Научная статья на тему 'ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԶԻ ՄԻՋՈՎ. ԷԼՊԻՍ ԿԵՍԱՐԱՑՅԱՆԻ "ՈԳԻՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ" (ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹԻՈՒՆ) ԷՍՍԵՆ'

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԶԻ ՄԻՋՈՎ. ԷԼՊԻՍ ԿԵՍԱՐԱՑՅԱՆԻ "ՈԳԻՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ" (ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹԻՈՒՆ) ԷՍՍԵՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
43
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Էլպիս Կեսարացյան / այլաբանություն / արևմտահայ գրականություն / 19-րդ դարի երկրորդ կես / էսսե / պատմություն / ֆենոմենոլոգիա / աշխարհաքաղաքական փոփոխություններ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Համբարձումյան Նաիրա

Ուսումնասիրության նպատակը արևմտահայ կին հեղինակ Էլպիս Կեսարացյանի՝ 1861-1863 թվականներին Կ. Պոլսում հիմնադրած ու հրատարակած «Կիթառ» հանդեսում (աշխարհում առաջին հայալեզու հանդեսը «կանանց մասին կանանց համար»՝ «Հրավէր հայկազն օրիորդաց» նշանաբանով) տպագրած «Ոգին Հայրենասիրութեան» (Երևակայութիւն) (1862) էսսեի մեկնությունն է: Մեր խնդիրը էսսեի համատեքստում 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ գրականության մեջ կանանց հիմնախնդիրների ու պատմական ժամանակաշրջանի՝ որպես պատմահասարակական, բարոյահոգեբանական ու գաղափարագեղագիտական ամբողջության դիտարկումն է: Կիրառել ենք ֆենոմենոլոգիական (իմաստաբանական ու տիպաբանական ընթացակարգը, առանձնահատկությունները, դերը, նշանակությունը ազդեցության ոլորտները սոցիալ-հասարակական ու քաղաքական կյանքում, հասկացման մեթոդաբանությունը) պատմահամեմատական (ավանդական արժեքների ու կողմնորոշումների վերանայումը, գրական զարգացումների հետագիծը) մեթոդները: Էլպիս Կեսարացյանի «Ոգին Հայրենասիրութեան» (Երևակայութիւն) էսսեն ամփոփում է հեղինակի ազգային ինքնության գիտակցությունը գեղագիտական հղումները, որոնք նա փոխկապակցում է պատմահասարակական, բարոյահոգեբանական ու իրավաքաղաքական հիմնահարցերին: Ուսումնասիրությունը կարևոր է արդիական ոչ միայն Էլպիս Կեսարացյանի ստեղծագործության համակարգման, այլև հայագիտության մեջ կանանց հիմնահարցերի քննության տեսանկյունից:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

JOURNEY THROUGH A DREAM: ELPIS KESARATSYAN’S "THE SPIRIT OF PATRIOTISM" (IMAGINATION) ESSAY

The aim of this study is the interpretation of women’s issues in the 19th century Western Armenian literature, in particular in Elpis Kesaratsyan’s “The Spirit of Patriotism” (Imagination) essay, an Armenian female author who edited (and published in) “The Guitar” - the first Armenian language journal “about and for women” with a slogan “An Invitation for Armenian Young Women” in 1861-1863 in Constantinople. In this study (in the context of the essay) we looked at the women’s issues in the Western Armenian literature of the second half of the 19th century and the historical period (as a historical and social, moral-psychological and ideological-aesthetic unity). In this study phenomenology (semantic and typological procedure, peculiarities, role, significance and spheres of influence in socio-political life, methodology of understanding), and historical-comparative (traditional revision of values and orientations, trajectory of literary developments) methods were used. It can be councluded that Elpis Kesaratsyan's essay "The Spirit of Patriotism" (Imagination) summarises the author's awareness of national identity and aesthetic references, which she connects with the historical and social, moral-psychological and legal-political issues. The present study is relevant not only in terms of systematizing the work of Elpis Kesaratsyan, but also in terms of examining women's issues in Armenology.

Текст научной работы на тему «ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԶԻ ՄԻՋՈՎ. ԷԼՊԻՍ ԿԵՍԱՐԱՑՅԱՆԻ "ՈԳԻՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ" (ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹԻՈՒՆ) ԷՍՍԵՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, LITERATURE STUDY, ЛИТЕРАТУРОВЕДЕНИЕ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԶԻ ՄԻՋՈՎ.

ԷԼՊԻՍ ԿԵՍԱՐԱՑՅԱՆԻ «ՈԳԻՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ» (ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹԻՈՒՆ) ԷՍՍԵՆ*

ՀՏԴ 82 DOI: 10.52063/25792652-2021.2-172

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԱԱբեղ/անի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն nairahambardzum yan@yahoo. com

Ուսումնասիրության նպատակը արևմտահայ կին հեղինակ Էլպիս Կեսարացյանի' 1861-1863 թվականներին Կ. Պոլսումհիմնադրած ու հրատարակած «Կիթառ» հանդեսում (աշխարհում առաջին հայալեզու հանդեսը «կանանց մասին և կանանց համար»' «Հրավէր հայկազն օրիորդաց» նշանաբանով) տպագրած «Ոգին Հայրենասիրութեան» (Երևակայութիւն) (1862) էսսեի մեկնությունն է:

Մեր խնդիրը էսսեի համատեքստում 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ գրականության մեջ կանանց հիմնախնդիրների ու պատմական ժամանակաշրջանի' որպես պատմահասարակական, բարոյահոգեբանական ու

գաղափարագեղագիտական ամբողջության դիտարկումն է:

Կիրառել ենք ֆենոմենոլոգիական (իմաստաբանական ու տիպաբանական ընթացակարգը, առանձնահատկությունները, դերը, նշանակությունը և ազդեցության ոլորտները սոցիալ-հասարակական ու քաղաքական կյանքում, հասկացման մեթոդաբանությունը) և պատմահամեմատական (ավանդական արժեքների ու կողմնորոշումների վերանայումը, գրական զարգացումների հետագիծը) մեթոդները:

Էլպիս Կեսարացյանի «Ոգին Հայրենասիրութեան» (Երևակայութիւն) էսսեն ամփոփում է հեղինակի ազգային ինքնության գիտակցությունը և գեղագիտական հղումները , որոնք նա փոխկապակցում է պատմահասարակական, բարոյահոգեբանական ու իրավաքաղաքական հիմնահարցերին:

Ուսումնասիրությունը կարևոր է և արդիական ոչ միայն Էլպիս Կեսարացյանի ստեղծագործության համակարգման, այլև հայագիտության մեջ կանանց հիմնահարցերի քննության տեսանկյունից:

Հիմնաբառեր՝ Էլպիս Կեսարացյան, այլաբանություն, արևմտահայ գրականություն, 19-րդ դարի երկրորդ կես, էսսե, պատմություն, ֆենոմենոլոգիա, աշխարհաքաղաքական փոփոխություններ:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.06.2021թ.:

է 09.06.2021թ., գրախոսվել' 20.06.2021թ.,

տպագրության

172

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

Նախաբան

Հայոց ազգային ինքնության ներքին տիրույթները մշտապես դիտարկեյի են գոյության իմաստի և ճակատագրի էքզիստենցիալության, ազգապահպանման ու ազգակերտման մեծ նախագծի ու հարցերի, դրանց պատասխանները որոնելու և գտնելու մեջ, որոնք լրջորեն դրսևորվեցին ինչպես 18-19-րդ դարավերջին, այնպես էլ 20-րդ դարասկզբին ու այսօր: Սույն երևույթը իր արտահայտությունն է գտնում հատկապես, երբ հայոց ազգը հայտնվում է ազգային ինքնությանն ու գոյությանը սպառնացող իրավիճակներում, երբ նրա ճակատագիրը վերացականությունից թանձրանում է գոյաբանական խնդիրների և յինել-չյինելու հարցերի տիրույթում:

19-րդ դարի երկրորդ կեսին Կ. Պոլսում հայ մտավորականությունը դժգոհ էր օսմանյան բռնապետության ռեժիմից ու քաղաքականությունից, թեպետ նկատվում էին սոցիալ-հասարակական, քաղաքական, կրթական, մշակութային էական տեղաշարժեր: Եվրոպական համալսարններում կրթություն ստացած, լուսավորության ու հասարակական առաջընթացի գաղափարներով ոգևորված ու տարված հայ մտավորականությունը (կին, թե տղամարդ) կարևոր գործունեություն էր ծավալում գրականության, մամուլի, կրթության, ինչպես նաև սոցիալ-հասարակական տարբեր ոլորտներում: Սակայն դեռևս 1850-60-ական թվականներից մամուլի, կրթության և այլ բնագավառներում ձևավորվել էր կայսերական գրաքննությունը, որն իր ողջ թափով սահմանափակում էր Օսմանյան Թուրքիայում ապրող հպատակ ժողովուրդների (ազգային փոքրամասնությունների) ազատարար գաղափարները՝ զրկելով նրանց ստեղծագործ մտածողությունից, բռնանալով կամքին՝ «Կողմնակի վերահսկողության ենթարկվելով գրատպության օրենքի (1857 թ.) շրջանակներում, Թուրքիայում թերթերն ու ամսագրերը իրավական կանոնարկման առանձին բնագավառ դարձան այն ժամանակից, երբ հրապարակվեց մամուլի մասին օրենքը (1864 թ.): <...>

Գրաքննությունը որակական փոփոխություններ ապրեց 1860-1870-ական թթ., երբ է'լ ավելի սրվեցին հակասությունները մի կողմից հպատակ ժողովուրդների և բռնակալության, մյուս կողմից' վերջինիս և կայսրությանը սպառնացող տերությունների միջև» (Խառատյան 5-6)1: Ուստի երբ բռնապետությանն ընդդիմացող ազգային ինքնագիտակցությունը, ազգային-ազատագրական ու գաղափարաբանական

տրամադրությունները իրենց արտահայտությունն էին գտնում թուրքական մամուլում, գրաքննությունն առավել կատաղի դրսևորումներ էր ունենում և ուղղվում հատկապես մտավորականության դեմ (Խառատյան): Չնայած այս ամենին' որքան էլ զարմանալի է, Օսմանյան Թուրքիայում, հատկապես Կ. Պոլսում ակտիվ էր նաև ազգային փոքրամասնությունների (այստեղ՝ հայերի) կին մտավորականների հասարակական գործունեությունը: Կանայք հետևողականորեն նպաստում էին կրթության ու

դաստիարակության, ազգային ինքնության գիտակցման, իրավունքի ու ազատարար այլ գաղափարների տարածմանը: Արևմտահայ մամուլի հասարակական-քաղաքական ու մշակութային արժեբանական համակարգերում կարևորվում էին սոցիալ-տնտեսական, իրավական, ազգային և քաղաքական գիտակցությունն ու դրանց դրսևորումները, որոնք խորապես ազդում էին օսմանյան կայսրության վարած ներքին ու արտաքին քաղաքականությունների վրա:

1 1864 թ. Դեկտեմբերի 31-ին հրապարակված մամուլի օսմանյան օրենքը, որը

բավականաչափ լիբերալ կողմեր ուներ, արդեն 1867 թ. Փետրվարին փոխարինվեց անհամեմատ անհանդուրժող և խիստ' Ալիի որոշմամբ: Որոշումը փաստորեն սառեցնում էր ընդունված օրենքը, ուղղվում Թուրքիայում մամուլի ամեն մի ազատության դեմ և իրավական նորմերը փոխարինում ոստիկանական կամայականություններով (Խառատյան 5-6):

173

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

Էլպիս Կեսարացյանը և «Կիթառ» հանդեսը

1861 թվականին գրող, լրագրող, հրապարակախոս և առաջին հայ կին խմբագիր Էլպիս Կեսարացյանը1 հիմնում ու խմբագրում է «Կիթառ»2 ամսօրյա հանդեսը, որի առաջին համարը տպագրվում է 1862 թվականի օգոստոսի մեկին Կ. Պոլսում: Երևույթը մեծ ու լուրջ հեղափոխություն էր ոչ միայն օսմանյան բռնապետության մեջ ապրող մտավորական հայ տղամարդկանց ու կանանց, այլև սուլթանական գրաքննության համար: «Կիթառը» պոլսահայ և ընդհանրապես աշխարհում առաջին հայալեզու հանդեսն էր՝ «կանանց մասին և կանանց համար»՝ «Հրավէր հայկազն օրիորդաց» նշանաբանով։ Հանդեսի խմբագրուհին իր հոդվածները ստորագրել է «Էլպիս Կեսարացեան Ե. Կ. Տ. Հայկուհի»։ Առաջին համարի հրապարակումից հետո «Կիթառը» լույս է տեսնում ընդամենը յոթ ամիս: Տպագրվում է միայն վեց համար: Ինչո՞ւ «Կիթառ»3 և ո՞րն է հանդեսի նպատակը հարցերին բազմաթիվ այլ ուղեկցող տեսակետների հետ Կեսարացյանը պատասխանում է «Յառաջաբանում», որում, որպես առաջնորդող երկխոսություն, դիտարկում է ազգասիրության, ազգօգուտ գործերին, հայ տիկնանց ու աղջիկների դաստիարակությանը, էթիկական ու բարոյական չափանիշներին, գեղագիտությանն առնչվող հարցեր՝ կարևորելով կրթությունը, որն այս պարագայում նաև եվրոպական քաղաքակիրթ մոտեցումների ու ճաշակի ձևավորման ենթատեքստ ունի: Հանդեսի առաջնորդողում Կեսարացյանը հայ տիկնանց և օրիորդներին ուղղորդում է դեպի ազգասիրության ու հայրենասիրության կարևորագույն գաղափարները, տեղեկացնում «ազգը յուզող խնդիրներու» և «բացուած բանավէճերուն» շուրջ կանանց տեսակետներն ու մտքերը հրապարակայնորեն արտահայտելու քաջության և իրավունքի մասին. «Այսու դիտմամբ յանձն առած եմ այս ԿԻԹԱՌ անուն ամսաթերթին հրատարակման գործադիր լինիլ, որով ոչ թէ մեր փանաքի գրիչը ’ի հրապարակ հանել կը ցանկամք, այլ մեր սիրելի ընկերակցաց սրտից քաջալերութիւն և խրախոյս տալ որ զօրանան ուսման և կրթութեան մէջ: Հանդիսիս նիւթերը պիտի ըլլան Օրիորդաց դաստիարակութիւն, բարոյական և բանասիրական յօդուածներ, Հայրենասիրութեան յորդորանք, Ազգային երգեր, պատմութիւն, ոտանաւորներ և առակներ: Սոյն անուամբ պատշաճ սեպած եմ կոչել, որ «Կիթառը» իւր մեղմ եղանակաւ պիտի հնչէ ուսումնասէր Տիկնանց և Օրիորդաց փափուկ զգացմանց Ազգասիրութեան և ուսման սէրը, կրթութիւն, քաղաքավարութիւն, և համարձակութիւն հանդերձ պարկեշտութեամբ, արթնութիւն շահավոր գործերու մէջ, և ժրութեամբ փոյթ ունենալ օրիորդաց անշուք վիճակը կրթութեան գեղեցիկ ձիրքերով բարեզարդելու: Եւ թէ' Կիթառիս լարերը քաջ ներդաշնակութիւն չունենան այլ հայրենի և Ազգուն սէր հնչելու համար գուցէ ախորժելի ընծայի ընկերակցացս» («Ընկերութեան օգտակարութիւնը» 1:12):

Դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին Կեսարացյանը արտահայտում էր մտքեր ու գաղափարներ, որոնք շրջադարձային էին իր և հայոց մտավորականության կյանքում: Կեսարացյանը ստեղծագործում էր գրական տարբեր ժանրերում' էսսեներ, բանաստեղծություններ, աֆորիզմների նշանակություն ունեցող իմաստուն մտքեր և

1 Կեսարացյան (Տողրամաճյան) Էլպիս - ծնվել է 1830 թվականին Կ. Պոլսում: Նա առաջին կին լրագրողն էր և առաջին խմբագիրը, իսկ «Կիթառը»' «կանանց մասին և կանանց համար» առաջին հայերեն հանդեսը Կ. Պոլսում: Կրթությունը ստացել է Օրթագյուղի և Պեշիկթաշի հայկական դպրոցներում: 1879թ. հրատարակել է «Նամականի առ ընթերցասէր հայուհիս» ժողովածուն: 1872 թվականից որպես ուսուցչուհի աշխատել է Մաքրուհյաց վարժարանում: Աշխատակցել է պոլսահայ մամուլին:

2 «Կիթառ»: Հանդէս ամսօրեայ: 1862-1863, Կ. Պոլիս: Հրավէր Հայկազն օրիորդաց: Խմբ.-տնօրեն' Ե. Կ. Տ. Հայկուհի (Էլիպս մայրապետ Տողրամաճյան-Կեսարացեան): Տպ. Ռ. Յ. Քիւրքճեան:

3 Ենթադրելի է, որ կիթառը նմանեցրել են կնոջ մարմնին, իսկ նրա մեղմ հնչյունները' կնոջ ձայնին:

174

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

գաղափարներ: Ե. Կ. Տ. Էլպիս Տողրամաճյան-Կեսարացյանը «Կիթառ» հանդեսի բոլոր վեց համարներում տպագրել է իր «Ոգին հայրենասիրութեան» (Երեւակայութիւն), «Ընկերութեան օգտակարութիւնը», «Իրաւունքը ի գործ դնելը յանդգնութիւն չէ», «Դաստիարակութիւն օրիորդաց» էսսեները, որոնցում նա սոցիալ-հասարակական ու քաղաքական անհավասար մրցակցության դրսևորումների և դրանց պատճառների դիտարկմանը զուգահեռ անդրադառնում ու քննում է կին - տղամարդ իրավահավասարության հնարավոր չափանիշները և արժեհամակարգային

իրացումները, կատարում է կնոջ կրթության, դաստիարակության և իրավունքների հիմնահարցերը բարձրաձայնող ներքին իմաստաբանական հղումներ («Ոգին հայրենասիրութեան» (Երեւակայութիւն), «Ընկերութեան օգտակարութիւնը», «Իրաւունքը ի գործ դնելը յանդգնութիւն չէ», «Դաստիարակութիւն օրիորդաց»): Կեսարացյանը անդրադառնում է նաև կնոջ՝ կրթության ու դաստիարակության միջոցով զարգանալու ուղիների, սոցիումում նրա դերակատարման, նշանակության, սոցիալ-հասարակական կյանքում սեռերի ազատության ու հավասարության գաղափարներին՝ արժևորելով դրանք ազգային առանձնահատկությունների տիրույթում: Կեսարացյանը հիմնավորում է նաև հայ կնոջ ինքնության, իրավունքի, կին-տղամարդ իրավահավասարության և երկու սեռերի գրական լեգիտիմությունը՝ բացահայտելով կրթության ու գիտելիքի, ինչպես նաև ժառանգականության իրավունքի պահպանման ու փոխանցման անհրաժեշտությունը: Կեսարացյանի՝ որպես հայ կնոջ ինքնադրսևորման, ինքնիրացման, անձնական փորձառության հնարավոր տարաբևեռ հատկանիշների բացահայտմանը զուգահեռ՝ հստակվում է գաղափարը, թե պատմությունն ուսումնասիրելը օգտակար է բոլորին:

Կիթառի այլաբանական պատկերումով Էլպիս Կեսարացյանը բացահայտում է հայոց դարավոր պատմության ազատաբեր կամքը՝ անցյալի սերունդների փորձով մարդուն գիտելիքով զինելու գաղափարը, որը հնարավոր է միայն ներքին կենսական ուժի՝ Ոգու միջոցով, որը, ըստ հեղինակի, աննյութեղեն արժեքների, մարդկային իդեալների ու նպատակների իրագործման ոլորտն է ու նաև պայմանավորում է զգայականությունը, մտածողությունը, գիտակցությունն ու կամքը՝ դառնալով մարդու կենսականությունը ապահովող սկիզբը, որը միաժամանակ դիտարկելի է փիլիսոփայության ու լեզվահոգեբանության տիրույթներում:

Կեսարացյանը մտքով վերանում է առօրեականությունից և գիտակցում բարձրագույն արժեքները, թեպետ փիլիսոփայական մարդաբանությունը մարդու մասին տեսությունը դիտարկում է ոգու, հոգու և մարմնի փոխգործակցության ու միասնականության տիրույթներում: Ըստ Ֆրոյդի՝ մարդկային հոգու բոլոր վեհ դրսևորումների հիմքում անգիտակցական մղումներն ու հակումներն են, քանզի մարդու կյանքը ոչ այլ ինչ է, քան մշտական պայքար գիտակցական ու անգիտակցական աշխարհների միջև: Եվ մարդը հաճախ անգիտակցաբար իր հակումներն ուղղում է հոգեկանի ամենախորքերը՝ արգելափակելով դրանք (Фрейд 126-148), որոնք, սակայն, չեն անհետանում և որոշ ժամանակ անց վերածվում են հոգևոր էներգիայի աղբյուրի, որտեղ միտքը գերազանցում է երևակայությանը և որտեղ կյանքը լի է հակասություններով: Ոգին կյանքի անտեսանելի ուժն է և կենդանություն է հաղորդում, կյանք է տալիս մարմնին, մարմինն առանց ոգու, առանց կյանքի ուժի մեռնում է ու վերադառնում է հողին:

Էլպիս Կեսարացյանի «Ոգին Հայրենասիրութեան» (Երևակայութիւն) էսսեի ներքին տիրույթում գործում են «Ոգին Հայրենասիրութեան», «Անմահութեան Ոգին», «Ոսկետունկ արմատը», «Հայրենեաց անմահ ՈԳԻՆ» թաքնագրված մետաֆորները, որոնց միջոցով էլ հեղինակը ստեղծում է անձնավորված պատկերներ: Իրերը, երևույթները, նույնիսկ մարդու ֆենոմենը ձեռք են բերում այլաբանությամբ վերացարկվող գաղտնագրված իմաստներ, և տեքստի գաղափարաբանական

175

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

հայեցակարգը ամբողջանում է այն պատկերների միջոցով, որոնք տեքստում սնվում են առասպելաբանական աղբյուրից:

Ճամփորդություն երազի միջով

Էլպիս Կեսարացյանի «Ոգին հայրենասիրութեան» էսսեի փիլիսոփայական հղումները Ոգու կենսական ուժը ստանալու, հետագայում այն պահպանելու և հաղորդելու տիրույթում են, քանզի հեղինակը ձգտում է կայուն և անփոփոխ արժեքների: Էսսեի ներքին իմաստաբանական տիրույթը Էլպիս Կեսարացյանը ստեղծում է առասպելադիցաբանական տարրերի՝ տեսիլքի ու երազի այլաբանական հղումներով, ըստ որոնց՝ երազի և իրականության միջոլորտում առանձնանում է հոգեբանական ներտիրույթը և հիմնավորվում իմացաբանական հատկանիշների ուսումնասիրությամբ: Ըստ Կեսարացյանի՝ աստվածաորոնման ու մարդաորոնման ճանապարհներն անքննելի են, քանի դեռ Աստված է գտնում մարդուն և ոչ թե մարդը Աստծուն, և քանի դեռ կա Արարիչը, որ էսսեում հայտնվում է աստվածային շնորհը՝ ՆՈՒԱԳԱՐԱՆԸ, հեղինակին նվիրող ծերունու կերպարով՝ «Մէկ մ’ալ յանկարծ տեսայ վեհ և պատկառելի կերպարանք մը. սպիտակափայլ զգեստով. կերպարանքը մարդոյ էր, և ուսոց վրայ օդաճեմ՝ բազուկներ ունէր. դէմքը քաղցր և միանգամայն պատկառելի, մէկ ձեռքը ՏՈՒՄԱՐ մը առած և միւսը ՆՈՒԱԳԱՐԱՆ մը կրելով դէպ ’ի ինձ կը մօտենար. բայց մէկեն ’ի մէկ ուզեցի հեռանալ, իսկ նա ազդու ձայնով մը գոչեց ինձ, ո'վ ես դու, պատասխանեցի, դողալով, դուստր մի եմ Հայկազեան. ժամանակէ մը ’ի վեր անօգնական կը թափառիմ հոս. հառաչանքներս զուր տեղ ամայի ձորերուն մէջ կը հնչեն. երբէք մէկը չկայ իմ ձայնիս լսող. հայրենի տունս առատ բարութեամբ [ի է. և ես աստ սովամահ կըլլամ. ըսի, և հառաչանքներս հեղձուցին ձայնս» («Ոգին հայրենասիրութեան» 1:3): Մարդու՝ որպես գաղտնիքի որոնման ճանապարհին փոխվում է հեղինակի վերաբերմունքը գրականության գոյաբանական օբյեկտի՝ նույն մարդու հանդեպ՝ ներքին գաղափարաբանական ու իմաստաբանական բացահայտումների արդյունքում ձևավորելով նրա ինքնագիտակցության, ինքնաճանաչման և տեքստի ներքին տիրույթում հոգևոր միջուկի ընդլայնման կոլիզիան:

«Ոգին հայրենասիրութեան» էսսեի ներքին տիրույթում ամփոփվում է հեղինակի հռետորաբանությունը, այլաբանական պատկերներն ուղեկցվում են այլասացությամբ և ուղղակիորեն միտվում տեքստի գաղափարաբանական միջուկին գաղտնագրված ենթատեքստ հաղորդելուն: Աշխարհն ընկալվում է որպես տեքստ, և տեքստը ընթերցվում է առաջադրվող նշանների ու աստվածաշնչյան մետաֆորների (և ոչ միայն) մեկնությամբ՝ Օձը, Աղավնին, Կիթառը, Կույսը, Ծերունին, Ոգին Հայրենասիրության, Անմահության Ոգին, Ոսկետունկ արմատը, Հայրենյաց անմահ ՈԳԻՆ, որոնք մշտապես այլասացության տիրույթում են: Աղավնու և Օձի մետաֆորները ունեն հատուկ պաշտամունքային-ծիսակարգային գործառույթներ և սակրալության տիրույթում են: Աղավնին խորհրդանշում է խոնարհություն, մաքրություն ու հավատարմություն և բազմիցս (ինչպես և օձը) հիշատակվում է Աստվածաշնչում: Հեղինակի ըմբռնումները պայմանականորեն ձևավորվում ու առնչվում են աստվածաշնչյան ու

առասպելաբանական այլաբանություններին՝ իմաստաբանական անսպասելի լուծումներ հաղորդելով տեքստին: Այս համատեքստում նշնք, որ ստոիկները Հոմերոսին անվանում էին այլաբանության հիմնադիր, իսկ քրիստոնյա աստվածաբանները այդպիսին դիտարկում էին Աստվածաշունչը, թեպետ հին ժամանակներում այլաբանության ավանդույթն ամրապնդվում էր հունական արվեստում՝ արևելյան գաղափարների զգալի ազդեցությամբ:

«Ոգին Հայրենասիրութեան» (Երեւակայութիւն) էսսեում այլաբանությունն ու այլասացությունը առնչվում են նաև դիցաբանական ու աստվածաշնչյան իրողություններին, որոնցում հեքիաթն ու առեղծվածը զուգորդվում են չար-բարի, աղավնի-օձ, թշնամի-բարեկամ բինար բևեռներով՝ «Երբ Աղաւնեակս շքեղ դալարեաց

176

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

վրա ճախրելով իւր բերկրական ձայները կը հնչէր, բազմադարեան թշնամի Օձը յանկարծ թմրութէն սթափվելով' սկսաւ աւելի նախանձով ուռիլ և փքանալ, և խորհեցաւ եղեռնագործութեան փորձ մը ալ կատարելու. Թիւթեց բազմաց աչքերը և լսելիքները, որք մէկէն ’ի մէկ թշնամի կարծելով զայն, սկսան խեթիւ նայիլ և արհամարհել և օձին թելադրական ձայնով շարժեցան մահաձիգ նետեր արձակել վրան» («Ոգին հայրենասիրութեան» 6:42):

Այլաբանական պատկերներով է Կեսարացանը ստեղծում նաև ԿԻԹԱՌԻ (մշակութաբանական) խորհրդանիշը, որը էսսեում դիտարկելի է որպես կնոջ գոյաբանության և իգական սկզբի, իմաստության ու գործնականության խորհրդանիշ (տեքստ' տեքստի ներսում)' «Այն ատեն ձեռքի ԿԻԹԱՌԸ ինձ յանձնեց, ու գնա ըսավ զայս հնչելով զանոնք արթնցուր, այդ արուեստը նուրբ է ըսի, մատունքս յարմարութիւն չունին ներդաշնակելու. ուստի կասկածելի է ինձ այդ պաշտօնը. ապա զիս խրախուսելով ըսաւ. ա'ռ այս, մի' վհատիր, ես քեզ պաշտպան կըլլամ այսուհետև. կազդեմ սիրալիր ձայնս ականջիդ, և քո մատունքդ կը վարժեցնեմ նորա եղանակներուն. դու ե'լ և փութա' պաշտօնդ կատարել: Ապա գոհութեամբ նուէրը ընդունեցի. սիրտս զօրացաւ անձս կազդուրեցաւ, և ուրախութեամբ ըսի իրեն, բարերարդ իմ, ո'վ ես դու, որ զթշուառս կը մխիթարես, պատասխանեց. Ոգին Հայրենասիրութեան եմ, որ իմ սեպհական գաւառներուս մէջ կը շրջիմ միշտ փառքերս խնդրելու: Երբոր այս ձայնը լսեցի նորա սիրոյն սիրտս յափշտակուեցաւ, և նոր ոգւով վառուած փութացի գրկախառնիլ իւր հետ. բայց Նա իւր օդաճեմ բազուկները շարժեց դէպ ’ի Մասեաց գագաթը սաւառնելով ամպերուն մէջ ծածկեցաւ» («Ոգին հայրենասիրութեան» 1:3-4):

Էսսեում կնոջն առնչվող գոյաբանական և էութաբանական տարաբնույթ հարցերը տեղափոխվում են բովանդակային տարբեր հարթություններ: Կիթառը Բանի (խոսքի) փոխակերպություն-մետաֆորն է, կիթառը փոխակերպված Բանն է, որի հեղինակը գիտակցում է՝ «Ի սկզբանէ էր Բանն. և Բանն էր առ Աստուած, և Աստուած էր Բանն: ...Եւ Բանն մարմին եղեւ և բնակեցաւ ’ի մեզ»1 (Աւետարան ըստ Հովհաննէսի, Գլ Ա: 1-5): Ուստի դրույթը, թե մարդը գաղտնիք է, ամրապնդվում է, քանի որ տեքստը ներքին տիրույթում թաքցնում է կնոջ գենետիկական գաղտնանյութը: Հետևաբար

պատահական չէ բնության ու բնական գենեզիսով տրվող մարդ-բնություն փոխհարաբերությունների ներքին ու անտեսանելի շղթան, որ ձևավորվում է ժառանգականությամբ և առնչվում իրականությանը:

«Ոգին հայրենասիրութեան» էսսեում Կեսարացյանը իրերն ու երևույթները ուղղում է դեպի նշանաբանության տիրույթ (տեքստի ամեն միավոր նշանի տիրույթում է), քանի որ գործառվող մետաֆորները կազմում են տեքստ-հեղինակ-ընթերցող տեսանելի առնչությունների ամբողջական համակարգը, գաղտնագրում են սեփական սահմանները և որոշակի իրավիճակներում ենթադրում են իմաստաբանական տարբեր նշանակություններ, որոնք ստեղծվում են հեղինակի գիտակցության ներքին տիրույթում և ըմբռնվում ընթերցողի հոգևոր ընկալումներում:

Կեսարացյանը ընդգծում է նաև հոգեկանի միջակայքային կարևորությունը' որպես ուղեղի և նյարդային համակարգի արդյունք, քանզի մշտապես իրականության վերարտադրության և ընթացքի տիրույթում է և պատասխանատու է կնոջ հոգեֆիզիոլոգիական ներդաշնակության ու առողջության համար, իսկ դրանից բխող իմացությունը' զգայականի ու տրամաբանականի փոխներգործության: Ուստի

հնարավո՞ր է հեղինակի' որպես գոյաբանական սուբյեկտի մարդաբանական ու փիլիսոփայական ըմբռնումներում որոնել երևակայությամբ տրվող իրականությունը, որն ուղղորդում է դեպի ներտեքստաբանական փոխանցումների միջոցով ստեղծվող ու

1 Ծան.-Յուն. Լաւ բն. №№ 3-4-ի տակ ունեն. Ամենայն ինչ նրանով եղաւ. Եւ առանց նրան չեղաւ ոչինչ: Ինչ որ եղել է, կեանք էր նրանում:

177

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

գաղտնագրվող աշխարհ-տեքստը, որով պայմանավորում է մշակութաբանական հնարավոր ազատագրումն ու զարգացումը' «Եդեմական բուրմունքներով երկրին բոյսերը կը պարարէին. անդաստանը դարմանող մշակներն էին առույգ պատանիներ, որոնց հզոր գործիքները ուսոց վրայ բարձած ճակատնին յոդ կաթիլներով զբաղած էին երկիրը բարեզարդելու. ոմանք հասկերուն բարիքները շտեմարանները հաւաքելու կը պարապէին. ոմանք դեռահաս տունկերը մշակել և ոմանք դեռ անմշակ երկիրները պարարտացնելու. մէկ կողմը կար պատկառադէմ ծերունեաց պառակ մը՝ որք իրենց պաշտօնէն դադրած երիտասարդ մշակները ’ի գործ կը խրախուսէին» («Ոգին հայրենասիրութեան» 1:3): Պարզվում է' հնարավոր է, ինչպես մարդու մեջ

մարդկայնության գաղափարի որոնումը, որ մարդաբանական փիլիսոփայության տիրույթում է, ինչպես ներքին հոգևոր էույթը, որ մարդու ներսում է, քանզի ամեն ոք անկրկնելի է յուրովի: Եվ եթե ելնենք դրույթից, թե բոլոր մարդիկ էություն են և անձ (Гурджиев), ուրեմն մարդու էությունը նրա բնավորությունն է (հոգեբանական արձագանքների հանրագումարը), որը ձևավորվում է վերջինիս կենսագոյության ընթացքում և չի փոփոխվում այնքան ժամանակ, քանի դեռ անձը հասարակության բարոյական սկզբունքների արտաքին պատյանն է՝ գիտելիքներ, հմտություններ, կենսականոններ, թեպետ հին հույները (Ясперс 199-218) մարդուն դիտարկում էին որպես տիեզերքի մանրակերտ, իսկ անտիկ աշխարհում մարդն ըմբռնելի էր որպես փոքր տիեզերք մեծ տիեզերքում (տիեզերք՝ տիեզերքում), որում գործում են բնության բոլոր օրինաչափությունները, և որ մարդը, որպես տիեզերքի կամ բնության մանրակերտ, նույնպես հավակնում է օրինաչափությունների:

19-րդ դարի երկրորդ կեսին հայ սոցիումը (վեր)ապրում էր սոցիալական և հասարակական-քաղաքական բարդագույն ճգնաժամ և ըստ Կեսարացյանի' տվյալ ժամանակաշրջանի առավել ահագնացող ու անհանգստացնող կողմերը հնարավոր է ըմբռնել որպես սոցիալական սուբյեկտ' «Անտառին բոլորտիքը շրջելու ատենս կաղնիի հովանիին տակ տեսայ օրիորդաց խումբ մը. Որք թփոց տերևներուն վրայ յեցեալ խոր քնոյ մէջ կննջէին: Յայնժամ ըսաւ ինձ. Ահագնա կաղնիին տակ ննջող ընկերներդ կոչէ, ձայն տուր անոնց, քեզ օգնական թող ըլլան, և միատեղ' ձեր պաշարները պատրաստեցե՜ք» («Ոգին հայրենասիրութեան» 1:3):

Կեսարացյանի գեղագիտական ըմբռնումները որպես համակարգ տեսանելի են հոգեվիճակային այլասացությունների ու բարոյականության բացարձակությունն ու քաղաքական, սոցիալ-հասարակական իդեալները պատկերող այլաբանությունների տիրույթներում. ունեն գաղտնագրված քաղաքական ենթատեքստ: Կեսարացյանը դժվարությամբ է ընդունում հայոց ճակատագրին առնչվող ողբերգական իրադարձություններն ու իրողությունները, այդ պատճառով իր մարդաբանական -փիլիսոփայական հայացքները և ազգային ճակատագիրը նա հստակեցնում է բարի գործերի համակարգում: Սույն գաղափարը դիտարկելի է նաև ինքնաճանաչման տիրույթում, քանզի գրականությունը գրողի աշխարհընկալման մեդիումն է, նրա լեզվի չգրված սահմանը, այլակողմլուսանցքը: Ուստի այն, ինչ շրջանակում է գրականությունը, թույլատրում է տեսնելու հեղինակի մեկ այլ գաղտնագիրը' երկխոսությունը' «Հեծեց Երկիրը դարձեալ բազում ժամանակ մառախլապատ ամպերուն տակ գազանաց կոխ, և թշնամեաց պատսպարան ըլլալով, որոյն մէջ Անմահութեան Ոգին չէր դադրէր եթերական եղանակներով արթնութեան ձայնը հնչել Երկրին բնակիչներուն, որոց շատերը տարագիր էին իրենց սեպհական վայրագ, և ոմանք օձին թովչական ձայնին տենչավոր' անզօր էին ժառանգաւոր երկրին փառքը խնդրելու» («Ոգին հայրենասիրութեան» 1:3): Սույնով բացահայտվում է հեղինակի աշխարհայացքը, մտածողությունը, երևակայությունը, արժեհամակարգը. հայոց աշխարհին ու ազգին առնչվող խոհափիլիսոփայական ու այլաբանական պատկերներում ընդհանրացվում են նրա ըմբռնումներն ու պատկերացումները:

178

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

«Ոգին հայրենասիրութեան» էսսեն գրված է էպիստույար ժանրով: Հեղինակի հիշողությունների ու երազի շղթայական անցումներով իրականանում է լեզվի, հաղորդակցության, գաղափարների փոխներթափանցման բարդ գործընթացը, որը ձևավորվում ու փոխանցվում է հեղինակի գիտելիքների, փորձի, լեզվական հնարքների, տեխնիկայի միջոցով և ընթերցողի ուշադրությունը ուղղորդում է դեպի տեքստի գաղափարաբանական շարքերը: Սույն երևույթները պայմանավորված են

մշակութաբանական մարտահրավերներով, որոնց առանցքը լեզուն է, քանի որ տեքստի ինքնուրույնությունը պակաս կարևոր չէ, քան հեղինակի մտադրությունը՝ մարդկայնության բացահայտման և աշխարհաքաղաքական փոփոխությունների համակողմանի ուսումնասիրության տիրույթներում, և տեքստի՝ որպես մշակութաբանական պահեստարանի ու գաղափարախոսության, ընկալումը, քանի որ մարդու ինքնության հարցերն ինքնին գոյություն ունենալ չեն կարող կամ օտարված չեն երբևէ, և մարդը, որպես սուբյեկտ, կրում է արարչի ու արարչականի հնարավոր ազդեցությունը: Սույնը հեղինակի մեթոդաբանությունն է նաև:

Կեսարացյանը գաղտնագրում է լինելությունը և մարդու մեջ մարդու որոնման ընթացքում հայտնագործում է սոցիալական ու քաղաքական հակադրությունների ամբողջությունը, որ դիտարկեյի է շահերի բախման (պարադոքսալ կոլիզիայի) տիրույթում, քանզի մարդն առանձնանում է անցյալի հիշողությունը կրելու և պահպանելու շնորհով, իսկ հիշողությունն ունիվերսալ է՝ որպես նրան բնութագրող հիմնական հատկանիշ: Էլպիս Կեսարացյանի «Ոգին հայրենասիրութեան» էսսեն իրադարձությունների ու դրանց հուզականության (հեղինակային ընկալումների) համատեքստում միտում է նաև պատմագրության տիրույթ, որի ներքին օղակներում հայոց պատմությունն է՝ որպես գաղափարաբանական ու տրամաբանական զարգացումների շղթա՝ «Նոյն պարարտ երկրին վայելչութիւնը սիրտս յափշտակեց և ձայն ուղղեցի ո'վ էք դուք և ո՞ր երկիրները կը դարմանեք, պատասխան տուին. Հայկազեան որդիներն ենք, և ասոնք մեր հայրենի երկիրները են՝ որ բազում ժամանակաւ թափուր դաշտից նման բոլորովին իրենց պայծառութենէն զուրկ անշքու մէջ կը հեծէին. ահա այժմ մեր հայրենեաց անմահ ՈԳԻՆ կը կոչէ զմեզ ծաղկեցնել մեր առատ բարութիւնները վայելել: Եւ ես գոչեցի. ո՜հ հաճելի ինձ այդ երկիրը. առէ'ք անօգնականս ձեր հետ. և ձեր բարեաց բաժին մ’ալ տուէք ինձ գոնէ փրկուիմ՝ սովամահէս: Ձայն տուին ինձ՝ անտառակ մը ցոյց տալով. ահա գնա', քու բաժինդ հոն է, ա'ռ ընկերներդ և քեզ օգնական թո'ղ ըլլան: Ըսի ոտքերս սովեն տկարացած են. ձայնս նուաղած և զօրութիւն չունիմ այդ պաշտոնը կատարել: Եւ խօսքիս մէկ մ’ալ պատասխան չառնելով՝ ելայ դողդողալով անտառին մօտ գացի...» («Ոգին հայրենասիրութեան» 1:3):

Պատմությունը սոցիումների և սոցիալական ինստիտուտների ստեղծման ու զարգացման գործընթաց է, պատմությունը անցյալն ինքնին-ը չէ կամ կորուսյալ անցյալը, այլ հասարակությունների ձևավորման այն համակարգը, որում հատուկ բարքերով, ավանդույթներով ու հիերարխիաներով ապրում և առանձնանում է նրա մեկ օղակը՝ մարդը: Ուստի բարոյական, հասարակական ու քաղաքական ելակետերը, ըստ որոնց այլաբանորեն ձևավորվում է Կեսարացյանի աշխարհըմբռնումը, ընկալելի են որպես պետությանը, հասարակությանը և իրավունքին առնչվող հիմնարար գաղափարներ, որոնք բնորոշ էին տվյալ դարաշրջանի՝ 19-րդ դարի երկրորդ կեսի հասարակական-քաղաքական ու իրավական մտքին՝ «Ալ թշնամին առաւել զօրացաւ անդրէն տիրել Երկրին աներկիւղ, և իւր չարութեան յագուրդը լեցուցած մատնեց Երկիրը յաւիտեան լեռնային գազանաց ձեռք: Ահա աստանօր կարի դառն էր աչքերու բարեշուք Երկրին աւերման աղետալի տեսարանը՝ ուր լուսաւոր Արեւը վերջին հրաժարականը տալով իւր դէմքը թխպագին ամպօց քօղով կը ծածկէր: Դադարեցան այգեաց հովասուն խորշերէն թռչնոց գեղգեղաձայն եղանակները, այլ աղետաբեր գուժից ձայնը դրախտավայր երկրին մէջ տարածեցաւ, լռեցին Մուսայից Օրհնութեան ձայներ, այլ աղետից և ողբոց կոծեր հնչեցին: Հրեշից ժանտաբոյր լեզուաց կը ժայթքէր հուր նեխ, և ծծումբ, որով Երկիրը

179

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

կապականէր, կենդանատունք բոյսերը կսպառէին, բնակչաց շատերը ահաբեկելով զուրկ և անպաշտպան անկան լեռնային թափուր վայրաց մէջ, և օտարացեալ Հայրենի գրկէն անտեսանելի եղան աչքերէ» («Ոգին հայրենասիրութեան» 4:26):

Ըստ Արիստոտելի՝ զգայարաններից ամենակարևորը տեսողությունն (Аристотель) է, որ տարբաժանում է իրերը միմյանցից և փորձառության սահմանում տարբերակում է մտածողությունը, թեպետ մեր կարծիքով՝ արիստոտեւյան շրջանի պոետիկան և միմեսիսը ոչ թե գեղագիտության, այլ էթիկայի տիրույթում էին, քանզի գրականությունը ժամանակ չի գրանցում, այլ պահպանում է հիշողությունը. ահա մարդաբանական գրականագիտության նոր բանաձևը: Գրականությունը համակարգում, գաղտնագրում ու արխիվացնում է անցյալը, ապա վերապրում է այն ներկայում: Սույնի մեջ է գրականության արտոնյալությունը, նրա մարդաբանական-մարդասիրական

օգտակարությունը՝ անցյալի հիշողությունը, որը հաճախ զիջում է՝ ողբերգության արվեստի առավել անբնական տեսակը հաղթահարելով հոգու պատմության համընդհանուր ոգեկոչմամբ, որ ըմբռնելի է որպես դարաշրջանների պատմություն՝ «Կոյսը տխուր Ողջոյնը տալով ըսավ. ահա ՏՈՒՄԱՐ ԱՂԵՏԻՑԸ յիշատակ ըլլա քեզ՝ զոր ’ի սկզբան նուիրեցի. ուշադրութեամբ քննէ զայն և մի դադրի'ր լարերուդ հետ անոր հնչելու. Այն ատեն ՏՈՒՄԱՐ ԱՂԵՏԻՑԸ բացի և տեսայ, որ արեան գունով ներկեալ սիրտ մը նկարուած էր, և երեւակած տեսարաններուս ընդհանուր նկարագիրը կը պարունակէր. Այն միջոցին փոփոխութիւն մը զգացի և մէկէն ’ի մէկ գրասեղանիս առաջը գտնուեցայ» («Ոգին հայրենասիրութեան» 4:43):

Եզրակացություն

Գրականությունն իր ելակետային վիճակում մենախոսական բնույթ չունի, այլ երկխոսական, որը երբեք չի ավարտվում, թեպետ երբեմն հնարավոր է և որոշակի (ժամանակավոր) դադար, երբ զրուցակիցներից մեկը փոխում է նպատակակետն ու վերջնահանգրվանը: Ուստի մտքից վերջնարդյունք շարժումը երևակայության

տիրույթում ենթադրում է միայն հեղինակին ենթարկվող պահը, երբ ասացումը, սեփական շրջապտույտում և միևնույն տարածաժամանակում տիրելով տրվող նյութին ու ինքն իրեն, դառնում է իրադարձական և դիտարկվում է որպես սահմանների հաստատման կամ դրանցից ազատագրման միջոց: Այս առումով 21-րդ դարի գրականագիտությունը ենթադրում է հետազոտություններ, որոնք առնչվում են բոլոր ժամանակներին ու մետաֆիզիկային, որոնք միավորում են փիլիսոփայական ու գրականագիտական մարդաբանությունը և գրականությունը: Այս դեպքում Էլպիս Կեսարացյանի գեղագիտական հղումները և աշխարհայացքը առարկայանում են որպես միջակայք, որը փիլիսոփայության, գրականության ու մշակութաբանական ունիվերսումի հիմնավոր համադրությունների, հեղինակի ինքնության, գաղափարագրական առաջընթացի և կյանքի մեկ այլ կողմի՝ սոցիալ-հասարակական ու իրավական հիմնահարցերի փոխկապակցությունը և կենսականությունը տեսանելի դարձնելու հնարավորությունն է:

Օգտագործված գրականություն

1. Խառատյան, Ալբերտ. Արևմտահայ պարբերական մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908), ՀԽՍՀ ԳԱ. Պատմ. ին-տ, Ե., ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1989:

2. Կեսարացյան, էլպիս. «Դաստիարակութիւն օրիորդաց». «Կիթառ», Կ. Պոլիս, 1862, թիւ 2:

3. —, «Ընկերութեան օգտակարութիւնը», «Կիթառ», Կ. Պոլիս, 1862, թիւ1-2:

4. —, «Իրաւունքը ի գործ դնելը յանդգնութիւնչէ», «Կիթառ», Կ. Պոլիս, 1862, թիւ 1:

5. —, «Ոգին հայրենասիրութեան» (Երեւակայութիւն), «Կիթառ», Կ. Պոլիս, 1862, թիւ 1-6:

180

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

6. Նոր Կտակարան. Աւետարանըստ Հովհաննէսի. Մայր աթոռ Ս. Էջմիածին:

7. Аристотель. Сочинения в четырех томах, Том 1, Акад. Наук СССР, Инст. Философии, Изд. Социально-экономической литературы, Мысль, Москва, 1976.

8. Гурджиев, Грегорий, В поисках Бытия: Четвертый Путь к сознанию. София, 2014.

9. Фрейд, Зигмунд. Воспоминание, повторение, проработка. Методика и техника психоанализа. СПб.: Алетейя, 1998.

10. Ясперс, Карл. «История философии». Сократ, 2003, № 10, С. 199-218.

Works Cited

1. Kharatyan, Albert. Arevmtyan parberakan mamuly’ ev graqnnutyuny’ Osmanyan T’urqiayum (1857-1908)[ Western Armenian periodical press and censorship in Ottoman Turkey (1857-1908)]HKhSH GA. Patmutyan Institut, Yerevan, HKhSH GA Hrat., 1989 [ASSR AS, Institute of History, Yerevan AsSR AS PH 1989].

2. Kesaracyan, E’lpis. «Dastiarakutiun oriordac», [Raising a Lady] «Kitar», K.Polis, 1862, tiv 2 [«Kitar», Constantinople, 1862 N2]

3. --«Y'nkerut'ean ogtakarutiuny'»[The Benefits of Friendship], «Kitar», K.Polis, 1862, tiv 1-2, [«Kitar», Constantinople, 1862 N1-2]

4. «Iravunqy' i gorc' dnely' yandgnut'iwn che'», «Kit'ar'», K. Polis, 1862, t'iv 1 (To follow the right is not audacity", "guitar", K. Polis, 1862, N 1).

5. --«Vogin hajrenasirut'ean» (Erevakayut'yun), [The Spirit of Patriotism (Imagination)], «Kitar», K.Polis, 1862, tiv 1-6, [«Kitar», Constantinople, 1862 N1-6]

6. Nor Ktakaran, Avetaran y'st Hovhannesi [The New Testament, The Gospel of John], Mayr At'or S.E'jmiac'in [The Mother See of the Holy Etchmiadzin]

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

7. Aristotel', Sochinenija v chetyreh tomah, Tom 1, [Essays in four volumes, Volume 1,] Akad. Nauk SSSR, Inst. Filosofii, Izd. Social'no-jekonomicheskoj literatury, Mysl', Moskva, 1976. [Acad. Of Sciences of the USSR, Inst. Philosophy, Ed. Socio-economic literature, Mysl, Moscow, 1976]

8. Gurdzhiev, Gregorij, V poiskah Bytija: Chetvertyj Put' k soznaniju. Sofija, 2014. [In Search of Being: The Fourth Way to Consciousness. Sofia, 2014.]

9. Frejd, Zigmund. Vospominanie, povtorenie, prorabotka. Metodika i tehnika psihoanaliza. [Recollection, Repetition, Elaboration. Methods and Techniques of Psychoanalysis] SPb.: Aletejja, 1998. [St. Petersburg: Aleteya, 1998.].

10. Jaspers, Karl. "Istorija filosofii." [" History of Philosophy."] Sokrat, 2003, № 10, s. 199218. [Socrates, 2003, No. 10, pp. 199-218.]

JOURNEY THROUGH A DREAM: ELPIS KESARATSYAN’S «THE SPIRIT OF PATRIOTISM» (IMAGINATION) ESSAY

NAIRA HAMBARDZUMYAN

Academy of Sciences of Republic of Armenia,

Institute of Literature after Manuk Abeghian,

Ph.D. in Philology, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

The aim of this study is the interpretation of women’s issues in the 19th century Western Armenian literature, in particular in Elpis Kesaratsyan’s “The Spirit of Patriotism” (Imagination) essay, an Armenian female author who edited (and published in) “The Guitar” - the first Armenian language journal “about and for women” with a slogan “An Invitation for Armenian Young Women” in 1861-1863 in Constantinople.

181

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021

In this study (in the context of the essay) we looked at the women’s issues in the Western Armenian literature of the second half of the 19th century and the historical period (as a historical and social, moral-psychological and ideological-aesthetic unity).

In this study phenomenology (semantic and typological procedure, peculiarities, role, significance and spheres of influence in socio-political life, methodology of understanding), and historical-comparative (traditional revision of values and orientations, trajectory of literary developments) methods were used.

It can be councluded that Elpis Kesaratsyan's essay "The Spirit of Patriotism" (Imagination) summarises the author's awareness of national identity and aesthetic references, which she connects with the historical and social, moral-psychological and legal-political issues. The present study is relevant not only in terms of systematizing the work of Elpis Kesaratsyan, but also in terms of examining women's issues in Armenology.

Key words: Elpis Kesaratsyan, allegory, Western Armenian Literature, second half of the 19th century, essay, History, Phenomenology, geopolitical changes.

ПУТЕШЕСТВИЕ СКВОЗЬ СОН: ЭССЕ ЭЛПИС КЕСАРАЦЯН «ДУХ ПАТРИОТИЗМА» (ВООБРАЖЕНИЕ)

НАИРА АМБАРЦУМЯН

старший научный сотрудник института литературы имени Манука Абегяна Академии Наук Республики Армения, кандидат филологических наук, доцент г. Ереван, Республика Армения

Целью данного исследования является интерпретация эссе западноармянской писательницы Элпис Кесарацян «Дух патриотизма (Воображение)» с эпиграфом «Приглашение армянским барышням» (1862), которое было опубликовано в журнале «Китар» («Кифара») - первом в мире армяноязычном журнале «о женщинах и для женщин». Журнал был основан Элпис Кесарацян и издавался в Константинополе в 18611863 гг.

Наша задача - рассмотреть в контексте данного эссе историко-общественную, нравственно-психологическую и идейно-эстетическую целостность «женского вопроса» и исторической эпохи в западноармянской литературе второй половины XIX века. Для достижения поставленной цели нами были применены следующие методы: феноменологический метод (регламентация, специфика, роль, значение и сферы влияния семасиологии и типологии на социально-общественную и политическую жизнь; методология понятий) и сравнительно-исторический метод (пересмотр традиционных ценностей и ориентиров; траектория литературного развития).

В результате исследования мы пришли к следующему выводу: эссе Элпис Кесарацян «Дух патриотизма (Воображение)» обобщает осознание автором национальной самобытности, что проявляется в многочисленных эстетических отсылках, которые она соотносит с социально-общественными и политико-правовыми проблемами. Данное исследование представляется важным и актуальным не только с точки зрения систематизации творчества Элпис Кесарацян, но и в плане анализа «женского вопроса» в арменоведении.

Ключевые слова: Элпис Кесарацян, аллегория, западноармянская литература, вторая половина XIX века, очерк, история, феноменология, геополитические изменения.

182

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.