ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ' ՈՐՊԵՍ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ
ԳԱՌՆԻԿ ԳԱՓՈՅԱՆ
Հայ ժողովրդի պատմության հազարամյակների ընթացքը ցույց է տվել, որ, մշտապես բախվելով տարաբնույթ արտաքին մարտահրավերների, անգամ կանգնելով ինքնության և գոյության կորստի վտանգի առջև, մեր ժողովուրդը կարողացել է դիմագրավել նման սպառնալիքների նաև համազգային համախմբման, միասնական պայքարի արդյունքում, որտեղ յուրաքանչյուրն ունեցել է իր անփոխարինելի դերակատարությունը:
Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների առանցքային հիմնահարցը, թերևս, կառավարման համակարգի փոփոխությունն էր. Հայաստանի հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցում է կատարել իշխանավարման խորհրդարանական մոդելի:
Կուսակցությունները խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում հանդիսանում են ժողովրդի իշխանության քաղաքական պատվիրակման շղթայի առաջնային օղակը: Կուսակցություններն այն բանալին են, որով հասարակությունը գործարկում է պետական մեքենայի շարժիչը և ապահովում պետության մեխանիզմի բնականոն գործունեությունը1:
Ներկա խորհրդարանական կառավարման պայմաններում կուսակցությունները համարվում են քաղաքական համակարգի անբաժանելի մասը, և այս համատեքստում կարևորվում է հասարակության քաղաքական սոցիալականացման դերի մեծացումը, ինչն արդի քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի պայմաններում առավել վառ է արտահայտվում:
Կուսակցության տարաբնույթ սահմանումներ գոյություն ունեն: Քաղաքական գիտության մեջ կուսակցությունը որպես ինստիտուտ դիտարկող մեկնաբանություններից ներկայացնենք Ջ. Սարտորիի և Մ. Դյուվերժեի դիտարկումները, որոնց վրա էլ հենվել ենք տվյալ աշխատանքի հետազոտությունն իրականացնելիս:
Ըստ Ջ. Սարտորիի՝ կուսակցություն է ցանկացած քաղաքական խումբ, որը մասնակցում է ընտրություններին և դրանց արդյունքում կարող է իր թեկնածուներին առաջադրել պետական ինստիտուտներում2:
Կուսակցականագիտության հիմնադիր Դյուվերժեն համոզված էր, որ ժամանակակից կուսակցություններն այն կուսակցություններն են, որոնք ձևավորվում են համընդհանուր ընտրական օրենքի հաստատման ժամանակաշրջանում, որը իշխանության լեգիտիմացման և պառլամենտի իրավունքների որակական ընդլայնման միակ միջոցն էր3:
Հայաստանում գործող կուսակցությունները դժվար է ներկայացնել որպես դասական իմաստով կայացած, սոցիալական լուրջ հենք ունեցող և հասարակայնորեն ներկայացուցչական ինստիտուտներ: Դա պայմանավորված է հասարակական համակարգի դեռևս անկայուն նկարագրով, այդ ոլորտում տեղի
Силаев В. С., Роль партий в политической системе РФ, стр. 19, http://cvberleninka.ru/article/n/rol-partiv-v-politicheskov-sisteme-rossivskov-federatsii.
Сартори Дж. Вертикальная демократия.-Полис, 1993, стр.87-88.
Б.В. Смирнов. Основы политологии. 2013, URL: http://textbooks.studio/teoriya-politiki-uchebnik/osnovyi-politologii.html.
3 М. Дюверже Политические партии, Москва, 2005, стр. 8-9.
- 255 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
ունեցող խմորումներով, սոցիալական խավերի ու շերտերի ոչ հստակ գծագրմամբ, ինչպես նաև ազգային մտածելակերպով՝ անձնավորման հանգամանքը հաշվի առնելով:
Ներկայիս խորհրդարանական կառավարման պայմաններում ժամանակակից քաղաքականությունն պետք է ենթադրի ոչ թե առանձին մարդկանց, անհատների, այլ հասարակական ուժերի պայքար:
Արդի հասարակական և քաղաքական իրավիճակում կարևոր տեղ է զբաղեցնում իշխանություն-հասարակություն երկխոսությունը: Քաղաքական
կուսակցությունները այս երկխոսության գլխավոր օղակն են:
Քաղաքական կուսակցությունները հատկանշական դերակատարություն ունեն քաղաքական սոցիալականացման գործընթացներում: Նրանք (քաղաքական կուսակցությունները) փորձում են վեր հանել առկա հրամայականները, որոնք թույլ կտան մոբիլիզացնել համախոհների աջակցությունը: Կուսակցությունների
լիդերները և բանախոսները իրենց հանրայնությունն ապահովում են առավել սուր քաղաքական հարցերում ինֆորմացիայի անընդհատ հոսքով: Ժողովրդավար հասարակարգերում կուսակցությունները, մասնակցելով ընտրություններին, հաշիվ են տալիս իրենց կատարած գործունեության համար և քննարկում պետության քաղաքական ապագան:
Մրցակցային քաղաքական համակարգերում քաղաքական սոցիալականացումը կարող է ունենալ նաև բաժանարար ազդեցություն: Կուսակցությունները կարող են օգտագործել խմբերի ազգային-պահպանողական, էթնիկական, կրոնական հայացքները1:
Քաղաքական սոցիալականացումը դիտարկելով որպես կուսակցության գործառույթ՝ պետք է հաշվի առնել, որ կուսակցությունները մի կողմից քաղաքացիական հասարակության, մյուս կողմից քաղաքական համակարգի առանցքային ինստիտուտ են: Այս համատեքստում քաղաքական
կուսակցությունների գործառույթների մեջ առանձնահատուկ դիրք է զբաղեցնում քաղաքական սոցիալականացումը, ինչը կոչված է անհատի մեջ այնպիսի որակներ ձևավորելու, որը նրան կադապտացնի տվյալ քաղաքական կոնյուկտուրային և կդրդի որոշակի գործառույթների իրականացման2:
Քաղաքական սոցիալականացումը, պայմանավորված քաղաքական ժամանակի առանձնահատկություններով, երկրի զարգացման
առանձնահատկություններով, պատմական հնարավորություններով,
մտածելակերպով, հիշողությամբ, տարաբնույթ սահմանումներ ունի: Այնուամենայնիվ, տարաբնույթ սահմանումների հետ մեկտեղ, շատ գիտնականներ եկել են այն եզրահանգման, որ քաղաքական սոցիալականացումը անհատի քանակական և որակական բնութագրերի համալիր փոփոխությունն է, որը պայմանավորված է նրա քաղաքական գիտակցության, վարքի, կողմնորոշման փոփոխմամբ: Այս համատեքստում Կ. Վ. Ռուբչովսկին քաղաքական
սոցիալականացումը բնութագրում է որպես անհատի կողմից քաղաքական և սոցիալական փորձի ինքնաիրացում, այնպիսի փորձի, որը ձեռք է բերվել հասարակության կողմից և կենտրոնացվել է ձևավորված նորմերի, արժեքների, ավանդույթների, ինչպես նաև անհատական դրսևորումների մեջ3:
1 Г. Алмонд, Дж. Пауелл, К. Стром, Р. Далтон Сравнительная политология сегодня, Москва 2002, С. 114-115.
2 Հ. Շափաղաթյան, Քաղաքական սոցիալականացման գործընթացը, Երևան, 2000, էջ 197-199: URL: http://textbooks.studio/teoriva-politiki-uchebnik/osnovvi-politologii.html.
Рубчевский К.В. Социализации личности: интериоризация и социальная адаптация // Общественные науки и современность. 2003. N° 3. С. 149.
- 256 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Քաղաքական գործընթացներում մարդկանց ներգրավվածության աստիճանը միանշանակ չէ: Հասարակության որոշ անդամներ ակտիվորեն
մասնակցում են քաղաքական կյանքին, մյուսներն առանձնապես հետաքրքրություն չեն դրսևորում քաղաքական իրադարձությունների նկատմամբ, ոմանք էլ ունեն հստակ քաղաքական դիրքորոշում' ոչ ակտիվ, ոչ էլ պասիվ մասնակցություն են ունենում քաղաքական կյանքին: Այս գործընթացները պայմանավորված են անձի տարիքային և անհատական ընդունակություններով, սոցիալական դրությամբ, ընտանեկան ավանդույթներով, կրթությամբ, քաղաքական կուլտուրայով, քաղաքական գիտակցության առանձնահատկություններով և այլն:
Քաղաքագիտության մեջ գոյություն ունեն քաղաքական դերերի դասակարգման տարբեր մոտեցումներ: Այս առումով որոշակի հետաքրքրություն է ներկայացնում ռուս քաղաքագետ Վ. Ա. Մելնիկի դասակարգումը.
• Հասարակության շարքային անդամ և քաղաքացի, որը քաղաքականության վրա ոչ մի ազդեցություն չունի, ակտիվ չէ, բացառապես հանդիսանում է քաղաքականության ներգործության առարկա:
• Քաղաքացի, որը որևէ հասարակական կազմակերպության կամ շարժման անդամ է և անուղղակիորեն ներգրավված է քաղաքական պրակտիկայում:
• Քաղաքացի, որն ընտրական մարմնի կամ քաղաքական կազմակերպության անդամ է և նպատակամղված ու սեփական կամքով անմիջականորեն մասնակցում է քաղաքական կյանքին:
• Հասարակական գործիչ և մասնավորապես քաղաքական գործիչ:
• Արհեստավարժ քաղաքական գործիչ, ում համար քաղաքական գործունեությունը ոչ թե գոյության աղբյուր է, այլ կյանքի իմաստ:
• Քաղաքական լիդեր, որն անվիճելիորեն ընդունվում է որպես հեղինակություն1:
Չի կարելի մոռանալ այն փաստը, որ ոչ միայն հասարակությունն է կերտում մարդուն' «homo բօ!1էյօստ»-ին, այլև մարդն է ստեղծում հասարակություն, ինքն իրեն և շրջապատին: Անձը կարող է հանդես գալ ինչպես քաղաքականության օբյեկտի, այնպես Էլ սուբյեկտի դերում:
Ժամանակակից հասարակության մեջ մեծ կարևորություն ունեն քաղաքական սոցիալականացման երկու հիմնական մակարդակները.
1. Մակրոմակարդակը, այսինքն' ինչպես է ընթանում անձի մուտքը քաղաքականություն քաղաքական համակարգերի շրջանակներում, ինչպիսի գործոնների ազդեցությամբ է ընթանում քաղաքական վարքի և գիտակցության ձևերի ստեղծումը, ինչպես են տարբեր նորաստեղծ կուսակցություններ, մտնելով այս կամ այն երկրի քաղաքական համակարգի մեջ, անդամագրում նոր անդամների, ինչպես է ձևավորվում քաղաքական գիտակցությունը գաղափարախոսության ազդեցությամբ:
2. Միկրոմակարդակը, այսինքն' անձի ներգրավումը որևէ կոնկրետ քաղաքական կառույցի մեջ, նրա կողմից որոշակի դերերի, վարքի մոդելների յուրացումը2:
Որպես քաղաքական կարևորագույն գործոն' պետք է նշել քաղաքական գիտակցությունը, որն անքակտելիորեն կապված է քաղաքական
Հ. Շափաղաթյան, Քաղաքական սոցիալականացման գործընթացը, Երևան, 2000, էջ 73-79: URL: http://textbooks.studio/teoriva-politiki-uchebnik/osnovvi-politologii.html.
2 Հ. Շափաղաթյան, Քաղաքական սոցիալականացման գործընթացը, Երևան, 2000, էջ 197-199:
URL: http://textbooks.studio/teoriva-politiki-uchebnik/osnovvi-politologii.html.
- 257 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
սոցիալականացման հետ: Քաղաքական գիտակցությունը ծագել է քաղա-
քականության և քաղաքական հարաբերությունների հետ միասին: Քաղաքականությունը յուրահատուկ բնագավառ է, որտեղ ի հայտ են գալիս խմբերի արմատական շահերը, նրանց նպատակները և խնդիրները մյուս դասերի կամ սոցիալական խմբերի նկատմամբ: Քաղաքական գիտակցությունն ունի ոչ միայն հասարակական, այլև անձնական բնույթ, որը ոչ լրիվ և ոչ միշտ է համապատասխանում առաջինին, քանի որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է: Այստեղ կարևորվում է քաղաքական սոցիալականացման սուբյեկտների նպատակամղված գործունեությունը, որի արդյունքն անհատականության ձևավորումն է և գիտակցության բարձրացումը: Ասվածից կարելի է եզրակացնել, որ քաղաքական գիտակցությունը մարդու հոգևոր արժեքների հիմքն է, որի շնորհիվ նա կարողանում է գնահատել սոցիալական գործընթացները, իր և ուրիշների արարքները իր և հասարակության տեսակետից ընդհանրապես:
Վերջին տարիներին կուսակցությունների ազդեցությունը ողջ հասարակության և մասնավորապես երիտասարդների վրա զգալի աճել է: Գնահատելի է դառնում երիտասարդության քաղաքական ուժը: Քաղաքական կուսակցությունների համար երիտասարդության ներգրավումը յուրահատուկ և ունիվերսալ տեխնոլոգիա է համարվում, որովհետև երիտասարդները կարևորվում են հենց որպես ընտրական ներուժ և ընկալվում որպես ապագայի խորհրդանիշ:
Երիտասարդության քաղաքական սոցիալականացման գլխավոր ցուցանիշ է համարվում կուսակցությունների տարիքային կազմը, ինչպես նաև այն, թե որքան հաճախ է «թարմ արյուն» ներարկվում դրանց մեջ: Երիտասարդության առավել ակտիվ և ինտելեկտուալ կազմը ուսանողներն են: Նրանք են արտահայտում հասարակական տարբեր շերտերի և խմբերի քաղաքական պահանջմունքները, շահերն ու գաղափարները:
Երիտասարդության սոցիալականացման գործընթացի յուրահատկությունը հոգեբանական որոշակի դրսևորումներն են. պատանի անհատի ներաշխարհն ավելի իդեալականացված է՝ անձնական և գաղափարական սեփական
պատկերացումներով: Շատերի մոտ այս գործընթացները խաթարված են լինում՝ պայմանավորված կյանքի ընթացքում հանդիպած ճգնաժամերով (հասարակության կողմից մերժված լինելը, անվստահությունը ավագ սերնդի հանդեպ): Ինտելեկտուալ զարգացման նոր փուլում քաղաքական գործընթացներն այլ կերպ են ընկալվում: Այդ պատճառով այս փուլում սոցիալականացման գործընթացն ավելի է կարևորվում1:
Երիտասարդությանը քաղաքական գործընթացներում ներգրավելու յուրահատուկ ձև է երիտասարդական խորհրդարանը, որը թույլ է տալիս երիտասարդներին ներգրավված լինել քաղաքական գործընթացներում, երիտասարդության վերաբերյալ օրենքների նախագծերի և այլ
առաջարկությունների նախնական քննարկում իրականացնել և հարմարվել միջավայրին:
Հաջորդ ձևը կուսակցությունների կողմից ոչ ֆորմալ կրթության միջոցով երիտասարդների սոցիալականացումն է. այս առումով ևս զգալի փոփոխություններ ունենք այս տարիների ընթացքում:
Ընդհանրացնելով վերն ասվածը' պետք է նշել, որ քաղաքական կյանքին մասնակցությունը նպաստում է անհատի մեջ քաղաքացիական հատկանիշների ձևավորմանը և պայմաններ է ստեղծում, որ անհատն իրեն զգա պետության լիարժեք քաղաքացի, այլ կերպ ասած' լիարժեք սոցիալականացված անձ:
1
Данилин П. Новая молодежная политика 2003-2005. М., С. 292.
- 258 -
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018
Գառնիկ Գափոյան
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՑԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՌՈՒՑԹ
Բանալի բառեր' քաղաքական սոցիալականացում, քաղաքական կուսակցություն, երիտասարդություն, երիտասարդական խորհրդարան, անվտանգություն, անձ
Սույն հոդվածում ուսումնասիրվել է երիտասարդության քաղաքական սոցիալականացման գործընթացը՝ որպես կուսակցական համակարգի գործառույթ: Խորհրդարանական կառավարման պայմաններում մեծացել է քաղաքական կուսակցությունների դերը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել
ուսումնասիրելու կուսակցությունների գործառույթը և հենց սոցիալականացումը դիտարկելու որպես կուսակցությունների գերագույն գործառույթներից մեկը: Հոդվածում քաղաքական կուսակցությունները ներկայացված են որպես քաղաքական համակարգի առանցքային ինստիտուտ: Որպես այդպիսին՝
կուսակցությունները երիտասարդության քաղաքական սոցիալականացման կարևոր դերակատարներ են: Ներկայացվել է քաղաքական գործընթացներում
երիտասարդության ներգրավման յուրահատկությունը և հիմնական ձևերը:
Garnik Gapoyan
THE POLITICAL SOCIALIZATION OF THE YOUTH AS A FUNCTION OF THE PARTY SYSTEM
Keywords: political socialization, political party, political socialization of the youth, youth parliament, person
The article researches the process of the political socialization of youth as a function of the party system. Within the parliamentary governance, the role of political parties has increased, and therefore there is a need to explore the function of the political parties and consider the socialization as one of the main functions of parties. In the article political parties are presented as the key institutions of political system. Hence, parties are the important role players contributing to the political socialization of young people. The article also presents the peculiarity and basic forms of youth involvement in political processes.
Гарник Гапоян
ПОЛИТИЧЕСКАЯ СОЦИАЛИЗАЦИЯ МОЛОДЕЖИ КАК ФУНКЦИЯ ПАРТИЙНОЙ СИСТЕМЫ
Ключевые слова: политическая социализация, политическая партия,
политическая социализация молодежи, молодежный парламент, личность
В статье рассматривается процесс политической социализации молодежи в качестве функции партийной системы. В контексте парламентской формы правления увеличивается роль политических партий. Поэтому возникает необходимость изучения функций политических партий, рассматривая социализацию как одну из основных функций партий. В статье политические партии представлены в качестве ключевого института политической системы. Следовательно, партии являются важными акторами, которые имеют значительный вклад в социализацию молодежи. Статья также представляет особенности и основные формы вовлечения молодежи в политический процесс.
- 259 -