ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
POLITICAL SCIENCE, INTERNATIONAL RELATIONS ПОЛИТОЛОГИЯ, МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ
----------------------------
ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ*
ՀՏԴ 328
ՄԱԳԴԱ ԱՐՍԵՆՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է հիմնավորել խորհրդարանական մշակույթի կայացման և ժողովրդավարական համախմբման գործընթացների փոխպայմանավորված բնույթը' այն դիտարկելով քաղաքական համակարգի ստրուկտուրալիստական ու դերային գործոնների սիմբիոտիկ փոխազդեցության շրջանակներում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս գնահատելու մշակութային ստատուս-քվոն' արդիական դարձնելով խորհրդարանի գործառութային արդյունավետությունը։
Մեր խնդիրն է ներկայացնել հետխորհրդային երկրներին, այդ թվում' ՀՀ-ին բնորոշ ժողովրդավարական անցում-համախմբում գործընթացի հիմնախնդիրները, որոնք ժամանակի ու տարածության մեջ պայմանավորում են քաղաքական դերակատարների գործունեության մոդելների, ինչպես նաև հասարակական գիտակցության և մասնակցության մոդելների զարգացման շարժընթացը։
Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են քաղաքագիտության համեմատական, համակարգման ու դասակարգման մեթոդները:
Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ ներկայացված հիմնախնդիրները շարունակում են պահպանել արդիականությունը նեոքաղաքականության համատեքստում' պայմանավորելով քաղաքական ընտրանու և հասարակության կողմից համարժեք վարքային մոդելների ձևավորումն ու վերարտադրությունը։ Ներկայացված հիմնախնդիրները շեշտադրում են արժեքաբանական գործոնների գերակայությունը ժողովրդավարական անցումից համախմբում գործընթացներում' հրամայական դարձնելով քաղաքացիական ներուժի գնահատման անհրաժեշտությունը։ Վերջինս արդիական է դարձնում խորհրդարանի գործառութային արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը' փոխակերպելով խորհրդարանի մասին մեր ավանդական պատկերացումները և դիտարկելով խորհրդարանական մշակույթը որպես ժողովրդավարության որակի ցուցիչ։
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 20.09.2020թ.:
է 22.07.2020թ., գրախոսվել' 30.07.2020թ.,
տպագրության
82
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
Հիմնաբառեր'խորհրդարանական մշակույթ, քաղաքական մշակույթ, մշակութային ստատուս-քվո, ժողովրդավարական համախմբում, նեոքաղաքականություն, գունավոր հեղափոխություններ, հետխորհրդային իներցիա:
Ներածություն
Խորհրդարանական մշակույթը բազմաշերտ կառուցվածք ունեցող
իրավաքաղաքական երևույթ է։ Արդի քաղաքագիտական ուսումնասիրությունները ցույց են տայիս, որ խորհրդանական մշակույթի բաղկացուցիչ տարրերը և գործառույթները ժողովրդավարացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում դիտարկվում են պառլամենտարիզմի, քաղաքացիականության, սահմանադրականության,
արդիականացման, համախմբման և այլ երևույթների շարքում: Այս մոտեցումը հնարավորություն է տալիս պարզելու խորհրդարանական մշակույթի քաղաքակրթական, արժեքաբանական ու ինստիտուցիոնալ չափումները և ապա նախորոշելու խորհրդարանական մշակույթի զարգացման այն մոդելը, որը կարող է արդիական լինել քաղաքական մշակույթի նույնանման փորձառություն ունեցող երկրների պարագայում։
Ելնելով խորհրդարանական մշակույթ (այսուհետ նաև' ԽՄ) հասկացության շուրջ առկա մեկնաբանությունների և սահմանումների ուսումնասիրությունից՝ կարող ենք փաստել որ նեղ իմաստով ԽՄ-ն արտացոլում է պատգամավորական էթիկան, այսինքն' քաղաքական գործիչների վարքային մոդելները, հաղորդակցության մշակույթը հասարակության և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ փոխհարաբերություններում: ԽՄ վարքաբանական մոդելների ուսումնասիրությունը, «խորհրդարանական էթիկա» և «պատգամավորական էթիկա» կատեգորիաների տարաջանտման հիմնահարցերը դիտարկվում են խորհրդարանական սոցիալականացման վարքաբանական, օրեսնդրական և գործառական մոդելների շրջանակներում: Այս առումով արժեքավոր են Դ. Փ. Թոմփսոնի, է. Յ. Բատալովի, Յ. Հայզինգայի, Մ. Ռաշի և Ֆ. Գիդինգսի, Փ. Նորիսի աշխատությունները264:
Լայն իմաստով ԽՄ-ն ածանցվում է սահմանադրական ու քաղաքական մշակույթների փոխազդեցությունից՝ անցյալի ինտեգրման միջոցով ձևավորելով այն տարածությունը, որտեղ պետք է համագործակցեն քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտները Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքական իրավունքների և ազատությունների իրացման շրջանակներում։ Այս տեսանկյունից ուշագրավ են Մ. Ֆուկոյի, Պ. Ռոզենվելլոնի, է. Ֆրոմի, Ժ. Նայի, Ս. Կելլերի, Մ. Շեպհարդի, Յ. Գալթունգի, Ի. Վ. Սամարկինայի, Ե. Բ. Շեստոպալի, Ա. Ի. Սոլովյովի, Վ. Ն. Կոլեսնիկովի, Ա. Ի. Շերբինինի և Ն. Գ. Շերբինինի, Ֆ. Բուռլացկու և Ա. Գալկինի, Ե. Լ. Սիսոլյատինայի,
264 Thompson D. F. The Possibility of Administrative Ethics. Public Adminstration Review, Vol. 45, № 5. (Sep.-Oct., 1985), pp. 555-561. https://blogs.commons.georgetown.edu/ppol-560-
fall2011/files/Thompson-Possibilitv-of-Administrative-Ethics.pdf (Assessed 19.06.2020); Баталов Э. Я. Советская полическая культура (к исследованию распадающейся парадигмы). Гражданское общество и правовое государство. 1994,.
http://ecsocman.hse.ru/data/219/178/1217/004 GRAZhDANSKOE OBShchESTVO I PRAVOVOE GOS UDARSTVO.pdf (Дата доступа: 19.06.2020); Хейзинга Й. Игровой элемент современной культуры // Политические исследования, № 5. 1991, С. 202–205.
http://www.polisportal.ru/files/File/puvlication/Starie publikacii Polisa/H/1991-5-23-Heisinga Igrovov element sovremennov kulturi.pdf (Дата доступа: 19.06.2020); Rush M., Giddings P. Parliamentary Socialisation: Learning the Ropes of Determining Behaviour. 2011. Palgrave Macmillan, pp. 28-195; Norris P. Electoral engineering. Voting Rules and Political Behavior. Cambridge University Press. 2009, pp. 238-246.
83
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
աշխատանքները265, որտեղ ԽՄ տեսական-գաղափարական հիմքում դիտարկվել են իշխանության մշակույթի հումանիզացմանն ուղղված քաղաքական սոցիալականացման և վերասոցիալականացման, ներկայացուցչականության, հաղորդակցության, սոցիալ-քաղաքական կայունության գործառույթների ապահովումը։
ԽՄ հասկացության շուրջ հետազոտությունների հիմքում հիմնականում դրված է քաղաքագիտական մոտեցումը, համաձայն որի՝ ԽՄ գործառութային տեսանկյունից հարում է առավել ընդգրկուն՝ քաղաքական մշակույթ հասկացությանը։
Անկախության տարիներից ի վեր հայաստանյան քաղաքական և հանրային խոսույթի շրջանակներում շատ հաճախ հանդիպում ենք մեկնաբանությունների, որոնք քաղաքական համակարգի ժողովրդավարացման, կուսակցությունների և
քաղաքացիական հասարակության գործառութային արդյունավետության խնդիրները պայմանավորում են քաղաքական մշակույթի բացակայությամբ։ Այդօրինակ դիտարկումները մեր կարծիքով թյուր պատկերացում են ստեղծում քաղաքական մշակույթի էվույուցիայի, կառուցվածքի ու դրսևորման մոդելների շուրջ։ Քաղաքական մշակույթի մասին կարող ենք խոսել թե' կայացած ժողովրդավարությունների և թե' մրցակցային ավտորիտար վարչակարգերի պայմաններում։ Այլ հարց է, որ քաղաքական մշակույթի ժողովրդավարացումը ենթադրում է ժողովրդավարական համախմբման բարձր մակարդակ։ Հենց այդ է պատճառը, որ արդի քաղաքագիտության շրջանակներում հասարակական համակարգերի ժողովրդավարացման հիմնախնդիրներն ուսումնասիրվում են առաջին հերթին քաղաքացիական մշակույթի էվորուցիոն առանձնահատկությունների քննարկման և այնուհետև
265 Фуко М. Воля к истине: по ту сторону знания, власти и сексуальности. Работы разных лет., 1996, С. 193 // Фуко М. Власть и знание // Фуко М. Интеллектуалы и власть: Избр. Полит. Статьи, выступления и интервью. М., 2002, С. 290; Rosanvallon P. Society of Equals. Translated by Arthur Goldhammer. Harvard University Press, USA, 2013, pp. 12-75 // P. Rosanvalllon. How to Create a Society of Equals: Overcoming Today’s Crisis of Inequality. Foreign Affairs, 2016.
https://www.foreignaffairs.com/articles/2015-12-14/how-create-society-equals (Assessed 19.06.2020); Фромм Э. Анатомия человеческой деструктивности. М.: АСТ-ЛТД, 1998, С. 481-483; Nye Jr. J. S., Hard, Soft, and Smart Power // The Oxford Handbook of Modern Diplomacy (Ed. by A. F. Cooper, J. Heine, and R. Thakur). Oxford University Press, 2013, pp. 559-576; Joseph Nye on Smart Power // Harvard Kennedy School Insight Interview (July 3, 2008) https://www.belfercenter.org/publication/ioseph-nye-smart-power (Accessed 12.03.2020); Keller S. Beyond the Ruling Class: Strategic Elites in Modern Society. Routledge, 2017, pp. 4-22; Shephard M. P. Term Limits: Evidence of Careerism and Socialization // Journal of Legislative Studies, 2, 1996, p. 262; Galtung J. Cultural violence. Journal of Peace Research, Vol. 27, №3. (Aug., 1990), pp. 291-305. https://www.galtung-institut.de/wp-content/uploads/2015/12/Cultural-Violence-Galtung.pdf (Accessed 12.03.2020); Самаркина И. В. Политическая ресоциализация: актуальный контекст исследования. «Человек. Сообщество. Управление». №4, 2006, С. 139-147 http://chsu.kubsu.ru/arhiv/2006 4/2006-4 Samarkina.pdf (Дата доступа: 19.06.2020); Шестопал Е. Б. Политическая социализация и ресоциализация в современной России. При поддержке РФФИ, исследовательский грант, 2012. http://ecsocman.hse.ru/data/2012/09/21/1251345259/00 (Дата доступа:
19.06.2020) ; Соловьев А.И. Российский парламент: динамика в новейшей политической истории и перспективы развития // Власть. 2006. No3. С. 20-25; Колесников В.Н Функциональная ценность парламентской культуры //Вестник Санкт-Петербургского Университета. Сер. 6. 2010. Вып.2, С. 3340. https://cvberleniռka.ru/article/v/fuռktsionalnava-tsennost-parlamentskov-kulturv (Дата доступа:
19.06.2020) ; Щербинин А. И., Щербинина Н Г. Парламентская культура: коммуникативный аспект.
Вестник Томского государственного университета. История. 2013. №5 (25).
http://cvberleninka.ru/article/ռ/parlamentskava-kultura-kommunikativnvv-aspekt (Дата доступа:
19.06.2020) ; Бурлацкий Ф. М., Галкин А. А. Современный Левиафан: Очерки политической социологии капитализма /. Москва: Мысль, 1985, С. 366-381; Сысолятина Е. Л. Парламентская культура в контексте социально-политических преобразований. 2015. Департамент политологии и социологии Уральского Федерального Университета имени первого президента России Б.Н. Ельцина, г. Екатеринбург. http://elar.urfu.ru/bitstream/10995/32356/1/klo 2015 207.pdf(Дата доступа: 19.06.2020).
84
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
քաղաքական դերակատարների մշակութային մոդելների փոխակերպումների շրջանակներում: Հետևաբար քաղաքական մշակույթը վարչակարգերի փոխակերպման գործընթացներում քաղաքական համակարգի գործառնության եղանակի որակական ցուցիչ է։
Հաշվի առնելով վերոգրյալ՝ անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետությունում ԽՄ ժողովրդավարացման ներուժը և առկա հիմնախնդիրները քննարկել վարչակարգային փոխակերպումների սոցիալ-քաղաքական նախադրյալների շրջանակներում։ Վերջիններս պայմանավորում են կուսակցությունների,
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, շարժումների և այլ դերակատարների համագործակցության որակը, ինչպես նաև հասարակական գիտակցության և մասնակցության մոդելների շարժընթացը։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ժողովրդավարական անցման գործընթացն իր գծային տրամաբանությամբ բազմամակարդակ մարտահրավեր էր նոր անկախացած երկրների հասարակությունների համար։ Հետկոմունիստական երկրների անցումային
գործընթացների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ
սահմանադրաիրավական և ինստիտուցիոնալ փոխակերպումները տեղի են ունեցել «էկզոգեն» գործոնները (գծային ազատականացումը որպես ունիվերսալ բաղադրատոմս, ժողովրդավարացման արևմտյան մոդելները, սահմանմադրական իզոմորֆիզմը, արժեքային հեղափոխությունները և այլն) որպես համակարգի էնդոգեն «կվազի» չափորոշիչներ համարելու հետևանքով։
Պետականաշինության գործընթացում առաջնորդվելով այն ալոգիզմով, թե ժողովրդավարությունը եզակի ուղիով գծային գործընթաց է, հետխորհրդային քաղաքական ընտրանիներն իրականացնում էին պետական իշխանության ինստիտուցիոնալացումը՝ անտեսելով ժողովրդավարական անցման հիմնախնդիրները։
Այս առումով պատեհ է մեջբերել Լ. Դայմոնդի դիտարկումը, ըստ որի՝ «հետկոմունիստական երկրներում ժողովրդավարությունը վատ կառավարմամբ մակերեսային ֆենոմեն է...։ Անցկացվում են ընտրություններ, որոնք մրցույթներ են կոռումպացված և կլիենտելիստական կուսակցությունների միջև։ Գործում են խորհրդարաններ և տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք չեն ներկայացնում հանրային շահից բխող օրակարգ։ Գործում են սահմանադրություններ, որոնք չեն ապահովում սահմանադրականություն»266 267:
Արդի քաղաքակագիտության մեջ գոյություն ունեն ժողովրդավարական վարչակարգերի որակական չափման տարբեր մոտեցումներ (օրինակ' «Economic Intelligence Unit (EUI) Democracy Index», «Varieties of Democracy (V-Dem)», «Bertelsman Transformation Index (BTI)», «Freedom House/Nations in Transit» և այլն), որոնք շեշտադրում են ժողովրդավարական «անցում-համախմբում» հարացույցի չափորոշիչների ու գործոնների այս կամ այն համախումբը։
Այդ չափորոշիչներն ու գործոնները վերլուծության են ենթարկվում
քաղաքագիտության մեջ հայտնի «ստրուկտուրալիստական» (structure) (Գ. Ալմոնդ և Ս. Վերբա, Ռ. Ինգլհարտ և Ք. Վելցել Ս. Լիփսեթ, Դ. Ռաստոու և այլք)261 ու դերային (agency)
266 Diamond L. The Democratic Rollback: The Resurgence of the Predatory State. Foreign Affairs, Vol. 87, No. 2. 2008, p. 38
267 Альмонд Г., Верба С., Гражданская культура: политические установки и демократия в пяти странах / Г. Альмонд; С. Верба; пер. с англ. Е.Генделя. М: Мысль, 2014, С. 97-124; Inglehart R., Welzel C. Modernization, Cultural Change and Democracy: The Human Development Sequence. Cambridge: Cambridge University Press. 2005, pp. 173-210; Lipset S.M. Political Man: The Social Bases of Politics. Garden City: Doubleday. 1960, pp. 45-68; Rustow D. A. Transitions to Democracy: Toward a Dynamic Model. Comparative Politics, vol. 2, no. 3, 1970, pp. 337–363.
85
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
(Գ. Օ’Դոնեւը, Տ. Կարւը և Ֆ. Շմիտերը, Ա. Պշևորսկի և այլք)208 մոտեցումների շրջանակներում:
Թեև քաղաքագիտության մեջ ընդունված է համարել որ «դերային» մոտեցման գործոնները բնորոշ են ժողովրդավարական անցմանը, իսկ «ստրուկտուրափստական» մոտեցման գործոններն արդիական նշանակություն ունեն համախմբման
գործընթացում, այնուամենայնիվ հարկ ենք համարում փաստել որ համաձայն հետխորհրդային երկրների կերպափոխման գործընթացների փորձառության՝ «ստրուկտուրա[իստական» գործոնները նախորոշում են «դերային» գործոնների զարգացման միտումները անցման գործընթացի բոլոր փուլերում։ Այլ կերպ ասած' «օբյեկտիվ» գործոնները նախորոշում են քաղաքացիական և ինստիտուցիոնալ ներուժը արդիականացման գործընթացներում և ունեն մեծ ազդեցություն քաղաքականության դերակատարների վարքային մոդելների զարգացման գործում։
Մշակութային ստատուս-քվոյի ուղենշումը խորհրդարանական մշակույթի ժողովրդավարական փոխակերպումներում
Հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության «անցում-համախմբում» հարացույցի ներքո դիտարկվող քաղաքական կերպափոխման գործընթացներն այլևս նպատակահարմար ենք համարում դիտարկել նեոքաղաքականության համատեքստում։
«Նեոքաղաքականություն» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է Բ. Քրուիքշենքի կողմից «Նեոքաղաքականություն. նպատակաուղղված գործողություն» հոդվածում (“Neopolitics: Voluntary Action in New Regime”) 2007 թվականին: Հեղինակը «նեոքաղաքականություն» եզրույթը մեկնաբանում է որպես «քաղաքականություն շարունակական ներքնայնացման և կերպափոխման հոլովույթում» («politics in a state of adaptation and change»)։ Բ. Քրուիքշենքի դիտարկմամբ՝ այն ենթադրում է անցյալի շարունակականության վրա հիմնված ներկա, որը պարբերաբար փոխակերպվում է՝ ելնելով անձի ազատության կենսագործման և քաղաքական գործընթացների անկանխատեսելիությունից268 269 270։ Մեր համոզմամբ՝ այս մոտեցումները
ժողովրդավարության որակի բարձրացման և հետևաբար ԽՄ ժողովրդավարացման գործընթացի արժեքաբանական ու ինստիտուցիոնալ նախադրյալների վերհանմանը և դրանց զարգացմանը նպաստելու տեսանկյունից հնարավորություն են տալիս գնահատելու մշակութային ստատուս-թվոն (cultural status-quo210): Վերջինս արտացոլում է մի կողմից' ժողովրդավարական անցմանհիմնախնդիրների հաղթահարման, մյուս կողմից'
268 O'Donnell G. Democracy, Agency and the State: Theory with Comparative Intent. Oxford
University Press, 2010, pp. 31-51; Карл Т. Л., Шмиттер Ф. Демократизация: концепты, постулаты, гипотезы (Размышления по поводу применимости транзитологической парадигмы при изучении посткоммунистических трансформаций). Полис. Политические исследования. 2004, № 4.
https://www.politstudies.ru/files/File/2004/4/Polis-2004-4-Karl.pdf; Przeworksi A. Why Bother with Elections? Cambridge, Polity Press, 2018, pp. 178-189.
269 Հղումն ըստ՝ Lys I. The Neopolitics. https://medium.com/@igorlys/you-think-you-are-involved-
with-politics-you-vote-or-maybe-even-are-voted-for-you-suffer-from-or-d1159609b63c (Assessed
13.06.2020); Cruikshank B. Neopolitics: Voluntary Action in the New Regime. In: Maasen S., Sutter B. (eds) On Willing Selves. Palgrave Macmillan, London. 2007, pp. 146-167.
270 Podsakoff M. P., Mackenzie B. S., Podsakoff P. N. The Oxford Handbook of Organizational Citizenship Behavior. Oxford University Press. 2018, pp. 243-245; Smith K.W., Lewis W. M., Jarzabkowski P., Langley A. The Oxford Handbook of Organizational Paradox. Oxford University Press. 2018, pp. 481-482; Groysberg B., Lee J., Price J., Cheng J. Y. The Leader’s Guide to Corporate Culture. https://hbr.org/2018/01/the-culture-factor (Assessed 20.06.2020); Chiaradonna A. The Cultural Status Quo Need to Go: A Future-Focused Culture Can Better Our Business, Our Teams and Ourselves. https://seic.com/knowledge-center/cultural-status-quo-needs-go (Assessed 20.06.2020):
86
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
գլոբալ տեղեկատվական հեղափոխության արդյունքում ի հայտ եկած
մարտահրավերներին դիմագրավելու քաղաքացիական և ինստիտուցիոնալ կարողությունը։
Մշակութային ստատուս-քվոյի գնահատումը նախևառաջ հնարավորություն է ընձեռում դիտարկելու հետխորհրդային երկրներին, այդ թվում' ՀՀ-ին բնորոշ ժողովրդավարական անցում-համախմբում գործընթացի հիմնախնդիրները, որոնք արտացոլում են արդի փուլում դրանց իներցիան, շարունակականությունը և ռազմավարական զարգացման անորոշությունը։
1. Ինքնության ճգնաժամը և բացասական նույնականացման հետևանքները.
Կոմունիստական հասարակարգի ապալեգիտիմացումը ինստիտուցիոնալ և արժեքային մակարդակներում, սկսած դեռևս 1950-ական թվականներից (հակաստալինյան ընդվզումները Հունգարիայում (1956 թ.), «Պրահայի գարունը» Չեխոսլովակիայում (1968 թ.) և Արևելւան ու Կենտրոնական Եվրոպայի երկրներում տեղի ունեցող հեղափոխական ալիքն ընդդեմ կոմունիստական վարչակարգի (ընդունված է անվանել նաև «Ազգերի աշունը» (Autumn of Nations), 1989 թ.) ուղեկցվում էր քաղաքական արդիականացման ազատականացված մոդելի կիրառմամբ, ինչպես նաև արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների «խզման գծերի» երկայնքով։ Պարտադրված «ունիվերսալ քաղաքակրթությունը» կամ ալոգիզմն առ այն, որ Խորհրդային Միության փլուզումը ազդարարելու էր լիբերալ ժողովրդավարության անբեկանելի և համընդհանուր հաղթանակը ժամանակի ու տարածության մեջ, ճեղքեր տվեց։ Արդյունքում արևմտյան ժողովրդավարությունների մոդելներով հրապուրված հետխորհրդային ընտրանիքների կողմից հասարակության ինտեգրումն ու վերասոցիալականացումն ապահովելու անկարողությունը համադրման մոդելների անտեսման պայմաններում առաջ բերեցին քաղաքական զարգացման ճգնաժամեր (ինքնության, բաշխման, մասնակցության, շարժունակության, լեգիտիմության)։
Այս տեսանկյունից «անցում-համախմբում» հարացույցի ամենակարևոր և դեռևս չհաղթահարված հիմնախնդիրներից մեկը սոցիալական ու քաղաքական նույնականացումն է, որը քաղաքական համակարգի կայունացման առումով ունի կարևոր նշանակություն, քանի որ միտված է պետության ներսում ձևավորել քաղաքակրթական, արժեքային ու գաղափարական զարգացման ուղենիշների շուրջ հարաբերական համաձայնություն։ Այս տեսանկյունից հարկ է նշել, որ եթե 1980-ական թվականներին տեղի էր ունենում ԽՄ հասարակությունների «նույնականացման ցանցի» աստճանական փլուզում՝ ի հաշիվ բացասական նույնականացման (negative identity)271 քաղաքականության, ապա 1990-ականներին նորանկախ պետությունների ազգային ընտրանիները չկարողացան կանխարգելել այդ քաղաքականության սրացումը, ինչը հանգեցրեց տարաբնույթ քաղաքացիական ընդվզումների և գունավոր հեղափոխությունների, ինչպես նաև օտարման ազգային արժեքներից, ավանդույթներից ու մշակույթից։ Հարկ է նշել, որ անցման գործընթացներում բացասական նույնականացման քաղաքականության արդյունքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները բավական անկայուն են հատկապես այն դեպքում, երբ ազգային ընտրանիներն անցման փուլում չեն նախաձեռնում հասարակության բազմաչափ վերասոցիալականացման և ինտեգրման գործընթացներ։
2. «Նոր տարածաշրջայնացում» քաղաքականության և ինտեգրացիոն գործընթացների փոխազդեցության արժեքային ու դերային գործոնները.
271 Hihara S., Sugimura K., Syed M. Forming a Negative Identity in Contemporary Society: Shedding Light on the Most Problematic Identity Resolution, Identity. International Journal of Theory and Research. 2018. https://doi.org/10.1080/15283488.2018.1524329 (Assessed 22.06.2020)
87
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
Արդիականացման ու զարգացման գործընթացներին զուգահեռ հետխորհրդային երկրների քաղաքական համակարգերի կերպափոխման առանձնահատկությունների վերհանման տեսանկյունից էական նշանակություն ունեն «նոր
տարածաշրջանայնացումը» և ինտեգրացիոն գործընթացները272:
Վերջիններս արտացոլում են «ստրուկտուրալիստական» և «դերային» գործոնների միջև ուղիղ պատճառահետևանքային կապը, որը չի կարելի անտեսել կամ բացառել փոխակերպվող սոցիալ-քաղաքական համակարգերի վերլուծության շրջանակում։ Այս համատեքստում հարկ ենք համարում դիտարկել բրիտանացի սոցիոլոգ Է. Գիդդենսի սոցիալական գործողության տեսությունը, համաձայն որի՝ հասարակության
զարգացումը պետք է դիտարկել հետևյալ երկու չափորոշիչների՝ «structure» և «agency» փոխազդեցության պայմաններում։ Է. Գիդդենսի սոցիալական գործողության տեսությունն առաջ է քաշում այն մոտեցումը, ըստ որի՝ հասարակության զարգացման ուսումնասիրությունը պետք է ունենա «holistic» բնույթ, որը ենթադրում է հասարակության մշակութային ու արժեքային հենքը ձևավորող գործոնների (մարդաբանական, հոգեբանական, պատմական, սոցիալական, տնտեսական, քաղաքական) և դերակատարների վարքի մոդելների հաշվառումը։ Նրա դիտարկմամբ՝ սոցիալ-քաղաքական համակարգն իր բոլոր բաղադրիչներով գործառնում և վերակազմակերպվում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների փոխգործակցության արդյունքում273։
Ժողովրդավարության որակի բարձրացման տեսանկյունից այս գործընթացները դիտարկվում են թև որպես մարտահրավեր և թև որպես հնարավորություն, քանի որ «նոր տարածաշրջայնացումը» պահանջում է որոշումների կայացման գործընթացում քաղաքական ընտրանիների ինտեգրման առավել բարձր մակարդակ։ Վերջինս իր հերթին ենթադրում է տեղային ու միջազգային հարթություններում արդյունավետ ցանցային հաղորդակցություն, որը համախմբում է ենթաընտրանիների (ինչպես օրինակ՝ խորհրդարանական ընտրանին) գործողություններն այլևս սահմանված քաղաքական խաղի շրջանակներում։
Արդի քաղաքագիտության մեջ, ինչպես նաև միջազգային հարաբերությունների համակարգում տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից հիմնականում տարբերակում են եվրասիական ու եվրոպական զարգացման ուղղությունները, որոնք գտնվում են շարունակական փոխազդեցության և հակակշռման հոլովույթում։ «Նոր տարածաշրջայնացման» և ինտեգրացիոն գործընթացների փոխազդեցության վերլուծության «holistic» մոտեցումը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչու միևնույն մեկնարկային կետ ունեցող հետխորհրդային պետությունները
ժողովրդավարական անցումից համախմբում գործընթացներում գրանցել են ու շարունակում են գրանցել և' տարբեր, և' նման արդյունքներ։
Անդրադառնալով հետխորհրդային պետություններին՝ առաջին հերթին նկատի են առնվում Խորհրդային Միության փլուզման արդյունքում անկախացած պետությունները։ Սակայն չպետք է անտեսել այն հանգամանքը, որ հետխորհրդային պետությունների շարքին են դասվել նաև Վարշավյան պայմանագրի կազմակերպության (1955-1991 թթ.) երկրները, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքական զարգացման, արդիականացման ու ինտեգրացիոն գործընթացներում նախապատվություն են տվել արևմտյան զարգացման մոդելների կիրարկմանը։ Այս տեսանկյունից կարևոր է
272 Semenova E., Edinger M., Bets H. Parliamentary Elites in Central and Eastern Europe: Recruitment and Representation. Routledge. 2014, pp. 1-31
273 Giddens A. The Constitution of Society: Outline of the Theory of Structuration. University of
California Press, 1984, pp. 1-28.
http://www.communicationcache.com/uploads/1/0/8/8/10887248/the constitution of society.pdf (Assessed
22.06.2020)
88
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
հատկապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության փորձառությունը
վերամիավորումից (1990թ.) հետո։ Այստեղ պետականաշինության գործընթացի արդյունավետությունը պայմանավորված էր անցյալի ինտեգրման ու վերաիմաստավորման միջոցով քաղաքական ինստիտուտների մշակութային մոդելների կերպափոխման ու հասարակության վերասոցիալականացման գործընթացների զուգադրմամբ։ Հետկոմունիստական երկրների եվրոպականացման տեսանկյունից հետաքրքրական է նաև «Վիշեգրադյան խմբի» (1991 թ.) երկրների (Չեխիա, Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա) փորձառությունը։ Այս երկրների տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների հարաբերական հաջողությունը պայմանավորված էր եվրոպական քաղաքակրթության «օբյեկտիվ» պայմանների ընդհանրությամբ։
Ինչ վերաբերում է Արևեյյան Եվրոպայի երկրներին, ապա թեև յուրաքանչյուրի՝ Եվրոպական Միության հետ ունեցած երկկողմ գործընկերային հարաբերություններին, այնուամենայնիվ ԵՄ-ն, ընդունելով եվրոպականանացման՝ որպես «ունիվերսալ բաղադրատոմս» կիրառելու անհնարինությունը, 2009 թվականին նախաձեռնեց Արևելյան գործընկերության քաղաքականությունը։
ԱլԳ գործընկերության քաղաքականությունը միանշանակ չի կարելի համարել հաջողված, ինչը պայմանավորված է հետխորհրդային երկրների քաղաքական մշակույթի էփյուցիոն զարգացման առանձնահատկություններով։ Սակայն կարող ենք պնդել, որ մինչև օրս ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականությունը չի գրանցել ակնկալվող ու ցանկալի արդյունքներ։ Դա արդյունք է ԱլԳ երկրների մեծամասնությունում խորհրդային սոցիալ-քաղաքական կարգերի, ավանդույթների, վարքային մոդելների իներցիայի ուժի, որն էապես խոչընդոտում է նոր կենսական ուղենիշների և արժեքային կողմնորոշիչների ձևավորումը։ Եվրոպական ինտեգրացիոն գործընթացներին հակակշռելու տեսանկյունից մեծ ազդեցություն ունեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացները, որոնք մեկնարկել են դեռևս 1990-ական թվականներից՝ նպատակ ունենալով հակակշռել ԵՄ-ի կողմից ազդեցության գոտիների ձևավորմանն ու ընդլայնմանը հատկապես Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում։
Ինչ վերաբերում է Մերձբալթյան երկրների պետականաշինության
փորձառությանը և ինտեգրացիոն գործընթացներին, ապա գիտավերլուծական ու փորձագիտական հանրույթների շրջանակում գոյություն ունի կարծիք, որ Լատվիան, Լիտվան ու Էստոնիան այլևս ներկայացնում են ոչ թե հետխորհրդային տարածությունը, այլ Մեծ Եվրոպան։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ երկրները չանդամակցեցին ԱՊՀ-ին՝ պետականաշինության գործընթացի հիմքում դնելով եվրո-ատլանտյան ինտեգրացիոն քաղաքականությունը։
«Նոր տարածաշրջայնացման» և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում կտրուկ անցումներ են իրականացրել Ուկրաինան, Վրաստանը, և այլևս կարող ենք պնդել, որ այդ ճանապարհին է գտնվում նաև Հայաստանը։ Անցման շարժառիթները նշյալ երեք պետությունների պարագայում եղել են այսպես կոչված «գունավոր» և/կամ «թավշյա» հեղափոխությունները, որոնք նպատակ են հետապնդել իրականացնել ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական տեղաշարժեր։
Սակայն Հայաստանի Հանրապետությունը (և ոչ միայն) չի կարող համեմատելի լինել առնվազն անցման հետագծի տեսանկյունից, քանի որ նշյալ երկրները աշխարհաքաղաքական, անվտանգային ու արժեբանական տեսանկյունից իրենց առջև այսօր խիստ տարբեր մարտահրավերներ ու զարգացման հնարավորություններ ունեն։
Թեև հայ գիտավերլուծական, փորձագիտական ու քաղաքական խոսույթում Հայաստանի՝ 2013 թվականի որոշումը՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, գնահատվում է որպես հրաժարում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումից, այնուամենայնիվ, մեր կարծիքով, ժամանակի ու տարածության մեջ այդ
89
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
որոշումը ցույց տվեց հնարավորությունը' համադրելի դարձնելու քաղաքակրթական տեսանկյունից երկու հակադիր ինտեգրացիոն գործընթացները։
2015 թվականին տրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկը, իսկ 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևեյյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ նշյալ համաձայնագիրը ստորագրվեց274։ Հարկ ենք համարում նշել, որ թե' եվրասիական և թե' եվրոպական ինտեգրացիոն գործընթացների ներքնայնացման տեսանկյունից
Հայաստանի Հանրապետությունը մինչև օրս արձանագրել է հատվածային արդյունքներ, ինչը փաստում է ոչ միայն քաղաքական ընտրանու և ենթա-ընտրանիների, այլ գլոբալ առումով տնտեսական ու քաղաքական զարգացման գործընթացներին քաղաքականության դերակատարների ինտեգրման մասնակի մակարդակի մասին։
3. «Գունավոր հեղափոխությունները» կամ «իրավիճակային
հեղափոխական փուփ» մշտական սպառնափքի առկայությունը.
Հետկոմունիստական երկրների վարչակարգային կերպափոխումների
ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ ժողովրդավարական անցումներն անկանխատեսեյի ու բազմաշերտ էվոլյուցիոն գործընթացներ են։ Դրանց զարգացման հետագիծը ներկայացնում է արժեքային, գաղափարական ու մշակութային հարթություններում մեկնարկային տարբեր պայմանների համախումբ, որն էլ ժողովրդավարական անցումից համախմբում գործընթացներում հանգեցնում է տարաբնույթ ելքերի։
Նեոքաղաքական գործընթացների ներքո Բ. Քրուիքշենքը տարբերակում է չընդհատվող ռեֆորմների («unending reforms») և իրավիճակային հեղափոխության («episodic revolution») պատմական փուլերը։ Բ. Քրուիքշենքը նշում է, որ չընդհատվող պատմական փուլը ենթադրում է քաղաքական համակարգի արդիականացմանը նպաստող բարեփոխումների/ռեֆորմների իրականացում իրավիճակային հեղափոխական փուլի մշտական սպառնալիքի առկայության պայմաններում: Բ. Քրուիքշենքի համոզմամբ՝ ռեֆորմների իրականացման քաղաքականությունը (Reformation) անհրաժեշտ է դիտարկել որպես հետհեղափոխական զարգացման մոդել, որը սոցիալ-քաղաքական կարգի կերպափոխումը և կայունությունն ապահովող հիմնական միջոցն է։ Մեր համոզմամբ՝ հեղափոխական փուլի սպառնալիքի առկայությունը պայմանավորված է ժողովրդավարական անցման գործընթացում անցումագետներ Տ.Լ.Կարլի և Ֆ.Շմիտերի կողմից տարբերակված «պարտադրման», «պակտային», «բարեփոխման», «հեղափոխական» փուլերից որևէ մեկի տապալմամբ, որը ժողովրդավարական անցումից համախմբում գործընթացում չի հանգեցնում ժողովրդավարության որակի բարձրացման։ Հարկ է նշել, որ բնավ էական չէ, թե խոսքը որ փուլի տապալման մասին է, քանի որ վերոնշյալ փուլերը փոխպայմանավորված են։ Հատկանշական է այն, որ ժողովրդավարական անցման գործընթացն ունի ցիկլիկ բնույթ, որը ենթադրում իրավիճակային անցումներ դեպի քաղաքական համակարգի ժողովրդավարացում և ապա հետընթաց ժողովրդավարությունից այն դեպքում, երբ համակարգի ժողովրդավարացումը չի կայունանում ի հաշիվ «քաղաքական հակառակորդների միջև ձեռքբերված փոխզիջման, որը ենթադրում է փոխադարձ
274 Երկկողմ հարաբերություններ. ՀՀ-ԵՄ գործընկերություն։ https://www.mfa.am/hv/bilateral-relations/eu (Վերջին դիտումը՝ 20.06.2020)
90
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
կենսական շահերի պաշտպանությունը երաշխավորելու և սեփական օրակարգերը առաջ չմղելու պատրաստակամության»275։
Հետխորհրդային կերպափոխումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2000-ական թվականների «գունավոր/թավշյա հեղափոխությունները» («Կմարա» (Վրաստան), «Պորա» (Ուկրաինա), «Քել-Քել» (Ղրղզստան), «Զուբր» (Բելառուս), այլևս նաև' «Իմքայլը» (Հայաստան)) առավելապես հանգեցրին ավտորիտար ավանդույթների շարունակականությանը և, դժբախտաբար, քաղաքական համակարգի
ժողովրդավարացման գործընթացներում շրջադարձային փուլ չդարձան։ «Գունավոր» և/կամ «թավշյա» հեղափոխությունները թեև բացահայտում էին հիբրիդային վարչակարգերի հիմնախնդիրները, այնուամենայնիվ դրանց հաղթահարումն իրացվում էր մի վարչակարգի շրջանակում քաղաքական ընտրանիների «շրջանառությամբ» (circulation)։ Հետհեղափոխական շրջանում ընդդիմադիրները վերականգնում էին ոչ ժողովրդավարական կառավարման ընթացակարգերը՝ մշակելով մեխանիզմներ իրենց իշխանության վերարտադրման համար։ Վրաց սահմանադրագետ Վախթանգ Խմալաձեի խոսքով՝ «կաթսայի կափարիչն անհրաժեշտ է բաց թողնել գոլորշին դուրս բերելու համար, հակառակ դեպքում այն կարող է պայթել...»։ Մեր համոզմամբ՝ սոցիալական ցնցումները, շարժումները, հեղափոխությունները քաղաքական համակարգի առողջացման տեսանկյունից կարող են ունենալ կառուցողական ազդեցություն՝ հնարավորություն տալով համակարգին «նեկրոֆիլ» էներգիան պարպելու և արատավոր երևույթներից մասնակիորեն ձերբազատվելու համար։ Սակայն այսօրինակ դեպքերում հատկանշական է, որ սոցիալական ցնցումները/հեղափոխությունները չպետք է լինեն ժողովրդավարական անցման գործընթացների վերջնակետերը. դրանք պետք է ազդարարեն ռեֆորմների իրականացման մեկնարկը՝ ապահովելով շարունակականության պայմանները։ Այլապես սոցիալ-քաղաքական համակարգի՝ այլևս ժայթքած «հրաբուխները»276 կարող են ունենալ կործանարար ազդեցություն հասարակության «իմունային» համակարգի վրա։
4. Սոցիալ-քաղաքական հարաբերություններում «կլիենտիզմը» որպես հիմնական ախտանիշ.
Արդի քաղաքագիտության մեջ հետխորհրդային քաղաքական համակարգերն ընդունված է մեկնաբանել որպես «հովանավորչական նախագահական» (patronal presidentialism) և «հովանավորչական խորհրդարանական» (patronal parliamentarism) կառավարման համակարգեր277, որտեղ տասնամյակների ընթացքում ձևավորված «պատրոն-կլիենտ» հարաբերությունների տրամաբանությունն արտացոլվում է տարաբնույթ սոցիալ-քաղաքական գործընթացներում։ Այս առումով բավական հետաքրքիր օրինակ են ընտրական գործընթացները, որտեղ «ընտրակաշառքն» ունի ամենատարբեր դրսևորումները՝ սկսած դրամական միջոցներից մինչև քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերում։
Հետխորհրդային երկրներին բնորոշ հաջորդ կարևոր հիմնախնդիրը քաղաքական վարչակարգի անձնավորումն է, որը ենթադրում է բազմակուսակցական համակարգի ձևավորում գործառնության կլիենտելիզմի (clientelism) և հովանավորչության (patronage) դրսևորումներով։ Քաղաքականության դերակատարները, գտնվելով մեկնարկային անհավասար պայմաններում, իրականացնում են ռեսուրսների ու ծառայությունների
275 Diamond L., Ill Winds: Saving Democracy from Russian Rage, Chinese Ambition and American Complacency. Penguin Press. New York. 2019, pp. 57-58
276Arsenyan M. Polarization and Hate Speech in Armenia after the Velvet Revolution. Caucasus Watch. 2020. https://caucasuswatch.de/news/2633.html (Assessed19.06.2020)
277 Hale H. Democracy or Autocracy on the March? The colored Revolutions as Normal Dynamics of Patronal Presidentialism. Communist and Post-Communist Studies 39. 2006, pp. 305-329.
91
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
փոխանակում278: Կ[իենտե[իզմի և հովանավորչության վրա հիմնված քաղաքական հարաբերությունները հետազոտվել են «նեոհովանավորչական» (neopatrimonialism) հայեցակարգի շրջանակում, որը ձևավորվել է 20-րդ դարի երկրորդ կեսին ձախողված ժողովրդավարական անցումներին զուգահեռ։ Քաղաքական հարաբերությունների այդ տիպին բնորոշ է «ուղղահայաց սպառնալիքը» կամ «կոմպրոմատը»279։ Այդպիսի քաղաքական համակարգերում ընդդիմադիր կուսակցությունները, գտնվելով ոչ ֆորմալ հարաբերությունների շարունակական ցիկլի մեջ, չեն կարողանում ձևավորել իրենց իրական ընդդիմադիր ինքնությունը։
5. Հետխորհրդային կապիտալիստական հասարակարգի ձևավորումը և դրա հետևանքները.
Հետխորհրդային կապիտալիստական հասարակարգի ձևավորումը տեղի է ունեցել ի հաշիվ ազգային տնտեսությունների հիմնական ակտիվների մասնավորեցման քաղաքականության՝ հանգեցնելով ոչ թե պետական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, այլ օլիգարխիկ համակարգի ձևավորմանը։ Վերջինս իր հերթին խոչընդոտել է պոլիարխիկ ընտրանու ձևավորումը' պետական իշխանությունը կենտրոնացնելով խոշոր սեփականատերերի ձեռքերում («властесобственность»280)։
Մասնավորեցման քաղաքականությունը փոխառվել էր Արևմտյան Եվրոպայի երկրներից (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա) դեռևս 1980-ական թվականներին281։ Ուշագրավ է այն, որ նշյալ երկրների փորձառությունը ներառում է թե՜ դրական և թե՜ բացասական նախադեպերը, որոնք սակայն հաշվի չառնվեցին հետխորհրդային ընտրանիների կողմից։ Հետխորհրդային մոդելի մասնավորեցման քաղաքականությունը, ինչպես նաև գլոբալ աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի փոխակերպման միտումներն առաջացրին բաշխման ճգնաժամ և էլ ավելի խորացրին սոցիալական բևեռվածությունը։ Վերջինս իր հերթին ունեցավ բացասական ազդեցություն ժողովրդավարության որակի վրա։ Այս առումով հատկանշական է քաղաքագետ Ա. Պշևորսկու դիտարկումը, ըստ որի՝, բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի անգամ «մեկ քայլ» անկումը մեծացնում է ժողովրդավարության «վախճանի» հավանականությունը282: Արդի քաղաքագիտության մեջ լայնորեն
ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ ժողովրդավարական կառավարման մոդելի հաջողման մասին կարող ենք խոսել առավելապես տնտեսապես զարգացած երկրների պարագայում, քանի որ անձի սոցիալ-տնտեսական մրցունակությունը պայմանավորում է քաղաքական համակարգի կայունությունը և ժողովրդավարության որակը։
Այս տեսանկյունից հատկանշական է 2011 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Happiness: Towards a Holistic Definition of
278 Eisenstadt S. N., Roniger L. Patrons, Clients and Friends. Interpersonal Relations and the Structure of Trust in Society. Cambridge University Press. 1984, pp. 47-48.
279 Ledeneva A. V. How Russia Really Works: The Informal Practices That Shaped Post-Soviet Politics and Business. Ithaca: Cornell University Press. 2006, pp. 58-63.
280 Հղումն ըստ՝ Рябов А. Постсоветские государства: дефицит развития на фоне политикоэкономического многообразия. Тупики постсоветского развития: поиск выходов. Вестник института Кеннана в России. Выпуск 23. М.- 2013, С. 7-18. https://www.imemo.ru/files/F ile/ru/publ/2013/V estnik-23.pdf (Дата доступа: 20.06.2020)
281 Гаврилин Е. В. Приватизация государственного сектора экономики в странах с развитой и развивающейся экономикой // СРРМ. 2014. №1 (82). https://cvberleninka.ru/article/n/privatizatsiva-gosudarstvennogo-sektora-ekonomiki-v-stranah-s-razvitov-i-razvivavuschevsva-ekonomikov (Дата доступа:
20.06.2020)
282 Հղումն ըստ՝ Diamond L. Breaking Out of the Democratic Slump. Journal of Democracy. Volume 31. 2020, pp. 44-45. Adam Przeworski et al., “What Makes Democracies Endure?” Journal of Democracy 7 1996, pp. 39–55.
92
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
Development» բանաձևը283, որը որպես երկրի զարգացման ցուցանիշ է դիտարկում ոչ թե համախառն ներքին արդյունքը, այլ համախառն ազգային երջանկությունը (gross national happiness)։ 2012 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց «Wellbeing and Happiness: Defining a New Economic Paradigm» հայեցակարգի մեթոդաբանության և փիլիսոփայության համաձայն' բնակչության մեկ շնչի հաշվով երջանկության ցուցանիշն ունի անմիջական ազդեցություն սոցիալականացման ու վերասոցիալականացման, սոցիալական անվտանգության, պետական ու քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահության, քաղաքական մասնակցության ակտիվության, քաղաքական երկխոսության, ինչպես նաև ընտրական մշակույթի որակի վրա։ Ըստ 2020 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցի284' Հայաստանը զբաղեցնում է 116-րդ, իսկ Արևեյյան գործընկերության երկրների (Մոլդովա (70), Բելառուս (75), Ադրբեջան (89), Հայաստան (116), Վրաստան (117), Ուկրաինա (123) մակարդակով՝ 4-րդ հորիզոնականը։
Եզրակացություն
Ամփոփելով հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ հիմնախնդիրները շարունակում են պահպանել իրենց արդիականությունը նեոքաղաքականության համատեքստում՝ խոչընդոտելով ժողովրդավարական համախմբման գործընթացին։ Հնարավոր չէ միանշանակ հավաստել, թե նշյալ հիմնախնդիրներից որն է առաջնայինը կամ արդյո՞ք դրանց հնարավոր լուծման եղանակները ԽՄ ժողովրդավարացման տեսանկյունից կհանգեցնեն բավարար նախադրյալներով մշակութային ստատուս-քվոյի ձևավորմանը։ Սակայն ակնհայտ է այն, որ ներկայացված հիմնախնդիրները մի կողմից արտացոլում են «ստրուկտուրալիստական» և «դերային» գործոնների փոխպայմանավորվածությունը, մյուս կողմից շեշտադրում են արժեքաբանական հիմնախնդիրների գերակայությունը ժողովրդավարական անցումից համախմբում գործընթացներում։
Հաշվի առնելով վերոգրյալը' կարծում ենք, որ նեոքաղաքական զարգացումների համատեքստում ԽՄ ժողովրդավարացման գործընթացն անհրաժեշտ է դիտարկել մի կողմից քաղաքական համակարգի «ստրուկտուրալիստական» ու «դերային» գործոնների սիմբիոտիկ փոխազդեցության, մյուս կողմից քաղաքացիական ներուժի գնահատման տեսանկյունից։ Վերջինս արդիական է դարձնում խորհրդարանի գործառութային արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ փոխակերպելով խորհրդարանի մասին մեր ավանդական պատկերացումները և դիտարկելով ԽՄ-ն որպես ժողովրդավարության որակի ցուցիչ։
283 Happiness: Towards a Holistic Approach to Development. Draft Note. 2012.
https://www.un.org/esa/socdev/ageing/documents/NOTEoNHAPPINESSFINALCLEAN.pdf (Assessed
20.06.2020)
284 World Happiness Report 2020. https://happiness-report.s3.amazonaws.com/2020/WHR20.pdf (Assessed 20.06.2020)
93
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
THE ISSUES OF DEMOCRATIZATION OF PARLIAMENTARY CULTURE OF THE REPUBLIC OF ARMENIA IN THE CONTEXT OF NEOPOLITICS
MAGDA ARSENYAN
Public Administration Academy of RA, Political Processes and Institutions, International Relations, Ph.D. Student,
Yerevan, Republic of Armenia
The article aims to substantiate the reciprocal nature of the establishment of parliamentary culture and democratic consolidation considering it within the framework of symbiotic interaction of the “structuralist” and “role” factors of the political system. This approach makes it possible to assess the cultural status quo in order to differentiate the axiological and institutional preconditions of parliamentary culture in the process of overcoming the issues of democratic transition.
The task of the research is to present the main issues of the processes of democratic transition and consolidation of the post-Soviet countries, including the Republic of Armenia, which determine the models of functioning of political institutions, as well as the dynamics of the development of consciousness and the behavioural models of the society in time and space.
In the course of the study comparative, classification and coordination methods of political science were used.
As a result of the study the conclusion was drawn, that the presented issues have maintained their actuality in the context of neo-politics determining the formation and reproduction of appropriate behavioural models of the political elite and the society. These issues emphasize the dominance of the axiological factors and make the assessment of the civic potential an imperative in the processes of democratic transition and consolidation.
The latter actualizes the need to raise the functional efficiency of the parliament transforming the traditional ideas regarding the role of the parliament and considering the parliamentary culture as an indicator of the quality of democracy.
Key words: parliamentary culture, political culture, cultural status quo, democratic consolidation, neo-politics, color revolutions, post-soviet inertia.
ПРОБЛЕМЫ ДЕМОКРАТИЗАЦИИ ПАРЛАМЕНТСКОЙ КУЛЬТУРЫ В КОНТЕКСТЕ НЕОПОЛИТИКИ В РА
МАГДА АРСЕНЯН
аспирант, выпускник Академии публичного управления Республики Армении по специализации «Политические процессы и институты, международные отношения», г. Ереван, Республика Армения
Целью статьи является обоснование взаимодополняющего характера процессов становления парламентской культуры и демократической консолидации в рамках симбиотическиого взаимодействия структурных и акторно-ориентированных факторов политической системы. Такой подход позволяет оценить культурный статус-кво для дифференциации аксиологических и институциональных предпосылок демократизации парламентской культуры.
94
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
Наша задача - представить характерные для постсоветских стран, в том числе и для Республики Армения, основные проблемы процессов демократического транзита и консолидации, которые предопределяют модели функционирования политических институтов, а также динамику развития сознания и моделей поведения общества во времени и в пространстве.
В ходе исследования были применены сравнительный, структурный и классификационный методы политической науки.
В результате исследования мы пришли к выводу о том, что представленные проблемы продолжают сохранять свою актуальность в контексте неополитики, обусловливая формирование и воспроизведение соответсвующих поведенческих моделей политической элиты и общества. Эти проблемы четко демонстрируют преобладание аксиологических факторов и обращают оценку гражданского потенциала в императиво в процессах демократического транзита и консолидации. Последнее актуализирует необходимость повышения функциональной эффективности парламента, трансформируя традиционные представления о роли парламента и рассматривая парламентскую культуру как показатель качества демократии.
Ключевые слова: парламенсткая культура, политическая культура, культурный статус-кво, демократическая консолидация, неополитика, цветные революции, постсоветская инерция.
95