Научная статья на тему 'ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՀԻՄՔԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ'

ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՀԻՄՔԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
87
13
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ադրբեջան / Լեռնային Ղարաբաղ / Արցախ / էթնիկ խտրականություն / զանգվածային բռնություն / հայերի ջարդեր / կովկասյան թաթարներ / Սումգայիթ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Շարաֆյան Նարեկ

Սույն հոդվածը նպատակ է հետապնդում վերհանելու Ադրբեջանի գոյության տարբեր ժամանակաշրջաններում զանգվածային բռնությունների քաղաքակա-նության այն նախահիմքերը, որոնց վրա հետագայում իրականացվեցին հայերի ջարդերը։ Աշխատանքի խնդիրն Ադրբեջանի իշխանությունների կողմից տարված պետական մակարդակի էթնիկ խտրականության քաղաքականության առանձին դրվագների ու դրանց հնարավոր պատճառների ուսումնասիրության հիման վրա այդպիսի քաղաքականության հետևողական ու շարունակական բնույթի հիմնավորումն է՝ անկախ Ադրբեջանի պետականության ձևավորման զարգացման փուլային առանձնահատկություններից։ Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական վերլուծության սկզբունքների կիրառմամբ: Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է պնդել, որ 1988-1990թթ.-ին Խորհրդային Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, որոնք արտահայտվել են էթնիկ զտումների ցեղասպանական դրսևորումների տեսքով, չեն եղել ընդամենը պատասխան տեղայնացված հանցավոր արարքներ, հետևաբար դրանց պատասխանատուների շրջանակը չէր կարող սահմանափակվել առանձին իրականացնողներով։ Հայերի նկատմամբ բռնությունները եղել են տասնամյակների ընթացքում հետևողականորեն իրականացվող քաղաքականության ծայրահեղականացված դրսևորումներ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PREMISES OF MASS VIOLATIONS TOWARDS ARMENIANS IN AZERBAIJANI POLICY

This work aims at revealing the premises of the mass violations’ policy in different periods of Azerbaijani statehood and the grounds which the Armenian pogroms were later carried out on. The objective of the work is to substantiate the consistent and continuous nature of the state-level policy of ethnic discrimination based on the study of separate episodes of such a policy pursued by the Azerbaijani authorities, regardless of the phase features of the Azerbaijani statehood formation and development. The work is written by a combined examination of facts, applying the principles of historical analysis. Based on the results of the study, the 1988-1990 mass violations against Armenians in the Soviet Azerbaijan, which expressed themselves in the form of ethnic cleansing and genocidal manifestations, were not just reactive localized crimes, and consequently, the circle of those responsible for them could not have been limited to separate implementers. The violence against Armenians has been an extreme manifestation of a decades-long policy.

Текст научной работы на тему «ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՀԻՄՔԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՀԻՄՔԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ*

ՀՏԴ 93/94:32 DOI: 10.52063/25792652-2021.2-39

ՆԱՐԵԿ ՇԱՐԱՖՅԱՆ

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն sharafyan96@amail.com

Սույն հոդվածը նպատակ է հետապնդում վերհանելու Ադրբեջանի գոյության տարբեր ժամանակաշրջաններում զանգվածային բռնությունների քաղաքականության այն նախահիմքերը, որոնց վրա հետագայում իրականացվեցին հայերի ջարդերը։

Աշխատանքի խնդիրն Ադրբեջանի իշխանությունների կողմից տարված պետական մակարդակի էթնիկ խտրականության քաղաքականության առանձին դրվագների ու դրանց հնարավոր պատճառների ուսումնասիրության հիման վրա այդպիսի քաղաքականության հետևողական ու շարունակական բնույթի հիմնավորումն է' անկախ Ադրբեջանի պետականության ձևավորման և զարգացման փուլային առանձնահատկություններից։

Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական վերլուծության սկզբունքների կիրառմամբ:

Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է պնդել, որ 1988-1990թթ.-ին Խորհրդային Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, որոնք արտահայտվել են էթնիկ զտումների և ցեղասպանական դրսևորումների տեսքով, չեն եղել ընդամենը պատասխան տեղայնացված հանցավոր արարքներ, և հետևաբար դրանց պատասխանատուների շրջանակը չէր կարող սահմանափակվել առանձին իրականացնողներով։ Հայերի նկատմամբ բռնությունները եղել են տասնամյակների ընթացքում հետևողականորեն իրականացվող քաղաքականության ծայրահեղականացված դրսևորումներ։

Հիմնաբառեր' Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, էթնիկ խտրականություն, զանգվածային բռնություն, հայերի ջարդեր, կովկասյան թաթարներ, Սումգայիթ:

Նախաբան

Ադրբեջանի Հանրապետությունը, որպես առանձին պետություն, իր ստեղծման առաջին օրերից՝ 1918թ.-ի մայիսից, ունեցել է էթնիկ տեսանկյունից բազմաշերտ բնակչություն։ Արհեստածին այդ պետական կազմավորման արևեյյան ու

հարավարևեյյան հատվածներում բնակվող տեղաբնիկ բնակչության (հայեր, թալիշներ, ուդիներ, լեզգիներ և այլք) հետ միասին բնակվում էին նաև անդրալթայան տափաստաններից Այսրկովկաս ներխուժած թյուրք-օղուզական վաչկատուն ցեղերը՝ կովկասյան թաթարները1։ Ազգային նման պատկերը պատահականություն չէր, այլ հետևանք էր

* Հոդվածը ներկայացվել է 25.05.2021թ., գրախոսվել' 19.06.2021թ., տպագրության ընդունվել' 30.06.2021թ.:

1 Անվանվում էին նաև կովկասյան թուրքեր, իսկ հետագայում՝ ադրբեջանցիներ: Այդ մասին տե՜ս «Национальный состав населения по республикам СССР». Всесоюзная перепись населения 1926 года. Институт демографии Национального исследовательского университета «Высшая школа

39

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

թուրքական կանոնավոր բանակի կողմից նոր ստեղծվեիք պետության համար տարածքների գրավման քաղաքականության (Мелик-Шахназарян и Хачатрян 10) :

Նույնիսկ «Ադրբեջան» անվանումը նորաստեղծ պետության համար ընտրվել է ոչ պատահականորեն։ Մասնավորապես «Ադրբեջան» եզրույթը ծագել է պարթևական և վաղ պարսկական Ատրպատականից։ Այդպիսի անվանում պարսկախոս մեդացիներով բնակեցված տարածաշրջանը, որը կազմում էր այսօրվա Ադրբեջանի տարածքի մեծ մասը և Իրանի հյուսիսային հատվածը, ստացել էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետ։ «Ատրպատական» բառը հին պարսկերենից թարգմանվում է՝ որպես «կրակով պաշտպանված» (Tavernier 175)։ Հիմնվելով Պարսկաստանի հյուսիսային տարածքների նույնական անվանման վրա՝ նորաստեղծ պետությունը ունեցել է Պարսկաստանի այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ներկայացնելու հեռահար նպատակ։

Ականավոր պատմաբան-արևելագետ, ակադեմիկոս Վասիյի Բարտոլդը, 1924 թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին Ադրբեջանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում մերձկասպյան մարզերի և Աղվանքի ընդհանուր պատմության մասին կարդացած 5-րդ դասախոսության մեջ այս առիթով նշել է. «Ադրբեջան տերմինը ընտրվել է այն պատճառով, որ երբ հաստատվեց Ադրբեջանի Հանրապետությունը, ենթադրվում էր, թե պարսկական և այդ Ադրբեջանը կկազմեն մեկ ամբողջություն... այս հիմքի վրա ընդունվեց Ադրբեջան անվանումը...» (Бартольд 703):

Ուշագրավ է, որ դեռ 1918 թվականի մայիսի 28-ին մուսուլմանների ազգային խորհուրդը հայտարարել է «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» անկախության մասին և միայն դրանից հետո արդեն նշված քաղաքական դրդապատճառներով պետությունը վերանվանվել է «Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության» (Аветисян 130-159)։

Այսինքն՝ Ադրբեջանի Հանրապետության ստեղծմամբ ի սկզբանե փորձ է կատարվել միավորել ոչ թե էթնիկ, այլ կրոնական պատկանելությամբ նույնական բնակչություն, ինչպես նաև հիմքեր նախապատրաստել այլ էթնիկ միավորներով պատմականորեն բնակեցված տարածքների նկատմամբ հավակնությունների համար։ Խարխուլ պետականության շուրջ տարբեր ազգերի ու էթնիկ խմբերի միավորումը միավորումը հաճախ տեղի է ունեցել ուժեղ հակազդեցության պայմաններում, ինչը հատկապես դրսևորվել է հայերի, թալիշների, ավարների ու լեզգիների դեպքում։ Չնայած նշվածին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից առկա են ի նպաստ ադրբեջանցիների (կովկասյան թաթարներ կամ կովկասյան թուրքեր)՝ պետական հստակ էթնիկ քաղաքականության վարման ու խտրականությունների մի շարք փաստեր։ Հատկանշական է Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին մեկնարկած հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի՝ 1920 թվականի սեպտեմբերի 1-ից 7-ը Բաքվում կայացած Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում կատարած այն հայտարարությունը, թե իրենք, այսինքն՝ թուրքերը, գտնում են, որ Ադրբեջանը պատկանում է ադրբեջանցիներին ("Первый съезд народов Востока" 109)։

Ադրբեջանի էթնիկ քաղաքականությունը

Նշված պատճառներից ելնելով՝ Թուրքիայի աջակցությամբ ձևավորված կովկասյան թաթարների «Ադրբեջան» անվանումն ստացած պետության հետագա

экономики», ինչպես նաև «Национальный состав населения по республикам СССР». Всесоюзная перепись населения 1939 года. Институт демографии Национального исследовательского университета «Высшая школа экономики».

40

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

գոյությունը մշտապես ուղեկցվել է զգայուն էթնիկ իրավիճակով, որը հանգեցրել է մշտապես պաշտպանելու ենթակա չկայացած պետականության բարդույթի։

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից էթնիկ խտրականությունների քաղաքականությունը խորհրդայնացումից հետո ժառանգաբար շարունակվեց նաև Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության՝ 1923թ.-ի ապրիլի 15-17-ը կազմակերպած 12-րդ համագումարի ընթացքում արձանագրվել է, որ Ադրբեջանում ադրբեջանցիների շրջանում կա հաճախ շատ բացահայտ արտահայտվող միտում իրենց դիտարկելու որպես տեղացի բնիկներ, իսկ հայերին՝ եկվորներ, ինչի հետևանքով վերջիններիս շահերը պետք է հաշվի չառնել (Двенадцатый съезд РКП(б) 487)։

Արդեն 1930-ական թվականներից սկսած Բաքուն վարում էր Ադրբեջանին բռնակցված պատմականորեն հայաբնակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության տեղահանման քաղաքականություն։ Այդ քաղաքականության իրականացման եղանակներից էր տեղի հայ երիտասարդներին Բաքվում աշխատանքի անցնելու պատրվակով իրենց հայրենիքից բռնի տեղափոխելը։ «Սովետական Ղարաբաղ» թերթը հաղորդում է, որ միայն 1933թ.-ին ԼՂԻՄ-ից Բաքվի ֆաբգործուսումնարաններ պետք է մեկներ աշխատելու 1,300 բանվոր (Ստեփանյան 490)։ Արհեստական պատրվակներով այս տեղահանումների հետևանքով թե' Բաքու քաղաքում, թե' դրան հարակից շրջաններում (Խուտոր, Կիրով, Ռազին, Վորոնսկի և այլն) ավելացավ հայերի թիվը (Ստեփանյան 490)։ Եթե 1926թ.-ի մարդահամարի տվյալներով՝ Բաքու քաղաքում հայերի թիվը կազմում էր 76,656 մարդ (Перепись населения 1926 г.), ապա արդեն 1939թ.-ի դրությամբ հայերի թիվը քաղաքում հասել էր 118,703-ի («Перепись населения 1939 г.»)։

1936-1939 թվականներին Ադրբեջանում փակվեցին ոչ թուրքալեզու դպրոցներն ու թատրոնները' բացառությամբ հայերենի ու ռուսերենի (Мелик-Шахназарян и Хачатрян 22)։ Այսինքն' Բաքվի քաղաքականությունը նույնական դրսևորումներ ուներ նաև այլ ազգային «փոքրամասնությունների»1 նկատմամբ։

Նույն ժամանակաշրջանում Ադրբեջանում վարվում էր հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տնտեսական մեկուսացման և հայկական մշակույթի ճնշման քաղաքականություն։ 1930-ական թթ.-ին Ադրբեջանում փակվեց 118 հայկական դպրոց, ձերբակալվեցին հայ հոգևորականներ, Խորհրդային Ադրբեջանում արգելվեց հայոց պատմության դասավանդումը (Chorbajian 64)։

1950- 1970-ական թթ.-ին ևս Բաքվում շարունակվում էին փակվել հայկական դպրոցները (Ղազինյան և Մե[իք-Շահնազարյան 24), փակվեցին նաև Ադրբեջանի Լ.Գ. Երամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը և այլ մշակութային ու կրթական օջախներ (Ստեփանյան 497)։

1960-ականներին Լեռնային Ղարաբաղում վերացվեցին մի շարք հայկական եկեղեցիներ ու գերեզմանատներ, իսկ 1970-ականներից Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների ղեկավարներ սկսեցին նշանակվել միայն ադրբեջանցիներ (Chorbajian 64)։

Որոշ հեղինակների պնդմամբ' չնայած այն հանգամանքին, որ խորհրդային տարիներին հայերը կազմում էին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բնակչության միջինում մոտ 15.7 տոկոսը' հայերի թիվը ուսանողության

1 «Փոքրամասնություն» բառը վերցված է չակերտներում, քանի որ արդեն նշված պատճառներով ԱԽՍՀ-ի պաշտոնական վիճակագրությունից հնարավոր չէ հավաստի տեղեկատվություն ստանալ վերջիններիս ճշգրիտ քանակի վերաբերյալ, և միաժամանակ, մի շարք աղբյուրներ վկայում են այդ ազգերի բնիկ լինելու մասին:

41

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

ընդհանուր թվի 0.7 տոկոսն էր, գիտության ասպարեզում' 0.1 տոկոսը, հանրապետական մակարդակի ղեկավարության՝ 0.02 տոկոսը (Մկրտչյան 54)։

Հայրենական մեծ պատերազմում (1941-1945թթ.) հայերի և հատկապես արցախահայության մասնակցությունը վերլուծելիս հայ հեղինակների շրջանում սովորաբար նկատվում է ոչ անհիմն հպարտություն՝ հաշվի առնելով բարձրագույն զինվորական կոչումների արժանացած հայ զինվորականների քանակի հարաբերակցությունը ընդհանուր ազգաբնակչության թվաքանակին։ Օրինակ՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում գտնվող Շամխորի շրջանի հայոց հինավուրց Խաչիսար (Չարդախլու) գյուղից են եղել 2 հայ մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը։ Ծննդով Լեռնային Ղարաբաղից են եղել ԽՍՀՄ մի շարք հերոսներ, ինչպիսին Նելսոն Ստեփանյանն է, ԽՍՀՄ ադմիրալ Հովհաննես Իսակովը և այլք։

Միևնույն ժամանակ հայ հրամանատարներին ու սպաներին բնութագրող հերոսական հատկանիշների կողքին, որոնք անժխտելի են, արցախահայության՝ Հայրենական մեծ պատերազմին նման մեծ մասնակցությունը ունի լրացուցիչ ուսումնասիրության կարիք։ Մասնավորապես՝ եթե պատերազմի տարիներին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում (ԽՍՀՄ)

բնակչության մոբիլիզացիայի առավելագույն մակարդակը կազմել է 6 տոկոս, ապա Լեռնային Ղարաբաղի 150 հազար բնակչից, որից 132,800-ը հայեր էին, 14,053-ը՝ ադրբեջանցիներ, 3,174-ը՝ ռուսներ («Перепись населения 1939г.»), պատերազմին մասնակցեց հայ բնակչության մոտ 35 տոկոսը (Մկրտչյան 82)։ Որոշ հեղինակների պնդմամբ՝ հարաբերած վերջիններիս բնակչության ընդհանուր քանակին՝ 30 տոկոսից բարձր է եղել նաև Ադրբեջանի ԽՍՀ-ում բնակվող լեզգիների, քրդերի ու թալիշների մոբիլիզացման մակարդակը (Мелик-Шахназарян и Хачатрян 23)։ Նույն աղբյուրների համաձայն՝ ԱԽՍՀ-ի ադրբեջանցիների մոբիլիզացման առավելագույն մակարդակը եղել է 13 տոկոս։

Եթե վստահենք բերված թվերին, ապա պետք է հանգել այն հետևության, որ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները դրսևորել են էթնիկ բնույթի խտրական վերաբերմունք ոչ ադրբեջանցի ազգային խմբերի նկատմամբ։ Վիճակագրական նման շեղումը դժվար է պայմանավորել պատահականության գործոնով և մտածել, որ պատերազմի համար անձանց հավաքագրելիս վերջիններիս էթնիկ պատկանելությանը նշանակություն չի տրվել։

Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տասնամյակներին Ադրբեջանի ԽՍՀ-ի իշխանությունների կողմից վարած էթնիկ ասիմիլացման քաղաքականության վիճակագրությունը ևս առնվազն կասկածի տեղիք է տալիս։ Տարբեր տարիներին անցկացված մարդահամարների արդյունքները հակասական են և նույնիսկ ԽՍՀՄ տարիներին գիտական քննադատության հիմք են ծառայել (Миллер)։ Եթե 1970 և 1979 թվականների մարդահամարների արդյունքներով Ադրբեջանի ԽՍՀ-ում, օրինակ, թալիշները, որպես առանձին ազգ, բացակայում էին և դիտարկվում որպես ամբողջությամբ ասիմիլացված ազգաբնակչություն, ապա 1989թ.-ի մարդահամարի համաձայն՝ վերջիններիս թիվն Ադրբեջանում ներկայացվում էր 21.2 հազար, իսկ 1999թ.-ին արդեն Ադրբեջանի Հանրապետությունում՝ 76.8 հազար (Мелик-Шахназарян и Хачатрян 30-31)։

Ադրբեջանի ԽՍՀ-ի 1950-ական թվականներին վարած էթնիկ խտրականությունների քաղաքականությունը այնքան ակներև է եղել, որ 1959թ.-ի հուլիսի 1-ին այն դարձել է Խորհրդային Միության Կենտրոնական կոմիտեի (ԽՄԿԿ) հատուկ քննարկման առարկա, որի ընթացքում ՀԱՄԿ(բ)կ տեսուչ, Միութենական հանրապետությունների ԽՄԿԿ Կենտկոմի կուսակցական մարմինների վարչության պետի 1-ին տեղակալ, գեներալ-գնդապետ Իոսիֆ Շիկինն իր զեկույցում ներկայացրել է ադրբեջանական իշխանությունների ծայրահեղ ազգայնամոլ քաղաքականությունը, որն

42

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

ամփոփվում է Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Մ. Իբրահիմովի խոսքով. «Այժմ 20-ական թվականները չեն: Այժմ մենք ունենք կադրեր' բոլոր ոչ ադրբեջանցիներին փոխարինելու համար» (Ստեփանյան 494)։

1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման շարժման էթնիկ հիմքերի և Ադրբեջանի իշխանությունների վարած էթնիկ քաղաքականության բացասական հետևանքների վերաբերյալ փաստն արձանագրում են նաև հիմնահարցն ուսումնասիրող օտարազգի հեղինակները։ Ըստ Օ. Տրանկայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքն այնտեղ բնակվող հայ բնակչության երկարատև տանջանքներն են։ Հեղինակը որպես հակամարտության հիմք դիտում է հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցած խտրականությունները, ֆիզիկական ու մշակութային ասիմիլացման փորձերը, մեծամասնություն կազմող ադրբեջանցիների էթնիկ դոմինանտությունը այն բանից հետո, երբ 1920թ.-ին՝ խորհրդային իշխանությունների օրոք, Լեռնային Ղարաբաղը կցվեց Ադրբեջանին՝ որպես ինքնավար մարզ, ինչպես նաև տեղի հայ բնակչության շրջանում պատմական անարդարության սուր զգացումը (Tranca 13)։

Խորհրդային Ադրբեջանում ազգամիջյան բախումների հիմքերից խոսելիս մեկ այլ հեղինակ՝ Ս. Կոֆմանը, բերում է Նախիջևանի ինքնավար մարզում Ադրբեջանի ԽՍՀ վարած քաղաքականության օրինակը, որը 70 տարում հանգեցրեց տեղի մեծաթիվ հայ բնակչության ամբողջական ասիմիլացման կամ տեղահանման։ Միաժամանակ Կոֆմանը նշում է ադրբեջանական ազգային ինքնության նոր ու զգայուն լինելու հանգամանքը, ինչպես նաև «ազգային համերաշխության» թույլ զգացումը։ Հատկանշական է, որ հեղինակն արձանագրում է դեռևս Ադրբեջանի խորհրդային իշխանությունների ժամանակաշրջանում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի տարածքում գործող դպրոցներում հայ աշակերտների համար մայրենի լեզվով ուսուցման անհասանելիության խնդիրը, հայոց պատմության առարկայի բացակայությունը, Հայաստանի ԽՍՀ այցելած անձանց՝ Բաքվի կենտրոնական կառավարման համակարգի պահանջով աշխատանք չտրամադրելը, հայերենով հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ որոշումն անկատար թողնելը և այլն (Kaufman 55-59)։

Եզրակացություն

Սույն հոդվածի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրենք, որ 1988-1990թթ.-ին Խորհրդային Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, որոնք արտահայտվել են էթնիկ զտումների ու ցեղասպանական դրսևորումների տեսքով, չեն եղել ընդամենը պատասխան տեղայնացված հանցավոր արարքներ։ Դրանք եղել են Ադրբեջանի՝ որպես առանձին պետության գոյության ամբողջ ընթացքում ադրբեջանցիներից տարբերվող այլ էթնիկ խմբերի նկատմամբ տասնամյակների ընթացքում հետևողականորեն իրականացվող քաղաքականության ծայրահեղականացված դրսևորումներ։ Այդ քաղաքականությունը, ունենալով խտրական բնույթ, հանգեցրել է հատկապես Ադրբեջանում բնակվող հայերի նկատմամբ զանգվածային բռնությունների, քանի որ վերջիններս եղել են առավել մեծաթիվ, կենտրոնացած կոնկրետ տարածքներում ու բնակավայրերում: Առանձին խորհրդային հայկական պետականություն և հզոր սփյուռք ունենալու հանգամանքները Ադրբեջանի իշխանությունների համար այդ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքներում բնակվող հայերին դարձնում էին միջազգային հանրության համար առավել լսելի, հետևաբար վտանգավոր և դրանից բխող նաև խիստ խոցելի ու թիրախավորված հանրույթ Ադրբեջանի նորանկախ հանրապետության համար։

43

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

Օգտագործված գրականություն

1. Ղազինյան, Արթուր, և Մե[իք-Շահնազարյան, Լևոն. Ադրբեջան. «Հայ սփյուռք Հանրագիտարան». Երևան, 2003:

2. Մկրտչյան, Շահեն. Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի իրականացրած

ցեղասպանության անատոմիան. Ստեփանակերտ, 2003:

3. Ստեփանյան, Գևորգ. Բաքու քաղաքի հայության պատմությունը (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն). Երևան, 2011:

4. «Всесоюзная перепись населения, 1926 г.: Национальный состав населения по

республикам СССР». Демоскоп.

http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr nac 26.php. Доступно: 07.02.2021.

5. «Всесоюзная перепись населения, 1939 г.: Национальный состав населения по

республикам СССР». Демоскоп.

http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr nac 26.php. Доступно: 07.02.2021.

6. «Письмо Председателя Ревкома Карабаха Асада Караева Герусинскому Уездному

Ревкому». РГАСПИ. Ф. 64. On. 1. Д. 19. Л. 10.

http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/0719-0761.htm#736. Доступно:

07.02.2021.

7. Двенадцатый съезд РКП(б). Стенографический отчет. Москва, 1968.

8. Аветисян, Грант. Этнические и региональные конфликты в Евразии. Кн. 1. Центральная Азия и Кавказ, Москва, 1997.

9. Бартольд, Василий. Место прикаспийских областей в истории мусульманского мира. Сочинение, Т. II, ч. I, Москва, 1963.

10. Мелик-Шахназарян, Левон и Хачатрян, Ашот. Этнополитика Азербайджана. Ереван, 2007.

11. Миллер, Борис. «Предварительный отчет о поездке в Талиш летом 1925 г.».

«Известия Общества Обследования и Изучения Азербайджана». Баку, 1926, N 1.

12. Первый съезд народов Востока 1-8 сентября 1920 г.. Стенографические отчеты. Петроград, 1920.

13. Chorbajian, Levon. Making of Nagorno-Karabagh: From Secession to Republic. Palgrave Publishers, London, 2001.

14. Kaufman, Stuart. Modern Hatreds: The symbolic politics of ethnic war. Cornell University Press, USA, 2001.

15. Tavernier, Jan. Iranica in the Achaemenid Period (ca. 550-330 B.C.): Lexicon of Old Iranian Proper Names and Loanwords, Attested in Non-Iranian Texts. Peeters Publishers,

2007.

16. Tranca, Oana. "What Causes Ethnic Conflict Diffusion? A Study of Ethnic Conflicts in Azerbaijan and Macedonia". Journal of Peace, Conflict & Development, Issue 12, May

2008.

Works Cited

1. Ghazinyan, Art'ur, ev Meliq-Shahnazaryan, Levon. Adrbejan. «Hay sp'yur'q Hanragitaran». Erevan, ["Encyclopedia of the Armenian Diaspora". Yerevan] 2003.

2. Mkrtchyan, Shahen. Ler'nayin Gharabagh. Adrbejani irakanacrac' ceghaspanut'yan anatomian. Step'anakert, [Nagorno-Karabakh: Anatomy of the Genocide Carried out by Azerbaijan. Stepanakert] 2003.

3. Step'anyan, Gevorg. Baqu qaghaqi hayut'yan patmut'yuny' (patmajhoghovrdagrakan usumnasirut'yun). Erevan, [The History of the Armenians of the City of Baku (Historical and Demographic Research). Yerevan] 2011.

44

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

4. "Vsesojuznaja perepis' naselenija, 1926 g.: Nacional'nyj sostav naselenija po respublikam

SSSR". Demoskop. http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr_nac_26.php. Dostupno: 07.02.2021 ["All-Union population census, 1926: National composition of the population in the republics of the USSR" Demoscope.

http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr_nac_26.php. Available: 07.02.2021].

5. "Vsesojuznaja perepis' naselenija, 1939 g.: Nacional'nyj sostav naselenija po respublikam SSSR". Demoskop. http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr_nac_26.php. Dostupno:

07.02.2021. ["All-Union population census, 1939. Национальный National composition

of the population in the republics of the USSR" Demoscope.

http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr_nac_26.php. Available: 07.02.2021.]

6. "Pis'mo Predsedatelja Revkoma Karabaha Asada Karaeva Gerusinskomu Uezdnomu

Revkomu". RGASPI. F. 64. On. 1. D. 19. L. 10. http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/0719-0761.htm#736. Dostupno:

07.02.2021. ["Letter of the Chairman of the Karabakh Revkom Asad Karayev to the

Gerusinsky District Revkom" РГ RGASPI. F. 64. I. 1. C. 19. P. 10.

http://genocide.ru/lib/barseghov/responsibility/v2-1/0719-0761.htm#736. Available:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

07.02.2021. ]

7. "Dvenadcatyj s#ezd RKP(b)". Stenograficheskij otchet. Moskva, ["The Twelfth Congress of the RCP (b)" Verbatim report. Moscow] 1968.

8. Avetisjan, Grant. "Jetnicheskie i regional'nye konflikty v Evrazii. Kn. 1. Central'naja Azija i Kavkaz, Moskva, ["Ethnic and Regional Conflicts in Eurasia. Book 1. Central Asia and the Caucasus, Moscow,] 1997.

9. Bartol'd, Vasilij. Mesto prikas—pijskih ob—lastej v isto—rii musul'manskogo mira. Sochi—nenie,— t—. I—I, ch. I, Moskva, [The Place of the Caspian Regions in the History of the Muslim World. Essay, vol. II, part I, Moscow] 1963.

10. Melik-Shahnazaijan, Levon i Hachatijan, Ashot. Jetnopolitika Azerbajdzhana. Erevan, [Ethnopolitics of Azerbaijan. Yerevan] 2007.

11. Miller, Boris. Predvaritel'nyj otchet o poezdke v Talish letom 1925 g. «Izvestija Obshhestva Obsledovanija i Izuchenija Azerbajdzhana». Baku, 1926, N 1. [Preliminary Report on a Trip to Talish in the Summer of 1925 "News of the Society for the Survey and Study of Azerbaijan". Baku, 1926, N 1.]

12. "Pervyj s#ezd narodov Vostoka 1-8 sentjabrja 1920 g.". Stenograficheskie otchety. Petrograd, ["The First Congress of the Peoples of the East on September 1-8, 1920" Verbatim reports Petrograd] 1920.

13. Chorbajian, Levon. Making of Nagorno-Karabagh: From Secession to Republic. Palgrave Publishers, London, 2001.

14. Kaufman, Stuart. Modern Hatreds: The Symbolic Politics of Ethnic War. Cornell University Press, USA, 2001.

15. Tavernier, Jan. Iranica in the Achaemenid Period (ca. 550-330 B.C.): Lexicon of Old Iranian Proper Names and Loanwords, Attested in Non-Iranian Texts. Peeters Publishers,

2007.

16. Tranca, Oana. What Causes Ethnic Conflict Diffusion? A Study of Ethnic Conflicts in Azerbaijan and Macedonia. Journal of Peace, Conflict & Development, Issue 12, May

2008.

45

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

THE PREMISES OF MASS VIOLATIONS TOWARDS ARMENIANS

IN AZERBAIJANI POLICY

NAREK SHARAFYAN

Armenian Genocide Museum-Institute, Ph.D. student,

Yerevan, Republic of Armenia

This work aims at revealing the premises of the mass violations’ policy in different periods of Azerbaijani statehood and the grounds which the Armenian pogroms were later carried out on.

The objective of the work is to substantiate the consistent and continuous nature of the state-level policy of ethnic discrimination based on the study of separate episodes of such a policy pursued by the Azerbaijani authorities, regardless of the phase features of the Azerbaijani statehood formation and development.

The work is written by a combined examination of facts, applying the principles of historical analysis.

Based on the results of the study, the 1988-1990 mass violations against Armenians in the Soviet Azerbaijan, which expressed themselves in the form of ethnic cleansing and genocidal manifestations, were not just reactive localized crimes, and consequently, the circle of those responsible for them could not have been limited to separate implementers. The violence against Armenians has been an extreme manifestation of a decades-long policy.

Keywords: Azerbaijan, Nagorno-Karabakh, Artsakh, ethnic discrimination, mass violence, Armenian pogroms, Caucasus tatars, Sumgayit.

ПРЕДПОСЫЛКИ МАССОВОГО НАСИЛИЯ В ОТНОШЕНИИ АРМЯН В ПОЛИТИКЕ АЗЕРБАЙДЖАНА

НАРЕК ШАРАФЯН

аспирант Музея-института Геноцида армян г. Ереван, Республика Армения

Данная работа направлена на выявление предпосылок политики массового насилия в разные периоды существования Азербайджана, а также оснований, которые впоследствии стали причиной массовых убийств армян.

Целью работы является обоснование последовательного и непрерывного характера проводимой на государственном уровне политики этнической дискриминации. В основу анализа будут взяты отдельные эпизоды данной политики, проводимой властями Азербайджана, вне зависимости от поэтапных особенностей становления и развития азербайджанской государственности.

Работа изложена с применением принципов сравнительно-исторического анализа, сопоставительного изучения фактов.

Согласно результатам исследования, массовые нарушения прав армян в Советском Азербайджане в 1988-1990 годах, выразившиеся в форме этнических чисток и геноцида, являлись не просто локальными преступлениями. Следовательно, круг ответственных за них не может ограничиваться лишь отдельными исполнителями. Насилие против армян было проявлением многолетней политики.

Ключевые слова: Азербайджан, Нагорный Карабах, Арцах, этническая

дискриминация, массовое насилие, армянские погромы, кавказские татары, Сумгаит.

46

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.