Научная статья на тему 'ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ'

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
145
25
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ПОЛИТИЧЕСКАЯ КУЛЬТУРА / СОЦИАЛИЗАЦИЯ МОЛОДЕЖИ / ПОЛИТИЧЕСКАЯ КУЛЬТУРА УЧАСТИЯ / POLITICAL CULTURE / POLITICAL SOCIALIZATION OF YOUTH / PARTICIPATORY POLITICAL CULTURE / քաղաքական մշակույթ / երիտասարդության քաղաքական սոցիալականացում / մասնակցային քաղաքական մշակույթ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Մարտիրոսյան Արթուր

Հոդվածում քաղաքական մշակույթի ժողովրդավարացումը դիտարկված է ավանդական արդիական արժեքների զուգամիտման տիրույթներում: Հոդվածում հիմնավորված է տեսակետ, որ հենց ավանդական արդիական արժեքների զուգամիտմամբ է իմաստավորվում ու կանոնակարգվում քաղաքական սոցիալականացումը՝ որպես քաղաքական համակարգի արդիականացման գործառույթ: Այս համատեքստում երիտասարդության սոցիալականացումը դիտարկված է որպես մասնակցային մշակույթի զարգացման ազգային անվտանգային քաղաքականության իրականացման պայման: Հոդվածի հեղինակը համոզված է, որ ժողովրդավարական քաղաքական մշակույթը հնարավորություն կտա առաջընթաց ապահովելու քաղաքական էլիտայի, երիտասարդության սոցիալականացման հասարակության կյանքի որակի բարելավման ուղղությամբ, ինչն ուղիղ համեմատական է ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

POLITICAL CULTURE AND THE PROBLEMS OF SOCIALIZATION OF YOUTH IN THE REPUBLIC OF ARMENIA

In the article democratization of political culture is observed in the context of convergence of traditional and modern values. The following viewpoint is stressed in the article, according to which it is the convergence of traditional and modern values that gives meaning to and regulates the political socialization as a function of modernization of political system. In this context the socialization of youth is observed as a condition of development of participatory culture and realization of nationalsecurity policy. The author is convinced that democratic political culture will provide the opportunity to make substantial progress in the improvement of political elite, socialization of youth and quality of life of the society, which are directly proportional to the national security of the Republic of Armenia.

Текст научной работы на тему «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Քաղաքական մշակույթը արժեքների, վարքի կանոնների, գաղափարների և մի շարք այլ հատկանիշների համալիր է, որոնց հիման վրա էլ իր գործունեությունն է կազմակերպում յուրաքանչյուր քաղաքական համակարգ: Քաղաքական մշակույթն ինքնին դինամիկ, շարժուն գործընթաց է և ժամանակի մարտահրավերների հետ կապված՝ փոփոխություններ է կրում: Այդ համատեքստում ՀՀ քաղաքական մշակույթի ուսումնասիրումը երիտասարդության սոցիալականացման խնդիրների համատեքստում հնարավորություն կտա երիտասարդությանը պատասխանելու նոր մարտահրավերներին և մեծացնելու մասնակցության մակարդակը: Այս տեսակետից անհրաժեշտ է քննարկել ավանդականի և արդիականի, այսինքն՝ արդիականության և ավանդապահության միջև եղած հարաբերակցությունը: Այս երկու

գործընթացների համադրումը շատ կարևոր է, քանի որ, ըստ էության, սրանցից մեկն առանց մյուսի պարզապես չի կարող արդյունավետություն ապահովել քաղաքական մշակույթի ինքնադրսևորման պարագայում1:

Նշենք, որ քաղաքական մշակույթն անմիջականորեն ազդում է մարդու և առհասարակ հասարակության վարքագծի, մարդու գործունեության կազմակերպման, ներքին և միջազգային քաղաքական երևույթների, բնակչության ընկալման, քաղաքական համակարգերի և ռեժիմների գնահատման, ինչպես նաև հասարակական կյանքի քաղաքական դաշտում տեղ և դեր ապահովելու վրա: Քաղաքական մշակույթի ճիշտ ընկալման, դրա վերաբերյալ գիտելիքների շնորհիվ լայն հնարավորություններ են ընձեռվում քաղաքական կանխատեսումների, գրագետ քաղաքականության հաջող կիրառման համար2:

Քաղաքական մշակույթը բազմակողմանի երևույթ է: Այն արձանագրում է մարդկանց քաղաքական գիտելիքների, գնահատումների և գործողությունների մակարդակն ու բնույթը, ինչպես նաև քաղաքական հարաբերությունները կարգավորող հոգևոր արժեքների, ավանդույթների, նորմերի բովանդակությունն ու որակը3:

Քաղաքական մշակույթի դերը ՀՀ-ի զարգացման, քաղաքական համակարգի կատարելագործման, ավանդական և արդիական արժեքների զուգամիտման տեսանկյունից շատ կարևոր է, քանի որ հիմնականում հենց դրանով է պայմանավորվում քաղաքական դերակատարների վարքագիծը, մոտեցումները, պատկերացումները, ինչով էլ իմաստավորվում և կանոնակարգվում է քաղաքական գործընթացը: Դրա շնորհիվ հասարակությունը համախմբվում է իր անցյալով, ներկայով և ապագայով, որտեղ էականը ազատական և ավանդական մշակութային արժեքների փոխներդաշնակման անհրաժեշտությունն է4: Քաղաքական մշակույթի ճիշտ ընկալման, դրա վերաբերյալ գիտելիքների շնորհիվ լայն հնարավորություններ

1 Almond G., Verba S., The Civic Culture, Political Attitudes and Democracy in Five Nations, California, 1989, p. 13.

2 Almond G., Verba S., The Civic Culture, Political Attitudes and Democracy in Five Nations, California, 1989, p. 14.

3 Г. Алмонд, Дж. Пауэлл, К. Стром, Р. Далтон. Сравнительная политология сегодня. Мировой обзор, Учебное пособие для студентов-политологов. Москва. 2002, с.95.

4 Մարգարյան Մ.Մ., Հայաստանի Հանրապետության քաղաքական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները խորհրդարանական կառավարման պայմաններում, «Հանրային կառավարում» ՀՀ ՊԿԱ գիտական հանդես, 2/2017, էջ 116:

- 249 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

են ընձեռվում քաղաքական կանխատեսումների, գրագետ քաղաքականության հաջող կիրառման համար:

Խոսելով քաղաքական մշակույթի մասին' համեմատական քաղաքագիտության տեսաբան Գ. Ալմոնդը գրել է. «Երբ մենք խոսում ենք հասարակության քաղաքական մշակույթի մասին, մենք նկատի ենք ունենում քաղաքական համակարգը, որն արտացոլված է նրա անդամների գիտելիքներում, զգացմունքներում և գնահատականներում»1, իսկ երիտասարդության սոցիալիզացիան հենց այդ գիտելիքների, զգացմունքների և գնահատականների դրսևորումն է: Այս դեպքում կարող ենք ասել, որ քաղաքական մշակույթի և երիտասարդության ժողովրդավարացման արդիականացման սոցիալականացումը փոխադարձ համեմատական են միմյանց:

Գ. Ալմոնդը քաղաքական մշակույթը բաժանում է երեք մակարդակի՝ 1) քաղաքական համակարգ, 2) քաղաքական գործընթաց, 3) քաղաքականության մակարդակը: Քաղաքական համակարգի նկատմամբ կողմնորոշման

կարևորությունը որոշվում է այն փաստով, որ դրա միջոցով է անցնում քաղաքական համակարգի և ազգի հիմնական հավատարմությունը: Այս համատեքստում որպես օրինակ կարող ենք նշել ազգային հպարտության զգացումը, որը վառ դրսևորվում է այն ազգերի մոտ, որոնք ունեն երկար պատմություն և հայրենասիրության խոր զգացում: Խոսուն օրինակ է Միացյալ Նահանգները, որի պատմության ընթացքում քաղաքական լարվածության և դժվար իրավիճակների ժամանակ մարդիկ միավորվել են միասնական ինքնության և միասնական ազգային պատմության զգացումով: Քաղաքական գործընթացի հաջողությունը նաև կախված է

քաղաքական համակարգի լեգիտիմությունից: Լեգիտիմության մակարդակը բարձր է, երբ քաղաքացիները կամովին ենթարկվում են օրենքներին, իսկ երբ նրանք չեն տեսնում օրենքներին հետևելու հիմքերը կամ պարզապես հետևում են դրանց վախի զգացումից ելնելով, լեգիտիմության մակարդակը ցածր է: Այս համատեքստում պետք է նշել, որ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո ձևավորվել է մի այնպիսի քաղաքական համակարգ, երբ հասարակությունը պատրաստ է լսել իր ղեկավարին և առաջնորդվել նրա առաջարկած գաղափարներով' ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Քաղաքական մշակույթի երկրորդ մակարդակը ներառում է այն, ինչ մարդիկ ակնկալում են քաղաքական գործընթացներից: Տարբեր կառավարման

համակարգեր՝ ավտորիտար, տոտալիտար, ժողովրդավարական, ներառում են իրենց բնորոշ արժեքներ և գործընթացներ: Այդ արժեքներն ու գործընթացներն էլ կազմակերպում են այն քաղաքական համակարգը, որի հետ սերտորեն կապված է քաղաքական մշակույթի այնպիսի բաղադրիչը, ինչպիսին է քաղաքացիների պատկերացումը իրենց քաղաքական դերի մասին2: Ներկայումս

ժողովրդավարության սկզբունքները հիմնականում վայելում են հասարակության մեծամասնության հավանությունը, նույնիսկ եթե դրանց կիրառման ժամանակ հասարակության տարբեր հատվածներ տարբեր դիրքերում են գտնվում: Երկարաժամկետ հեռանկարում, ըստ երևույթին, կարելի է ակնկալել, որ քաղաքական համակարգը կազմակերպելու մասին քաղաքացիների գաղափարները կհամակարգվեն իրական կառավարման կառույցների հետ: Այս դեպքում կարելի է ակնկալել, որ հասարակության շրջանում բարձրանում է քաղաքացիական գիտակցության մակարդակը, ինչպես նաև առկա է մասնակցային քաղաքական մշակույթը քաղաքական որոշումների կայացման և իրագործման գործընթացում:

1 Almond G., Verba S., The Civic Culture, Political Attitudes and Democracy in Five Nations, California, 1989, p. 17.

2 Г. Алмонд, Дж. Пауэлл, К. Стром, Р. Далтон. Сравнительная политология сегодня. Мировой обзор, Учебное пособие для студентов-политологов. Москва. 2002, с.96.

- 250 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Ինչ վերաբերում է Գ. Ալմոնդի կողմից առաջարկված երրորդ' քաղաքականության մակարդակին, ապա պետք է նշել, որ տվյալ պետության քաղաքական կյանքն ազդում է հասարակության ընկալումների վրա՝ արդյոք լա՞վ հասարակության մեջ են իրենք ապրում ու արարում, թե ոչ: Քաղաքական դաշտում ակնկալիքները ներառում է նաև քաղաքականության հատուկ միջոցառումների պահանջարկը: Որոշ նպատակներ ու բարեփոխումներ, որոնք կյանքի են կոչվում քաղաքական ճանապարհով, գնահատում է գրեթե ողջ հասարակությունը: Այլ դեպքերում մարդկանց վերաբերմունքը կարող է փոխվել ազգի մասին սեփական պատկերացումներում և պայմանավորված լինել տվյալ երկրում ստեղծված իրավիճակով և նրա մշակութային ավանդույթներով: Զարգացող երկրների

բնակիչները ավելի մեծ ուշադրություն են դարձնում հանրային բարեկեցության ապահովման հիմնական ծառայություններին հատկացվող պետական ֆինանսավորման վրա: Մշակված արդյունաբերական հասարակություններն

ապահովում են քաղաքացիների առաջնահերթ կարիքների բավարարումը, և նման հասարակություններում մարդիկ կարող են ավելի շատ մտահոգվել կյանքի որակի հետ կապված այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են բնության պահպանությունը կամ արվեստի ոլորտին տրվող պետական աջակցությունը: Կառավարության գործունեության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից մեկը քաղաքացիների քաղաքական սպասելիքները բավարարելու ունակությունն է1:

Քաղաքական մշակույթի մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև «մշակութային համերաշխություն» հասկացությանը: Քաղաքական մշակույթը վերն արդեն որակել ենք որպես ազգի բնորոշ հատկանիշ, բայց արժեքներն ու հավատալիքները տարբեր երկրներում, ինչպես նաև տարբեր հասարակություններում կարող են տարբեր լինել՝ պայմանավորված տարբեր ենթամշակույթների գաղափարական տարբերություններով: Այս առումով հանրային քաղաքականության կամ պետական իշխանության լեգիտիմության, քաղաքական համակարգի վերաբերյալ կարծիքները կարող են տարբեր լինել, այսինքն' համաձայնություն կամ հակամարտություն :

Անկախացումից քսանվեց տարի անց Հայաստանը, ըստ էության, արդեն դուրս է եկել անցումային փուլից, և այժմ արդեն կարևորվում է անցում-համախմբում գործընթացը՝ պետականամետ էլիտա ու հասարակություն, և, որ ավելի կարևոր է, մրցունակ երիտասարդություն դաստիարակելու միտումով: Այստեղ բարձր քաղաքական մշակույթի առկայությունը կօգնի ընթանալ զարգացման ավելի ճիշտ և հեռանկարային ուղիով, ինչն ուղիղ համեմատական է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը:

Որպես պետության զարգացման արժեհամակարգ՝ մեծ արժեք է ներկայացնում համագործակցության մշակույթը, որն անհրաժեշտ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացները կազմակերպելու համար: Սա հատկապես վերաբերում է արտաքին քաղաքական դաշտին: Կարևոր է զգալ քաղաքական ժամանակը և համագործակցության եզրեր կառուցել յուրաքանչյուր պետության հետ, ինչը կարող է նպաստել ՀՀ արդիականացմանը: Այս

համատեքստում, սեփական ռազամավարական տեսլականը կառուցելուն համընթաց, կարևոր է ինքնորոշումը:

Քաղաքականությունը և մշակույթը սերտորեն փոխկապակցված են և հանդես են գալիս որպես հասարակության կենսագործունեության կարգավորիչներ: Մշակույթը ներթափանցում է քաղաքականության ոլորտ, ազդում է իշխանության իրականացման եղանակների վրա: Քաղաքականության վրա մշակույթի

1 Г. Алмонд, Дж. Пауэлл, К. Стром, Р. Далтон. Сравнительная политология сегодня. Мировой обзор, Учебное пособие для студентов-политологов. Москва. 2002, с. 101.

- 251 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ազդեցության հիմնական ուղիներից է անձի քաղաքական սոցիալականացումը, որը հնարավորություն է տալիս նրան մասնակցելու քաղաքական կյանքին, արժեքային համակարգի ստեղծմանը, վարքի չափանիշների ձևավորմանը և այլն: Մարդու մուտքը քաղաքականություն, նրա նախապատրաստումը և ներառումը իշխանական հարաբերություններում իրականացվում է իշխող մշակութային կողմնորոշիչների ու նորմերի, քաղաքական վարքաբանության նմուշների և արժեքների յուրացման գործընթացում։ Այս առումով ՀՀ-ում գերակա արժեք է երիտասարդների մասնակցային քաղաքական մշակույթը, որն իրականացվում է իշխող մշակութային կողմնորոշիչների ու նորմերի, քաղաքական վարքաբանության նմուշների և արժեքների յուրացման գործընթացում1։

Քաղաքական մշակույթը մասնակցային է դառնում, երբ հասարակությունը ձևավորում է վերաբերմունք և որդեգրում արժեքների փոխանցման սոցիալականացման քաղաքականություն: Հաշվի առնելով քաղաքական

սոցիալականացման և կրթության խնդիրը՝ նշենք, որ սոցիալականացումը կարող է լինել ուղղակի և անուղղակի: Այն ուղիղ է, երբ ենթադրում է տեղեկատվության, արժեքների կամ քաղաքականության վերաբերյալ կարծիքների անմիջական փոխանցում: Քաղաքական սոցիալականացումն անուղղակի է, երբ քաղաքական հայացքների ձևավորումը կատարվում է աննկատ, սեփական փորձի ազդեցությամբ: Անհատի աշխարհայացքի ձևավորման վրա ուղիղ կամ անուղղակի կերպով ազդում են ընտանիքը, դպրոցը, այլ հաստատություններ ու կազմակերպություններ, այսինքն' միջավայրը, որում նա գտնվում է2:

Հաշվի առնելով քաղաքական մշակույթի խնդիրները՝ մենք գալիս ենք այն համոզմունքին, որ կայուն քաղաքական համակարգերում քաղաքական կառույցներն ու քաղաքական մշակույթը փոխադարձաբար ամրապնդվում են: ՀՀ-ում

ժողովրդավարության որակի բարձրացման նկատառումներով կարծում ենք, որ անհրաժեշտ է ստեղծել երիտասարդության սոցիալականացման ավելի արդյունավետ վիճակ: Տվյալ դեպքում կարևորվում է համագործակցության մշակույթի զարգացումը, առանց որի կարող են առաջանալ ճգնաժամեր, որոնք էլ դառնում են մշակույթի զարգացման պարտադիր և օրինաչափ աստիճաններ: Ճգնաժամի էությունը մշակույթի հոգևոր-իմաստային առանցքի բաղադրիչների վերարժևորումն ու վերադասավորումն է: Դա կարող է հանգեցնել մշակույթի՝ իր նախկին ձևով գոյության վախճանին: Սակայն ճգնաժամը հաճախ ուղեկցվում է նաև մշակույթի ինքնաճանաչման, ինքնագիտակցման, նրա պոտենցիալի, ներքին զարգացման հնարավորությունների բացահայտման հետ: Դա է պատճառը, որ հաճախ ճգնաժամային երևույթները նախորդում են նոր մշակույթի առաջացմանը3: Այս համատեքստում վառ դրսևոում էր ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը», որը բերեց նոր քաղաքացիական գիտակցության, համազգային մտածողության և նոր քաղաքացիական մշակույթի ձևավորման: Իրավմամբ պետք է նշել, որ այս ժամանակահատվածում Հայաստանում ձևավորվեց մի նոր՝ համազգային մտածողության և հավաքաբար գործելու մշակույթ:

Քաղաքական նոր մշակույթ ձևավորվելու հետ հաամտեղ սկսում է ձևավորվել նաև ինստիտուցիոնալ նոր համակարգ՝ քաղաքական էլիտան դառնում է ավելի բաց ու մատչելի հասարակության համար, ինչը նպաստում է քաղաքական

1 Մարգարյան Մ. Մ. Հայաստանի Հանրապետության քաղաքական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները խորհրդարանական կառավարման պայմաններում.- «Հանրային կառավարում» ՀՀ ՊԿԱ գիտական հանդես, 2/2017 էջ 124:

2 Г. Алмонд, Дж. Пауэлл, К. Стром, Р. Далтон. Сравнительная политология сегодня. Мировой обзор, Учебное пособие для студентов-политологов. Москва. 2002, с.108.

3 Գուրևիչ Պ. Ս., Մշակութաբանություն, Եր., «Զանգակ-97», 2002թ., 127 էջ:

- 252 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

իշխանության լեգիտիմության բարձրացմանը հասարակության շրջանում: Քաղաքական նոր մշակույթի դրսևորում է, օրինակ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ փողոցում մարդկանց հետ քոչարի պարելը, երեխաների հետ պաղպաղակ ուտելը կամ պարզապես փողոցներում միայնակ շրջելը, ինչը երբեմն նույնիսկ զարմանք է առաջացնում հասարակության շրջանում: Միևնույն ժամանակ սա նոր՝ ժողովրդավարական քաղաքական մշակույթի ձևավորման նախադրյալ է ստեղծում ՀՀ-ում:

Այսպիսով' քաղաքական մշակույթի դերը որևէ պետության քաղաքական զարգացման գործընթացում շատ կարևոր է: Այն հնարավորություն է տալիս առաջադրելու քաղաքական էլիտայի, երիտասարդության սոցիալականացման և հասարակական կյանքի որակի բարելավման ուղղությամբ պետության քաղաքական զարգացման այլ միտումներ ու զարգացումներ, որոնցով էլ հաճախ պայմանավորված է պետության առաջընթացը և քաղաքական կյանքի կազմակերպումը:

Արթուր Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՑԹԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՑԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՑԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՑՈՒՆՈՒՄ

Բանալի բառեր. քաղաքական մշակույթ, երիտասարդության քաղաքական սոցիալականացում, մասնակցային քաղաքական մշակույթ

Հոդվածում քաղաքական մշակույթի ժողովրդավարացումը դիտարկված է ավանդական և արդիական արժեքների զուգամիտման տիրույթներում: Հոդվածում հիմնավորված է տեսակետ, որ հենց ավանդական և արդիական արժեքների զուգամիտմամբ է իմաստավորվում ու կանոնակարգվում քաղաքական սոցիալականացումը՝ որպես քաղաքական համակարգի արդիականացման գործառույթ: Այս համատեքստում երիտասարդության սոցիալականացումը դիտարկված է որպես մասնակցային մշակույթի զարգացման և ազգային անվտանգային քաղաքականության իրականացման պայման: Հոդվածի հեղինակը համոզված է, որ ժողովրդավարական քաղաքական մշակույթը հնարավորություն կտա առաջընթաց ապահովելու քաղաքական էլիտայի, երիտասարդության սոցիալականացման և հասարակության կյանքի որակի բարելավման ուղղությամբ, ինչն ուղիղ համեմատական է ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը:

Artur Martirosyan

POLITICAL CULTURE AND THE PROBLEMS OF SOCIALIZATION OF YOUTH IN THE REPUBLIC OF ARMENIA

Key words: political culture, political socialization of youth, participatory political

culture.

In the article democratization of political culture is observed in the context of convergence of traditional and modern values. The following viewpoint is stressed in the article, according to which it is the convergence of traditional and modern values that gives meaning to and regulates the political socialization as a function of modernization of political system. In this context the socialization of youth is observed as a condition of development of participatory culture and realization of nationalsecurity policy. The author is convinced that democratic political culture will

- 253 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

provide the opportunity to make substantial progress in the improvement of political elite, socialization of youth and quality of life of the society, which are directly proportional to the national security of the Republic of Armenia.

Артур Мартиросян

ПОЛИТИЧЕСКАЯ КУЛЬТУРА И ВОПРОСЫ СОЦИАЛИЗАЦИИ МОЛОДЕЖИ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ

Ключевые слова: политическая культура, социализация молодежи,

политическая культура участия

В статье демократизация политической культуры представляется в конвергенции традиционных и современных ценностей. Статья основана на представлении о том, что именно с конвергенцией традиционных и современных ценностей политическая социализация преобретает смысл и регулируется как функция модернизации политической системы. В данном контексте социализация молодежи рассматривается как условие развития культуры участия и осуществления политики национальной безопасности. Автор статьи убежден, что демократическая политическая культура даст возможность обеспечить прогресс в направлении развития политической элиты, социализации молодежи и повышения качества жизни общества, что прямо пропорционально национальной безопасности Армении.

- 254 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.