Научная статья на тему 'ՑԱՆՑԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ'

ՑԱՆՑԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
80
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ժողովրդավարացում / ինստիտուցիոնալացում / Մասնակցային ժողովրդավարություն / հանրային դիսկուրս / հանրային գիտակցություն / Հայաստանի Հանրապետություն / սոցիալական ցանցեր / հաղորդակցություն / տեղեկատվություն

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Մովսիսյան Մարինե

Հոդվածում քննարկվում են ժողովրդավարացման գործընթացի ինստիտուցիոնալացման առանձնահատկությունները՝ հետդասական մոդելներից մինչև նոր ժողովրդավարություններ՝ խնդիր դնելով ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրինակը, բացահայտել ցանցերի դերը նշված գործընթացներում, ցույց տալ վերջիններիս փոխկապակցվածությունը։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, կառուցվածքային-ֆունկցիոնալ անալիզ), այնպես էլ համեմատական գիտական մեթոդներ: Հոդվածում հիմնավորվում է այն տեսակետը, որ ժողովրդավարացման գործընթացի արդյունքի քաղաքական որոշումների հաջողության հիմքերը ներկայումս կերպափոխվել են՝ ստանալով ցանցաթվային նոր դրսևորումներ: Հետազոտության արդյունքում եզրահանգել ենք, որ ժողովրդավարացման գործընթացի ամենաառաջադիմական ձևերից է հավասարաչափ շարունակական կրթության ապահովմամբ, տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների զուգորդմամբ քաղաքացիական գիտակցության ձևավորմամբ իրական մասնակցության ապահովումը՝ պահպանելով համագործակցության, համակեցության կանոնները զսպումների մեխանիզմները՝ ապահովելով կայուն անվտանգային միջավայր։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE ROLE OF NETWORKS IN THE PROCESSES OF DEMOCRATIZATION AND INSTITUTIONALIZATION OF THE REPUBLIC OF ARMENIA

The article discusses the peculiarities of the process of democratization and institutionalization. The task of the research is to present the example of the newly independent Republic of Armenia, to reveal the role of networks in the processes, to show the interconnectedness of the latter. The article substantiates the view that the foundations of the result of the democratization process and the success of political decisions have now been transformed into new digital networks. As a result of the research, the conclusion was drawn that one of the most progressive forms of democratization is the provision of equal continuing education, the provision of real participation in the formation of civic consciousness combined with information and communication technologies, maintaining the rules of cooperation, coexistence and restraint mechanisms.

Текст научной работы на тему «ՑԱՆՑԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ՑԱՆՑԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ*

ՀՏԴ 004.738.5+321(479.25)

ՄԱՐԻՆԵՄՈՎՍԻՍՅԱՆ

ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի ասպիրանտ,

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն, [email protected]

Հոդվածում քննարկվում են ժողովրդավարացման գործընթացի և ինստիտուցիոնալացման առանձնահատկությունները' հետդասական մոդելներից մինչև նոր ժողովրդավարություններ' խնդիր դնելով ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրինակը, բացահայտել ցանցերի դերը նշված գործընթացներում, ցույց տալ վերջիններիս փոխկապակցվածությունը։

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, կառուցվածքային-ֆունկցիոնալ անալիզ), այնպես էլ համեմատական գիտական մեթոդներ:

Հոդվածում հիմնավորվում է այն տեսակետը, որ ժողովրդավարացման գործընթացի արդյունքի և քաղաքական որոշումների հաջողության հիմքերը ներկայումս կերպափոխվել են' ստանալով ցանցաթվային նոր դրսևորումներ:

Հետազոտության արդյունքում եզրահանգել ենք, որ ժողովրդավարացման գործընթացի ամենաառաջադիմական ձևերից է հավասարաչափ շարունակական կրթության ապահովմամբ, տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների զուգորդմամբ քաղաքացիական գիտակցության ձևավորմամբ իրական մասնակցության ապահովումը' պահպանելով համագործակցության, համակեցության կանոնները և զսպումների մեխանիզմները' ապահովելով կայուն անվտանգային միջավայր։

Հիմնաբառեր' ժողովրդավարացում, ինստիտուցիոնալացում, մասնակցային ժողովրդավարություն, հանրային դիսկուրս, հանրային գիտակցություն, Հայաստանի Հանրապետություն, սոցիալական ցանցեր, հաղորդակցություն, տեղեկատվություն:

ժողովրդավարացման գործընթացի և ինստիտուցիոնալացման առանձնահատկությունները: Համաշխարհային քաղաքագիտական հանրույթը

բախվում է ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացման վերաբերյալ գոյություն ունեցող գաղափարների էական հայեցակարգային նորացման խնդրին: Ժողովրդավարացման և ինստիտուցիոնալացման գործընթացներն իրենց առանձնահատկություններով քաղաքագիտական հետազոտությունների շրջանակում վերջին տասնամյակներում ամենաքննարկվող հիմնահարցերից են: Ներկայումս քաղաքական զարգացումներն ընթանում են բարդ հետագծերով: Ժողովրդավարացման

* Հոդվածը ներկայացվել է 29.07.2020թ., գրախոսվել' 30.07.2020թ., ընդունվել' 20.09.2020թ.:

111

տպագրության

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

երրորդ ալիքի արդյունքում գրեթե բոլոր երկրներում ի հայտ եկան քաղաքական ռեժիմների ծայրահեղ տարապատկերներ, իշխանության բաշխման և վերարտադրման նոր կառուցակարգեր (ինստիտուտներ), որոնց արդյունքում ձևավորվեցին նոր քաղաքական համակարգեր:

Իրական ժողովրդավարությունը երբեք և ոչ մի տեղ չի ընկալվել որպես ժողովրդի կամքը արտահայտող մեկուսացած հասկացություն, ոչ պետական կամ ամբոխային ինքնակառավարում: Ժողովրդավարությունն ի սկզբանե կապված է պետության, իրավունքի և պատասխանատվության հետ: Պլատոնը և Արիստոտելը ժողովրդավարության մեկնություններում նախևառաջ նկատի էին առնում

կառավարման ձևը, երբ ժողովուրդը (ազատ, որոշակի տարիքի հասած մարդկանց ամբողջությունը) ինքնուրույն ձևավորում է իշխանությունը ընդհանուր ժողովրդական ժողովի միջոցով, այսինքն՝ ուղղակիորեն կապում էին «ժողովրդի կողմից կառավարման» հետ:

Համաշխարհային ժողովրդավարացման իրական զարգացումը ցույց տվեց, որ այն անբարենպաստ հանգամանքների ֆոնին բավականին անկայուն է և իր ամենալայն հնարավորություններով ու հեռանկարներով նպաստում է այն մարդկանց ակնկալիքների կյանքի կոչմանը, որոնց ուժերը գործնականում ի վիճակի չեն բավարարելու քաղաքացիների պահանջմունքներն ու սպասելիքերը։

Ժողովրդավարության տեսությունն ու պրակտիկան արձանագրում են ներքին հակասություններ, որոնք երբեմն կոչվում են ժողովրդավարության պարադոքսներ՝ այս սոցիալական երևույթի տարբեր դրսևորումներում: Դրանց անտեսումը ոչ միայն բարդացնում է ժողովրդավարացման և ինստիտուցիոնալացման գործընթացների որոշակի ձևի կամ մոդելի օբյեկտիվ վերլուծությունը, այլև կարող է էականորեն աղավաղել դրանց ընկալումները, հրահրել զանգվածների կամ էլիտաների հիասթափությունը ընդհանրապես ժողովրդավարական համակարգի իդեալների նկատմամբ և ստեղծել ժողովրդավարական ռեժիմները ավտորիտարի վերածվելու պայմաններ:

Անընդհատ տարաձայնություններ առաջացնելով, նպաստելով գաղափարական բազմակարծության դրսևորմանը, դիվերսիֆիկացնելով հասարակության հոգևոր տարածությունը՝ ժողովրդավարությունը որոշակիորեն խոչընդոտում է

հասարակության քաղաքական զարգացման ընդամենը մեկ գիծ կառուցելու, մեկ ուղղությամբ պետական քաղաքականություն վարելու ունակությանը: Ահա թե ինչու Կ. Պոպերը մերժեց ժողովրդավարության գաղափարը' որպես ժողովրդավարության հիմք այն անվանելով ուտոպիստական։

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ա. Թոքվիլը (1805-1859) նշել է, որ ժողովրդավարությունն ավելի շատ ձգտում է հավասարության, քան ազատության. «Մարդիկ ուզում են հավասարություն ազատության մեջ, և եթե նրանք չկարողանան այն ձեռք բերել, ապա դա ցանկանում են նաև ստրկության մեջ»325:

Արձանագրենք նաև, որ ժամանակակից գիտնականները, հետազոտողները միաձայն ընդունում են ժողովրդավարությունը որպես քաղաքական զարգացման ավելի ուշ և բարդ ձև, ըստ որի' այն պահանջում է ավելի «հասուն» ժողովուրդ: Այդ համատեքստում ազատությունը դիտվում է որպես ինքնատիրապետում, դրդապատճառների համապատասխանություն և գործողության արդյունք՝ սերտորեն կապված լինելով պատասխանատվության հետ: Համաձայն ֆրանսիացի փիլիսոփա Մ. Ֆուկոյի (1926-1984)' ազատությունը կապված է գիտելիքի և Ի. Կանտի մտածողությամբ հիմնված հարցերի հետ' «Ի՞նչ կարող եմ ես իմանալ» և «Ի՞նչ է պետք»: Մ. Ֆուկոյի պնդմամբ' «Ժամանակակից բարոյականությունը չպետք է պարտադրված լինի, արգելք'

325 Токвиль А. де., Демократия в Америке. М., 1997. С. 370.

112

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

համընդհանուր օրենսդրության տեսքով, այլ յուրաքանչյուր բարոյական հրամայական «պետք է տեղավորվի գաղափարների շրջանակներում», պետք է կենտրոնանա «անգիտակցականի ընդգրկման», արտացոլման և իրազեկման, «պարզաբանման», «թեմայի հստակեցման» վրա»326։

Ըստ էության, ժողովրդավարությունը ժողովրդի ինքնակառավարումն է, բայց որպեսզի այդ ինքնակառավարումը չվերածվի անբովանդակ հասկացության, անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը զարգացնի իր կազմակերպման ձևերը:

Քաղաքացիական գիտակցությամբ հասարակության հենքն անվիճելիորեն պետք է լինի կրթության կայուն զարգացող ցենզը: Իսկ այդպիսի հասարակության անդամները հետևողականորեն պետք է իրենք իրենց վերահսկեն, լինեն իրենց իրավունքների կրողը և հարգեն ուրիշներին, տեղեկացված լինեն իրենց պարտականությունների մասին, կարողանան ինքնադրսևորվելուց,

ինքակառավարվելուց զատ նաև ինքնասահմանափակվել: Քաղաքական

գիտակցության այսօրինակ մակարդակը կառուցվում է գոյության երկար ու բարդագույն փորձի միջոցով: Եվ որքան ավելի բարդ ու ծանր են պետության առջև ծառացած խնդիրները, այնքան ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում միջոցառումներ իրականացնել՝ ուղղված մարդկանց քաղաքացիական, քաղաքական հասունության զարգացմանը, մարդկային բնության լավագույն կողմերի խթանմանն ու բարոյական արժեհամակարգի արմատավորմանը։

Ազատության ու հավասարության շուրջ բորբոքվող կրքերը հիմնականում ձեռք են բերում կույր ինքնաբուխ շարժման բնույթ, վերածվում ինքնաոչնչացման հզոր գործոնի: Ժողովրդավարությունը և ժողովրդավարացման գործընթացի

հաջողությունն անհնար է առանց ժողովրդին կրթելու, առանց նրա

բարոյահոգեբանական մակարդակը, քաղաքացիական և ռացիոնալ քաղաքական գիտակցությունը (ներառյալ իրական մասնակցության գաղափարը) բարձրացնելու, երիտասարդության սոցիալականացման և սերունդների երկխոսության: Ժան-Ժակ Ռուսոն իրավացիորեն կարծում էր, որ իրական ժողովրդավարության հայեցակարգը նույնանում է ժողովրդի անմիջական մասնակցությանը ոչ միայն օրենսդրության, այլև կառավարման համատեքստում՝ գիտակցելով, թե որքան դժվար է կյանքի կոչել իրական մասնակցային ժողովրդավարության գաղափարը: «Ժողովրդավարությունը գոյություն ունի միայն ճշմարտության արտահայտման միջոցով»327: Օբյեկտիվորեն ցանկացած համակարգում, այդ թվում՝ ժողովրդավարական, միշտ ի հայտ են գալիս առաջատար փոքրամասնություններ, ընդհանուր քաղաքական կյանքն առաջնորդողներ, լիդերներ ու էլիտաներ: Այսպես, ժողովրդավարական համակարգը չափազանց դրական արդյունք է ապահովում միայն այն ժամանակ, երբ համապատասխանում է տվյալ պետության դոմինանտ ազգի մշակույթին ու մտածելակերպին՝ զուգորդվելով արդիականացման մեխանիզմների զարգացմամբ: Ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամի մասին գրում են նաև գիտնականներ Դ Ձոլոն «Ժողովրդավարություն և բարդություն»328 և Կ. Կրաուչը «Հետժողովրդավարություն»329 աշխատություններում: Նրանք ճգնաժամային պահերը վերագրում են քաղաքական էլիտաներին, ԶԼՄ-ների ճնշող

326 Фуко М., Слова и вещи. Археология гуманитарных наук.- М.: Прогресс, 1977. - С. 421. Фуко М., Управление собой и другими. Курс лекций, прочитанных в Коллеж де Франс в 1982-1983 учебном году. - СПб.: Наука, 2011.- С. 295-297.

327 Фуко М., Управление собой и другими. Курс лекций, прочитанных в Коллеж де Франс в 1982-1983 учебном году. - СПб.: Наука, 2011. С. 170, 195.

328 Дзоло Д., Демократия и сложность. Реалистический подход. М., Издательский дом Государственного университета - Высшей школы экономики, 2010, С. 320.

329 Крауч К., Постдемократия. М., Издательский дом Государственного университета -Высшей школы экономики, 2010, С.192.

113

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ազդեցությանը ընտրազանգվածի վրա, քաղաքացիների մեծամասնության մեջ ռացիոնալ քաղաքական գաղափարների բացակայությանը, խոշոր կորպորացիաների քաղաքական հզորությանը:

Հետադարձ հայացք գցելով' տեսնում ենք, որ մոտ 5-15 տարի առաջ քաղաքագիտության մեջ գերակշռող էր քաղաքական զարգացման հիմնական ուղղությունների գծային, վեկտորային տեսակետը: Անցյալ 20-րդ դարի վերջին քառորդը սովորաբար բնութագրվում է որպես գլոբալ ժողովրդավարացման դարաշրջան, ընկալվում որպես համաշխարհային զարգացման հիմնական, շատ դեպքերում միակ ուղղությունը։ Վերոնշյալ ժամանակաշրջանը հայտնի է ավտորիտար և հետխորհրդային ռեժիմների քայքայմամբ (ինչը մինչ այդ բացարձակ անհնար էր թվում) և մի շարք երկրներում ժողովրդավարական հաստատությունների ու պրակտիկայի աստիճանական հաստատմամբ՝ իրենց հայտարարելով «նոր ժողովրդավարություններ»: Հենց այդ ժամանակաշրջանում որոշ հետազոտողներ վստահ էին, որ գլոբալ ժողովրդավարացման «երրորդ ալիքի» հայեցակարգն ի վիճակի է եղել նախնական, բայց միևնույն ժամանակ բավականաչափ ինտեգրալ տեսական ու մեթոդաբանական հիմք ընդունելու և մասամբ կանխատեսելու այդօրինակ գործընթացները: «Որպես գծային, վեկտորային ընկալվող՝ համաշխարհային քաղաքական զարգացումը մեկնաբանվում էր ժողովրդավարացման փուլերի հարացույցի ներքո, որի համաձայն՝ բոլոր «անցումային» երկրները պետք է ունենան անցման միասնական կերպ. ավտորիտարիզմի քայքայում և փլուզում, վարչակարգային ազատականացում, ինստիտուցիոնալ ժողովրդավարացում, ոչ համախմբված ժողովրդավարության փուլ և, վերջապես, ժողովրդավարական համախմբում։ Ու թեև ենթադրվում էր, որ դեպի համախմբված ազատական ժողովրդավարություն ընթանալու արագությունը կախված է ներքին և արտաքին գործոններից, սակայն շարժի վեկտորը միանգամայն որոշված էր թվում»330:

Այնուամենայնիվ, ժողովրդավարական ինստիտուտների ու «ընտրական ժողովրդավարության» ընթացակարգերի պաշտոնական հռչակումն ամենևին որոշիչ չդարձավ վերափոխման գործընթացների ընդհանուր արդյունքի գնահատման տեսանկյունից:

Ներկայիս քաղաքական իրողությունն ի հայտ է բերում ինքնակառավարման զարգացման բազմաշերտ ուղիներ՝ ներառյալ անցումները ոչ ժողովրդավարական ռեժիմի մի տիպից մյուսին, ինչպես նաև «հիբրիդներ»-ի և «մուտանտներ»-ի առաջանալը, որոնք, որպես այդպիսին, դասական ընկալմամբ չեն տեղավորվում ժողովրդավարության հայեցակարգի մեջ: Արդյունքում ժամանակակից գիտական և քաղաքական խոսույթում (discourse) առաջ են եկել ածականներով բնութագրվող ժողովրդավարության բազում տեսակներ: Այդօրինակ մեկնաբանությունները քողարկում են լատենտ (ծածուկ, թաքնահարույց) գործընթացները, որտեղ արտաքին ժողովրդավարական ինստիտուտների ու ընթացակարգերի տակ քողարկված են է[իտար-օ[իգարխիկ բաշխման և իշխանության վերարտադրման այլ տիպեր: Սա հատկապես բնորոշ է հետկոմունիստական երկրներին։ Այսպիսով՝ «ժողովրդավարական անցումը եզակի ուղիով զարգացող գործընթաց չէ, այլ այլընտրանքային զարգացման ուղիների մի համակարգ, որի օգնությամբ էլ անցմանը զուգահեռ ուրվագծվում է ժողովրդավարության համախմբման ծրագիր»331։

Մարգարյան Մ. Մ., ժողովրդավարացման երրորդ ա[իք. Անցումային

հասարակությունների գծային զարգացման բնույթը, Երևան, 2005թ., Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 2 . pp. 126-140. ISSN 0320-8117: Վերջին այցը' 01.07.2020թ. / http://lraber.asi-oa.am/156/1/2005-2f126).pdf:

331 Մարգարյան Մ. Մ., Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում, մենագրություն, Երևան, «Պետական ծառայություն» հրատարակչություն, 2019 թ., էջ 44:

114

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Ինստիտուցիոնալ թերությունները, թույլ և անավարտ քաղաքական ինստիտուտները բնորոշ են ոչ միայն հետկոմունիստական տարածաշրջանին, այլև նոր ժողովրդավարություններին՝ որպես մեկ ամբողջություն: Փաստ է, որ քաղաքական ինստիտուտները, նույնիսկ եթե նախագծված են օպտիմալ ժողովրդավարական մոդելի ձևով, ամենևին էլ չեն երաշխավորում ժողովրդավարացման հաջողված լինելը: Կայուն (persistent) և համախմբված (consolidation) ժողովրդավարության կառուցվածքային հիմքերն են սոցիալ-տնտեսական համակարգը, արմատավորված ժողովրդավարական քաղաքացիության նորմերն ու արժեքները։

Ժողովրդավարացման գործընթացը, քաղաքական կերպափոխումները բարդ գիտական խնդիր են առաջացնում քաղաքագիտության համար, քանի որ անցման գործընթացում հատուկ կարևորություն ունեն հետևյալ հարցերը՝

• ժողովրդավարական փորձի առկայությունը կամ բացակայությունը.

• քաղաքակրթական, մշակութային, քաղաքական, քաղաքացիաիրավական հին ավանդույթները.

• արտաքին միջավայրի ազդեցությունը ներքին փոփոխություններին, սատարե՞լ, թե՞ խոչընդոտել.

• քաղաքական վերաձևումների մեկնարկային կետում սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների վիճակը.

• ավտորիտար ուժային կառույցների քայքայման ընթացքը.

• էլիտաների (քաղաքական ու տնտեսական) փոփոխության և վերարտադրության սկզբունքները.

• նոր քաղաքական ինստիտուտների առանձնահատկությունները և դրանց կառուցման եղանակները.

• քաղաքական դերակատարների մարտավարությունը (հաշվի առնելով նրանց առանձնահատուկ վարքահոգեբանական հատկանիշները):

Փաստորեն, անցման տարբեր եղանականեր ու լուծումներ կան, ինչպիսիք են, օրինակ' ժողովրդավար ինստիտուտների և գործընթացների համախմբումը (consolidation), հիբրիդ համադրությունը (hybrid combination) և/կամ կառավարման նոր տեսակների ձևավորումը: Նշենք, որ «առաջ են քաշվել հիբրիդների ութ տարբեր հեռանկարներ (perspectives), որոնք համապատասխանաբար կենտրոնանում են կազմակերպչական ինքնության, տնտեսական գործարքների արժեքայնության, ցանցային ձևերի, կատեգորիաների, կազմակերպչական արքետիպերի, ինստիտուցիոնալ տրամաբանությունների, մշակույթի և անցումային տնտեսական ռեժիմների վրա»332: Վերոնշյալները դասակարգվում են երեք լայն մոտեցմամբ.

«առաջինը' շեշտը դնելով հիբրիդային կազմակերպչական ինքնությունների վրա, երկրորդը' հիբրիդների՝ որպես հստակ ձևերի վրա կենտրոնացումը, իսկ երրորդը' հայեցակարգային հիբրիդները' որպես բազմաբնույթ սոցիալական մակարդակի (societal-level) հիմնավորումների կամ տրամաբանությունների համադրություն»333: Այստեղ կարևոր է, որ անցումը տեղի ունենա մարդկության քաղաքակրթական զարգացման նոր փուլ անցնելու դարաշրջանում, որը հայտնի է հետարդյունաբերական կամ տեղեկատվական անվամբ, որի ուսումնասիրողներից մեկն է ամերիկացի հայտնի մտածող, մշակույթի տեսության, պատմության, գիտության, տեխնոլոգիաների, տնտեսագիտության ճանաչված փորձագետ, փիլիսոփայության դոկտոր Դանիել Բելյը:

2 Greenwood R., Ch. Oliver, Thomas B. Lawrence, Renate E. Meyer, "The SAGE Handbook of Organizational Institutionalism”, 2nd Edition, 2017, p. 129.,

https://books.google.am/books?id=GAfGDgAAQBAJ&printsec=frontcover&hl=ru&source=gbs ge summar y r&cad=0#v=onepage&q&f=false.

333 Նույն տեղում:

115

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Համաձայն Բե[|ի' մարդկային հասարակության պատմությունը կարեյի է բաժանել գյուղատնտեսական, արդյունաբերական և հետարդյունաբերական փուլերի.

«Հասարակությունը կարեյի է վերլուծականորեն բաժանել երեք մասի' սոցիալական կառուցվածքի, քաղաքական համակարգի և մշակույթի ոլորտի»334: Արդյունքում տեղեկատվահաղորդակցային ենթակառուցվածքները հիմնովին փոխել են մասնավոր հատվածը, պետությունը և հասարակությունը: Կիբեռ տարածքի օգտագործումը (օրինակ' ինտերնետի և բջջային ցանցերի) բազմաթիվ առավելություններ ու հնարավորություններ է առաջացրել: Անցումը դեպի տեղեկատվական

հասարակություն, որն ըստ էության ցանցային հասարակության զարգացման վերջնարդյունքներից է, միևնույն ժամանակ նշանակում էր հիմնարար փոփոխություն մարդկանց կենսաձևի մեջ335: Մարդկության զարգացումն իր բոլոր դրսևորումներով մշտապես ուղեկցվել է տեղեկատվական բնույթի գործընթացներով, և

քաղաքակրթության պատմությունը ցույց է տվել, որ տեղեկատվության մշակման ու կիրառման գործընթացում տեղի են ունեցել որակական փոփոխություններ, որոնց արդյունքում լրիվ այլ բովանդակություն են ստացել մի շարք ոլորտներ, այդ թվում՝ հասարակական ու քաղաքական:

Այսօր ժողովրդավարության ընկալումները կապվում են ցանցային սկզբունքով կազմակերպված սոցիալական միջավայրում պետության, քաղաքական ուժի և քաղաքականության փոփոխվող դերի հետ: Եթե ժամանակակից ժողովրդավարական տարանցման արդյունքները կասկածի տակ են դրվում, ապա մոտալուտ «ցանցային հասարակության» կազմակերպչական սկզբունքները որոշակի վերապահումներով կարող են լինել հօգուտ ժողովրդավարության: Ամերիկացի սոցիոլոգ Մ. Կաստելսն իր «Տեղեկատվական դարաշրջան. տնտեսագիտություն, հասարակություն և մշակույթ» և «Գալակտիկա ինտերնետ» աշխատություններում մանրամասն ուսումնասիրել է ժամանակակից հասարակության ցանցային կառուցվածքը: Նա եզրակացրել է, որ «տեղեկատվական մշակման գործընթացը, որը կապված է համակարգչային ու տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, ինքնին իր պատկերով ու նմանությամբ կազմակերպում է ոլորտում ներգրավված մարդկանց և գործընթացները՝ ձևավորելով սոցիալական ցանցեր»336: Նրանց կառուցվածքում ցանցերից յուրաքանչյուրը հակառակ է աստիճանակարգին (hierarchy): Եթե աստիճանակարգային սկզբունքը պահանջում է բարդությունների զարգացում կազմակերպման առավել ցածր մակարդակներում՝ համակարգված կերպով բարձրացնելով կազմակերպված պարզությունն ու միասնությունը ավելի բարձր մակարդակների, ապա ենթակայության մակարդակների բուն գաղափարը ցանցերի համար է: Ցանցը հնարավորություն է տալիս

ժողովրդավարացնել հաղորդակցությունը և տարբեր հիերարխիկ մակարդակները միավորել մեկ կապի շուրջ: Ցանցը չի պահանջում որոշումների կայացման կենտրոնի հատուկ բաշխում, կենտրոնի ու ծայրամասերի հստակ տարանջատում և խիստ կարգապահություն, չնայած որ այս բոլոր տարրերն իրենց դերն ունեն ցանցային տիրույթում ու կազմակերպություններում: Ցանցային իշխանության շարժիչը տեղեկատվության տարածումն է, և այս իշխանությունը, որպես այդպիսին, «չի պարտադրում»: Ուստի կենտրոնացված ուժի որոշ բաղադրիչներ կորցնում են իրենց

334 Белл Д., Грядущее постиндустриальное общество, 2001, https://rovallib.com/read/bell daniel/grvadushchee postindustrialnoe obshchestvo vvedenie.html#0.

335 Назарчук А., Социальные сети и трансформация политического порядка // Вестник аналитики. 2007. N4 (30). С. 123-124.

336 Кастельс М., Информационная эпоха: экономика, общество и культура. Пер. с англ. М., 2000; его же. Галактика Интернет. Размышления об Интернете, бизнесе и обществе. Пер.сангл. М., 2004.

116

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

նշանակությունը' տարածքային սահմանները, գործադիր կարգուկանոնը,

որոշումների կատարման կոշտությունը և այլն: Սակայն իշխանության' քաղաքացիների մասնակցությամբ ժողովրդավարացումը չի նշանակում պետության թուլացում և հասարակության մեջ դրա դերի կրճատում, այլ ընդհակառակը' կարող է կայանալ իրական մասնակցային ժողովրդավարության իրացման ու զարգացման դեպքում:

Այսպես, առցանց համայնքների, կենտրոն-ծայրամաս հավասարաչափ զարգացման հիմնահարցերը նպաստում են քաղաքականության դասական հայեցակարգի նկատմամբ հետաքրքրության աճին՝ ստեղծելով խոսույթի (discourse) տարածքներ: Խոսույթային հաղորդակցության աճող նշանակությունն իր հերթին հղի է պետական քաղաքականության համար այնպիսի վտանգներով, ինչպիսին եք՝ ավանդական քաղաքականության հերթափոխում առաջացող ուժերն ու շարժումները, որոնք Յու. Հաբերմասի կողմից բնորոշվում են «դելիբերատիվ քաղաքականություն» տերմինով: Դրա տակ նա հասկանում է հատուկ սոցիալ-քաղաքական դիսկուրսը' կենտրոնացած սոցիալական խնդիրների վերհանման, ռացիոնալ քննարկման ու լուծման ձևերի վրա: Կարելի է հետևություն անել, որ դելիբերատիվ

քաղաքականությունը ներառում է մասնակցության հայեցակարգը՝ ընդգծելով ոչ միայն քաղաքացիներին լսելու, այլև նրանց բոլորի ձայնն ու շահը հաշվի առնելու գործոնները, այն է՝ ժողովրդավարական պետական ինստիտուտները պետք է առաջնորդվեն հետևյալ սկզբունքով՝ բոլոր քաղաքական գործընթացները պետք է տեղի ունենան և որոշումները պետք է կայացվեն քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ, միջնորդավորվեն և օրինականացվեն քննարկումների միջոցով։

Վերոգրյալը ժամանակակից ժողովրդավարացման հիմնարար սկզբունքներից մեկն է: «Ժողովրդավարացման գործընթացի տրամաբանական զուգորդող քայլը ինստիտուցիոնալացումն է, որի տեսությունների վերաբերյալ վկայակոչումները դարձել են առաջատար և լայնորեն տարածվել պետական/հանրային կառավարման մեջ»337: Ցանցային հասարակության մասնագետները հակված են այն կարծիքին, որ «քաղաքական հարցերն առ այսօր ավելի հաճախ ուղեկցում են նրանց, ովքեր փորձում են դիմակայել մարդկանց հաղորդակցական ժողովրդավարական համայնքի զարգացման միտումներին»338:

Հայաստանի Երրորդ Հանրապետություն։ Աշխարհը գտնվում է մշտական փոփոխությունների գործընթացներում' այսօր առավելապես կապված լինելով տեղեկատվության ու տեղեկատվական բնույթի գործընթացների հետ: Արդեն խոսվեց հետխորհրդային տարածաշրջանի ժողովրդավարացման մասին, որի համատեքստում հարկ է անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանին, որը բնութագրվում է տարաբնույթ քաղաքական ու ռազմաքաղաքական զարգացումներով, էթնոդավանաբանական, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության իրավունքների հակադրման հիմքով առաջացած հակասությունների սրմամբ, իր չլուծված հակամարտություններով և Հայաստանի Հանրապետությանը անընդհատ սպառնացող վտանգներով:

1990 թ.-ի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը, «հռչակելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը», ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծման հենքն է: Հայաստանի պետական իշխանության բարձրագույն մարմինը ծրագրային-իրավական բնույթի Հռչակագրով որպես ռազմավարական նպատակ սահմանեց «ժողովրդավարական և իրավական հասարակության» կառուցումը: «1980-ական թթ. վերջերին և 1990-ական թթ. սկզբին

337 Frederickson H.G., 1999, “The Repositioning of American Public Administration”, PS, Polticial Science and Politics, 32(4): p.700-711.

338 Назарчук А., Социальные сети и трансформация политического порядка // Вестник аналитики. 2007. N4 (30). С. 128.

117

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

ԽՍՀՄ-ում տեղի ունեցած քաղաքական բուռն զարգացումների արդյունքում այդ երկիրը կազմաքանդվեց, և Հայաստանն, ի թիվս նախկին խորհրդային մյուս

հանրապետությունների, անկախացավ, որի իրավական ձևակերպումը տրվեց 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով»339: Հայաստանի Հանրապետությունում սկիզբ առան ժողովրդավարական բարեփոխումները: Սկսվեց հասարակության ժողովրդավարացմանը միտված օրենսդրական հիմքերի ստեղծման և ինստիտուցիոնալացման գործընթացը. «...այն հիմնականում ուղեկցվեց քաղաքական զարգացման ճգնաժամերով, ուշացած հատվածային քաղաքական

սոցիալականացմամբ, մարգինալությամբ, ազգային ինքնության բնականոն

արդիականացման և ժողովրդավարության որակի անտեսմամբ»340: Այդպիսով' նորմատիվ-իրավական առումով ապահովվեց սոցիալ-տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում ազատականության միջավայրը, սակայն չապահովվեց

ժողովրադավարության կարևոր բաղադրիչներից մեկը' ազատականության

հայեցակարգով պայմանավորված ինստիտուտների գործառնությունը՝ ժողովրդավարության սկզբունքների հիման վրա:

ՀՀ ժողովրդավարացման գործընթացի կարևոր խնդիրներից է գաղափարական տարածության տրոհվածությունը, որի պատճառով քաղաքական ընտրանու տարբեր խմբերի միջև մրցակցությունն ընթանում է՝ պայմանավորված խմբային շահերով: Բարեփոխումների ընթացքում ժողովրդավարության գերակայության բացակայության պատճառով քաղաքական մրցակցությունը սահմանափակվում է մասնակիցների նեղ շրջանակով, որտեղ հանդես եկող խմբերը սերտաճած են քաղաքականություն-տնտեսություն սահմանագծում: Այսինքն' ձևավորվել են փոխհամաձայնեցված

խմբիշխանական միավորներ:

ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային երկրներում, այդ թվում' Հայաստանի Հանրապետությունում տեղի էին ունենում և շարունակում են տեղի ունենալ համակարգային կերպափոխումներ, մասնավորապես քաղաքական համակարգերում: Այդօրինակ զարգացումներում առկա են բազում համակարգային խնդիրներ ու բարդություններ: Եվ միանշանակ բնութագրել զարգացող քաղաքական համակարգը, առանձնահատկությունները, այդքան էլ իրատեսական չէ:

Հայաստանի քաղաքական կյանքում արմատական (radical) ու բեկումնային փոփոխություններն սկզբնավորվեցին Հայաստանի գերագույն խորհրդի 1990թ.-ի մայիսի 20-ի և հունիսի 3-ի ընտրություններով, որոնք տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգով: «1990թ. մայիսի 20-ին, անցած 70 տարում Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին Գերագույն խորհրդի այլընտրանքային ընտրություններ, որին մասնակցեց նաև Արցախի բնակչությունը»341: Անցման գործընթացի առաջնային

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

խնդիրն էր ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը, սակայն այդ

ժամանակաշրջանում մեր պետությունը գտնվում էր պատերազմական դրության մեջ, որի հիմնական և առաջնային հիմնախնդիրն օբյեկտիվորեն ռազմականն էր։ Փաստացի, Հայաստանը գտնվում էր և' պետականության կայուն հիմքերի ստեղծման, և' իշխանության ամրապնդման, և' ժողովրդավարացման, և' ինստիտուցիոնալացման համակարգային փոփոխություններով պայմանավորված մարտահրավերների առջև։

339 Մինասյան Է., Հայաստանի երրորդ հանրապետության պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2013, էջ 8:

340 Մարգարյան Մ. Մ., «Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում», մենագրություն, «Պետական ծառայություն» հրատարակչություն, Երևան, 2019 թ., էջ 45:

341 Ազիզբեկյան Ռ., Հայաստանը վերակառուցումից մինչև անկախություն, Երևան, 1992,

118

էջ 38:

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

Անցումային փուլում գտնվող պետությունների համար հիմքային է քաղաքական իշխանության վճռականությունը, քաղաքական կամքը և ազգայինի հենքով արդիականանալու միտումը։ Ռուս քաղաքագետ Վ. Գելմանը ժողովրդավարական անցման պայմաններում ի հայտ եկած անորոշությունը համարում է մի իրավիճակ, «երբ քաղաքական ինստիտուտների համակարգը և քաղաքական գործընթացի արդյունքները կրում են ժամանակավոր բնույթ, եթե ընտրանին քաղաքական կամք չի ցուցաբերում իր կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները նպատակաուղղել համակեցության նորմերի ու սոցիալական երկխոսության

սկզբունքների հաստատմանը»342: Պետականության ստեղծման և ամրապնդման, քաղաքական կայուն համակարգի ձևավորման գործընթացում, հատկապես անցման փուլում գտնվող պետությունների համար կենսական է զսպումների և հակակշիռների ճկուն մեխանիզմների ձևավորումը և արդիականացմամբ կայուն զարգացումը։ ՀՀ-ն, իհարկե, նվաճեց արտաքին ոլորտում ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունքը, սակայն համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարները որոշակի լարվածություն էին ստեղծում տարածաշրջանի պետությունների միջև՝ յուրաքանչյուրին մղելով դեպի իրենց շահային և անվտանգային դաշտ: Հետխորհրդային Հայաստանը կանգնեց քաղաքական զարգացման բաշխման, մասնակցության, շարժունակության ճգնաժամի, սոցիալական բևեռացման առջև՝ ինչը փաստացիորեն խորացրեց հիասթափությունը, որը սպառնայիք է պետականությանը։ Փաստորեն, ՀՀ ժողովրդավարացման ազատականացման փուլը հանգեցրեց քաղաքական զարգացման ճգնաժամերի, որոնք քաղաքական գործընթացների վրա առավել խոր ազդեցություն են թողնում միջէթնիկական հակասությունների առկայության պատճառով: Արցախյան հիմնախնդրի լուծման հեռանկարների անորոշությունը, տնտեսական ու քաղաքական չնվազող ռիսկերի առկայությունը ևս առանցքային սպառնալիքներ են և' Արցախի, և ' ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից: «Հաստատված վարքի նոր ձևաչափերի, արժեքների նկատմամբ ձևավորված անվստահությունը հարուցեց նույնականացման ճգնաժամ: Այս գործոնի ազդեցության տակ ՀՀ քաղաքացիները կորցրին իրենց հավատն ու վստահությունը իշխանության նկատմամբ, իսկ քաղաքական իշխանությունն ընկղմվեց լեգիտիմության ճգնաժամի մեջ»343:

Ակնհայտ է, որ անցման անորոշությունը նորանկախ ՀՀ ժողովրդավարացման գործընթացի կարևոր բնութագիրն է, որն առաջացել է ոչ թե կամովի, այլ անցման բնույթի ազդեցության ներքո: Վերոգրյալը կարող ենք մեկնաբանել՝ ելակետ ընդունելով Տ. Կարյի և Ֆ. Շմիտերի անցման դասակարգումը' դիտարկելով Լատինական Ամերիկայի, Հարավային և Արևեյյան Եվրոպայի երկրներում անցումների առանձնահատկությունները. ա) դերակատարների գերակշռող տեսակ (ընտրանիներ ու զանգվածներ), բ) հիմնական ռազմավարություններ (ուժային կամ փոխզիջումային: Վերջիններս առանձնացրել են կերպափոխման չորս մոդելներ' պակտ, բարեփոխում, հեղափոխություն և «պարտադրված» անցում (imposition): Հայաստանի

Հանրապետությունում ժողովրդավարացման, ինստիտուցիոնալացման գործընթացում առկա են Կ. Շմիտերի դասակարգած բազմաթիվ «անորոշություն բախումների» մոդելներ, իսկ քաղաքական զարգացումը ցայսօր բազմաթիվ անորոշությունների հանրագումարի արդյունք է: «Այս առումով ժողովրդավարական կերպափոխման վերջնահանգրվանը որոշելու համար անհրաժեշտ է կարևորել անցման շրջանի փուլերի ճիշտ սահմանազատումը, քանի որ ստեղծվող բաց համակարգը զգայուն է իր սահմանային շրջակայքի նկատմամբ ու ճիշտ չհաշվարկել դրանք' կնշանակի ստանալ այլ

342 Гельман В. Я., Как выйти из неопределенности?// Pro et Contra, Т. 3, № 3. 1998, С. 22-23.

343 Մարգարյան Մ. Մ., Ժողովրդավարական անցման հիմնախնդիրները ՀՀ-ում. «21-րդ ԴԱՐ» թիվ 4 (10), 2005, էջ 127-128:

119

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

արդյունքներ, ինչն էլ հիմնականում պայմանավորում է քաղաքական գործընթացների նկատմամբ գնահատականների տարբերությունը»344:

Համաձայն ռուս քաղաքագետ Ա. Մելվիյի (1950)' «Ժողովրդավարական անցումը որպես քաղաքական զարգացման մոդել ունի կառուցվածքային երեք բաղադրիչներ' անցման նախադրյալներ, ձևեր և հետագծեր»345: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են հարաբերական ինքնուրույնությամբ: Ժողովրդավարացման

գործընթացում գտնվող բոլոր երկրներում, այդ թվում' ՀՀ-ում, հիմնական առանձնահատկությունը ««բարեփոխումներ վերևից» կամ «հեղափոխություն վերևից» սցենարի առկայությունն է»346:

Հետխորհրդային երկրներում կերպափոխումների համատեքստում

անդրադառնալով 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական «Թավշյա հեղափոխությանը»' արձանագրենք, որ այն իր ոչ բռնի, անարյուն բնույթով եզակի է: Վերոնշյալ քաղաքական գործընթացի շարժիչ ուժը երիտասարդությունն էր, ցանցային տեղեկատվական համակարգերը և նոր քաղաքական ու քաղաքագիտական տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն ընձեռեցին արագ ու ռացիոնալ մոբիլիզացվելու, դրսևորելու միասնություն և համախմբվածություն, ինչպես նաև ապահովելու քաղաքացիական ակտիվ մասնակցություն: Ցանցային-տեղեկատվական համակարգի, մասնավորապես սոցիալական կայքերի միջոցով ակտիվ հեղափոխական գործողություններ էին տեղի ունենում. համախմբվեց ոչ միայն ներհայաստանյան, այլև աշխարհասփյուռ հայությունը: Տեղային (Local) մակարդակում կենտրոն-ծայրամաս ակնթարթային մոբիլիզացիան էր և մասնակցությունը դասադուլներին, գործադուլներին, ներպետական ու միջպետական ճանապարհների փակմանը և քաղաքացիական անհնազանդության այլ

դրսևորումներին, իսկ սփյուռքի հայերը իրենց մասնակցությունն ապահովում էին իրենց բնակության երկրներում գործող ՀՀ դեսպանատների, այլ ներկայացուցչությունների մոտ ցույցերով, սոցիալական ցանցերում ոգեշնչող գրառումների տարածմամբ, դրամական աջակցությամբ, որոշ դեպքերում էլ հայրենիք վերադառնալով և ուղիղ մասնակցություն ապահովելով: Իրադարձություններն իրապես զարգանում էին անկանխատեսեյի ու հապճեպ։ Արմատապես կերպափոխվեցին խորհրդանիշները, փոփոխվեց «հերոս-հակահերոս», «թշնամի-բարեկամ» կողմնորոշիչների համակարգը, վերափոխվեց ու վերաարժևորվեց իշխանություն-հասարակություն կապը, առաջ եկան նոր սիմվոլներ ու կարգախոսներ, հասարակությանը հասանելի նոր տեքստեր։ Արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն, որին հաջորդեցին խորհրդարանական ընտրությունները, և երկիրը մտավ ինստիտուցիոնալացման լրիվ նոր փուլ։

Կրթության ու տեղեկատվության դերը ժողովրդավարացման և

ինստիտուցիոնալացման գործընթացներում։ Այս համատեքստում հարկ է

անդրադառնալ այն թեզին, որ համակարգերի տեսության մեջ (Դ. Իսթոն, Թ. Պարսոնս, Ն. Լուման) հաղորդակցությունը ծառայում է քաղաքական համակարգի

վերարտադրությանը։

Ճշգրիտ գիտությունների (մաթեմատիկա, կիբեռնետիկա) շրջանակներում, այնուհետև քաղաքագիտության մեջ ձևավորվել է մի մոտեցում, որտեղ հաղորդակցությունը հաճախ ընկալվում է որպես տեղեկատվությունը սկզբնաղբյուրից հասցեատիրոջը փոխանցելու գործընթաց: Համաձայն Ռ. Դալլի' ժողովրդավարության էական սպառնալիքն է միայն պետական կառավարման գիտելիքների տիրապետումը,

4 Նույն տեղում:

345 Мельвиль А. Ю., Опыт теоретико-методологические синтеза структурного и процедурного подходов к демократическим транзитам. Полис, № 2, 1998, С. 6-38.

346 Munck G. L., Leff C. S., Models of Transition and Democratization: South America and Eastern Europe in Comparative Perspective, Comparative Politics, vol. 29, № 3, 1997.

120

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

քողարկումը, տեղեկատվության սահմանափակումը քաղաքացիական հասարակության համար: Գ. Լասսուելի պնդմամբ' «ժողովրդավարական ռեժիմը զարգանում է «միասնական/հավասարաչափ կրթության» իրականացմամբ»347, որով նա հասկանում է գիտելիքի ձեռքբերումը, ընդհանուր սոցիալական խնդիրների մասին իրազեկությունը, որոնք համարժեք են ինչպես փորձագետի ու քաղաքական առաջնորդի, այնպես էլ շարքային քաղաքացու համար: Սա նպաստում է հասարակական կարծիքը ռացիոնալ դարձնելուն։ Նմանատիպ տեսակետ են արտահայտել Ջ. Դյուին և Յու. Հաբերմասը: Համաձայն Ջ. Դյուիի' հասարակության գործունեության հիմքը, ժողովրդավարական ռեժիմի անվտանգության ապահովումը վերածվում են գիտելիքի նոր տեսակի։ Նա կարծում է, որ տեղական համայնքներում գոյություն ունեցող անօրինականությունը, քաղաքացիների միջև ամուր կապերի բացակայությունը խոչընդոտում են ժողովրդավարական ինքնակառավարմանը: Նրա կարծիքով՝ քաղաքացիների միջև կապը կարող է վերածվել հաղորդակցության, որը պարունակում է նշաններ ու խորհրդանիշներ, լեզու և փոխադարձ շփում, ինչը նպաստում է հասարակության ինտեգրմանն ու ինքնակառավարմանը: Ի վերջո, նման տեղական համայնքը դառնում է նոր տեսակի ռացիոնալության միջնորդ, որը մարմնավորվում է ժողովրդավարական կառավարման մեջ:

Կարևորելով կարգապահության և ինքնադրսևորման հատկանիշները' մեջբերենք Մ. Ֆուկոյի տեսակետը, համաձայն որի' կարգապահությունը դիտարկվում է որպես համընդհանուր ուժի տեխնոլոգիա և առաջ է քաշում «պանոպտիզմը' որպես նոր «քաղաքական անատոմիայի» ընդհանուր սկզբունք, որի օբյեկտը և նպատակը ոչ թե գերագույն իշխանական հարաբերություններն են, այլ կարգապահական հարաբերությունները»348: «Իշխանությունը չի կարող լինել կենտրոնացված միայն մի քանիսի ձեռքում, այն չի կարող տեղայնացվել: Իշխանությունն անանուն է և համատարած բնույթ ունի, որտեղ անհատն իշխանության արդյունքն և, միևնույն ժամանակ, նրան ուղղորդողն է: Իշխանությունը փոխանցվում է այն անձի օգնությամբ, որն այն ստեղծել է»349:

Յու. Հաբերմասը առաջ է քաշում նաև «հաղորդակցական ռացիոնալության գաղափարը, որը հաստատվում է մարդկանց միջև փոխըմբռնման,

փոխհամաձայնության և համերաշխության միջոցով»350: Նա պնդում է, որ հաղորդակցական ռացիոնալության հիմնական սուբյեկտը ժողովրդավարական, քաղաքացիական հասարակությունն է: Գործիքային ռացիոնալության համաձայն' Յու. Հաբերմասն առանձնացնում է սոցիալական գործողությունների հատուկ տեսակ' կառուցվածքային գործողություն, որն իրականացվում է անհատների կողմից' ուղղված բացառապես իրենց նպատակին արդյունավետորեն հասնելուն, ինչպես նաև մանիպուլացնելով՝ այլոց: Քանի որ այդ գործողությունն ուղղված չէ քաղաքացիների միջև փոխգործակցությանը և փոխըմբռնմանը, այն կարող է հանգեցնել հասարակության աչքերում իշխանության օտարացմանը և պետական իշխանությունների կողմից հասարակական կարծիքի մանիպուլյացիային: Ելնելով վերոնշյալից' Յու. Հաբերմասը կարծում է, որ ժամանակակից ժողովրդավարական

347 Lasswell H. D., The Structure and Function of Communication in Society / Schramm, W. ve Roberts, D. F. The Process and Effects of Mass Communication. Urbana: University of Illinois Press, 1971. P. 227.

348 Фуко М., Надзирать и наказывать. Рождение тюрьмы. М., 1999, С. 305.

349 Фуко М., Нужно защищать общество. СПб., 2005, С.49.

350 В рамках коммуникации налаживается взаимопонимание между людьми с различными картинами мира и происходит «вовлечение Другого», «равное уважение к каждому распространяется не на себе подобных, но на личность другого и других в их инаковости». Хабермас Ю. Вовлечение другого. Очерки политической теории. СПб, Наука, 2001. С. 48.

121

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

համակարգում այն, ինչ պահանջվում է, կառուցվածքային չէ, այլ հաղորդակցական գործողություն, որի դերակատարները ձգտում են հասնել իրենց նպատակին, բայց փոխադարձ համաձայնությամբ, փոխըմբռնումով, հավասարությամբ, ինչ-որ

պայմանավորվածությունների առկայությամբ: Հաղորդակցական

գործողություններում սուբյեկտները փաստարկներ են բերում իրենց պնդումները պաշտպանելու համար, այսինքն, ինչպես գրում է Ա. Նազարչուկը, պետք է հաղթել «չհարկադրվող հարկադրանքի» լավագույն փաստարկներով351:

Այսպիսով՝ ժողովրդավարացման և իսնտիտուցիոնալացման գործընթացները մեծապես թևակոխել են թվային տիրույթ' արձանագրելով աննախադեպ ցուցանիշներ: Թվային գործիքներն ուժեղացրել են սոցիալական շարժումների մոբիլիզացման հնարավորությունը և հնարավորություն են տվել ստեղծել քաղաքացիական հասարակության նոր տիպ' թվային շահերի պաշտպանության կազմակերպություններ: Տեխնոլոգիան ու ենթակառուցվածքը պարզապես գործիքներ ու միջոցներ են, առավել կարևոր է, թե ինչպես են դրանք օգտագործվում, ում կողմից և ինչ ազդեցություն է առաջացնում դրա արդյունքում տեղի ունեցած փոփոխությունը: Այսպես,

ժողովրդավարացման գործընթացի արդյունքի և քաղաքական որոշումների

հաջողության հիմքերը ներկայումս կերպափոխվել են ողջ աշխարհում, այդ թվում նաև' ՀՀ-ում' ստանալով ցանցաթվային նոր դրսևորումներ ու հիմքեր:

Կարծում ենք, ժողովրդավարացման գործընթացի ամենապրոգրեսիվ ձևերից է հավասարաչափ շարունակական կրթության ապահովմամբ, տեղեկատվա-

հաղորդակցային տեխնոլոգիաների զուգորդմամբ քաղաքացիական գիտակցության ձևավորմամբ իրական մասնակցության ապահովումը' պահպանելով համագործակցության, համակեցության կանոնները և զսպումների մեխանիզմները' ապահովելով կայուն անվտանգային միջավայր:

THE ROLE OF NETWORKS IN THE PROCESSES OF DEMOCRATIZATION AND INSTITUTIONALIZATION OF THE REPUBLIC OF ARMENIA

MARINE MOVSISYAN

Public Administration Academy of the RA,

Department of Political Management and Public Policy, Ph.D. Student;

Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), member,

Yerevan, Republic of Armenia

The article discusses the peculiarities of the process of democratization and institutionalization, from post-classical models to new democracies. The task of the research is to present the example of the newly independent Republic of Armenia, to reveal the role of networks in the processes, to show the interconnectedness of the latter.

The article substantiates the view that the foundations of the result of the democratization process and the success of political decisions have now been transformed into new digital networks.

As a result of the research, the conclusion was drawn that one of the most progressive forms of democratization is the provision of equal continuing education, the provision of real

351 Назарчук А.В., От классической критической теории — к теории коммуникативного действия (смена парадигмы в социальной теории). М.: Вестник Московского университета. Серия 7. Философия. 1993. C. 41.

122

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020

participation in the formation of civic consciousness combined with information and communication technologies, maintaining the rules of cooperation, coexistence and restraint mechanisms.

Key words: democratization, institutionalization, participatory democracy, public

discourse, public consciousness, Republic of Armenia, social networks, digital, communication, information.

РОЛЬ сетей в процессах демократизации и

ИНСТИТУЦИОНАЛИЗАЦИИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ МАРИНЕ МОВСИСЯН

аспирант кафедры политического управления и государственной политики Государственной академии управления Республики Армения,

Член Объединении молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), г. Ереван, Республика Армения

В статье рассматриваются особенности процесса демократизации и институционализации, от постклассических моделей до новых демократий. Наша задача -представить пример новой независимой Республики Армения, раскрыть роль сетей в процессах, показать взаимосвязь последних.

В статье обосновывается мнение, что основы результата процесса демократизации и успеха политических решений в настоящее время преобразованы в новые нейронные сети.

В результате исследования мы пришли к выводу, что одной из наиболее прогрессивных форм демократизации является обеспечение равного непрерывного образования, а также обеспечение реального участия в формировании гражданского сознания в сочетании с информационными и коммуникационными технологиями, поддержание правил сотрудничества, сосуществования и сдерживающих механизмов.

Ключевые слова: демократизация, институционализация, партисипаторная

демократия, общественный дискурс, общественное сознание, Республика Армения, социальные сети, общение, информация.

123

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.