Научная статья на тему 'ԿԱՌԱՎԱՐՈՂ ԸՆՏՐԱՆՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ'

ԿԱՌԱՎԱՐՈՂ ԸՆՏՐԱՆՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
19
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ЭЛИТЫ / ПОЛИТИЧЕСКАЯ СОЦИАЛИЗАЦИЯ / МОЛОДЕЖЬ / ПОЛИТИЧЕСКОЕ УЧАСТИЕ / ОТВЕТСТВЕННОСТЬ / ELITES / POLITICAL SOCIALIZATION / YOUTH / POLITICAL PARTICIPATION / RESPONSIBILITY / ընտրանի / քաղաքական սոցիալականացում / երիտասարդություն / քաղաքական մասնակցություն

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Չիչոյան Լիլիթ

Քաղաքական սոցիալականացման հիմնախնդիրները սերտ առնչություններ ունեն նոր ընտրանիների ձևավորման, զարգացման պատասխանատվության ընդարձակման հետ: Քաղաքական ժամանակի փոփոխությունը ենթադրում է նոր սերնդի ընտրանիներ, որոնք իրենց գործունեությամբ հակված են համադրելու խմբային, անհատական, հանրային, ազգային շահերը՝ նոր որակի բարձրացնելով պետության իմիջը: Հոդվածում ներկայացված է երիտասարդության քաղաքական սոցիալականացումը, ինչը նպաստում է նոր սերնդի ընտրանու հավաքագրման ժամանակ կառավարող ընտրանու պատասխանատվության բարձրացմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE RESPONSIBILITY OF RULING ELITE IN THE PROCESS OF YOUTH POLITICAL SOCIALIZATION

The problems of political socialization are closely connected with the formation and development of new elites and extension of their responsibility. Transformation of political time raise the necessity of development of a new generation elites, who harmonize group, individual, public, national interests for raising the quality of the state image. In this regard this article researches the issues of political socialization of youth. The article leads to the development of a new generation elites.

Текст научной работы на тему «ԿԱՌԱՎԱՐՈՂ ԸՆՏՐԱՆՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԿԱՌԱՎԱՐՈՂ ԸՆՏՐԱՆՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ԼԻԼԻԹ ՉԻՉՈՅԱՆ

Ժողովրդավարական անցումից համախմբում գործընթացում գտնվող հասարակությունները առկա մարտահրավերներին պատասխանելու համար պետք է ձևավորեն նոր որակի ընտրանի: Այն պատասխանատու է անցումից համախմբում գործընթացում ժողովրդավարության որակի բարձրացման քաղաքականություն իրականացնելու համար: Այդ համատեքստում երիտասարդության քաղաքական սոցիալականացման հիմնխնդիրը ՀՀ-ում արդիական է, քանի որ հնարավորություն է տալիս դաստիարակելու քաղաքականապես կրթված և պետականամետ մտածողությամբ երիտասարդություն: Անհրաժեշտ է զուգամիտել ազատական և ազգային արժեքները, որն էլ հնարավորություն կտա բարձրացնելու պետական կառավարման արդյունավետությունը:

Քաղաքական սոցիալականացման գործընթացը մեկնաբանվում է տարբեր կերպ: Այդ մեկնաբանությունները համախմբելով՝ կարելի է եզրակացնել, որ քաղաքական սոցիալականացումը մարդկանց կողմից քաղաքական մշակույթի նորմերի և ավանդույթների յուրացումն է, մարդկանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում1՝

Քաղաքական սոցիալականացման գործընթացում ապահովվում է քաղաքական արժեքների շարունակականությունը, ինչն էլ անհրաժեշտ է, որպեսզի անհատը դառնա քաղաքացի: Այս համատեքստում կարևոր է քաղաքական մշակույթի արժեքաբանության պահպանումը և փոխանցումը սերունդներին: Եթե չի կտրվում կապը անցյալի հետ, ապա հասարակությունը գործում է որպես մեկ ամբողջություն: Միայն այս դեպքում է ապահովվում հասարակության, քաղաքական համակարգի, քաղաքացիական հասարակության բնականոն արդիականացումը:

Քաղաքական սոցիալականացման գործընթացում կարևոր են անհատի քաղաքական հայացքների և քաղաքական վարքագծի վրա ազդող իրադարձությունները, ինստիտուտներն ու գործակալները: Դրանք հիմնականում բաժանվում են երկու խմբի' քաղաքական (քաղաքական ինստիտուտներ, քաղաքական իրադարձություններ, քաղաքական կազմակերպություններ և այլն) և ոչ քաղաքական (ընտանիք, դպրոց, աշխատանք, եկեղեցի, մշակույթ և այլն): Ըստ Ֆ. Վոսբյորնի' քաղաքական սոցիալականացման այս երկու մոդելները պետք է դիտարկել որպես միմյանց փոխլրացնող2: Այս համատեքստում Ֆ. Վոսբյորնն առաջարկում է քաղաքական սոցիալականացման ինտերակտիվ մոդելը, որտեղ անհատի կյանքի փուլերը (մանկություն, պատանեկություն, հասուն տարիք) և սոցիալականացման գործակալները (ընտանիք, դպրոց, աշխատանք, եկեղեցի, մշակույթ, ԶԼՄ և այլն) փոխլրացնում են միմյանց և փոխգործակցում միմյանց հետ:

Ամերիկացի հետազոտող Վ.Սապիրոն քաղաքական սոցիալականացման գործընթացում կարևորում և առանձնացնում է հասարակության մեջ քաղաքական կողմնորոշումների և հմտությունների ձևավորման հիմնախնդիրը3:

Ըստ արևմտյան հետազոտող Մ.Հուգի՝ քաղաքական սոցիալականացման արդյունավետությունը պայմանավորված է սերնդափոխության գործընթացով:

1 Щеглов, И.А. Проблемы отечественных разработок политической социализации /И.А Щеглов //Социально-гуманитарные знания. -2011. -№ 1.с. 85-93

2 Wasburn Ph.A life Course Model ofPolitical Socialization. Politics and Individual. 1994, Vol. 4, M 2 p. 1-26

3 Sapro V. Not Your Parents Political Socialization: Introduction for a New Generation. Annual Review ofPolitical Science, vol. 7, 2004, p. 5

- 217 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Վերջինս այս գործընթացում կարևորում է երիտասարդների դերը' որպես քաղաքական դիրքորոշումների և վարքագծի նորմերը կրողների և հիմնական դերակատարի: Մ. Հուգի համոզմամբ՝ սերնդափոխությունը սոցիալ-քաղաքական փոփոխությունների հիմնաքարն է, որը պետք է հաշվի առնի քաղաքական ինստիտուտների դիրքորոշումները: Եթե ժողովրդավարության պայմաններում

հասարակության համար որևէ սպառնալիք է ստեղծում, ապա երիտասարդներն առաջիններից են, որ նկատում են այդ վտանգը1:

Երիտասարդների քաղաքական սոցիալականացումը կարող է ընթանալ երկու ճանապարհով՝ քաղաքական գործունեության և քաղաքացիական մասնակցության: Քաղաքական գործունեությունը ենթադրում է մասնակցություն քաղաքական ինստիտուտների գործունեությանը, ինչպես օրինակ' քվեարկություն, թեկնածության առաջադրում, ընտրարշավ, հանրահավաք, անդամակցություն կուսակցությանը, քաղաքական բանավեճեր և այլն: Երիտասարդի՝ որպես քաղաքացի-սուբյեկտի քաղաքական գործունեությունը կապված է պարտավորությունների կատարման, որոշակի նորմերի պահպանման, իրավունքների իրագործման ձևական պարտականությունների հետ: Այն ենթադրում է նաև քաղաքական փոխադարձ հանդուրժողականություն: Քաղաքական սոցիալականացման այս ձևը ենթադրում է սահմանափակ քաղաքական մասնակցություն' հիմնված միայն սահմանված համապատասխան չափորոշիչների վրա, որոնք համահունչ են գործող քաղաքական կարգին2:

Քաղաքական սոցիալականացման գործում, որպես քաղաքացիական գիտակցության ձևավորման աղբյուր, մեծ է սոցիալականացման գործակալների դերը, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվում և զինվում են նոր՝ առավել արդյունավետ միջոցներով: Քաղաքական սոցիալականացման գործակալությունների թիվն արագ աճում է, հատկապես համացանցի օգնությամբ, սակայն երիտասարդների քաղաքական սոցիալականացման կարևորագույն դերակատարը և հիմնական պատասխանատուն կառավարող ընտրանին է:

Արդի կերպափոխումների պայմաններում կարևոր է կառավարող ընտրանու աջակցությունը երիտասարդներին՝ կրթության, դաստիարակության և զարգացման ապահովման գործում, հատկապես նրանց սոցիալական կայացման փուլում, հասարակական-մասնագիտական գործունեության, հասարակական,

քաղաքացիական նախաձեռնությունների, իրենց իրավունքներն ու պարտականությունները իրականացնելու գործընթացներում ներգրավվելու ընթացքում: Երիտասարդության ու պետության միջև հարաբերությունները

առավելագույնս կարգավորելու նպատակով, որպես պետության ներքին քաղաքականության բաղադրիչ, կառավարող ընտրանու կողմից մշակվում և իրականացվում է երիտասարդական պետական քաղաքականություն:

Հասարակության և քաղաքական համակարգի արդիականացման ներկա գործընթացներում տեղի ունեցող սոցիալ- տնտեսական, քաղաքական կերպափոխումները նոր մարտահրավերների առջև են կանգնեցնում երիտասարդությանը, որոնց հավասարարժեք պատասխան կարող է տալ միայն իր երկրի ապագայով մտահոգված, կրթված, մրցունակ, ֆիզիկապես և հոգեպես առողջ և սոցիալ-քաղաքականապես պատասխանատու երիտասարդությունը: Կառավարող ընտրանու կարևորագույն խնդիրն է երիտասարդական պետական

1Hooghe M. Political Socialization and the Future of Politics. Acta Politica, Leuven, 2004, p. 331-334

2 Owen D. Political Socialization in the Twenty-first Century. Paper presented for presentation at ‘The Future of Civic Education in the 21st Centur^’ conference cosponsored by the Center for Civic Education and the Bundeszentrale for politische Bildung, James Madison’s Montpelier, September 21-26, 2008, Dalton, Russell J.The Good Citizen. How a Younger Generation Is Reshaping American Politics, CQ Press., Washington D.C., 2008

- 218 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

քաղաքականությունը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին' նկատի ունենալով, որ երիտասարդությունը հզոր պետության կայացման գլխավոր շարժիչ ուժն է:

Կառավարող ընտրանին երիտասարդական պետական քաղաքականության միջոցով ապահովում է երիտասարդների քաղաքական սոցիալականացումը՝ առաջնորդվելով հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցությունը խթանելու սկզբունքներով1:

Երիտասարդության քաղաքական սոցիալականացման կարևորագույն բաղադրիչը քաղաքացիական մասնակցությունն է: Քաղաքացիների մասնակցության մակարդակը չափվում է տարբեր կառույցներում նրանց ներգրավվածության ու մասնակցության չափով:

2016 թվականին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ ՀՀում հարցմանը մասնակցած երիտասարդների 77,1%-ը հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով, սակայն նրանց զգալի մասը (26,4%) չի պատրաստվում մասնակցել ընտրություններին: Բավական ցածր է երիտասարդների մասնակցությունը ընտրովի քաղաքական մարմինների կողմից քաղաքականության մշակման գործընթացներում, իսկ 51,7%-ն ընդհանրապես չի վստահում իշխող քաղաքական ուժերին2 3 4: Քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված երիտասարդների թիվը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է՝ կրտսեր պաշտոններ՝ 354 երիտասարդ, առաջատար պաշտոններ՝ 331, գլխավոր պաշտոններ՝ 183, բարձրագույն պաշտոններ՝ 23:

Այս համատեքստում քաղաքական սոցիալականացման գործընթացում երիտասարդության քաղաքական մասնակցության մակարդը խիստ մտահոգիչ է: Կերպափոխվող հասարակություններում հատկապես խնդրահարույց է երիտասարդների վստահությունը իշխանության հանդեպ:

Հետաքրքրական է մեկ այլ հետազոտություն ևս, որը կատարվել է 2012 թ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի հետ համատեղ: Այս հետազոտությունը

բացահայտում է Հայաստանի երիտասարդների ձգտումներն ու ակնկալիքները: Մասնավորապես, պետության հետ ինքնանույնականացման առումով որոշակի տվյալներ են ստացվել նաև քանակական հետազոտության շրջանակում: Գնահատվել են երիտասարդների՝ ՀՀ քաղաքացի և հայ լինելու վերաբերյալ դիրքորոշումները: Ըստ հետազոտության՝ ՀՀ երիտասարդները մեծ մասամբ հպարտության զգացում ունեն հայ և ՀՀ քաղաքացի լինելու համար4 (Աղյուսակ 1):

1 ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգ, ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի N 54 արձանագրային որոշում, http://www.msy.am/files/post/1426864819-hayecakarg.pdf

2 Անկախության սերունդ, հետազոտություն երիտասարդության շրջանում, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ, Երևան, 2016թ. , էջ 52-55

3 http://www.csc.am/documents/5tatistics/11.pdf

4 Ղազարյան Դ., Հայաստանի երիտասարդների ձգտումները և ակնկալիքները: Զեկույց / Դ. Ղազարյան, Եր.: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակ, 2012, Էջ 84-90

- 219 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Աղյուսակ 1. ՀՀ քաղաքացի և հայ լինելու վերաբերյալ դիրքորոշումները

«Ես հպարտ եմ իմ «Ես հպարտ եմ, որ ՀՀ

ազգությամբ» քաղաքացի եմ»

Բոլոր հարցվածների միջին 3,76 3,62

գնահատականը, որից'

Արական 3,77 3,63

Իգական 3,76 3,62

16-13 3,77 3,64

19-23 3,73 3,62

24-30 3,78 3,63

Երևան 3,67 3,57

Սարզային քաղաք 3,75 3,59

Գյուղ 3,84 3,70

Ինչպես երևում է աղյուսակում ներկայացված գնահատականներից, երիտասարդներն առավել հպարտ են իրենց ազգային պատկանելիությամբ (3,76), քան քաղաքացիությամբ (3,62), թեև նշված 2 գնահատականներն էլ բավականին բարձր են:

Ամփոփելով փաստենք, որ երիտասարդների քաղաքական ընկալումները մեծապես պայմանավորում են ամբողջ հասարակության համախմբման գործընթացի արդյունավետությունը: Արդիականացման գործընթացը կախված է երիտասարդների քաղաքական սոցիալականացման գործընթացի բնույթից, քանի որ այսօրվա երիտասարդները վաղվա կառավարող ընտրանու մաս են կազմելու և մասնակցելու են քաղաքական որոշումների ընդունմանն ու իրականացման գործընթացներին: Այս ամենը կանխորոշում է երկրի կերպափոխման վեկտորի ուղղությունը, իսկ կառավարող ընտրանին պատասխանատու է երիտասարդության քաղաքական սոցիալականացման գործընթացի բնականոնությունն ապահովեու համար:

Լիլիթ Չիչոյան

ԿԱՌԱՎԱՐՈՂ ԸՆՏՐԱՆՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՑՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՑԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Բանալի բառեր' ընտրանի, քաղաքական սոցիալականացում, երիտասարդություն, քաղաքական մասնակցություն

Քաղաքական սոցիալականացման հիմնախնդիրները սերտ առնչություններ ունեն նոր ընտրանիների ձևավորման, զարգացման և պատասխանատվության ընդարձակման հետ: Քաղաքական ժամանակի փոփոխությունը ենթադրում է նոր սերնդի ընտրանիներ, որոնք իրենց գործունեությամբ հակված են համադրելու խմբային, անհատական, հանրային, ազգային շահերը՝ նոր որակի բարձրացնելով պետության իմիջը: Հոդվածում ներկայացված է երիտասարդության քաղաքական սոցիալականացումը, ինչը նպաստում է նոր սերնդի ընտրանու հավաքագրման ժամանակ կառավարող ընտրանու պատասխանատվության բարձրացմանը:

- 220 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Lilit Chichoyan

THE RESPONSIBILITY OF RULING ELITE IN THE PROCESS OF YOUTH POLITICAL SOCIALIZATION

Key words: elites, political socialization, youth, political participation, responsibility

The problems of political socialization are closely connected with the formation and development of new elites and extension of their responsibility. Transformation of political time raise the necessity of development of a new generation elites, who harmonize group, individual, public, national interests for raising the quality of the state image.

In this regard this article researches the issues of political socialization of youth. The article leads to the development of a new generation elites.

Лилит Чичоян

ОТВЕТСТВЕННОСТЬ ПРАВЯЩЕЙ ЭЛИТЫ В ПРОЦЕССЕ ПОЛИТИЧЕСКОЙ СОЦИАЛИЗАЦИИ МОЛОДЕЖИ

Ключевые слова: элиты, политическая социализация, молодежь, политическое участие, ответственность

Проблемы политической социализации тесно связаны с формированием нового поколения элит и расширением их ответственности. Изменения политического времени выдвигают необходимость развития элит нового поколения, которые гармонизируют групповые, индивидуальные, общественные, национальные интересы для повышения имиджа государства.

В этой связи в статье обосновывается необходимость политической социализации молодежи как фактора формирования нового поколения полиархической элиты.

- 221 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.