Научная статья на тему 'ՄԱՐԴՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ '

ՄԱՐԴՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Текст научной статьи по специальности «Гуманитарные науки»

CC BY
0
0
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Գրիգոր Նարեկացի / «Մատեան ողբերգութեան» / նորպլատոնականություն / կատարելություն / ինքնաճանաչողություն: / Gregory of Narek / Book of Lamentation / Neoplatonism / perfection / self-consciousness.

Аннотация научной статьи по Гуманитарные науки, автор научной работы — Ա.Գ. Ապրեսյան

Ուսումնասիրությունը նվիրված է աշխարհի և մարդու ընկալման` Գրիգոր Նարեկացու հայեցակետի քննությանը: Գրիգոր Նարեկացու աշխարհընկալման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի աստվածաճանաչողության և մարդու աստվածացման գաղափարը: Անտիկ և քրիստոնյա տեքստերի զուգահեռման, մարդու ինքնաճանաչողության ու մարդասիրության, ներքին և արտաքին մարդու ներդաշնակության ուսումնասիրմամբ՝ բացա հայտվում են այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց շնորհիվ մարդը Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ դառնում է բարձրագույն արժեք:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PROBLEM OF HUMAN PERFECTION IN THE WORK OF GREGORY OF NAREK

The study examines the point of view of Gregory of Narek on the perception of the world and man. The worldview of Gregory of Narek has a peculiar meaning in the idea of the knowledge of God and the deification of man. By comparing ancient and Christian texts, studying human self-con sciousness and humanity, and the harmony of the inner and outer man, the principles and approaches are revealed, thanks to which a person becomes the highest value in the work of Gregory of Narek.

Текст научной работы на тему «ՄԱՐԴՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ »

АРМЕНИСТИКА

DOI 10.24412/cl- 37222-2023-2-402-409

ՄԱՐԴՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ա Գ Ապրեպան

Մատենադարան – Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

An-Apresian@mail. ru

ԱՄՓՈՓՈՒՄ

Ուսումևասիրութ]ուևը նվիրված է աշխարհի և մարդու ընկալման' Գրիգոր Նարեկացու հայեցակետի քննությանը: Գրիգոր Նարեկացու աշխարհընկալման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի աստվածաճաևաչողությաև և մարդու աստվածացման գաղափարը: Անտիկ և քրիստոնյա տեքստերի զուգահեռման, մարդու ինքնաճանաչողության ու մարդասիրության, ներքին և արտաքին մարդու ներդաշնակության ուսումնասիրմամբ բացա-հայտվում են այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց շնորհիվ մարդը Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ դառնում է բարձրագույն արժեք:

Հիմնաբառեր Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», նորպլատոնականություն, կատարելություն, ինքնաճանաչողության

Ներածություն

Տարբեր ժամանակների հեղափոխությունները, ընդվզումները, անկախության համար մղվող պատերազմները մարտահրավեր են նետում մարդկությանը փորձության ենթարկելով մարդուն: Այդ իսկ պատճառով մեծ մարդասերների ու մտածողների ստեղծագործությունների կենտրոնում մարդն է: Վերածնունդը հայ իրականության մեջ սկզբնավորվել է Գրիգոր Նարեկացու երկերով, և նա առաջիններից մեկն էր միջնադարում, որ դիմեց մարդկային ներաշխարհի բացահայտմանը: Ձեռագրերի լուսանցային ու հիշատակարանային հարյուրավոր նշումներում, դիտումներում ու բացատրություններում, որ թողել են միջնադարյան գրիչներն ու մեկնիչները Նարեկացուն բնորոշել են որպես սուրբ ու երանելի վարդապետ,

իսկ նրա ստեղծագործությունը «հոգեեուագ մատեաե», «հոգեշունչ մա֊ տեան», «հոգեպատում գիրթ» [1, 179]: Մինչդեռ 20֊րդ դարի և հետագա ուսումնասիրողները ընդգծել են նաև նրա հոգեբանի հանճարը, մարդու հոգեկան աշխարհը բացահայտելու վարպետությունը «Որքան խորունկ հոգեբան է Նարեկացին եւ ներկուռ աստուածաբան» [2, 9]: 10֊րդ դարի սո֊ ցիալ֊քաղաքական, հոգեբանական֊մշակութային հակասությունների խռովահույզ դարում ապրող Գրիգոր Նարեկացուն չէր կարող չհետա֊ քրքրել մարդու ճակատագիրը: Նա իր գլխավոր «Մատեան ողբեր֊ գութեան» երկում ամբողջացնում և խտացնում է մարդու ողբերգությունը, մարդկային հոգևոր փորձն ու ներքին պատմությունը և, հիմք ընդունելով մարդասիրական գաղափարները, փորձում է համամարդկային խնդիր֊ ներ լուծել:

Աշխատանքի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ անդրադարձ է կատարվում ժամանակակից աշխարհում կարևոր մի շարք

\ ռ

խնդիրների արդյո ք մարդն իր հույսով, հավատով ու սիրով կարող է

ռ

ինքնահաստատվել և ինքնադրսևորվել, թե պայմանավորված հանգա֊ մանքներով կարող է հեռանալ մարդու հիմնական էությունից արարել, ստեղծել, ինքնաճանաչողությամբ ու ներդաշնակությամբ ապրել: Եվ սույն ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, թե ըստ Գրիգոր Նարեկացու

ռ

ո րն է մարդու էությունը, մարդասիրության գաղափարն ու մարդուն կա֊ տարյալ դարձնելու ուղին, որոնք կարևոր ու արդիական են նաև այսօր: Առաջնորդվել ենք «Մատեան»֊ի բնագրի և դրա մասին ստեղծված գրականության համադիր քննության ու պատմահամեմատական վերլու֊ ծության մեթոդներով: Մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները ա) անտիկ և քրիստոնյա տեքստերի զուգահեռմամբ ուսումնասիրել և բացահայտել մարդուն, բ) ընտրված օրինակների միջոցով պարզել մարդու ինքնաճա֊ նաչողության ու մարդասիրության հասնելու եղանակները, գ) դիտարկել, թե ինչպես ներքին և արտաքին մարդու ներդաշնակությամբ մարդը կա֊ րող է մոտենալ կատարելատիպին:

Աշխատանքի հիմնական բովանդակությունը

Գրիգոր Նարեկացու բարոյագիտական հայացքները, թեև ձևավորվել են անտիկ և քրիստոնյա տեքստերի զուգորդմամբ, գրականությամբ, ժողովրդական կենսակերպով և իր անձնական փորձով, այդուհանդերձ 10֊րդ դարը բնորոշվել է աստվածակենտրոնությունից դեպի մարդակենտրոնություն անցումով: Եվ նրա ստեղծագործությունը գրվել է անհատի և նրա ներաշխարհի բացահայտմամբ: Նա դիտարկել է մարդուն անախ պատմական միջավայրից, աշխարհագրական վայրից, ժամա֊

Սակից, ազգությունից: Սա նոր երևույթ էր, քանի որ միջնադարի պատ-մագեղարվեստական երկերի հեղինակներին չէին հետաքրքրում մարդու անձնական ապրումները, մասնավոր կյանքը, և մարդը պատկերվում էր իրեն բնորոշ վարքագծով, բնավորությամբ, տիպական գծերով [3, 133]: Ժամանակակից աշխարհում մարդու դերի և կատարելության հասնելու խնդիրները, ըստ Գրիգոր Նարեկացու հայեցակետի, քննվում են հետևյալ տեսանկյուններից

1. Անտիկ և քրիստոնյա տեքստերի զուգահեոմամբ ուսումնասիրել ու բացահայտեշ այն մարդուն, որի նպատակն է գտնել Աստծուն նմանվելու, մերձենալու ուղին: Յուրաքանչյուր անհատ, բանականորեն պատ-

\ <օ ռ

կերացնելով իր գոյության իմաստը, հարցնում է ո րն է իր էությունը, ո ւմ

ռ ռ

շնորհիվ, որի պատկերի նմանությամբ և ինչո ւ է գոյատևել ինքը: Այս հարցադրմամբ է նաև «Մատեան»-ում սկսվում մարդու բացահայտումն ու

Հ> Հ> Հ>

ինքնաճանաչումը'«Թէ յո վ եւ յո յր պատկեր եւ վասն ո յր գոյացայ» [1, 423]: Թե իրեն, թե մարդուն հետաքրքրող այս հարցերին հեղինակն անդրադառնում է ես-ի ինքնաճանաչողությամբ: «Մատեան»-ում հանդիպող ես-ի կիրառությունը հաճախ ներկայացվում է բառային գյուտերով, այլաբանություններով, տեսանելի պատկերներով, ժողովրդական բանահյուսության տարրերով, աստվածաշնչյան իրողություններով, քանի որ մարդիկ ի բնե մարմնավոր են և նրանց վրա ազդելու համար հարկավոր են տեսանելի օրինակներ: «Մատեան»-ի մեկնիչների համար նույնպես մարդկային ճշմարտությունն ավելի դյուրին էր ընկալվում, երբ ներկայացվում էր պատկերավոր, գեղեցիկ օրինակներով ու այլաբանորեն «Առանց օրինակի բանն շոյտ գնայ ի մարդոյն, բայց գեղեցիկ օրինակաւ հաստատ մնայ» [4, 31բ]:

ա) Ես-ի գործածությամբ հեղինակն առաջին հերթին ցանկանում էր, որ յուրաքանչյուրը «Մատեան»-ի մեջ տեսներ և զգար իրեն («Սոյն գիր իմովս ձայնիւ, իբր զիս, ընդ իմ աղաղակեսցէ> [1, 599]): Ես-ի դիտարկումը հնարավորություն է տալիս մարդուն ոչ միայն ինքն իրեն տեսնելու, այլև ճանաչելու («Եւ եսխաւար եւ յիմայւ/ Եւ ես համայնիւնչար, ապիկար/ Եւ ես անիշխան շնչոյս ու հոգսւյս/ Եւ ես տաժանաւոր եւ վտանգաւոր/ Եւ ես կաւ անարգութեան, գարշութեաԽ [1, 583]): Սրան զուգահեռ նաև հակառակ կողմն էր ցույց տալիս ինչպիսին է եղել մարդն ի սկզբանե, իսկ ըստ Նարեկացու մարդը ստեղծվել է Աստծո նմանությամբ («Մանաւանդ զի դու լռյս ես եւ յոյս/Դուիսկութեամբբարի, գովելի/Դու տէր ստորիցս եւ երկնից/ Դու բարձրեալ, ի կարեաց զատեալ/ Դու ի վեր քան զկիրս երկիս» [1, 583]):

Ակնհայտ է, որ Գրիգոր Նարեկացին իր ստեղծագործությունը

կառուցել է ըստ նորպլատոնականության գաղափարների զարգացնելով փիլիսոփայության սահմանումները (նմանվել և մերձենալ Աստծուն ըստ մարդկային կարողության, տեսնել մարդկության մեղքերը, խորհրդածել մահվան մասին), որոնք Պլատոնից, Փիլոն Ալեքսանդրացուց, Դիոնիսիոս Արեոպագացուց անցել են Դավիթ Անհաղթին, ապա Նարեկյան դպրոցի ներկայացուցիչներին [5, 19]:

«Մատեան»-ի ստեղծման ճանապարհին հեղինակը մեզ բանալիներ է թողնում իր բնագրերի մեջ թափանցելու համար: Դրանցում կարևոր տեղ են գրավում տեսիլքները որպես երկի ստեղծման գաղափար և սկզբնապատճառ [6, 156]: Նարեկացին դրանք կարևոր է համարում իր և մարդկության հոգևոր փորձի համար: Այդ տեսիլքների արդյունքում ուրվագծվում է մարդը, ինչպիսին, որ նրան ստեղծել է Աստված («Զարդարեցեր բանին, փայլեցուցեր փչմամբ, / Մտաւք ճոխացուցեր, իմաստիւք աճեցու-ցեր, / Զաչս երկրեղէնի քեզ համարձակեցեր//Ո չխորտակեցեր զդաստակ բազկիս, որ անմաքրապէս աո քեզ համբաոնայր» [1, 262-263]): Այս տեսիլքները նման են գաղտնատեսության և կապվում են աստվածային լույսի ներկայության ու մարդկային հոգում դրա ճառագումների հետ: Հեղինակն իր տեսիլքը բարձր է դասում Ավետարանից, իսկ կենդանի հաղորդակցությունը սուրբգրային ավանդությունից: Այդուհանդերձ, նա մեր առջև ամբողջությամբ չի բացում ներքին փորձի այդ գաղտնիքները, այլ միայն նշաններ է ցույց տալիս վախենալով ինքնամեծարման որոգայթներից [6, 160-161] («Զքեզիսկ տեսի հոգացեալ վասնիմ, /Զորչէ աստ գրե-լի, եւ ոչ պատկառեցի» [1, 321]): Ինչպես այս, այնպես էլ հեղինակի յուրաքանչյուր խոսք ուղղված էր իրեն, ուղղված էր նաև մարդուն:

Տեսիլքին հետևում է մերկ ինքնախոստովանանքը, աստվածային տեսիլքների միջոցով նա խարազանում է իրեն, իսկ տեսիլքը ծածկում, թաքցնում է մեղքերի շնորհների տակ («Զայսցբարեաց երախտեաց կաճառս/ Ընդունայնութեան զնացիւք չարաչար ունայնացուցի// Եւ թէպէտ բազում անգամ ծանուցար / Կարկառմամբ ձեռին քո այցեշութեան ձգել զիս առ քեզ, /Ոչ հաւանեցայ...» [1, 264]): Չկա մի մեղք, որ Նարեկացին իրեն չվերագրի («Ամբարտաւանեցայ փոշիսշնչաւոր/Հպարտացայհողս անարգու-թեան, /Բազուկ կառուցի բաժակս մանրելի, / Բարկութեանբոցովցոլացայ տիղմս բանաւոր // Զանարատ հոգիս մարմնոյս փափկութեամբ յաւէտ վտտեցի» [1, 321]): Մեղքերի նկարագրման այս դրվագներում հեղինակի համար կարևոր էր ոչ թե մարդու իրական արարքը կամ մեղքի որոշակիությունը, այլ նրա հնարավոր կերպարանափոխությունը, մեղավորության զգացումը, որն էլ նրան հնարավորություն էր տալու հասնելու կատարելատիպին [3, 135]:

2. Մարդու ինքնաճանաչողությունն ու մարդասիրությունը: «Մատեան ողբերգութեան» երկը, որպես համայնապատում խոստովանություն, անհատականը խտացնում է համամարդկայինի, համամարդկայինը անհատականի մեջ: Անձնականության և անհատականության միասնությունը ևս նոր երևույթ էր միջնադարյան գրականության մեջ, որն արտահայտվում էր ես-մենք նույնականացմամբ: Տարբեր հատվածներում ես ֊ի փոխարեն մենք-ին դիմելն իր մեջ խտացնում է ընդհանրացման բարձրագույն աստիճանը համամարդկայինը: Հեղինակը նույնանում է իր ստեղծագործության հերոսի մարդու հետ, ջնջվում են նրանց միջև սահմանները: Ընդհանուրի և անհատականի այս փոխադարձ կապին են նվիրված «Մատե֊ ան»-ի բազմաթիվ հատվածներ («Ե ս ամենայնն, եւ յի ս ամենեցունն»//«Ի սկզբնահայրն սկսեալ մինչեւ ի սպառումն ծննդոց նորա / Կամայականն յանձնաոութեամբ հաստեցի, եդի/Զիս ամենայնիդ պարտականչարեաց» [1, 534–535]):

Մարդու առաքինության հաջորդ աստիճանը հավատ֊հույս֊սեր եռամիասնությունն է, որը միջնադարյան բարոյագիտության առանցքն է: Ըստ Գրիգոր Նարեկացու չկա հոգու փրկություն առանց հավատի («Եւ սկզբնաւոր ողբերզութեան այսր աղերսանաց/Ջհաւատոցն շինուած կա֊ ոուցից» // «Քանզի Հաւատք քո կեցուցին զքեզ» // «Զամենայն ինչ հնա֊ րաւոր է այնմ, որ հաւատայն» [1, 282–283]): Այս միտքը զուգահեռվում է սուրբգրային հարասությամբ «Հիսուսը կույրերի աչքերին լույս չպար֊ գնեց, մինչև չընդունեց նրանց հավատի երաշխիքը»1: Հավատն առ աստված անբաժան է հույսից և սիրուց: Եվ այս եռամիասնության մեջ Նարեկյան դպրոցում առավել նշանակություն էին տալիս սիրուն, որն, ըստ նրանց, աստվածային զգացմունք էր, հայեցողություն, առանց դրա մեռյալ են մյուս բոլոր պատվիրաններն ու հոգևոր ջանքը: Նարեկացու ստեղծագործության մեջ Աստված ոչ թե հրեշտակասեր է կոչվում, այլ մարդասեր: Եվ այդ սերը մարդու կողմից պետք է վերադարձվի Աստծուն, և ամենակարևորը մարդուն:

Կարևորելով մարդասիրության գաղափարախոսությունը Գրիգոր Նարեկացին մի նոր մակարդակի է բարձրացնում մարդու մասին իր ընկալումները: Նրա մարդասիրությունը հանգում է մարդու բարոյական կերպարի վերափոխմանը սերունդների հերթափոխմամբ, ըստ որի մարդու և մարդկության բարոյական կեցությունը մշտապես գտնվում է Աստծուն ձուլվելու և աստվածանալու շարժման մեջ [3,142-145]:

3. Ներքին և արտաքին մարդու ներդաշնակությունը: Գրիգոր

1 Հմմտ. Հովհան. ԺԱ. 17-44:

Նարեկացու համար մարդը լիարժեք չէր, երբ ներդաշնակ չէին ներքին ու արտաքին մարդը: Հեղինակն իր երկում հաճախ է անդրադառնում պատճառներին ու հետևանքներին: Որպես հակասությունների ու աններդաշնակ կեցության պատճառ նա նշում է նյութի և մտքի անհամատեղելիությունը: Մարդու հոգեբանությունը ոչ մի տեղ այնքան լիակատար չի բա-ցահայտվում, որքան ներքին հակասությունների պայքարում («Պա֊ կասիմք, եւ ոչ պատրաստիմք, / Գեամք, եւ ոչ զգուշաեամք, / Գերիմք, եւ ոչ եւս զգամք» [1, 465]):

Ներքին ողբերգությունը խտանում է մարդու կողմից դեպի մարդն ունեցած դաժան վերաբերմունքից, մարդու նկատմամբ մարդու օտարացումից: Հեղինակի պաղատանք-խնդրանքը կեցության այդ ողբերգությունից ազատագրվելն է: Իսկ հավասարակշռության հասնելու համար նա նշում է ներքին և արտաքին մարդու ամբողջականությունը, այլապես անհատը կլինի անկատար:

Ներքին և արտաքին մարդու, աներևույթ ու տեսանելի բարքերի ներդաշնակությամբ միայն մարդը կարող է մերձենալ կատարելատիպին: Ըստ Գրիգոր Նարեկացու մարդու փրկությունը չի ապահովվում սոսկ պատվիրանների, օրենքների պահպանմամբ ու հետևողական կիրառությամբ, ճգնակեցությամբ ու մարմնական սխրանքներով: Դրան զուգահեռ ուղենշվում է ներքին մարդու մաքրագործության տևական ճանապարհ անցնելու կարևորությունը ներառելով զգայությունների և խորհուրդների մաքրման, ինքնահաղթահարման, ինքնահսկողության տևական վարժանքի սկզբունքները [6, 45-46]:

Արտաքին կենցաղավարության կողքին նա առավել շեշտում է հոգևոր կյանքի նշանակությունը: Հոգևոր կենցաղավարության համար

առանձնացնում է անհատի ներքին կյանքը, հոգևոր ընթացքը, ներքին վարժանքը, ստեղծագործությունը: Նշանակում է, որ բացի տեսանելի մեղքերի ու արատների հաղթահարումից ներանձնացյալը պետք է կենտրոնանա նաև իր մեղքերի, խորհուրդների, խոհաշխարհի ու ցանկությունների վրա, անընդհատ ներքին մաքառումով ու ինքնահաղթահար-մամբ կատարելագործի այն: Նարեկյան դպրոցում այս վարժանքը հոգևոր պատերազմ էր կոչվում [6, 70]: Ներքին և արտաքին մարդու, աներևույթ ու տեսանելի բարքերի ներդաշնակությամբ միայն մարդը կարող է մերձենալ կատարելատիպին: Կատարելատիպին հասնելու համար հեղինակը կարևորում է կամենալն ու կարենալը, ցանկությունն ու դրա իրականացումը, որոնց միջև ընկած է պայքարի ու մաքառման դժվարին ճանապարհ («...կարելոյդ եւ կամելդ է ախորժելի/ Աո միմեանս եկեալ կաբելն ընդ կամելն/ Բարձեալ եղիցի եւ յուսահատութեաեե վհատութիւն ազգաց

մեղաարաց» [1, 593]):

Եզրակացություն

Առաջին անգամ միջնադարյան հայ գրականության մեջ Գրիգոր Նարեկացին իր «Մատեան ողբերգութեան» երկում զորեղ պատկերներով, նկարագրություններով, բառային գյուտերով մարդու կատարելության ուղիներ է նշում: Նա իր ստեղծագործությամբ աստվածային վեհն ու կատարյալը փոխանցում է մարդուն, և մարդու մեջ գեղեցիկը, ճշմարիտը, բարին ու արդարը բարձրացնում աստվածայինի աստիճանի: Նա ձգտում է լուսավորել մարդու հոգին, արթնացնել խիղճը, բացել նրա հոգու աչքը, հետևաբար մարկության հոգու տեսնելու և զգալու: Կատարելության ձգտման այս անվերջ ուղին միայն Գրիգոր Նարեկացու երազանքը չէ, այլև համայն մարդկության: Այդ ուղին անհատի համար սահմանափակված է կյանքի տևողությամբ, բայց հարատև է մարդկության համար, քանի որ իրեն բացառիկ վարպետությամբ Նարեկացին ջնջում է դարերի անջրպետը, մարդկային հոգու իր ճանաչողությամբ հասնում է հոգեբանական այնպիսի բացահայտումների, որոնք իրենց համամարդկային նկարագրով նրան դարձնում են սերունդների հավիտենական ուղեկից:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Նարեկացի Գր. Մաաեաև ողբերգութեաև. աշխատասիրությամբ Խաչատրյան Պ. և Ղադիկան Ա. Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ, 1985, էջ 1123:

2. Ճիւանեան Ն (Հորոյ) Նարեկը և իւր աշխարհաբար թարգմանութիւնը. Կ. Պօլիս, տպ. Յ. Մատր^սնան, 1905, էջ 48:

3. Ղազինեան Ա. Գրիգոր Նարեկացի. բանաստեղծական արուեստը. Եր., Անթիլիաս-Լիբանան, 1995, էջ 264:

4. Մաշտոցի անվան Մատենադարան. ձեռ. Հմր 4618:

5. Թամրազյան Հ. Գրիգոր Նարեկացին և ևորպլաաոևակաևություևը. Եր., Նաիրի, 2004, էջ 440:

6. Թամրազյան Հ. Նարեկյան դպրոցը. Եր., «Հայաստան», 1999, էջ 236:

ПРОБЛЕМА ЧЕЛОВЕЧЕСКОГО СОВЕРШЕНСТВА В ТВОРЧЕСТВЕ ГРИГОРА НАРЕКАЦИ

А. Г. Апресян

Матенадаран — научно-исследовательский институт древних рукописей имени Месропа Маштоца

АННОТАЦИЯ

В исследовании рассматривается точка зрения Г ригора Нарекаци на восприятие мира и человека. Мировоззрение Г ригора Наркаци имеет своеобразное значение в идее богопознания и обожествления человека. Путем сопоставления древних и христианских текстов, изучения человеческого самосознания и человечности, гармонии внутрен-

него и внешнего человека выявляются принципы и подходы, благодаря которым человек становится высшей ценностью в творчестве Г ригора Нарекаци.

Ключевые слова: Григор Нарекаци, «Книга скорбных песнопений», неоплатонизм, совершенство, самосознание.

THE PROBLEM OF HUMAN PERFECTION IN THE WORK OF GREGORY OF NAREK

A. Apresyan

Matenadaran — Mesrop Mashtots Research Institute of Ancient Manuscripts

ABSTRACT

The study examines the point of view of Gregory of Narek on the perception of the world and man. The worldview of Gregory of Narek has a peculiar meaning in the idea of the knowledge of God and the deification of man. By comparing ancient and Christian texts, studying human self-consciousness and humanity, and the harmony of the inner and outer man, the principles and approaches are revealed, thanks to which a person becomes the highest value in the work of Gregory of Narek.

Keywords: Gregory of Narek, Book of Lamentation, Neoplatonism, perfection, self-consciousness.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.