Научная статья на тему 'ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ'

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
46
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ПОЛИТИЧЕСКАЯ СОЦИАЛИЗАЦИЯ / ЛИДЕРСТВО / ДЕМОКРАТИЯ / МОДЕРНИЗАЦИЯ ГОСУДАРСТВЕННОГО ИНСТИТУТА / ПОЛИТИЧЕСКАЯ КУЛЬТУРА / POLITICAL SOCIALIZATION / LEADERSHIP / DEMOCRACY / MODERNIZATION OF THE STATE INSTITUTE / POLITICAL CULTURE / քաղաքական սոցիալականացում / լիդերություն / ժողովրդավարություն / պետության ինստիտուտի արդիականացում / քաղաքական մշակույթ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Աթիկյան Մանե

Հոդվածում ուսումնասիրվում է երիտասարդության քաղաքական սոցիալականացումը որպես լիդերության գործա-ռույթ: Այս համատեքստում հեղինակը համոզված է, որ լիդերության ինստիտուտը սերնդափոխության է ենթարկվում միայն քաղաքականապես սոցիալականացված մրցունակ, գործունակ, փոփոխություններից չվախեցող երիտասարդության միջոցով: Մոտեցման տեսանկյունից ելակետային է համարվել Ա. Մենեգետտիի հայեցակարգային դրույթները, որոնց համաձայն՝ միայն սոցիալականացված լիդերն է օժտված հետևյալ հատկանիշներով. բնական ներուժ, տեխնիկական ռացիոնալ զարգացում, ամբիցիաներ, աշխատասիրություն, մասնագիտական գիտելիքների բարձր մակարդակ, տրանսցենդենտի գործառու-թային օգտագործում, ռացիոնալություն՝ հիմնված ինտուիցիայի վրա: Հիմնավորված է երիտասարդության քաղաքական սոցիալականացման գործընթացը՝ որպես պետականության մշակույթի արդիականացման հրամայական:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

POLITICAL SOCIALIZATION OF YOUTH AS A FUNCTION OF LEADERSHIP

The article views the political socialization of youth as a function of leadership. In this context, the author is convinced that the leadership institute can be transformed only by politically socialized, competitive, and capable youth, who are not afraid of changes. In the framework of this approach, Menegetti's conceptual provisions have been considered as the baseline, according to which only a socialized leader has the following characteristics: natural potential, technical and rational development, ambitions, diligence, a high level of professional knowledge, transcendent functional use, and rationality based on intuition. The process of the political socialization of youth is grounded as an imperative of modernization of the statehood culture.

Текст научной работы на тему «ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ' ՈՐՊԵՍ ԼԻԴԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ

ՄԱՆԵ ԱԹԻԿՅԱՆ

Քաղաքական սոցիալականացման հիմնախնդիրը մշտապես եղել է արդիական, քանի որ, ինչպես նշում էր հույն փիլիսոփա Արիստոտելը, «Մարդը քաղաքական կենդանի է», ուստի քաղաքականությունը և մարդը փոխկապակցված երևույթներ են: Որպես հասարակական երևույթ' քաղաքականությունը գործառնում է որոշակի համաձայնության և տարաձայնության հիմքի վրա, որոնցից յուրաքանչյուրը, ունենալով իր արժեշահային համակարգը, մասնակցում է քաղաքական իշխանության իրականացմանը: Այս ամենով պայմանավորված՝ քաղաքականությունը ժամանակակից մարդու համար պահանջմունքային է, և, անկախ նրանից, թե մարդն ինչ չափով է մասնակցում քաղաքականությանը, քաղաքականությունն ինքը մշտապես ընդգրկում է մարդուն իր տիրույթի մեջ1: Նոր սերնդի մուտքը քաղաքականությունը ենթադրում է քաղաքական նպատակների և արժեքների նկատմամբ որոշակի վերաբերմունքի ձևավորում, ինչին հնարավոր է հասնել միջավայրում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նոր սերնդի մուտքը քաղաքականություն արմատապես պայմանավորված էր արժեքների վերարժևորմամբ, ինչպես նաև անվտանգության ապահովմամբ: Այդ համատեքստում գլոբալացման պայմաններում Հայաստանի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն անվտանգության խնդիրների ապահովման նպատակով պետա-կանության մշակույթի արդիականացումը դարձել է հրամայական:

Այս համատեքստում քաղաքական սոցիալականացումը եղել և մնում է կարևոր գործոն ցանկացած հասարակության ար-դիականացման համար: Որպես այդպիսին՝ այն ապահովում է քաղաքական փորձի պահպանումը և փոխանցումը նոր սերունդներին, քաղաքական ինստիտուտների բնականոն գործունեությունը, նորմերի և արժեքների վերարտադրությունը: Մարդը, որպես սոցիալական լիարժեք սուբյեկտ, ձևավորվում է սոցիալականացման հարաբերությունների գործընթացում: Սոցիալական նորմերի և հասարակության մեջ ընդունված սոցիալական դերերի զարգացման գործընթացը սոցիալական փոխհարա-բերությունների կարևորագույն տեսակն է, որի ընթացքում անձը ձևավորվում է որպես հասարակության լիարժեք և լիիրավ անդամ2: Երիտասարդության քաղաքական սոցիալականացման և քաղաքացիության հիմնախնդիրը անհրաժեշտ է նորովի ուսումնասիրել, քանի որ անվտանգ ապագայի ապահովման և հասարակության զարգացման գործընթացը պայմանավորված է այս տարիքային խմբի արժեքաբանությամբ: Այս առումով ցանկանում ենք շեշտադրել, որ կերպափոխվող հասարակություններում երիտասարդության քաղաքական սոցիալականացման առանձնահատկությունը որոշվում է հասարակության սոցիալ-տնտեսական մոդելի զարգացման և հասարակությանը նետված մարտահրավերներին պատասխանելու քաղաքական առաջնահերթությունները խթանող գործոնների հիման վրա:

Զարգացման ողջ ընթացքում հասարակության քաղաքա-կան մշակույթը կատարում է իր կարևոր գործառույթներից մեկը՝ անձի քաղաքական սոցիալականացումը՝ նրան ներգրավելով քաղաքական հարաբերություններում:

1 Մարգարյան Մ., Քաղաքական լիդերություն. տեսություն և պրակտիկա, Եր., Տիգրան Մեծ, 2017, էջ 20

2 Ковалева, А. И. Концепция социализации молодежи: нормы, отклонения, социализационная траектория / А.И. Ковалева // Социологические исследования, 2003, с. 109

- 222 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Քաղաքական սոցիալա-կանացումը, ընդգրկելով նոր սերունդների քաղաքական կյանքը, ապահովում է քաղաքական մշակույթի վերարտադրությունը:

«Քաղաքական սոցիալականացում» եզրույթի համար քաղաքագիտական գրականությունում առկա մեկնաբա-նությունները խտացնելով՝ Օքսֆորդի բացատրական բառարանը սոցիալականացումը (անգլ. socialization) սահմանում է մի կողմից որպես սոցիալական նորմերի, արժեքների յուրացում և այդ հիմքի վրա արժեքային կողմնորոշումների, սոցիալական պահանջ-մունքների մշակում, մյուս կողմից՝ անձի իրական մուտքը հասարակական-քաղաքական կյանք1]: Քաղաքական սոցիալականացման դասական տեսությունը մշակել են Չիկագոյի գիտնականները՝ Դ. Իստոնի գլխավորությամբ: Նրանք քաղաքա-կան սոցիալականացումը

դիտարկում են որպես մարդու կողմից հատուկ դերերի յուրացման գործընթաց, որոնք անհրաժեշտ են քաղաքականության ոլորտում գործունեություն ծավալելու համար: Այս տեսության համակիրները (Լ. Կոեն, Ռ. Լիպտոն, Տ. Պարսոնս) հիմնականում ուշադրությունը սևեռում են մարդու և քաղաքական համակարգի ու նրա ինստիտուտների հետ ունեցած փոխգործողությունների վրա:

Հանդես գալով որպես անձի սոցիալականացման գործընթացն ապահովող երևույթ՝ քաղաքացիական մշակույթը դառնում է հասարակական փոփոխությունները չափող կարևորագույն գործիք: Քաղաքական համակարգի ժողովրդավա-րացման, հասարակության գաղափարական կողմնորոշիչների փնտրտուքների, քաղաքական գործընթացներին հասարակության մասնակցության, դրանց ձևերի և արդյունավետության խնդիրների համատեքստում կամա թե ակամա կարևորվում են քաղաքացիական մշակույթի շուրջ ուսումնասիրութ- յունների արդիականությունը և անհրաժեշտությունը: Քաղաքական սոցիալականացման գործընթացն ուսումնասիրելիս համակարգերի տեսության ներկայացուցիչ Գ. Ալմոնդը նշում է. «Քաղաքական մշակույթի ազդեցությամբ տեղի է ունենում մարդկանց քաղաքական սոցիալականացման գործընթաց, որը ենթադրում է կյանքի ընթացքում յուրաքանչյուր մարդու կողմից արժեքների, գաղափարների ու մոտեցումների ընկալում և դրա հիման վրա վարքականոնների ձևավորում ու գործունության իրականացում քաղաքական ոլորտում»2:

Ելակետ ընդունելով ասվածը' անհրաժեշտ ենք համարում հիմնավորել այն մոտեցումը, որ երիտասարդության քաղաքական սոցիալականացումը կարևոր բաղադրիչ է խմբային լիդերության կայացման գործում: Ըստ իտալացի հոգեբան, փիլիսոփա Ա. Մենեգետտիի՝ սոցիալականացված լիդերն օժտված է հետևյալ յոթ հատկանիշով.

1. Բնական ներուժի առանձնահատկություն և ուժ - ... Իրական առաջնորդն այն անձնավորությունն է, որը կուրորեն չի հետևում ընդհանուր ընդունված կանոններին, այլ ինքն է կերտում իր հաջողությունները:

2. Տեխնիկական և ռացիոնալ զարգացում - Անհրաժեշտ է զարգացնել տրամաբանական-պատմական «Ես»: Ռացիոնալ զարգացումը պետք է անպայման համապատասխանի մարդու ներուժին: Լիդերի հաջողությունների հիմքում ընկած են տեխնիկական ուսուցումը և ինտենսիվ ուսումնասիրությունները:

3. Հավակնություններ - Հավակնությունը կամային հատկանիշների դրսևորումն է նպատակին հասնելու համար: Քանի որ լիդերը կատարում է

1 John Scott and Gordon Marshall, Oxford Dictionary of Sociology. Oxford University Press. 2009. p. 605

2 Алмонд Г., Пауэлл Дж., Стром К., Далтон Р., Сравнительная политология сегодня. Мировой обзор.- пер. с англ. А. С. Богдановского, Л. А. Галкиной; Под ред. М. В. Ильина, А. Ю. Мельвиля. М: Аспект Пресс, 2002. р. 93-96

- 223 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

սոցիալական գործառույթ, նրան, բացի բնական պոտենցիալից և ռացիոնալ տեխնոլոգիայից, պետք է նաև քաջություն և նպատակին հասնելու կամք:

4. Աշխատասիրություն - Լիդերը պետք է սիրի իր աշխատանքը: Յուրաքանչյուր լիդեր ունի իր յուրահատկությունը, սեփական ոճը: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ լիդերի նվիրվածությունը աշխատանքին հաջողության գլխավոր նախապայմանն է:

5. Մասնագիտական գիտելիքների բարձր մակարդակ - Մասնագիտական գիտելիքներով օժտված լիդերը ամենաբարձր դասի պրոֆեսիոնալն է: Նա պետք է գերազանց տիրապետի իր մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերին: Նա պետք է դառնա առաջատար մասնագետ իր գործունեության ոլորտում: Օրինակ, եթե նա կոշիկ է արտադրում, ապա աշխարհում ոչ ոք չպետք է այդ մասին ավելին և ավելի խորությամբ իմանա:

6. Տրանսցենդենտի գործառութային օգտագործում - Գտնվելով որոշակի իրավիճակում՝ լիդերն ամբողջովին չի ներգրավվում տվյալ գործընթացում: Նա պետք է ազատ լինի այն ամենից, ինչ շրջապատում է իրեն, որպեսզի գնահատված լինի նման տրանսցենդենցիայի ունակության համար: Լիդերի մտքերը պետք է ազատ լինեն ցանկացած ժամանակ, ցանկացած իրավիճակում:

7. Ռացիոնալություն՝ հիմնված ինտուիցիայի վրա -Ինտուիցիան ցույց է

տալիս լիդերի գործողության ճիշտ ուղղությունը: Ռացիոնալությունը նշանակում է անհրաժեշտ գործողություններ կատարելու գործնական ունակություն, բանակցություններ վարելու արվեստ՝ հուսալի տեղեկություններ ստանալու, ինչպես նաև որոշակի հարաբերություններ կառուցելու համար: Պատմական

ռացիոնալության մեջ ծագած ինտուիցիան անխուսափելիորեն հանգեցնում է հաջողության: Լիդերը որոշակի համատեքստում անմիջապես զգում է, թե ինչպես պետք է լուծվի խնդիրը1:

Սոցիալականացված երիտասարդը առավել պատասխանատու է իր գործողություններում և մրցունակ մասնակցություն է ունենում երկրի ժողովրդավարացման գործընթացում: Խ. Լինցը և Ա. Ստեֆանը, դիտարկելով ներածին գործոնների ազդեցությունը, ժողովրդավարացման ավարտը հանգեցրին ժողովրդավարության համախմբման, որի դեպքում ձեռք է բերվում որոշակի փոխհամաձայնություն սոցիալական երկխոսության և սերունդների համերաշխության առումով2: Սոցիալականացված երիտասար՜դությունը

գիտակցաբար է վերաբերվում երկրի անվտանգության ապահովման գործին իր մասնակցության խնդրին: Այս պարագայում քաղաքական լիդերները մեծ

հնարավորություն ունեն երիտասարդության լայն շերտերին փոխանցելու անվտանգության ապահովման և անվտանգային քաղաքականության իրենց փորձը: Ուստի այստեղ մեծ նշանակություն է ձեռք բերում քաղաքական մասնակցության անհատական փորձը և արդեն ձևավորված խմբային գիտակցությունը: Երիտասարդների քաղաքական սոցիալականացման հիմնական պայմաններից է գործողությունների ազատության ապահովումը, անհատի մասնակցությունը անվտանգային քաղաքականության մշակմանը: Այդ մասնակցությունը

հիմնականում կախված է ինստիտուցիոնալ համակարգի տիպից, տնտեսական հարաբերությունների բնույթից, ինչպես նաև անձի հասունության աստիճանից: Քաղաքական գործընթացի կառավարում կարելի է իրականացնել բնականոն

1 Менегетти Антонио, Психология лидера / Пер. с итальянского ННБФ «Онтопсихология». Изд. 4-е, М: ННБФ «Онтопсихология», 2004, с. 40-42

2 Juan J. Linz and Alfred Stepan, Problems of Democratic Transition and Consolidation: Southern Europe, South America, and Post-Communist Europe. Baltimore, MD: Johns Hopkins University Press, 1996, p. 24-27

- 224 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

արդիականացման ճանապարհով, ինչի շրջանակում անհրաժեշտ է կարևորել քաղաքական լիդերի հետևյալ գործառույթները, որոնք ուղղված են քաղաքական սոցիալականացմանը.

1. Վերլուծական կամ քաղաքական դաշտի ախտորոշում. լիդերը համակողմանի վերլուծում է քաղաքական իրավիճակը և կարևորում իշխանական ռեսուրսների օգտագործման օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնները:

2. Քաղաքական դաշտի ձևավորում քաղաքական որոշում ընդունելու և

կատարելու համար. այս կառուցակարգում վճռորոշ նշանակություն ունեն լիդերի հատկանիշները, զանգվածների կարողությունը: Պատմությանը հայտնի են

բազմաթիվ օրինակներ, երբ լիդերի առաջադրած ծրագրերն իրականացվել են հատկապես նրա անձնային հատկանիշների շնորհիվ:

3. Հաղորդակցական. այն ենթադրում է լիդերի կողմից հասարակության պահանջմունքների և շահերի հաշվառում, քանի որ լիդերը մտահղացումների, գաղափարների և տրամադրությունների յուրօրինակ աղբյուր է: Այս գործառույթը հատկապես արժևորվում է իշխանական հարաբերությունների աստիճանա-կարգային և ցանցային էության բյուրոկրատացման պայման-ներում:

4. Ինտեգրման. երկխոսություն վարելու կարողությամբ այն բացառում է

հասարակության շահերի բևեռացումը և ստեղծում համակեցության նորմերի (modus vivendi) հաստատման պայմաններ: Լիդերն ազգային միասնության

մարմնավորումն է, և ազգին, պետությանը ծառայելու իր նվիրվածությամբ նա առաջնորդում է զանգվածներին:

5. Կազմակերպչական. ենթադրում է հավաքագրման այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս լիդերին ուղղորդելու զանգվածների գործողությունները: Այն ներառում է կադրերի հավաքագրում: Այդ գործընթացում միավորելով համախոհներին՝ լիդերը հսկում և վերահսկում է բարեփոխումների գործընթացը:

6. Համակարգող. ներառում է իշխանական հարաբերությունների արժեքային չափումները և համաձայնեցնում է իշխանության ինստիտուտների, գերատեսչությունների գործունեությունը: Լիդերը փոխհամաձայնեցնում է իշխանության սուբյեկտների գործունեությունը քաղաքական դաշտում:

7. Նորարարական. քաղաքական դաշտի հարաբերական կայունության պայմաններում լիդերը հնարավորություն է ստանում դառնալու նորարար և մշտապես առաջադրելու նոր գաղափարներ ու նպատակներ հասարակության զարգացման համար1:

Ժողովրդավարությունը մարդկանցից պահանջում է միավորել կոլեկտիվ ներուժը՝ հանուն արդար հասարակության կերտման: Տեղի ունեցող քաղաքական զարգացումներում սոցիալականացման հիմնախնդիրներից է հասարակության բոլոր անդամների ինտեգրումը քաղաքակրթության գործընթացներին, որի ընթացքում մարդիկ յուրացնում են հանրույթի կողմից ընդունված վարքի կանոնները: Երիտասարդների ներգրավ-վածությունը ժողովրդավարության կայացման գործընթացներում խիստ կարևոր է, քանի որ նրանց խանդավառությունը, իդեալիզմը և նորարարության ունակությունը նպաստում են ամբողջ աշխարհում ժողովրդավարական համակարգի կայացմանը: Այսպիսով՝ ազգային

անվտանգության ապահովման գործընթա-ցում երիտասարդների ներգրավվածությունը չափազանց կարևոր է, ուստի երիտասարդություն-պետություն կապն առավելագույնս ամրապնդելու նպատակով, որպես պետության ներքին քաղաքականության բաղադրիչ, մշակվում և իրականացվում է

1 Մարգարյան Մ., Քաղաքական լիդերություն. տեսություն և պրակտիկա, Եր., Տիգրան Մեծ, 2017, էջ 152154

- 225 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

երիտասարդական պետական քաղաքականություն: Մեր օրերում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող սոցիալ- տնտեսական, քաղաքական գործընթացները լայնածավալ խնդիրներ են առաջադրում երիտասարդությանը, որոնք կարող է հաղթահարել իր երկրի ապագայով մտահոգված, կրթված, մրցունակ, ֆիզիկապես և հոգեպես առողջ ու սոցիալապես պատասխանատու երիտասարդությունը: Պետության կարևորագույն խնդիրն է՝ երիտասարդական պետական քաղաքակա-նությունը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին՝ նկատի ունենալով, որ երիտասարդությունը ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորն է: Այս համատեքստում, հայ ազգային ինքնության արդիականացման գերխնդիրը մրցունակ սերնդի ձևավորումն է՝ ազգապահպանման և քաղաքացիավարական արժեքների համաժամանակյա կիրառման մտահոգություններով:

Մանե Աթիկյան

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՑԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԼԻԴԵՐՈՒԹՑԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՑԹ

Բանալի բառեր' քաղաքական սոցիալականացում, լիդերություն, ժողովրդավարություն, պետության ինստիտուտի արդիականացում, քաղաքական մշակույթ

Հոդվածում ուսումնասիրվում է երիտասարդության քաղաքական սոցիալականացումը որպես լիդերության գործա-ռույթ: Այս համատեքստում

հեղինակը համոզված է, որ լիդերության ինստիտուտը սերնդափոխության է ենթարկվում միայն քաղաքականապես սոցիալականացված և մրցունակ, գործունակ, փոփոխություններից չվախեցող երիտասարդության միջոցով: Մոտեցման տեսանկյունից ելակետային է համարվել Ա. Մենեգետտիի հայեցակարգային դրույթները, որոնց համաձայն՝ միայն սոցիալականացված լիդերն է օժտված հետևյալ հատկանիշներով. բնական ներուժ, տեխնիկական և ռացիոնալ զարգացում, ամբիցիաներ, աշխատասիրություն, մասնագիտական գիտելիքների բարձր մակարդակ, տրանսցենդենտի գործառու-թային օգտագործում, ռացիոնալություն՝ հիմնված ինտուիցիայի վրա: Հիմնավորված է երիտասարդության քաղաքական սոցիալականացման գործընթացը՝ որպես պետականության մշակույթի արդիականացման հրամայական:

Mane Atikyan

POLITICAL SOCIALIZATION OF YOUTH AS A FUNCTION OF LEADERSHIP

Keywords: political socialization, leadership, democracy, modernization of the state institute, political culture

The article views the political socialization of youth as a function of leadership. In this context, the author is convinced that the leadership institute can be transformed only by politically socialized, competitive, and capable youth, who are not afraid of changes. In the framework of this approach, Menegetti's conceptual provisions have been considered as the baseline, according to which only a socialized leader has the following characteristics: natural potential, technical and rational development, ambitions, diligence, a high level of professional knowledge, transcendent functional use, and rationality based on intuition.

The process of the political socialization of youth is grounded as an imperative of modernization of the statehood culture.

- 226 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Мане Атикян

ПОЛИТИЧЕСКАЯ СОЦИАЛИЗАЦИЯ МОЛОДЕЖИ КАК ФУНКЦИЯ ЛИДЕРСТВА

Ключевые слова: политическая социализация, лидерство, демократия,

модернизация государственного института, политическая культура

В статье изучена политическая социализация молодежи как функция лидерства. В этом контексте автор убеждена, что институт лидерства трансформируется только политически социализированной и конкурентоспособной молодежью, которая не боится изменений. В рамках данного подхода были рассмотрены базовые концептуальные положения А. Менегетти, согласно которым только социализированный лидер имеет следующие характеристики: естественный потенциал, техническое и рациональное развитие, амбиции, трудолюбие, высокий уровень профессиональных знаний, трансцендентное функциональное использование, рациональность, основанная на интуиции. Обоснован процесс политической

социализации молодежи как императив модернизации культуры государственности.

- 227 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.