Научная статья на тему 'ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ'

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
102
39
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ПОЛИТИЧЕСКОЕ РАЗВИТИЕ / КУЛЬТУРА СОТРУДНИЧЕСТВА / ПОЛИТИКА СОЦИАЛИЗАЦИИ / НАЦИОНАЛЬНАЯ БЕЗОПАСНОСТЬ / POLITICAL DEVELOPMENT / COLLABORATION CULTURE / SOCIALIZATION POLICY / NATIONAL SECURITY / քաղաքական զարգացում / համագործակցության մշակույթ / սոցիալականացման քաղաքականություն / ազգային անվտանգություն

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Մարգարյան Մամիկոն

Հիմնավորված է համագործակցության մշակույթի բազմամակարդակ ուսումնասիրումը, որը ցանցային կառավարման պայմաններում հնարավորություն է տալիս մասնակցելու ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային գլոբալ անվտանգության համակարգերին: Այս համատեքստում ՀՀ քաղաքական համակարգի ցանկացած էվոլյուցիոն բարդացում հիմնավորված է իշխանության սեփականության լեգիտիմության, քաղաքացիների պետության երկխոսության, սեփականության հումանիզացման, բախումների իրավական կարգավորման տիրույթներում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

COOPERATION CULTURE AS PROCESS OF PROVIDING OF THE NATIONAL SECURITY

The article presents the multilevel research of copperation culture, which in the process of network governance allows to participate not only in national, but also in regional and global security systems. From this perspective, any evolutionary complication is justified in the fields of power and property legitimization, dialogue of citizens and state, humanization of property and legal regulation of conflcits.

Текст научной работы на тему «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ' ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՄԱՄԻԿՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կերպափոխվող հասարակություններում ազգային անվտանգության ապահովման գործընթացում որոշիչ է համագործակցության (collaboration) մշակույթի դերը: Լինելով քաղաքական հարաբերությունների ձև՝ համագործակցությունը հենվում է փոխգործունեության և բանակցությունների օգնությամբ խաղաղություն հաստատելու վրա: Փաստորեն համագործակցության մշակույթը հարաբերությունների այնպիսի համակարգ է, որը ներառում է քաղաքացիական համերաշխության ու համաձայնության, պետականաշինության մշակույթի զարգացման և ազգային անվտանգության ապահովման գործընթացներ:

Այս դիտանկյունից Կոպենհագենյան դպրոցի ներկայացուցիչները (Բարի Բուզան, Յոհան Գալտունգ) ընդլայնեցին անվտանգության մասին պատկերացումները' այդ հասկացությունն ուսումնասիրելով «Ես»-ի ձևավորման աշխարհագրական, քաղաքակրթական, գենդերային, մշակութային, հոգեբանական, էթնիկ, լեզվաբանական, ծագումնաբանական, արժեքաբանական տիրույթներում: Այս առումով համագործակցության մշակույթը հարստացավ «մարդկային անվտանգություն» (human security) եզրույթով, որը հիմնվում է մարդու անվտանգության հիմնական ռեֆերեն-տային խմբի, այլ ոչ թե ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտների անդամակցելու վրա: Նման մոտեցումը զուգամիտեց անվտանգության ապահովման սոցիալ-քաղաքա-կան, քաղաքակրթական, բարոյահոգեբանական տիրույթները' նպաստելով քաղաքացիական անվտանգության (civic կամ civilian security) և համընդգրկուն անվտանգության (comprehensive կամ overall security) ստեղծմանը, ձևավորմանն ու կայաց-մանը: Լինելով ազգային անվտանգության ապահովման քաղաքականության ա-ռանցքը' գիտական գրականության մեջ «մարդկային անվտանգություն» հասկացությունն ունի տարաբնույթ մեկնաբանություններ: Համաձայն առաջին մոտեցման' «մարդկային անվտանգությունը» հոմանիշ է մարդկանց գոյատևումն ապահովող հիմնական պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև «քաղաքական անվտանգությանը» (այն իմաստով, որ ժողովրդական ինստիտուտների ամրապնդումը դիտարկվում է որպես անվտանգության ապահովման կարևոր նախապայման): Նմանօրինակ մոտեցում է դրված ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փաստաթղթերում:

Երկրորդ մոտեցումը, ճիշտ է, ուշադրության կենտրոնում է պահում անվտանգության սոցիալական չափումները, սակայն միաժամանակ անվտանգության ապահովումը հիմնավորվում է «համընդհանուր բարեկեցության» (social welfare) և «հանրային անվտանգության» գաղափարներով, որոնք էլ դրվում են «Ես»-ի երկարաժամկետ զարգացման ռազմավարության հիմքում:

Երրորդ մոտեցումը կենտրոնանում է այսպես կոչված «նոր» (ոչ ավանդական) վտանգի աղբյուրների վրա' զանգվածային համաճարակներ, թմրամոլություն, թրաֆիկինգ, հանցագործություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, զենքի մասսայական օգտագործումը ահաբեկչություն1: Այս մոտեցման շրջանակներում կարևորենք նաև ազգային անվտանգության ապահովման (ԱԱԱ) միջմշակու-թային ենթատեքստը' պայմանավորված զանգվածների գիտակցության մանիպուլյացիայով, մարգինալացմամբ, ինչպես նաև մեգապոլիսներում էթնիկական փոքրամաս-

1 Hough Peter. Understanding global security, second edition. Routledge Taylor&Francis Goup, London and New York, 2008, p. 165-190

- 193 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

նությունների լեզվական, սոցիալ-հոգեբանական, քաղաքակրթական ինտեգրացիայի դժվարություններով:

Չորրորդ մոտեցումը «մարդկային անվտանգության» կոնկրետ իրագործումը տեսնում է այսպես կոչված «հումանիտար ինտերվենցիաների» տեսքով, որը կարող է քաղաքացիական բնակչության մեծ զանգվածներին ազատել էթնիկական և միջդավանաբանական բախումներից: Փաստորեն համագործակցության մշակույթի միջոցով «ազգային անվտանգություն» և «մարդկային անվտանգություն» հասկացությունները զուգամիտվում են: Այս տրամաբանությամբ նվազում է անվտանգության այս ձևերի միջև առկա տարաձայնությունները, իսկ «մարդկային անվտանգության» ապահովումն այլևս կախված չէ միայն կառավարության գործունեությու-նից: Տեղեկատվական տեխնոլոգիաների և սպառողական մշակույթի զարգացման արդյունքում սոցիալ-քաղաքական փոխակերպումների ենթարկվող դերակատարները, իրենց կորպորատիվ շահերից ելնելով, նախապատվությունը տալիս են ազգային անվտանգության ապահովման փափուկ և կոշտ ձևերի զուգամիտմանը:

Քաղաքական զարգացման տրամաբանությունը դիտարկող այս մոտեցումների շրջանակներում էլ կարևորում ենք համագործակցության մշակույթը: Վերջինս, իր հիմքում ունենալով և' ընդհանուր, և' քաղաքական մշակույթը, հնարավորություն է տալիս քաղաքական սոցիալականացումը դիտարկելու որպես ազգային անվտանգության գործոն: Ակնհայտ է, որ և' ընդհանուր, և' քաղաքական մշակույթի արդիականացման միջոցով համագործակցության մշակույթը հնարավորություն կտա կերպափոխվող հասարակություններին ռացիոնալ պատասխանելու արտածին և ներածին մարտահրավերներին:

Ենթադրվում է, որ հասարակությունը արդիականացման իր եռաչափ (անցյալ-ներկա-ապագա) ժամանակի մեջ հումանիզացնում է անվտանգության ապահովման քաղաքականությունը: Այս համատեքստում «Ազգ-բանակ» հայեցակարգը նպաստավոր պայմաններ կստեղծի ՀՀ կայուն զարգացման և համագործակցության մշակույթի ապահովման սոցիալական տարածությունն ընդարձակելու համար: Կարծում ենք՝ այդ նպատակի իրագործման համար ՀՀ-ում անհրաժեշտ է, որ երիտասարդության քաղաքական սոցիալականացումը ներառի հանրային, քաղաքական, պետական և գլոբալ կառավարման բարոյական, նպատակամետ ռազմավարություն: Այն թույլ կտա ՀՀ երիտասարդությանը ակտիվ մասնակցություն ունենալու հարաբերական անկախության մեջ գտնվող տարաբնույթ քաղաքական գործընթացում* տեղ ու դեր ապահովելով սեփական տեսակի համար: Վերջինիս բնականոն արդիականացումը ենթադրում է ոչ միայն կարեկցության և գթասրտության դրսևորումներ, այլև երկարաժամկետ պլանավորված ջանքերի ապահովում* մարդու բարոյական սոցիալականացման համար: Լրջագույն հիմնախնդիր է այն, որ գործունեության բոլոր մակարդակներում բարոյականությունը իսկապես կիրառելու համար անհրաժեշտ է գոյատևման-արդիականության-սոցիալականացման նոր գի-տակրթական համակարգի ռազմավարություն մշակել1:

XXI դարում հենց դրանում է սոցիալականացված մարդու նորարարական բնույթը, քանի որ մինչ այդ գաղափարախոսական ըմբռնումները, այժմ էլ սպառողական և ագրեսիվ վարքը ուղղակիորեն գլոբալ հանրության ինքնապահ-պանման նպատակ չունեն:

Գլոբալացման գործընթացը մարտահրավեր է նետել մարդկության ռազմավարական կայունությանը, քանի որ քաղաքական զարգացման ճգնաժամերը, անտեսելով նոր հումանիզմի իրատեսական գիտակցումն ու գնահատումը, հնարավորություն չեն տալիս համագործակցության մշակույթն ընկալելու որպես ազգային անվ-

1 Дарио Салас Соммэр Мораль XXI века, М.: Кодекс, 2013, с. 151.

- 194 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

տանգության ապահովման գործոն: Արդյունքում Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի, ինչպես նաև հետխորհրդային երկրներում, քաղաքական կայունության հաստատման բազմաչափությամբ, բազմավեկտորությամբ ու ժողովրդավարության որակի աճի անհրաժեշտությամբ պայմանավորված, մեծացել է համագործակցածին մշակույթի պահանջարկը: Մի կողմից ժողովրդավարացման գործընթացների հետևանքով «ներքևից» պարտադրված բարեփոխումների բազմա-չափությունը, մյուս կողմից կերպափոխվող հասարակություններում քաղաքական տարածության տրոհվածությունը և քաղաքական ժամանակի վերաբերյալ աններդաշնակ պատկերացումների առկայությունը որակական նոր մակարդակի են բարձրացրել ԱԱԱ համակարգում համագործակցածին բաղադրիչի պահանջարկը: Այդ առումով ուշագրավ է Հ. Քոթանջյանի մոտեցումը, համաձայն որի' «Հարավային Կով-կասի կայուն զարգացման համար բնական կլիներ անվտանգության և դրան առնչվող խնդիրների նկատմամբ բազմավեկտոր մոտեցում ցուցաբերել, ինչը կապ կստեղծի տարածաշրջանում բոլոր հիմնական դերակատարների' Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Թուրքիայի և Իրանի, ինչպես նաև ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ, հԱպԿ, ՆԱՏՕ-ի, ԵԱԳԽ և ՄԾՏՀ կազմակերպությունների միջև1: Նմանօրինակ բազմավեկտոր համագործակցությունն ազգային անվտանգության ապահովման առումով արդյունավետ է, քանի որ ժամանակակից քաղաքական գիտության մեջ քննադատվում է անվտանգության ապահովման միավեկտորությունը:

Ցանցերը սոցիալական ոչ ավանդական միկրոհամակարգեր են, որոնք ապակենտրոնացման միջոցով բազմակարծության հաստատման, քաղաքացիների շահերի արտահայտման և անվտանգության ապահովման անմիջական կրողներն են: Ցանցի անդամներն աշխատում են պահպանել ուժերի հավասարակշռությունը և ներխմբային խնդիրների լուծման ժամանակ խմբային լիդեր են ընտրում' միմյանց անվտանգությունը պահպանելու ակնկալիքով: Պատմության հոլովույթում այս մեխանիզմի գործունեության արդյունավետությունը նկատի ունենալով' Մ. Դուգլասը վերանայեց Հիրամի (HIRAMA - High Intensity Research and Management Association, Բարձր արդյունավետության հետազոտությունների և կառավարման միություն' ԲԱՀԿՄ) անվտանգության ապահովման ցանցային բուրգը2: Փյունիկացի ճարտարապետ Հիրամը Երուսաղեմում Սողոմոն իմաստունի տաճարը կառուցելու համար հավաքագրում է տարբեր էթնիկական պատկանելություն ունեցող վարպետների աշխատանքային խմբեր և նրանց միջև հարաբերությունների անկայունությունը (անվստահությունը) կանխելու մտադրությամբ աշխատանքի բաժանում է կատարում' պահպանելով նրանց սովորույթները, ծիսային առանձնահատկությունները: Ցանցային առանձնահատկություններով օժտված այդ կառույցի աշխատանքային խմբերի կազմակերպիչները, անկախ իրենց էթնիկական պատկանելությունից, հանդիպում էին Հիրամի հետ «կլոր սեղանի» շուրջ' վերջինիս հետ քննարկելով Սողոմոն Իմաստունից ստացած հրահանգների արդյունավետությունը, որոնց անթերի կատարումը պահանջում էր վարպետների համագործակցություն' անկախ էթնիկ պատկանելությունից: Այդպիսով Հիրամին հաջողվել է հիմնադրել այնպիսի ցանցային համակարգ, որը հնարավորություն էր տալիս Սողոմոնին ամբողջ տարածքի անվտանգությունն ապահովելու ուղղահայաց և հորիզոնական սկզբունքների համաժամանակյա կիրառումով' ապակենտրոնացնելով իր իշխանությունը նրա նկատմամբ հավակնություն ունեցող փոքր լիդերների գլխավորությամբ: Հիրամի ցանցային համագործակցության մոդելը ենթադրում է

1 Քոթանջյան Հ. Ս, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման ուղեցույցները տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում, Եր., ԱՌՀԻ, 2008, էջ 63:

2 Олескин А.В. Сетевые структуры современного социума с точки зрения биополитики / Полис,1998, N 1, с. 78- 80

- 195 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

առանձին ենթախմբերի անվտանգության ապահովում' աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար կատարված գործառույթների բաժանման միջոցով: Հաշվի առնելով աշխատանքային բազմաէթնիկ խմբերի ավագանու «կառույց»-ի կայունության և անվտանգության ապահովման հիմնախնդիրը՝ սոցիալական ցանցերի առկայությունը ստիպում է ընդունել հետևյալ կենսասոցիալական սկզբունքները.

• ապակենտրոնացված աստիճանակարգություն, որը թույլ է տալիս մրցակցային մասնակցության հիմունքների վրա զարգացող սոցիալական ցանցերի անվտանգ գործունեության ընդլայնում,

• բազմադերային կառավարման դաշտ, որտեղ քննարկումների և ընդհանուր շահերի ռացիոնալացման արդյունքում կընդունվեն համընդհանուր անվտանգությունն ապահովող բանաձևեր,

• հետևողական ուշադրություն, որի արդյունքում ձևավորվում է հոգեբանական հանդուրժողականություն' ուրվագծելով փոխօգնության և փոխլրացման կարևոր երևույթների մուտքը անվտանգության դաշտ:

20-րդ դարի 50-60-ական թվականներին աֆրիկյան նոր անկախացած երկրնե-րում քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման, ինչպես նաև քաղաքական կայունությունը որպես ազգային անվտանգության գործոն ուսումնասիրելու նպատակով սոցիալական ցանցերի արդյունավետ կիրառման հիմնախնդիրը կարևորվեց հի-րամյան ցանցի գործունեության սկզբունքների հիման վրա: Ցանցային համակարգի հի-րամյան ճարտարապետության համաձայն՝ քաղաքական կայունությունը և ազգային անվտանգությունը դիտարկվում են բազմակարծության և համակեցության հիման վրա: Սոցիալական ցանցի մասնակիցը, անկախ իր էթնիկական պատկանելությունից, զբաղվում է կոնկրետ երևույթի առանձին հատվածի ուսումնասիրությամբ և, այդ ուղղությամբ կենտրոնացնելով իր ուժերը, ընդունակություններն ու կարողությունները, ապահովում է կայուն անվտանգություն:

Արդյունքում սոցիալական ցանցի անդամների կենսաէներգիան նպաստում է ինչպես բարոյահոգեբանական անվտանգ մթնոլորտի ստեղծմանը, այնպես էլ էթնիկական տարբեր պատկանելություն ունեցող անհատների կայուն զարգացմանը: Կառավարման ապակենտրոնացումը, սոցիալական ցանցի անդամների միջև հորիզոնական հարաբերությունների հաստատումը, խմբային լիդերների առկայությունը ռացիոնալացնում են առկա իրողություններին տրվող գնահատականները' կայունացնելով սոցիալական գործունեությունը: Հիրամի ցանցային կառավարման մոդելն այսօր արդյունավետ իրականացվում է և' քաղաքական կայունության ապահովման, և' տարաբնույթ խմբերի առաջնորդների միջոցով անվտանգություն ապահովելու համար: Այս համատեքստում սոցիալական և քաղաքական ցանցերն սկսեցին համագործակցել որպես բազմավեկտոր կայունության միավորներ: Սակայն քաղաքական զարգացման մեկնություններում, պայմանավորված գլոբալացման գործընթացների վերաբերյալ գոյություն ունեցող դիրքորոշումների (գլոբալիստներ, հակագլոբալիստներ) տարաբնույթ լինելով, ցանցային սկզբունքի հիման վրա քաղաքական կայունության և ազգային անվտանգության գաղափարները մինչ այժմ արժանանում են տարաբնույթ մեկնաբանությունների: Իր դրական և բացասական դրսևորումներով հանդերձ՝ ցանցային հայեցակարգը անվտանգության նկատմամբ իր ռազմավարությունը կառուցում է' ելնելով պետության ու հասարակության, հասարակական կյանքի հանրային ու մասնավոր բնագավառների միջև նոր աշխարհակարգի ձևավորման արժեշահային բնույթով պայմանավորված քաղաքական մշակույթից: Վերջինս, ներառելով քաղաքական զարգացմանը մասնակցող դերակատարների (կառավարող ընտրանի, ճնշման խմբեր, լիդերներ, ընտրազանգված, կուսակցություններ) գիտակցված փոխհամագործակցությունը, հանդես է գալիս որպես ժամանակատարածական հատուկ տիրույթների մեջ ինքնադրսևորվող, պատմաքաղաքական զարգացման ժառանգականություն և հաջորդականություն ապահովող երևույթ:

- 196 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Համագործակցության մշակույթի ապահովման կարևորագույն ռեսուրսը սցիալականացված անձն է՝ քաղաքացին։ Հետևաբար հասարակության քաղաքական համակարգի ինստիտուտները պարտավոր են այնպիսի գործունեություն ծավալել, որը թույլ կտա ՀՀ քաղաքացուն ազատորեն օգտվել իր իրավունքներից' կատարելով ոչ միայն իր պարտականությունները, այլև ընդլայնելով իր մասնակցությունը։ ՀՀ երիտասարդության քաղաքական սոցիալականացման առումով, որպես այս ամենի վրա անմիջականորեն ազդող գործոն, առաջին պլանի վրա է մնում մասնակցության և մրցակցության ապահովումը։ ՀՀ երիտասարդության քաղաքական սոցիալականացումը դիտարկենք մասնակցության տեսանկյունից։ Մասնակցության խթանների տեսանկյունից առավել ընդհանուր են համարվում գաղափարախոսականը, նորմատիվայինը և դերայինը։ Համագործակցության մշակույթի խնդիրն է նպաստել խթանների զարգացմանը ՀՀ քաղաքացիների քաղաքական գիտակցության մեջ։ Եթե գաղափարախոսական խթանի առկայությամբ անհատը հարում կամ մերժում է պաշտոնական գաղափարախոսությունը, ապա նորմատիվայինի դեպքում ՀՀ քաղաքացու վարքագիծը կլինի կանոնակարգված և քաղաքական համակարգին ենթարկվելը կընկալվի որպես միակ իմաստավորված կողմնորոշում, որը նպաստում է սեփական անվտանգությանը, ինքնաիրացմանը և ինքնադրսևորմանը։ Դերային խթանների ապահովումը մեծապես պայմանավորված է ՀՀ պետական քաղաքականության՝ անձի սոցիալականացման ունակությամբ։ Անհատի վարքագիծն ուղղակիորեն կապված է նրա սոցիալական դիրքի և սեփական ինքնագնահատականի հետ։ Որքան ցածր է սոցիալական դիրքը, այնքան հավանական են դառնում անհատի արմատական տրամադրությունները իշխանությունների նկատմամբ։ Ուստի պետության և քաղաքացիական հասարակության բնականոն գործունեության համար որոշիչ դեր ունեն միջին խավն ու բաց հավաքագրված ընտրանին՝ որպես սոցիալականացնող և անվտանգություն ապահովող գործոններ։ Այս համատեքստում համագործակցության մշակույթն անցում է ապահովում մարգի-նալ-պոպուլիստական ձևաչափից ազատականի։

Մարգինալ պոպուլիստական մոդելի առկայությունը ՀՀ-ում հանգեցրել է ոչ ինստիտուցիոնալացման մասնակցության և հետամուտ է նյութական բարիքների ու սեփականության վերաբաշխման։ Սա խոչընդոտում է տնտեսական զարգացման սոցիալական պայմանները և պարբերաբար հանգեցնում է անկայունության։ Չլուծված հիմնախնդիրները կուտակվելով' ավելացնում են քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ համակարգերին ներկայացվող պահանջների (և պահանջողների) թիվը, միաժամանակ ակտիվանում է մարգինալ քաղաքական մասնակցությունը։ ՛Նմանօրինակ մասնակցությունը չի հանգեցնում տարաբնույթ սոցիալական խմբերի շահերի բավարարման և լոկ ապակայունացնելով հասարակական բոլոր համակարգերը՝ չի նպաստում մարդու կայուն զարգացմանը։

Հետևաբար համագործակցության մշակույթի խնդիրը պետք է լինի ՀՀ-ում մասնակցության ազատական մոդելի հաստատումը, որի դեպքում դինամիկ սոցիալ-տնտեսական զարգացումը կնպաստի սոցիալական, քաղաքական, տնտեսական և այլ կարգի անհավասարությունների համահարթեցմանը։ Միայն այս դեպքում ՀՀ-ում կհաղթահարվեն մարդու իրավունքների տնօրինման և պարտականությունների մշակույթի համակարգի ճգնաժամը, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կձևավորվի կայուն անվտանգության ապահովման բարենպաստ ռեժիմ։

Համագործակցության մշակույթի գործառման մյուս առանցքը ՀՀ պետական կառավարման համակարգի թափանցիկության ապահովումն ու արդյունավետության բարձրացումն է։ Այդ առումով պետական կառավարման աստիճանակարգության կառուցվածքում անհրաժեշտ է զուգամիտել «լավ կառավարման» սկզբունքները (մասնակցություն, թափանցիկություն, իրավունքի գերակայություն, արդարություն, սոցիալական երկխոսություն, սերունդների համերաշխություն, ռազմավարական հե-

- 197 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ռատեսություն, արդյունքի կառավարում) և Government Relations (GR) տեխնոլոգիաները' միտված ժողովրդավարական համախմբման: Այս դեպքում ՀՀ քաղաքացի -կառավարման մարմին ուղղակի փոխազդեցությունը կմեծացնի ՀՀ քաղաքացիների աջակցությունը «Ազգ-բանակի» գաղափարի իրականացման գործընթացին։

Այս նկատառումներից ելնելով' նշենք, որ ՀՀ-ում քաղաքական սոցիալականացման գործընթացը ենթադրում է ազգային անվտանգության ապահովման բազմավեկտոր գործողությունների բարդ խճանկար: Որպես սահմանադ-րաիրավական, մշակութային, քաղաքակրթական, ավանդութային նորմերի համակցություն' քաղաքական սոցիալականացումը կանոնակարգում է անկայունության, քաղաքական մարգինալության, իրականության պատրանքային ընկալման սպառնալիքները: Վերոշարադրյալը հիմք է տալիս կատարելու հետևյալ եզրահանգումները.

1. Համագործակցության մշակույթը կառավարման ցանցային և աստիճա-նակարգային փորձի համադրումն է, որը վերարտադրում, ազգակերտում և կառավարում է ԱԱԱ համակարգը' ապահովելով ժողովրդավարության որակ: Ներառելով անվտանգության փափուկ և կոշտ մոդելների շրջանակներում մշակված ազգային շահի արդիականացման քաղաքականություն՝ այն հիմնվում է ապակենտրոնացված կառավարման, բազմադերային սոցալականացման, մրցակցային մասնակցության և համագործակցային անվտանգության համակարգի վրա:

2. Պետությունը քաղաքացիների աջակցությունն ստանալու և իշխանության լեգիտիմությունը բարձրացնելու նպատակով իր քաղաքական սոցիալականացման գործառույթը պարտավոր է իրականացնել շարունակական ժողովրդավարության միջոցով: Արդի տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների անմիջական ազդեցությամբ ԱԱԱ գործընթացում գերակա է սոցիալական համակարգի և շրջակա միջավայրի միջև ցանցային կապերի ստեղծման միջոցով քաղաքացու «Ես»- ի կեր-տումը: Պետությունը, որպես անվտանգության մոնոպոլ «ադմինիստրատոր», իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է' ա) ըստ անվտանգության մակարդակի՝ սուբստանցիոնալ և անդրազգային ինստիտուտների, բ) ըստ անվտանգության ձևերի՝ ոչ պետական դերակատարների հետ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, էթնիկական փոքրամասնություններ, Սփյուռք, ԶԼՄ-ներ:

3. Արդի տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման և պատերազմի պայմաններում համագոր-ծակցության մշակույթն ունի խաղային բնույթ, ինչն էլ հնարավորություն է տալիս շեշտելու, որ սոցիալականացման արժեքաբանությունը կախված է ինչպես տեղեկատվության հավաքումից, համակարգումից և ոչ պատվիրակված վերլուծությունից, այնպես էլ քաղաքական գործընթացներին մասնակցող դերակատարների աշխարհայացքից, դիրքորոշումից և գործունեության նպատակաբանությունից:

4. ԱԱԱ-ը ներդաշնակ և աններդաշնակ սպառնալիքների բացահայտման, կանխարգելման, չեզոքացման, հակադարձման, վերացման և կանխատեսման գործընթաց է: Որպես ապագայի կառավարման բաց համակարգ' այն կանխատեսում է անվտանգության քաղաքականության արդիականացման բոլոր հնարավոր փոփոխականները և սպասումների ցանցի սանդղակավորման օգնությամբ ընդարձակում է համագործակցության մշակույթի գործունեության չափումները:

5. Անվտանգության քաղաքականությունը' որպես պոտենցիալ վտանգների, փոփոխական ռիսկերի ունիվերսումի ռացիոնալ կանխատեսման գործընթաց, բացա-հայտելով ցանցային կառավարման ժամանակ սոցիալական տարածության ընդարձակման անհրաժեշտությունը, արդիականացնում է լեգիտիմության քաղաքակրթական փոխակերպումները: Վերջինս, որպես կայուն անվտանգության ռազմավարութ-

- 198 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

յուն, ժողովրդավարացնում է համագործակցության մշակույթի վերաբերյալ կուտակված գիտելիքները' պայմանավորելով լեգիտիմության կապը ազգային ոգին արտահայտող լեզվամտածողության, իմացաբանական, ճանաչողական, արխիվային, բանակցային, տեղեկատվահաղորդակցական մեխանիզմների արդիականացման հետ:

6. ԱԱԱ-ը սերտորեն կապված է այն բոլոր հայեցակարգերի հետ, որոնց օգնությամբ քաղաքական համակարգն անվտանգության քաղաքականություն է մշակում, իրականացնում և ապահովում «գիտավերլուծական» հարացույցի օգնությամբ: Վերջինիս հիման վրա էլ անվտանգությունը դասակարգվեց ըստ ձևի' «կոշտ» (պետականակենտրոն) և «փափուկ» (քաղաքացիական), ըստ մակարդակի' ազգայինից գլոբալ:

7. Արդի դարաշրջանում տարբեր քաղաքակրթությունների միջև ծավալված արժեքային զուգամիտումները, բախումները և երկխոսությունները թե' իրական, թե' վիրտուալ տարածություններում ակնհայտ են դարձնում, որ գլոբալ կառավարման համակարգի և գլոբալ քաղաքացիական հասարակության ձևավորմանը մրցակցային մասնակցություն ունենալու համար ազգային ինքնության արդիականացմամբ հնարավոր է ընդարձակել ազգային անվտանգության կիբերտարածականությունը: Այս իմաստով էլ ՀՀ-ում ուշադրության է արժանի երիտասարդության քաղաքական սոցիալականացման միջոցով ինչպես ինքնության ադապտացվող արդիականացման ապահովման, այնպես էլ ունիվերսալ արժեքների հաստատման անհրաժեշտությու-նը:

8. Ցանցային կառավարման պայմաններում ձևավորվել են ազգային անվտանգության ապահովման նոր իրողություններ, որտեղ հայոց Սփյուռքը հնարավորություն է ստացել ռացիոնալացնելու իր մասնակցությունը հայրենիքի կառավարման գործընթացին և պատասխանելու ներքին-արտաքին համաչափ և անհամաչափ սպառնալիքներին: Նման պայմաններում քաղաքական ժամանակն անընդհատ վերակառուցվում է՝ միտված դեպի անվտանգ ապագա, իսկ իր ազգային ինքնության արդիականացմամբ հայ մարդը հանդես է գալիս որպես գլոբալ անվտանգության և կայուն զարգացման քաղաքական դերակատար1: Գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում տեղեկատվահաղորդակացական տարաբնույթ, հաճախ մանիպուլյացիոն հոսքերի գործառնման ներկայիս պայմաններում իրատեսական է անվտանգության ապահովման այլընտրանքային այնպիսի ձևերի մշակումը, որոնք տարբեր տարածաշրջաններում հայի տեսակին ինքնակազմակերպվելու հնարավորություն կտան: Այդ գործընթացում Հայոց առաքելական եկեղեցին, սոցիալական ցանցերում արդիականացնելով իր գործունեությունը, կարող է ստանձնել մի կողմից ավանդական արժեքների մոդերատոր «հայրենիքի», մյուս կողմից' պոստմոդեռն արժեքներ շրջանառող «սփյուռք»-ի ինքնակազ-մակերպումը: Այս երկու եզրերի միջև փոխհարաբերությունների ժամանակային պարույրի զարգացումը պահանջում է տի-րապետել կիբերտարածություններում այլոց հետ համագործակցելու միջոցով սեփական կարողության մրցունակությունը ստուգելու կիրառական ձևերին' օգտագործելով կիբերտարածությունները' որպես ազգային անվտանգության ապահովման յուրատեսակ տարածք:

9. ՀՀ ազգային անվտանգության հիմնարար արժեքներն ապահովող գործընթաց է քաղաքացիավարական կրթությունը, որտեղ անձի սոցիալականացման արժեքայնությունը պայմանավորված է կառավարող ընտրանու իրականացրած իշ-

1 Մարգարյան Մ. Մ, Համընդհանուր անվտանգության համակարգի արդիականացման հիմնախնդիրները և «Հայկական աշխարհը», «Հայկական բանակ», Հհ ՊՆ, ԱՌՀԻ, ռազմագիտական հանդես, N 1-2, 2011, էջ 116-128

- 199 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

խանության մշակույթով: ՀՀ-ում քաղաքացիավարությունը, ներառելով քաղաքացիական գիտելիքներ, հմտություններ և արժանիքներ, հիմնվում է ինքնակարգապահության, հանդուրժողականության և այլակարծության վրա: ՀՀ-ում քաղաքա-ցիավարական ուսուցումը մարդկային և տեխնիկական ռեսուրսների ռացիոնալ կառավարման ցանց է, որը ներառում է հիմնախնդրային, շարունակական, ազատ քննարկումների, տարաբնույթ գաղափարների ծրագրավորում:

Մամիկոն Մարգարյան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՑԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՑԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Հիմնաբառեր. քաղաքական զարգացում, համագործակցության մշակույթ, սոցիալականացման քաղաքականություն, ազգային անվտանգություն

Հիմնավորված է համագործակցության մշակույթի բազմամակարդակ ուսումնասիրումը, որը ցանցային կառավարման պայմաններում հնարավորություն է տալիս մասնակցելու ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համակարգերին: Այս համատեքստում ՀՀ քաղաքական համակարգի ցանկացած էվոլյուցիոն բարդացում հիմնավորված է իշխանության և սեփականության լեգիտիմության, քաղաքացիների և պետության երկխոսության, սեփականության հումանիզացման, բախումների իրավական կարգավորման տի-րույթներում:

Mamikon Margaryan

COOPERATION CULTURE AS PROCESS OF PROVIDING OF THE NATIONAL SECURITY

Keywords: Political development, collaboration culture, socialization policy, national security

The article presents the multilevel research of copperation culture, which in the process of network governance allows to participate not only in national, but also in regional and global security systems. From this perspective, any evolutionary complication is justified in the fields of power and property legitimization, dialogue of citizens and state, humanization of property and legal regulation of conflcits.

Мамикон Маргарян

КУЛЬТУРА СОТРУДНИЧЕСТВА КАК ПРОЦЕСС ОБЕСПЕЧЕНИЯ НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ

Ключевые слова: политическое развитие, культура сотрудничества,

политика социализации, национальная безопасность

В статье представлено многуровневое исследование культуры сотрудничества, которая в процессе сетевого управления позволяет участвовать не только в национальной, но и региональной и глобальной системах безопасности. С этой точки зрения любое эволюционное осложнение обосновано в рамках легитимизации власти и собственности, диалога граждан и государства, гуманизации собственности и правового регулирования конфликтов.

- 200 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.