Научная статья на тему 'Էկրանային մշակույթը որպես տեղեկատվական հասարակության սոցիոմշակութային բնութագիր'

Էկրանային մշակույթը որպես տեղեկատվական հասարակության սոցիոմշակութային բնութագիր Текст научной статьи по специальности «Прочие социальные науки»

CC BY
694
271
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
տեղեկատվական հասարակություն / տեղեկատվական մշա- կույթ / էկրանային մշակույթ / ցանցային մշակույթ / սոցիոմշակութային միջավայր / զանգվածային հաղորդակցություն

Аннотация научной статьи по прочим социальным наукам, автор научной работы — Վարդան Աթոյան, Արփինե Մալքջյան, Սոֆյա Օհանյան

Էկրանային մշակույթը, հանդիսանալով արդյունաբերական հասարակությանծնունդը և կապված լինելով գիտատեխնիկական առաջընթացի հետ, իր դրսևորումնէ ստանում տեղեկատվական հասարակությունում` դառնալով արդիականությանառանցքային մշակութաստեղծ երևույթը: Այս մշակույթը փոխում է ոչ միայնմասնագիտական գործունեության բնույթն ու բովանդակությունը, այլև մարդկանցկենցաղն ու կենսակերպը, մասնակցում նրանց արժեքային կողմնորոշումների ևսոցիոմշակութային պատկերացումների ձևավորման գործընթացին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE SCREEN CULTURE AS A SOCIOCULTURAL CHARACTERISTIC OF THE INFORMATIONAL SOCIETY

The “screen culture” is the child of the industrial society, and since it is connected with the scientific and technological progress, it gets manifested in the information society, becoming a pivotal culture-forming phenomenon of the modernity. This culture changes not only the character and contents of professional activities, but also people’s ways of life. It also participates in the process of forming their values orientations and sociocultural perceptions.

Текст научной работы на тему «Էկրանային մշակույթը որպես տեղեկատվական հասարակության սոցիոմշակութային բնութագիր»

ԷԿՐԱՆԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Վարդան Աթոյաե', Արփինե Մայքջյաե*, Սռֆյա Օհանյաե՝*

Բանալի բաոեր տեղեկատվական հասարակություն, տեղեկատվական մշակույթ, էկրանային մշակույթ, ցանցային մշակույթ, սոցիոմշակութային միջավայր, զանգվածային հաղորդակցություն:

XX դարի վերջին երեք տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած հեղափոխությունը հիմք հանդիսացավ հետարդյու-նաբերական «տեղեկատվական դարաշրջանի» մոդելի ձևավորման և հաստատման համար: Տեխնոլոգիական հեղափոխական փոփոխություններն անդրադարձան նաև հասարակության տնտեսական ու սոցիալական կառույցների վրա. խիստ աստիճանակարգային բնույթ ունեցող սոցիալական հաստատություններին փոխարինեցին ճկուն հորիզոնական «ցանցերը», և, ինչպես պնդում է տեղեկատվական հասարակության գաղափարախոսներից մեկը' իսպանացի սոցիոլոգ Մանուել Կաստելսը, միջազգային գործնական և մշակութային ցանցերի ձևավորումը և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը դարձան փոխկապակցված երևույթներ [1]: Այժմ տեղեկատվական տարածությունը և գլոբալ ցանցերն ամենուրեք են' սկսած խոշոր պետությունների տնտեսությունից մինչև մարդկանց առօրյա:

Ի տարբերություն նախորդ դարաշրջանների' ժամանակակից քաղաքակրթության պայմաններում նոր տեխնոլոգիաների շնորհիվ տեղեկատվության մշակումն ու փոխանցումը վերածվում են անմիջական արտադրողա-

՚ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագրի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու:

՛՛ ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի հայցորդ:

ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու:

47

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

կան ուժի: Ժամանակակից աշխարհում բարձրտեխնոլոգիական արտադրության պայմաններում տնտեսական, քաղաքական, հասարակական և մշակութային գործունեության հիմնական տեսակները կառուցվում են համացանցի և համակարգչային ցանցերի միջոցով, իսկ հասարակության կենսագործունեությունն անմիջականորեն պայմանավորվում է տեղեկատվության զարգացման օրինաչափություններով:

Մարդկության ամբողջ պատմության ընթացքում տեղեկատվական հեղափոխությունները խթանում էին սոցիալական զարգացումը: Երբ հայտնվեց հոդաբաշխ խոսքը և առաջացավ բանավոր շփումը, տեղի ունեցավ տեղեկատվական առաջին հեղափոխությունը: Բանավոր հաղորդակցումը կամ «առաջնային հաղորդակցումն» ունեցավ աննախադեպ նշանակություն' թույլ տալով գալիք սերունդներին փոխանցել կուտակված փորձը, զարգացնել մտածողությունը, կառուցել աշխարհի ճանաչողության, բնության յուրացման տրամաբանական մոդելներ: Արժեքավոր տեղեկատվության առավել արդյունավետ պահպանման ու փոխանցման պահանջմունքը հանգեցրեց տեղեկատվական երկրորդ հեղափոխությանը' գրի առաջացմանը, ինչն արագացրեց տեխնիկական առաջընթացը, սոցիալական զարգացումը. գրի գյուտը դարձավ հոգևոր հեղափոխություն մշակույթի պատմության մեջ: Տեղեկատվական երրորդ հեղափոխությանն է վերաբերում «Գուտենբերգի դարաշրջանը», երբ ստեղծվեց տպագրական մեքենան, ինչը, ըստ կանադացի փիլիսոփա Մարշալ Մաքլյուենի, ծնեց մշակույթի նոր տեսակ' «տեսողության մշակույթը»: Տպագիր խոսքը' որպես զանգվածային հաղորդակցման միջոց, մի կողմից, ստեղծեց մարդուն անհրաժեշտ տեղեկատվության ընտրության նախադեպ, թույլ տվեց այն մեկնաբանել, մյուս կողմից' շրջապատող աշխարհի ճանաչողության առումով էապես ազդեց անհատի մտածողության վրա: «Էլեկտրոնային դարաշրջանի» փուլը, որը սկսվեց XIX դարի կեսերին և զարգացում ապրեց մինչև XX դարի կեսերը, նույնացվում է տեղեկատվական չորրորդ հեղափոխությանը, որն աշխարհը դարձրեց փոխկապակցված, փոխկախ-ված' վերածելով այն «գլոբալ գյուղի»: Բայց այդ դարաշրջանում տիրապետող զանգվածային հաղորդակցության միջոցները ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոցներ էին, այլև, ինչպես նշում է Մ.Մաքլյուենը, «մարդու արտաքին ընդարձակման» [2] միջոցներ էին, որոնք կապում էին սոցիալական տարբեր խմբերի' միավորելով հասարակությունը որոշակի ամբողջու-

48

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաչքջյան

թյ ան մեջ: Մարդու, անհատական ու հասարակական գիտակցությ ան արտաքին ընդարձակմանն է ուղղված ներկայ ումս տեղի ունեցող տեղեկատվական հինգերորդ հեղափոխությունը, որին բնորոշ է զանգվածային հաղորդակցության միջոցների անցումը թվային մուլտիմեդիական միջավայր1:

Տեղեկատվական հասարակությունը' որպես տեխնոսոցիոմշակութային համակարգ, ձևավորում է իր գործունեությանը բնորոշ տեղեկատվական մշակույթ, որը տեղեկատվության ստացման, պահպանման, օգտագործման և փոխանցման բնագավառներում մարդու կենսագործունեության որակական բնութագիրն է: Այն անհրաժեշտ է դիտարկել, մի դեպքում, որպես տեխնոլոգիական, իսկ մյուս դեպքում' որպես սոցիոմշակութային երևույթ: Տեղեկատ-վական-տեխնոլոգիական իմաստով տեղեկատվական մշակույթը որոշակի տվյալներից, խորհրդանիշներից ու տեղեկություններից օգտվելու եղանակն է կամ տեղեկատվությունից օգտվելու գիտելիքը: Սոցիոմշակութային առումով տեղեկատվական մշակույթը տարբեր մշակույթների փոխազդեցությունն ապահովող մեխանիզմների ամբողջությունն է [3, с. 121]:

XX դարի երկրորդ կեսից համաշխարհայնացման գործընթացների հետևանքով նյութական և հոգևոր մշակույթի շատ տարրեր զրկվեցին ազգային առանձնահատկություններից, ձևավորվեց վերազգային համաշխարհային սոցիոմշակութային տարածությունը, զանգվածային մշակույթը ձեռք բերեց նոր բաղադրատարրեր: Նշված հանգամանքները փոխեցին նախորդ դարաշրջաններում ձևավորված աշխարհի կազմակերպման օրենքների կարգը: Ծագումով իտալացի փիլիսոփա և աստվածաբան Ռոմանո Գվարդինին (Գերմանիա) նշում է, որ այդ նոր աշխարհում իրադարձությունները կորցնում են իրենց կարևորությունը: Զանգվածի մարդու համար համարժեք նշանակություն կարող են ունենալ այնպիսի տարիմաստ երկու իրադարձություններ, ինչպիսիք են, օրինակ, հագուստ գնելն ու խորհրդարանական ընտրությունները: Շնորհիվ տեղեկատվության կտրուկ աճի մշակույթը դառնում է խճանկարային, որտեղ, որպես կանոն, բացակայում է պատճառահետևանքային կապերի հստակությունը [4, с. 137]: «Գրքի մշակույթը» փոխակերպվում է «էկրանի մշակույթի», ինչի հետևանքով այն ավելի շատ ազդում է հույզերի, քան բանականության վրա:

1 Մանրամասն տե ս Негодаев И, Информационные революции в истории общества// http://elibrary.lt/resursai/Uzsienio%20leidiniai/DGTU/2006-02/dgtu0602_08.pdf

49

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Էկրանային մշակույթը լիովին դրսևորվում է տեղեկատվական հասարակության կայացման գործընթացում' համալրվելով տեխնիկական նոր միջոցներով և դառնալով արդիականության առանցքային մշակութաստեղծ երևույթը:

Առաջինը, ինչն աչքի է զարնում, երբ դիմում են էկրանային մշակույթի ուսումնասիրությանը, նրա սերտ կապն է գիտատեխնիկական առաջընթացի հետ, որը ստեղծել է տեխնիկական էկրանային հզոր արտեֆակտեր: Էկրանային մշակույթը մարդկային գործունեության արդյունքն է և հայացքների, արժեքների ու գիտելիքների համակարգ, որոնք տարածվում են հասարակության մեջ էկրանային տեխնիկական միջոցների' կինոյի, հեռուստատեսության, համակարգչի, համացանցի, բջջային կապի միջոցով, որն իր բուռն զարգացումն է ստանում հասարակության տեղեկատվայնացման պայմաններում: Այդ մշակույթը հիմնված է էկրանային պատկերների համակարգի վրա, որոնք նմանակում են գործող անձանց գործողությունները և բանավոր խոսքը, որտեղ տեքստերի նյութական կրողն էկրանն է' «դարաշրջանի սրբապատկերը»:

Տեխնիկական արտեֆակտերի կատարելագործմանը զուգահեռ էկրանը կինոյի սպիտակ կտավից վերաճեց էլեկտրոնային հեռուստատեսային խցիկի, դրանից էլ' համակարգչի դիսփլեյի: Այդ էվոլյուցիայի ընթացքում աստիճանաբար, իսկ այսօր ավելի ու ավելի արագ է ջնջվում տարբերությունն իրական իրերի աշխարհի ու նշանների աշխարհի միջև: Մեր օրերում դա հանգեցրել է իրականության հատուկ տեսակի' վիրտուալ իրականությանը կամ կիբեռիրականությանը' համակարգչային էֆեկտներով ստեղծված աշխարհին: Այսպիսով, էկրանային մշակույթի բաղադրիչներն են կինոնկարա-յին մշակույթը, հեռուստատեսային մշակույթը, համակարգչային մշակույթը: Իսկ կիբեռտարածության' համակարգչային հեռահաղորդակցման համակարգերի և նրանցում շրջանառվող տարաբնույթ տեղեկատվական հոսքերի ամբողջության առաջացմամբ ծագել է ցանցային մշակույթը:

Էկրանային մշակույթի նշված բաղադրիչները փոխել են ոչ միայն մասնագիտական գործունեության բնույթն ու բովանդակությունը, այլև կենցաղն ու ապրելակերպը ակտիվորեն մասնակցելով ժամանակակից մարդու արժե-քային կողմնորոշումների և սոցիոմշակութային պատկերացումների ձևավորման գործընթացին:

50

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաքջյան

Հարկ է նշել, որ զանգվածայ ին հաղորդակցությ ան այ դ միջոցներն ընդամենը տեղեկությ ունների տարածման միջոցներ են, և տեխնիկայ ի թողած դրական կամ բացասական ազդեցությունը կախված է նրանից, թե հասարակությունն ու մարդիկ ինչպես են այն օգտագործում, ինչ նպատակների են ծառայեցնում, ինչպես են օգտագործում զանգվածային հաղորդակցության միջոցների, հատկապես հեռուստացույցի և համացաեցի առանձնահատկությունները:

Հեռուստատեսությանը բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

• կցկտուրությունը, խճանկարայնությունը,

• ինտերտեքստուալությունը1,

• բազմակարծիքայնությունը:

Շնորհիվ այն բանի, որ բազմազան հեռուստաալիքների միջոցով մարդը հայտնվում է իր ճաշակին ու տրամադրությանը համապատասխանող «հե-ռուստաաշխարհում», նրա աշխարհընկալումն աստիճանաբար դառնում է հատվածային: Այդ պատճառով իտալացի փիլիսոփա Ումբերտո Էկոն նշում է, որ հեռուսատեսությունը դարձել է ինքնատիպ թակարդ, որից ազատվելու և աշխարհն իր լրիվության մեջ տեսնելու հնարավորություններն ավելի ու ավելի են նվազում [5, с. 134]: Հեռուստատեսության հատվածականությունը դրսևորվում է նաև իրականության սերիական վերարտադրության ձևով: Պարբերաբար կրկնվող թեմատիկ հաղորդումները (լուրեր, երաժշտական շոուներ, քաղաքական մեկնաբանություններ և այլն) նախապես որոշում են մարդկանց կյանքի ռեժիմը: Ըստ նախասիրությունների ու հետաքրքրությունների կապվելով պարբերական հաղորդաշարերին' մարդիկ աստիճանաբար ձևավորում են սոցիալական վիրտուալ հանրույթներ, որոնք որոշ մտածողներ անվանում են «սերիական մշակույթի» հետևանքով ձևավորված «կեղծ սոցիալականություն»:

Հեռուստամշակույթը տեղեկատվությունը հաղորդելիս օգտվում է ոչ այնքան բառերից, որքան պատկերներից դրանով ձեռք բերելով առանձնահատուկ ինտերտեքստուալություն: Եթե տպագրության հայտնագործումից ի

1 «Ինտերտեքստոնալոնթյոնն» եզրը 1967թ. ներմուծել է հետստրուկտուրալիզմի տեսաբան Յուլիա Կրիստևան նշանակելու համար տեքստերի ընդհանուր հատկությունը, որն ամրագրում է նրանց միջև կապերի առկայությունը, որոնց շնորհիվ տեքստերը (կամ դրանց մասերը) կարող են բազմազան միջոցներով ուղղակիորեն կամ անուղղակիո^ն հղում անել միմյանց:

51

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

վեր տիրապետող էր գծային մտածողությունը, ապա հեռուստամշակույթում այն դառնում է խճանկարային։

Ի տարբերություն խճանկարայնության ու ինտերտեքստուալության, որոնք հեռուստատեսության կողմից ստեղծված ու մատուցվող իրականության պարտադիր հատկանիշներն են, բազմակարծիքայնությունը պայմանավորված է տվյալ հասարակարգի գաղափարական ուղղվածությամբ:

Այս առնչությամբ մեծ է հատկապես համակարգչի, մասնավորապես համացանցի դերը: Անկասկած, մեզ տեղեկատվություն մատակարարելով, մեզ տալով այն արդիականացնելու, իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվություն ստանալու, այն արագ մշակելու հնարավորություն համակար-գիչն այս հանգամանքների շնորհիվ դառնում է մարդու գործունեության անփոխարինելի օգնականը: Շատերն այժմ չեն կարող պատկերացնել իրենց գիտական, տնտեսական, ֆինանսական և այլ գործունեությունն առանց հուսալի օգնականի: Բայց չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ համա-կարգիչն, իր հերթին, էական ազդեցություն է գործում մարդու, նրա շփման, մտածողության, լեզվի վրա:

Նշենք, որ համակարգիչը մարդու արհեստականորեն ստեղծած տեխնիկական միջոցն է այն խնդիրների լուծման համար, որոնք ծագում են մարդկանց կենսագործունեության ընթացքում: Այդ պատճառով նա պետք է ենթարկվի մարդուն: Այդ հանգամանքը նշելով Էրիխ Ֆրոմը ձևակերպում է մարդու և համակարգչի փոխհարաբերության հիմնական իմաստը. «Մարդը, այլ ոչ թե տեխնիկական սարքը պետք է դառնա հիմնական արժեք, մարդու օպտիմալ զարգացումը, այլ ոչ թե աշխատանքի առավելագույն արտադրողականությունը» [6, с. 153]:

Աշխատանքը համակարգչով, «շփումը» նրա հետ փոխում են մարդկանց միջանձնային շփման բնույթը, որոշում այդ շփման միանգամայն նոր գծերը: Լինելով բազմագործոն գործընթաց շփումը կատարում է տարբեր գործառույթներ. հաղորդակցային (տեղեկատվության փոխանակում), ինտերակ-տիվ (գործընկերների փոխազդեցություն) և պերցեպտիվ (գործընկերների միմյանց ընկալում և ճանաչում): Երբեմն առանձնացնում են հաղորդակցման տեղեկատվական ձևը, որը ենթադրում է հաղորդագրության փոխանցում միակողմանի, մենախոսական կարգով և հաղորդակցման գործընթացային

52

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաչքջյան

ձևի, այ սինքն հաղորդակցման որպես շփման գործընթացի, իմաստավորում: Դա նշանակում է սուբյ եկտների մասնակցությ ուն, համատեղ գործունեությ ուն և նրանց որոշակի կազմակերպվածություն: «Այդպիսի հաղորդակցումը,- գրում է ռուս գիտնական Ի.Ֆարմանը,- ունի երկխոսության ձև ու հաշվարկված է փոխըմբռնման համար» [7, 286]:

Շփումն էկրանային մշակույթի ոլորտում միջնորդավորված է տեխնիկական միջոցներով։ Իսկ շփման միջնորդավորվածությունը հանգեցնում է նրա մարդկային ձևերի աղքատացմանը, առաջանում է սուբյեկտների օտարում միմյանցից, աճում է միջանձնային կապերի դեֆիցիտը:

Օտարումն, ըստ էության, սոցիալական գործընթաց է, որը բնութագրվում է մարդու գործունեության հարաբերականորեն ինքնուրույն ուժի վերածմամբ, որը տիրում ու ճնշում է նրան: Մարդը կտրվում է իրականության շատ բաղադրիչներից: Համակարգիչը կարող է մարդուն հաղորդակից անել մշակութային մեծ արժեքներին և դրանով իսկ նպաստել նրա մտավոր զարգացմանը: Բայց այն կարող է վերածել մարդուն պարզունակ խաղային ծրագրերի սովորական սպառողի: Վերջին դեպքում տեղի է ունենում մարդու օտարում իսկական մշակույթից և արգասաբեր մտավոր գործունեությունից: Ընդ որում անհատին մատչելի են դառնում համաշխարհային ամբողջ հանրության գործերն ու հետաքրքրությունները, և միաժամանակ նա գտնվում է սոցիալական մեկուսացման մեջ: Նա կարող է իմանալ, թե ինչ է կատարվում Իտալիայում կամ Նիգերիայում և չիմանալ աստիճանահարթակի իր հարևաններին: «Մարդու կապերը դառնում են սպորադիկ. նրանք, մի կողմից, միավորում են բոլոր անհատներին մի մարդկության մեջ, իսկ մյուս կողմից մեկուսացնում, ավտոմատացնում են մարդկանց» [8, с. 31]:

Էկրանային տեխնիկական միջոցների կատարելագործումը, մի կողմից, մեծացնում է անձի այս կամ այն մշակութային արժեքների ընտրության ազատությունը, մյուս կողմից ասես նեղացնում է միջանձնային մարդկային շփումների ոլորտը: Կինոթատրոնում կինոնկար դիտելիս տեղի է ունենում հանդիսատեսների միջև շփում հանդիսասրահի մասշտաբով: Հեռուստատեսությունը նեղացնում է շփման ոլորտը, որպես կանոն, մինչև ընտանեկան խմբի չափերը: Իսկ համակարգիչն օգտատիրոջը մենակ է թողնում, որի ընթացքում անհատը կարող է փոխել մատուցվող տեղեկատվության ձևն ու

53

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

բովանդակությունն իր ճաշակին ու ցանկություններին համապատասխան (էկրանային մշակույթի բաղադրիչների համեմատական առանձնահատկությունները ներկայացված են աղյուսակում).

էկրանային ՄԻՋՈՑՆԵՐ էկրանային ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ԿԻՆՈ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

Օգտատերերի ընդգրկումը Մակրոխումբ Միկրոխումբ Անհատ

Ազատության աստիճանը Սահմանափակված է ցուցադրման տեխնիկայով և բաց է ժամանակի մեջ Հաղորդագրության ժամանակը մոտեցնում է իրադարձության ժամանակին Գլոբալ ցանցի սահմաններում է

Շփման ինտերակտիվության աստիճանը Բացակայում է Սահմանափակ է Գլոբալ է

Սակայն նույնիսկ ինտերակտիվ շփումը շփում է տեխնիկական միջոցի օգնությամբ, և այն չի կարող փոխարինել անմիջական անձնային շփմանը, որի կարիքը մարդիկ միշտ կունենան: Կարելի է նույնիսկ ենթադրել, որ համակարգչային շփումը, ի վերջո, մարդկանց կստիպի գիտակցել անմիջական շփման ողջ հարստությունը: <<Ես համոզված եմ,- ընդգծում է ամերիկացի գործարար, գրող, հասարակական գործիչ Էսթեր Դայսոնն իր «Կյանքը համա-ցանցի դարաշրջանում» աշխատության մեջ,- որ արհեստական խթանման այն ողջ փայլը, որը մեզ առաջարկում է էլեկտրոնային աշխարհը, ի վերջո մարդկանց կստիպի ավելի շատ գնահատել մարդկային միջավայրն ու ուշադրությունը» [3, с. 232]: Բնականաբար, դա չի նշանակում, թե մենք դեն կնետենք մեր համակարգիչներն ու կսկսենք գնահատել միայն մարդկային դեմառդեմ կապերն ավելի բարձր, քան փոխազդեցությունը համակարգիչների հետ: Չի կարելի հակադրել միասնության մեջ գոյություն ունեցող մարդկանց շփման փոխլրացնող ու փոխհարստացնող տարբեր ձևերը:

54

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաչքջյան

Այ ստեղ կարևորն այ ն է, որ տեղեկատվական տեխնիկական միջոցներն իրականացնում են մշակութայ ին արժեքների գրեթե ակնթարթայ ին փոխանցում ասես սեղմելով տարածությունը և արագացնելով ժամանակը: Տեղեկատվությունը փոխանցվում է իրական ժամանակի ռեժիմով օգտատիրոջը հաղորդակից դարձնելով պատմության այն հոսքին, որն ընթանում է հենց այժմ: Սերգեյ Կարա-Մուրզան, ուսումնասիրելով տեղեկատվական տեխնիկական միջոցների ազդեցությամբ մարդկանց գիտակցության փոփոխության հիմնախնդիրը, նշում է, որ «ներշնչման այն անոմալ ուժը, որով օժտված է հեռուստատեսությունը, կկարողանա ախտանշան ծառայել ավելի հիմնարար հիմնախնդրի բացահայտման համար. գիտակցության ու մտածողության տեսակի փոփոխություն, երբ մարդկությունն անցում է կատարում տեղեկատվության ստացման նոր միջոցի ոչ թե թղթից, այլ էկրանից» [9, с. 282]:

Համակարգչով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, հեռախոսով տեղեկատվության սպառումն ավելի ու ավելի է արտամղում ժամանցի, ստեղծագործության, ճանաչողության ակտիվ ձևերը, ձևավորում է մտածողության «կոշտություն», որը մարդկանց զրկում է միմյանց հետ անմիջական շփումից: Անձնական տարածության սեղմումը, կենդանի բնությունից օտարումն առաջացնում են աշխարհի պատկերի պարզեցման ակամա ձգտում, որոշումների ընդունման, պատասխանատվության վախեր:

Այդպիսի մտածողությունը հաճախ տրվում է համակարգչային խիստ ծրագրով, ենթարկվում է ձևական տրամաբանության կանոններին, դառնում է միանշանակ' ասես կորցնելով դիալեկտիկական ճկունությունը: Այն կտրվում է սուբյեկտից, զրկում նրան հուզական զգացմունքներից, ինտուիցիայից: Բնագիտական մոտեցումը փոխարինվում է արհեստական-տեխնի-կական, տեղեկատվական մոտեցմամբ. «Համակարգչային-տեղեկատվական իրականության մեջ անհատի գիտակցությունն արտամղվում է մեքենայի կողմից» [10, с. 65]: Մարդու գիտակցությունն ասես գործառում է երկու աշխարհների բնական-իրական, կենդանի աշխարհի և տեխնիկական, արհեստական աշխարհի միջև: Մարդու ուշադրության դաշտում հայտնվում են ոչ թե նրա համար սովորական իրային-էներգետիկ բնութագրերը, այլ տեղեկատվությունը տրված խորհրդանշանների ձևով, որոնք, գերմանացի փիլիսոփա Սամյուել Լանգեի արտահայտությամբ, ներկայացնում են ոչ թե օբյեկտներ, այլ հանդիսանում են օբյեկտների մասին որոշակի հայեցակարգի

55

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

կրողներ և «մտքի գործիքներ» են: Մարդը շփվում է մեքենայի հետ արհեստական լեզվով: Մարդն իրեն խորհրդանշանայնացնում է տեղեկատվական տեխնոլոգիայի մեջ: Դա կարող է հանգեցնել անհատականության կորստին և անձի ընդհանուր մշակութային մակարդակի նվազմանը:

Այդպիսի մտածողությունը և նրա արդյունքը գիտելիքը, կարելի է անվանել «ապանձնայնացված», քանի որ անձնային գիտելիքը մտավոր ինքնանվիրում է: Տեղեկատվական-տեխնիկական գիտելիքն օժտված է ստույգությամբ ու ճշգրտությամբ ի վնաս հուզականության ու դիալեկտիկական ճկունության: Հասարակության մեջ ձևավորվում է տեխնոկրատական մտածողություն: Մարդկանց բարոյականության ու վարքի մեջ, մշակութային պահանջներում առաջին պլան է դուրս գալիս գործնական օգուտի, նպատակահարմարության չափանիշը: Մարդը դառնում է ավելի ու ավելի օգտապաշտ, հաշվենկատ ի վնաս աշխարհի հուզական ընկալման:

Բնական է, որ մարդկանց մտածողության փոփոխությունն ազդում է նրանց վարքի, պահանջմունքների ու դրանց բավարարման միջոցների, անհատների ողջ կենսակերպի և ամբողջ հասարակության վրա: Այդ հանգամանքը սոցիալապես նշանակալի է դարձնում համակարգչային տեխնոլոգիայի ազդեցությամբ մարդկանց գիտակցության սրբագրման ուսումնասիրությունները: Այսօր կարելի է խոսել մտածողության փոփոխված տեսակի որպես հասարակության համակարգչայնացման գործընթացի արտացոլման արդյունքի մասին: Այն հանգամանքը, որ մենք ԶԼՄ համակարգի միջոցով ստանում ենք կցկտուր ու պատահական տեղեկությունների հոսք և այդ պատճառով հաճախ մնում երևույթների մակերևույթին առանց դրանց քննադատական ընկալման ու խոր իմաստավորման, ֆրանսիացի գիտնական Աբրահամ Մոլին հիմք է տալիս մեր մշակույթն անվանել «խճանկարային» («մոզաիկ»): Մշակույթի առանձին տարրերը կառուցվածք չեն կազմում օժտված լինելով միայն կցման ուժով: Մոլը գրում է, որ «մեր ժամանակներում գիտելիքները ձևավորվում են հիմնականում ոչ թե կրթության, այլ զանգվածային հաղորդակցման միջոցների ազդեցությամբ» [8, с. 45-46]:

Դրա հետ մեկտեղ տեղեկատվական հզոր միջոցներով սպառազինված ժամանակակից համակարգչային մշակույթը նաև դրական ներգործություն է ունենում մարդկանց մտածողության վրա: Այսպես, նրա ազդեցությամբ ժամանակակից մտածողության համար բնորոշ են դառնում այնպիսի հատկու-

56

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաչքջյան

թյ ուններ, ինչպես իրականությ ան պատկերավոր ու տրամաբանական արտացոլման միահյ ուսումը, որը մատուցվում է պատկերների ձևով, որը տրամաբանականի ընկալումը դարձնում է ավելի հեշտ և մատչելի: Դրանով իսկ իրականացվում է էկրանային մշակույթի իմացաբանական ֆունկցիան, որը հանդես է գալիս բազմազան, միմյանց փոխլրացնող ճանաչողական ձևերով: Թեև համակարգչային մշակույթում գերակշռում է աշխարհի պատկերային ըմբռնումը, այն կապված է տրամաբանական մտածողության' գեղարվեստական պատկերների ոչ միայն գեղագիտական, այլև ռացիոնալ իմաստավորման հետ: Չնայած համակարգչային մտածողության պատկերավորությանն ու խճանկարայնությանը' այդ մտածողությունը մարդուն կողմնորոշում է հասկացականի ու ակնառուի միաձուլմանը, մտքի արագությանն ու ճկունությանը: Ուզում ենք մենք դա, թե ոչ, բայց համակարգչային մշակույթը մարդուն ստիպում է նորովի մտածել:

Սակայն «նորովի մտածելու» կարողության ձևավորման գործընթացը բավական հակասական է և միշտ չէ, որ ունի դրական երանգավորում: Օգտատերերի համար որոշակի հեղինակություն ունեցող համակարգչային մեծաթիվ կայքերը բավական հակասական տեղեկատվություն են հաղորդում միևնույն իրադարձության մասին: Դա նպաստում է այն կարծիքի ձևավորմանը, թե ճշմարտությունները շատ են: Այստեղից ծագում է մարդկանց կարծիքների ներքին բազմազանությունը, ինչը կարող է հանգեցնել տարբեր կոնֆլիկտների: Մյուս կողմից, եթե հեռարձակման բոլոր ուղիներն ասում են միևնույն բանը, ստեղծվում է տեղեկատվության ինքնատիպ պաշտամունք, կարծիքների միօրինակություն: Այս դեպքում հասարակական գիտակցությունը լցվում է շտամպների ու ստանդարտների համակազմով, առաջանում է «արժեքային վակուում», որից հետո զանգվածային տեղեկատվական միջոցների օգնությամբ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելը դառնում է սովորական, հեշտ խնդիր: Օրինակ, արդի տեխնոլոգիական դարաշրջանը, մի կողմից, բարձրացնում է մարդկանց նյութական բարեկեցությունը, մյուս կողմից' իշխանությունները մարդկանց ներշնչում են, որ յուրաքանչյուր սոցիալական դժգոհություն կամ փոփոխության պահանջ կարող է վտանգել բարեկեցության աճը: Ըստ էության, տեղեկատվական միջոցները դարձել են «քաղաքական ճիշտ կարգեր» ծրագրավորելու միջոցներ' ստեղծելով բազմակարծության ու թատերայնացված ժողովրդավարության պատկեր: Այս

57

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

երևույթը հաճախ բնութագրվում է որպես «հասարակության ինքնության աղտոտում» [11, с. 39]:

Արդի աշխարհում, որտեղ մեքենաների սերունդները միմյանց ավելի արագ են փոխարինում, քան մարդկանց սերունդները, ստեղծվում է պատրանք, որ ժամանակակից տեխնիկայի մեծ նվաճումները մեզ թույլ են տալիս ստեղծել լավագույն աշխարհը: Էկրանային մշակույթի գործառնության ընթացքում տեխնիկական խնդիրները հաճախ մղվում են հետին պլան, և առաջնային են դառնում սոցիալական գործոնները: Գիտակցության մանիպուլյացիայի բարդ տեխնոլոգիաների կիրառման հետևանքով, որոնք դառնում են «հոգեբանական մոնոպոլիայի» և «հոգևոր պարտադրման» միջոցներ, փոխվում են մարդկանց դիրքորոշումները, վարքի մոդելները և իրականության ընկալումները:

Համացանցում գոյություն ունեն բազմաթիվ սերվերներ, որոնք նվիրված են ինչպես թմրանյութերի դեմ պայքարին, այնպես էլ տնային պայմաններում մարիխուանայի աճեցման միջոցներին, ինչպես հավատի հարցերում խաղաղության ու հանդուրժողականության քարոզմանը, այնպես էլ ազգային երկպառակության սերմանմանը, միջազգային ահաբեկչության տարածմանը: Եվ մենք բոլորս' «գլոբալ գյուղի» բնակիչներս, խրվելով ամենօրյա տարաձայնությունների և խնդիրների մեջ, ի զորու չլինելով դիմադրել մեր գիտակցության մանիպուլյացիային, դառնում ենք տեղեկատվական ագրեսիայի կամ տեղեկատվական պատերազմի օբյեկտները, երբ մեզ ստիպում են հակվել որևէ խմբի կողմից ուղղորդված սուբյեկտիվ տեսակետին: Էկրանը ոչ միայն «մոգական պատուհան» է, որով մենք նայում ենք աշխարհին, այլև «դուռ», որով գաղափարները թափանցում են մեր գիտակցություն: Նման դեպքերում էկրանային մշակույթը, վերածվելով հոգևոր թմրամիջոցի, կարող է զրկել անհատին ռացիոնալ և տրամաբանական մտածողությունից, քայքայել նրա հոգեբանական պաշտպանությունը: Նման ազդեցության տակ հայտնված անհատը մի քանի անգամ ավելի շատ ժամանակ է անցկացնում հեռուստացույցի կամ համակարգչի առջև, քան պահանջվում է նրա տեղեկատվություն ստանալու պահանջմունքը բավարարելու համար:

XX դարի առաջին կեսին' արդյունաբերական քաղաքակրթության վերելքի փուլում, տեղեկատվությունն ընկալվում էր որպես որևէ կարևոր փաստի ստացման կամ հաղորդման գործընթաց: Բայց այն, որ տեղեկատվու-

58

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաքջյաե

թյ ունն ինքնին բազմակարծիքայ նությ ան դրսևորման ձև է, առաջադրեց տեղեկատվական հոսքերից ճիշտ ընտրությ ուն կատարելու խնդիր: Եթե սկզբնապես այդ խնդիրը փորձում էին լուծել գրաքննության' տեղեկատվական հոսքերի ուղղորդման միջոցով, ապա XX դարի վերջերին «ուժային մեթոդի» փոխարեն շրջանառության մեջ դրվեց կառավարելի հասարակություն ստեղծելու այլ հնարք' ապատեղեկատվությունը կամ, ավելի ստույգ, ուղղորդող տեղեկատվությունը:

Իմանալով մարդու հիշողության մեջ տեղեկատվության ընկալման ու մշակման առանձնահատկությունները' կարելի է բավական արդյունավետ մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը: Նման մանիպուլյացիայի նպատակն է պարտադրել որոշակի արժեքներ, գաղափարներ, աշխարհայացք, կլիշեներ, որի արդյունքում հրամցվող տեղեկատվությունը մարդկանց կողմից սկսում է ընկալվել որպես իրական և ճշմարիտ: Մտքի և տրամաբանության պատնեշների աստիճանական վերացումից հետո տեղեկատվությունն անքննադատ կերպով ընդունվում է հասարակության կողմից: Օգտագործելով ԶԼՄ-ն որպես համաշխարհային բռնապետության միջոցներ' այս աշխարհի հզորները պասիվ մեծամասնությանը պարտադրում են նմուշներ, որոնց միջոցով նրանք դատում են իրենց ու մյուսների մասին: Նրանք ստեղծում են նոր, պատրանքային, կեղծ աշխարհ' մարդուն տալով մոռացություն և սեփական պարզունակ հաճույքների ու ցանկությունների բավարարման հնարավորություն:

Հետևաբար, մարդու կողմից տեղեկատվական մշակույթի օպտիմալ մակարդակի յուրացումը պետք է ուղեկցվի տեղեկատվական հասարակության սիմվոլիկ իրականության հասկացմամբ և նրանում վստահ կողմնորոշմամբ, նրա մեջ տեղեկատվական աշխարհայացքի ձևավորմամբ:

Հետմոդեռնիստական փիլիսոփայության տեսաբանները (Ժ.Բատայ, Ժ.Դելոզ, Ժ.Բոդրիյար) ընդգծում են, որ ժամանակակից հասարակությունում հատուկ նշանակություն է ձեռք բերում սիմվոլիկ նշանների հատուկ տեսակը' սիմույյակրը1 (լատ. simulare - «ձևացնել» բառից): Սիմույյակրը էկրանային-

1 Սիմուլյակրը «պատճեն» է, որը բնօրինակը չունի իրականության մեջ, այլ կերպ ասած' սիմուլյա-կրը սեմիոտիկական նշան է, որը նշանակելի օբյեկտ չունի իրականության մեջ: Հասկացությանը ժամանակակից գործածություն է տվել ֆրանսիացի փիլիսոփա, գրող Ժորժ Բատայը (1897-1962), բայց այն լայնորեն սկսեց կիրառել ֆրանսիացի սոցիոլոգ, մշակութաբան և փիլիսոփա Ժան Բոդրիյարը (1929-2007):

59

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ցանցային մշակույթի տեղեկատվական արդյունքն է: Դա նշան է, որը ստանում է իր սեփական կեցությունը, ստեղծում է իր իրականությունը և, ըստ էության, դադարում է նշան լինելուց' վերածվելով վիրտուալ օբյեկտի [12]: Այս առումով ակնհայտ է, որ համակարգչային տեղեկատվական տեխնոլոգիաների տարածումը հասարակությունում սրում է մարդու վրա դրանց ազդեցության հիմնախնդիրը' այն արտահայտելով որպես էլեկտրոնային դարաշրջանում սուբյեկտիվության գոյություն, որի էությունը սուբյեկտի և սիմուլյակրի միաձուլումն է, այսինքն' սուբյեկտի վերածումը սեփական սի-մուլյակրի, որի դեպքում ֆիզիկապես, մարմնապես մնալով իրական աշխարհում' նա մտային առումով տեղափոխվում է վիրտուալ աշխարհ, սիմու-լյակրների տարածություն, որտեղ օժտվում է նոր' վիրտուալ մարմնով, որն ընդհանուր ոչինչ չունի իր մարմնականության հետ:

Բացի այդ' հատկապես սիմուլյացիան (ձևացնելը) է դարձել զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվական տիրապետող գործունեությունը: Նման իրավիճակը հիմնավորվում է շատ փաստերով' կապված ընտրատեխ-նոլոգիաների, ռազմական, ազգային և այլ բախումների լուսաբանման, իշխանության իմիջի ստեղծման, գովազդի ճնշման հետ... Ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ զանգվածային լրատվամիջոցները փաստացիորեն դադարում են արտացոլել իրականությունը և սկսում են ստեղծել կերպարներ ու սի-մուլյակրներ, որոնք էլ որոշում են հետմոդեռնի մշակույթի իրականությունը:

Շուկայական տնտեսությամբ և անխուսափելի մրցակցությամբ ժամանակակից հասարակությունը բնութագրվում է տեղեկատվական-հոգեբանա-կան ներգործության ոլորտում ավելի ու ավելի նոր տեխնոլոգիաների մեծա-մասշտաբ տարածմամբ ու կատարելագործմամբ (մալուխային ու արբանյա-կային հեռուստատեսության առաջացում, համացանցի մատչելիություն), ինչը հանգեցնում է տեղեկատվական տարածությունում մարդկանց անհավասար դրությանը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Մի կողմից' հանդես են գալիս մասնագիտորեն պատրաստված և լավ վարձատրվող մասնագետներ, որոնք հստակ պատկերացնում են իրենց խնդիրներն ու ընտրողաբար են մոտենում դրանց իրականացման մեթոդներին, մյուս կողմից' բնակչության մեծ մասը հանդես է գալիս որպես տեղե-կատվական-հոգեբանական ներգործության թիրախ կամ մանիպուլյացիայի

60

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհանյան, ԱՄաչքջյան

օբյեկտ, դառնում խամաճիկ այ ս կամ այ ն նպատակին հասնելու համար սկսված մանիպուլ ատիվ խաղերում: Մանիպուլ ացիա կատարելը ոչ միայ ն դառնում է քողարկվող իրականություն, այլև ձեռք է բերում զանգվածային բնույթ և դառնում հասարակության կառավարման ամենօրյա միջոց, «ինքնահոսի» թողնված գործընթաց, որն անընդհատ տրամադրում է ընտրված կամ պարզապես կեղծված տեղեկատվության չափաբաժիններ: Վերլուծելով ժամանակակից մարդու կյանքը' մենք կարող ենք դիտարկել իրենց ծագմամբ ու վերջնանպատակներով տարբեր տեղեկատվական երկու հոսքերի բախում: Առաջինն այն տեղեկատվությունն է, որը բխում է մարդուց' մտածող, ինքնա-կազմակերպման ու կատարելագործման ձգտող էակից: Երկրորդն արտաքին տեղեկատվական հոսքն է, որը կազմակերպվում է նաև անհատին ու զանգվածներին մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով, և որն ավելի ու ավելի խորն է թափանցում մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ժամանակակից տեղեկատվական սոցիալ-քաղաքական մանիպուլյացիաների օբյեկտը մարդու նոր տեսակն է' «զանգվածի մարդը»: Այս առնչությամբ որոշ հետազոտողներ նկատում են, որ տեղեկատվական միջոցների կողմից սոցիալ-քաղաքական ուղղորդվող ներգործությունների ենթարկված մարդկանց տարատեսակը ճիշտ կլինի բնութագրել ոչ թե «զանգված», այլ «ամբոխ» հասկացությամբ. եթե զանգվածները որոշ սկզբունքների հիման վրա միավորվող, ինքնակազմակերպվելու և իրենց շահերին համահունչ գործելու ընդունակ մարդկանց խմբեր են, ապա ամբոխները միևնույն տեղեկատվական դաշտում պատահաբար հայտնված, միասնական շահեր ու նույնիսկ տրամադրություններ չունեցող մարդկանց խմբերն են:

Ինչպես նշվեց, ժամանակակից տեղեկատվական միջոցները մարդկանց նաև մեկուսացնում են, քանի որ դուրս են մղում ավանդական անմիջական շփումները, հանդիպումներն ու հավաքները' դրանք փոխարինելով հեռուստացույցի կամ համակարգչի հետ անձնական շփումներով: Դրա հետևանքով մարդիկ հայտնվում են առաջին հայացքից անտեսանելի ամբոխի կազմում: Ժամանակակից մարդն իրականությունը հաճախ պատկերացնում է ոչ թե իր անձնական ընկալումների, այլ տեղեկատվական միջոցների կողմից ձևավորված իրականությանը համապատասխան: Բայց նույնիսկ վերախմբագրված իրականության ընկալումը լիովին չի համապատասխանում մարդու աշ-

61

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

խարհըմբռնմանը, քանի որ տեխնիկական-տեղեկատվական սրբագրման է ենթարկվում ոչ միայն իրականությունը, այլև մարդկային ընկալումները:

Բայց որքան էլ սարսափազդու թվա ԶԼՄ ամենազորության և զանգվածային գիտակցության «հոգեծրագրավորման», տեղեկատվական ու հաղորդակցային մանիպուլյացիայի անսահմանափակ հնարավորությունների մասին միֆը, պետք է հիշել, որ, այնուամենայնիվ, դրանք հաղորդակցման միջոցներ են: Եվ մարդը ոչ թե պարզապես մեխանիկորեն մշակում է ստացված տեղեկատվությունը, այլ դեն է նետում անպետքը, անհատապես տեսակավորում տեղեկատվությունն ըստ կարևորության աստիճանի, որոշում նրա ընկալման հերթականությունը: Զանգվածային լսարանն ամենից առաջ անհատների ու անձնավորությունների ամբողջություն է, այլ ոչ թե հոգևոր արտադրանքը սպառող պասիվ զանգված: Ցանկացած մարդ ինքնուրույն է մեկնաբանում իրեն հասնող տեղեկատվությունը' զտելով ու գնահատելով այն' կախված սեփական աշխարհընկալումից, սոցիալական դիրքից, մշակութային զարգացումից: ԶԼՄ-ի կողմից կարծրատիպերի արմատական փոփոխություններ պարտադրելու փորձերը հաճախ բախվում են ակտիվ հոգեբանական դիմադրության, ինչը հանդիսանում է ոչ միայն տեղեկատվության, այլև նրա աղբյուրների նկատմամբ մարդու ընտրողական վերաբերմունքի արդյունքը: Սպառվող տեղեկատվության սպառման ու մեկնաբանության հարցում կարևոր նշանակություն ունի նաև այն փաստը, որ նրա ընկալողը երբեք չի գտնվում դատարկության մեջ: Նա տեղեկատվության նկատմամբ գրավում է ակտիվ դիրք. համաձայնվում է կամ առարկում, պատասխան է պատրաստում, լրացնում է տեղեկատվությունը, վերլուծում է շարժառիթները, նույնիսկ մասնակցում է էկրանին զրուցակցի մտքերի ընթացքին և այլն:

Տեղեկատվական աշխարհում փոփոխվում են մարդկանց փոխհարաբերությունները միմյանց և ամբողջ հասարակության հետ: Այդ փոխհարաբերությունների արդյունքը հանդիսացավ մասամբ էկրանային մշակույթի գործառնության մեջ երկու միտումների մասսայականացման և ապամասսայա-կանացման առկայությունը:

Էկրանային մշակույթի կապը զանգվածային մշակույթի հետ պայմանավորում է հենց էկրանային մշակույթի զանգվածային բնույթը, որի բովանդակության մեջ մտնում են համաշխարհային մշակույթի բազմաթիվ արտեֆակ-

62

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաքջյաե

տեր: Աշխարհի խոշորագույ ն գրադարաններն ու նշանավոր թանգարանները, ճարտարապետական ու պատմական հուշարձանները, համերգասրահ-ներն ու թատրոնները մատչելի են դառնում հանդիսատեսների ու ունկնդիրների լայն շրջանակին: Մշակութային բազմաթիվ արտեֆակտերի մատչելիությունը տասնյակ միլիոնավոր մարդկանց հանգեցնում է նրանց կենսագործունեության զանգվածային ձևերի տարածմանը: Դրա հետ մեկտեղ, մշակույթի մասսայականացումն ուղեկցվում է հակադիր գործընթացներով ապամաս-սայականացմամբ: Ժամանակակից տեղեկատվական տեխնիկական միջոցները ստեղծում են նոր համաշխարհային հանրություն չզրկելով նրանց անհատականությունից: Ավելին, մշակույթի ապամասսայականացումը բարձրացնում է անձնային, անհատական սկզբի դերը: «Զանգվածային տեղեկատվության միջոցների ապամասսայականացումը,- գրում է Է.Թոֆլերը,- մեր օրերում տալիս է դերային մոդելների ու կենսաոճերի ապշեցուցիչ բազմազանությունը, որոնց հետ կարելի է համեմատել կյանքը» [13, с. 614]:

Մարդու նույնականության ձևավորումը տեղի է ունենում սոցիումի, մարդու կենսական միջավայրի աճող բազմազանության ազդեցությամբ, ինչը հատկապես բնորոշ է տեղեկատվական հասարակության կայացման փուլին: Մարդը սոցիալական ու տեխնոլոգիական դինամիկ փոփոխությունների պայմաններում հաճախ զգում է իր անպաշտպանությունը: Մարդկային կենսագործունեության գլոբալացման և մարդու ներքին անհատական աշխարհի միջև կոնֆլիկտն արդիականացնում է նույնականության հիմնախնդիրը: Ժամանակակից պայմաններում համակարգչային մշակույթի ապամասսայակա-նացումն անձի ինքնանույնականության կարևորագույն գործոնն է: Մ.Կաս-տելսը նշում է, որ «պատմական այս պահին, որը բնութագրվում է կազմակերպությունների ապակառուցողականությամբ, ինստիտուտների ապաօրինա-կանացմամբ, խոշոր հասարակական շարժումների մարմամբ և մշակութային դրսևորումների վաղանցիկությամբ, նույնականությունն իմաստների գլխավոր, երբեմն նաև միակ աղբյուրն է: Մարդիկ ավելի հաճախ կազմակերպում են իրենց իմաստները ոչ թե նրա շուրջը, թե ինչ են նրանք անում, այլ նրա հիման վրա, թե ով են իրենք, կամ սեփական պատկերացումների հիման վրա, թե ով են իրենք» [14, с. 27]: Բացի դրանից' մարդը կարող է ստանալ ու փոխանցել իրեն անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն անհրաժեշտ պա-

63

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄալքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

հին և ցանկացած վայրում, ակնթարթորեն կապվել իրեն անհրաժեշտ մարդու կամ հաստատության հետ: Զանգվածային տեղեկատվության այժմյան միջոցներն ավելի ու ավելի մեծ չափով են անցնում սպառողների տարբեր խմբերի ու անհատ բաժանորդների գեղագիտական պահանջների բավարարման ռեժիմի: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ոչ թե զանգվածային, այլ անհատական տեղեկատվություն, որը համապատասխանում է սպառողի պահանջներին:

Այսպիսով, զանգվածային տեղեկատվության միջոցներն անցնում են իրենց հակադրությանը դառնում են նաև անհատական տեղեկատվության միջոցներ: Ցանցային ու հեռահաղորդակցման տեխնոլոգիաներն ասես ամբողջ աշխարհը պտտում են մի մարդու շուրջը: Այդ աշխարհի կենտրոնում մարդն է, անհատը, որի ձեռքի տակ կան հաղորդակցման բոլոր միջոցները, ցանկացած տեղեկատվության հանդեպ ազատ իրավունքը: Բարձր տեխնոլոգիաներն անկասելիորեն տանում են մեզ անձնավորված տեղեկատվության աշխարհ: Թվային մալուխային հեռուստատեսությունը, անձնական համակարգիչները, բջջային հեռախոսներն ապահովում են էկրանային մշակույթի ապամասսայականացումը: Նրանք հնարավոր են դարձնում անհատի կողմից մշակութային արժեքների սպառումն իր հետաքրքրություններին, ճաշակին, տրամադրությանն ու ցանկություններին համապատասխան: Մ.Կաս-տելսը գրում է, որ «նոր հաղորդակցային համակարգը, որն ավելի ու ավելի շատ է խոսում ունիվերսալ լեզվով, միաժամանակ գլոբալ չափերով միավորում է մեր մշակույթում բառերի, հնչյունների ու պատկերների արտադրությունն ու տարածումը և հարմարեցնում է դրանք անհատների անձնական ճաշակին ու տրամադրություններին» [14, с. 26]:

Այսպիսով, էկրանային մշակույթը, հանդիսանալով արդյունաբերական հասարակության ծնունդը և կապված լինելով գիտատեխնիկական առաջընթացի հետ, իր դրսևորումն է ստանում տեղեկատվական հասարակությունում' դառնալով արդիականության առանցքային մշակութաստեղծ երևույթը: Այս մշակույթը փոխում է ոչ միայն մասնագիտական գործունեության բնույթն ու բովանդակությունը, այլև մարդկանց կենցաղն ու կենսակերպը, մասնակցում նրանց արժեքային կողմնորոշումների և սոցիոմշակութային պատկերացումների ձևավորման գործընթացին:

Սեպտեմբեր, 2014թ.

64

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաքջյաե

Աղբյ ուրներ և գրականությ ուն

1. Кастельс М, Галактика Интернет: размышления об Интернете, бизнесе и обществе, Екатеринбург, 2004.

2. МаклюэнМ, Понимание медиа: Внешние расширения человека, М., 2003.

3. ДайсонЭ, Жизнь в эпоху интернета, М., 1998.

4. ГвардиниР, Конец нового времени, "Вопросы философии", 1990, N 4.

5. Эко У, Некоторые пояснения: кино и современная живопись. Некоторые пояснения: реклама, в кн: Эко У, Отсутствующая структура. Введение в социологию, СПб., 1998.

6. Философия техники в ФРГ, М., 1989.

7. Фарман И, Модель коммуникативной рациональности (на основе социально-культурной модели Юргена Хабермаса), "Рациональность на перепутье", кн. 1, М., 1999.

8. Степин В, Теоретическое знание, М., 2000.

9. Кара-Мурза С, Манипуляция сознанием, М., 2000.

10. Кутырёв В., Культура и технология: борьба миров, М., 2001.

11. Бард А, Зодерквист Я, №шкратия. Новая правящая элита и жизнь после капитализма, СПб., 2005.

12. Baudrillard J, Simulacres et simulation, Paris, 1981.

13. Тоффлер Э., Третья волна, М., 1999.

14. КастельсМ, Информационная эпоха: экономика, общество и культура, М., 2000.

15. Моль А, Социодинамика культуры, М., 1973.

ԷԿՐԱՆԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Վարդան Աթոյաե, Արփինե Մաքջյան, Սոֆյա Օհանյաե

Ամփոփագիր

Էկրանային մշակույթը, հանդիսանալով արդյունաբերական հասարակության ծնունդը և կապված լինելով գիտատեխնիկական առաջընթացի հետ, իր դրսևորումն է ստանում տեղեկատվական հասարակությունում' դառնալով արդիականության առանցքային մշակութաստեղծ երևույթը: Այս մշակույթը փոխում է ոչ միայն մասնագիտական գործունեության բնույթն ու բովանդակությունը, այլև մարդկանց կենցաղն ու կենսակերպը, մասնակցում նրանց արժեքային կողմնորոշումների և սոցիոմշակութային պատկերացումների ձևավորման գործընթացին:

65

Վ.Աթոյան, ՍՕհաեյաե, ԱՄաչքջյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ЭКРАННАЯ КУЛЬТУРА

как социокультурная характеристика ИНФОРМАЦИОННОГО ОБЩЕСТВА

Вардан Атоян, Арпине Малкджян, Софья Оганян

Резюме

Экранная культура, являясь плодом индустриального общества и будучи связанной с научно-техническим прогрессом, проявляется в информационном обществе, становясь ключевым культурообразующим явлением современности. Эта культура меняет не только характер и содержание профессиональной деятельности, но и образ жизни людей, участвует в процессе формирования их ценностных ориентаций и социокультурных представлений.

THE SCREEN CULTURE AS A SOCIOCULTURAL CHARACTERISTIC OF THE INFORMATIONAL SOCIETY

Vardan Atoyan, Arpine Malkjyan, Sofya Ohanyan

Resume

The “screen culture” is the child of the industrial society, and since it is connected with the scientific and technological progress, it gets manifested in the information society, becoming a pivotal culture-forming phenomenon of the modernity. This culture changes not only the character and contents of professional activities, but also people’s ways of life. It also participates in the process of forming their values orientations and sociocultural perceptions.

66

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.