիրավական ինստիտուտների կիրառմամբ պետք է երաշխավորվի իրավատիրոջ սուբյեկտիվ իրավունքների իրացման լայն շրջանակը:

Որպես առավել տարածված ու համալիր ինստիտուտ քննարկման առարկա կդարձնենք սեփականության իրավունքը: Սեփականության իրավունքի իրավական երաշխիքներից են հանդիսանում օրենսդրությամբ ամրագրված՝ ուրիշի ապօրինի տիրապետումից իրավատիրոջ գույքը հետ պահանջելու և սեփականատիրոջ

իրավունքների պաշտպանությունը տիրապետումից զրկելու հետ չկապված

խախտումների իրավական հնարավորությունների ամրագրումը:

Մասնավորապես օրենսդրի կողմից ամրագրված է, որ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 274-րդ հոդված) և սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 277-րդ հոդված):

Օրենսդրական այս ձևակերպումները քաղաքացիաիրավական տեսության շրջանակներում հաճախ անվանում են վինդիկացիոն (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 274-րդ հոդված) և նեգատոր պահանջներ (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 277-րդ հոդված): Դրանք քաղաքացիական իրավունքի ամենատարածված ինստիտուտներից սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանության իրավական երաշխիքներ են: Ըստ էության, վինդիկացիոն պահանջներն ուղղված են օրինական տիրապետող չհանդիսացող քաղաքացիաիրավական մասնակցի դեմ:

Ընդունված է համարել, որ իրավունքների ինքնապաշտպանության ինստիտուտը սահմանափակված չէ միայն իրավունքների որոշակի շրջանակների պաշտպանությամբ: Հետևաբար գույքային իրավունքերի պաշտպանությունը բացառություն չի դիտարկվում: Սակայն քաղաքացիական օրենսդրությունը ամրագրում է սեփականության իրավունքի պաշտպանության քաղաքացիաիրավական ինքնուրույն միջոցներ (Բարսեղյան): Օրենսդրությունը սեփականության պաշտպանության միջոց է դիտարկում իրային, պարտավորաիրավական հայցերը, որոնցով ապահովում է խախտված իրավունքների վերականգնումը, իրավունքը խախտող գործողությունների վերացումը, սեփականատիրոջ իրավունքների ճանաչումը:

Հարց է առաջանում՝ արդյոք օրենսդրության ամրագրված պաշտպանության եղանակները դիտվու՞մ են ինքնապաշտպանության շրջանակներում, թե՞ դրանք «առավել բարձր» իրավական երաշխիքներ են:

Այսպես՝ վինդիկացիոն ու նեգատոր հայցերի շրջանակներում իրավունքների ինքնապաշտպանությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ է իրավունքների

141

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

ինքնապաշտպանությունը դիտարկել լայն իմաստով: Իրավական երևույթների (վինդիկացիոն ու նեգատոր հայցեր) անվանումն իսկ հուշում է պետական ատյաններին դիմելու հանգամանքը՝ դատական ատյան հայց ներկայացնելու միջոցով:

Իրավագետներ Ռյասենցովը և Կռասավչիկովը իրավունքների

ինքնապաշտպանության հետ զուգահեռ ուսումնասիրել են նաև հայցային տեսակերը իրավունքների և գտել են իրավունքների ինքնապաշտպանության հետ համընկնման ակնհայտ հանգամանքներ, որոնք և հիմք են ծառայել տեսաբանների համար պնդելու, որ հայցերի՝ վերը թվարկված տեսակները ինքնապաշտպանության միջոցներ են (Красавчиков 395-408):

Սեփականության իրավունքի պաշտպանության ձևերը և իրավունքների ինքնապաշտպանությունը

Քաղաքացիական իրավունքում գերակշռում է մոտեցումը, որ սեփականության իրավունքի պաշտպանության եղանակները քաղաքացիաիրավական նորմերի համալիր ամբողջություն են, որոնք ապահովում են սեփականության իրավունքի անխոչընդոտ իրացումը՝ ի նպաստ սեփականատիրոջ ու հանրության (Серегина 13-15): Առաջնորդվելով ընդունված մոտեցմամբ՝ կարող ենք առաձնացնել քաղաքացիական իրավանորմեր, որոնք ուղղված են ապահովելու սեփականության իրավունքի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ դրանք կարող ենք համարել սեփականության իրավունքի պաշտպանության եղանակներ:

• Իրավանորմեր (պաշտպանության միջոցներ), որոնք ուղղված են սեփականության իրավունքի ճանաչմանը:

• Իրավանորմեր (պաշտպանության միջոցներ), որոնք ուղղված են դադարեցնելու ուրիշի ապօրինի տիրապետությունը կամ ներգործությունը:

• Իրավանորմեր (պաշտպանության միջոցներ), որոնք ուղղված են վերականգնելու սեփականատիրոջը պատճառված վնասը:

Դասակարգված պաշտպանության բոլոր միջոցներն ունեն միևնույն նպատակը՝ սեփականության իրավունքի պաշտպանությունը, սակայն իրականացվում են իրավական տարբեր ձևերով: Ընտրված ցանկացած միջոց պետք է լինի համահունչ իրավունքների ինքնապաշտպանության իրավական էությանը, այն է՝ իրականացվի իրավասու սուբյեկտի կողմից, առանց պետական մարմինների միջամտության: Այսինքն՝ իրավունքների ինքնապաշտպանության էության տարրալուծումը բացառելու համար այն անհրաժեշտ է դիտարկել դրա նեղ իմաստով:

Հայաստանի Հանրապետության նախադեպային պրակտիկան վկայում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության առավել տարածված եղանակները վինդիկացիոն ու նեգատոր հայցերն են: Վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշման շրջանակներում նշել է, որ ապօրինի տիրապետում առկա է ցանկացած պարագայում, երբ տիրապետումը հիմնված չէ օրենքի կամ պայմանագրի վրա (ՀՀ վճռաբեկ դատարան, ԵԿԴ/0274/02/14) (վինդիկացիոն հայցապահանջ): Մեկ այլ գործով դատարանն արձանագրել է, որ սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներով և իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, որը կապված է այդ իրավունքների իրականացման հետ (ՀՀ վճռաբեկ դատարան, ՇԴ/1609/02/11) (նեգատոր հայցապահանջ):

Սակայն այս հանգամանքը բացառում է իրավունքների ինքնապաշտպանության ինստիտուտի կիրառումը դասական իմաստով, քանի որ պաշտպանության ապահովումը դրվում է պետական մարմինների՝ հայցի դեպքում դատական իշխանության վրա: Այս հանգամանքը վերահաստատում է նաև վճռաբեկ դատարանը: Նախադեպային մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցի ինստիտուտին՝ որպես նյութական ու

142

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

դատավարական ինստիտուտի, դատարանն արձանագրել է, որ հայցի իրավունքի դատավարական կողմը ենթադրում է դատարան դիմելու իրավունքը, իսկ նյութաիրավական կողմը' օրինական ու հիմնավորված հայցապահանջների բավարարում ստանալու իրավունքը (ՀՀ վճռաբեկ դատարան, ԼԴ1/0030/02/10):

Մասնավորապես ուրիշի ապօրինի տիրապետումից իր գույքը հետ պահանջելու մասին վճռաբեկ դատարանի որոշումներում հստակ խոսվում է նաև ապացուցողական բեռի բաշխման վերաբերյալ: Այսինքն՝ նմանատիպ գործերի քննության ժամանակ հայցվորը պետք է ապացուցի, որ վեճի առարկա գույքը գտնվում է պատասխանողի տիրապետման տակ (ՀՀ վճռաբեկ դատարան, ԿԴ1/0811/02/02/2010): Վճռաբեկ դատարանը նաև անդրադարձել է ապօրինի տիրապետման հասկացությանը՝ մատնանշելով, որ ապօրինի է այն տիրապետումը, որն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի (ՀՀ վճռաբեկ դատարան, ՇԴ/0613/02/10):

Շատ հաճախ սեփականության հետ կապված պահանջների դեպքում հայցը ներկայացվում է երկու հիմնական պահանջների վերաբերյալ' նեգատոր/վինդիկացիոն պահանջ և վնասի հատուցում: Այս հանգամանքով պայմանավորված՝ վճռաբեկ դատարանի որոշումներից մեկում արտահայտած դիրքորոշման համաձայն՝ նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը (ՀՀ վճռաբեկ դատարան, ԵԿԴ/0502/02/13):

Հետագայում վճռաբեկ դատարանը, հաստատելով իր դիրքորոշումը, արձանագրել է, որ նեգատոր հայցը սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է՝ ուղղված սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման և/կամ փաստացի տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Նեգատոր հայցի ներկայացման հնարավորություն առաջանում է այն դեպքում, երբ գույքի սեփականատերը և երրորդ անձը վիճելի գույքի առնչությամբ չեն գտնվում պարտավորական հարաբերությունների մեջ, և երբ թույլ տրված իրավախախտումը չի հանգեցրել գույքի նկատմամբ սեփականության սուբյեկտիվ իրավունքի դադարման (ՀՀ վճռաբեկ դատարան, ԿԴ3/0450/02/13):

Ըստ էության, ներպետական դատական պրակտիկան հստակ ամրագրում է, որ հայցի, մասնավորապես նեգատոր ու վինդիկացիոն հայցերի ներկայացումը դատարան հանդիսանում է իրավունքի պաշտպանության միջոց:

Սակայն հարկ է նշել, որ վինդիկացիոն ու նեգատոր պահանջի իրավական հնարավորությունը, ամրագրված լին ելով նյութաիրավական նորմերի դաշտում, ուղղակիորեն չի ամրագրում այդ պահանջի ներկայացումը միայն դատական ատյաններին: Դրա մասին են վկայում Քաղաքացիական օրենսգրքի 16-րդ գլխում տեղ գտած դրույթները:

Անհերքելի է այն հանգամանքը, որ իրավունքի կրողը վինդիկացիոն ու նեգատոր հայցերի միջոցով պաշտպանում է իր տիրապետման, տնօրինման և/կամ օգտագործման իրավունքները: Հայցերի կիրառման դեպքում հետևությունները շատ ակնհայտ են: Անձն իր իրավունքների և օրինական շահերի խախտումը հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններին՝ իրավունքի խախտումը վերացնելու և իրավունքները վերականգնելու պահանջով: Ըստ էության, անձը միջնորդում է երրորդ անձանց' տվյալ դեպքում պետական իրավասու մարմիններին՝ իրավունքի պաշտպանության խնդրանքով: Վեր է կասկածից այն հանգամանքը, որ վինդիկացիոն ու նեգատոր հայցերը պաշտպանության միջոցներ են, սակայն դրանց ինքնապաշտպանության միջոց լինելու հանգամանքը իրավական գրականության մեջ վեճերի տեղիք է տալիս:

Իրավագետների շրջանում կարծիք կա, որ իրավունքների ինքնապաշտպանության դրսևորում պետք է իրավասու մարմնին դիմում ներկայացնելու արդյունքում առաջացած իրավական հետևանքը (Соколов 10-12): Մեր կողմից

143

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

իրականացված ուսումնասիրությունները հանգում են նրան, որ իրավունքների ինքնապաշտպանության քաղաքացիաիրավական ընկալման և ինստիտուտի օրենսդրական ամրագրման և գործնական կիրառության ապահովման համար այն անհրաժեշտ է դիտարկել նեղ իմասով: Այլապես իրավունքների պաշտպանության դատական ու վարչական ձևերը կմիաձուլվեն իրավունքների ինքնապաշտպանության հետ: Այդ ընկալումների շրջանակներում դատական ատյանին դիմելու հանգամանքը, մասնավորապես հայցի ներկայացումը չի կարող համարվել քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության միջոց:

Քաղաքացիաիրավական գրականության մեջ օգտագործվող վինդիկացիոն ու նեգատոր պահանջներ հասկացությունները հիմնականում դիտարկվում են իրավունքների պաշտպանության դատական ձևի շրջանակներում: Սակայն

իրավատիրոջ կողմից մինչև դատական պաշտպանության ձևի ընտրությունը հնարավոր է միակողմանի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խախտման վերացմանը: Ենթադրյալ իրավախախտին ներկայացված պահանջը իրավական տիրույթում դիտարկելու համար առաջանում է անհրաժեշտություն իրավական բնութագրիչ տալ այդ փաստացի ու միակողմանի կատարվող գործողությանը:

Իրավասու անձը դատական պաշտպանության դիմում է միայն այն բանից հետո, երբ սպառված կամ անարդյունավետ է համարվում փաստացի ձեռնարկված գործողությունները, այն է՝ ինքնապաշտպանության միջոցով իրավական բարենպաստ արդյունքի հասնելու հանգամանքը (Метревила 5-9): Այնուամենայնիվ, ուրիշի ապօրինի տիրապետումից իրավատիրոջ գույքը հետ պահանջելու և սեփականատիրոջ

իրավունքների պաշտպանությունը տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումների դեպքում իրավասու անձի պահանջ ներկայացնելու իրավական հնարավորությունն է հանդիսանում իրավական երաշխիքը: Օրենսդիրը չի

սահմանափակում իրավատիրոջը՝ դիմելու դատարան: Այն ամրագրում է իրավատիրոջ օրենսդրորեն թույլատրելի հնարավորությունը պահանջ ձևակերպելու:

Քաղաքացիաիրավական գրականության մեջ պահանջի ներակայացումը սուբյեկտային տեսանկյունից սահմանափակված չէ: Այդ պահանջի ներկայացումը կարող է իրականացվել ինչպես միջնորդավորված (պետական իրավասու մարմիններին դիմելով, այդ թվում՝ դատական ատյաններ), այնպես էլ ուղղակի (իրավատիրոջ կողմից իրականացվող միակողմանի ու փաստացի գործողություններով): Եթե օրենսդրորեն ամրագրված հնարավորությունները նյութաիրավական դաշտում հնարավորություն են տալիս հանդես գալու որպես հայցվոր, ապա դատավարական գործընթացների արդյունքում է իրավահարաբերությունը տեղափոխվում դատական ատյանների տիրույթ (Демидюк 9-11): Այլ կերպ ասած՝ հայցվոր կամ իրավունքի պահանջատեր լինելու և պահանջի ներկայացման համար փաստացի գործողությունների ձեռնարկումը ևս իրավական հնարավորություն է, որը կարող է իրացվել իրավասու անձի հայեցողությամբ:

Հետևաբար հանգում ենք այն եզրակացության, որ իրավազոր անձի կողմից ապօրինի տիրապետումից իրավատիրոջ գույքը հետ պահանջելու և սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումների վերացման պահանջ կարող է ներկայացվել նաև իրավախախտին: Այդ պահանջի ներկայացումը դրսևորվում է միակողմանի գործողություններով, որոնք կարող են արտահայտվել փաստացի ձեռնարկվող գործողություններով:

Սեփականության իրավունքի պաշտպանական համակարգում ինքնապաշտ– պանության իրավական հնարավորությունը կիրառելի է ոչ միայն հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսդրության ընդհանուր դրույթներում զետեղված իրավունքների ինքնապաշտպանության հանգամանքը, այլև հատուկ նորմերով: Օրինակ՝ ՀՀ

քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ

144

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք: Այսինքն' Քաղաքացիական օրենսգիրքն ուղղակի իրավական հնարավորություն է սահմանում իրավասու սուբյեկտին (հողամասի, շենքի, շինության և այլ անշարժ գույքի օրինական տիրապետող) դիմելու իրավունքների ինքնապաշտպանության ենթադրյալ

իրավախախտի նկատմամբ (երրորդ անձ, ով ցանկանում է մուտք գործել հողամասի, շենքի, շինության և այլ անշարժ գույքի տարածք): Ըստ էության, օրենսդիրը, ոչ իրավաչափ համարելով ներխուժումը, դրա դեմ տայիս է նաև ինքնապաշտպանության հնարավորություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական դրույթներում հստակեցում չկա իրավունքների ինքնապաշտպանության միջոցների ու հնարքների, այն է' թույլատրելի գործողությունների բնույթի վերաբերյալ, նշանակում է' դրանք կարող են լինել նաև փաստացի իրականացվող գործողություններ, որոնք զերծ կլինեն իրավական հետևանքից (օրինակ' վնասի պատճառում, իրավունքի ոտնահարում): Ստացվում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության համակարգում ինքնապաշտ-

պանության կիրառումը ունի երկու հիմք:

1. Փաստացի կատարվող գործողություններ, որոնք ունեն իրավական սահմաններ' հաշվի առնելով իրավունքների ինքնապաշտպանության ընդհանուր կարգավորումները:

2. Իրավական ինստիտուտների շրջանակներում ամրագրված իրավական հնարավորություններ, որոնք հանդիսանում են իրավունքների ինքնապաշտպանության տեղայնացված դրսևորումներ (օրինակ' ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդված):

Ավելին' ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում' ներխուժման հետևանքին համարժեք ուժ գործադրելու: Օրինական

տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում, շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը:

Եզրակացություն

Ըստ էության, փաստացի ձեռնարկվող գործողությունների նկատմամբ կտարածվի իրավունքների ինքնապաշտպանության համաչափության ու իրավաչափության սահմանները: Ո'չ քաղաքացիաիրավական տեսությունը, ո'չ օրենսդիրը չեն բացառում իրավական հնարավորությունը, որ գույքային իրավունքների, այդ թվում'

սեփականության իրավունքի պաշտպանության ընթացքում կարող են տեղի ունենալ միակողմանի փաստացի գործողություններ, որոնք ուղղված կլինեն իրավունքի խախտումը վերացնելուն (Закошанский 15-20): Դրանք իրենց հատկանիշներով ու նպատակներով ամբողջությամբ համահունչ են քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության ինստիտուտին և դրա միջոցներին (Кондратенко и Полушен 2527):

Սեփականության իրավունքի պաշտպանության իրականացումն առնվազն իրավական երկու հիմքերով կարող է իրականացվել իրավունքների ինքնապաշտպանության միջոցով' լինելով ամրագրված ինչպես օրենսդրական ընդհանուր, այնպես էլ հատուկ մասերում: Ըստ էության, «Սեփականության և այլ գույքային իրավունքների պաշտպանությունը» վերտառությամբ գլխում նախատեսված են իրավունքների ինքնապաշտպանության առնվազն երկու միջոցներ, որոնք ամրագրված են Քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-րդ հոդվածներում: Օրենսդիրը չի առաջնորդվել իրավունքների պաշտպանության համար նախընտրելի հնարավոր երկու մոտեցումներից որևիցե մեկով' պաշտպանական համակարգի օրենսդրությունը երաշխավորելով ինչպես օրենսդրության ընդհանուր, այնպես էլ հատուկ դրույթներով: Չմանրամասնելով պաշտպանական կոնկրետ միջոցների

նկատմամբ տարածվող սահմանափակումների մասին' օրենսդիրը իրավական

145

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 2(9), 2021

հնարավորություն է ընձեռել իրավազոր անձին կամարտահայտությամբ օրինական վարքագիծ ընտրելու: Կարելի է եզրակացնել, որ թույլատրելի միջոցների կիրառության իրավաչափության ու համաչափության գնահատումն իրականացվում է ձեռնարկված միջոցի բնույթով պայմանավորված, որը շատ հաճախ հեղհեղուկ կարգավորումների ու օրենսդրական բացերի հետևանքով չի արժանանում իրավական գնահատականի: Հետևաբար ձեռնարկված գործողության էության ու կարգավիճակի ամրագրումը օրենսդրական մակարդակում հնարավորություն կընձեռնի իրավունքի ինստիտուտի գործնական կիրառության և իրավունքների՝ օրենսդրությամբ ամրագրված

երաշխիքների կենսագործունեության համար:

Օգտագործված գրականություն

1. Բարսեղյան, Տարիել. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք. Դասագիրք, առաջին մաս. Երևան, 2009:

2. ՀՀ վճռաբեկ դատարան. ԵԿԴ/0274/02/14 քաղաքացիական գործով որոշում. 2015:

3. ---. ԵԿԴ/0502/02/13 քաղաքացիական գործով որոշում. 2014:

4. ---. ԼԴ1/0030/02/10 քաղաքացիական գործով որոշում. 2014:

5. ---. ԿԴ1/0811/02/02/2010 քաղաքացիական գործով որոշում. 2011:

6. ---. ԿԴ3/0450/02/13 քաղաքացիական գործով որոշում. 2014:

7. ---. ՇԴ/1609/02/11 քաղաքացիական գործով որոշում. 2014:

8. ---. ՇԴ/0613/02/10 քաղաքացիական գործով որոշում. 2011:

9. ՀՀ Ազգային Ժողով. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք. 05.05.1998:

10. Белова, Дина. «Проблемы истребования имущества из чужого незаконного владения». Московская государственная юридическая академиая. Серия «Право» N 2 (8), Москва, 2010.

11. Демидюк, Виктор. Правовая природа в индикационных и негаторных исков в

деятельности федеральных государственных бюджетных образовательных учреждений высшего профессионального образования. 2015.

https://cyberleninka.ru/article/n/pravovaya-priroda-vindikatsionnyh-i-negatornyh-iskov-v-deyatelnosti-federalnyh-gosudarstvennyh-byudzhetnyh-obrazovatelnyh/viewer. Доступно: 18.06.2021.

12. Закошанский, Михаил. «Эволюция виндикационного спора». Право. Журнал Высшей школы экономики, 3, 2015.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

13. Кондратенко, Зарина и Полушен, Дмитрий. «Негаторный иск в Российском

гражданском праве». Вестник Марийского государственного университета. Серия «Исторические науки. Юридические науки». 2019.

https://cyberleninka.ru/article/n/negatornyy-isk-v-rossiyskom-grazhdanskom-prave/viewer. Доступно: 18.06.2021.

14. Красавчиков, Октябрь. Советское гражданское право. 2-ой том, 1985.

15. Метревели, Милена. «Вещи, определенные родовым признаком, как предмет виндикационного иска: теория и практика». Отечественная юриспруденция, 10 (12). 2016.

16. Серегина, Ольга. Понятие защиты права собственности в общей системе способов защиты права. https://cyberleninka.ru/article/n/ponyatie-zaschity-prava-sobstvennosti-v-obschey-sisteme-sposobov-zaschity-prava. Доступно: 18.06.2021.

17. Соколов Евгений. Самозащита и ее способы в системе защиты гражданских прав. 2020. https://moluch.ru/archive/127/35404/. Доступно: 18.06.2021.

146

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

Works Cited

1. Barseghyan, Tariel. Hayastani Hanrapetut'yan qaghaqaciakan iravunq. Dasagirq, ar'ajin mas. [Civil Law of the Republic of Armenia: textbook, first part] Erevan [Yerevan], 2009:

2. HH vtwr'abek dataran. EKD/0274/02/14 qaghaqaciakan gorc'ov voroshum. 2015 [The Court of Cassation of the Republic of Armenia./0274/02/14 civil case decision: 2015].

3. EKD/0502/02/13 qaghaqaciakan gorc'ov voroshum [Civil case decision]. 2014:

4. —. LD1/0030/02/10 qaghaqaciakan gorc'ov voroshum [Civil Case Decision]. 2014:

5. —. KD1/0811/02/02/2010 qaghaqaciakan gorc'ov voroshum [Civil Case Decision]. 2011:

6. —. KD3/0450/02/13 qaghaqaciakan gorc'ov voroshum [Civil Case Decision]. 2014:

7. —. ShD/1609/02/11 qaghaqaciakan gorc'ov voroshum [Civil Case Decision]. 2014:

8. —. ShD/0613/02/10 qaghaqaciakan gorc'ov voroshum [Civil Case Decision]. 2011:

9. HH Azgayin Jhoghov. HH qaghaqaciakan o'rensgirq.[The National Assembly of the Republic of Armenia.The Civil Code of the Republic of Armenia] 05.05.1998:

10. Belova Dina. Problemy istrebovanija imushhestva iz chuzhogo nezakonnogo vladenija [Problems of Reclaiming Property from Someone Else's Illegal Possession]. Moskovskaja gosudarstvennaja juridicheskaja akademiaja. Serija «Pravo» N 2 (8) [Moscow State Law Academy. Pravo Series No. 2 (8)], Moskva, 2010 [Moscow, 2010].

11. Demidjuk, Viktor. Pravovaja priroda v indikacionnyh i negatornyh iskov v dejatel'nosti federal'nyh gosudarstvennyh bjudzhetnyh obrazovatel'nyh uchrezhdenij vysshego professional'nogo obrazovanija [The Legal Nature of Indicative and Negatory Claims in The Activities of Federal State Budgetary Educational Institutions of Higher Professional Education]. 2015. https://cvberleninka.ru/article/n/pravovava-priroda-vindikatsionnvh-i-negatornyh-iskov-v-deyatelnosti-federalnyh-gosudarstvennyh-byudzhetnyh-obrazovatelnyh/viewer. Retrieved on 18.06.2021.

12. Zakoshanskii, Mihail. "Jevoljucija vindikacionnogo spora." [“The evolution of the vindication dispute”] Pravo. Zhurnal Vysshej shkoly jekonomiki, 3 [Right. Journal of the Higher School of Economics, 3]. 2015.

13. Kondratenko, Zarina i Polushen, Dmitrij. Negatornyj isk v rossijskom grazhdanskom prave [Negatory claim in Russian civil law]. Vestnik Marijskogo gosudarstvennogo universiteta. Serija «Istoricheskie nauki. Juridicheskie nauki» [The series " Historical Sciences. Legal sciences"]. 2019. https://cyberleninka.ru/article/n/negatornyy-isk-v-rossiyskom-grazhdanskom-prave/viewer. Retrieved on 18.06.2021.

14. Krasavchikov, Oktjabr'. Sovetskoe grazhdanskoe pravo. 2-oj tom [Soviet civil law. 2nd volume], 1985.

15. Metreveli, Milena. "Veshhi, opredelennye rodovym priznakom, kak predmet vindikacionnogo iska: teorija i praktika." [“Things defined by a generic sign as the subject of a vindication claim: theory and practice”] Otechestvennaja jurisprudencija [Domestic Jurisprudence], 10 (12). 2016.

16. Seregina, Ol'ga. Ponjatie zashhity prava sobstvennosti v obshhej sisteme sposobov zashhity prava [The concept of protection of property rights in the general system of methods of protection of rights]. https://cyberleninka.ru/article/n/ponyatie-zaschity-prava-sobstvennosti-v-obschey-sisteme-sposobov-zaschity-prava. Retrieved on 18.06.2021.

17. Sokolov Evgenij. Samozashhita i ee sposoby v sisteme zashhity grazhdanskih prav [Selfdefense and its methods in the system of civil rights protection.].

https://moluch.ru/archive/127/35404/. Retrieved on 18.06.2021.

147

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

THE CORRELATION OF THE PROTECTION OF PROPERTY RIGHTS AND SELF-PROTECTION OF RIGHTS

ANNA MKRTCHYAN

National Assembly of the Republic of Armenia, Deputy;

Yerevan State University, Law Faculty,

Chair of Civil Law, Ph.D. Student,

Yerevan, Republic of Armenia

Main aim of the article is to analyze the correlation of the institutes of protection of property rights and self-protection of rights.

The natural course of civil rights is also due to the fact that this right lies in the sphere of ownership, control and predictability of the rightholder. The legal possibility of self-defense in the system of property rights protection is applicable not only on the basis of the circumstances of self-defense of the rights enshrined in the general provisions of civil legislation, but also in accordance with special norms. The chapter entitled "Protection of property and other property rights" essentially provides for at least two measures of self-defense of the rights enshrined in articles 274 and 277 of the Civil Code. It is necessary to clearly coordinate self-defense measures and the scope of their application in the RA Civil Code, otherwise there are problems with the practical application of self-defense rights. There are no clear legislative delimiters regarding the system of protection of rights. Are the defense guarantees of individual legal institutions part of the system of protection of private law? Can the right holders of rights protected by private law institutions that have a separate system of protection use general forms of legal protection, for example, self-defense of rights?

In the course of the study, a comparative legal method was applied.

We have come to the conclusion that the protection of property rights on at least two legal grounds can be carried out through self-defense of rights, being enshrined in both general legislative and special parts.

Key words: property right, means ofprotection, protection of rights, self-defense in the broad sense, the right of claim, vindication claim, negatory claim.

ВЗАИМОСВЯЗЬ МЕЖДУ ЗАЩИТОЙ ПРАВ СОБСТВЕННОСТИ И САМОЗАЩИТОЙ ПРАВА

АННА МКРТЧЯН

депутат Национального собрания Республики Армения, аспирант кафедры гражданского права юридического факультета ЕГУ, г. Ереван, Республика Армения

Целью статьи является изучение и анализ соотношения прав защиты собственности и прав самозащиты. Осуществление гражданских прав обусловливается сферами надзора и предсказуемости данного права. В системе права защиты собственности применяются не только общие нормы гражданского кодекса, но также особые нормы. Примером общих норм является самозащита права. Особые нормы закреплены в 274-ой и 277-ой статьях ГК.

Принято считать, что способы защиты собственности - это совокупность гражданскоправовых норм, которые обеспечивают реализацию прав собственности. Но вопросы об общей системе защиты прав, самозащиты прав и способы защиты собственности остаются предметом размышлений. В статье изучены правовые аспекты различных способов защиты права, в том числе самозащита права и способы защиты собственности. Считаем, что самозащита в широком смысле содержит и иски по защите прав собственности. Надо отметить, что в Гражданском кодексе РА говорится о праве требования, а не об иске. Mbi пришли к выводу о том, что осуществление права защиты собственности может происходить, как минимум, двумя правовыми способами: посредством самозащиты путем закрепления как в общей части закона, так и в особой.

Ключевые слова: способы защиты собственности, общая система защиты прав,

самозащита в широком смысле, права требования, способы защиты права, гражданский кодекс РА.

148

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.